PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 [14]

CactuSoul
09.01.2017, 16:21
Դե հիշում էի, որ կարդացել էի: Չէի հիշում ում մոտ: :/

Դե գրառում դիր, աղջիկ ջան :)

GriFFin
09.01.2017, 17:39
Դե գրառում դիր, աղջիկ ջան :)

CactuSoul, ինձ էլ <<աղջիկ ջան>> չգրես էլի, չեմ սիրում: Հեսա նայեմ նորմալ բան կգտնեմ թե չէ :Դ

GriFFin
10.03.2017, 14:09
Համեմատաբար թարմ գրառում:


«Ես մեղավոր չեմ» արտահայտությունը սուտ է: Սուտ է, չհավատա՛ք: Ինչը մեր հետ պատահում է, թե՛ լավ և թե՛ վատ մեղավորը մենք ենք: Երբ անձնական կյանքում խնդիրներ չունեի, փոխարենը հարուր տեսակ խնդիր ունեի` աշխատանք չունեի, չէի սովորում, զբաղմունք չունեի: Հիմա գրեթե հակառակնա, համ սովորում եմ, հա՛մ աշխատում, բայց անձնական կյանքս լրիվ քարուքանդ ա եղել: Չէ կներեք, սխալ ասեցի, ոչ թե քարուքանդ ա եղել, այլ քարուքանդ եմ արել: Բայց ոչինչ, չեմ հիասթափվում, հաստատ էս էլ կվերակառուցեմ: Ես վստահ եմ: Էս ժամանակաշրջանում շատ մարդկանց եմ ցավ պատճառել/հիասթափեցրել, գիտեմ որ կներեսը շատ քիչ ա, բայց ուրիշ չգիտեմ ի՞նչ կարող եմ ասել: Կներեք: Ես կուղղեմ:

StrangeLittleGirl
10.03.2017, 14:10
Օրագիր ա հաստատ։ Յոհաննե՞ս

Խմբագրում։ Հովսե՜փ

GriFFin
10.03.2017, 14:13
Օրագիր ա հաստատ։ Յոհաննե՞ս

Խմբագրում։ Հովսե՜փ

Չէ, իրանց զույգը չի

StrangeLittleGirl
10.03.2017, 14:20
Չէ, իրանց զույգը չի

Հա լավ, գտա արդեն, փաստորեն էնքան էլ սխալ ուղու վրա չէի տարիքի ու սեռի իմաստով :D

ivy
10.03.2017, 14:21
Սմոքի՞

GriFFin
10.03.2017, 14:26
Հա լավ, գտա արդեն, փաստորեն էնքան էլ սխալ ուղու վրա չէի տարիքի ու սեռի իմաստով :D

Ո՞նց գտար: Գու՞գլ

GriFFin
10.03.2017, 14:27
Սմոքի՞

ցէ, ինքը չի

ivy
10.03.2017, 14:29
Mr. Annoying?

GriFFin
10.03.2017, 14:31
Mr. Annoying?
Չէ։ :))

ivy
10.03.2017, 14:32
Չէ։ :))

Վերջին փորձ՝ Դատարկություն :))

GriFFin
10.03.2017, 14:32
Վերջին փորձ՝ Դատարկություն :))
Չէ))))

ivy
10.03.2017, 14:34
Ինձ որ մնար, կասեի՝ աղջիկա ա գրողը, բայց Բյուրը ուրիշ հուշում տվեց. վերջ, էլ էդ տարիքի ակումբցի տղա չեմ ճանաչում կամ էլ չեմ մտաբերում :))

GriFFin
10.03.2017, 14:36
Ինձ որ մնար, կասեի՝ աղջիկա ա գրողը, բայց Բյուրը ուրիշ հուշում տվեց. վերջ, էլ էդ տարիքի ակումբցի տղա չեմ ճանաչում կամ էլ չեմ մտաբերում :))
Ի դեպ, Բյուր) մյուս անգամ չանես նման բան) իի)))

չէ, հաստատ կա։ Ուղղակի չգիտեմ հիմա ակտիվ ա թե չէ, որտև ես էլ ակտիվ չեմ էս վերջրես։
Հուշում՝ էս 3-4 տարվա գրառում ա))

StrangeLittleGirl
10.03.2017, 14:38
Ինձ որ մնար, կասեի՝ աղջիկա ա գրողը, բայց Բյուրը ուրիշ հուշում տվեց. վերջ, էլ էդ տարիքի ակումբցի տղա չեմ ճանաչում կամ էլ չեմ մտաբերում :))
ԻԻԻ, տղայությունը թափվում ա գրառման վրայից :))
Հա, Լիզ, գուգլեցի: :P

ivy
10.03.2017, 14:43
Ֆրիմե՞ն

GriFFin
10.03.2017, 14:47
Ֆրիմե՞ն
Ոչ, ինքը չէ))

erexa
11.03.2017, 00:34
Փորձենք գուշակել, Արա՞մ: :think

GriFFin
11.03.2017, 10:19
Փորձենք գուշակել, Արա՞մ: :think
Ինչպես միշտ, հիանում եմ քո առաջին գուշակումից ճիշտ հասկանալու ունակությունների վրա։ Այո, Արամն է։

Մուշու
11.03.2017, 11:27
Ես էլ էի Արամին կասկածում: Բայց չէի հիշում նիկը ինչ ա:

GriFFin
11.03.2017, 18:18
Ես էլ էի Արամին կասկածում: Բայց չէի հիշում նիկը ինչ ա:
Ամեն դեպքում erexaն է գուշակել, ինքն է շարունակում։

Յոհաննես
11.03.2017, 21:48
Չէ, իրանց զույգը չի

Ծըմ

erexa
13.03.2017, 04:11
Դե ձեզ տեսնեմ: :)


Ընդհանրապես հասարակական ու սոցիալական հարաբերությունները ֆիզիկա ու մաթեմատիկա չեն, որ հավասարումները շարես ու սաղ սահուն աշխատի։

