PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Enigmatic
28.10.2009, 01:48
impression?

Ահա:aha քո հերթնա;)

Yellow Raven
29.04.2010, 23:24
Դե գուշակեք:P


Հրաշքներին հավատալ պետք չի, պետք չի մտածել, որ էս ամեն ինչը երազի նման բան ա, ու արթնանալու ես մի ինչ-որ գունավոր աշխարհում: Զարթնի: Ոչ մի գունավոր աշխարհ չկա: Սա կյանք ա: Սա իրականություն ա: Մեծ մարդ ես: Թե ասա ինչ էս հլը կյանք չմտած նվնվում էս ամեն ինչից: Էս հլա սկիզբն ա: Էս հլա ամենաանհոգ, ամենաքաղցր (չնայած քաղցր չես սիրում), ամենաուրախ տարիներդ են: Վաղը-մյուս օրը հազար ու մի փորձանք կա: Ամբողջ կյանքը դեմդ ա: Լիարժեք օգտագործի կյանքդ, քանի հունի մեջ չի մտել: Ապրի, ոնց որ քո նմանին ա սազական: Չնայած, ինչ եմ դրել բացատրում, եթե դու վերջում մնալու ես քո կարծիքին, քո էշը քշես: Մեկ ա, վերջում փոշմանելու ես: Մյուս տարի բանակ, երկու տարի քաշ ես գալու, եթե բախտդ բերեց, ողջ-առողջ տուն եկար, աշխատանք գտնելու պրոբլեմ, դե քանի որ ոչ մի բանի պիտանի չես (անցած տարի հազիվ նասիլկա բռնել սովորեցիր), տունն ես մնալու, կամ էլ դպրոցում դաս տաս: Դե, ըտեղ էլ անհասկացող, սանձարձակ, ղժղժան երեխեք, ու դու նորից փոշմանելու ես: Ամեն ինչ բարդելու ես իմ վրա: Դե, որ հիմա ես տենց, էտ ժամանակ էլ տենցը կլնես, ու դիմում կգրես, որ գործից հանեն: Իրանք էլ, եթե չչամռվեցին, թե բա. "մնա էլի, ավելի որակյալ դասատու հլա մենք չենք ունեցել", հանգիստ թոշակի կուղարկեն: Ստացածդ թոշակը ինչ պտի ըլնի: Մինչև կյանքիդ վերջը սոված ես ապրելու (եթե մինչև կյանքիդ վերջը դիմանաս), ու սոված էլ մեռնես: Ավելի լավ ա տունդ ծախես, մի հատ փոքր բնակարան առնես, որ գոնե հացի փող ունենաս մինչև կյանքիդ վերջ: Դու, ձեռնափայտդ, մի հատ բուխանկա, մի շիշ արաղ՝ դարդերիդ համար, մի հատ էլ տելևիզր: Կոմպը չծախես, որ գոնե լյոքշից չմեռնես (գոնե էս մի խորհուրդս լսի): Զարթնի քանի շուտ ա: Չնայած, քո գործն ա: Ինչ ուզում ես արա: Բայց մեկ ա հետո փոշմանելու ես:

Հ.Գ. որ ասում են "խելքդ գլուխդ հավաքի, Համլե՛տ, հետո ուշ կլինի", ոնց որ էտ Համլետը դու ըլնես

*e}|{uka*
29.04.2010, 23:31
Դե գուշակեք:P

Չգիտեմ ով ա, բայց հաստատ անկապից ա ու Կետիկի ձեռագրին ա նման: Յա տակ չուստվույու՜: …ՃՃ

Yellow Raven
29.04.2010, 23:33
Չգիտեմ ով ա, բայց հաստատ անկապից ա ու Կետիկի ձեռագրին ա նման: Յա տակ չուստվույու՜: …ՃՃ

Հաջորդը դիր:angry

CactuSoul
06.05.2010, 18:21
Ես դնե՞մ հաջորդը:oy:




Էսօր անցնում էր կոմայգի կոչվող այգու մոտով:
Այնտեղ մի մեծ փոս է փորված:
Փոս փորողները ինչքա՜՜ն են շատացել::D

Այստեղ առաջ մի քաղաքային հավաքատեղի է եղել: Հավաքվել են "զտարյուն հայերը :D" ու իրար ապացուցել, թե Սիմոնյանն է ավելի շուռ տված հայ, թե Արկադի Անդրեսյանը:

Տեսնես հիմա էս "զտարյուն հայերը" հավաքատեղի ունեն թե չէ :D:

*e}|{uka*
06.05.2010, 19:39
Ես դնե՞մ հաջորդը:oy:

Էլի անկապից ա՝հաստատ: :D :think

Ուլուանա
06.05.2010, 19:44
Մարկի՞զ։ :unsure

VisTolog
06.05.2010, 19:46
Ծովը չի չէ՞:))

Նարե
06.05.2010, 19:49
Կու՞կ

Rammstein
06.05.2010, 20:06
Շատ ծանոթ գրառում ա, բայց չեմ հիշում` ով ա գրել: :(
Քաղաքականություն բաժնի ակտիվա անդամներից կլինի գրողը:

Գուցե murmushka: :think

*e}|{uka*
06.05.2010, 21:23
Կա՛մ Հայկօն ա, կա՛մ Դիվը: :think

Ուլուանա
06.05.2010, 21:29
Կա՛մ Հայկօն ա, կա՛մ Դիվը: :think
Հայկօն բացառվում ա, կարող եմ նույնիսկ գրազ գալ (կետադրական բացթողումներն ու որոշ այլ մանր–մունր բաներ ապացուցում են, որ ինքը չի կարող լինել)։ Դիվը շատ հնարավոր ա... Իրան էլ, Մարկիզին էլ ծիծաղելու սմայլիկների նման կիրառությունը շատ բնորոշ ա։

Մանուլ
06.05.2010, 21:32
Ծովը չի չէ՞:))

Ինձ թվում ա՝ Ծովն ա :8:

*e}|{uka*
06.05.2010, 21:37
Հայկօն բացառվում ա, կարող եմ նույնիսկ գրազ գալ (կետադրական բացթողումներն ու որոշ այլ մանր–մունր բաներ ապացուցում են, որ ինքը չի կարող լինել)։ Դիվը շատ հնարավոր ա... Իրան էլ, Մարկիզին էլ ծիծաղելու սմայլիկների նման կիրառությունը շատ բնորոշ ա։

Հաա՜ «թե»-ի վրա շեշտ չի դրված:D: Բայց Կուկին էլ ա նման: Չնայած Կուկն էլ կետադրության նկատմամբ անտարբեր չի, բացթողումներ չէր անի: Դիվն ա: :think

Ուլուանա
06.05.2010, 21:45
Հաա՜ «թե»-ի վրա շեշտ չի դրված:D: Բայց Կուկին էլ ա նման: Չնայած Կուկն էլ կետադրության նկատմամբ անտարբեր չի, բացթողումներ չէր անի: Դիվն ա: :think
Դիվն էլ ավելի շատ կաներ։ :D Հատկապես տառերի բացթողումներ։ :}

Yellow Raven
06.05.2010, 22:33
Artgeo? :think

Դեկադա
06.05.2010, 22:46
իմ մոտ էնպիսի տպավորություն ա, որ Ձայնալարն ա գրել

CactuSoul
06.05.2010, 22:57
Դիվն ա: :think
Ըհը, dvgray-ն ա ու անկապից ա:aha: Մալադեց, Յոժ:good:

Դե, էս անգամ պրծում չկա, գրառում դիր:B:

*e}|{uka*
06.05.2010, 23:09
Ես ու իմ ընկեր Վարդանը գնում ենք մի աղջկա համար սերենադ երգելու: Նշեմ գործի տարօրինակ հանգամանքները:
Աղջիկն ապրում է այսինչ վայրում: Ավելին՝ հինգերորդ հարկում: Դա էլ է եթե ձեզ քիչ՝ ժամը գիշերվա մեկն է:
Երգում ենք՝ Նիրվանա, «Ռեյփ մի» («Բռնաբարիր ինձ»): Արանքում ես ավելացնում եմ՝ «Բռնաբարիր ինձ, խնդրում եմ»:D
Հետո ռեպերտուարի մնացած երգերին ենք անցնում (այդ թվում՝ Բի-2 խմբի «Սերեբրոյին»):
Մի կես ժամից շենքի մարդիկ իջնում են, որ մեզ լարեն: Դե, ես այդ ժամանակ պանկ էի, կիթառը գցում եմ ուսիս, շալվարս իջեցնում, հետևս ցույց տալիս ու փախնում......

Շատ հեշտ ա: :D

VisTolog
06.05.2010, 23:10
Շատ հեշտ ա: :D

Rhayader? :D

*e}|{uka*
06.05.2010, 23:13
Rhayader? :D

Բա էլ ով: :))

VisTolog
07.05.2010, 10:45
:)
.

Ճերմակ փաթիլ եմ...
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Կանգնել,նայում ես իմ պարին անթարթ,
Մատներով մեղմիկ մազերս շոյում,
Ու ես քեզ լուսե հեքիաթ եմ թվում:
Այնպես անմեղ եմ,անպաշտպան,մաքուր,
Որ վախենում ես ինձ գիրկդ առնել,
Բայց երազում է քո սիրտը թաքուն
Այս ճերմակ ծովում ինձ հետ սավառնել:
Հետո դու քիչ-քիչ թևեր ես առնում,
Ու քո շուրթերին հալվում եմ այնպես,
Կարծես թե սիրո կաթիլ եմ դառնում
Ու շուրթերովդ լուռ ժպտում եմ քեզ:
Նորից հալվում եմ ու նորից ծնվում,
Բայց դու մրսում ես.շատ ցուրտ է արդեն,
Ինձ մեղմ շոյելով դու տուն ես դառնում
Ու թողնում ես ինձ քեզանից անդին:
...
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Դու պատուհանից նայում ես անթարթ,
Բայց քո քնքշանքով էլ ինձ չես շոյում,
Անավարտ երգ եմ,հեքիաթ էի թվում:

Ռուֆուս
07.05.2010, 10:48
Ալիզի ձեռագրին ա նման

VisTolog
07.05.2010, 11:50
Ալիզի ձեռագրին ա նման

:aha

Ռուֆուս
07.05.2010, 12:03
Մի քանի օր առաջ SMS ստացա։ Անծանոթ համար էր. խնդրում էին 200 դրամ փոխանցել։ Փոխանցեցի։ Հետո ևս մի SMS եկավ՝ նույն խնդրանքով։ Դա էլ փոխանցեցի։ Պատասխան SMS–ում շնորհակալություն էին հայտնում և ասում, որ ետ կփոխանցեն գումարը՝ հեռախոսահաշվի վերալիցքավորումից հետո։ Գործընկերս իմացավ այդ խնդրանքների մասին, ասաց, որ իզուր եմ պատասխանել և գումար փոխանցել, խաբեություն է։ Ես կարծում էի, որ այդպես չէ (անգամ եթե այդպես լիներ, մարդ է, էլի, կարող է՝ շտապ պետք էր մեկի հետ խոսել, իսկ դրամը պակասել է)։ Հաջորդ օրը նույն համարից մի աղջիկ զանգահարեց հարցնելու՝ արդյո՞ք ես գումար եմ փոխանցել։ Դրական պատասխան ստանալով՝ շատ զարմացավ և հարցրեց, թե ինչու եմ փոխանցել այդ գումարը։ Պատմեցի, որ SMS էր եկել՝ խնդրանքով։ «Բայց ինչ խնդրանք էլ ստանայիք, չպետք է փոխանցեիք»,– կարծիք հայտնեց անծանոթուհին։ Հետո բացատրեց, որ իր բջջայինը մորաքրոջ աղջկա մոտ էր մնացել, որն էլ, հավանաբար, ուղարկլ էր այդ SMS–ները (հետո էլի մի 3-4 հատ նույն բովանդակության հաղորդագրություն ստացա, բայց ոչինչ չուղարկեցի)։ Ասացի՝ խնդիր չկա, ու դրանով մեր խոսակցությունն ավարտվեց։ Չէի ակնկալում, որ հաղորդագրություններ ուղարկողը կպահի խոստումը, բայց այսօր SMS ստացա, որը հայտնում էր, որ այդ համարից 400 դրամի փոխանցում է կատարվել հեռախոսահաշվիս։
Հետո էլ ասում են՝ մարդկությունն ու ազնվությունը վերացել է։
Ափսոս, որ հաճախ թույլ ես տալիս կասկած մտնի մեջդ։

Որոնել չկա :)

Empty`Tears
07.05.2010, 12:07
Հայկ, հաստադ Կիտան ա մեկին խնդրել … :)) բայց ում գրառումն ա , այ դա չգիտեմ … :))

Ռուֆուս
07.05.2010, 12:09
Հայկ, հաստադ Կիտան ա մեկին խնդրել … :)) բայց ում գրառումն ա , այ դա չգիտեմ … :))

Աաաաա, շատ հնարավոր ա, բայց չգուշակեցիր թե ով ա գրել :))

SSS
07.05.2010, 12:18
My world my space?

VisTolog
07.05.2010, 12:33
Գրողի անունը Հայկա՞ :))

cold skin
07.05.2010, 13:15
ars83

Ռուֆուս
07.05.2010, 13:17
Վայ քո արա, պահի տակ մոռացել էի ում գրառումն ա, լավ ա հեղինակը հիշեցրեց :D


My world my space?

Չէ :P

Գրողի անունը Հայկա՞ :))

Չէ :P

Ռուֆուս
07.05.2010, 13:22
ars83

Ճիշտ ես, քո հերթն ա :)

cold skin
07.05.2010, 13:23
Ինչ որ մեկը թող դնի իմ փոխարեն...

Yellow Raven
07.05.2010, 14:29
Բռնվեք` բերել եմ:P


Սա ես չեմ հասկանում։ Օրինակ, ֆրանսիացի գրող Գի դե Մոպասանը հայտի է իր անհամար «հետերոսեքսուալ» սեռական կապերով՝ տարբեր կանանց հետ։

Ի՞նչ տարբերություն եք տեսնում Գի դե Մոպասանի և Օսկար Ուայլդի բարոյական մակարդակի միջև։

Հ.Գ. Եթե «դուզը խոսենք», Գի Դե Մոպասանը հասարակ պոռնիկ էր։ Բայց, երևի մարդիկ կասեն, «իսկական տղամարդ է եղել», ու հարգանք կտածեն նրա նկատմամբ։ Համենայն դեպս, նրա ստեղծագործությունները գնահատելիս նրա բուռն սեռական կյանքը որոշիչ գործոն չի հանդիսանա։ Իսկ Օսկար Ուայլդինը, փաստորեն, այո՞։ :o Միգուցե, այս հետգրությունը անհիմն է Ձեր պարագայում, բայց շատ դեպքերում ես սա նկատել եմ...

VisTolog
07.05.2010, 14:34
Rhayader?:))

Yellow Raven
07.05.2010, 14:55
Rhayader?:))

Նեա:))

Smokie
07.05.2010, 15:38
ՈՒլուանա՞՞՞՞

VisTolog
07.05.2010, 15:47
Astgh? :think

Dayana
07.05.2010, 15:52
dvgray :think

Kita
07.05.2010, 16:02
Ֆրեյա?

Երկնային
07.05.2010, 16:21
ՈՒլուանա՞՞՞՞

Քո կարծիքով Ուլուանան "դուզը խոսենք" կասե՞ր :))

*e}|{uka*
07.05.2010, 16:29
Տղայա հաստատ: Մարկի՞զ: :think

Kita
07.05.2010, 16:30
Տղայա հաստատ: Մարկի՞զ: :think

Իմ կարծիքով աղջիկ է:}

Երկնային
07.05.2010, 16:40
իմ կարծիքով էլ ա տղա…
կարող ա՞ Շինարարը լինի :think

Մանուլ
07.05.2010, 17:04
StrangeLittleGirl?

_Հրաչ_
07.05.2010, 21:36
Բռնվեք` բերել եմ:P


Սա ես չեմ հասկանում։ Օրինակ, ֆրանսիացի գրող Գի դե Մոպասանը հայտի է իր անհամար «հետերոսեքսուալ» սեռական կապերով՝ տարբեր կանանց հետ։

Ի՞նչ տարբերություն եք տեսնում Գի դե Մոպասանի և Օսկար Ուայլդի բարոյական մակարդակի միջև։

Հ.Գ. Եթե «դուզը խոսենք», Գի Դե Մոպասանը հասարակ պոռնիկ էր։ Բայց, երևի մարդիկ կասեն, «իսկական տղամարդ է եղել», ու հարգանք կտածեն նրա նկատմամբ։ Համենայն դեպս, նրա ստեղծագործությունները գնահատելիս նրա բուռն սեռական կյանքը որոշիչ գործոն չի հանդիսանա։ Իսկ Օսկար Ուայլդինը, փաստորեն, այո՞։ :o Միգուցե, այս հետգրությունը անհիմն է Ձեր պարագայում, բայց շատ դեպքերում ես սա նկատել եմ...



ars83-ն ա :)

*e}|{uka*
07.05.2010, 21:38
ars83-ն ա :)

Ապրի որոնման համակարգը: Որոնման համակարգ ջան հաջորդը դու ես: :pardon

_Հրաչ_
07.05.2010, 21:44
Ապրի որոնման համակարգը: Որոնման համակարգ ջան հաջորդը դու ես: :pardon

Դե տեսա, մարդիկ չարչարվում, չեն կարողանում գտնել, վերջ դրեցի տառապանքներին :oy

Հաջորդը`

Բնական է ու պարզ, որ ցանկացած երևույթ ցանկացած մարդ կարող է հասկանալ ու հասկանում է յուրովի, ինչպես ձեր դասարանում բոլոր աշակերտները: Իսկ ինչ վերաբերում է իմ գրածին /երևի թե պետք էր ուշադիր կարդալ/, ես չէի գրել ,,հաստատ չեն հասկանում,, այլ ,,երևի թե չեն հասկանում,, ու նաև նշել եմ, որ չեմ տեսել դպրոցական երեխա /իսկ ես, մանավանդ այդ տարիքի երեխաների շատ եմ տեսնում/, որ ,,ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի,,: Ու քանի որ ես նոր եմ կարդացել, հիմա տեսնում եմ ինչպես են դրան վերաբերում 10 տարեկանները ու հետո նայում եմ մեզ, մեր կարծիքներին, հիմա ես հասկանում եմ, որ դա 10 տարեկանի ուղեղի համար չի:

ars83
07.05.2010, 21:45
Ապրի որոնման համակարգը: Որոնման համակարգ ջան հաջորդը դու ես: :pardon
Լավ, լավ, մի դժգոհեք :) Որոնման համակարգը չլիներ, մինչև հիմա սեռս էիք պարզելու :D

*e}|{uka*
07.05.2010, 21:46
Դե տեսա, մարդիկ չարչարվում, չեն կարողանում գտնել, վերջ դրեցի տառապանքներին :oy

Հաջորդը`

Չի կարելի : :nono

Շինարար
07.05.2010, 21:47
Ես էդ գրառումը, Հրաչ, հիշում եմ, ժողովուրդ ասե՞մ, թե՞ տենց թավը չի, պիտի պարտադիր գուշակեմ:8

Արևհատիկ
07.05.2010, 21:47
Դե տեսա, մարդիկ չարչարվում, չեն կարողանում գտնել, վերջ դրեցի տառապանքներին :oy

Հաջորդը`
Yeghoyan? :think

VisTolog
07.05.2010, 21:47
Դե տեսա, մարդիկ չարչարվում, չեն կարողանում գտնել, վերջ դրեցի տառապանքներին :oy

Հաջորդը`
Yeghoyan (http://www.akumb.am/showthread.php/1465-%D4%B1%D5%B6%D5%BF%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A8-%D5%8D%D5%A5%D5%B6%D5%BF-%D5%A7%D6%84%D5%A6%D5%B5%D5%B8%D6%82%D5%BA%D5%A5%D6%80%D5%AB-quot-%D5%93%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8-quot?p=1968041&viewfull=1#post1968041) :)

ՀԳ Ես էլ ուզեցա, որ դու քեզ Վահիկի տեղը զգաս, գոնե մի պստիգ:oy :)

Rammstein
07.05.2010, 23:52
Մոդերատորական. Վերջին թեմայից դուրս գրառումները ջնջված են: Քանի որ VisTolog մականվամբ մասնակիցը (ամո՛թ նրան) ապօրինաբար հաստատեց Արևհատիկի կռահումը, ապա հաջորդ գրառումը տեղադրում է Արևհատիկը:

Արևհատիկ
08.05.2010, 00:28
Գուշակեք :))

Երևի սկսեմ աչքերս փակ քայլել փողոցում: Նույն, անընդհատ կրկնվող տեսարանից արդեն վատանում եմ:
Ջինսից շալվար` ճխտած սապոգների մեջ:
Բոլորի հագին նույնը:

Իսկ բդերի կեսին հասնող սպոգներից ընդհանրապես սրտխառնոցի նոպա է սկսվում:
Հատկապես երբ դրանք իրենց վրա են քաշում կոլոտ ու չաղ աղջիկները: Երբ առանց էն էլ չեղած բոյը լրիվ ա մտնում գետնի տակ: Երբ առանց էն էլ պարարտ բդերը մենակ քյոռը չի տեսնում:

Մենակ Հայաստանում կարող են հպարտությունից շնչահեղձ լինելով հագնել բգին հասնող սապոգներ, որոնք ամբողջ երկրագնդի վրա հագնում են միայն որոշակի մասնագիտության տեր անձինք: Որպեսզի իրենց մյուսների հետ չշփոթեն, հաստատ իմանան:

Յախք:

Շինարար
08.05.2010, 00:29
Լիո՞ն:8

Էլիզե
08.05.2010, 00:31
հմմմմմմմմ....... բարդ ա... բայց փորձեմ` Լիոն???? :


վայ... Շինարար ջան, ինձնից 2 րոպե շատ տես ապրիլ :D

Հայկօ
08.05.2010, 00:43
Գալաթեան ա :): Նույնիսկ իր ձայնով եմ կարդացել:

Շինարար
08.05.2010, 00:45
Գալաթեան ա :):

Յաաաա, :o ես ցնցված եմ, ակումբը լի է անակնկալներով:D

Հայկօ
08.05.2010, 00:50
Յաաաա, :o ես ցնցված եմ, ակումբը լի է անակնկալներով:D

Ցնցում ջան, հա՞, թե՞ չէ :)):

Արևհատիկ
08.05.2010, 00:50
Յաաաա, :o ես ցնցված եմ, ակումբը լի է անակնկալներով:D
Դե ցնցվի :P

Գալաթեան ա :): Նույնիսկ իր ձայնով եմ կարդացել:
Ահա, իրա գրառումն ա :)

Շինարար
08.05.2010, 00:51
Ցնցում ջան, հա՞, թե՞ չէ :)):

Ինձ հարցնու՞մ ես, ես էլ գիտեմ՝ վստահաբար գիտես, ես շատ իմանամ, ինձ Լիոնին ա հիշեցնում:)) Ցնցումը փաստորեն ես չէի՞, ես էլ ինձ լավ զգացի:oy:D

Հայկօ
08.05.2010, 00:52
Բաղրամյան 26: Ինքը լխկած դդումի ռոժով, հարսիկ-վառսիկի պոզայով, երջանիկ փռված է աթոռին: Խիլարի տոտան էր հենց նոր զանգել ու ինքը իրեն մարդ է զգում: Էտ առիթով սեղմում է քարտուղարուհու կնոպկեն.
-Լսում եմ շեֆ…
-Մի թասը պիր ստի:
-Ինչ որ լավ բանա եղել շեֆ?
-Հա…Խիլյարաին էր զանգալ:
Մի քանի րոպե հետո ներս է մտնում քարտուղարուհին թասը ձեռքին: Ինքը գլուխը կախում ա մեջը, քաշում ա քթերը…
Մեկ էլ զանգում է հատուկ գործակալական հեռախոսը…Վեր ա թռնում, նայում է գրված է “Հոպար”, անմիջապես դիրքը փոխում է պիպտեկի դիրքի , ժպիտ դեմքին ու վերցնում է…
-Օլլո…Դա շեֆ յա սլուշայու շեֆ…
-Արա էտ նոր զանգել էր հա? Բա ինչի դալաժիտ չես անում այ չուչունդռա…Էտ քեզ նաչալնիկի տեղ ես դրել?
-Չէ չէ,- էլ չի հարցնում արդարանալ մեկ էլ աթոռից բիզ է դուրս գալիս ու սկսում է ծակել…
.-Լավ էլի շեֆ, ցավում ա , լավ էլի…
-Դե սրանից հետո, որ կխոսաս միշտ հիշի որ էտ բզի կնոպկեն իմ մոտ ա…Վաղը մանրամասն աչոտը սեղանիս լինի…Ու քեզ հավաքի մի լացի: Հա մեկ էլ էն որսորդին կասես ներկայա…Իր համար առաջադրանք կա:
-Սլլլ լլլ ոււ շշշշշ յուս,- մաքրում է արցունքնները:
Իրեն բռնաբարված է զգում, ընկճված…Լավ ինչ անեմ? Ինչ անեմ, որ ինձ տղամարդ զգամ արա…Ընդիմության միտինգը հունվարին ա, որ հրաման տայի մի երկու տատի ծեծեին…Բա ինչ անեմ: Հաաաա…Ռիտան..Կինկս..Արա լավ է , էտ դրա բարակ ձենից ես վերջը իմպոտենտ եմ դառնլու: Թե զանգեմ Գյուլին աղչկեքին վեկալի էթանք տժժանք? Բայց վաղը սաղ թերթերը խժալու են վրես: Սեղմում է քարտուղարուհու կնոպկեն:
-Հլը էն Ազարյանին բերեք մոտս:
Քիչ անց Ազարյանը մտնում է սենյակ.
-Չես ամաչում մեծ մարդ ես քուֆուր ես տալիս ինձ:
-Չէ պարոն նախագահ դա հնարավոր չի…Ախր ես ձեզ շատ եմ սիրում….
-Ոնց սիրում, արա էս ինձ վարչապետի տեղ ես դրել? ԱՅ գյալըբո…Կնիկս գիտի դրա մասին? Գնացել ես իրան տենաս մի հատ?
-Չեմ հասկանում պարոն նախագահ այս ինչ եք ասում? Ձեր կինը ինչ կապ ունի?
-Հա լավ կապ չունի…Հանվի պառկի գալիս եմ…

Չուչունդռա՜... :D:D:D

Գալաթեա
08.05.2010, 01:00
Յաաաա, :o ես ցնցված եմ, ակումբը լի է անակնկալներով:D

Մի քիչ ըֆտըմում ըմ... բայց ինչն էր կոնկրետ անակնկա՞լ, Տը՞ն:

Հայկ, պաչ :)

Նարե
08.05.2010, 01:02
Չուչունդռա՜... :D:D:D

Կուկի ձեռագիրը չի՞

Kuk
08.05.2010, 01:04
Կուկի ձեռագիրը չի՞

Չէ, Ռամեռն ա:D:D:D

Հայկօ
08.05.2010, 01:09
Չէ, Ռամեռն ա:D:D:D

Ահամ :aha

Magic-Mushroom
12.05.2010, 23:47
Դրա համար մտածի հետևանքների մասին մինչև ինչ-որ բան կանես կամ կասես

որպես հուշում այս սմայլը:angry

Rammstein
13.05.2010, 00:14
Մոդերատորական. Թեմայի պահանջը փոքր-ինչ հստակեցված է, կարդացեք առաջին գրառումը (http://www.akumb.am/showthread.php/14929-Գուշակի՛ր-թե-ում-գրառումն-է-2?p=411609&viewfull=1#post411609):

tikopx
13.05.2010, 01:30
որպես հուշում այս սմայլը:angry

Yeghoyan-ի գրառումնա?

Rammstein
13.05.2010, 01:39
որպես հուշում այս սմայլը:angry

Գուցե armuk կամ wem… :think

VisTolog
13.05.2010, 01:54
Գուցե armuk կամ wem… :think

իրանք գոնե ամեն երրորդ բառի մեջ տառասխալ են ունենում :think


որպես հուշում այս սմայլը:angry

Երաժշտություն բաժնում չի չէ՞ արվել :))

Yeghoyan :))

Magic-Mushroom
13.05.2010, 10:24
Vistolog այո Yeghoyan է:hands

Երկնային
13.05.2010, 13:00
Վիստից առաջ եղել ա արդեն գուշակող ;)

Magic-Mushroom
13.05.2010, 14:44
կներեք չէի տեսել:oy,tikopx ջան քո հերթն է:

tikopx
13.05.2010, 15:02
Փաստորեն ԱՄՆ-ում եմ ապրում+Հոլիվիդում
որպես հուշում http://skypeclub.ru/i/emoticons/emoticon-0122-itwasntme.gif

Smokie
13.05.2010, 15:46
Ուլուանա՞:

Dayana
13.05.2010, 15:52
Ուլուանա՞:
Ուլուանան տառասխալ միայն իմ հետ խոսալիս ա անում, էս Էդուարդ30-ը կլինի :))

Ռուֆուս
13.05.2010, 16:02
Hayazn, Արծի՞վ:

Ժողովուրդ, մի քիչ ավելի երկար ու բնորոշ մեջբերումներ կատարեք, էլի...

tikopx
13.05.2010, 16:11
Ուլուանա՞:

Չէ ինքը չի ,բայց անունը երկարա ու հայերեն տառերով գրած

Ռուֆուս
13.05.2010, 16:15
Հակոբ Գևորգյա՞ն

Rammstein
13.05.2010, 16:17
Մեղապա՞րտ: :}

tikopx
13.05.2010, 16:18
Մեղապա՞րտ: :}

7 տառ:D

Magic-Mushroom
13.05.2010, 16:28
Կարող է Լուսաբերնա:)

tikopx
13.05.2010, 16:41
Կարող է Լուսաբերնա:)

լավ մի օգնություն ել` ՏՏ ոլորտի գրառումների մեջա,94-րդ էջումա:

Rammstein
13.05.2010, 16:51
7 տառ:D

Կարապե՞տ:

tikopx
13.05.2010, 17:03
Կարապե՞տ:

ԱՅՈ

Rammstein
13.05.2010, 17:17
Հա, ես էլ վերնագիրը կարդացի ու միանգամից մտածեցի, թե էլի Բրյուսովին են կպել: :D

Հա, ո՞նց չգիտեն, եթե տան գրեթե բոլոր անդամները նույնպես էստեղ են։ :hands

Նախապես ասեմ, սմայլերին չխաբնվեք: :))

Երկնային
13.05.2010, 17:24
Նախապես ասեմ, սմայլերին չխաբնվեք: :))

Annushka՞ :) հաստատ իրանց ընտանիքից մեկն ա էլի :D

CactuSoul
13.05.2010, 18:20
Նախապես ասեմ, սմայլերին չխաբնվեք: :))

Ընենց ծանոթ գրառում ա:think Ուլուանան չի՞ պատահաբար:oy:

tikopx
13.05.2010, 18:53
Ընենց ծանոթ գրառում ա:think Ուլուանան չի՞ պատահաբար:oy:

ինձելա տենց թվում ,բայց համոզված չեմ:?

Rammstein
13.05.2010, 19:19
Ընենց ծանոթ գրառում ա:think Ուլուանան չի՞ պատահաբար:oy:

:aha Գրառում դիր:

CactuSoul
13.05.2010, 19:33
Ճիշտն ասած՝ 2 թեկնածու գրառումներ կային, վերջը որոշեցի էս մեկը դնել.


