PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14

VisTolog
28.10.2010, 21:07
Ես եմ գրել :beee:

Նենց ուզըմ ես ասես գրող տղա ես հա՞:D:D:))

Dayana
28.10.2010, 21:17
Կլօր, դե մի բան գրի գուշակենք: Էս թեման սիրում եմ, հին ու մոռացված գրառումներ են «ծլում»: :)

VisTolog
28.10.2010, 21:20
Կլօր, դե մի բան գրի գուշակենք: Էս թեման սիրում եմ, հին ու մոռացված գրառումներ են «ծլում»: :)

Կլօրը չի::yea

ivy
28.10.2010, 21:42
Չո՞ւկ:

VisTolog
28.10.2010, 21:48
Չո՞ւկ:

Նեա:

ivy
28.10.2010, 21:48
Վարպե՞տ:

VisTolog
28.10.2010, 21:50
Վարպե՞տ:

Նեա:

ivy
28.10.2010, 21:51
Ձա՞յ:

VisTolog
28.10.2010, 21:52
Ձա՞յ:
Հա՜ հա՛:

ivy
28.10.2010, 22:07
Գուշակեք :)

Բիստրոյում կերածդ բառիս բուն իմաստով հարամա լինում, որովհետև էտ սեղանի մոտ որ ուրիշները նորմալ ուղիղ կանգնած հավեսով ուտում են, բոյովը ծալված վիճակով է կանգնում ու կերածը կուլ չի գնում։ Իսկ եթե որոշի ուղվել, ապա մինչև սեղանից բերանը հասցնի ուտելիքը կեսը վրենա թափվում :D
Ֆլյուրոգրաֆիա լինելուց, նորմալ մարդիկ ուղիղ կանգնած նկարվում են, իսկ բոյովը ինչ պոզա ասես չի ընդունում՝ կքանստել, նստատեղը մի քիչ հետ տանել, պպզել.... ինքդ քեզանից հիասթափվում ես։
Վարսավիրանոցում բոլորը հարմարավետ բազկաթոռներում նստած են, իսկ բոյովը տաբուրետկինա նստած որ վարսավիրի բոյը հասնի գլխին :D

Արևածագ
28.10.2010, 22:13
Վո՞ռլդ...:think

ivy
28.10.2010, 22:14
Վո՞ռլդ...:think

Չէ :)

Արևածագ
28.10.2010, 22:17
Ժա՞ռռ...

VisTolog
28.10.2010, 22:21
Գուշակեք :)

Մոդերա՞

ivy
28.10.2010, 22:22
Ժա՞ռռ...

Արևածագ ջան, եթե էդ գրառումը քո՝ Ակումբում գրանցվելուց առաջ է կատարվել, դու ո՞նց կարող էիր դա մտաբերել կամ Jarre-ին էդքան լա՞վ ես հասցրել ճանաչել, որ իսկապես գուշակեցիր՝ ի՞նքն է գրողը: :think
Էս խաղում չի կարելի օգտվել որոնման համակարգից. իմաստը կորում է...

Արևածագ
28.10.2010, 22:27

Սիրելի ivy, ստիպված եմ խոստովանել, որ որոնման համակարգից օգտվել չեմ կարողանում...:)) Մինչև հիմա ինչ փնտրել եմ, չեմ գտել: :)) Ուղղակի գիտեմ, որ ակումբի բարձրահասակները նշածս երկուսն են: Ժառռի նկատմամբ կասկածում էի, որովհետև ինքը ա օժանդակ բայը գրեթե չի գործածում:

Նաիրուհի

Ես էլ օրիգինալ գրառումը չեմ կարդացել, բայց ենթադրում էի, որ Ժառն է։ Արևածագն էլ նույն տրամաբանությամբ սկսեց Ակումբի բոյովներին թվարկել։

ivy
28.10.2010, 22:28
Սիրելի ivy, ստիպված եմ խոստովանել, որ որոնման համակարգից օգտվել չեմ կարողանում...:)) Մինչև հիմա ինչ փնտրել եմ, չեմ գտել: :)) Ուղղակի գիտեմ, որ ակումբի բարձրահասակները նշածս երկուսն են: Ժառռի նկատմամբ կասկածում էի, որովհետև ինքը ա օժանդակ բայը գրեթե չի գործածում:

Քո հերթն է :)

Արևածագ
28.10.2010, 22:36
Այս գրառումը միշտ հիշում եմ: Հեշտ է, կարծում եմ շուտ կբացահայտեք:;)

Իմ պատկերացմամբ ընտանեկան դավաճանություն է ոչ միայն այն, որ ամուսինը որևէ պոռնիկի հետ սեքս է ունեցել, այլև, օրինակ, այն, երբ նա իր փողերը խմել է ընկերների հետ այն դեպքում, երբ իր երեխան սովորական մակարոնին «կակա» է ասում: Ամուսնական դավաճանություն է, եթե ամուսնու վերնաշապիկն արդուկած չի, իսկ կինն այդ ժամանակ հարևանուհու հետ նրանց տանը նստած սուրճ է ըմպում ու քննարկում, ասենք, «Վտանգված ճակատագրեր» սերիալի հերթական սերիայում տեղի ունեցած դեպքերը: Ամուսնական դավաճանություն է, երբ երեխայիդ խոսք ես տալիս տանել կարուսել, բայց գալիս է պահը ու դու, մոռանալով կամ համարելով, որ «կարուսելը կսպասի, էսօր չլինի, վաղը կլինի», որոշում ես գնալ «գեղեցկության սրահ» կամ «Գերասի թազա մաշնեն թրջելու»…

Նաիրուհի
28.10.2010, 22:45
Այս գրառումը միշտ հիշում եմ: Հեշտ է, կարծում եմ շուտ կբացահայտեք:;)

Մի տեսակ ոնց որ Չուկինը լինի, մենակ թե Չուկը դժվար գրեր «իմ պատկերացմամբ», ինքը միանգամից ու կտրուկ կսկսեր... :think

Արևածագ
28.10.2010, 22:47
Մի տեսակ ոնց որ Չուկինը լինի, մենակ թե Չուկը դժվար գրեր «իմ պատկերացմամբ», ինքը միանգամից ու կտրուկ կսկսեր... :think

Չէ'...:)

ivy
28.10.2010, 22:49
Մի տեսակ ոնց որ Չուկինը լինի, մենակ թե Չուկը դժվար գրեր «իմ պատկերացմամբ», ինքը միանգամից ու կտրուկ կսկսեր... :think

Ինչ Չուկ, էս գրողը կին ա, էն էլ մեկը, ով իրեն հեեեչ դավաճան չի համարում: ;)

Նաիրուհի
28.10.2010, 22:50
Ինչ Չուկ, էս գրողը կին ա, էն էլ մեկը, ով իրեն հեեեչ դավաճան չի համարում: ;)

Հա, արդեն տեսա՝ ով է, բայց քանի որ անազնիվ ճանապարհով իմացա, ազնվորեն չեմ գրում :oy

Արևածագ
28.10.2010, 22:54
Հա, արդեն տեսա՝ ով է, բայց քանի որ անազնիվ ճանապարհով իմացա, ազնվորեն չեմ գրում :oy

Նաիրուհի ջան, գնում եմ քնեմ, արդեն գիտես՝ ո՞վ է, մնացածը դու ղեկավարի:;)

Հայկօ
28.10.2010, 23:00
Ուլուանա՞:

ivy
28.10.2010, 23:01
Ուլուանա՞:

Մոռացա ավելացնեմ՝ ամուսնացած կինը սենց բաներ չէր գրի :))

Ձայնալար
28.10.2010, 23:04
Գալաթեա՞ :think

Rammstein
28.10.2010, 23:04
Մոռացա ավելացնեմ՝ ամուսնացած կինը սենց բաներ չէր գրի :))

Ինչի կինը չամուսնացած էլ ա՞ լինում: :o

Այվի ջան, ավելի լավ չի՞ ընդհանրապես չհուշել: Օրինակ` վերեւի հուշումդ ինձ խանգարեց, որ իմ մտածած տարբերակը առաջարկեմ: Հետաքրքրությունը կորում ա: :)

Գալաթեա՞ :think

Իմ տարբերակն էլ էր դա լինելու: :))

Գալաթեա
28.10.2010, 23:06
Ես էս քննարկումը հիշում եմ, բայց հենց սա գրողին՝ չէ:
Կենթադրեմ..հիշում եմ՝ ովքեր էին մասնակցում:
Տրիբո՞ւն:

Ձայնալար
28.10.2010, 23:09
Ես էս քննարկումը հիշում եմ, բայց հենց սա գրողին՝ չէ:
Կենթադրեմ..հիշում եմ՝ ովքեր էին մասնակցում:
Տրիբո՞ւն:

Տրիբունը հիմա սփյուռքահայ ա, դժվար թե էն սերաիալի անունն իմանար :)))

Ձայնալար
28.10.2010, 23:11
Մեկ էլ Վարպետի վրա եմ կասկածում:

Գալաթեա
28.10.2010, 23:12
Տրիբունը հիմա սփյուռքահայ ա, դժվար թե էն սերաիալի անունն իմանար :)))

Տրիբունի հոգին խորն ա :) Շատ չկա դրան :)

ivy
28.10.2010, 23:12
Ինչի կինը չամուսնացած էլ ա՞ լինում: :o

Գոսպաձի... Կին ասելով՝ իգական սեռը նկատի ունեմ: :))

Այվի ջան, ավելի լավ չի՞ ընդհանրապես չհուշել: Օրինակ` վերեւի հուշումդ ինձ խանգարեց, որ իմ մտածած տարբերակը առաջարկեմ: Հետաքրքրությունը կորում ա: :)

Ճիշտն ասած՝ ես չեմ հուշում, ընդամենը իմ կարծիքն եմ գրում. սկի խաբար չեմ ով ա: :)

Ձայնալար
28.10.2010, 23:15
Վերջի կասկածյալս էլ Իմպոն ա: Վարջ, ես դուրս եմ գալիս խաղից ու գնում եմ ընկնեմ որոնման համակարգի ջանին :))

Հայկօ
28.10.2010, 23:21
Ուֆ ուֆ, Նաիրուհի՞ :}:

Նաիրուհի
28.10.2010, 23:26
Նոր տեսա, որ Արևածագն ուսերիս պարտականություն է դևել :oy
Միանգամից ասեմ՝ դեռ ճիշտ պատասխան չի եղել։