Ասածս ինչ ա, «ուրիշի ազատություն» հասկացությունը կարող ա վերացականություն պարունակում ա իրա մեջ, բայց էտքան էլ աբսուրդ բան չի։ Օրինակ փողոցում ինչ-որ մեկի տկլոր ման գալու իրավունքը իրոք սահմանափակում ա հասարակության մնացած անդամների ազատությունները, քանի որ մարդկանց մեծամասնություն չի ուզում տկլոր մարդկանց տեսնի փողոցում։ Եթե ուզենար, տկլոր մարդիկ փողոցում ավելի շատ կլինեին, քան հագուստով մարդիկ։ Նույն կերպ, չի կարելի հրապարակի կենտրոնում չիշիկ անել, սեքսով զբաղվել, թատրոնում ձվերը քորել, քիթը փորել հանել քսել պատին, և այլն։ Նման արարքները սահմանափակում են այլոց ազատությունները - հրապարակում հանգիստ քայելու իրավունք, մաքուր շրջակա միջավայրի իրավունք, և այլն - եթե նույնիսկ օրենքով ամրագրված չեն։

Այնպես որ, եղբայր, «ես կարծում եմ մարդ կարող է անել ՑԱՆԿԱՑԱԾ բան, քանի դեռ դա ուրիշի ազատությունը չի սահմանափակում» շատ էլ կոնկրետ արտահայտություն ա, սահմանումները լավ էլ հստակ են, քանի որ մինչև բանը օրենքին հասնելը գոյություն ունի նաև common sense։

Հայկօ
13.03.2017, 04:30
Տրիբու՞ն:

erexa
13.03.2017, 18:27
Տրիբու՞ն:

Ճիշտ ա: :)

Հայկօ
13.03.2017, 19:31
Գուշակեք:


ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին.... fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն....

CactuSoul
13.03.2017, 20:08
Գուշակեք:

Էս ինչ բոց ա :D

Կարող ա՞ Elmo֊ն ա։

StrangeLittleGirl
13.03.2017, 20:09
Էս ինչ բոց ա :D

Կարող ա՞ Elmo֊ն ա։

Աաաա՜, իմ մտքով էլ ինքը անցավ ։D

Հայկօ
13.03.2017, 20:40
Չէ :)):

ivy
13.03.2017, 20:57
Իմպո՞ն

ivy
13.03.2017, 21:10
Իմպո՞ն

Ու ոչ էլ պատկերացնում եմ, որ ուրիշ մեկը գրած լինի. կարդալուց Լիլի ձայնն էր գալիս :)

impression
13.03.2017, 21:10
հա, ես եմ գրել, բայց ես impression եմ, ոչ թե իմպո

ivy
13.03.2017, 21:11
հա, ես եմ գրել, բայց ես impression եմ, ոչ թե իմպո

էս չորո՞ւմ ես ինձ, ախչի :))
:kiss

ivy
13.03.2017, 21:12
Մեկդ դրեք իմ տեղը, ով հավես ունի:

CactuSoul
13.03.2017, 22:41
Օրինակ՝ էս :))

Սեքսը պոռնիկի հետ էքստրեմալ սպորտաձև է, որն առաջացնում է սրտխառնուք և ֆրի ուտելու դեպքում չի կարող լինել անհասկանալի զանգված:

Հայկօ
13.03.2017, 23:42
Մեկ-մեկ անկեղծ շշմում եմ, թե ինչեր կարող ա գեներացնել Ակումբի հավաքական ինտելեկտը։

erexa
04.05.2017, 17:53
Էս դեռ ո՛չ ոք չի գուշակե՞լ: Ինձ թվում ա, որ սա Հայկօի գրառումն ա:

CactuSoul
04.05.2017, 21:48
Էս դեռ ո՛չ ոք չի գուշակե՞լ: Ինձ թվում ա, որ սա Հայկօի գրառումն ա:

Չէ, Հայկօն չի :))
Որպես հուշում ասեմ, որ ավելի հին ակումբցի ա, քան Հայկօն։

Cassiopeia
04.05.2017, 21:49
Մելի՞ք

CactuSoul
04.05.2017, 21:50
Մելի՞ք

Չէ :)

Cassiopeia
04.05.2017, 21:54
Չդիմացա, գուգլեցի... բայց մի հուշող բառ կա, որի միջոցով հաստատ կարելի էր իմանալ, որ ինքն ա :)

CactuSoul
04.05.2017, 22:39
Չդիմացա, գուգլեցի... բայց մի հուշող բառ կա, որի միջոցով հաստատ կարելի էր իմանալ, որ ինքն ա :)
Ֆրի՞ն :D

Cassiopeia
04.05.2017, 23:39
Ֆրի՞ն :D

Չէ՜ :դ «պոռնիկ»-ը

StrangeLittleGirl
05.05.2017, 00:33
Ռայադեր

CactuSoul
15.05.2017, 11:15
Ռայադեր

Հը֊ը ))

Նիկեա
15.05.2017, 17:58
Իսկ կարո՞ղ ա Աթեիստն ա :))

Ուլուանա
16.05.2017, 08:02
Ես էլ չդիմացա, գուգլեցի։ Ճիշտն ասած՝ մինչև նայելս մի պահ մտքովս անցել էր էդ մարդը, բայց Վերայի հուշումը խանգարեց :D։ Համաձայն չեմ, որ «պոռնիկը» տվյալ դեպքում հուշող բառ ա. ես կասեի՝ տվյալ գրառման մեջ հուշող բառեր ընդհանրապես չկան՝ հաշվի առնելով տվյալ մարդու բառապաշարը։ Ընդհանրապես բավական բարդ գուշակելի գրառում ա, ըստ իս։ Էս մարդու շատ գրառումներ առաջին հայացքից ճանաչելի են նախ և առաջ հենց բառապաշարի, նաև ընդհանուր գրելաոճի առումով, բայց էս մեկն ահագին չեզոք ա, ոչ բնորոշ։ Բայց եթե ամեն գնով հուշող բառ փնտրենք էս գրառման մեջ, ապա, իմ կարծիքով, մեջներից հուշողը «ֆրին» ա։ Բայց լուրջ մի ընդունեք. իրոք չկա էստեղ հուշող բառ :))։

