PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Լավ ոստիկան
22.05.2008, 23:10
Ենթադրում եմ, որ դու, նորեկ լինելով, տեղյակ չես, որ այս խաղում գրառումը փնտրել–գտնել չի թույլատրվում։ ;) Ոչ էլ որոնման համակարգի միջոցով։ Թե չէ բոլորն էլ կարող են էդպես գտնել, էլ խաղի իմաստը ո՞րն է։ Էս խաղում գուշակում ենք հիշողությամբ կամ ոճը ճանաչելով։

Խաղի կանոնները առաջին էջի վրա գրված չէին, իսկ ես չգիտեի, որ խաղը ֆորումի միայն հին անդամների համար է: Բարի ժամանց եմ ցանկանում:

VisTolog
01.06.2008, 12:10
Կներեք որ խառնվում եմ, բայց թույլ տվեք էս անգամ էլ ես դնեմ հա՟
Առանց էն էլ, թեման կանգնելա.


Երեքն ել լավն էին բայց կվերադառնամը ինձ շատ դուր եկավ, ոնց էիր մեզ տղեքիս բնութագրել բայց ի վերջո ով է մեղավոր մի քիչ բարդ ես գրում բայց մտածելու տեղիք է տալիս ապրես
ասում ես սիրում ես կյանքը բայց ես ինչքան զգացի ինքնասպանության միտքը ափառում է ուղեղումդ դա այտպես է՞, եթե այո ինչու՞

Ուլուանա
17.08.2008, 06:18
Վիստա, դրածդ գրառումն աչքիս շատ բարդ էր, վրան ավելի քան 2 ամսվա փոշի ա նստել :)), մաքրեմ, էլի. :oy

Քանի որ էս խաղը վերջին անգամ խաղալուց ի վեր լիքը նոր անդամներ են գրանցվել, ուզում եմ հիշեցնել, որ գրառման հեղինակին գուշակելու համար search անել չի կարելի, գրառումը ուրիշ որևէ կերպ փնտրել–գտնել չի կարելի, միմիայն հիշողությամբ, իսկ կոնկրետ այն գրառումը, որ հիմա դնում եմ, Ակումբի ամենավաղ շրջանի գրառումներից է, այնպես որ նոր անդամների՝ այն գուշակելու հավանականությունը գրեթե զրոյին մոտ է. :8
Գուշակեք.


Սրտի նոպայով արթնացա առավոտյան 6-ին ահարկու մի ձայնից, կարծեցի հկաօդային պաշտպանության ազդանշաններ են միացրել: Պարզվեց վեցամսյա դստրիկս իր կաթն է պահանջում:
Ընդունեցի վալերիանա...
Քանի որ արդեն արթնացել էի, ստիպված միացրի DVD-ն ու դիտեցի »Վարդագույն հովազը» ֆիլմը, որը, արդեն չգիտեմ՝ ըներներս, թե թշնամիներս խորհուրդ էին տվել դիտել...
Ընդունեցի վալերիանա...
Ցրվելու համար շուտ դուրս եկա տնից, մեկնեցի աշխատանքի. քաղաքապետարանի դիմացի փողոցում 25 րոպե խցանման մեջ մնալու ընթացքում ընդունեցի վալերիանա....
Քանի որ ամեն դեպքում շուտ էի եկել՝ դուռը փակ էր, բանալին մոռացել էի...
Պահակի մոտ թերթեցի օրվա թերթերը...
Ընդունեցի վալերիանա...
Ընդմիջման ժամին մտա խաղալիքների խանութ՝ եռամյա որդուս համար հեռակառավարման վահանակով մեքենա գնելու համար, նայեցի գներին, մտրոցի, գնեցի, համենայն դեպս՝ ընդունեցի վալերիանա...
Երեկոյան ջարդուխուրդ վիճակում վերադարձա տուն, մի կերպ բարեւեցի, մի կերպ լվացվեցի, լրիվ պատահաբար ընթրեցի...
Նստեցի համակարգչի մոտ՝ փոքր ինչ հանգստանալու...
Աստված իմ, վաղը շաբաթ է... կքնեմ...
Աչքերիցս կայծեր թռան...
Եռամյա որդիս իր համար նոր գնված մեքենայի ամրությունը փորձարկեց ճակատիս...
Ընդունեցի սառը թրջոց....
Վալերաիանան վերջացել եր... հարեւանից խնդրեցի կարվալոլ...

dvgray
17.08.2008, 06:23
Չդիտեմ թե ով ա գրել, բայց շատ լավ էր գրել :D: Շաաա՜՜՜տ լավ :)
Վաղուց սենց հավեսով չէի կարդացել…

StrangeLittleGirl
17.08.2008, 06:26
Վա՜յ, էս ի՜նչ ծանոթ ա: Թեման էլ եմ հիշում է… Էն որ անընդհատ մեռնում էր էդ թեման, ես ակտիվացնում էի: Վերնագիրը չեմ հիշում, բայց էդ օրվա արածների մասին էր:
lili-4?

Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ համբերում, գնում եմ գտնեմ հեղինակին ու սուս մնամ:

Ուլուանա
17.08.2008, 06:31
Վա՜յ, էս ի՜նչ ծանոթ ա: Թեման էլ եմ հիշում է… Էն որ անընդհատ մեռնում էր էդ թեման, ես ակտիվացնում էի: Վերնագիրը չեմ հիշում, բայց էդ օրվա արածների մասին էր:
lili-4?
Չէ, Բյուր, էս գրառումն ավելի քան 2 տարվա վաղեմություն ունի, lili-4–ն ու՞ր էր էն ժամանակ։ :))

StrangeLittleGirl
17.08.2008, 06:47
Հիշում եմ, որ լավ հին էր: Բայց փաստորեն թեման ճիշտ էի հիշում :)
Հեղինակին էլ հալալ ա :)

Yellow Raven
17.08.2008, 13:37
Riddle ?
Ինչ որ սենց բան հիշում եմ... :think

*e}|{uka*
17.08.2008, 16:23
Լէգնա ՞ ... :'

Մարկիզ
17.08.2008, 16:34
Ժողովուրդ, չգիտեմ, թե հեղինակն ով ա, բայց դե պիտի ասեմ, որ վերջն ա՜:lol, «ռոզըվայա պանտեռա»-ի ու սառը թրջոցի պահն էլ ասելու չի…:lol

dvgray
17.08.2008, 17:41
Լէգնա ՞ ... :'
Լէգնա-ի մոտ ոնց էլ լինի մի երկու նոր բառ կլինի ;)
Չէ, ինքը չի

Ուլուանա
17.08.2008, 19:32
Riddle ?
Ինչ որ սենց բան հիշում եմ... :think


Լէգնա ՞ ... :'
Չէ, ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ էս գրառումը շատ ավելի հին է։ :D Էդ ժամանակ նույնիսկ Լէգնան ու Riddle–ը դեռ չկային Ակումբում։ :))

*e}|{uka*
17.08.2008, 20:00
Չէ, ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ էս գրառումը շատ ավելի հին է։ :D Էդ ժամանակ նույնիսկ Լէգնան ու Riddle–ը դեռ չկային Ակումբում։ :))
Ուշադիր կարդալով հասկացա որ տղայա գրողը ::))

Հմմմմմմմմմ Հիներից ով երեքամյա որդի ունի :esim
Դիվի՞ն

Չգիտեմ թե ով ա գրել, բայց շատ լավ էր գրել : Շաաա՜՜՜տ լավ
Վաղուց սենց հավեսով չէի կարդացել…
Չէ դժվար Դիվին լինի :)
Հին տղա ակումբցիներից ոչ մեկ կարծես վեցամսյա դստրիկ և եռամյա որդի չունի :esim , չնայած հիմա արդեն կարողա ավելի մեծ լինեն բալիկները :erexa

Կարողա Վարպետնա՞ :o:o:o, դե մեծա, հին անդամ , կարող է և ինքը լինի :think....

Yellow Raven
17.08.2008, 20:19
Էտ դեպքում Վարպետնա...