Էն մի հատ երգ կար է:
Խոզուկը խորոված, խոզուկը տապակած, խոզուկնել էր ուզում ապրել, բայց նրան մորթեցին, կախաղան հանեցին, դանակը փորը կոխեցին:
Չե՞ք նկատել ինչ տխուր ու դեպրեսիվ երգ ա: Խեղճ կենդանին ուզեցել ա ապրի, բայց իրան դաժանորեն են սպանել: Հերիք չի խոզերին ընդամենը մորթում են, բայց էս մեկին կախաղան են հանել: Հաստատ փոքր ժամանակ էս երգը երգելուց չեք պատկերացրել կախված խոզ, էն էլ խոզ չէ՝ խոզուկ: Ես էլ չէի պատկերացնում, էս գրառումը գրելուց սկսեցի պատկերացնել: Էս երգի վրա greenway-ը մի հատ կարգին կինո կարա հանի, իսկ եթե death metal-ով երգեն լրիվ գլուխգործոց կլինի, մի հատ էլ death նկարեն սրա վրով: Ամեն դեպքում շատ տխուր ա սպանել մի արարածի, որը ուզում էր ապրել: Հաստատ սպանելուց առաջ էդ հայվանը աղաչել ա. «մի՛ սպանեք ինձ, ես ձեր 3 երազանքները կկատարեմ»;

Rammstein
13.05.2010, 19:43
Velvet Bride?

CactuSoul
13.05.2010, 19:59
Velvet Bride?

Չէ:)

Ռուֆուս
13.05.2010, 22:00
Վարպե՞տ

cool_aper՞ (ֆորումում Greenaway սիրող մենակ իրեն գիտեմ)

Dayana
13.05.2010, 22:34
Վարպե՞տ

cool_aper՞ (ֆորումում Greenaway սիրող մենակ իրեն գիտեմ)

Ինձ թվում ա Իմպն ա :think

Երկնային
13.05.2010, 22:40
Բյու՞ր :unsure

Ռուֆուս
13.05.2010, 22:43
Ինձ թվում ա Իմպն ա :think

Իմպը արդեն ստանդարտ պատասխան ա դարձել, եթե պատասխանը չգիտես, ասա Իմպո և 50% շանս կա, որ ճիշտ ես :lol

Մի հատ էլ տարբերակ - ivy

Ուլուանա
13.05.2010, 22:50
Իմփրեշընը կարող ա լինի, Դայանան որ ասեց, ես էլ մտածեցի, որ շատ հնարավոր տարբերակ ա, իսկ ivy–ին բացառում եմ՝ մի քանի պատճառներով, բայց մեկը նշեմ. ivy–ն կյանքում սենց չէր ձևակերպի. «մի հատ կարգին կինո կարա հանի»։

CactuSoul
13.05.2010, 23:59
:)

Վարպե՞տ

cool_aper՞ (ֆորումում Greenaway սիրող մենակ իրեն գիտեմ)

Ինձ թվում ա Իմպն ա :think

Բյու՞ր :unsure

Իմպը արդեն ստանդարտ պատասխան ա դարձել, եթե պատասխանը չգիտես, ասա Իմպո և 50% շանս կա, որ ճիշտ ես :lol

Մի հատ էլ տարբերակ - ivy

Իմփրեշընը կարող ա լինի, Դայանան որ ասեց, ես էլ մտածեցի, որ շատ հնարավոր տարբերակ ա, իսկ ivy–ին բացառում եմ՝ մի քանի պատճառներով, բայց մեկը նշեմ. ivy–ն կյանքում սենց չէր ձևակերպի. «մի հատ կարգին կինո կարա հանի»։
Եկել եմ՝ մի հատ խմբակային «ոչ:P» ասեմ, գնամ:

Ռուֆուս
14.05.2010, 00:09
Ես չդիմացա ու Գուգլով գտա պատասխանը, բայց չեմ ասի :oy

Ասեմ, որ պատասխաններից մեկը բավակնին մոտ էր :))

Kita
14.05.2010, 00:16
Ես չդիմացա ու Գուգլով գտա պատասխանը, բայց չեմ ասի :oy

Ասեմ, որ պատասխաններից մեկը բավակնին մոտ էր :))

Իսկ ես կասեմ, որ հեռու էր:))

Ռուֆուս
14.05.2010, 00:18
Իսկ ես կասեմ, որ հեռու էր:))

Ազգակցական կապերով մոտ էր, մնացած ամեն ինչով հեռու էր: Հերիք ա հուշենք, թող գուշակեն :))

Ուլուանա
14.05.2010, 00:51
Ազգակցական կապերով մոտ էր, մնացած ամեն ինչով հեռու էր: Հերիք ա հուշենք, թող գուշակեն :))
Հուշումը շատ օգտակար էր. :D Հովոն ա՝ Մասսագետը։ :P Ու հատկապես որ իրեն պատկերացնելով էլ մի հատ կարդացի, համոզվեցի, որ լավ սազում ա։ :)

Ռուֆուս
14.05.2010, 00:54
Հուշումը շատ օգտակար էր. :D Հովոն ա՝ Մասսագետը։ :P Ու հատկապես որ իրեն պատկերացնելով էլ մի հատ կարդացի, համոզվեցի, որ լավ սազում ա։ :)

հաաա :)) Փաստորեն մի հոգի էլ ճարեցի Greenaway սիրող :))

CactuSoul
14.05.2010, 08:41
Հուշումը շատ օգտակար էր. :D Հովոն ա՝ Մասսագետը։ :P Ու հատկապես որ իրեն պատկերացնելով էլ մի հատ կարդացի, համոզվեցի, որ լավ սազում ա։ :)
:aha
Դե նոր գրառում դիր:):

Ուլուանա
14.05.2010, 23:53
Գուշակե՛ք. :)


ուրեմն մի 13 տարեկան էի և մի օր կատաղեցի և գնացի ականջներս 5 հատ ծակեցի.. դրանից հետո նենց գերագույն հաճույք ստացա...
իմիջայլոց ես էլ եմ փողեցով բոբիկ ման գալ սիրում ու սիրում լսել թե ինչ են ասում... ահագին ուրախանում եմ:D
հետո մի 14 տարեկանում ընկերուհիս կամ ինչ էր, չեմ հիշում ասաց, որ չես կարա անծանոթի համբուրել... ես էլ մի 30 րոպե սպասում էի, որ գոնե ճաշակովս մարդ գա, որ համբուրեմ... փողոցի մեջտեղը ու զեյթունում/./..:P
հետաքրքիր է ինձ հյամար շատ բաներ սովորական են, ինչը կարող է խենթություն համարվի...նենց որ դժվար է հիշել... :( :)

Մանուլ
14.05.2010, 23:55
Գուշակե՛ք. :)

Երեկ եմ կարդացել, էէէ :)): Բայց հաստատ չեմ հիշում: Մի հոգու կասկածում եմ, բայց երևի անարդար կլինի, եթե ասեմ հիմա:

Շինարար
14.05.2010, 23:55
Գուշակե՛ք. :)

Եթե տղա լիներ, կասեի կետիկով Հայկոն, գուցե Երկնայի՞նը

Ուլուանա
15.05.2010, 00:03
Եթե տղա լիներ, կասեի կետիկով Հայկոն, գուցե Երկնայի՞նը
Չէ։ Ինձ թվում ա՝ Երկնայինին դժվար ա պատկերացնել վերոնշյալ գործողություններն անելիս։ :))

Շինարար
15.05.2010, 00:05
Չէ։ Ինձ թվում ա՝ Երկնայինին դժվար ա պատկերացնել վերոնշյալ գործողություններն անելիս։ :))

Ես ուզեցա պատկերացնել:oy

Արևհատիկ
15.05.2010, 00:18
Arisol? :think Ինձ թվում ա ինքը կանի տենց խենթություններ, համ էլ ինքն էլ ա ականջը մի քանի հատ ծակել:

Ուլուանա
15.05.2010, 00:21
Arisol? :think Ինձ թվում ա ինքը կանի տենց խենթություններ, համ էլ ինքն էլ ա ականջը մի քանի հատ ծակել:
Չէ, ինքն էլ չի, չնայած ականջ (ու ոչ միայն) ծակելու գործում ինքը հաստատ առաջատար ա։ :D

Rammstein
15.05.2010, 00:27
StrangeLittleGirl՞

*e}|{uka*
15.05.2010, 00:27
Էլ ո՞վ կա գժուկներից: :think

Ուլուանա
15.05.2010, 00:31
StrangeLittleGirl՞
Չէ։ Ախր հեչ Բյուրի ոճը չի։ :))

*e}|{uka*
15.05.2010, 00:33
Հո Կիտան չի՞ :o :8

Ուլուանա
15.05.2010, 00:33
Հո Կիտան չի՞ :o :8
Ինքն ա, որ կա։ :hands

Kita
15.05.2010, 00:34
Չէ բայց մտա ասի մի բան գուշակեմ, հարամ արիք:beee

Smokie
01.06.2010, 13:10
Յոժիկ ջան ինչի՞ «Գուշակիր թե ու գրառումն է 2» թեմայում գրառում չես դնում


Հավես չկա Սմոքի ջան, կարաս դու դնես: Է՜հ ի՞նչ արած, այլ ելք չկար, թեման էլ չեմ ուզում լռի:


Ես ասեցի վա՞տ է ստացվում: http://www.akumb.../images/smilies/smile.gif Ունի շատ ուժեղ ինդիվիդուալ պատկեր, որը բոլոր ֆիլմերում առկա է, լինի ցանցառ կոմեդիա, թե տխուր ֆիլմ: Կներեք բայց ես չեմ տարբերում իր խաղը կոմեդիաներում և մելոդրամաներում, գուցե կոմեդիաներում ավելի շա՞տ է ժպտում: http://www.akumb.../images/smilies/smile.gif Չգիտեմ տպավորությունները իր մասին կուտակվել են հիմնվելով մի քանի հանգամանքի վրա. ունենալով բավականին հարուստ ծնողներ ոչ մի ջանք չի կիրառել կինոասպարեզ մտնելու համար ու հենց ամենասկզբից ունենալով լավ դերեր, մեծ քայլերով հաստատվել է Հոլլիվուդում, ուսումնասիրել//ուսումնասիրելը մի քիչ շատ ասեցի http://www.akumb.../images/smilies/sty018.gif// եմ իրան կադրից դուրս՝ ցանցառ, բառիս ամենաբուն իմաստով, տափակ ամերիկացիների կուռք:Գուշակեք:

VisTolog
01.06.2010, 13:12
Ֆրե՞յա:))

Smokie
01.06.2010, 13:14
Ֆրե՞յա:))

Նե-ա:)):

VisTolog
01.06.2010, 13:24
Նե-ա:)):

Մտածեցի Հայկօ, բայց իրան ոնցոր նման չի. իրա գրառումները սենց չեն :)) Հետո մտածեցի Ժառնա, բայց ինքը սենց չի գրում`Ես ասեցի վա՞տ է ստացվում: :))
Հիմա էլ մտածում եմ Ուլուանանա, բայց իրան էլ սենց գրառում չի «սազում»:think

Նշվածներից ո՞ր մեկն էր::D

Smokie
01.06.2010, 13:26
Մտածեցի Հայկօ, բայց իրան ոնցոր նման չի. իրա գրառումները սենց չեն :)) Հետո մտածեցի Ժառնա, բայց ինքը սենց չի գրում`Ես ասեցի վա՞տ է ստացվում: :))
Հիմա էլ մտածում եմ Ուլուանանա, բայց իրան էլ սենց գրառում չի «սազում»:think

Նշվածներից ո՞ր մեկն էր::D

Nobody:D

VisTolog
01.06.2010, 13:34
Velve՞t:}

---------- Ավելացվել է՝ 14:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:33 ----------

Ո՞վ էր է սենց // փակագծեր դնում::think:))
Ռուֆուս:think

Smokie
01.06.2010, 13:35
Velve՞t:}

---------- Ավելացվել է՝ 14:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:33 ----------

Ո՞վ էր է սենց // փակագծեր դնում::think:))

Չէ,:P:

Kita
01.06.2010, 13:40
Ֆրեյա?