Ուլուանա
16.05.2017, 08:03
Իսկ կարո՞ղ ա Աթեիստն ա :))
Չէ։

erexa
16.05.2017, 23:25
Chuk-ն ա՞ :think

CactuSoul
31.05.2017, 21:23
Chuk-ն ա՞ :think

Նյե֊ա։

Smokie
01.06.2017, 10:40
Ես էլ եմ գույգլել:P

Մուշու
03.06.2017, 19:31
impression՞

Լեո
03.06.2017, 22:00
Արթգեո

Smokie
05.06.2017, 11:15
Արթգեո

Քանի որ գիտեմ՝ ասեմ որ ճիշտ ա::oy

GriFFin
22.08.2017, 22:23
Եկեք էս խաղը ակտիվացնենք էլի։

Ես հեշտ ու անկապ բան եմ դնում, որ արագ գուշակեք ու սկսենք։


Ինձ մեկ-մեկ թվում ա, որ գրադարանավարուհիները հատուկ առարկա ունեն "Ինչպես կոպտել/ մունաթ գալ ընթերցողի վրա և տղա ջան / աղջիկ ջան արտահայտությունների հիմունքները " վերնագրով։ Մարդիկ, ովքեր լիկվիդով են ստացել կամ առանց հասկանալու անգիր արել, ամենա-ամենա լավ գրադարանավարուհիներն են։

StrangeLittleGirl
22.08.2017, 22:40
Եկեք էս խաղը ակտիվացնենք էլի։

Ես հեշտ ու անկապ բան եմ դնում, որ արագ գուշակեք ու սկսենք։

Դու ես :))

GriFFin
22.08.2017, 22:42
Դու ես :))

Էսքա՞ն շուտ :D
Դե սկսի ^^

StrangeLittleGirl
22.08.2017, 22:50
Էսքա՞ն շուտ :D
Դե սկսի ^^

Ես քո ձեռագիրը լավ գիտեմ :D հեսա տեսնեմ ինչ եմ գտնում

StrangeLittleGirl
22.08.2017, 22:52
էս․


եթե հիստերիա հասկացողությունն ընդհանրապես չլիներ, եթե այդ բառը ոչ մի տեղ անգամ լսած չլինեին, այդ դեպքում ի»նչ կարող էին անել, շաաատ բարկացած ժամանակ, որտե՞ղ թափցնեին իրենց զայրույթը, ես դա ուղղակի չեմ կարող պատկերացնել: Իհարկե ավելի լավ կլիներ, որ նման վիճակում ընդհանրապես չլինեին մարդիկ, քիչ վեճեր, քիչ կռիվներ լինեին, բայց այդ ամենում առաջին հերթին մեղավոր ենք մենք եւ մեր դիմացինները:

GriFFin
22.08.2017, 22:57
Էս հին գրառում ա աչքիս, որտև ես չեմ կարդացել։ Հաստատ ֆիկսած կլինեի էս թեման։
Ջահել Շինարա՞ր

StrangeLittleGirl
22.08.2017, 22:58
Էս հին գրառում ա աչքիս, որտև ես չեմ կարդացել։ Հաստատ ֆիկսած կլինեի էս թեման։
Ջահել Շինարա՞ր
Չէ :))

GriFFin
22.08.2017, 23:34
Ուլուանա?

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
22.08.2017, 23:35
Ուլուանա?

Sent from my Nexus 5 using Tapatalk
Չէ :)

CactuSoul
23.08.2017, 22:22
Smokie?

StrangeLittleGirl
24.08.2017, 00:00
Smokie?

Ինքն ա :)) Ոնց էլ իմացար

CactuSoul
25.08.2017, 22:16
Ինքն ա :)) Ոնց էլ իմացար

«ձեռագրից» ։Ճ

Հես ա տեսնեմ՝ ինչ եմ գտնում, դնեմ։

CactuSoul
25.08.2017, 22:27
Որ երկար չփնտրեմ՝ ահա․


Գրելիքս մի քիչ դժգոհության նման է հնչելու, բայց այստեղ պիտի գրեմ:
Չեմ սիրում, երբ ակումբցիները «թաքնվում» են: Երբ մտնում ես մի թեմա, հետդ մի քանի անդամ էլ նայում են նույնը, բայց միայն քո անունն է նշված: Այնպիսի տպավորություն է՝ կարծես իրենք քեզ հետևում են: Բայց ախր որևէ օրինազանց բան չեմ ուզում անել, ինչու՞ են հետևում: Հաճախ, երբ տեսնում եմ թեմայում «թաքնված» մարդ կա, անմիջապես փասափուսես հավաքում եմ այդտեղից, որովհետև զգացողություններս տհաճ են:
Իսկ հաճելի են այն պահին, երբ «Այս պահին ակտիվ են» ցուցակում կարդում եմ ինձ սիրելի ակումբցիների մականունները: Երբ դրանք այնտեղ շատ են, կարծես ինձ ավելի պաշտպանված զգամ, ավելի վստահ:
Մի երկու «թագավորի տղա» :oy ակումբցիներ կան, որոնց մականունները երբեք չեմ տեսնում ակտիվների ցուցակում: Իմ պատկերացումով իրենք փախկվելու ոչ մի առիթ չունեն, ինչու՞ են ինձ զրկում իրենց ներկայությունը տեսնելու հաճելի զգացողությունից:
«Անապատի սպիտակ արևի» հերոսի խոսքերն եմ ուզում կրկնել.
Гюльчатай, открой личико! :oy;)

Գուցե թվա, թե դժվար է, բայց իրականում տվյալ ակումբցուն շատ տիպիկ գրառում է։ Ձեզ տեսնեմ :)

StrangeLittleGirl
25.08.2017, 22:32
Էս գրառումը հաստատ կարդացել եմ։

Սա՞մն ա

CactuSoul
25.08.2017, 22:35
Էս գրառումը հաստատ կարդացել եմ։

Սա՞մն ա

Իրականում էս տեսակ գրառումներ շատ են եղել, հնարավոր է նաև, որ ոչ թե սա ես կարդացել, այլ ուրիշ մեկի հետ ես շփոթում։
Ինչևէ, Սամը չի։

GriFFin
25.08.2017, 22:38
Ուլուանա?