Գալաթեա
28.10.2010, 23:27
Նոր տեսա, որ Արևածագն ուսերիս պարտականություն է դևել :oy
Միանգամից ասեմ՝ դեռ ճիշտ պատասխան չի եղել։

Վիշա՞պ:

Հայկօ
28.10.2010, 23:27
Նոր տեսա, որ Արևածագն ուսերիս պարտականություն է դևել :oy
Միանգամից ասեմ՝ դեռ ճիշտ պատասխան չի եղել։

Չէ, ես հարցնում էի՝ դու ե՞ս գրել :)):

ivy
28.10.2010, 23:28
Վիշա՞պ:

Մի՞թե միայն ես եմ անհույս հավատում, որ տղամարդը սենց գրառում չէր անի: :unsure

Նաիրուհի
28.10.2010, 23:28
Վիշա՞պ:

Չէ :)

Նաիրուհի
28.10.2010, 23:30
Չէ, ես հարցնում էի՝ դու ե՞ս գրել :)):

Չէ՜, վայ :angry
Որ ես գրած լինեի, դժվար Չուկին վերագրեի :)

Հայկօ
28.10.2010, 23:30
Մի՞թե միայն ես եմ անհույս հավատում, որ տղամարդը սենց գրառում չէր անի: :unsure

Էս ակումբցի տղամարդիկ ահավոր անկանխատեսելի երևույթներ են :{: Ja՞rre... :think

(հարցականս :)))

ivy
28.10.2010, 23:31
Ֆրեյա՞

Նաիրուհի
28.10.2010, 23:33
Էս ակումբցի տղամարդիկ ահավոր անկանխատեսելի երևույթներ են :{: Ja՞rre... :think

(հարցականս :)))

Ֆրեյա՞

Չէ...

Dayana
28.10.2010, 23:47
Մելիքն ա՞ :unsure :}

Նաիրուհի
28.10.2010, 23:50
Մելիքն ա՞ :unsure :}

Մելիքը չի :8

Շինարար
28.10.2010, 23:52
Հայկօն եղե՞լ ա կասկածյալների մեջ: Հիմա մոդայ ա իրան կասկածելը:))

Նաիրուհի
28.10.2010, 23:56
Հայկօն եղե՞լ ա կասկածյալների մեջ: Հիմա մոդայ ա իրան կասկածելը:))

Կասկածներդ անհիմն են։

*e}|{uka*
28.10.2010, 23:56
Հաստատ աղջիկ ա՝ չամուսնացած... հաստատ: :)) :think

Շինարար
28.10.2010, 23:58
Կասկածներդ անհիմն են։

Շատ էլ հիմնավոր են, հիմքերը չեմ ուզում հրապարակել:beee, այլ բան է, եթե սխալ եմ: Եթե Հայկօն չի, ուրեմն Գալաթեան ա:8

Գալաթեա
29.10.2010, 00:06
Շատ էլ հիմնավոր են, հիմքերը չեմ ուզում հրապարակել:beee, այլ բան է, եթե սխալ եմ: Եթե Հայկօն չի, ուրեմն Գալաթեան ա:8

Եթե ես եմ, ուրեմն չեմ հիշում, որ սենց բան եմ գրել...
Կառաուուլլլ :scare

Շինարար
29.10.2010, 00:08
Եթե ես եմ, ուրեմն չեմ հիշում, որ սենց բան եմ գրել...
Կառաուուլլլ :scare

Գալաթեա ջան, ուղղակի ուզեցա ես էլ խաղամ, հիմա էլ թող սխալ ասած լինեմ:8

Տրիբուն
29.10.2010, 00:12
Տրիբունի հոգին խորն ա :) Շատ չկա դրան :)

Չէ Գալ ջան, նույնիսկ իմ խորը հոգին «Վտանգված Ճակատագրի» մասին առաջին անգամ հենց նոր իմացավ, էտ գրառումից: Երկրորդ, իմ խորը հոգին ընտանեկան դավաճանության պես գյոզալ երևոյթը արդուկի ու մակարոնի մակարդակին չէր իջեցնի: ;)

Էսի Չուկի ստիլն ա: Մենակ ինքը կարա սենց պաթետիկ ելույթ ունենա մի երևույթի մասին, որը լայն զանգվածները մի բառով անվանում են «լեվի»:

Գալաթեա
29.10.2010, 00:13
Գալաթեա ջան, ուղղակի ուզեցա ես էլ խաղամ, հիմա էլ թող սխալ ասած լինեմ:8

Իմ անունն արդեն առաջարկվել էր, Շին ջան, ու չէր հաստատվել :)

Գալաթեա
29.10.2010, 00:15
Չէ Գալ ջան, նույնիսկ իմ խորը հոգին «Վտանգված Ճակատագրի» մասին առաջին անգամ հենց նոր իմացավ, էտ գրառումից: Երկրորդ, իմ խորը հոգին ընտանեկան դավաճանության պես գյոզալ երևոյթը արդուկի ու մակարոնի մակարդակին չէր իջեցնի: ;)

Էսի Չուկի ստիլն ա: Մենակ ինքը կարա սենց պաթետիկ ելույթ ունենա մի երևույթի մասին, որը լայն զանգվածները մի բառով անվանում են «լեվի»:

էնքան չես գրել, որ արդեն քեզ ուրիշների հետ եմ խառնում :(

Նաիրուհի
29.10.2010, 00:15
Շատ էլ հիմնավոր են, հիմքերը չեմ ուզում հրապարակել:beee, այլ բան է, եթե սխալ եմ: Եթե Հայկօն չի, ուրեմն Գալաթեան ա:8

Հայկօն չի:)

Եթե ես եմ, ուրեմն չեմ հիշում, որ սենց բան եմ գրել...
Կառաուուլլլ :scare

Չէ, Գալաթեա ջան, հանգիստ եղիր, դու ամեն ինչ ճիշտ ես հիշում ;)

Չէ Գալ ջան, նույնիսկ իմ խորը հոգին «Վտանգված Ճակատագրի» մասին առաջին անգամ հենց նոր իմացավ, էտ գրառումից: Երկրորդ, իմ խորը հոգին ընտանեկան դավաճանության պես գյոզալ երևոյթը արդուկի ու մակարոնի մակարդակին չէր իջեցնի: ;)

Էսի Չուկի ստիլն ա: Մենակ ինքը կարա սենց պաթետիկ ելույթ ունենա մի երևույթի մասին, որը լայն զանգվածները մի բառով անվանում են «լեվի»:

Պաթետիկ ոճն ինձ էլ սկզբում խաբեց, բայց չէ, Չուկն էլ չի :(

Տրիբուն
29.10.2010, 00:25
Բա ես իմացա արդեն ում գրառումն ա: Բայց չեմ գրի, քանի որ «որոնումով» գտա: Երևի չի կարելի չէ՞ տենց անել: Համ էլ թարսի պես գրառումն անողին բացարձակ չեմ ճանաչում:

Տրիբուն
29.10.2010, 00:26
Աման, ասանք նամյոկ «գրառումն անողին չեմ ճանաչում», երևի պիտի չանեի: :oy

Նաիրուհի
29.10.2010, 00:27
Բա ես իմացա արդեն ում գրառումն ա: Բայց չեմ գրի, քանի որ «որոնումով» գտա: Երևի չի կարելի չէ՞ տենց անել: Համ էլ թարսի պես գրառումն անողին բացարձակ չեմ ճանաչում:

Կոլեգա, հարգանքներս :hi

ars83
29.10.2010, 01:04
Նաիրուհի ջան, Jarre-ը չի՞:

Նաիրուհի
29.10.2010, 01:10
Նաիրուհի ջան, Jarre-ը չի՞:

Չէ, ars83 ջան, Jarre-ը նախորդ պահված գրառման հեղինակն էր :)

ars83
29.10.2010, 01:15
Չէ, ars83 ջան, Jarre-ը նախորդ պահված գրառման հեղինակն էր :)

Դե, լավ մարդու գրառումները կարելի էր երկու անգամ անընդմեջ պահել: :) Ես այլևս տարբերակ չունեմ, թող ուրիշները բացահայտեն:

Ուլուանա
29.10.2010, 03:59
Կարո՞ղ ա՝ Մարկիզն ա:

My World My Space
29.10.2010, 07:14
Իմ պատկերացմամբ ընտանեկան դավաճանություն է ոչ միայն այն, որ ամուսինը որևէ պոռնիկի հետ սեքս է ունեցել, այլև, օրինակ, այն, երբ նա իր փողերը խմել է ընկերների հետ այն դեպքում, երբ իր երեխան սովորական մակարոնին «կակա» է ասում: Ամուսնական դավաճանություն է, եթե ամուսնու վերնաշապիկն արդուկած չի, իսկ կինն այդ ժամանակ հարևանուհու հետ նրանց տանը նստած սուրճ է ըմպում ու քննարկում, ասենք, «Վտանգված ճակատագրեր» սերիալի հերթական սերիայում տեղի ունեցած դեպքերը: Ամուսնական դավաճանություն է, երբ երեխայիդ խոսք ես տալիս տանել կարուսել, բայց գալիս է պահը ու դու, մոռանալով կամ համարելով, որ «կարուսելը կսպասի, էսօր չլինի, վաղը կլինի», որոշում ես գնալ «գեղեցկության սրահ» կամ «Գերասի թազա մաշնեն թրջելու»…

Ժող, սենց չակերտավոր արտահայտություններ մեր Կակտուսիկն ա սիրում անի, հը՞....:think

Արևածագ
29.10.2010, 07:54
Ա'յ քեզ բա՜ն...:o Ես էլ ասեմ՝ ինչու՞ եմ ողջ գիշերը շուռումուռ գալիս, կոշմար երազ տեսնում (իբր աշխարհի վերջն է :diablo ): Դու մի ասա ՝ ակումբի կեսն էս թեմայում չարչարվել է ու մտքում «հիշել» ինձ: :)) Իմ արևին՝ հեշտ գրառում էի դրել:

Ժող, սենց չակերտավոր արտահայտություններ մեր Կակտուսիկն ա սիրում անի, հը՞....:think

Գտա'ր::ok Գրառում դիր:

CactuSoul
03.11.2010, 20:19
Հովոն երկար ա լռում ոնց որ թե, եկեք ես փորձեմ ձեզ տանջել:P.