Smokie
01.06.2010, 13:43
Ֆրեյա?

Չէ, VisTolog-ն էլ էր ամենասկզբից իրան մտածել:D:

Ռուֆուս
01.06.2010, 13:45
Velve՞t:}

---------- Ավելացվել է՝ 14:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:33 ----------

Ո՞վ էր է սենց // փակագծեր դնում::think:))
Ռուֆուս:think

Ես տենց փակագծեր կյանքում չեմ դրել :beee

VisTolog
01.06.2010, 14:01
Հա, սենց բան մեկ էլ Յոժիկը կգրեր` «Ես ասեցի վա՞տ է ստացվում::)» :D Բայց իրան փակագիծ դնելուց չեմ հիշում::D

Smokie
01.06.2010, 14:03
Հա, սենց բան մեկ էլ Յոժիկը կգրեր` «Ես ասեցի վա՞տ է ստացվում::)» :D Բայց իրան փակագիծ դնելուց չեմ հիշում::D

Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜:hands, ինքն ա, որ կա:
Գրառում դիր:

VisTolog
01.06.2010, 14:05
Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜:hands, ինքն ա, որ կա:
Գրառում դիր:

Դու դիր, ես հավես չունեմ::pardon

Smokie
01.06.2010, 14:19
Չէ, ես է՛լ չեմ ուզում, ուզում եմ գուշակեմ: Ցանկացողը թող դնի:

Smokie
01.06.2010, 15:02
Իիիիիիի՜, լավ է՛լիիիիի՜:

Երկնային
01.06.2010, 15:26
Եթե տղա լիներ, կասեի կետիկով Հայկոն, գուցե Երկնայի՞նը

Աաաաաաա՜, ես մեռաաաաաաա :D :D :D


Չէ։ Ինձ թվում ա՝ Երկնայինին դժվար ա պատկերացնել վերոնշյալ գործողություններն անելիս։ :))

ասա է, ասա :))

Smokie
01.06.2010, 15:30
Աաաաաաա՜, ես մեռաաաաաաա :D :D :D



ասա է, ասա :))

Ես էլ կարծեցի գրառումես դրել:D:D:D:

Smokie
01.06.2010, 17:02
Ոնց տեսնում եմ ուրիշ տարբերակ չկա:


http://www.akumb.../images/smilies/unsure.gifսենց բաներ մի ասա, մի երեխա էլ ես եմhttp://www.akumb.../images/smilies/blush.gifhttp://www.akumb.../images/smilies/lol.gif

Ես տարբեր երեխաների հետ շատ եմ շփվում ու ոչ մի երեխայի մոտ նման կոմպլեքս չեմ նկատել

Գուշակեք, որ հետո ես գուշակեմ:

Ուլուանա
02.06.2010, 04:38
Yeghoyan–ը չի՞։

Smokie
02.06.2010, 07:40
Yeghoyan–ը չի՞։

Yeghoyan-ն ա:hands:

Գրառում դրեք:

VisTolog
27.08.2010, 18:46
Էսքանին արդեն համաձայն չեմ: Կյանքը շարժումը չի՛:
Կյանքը շարժման փոփոխությունն է: Հաճույքն էլ առաջանում է շարժման փոփոխությունից: Շարժումը նույն արագությամբ ձանձրալի է ու կործանարար:
Ծնունդն ու մահն էլ վիճակի փոփոխություններ են, որ ըստ էության նույն բանն են: Մեկն առանց մյուսի անհնար է:

Իմ կյանքի նպատակը հաճույք ստանալն է: Ես նպատակներ չունեմ::)

Գրառման ձևից երևի կարելիա ենթադրել գրողի մասնագիտությունը::))

Գուշակե՛ք: Գուգլ-մուգլ արգելվում է::)

ars83
27.08.2010, 18:48
Գրառման ձևից երևի կարելիա ենթադրել գրողի մասնագիտությունը::))

Գուշակե՛ք: Գուգլ-մուգլ արգելվում է::)
Ֆոտոնի մասնագիտությունը պիտի գուշակե՞նք: :)) Ֆիզիկոս:

VisTolog
27.08.2010, 18:50
Ֆոտոնի մասնագիտությունը պիտի գուշակե՞նք: :)) Ֆիզիկոս:

Սխալս հասցրիր տեսնե՞լ, թե գուշակեցիր::D

ars83
27.08.2010, 18:55
Սխալս հասցրիր տեսնե՞լ, թե գուշակեցիր::D
Տեսնելը՝ տեսա: Բայց ոճն էլ էր ճանաչելի: Համ էլ սաղ օրը ֆիզիկոսների մեջ եմ աշխատում: :))

VisTolog
27.08.2010, 19:10
Տեսնելը՝ տեսա: Բայց ոճն էլ էր ճանաչելի: Համ էլ սաղ օրը ֆիզիկոսների մեջ եմ աշխատում: :))

Դու՞ ես դնում գրառումը:

ars83
27.08.2010, 19:19
Դու՞ ես դնում գրառումը:
Ոչ, Ուլուանան:

Rammstein
27.08.2010, 19:43
Ոչ, Ուլուանան:

Ինչի՞ց ենթադրեցիր: :)

ars83
27.08.2010, 23:14
Ինչի՞ց ենթադրեցիր: :)
Սույն թեմայի 639-րդ և 640-րդ գրառումներից:

Ուլուանա
27.08.2010, 23:34
Սույն թեմայի 639-րդ և 640-րդ գրառումներից:
Ես արդեն անցած էտապ եմ էս խաղում :))։ Թեման ամիսներով քնացրել էի, հետևաբար որոշ ժամանակ անց ցանկացած մարդ իրավունք ուներ շարունակելու, այսինքն՝ իր կողմից նոր գրառում դնելու, ինչը և արել էր VisTolog–ը։ Ու էդ շարունակությունից հետո ինձ նորից անդրադառնալն արդեն անիմաստ ա, առաջ նայեք :))։ Կամ էլ միանգամից ասա, որ ուղղակի գրառում դնելու հավես չունես :D։

Ambrosine
28.08.2010, 01:13
Մեկդ գոհար մը դրեք, էս ի՞նչ ալարկոտ ժողովուրդ են, տո :beee

Հայկօ
28.08.2010, 01:18
Մեջ ընկնեմ (միայն քո խաթր, Աստղ :) ).


Չեմ ապտակել, իմ կարծիքով երեսին խփելը ամենվիրավորական բաննա, կապ չունի տղայի թե աղջկա: Բայց խփել եմ(շպրտել եմ դեպի զոհը:D) հեռախոսով, կոշիկով, վազայով, բաժակով, թավայով, մի խոսքով , էտ պահին ինչ լինումա ձեռքիս տակ: Հա մի անգամ էլ դանակով ձեռքին եմ խփել, բայց դրա համար ափսոսում եմ, ուղակի շատ խանդեցի:(:oy չզսպեցի ինձ: Գլխին ջուր լցնել եղելա կատակով:)

Ժունդիայի
28.08.2010, 01:18
Ամենասիրածս գրառումը, ինչքան էլ տխուր լինեմ, անտրաբեր չեմ կարող անցնել:D


....ԹՈՒ ԹՔԵՄ ԻՄ ԲԱԽՏԻՆ :թքող–սմայլիկ

Որոնման համակարգից չօգտվել:(

*e}|{uka*
28.08.2010, 01:31
Ամենասիրածս գրառումը, ինչքան էլ տխուր լինեմ, անտրաբեր չեմ կարող անցնել:D



Որոնման համակարգից չօգտվել:(

armuk-ն ա: :mernem_ira_toqerin :love

Ուլուանա
28.08.2010, 01:45
Ժունդիայի, Հայկօն մինչև քո դնելն արդեն դրել էր։


Մեջ ընկնեմ (միայն քո խաթր, Աստղ :) ).
Սլի՞մն ա :unsure։

Ambrosine
28.08.2010, 01:47
Ժունդիայի, Հայկօն մինչև քո դնելն արդեն դրել էր։
Բայց Ժունդիային գուշակելու համար չէր դրել :P :))
Սլիմի գրածը կլինի, ճիշտ ես: Նախկին մականունը եթե Սիսուան էր, ուրեմն ինքը կլինի:

հ.գ. Հայկօ ջան, շնորհակալ եմ :oy

Ուլուանա
28.08.2010, 01:59
Բայց Ժունդիային գուշակելու համար չէր դրել :P :))
Էդ դեպքում ուրեմն թեմայից դուրս էր :P։


Սլիմի գրածը կլինի, ճիշտ ես: Նախկին մականունը եթե Սիսուան էր, ուրեմն ինքը կլինի:
Հա, կարծեմ Սիսուան էր նախկինը։ Բայց սպասենք Հայկօյի հաստատմանը :)։

ars83
28.08.2010, 02:03
Թեման ամիսներով քնացրել էի, հետևաբար որոշ ժամանակ անց ցանկացած մարդ իրավունք ուներ շարունակելու, այսինքն՝ իր կողմից նոր գրառում դնելու, ինչը և արել էր VisTolog–ը։
Ներողություն, հրատարակման ժամանակը չէի նայել:

Rammstein
28.08.2010, 10:41
Էդ դեպքում ուրեմն թեմայից դուրս էր :P։

Այ մարդ ի՞նչ թեմայից դուրս, ընդամենը նույն ժամին արված գրառումներ են:


Ամենասիրածս գրառումը, ինչքան էլ տխուր լինեմ, անտրաբեր չեմ կարող անցնել:D


....ԹՈՒ ԹՔԵՄ ԻՄ ԲԱԽՏԻՆ :թքող–սմայլիկ

Որոնման համակարգից չօգտվել:(
Անգլիական հումոր.