Ուլուանա
19.08.2008, 03:08
:)) Հա, Վարպետն ա, Յոժ, շարունակի։ :)

Vive L'Armenie
25.08.2008, 18:12
:)) Հա, Վարպետն ա, Յոժ, շարունակի։ :)

Յո՜ժ, մորացե՞լ ես ;)

*e}|{uka*
28.08.2008, 03:12
Եկա, եկա, :acute չէի տեսել :}


Կյանքի գրեթե սկզբից իմ հետ եղել են գրեթե լուրջ խնդիրներ։ Գրեթե ոչ մեկին քուն ու դադար չեմ տվել։ Գրեթե միշտ ու գրեթե բոլորին անհանգստացրել ու նեղել եմ։ Գրեթե ոչ մեկին ու գրեթե ոչ մի խորհուրդ չեմ լսել, իսկ մանկապարտեզում գրեթե չար երեխա եմ եղել։
Գրեթե դպրոց չեմ գնացել, կամ գրեթե գնացել եմ։ Գրեթե չեմ սովորել, սակայն գրեթե գերազանցիկ եմ եղել։ Դպրոցի գրեթե ամենախելոք աշակերտն եմ եղել, սակայն դրա հետ միասին գրեթե ամենաչարը։ Գրեթե սիրել եմ գրեթե բոլոր դասատուներիս, իսկ մի մասին գրեթե ատել եմ։ Առաջին անգամ 16 տարեկանում գրեթե սիրել եմ, գրեթե ամբողջ հոգով։ Հետագայում գրեթե մոռացել եմ, բայց վստահ լինելով, որ գրեթե ամբողջ կյանքում գրեթե կհիշեմ նրան։
Դպրոցից հետո էլ գրեթե բան չի փոխվել։ Գրեթե ուսանող եմ, ունեմ գրեթե ընկերներ։ Ընկերներս ինձ գրեթե սիրում են, իսկ ոմանք էլ գրեթե ատում։ Գրեթե երջանիկ եմ։ Գրեթե մոլորված ու կորած։
Փաստորեն գրեթե կյանք եմ ապրել ու նույնքան գրեթե դարձել եմ մարդ։ Իմ հետ կապված ամեն ինչ գրեթե է ու հենց այդ պատճառով դուք էլ այս ամենը գրեթե կարդացիք, գրեթե հավանեցիք, կամ գրեթե չհավանեցիք։ Դուք գրեթե պատրաստ եք գրեթե կարծիք հայտնել, չնայած նրան, որ գրեթե չեք ճանաչում ինձ: Իսկ ես գրեթե թքած ունեմ ձեր գրեթե կարծիքի վրա:
Ես գրեթե հոգնել եմ այս գրեթե հիմար գրեթե կյանքից։

Դե գուշակեք :)

dvgray
28.08.2008, 03:17
:8 Արթգեոն՞

*e}|{uka*
28.08.2008, 03:18
:8 Արթգեոն՞

Այո՛, դուք միանգամայն ճիշտ եք :))

dvgray
28.08.2008, 03:20
Այո՛, դուք միանգամայն ճիշտ եք :))
:o Վա՞յ … ես կյանքում վիճակաղաղ չէի շահել :D

շուտով մի բան կգտնեմ կդնեմ ;)

dvgray
28.08.2008, 04:09
Ըհը, գտա :)

...Երբեմն մարդիկ որքա՜ն դաժան կարող են գտնվել հանճարի ու նորարարի նկատմամբ: Մահից հետո անգամ՝ նրա աճյունը չէր ընդունում…
Այն ո՞վ է, ով է՞՞՞ ;)

*e}|{uka*
28.08.2008, 04:15
Վա՜յ Դի՛վ, տնաշեն երկու տող չղմշեցիր գրել, հիմա էս մի տողով ո՞նց ենք գտնելու :esim
Լավ կրակեմ՜, Իհուսի՞կ :think

dvgray
28.08.2008, 04:18
Ոչ :P
Բայց ասեմ, որ շատ-շատ տաք է: :) մի հատ էլ փորձիր ;)

*e}|{uka*
28.08.2008, 04:23
Մանո՞ն :love

dvgray
28.08.2008, 04:25
Մանո՞ն :love

:hands Ապ-րե՜՜ս
Տեսա՞ր որ հատուկ քո համար շատ հեշտ տարբերակ էի դրել ;)
Դե հիմա քեզ տեսնեմ ;)

Ուրվական
01.02.2009, 17:37
Որոնել չկա...
Եթե ինչ որ մարդ վիրավորվի հումորից, ի՞նչ ա դա նշանակում, կամ ինքը հումոր չի հասկանում կամ կոմպլեքսներ ունի. կամ կյանքը չի հաջողվել, ուղղակի հումորի հավես չունի: Ու ընդհանարպես պետք չի վիրավորվել, հումորին կարելի է պատասխանել նույնպես հումորով, այլ ոչ թե թթվել ու նեղանալ

Աբելյան
01.02.2009, 20:55
Բարեկա՞մ

Yellow Raven
01.02.2009, 20:56
Եսիմ դժվարա,յաբախտի պետքա ասեմ` impression ;)

Moon
01.02.2009, 21:35
հմմ...էս ով ա սենց փիլիսոփայել, կարո՞ղա Վուլֆը

Ուրվական
01.02.2009, 21:58
Ճիշտ պատասխան դեռ չկա:P

Yellow Raven
01.02.2009, 22:00
Ուրվական:D

*e}|{uka*
01.02.2009, 22:26
Շատ դժվար ա :think

Ուրվական
01.02.2009, 22:28
Շատ դժվար ա :think

Հուշում... աղջիկ ա:)

Հայկօ
01.02.2009, 22:41
Selene?

Yellow Raven
01.02.2009, 22:42
Մի հատ էլ Գալաթեա ինձնից:D

*e}|{uka*
01.02.2009, 22:52
Հուշում... աղջիկ ա:)

Իսկ ես մտածում էի տղա ա ու Դիվին ա :(

Չափից դժվար ա...:)

Kuk
01.02.2009, 23:48
Արտգեո՞:

Yellow Raven
01.02.2009, 23:49
Արտգեո՞:

Արտգեոոն աղջիկա՞:o:D

Kuk
01.02.2009, 23:51
Արտգեոոն աղջիկա՞:o:D

Չէի տեսել հուշումը:D

Քամի
01.02.2009, 23:54
Շատ դժվար ա :think

e}|{uka-ի գրառումն ա;):P

Ուրվական
02.02.2009, 10:10
e}|{uka-ի գրառումն ա;):P

Համոզված չեմ, որ որոնում չես արել, բայց, ինչևէ, ճիշտ է, շարունակիր:

Քամի
02.02.2009, 23:59
Համոզված չեմ, որ որոնում չես արել, բայց, ինչևէ, ճիշտ է, շարունակիր:

:oy



Թույն թեման թափով թարմացրիր, թող թմբլիկ թուշիկիդ թեթևակի թմբկահարեմ/թփթփացնեմ։

Հայկօ
03.02.2009, 00:11
Ուլուանա :))

ivy
03.02.2009, 00:13
Ուլուանա :))

Հաստատ, թուշիկները իմն էին, լավ եմ հիշում: :))

Քամի
03.02.2009, 00:14
Ուլուանա :))

:) պռիզ վ ստուդիՕ

Հայկօ
03.02.2009, 00:45
Լա՛վ, ես շարունակեմ :): Գրառումը վերցրել եմ «Ի՞նչ նվիրել սիրելիին» թեմայից.


Վզիդ իրա սիրած գույնի բանծիկ ես կապում ու ինքդ քեզ նվիրում ես Իրան…

Ռուֆուս
03.02.2009, 00:46
Լա՛վ, ես շարունակեմ :): Գրառումը վերցրել եմ «Ի՞նչ նվիրել սիրելիին» թեմայից.

Կարողա Էլմօն ա՞ :D

Հայկօ
03.02.2009, 00:48
Կարողա Էլմօն ա՞
Չէ:

Kita
03.02.2009, 00:49
Լա՛վ, ես շարունակեմ :): Գրառումը վերցրել եմ «Ի՞նչ նվիրել սիրելիին» թեմայից.

Աղջկա՞ է:think

Հայկօ
03.02.2009, 00:50
Աղջկա՞ է
Եսի՞մ ;):

Ռուֆուս
03.02.2009, 00:50
Արիադնա՞

Հայկօ
03.02.2009, 00:51
Ոչ Էլմո, ոչ էլ Արիադնա:

ivy
03.02.2009, 00:54
Kita :think

ivy
03.02.2009, 00:57
Մի տարբերակ էլ` Երկնային:

Kita
03.02.2009, 01:01
Երկնայի՞ն:think

Kita
03.02.2009, 01:02
Kita :think

Րիպ ես չեմ հաստատ:D բայց բանծիկ կանեյի:oy:D

Ռուֆուս
03.02.2009, 01:02
Նարինֆինիծի ;)

Հայկօ
03.02.2009, 01:03
Երկնային :aha

ivy, սլուխ ունես՝ աշխարհը չունի :)): Շարունակիր :):

ivy
03.02.2009, 01:08
Դե գուշակեք, փնտրել չկա: :P



Վաշ-վու՜շ Ակումբ,
Վաշ-վու՜շ Արթուր,
Վուշ քո վինչին, քո կոմպին,
Վաշ-վուշ տուժած ջահելություն,
Վուշ ձեր սիրած ֆայլերին :D :D :D

Քամի
03.02.2009, 01:09
Դե գուշակեք, փնտրել չկա: :P

Գալաթեա՞:think

ivy
03.02.2009, 01:10
Գալաթեա՞:think

Չէ:

Ռուֆուս
03.02.2009, 01:20
Ուլու՞

ivy
03.02.2009, 01:21
Ուլու՞

Նեա :)

Kita
03.02.2009, 01:22
Իմպո ուրեմն:D

ivy
03.02.2009, 01:22
Իմպո ուրեմն:D

Բինգո: :))