Քո մտորումները կարդալով՝ մարդ կարող է զգալ ու մտածել սովորել, բառիս բուն իմաստով:
Երբեք չէր մտածի, թե մտորում կոչված տասը տողը կարող է այսքան բան ասել... էնքան խորն է, որ լողալ չիմացողը մինչև խորքը այդպես էլ չի հասնի, բայց չի խեղդվի, որովհետև գրածդ խեղդող չի, այլ փրկող... Փրկում է պարզամտությունից, սև ու սպիտակից բացի մնացած բոլոր գույները տեսնելու անկարողությունից, զգայարանների ժանգոտումից, ուղեղի ծալքերի թառամումից, կյանքն ու մարդուն հասկանալու բացարձակ անընդունակությունից: Երանի թե կարդալով ամեն մեկը սովորի գտնել իր փրկությունը...

Smokie
03.11.2010, 20:40
Հայկօ՞::think

tikopx
03.11.2010, 20:45
Հովոն երկար ա լռում ոնց որ թե, եկեք ես փորձեմ ձեզ տանջել:P.

մինչև գտա մեռա, ուղիղ 30 րոպե հոգիս հելավ, եսա? թե չէ? http://www.akumb.am/showthread.php/15681-Philosopher.-%D5%84%D5%BF%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/page2

Արևհատիկ
03.11.2010, 20:48

Բայց ո՞վ ասեց, որ տենց պիտի գտնեիր :think

Ռուֆուս
03.11.2010, 20:49

Բայց ոչի՞նչ որ այս թեմայում գրառումները չեն «գտնում», այլ փորձում են գուշակել: Թե չէ կդնեինք, բոլորը Գուգլով կգտնեինք, էլ ինչի՞ ենք խաղում...

tikopx
03.11.2010, 20:49
Բայց ո՞վ ասեց, որ տենց պիտի գտնեիր :think

հա գիտեմ անունը պիտի տայի, բայց տանջվա լինկը տվեցի: մեռա ման գալով, դրա համար լինկը տվեցի :)

tikopx
03.11.2010, 20:50
Բայց ոչի՞նչ որ այս թեմայում գրառումները չեն «գտնում», այլ փորձում են գուշակել: Թե չէ կդնեինք, բոլորը Գուգլով կգտնեինք, էլ ինչի՞ ենք խաղում...

ինչից որոշիր որ գուգլից եմ վեկալել? կարաս ասես? թե բաղտի վրա ես ասում

Արևհատիկ
03.11.2010, 20:53
ինչից որոշիր որ գուգլից եմ վեկալել? կարաս ասես? թե բաղտի վրա ես ասում
Գուգլից չլինի, ակումբի որոնման համակարգից լինի: Ստեղ գրառումները չեն փնտրում, գտնում, հետո էլ լինկը դնում:
Էս թեմայում գուշակում են գրառումը:

Ռուֆուս
03.11.2010, 20:54
ինչից որոշիր որ գուգլից եմ վեկալել? կարաս ասես? թե բաղտի վրա ես ասում

Բա որտեղի՞ց ես գտել, էդ տողերը մինչև Կակտուսի դնելը կարդացե՞լ էիր: Դա գրվել էր քո գրանցվելուց մեկ ու կես տարի առաջ, ստեղծագործողի անկյունում, որտեղ դու հազարից մեկ ես մտնում:

tikopx
03.11.2010, 20:56
կարողա ետ հազարից մի անգամ մտնելուց էի կարդացել , ինչ կապ ոնի, թե քանի անգամ եմ մտնում:

Հայկօ
03.11.2010, 21:01
Հայկօ՞::think

Կարրամբա :o:D:D:

մինչև գտա մեռա, ուղիղ 30 րոպե հոգիս հելավ, եսա? թե չէ? http://www.akumb.am/showthread.php/15681-Philosopher.-%D5%84%D5%BF%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/page2

Կես ժամ տևե՞ց մինչև որոնման համակարգով գտար էդ եքա տեքստը :lol: Գուշակել ա պետք, Տիկ ջան՝ գրելու ոճով, մտքերով, ուրիշ հատուկ նշաններով (խալ, նակոլկա, շռամներ) ;):

tikopx
03.11.2010, 21:03
Կես ժամ տևե՞ց մինչև որոնման համակարգով գտար էդ եքա տեքստը :lol: Գուշակել ա պետք, Տիկ ջան՝ գրելու ոճով, մտքերով, ուրիշ հատուկ նշաններով (խալ, նակոլկա, շռամներ) ;):

ես ,որ մի բան եմ ման գալիս գուգլով, իրանց ասած , 0.30-1.5 րոպայեա քաշում, նայած ինչա ;)

Նաիրուհի
03.11.2010, 21:05
ես ,որ մի բան եմ ման գալիս գուգլով, իրանց ասած , 0.30-1.5 րոպայեա քաշում, նայած ինչա ;)

Ժողովուրդ, վերջը համոզելու է :D

Rammstein
03.11.2010, 21:07
Մոդերատորական. Օֆֆտոպը շտապ դադարեցնում ենք: Ով ցանկանում է, թող նոր գրառում տեղադրի:

CactuSoul
03.11.2010, 21:08
Ուրիշ եմ դնում, էս անգամ ավելի հեշտ: Գուգոյին կամ ցանկացած այլ երրորդ անձի հարցնելը խստիվ արգելվում է:beee.

Նախ, ուզում եմ ողջունել ձեր նոր թեման, ցանկանալով երկար տարիների անխափան գրառումներ…

100 դրամը իրականում ավելի մեծ փող է, քան կարելի է պատկերացնել:

100 դրամի օգտագործման ամենալավ ձևերից մեկը կարծում եմ, այն չծախսելն է: Այսպիսով կարելի է հավաքել ձեռքի տակ ընկնող 100 դրամանոցները և որոշ ժամանակ հետո, որոշ գումար հավաքվելու դեպքում, գնել ասենք VAZ 2105 մակնիշի ավտոմեքենա: Կամ մի քիչ էլ հավաքել, ու գնել BMW: Ասեմ ավելին. Հավաքելով 365 000 հատ 100 դրամանոց, կարելի է գնել բնակարան, Երևանի կենտրոնում:

Ընձեռնված գրառման հնարավորությունը օգտագործելով, ուզում եմ բարևներս ուղղել, բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, մասնավորապես Երևանի թիվ 43 դպրոցի ուսուցիչների ողջ անձնակազմին…

Հայկօ
03.11.2010, 21:11
Էս գրառումն էլ ա՞ մատենադարանից :)):

VisTolog
03.11.2010, 21:13
Արյա՜, էս գրառումը անգիր հիշում եմ, բայց չեմ հիշում ովա գրել::D:))

tikopx
03.11.2010, 21:14
Եկեք Տիկոյին էս թեմայից արգելափակենք:)), ի:sad:

Ուրիշ եմ դնում, էս անգամ ավելի հեշտ: Գուգոյին կամ ցանկացած այլ երրորդ անձի հարցնելը խստիվ արգելվում է:beee.

ես 100 դրամի թեման կարդացել եմ , բայց չեմ հիշում որտեղ էր, սաղ թեման 1 անգամ կարդացել եմ, թեման նման էր սրան` ինչ կարելիյա անել 100 դրամով, ոնցոր սենց մի բան էր,:

VisTolog
03.11.2010, 21:15
ես 100 դրամի թեման կարդացել եմ , բայց չեմ հիշում որտեղ էր, սաղ թեման 1 անգամ կարդացել եմ, թեման նման էր սրան` ինչ կարելիյա անել 100 դրամով, ոնցոր սենց մի բան էր,:

Ափսոս որ չես հիշում չէ՞:))

Էս գրառումն էլ ա՞ մատենադարանից :)):

Դու՞ ես գրել::think

Էլիզե
03.11.2010, 21:21
հմմ... հաստատ տնտեսագետ ա գրել... :8 աուուու... տնտեսագետնեեեեր.... :aaa :))

Rammstein
03.11.2010, 21:32
Կարող ա՞ Ռուֆուսինն ա: :think

AniwaR
03.11.2010, 21:33
My World My Space?

CactuSoul
03.11.2010, 21:39
Չէ, դեռ գուշակող չկա:):

CactuSoul
03.11.2010, 21:40
Էս գրառումն էլ ա՞ մատենադարանից :)):

Հայկօ ջան, մատենադարանը ո՞րն ա:unsure: Բլթագիրքը նկատի ունե՞ս:8:

AniwaR
03.11.2010, 21:46
Աաաա, չդիմացա, սըրչ արեցի: Լրիվ էդ մարդուց էր::D Բայց դժվար գուշակվող ա: :)

VisTolog
03.11.2010, 21:49
Լեո՞:8

CactuSoul
03.11.2010, 21:53
Լեո՞:8

:}Չէ:

Kita
03.11.2010, 21:54
Իսկ ես գիտեմ, գիտեմ:D Դաժե տոնն եմ զգում ասելու:D

Ռուֆուս
03.11.2010, 21:55
Երեք թեկնածու ունեմ - Ուրվական, ԴիվիԳրեյ, Էլմո

CactuSoul
03.11.2010, 21:55
Աաաա, չդիմացա, սըրչ արեցի: Լրիվ էդ մարդուց էր::D Բայց դժվար գուշակվող ա: :)

Հեչ էլ դժվար չի, որովհետև լրիվ ինքն ա, մնում էր անունը գրեի ու պլյծ:)): Ուղղակի դե դարը դար չի, դասականները մոռացվում են:scen…

CactuSoul
03.11.2010, 21:56
Երեք թեկնածու ունեմ - Ուրվական, ԴիվիԳրեյ, Էլմո

Երեք հատ «ոչ» ունեմ - ոչ, ոչ, ոչ

Kita
03.11.2010, 21:56
Հեչ էլ դժվար չի, որովհետև լրիվ ինքն ա, մնում էր անունը գրեի ու պլյծ:)): Ուղղակի դե դարը դար չի, դասականները մոռացվում են:scen…

Լրիվ հետտ համաձայն եմ:D
Էող տանջվեն:D

CactuSoul
03.11.2010, 21:57
Իսկ ես գիտեմ, գիտեմ:D Դաժե տոնն եմ զգում ասելու:D

Դու կիմանա՜ս:))
;)

AniwaR
03.11.2010, 21:57
Ուղղակի դե դարը դար չի, դասականները մոռացվում են:scen…

Ահամ: Հենց էդ նկատի ունեի: :)

Հայկօ
03.11.2010, 21:59
Հայկօ ջան, մատենադարանը ո՞րն ա:unsure: Բլթագիրքը նկատի ունե՞ս:8:

Չէ, մ.թ.ա.-ն :)): Ուզում եմ ասել՝ էլի մի երկու տարվ ա՞ :):

Դիվի՞:

*e}|{uka*
03.11.2010, 21:59
Մեսրո՞պ: :))

CactuSoul
03.11.2010, 22:01
Մի քիչ էլ տանջվեք, մինչև ես գնամ տուն: Կիտուլ, թե հավես ունես, ղեկավարիր օպերացիան:B:

CactuSoul
03.11.2010, 22:02
Չէ, մ.թ.ա.-ն :)): Ուզում եմ ասել՝ էլի մի երկու տարվ ա՞ :):

Դիվի՞:

Կլինի մի 2 տարվա:aha:

Արդեն մեկ այլ Հայկի ասել էի՝ ոչ:pardon

Ռուֆուս
03.11.2010, 22:02
Ես էլ նայեցի ով ա... :oy Առաջարկված տարբերակներից մեկն էլ բավականին մոտ ա :))

CactuSoul
03.11.2010, 22:03
Մեսրո՞պ: :))

Չէ:sulel…

*e}|{uka*
03.11.2010, 22:05
Ռասթա՞, Պոե՞տ: :sulel

Kita
03.11.2010, 22:09
Ռասթա՞, Պոե՞տ: :sulel

Պոետս է:))

առաջարկի:))

*e}|{uka*
03.11.2010, 22:22
Պոետս է:))

առաջարկի:))

:))

Օ՜, ինչ հեշտ է: …ՃՃ

Ի դեպ ճկույթի եղունգը նաև ազգային նշանակություն ունի, դա մեր ազգային դիմանկարի մի կարևոր բաղկացուցիչներից է: Կարծեմ 8-րդ դարի պատմաբան Թեոդոր Մսովեացու մատյաններում մի հիշարժան նկարագրություն կա: Նկարագրելով ազգային ծեսերը սույն պատմիչը մանրամասն նկարագրում է խորոված պատրաստելու ողջ պրոցեսը: Պարզվում է մի խիստ հետաքրքիր ադաթ է եղել: Փայտից շամփուրների վրա շարված մսի եփած լինել-չլինելը պարզել է գյուղը ամենաերկար ու ամենաամուր ճկույթի եղունգ ունեցողը: Նա իր եղունգով կտրվածք է արել խորովվող մսի վրա, և նայել, մեջն արյուն կա, թե չէ: Սա խորովածի արարողության ամենակարևոր դրվագներից մեկն է եղել: Ափսոս, որ այդ ավանդույթը մինչև հիմա չի պահպանվել, բայց կարծում եմ, որ կարելի է աշխատանքներ տանել ադաթի վերականգնման ուղղությամբ:

Ի դեպ մտքովս անցավ, որ եթե եղունգի ծայրն ատամնավոր լինի, այդպես մշակվի, ապա միս կտրելն ավելի հեշտ կլինի: Ու ազգային ակունքներին ավելի մոտ գնալու համար կարելի է երկատամավոր մշակել, ընդ որում ատամներից մեկը կարճ, մեկը՝ երկար. պետք է նմանեցնել Արարատ լեռանը:

Ռուֆուս
03.11.2010, 22:22
Չուկ

*e}|{uka*
03.11.2010, 22:25
Չուկ

:beee Ճիշտ ա: Դրու՛:

Ռուֆուս
03.11.2010, 22:47
Խնդրեմ :)

Ուզում եմ պատմել երկու մարդկանց մասին, որոնք ինձ սովորեցրեցին ջազին և ընդհանրապես երաժշտությանը մի քիչ այլ՝ ավելի նորմալ տեսանկյունից նայել։ Այս դեպքից հետո ես հասկացա, որ մինչ այդ երաժշտությունը ինձ համար շա՜տ ռոմանտիկ և գերբանական մի բան էր, և որ ես պետք է իրերին ավելի ռեալ նայեմ :)
Մի անգամ Ֆինլիանդիայից հյուրեր ունեի ու իրենք ջազ շատ են սիրում։ Կնոջս հետ որոշեցինք տանել ջազ ակումբ, և քանի որ Մալխասի ակումբում ինտերիերն էլ շատ բարձր մակարդակով է արված որոշեցինք այնտեղ գնալ։ Նախօրոք հեռախոսով պատվիրել էինք բեմին մի քիչ մոտ, բայց որ գնացինք, պարզվեց որ պատվեր ընդունող աղջիկը սխալ է հասկացել (դե՜ մեր մոտ էտ նորմալա)։ Նստեցինք ամենավերջում։ Մի կերպ էտ մտքի հետ համակերպվեցինք, մեկ էլ դիմացի սեղանին նստեցին 2 նոր հայեր՝ «եթե սև կոժնկա ունես, ուրեմն լավ տղա ես դարաշրջանից», հետներն էլ մի հատ ...
Ձեզանից ով էլ իմ տեղը լիներ միանգամից կհասկանար, որ իրանք վապշե ջազի հետ ոչ մի կապ չունեն։ Սկսեցինք էս մտքի հետ էլ համակերպվել։ Սկսվեց համերգը ու համերգի կեսերին բեմ բարձրացավ մալխասը ու սկսեց նվագել Բեսամե Մուչոն։ Ընենց էր նվագում, որ սրահում քար լռություն էր տիրում։ Նույնիսկ խոհանոցի աշխատողները գործը դադարցրել ու դուրս էին եկել, որ լսեին։ Այդ անկրկներլի երաժշտությունը բոլորը վայելում էին մեկ գավաթ կոնյակով կամ վիսկիով։ Մեկ էլ էտ ամենաթունդ պահին, էտ «ձյաձյաներից» մեկը (որոնք ամբողջ համերգի ընթացքում զբաղված էին միայն միմյանց հետ խոսելով ու վիճելով թե հաշիվը ովա փակելու), մատուցողին կանչում ու գիտե՞ք ինչա պատվիրում։ Գիտե՞ք ջազը ու Մալխասի նվագելը իրա մեջ ինչի ախորժակ գրգռեց։ Սխտոր-մածունով ավելուկի։ Շնորհիվ այս երկու ազգանվեր և իրական երաժշտությունը ստամոքսով գնահատղ մարդկանց, ջազի վերաբերյալ իմ տեահորիզոնը ավելի լայնացավ։

*e}|{uka*
03.11.2010, 22:50
Ինչ հեշտ ա: :( Լռում եմ:

Արևածագ
03.11.2010, 22:53
Ժառռ

Ռուֆուս
03.11.2010, 22:53
Ինչ հեշտ ա: :( Լռում եմ:

Դե ուրեմն ես գնամ, դու յոլա տար խաղը :))

Ռուֆուս
03.11.2010, 22:54
Ժառռ

այո :)

Արևածագ
03.11.2010, 23:00
Իմիջիայլոց, մինչև «կնոջս հետ որոշեցինք...» ը կարդացի: :)

Ոչ ոք ինձ չի սովորեցրել գրել հիասթափության, տանջանքի ու վշտի մասին: Ինքս եմ սովորել: Սովորել եմ բազում անգամ սխալներ կատարելով, միևնույնէ իմանալով, որ դա ճիշտը չէ:
Հիմա կարողանում եմ տեսնել ինձ այնտեղ ընկած, ճկված ցավի ծանրությանից: Տեսնում եմ ա՜յն տղամարդուն` դեռևս մանուկ:
Հայրս սովորեցրել է ինձ, որ լռությունն իր մեջ կարող է պարունակել մի ամբողջ հանրագիտարան: Սովորեցրեց` բացարձակապես ոչինչ չասելով դրա մասին:
Ինքուրույն սովորեցի, որը բառն ունի ինչ-որ արժեք: Ինքնուրույն սովորեցի ինչ-որ մեկի մասը դառնալ, կեսը նույնիսկ: Սովորեցի կյանքի դժվար պայմաններում` ձեռքս մեկնած օտարներին: Սովորեցի տարօրինակ լռության մեջ:
Կարծում եմ, որ երբեք չեմ վախեցել ոչ մի բանից: Սարսափում եմ միայն ինձնից:
Երբ ապտակել են ձախ երեսս, որպես քրիստոնյա, առաջարկել եմ աջը նույնպես: Առաջարկել եմ բոլորին: Կույրին, որ չէր տեսնում, անարդարին, ով խոցում էր անընդհատ, վիրավորում պարբերաբար:
Տվել եմ դեմքս, մարմինս: Մնացել է միայն հասունացած իմ հոգին:
Այսօր կազմված եմ բառերից ու ցանում եմ դրանք, ինչպես ցանում են սերմերին: Ցանում եմ բոլոր ուղղություններով ու չե՜մ լռում: Իմացածս լռությունը, կարծես թե, նման է մի հսկայական մարգագետնի, որն սպասում է , թե երբ պետք է իրեն պարարտեն: Իմ իմացած լռությունը կատաղած մի ծով է, որտեղ ցանկանում են դեռ նավարկել, ու այն ծեր դերասնն է, ով գիտակցում է` պետք է հեռանա:
Նաև այնքա՜ն եմ հավատում, այնքա՜ն եմ սիրում: Ամենքի ցանկությունն եմ դարձել, ու նաև այն մեղմիկ տանջանքի: Ինձ միաժամանակ ռազմիկ եմ զգում ու նաև գեյշա:
Ես բայ եմ` հոլովված բոլոր մարդկանց: Ածական եմ ու մակբայ. Ես ձև եմ, ես չափ եմ ու այն լույսն եմ, ով կլրացնի քո ձանձրույթին:
Իմ ճշմարտությունը միայն մեկ հասցեատեր ունի, միայն մեկ մարմին: Դա կոչվում է գիր: Նրանում կարողանում եմ ընդլայնվել ու անտեսել ինձ: Նրանում ամբողջ բառապաշարը ես եմ միայն:

Նաիրուհի
03.11.2010, 23:09
Ոճը ոնց որ Ժունդիայիի վերջին օրագրային գրառումներինը լիներ, բայց էս գրառումը հաստատ չեմ կարդացել...
Հը՞, կարո՞ղ է Ժունդիային դուրս գա, խայտառակ լինեմ :oy

Արևածագ
04.11.2010, 10:58
Ոճը ոնց որ Ժունդիայիի վերջին օրագրային գրառումներինը լիներ, բայց էս գրառումը հաստատ չեմ կարդացել...
Հը՞, կարո՞ղ է Ժունդիային դուրս գա, խայտառակ լինեմ :oy