Sent from my Nexus 5 using Tapatalk

CactuSoul
25.08.2017, 22:43
Ուլուանա?


Նյե֊ա։

StrangeLittleGirl
25.08.2017, 22:43
Բարեկա՞մ

CactuSoul
25.08.2017, 22:44
Բարեկա՞մ

Չէ։
Բայց կարծեմ սրա մասին թեմա կար, Բարեկամն էր բացել։ Թե՞ սխալ եմ հիշում։

CactuSoul
25.08.2017, 22:47
Հես ա, գտա․ «Ինչու՞ ես թաքնվում…» (https://www.akumb.am/showthread.php/27509-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E-%D5%A5%D5%BD-%D5%A9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A6)

Հ․Գ․
Գրառումն էս թեմայից չի, դրա համար եմ արխային դրել հղումը :))

GriFFin
25.08.2017, 22:54
ivy? Բայց իրա ոճին նման չի :/

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ուլուանա
26.08.2017, 06:12
Հիշում եմ, որ ars83–ն էլ էր էս թեմայով բողոքել։ Գրելաոճն էլ կարծես չի բացառում, որ ինքը լինի։ ars83՞–ն ա։

Արշակ
26.08.2017, 12:06
Ինչքան հիշում եմ Ivy–ն էր էդ թեմայով բողոքում ժամանակին։

Ուլուանա
26.08.2017, 16:55
Ինչքան հիշում եմ Ivy–ն էր էդ թեմայով բողոքում ժամանակին։
ivy–ն դժվար թե էդ թեմայով բողոքեր, որովհետև ինչ իրան հիշում եմ, կարծեմ միշտ թաքնված ա եղել :D։

CactuSoul
28.08.2017, 14:44
ivy֊ն չի, ars83֊ը չի։

GriFFin
28.08.2017, 16:10
Տվյալ ակումբցին հիմա ակտիվ ա?

Sent from my Nexus 5 using Tapatalk

erexa
28.08.2017, 17:52
Ենթադրում եմ, որ սա հենց քո արած գրառումն է, CactuSoul: :think

LisBeth
28.08.2017, 19:33
Շինարարն ա գրել, սաղ փաստերն իրա վրա են ցույց տալիս

Moonwalker
28.08.2017, 19:46
Իմ կարծիքով՝ ավելի շատ կանացի գրառում ա:

LisBeth
28.08.2017, 19:50
Իմ կարծիքով՝ ավելի շատ կանացի գրառում ա:

ինչի՞, շատ ամաչող սմայլիկ կա մեջը․ դրա համա՞ր :D

Moonwalker
28.08.2017, 20:00
ինչի՞, շատ ամաչող սմայլիկ կա մեջը․ դրա համա՞ր :D

Չէ, պաշտպանված զգալու մասը ավելի շատ:
Շինը հաստատ չի, ինքն իմ հիշելով, «է-ագիր» չի առանձնապես:

CactuSoul
28.08.2017, 20:32
Ոչ մեկդ ճիշտ չեք, բացի Moonwalker֊ից։


Տվյալ ակումբցին հիմա ակտիվ ա?
GriFFin, չեմ նկատում իր գրառումները վերջերս, ենթադրում եմ, որ չէ։ Թեպետ հնարավոր է՝ ես չեմ նկատել, որովհետև շատ հպանցիկ եմ լինում ակումբում։

GriFFin
28.08.2017, 21:14
Հմմ, ուրեմն ես էլ չեմ փորձի գուշակել)) չեմ կարծում, որ ծանոթ ա)

Sent from my Nexus 5 using Tapatalk

Sambitbaba
28.08.2017, 22:01
Էս գրառումը հաստատ կարդացել եմ։

Սա՞մն ա

Էս սլուխից ընկել ե՞ս, Բյուր ջան...:)

Բայց կոնկրետ այս գրառումը ես էլ եմ կարդացել: Ու շատ հնարավոր է, ու Ծլնգինը լինի:

GriFFin
28.08.2017, 22:06
Էս սլուխից ընկել ե՞ս, Բյուր ջան...:)

Բայց կոնկրետ այս գրառումը ես էլ եմ կարդացել: Ու շատ հնարավոր է, ու Ծլնգինը լինի:

Ինքը ըստ իս հպանցիկ մտնող չի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

boooooooom
28.08.2017, 22:36
Ruby Rue-ն ա՞ :think

CactuSoul
29.08.2017, 10:26
շատ հնարավոր է, ու Ծլնգինը լինի:
Ծլնգը չի։


Ruby Rue-ն ա՞ :think
Ռուբին էլ չի։

Լավ, մի հատ մե՜ծ հուշում անեմ, շատ չտանջվեք։ Բանաստեղծություններ ա գրում։

erexa
29.08.2017, 12:47
Արևածագն ա՞: :think

CactuSoul
29.08.2017, 19:46
Արևածագն ա՞: :think
Ինչո՞ւ էր ինձ թվում, թե Բյուրն ա պատասխանելու :))

Հա, Արևածագն ա )

StrangeLittleGirl
29.08.2017, 19:53
Ինչո՞ւ էր ինձ թվում, թե Բյուրն ա պատասխանելու :))

Հա, Արևածագն ա )

Բյուրը գուգլել էր, ու պոպկոռնը ձեռին հետևում էր, թե էրեխան երբ ա Արևածագի անունը տալու :))

GriFFin
29.08.2017, 20:08
Հա, ես էլ չդիմացա ու գուգլեցի։ Բայց առանց դրա հաստատ չէի գուշակելու։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Smokie
02.09.2017, 21:06
Ինքն ա :)) Ոնց էլ իմացար


Լու՞րջ էդ ես էի::o:lol

Ախր կարդալուց առաջ մտածում եմ, "մեկ էլ տեսար իմ գրառումը լինի": Իսկ որ կարդացի, ասեցի` "չէէ, հաստատ սա ես չեմ գրել"::nea Ես կարծում էի, որ շատ լավ հիշում եմ իմ գրառումները::oy

Arpine
07.11.2017, 13:37
Ինձ հետաքրքիր չի՝ ով ա եղել, որ նորը չի դրել :P
հեշտոտ բայց հավես:love ․․․դե․․


Ակումբում ժամանակը ոնց որ ուրիշ ձև հոսի: Ուրիշ տեղ մի բան ես գրում, ակնթարթորեն ռեակցիաներ են լինում: Հարց ունես, միանգամից պատասխան ես ստանում:
Էստեղ ճըռռռռ, մըզզզզ... Տեմպ չկա, թմրած, կիսաքնած վիճակ է: Մինչև մի բանը տեղից շարժվում է, ես կես մարդ եմ դառնում:
Էս դանդաղ ու դինջ վիճակը հեչ իմը չի. ես ամեն ինչ արագ եմ անում, որ լիքը բան հասցնեմ:
Բայց սիրում եմ Ակումբը, մնում եմ, ինչ էլ լինի:

Ուլուանա
07.11.2017, 18:00
Ինձ հետաքրքիր չի՝ ով ա եղել, որ նորը չի դրել :P
հեշտոտ բայց հավես:love ․․․դե․․
Լավ հիշում եմ էս գրառումը. ivy–ն էր գրել, ոչ շատ վաղուց :))։

Arpine
07.11.2017, 21:42
Լավ հիշում եմ էս գրառումը. ivy–ն էր գրել, ոչ շատ վաղուց :))։

Ահա :))

Դե․․․տեղադրիր։

laro
21.03.2019, 21:54
Դե ասեք, ով ա հեղինակը։

Մեր տանը կռիվ ենք անում պզուկ սեղմելու, քթի/դեմքի ուրիշ մասերի ծակոտիներից ճարպագնդիկները հանելու ու մաշկի տակ աճած մազերը դուրս քաշելու համար։

Էդ անտերն էնքան եմ սիրում, որ երբ ինձ չի թողնում՝ ես սեղմեմ, խնդրում եմ գոնե դա չանել իմ բացակայությամբ։

Գաղթական
21.03.2019, 23:26
Դե ասեք, ով ա հեղինակը։

Էս հիվանդությունից վայթե սաղ կանայք էլ ունեն ՃՃ

Մի բան կարամ հաստատ ասել՝ պատմողը կինա ու պատմումա ամուսնու մասին:

Cassiopeia
22.03.2019, 12:27
Դե ասեք, ով ա հեղինակը։

Նաիրուհի՞

Տրիբուն
22.03.2019, 12:41
.....

laro
22.03.2019, 19:03
Նաիրուհի՞
Ճիշտ ա :)

Cassiopeia
22.03.2019, 22:31
Ճիշտ ա :)

էս գրառումը մեջս տպավորվել էր։ Միանգամից հասկացա, թե ում մասին ա խոսքը :)

Իսկ հիմա գուշակեք, թե ո՞ւմ են պատկանում հետևյալ տողերը.

Էական է, որ աղջիկը լինի հավատարիմ կին, լավ մայր: Ընտանիքը կնոջ նուրբ ու փխրուն ուսերի վրա է հիմնված: Հենց նա է պահում օջախի կրակը, մինչև ամուսինը որսի է: Սա չի փոխվում, անկախ ժամանակից: Ընտանիքի հենասյունը կինն է: Ու էականը նրա ներկան ու ապագան է և ոչ ամենևին անցյալը: Թքած ունեմ թե՛ հարևանների, թե՛ կուսաթաղանթի վրա: Կարևորը ես եմ, կինս, ընտանիքս: Ու ինչ ուզում են խոսան, «կուսաթաղանթով» հարսներ ունեցողները: Իմ կնոջ անցյալի մասին ես գիտեմ ամեն ինչ, քանի որ վստահում եմ, նա է ինձ վստահում: Ու կարևորը դա է: Թե չէ... Ջահել վախտ բյուրերին սպասարկած կույսը ինձ օրինակ պետք չի: Ձեզ լինի, ոտից գլուխ: Ուրախացեք նրա «կուսությամբ»:

Smokie
23.03.2019, 19:46
А не тот ли это keey-booard? :8

https://www.youtube.com/watch?v=ePXUmVHz4y0
Ուրախ եմ, որ հանգամանքները հետաձգեցին գրառում անելս, թե չէ սկզբից ուրիշի անունն էի ուզում տալ:oy

Cassiopeia
24.03.2019, 00:14
Ոնց հասկացա, keyboard-ին նկատի ունես։ Չէ, ինչը չի։

Smokie
24.03.2019, 07:40
Իսկ Բուուուուուուու՞մը::)

boooooooom
24.03.2019, 09:27
Իսկ Բուուուուուուու՞մը::)

Սմոք, չէ եղբայր, ես էս գրառումը ուզում էի տանել թեմայից դուրս ու անհամաձայնություններս արտահայտեի որոշ տողերի հետ))) (թե բա "հենասյունը կինն է", բա տղամարդը՞, բա սա սեքսիզմ չի՞, ինչքան կինն ա "հենասյուն", ոչ պակաս էլ տղամարդը, գոնե իմ պատկերացրած ընտանիքում)

Smokie
24.03.2019, 10:23
Սմոք, չէ եղբայր, ես էս գրառումը ուզում էի տանել թեմայից դուրս ու անհամաձայնություններս արտահայտեի որոշ տողերի հետ))) (թե բա "հենասյունը կինն է", բա տղամարդը՞, բա սա սեքսիզմ չի՞, ինչքան կինն ա "հենասյուն", ոչ պակաս էլ տղամարդը, գոնե իմ պատկերացրած ընտանիքում)

Oops...:unsure Sorry:oy

Cassiopeia
24.03.2019, 12:14
չէ, Բումն էլ չի :D

Հ.Գ.booooooooom :D

Ծլնգ
24.03.2019, 14:51
Սմոք, չէ եղբայր, ես էս գրառումը ուզում էի տանել թեմայից դուրս ու անհամաձայնություններս արտահայտեի որոշ տողերի հետ))) (թե բա "հենասյունը կինն է", բա տղամարդը՞, բա սա սեքսիզմ չի՞, ինչքան կինն ա "հենասյուն", ոչ պակաս էլ տղամարդը, գոնե իմ պատկերացրած ընտանիքում)

Բլին․․․ ես էլ որ քո վրա գուշակումը տեսա, ասի չէ, էսի իմ իմացած տղա բումը չի :D էս էլ, հա, սեքսիզմ ա, բայց վախեմ՝ ոչ տղամարդու նկատմամբ․․․․ էլ նուրբ ու փխրուն, էլ օջախ պահել քանի որձը որսի ա՝ հողերը գլխիս․․․ աներևութացած մազերիս ուրվականները բիզ-բիզ են կանգնում․․․ հետն էլ կուսությունը կարևոր չի․․․ էս էն պահարանային պահպանողականությունն ա, որ շատ ավելի վտանգավոր ա, քան բացահայտ շովինիզմը․․․ որ Վեռան դրել էր, չդիմացա՝ գուգլեցի․․․ ավելի լավ ա չգուգլեի ,ամբողջ թեման սուիցիդի բուն ա :D

Cassiopeia
24.03.2019, 15:23
Բլին․․․ ես էլ որ քո վրա գուշակումը տեսա, ասի չէ, էսի իմ իմացած տղա բումը չի :D էս էլ, հա, սեքսիզմ ա, բայց վախեմ՝ ոչ տղամարդու նկատմամբ․․․․ էլ նուրբ ու փխրուն, էլ օջախ պահել քանի որձը որսի ա՝ հողերը գլխիս․․․ աներևութացած մազերիս ուրվականները բիզ-բիզ են կանգնում․․․ հետն էլ կուսությունը կարևոր չի․․․ էս էն պահարանային պահպանողականությունն ա, որ շատ ավելի վտանգավոր ա, քան բացահայտ շովինիզմը․․․ որ Վեռան դրել էր, չդիմացա՝ գուգլեցի․․․ ավելի լավ ա չգուգլեի ,ամբողջ թեման սուիցիդի բուն ա :D

Վեռան հատուկ ա էդ թեմայից մեջբերել, որ թեման արթնանա :D

Ծլնգ
24.03.2019, 15:36
Վեռան հատուկ ա էդ թեմայից մեջբերել, որ թեման արթնանա :D

Դաժան․․․ դաժան Վեռա։ :D

ivy
24.03.2019, 17:14
Հետաքրքրությունից դրդված՝ փնտրեցի գտա հեղինակին, ու աչքերս թռան ճակատիս :D
Թրոլած ա. գոնե էդքան ճանաչում եմ իրեն :))

ivy
24.03.2019, 20:35
Վեռ, էս մենակ գուգլելով ա հնարավոր «գուշակել», ձև չկա հեղինակին կռահելու, արի նենց բան դիր, որ ձեռագրով հնարավոր լինի գտնել հեղինակին:

Smokie
24.03.2019, 21:01
Չէ-չէ սպասեք էլի փորձեմ::oy Մե՞ֆ::oy

Գիտեմ, վերջը էնքան եմ անելու, որ ինձ քարկոծելով վտարեն էս թեմայից::oy:))

Cassiopeia
24.03.2019, 22:11
Վեռ, էս մենակ գուգլելով ա հնարավոր «գուշակել», ձև չկա հեղինակին կռահելու, արի նենց բան դիր, որ ձեռագրով հնարավոր լինի գտնել հեղինակին:

Լավ, կմտածեմ էդ ուղղությամբ :)


Չէ-չէ սպասեք էլի փորձեմ::oy Մե՞ֆ::oy

Գիտեմ, վերջը էնքան եմ անելու, որ ինձ քարկոծելով վտարեն էս թեմայից::oy:))

չէ

Smokie
24.03.2019, 22:42
Արդեն ես էլ էի ուզում գուգլել: Թեմայի վերնագիրը կարդալուց առաջ չգնացի, որտև էդ թեման ինձ տարավ այլ ուղություններով: Եւ դա լավ է:
Ես ուղղակի երեկվանից փորձում եմ հիշել ակումբի ամուսնացած տղամարդկանց: Դեռ էսքանը միտս ընկավ, չնայած հաշվի առնելով Այվիի գրառումը թրոլինգի մասին`հնարավոր է, որ սխալ ուղությամբ էի գնում:

Cassiopeia
26.03.2019, 00:49
Դե հիմա փորձեք գուշակել :)


Երեկ ինձ ու ինձ մտածում էի, որ եթե շատ փող ունենայի ու աշխատեի, երևի գործս ավելի հաճույքով ու որակով կանեի։ Երբ աշխատում ես փողի համար, մի տեսակ անընդհատ էտ լարվածությունը կա․ բա որ լավ չանեմ գործս, բա որ գոհ չլինեն, բա որ չհասցնեմ, բա որ չհաստատվի, լիքը բա որ ․․․ ու էս սթրեսը հաստատ որակի վրա ազդում ա։

ivy
26.03.2019, 01:41
Սա մի տեղ կարդացել եմ:
Վիշա՞պ:

Cassiopeia
26.03.2019, 09:07
Սա մի տեղ կարդացել եմ:
Վիշա՞պ:

ՉԷ :)

Ծլնգ
26.03.2019, 12:42
բում

Cassiopeia
26.03.2019, 13:24
բում

չէ :)

StrangeLittleGirl
26.03.2019, 13:30
One way?

ivy
26.03.2019, 13:52
Գաղթակա՞ն

Cassiopeia
26.03.2019, 13:58
One way?

Չէ


Գաղթակա՞ն

չէ

ivy
26.03.2019, 14:01
Տրիբո՞ւն

Cassiopeia
26.03.2019, 14:51
Տրիբո՞ւն

Գուշակեցիր :)

ivy
26.03.2019, 15:02
Դե գուշակեք, գուգլել չկա.



...
Դե իսկ բարձր դասարաններում ընկերուհիներ ունեի, իրենց մոտ, որ ցույց էի տալիս, թե ոնց եմ քթիցս նեղվում, իրենք փոխարեն ասեին, որ քիթդ սիրուն ա, պետք չի դարդ անել, ասում էին ոչինչ, կվիրահատես: Ինձ բնականաբար ավելի էր նեղում էդ պատասխանը: Ինձ թվում էր 16-ում հնարավոր կլինի անելը ու անհամբեր սպասում էի տասնվեցին, հետո ասացին, որ չի կարելի, սկսեցի սպասել 17-ին: Հետո տասնյոթս լրացավ ու հասկացա, որ ինձ հեչ էլ պետք չի վիրահատությունը: Իհարկե, դա հասկանալու համար լիքը ժամանակ պահանջվեց: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ կյանքումս հայնտվեցին մարդիկ, ովքեր իրենց վերաբերմունքով ստիպեցին ինձ սիրել իմ արտաքինը ու ընհանրապես ավելի քիչ թերագնահատել ինքս ինձ:Հիմա ինձ համար մեկ է՝կվիրահատեմ քիթս ,թե չէ, ավելի շատ մերոնք են շահագրգռված, որ վիրահատեմ: Ես շնորհակալ եմ էդ մարդկանց/ու նաև ակումբին, որ ծանոթացրեց էդ մարդկանցից մի քանիսի հետ/ ու կասեմ, որ իսկապես ամեն ինչ կախված է նրանից , թե ինչ միջավայրում է մարդը գտնվում:
...

Cassiopeia
26.03.2019, 15:06
Ակումբի մականունը չեմ հիշում. Արուսի՞կն ա։

ivy
26.03.2019, 15:08
Ակումբի մականունը չեմ հիշում. Արուսի՞կն ա։

Չէ:

Որ րոպեն մեկ «չէ» չգրեմ, մենակ ճիշտ պատասխանի դեպքում, կգրեմ, լա՞վ:

Յոհաննես
26.03.2019, 15:11
Չգիտեմ ովա,բայց որ պարզվեց նկարը դրեք քիթը տեսնենք

Freeman
26.03.2019, 16:23
Դե հիմա փորձեք գուշակել :)

Գաղթակա՞ն

StrangeLittleGirl
26.03.2019, 17:34
Դե գուշակեք, գուգլել չկա.

Cassiopeia

ivy
26.03.2019, 19:00
Դեռ չեք գուշակել:
Հուշում՝ մոտ հինգ տարվա գրառում:
Գրառողն իմ համար Ակումբի էն ժամանակվա ամենասիրուն աղջիկներից մեկն էր, իսկ հիմա լրիվ գեղեցկուհի ա դարձել (առանց չափազանցնելու):

StrangeLittleGirl
26.03.2019, 19:03
Դեռ չեք գուշակել:
Հուշում՝ մոտ հինգ տարվա գրառում:
Գրառողն իմ համար Ակումբի էն ժամանակվա ամենասիրուն աղջիկներից մեկն էր, իսկ հիմա լրիվ գեղեցկուհի ա դարձել (առանց չափազանցնելու):
Լարո :))

One_Way_Ticket
26.03.2019, 19:49
One way?
Հեչ մե լեննագանցիմ երբեք "էդ"-ը "տ"-ով չի գրե :)

StrangeLittleGirl
26.03.2019, 19:51
Հեչ մե լեննագանցիմ երբեք "էդ"-ը "տ"-ով չի գրե :)
Ես գրառումներում տենց բաներ գրեթե չեմ նկատում։ :))

ivy
26.03.2019, 21:55
Լարոն չի, հլը լավ մտածեք :)

boooooooom
26.03.2019, 22:05
Մարդագայլու՞կ, Quyr Qeri?

ivy
26.03.2019, 22:22
նայն

Գաղթական
26.03.2019, 22:31
Դեռ չեք գուշակել:
Հուշում՝ մոտ հինգ տարվա գրառում:
Գրառողն իմ համար Ակումբի էն ժամանակվա ամենասիրուն աղջիկներից մեկն էր, իսկ հիմա լրիվ գեղեցկուհի ա դարձել (առանց չափազանցնելու):

Այվի, կարողա՞ դու ես )))

ivy
26.03.2019, 22:55
Այվի, կարողա՞ դու ես )))

:)) լավն էր

Sagittarius
26.03.2019, 23:08
Դեռ չեք գուշակել:
Հուշում՝ մոտ հինգ տարվա գրառում:
Գրառողն իմ համար Ակումբի էն ժամանակվա ամենասիրուն աղջիկներից մեկն էր, իսկ հիմա լրիվ գեղեցկուհի ա դարձել (առանց չափազանցնելու):

Մեֆը՞

StrangeLittleGirl
27.03.2019, 00:18
Վոլտերա՞

ivy
27.03.2019, 00:44
Վոլտերա՞

Մոտավորապես իր տարիքի:

StrangeLittleGirl
27.03.2019, 00:46
Մոտավորապես իր տարիքի:
Ռուբի :))

ivy
27.03.2019, 00:52
Ռուբի :))

Սաղին ասեցիր, մնաց ինքը :))

Յոհաննես
27.03.2019, 00:53
Սաղին ասեցիր, մնաց ինքը :))

Խուա՞ն

StrangeLittleGirl
27.03.2019, 00:55
Սաղին ասեցիր, մնաց ինքը :))
Մնաց Նիկեան :))

ivy
27.03.2019, 00:58
Վերջին հուշումը՝ մականունը երկու մասից ա բաղկացած, դե գուշակեք վերջապես :))

Յոհաննես
27.03.2019, 00:59
Վերջին հուշումը՝ մականունը երկու մասից ա բաղկացած, դե գուշակեք վերջապես :))

Խու Ան

StrangeLittleGirl
27.03.2019, 01:00
Վերջին հուշումը՝ մականունը երկու մասից ա բաղկացած, դե գուշակեք վերջապես :))
Ես իմ սիրուններին սաղ ասեցի :D Քո սիրուններին չգիտեմ :D
Մոգական լապտերի՞կ

Յոհաննես
27.03.2019, 01:01
Ադոլինա

ivy
27.03.2019, 01:03
Ադոլինա

Հա, Enna Adoly :)

Յոհաննես
27.03.2019, 01:04
Դե գուշակեք

Խու Ան

Գաղթական
27.03.2019, 01:06
Դե գուշակեք

Հյուգ Հեֆնե՞ր

Յոհաննես
27.03.2019, 01:07
Հյուգ Հեֆնե՞ր

Մոտիկ ես

StrangeLittleGirl
27.03.2019, 01:14
Հա, Enna Adoly :)
Աաաաաա, էս մի սիրունին մոռացել էի :))

Freeman
27.03.2019, 01:21
Դե գուշակեք

Չեմ հիշում ով էր, բայց ծիտ էր

Smokie
27.03.2019, 11:56
Յոհաննես դու երևի կիմանաս էս գրառողին, արի գուշակի:;)

Գաղթական
27.03.2019, 12:06
Կարծում եմ Դոն Խուանը դեմ չի լինի, եթե հազիվ խոդի ընկած թեման փակուղուց հանենք, չէ՞ ))


Դե գուշակեք (ով գուգլի՝ կռիսա)


էդ խանգարող բաներին միսսիոներական դիրքով ես անում, հետո անցնում ֆանտազիաների իրականացմանը ։)
Կամ կարելի ա 2-ը մեկում անել։ Խանգարողների բաների հետ հենց քո ուզած դիրքով։

ivy
27.03.2019, 13:32
Տեստոստերոնի հոտն էլի ընկավ ակումբով մեկ (հազիվ էինք մի քիչ դնջացել). չեմմանում ով ա, բայց տղամարդ ա :think

Գաղթական
27.03.2019, 14:19
Տեստոստերոնի հոտն էլի ընկավ ակումբով մեկ (հազիվ էինք մի քիչ դնջացել). չեմմանում ով ա, բայց տղամարդ ա :think

))
Ինչ լավա չէ՞, որ մենք կանք ու չենք թողնում ձեզ դնջության մեջ ՃՃ

Հա՝ տղամարդա:
Հետն էլ՝ հիմա ակտիվա ;)

Freeman
27.03.2019, 18:53
Կարծում եմ Դոն Խուանը դեմ չի լինի, եթե հազիվ խոդի ընկած թեման փակուղուց հանենք, չէ՞ ))


Դե գուշակեք (ով գուգլի՝ կռիսա)

Մե՞ֆ

Գաղթական
27.03.2019, 19:05
Մե՞ֆ

Չէ ))

ivy
27.03.2019, 19:12
Մե՞ֆ

Մեֆը սենց ղզղզնած բաներ չի գրում :beee

Յոհաննես
27.03.2019, 19:20
Ըսիգ Ծլնգը կեղնի

Գաղթական
27.03.2019, 19:23
Ըսիգ Ծլնգը կեղնի

նոպ
(էս 2 տառանոց «չէ» գրել խի՞ չի թողնում համակարգը..)

Freeman
28.03.2019, 12:00
Մեֆը սենց ղզղզնած բաներ չի գրում :beee

Չէի ասի ղզղնած բան ա, ենթադրում եմ, որ ինչ-որ գրառմանը սարկազմով պատասխան ա։

ivy
28.03.2019, 12:42
Չէի ասի ղզղնած բան ա, ենթադրում եմ, որ ինչ-որ գրառմանը սարկազմով պատասխան ա։

Հա, պարզ ա, որ սովորական սեռական ակտի նկարագրություն չի, այլ ուրիշ թեմաների մեջ կոպիտ համեմատություն ա արված, թե էն ինչ բանը ինչ կարելի ա անել որ դիրքից:
Ակումբում սենց հարդքոր բաներ տղամարդիկ են մեկ-մեկ գրում, ու ինձ համար էս էլ ա «ղ» կատեգորիայի տակ գնում:
Որ էս կարգի «պոռնոգրաֆիկ» համեմատությունների եմ հանդիպում, սովորաբար ռիփորթում եմ, որ ջնջվի:

Գաղթական
28.03.2019, 12:45
Հուշում.
Գրառումը փակ բաժնիցա

ivy
28.03.2019, 14:08
Հուշում.
Գրառումը փակ բաժնիցա

Լավ, եթե փակ բաժնում ա («Ինտիմ անկյուն»-ում), ամեն ինչ կարգին ա :))
Հիմա բոլոր տղամարդկանց հերթով թվարկե՞նք :)
Տրիբո՞ւն

Գաղթական
28.03.2019, 14:57
Լավ, եթե փակ բաժնում ա («Ինտիմ անկյուն»-ում), ամեն ինչ կարգին ա :))
Հիմա բոլոր տղամարդկանց հերթով թվարկե՞նք :)
Տրիբո՞ւն

Փուստ )))