Rammstein: Ենթադրում եմ, որ սա armuk-ի գրառումն է, սըր:
Ժունդիայի: Թույլ տվեք հարցնել, սըր, որտեղի՞ց այդպիսի ենթադրություն:
Rammstein: Ձեր տեղադրած մեջբերման մեջ է գրված. «armuk-ի խոսքերից»:

Հայկօ
28.08.2010, 13:27
Սլի՞մն ա :unsure։

Ահամ :aha:

CactuSoul
09.09.2010, 19:03
Լավ, ես մի գրառում դնեմ, գուշակեք:).


Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ զարմանում Հանրաինի որակի կապակցությամբ, ախր մարդիկ հստակ մշակված բթացման ծրագիր ունեն, մարդիկ ձգտում են որակ ապահվել (խոսքը մեր մեջ:secret), բայց գիտեք հեշտա՞ որակի մեր չափանիշնեը իրանց էդ ծրագրի հետ զուգակցելը:

Ռուֆուս
22.09.2010, 14:22
Ոչի՞նչ, որ կանոնները խախտելով մի հատ գրառում դնեք, գուշակեք :)) Նախորդը Գուգլով նայել եմ, որ ասեմ, հարամություն կանեմ :oy



Արշակ 09.34 Պատասխանում է թեմայում Կանցնի... Սա էլ կանցնի...
Արշակ 09.50 Պատասխանում է թեմայում Կանցնի... Սա էլ կանցնի...
Արշակ 10.15 Պատասխանում է թեմայում Կանցնի... Սա էլ կանցնի...
Արշակ 10.42 Նայում է սխալի մասին հաղորդագրություն
Արշակ 11.01 Պատասխանում է թեմայում Կանցնի... Սա էլ կանցնի...
Արշակ 11.10 Վերջապես բարեհաջող պատասխանում է թեմայում Կանցնի... Սա էլ կանցնի...

Չգիտեմ՝ տենց ա թե չէ՞, բայց ես էլ եմ տենց տարբեր ընկալում :) :))
Արշակ 11.19 Խմբագրում է գրառում Կանցնի... Սա էլ կանցնի...

Դե սկսեք :))

Dayana
22.09.2010, 14:24
Ոչի՞նչ, որ կանոնները խախտելով մի հատ գրառում դնեք, գուշակեք :)) Նախորդը Գուգլով նայել եմ, որ ասեմ, հարամություն կանեմ :oy

Դե սկսեք :))

Ռուֆ, մենակ Արթուրը (Artgeo) կարող էր սենց բան անել :)) համ էլ հիշում եմ, որ ինքն էր :))

Բարեկամ
22.09.2010, 14:25
Ոչի՞նչ, որ կանոնները խախտելով մի հատ գրառում դնեք, գուշակեք :)) Նախորդը Գուգլով նայել եմ, որ ասեմ, հարամություն կանեմ :oy




Դե սկսեք :))

:D :D ծիծաղեմ էլի, թող հետո ջնջեն :))
Ի~նչ համովն ա :love

Ռուֆուս
22.09.2010, 14:26
Ռուֆ, մենակ Արթուրը (Artgeo) կարող էր սենց բան անել :)) համ էլ հիշում եմ, որ ինքն էր :))

Հաա՜, նոր կարդում էի, մի ժամ ուշքի չէի գալիս :))

Dayana
22.09.2010, 14:27
Հաա՜, նոր կարդում էի, մի ժամ ուշքի չէի գալիս :))

Հա, էն ժամանակ ես էլ եմ մի կարգին ծիծաղել :))

VisTolog
04.10.2010, 17:48
Արևահամ տանձերս:
***:

(Կարծում եմ բռնում են թեմայի հետ: Իրենք էլ մի ժամանակ *** են եղել...)

ու՞մն է:)) Տանձերը չէ, գրառումը::D

Ռուֆուս
04.10.2010, 17:51
Եսի՞մ, ԿԳԴ՞

Կամ Մանո՞ն:

VisTolog
04.10.2010, 17:58
Եսի՞մ, ԿԳԴ՞

Կամ Մանո՞ն:

Հը-ը:

Ռուֆուս
04.10.2010, 18:18
Լավ, անցնենք թեմայի դասականներին :))

Իմպրե՞շն, Ուլուանա՞, ԴվԳրե՞յ, Յո՞ժ :D

VisTolog
04.10.2010, 18:24
Լավ, անցնենք թեմայի դասականներին :))

Իմպրե՞շն, Ուլուանա՞, ԴվԳրե՞յ, Յո՞ժ :D

4ից մեկնա: Մեկ սխալման հնարավորություն ունես::yea

Ինձ թվումա կասկածում ես Դիվի ու Ուլուի մեջ::secret :))

Ռուֆուս
04.10.2010, 18:29
Ոճով ամենաշատը Դվգրեյին ա նման

VisTolog
04.10.2010, 18:39
Ոճով ամենաշատը Դվգրեյին ա նման

Ինքնա::)
http://www.akumb.am/showthread.php/1569-%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80...?p=399417&viewfull=1#post399417

Ambrosine
04.10.2010, 18:42
Ինքնա::)
http://www.akumb.am/showthread.php/1569-%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80...?p=399417&viewfull=1#post399417

Տնաշեն, բա ինչի՞ էիր աստղանիշեր դրել: Ես էլ ուզում էի գրել՝ Սաթը էդպիսի գրառում չէր անի, որ մի հատ էլ աստղանիշի կարիք լիներ: Ծաղիկ էր, թողեիր ծաղիկ, էլի, չքաղեցինք :))

VisTolog
04.10.2010, 18:44
Տնաշեն, բա ինչի՞ էիր աստղանիշեր դրել: Ես էլ ուզում էի գրել՝ Սաթը էդպիսի գրառում չէր անի, որ մի հատ էլ աստղանիշի կարիք լիներ: Ծաղիկ էր, թողեիր ծաղիկ, էլի, չքաղեցինք :))

Չէի ուզում իմանայիք որ թեմանա::beee

Ռուֆուս
04.10.2010, 19:51
Մի քիչ թարմ գրառում դնեմ :)) Որոնել չկա :)


Վերջերս մեր խմբի աղջիկներից մեկը նշանվեց… Այս ամենի մասին իմանալուց հետո որոշեցինք խմբեցիներով հավաքվել ու էդ աղջկան մի նվեր գնել, ապա գնալ ինչ-որ մի տեղ… Համ էլ վաղուց, շա՜տ վաղուց (մոտ մի 5-6 տարի) իրար երես չէինք տեսել, խմբով չէինք հավաքվել::)

Վերջը, մի 9 հոգով (որից միայն ես ու ընկերս էինք արական սեռի ներկայացուցիչ) հավաքվեցինք, փող քցվեցինք, տվինք մեր խմբի Սվետիկին, որ մի հատ նվեր առնի Մարգուշիկի համար նշանդրեքի կապակցությամբ:
Ուրեմն՝ էս Սվետը գնում ա ու ինչ-որ ֆիրմային խանութից ինչ-որ թանկարժեք ներքնազգեստ ա առնում (շատ խելոք ա էհ, շա՜տ)…
Փաստորեն, ես ու ընգերս Մարգուշիկին (ով, իդեպ, 27 տարեկան է) իր նշանդրեքի առթիվ նվիրեցինք մայկա-տռուսիկ…:))

Ambrosine
04.10.2010, 19:52
Մի քիչ թարմ գրառում դնեմ :)) Որոնել չկա :)

Մարկիզ :))

Ռուֆուս
04.10.2010, 19:53
Մարկիզ :))

այո :)

Ambrosine
04.10.2010, 19:55
Ով է ֆորումում-ը նայել չկա :angry

Ռուֆուս
04.10.2010, 19:58
Ով է ֆորումում-ը նայել չկա :angry

Ախ փաստորեն դու տենց գուշակեցիր, հա՞ :))

Լավ, լավ, կատակ էր :beee

Ambrosine
04.10.2010, 20:13
Ախ փաստորեն դու տենց գուշակեցիր, հա՞ :))

Լավ, լավ, կատակ էր :beee
Չէ, գրառումներ կան, որ անգիր եմ հիշում :))
Ինչպես, օրինակ, սա՝


Շատ ցավեր եմ ես կրել,
Տանջվել, վշտել, տառապել,
Ավա՜ղ, թշերդ զուլում
Նորից են սիրտս հուզում:
Գերող թշեր կլորիկ...
Իսկ սրտումս` փոթորիկ...
Սիրտս արիր գահավեժ,
Տառապելու եմ հավերժ...

Իմացողները չասեն :angry

Ռուֆուս
04.10.2010, 20:14
Իմացողները չասեն :angry

Չեմ ասի :beee

Մանուլ
04.10.2010, 20:14
Չէ, գրառումներ կան, որ անգիր եմ հիշում :))
Ինչպես, օրինակ, սա՝



Իմացողները չասեն :angry
Ես գիտեմ :)):

Ambrosine
04.10.2010, 20:15
Չեմ ասի :beee
Չէ, ինքը չի, ուրիշ տարբերակներ չկա՞ն :))

հ.գ. հե՜յ գիդի ջահել ժամանակներ :D

VisTolog
04.10.2010, 20:17
Չէ, ինքը չի, ուրիշ տարբերակներ չկա՞ն :))

հ.գ. հե՜յ գիդի ջահել ժամանակներ :D

Դե որ «գիդի ժամանակներ», միգուցե Ալի՞զ:Ծ:}

Ambrosine
04.10.2010, 20:17
Ես գիտեմ :)):

Ախր սա չիմանալ չի կարելի :D Մի ամբողջ կյանքի պատմություն են այս տողերը իրենց մեջ ամփոփում:

---------- Ավելացվել է՝ 21:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:17 ----------


Դե որ «գիդի ժամանակներ», միգուցե Ալի՞զ:Ծ:}

Չէ, Ծովը չի :) Ուշադիր կարդա ճճ

VisTolog
04.10.2010, 20:19
Ախր սա չիմանալ չի կարելի :D Մի ամբողջ կյանքի պատմություն են այս տողերը իրենց մեջ ամփոփում:

---------- Ավելացվել է՝ 21:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:17 ----------



Չէ, Ծովը չի :) Ուշադիր կարդա ճճ

Թշե՜րը՞:love

Ambrosine
04.10.2010, 20:23
Թշե՜րը՞:love

Հաաա :))
Լավ, դե մեկդ ասեք պատասխանը, որ չիմացողներն էլ իմանան, ու մի հավերժ գոհար էլ դուք դրեք :))

---------- Ավելացվել է՝ 21:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:20 ----------

Մեկ էլ ուշադրություն դարձրեք, որ աքրոստիկոս է :D

Հայկօ
04.10.2010, 21:33
ու՞մն է:)) Տանձերը չէ, գրառումը::D

Բոլոր բառերի տեղը աստղանիշ դնեիր, ավելի դժվար կլիներ իմանալը :անգռը: Ինչ ասես մտքովս անցավ էդ աստղանիշների պահով: Քեզ փոքր ժամանակ չեն սովորացրե՞լ, որ տենց չի կարելի :fool:nono:

---------- Ավելացվել է՝ 22:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:19 ----------


Հաաա :))
Լավ, դե մեկդ ասեք պատասխանը, որ չիմացողներն էլ իմանան, ու մի հավերժ գոհար էլ դուք դրեք :))

---------- Ավելացվել է՝ 21:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:20 ----------

Մեկ էլ ուշադրություն դարձրեք, որ աքրոստիկոս է :D

H.a.y.k.o.-ն ա :):

Գրառում.