Ճի'շտ է...:ok

Նաիրուհի
04.11.2010, 11:10
Ճի'շտ է...:ok

:yes
Խայտառակ էղանք... :oy

շատ մտածեցի, թե ինչ ուզեմ ու որոշեցի կետերով գրեմ իմ ցանկությունները`
1. Ուզում եմ, գոնե մեկ ամսով գնամ ԽՍՀՄ-ի ծաղկման ժամանակաշրջանում ապրեմ ու եթե դուրս գա, էնտեղ հավերժ մնամ:
2. Ուզում եմ, Շվեդիա գնամ, տեսնեմ էնտեղ ինչ կա որ շատ եմ ուզում էնտեղ լինել: Եթե դուրս գա գնամ Շվեդիայում ապրեմ:
3. Ուզում եմ, էն պահը գնամ, որ ինտերնետ չկար ու ամառային քաղցր մորու համն եմ ուզում զգամ
4. Ուզում եմ, երազանքներիս քանակը մի քանիսով ավելանան:
5. Ուզում եմ, անցյալում մի քանի բան փոխեմ /էս կետի վրա մի քիչ շատ ուշադրություն դարձրու, լսել եմ, որ անցյալ կարողանում ես մարդկանց տանել/:
6. Եթե գոնե 5րդ կետը հնարավոր չէ, ուզում եմ, որ ամեն բան էսպես չեղներ ինչպես որ կա:
7. Ուզում եմ, գարուն շատ լինի, իսկ ցուրտը քիչ, ու ուզում եմ, որ եսել հիանամ գարունով:
8. Ուզում եմ, մի քանի մարդու մոռանամ, ու եթե 5 ու 6 կետերը հնարավոր չեն, մոռանամ նաև մի քանի բան, որ հիշում եմ:
9. Ուզում եմ, ինձ ավելի շատ երջանիկ զգամ քան կամ, կամ բարձրացրու իմ երջանկության չափման սանդղակը ավելի վեր, որ թվա թե երջանկությունը ավելի վեր է:
10. եթե 1-9րդ կետերը իրականացնելը բարդություն է, ոչինչ մի անհանգստացիր, ասում եմ շատ լավ կեղներ, որ էդ միակ ցանկությունը, որ ամեն բան իրենից հետո կփոխի, կատարես: Չէ էսքան շուտ չեմ ուզում, էդպես մի 7-10 տարուց, բայց աշխատի շատ չուշացնես, լա՞վ: Սա էլ էդպես մի բարդություն չի ու եթե էն ժամանակ չցանկանամ էդ ցանկության կատարումը, դու, այնուամենայնիվ կատարի, լա՞վ:

Շինարար
04.11.2010, 11:19
Դատարկություն, նույնիսկ եթե Խսհմ-ի ու Շվեդիայի պահը չլիներ, էս հրաշք ոճը հազարի մեջից կտարբերեի:)

Smokie
04.11.2010, 11:22
Rhayader?:think

Նաիրուհի
04.11.2010, 11:23
Դատարկություն, նույնիսկ եթե Խսհմ-ի ու Շվեդիայի պահը չլիներ, էս հրաշք ոճը հազարի մեջից կտարբերեի:)

Լոռվա արյան կանչն է, է՜... :hands
Ապրի´ Շինարարը :)

Շինարար
04.11.2010, 11:31
Լոռվա արյան կանչն է, է՜... :hands
Ապրի´ Շինարարը :)

Լոռին ստեղ կապ չունի:) լավ էսա գրառում գտնեմ:P

Շինարար
04.11.2010, 11:47
Դե գտեք:)
Ձմեռ պապ, փոշմանել եմ, իմ հմար էլ եմ ինչ-որ բան ուզում։ Ուզում եմ կողքիս լինեն միայն նորմալ՝ ուղեղով և ոչ թե՞ "ոտքերով" մտածող մարդիկ Զզվել, հոգնել եմ էս մարդկային դառնությունից։ Մարդն իրեն համարում է լավը, իսկ մնացածին վատը ուղեղումս ի տեղավորվում, թե դա ինչպես է լինում Գուցե՞ իմ ուղեղն է փոքր։ Բայց եթե դա էդպես է, այդ ինչպես եղել, որ իմ պես են մտածել նաև մեծերից շատերը

Սեր, լույս, Ջերմություն տալ կարող են տալ ինձ, իսկ բաժանում առանց միացման դժվար թե լինի ես դեռ միացմանն եմ սպասում Էլի անկեղծացա, սենց չի կարելի :8

Նաիրուհի
04.11.2010, 11:52
Նույն թեմայից է, բայց էդտեղ չէի հասել կարդալիս, էնպես որ չգիտեմ՝ ով է... Բայց հաստատ օրագիր ունեցողներից մեկն է, ուղղակի տեղը չեմ բերում...

Շինարար
04.11.2010, 11:56
Նույն թեմայից է, բայց էդտեղ չէի հասել կարդալիս, էնպես որ չգիտեմ՝ ով է... Բայց հաստատ օրագիր ունեցողներից մեկն է, ուղղակի տեղը չեմ բերում...

Չէ, նույն թեմայից չի;)

Նաիրուհի
04.11.2010, 11:57
Բա ի՞նչ Ձմեռ պապ է... :o

Շինարար
04.11.2010, 11:58
Բա ի՞նչ Ձմեռ պապ է... :o

Հատուկ թեմա՞ կա, որտեղ միայն կարելի ա Ձմեռ պապի հետ խոսալ:))

Արևածագ
04.11.2010, 14:01
Կարո՞ղ է Կակտուսիկը գրած լինի...:think

Dayana
04.11.2010, 14:57
Դե գտեք:):8

Ոնց որ ես լինեմ :D

Safaryan
04.11.2010, 15:27
Միակ մարդը, ում բոլոր րառումները կարդում եմ, իրաննա :) Dayana :kiss

Շինարար
04.11.2010, 16:28
Ոնց որ ես լինեմ :D

Միակ մարդը, ում բոլոր րառումները կարդում եմ, իրաննա :) Dayana :kiss

Համարյա թխի գա:)) Դե գրառում դրեք երկուսիցդ մեկը:)

Ռուֆուս
04.11.2010, 16:30
Մենակ թե խնդրում եմ Մատենադարանի փախած գրառումներից մի դրեք էլի :))

Dayana
04.11.2010, 19:20
Համարյա թխի գա:)) Դե գրառում դրեք երկուսիցդ մեկը:)

Ես պաս, թող Տաթևը դնի, կամ ձեզնից մեկն ու մեկը :)

Dayana
04.11.2010, 19:20
Մենակ թե խնդրում եմ Մատենադարանի փախած գրառումներից մի դրեք էլի :))

իմ գրառումը փախած չէր :beee

Ռուֆուս
04.11.2010, 19:29
իմ գրառումը փախած չէր :beee

Քոնը չէ, բայց մեկ մեկ նենց գրառումներ եք դնում, որոնք մենակ էդ գրառումը կատարողն ա կարդացել :))

Safaryan
04.11.2010, 21:02
Ես պաս, թող Տաթևը դնի, կամ ձեզնից մեկն ու մեկը :)
Առաջարկում եմ ձեզանից մեկն ու մեկը դնի, ես էլ պաս :)

Հայկօ
04.11.2010, 21:31
Գուշակեք :beee.

Կատ ջան, ես էլ էս թեման մտնելուց հետո բարդույթավորվեցի, որ տեսա, ինչ բարդույթներ կան, ու որ ես դրանցից չունեմ, ասեցի կարող ա իմ մոտ մի բան էն չի։ Որովհետև գիտեմ, որ լրիվ անբարդույթ լինելն էլ մի բան չի։ Բայց ոնց գցում–բռնում եմ, որևէ խորացած բարդույթ չեմ գտնում մոտս ու դրանից բարդույթավորվում եմ http://www.akumb.images/smilies/sty018.gif))))))))))))))))

Ձայնալար
04.11.2010, 21:34
Ոնց-որ կամ ես գրած լինեմ, կամ Արիադնան :D

Հայկօ
04.11.2010, 21:37
Ոնց-որ կամ ես գրած լինեմ, կամ Արիադնան :D

Արիադնան ա :):

Ձայնալար
04.11.2010, 21:39
Վայ քու արա :D:D Դե սպասեք տեղադրեմ:

Ձայնալար
04.11.2010, 21:45
Ըհն

Մտածեցի-մտածեցի, ու որոշեցի, որ ավելի լավ է նույնիսկ չփորձեմ բացատրել, թե ինչ է ռոմանտիկան իմ պատկերացմամբ։ Հաստատ չեմ կարողանա լավ բացատրել ու սխալ կհասկանաք։ Բայց ասեմ, որ իմ պատկերացրածը ձեր նկարագրությունների հետ այնքան էլ չի բռնում։
Ու սովորաբար շատ բաներ, որոնք ուրիշների համար ռոմանտիկ են, ինձ համար կեղծ կամ ավելորդ, անիմաստ սենտիմենտալ են։ Ես դրանց մեջ ռոմանտիկա, գեղեցկություն չեմ տեսնում։ Բայց իմ պատկերացրած իմաստով ինձ ռոմանտիկ մարդ եմ համարում… Լավ, ինչ-որ շատ խոսեցի:think

Շինարար
04.11.2010, 21:53
Չգիտեմ՝ ով ա գրել, բայց մի տեսակ հարգեցի:))

Հ.Գ. Արդեն գիտեմ, զարտուղի ճանապարհներով իմացա, դրա համար չեմ ասի:

Ռուֆուս
04.11.2010, 21:55
տղայա, թե աղջի՞կ:

Երո՞ :)

Արևածագ
04.11.2010, 21:58
Իմփրե՞շն, Բարեկա՞մ...