Kita
03.02.2009, 01:26
Ուրեմս:hands


Հլա միատ սաղ հելաք քնելու :angry
Խուժան, աննամուս, անաբուռ, անամոթ լկտի արարածներ :angry

ivy
03.02.2009, 01:27
Չո՞ւկ: :))

Ռուֆուս
03.02.2009, 01:27
Ուրեմս:hands




Կամ Աստղ, կամ էլ Գալո ;) Մենակ իրենք սենց բան կգրեին :D

ivy
03.02.2009, 01:28
Չնայած Չուկը հելաք չէր ասի: :think

Ուլուանա
03.02.2009, 01:29
Երվա՞նդ։ :think

ivy
03.02.2009, 01:29
Ոչ էլ հլա միատ :think

ivy
03.02.2009, 01:30
Երվանդ: :)

Քամի
03.02.2009, 01:31
Ձայնալար՞

Morpheus_NS
03.02.2009, 01:36
Հայկօ՞

Արտիստ
03.02.2009, 01:38
Ես ստեղ երևի որոնում անել չի կարելի հա?:think հմմ

ivy
03.02.2009, 01:38
Ես ստեղ երևի որոնում անել չի կարելի հա?:think հմմ

Հա: :)

Morpheus_NS
03.02.2009, 01:41
Æþelwulf :)

Ռուֆուս
03.02.2009, 01:47
Æþelwulf :)

Չէ, Մորֆ ջան, ես սկի չգիտեի "անաբուռ" բառ գոյություն ունի :D

Տա՞տ ;)

Ուլուանա
03.02.2009, 01:49
Հետո՞։ Մինչև անհետացած Կիտայի ժամանելը պիտի սենց էջրով գրենք, մինչև էլ մարդ չմնա՞։ :D

Morpheus_NS
03.02.2009, 01:50
Չէ, Մորֆ ջան, ես սկի չգիտեի "անաբուռ" բառ գոյություն ունի :D

Տա՞տ ;)

Տեսնես էտ բառը ինչ ա նշանակում: «Ան» նշանակում ա «վերցրու» .... :D

ivy
03.02.2009, 01:50
Կիտան քնել ա հաստատ, գրառումն էլ Երոյինն ա, Ուլու շարունակի: :))

Kita
03.02.2009, 01:53
Գալոն էր Վայ;)
Մոռացել էի թեմայի մասին:oy

Ռուֆուս
03.02.2009, 02:06
Շատ խնդալու պատմություններ կային իրոք .. ես էլ պատմեմ 1 տարի առաջ եղած պատմություն որ ասենք <<100 վիլիկիխ Երթուղային պատմություններ>> գիրք որ լիներ մեջը կլիներ ...

Ուրեմն ռաֆա նենց լիքը , որ իմ մտքով անցավ որ քշումա միանգամից Գինեսի գրասենյակ թազա ռեկորդը գրանցելու կամ մինիմում Էքսկլյուզիվի պավիլյոն ...:)..
Դեմից իջավ մեկը, ու միանգամից կանգառում նստեց մի հատ ջահել.. ուրախ իրա նվաճումով , որ էս ինչ տղա եմ ես հլը ինչ լավ նստա ` նայումա հետև ծանոթներ գտնելու մի առանձին բերկրանքով :.ՈՒ ԳՏԱՎ :hands հետևը 4 հոգի իրանից :
- Պայ ինչ կա աղխղխպեր:B
- Բան չէ մեռնեմ ձեզԻ :D..<< բոլորս հասկացանք որ մեր ջահելը լավ կայֆեր>>
...- Ձյաձ կարամ ծխեմ ? ... դաժան հարցով դիմեց նա վարորդին::),
-Ծխի տղա ջան ,- լսվեց կիսավախեցած վարորդի ձայնը << մաքսիմում ուզում եմ արտահայտիչ պատմել, որտև էս էն պատմություններիցա էն որ պտի ընդեղ լինեյք>>
- դե լուցկիտ տու ~:ok..տալիսա ձյաձը..ու ստե էս տղեն տեսավ <<Պանաֆօնիկ>> ֆիրմային մագնիտաֆոնը..:o
- Հոպար էս ինչա ??? < աչկերի փայլը ու նոր համակած ուրախությունը ստիպեցին իրան սրանից հետո ձյաձին հոպար ասել >
- Մագա տղա ջան :8
- Հոպար երգումա ??
- դե`.. հա երգումա :o
... Ու ստեղ ..հիշում եք ? < Բեզ լիցա > ֆիլմի մեջ Տռավոլտան , որ աղջկան բաբչկա դանակա նվիրում ..էտ դրվագը ?... այ տենց դանակի նման ֆռցնելով էս տեղեն ջեբից հանեց մի հատ կասետ առանց պաՇկի ...:D ... բայց մեկ էլ դեմքի ժպիտը աստճանաբար կորեց ու...
- բա հոպար ?? :angry .. կարողա ԾԱՄԻ ~~~
Հոպարը իրա ստռաղովկի համար
-դե մինչև էտ տենց դեպք չի եղել , բայց դե մարդես կարողա ծամի :oy
- Մենք էլ իրան կծամենք ~~~~~:D:D մհահահաաայյյ / հետ նայելով միացրեց/
Ես մտածեցի հեսա սպիտակցի հայկազա Փաշիկախառը մի բան կմտնի էն էլ ..
Առաջի տակտերը գնաց ու ../ baby if you գիվիթումի ագիվիթույուուոււու ու մտան էս հետևի քյառթերը.. այո~~~ դզեց ու սկսեցն տժալ.. հետո ես իջա արդեն ցհգիտեմ ....

հ.գ. ու այս ամենը ընդամենը մեկ տարի առաջ~ .. ուշադրություն երգի հնության ու կասետի գոյությանը ընդհանրապես

Հնությունա.... ;)

StrangeLittleGirl
03.02.2009, 02:07
Poet?

Ռուֆուս
03.02.2009, 02:08
չէ :)

մի քիչ դժվարա :)

Empty`Tears
03.02.2009, 02:10
Katka ? :think :D

Երկնային
03.02.2009, 02:10
հիշում եմ էս գրառումը, ոնց որ Fedayi-ն էր գրել :8

Մարկիզ
03.02.2009, 02:11
Հնությունա.... ;)
Չգիտեմ, ով ա սրա հեղինակը, բայց բացել ա մի ուրիշ կարգի:D:D:D

Լավ մի հատ անուն գրեմ, որ օֆֆտոպ չհամարեք. Æþelwulf:D

Ռուֆուս
03.02.2009, 02:12
Չէէէէէ, մի հատ հուշում, ֆորումի ամենասուր հումոր ունեցող անդամն է գրել :) Դե գտեք :)

Երկնային
03.02.2009, 02:12
cool aper :D

Ռուֆուս
03.02.2009, 02:13
cool aper :D

հաաաա :lol ես որ առաջին անգամ կարդացի, վատացել էի.... :D

Երկնային
03.02.2009, 02:22
իմ տեղը մեկդ դրեք

Empty`Tears
03.02.2009, 02:26
Հետդ խոսում էի ու մի պատմություն հիշեցի:
Հեռուստատեսությամբ եմ տեսել այդ մանրապատումը, երբ շատ փոքր էի, բայց մինչ հիմա լավ հիշում եմ:
Երիտասարդ տղամարդը գլխիկոր նստած է բժշկի սենյակում: Տխուր է: Ասում է, թե ինչքան միայնակ է, ու որ իրեն ոչինչ չի ուրախացնում. անվերջ թախիծ է հոգում:
Բժիշկը բացատրում է, որ իհարկե կան բաներ, որոնք կարող են դրականորեն ազդել նրա տրամադրության վրա: Երիտասարդը միայն ճոճում է գլուխը. ոչինչ չի կարող վերացնել իր հոգու ունայնությունը, ու իր տրամադրությունը միշտ էլ նույնն է մնալու:
Բժիշկը շարունակում է ոգևորված բացատրել, որ կյանքում այնքան գույներ կան, որ ամեն մի մանրուք անգամ կարող է լուսավորել մարդուն:
- Այ, օրինակ` կրկեսը,- ասում է նա,- փորձե՞լ եք կրկես գնալ: Թվում է` ինչպիսի զավեշտալի բան եմ ասում, բայց, հավատացեք, օգնում է:
Երիտասարդը լուռ ժպտում է:
- Չէ, ես լուրջ եմ ասում, գնացեք կրկես: Այնտեղ մի հրաշալի ծաղրածու կա, ուղղակի լավատեսության մարմնացում, նրանից լույս է ճառագում, անհնար է, որ չազդի ձեր տրամադրության վրա: Անպայման պիտի գնաք ու տեսնեք այն գեղեցիկը, որը նա ցույց է տալիս աշխարհին. հրաշալի, հոյակապ ծաղրածու է:
Երիտասարդը հոգոց է հանում.
- Այդ ծաղրածուն ես եմ...