վերջին տարօրինակ երազներս:
Մի 2 շաբաթ առաջ երազիս Ալիեևնց տուն ռազվեդկա եմ գնացել, օդափոխման համակարգով սողալով գնում եմ, ջարդվում ա ու ընկնում եմ սրանց տուն: Կինը լավ կին էր, բայց աղջիկն ու տղեն քիչ էր մնում բռնցնեին ինձ: Խափել ասել էի ազերի եմ, եկել եմ պրեզիդենտի մոտ անձնական խմդրանքով:
Հետո Ալիևը եկավ տուն, ուզում էր ինձ հարցեր տար Ներսես_AM -ը զանգեց ձեռիս վրա ու սկսեց հայերեն խոսալ: Ես էլ թաքուն ասում էի ապեր հայերեն հետդ խոսամ պալիտ կլնեմ Ալիևենց տանն եմ:
Հետո Արցախի պատերազմի մասին հաղորդում սկսեց, էդ դամբուլները գնացին ընտանիքով նայելու: Կինն էլ բողոքում էր, ասում էր սաղ օրը էս են նայում սերիալ չեն թողնում նայեմ:

2 օր անց
Երազիս Մայքլ Ջեքսոնի երգերից մեկի մասին ռեֆերատ պետք ա գրեի: Զանգում եմ Մայքլ Ջեքսոնենց տուն, քույր ա վերցնում: Ասում եմ բարև ձեզ մայքլը տանն ա՞ ասում ա չէ, ո՞վ ա հարցնում, ինքը հիվանդ ա բան...
Ասում եմ քուր ջան ռեֆերատ են տվել իրա երգերից մեկի մասին, ուզում եմ գամ պատմությունն իմանա, որ գրեմ: Ասում ա լավ, ես էլ գիտեյի պարտքատերերն են, փողերն են ուզում: Ասեց արի ինքը տանն ա:
Ու տենց արթնացա:

էսօր
Երազիս Բեգլարյան Գագիկի ախպոր վրա դեղ են փչել, որ ոչիլ չընկնի: Մի դեցիմետր քառակուսի տարածք ձեռքի վրա թողել են առանց դեղ փչելու: Ոջիլներ են դրել վրեն, որ տեսնեն բազմանում տարածվում ե՞ն էս ոջիլները դեղ չփչած տեղերի վրա, թե՞ չե: Ոջիլներն էլ ձվեր էին ածել ու քարակուսի մակերեսի վրա շարել էին: Մենակ էն հատվածը, որտեղ դեղ չկար փչած:
Բեգլարյանն էլ հետս կանգնած հեռուստացույցով նայում էր ու ասում:
- տենում ե՞ս ժողովրդի համար ախպերս իրա ձեռքը փորցադաշտ ա սարքել:
ու էլի արթնացա:

*e}|{uka*
04.10.2010, 21:44
Մենակ երկու հոգի կարային սենց գրեին: Առաջինը դժվար էտ թեմայում գրառում աներ, մնում ա Էլմոն: :D :D

Ռուֆուս
04.10.2010, 21:52
Չհասցրի :))

Հայկօ
04.10.2010, 21:54
Մենակ երկու հոգի կարային սենց գրեին: Առաջինը դժվար էտ թեմայում գրառում աներ, մնում ա Էլմոն: :D :D

Ինքն ա :angry: Էս սմայլիկը իրա գույնի էր, դրա համար եմ դրել, էլի :D:D:D:

Ուլուանա
06.10.2010, 05:34
Չէի ուզում իմանայիք որ թեմանա::beee
Աստղանիշներ դնել չի կարելի :nono։ Տենց որ լինի, բոլորը դնելիս կջոկեն, իրենց կարծիքով հուշող բառերը կհանեն մեջից, տեղն աստղանիշներ կդնեն, բա հետո՞։ Կարելի ա գրառման ինչ–որ հատված կրճատել, բայց ինչքանը որ դրվում ա, պիտի նորմալ ձևով դրվի՝ առանց անդամահատումների։

VisTolog
26.10.2010, 17:41
Ու՞մնա::))


Ո՞վ էր ասում, որ ինտերնետի իմաստն այն է, որ աշխարհի ցանկացած կետից կարող ես մտնել: :D Ճիշտ էր ասում, բայց ափսոս: Նե՜նց կուզենայի իմ սենյակում կոմպ չլիներ: Այդ դեպքում կհասցնեիք կարոտել ինձ:

Հ.Գ. Ժո՛ղ, ծովը լավ բան ա, դրա համար հայերը չունեն դրանից: :D

ivy
26.10.2010, 17:54
Ու՞մնա::))

«Ժող» դիմելաձև impression-ն ունի, երևի գրառումն էլ իրենը կլինի: :)

ivy
26.10.2010, 17:58
«Ժող» դիմելաձև impression-ն ունի, երևի գրառումն էլ իրենը կլինի: :)

Չնայած ինքը երբ ա կոչ-մոչ դնում: :think

VisTolog
26.10.2010, 18:02
Ինքը չի::mda

Chuk
26.10.2010, 18:04
Ծովը կլինի (ասա չէ, ասա չէ, հավես չկա գրառում դնելու :)) )

VisTolog
26.10.2010, 18:10
Ծովը կլինի (ասա չէ, ասա չէ, հավես չկա գրառում դնելու :)) )

:D չէ :yea

ivy
26.10.2010, 18:10
Կարո՞ղ ա Բյուրն էլ ա, ինքն էլ ա «ժող» ասում ու Իմպոյից ավելի ուշադիր ա կետադրական նշանների հանդեպ: :))

VisTolog
26.10.2010, 18:11
Կարո՞ղ ա Բյուրն էլ ա, ինքն էլ ա «ժող» ասում ու Իմպոյից ավելի ուշադիր ա կետադրական նշանների հանդեպ: :))

Ըհը, ինքնա::))

Հայկօ
26.10.2010, 18:12
Ու՞մնա::))

Բյուր :pardon



Ուֆ, էլի ուշացա :(:

VisTolog
26.10.2010, 18:12
Բյուր :pardon

Դե հԸմի քցեք-բռնեք, թե ովա գրառում դնում::D

ivy
26.10.2010, 18:19
Դե հԸմի քցեք-բռնեք, թե ովա գրառում դնում::D

Ես եմ հաղթել, ես եմ դնում: :beee
:))

ivy
26.10.2010, 20:43
Դե գուշակեք: :)


Մեզ հետևում են :scare:

Մի ձելայեմ իստորիյու :)):

Վերջ, այսուհետ akumb.am կայքէջի էջերում գրելու եմ միմյայն գրականագույն-ոսկեղենիկ հայերենով:

VisTolog
26.10.2010, 20:45
Յո՞ժ

Ռուֆուս
26.10.2010, 20:47
Ձա՞յ :))

impression
26.10.2010, 20:49
ԿլՕր :)

Հայկօ
26.10.2010, 20:53
ars83 :think

ivy
26.10.2010, 20:56
Յո՞ժ

Նեա :)


Ձա՞յ :))

Ինքը չի :)


ԿլՕր :)

Էդ ո՞նց իմացար: :'


ars83 :think

Էս դու լո՞ւրջ ես հարցնում: :D

Kita
26.10.2010, 20:57
Ուշացա:cry

impression
26.10.2010, 20:58
հիշում էի էդ գրառումը :) բայց հավես չունեմ գրառում պահելու, Կիտ, հաշվենք թե չես ուշացել, դու պահի :)

Ռուֆուս
28.10.2010, 11:09
Կիտան ուշացավ, ես եմ պահում :))

Նոր կարդացի, մի ժամ ղժժում էի :))


Մենակ ակումբցիներն են ակումբում Impression-ի կամ Ivy-ի գրառումները կարդալուց մտքում ասում Իմպրեսսիոն ու Իվի, բայց հենց մյուս ակումբցիների հետ խոսում են իրանց մասին, թաքցնում են էդ, ու արդեն նրանք դառնում են Իմփրեշըն ու Այվի:D...

CactuSoul
28.10.2010, 11:18
Նոր կարդացի, մի ժամ ղժժում էի :))
Կարող ա՞ Նյուտն ա:think Պատահաբար, էլի:))

Ռուֆուս
28.10.2010, 11:19
Կարող ա՞ Նյուտն ա:think Պատահաբար, էլի:))

Ես էլ էի հիշում, որ Նյութը պիտի գրած լիներ, բայց չէ, ինքը չէ :))

impression
28.10.2010, 11:21
Վիստն ա?

ivy
28.10.2010, 11:28
Կիտան ուշացավ, ես եմ պահում :))

Նոր կարդացի, մի ժամ ղժժում էի :))

Ես էս գրառումը հիշո՜ւմ եմ: :)) Անկապից ա ու Երո՜ն ա գրել: :))

ivy
28.10.2010, 11:40
Ես էս գրառումը հիշո՜ւմ եմ: :)) Անկապից ա ու Երո՜ն ա գրել: :))

Կարող ա Անկապից չի, բայց հաստատ Երվանդն ա: :)
Ու ես հաստատ հաղթեցի: :))

Ռուֆուս
28.10.2010, 11:50
Վիստն ա?

Չէ :))

Ես էս գրառումը հիշո՜ւմ եմ: :)) Անկապից ա ու Երո՜ն ա գրել: :))

Անկապից չէ ու Երոն էլ չէ, բայց Երոյին էս գրառումը «բացել էր» :))

Zhor(ARM)
28.10.2010, 11:55
ՈՒրվականի գրառումնա?

Ռուֆուս
28.10.2010, 11:59
ՈՒրվականի գրառումնա?

Մեռանք ասելով էս թեմայում արգելվում ա ՈՐՈՆԵԼ :aggressive:sad

Թե չէ էլ էս թեմայի իմաստն ի՞նչ ա:

Ռուֆուս
28.10.2010, 13:25
Թողեք մի քիչ երկար գնա էլի խաղը :))

վայելեք :lol



Ողջույն, ողջույն ...
Բոլոր նրանց, ում որ հոգին ազատ գոչում,
Վեր է թռչում և հառաչում...