Ուլուանա
04.11.2010, 21:59
Արշակն ա, ես լավ հիշում եմ էս գրառումը, դե, համ էլ գիտեմ՝ ինքը ոնց ա մտածում էս հարցի հետ կապված :)):

Հայկօ
04.11.2010, 22:01
Բյուր :scare

Աաաաաաաաաաաաաա դե :angry: Քրոջ գրածը ախպերն ա գտնում, ախպոր գրածը քուրն ա գտնում... Դայուշը ընդհանրապես գալիս ա ինքն իրա գրածն ա գտնում գնում ա... Կոզա նոստրա եք սարքել լրիվ :goblin:

Ձայնալար
04.11.2010, 22:02
Աչքիս կանոնների մեջ պետք ա մտցնել, որ մարդ ոչ միայն ինքն իր, այլ նաև ընտանիքի անդամների գրառումները չգուշակի :))

Քո հերթն ա, Ան :)

Ուլուանա
04.11.2010, 22:08
Աաաաաաաաաաաաաա դե :angry: Քրոջ գրածը ախպերն ա գտնում, ախպոր գրածը քուրն ա գտնում... Դայուշը ընդհանրապես գալիս ա ինքն իրա գրածն ա գտնում գնում ա... Կոզա նոստրա եք սարքել լրիվ :goblin:
Չենք գտնում, գուշակում ենք :P :D: Բայց դու հլը պատկերացրու՝ ինչ հետաքրքիր ա, երբ մարդ ինքն իր գրառումը ոչ թե գտնում ա կամ հիշում, այլ գուշակում՝ միաժամանակ կասկածներ ունենալով :D:

Լավ, բայց լուրջ, եթե ուզում եք, կարելի ա էդ սահմանափակումն էլ մտցնել, որ ընտանիքի անդամները (դե, գոնե նրանք, որոնց գիտենք, որ մի ընտանիքից են) իրար գրառումները գուշակելու իրավունք չունենան:

Հեսա կդնեմ գրառում:

Ձայնալար
04.11.2010, 22:18
Լավ, բայց լուրջ, եթե ուզում եք, կարելի ա էդ սահմանափակումն էլ մտցնել, որ ընտանիքի անդամները (դե, գոնե նրանք, որոնց գիտենք, որ մի ընտանիքից են) իրար գրառումները գուշակելու իրավունք չունենան:
Ինձ թվում ա չարժի, ես լուրջ չէի ասում: Կարող ա քուր/ախպերդ չլինի, բայց էդ մարդուն էնքան լավ իմանաս, որ միանգամից գուշակես, կամ էլ՝ հակառակը:

Կոզա նոստրան բացել ա :D:D

Ուլուանա
04.11.2010, 22:18
Գուշակեք :).

Ինձ թվում է, որ ներողություն խնդրելու կարողությունը շատերը ունեն, բայց ներողությունն ընդունելու կարողությունը քչերը: Օրինակ շատ հայերի մոտ ընդգծված է այսպիսի մտածելակերպ. «Ո՞նց թե, ինքը իմ ոտին կայնի, մենակ ներողություն ասի ու գնա՞ :o :apeape»
Սա տարածված երևույթ է Հայաստանում: Արտասահմանում խանութ մտնելուց դուռը բացում ես և հանկարծ դիմացից մարդ է գալիս, իսկ դու թողնում ես, որ այդ մարդը անցնի, մեկ էլ հանկարծ անցնելուց հետո քեզ ասում է sorry. Չես հասկանում թե ինչի՞ համար է ասում, երևի որ ճանապարհդ կտրեց կամ նման մի բան: Ուզում եմ ասեմ, որ չափից դուրս անտեղի է օգտագործվում այդ բառը, օր.՝ ԱՄՆ-ում:

Մանուլ
04.11.2010, 22:19
Քաղաքացի՞:

Ուլուանա
04.11.2010, 22:23
Քաղաքացի՞:
Ուֆ, ինչ անհետաքրքիր մարդիկ եք, տո :)): Քո հերթն ա :):

Ձայնալար
04.11.2010, 22:25
Քաղաքացի՞:

Ինչի դուք ի՞նչ բարեկամ եք գալի :D

Ուլուանա
04.11.2010, 22:30
Ժող, սրանից հետո եթե միանգամից գուշակում էլ եք, ձևացրեք, որ դեռ չեք գուշակել, մի քանի փորձից նոր ճիշտ տարբերակն ասեք, որ հանկարծ հանցավոր ազգակցական կապի մեջ չկասկածվեք :D:

Մանուլ
04.11.2010, 22:31
Ինչի դուք ի՞նչ բարեկամ եք գալի :D
Փոքր երկիր ա, որ լավ փորփրենք, հաստատ մի կապ կգտնենք :))))

Գուշակեք :).

Ես էլ եմ ահավոր չարաճճի եղել.................
Մի անգամ ես ու փոքր եղբայրս որոշեցինք հնդկացի ու կովբոյ խաղանք,համապատասխան շորեր ունեինք,ես հնդկացին էի,հիշում եմ մի հատ գլխարկ ունեի երկար փետուրներով ,ինքը կովբոյը լօօօլ:Որոշեցինք խարույկ անել եղբայրս փայտ գտավ,ու սենյակում խալիի կենտրոնում մենք փորձում էինք կրակ վառել ու համարյա մեր մոտ ստացվել էր, մեկ էլ մայրիկս սենյակի դուռը բացեց.էլ շարունակությունը չասեմ..................

VisTolog
04.11.2010, 22:35
Alizee?

Չէ է::mda

Ուլուանա
04.11.2010, 22:35
Կարո՞ղ ա Ծովն ա:

Ուլուանա
04.11.2010, 22:36
Alizee?
Հիմա Alizee չի, Ծով ա :P:

VisTolog
04.11.2010, 22:37
Կարո՞ղ ա Ծովն ա:

:D Ծովն էլ ա՞ պրաբելի փոխարեն ստորակետն օգտագործում::D

Հիմա Alizee չի, Ծով ա :P:

:beee

Մանուլ
04.11.2010, 22:37
:D Ծովն էլ ա՞ պրաբելի փոխարեն ստորակետն օգտագործում::D
Էդ կարող ա սմայլերը հանել եմ, դրա համար ա տենց եղել :)): Ծովը չի :):

Ուլուանա
04.11.2010, 22:38
:D Ծովն էլ ա՞ պրաբելի փոխարեն ստորակետն օգտագործում::D
Չէ, ինքը ուղղակի պրաբելներ չի սիրում :D, բայց ստորակետերը պրաբելին չեն փոխարինում:

Ուլուանա
04.11.2010, 22:39
Էդ կարող ա սմայլերը հանել եմ, դրա համար ա տենց եղել :)): Ծովը չի :):
Ի՜, սմայլերը հանելու իրավունք չունես :nono: Գրառումը պիտի իր օրիգինալ վիճակում ներկայացվի: Տենց բաներ մի արեք:

VisTolog
04.11.2010, 22:39
Էդ կարող ա սմայլերը հանել եմ, դրա համար ա տենց եղել :)): Ծովը չի :):

Ես էլ վախեցա… Ծովը տենց գրառում անի՞:o օ ոչ:scen :))

Փոքրի՞կ:think

Սմայլերի հանելու իմաստը չհասկացա::8

Մանուլ
04.11.2010, 22:40
Ի՜, սմայլերը հանելու իրավունք չունես :nono: Գրառումը պիտի իր օրիգինալ վիճակում ներկայացվի: Տենց բաներ մի արեք:
Ինձ թվաց, որ նախորդ գրառումների մեջ էլ սմայլերը հանած գրառումներ կային: Առանց մեջբերելու էի քոփի արել, ալարեցի նորից անել :}: Հեսա նորից կդնեմ :)):

Մանուլ
04.11.2010, 22:47
Փոքրիկը չի: Սմայլերը դիտմամբ չէի հանել, ուղղակի առանց մեջբերելու էի քոփի արել:

Փաստորեն սմայլերի հեռացումից պրաբելները չէին տուժել :)).

Ես էլ եմ ահավոր չարաճճի եղել.................:P
Մի անգամ ես ու փոքր եղբայրս որոշեցինք հնդկացի ու կովբոյ խաղանք,համապատասխան շորեր ունեինք,ես հնդկացին էի,հիշում եմ մի հատ գլխարկ ունեի երկար փետուրներով :hi ,ինքը կովբոյը լօօօլ:Որոշեցինք խարույկ անել եղբայրս փայտ գտավ,ու սենյակում խալիի կենտրոնում մենք փորձում էինք կրակ վառել ու համարյա մեր մոտ ստացվել էր, մեկ էլ մայրիկս սենյակի դուռը բացեց.էլ շարունակությունը չասեմ.................. :lol

Քիչ էր մնում հեղինակի անունով մեջբերումը անեի :)):

Արևածագ
04.11.2010, 23:10
einnA ՞

Dayana
05.11.2010, 12:10
Ըսիգ Յոժն է :aha

CactuSoul
05.11.2010, 13:00
SSS :think

Smokie
05.11.2010, 13:04
Ո՞վ էր է՜::esim Ախր հիշում էլ եմ նման գրառում, թեման էլ եմ հիշում::think

Smokie
05.11.2010, 13:22
Կարող ա՞ ivy::)

VisTolog
05.11.2010, 13:25
Ըսիգ Յոժն է :aha

Յոժը տենց գրառումներ չի անում::)) ԻՄՀԿ
Կետերն ու ստորակետերն իրա ոճը չեն:

Կարող ա՞ ivy::)

ivy-ն էլ::pardon

*e}|{uka*
05.11.2010, 13:36
Յոժը տենց գրառումներ չի անում::)) ԻՄՀԿ
Կետերն ու ստորակետերն իրա ոճը չեն:

Դա վաղուուուու՜ց էր: Նոր էի գրանցվել :beee

Դա՞յ, Դրու՛: :aha

Dayana
05.11.2010, 14:17
բայցն չբողոքեք, ես էս թեմայի մասնագետ չեմ :pardon

Տոթ ա. պատուհանը բացում եմ, փողոցի աղմուկը ուղեղս խառտում ա, բայց ոչինչ, գոնե միքիչ օդ ա գալիս, սենյակիս դուռն էլ բացում եմ, սկվազնյակ ա անում, կայֆ ա, բայց էդ էլ իրա վատ կողմն ունի, վարագույրը թռնում ա օդերով, գալիս կպնում ա ուսիս, ղդիկ ա գալիս, ներվայնանում եմ ու չեմ ֆայմում քայլեր ձեռնարկել, հետո ֆայմեցի, ինչ-որ խաղալիք կա՝ նապաստակ ա, ձեռքերը շպիլկա ա, դրանով կպցրեցի վարագույրները, սկսեց էլ վրես չգալ, հետո նապոն հոգնեց տենց կախված, ընկավ, գնացի վարագույր կապելու ինչ-որ բան բերեցի, կպցրեցի ամուր, էդ մի հոգսից պրծա: Հետո սկսեց մի պահ անձրև գալ, կաթիլները լցվում էին ներս: Ջանդամ ըլնի, թող լցվի: Սկսեց սեղանի վրայի կոֆեի կաթիլը վրես ազդել, գնացի թաց շոր բերեցի, լավ մաքրեցի սեղանը, կտորը էլի հետ տարա խոհանոց, եկա նստեցի, երկու րոպե չանցած մի հատ :king Ու սեղանին դրած մոխրամանի մոխիրը ցրվեց սեղանին: Թե ասա՝ դու երբ էիր տենց փռշտացել, որ հիմա փռշտացիր, ոնց որ միշտ՝ պահեիր էլի:} Հավես չկար նորից թաց կտորի հետևից գնալու, ստիպված սեղանի մոխիրը փչեցի հատակին:oy Հիմա էլ կոմպս կախում ա:sad Երեկ եմ ֆոռմատ արել, բայց մոռացել եմ անտիվիռուս գցել, հիմա էլ անտիվիռուսի դիսկը չեմ գտնում, թե ասա որ գտնե՞մ ինչ, մեկա կասպեռի բանալի չունեմ: Հեռախոսս էլ զարյադկի էի դրել մի ժամ առաջ, նոր վերցրի որ զանգեի, անջատվեց ինքն իրան, մեկ էլ տեսա որ զարյադչնիկը հոսանքին միացրած չի եղել:} Էս ինչ թարս ա ամեն ինչ, դուրսն էլ փոթորիկ ա, էսօր եթե տնից դուրս գամ, մի բան ընկնելու ա գլխիս հաստատ:(

VisTolog
05.11.2010, 14:21
Ա՞րս::think
Kuk?:think
Երո՞:think

Լավ, Երոն դժվար նապաստակի վրայից շպիլկեքը պոկեր ու դներ վարագույրին::}
Արսը կաներ, բայց իրա ինչի՞նա պետք նապաստակը, որի վրա էլ շպիլկա կա կպցրած::think
Կուկը նապաստակ կունենար, հնարավորա ոչ իր համար:)) ու շպիլկեքն էլ կպոկեր::))

CactuSoul
05.11.2010, 14:40
Ես էլ եմ Kuk հիշում:8:

Չնայած Ungrateful-ն էլ կարող ա լինի, եսի՞մ:

Dayana
05.11.2010, 14:52
մի 5 րոպե սպասեիք էլի :beee Kuk-ն էր :aha

VisTolog
05.11.2010, 15:10
Կակտուս, դնու՞մ ես::)

CactuSoul
05.11.2010, 16:02
Կակտուս, դնու՞մ ես::)
:aha
Մի ժամանակ գրառում էի դրել, առանց գուշակելու մի ուրիշ գրառում էր դրել Ռուֆուսն, ու դա էդպես էլ մնացել էր: Եկեք հիմա էդ գրառումը գուշակեք:P.

Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ զարմանում Հանրաինի որակի կապակցությամբ, ախր մարդիկ հստակ մշակված բթացման ծրագիր ունեն, մարդիկ ձգտում են որակ ապահվել (խոսքը մեր մեջ:secret), բայց գիտեք հեշտա՞ որակի մեր չափանիշնեը իրանց էդ ծրագրի հետ զուգակցելը:

Dayana
05.11.2010, 16:12
Elmo-ն չի՞ :unsure

Ռուֆուս
05.11.2010, 16:19
:aha
Մի ժամանակ գրառում էի դրել, առանց գուշակելու մի ուրիշ գրառում էր դրել Ռուֆուսն, ու դա էդպես էլ մնացել էր: Եկեք հիմա էդ գրառումը գուշակեք:P.

Անի ջան, էդ գրառումը նայել եմ, Մատենադարանի գրառումներից ա :)) Խղճա մարդկանց, մի քիչ ավելի բնորոշ բան դիր :))

CactuSoul
05.11.2010, 16:51
Անի ջան, էդ գրառումը նայել եմ, Մատենադարանի գրառումներից ա :)) Խղճա մարդկանց, մի քիչ ավելի բնորոշ բան դիր :))
:goblin
Գուշակե՛ք, յա:angry: Թե ի՞նչն ա «չբնորոշ»:8…

Elmo-ն չի՞ :unsure
Չէ, Դայ ջան:):

SSS
05.11.2010, 16:54
Lion? (դե ինքը միշտ դժգոհա հանրայինից)

Rammstein
05.11.2010, 16:56
Եթե վաղուցվա գրառում ա, գուցե` Սամվե՞լ: :think
Եթե նոր գրառում ա` չգիտեմ: :))

CactuSoul
05.11.2010, 17:08
Lion-ը չի, Սամվելն էլ չի: Ուրի՞շ:):

SSS
05.11.2010, 17:10
Երվանդ?

Rammstein
05.11.2010, 17:13
Կո՞ւկ:

VisTolog
05.11.2010, 18:13
Անչափահասա՞ գրողը::D
դի՞վ:think

CactuSoul
05.11.2010, 19:14
Գրողը չափահաս ա, նշվածներից ոչ մեկը չի: Իմ պատկերացմամբ՝ մի՜ քիչ մոտ տարբերակ էր Երվանդը:think: (Իբր հուշեցի, էլի:)))

Rammstein
05.11.2010, 22:37
Գուցե Նորթո՞ն` չնայած իրան նման չի: :8

*e}|{uka*
05.11.2010, 22:43
Չափահասներից անփույթ ո՞վ ա գրում: :think

Ուլուանա
05.11.2010, 22:48
Չափահասներից անփույթ ո՞վ ա գրում: :think
Բան ասեցիր. մեծ մասն անփույթ ա գրում :)): Զուտ անփույթ գրելու գործոնը գուշակելու լավագույն բանալին չի ամեն դեպքում:

Ան, միգուցե մի հուշում է՞լ տաս, մի տեսակ առաջ չի գնում... Մարդիկ նույնիսկ տարբերակներ չունեն կարծես թե :)):

Ձայնալար
05.11.2010, 22:51
Մինի՞ստր

Մանուլ
05.11.2010, 22:52
Մի հուշում անե՞մ :secret:

Էդ ակումբցին Ակումբում լինելուս ընթացքում (1,5 տարի) մի 3 գրառում հազիվ արած լինի :}: Բայց ինչքան հասկացել եմ, շատերն են սիրում իրեն :)):

VisTolog
05.11.2010, 22:54
Ի դեպ օրիգինալ գրառումը անփույթ չի, Կակտուսը դիտմամբ է տառասխալներ ավելացրել, որ չգուշակեք:

Մեկ ա չեք գուշակելու :))

Մի հուշում անե՞մ :secret:

Էդ ակումբցին Ակումբում լինելուս ընթացքում (1,5 տարի) մի 3 գրառում հազիվ արած լինի :}: Բայց ինչքան հասկացել եմ, շատերն են սիրում իրեն :)):

Հեսա սաղ օրիգինալը կգտնեն կնայեն::beee

Խոսքը մեր մեջ, ճիշտ էլ կանեն::D :))

Ռուֆուս
05.11.2010, 22:55
Խաբեցի, օրիգինալն էլ էր անփույթ, բայց չգիտեմ ինչի էլ Գուգլով չեմ կարողանում գտնել :D

Ուլուանա
05.11.2010, 23:02
Մի հուշում անե՞մ :secret:

Էդ ակումբցին Ակումբում լինելուս ընթացքում (1,5 տարի) մի 3 գրառում հազիվ արած լինի :}: Բայց ինչքան հասկացել եմ, շատերն են սիրում իրեն :)):
Էդ ասածդ Մելիքին ա հիշեցնում, բայց ես էս գրառումը հիշում եմ, ու չի տպավորվել, թե Մելիքն արած լինի... :think

Ուլուանա
05.11.2010, 23:03
Ժող, աչքիս՝ էս թեմայով բոլոր հետաքրքրվողներն արդեն որոնման միջոցով պարզել են, թե ով ա, դրա համար էլ ոչ ոք չի փորձում գուշակել :D:

Ձայնալար
05.11.2010, 23:08
Ռո՞ւթ :scare

Ուլուանա
05.11.2010, 23:15
Ռո՞ւթ :scare
Չէ, այ մարդ, Root-ը անհետանալուց հետո այլևս չի վերադարձել, համենայնդեպս, ոչ Root անվան տակ :)):

Dayana
05.11.2010, 23:16
աշկիս Արտգեոն :)) Համ էլ ինքը էսօր ինտերնետս դզել ա, ասեցի իրան գովեմ էլի :))

Ուլուանա
05.11.2010, 23:19
Անի՞, Ռու՞թն ա :o:

CactuSoul
05.11.2010, 23:21
Ռո՞ւթ :scare
:D Դուրս եկավ:)) Բայց ինքը չի:B:

Էդ ասածդ Մելիքին ա հիշեցնում, բայց ես էս գրառումը հիշում եմ, ու չի տպավորվել, թե Մելիքն արած լինի... :think
Մելիքն ա, Ան ջան:). հղում (http://www.akumb.am/showthread.php/22021-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D6%81%D5%AB-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80%D5%BD?p=662318&viewfull=1#post662318):

Եվ արդեն ավանդական դարձած կախարդական բառը` դրո՛ւ:)):

Ձայնալար
05.11.2010, 23:38
Չէ, այ մարդ, Root-ը անհետանալուց հետո այլևս չի վերադարձել, համենայնդեպս, ոչ Root անվան տակ :)):

Գիտեմ, որ չի վերադարձել. ասի կարող ա հին գրառում ա :esim

Ուլուանա
05.11.2010, 23:42
Գուշակեք.

կյանքից զզվելը - ընկվճվածությունն է, ու ինչքան մարդ հեռու մտածող տեսակ է, այնքան մեծ է լինելու զզվանքը, քանի որ բախվելու է անելանելիությանը: Ամեն դեպքում` դժվար է հաստատ ասել, որ կախվածություններից ազատվելը այն ընտրությունն է, որը մարդը կուզենար, քանի որ այդ դեպքում կորում է մի շատ մարդկային հատկանիշ կամ սովորություն. նվիրվածությունը, ու մարդը դառնում է սարսափելի մենակ, կամ դատարկ տեղ, վակուում...

ivy
06.11.2010, 00:11
Բարեկամի ոճն ա :)

Ուլուանա
06.11.2010, 00:33
Բարեկամի ոճն ա :)
Հա :beee :)):

ivy
06.11.2010, 01:02
Հա :beee :)):

Էդ էր պակաս՝ ես էդ ձեռագիրը չճանաչեի :P

Դե հիմա սա գուշակեք:

Ինչ հարբելու օր ա, ինչ ֆիեստայի օր ա...
Ֆիեստայի փիլիսոփայություն է մեզ բոլորիս պետք, տոնի փիլիսոփայություն, ինքդ քեզնից, քո մարդկային ու ազգային կենդանական ծանրությունից ազատվելու, հանուն սեփական եսի ու ժողովրդի մարդկայնության ազատ լինելու, հանուն ապագայի ազատ լինելու վճռականություն ու կամք:
Ազատ եղիր: Կյանքը հրաշք է, ու դու էլ հրաշք ես: Ազատ եղիր ու կհամոզվես, որ զանգերը հնչում էին հենց քեզ համար...

Ուլուանա
06.11.2010, 01:05
Փիլոն ա :P:

Արևածագ
06.11.2010, 01:05
Յո՞ժ...

ivy
06.11.2010, 01:06
Փիլոն ա :P:

Իյա :(
Դե քո հերթն ա...

Ուլուանա
06.11.2010, 01:30
Իյա :(
Դե քո հերթն ա...
Ակամա ստացվեց «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» :D: Բայց դե Փիլոյի ոճը չճանաչելն էլ ա դժվար, ի՞նչ արած :)):

Լավ, հիմա էս գուշակեք.

Նոր տվածս վարկանիշներն էի կարդում (ես հին գրառումներ ու հաղորդագրություններ փորփրելու մանյակ եմ :))) ու փորձում էի հիշել, թե որ գրառման համար եմ տվել: Դե, որ թեմայի վերնագրի վրա ես սեղմում, առաջին էջն ա բացվում, ոչ թե տվյալ գրառումը: Մի քանի հատը չկարողացա հիշել, բայց հեսա փորփրեմ, գտնեմ :think:
Հա, ի՞նչ էի ասում: Նայում էի մեկնաբանություններիս: Մինչև էս գրառումը 50 մեկնաբանության մեջ կար 18 հատ :oy սմայլիկ: Դրանից հետո` 53-ի մեջ ընդամենը 5 հատ կար :)) :P: Առաջընթացն ակնհայտ ա, չէ՞ :oy :D:

Նաիրուհի
06.11.2010, 01:32
Ակամա ստացվեց «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» :D: Բայց դե Փիլոյի ոճը չճանաչելն էլ ա դժվար, ի՞նչ արած :)):

Լավ, հիմա էս գուշակեք.

Երկնայի՞ն :oy

VisTolog
06.11.2010, 01:32
Մանու՞լ
Երկնային էլ կարելիա::))

Ուլուանա
06.11.2010, 01:34
Մանու՞լ
Հա: Եթե ոչ առաջինից, ապա գոնե երկրորդ փորձից անպայման պիտի գուշակեք, չէ՞ :angry :)):

ivy
06.11.2010, 01:34
Մտածում եմ՝ սենց տեղը-տեղին ստորակետ, վերջակետ ու մնացածով ո՞ր մի ակումբցին, կգրեր, բացի քեզնից: Բայց դե դու չես, թեև հին գրառումներ երևի թե դու էլ ես սիրում փորփրել, բայց «մանյակ»-ը քո բառը չի: :))

ivy
06.11.2010, 01:35
Մանու՞լ
Երկնային էլ կարելիա::))

Ախ, հա, Մանուլ, տես ոնց էր գլխիցս թռել: :))

VisTolog
06.11.2010, 01:35
Հա: Եթե ոչ առաջինից, ապա գոնե երկրորդ փորձից անպայման պիտի գուշակեք, չէ՞ :angry :)):

…ՃՃ

Գնամ գրառում փնտրեմ::P

Ուլուանա
06.11.2010, 01:36
Մի հարցնող լիներ՝ Երկնայինի գրառումներում էդ ե՞րբ եք տենց սմայլիկային առաջընթաց նկատել, հետաքրքիր ա :)):

VisTolog
06.11.2010, 01:39
ըհը :))

Մենակ ակումբեցիները կարող են միմյանց մասին արտահայտվել հետևյալ կերպ.
Վա~յ, ինց սիրուն նկալա, ինց համովն ես... Ինքը սաա~տ լյավնա, սա~տ պուպուսա, մլութա... ու էլի նմանատիպ շաբլոն դարձած լիքը բառեր:D

Նաիրուհի
06.11.2010, 01:40
Մի հարցնող լիներ՝ Երկնայինի գրառումներում էդ ե՞րբ եք տենց սմայլիկային առաջընթաց նկատել, հետաքրքիր ա :)):

Դե գրառումներում չի նկատվել, բայց մտածեցի՝ գուցե վարկանշային մեկնաբանություններում նվազեցրած լինի :)

ivy
06.11.2010, 01:42
Էհ, Վիստ, էս ամեն երկրորդ ակումբցին էլ կարող էր գրած լինել: Երևի ստեղ արժի փռված բացականչությունների վրա ուշադրություն դարձնել: :think

Ուլուանա
06.11.2010, 01:44
Էհ, Վիստ, էս ամեն երկրորդ ակումբցին էլ կարող էր գրած լինել: Երևի ստեղ արժի փռված բացականչությունների վրա ուշադրություն դարձնել: :think
Մեկ էլ «ակումբեցի» բառի վրա: Քչերն են «ակումբցի»-ի փոխարեն «ակումբեցի» ասում:

ivy
06.11.2010, 01:46
Մեկ էլ «ակումբեցի» բառի վրա: Քչերն են «ակումբցի»-ի փոխարեն «ակումբեցի» ասում:

Ինչի տենց ասողներ էլ կա՞ն, ինձ թվաց` վրիպակ ա ուղղակի :8

Ուլուանա
06.11.2010, 01:48
Ինչի տենց ասողներ էլ կա՞ն, ինձ թվաց` վրիպակ ա ուղղակի :8
Չէ, վրիպակ չի, հենց տենց էլ ասում են:)):

ivy
06.11.2010, 01:48
Տեսեք` ինչ բռնացրեցի հենց նոր: :))

Նաիրուհի 02:47 Նայում է թեմա
Մենակ ակումբցիները կարող են

Նաիրուհի
06.11.2010, 01:51
Այվ ջան, կարևորը՝ անազնիվ չեմ խաղում, թե չէ մի տասը րոպե առաջ արդեն գիտեի՝ ով է գրել :P
Հավեսի եմ ընկել, հին գրառումներ եմ փորփրում... :hands

VisTolog
06.11.2010, 01:51
Կարելի՞ է նույն ակումբցու այլ գրառում էլ դնել: Դե որ «յանմ» հեշտ լինի էլի::))

Աստղ, մոռացա ասեմ, Ռեալի ու Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստները միահամուռ ղուրբան լինեն քեզ, որ քեզ նման երկրպագուհի և ատողուհի ունեն :)

ivy
06.11.2010, 01:52
Կարելի՞ է նույն ակումբցու այլ գրառում էլ դնել: Դե որ «յանմ» հեշտ լինի էլի::))

Դե որ անունն էլ հետն ես դրել, գործը լրիվ հեշտացրել ես: :D

VisTolog
06.11.2010, 01:53
Դե որ անունն էլ հետն ես դրել, գործը լրիվ հեշտացրել ես: :D

էդ անունի տեղն ի՜նչ անուն ասես կարար լիներ::P

ivy
06.11.2010, 01:58
Կո՞ւկ:

VisTolog
06.11.2010, 02:09
Կո՞ւկ:

նիխտ

davidus
06.11.2010, 02:12
Էս պիտի որ Լեոն լինի...

Kita
06.11.2010, 02:14
Կարելի՞ է նույն ակումբցու այլ գրառում էլ դնել: Դե որ «յանմ» հեշտ լինի էլի::))

Պետրոս?

VisTolog
06.11.2010, 02:21
Էս պիտի որ Լեոն լինի...

հա:beee

Պետրոս?

չէ մի, Կենտրոն:D

davidus
06.11.2010, 02:23
հա:beee

Եթե սխալ չեմ հիշում, նույնիսկ վարկանիշել եմ էդ գրառումը:

Վիստ, դու նորը դիր, ես չկամ:

VisTolog
06.11.2010, 02:38
Բացեց էս գրառումը::D

Վրաստանում հայկական եկեղեցում ռուսերեն լեզով անգլերենի դաս էր

գուշակեք:beee

Kita
06.11.2010, 02:49
Artgeo?:D

VisTolog
06.11.2010, 02:53
Artgeo?:D

…Դ չէ

ars83
06.11.2010, 13:46
Վրաստանում հայկական եկեղեցում ռուսերեն լեզով անգլերենի դաս էր

Ինձ շատ հետաքրքիր է՝ ի՞նչ Նաստրոդամուս պետք է լինել, որ գուշակել այսպիսի կարճ գրառման հեղինակին, եթե այդքան կարճ գրառման մեջ ոչ ոճ է երևում, ոչ կետադրություն, ոչ էլ ուրիշ որևէ հուշող հանգամանք: :esim
Դրա համար էլ մարդիկ օգտվում են փնտրման համակարգից:

VisTolog
06.11.2010, 14:01

Քունս տանում էր::} Առավոտ նույնիսկ չէի հիշում թե ում գրառումն եմ դրել::D:oy
Լավ, նույն մարդու այլ գրառում դնեմ::)

Ոնց կարելիա ողջ-ողջ մաշկազերծ անող, կախաղան հանող, որտքերին պայտեր խփող, անապատներում տանջամահ անող, հղի կնոջ փորը յաթաղանով բացող, մոր աչքի առաջ սեփական երեխային հերձող, քույր եղբայների առաջ 100 հոգով դեռատի աղջիկներին մինչև մահանալը բռնաբարող, Ու տենց լիքը զարհուրելի բաներ անող թուրքին համեմատել ամենասովորական մենթի հետ, Հը Եր բացատրի հասկանամ

Մանուլ
06.11.2010, 15:22
Lion?

Kita
06.11.2010, 15:25
Տրիբուն?

VisTolog
06.11.2010, 15:25
Lion?

Չէ:

Տրիբուն?

Նովու

Kita
06.11.2010, 15:39
Կուկ?

VisTolog
06.11.2010, 15:42
Կուկ?

Ոչ:

Kita
06.11.2010, 15:47
Երոյին էտ տեսակ Եր քչերն են ասում:D

Մանուլ
06.11.2010, 15:59
davidus? :))

VisTolog
06.11.2010, 16:00
davidus? :))
Չէ::))

ministr-ն էլ չի::D

Ռուֆուս
06.11.2010, 16:03
Մեֆիստոֆելե՞ս