ոչինչ, դրեցի ես՛…:)

*e}|{uka*
03.02.2009, 02:36
ըստ գրելաոճի Այվի՞

Empty`Tears
03.02.2009, 02:41
ըստ գրելաոճի Այվի՞

սպասեիր մի քիչ ասեին էլի այ Յոժ… :beee:sad
շարունակի…:)

*e}|{uka*
03.02.2009, 02:50
սպասեիր մի քիչ ասեին էլի այ Յոժ… :beee:sad
շարունակի…:)
. :P


-Աղջիկ ջան, մի հատ կմոտենա՞ս,- մի տատիկ էր, ձեռքն իմ կողմն էր պարզել ու կանչում էր:
Ես էլ կրակայրիչ էի գնում կրպակից: Դեմքիս միանգամից ձանձրույթ նկարվեց: “Օֆֆֆ… դե գիտեմ ինչ ես ասելու~, փողով օգնի~, թոռս հիվանդ ա~… գոնե մի նոր բան մտածեք”: Դժկամությամբ մոտեցա` մերժումի խոսքը շուրթերիս պատրաստ:
-Աղջիկ ջան, ես լավ չեմ տեսնում /խնդրե~մ, սկսվեց/, մի հատ չե՞ս նայի, կոշիկներս ճի՞շտ եմ հագել:
-Հա, տատի ջան, ճիշտ ես հագել,- ասացի ու արագ հեռացա` ամոթից կարմրատակած դեմքով: Նստեցի սրճարանում, պատվիրեցի սուրճ ու դանդաղ ծխելով` մտածեցի քիչ առաջվա դեպքի մասին: Երանի թե փող ուզեր, չէի տա, կանցներ, կգնար…

Kita
03.02.2009, 02:57
Յոժ հեշտ էր էսի, զգացվում էր, որ աղջիկ էր ու դե ծխող Իմպը:)

*e}|{uka*
03.02.2009, 03:01
Յոժ հեշտ էր էսի, զգացվում էր, որ աղջիկ էր ու դե ծխող Իմպը:)

Ասի չչարչարվեք :oy:D

Քո հերթն ա ;)

Kita
03.02.2009, 03:04
Դե;)

Ես ու ընկերուհիներս որոշեցինք խմել…տեսանք մի հատ լիքը շիշ վիսկի…սկզբում չէինք հասկացել ինչ խմիչք է է,բայց դե էդ պահին կարևոր չէր…
Խմելու ժամանակ ընկերուհիներիցս մեկի ախպերը հա ասում էի,որ մամայենց կասի…մենք էլ չէինք ֆայմել,որ ասի-չասի մեկ է իմանալու են…բռնեցինք,թե ոնց ես էլ չհասկացա,վիսկին հավեսով խմեցինք,վերջին կաթիլները լցրեցինք ընկերուհուս ախպոր վրա,որ հետո ասենք,թե ինքն ա խմել…բայց էլի չեինք ֆայմել,որ մեկա հարբել էինք…

Amaru
03.02.2009, 03:05
Դե;)

Արիսոլչի՞կ

Kita
03.02.2009, 03:06
Չէ, Նարեն չի:)

Lapterik
03.02.2009, 10:33
Բյուրիկ՞:

Երկնային
03.02.2009, 12:34
Ծովն ա :)

Երվանդ
03.02.2009, 14:34
Ծովն ա :)

Բազմակետերից ջոգիր չէ Արուս:D?

Երկնային
03.02.2009, 14:59
չէ, ուղղակի էդ պատմության վրա ես մի այլ կարգի մեռել էի :D

Հայկօ
03.02.2009, 15:15
սկզբում չէինք հասկացել ինչ խմիչք էKita-նա գրել :P:

Արյաաա՜, բազմակետե՜րը... Ու հետո՝ փոքրատառ: Ստորակետներից հետո էլ բացատ չի դնում: Չէ՛, հաստատ Alizée-ն ա :):

Kita
03.02.2009, 18:56
Kita-նա գրել :P:

Արյաաա՜, բազմակետե՜րը... Ու հետո՝ փոքրատառ: Ստորակետներից հետո էլ բացատ չի դնում: Չէ՛, հաստատ Alizée-ն ա :):

Հայկ ինչ ես ուզում դու իմ է-ից:):P:beee
Ծովն է;)

Ռուֆուս
03.02.2009, 19:06
Սեքսն էդ օրը պատվերով էր,
Կվիտանցիայով-պեչատով,
Հարկայինը որոշել էր
Շրջել Ցիրկի մոտերքով:

Գուշակեք :P :D

Սամվել
03.02.2009, 19:07
Մարկի՞զ :D

Մարկիզ
03.02.2009, 19:08
Մարկի՞զ :D
չէ, այ ջանիդ մեռնեմ:D

Սամվել
03.02.2009, 19:09
Հայկօ՞

Կամ էլ Մորֆ

Սամվել
03.02.2009, 19:09
Կամ էլ Տրիբուն :D

Ռուֆուս
03.02.2009, 19:14
Հայկօն էր :D

Դե որ տենցա, շարունակությունն էլ գուշակեք ;)


Որոշել էր հարկայինը
Հարստանալ մի հետից,
Ամենամեծ ԷՆԴԵԷՍ-ը
Գոյանում է մի....ից::D

Հայկօ
03.02.2009, 21:34
Գիտեմ՝ չեմ ասի :P:

Kita
03.02.2009, 21:58
Կամ Գալը, կամ Մորֆը:)

Ռուֆուս
03.02.2009, 23:24
Կամ Գալը, կամ Մորֆը:)

Մորֆն էր, մեկդ մի բան դրեք ;)

Kita
03.02.2009, 23:33
ծեծով դաստիարակված երեխան նորմալ մարդ չի դառնա, իրա մեջ մենակ դաժանություն կլինի, ու շատ հնարավոր է, որ ենթագիտակցորեն, առանց հասկանալու նույնիսկ թե ինչու, վատ վարվի իր ծնողի հետ հետագայում։

դե;)

ivy
05.02.2009, 00:12
դե;)

Cassiopeia :think

Kita
05.02.2009, 05:13
Cassiopeia :think

նեա:)

Երեխեք գուշակեք էլի արագ, արդեն ես եմ մոռանում, թե ով է:D

ars83
05.02.2009, 11:17
Ուլուա՞նա

Ariadna
05.02.2009, 11:54
Ինձ թվում ա ես գուշակել եմ, բայց չեմ ասի :)

Ariadna
05.02.2009, 11:55
Ուլուա՞նա

Եթե Ուլուանան գրած լիներ, չէր գրի «իրա մեջ», կգրեր «իր մեջ» :oy

ivy
05.02.2009, 11:57
Ինձ թվում ա ես գուշակել եմ, բայց չեմ ասի :)

Ariadna՞ :)

Ուրվական
05.02.2009, 12:01
Ariadna՞ :)

Աաաաա, Ան հիշու՞մ ես:P

Ճիշտ ա, Այվ, շարունակի;)

Ariadna
05.02.2009, 12:02
Աաաաա, Ան հիշու՞մ ես:P

Ճիշտ ա, Այվ, շարունակի;)

Հաաա, էդ որ չլիներ, չէի հիշի որ իմն ա :D

ivy
05.02.2009, 12:11
Իմ համոզմամբ մեղքը դա ՏՎՅԱԼ պահին ՏՎՅԱԼ հասարակության կողմից չնդունված արարքն է:

Այն ինչը մեզ համար մեղք է, օրինակ աֆրիկայում արդիանակ երևույթ է (որոշ դեպքերում նույնիսկ գոյատևելու միակ ճանապարհ):

Գուշակեք: :)

Morpheus_NS
05.02.2009, 19:54
ivy

ivy
05.02.2009, 22:08
ivy

Այվին չի: :P

Dragon
05.02.2009, 22:17
Աթեիստ

ivy
05.02.2009, 22:21
Աթեիստ

Քեզ հայտնի՞ է, որ չի կարելի օգտվել որոնման համակարգից:
Հազար անգամ էլ ասեցինք... Ամբողջ խաղի իմաստը գուշակելու մեջ է:

Ինչևէ, շարունակիր:

Dragon
05.02.2009, 22:30
Ում գրառումն է.

«Էնքան ծանր եմ տանում ներկած շրթունքները... Նոր աչքովս մի նկար ընկավ, նորից զգացի, որ վատանում եմ շրթներկից, հատկապես՝ հետը սպորտային հագուստ»:

Մարկիզ
05.02.2009, 22:41
ivy:)

Dragon
05.02.2009, 22:46
ivy:)

Հա էլի:)

Մարկիզ
05.02.2009, 22:48
էսա մի հատ հետաքրքիրը տեղադրեմ:

Մարկիզ
05.02.2009, 23:09
Գուշակիր.:)

եղբայր Անանուն, իսկապես զգացված եմ ձեր խոնարհ քրիստոնեական կեցվածքից առ ամբարտավան ու հպարտ մեղավոր անձս: Այս տողերը գրելիս հիրավի արտասուքը հոսում է այտերս ի վար, քանի որ ուղղակի ցնցված եմ ձեր պահվածքից, քիչ առաջ նայեցի ձեր բոլոր, ընդամենը 7 գրառումները ու հուզմունքից խեղդված նկատեցի որ 7-ից 3-ում դուք անդրադարձել եք մեղավորիս դարձի բերելու, ճիշտ ճանապարհի գալու հիրավի հավակնոտ ու աստվածահաճո գործին, միշտ շեշտելով որ ԴՈՒ աղոթում ես,
, շնորհակալ եմ քեզանից աղոթարար եղբայր, երեվի քո առաքելությունն էլ այս ֆոռումում մեղավորիս ճիշտ ճանապարհ ցույց տալն է, օ՜ իսկական քրիստոնեա: Մեղավորս իսկապես դարձի է գալիս, առաջ երբ կարդում էի քո վկայությունները աղոթքի մասին միշտ մեղսմիտ միտքս էր գալի Մաթեոսի Ավետարանի այս տողերը "ԵՎ երբ աղօթես, չլինես կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկիւներում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեվան.....", բայց հիմա զգացի որ դու դրանցից չես, օ՜ անանուն եղբայր, հիմա մի անգամից հիշում եմ Մաթեոսի Ավետարանի այս տողերը "Ինչու քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում", արդեն առաջընթաց է մեղավորիս խավարամիտ մտածողությունում:
Աղոթիր Ստեփաննոս, աղոթիր մեղավոր հոգուս փրկության համար ,
հիշիր Նեղոս Սինայեցու միտքը " Մի տարակուսիր որ աղոթքի ջերմեռանդություն չունես. լավ է ու փրկարար երբ քեզ պարտադրում ես աղոթքի:"Իսկ ամենից շատ հիշում եմ Մաթեոսի Ավետարանի այս հատվածը (7.6-7)
" Մի տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՝ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եվ դառնալով ձեզ չպատառոտեն"

ivy
05.02.2009, 23:11
Գուշակիր.:)

Մարկիզ, հեշտ ա գուշակելը: :D

Morpheus_NS
05.02.2009, 23:12
Գուշակիր.:)

Մեֆիստոտել:think

Մարկիզ
05.02.2009, 23:12
Մարկիզ, հեշտ ա գուշակելը: :D
Դե՛:D

ivy
05.02.2009, 23:13
Դե՛:D

Դե թող ուրիշը ասի: :))

Morpheus_NS
05.02.2009, 23:13
Մարկիզ

Մարկիզ
05.02.2009, 23:14
Մեֆիստոտել:think
չէ:)

Morpheus_NS
05.02.2009, 23:14
Կամ էլ Հայկօ

Մարկիզ
05.02.2009, 23:14
Մարկիզ
Դարձյալ ոչ ճիշտ:)

ivy
05.02.2009, 23:15
Կամ էլ Հայկօ

Խեղճ Հայկօ, էդ ում տեղը դրեցին: :D

Մարկիզ
05.02.2009, 23:15
Կամ էլ Հայկօ
Սխալների շարվեշարանը շարունակվում է::think

Morpheus_NS
05.02.2009, 23:17
Արյաաաաաաաաաաաաաա,
Կարո՞ղ ա Վանականն ա:

Rhayader
05.02.2009, 23:17
Սխալների շարվեշարանը շարունակվում է::think

Մեղապա՞րտ::D

ivy
05.02.2009, 23:18
Մորֆ, մի հատ էլ սխալվես, ճիշտը ասում եմ: :P

Մարկիզ
05.02.2009, 23:18
Արյաաաաաաաաաաաաաա,
Կարո՞ղ ա Վանականն ա:
ոչ, չի կարող::)

Մարկիզ
05.02.2009, 23:19
Մեղապա՞րտ::D
չէ::)

Rhayader
05.02.2009, 23:21
Կարո՞ղ ա էն Ստեփանոսն ա, որ Վարպետն ու Մարգարիտայի թեմայում քրիստոնյա գրառումներ էր անում:

Second Chance
05.02.2009, 23:22
Պանդուխտ ՞

Morpheus_NS
05.02.2009, 23:23
Վարպետ:

Մարկիզ
05.02.2009, 23:25
Ոչ: ժող զարմանում եմ: Միթե՞ այդքան դժվար էր կռահելը…:8

ivy
05.02.2009, 23:27
Ոչ: ժող զարմանում եմ: Միթե՞ այդքան դժվար էր կռահելը…:8

Չէ, հեչ դժվար չէր: :D

Մարկիզ
05.02.2009, 23:29
Չէ, հեչ դժվար չէր: :D
Ժողովուրդ, ճիշտ է: Շատ հեշտ է… Դե, մտածեք, մի քիչ երևակայեք, ֆանտազիան խոդ տվեք… Շատ հայտնի ակումբցու գրառում է::)

Morpheus_NS
05.02.2009, 23:31
Գալաթեա

Մարկիզ
05.02.2009, 23:31
չէ::)

Second Chance
05.02.2009, 23:33
կարողա Տրիբուն՞

Ուրվական
05.02.2009, 23:33
խիստ կասկածում եմ, բայց...
strangelittlegirl?

ivy
05.02.2009, 23:34
կարողա Տրիբուն՞

Մի քիչ մոտ ես: :))

Selene
05.02.2009, 23:34
dvgray:think

Մարկիզ
05.02.2009, 23:34
Ոչ, տաք է…:)

Ուրվական
05.02.2009, 23:35
մտահոգ

Մարկիզ
05.02.2009, 23:35
Դիվին չի:)

Մարկիզ
05.02.2009, 23:35
մտահոգ
Ճիշտ է::)

Ուրվական
05.02.2009, 23:42
Մարդիկ չեն ծնվում Քրիստոնեա կամ Մուսուլման, նրանք << ծնվու՛մ ու դաստիարակվու՛մ >> են այդ հոգով:
Եթե պատկանեինք այլ կրոնի, մի գուցե հպարտ լինեինք մեր կրոնով, և սխալ համարեինք Քրիստոնեությունը
:B.

Yellow Raven
06.02.2009, 00:27
Այվի:think

Rhayader
06.02.2009, 05:53
Ժամանակին այդ գրառումն ինձ քիչ չի բարկացրել:
Վիվ Լաղմենի:

Ուրվական
06.02.2009, 09:59
Ժամանակին այդ գրառումն ինձ քիչ չի բարկացրել:
Վիվ Լաղմենի:

Ճիշտ ա, շարունակիր:

Rhayader
06.02.2009, 10:24
Ճիշտ ա, շարունակիր:
Աչքիս վրա:

Մոդերատորական։ Որոշ անլուրջ գրառումներ ջնջվել են, մի շարք գրառումներ տեղափոխվել են «Համբույր» թեմա։
Բոլորին խնդրում եմ չմոռանալ, որ այս թեման համբույրի մանրամասները քննարկելու համար չէ, հետևաբար այսուհետև այդպիսի գրառումներն արեք համապատասխան թեմայում։

Սամվել
06.02.2009, 10:26
Ivy

Rhayader
06.02.2009, 10:26
Ivy

Ոչ մի դեպքում: Ավելի դաժան մարդ պատկերացրու:

Սամվել
06.02.2009, 10:27
Chuk :D

Rhayader
06.02.2009, 10:35
Chuk :D

Չուկը քանի ինձ յոլա ա տանում, Դաժան Օդմինի պաշտոնին դեռ չի կարա արժանանա:
Հուշեմ, ֆորումի արդարության զգացողությունն ու խիղճն ա ինքը սովորաբար (հիշաչար կեսս նշում ա, որ ոչ միշտ)

Սամվել
06.02.2009, 10:37
Բյու՞ր :))

Rhayader
06.02.2009, 10:46
Բյու՞ր :))

Չե, Բյուրն իրա համեմատ մայր Թերեզա ա:

Kita
06.02.2009, 11:20
Այ մարդ գրելաձևից պարզ էր, որ Ուլուանան է:)

Rhayader
06.02.2009, 11:32
Այ մարդ գրելաձևից պարզ էր, որ Ուլուանան է:)

Բի՛նգո: Շարունակիր:

Ուրվական
06.02.2009, 12:08
Բի՛նգո: Շարունակիր:

Էս էլ քո հուշումներն էին, հա՞:D

Չե, Բյուրն իրա համեմատ մայր Թերեզա ա:


Ոչ մի դեպքում: Ավելի դաժան մարդ պատկերացրու:
:D

*e}|{uka*
24.02.2009, 19:07
Էլի կանգ առավ...:think


Հարգելի վերադաս մեկ հարց , ցանկանում եմ փոխել նիկս և այն դարձնել թվային, կարելի է՞ այդ փոփոխությունը կատարել:
Ստորադաս Շնորհակալություն

Գուշակեք:D

Morpheus_NS
24.02.2009, 19:08
Էլի կանգ առավ...:think



Գուշակեք:D

ՎԱՆԱԿԱՆ, նույն ինքը ՄԵՂԱՊԱՐՏ;)

*e}|{uka*
24.02.2009, 19:10
Ճիշտ է: :))

Morpheus_NS
24.02.2009, 19:18
Դե գուշակեք


Սկզբում աշխատանքը շատ լավ էր ընթանում. երեք տեղական տարվա մեջ (տասնութ ստանդարտ-օր) հայտնաբերվեցին և քարտեզագրվեցին մոտակա բոլոր խոշոր բնակավայրերը, ուսումնասիրվեց տեղի բնությունն ու կենսոլորտը և, անշուշտ, միակողմանի կապ հասատվեց բնիկ ցեղերի հետ։ Ցավոք, այլմոլորակայինները, հակառակ ընդունված կարծիքի, ամենևին էլ առավել զարգացած չէին, քան Միջաստղային Հանրապետության քաղաքացիները։ Ընդհակառակը՝ նրանց քաղաքակրթությունը դեռ օրորոցային, նախնադարյան վիճակում էր։ Էլեկտրականությունը հայտնաբերված չէր, ատոմային ռեակտորներ չկային, իսկ միջաստղային թռիչքների ու պոզիտրոնային համակարգիչների մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հոգևոր մակարդակը (եթե, իհարկե, կարելի է կիրառել «հոգևոր» բառն այնպիսի էակների մասին, որոնք ձեր ծնկներից են, փափուկ, երկարուկ շոշափուկներ ու նույնպիսի իրան ունեն և, ընդհանրապես, ոչնչով բանական արարածների չեն հիշեցնում) նույնպես անմխիթար էր։

Մարկիզ
24.02.2009, 19:21
Հայկօ:)

Morpheus_NS
24.02.2009, 19:28
Հայկօ:)

Պոի՞սկ ես տվել:P

Մարկիզ
24.02.2009, 19:32
Պոի՞սկ ես տվել:P
Չէ, չեմ անի նման բան:;) Հայկօյի վերջերս գրած պատմվածքից է, եթե չեմ սխալվում::)

Գուշակեք…

Ճիշտն ասած տենց էլ չհասկացա, թե թեման ինչի մասին ա, բայց իմ մոդերատորական ինտուիցիան ինձ հուշում է, որ այս թեման փակման ենթակա է:
Թեման փակվում է ;)
:D:D

Ռուֆուս
24.02.2009, 19:35
Չէ, չեմ անի նման բան:;) Հայկօյի վերջերս գրած պատմվածքից է, եթե չեմ սխալվում::)

Գուշակեք…

:D:D

Կարողա՞ Չուկն ա :P

Մարկիզ
24.02.2009, 19:36
չէ…:D

Morpheus_NS
24.02.2009, 19:39
Ռուֆուս:P

Մարկիզ
24.02.2009, 19:40
ոչ…

Ռուֆուս
24.02.2009, 19:41
Այվի :)

Morpheus_NS
24.02.2009, 19:41
Ձայնալար:

Մարկիզ
24.02.2009, 19:43
Ձայնալար:)

Morpheus_NS
24.02.2009, 19:53
Էս մեկն ասեք:

Ես չէի ուզում գրել բայց արդեն գրվեց սրա մասին այդ պատճատով կասեմ որ լրիվ համամիտ եմ անձամբ ես ներկա եմ եղել Հայաստան Թուրքիա խաղին ու ինքս եմ տեսել թե ինչ վատ էր երբ ուրիշ ազգի հիմնա հնչում ու մենք ոտքի չենք կանգնում ուզում եմ հատուկ նշել, որ հետո դժգոհություններ չհնչեն, ես նույնպես համարում եմ որ Թուքիայի պարագան լրիվ ուրիշա բայց միևնույննա դա ներքին կուլտուրայա որ և մենք չունեցանք տվյալ պարագայում ոչ էլ իսպանացիները դրա համար առաջին հերթին մենք ուղղենք մեր մեջ սխալները նոր ուրիշներից հիասթափվենք:Եթե հավաքակնը եկել ա խաղում ա ապա մենք էլ մեր հերթին պարտավոր էինք համապատասխան մոտեցում ցուցաբերեիք :Կարծում եմ բոլորը հիշում են Ադրբեջանի հավաքականի օրինակը որ հրաժարվեցին խաղից ու մենք էլ տուժեցինք իսկ ինչ կլիներ որ Թուրքիան էլ հրաժարվեր-լավ չէր լինի/չնայած մեկա պարտվեցինք,բայց դե../Մնացածը թողնում եմ ձեր հայացողության վրա, ինքներդ դատեք ճիշտ եմ թե սխալ :

impression
24.02.2009, 21:47
Հովսեփն ա՞ John

Morpheus_NS
24.02.2009, 22:46
Հովսեփն ա՞ John

Ոչ:P

Ուլուանա
24.02.2009, 23:20
Ժողովուրդ, էս թեմայում շատ վաղուց մի պայման էր դրվել՝ նենց կիսապաշտոնական բնույթի, էլի :)), որի մասին նոր սերունդը երևի չի իմացել, իսկ հին սերունդը մոռացել է. և այսպես, ցանկալի չէ գրառումներ մեջբերել հետևյալ բաժիններից.
քաղաքականություն
սպորտ
ստեղծագործողի անկյուն
տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ ակտիվ ակումբցիներից շատ–շատերն ընդհանրապես չեն կարդում նշված բաժինները կամ դրանցից առնվազն մեկը, հետևաբար մի քիչ անարդար կլինի զրկել նրանց խաղին մասնակցելու հնարավորությունից։ Աշխատեք խուսափել էդ բաժիններից գրառումներ մեջբերելուց, լա՞վ։ ;)

Morpheus_NS
25.02.2009, 00:52
Ժողովուրդ, էս թեմայում շատ վաղուց մի պայման էր դրվել՝ նենց կիսապաշտոնական բնույթի, էլի :)), որի մասին նոր սերունդը երևի չի իմացել, իսկ հին սերունդը մոռացել է. և այսպես, ցանկալի չէ գրառումներ մեջբերել հետևյալ բաժիններից.
քաղաքականություն
սպորտ
ստեղծագործողի անկյուն
տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ ակտիվ ակումբցիներից շատ–շատերն ընդհանրապես չեն կարդում նշված բաժինները կամ դրանցից առնվազն մեկը, հետևաբար մի քիչ անարդար կլինի զրկել նրանց խաղին մասնակցելու հնարավորությունից։ Աշխատեք խուսափել էդ բաժիններից գրառումներ մեջբերելուց, լա՞վ։ ;)

Փոխե՞մ:

Mariam1556
25.02.2009, 01:02
Էս մեկն ասեք:
Ինչքան հիշում եմ Կուկն էր բողոքում ,որ հիմնի ժամանակ հայերը ոտքի չէին կանգնել:think:think

Ուլուանա
25.02.2009, 01:02
Փոխե՞մ:
Դե, ճիշտն ասած, ես նկատի ունեի՝ էս մի օյինից հետո, քանի որ արդեն գրել ես, բայց դե հիմա էլ որ փոխես, երևի վատ չի լինի։ :)) Տես, ոնց հարմար ես գտնում։ ;)

Morpheus_NS
25.02.2009, 01:52
Ամուրչիկի գրածն էր էս մեկը գուշակեք

Ցանկացած կին կհայտնվի ձեր ոտքերի առաջ, եթե ճիշտ հարվածեք ծնոտին:
:D:D:D

Հայկօ
25.02.2009, 02:00
Ցանկացած կին կհայտնվի ձեր ոտքերի առաջ, եթե ճիշտ հարվածեք ծնոտին:
Էս հեշտ էր :): Dorian-ի գրառումն ա: Բայց մտքի հեղինակը կարծեմ ինքը չէր...

Տա դա դա դա՜մ...

«Գլուխ» բառն, առհասարակ, հայերենում ունակ է կայուն բառակապակցություններ կազմելու մի շարք որոշիչների ու հատկացուցիչների հետ, որոնցից յուրաքանչյուրն, առանձին-առանձին վերցված, միանգամայն ազնիվ ու պատկառելի նշանակություն ունի, սակայն միանալով «գլուխ»՝ առաջին հայացքից անվնաս գոյականի հետ՝ սկսում է ի ցույց դնել «չուգունին» և այլ տարատեսակ բութ առարկաներին բնորոշ հատկություններ: Օրինակ՝ եզի գլուխ, ուռո գլուխ, դդումի գլուխ, էշի գլուխ և այլ՝ անասնաբուծական ու բանջարանաբոստանային (առանձին՝ հատկապես ծանր դեպքերում՝ անատոմիական) տերմիններով համեմված արտահայտություններ:

Հ.Գ. Առաջարկում եմ Ակումբի ուժերով ստեղծել մի հիմնարար աշխատություն՝ «Գլուխը որպես պարսավանքի միջոց. դրա դերակատարությունը հայոց հայհոյապաշարն հարստացնելու ազնիվ գործում և պատճառած անհարմարությունները ցածր մարշուտկեքում» վերնագրով:

Ուլուանա
25.02.2009, 02:02
Քո գլուխգործոց գրառումն ա։ :hands Կարծեմ Վանականին էիր պատասխանել։ :D

Morpheus_NS
25.02.2009, 02:04
Էս հեշտ էր :): Dorian-ի գրառումն ա: Բայց մտքի հեղինակը կարծեմ ինքը չէր...

Տա դա դա դա՜մ...

Քո՞ գրառումն ա:

Հայկօ
25.02.2009, 02:06
:lol Հա, ես էի երկնել ջահել վախտերս :)): Ափսոս՝ Ուլուանան ստեղ էր, «Լեզուն» մենակ ինքն ա կարդում :)):

Morpheus_NS
25.02.2009, 02:08
:lol Հա, ես էի երկնել ջահել վախտերս :)): Ափսոս՝ Ուլուանան ստեղ էր, «Լեզուն» մենակ ինքն ա կարդում :)):

Վայ, ես էլ գիտեմ ես պիտի դնեմ:

Morpheus_NS
25.02.2009, 02:09
:lol Հա, ես էի երկնել ջահել վախտերս :)): Ափսոս՝ Ուլուանան ստեղ էր, «Լեզուն» մենակ ինքն ա կարդում :)):

Ես գրառման ոճից ջոկեցի:P

Ուլուանա
25.02.2009, 02:31
Գուշակեք. :)

Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:

Բերել եմ ոչ այնքան ծանր օրինակ, բայց դե փաստ է, որ մենք՝ հայերս, շատ ստերեոտիպային մտածելակերպ ունենք: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ, ու մեկ էլ, ի՞նչ եք կարծում, ընդհանրապես կարիք կա՞ դրա դեմ պայքարելու:

Մարկիզ
25.02.2009, 02:33
Իմպո…:P

Ուլուանա
25.02.2009, 02:37
Իմպո…:P
Այ մարդ, էս ի՞նչ են բոլորը պրոֆեսիոնալ գուշակներ դառել վերջերս։ :D
Հուսով եմ՝ որոնման արդյունք չի, չէ՞։ ;) Եթե չէ, ուրեմն քո հերթն ա։

Մարկիզ
25.02.2009, 02:45
Հա, ընկել եմ որոնման համակարգի հետևից, թե ինչ ա պետք ա՝ գտնեմ ով ա հեղինակը: Էդքան հավես չեմ ունենա երբեք:D
Ուղղակի կան գրառումներ, որոնք նույնիսկ մեկ անգամ կարդալուց հետո խորը հետք են թողնում…:D:D

Մարկիզ
25.02.2009, 02:47
Հա՞, համ էլ, եթե չես վստահում, չեմ էլ օգտվում իմ հերթից: :(
Չէ, այսինքն՝ վստահես, չվստահես, մեկ ա: Չեմ ուզում: Դու տեղադրիր, ես կգուշակեմ::)

Ուլուանա
25.02.2009, 03:06
Հա՞, համ էլ, եթե չես վստահում, չեմ էլ օգտվում իմ հերթից: :(
Չէ, այսինքն՝ վստահես, չվստահես, մեկ ա: Չեմ ուզում: Դու տեղադրիր, ես կգուշակեմ::)
Վայ, չէ, վստահում եմ։ :) Բայց եթե անկախ դրանից չես ուզում, ես կդնեմ.

Բարեկամը թշնամու անտոնիմը չի կարող լինել: Թշնամին ունի անձնական դրդապատճառներ: Բարեկամը` միայն բարի ցանկություններ: Եթե բարեկամն էլ սկսի ունենալ անձնական դրդապատճառներ, ապա կդառնա սևեռուն մտքով մարդ, որը երբեմն կարող է ավելի վտանգավոր և անցանկալի լինել, քան թշնամին:

Մարկիզ
25.02.2009, 03:28
էս մեկը չէի կարդացել: Փորձեմ գուշակել կուրորեն: Հաստատ իգական սեռի ներկայացուցիչ է հեղինակը…:)
Բարեկա՞մ:

Ուլուանա
25.02.2009, 03:28
էս մեկը չէի կարդացել: Փորձեմ գուշակել կուրորեն: Հաստատ իգական սեռի ներկայացուցիչ է հեղինակը…:)
Բարեկա՞մ:
Չէ։ :D

Արշակ
25.02.2009, 10:57
dvgray ?

Լեո
25.02.2009, 11:57
Բարեկամը թշնամու անտոնիմը չի կարող լինել: Թշնամին ունի անձնական դրդապատճառներ: Բարեկամը` միայն բարի ցանկություններ: Եթե բարեկամն էլ սկսի ունենալ անձնական դրդապատճառներ, ապա կդառնա սևեռուն մտքով մարդ, որը երբեմն կարող է ավելի վտանգավոր և անցանկալի լինել, քան թշնամին:

Էս գրառումը ես մոտավորապես հիշում եմ: Հատկապես մեջս տպավորվել էր «անտոնիմ» բառը: Բայց հեղինակին չեմ կարողանում հիշել: Կարծեմ Artgeo:think Կամ Վարպետ:think

Ուլուանա
25.02.2009, 19:01
Էս գրառումը ես մոտավորապես հիշում եմ: Հատկապես մեջս տպավորվել էր «անտոնիմ» բառը: Բայց հեղինակին չեմ կարողանում հիշել: Կարծեմ Artgeo:think Կամ Վարպետ:think
Վարպետն ա։ ;) Շարունակի։

Լեո
26.02.2009, 12:13
Վարպետն ա։ ;) Շարունակի։

Դե գուշակե՛ք:)

Անձամբ ես ինձ նման մարդկանցով չեմ շրջապատում՝ չեմ շփվում մարդկանց հետ (անկախ սեռից), որոնց հետ ուռած-լակած վախտ եթե սեքս ունենայի, հետո կամաչեի:
:D

Morpheus_NS
26.02.2009, 12:23
Հայկօ՞

Լեո
26.02.2009, 12:30
Հայկօ՞
Չէ:P

Second Chance
26.02.2009, 12:31
Rhayder ?

Լեո
26.02.2009, 12:47
Rhayader ?
ըհը:aha

Հերթը քոնն է;)

Second Chance
26.02.2009, 13:15
ըհը:aha

Հերթը քոնն է;)

Էն էլ մեր պայմաններում վիճակը ողբերգական է: Պատկերացրեք ջահել 18-20 տարեկան զույգը: Օրգանիզմն իրենն է ուզում, իսկ իրենց չի կարելի... Ու այդ պայմաններում այն ինչ ընդամենը մարմնական է... այս զույգը ընկալում է որպես եր: Իսկ սերը, ըստ իս համենայն դեպս, դա չէ... Ինչքան հիասթափություններ են լինում այս հողի վրա...
Դե գուշակեք;)

Morpheus_NS
26.02.2009, 13:20
Մոտավորապես գիտեմ, թե ով ա, բայց անունը չեմ հիշում: Աղջիկ ա չէ՞:

Morpheus_NS
26.02.2009, 13:21
Գիտեմ, որ սխալ եմ ասում, բայց Annushka՞

Second Chance
26.02.2009, 13:35
Գիտեմ, որ սխալ եմ ասում, բայց Annushka՞
բա որ գիտես սխալա , ինչի ես էլ ասում:))
Annushka- ն չի;)

Morpheus_NS
02.03.2009, 00:21
բա որ գիտես սխալա , ինչի ես էլ ասում:))
Annushka- ն չի;)

White Smoke?
Անունը տոչնի չեմ հիշում:

Second Chance
02.03.2009, 10:37
White Smoke?
Անունը տոչնի չեմ հիշում:
Չէ:nea աղջիկ չի

Ռուֆուս
21.10.2009, 00:37
Լավ, քանի որ Քամին ինչքան ժամանակ է բան չի դրել, ես դնեմ, էս գրառման վրա ճաքել եմ :D


Կներեք, ես էսօր չափից դուրս ցինիկ եմ, հայկական հեռուստատեսության ծրագրերի ֆանատներին խնդրում եմ չկարդալ

Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը

Բանալ իրականություն` չորս գործողությամբ

(սերիա 567)

(խնդրվում է ուղղակի խոսքը կարդալ առանց որևէ էմոցիայի` ֆուլ տպավորության համար)

Գործող անձինք`

Մայր
Հայր
Որդի` նախկին բանակային, ապագա կոշկակար
Որդու ընկերուհի` հետագայում կին, ապագա մայր
Շատախոս հարևան

Գործողություն առաջին

Նստած են մարդ ու կին խոհանոցում, զրից են անում, մեկ էլ դուռը շրխկալեն բաց ա լինում ու ներս ա ընկնում իրենց թառլան Բալեն: Բանակից, նոր-նոր, թարմ-թարմ: Մերը վեր ա թռչում.
-բալես, ինչ լավ արեցիր եկար, մենք էլ ասում ենք ուր ա մեր բալեն էս երկու տարիա:
-հա մամա ջան, բանակում էի:
Հայրը`
-շան տղա, բանակումն էիր, մի բերան ասեիր:
-դե պապ ջան, ներող, հորոխպեր:
Մայրը`
-դե լավ, եկել` եկել ես, վեր կաց հաց կեր ու ամուսնացի:
-մամ ջան, դու լրիվ իմ մտքերն ես կարդում:
Մայր ու որդի խանդաղատանքով նայում են իրար:
Ներս ա գալիս հարևանը:
-վայ էս հո մեր բալեն ա: բարև բալա ջան:
-բարև, Հոռոմսիմ մորքուր:
-արի մի պռոշտի անեմ, կարոտել եմ,-թևքով բերանը սրբելով վրա է բերում Հոռոմսիմը:
-չէ, ես ընկերուհի ունեմ:
-ու՞ր ա,- բացականչում են հայրն ու մայրը:
-դե էնա գնանք ուզելու, կիմանանք ուր ա,- VIP տեսքով ասում է տղան:
Ու չնայած գործողությունները տեղի են ունենում գիշերվա երեքին, մեր հերոսները, Հոռոմսիմն էլ հետները, գնում են աղջիկ ուզելու:

Գործողություն երկրորդ

Մեքենայի մեջ մի կերպ խցկվել են, մեքենան զապ ա բնականաբար (դա տրամադրում է նկարահանող խումբը, լրիվ անվճար):
-Այ տղա, դե ճամփեն ասա,-հարսին տեսնելու անհամբերությունից վառվելով` ասում է հայրը:
-մի րոպե այ հեր, սպասի տեսնեմ հեռախոսիս մեջ ով կա, նրա հետ էլ կամուսնանամ:
Զանգում է
-աՅլո՞՞՞՞, մաՅրա՞՞՞՞՞մ, բաաաաաաարձզզզ, մայրամին կարելիա՞՞՞՞՞: մաՅրա՞՞՞մ, բարև մայրամ ջան, էսի պողոսիկն ա, հա, քրոջդ զուգահեռ դասարանից, ոնց չես հիշում, ինձի Չմո էին ասում: հա~, չմոն ա, ոնց ես մայրամ ջան: լսի ասում եմ, չամուսնանա՞նք:
Հայրը, մայրն ու Հոռոմսիմ մորքուրը շունչները պահած սպասում են պատասխանին;

Գործողություն երրորդ

Հարսանիք, տաշի~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


Գործողություն չորրորդ

Հարսն ու փեսան վերջապես առանձնացել են, փեսան չտեսի նման ընկել է հարսի վրա:
Հարս`
-Էս ի՞նչ ա:
Փեսա`
-Որ ասեմ հորս սոտվին, կհավատա՞ս:
-չէ…
-ճիշտն էլ դու կանես, մեռնեմ քո բիթի ջանին, Հոռոմսիմ մորքուրինն ա


Happy end

Հիշեցնում եմ, որ որոնել չի կարելի :)

Kuk
21.10.2009, 00:38
Էս գրառումը ժամանակին կարդացել եմ, վարկանիշ էլ տված կլինեմ, կարծում եմ: Երևի Իմփրեշնն ա գրել:

Ռուֆուս
21.10.2009, 00:40
Էս գրառումը ժամանակին կարդացել եմ, վարկանիշ էլ տված կլինեմ, կարծում եմ: Երևի Իմփրեշնն ա գրել:

Հա, նստած հին անկապ օրագիրն եմ կարդում, մեջը նենց գանձեր կան... :D

Քո հերթն ա

Kuk
21.10.2009, 01:11
Գուշակեք:


Վարպետի գրածը կարդացի ու մի նմանատիպ դեպք հիշեցի էլի հայաստանցի-սփյուռքահայ ժանրից՝ որը ցավոք ավարտվեց բավականին "տեսարժան" ծեծուջարդով:
Մեր կարկառուն օլիխարխներից մեկը, անունը չեմ նշում, իր շքախմբով ուխտի է գալիս Երուսաղեմ, բնականաբար բոլոր օլիգարխավայել ատրիբուտներով վարձում են Լիմուզին, Ջիպեր ախռռաննիկների համար ու ավտոշարասյունը հասնում է Երուսաղեմ:
Դժվար կլիներ մտածել որ նրանց համար Երուսաղեմի ու Երևանի տարբերությունը հեշտ էր պատկերացնել ու ավտոշարասյունը կանգնում է տեղացի հայերից մեկի մասնավոր ավտոկայանատեղիում:
Բնականաբար սփյուռքահայ եղբայրը որը (օ՜ զարմանք) նույնիսկ անունով չի ճանաչում սույն օլիգարխին՝ դուրս է պրծնում տնից ու սկսում գոռգոռալ..
-հոս չեք կրնար օթոները փարքինգ ընել, ասիգա մասնավոր փարքինգ է, յալլա ելեք հոս տեղեն..
Պատկերացրեք հայաստանցի օլիգարխի բութ ու զարմացած հայացքը այսպիսի անպատկառության վրա, դրան գումարած որ բացարձականապես ոչինչ չի հասկանում, հավանաբար միայն օթո բառն է ծանոթ թվում:
Երբ սփյուռքահայը մի քանի անգամ գոռգոռաց ու ու մոտավորապես հասկացրեց թե ինչի մասին է խոսքը, մեր օլիգարխը զայրացած ու կենդանական հայացքով միայն բոռաց
-Խի արա՜:angry
-աս որու խիար կըսես-կատաղեց սփյուռքահայ եղբայրը..
Օլիգարխը չհասկացավ ու նորից բոռաց..
-Խի արա՜:angry
-Խիարը դուն ես, ասիգա քեզի համար հայաստան չէ.. *** հոս տեղեն.. յալլա..
-Ինչ արա՞, ես քեզ լավով հարցնեմ խի արա, դու ինձ խիյար ասես, արա՜՜..
.. ու սկսվեց ուխտի եկած հայաստանցի սափրագլուխների ու սփյուռքահայերի Ավարայրը Երուսաղեմի կենտրոնական փողոցներից մեկում...առանձնակի դաժանությանմբ մոտ քսան րոպե: Բնականաբար հայաստանցիները հաղթեցին.. սակայն հաղթանակից հետո նրանց սպասվում էր երկրորդ անհասկանալի հիասթափությունը, երբ ժամանած ոստիկանական ջոկատը ոչ մի կերպ չէին հասկանում նրանց ով լինելը, չէին պատկերացնում որ նրանք "Էդքան կան" ու դիմադրության առաջին իսկ փորձից հետո քոթակելով տարան ոստիկանություն.. լսվում էր միայն զարմացած սափրագլուխների աղիողորմ ճիչերը "արա, մի խփի, արա" "դու գիդես ես ով եմ արա", "հորս արև արա, դու արդեն չկաս"

Ով որոնման համակարգից օգտվի, սափրագլուխ ա:

Dayana
21.10.2009, 01:19
Տրիբուն? :think

Kuk
21.10.2009, 01:20
Տրիբուն? :think

Չէ;)

Ambrosine
21.10.2009, 01:20
Մտահոգ:clean:

Kuk
21.10.2009, 01:21
Մտահոգ:clean:

Քո հերթն ա;)

Ambrosine
21.10.2009, 01:30
Տաս անգամից մի անգամից գուշակեք:)


Մի երգ էի լսում Դեմիեն Ռայսի կատարմամբ, կոչվում էր Accidental Babies (Damien Rice) ու մի հարց ծագեց։ Սա երեւի փիլիսոփայական վերլուծման կարիք ունի։ Կցանկանամ լսել ձեր կարծիքը նրա մասին, թե արդյոք մարդիկ ծնվում են ինչ–որ մեկի դիտավորյալ արարքով (նպատակով) հղիանալուց, թե նրանք ծնվում են միամտաբար։

Chuk
21.10.2009, 01:32
Տաս անգամից մի անգամից գուշակեք:)

Հմմմ... գլխի չեմ ընկնում թե ով է, բայց կարծես թե ամերիկյան փիլիսոփայության հետ գործ ունենք :think

Enigmatic
21.10.2009, 01:38
Հակոբ Գևորգյա՞ն:))

Ambrosine
21.10.2009, 01:40
Հակոբ Գևորգյա՞ն:))
Քո հերթն ա:clean: ճճճ

Enigmatic
28.10.2009, 01:34
Ու մեկ էլ հանկարծ՝ լռություն....
Գլխացավս, որն այսօր վերածվել էր ջրվեժի ու ոռնալով դղրդում էր ականջներումս, հանկարծ լռեց.... Անհանգստացա՝ տեսնես գլուխս տեղո՞ւմ է....
Դե գուշակեք:)

Dayana
28.10.2009, 01:36
Դե գուշակեք:)

Գալաթեա? :8

Enigmatic
28.10.2009, 01:39
Գալաթեա? :8

Ոչ:)

Ռուֆուս
28.10.2009, 01:44
Ուլուանա՞

Դայանա՞ :D

Enigmatic
28.10.2009, 01:46
Ուլուանա՞

Դայանա՞ :D

Նյետ:B

Ambrosine
28.10.2009, 01:46
Բյուրակն?

Enigmatic
28.10.2009, 01:47
Բյուրակն?

Ինքն էլ չի:)

Ուլուանա
28.10.2009, 01:48
impression?