Սիրելի Ակումբցիներ. խորհուրդ եմ տալիս դիտել "Сметение Чувств" ֆիլմը, որի սյուժեն իմ կյանքում տեղ գտավ վերջին երկու ամիսների ընթացքում, ես այնտեղ ինձ նմանեցնում եմ "Яш" անունով երիտասարդի հետ. այն տարբերությամբ, որ ես դասախոսի փոխարեն ուսանող եմ, իսկ ֆիլմում Այշվարյայի ամուսնու փոխարեն ընկերն է, որի հետ գրեթե ընկերացել եմ, իսկ Այշվարյայի դերը իմ կյանքում ունի այն աղջիկը, որը իրոք արժանի է երջանկության իր ընկերոջ հետ: Այս պարագայում ես նույնպես ինձ զգում եմ ուրախ ու երջանիկ և ցանկացա Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը իմ մտքերով:

Միայն մի խնդրանք կա. թող նախանձ մարդիկ աչքով չտան, թող հավերժ ապրի իմ ուրախությունը...
Շնորհակալություն, որ Բարի եք, սիրում ու սիրված եք...իսկ դա միշտ կյանք է տալիս...:ok

Dayana
28.10.2010, 13:31
Նարինֆինիտին ա՞ :unsure

Ռուֆուս
28.10.2010, 13:34
Նարինֆինիտին ա՞ :unsure

Հա, բա էլ ով կարող էր լինել :))

Dayana
28.10.2010, 13:36
Հա, բա էլ ով կարող էր լինել :))

Էլի դու տեղադրի Ռուֆ ջան, ես էս գործից լավ չեմ :hi

Ռուֆուս
28.10.2010, 13:50
զզզզ


Ըստ Ռ. Հախվերդյանի «Շոգ կիրակի» երգի: Միացնում եմ ուլուանյան տաղտուկերգությանը:
(մտքում երգել)

Հոռետեսական - հինգշաբթօրյա

«Ակումբում» փայլող
Ավատարներից
Տաղտուկը կպչու՜մ, ու պոկ չի՜ գալի,
Նեխած թեմաներ
Ու լոքշ հինգշաբթի
Արդեն մի տարի հանգիստ չե՜ն տալիս,
Շեֆն անտանելի օտպուսկ չի՜ տալիս:
Թեման էլ փակվում
Պահոց է գալիս,
Վարկանիշ արդե՜ն ոչ ո՜ք չի տալիս:
Վաղը չգիտեմ, գուցե չլինեմ,
Գուցե իմ վերջին պոստը հորինեմ,
Իմ լոքշ հինգշաբթի,
Ես քոնն եմ ընդմիշտ,
Եվ քեզնից երբե՜ք ինձ չե՜ն բաժանի,
Եվ պատուհանում
Կգրվի դարձյալ
Մի կեղծ «Վերևի...»,
Մի թույլ «երևի»,
Անհիմն ու օֆֆտոպ, դատարկ «դուրս տվի՜ր»:
Մի լոքշ հինգշաբթի,
Ու մի մեծ «Ժամանց»
Գրում ենք դարդի՜ց, հոգսերի՜ց հոգնած,
Ու մեր անիմաստ,
Ու բութ պոստերից
Մոդերը կպչում ու պոկ չի՜ գալիս,
Մոդերը ջնջում ու քա՛րտ է տալիս:
Օ՜, խե՛ղճ, նոր անդամ՝
Առաջին էջում,
Դու էլ ես ինձ պե՜ս արձակու՜րդ տենչում,
Մինչդեռ քո մկնիկն
Իմ մուկի նման,
Անկյունի կարմիր խաչի՛ն է ձգտում,
Անկյունի կարմիր խա՛չն է որոնում:
Իմ լոքշ հինգշաբթի,
Ես քոնն եմ ընդմիշտ,
Եվ քեզնից երբե՜ք ինձ չե՜ն բաժանի,
Եվ պատուհանում
Կգրվի դարձյալ
Մի կեղծ «Վերևի...» :(

Rammstein
28.10.2010, 13:53
Էլի դու տեղադրի Ռուֆ ջան, ես էս գործից լավ չեմ :hi

Ոնց որ Ռուֆուսն էլ էս գործից լավ չի: Ռուֆ, էն «Ուլուանայի խոսքերից»-ը ինչի՞ ա երեւում: :think Կարող ա՞ խաբելու համար ես տենց գրել, իրականում իրա գրառումը չի: :D

Ռուֆուս
28.10.2010, 13:54
Ոնց որ Ռուֆուսն էլ էս գործից լավ չի: Ռուֆ, էն «Ուլուանայի խոսքերից»-ը ինչի՞ ա երեւում: :think Կարող ա՞ խաբելու համար ես տենց գրել, իրականում իրա գրառումը չի: :D

:aha Դե մեջը ուլուանյան կար, ես էլ Ուլուանա գրեցի, որ մի քիչ հարիֆացնեմ :D Ինքը չի :))

Smokie
28.10.2010, 14:04
զզզզ

Գալաթեա՞::think

Dayana
28.10.2010, 14:06
:aha Դե մեջը ուլուանյան կար, ես էլ Ուլուանա գրեցի, որ մի քիչ հարիֆացնեմ :D Ինքը չի :))

Սենց հավեսով Կուկը կգրեր, բայց ինքը չի, ինքը շեֆ ու արձակուրդ չունի :))

Ռուֆուս
28.10.2010, 14:06
Գալաթեա՞::think

Նեա

Smokie
28.10.2010, 14:07
Կարող ա՞ Ձայնալար:

CactuSoul
28.10.2010, 14:10
ԿլՕր (կարծեմ)

Ռուֆուս
28.10.2010, 14:12
Սենց հավեսով Կուկը կգրեր, բայց ինքը չի, ինքը շեֆ ու արձակուրդ չունի :))

Ոչ էլ Կուկն ա :)

Ռուֆուս
28.10.2010, 14:13
Կարող ա՞ Ձայնալար:

Չէ :P

ԿլՕր (կարծեմ)

հա :)

Dayana
28.10.2010, 14:13
Ոչ էլ Կուկն ա :)

Ես ասեցի որ Կուկը չի :beee

Smokie
28.10.2010, 14:14
Ռուֆ հենց էսօրվա գրառում է՞ր::think

Kita
28.10.2010, 14:17
Րուֆուս:D

Ռուֆուս
28.10.2010, 14:17
Ռուֆ հենց էսօրվա գրառում է՞ր::think

Հը՞, չէ, տատուս թվի էր :))

ars83
28.10.2010, 16:51
Սիրելի Ակումբցիներ. խորհուրդ եմ տալիս դիտել "Сметение Чувств" ֆիլմը
...

Сметение чувств, այսինքն՝ «զգացմունքների սրբո՞ւմ»: Ավելո՞վ: :D Բայց վատ չի հնչում՝ զգացմունքների ավլում: http://dic.academic.ru/dic.nsf/ushakov/1030874

CactuSoul
28.10.2010, 17:06
Հեշտ խնդիր եմ տալիս, գուշակեք:)).


Բայց ինչ զզվելի ա էս կյանքը… Երկու ժամ ա նստած մանրակրկիթ բան եմ նաստռոյկա անում, մի հատ սոֆթ տվեց սաղ կրակ մեջ արեց մի վարկյանում։ Էսքան լացելու չլիներ կղժժայի վրես։

Ոնց որ նրբանցքում լինեմ… Բլին…

Ռուֆուս
28.10.2010, 17:10
Մենակ Արթուրը կարար սենց զզված լիներ կյանքից :))

CactuSoul
28.10.2010, 17:34
Մենակ Արթուրը կարար սենց զզված լիներ կյանքից :))

Հա լավ, ասեցինք՝ հեշտ, հո չասեցի՞նք միանգամից գուշակեք:beee
Վստահ եմ, որ գրառման հեղինակին նկատի ունես և ոչ ուրիշ Արթուրի:)): Էնպես որ գուշակելիք վ ստուձիյու:B:

Ռուֆուս
28.10.2010, 17:47
բլյահ :))


Շտապում էի աշխատանքի...Երթուղայինում բոլորն աչքերը չռած ինձ էին նայում ?Իջա...Հետևիցս ինձ հետապնդող ոտնաձայներ էի լսում,մոտեցան ինձ.
_Քուրիկ ջան կարանք մի հատ խոսանք,-ձայն չհանեցի ու սկսեցի քայլերս արագացնել,-խի չես խոսում,որ,գոնե անունդ ասա,-ես ավելի արագ սկսեցի քայլել ու այդ պահին,-պահ չես ասում միա ասա,Ճակատդ մաքրի':
"Էս ինչ նոր աղջիկ խոսեցնելու եղանակ էր"մտածեցի ես,բայց ամեն դեպքում ,երբ"ասպետն "արդեն հեռվում էր,ձեռքս տարա դեպի ճակատս....Այո ....Ձեռքս լրիվ մուր եղավ...:)Հազիվ ինձ գցեցի աշխատասենյակ ու վերցրեցի հայելին...օօօօօ...ես հիասքանչ էի...:D

AniwaR
28.10.2010, 18:00
SSS

Ռուֆուս
28.10.2010, 18:06
SSS

Ահա, մեր գեղեցկուհու ամենաանհաջող օրը կյանքում :))

AniwaR
28.10.2010, 18:51
Ոնց որ թե իմ հերթն ա: Հըմ: Առաջին անգամ եմ էստեղ գրառում դնում: Տենամ ոնց կգուշակեք: :)


Այ բալամ, քեզ ո՞վ ասեց թե մենք չիդենք :8

Թեման վերաբերվում է երեխաներին ասելուն, թե ինչպե՞ս, ե՞րբ ու ի՞նչ պետք է ասեն նրանց ծնողները, իսկ դու կենսաբանության դաս ես սկսել մեծերի համար:


Հ.Գ. Ժող, հետո էլ ասում եք երեխեքը գիտեն, ուրա՞ թե գիտեն:

VisTolog
28.10.2010, 18:56
Եղոյան:

AniwaR
28.10.2010, 19:12
Եղոյան:

Էհ, ճիշտ ա: :/

VisTolog
28.10.2010, 19:19
:yea


Ես էլ եմ ամենօր փոխվում, բայց հետագիծս շրջանաձև չի: Մի գուցե սպիրալաձև, բայց հաստատ ոչ շրջանաձև, հետևաբար 180 աստիճանով ոչինչ չի կարող ինձ փոխել:

Հայկօ
28.10.2010, 20:58
Ես եմ գրել :beee: