PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14

insider
09.05.2015, 02:14
Ուլուանա ?

չէ, Ուլուանան էլ չի

StrangeLittleGirl
09.05.2015, 14:39
չէ, Ուլուանան էլ չի

Ուլուանան տենց չակերտ չէր դնի :))

Cassiopeia
09.05.2015, 23:09
Ալֆան ա՞

insider
10.05.2015, 04:28
Ալֆան ա՞

Չէ որ չէ, ինքն էլ չի ։)

erexa
14.05.2015, 02:58
Apsara?

Cassiopeia
14.05.2015, 10:37
Apsara?

Էս գրառումը վերջերս բացված «բռնություն ընտանիքում» թեմայում ա եղել: Ապսարան վաղուց չի մտնում ակումբ:

insider
14.05.2015, 20:19
Apsara?

Չէ ...


Էս գրառումը վերջերս բացված «բռնություն ընտանիքում» թեմայում ա եղել: Ապսարան վաղուց չի մտնում ակումբ:

Ինձ էլ էր թվում, թե էս գրառումը էս վերջերս ա եղել, բայց նորից նայեցի՝ իրականում վաղուցվա գրառում է ...

StrangeLittleGirl
14.05.2015, 20:20
Լէգնա՞

insider
14.05.2015, 20:22
Լէգնա՞

Աչքիս մի փոքր հուշեմ, հը՞ն ...

StrangeLittleGirl
14.05.2015, 20:22
Աչքիս մի փոքր հուշեմ, հը՞ն ...

հուշի :))

insider
14.05.2015, 20:30
հուշի :))

Ներկայումս ակումբի ակտիվ անդամներից ա ;)

Հ.Գ. Բայց դե աչքիս, հուշումի փոխարեն, համարյա բացահայտում եղավ ...

Dayana
24.05.2015, 23:01
Էս ա, դե Ձեզ տեսնեմ՝
Չու՞կ

insider
02.06.2015, 23:00
Չու՞կ

Չէ որ չէ

insider
02.06.2015, 23:30
Ճիշտ պատասխան դեռ չկա: Նորից մեջբերում եմ, որ նախորդ էջին երկար ման չգաք:


Էս ա, դե Ձեզ տեսնեմ՝


Հետաքիքրիր է, որ երբ կինն է ապտակում տղամարդուն, դա ավելի շուտ ընկալվում է՝ որպես վիրավորանք, տղամարդկային արժանապատվությանը հասցրած հարված, այսինքն՝ հոգեբանական կողմով է ընկալվում։ Իսկ երբ տղամարդն է կնոջը ապտակում, դա անվանում են »ծեծ«, «կնոջ վրա ձեռք բարձրացնել» ու ավելի շատ ֆիզիկական ներգործության վրա են կենտրոնանում։

Վոլտերա
02.06.2015, 23:36
Կարող ա՞ Բումն է

StrangeLittleGirl
02.06.2015, 23:50
Tiger29?

insider
03.06.2015, 00:09
Կարող ա՞ Բումն է


Tiger29?

Մարդ արդեն ամաչում ա ասի չէ, բայց դե ինչ արած՝ չէ:

Վոլտերա
03.06.2015, 00:10
Ես չդիմացա` գուգլեցի :8

Tiger29
03.06.2015, 00:12
Մարդ արդեն ամաչում ա ասի չէ, բայց դե ինչ արած՝ չէ:

Հուշում տուր insider, կամ էլ սպասի իրան կանչեմ, տեսնենք գոնե ինքը հիշում ա իրա գրածը)
Ասա, որ կողքի թեմայում ակտիվիստ ա)

insider
03.06.2015, 00:15
Ես չդիմացա` գուգլեցի :8

Կոլխոզում սուսսսս ...


Հուշում տուր insider, կամ էլ սպասի իրան կանչեմ, տեսնենք գոնե ինքը հիշում ա իրա գրածը)
Ասա, որ կողքի թեմայում ակտիվիստ ա)

Էտ էլ եմ հուշել եմ, Թայգեր ջան ...

Ներկայումս ակումբի ակտիվ անդամներից ա ;)
Հ.Գ. Բայց դե աչքիս, հուշումի փոխարեն, համարյա բացահայտում եղավ ...

erexa
23.06.2015, 20:19
GriFFin ա՞:

laro
23.06.2015, 20:23
ԵՍ էս գրառումը կարդացել եմ, հիշում եմ, որ կարդացել եմ...իրոք ոնց որ թե Գրիֆֆինն ա: Հեսա գուգլեմ :))

Մուշու
23.06.2015, 20:31
Այվին ?

Smokie
23.06.2015, 22:06
Չու՞կ:8

GriFFin
23.06.2015, 22:46
հաստատ ԳրիՖՖին ա!

Smokie
27.06.2015, 17:31
Ես մի քանի օր առաջ գուգլել եմ: Հիմա, քանի որ պատասխան չկա, ուզեցի ասեմ՝ Այվին ա::) Մուշուի հերթն ա;)

Մուշու
07.07.2015, 16:12
Ես հենց նոր հիշեցի, որ ես եմ հաղթել :) Տեսնենք ո՞վ է հաջորդ հաղթողը


Դե որ էսքան խորացանք, ոչ մեկինդուր չի գա, բայց մի կետ էլ ես ավելացնեմ

12. Սպանեք Ձեզ, փկեք աշխարհը

Ներկայումս երկրի գրեթե բոլոր ռեսուրսների գրեթե 100 տոկոսը օգտագործվում է մարդկան կարիքները բավարարելուն: Համաձայնվեք, լուրջ թվեր են:

Մարդու կյանքի համար մեծ ռեսուրներ են վատնվոմ և այն ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնոմ երկրագնդի համար, ու շուտով (հուսամ) նաև այլ մոլորակների:

Ինչու՞ նվազեցնել կարբոնային հետքը, եթե կարելի է վերացնել այն:

Cassiopeia
07.07.2015, 18:12
Բայանդուրն ա՞

CactuSoul
07.07.2015, 18:33
Բայանդուրն ա՞

Չեմ կարծում․ տեքստն ահագին անփույթ ա գրված :)

Մուշու
07.07.2015, 18:56
Բայանը չի :)

Cassiopeia
07.07.2015, 19:41
Guest-ը՞

Մուշու
07.07.2015, 21:53
Նեա ^_^

Նիկեա
07.07.2015, 21:57
վայ, ես հիշում եմ էս թեման: Հեղինակը Ռուֆուսն էր, հետևաբար տարբերակ առաջին՝ Ռուֆուս :))

Մուշու
07.07.2015, 22:21
Թեման ճիշտ ես գուշակել, բայց չէ :)

Ռուֆուս
08.07.2015, 00:46
վայ, ես հիշում եմ էս թեման: Հեղինակը Ռուֆուսն էր, հետևաբար տարբերակ առաջին՝ Ռուֆուս :))
Ռուֆուսը տենց բան չէր գրի, բայց լավ հիշացրիք, հեսա մտնեմ գրառման հեղինակին կարմիր վարկանիշ տամ :))

Նիկեա
08.07.2015, 13:14
Թեման ճիշտ ես գուշակել, բայց չէ :)

ուրեմն Freeman :))

Մուշու
08.07.2015, 13:21
ուրեմն Freeman :))
Ապրես ^____^ հիմա դու ես ասում :)

Նիկեա
08.07.2015, 13:41
Մարդիկ կեղին հիրեկ տեսագի.

1.Մարդ
2. ԵԶ
3. ավելի ԵԶ


Շատ հեշտ ա :))

Smokie
08.07.2015, 15:28
Google translate-ը երևի կասեր բանալիի տախտակ:))

Smokie
08.07.2015, 18:12
Google translate-ը երևի կասեր բանալիի տախտակ:))

Չդիմացա գուգլեցի: Աչքերիս չեմ հավատու՜մ... ճիշտ եմ գուշակել:yahoo
Հուսով եմ բարդ չեմ արտահայտվել գուշակելիս:))

Smokie
08.07.2015, 19:01
Թող ների ինձ Նիկեան, որ չդիմացա իր կողմից keyboard-ի հաստատմանը:oy


Հը՞, ի՞նչ կասեք;)

Ապուշ մտքեր շարքից :}

Մի անգամ իմ համար մեծ բացահայտում արեցի: Պարզվում ա, որ կանաչի ու կապույտի արանքը միջանկյալ գույներ կան, որոնք ես սխալ եմ ընկալում: Բոլոր նորմալ մարդիկ այն ավելի շուտ կանաչ են տեսնում, իսկ ես ավելի շուտ կապույտ: Իրականում նորմալ երևույթ ա, որովհետև էս կարգի միջանկյալ գույները տարբեր մարդիկ տարբեր ձևի են ընկալում, բայց մեկ մեկ մտածում եմ սրա մասին ու մոտս ապուշ մտքեր են առաջանում, չլինի՞ ես բոլոր մարդկանցից տարբերվում եմ ու աչքերիս հետ մի բան էն չի, կարո՞ղ ա ես կանաչ գույնը իրականում կապույտ եմ տեսնում, իսկ կապույտը՝ կանաչ: :))

Հետո սկսում եմ մտածել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե իրոք տենց լիներ... Պատկերացրեք կանաչ երկինք ու կապույտ խոտ.... Մոտավորապես այ սենց :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48507&d=1277274202

Կայֆ ա, չէ՞: Չլինի՞, ես իրոք էսպես եմ աշխարհը տեսնում :D


Հ.Գ. Իրականում դալտոնիկ չեմ, գույներն էլ նորմալ եմ տեսնում :oy

Dayana
09.07.2015, 17:38
Էս գրառումը հիշում եմ։ Կարծեմ Ռուֆուսն էր գրել։

Smokie
09.07.2015, 18:28
Էս գրառումը հիշում եմ։ Կարծեմ Ռուֆուսն էր գրել։

Ապրես:aha

Dayana
09.07.2015, 18:40
Ապրես:aha

Սմոք ջան, մյուսն էլ դու դիր, խնդրում եմ։ (hug)

Smokie
09.07.2015, 18:45
Առաջինը էս գրառումը միտս ընկավ: Չնայած խոսքերն ու մտքերը չէի հիշում՝ միայն զգացողությունները:


http://www.youtube.com/watch?v=VmO_0tIGo-4
Նինա, սիրելիս, շնորհակալ եմ, իմ ընկերն ես դու... Զգում եմ քեզ, երակներումս եմ զգում... Զգացումները, էդ անբացատրելի ու հեքիաթային զգացումները... Գուցե խմած եմ ես էլ քո պես, դրա համար եմ էդքան զգում Քեզ... Ինչևէ, շնորհակալ եմ... Կիսվեմ մի քիչ հետդ... Երբ սկսվում ա հաշվարկվել շատ ու քիչ արվածը, բարձր ու ցածր ասվածը կամ փողը, գալիս ա ԺԱՆԳԸ... Իրականում ամեն ինչ ահավոր պարզ ա, ԱՅՆ կամ կա, կամ չկա, մնացած ամեն ինչը արհամարհելի ա...
Նինա, դու հեքիաթ ես...

Մուշու
09.07.2015, 18:46
Նաիրուհին ?
Կակտուսսոուլը ?

Smokie
09.07.2015, 18:48
Նաիրուհին ?
Կակտուսսոուլը ?

Ոչ մեկը, ոչ մյուսը:

Սկզբից մենակ մեկին էիր ասել:))

CactuSoul
11.07.2015, 04:22
Agni՞ :unsure

Smokie
11.07.2015, 11:15
Agni՞ :unsure

Չէ Անի ջան:)

Smokie
21.07.2015, 14:57
Տուկ-տուկ-տուկ:unsure

Մուշու
21.07.2015, 18:09
SLG ? : think

Smokie
21.07.2015, 18:29
SLG ? : think

Չէ-է

erexa
22.07.2015, 02:30
Memeն ա՞

Smokie
22.07.2015, 09:40
Memeն ա՞


Չէ:

Հուշե՞մ

erexa
26.07.2015, 16:48
Չէ:

Հուշե՞մ

Չէ, թող մի քիչ էլ չարչարվենք: :)
unknown?

Smokie
27.07.2015, 11:06
Չէ, թող մի քիչ էլ չարչարվենք: :)
unknown?

Չէ մազոխիստ ջան:))

Մուշու
27.07.2015, 12:23
Ակտիվ ակումբցի ա ? Ես իրան գիտեմ ?

Smokie
27.07.2015, 18:29
Ակտիվ ակումբցի ա ? Ես իրան գիտեմ ?

Ժամանակին ակտիվ էր: Չգիտեմ գիտե՞ս, թե՞ չէ, քո ակումբելու ժամանակից ոնց որ արդեն ակտիվ չէր էդքան:

StrangeLittleGirl
27.07.2015, 18:43
Բարեկա՞մ

Smokie
27.07.2015, 19:30
Բարեկա՞մ

Չէէ, էդքան հին կորած չի:))

Հաջորդ սխալ գուշակման ժամանակ լուրջ հուշում կտամ;)

StrangeLittleGirl
27.07.2015, 19:35
Չէէ, էդքան հին կորած չի:))

Հաջորդ սխալ գուշակման ժամանակ լուրջ հուշում կտամ;)

Claudia Mori?

Smokie
27.07.2015, 19:36
Claudia Mori?


Հը-ը:nea

Ու-շադ-րու-թյուու՛ն... հեղինակը տղա ա:))

CactuSoul
27.07.2015, 20:55
Հուշումները հաշվի առնելով. սենց բան Magic Mushroom֊ը կգրեր :))

Smokie
27.07.2015, 21:48
Հուշումները հաշվի առնելով. սենց բան Magic Mushroom֊ը կգրեր :))

Բայց դե չի գրել Անի ջան:pardon

Smokie
27.07.2015, 21:49
Արդեն ես էլ սկսեցի կասկածել ու հետ գնացի էջերով, որ համոզվեմ արդյո՞ք էն գրառումն ա միտս, որն իրոք տեղադրել եմ:lol

Լավ պրծա:)):aha

Dayana
27.07.2015, 23:11
Մարկիզն ա՞

Smokie
28.07.2015, 08:59
Մարկիզն ա՞

Ոչ Մարկիզն ա, ոչ Կարաբասը:pardon

CactuSoul
28.07.2015, 10:06
Ժունդիայի՞ :}

Smokie
28.07.2015, 10:11
Ժունդիայի՞ :}

Չէ չԺունդիայի

Cassiopeia
28.07.2015, 11:42
Հո դու չես :դ

Smokie
28.07.2015, 11:44
Հո դու չես :դ

Չէ::D
Տենց էլ գիտեի:))

erexa
29.07.2015, 02:32
Shaհ-ն ա՞

Smokie
29.07.2015, 09:04
Shaհ-ն ա՞

Չէ:

Լավ, մի բան էլ ասեմ` իրան երբեմն ասոցիացնում են մի փոքրիկ «կենդանու» հետ,՝ ինքն էլ դեմ չի:))

StrangeLittleGirl
29.07.2015, 12:17
Ռուֆու՞սը

Smokie
29.07.2015, 13:36
Ռուֆու՞սը


Չէ:D:hands

Cassiopeia
29.07.2015, 14:11
keyboard

Smokie
29.07.2015, 15:07
keyboard

Չէ, ինքն էլ չի :)

Cassiopeia
29.07.2015, 15:46
Artgeo :) պանդա

Smokie
29.07.2015, 15:48
Artgeo :) պանդա

Չէ:nea

StrangeLittleGirl
29.07.2015, 15:49
Կարո՞ղ ա Մեֆն ա:

Smokie
29.07.2015, 15:51
Կարո՞ղ ա Մեֆն ա:

Ճի՜շտ ա, ախր ինքն էլ կարար գրեր սա այ Սմոք: Բայց մեկ ա ինքը չի:))

Cassiopeia
29.07.2015, 15:54
MWMS

Բայց վերջին հուշմանդ Արտգեոն ավելի էր համապատասխանում։ Համենայն դեպս, չեմ լսել, որ MWMS-ին ինչ-որ կենդանու հետ համեմատեն։

Smokie
29.07.2015, 15:55
MWMS

Բայց վերջին հուշմանդ Արտգեոն ավելի էր համապատասխանում։ Համենայն դեպս, չեմ լսել, որ MWMS-ին ինչ-որ կենդանու հետ համեմատեն։

Որովհետև ինքը չի:)) Բայց շա՜տ, ախր շա՜տ մոտ ես::aha

StrangeLittleGirl
29.07.2015, 15:56
Ճի՜շտ ա, ախր ինքն էլ կարար գրեր սա այ Սմոք: Բայց մեկ ա ինքը չի:))
Ա՜խ, գուգլեցի վերջը: Ախր շատ տիպիկ իրա ոճով ա, ո՞նց ենք սենց շեղվել :))


MWMS

Բայց վերջին հուշմանդ Արտգեոն ավելի էր համապատասխանում։ Համենայն դեպս, չեմ լսել, որ MWMS-ին ինչ-որ կենդանու հետ համեմատեն։

Մոտենում ես :)) Կենդանին էլ շատ լավ կա:

Smokie
29.07.2015, 15:58
Ա՜խ, գուգլեցի վերջը: Ախր շատ տիպիկ իրա ոճով ա, ո՞նց ենք սենց շեղվել :))


Ես արդեն ինձ վատ էի զգում՝ «неужели սենց բարդ ու ոչինչ չասող գրառում էր»:))

Cassiopeia
29.07.2015, 15:58
Իմ գուգլը չի օգնում :D չի բերում։
կարո՞ղ ա One Way Ticket-ն ա

Smokie
29.07.2015, 15:59
Իմ գուգլը չի օգնում :D չի բերում։
կարո՞ղ ա One Way Ticket-ն ա

Ու՜ֆ:D Հատուկ ե՞ք անում:))

Chuk
29.07.2015, 16:00
Կծու՞ ա

Smokie
29.07.2015, 16:01
Կծու՞ ա


Էն էլ ո՜նց:))

Ուռաաաաաաաաա՜:aaa :yahoo :clap

Ես արդեն վստահ էի, որ Վեռան կասի հիմա

Cassiopeia
29.07.2015, 16:01
Բայց Չիլլիին ո՞ւմ են նմանցենում։ Առաջին անգամ եմ լսում։

Chuk
29.07.2015, 16:02
Էն էլ ո՜նց:))

Ուռաաաաաաաաա՜:aaa :yahoo :clap

Ես արդեն վստահ էի, որ Վեռան կասի հիմա

Դե թող ասի, ես չեմ ասել, որ չպահեմ :))

Smokie
29.07.2015, 16:03
Բայց Չիլլիին ո՞ւմ են նմանցենում։ Առաջին անգամ եմ լսում։

Գորտի;)

StrangeLittleGirl
29.07.2015, 16:03
Բայց Չիլլիին ո՞ւմ են նմանցենում։ Առաջին անգամ եմ լսում։
Յա՜, գորտը մոռացե՞լ ես :))

Smokie
29.07.2015, 16:05
Իրականում գորտը երկկենցաղ ա, ասեցի на всякий չակերտներում նշեմ կենդանին:))

Cassiopeia
29.07.2015, 16:06
Պատմվածքը հիշում եմ, բայց որ նմանացրել են… նեա

Չուկ, հերթը քոնն ա։

Chuk
29.07.2015, 16:37
Դե լավ, գուշակեք.


Համարում եմ, որ ամուսնության նպատակը ընտանիք կազմելն է, երեխա(ներ) մեծացնելն է, ժառանգ ունենալու և դրանով "անմահանալու" հնարավորությունը… Իսկ սեռական հարաբերությունները նպատակ չեն, դրանք ապրելու միջոց են։ Ինձ թվում է, եթե մարդու ուղեղում "ամեն ինչը իր տեղում է դրված", 1 ամուսին(կին)ն էլ լրիվ բավական է։ Էլ չասեմ, որ Ձիահ-ից մահանալու հավանականությունն է ահագին փոքրանում։

erexa
29.07.2015, 22:24
Rhayader

Chuk
29.07.2015, 22:31
Rhayader

Նիխտ

delicate
29.07.2015, 23:24
Ուլուանա

StrangeLittleGirl
30.07.2015, 00:39
Էս լավ հին բան ա էրևում:

Chuk
30.07.2015, 00:55
Ուլուանա
Ոչ

Էս լավ հին բան ա էրևում:
Դե եթե 2014-ի հուլիսի 23-ը տենց հին ա, ուրեմն՝ հա:

Smokie
30.07.2015, 10:28
Ինչ որ հիշում եմ անցած տարի նմանատիպ թեմա, չնայած շատ հնարավոր ա սխալվեմ:think Ու ինչքան հիշում եմ ինքը գրառում էր արել::8 Մի խոսքով՝ կասկածելով հանդերձ ասում եմ Նարե 91:oy

Smokie
31.07.2015, 10:32
Ինչ որ հիշում եմ անցած տարի նմանատիպ թեմա, չնայած շատ հնարավոր ա սխալվեմ:think Ու ինչքան հիշում եմ ինքը գրառում էր արել::8 Մի խոսքով՝ կասկածելով հանդերձ ասում եմ Նարե 91:oy

Ես ճիշտ էի՝ ինքը չի:))

:oy

erexa
18.10.2015, 00:31
Տրիբունն ա՞:

anhush
18.10.2015, 00:44
չգիտեմ թե ով է ասել, բայց լավ է ասել

Chuk
18.10.2015, 01:19
Տրիբունն ա՞:

Ոչ, անգամ Տրիբունը չի: Բայց գոնե դու պետք է հիշեիր, որտև քո բացած թեմայում է :)

erexa
18.10.2015, 14:46
mushu-ն ա՞:

Chuk
19.10.2015, 01:11
mushu-ն ա՞:

Նեա

Ռուֆուս
19.10.2015, 09:58
ՄՎՄՍ

Chuk
19.10.2015, 23:51
ՄՎՄՍ

Արդեն ես եմ ուզում ասել :)) Չէ

Ռուֆուս
19.10.2015, 23:53
Տի՞գ

Chuk
19.10.2015, 23:54
Տի՞գ

Նիխտ

Ռուֆուս
19.10.2015, 23:57
Գուգլեցի, տեսա ով էր գրել, զարմացա :D

Chuk
20.10.2015, 00:27
Գուգլեցի, տեսա ով էր գրել, զարմացա :D

Ես էլ էի զարմացել ու հենց դրա համար էլ դրել եմ :))

StrangeLittleGirl
20.10.2015, 15:17
Ես էլ էի զարմացել ու հենց դրա համար էլ դրել եմ :))

Ռայադե՞ր :))

Chuk
20.10.2015, 15:37
Ռայադե՞ր :))

Ասեցի զարմացել էի, ոչ թե ապշել :))

GriFFin
20.10.2015, 16:37
Freeman՞

Arpine
22.10.2015, 00:39
Ինձ թվում ա իգական սեռի գրառում ա միգուցե Ա՞յբ

բայց եթե զարմացել եք հավանաբար ավելի հներից մեկն ա :8

Ուլուանա
22.10.2015, 05:40
Գուգլեցի, տեսա ով էր գրել, զարմացա :D


Ես էլ էի զարմացել ու հենց դրա համար էլ դրել եմ :))
Չեմ հասկանում, թե ինչից էիք տենց զարմացել։ Ես նայել եմ, ու ոչ մի զարմանալու բան չեմ տեսել :unsure։

Chuk
22.10.2015, 05:49
Freeman՞


Ինձ թվում ա իգական սեռի գրառում ա միգուցե Ա՞յբ

բայց եթե զարմացել եք հավանաբար ավելի հներից մեկն ա :8

Հըը

Ան, որ զարմանալու բան չկա, ինչի՞ չեն գտնում :))

Ուլուանա
22.10.2015, 06:31
Հըը

Ան, որ զարմանալու բան չկա, ինչի՞ չեն գտնում :))
Երևի ուղղակի մտքներով չի անցնում էդ մարդը, ոչ թե մտքներով անցել ա, բայց չեն նմանացրել։

StrangeLittleGirl
22.10.2015, 12:27
Չեմ հասկանում, թե ինչից էիք տենց զարմացել։ Ես նայել եմ, ու ոչ մի զարմանալու բան չեմ տեսել :unsure։

Հա, ես էլ չեմ հասկանում՝ ինչու են զարմանում: Ավելի շատ զարմանում եմ, որ մինչև հիմա գուշակող չկա:

Chuk
22.10.2015, 16:48
Փաստն էն ա, որ ես դա դիտարկել եմ որպես իրեն ոչ տիպիկ գրառում, դրա համար տեղադրել եմ, էսքան ժամանակ ա անցել, ով իմացել ա հեղինակին, իմացել ա որոնումով: Մնացածը ամեն մեկիս գործն ա զարմանալ թե չզարմանալ :)

erexa
12.03.2016, 17:35
Mephistopheles-ն ա?

CactuSoul
14.03.2016, 19:24
Մեջս մի տեսակ վստահություն կա, որ boooooooom֊ն ա, բայց չգիտեմ՝ անմեղ վստահություն ա՞, թե՞ մի ժամանակ գուգլել եմ ու մոռացել, որ գուգլել եմ :}

Ուլուանա
14.03.2016, 20:21
Մեջս մի տեսակ վստահություն կա, որ boooooooom֊ն ա, բայց չգիտեմ՝ անմեղ վստահություն ա՞, թե՞ մի ժամանակ գուգլել եմ ու մոռացել, որ գուգլել եմ :}
Իմ մեջ էլ մի տեսակ վստահություն կա, որ գուգլել ու մոռացել ես :))։ Ես էլ էն օրը որ մտա էս թեմա, կարդացի վերջին երկու էջերի գրառումները, էդ թվում և իմ գրառումները, որոնցում զարմացել էի, թե ինչի վրա էին զարմացել ոմանք, ու մտածեցի՝ տեսնես՝ որ գուգլել էի, ո՞վ էր, սկզբում չկարողացա հիշել, բայց հետո հիշեցի ու ստուգեցի. ճիշտ էի հիշում :))։

Arpine
05.10.2016, 16:36
Քանի որ թեման կանգնած է ինձ իրավունք եմ վերապահում շարունակել այն։
Դե ո՞վ է հեղինակը, չնայաշ մի մեծ հուշում կա գրառման մեջ բայց ոչինչ:B


Բանակում ծառայելուս տարիներին հետս մի հոգեբան էր աշխատում։ Նա ինձ ցույց տվեց, որ մարդիկ սեփական անձի «գինը» բարձրացնելու երկու ձև ունեն՝ ցույց տալ սեփական արժանիքները, կամ դիմացինի (ում ընկալում են որպես հակառակորդ) գինը գցելը։

Ասենք ես մի տեղ արտահայտվեմ, որ սիրում եմ կանաչ գույնը, որպես բնության գույն։
Առաջին տիպը կասի, որ ինքն ավելի շատ սիրում է կարմիրը, որովհետև նույն բնությունը աշնանը կարմիր է ներկվում ու այդպիսով շատ ավելի գեղեցիկ է նայվում։
Երկրորդ տիպը կասի, որ կանաչը ոչ միայն բնության գույնն է, այլ օրինակ երբեմն լուծի գույն է ու ես, հետևաբար, սիրում եմ լուծի գույնը։

Չեմ սիրում էս երկրորդ տիպը։

Arpine
11.11.2016, 21:17
Քանի որ թեման կանգնած է ինձ իրավունք եմ վերապահում շարունակել այն։
Դե ո՞վ է հեղինակը, չնայաշ մի մեծ հուշում կա գրառման մեջ բայց ոչինչ:B

Բանակում ծառայելուս տարիներին հետս մի հոգեբան էր աշխատում։ Նա ինձ ցույց տվեց, որ մարդիկ սեփական անձի «գինը» բարձրացնելու երկու ձև ունեն՝ ցույց տալ սեփական արժանիքները, կամ դիմացինի (ում ընկալում են որպես հակառակորդ) գինը գցելը։

Ասենք ես մի տեղ արտահայտվեմ, որ սիրում եմ կանաչ գույնը, որպես բնության գույն։
Առաջին տիպը կասի, որ ինքն ավելի շատ սիրում է կարմիրը, որովհետև նույն բնությունը աշնանը կարմիր է ներկվում ու այդպիսով շատ ավելի գեղեցիկ է նայվում։
Երկրորդ տիպը կասի, որ կանաչը ոչ միայն բնության գույնն է, այլ օրինակ երբեմն լուծի գույն է ու ես, հետևաբար, սիրում եմ լուծի գույնը։

Չեմ սիրում էս երկրորդ տիպը։



Ժո՞ղ :unsure ախր դժվար չի, դե դե

GriFFin
11.11.2016, 21:19
John ՞

Arpine
11.11.2016, 21:28
John ՞

Նեյ, բայց որպես հուշում ասեմ․ մշտական ակտիվ անդամներից մեկն ա։

Յոհաննես
11.11.2016, 23:37
Քանի որ թեման կանգնած է ինձ իրավունք եմ վերապահում շարունակել այն։
Դե ո՞վ է հեղինակը, չնայաշ մի մեծ հուշում կա գրառման մեջ բայց ոչինչ:B

Ինձ թվում է,որ գրողը տղա է ։think

CactuSoul
11.11.2016, 23:42
Ինձ թվում է,որ գրողը տղա է ։think
Դե հա, աղջիկը դժվար թե բանակ գնար Հայաստանում :D

Ինձ թվում ա՝ Freeman-ն ա :think

Յոհաննես
11.11.2016, 23:44
Ինձ թվում է,որ գրողը տղա է ։think

Լավ ուրեմն տղա է,ծառայած է,ակտիվ է,John-ը չի,Freeman-ի հետ հաստատ հոգեբան չի աշխատել։
Ծառայած,մշտական ակտիվ անդամ կարամ ասեմ Տրիբունին ու Աթեիստին,բայց չեմ հիշում Տրիբունը ծառայել էր թե չէ։Մի խոսքով իմ պատասխանն է Աթեիստ։

Arpine
12.11.2016, 00:29
Այ քեզ տրամաբանություն, ուրիշ ծառայած մարդ չկա՞ր :))
Լավ ճիշտ է Աթեիստ, հիմա դու ես

John
12.11.2016, 00:43
John ՞

Ո՞ւր էր մեր զորամասում հոգեբան։ Տերտեր կար հերիք էր էլի :D


հետս մի հոգեբան էր աշխատում։
էս մասը որ ուշադիր կարդայինք՝ պարզ կլիներ, որ Աթեիստն է։

Յոհաննես
12.11.2016, 01:20
Գուշակողին Kit Kat կտամ ։))

Լսիր, քավության նոխազ, էդ որտե՞ղ է Ժառը բոլոր հավատացյալներին մեկ դարձնում։ Քեզ արդեն շատ չեղա՞վ մարդկանց կպնելու համար։ Գուցե ծծելու գործողության հետ դու լուրջ խնդիրներ ունես, որ այդպիսի ոգևորվածությամբ ես արտահայտվում դրա մասին։
Կիրթ լինելուց ես խոսում, մինչդեռ սատկում ես տկլոր տրամաբանության մեջ, դեռ չեմ ասում, որ մինչև վիզդ թաթախված ես անասնական բնազդների մեջ։
Գնա հոգեվերլուծողի մոտ, հավանաբար մասնագետը կկարողանա գլուխդ մտցնել պատճառը, թե ինչու ես կարդում այն, ինչը գրված չէ։

Մուշու
12.11.2016, 01:26
Էս չլինի սվինգերների թեմայից ես պեղել :D :D :D

Յոհաննես
12.11.2016, 01:27
Էս չլինի սվինգերների թեմայից ես պեղել :D :D :D

Հիացնում ես քո վերլուծական մտքի բացակայությունով ։))

boooooooom
12.11.2016, 01:31
Էս կարծեմ "ինչու լինել լավը, եթե կարելի է ավելի լավը" թեմայից էր չէ՞

Նիկեա
12.11.2016, 02:30
գրողը տանի, փաստորեն ես ճիշտ էի հիշում գրառման հեղինակին, բայց չդիմացա, գուգլեցի։ էհ :))

Շինարար
12.11.2016, 03:21
Զաքար:

Յոհաննես
12.11.2016, 03:28
Զաքար:
ճիշտ է

Շինարար
12.11.2016, 03:53
ճիշտ է

այ նոու, հիշում եմ, բայց ես չեմ դնի գրռում, ոչի՞նչ

S.L.V.
12.11.2016, 04:11
https://www.akumb.am/showthread.php/63787-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A8-%D5%A5%D5%A9%D5%A5-%D4%B1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B9%D5%AF%D5%A1?p=2540786&viewfull=1#post2540786

Յոհաննես
12.11.2016, 13:14
https://www.akumb.am/showthread.php/63787-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A8-%D5%A5%D5%A9%D5%A5-%D4%B1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B9%D5%AF%D5%A1?p=2540786&viewfull=1#post2540786

Դե քանի որ Շինարարը չի դնում դու դիր:
Հ.Գ. Շինարար, հենց Հայաստան եկար իմ կողմից մի հատ Kit Kat :D

Arpine
13.11.2016, 13:48
S.L.V.-ի չտեղադելու փաստը ենթադրում ա, որ նորից ես պիտի դնեմ :D:P
Կներեք կանոնները խախտելու համար :oy
Համ էլ էն զուգահեռ թեմային զուգահեռ մի անգամ էլ կարդանք։


Ցանկացած բան, որ դու անում, գրում կամ ասում ես, և որը քիչ թե շատ հավանության ու գնահատանքի է արժանանում ուրիշների կողմից, ստրկացնում է քեզ: Այն վերածվում է մի յուրատեսակ չափանշի, ինչ-որ ինքնակոչ որակի ստանդարտի, որից ցածր բան անելը, գրելը կամ ասելը դառնում է «անընդունելի», «ոչ պատվաբեր» կամ «անհարիր»: Անսիրտ գրաքննադատի նման՝ այն արգելում է ցանկացած ազատ միտք, կաղապարում է խոսքդ, կաշկանդում է արարքներդ և դառնում է քո տերը, քո պատկերը, քեզ ստեղծողը: Դու դառնում ես այն, ինչ քեզնից ակնկալում են, ոչ թե այն, ինչ կաս:

Այդպես, ձգտելով դեպի լավը, դու անգիտակցաբար քար առ քար շարում ես քո սեփական բանտի պատերը:

Smokie
14.11.2016, 10:12
Սամբիթբաբա՞:8

Arpine
14.11.2016, 18:52
Սամբիթբաբա՞:8

Չէ։
Հլա մի անգամ էլ կարդացեք :))

CactuSoul
16.11.2016, 02:39
Չէ։
Հլա մի անգամ էլ կարդացեք :))

Չդիմացա ու գուգլեցի :oy

Յոհաննես
16.11.2016, 02:51
Չգիտեմ ով է գրել,բայց լավ է գրել ։D

Arpine
21.11.2016, 01:25
Չդիմացա ու գուգլեցի :oy
Էհ :))

Quyr Qery
21.11.2016, 12:18
ես էլ գուգլեցի, չդիմացա:
:oy
Ախր շատ դուզ ա ասում, ախր ինքը շատ խելոք ա:

Smokie
21.11.2016, 19:01
Գուգլած:oy
Սամբիթբաբային շատ հեշտությամբ էի պատկերացնում նման մտքեր արտահայտելիս, հիմա որ իմացա, ախր իրան էլ ա է՜ շատ նման::good

GriFFin
21.11.2016, 20:10
Ես էլ եմ գուգլել ու համեստաբար լռում եմ)

Աթեիստ
21.11.2016, 20:24
Լավ, քանի ես չեմ գուգլել փորձեմ գուշակել՝ Բայանդո՞ւր։

Նիկեա
21.11.2016, 21:11
Լավ, քանի ես չեմ գուգլել փորձեմ գուշակել՝ Բայանդո՞ւր։

ես էլ եմ գուգլել :)) չէ, ինքն էլ չի :))

Աթեիստ
21.11.2016, 22:03
Արշա՞կ, Ուլուանա՞, Այվի՞։

Զգում եմ, որ սա գրել ա մարդն, որ գիտի ինչ ա ասում, այսինքն լավ էլ մարդկանց օգնում ա։

Ուլուանա
22.11.2016, 09:11
Արշա՞կ, Ուլուանա՞, Այվի՞։

Զգում եմ, որ սա գրել ա մարդն, որ գիտի ինչ ա ասում, այսինքն լավ էլ մարդկանց օգնում ա։
Գրելաոճը ես էլ մի քիչ ինձ նմանեցրի :)), բայց չէ, ոչ ես եմ, ոչ էլ Արշակը կամ ivy–ն :))։
Հա, ես էլ չեմ դիմացել, գուգլել եմ, ու, ճիշտն ասած, մի քիչ զարմացա. չէի սպասում, որ էդ մարդը կլինի։ Բայց իրոք լավ ա գրել։

boooooooom
22.11.2016, 11:19
Կարող ա Կակտուսն ա? Կամ Նաիրուհին ?

CactuSoul
22.11.2016, 12:52
Կարող ա Կակտուսն ա? Կամ Նաիրուհին ?

Ես իմ գրածները հիշում եմ, դժվար գուգլեի :))
Մենք չենք ))

boooooooom
22.11.2016, 14:12
Ես իմ գրածները հիշում եմ, դժվար գուգլեի :))
Մենք չենք ))

Ես նկատել էի քո գրառումը գուգլելու մասին, բայց մտածեցի, որ հեղինակը կարա տենց կատակի` իրենից շեղելու համար :)

Arpine
22.11.2016, 18:01
:))
Աթեիստը ճիշտ ուղու վրա էր:
Հուշում. Օրագրային գրառում ա, ոչ Անկապային [emoji14]

Sent from my HTC Desire 530 using Tapatalk

boooooooom
23.11.2016, 10:21
Կարող ա Տնաշենն ա, ըըըը` Շինարարը?

Շինարար
23.11.2016, 14:17
Կարող ա Տնաշենն ա, ըըըը` Շինարարը?

Փլիզ, Շինարարը ե՞րբ ա տենց աֆորիստիկ մտքեր գրում:

boooooooom
23.11.2016, 14:57
Փլիզ, Շինարարը ե՞րբ ա տենց աֆորիստիկ մտքեր գրում:

Դե եսիմ, ասեցի կարողա ինչ որ խմիչքի կամ հուզիչ ֆիլմի ազդեցության տակ :D (իրականում անհիմն գուշակության փորձ էր)

CactuSoul
23.11.2016, 16:02
Բայց որ մի քիչ էլ փորձես, կստացվի, Բում: Նախ մի անգամ էլ ուշադիր կարդա, ու հիշելով, որ գրողը հստակ գիտի՝ ինչ ա գրել ու ինչի մասին, բացառելով արդեն նշված մի քանի հավանական տարբերակները, կհանգես ճիշտ եզրակացության:

Mephistopheles
27.11.2016, 07:35
Մոդերատորական. սպանեցի՛ք, թողեցի՛ք: Մարդ չի կարող գոնե որոշ ժամանակ կտրվել ու զբաղվել իր սեփական գործերով: Թեման փակվում է: Վաղը գրառումները կարդալու եմ ու հատ-հատ պատժեմ օրինախախտներին՝ ընդհուպ մինչև արգելափակում: Ու նույնը մյուս թեմաներում:

էս ո՞վ ա գրել

LisBeth
29.11.2016, 20:18
էս ո՞վ ա գրել

Մեֆ նախ պետք ա գուշակես էն մեկը ով ա գրել նոր քոնը դնես, տենց ա էս թեմայի պրինցիպը

LisBeth
29.11.2016, 21:00
Բայց որ մի քիչ էլ փորձես, կստացվի, Բում: Նախ մի անգամ էլ ուշադիր կարդա, ու հիշելով, որ գրողը հստակ գիտի՝ ինչ ա գրել ու ինչի մասին, բացառելով արդեն նշված մի քանի հավանական տարբերակները, կհանգես ճիշտ եզրակացության:

Հըմ, դեդուկցիաս միացնեմ․․ ուրեմն նախ գրածից ելնելով՝ ինտրովերտ ա, որովհետև ինչքան հասկանում եմ էդ կոնցեպցիայի մեջ ա մտնում ինքնաանալիզը։ Շատերը իրա հանդեպ անտարբեր չեն, ենթադրելով գուգլողներ արձագանքից։ Բոյով ա, նիհար, կատու ա պահում ու հաստատ ինչ-որ գործիքի վրա նվագել գիտի :D, ենթադրաբար։ Օրագիր ունի։ Ուլուանան չի։ Ուրեմն՝ Բյուր, իմ վիվըդի օգտին ա, որոշակի առումով, էն, որ ինքը հլը ոչ մի գուշակելու փորձ չի արել։ Իմ վիվըդի դեմ ա էն, որ ինքն էլ սենց աֆորիտիկ մտքեր չի արտահայտում, կամ էլ ես բավականաչափ ծանոթ չեմ իրա օրագրային գրառումներին։

CactuSoul
30.11.2016, 00:33
Եզրակացություններդ ճշգրիտ էին մինչև Բյուրին կասկածելդ, չհաշված, որ ես կատվի մասին չգիտեմ (ենթադրում եմ, որ չի պահում):

erexa
02.12.2016, 01:50
Եթե հիշողությունս չի դավաճանում, էդ գրառման հեղինակը Հայկօն ա:

CactuSoul
02.12.2016, 12:37
Եթե հիշողությունս չի դավաճանում, էդ գրառման հեղինակը Հայկօն ա:

Ինքն ա :) Գրառում դիր։

erexa
07.12.2016, 00:59
Աբա ձեզ դեսնամ: :)


Ես կատու եմ: Ոչ փիսիկ, կամ փափկամազիկ կամ էլի նման զիրթուզիբիլ, ես կատու եմ , իսկական կատու, բիզ-բիզ մազերով, քնձռոտ ու հիստերիկ: Ես նման չեմ մնացած կատուներին, ու դա երբեմն ինձ վախեցնում է, բայց ես համակերպվել եմ ու ընդունել եմ ինձ այնպիսին, իչպիսին ես կամ, գիտեմ` ծեծված արտահատյտություն է, ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս` բլյա, բլյա, բլյա, բայց դա իրոք այդպես է, ես շեկ կատու եմ, իմ շրջապատի գրեթե բոլոր կատուները կամ սև են, կամ էլ էն զզվելի գույնի ( դրանց մենք անվանում ենք զիբիլի կատուներ ) ու ինձ բոլորը ասում են, որ ես նման չեմ հայ կատուներին. Ես էլ եմ դա տեսնում ու զգում, բայց թե ով եմ ես ու ինչ ազգություն ունեմ, գիտեմ միայն ես: Ես ունեմ սուր ճանկեր ու հաճախ եմ ճանկռում մարդկանց ու կատուներին: Մորաքույրս ( նա էլ է զիբիլի կատու ) ասում է, որ ես պանկի եմ, ինքն էլ չգիտի` դա ինչ է, երևի պանկ և հիփփի բառերի խաչասերման արդյունքում ծնված նորաբանություն ( да черт его знает ):

Alphaone
07.12.2016, 01:57
էս հաստատ կարդացել եմ, բայց չեմ հիշում ով ա ((

CactuSoul
07.12.2016, 02:27
Մարկուս :))

Alphaone
07.12.2016, 03:16
Մարկուս :))

ահամ, հիշեցի :D

Ուլուանա
07.12.2016, 07:08
Մարկուս :))
Մարկուսն ո՞վ ա։ Տենց ակումբցի էլ կա՞ :unsure։

Ուլուանա
07.12.2016, 07:14
Հա, նոր նայեցի. փաստորեն, կա...

erexa–ն ոնց որ էն «Հայտնի մարդիկ փոքր ժամանակ... գուշակեք» թեմայում էր բոլորին անհայտ «հայտնի» մարդկանց լուսանկարներ դնում, նենց էլ էս թեմայում ա փախած ակումբցիների գրառումներ դնում :))։ էն որ մի երկու անգամ գրառում են արել, էդ պահին ով տեսել՝ տեսել ա, վերջ, անցան պատմության գիրկը :))։ Ճիշտ ա, էս գրառումը ես էլ էի հիշում, բայց դե որ մարդուն ուրիշ որևէ կերպ հիշելու առիթ չես ունեցել, ո՞նց պիտի տեղը բերես, որ դա ինքն էր։

CactuSoul
07.12.2016, 18:50
Ես լավ հիշում էի, օրագիրը կարդում էի հավեսով :)) տպավորվել էր ))

CactuSoul
07.12.2016, 18:59
Լավ, ասենք՝ սենց․


Էս հասկացությունը հաճախ է լսվում հայերի մոտ, հատկապես երբ խոսում են ազգային ինքնության և մշակույթի մասին՝ «գենետիկ հիշողություն»: Սկզբում ես մտածում էի որ դա օգտագործվում է զուտ փոխաբերական իմաստով, ոնց որ ռոմանտիկ պոետներ տասնիններորդ դարում «ազգի հոգու» մասին գրում էին: Սակայն հետզհետե գլխի ընկա, որ նաև կան շատ հայեր, որոնց համար այս հասկացությունը լրիվ բառացի իմաստ ունի՝ հավատում են որ ազգի ինքնությունը (գիտնականորեն դեռ ոչ հայտնաբերած) կենսաբանական միջոցով է փոխանցվում: Սովորաբար ասում են որ անբացատրելի մի խորհուրդ է, որի գոյությունը մինչ այսօր միայն կյանքից վերցրած դեպքերով կարող ենք քննարկել, բայց միևնույն է, հաստատ գենետիկայի հետ կապված երևույթ է: Մի խոսքով՝ ազգ որպես բնույթ, ոչ թե մշակույթ:

«Գենետիկ հիշողություն» հասկացությունը ինձ հիշեցնում է Կարլ Յունգի ենթադրական «ռասսային հիշողություն» տեսությանը: Յունգը պնդում էր որ հավաքական ենթագիտակցության մեջ պահպանվում են ցեղային նախկինների հիշողությունները, բայց իր տեսությունը բնականաբար առանց որևէ կենսաբանական կամ նյարդաբանական հիմք էր: Դրա համար հոգեբանների և գիտնականների ճնշող մեծամասնությունը այնպիսի բան մինչ այսօր չի ընդունում: Այսօրվա «գենետիկ հոշողություն» հասկացությունը, ինձ թվում է, ավելի գիտական ձգտում է պարունակում քան Յունգի տեսությունը, բայց չեմ տեսնում թե ինչպես կարող է տենց բան գոյություն ունենալ դարվինյան գենետիկայի համատեքստում: Փաստորեն «գենետիկ հիշողություն» հասկացությունն ինձ ավելի հիշեցնում է տասնութերորդ դարի կենսաբան Լամարկի տեսությանը, որում, օրինակի համար, ընձուխտի վիզը երակարացրել է, քանի որ իր նախկինները շատ ջանասեր փորձել են բարձր ծառերին հասնել, և այդպես կամաց-կամաց մանր-մունր ֆիզիկական փոփոխություններ են փոխանցվել: Այս տեսության մեջ իհարկե անփոփոխ գեն չկար: Դրա համար իմ ընկալմամբ հակասության խնդիր կա այս երկու մոտուցումների միջև, որ դժվար է լուծելու:

Եկեք այս թեմայում քննարկենք, թե ինչ նշանակում է «գենետիկ հիշողույուն», ինչ իմաստ կամ նպաստ ունի այս երկու բառերի կապակցությունըը: Կարո՞ղ է ձեր կարծիքով որ ազգի որոշ հոգեբանական առանձնահատկություններ կամ հիշություններ բառացիորեն պահպանվում են «արյան մեջ», «գենի մեջ», թե՞ ավելի շատ ազգամոլների գիտական-ֆանտաստիկայից վերցրած մի հասկացություն է:

Գուշակեք :))

StrangeLittleGirl
07.12.2016, 19:05
husik?

GriFFin
07.12.2016, 19:07
SLG՞, չնայած հեչ նման չի իրա գրելաոճին, բայց թեման ինքը կարար բացեր)

CactuSoul
07.12.2016, 19:07
husik?

ոչ )

GriFFin
07.12.2016, 19:08
husik?
Ինձ թվաց դու ես գրել։ :))

CactuSoul
07.12.2016, 19:09
Ինձ թվաց դու ես գրել։ :))

Չէ, Բյուրն էլ չի :))

GriFFin
07.12.2016, 19:10
Դատարկություն

StrangeLittleGirl
07.12.2016, 19:10
Ինձ թվաց դու ես գրել։ :))
Բյուրի ոճը չի :angry

Երկու տարբերակ էլ ունեմ. Գաղթական, մեկ էլ Լիոն

StrangeLittleGirl
07.12.2016, 19:11
Լավ, գուգլեցի ու գտա :D
Ա՜խ :D :D :D

GriFFin
07.12.2016, 19:23
Բյուրի ոճը չի :angry

Երկու տարբերակ էլ ունեմ. Գաղթական, մեկ էլ Լիոն
Գիտեմ, գրել էի, որ քո ոճը չի, բայց քո ու Դատարկի վրա մտածեցի։

erexa
07.12.2016, 20:31
Եթե կրկին հիշողությունս չի դավաճանում, կարծում եմ, գրառման հեղինակը մեր հոլանդացի ակումբցին ա, Lanterfant-ը ճիշտ եմ?

ivy
07.12.2016, 20:59
Մի ժամանակ ինչ-որ ձև կար, էնպես էինք անում, որ որոնման համակարգը չէր գտնում գրառումը, կարծեմ գրառման մեջ չնչին փոփոխություններ մտցնելու շնորհիվ։
Առաջարկում եմ նորից անցել էդ ձևին։

Ուլուանա
07.12.2016, 21:22
Ա՜, ես իմացա՜. Ռիկն ա :)) Lanterfant։

Ռուֆուս
07.12.2016, 22:12
Հիմա գուգլելը դարձել ա «եթե հիշողությունս չի դավաճանել»-ի՞: Էս թեման փակեք պրծեք, ինչքան էլ ասեք մի գուգլեք, մեկ ա մարդիկ շարունակում են գուգլել: Գրառման մեջ փոփոխություն անելը չի օգնի, որովհետև գուգլողը կարա գրառման մի ուրիշ հատված դնի որոնի ու էլի գտնի հեղինակին:

Մի խոսքով էս թեման իրեն վաղուց սպառել ա, արդեն հետաքրքիր չի:

Ուլուանա
07.12.2016, 23:03
Հիմա գուգլելը դարձել ա «եթե հիշողությունս չի դավաճանել»-ի՞: Էս թեման փակեք պրծեք, ինչքան էլ ասեք մի գուգլեք, մեկ ա մարդիկ շարունակում են գուգլել: Գրառման մեջ փոփոխություն անելը չի օգնի, որովհետև գուգլողը կարա գրառման մի ուրիշ հատված դնի որոնի ու էլի գտնի հեղինակին:

Մի խոսքով էս թեման իրեն վաղուց սպառել ա, արդեն հետաքրքիր չի:
Սպառելը ո՞րն ա։ Նենց չի, որ մի ժամանակ ոչ ոք չէր գուգլում, հիմա բոլորը գուգլում են։ Գուգլողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Ամեն դեպքում կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց դեպքում կարելի ա համոզված լինել, որ չեն գուգլել։ Դե, պարզ ա, որ տվյալ դեպքում գուգլել ասելով նկատի ունենք էն դեպքը, որ գուգլում են, բայց ձևացնում, թե հիշեցին կամ գլխի ընկան։

Հ.Գ. Հուսով եմ՝ գրառումդ ինձ չէր վերաբերում, չէ՞, Հայկ։ Ես եթե գուգլում եմ, ասում եմ, գուգլածը գուշակածի տեղ չեմ փորձում անցկացնել։

Ռուֆուս
07.12.2016, 23:18
Սպառելը ո՞րն ա։ Նենց չի, որ մի ժամանակ ոչ ոք չէր գուգլում, հիմա բոլորը գուգլում են։ Գուգլողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Ամեն դեպքում կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց դեպքում կարելի ա համոզված լինել, որ չեն գուգլել։ Դե, պարզ ա, որ տվյալ դեպքում գուգլել ասելով նկատի ունենք էն դեպքը, որ գուգլում են, բայց ձևացնում, թե հիշեցին կամ գլխի ընկան։

Հ.Գ. Հուսով եմ՝ գրառումդ ինձ չէր վերաբերում, չէ՞, Հայկ։ Ես եթե գուգլում եմ, ասում եմ, գուգլածը գուշակածի տեղ չեմ փորձում անցկացնել։

Չէ, Ան ջան, քեզ չի վերաբերվում, բոլորի միջից գոնե քո դեպքում վստահ եմ, որ գուգլելով չես գուշակում: Ուղղակի արդեն ձանձրալի է էս թեման դարձել, երբ մեկ էլ հայտնվում են մարդիկ ու ինքնավստահ կերպով ճիշտ են «գուշակում» հեղինակին, երբ 100%-ով համոզված ես, որ գուգլել են գրառումը:

Աթեիստ
07.12.2016, 23:28
Չգիտեմ, ինձ դեռ հետաքրքիր ա, չեմ հիշում, որ երբևէ գուգլած լինեմ։
Եթե չեմ գուշակում, սպասում եմ ուրիշները գուշակեն։

John
08.12.2016, 00:40
Չէ, Ան ջան, քեզ չի վերաբերվում, բոլորի միջից գոնե քո դեպքում վստահ եմ, որ գուգլելով չես գուշակում: Ուղղակի արդեն ձանձրալի է էս թեման դարձել, երբ մեկ էլ հայտնվում են մարդիկ ու ինքնավստահ կերպով ճիշտ են «գուշակում» հեղինակին, երբ 100%-ով համոզված ես, որ գուգլել են գրառումը:

Ռուֆ ջան, խի՞ կոնկրետ մարդու անուն չես գրում ու կոնկրետ փաստեր, որ գուգլել է։ Քանի դեռ չես դրել՝ էս գրառումդ օդի մեջ արված անհիմն ու անհասցե մեղադրանք է, ինչը, մեղմ ասած, հաճելի չի։

Ռուֆուս
08.12.2016, 00:45
Ռուֆ ջան, խի՞ կոնկրետ մարդու անուն չես գրում ու կոնկրետ փաստեր, որ գուգլել է։ Քանի դեռ չես դրել՝ էս գրառումդ օդի մեջ արված անհիմն ու անհասցե մեղադրանք է, ինչը, մեղմ ասած, հաճելի չի։
Հա խոսքի erexa-ն, ով փղի հիշողություն ունի, ամեն հայտնի ու անհայտ գրառում մեկից մեկ գուշակում ա

Sent from my Nexus 6P using Tapatalk

John
08.12.2016, 01:03
Հա խոսքի erexa-ն, ով փղի հիշողություն ունի, ամեն հայտնի ու անհայտ գրառում մեկից մեկ գուշակում ա

Sent from my Nexus 6P using Tapatalk

հիմք ունե՞ս ենթադրելու, որ իրականում չի հիշում ու գուգլում է։

Ուլուանա
08.12.2016, 02:04
Վայ, ես еrexa–ի գրածը չէի տեսել, որ գրեցի՝ Ռիկն ա։ Գրառումը կարդալու ընթացքում արդեն մտածում էի՝ Ռիկն ա, ու վերջացնելուց հետո արագ կարդացի հաջորդ գրառումները՝ համոզվելու համար, որ ոչ ոք դեռ չի գուշակել, ու, չգիտես ինչի, չնկատեցի, որ erexa–ն էլ ա գրել։ Աչքիս՝ ուղղակի շատ էի ոգևորված, որ գլխի եմ ընկել :))։

Ուլուանա
08.12.2016, 02:08
Հայկ, ճիշտն ասած՝ erexa–ի էդ անվրեպ կռահումներն ինձ էլ են հաճախ կասկածելի թվում, բայց մյուս կողմից էլ եթե ապացուցել չենք կարող, որ գուգլում ա, ոչ թե գուշակում, չգիտեմ, ինչքանո՞վ ա ճիշտ ու իմաստալից դրա մասին խոսելը։

Ախր նենց էլ չի, որ գուշակելու համար մրցանակ են շահում մարդիկ, լուրջ, չեմ հասկանում գուգլելու ու գուշակել ձևացնելու իմաստը։

CactuSoul
08.12.2016, 15:37
Lավ, բա հիմա ի՞նչ անենք :unsure
Գրառումն էլ էնպիսին էր, որ կարող էր հիշվել, հատկապես, որ թեման բացող գրառում էր։ Իրոք, ես էլ իմաստ չեմ տեսնում գուգլելու ու հետո ձևացնելու, որ գուշակել ես։ Ենթադրում եմ, որ erexa֊ն հիշել է։ :pardon
Եկեք՝ Ուլուանային ու erexa֊ին՝ երկուսին էլ հաղթող ճանաչենք, ով առաջինը գրառում դնի, նրանը գուշակենք։ :8

Ուլուանա
08.12.2016, 23:09
Lավ, բա հիմա ի՞նչ անենք :unsure
Գրառումն էլ էնպիսին էր, որ կարող էր հիշվել, հատկապես, որ թեման բացող գրառում էր։ Իրոք, ես էլ իմաստ չեմ տեսնում գուգլելու ու հետո ձևացնելու, որ գուշակել ես։ Ենթադրում եմ, որ erexa֊ն հիշել է։ :pardon
Եկեք՝ Ուլուանային ու erexa֊ին՝ երկուսին էլ հաղթող ճանաչենք, ով առաջինը գրառում դնի, նրանը գուշակենք։ :8
Ես, օրինակ, էդ գրառումն ընդհանրապես չէի հիշում, զուտ ձևակերպման որոշ նրբություններից գլխի ընկա, որ գրառման հեղինակն էնքան էլ հայ չի :))։

Էս էլ գրառումը, գուշակեք :).

1. Կանայք ավելի երկար են ապրում, չնայած դրան ոչ մի խելքին մոտիկ բացատրություն չկա!
Ոնց թե չկա, իհարկե կա. ավելի երկար են ապրում, որ ամուսնու թաղման հետ կապված հոգսերն էլ հոգան, հետո նոր հանգիստ խղճով մեռնեն:
2. Տղամարդու մարմնի վրա ավելի քիչ տեղ կա, ուր կարելի է ինչ-որ բան թաքցնել:
Գեր տղամարդիկ հաշիվ չե՞ն: Իսկ եթե ներքին օրգաններ նկատի ունես, ապա տարբերությունն էդքան էլ շատ չի:
3. Կանայք չեն հիվանդանում простотит-ով ու նրանց վտանգավոր չի իմպոտենցիան:
Տղամարդկանց մոտ ինչքան գիտեմ չի լինում կրծքի քաղծկեղ, իսկ կանանց համար իրենց ամուսինների իմպոտենցիան իսկական տրագեդիա է: Ինքն իր համար իմպոտենտ է, իսկ կինը տանջվում է:
4. Տղամարդը չի կարող լուծել ինչ-որ խնդիր, միայն լացելով.
Ճիշտ ա, տղամարդը մի հատ գոռում ա, ձեռն էլ խփում սեղանին:

Աթեիստ
08.12.2016, 23:20
Լիզա՞։

Ուլուանա
08.12.2016, 23:26
Լիզա՞։
Նկատի ունես GriFFi՞n։
Ամեն դեպքում՝ չէ :))։

erexa
09.12.2016, 00:21
Չեմ հիշում գրառման հեղինակն ով ա: Փորձեմ գուշակել: Շինարարն ա? :think

Ուլուանա
09.12.2016, 04:11
Չէ, Շինարարն էլ չի։

Մուշու
09.12.2016, 08:44
Ես արդեն գիտեմ ով ա :) բայց երբեք չէի գուշակի

Ուլուանա
10.12.2016, 03:36
Ես արդեն գիտեմ ով ա :) բայց երբեք չէի գուշակի
Բայց, իմ կարծիքով, լավ էլ էդ մարդու ոճով ա։ Ուղղակի եթե հիմա գրեր, դժվար թե է–երով գրեր :))։

Նիկեա
10.12.2016, 16:07
իիիի, էս էն թեմայից ա, "կին լինելն ավելի դժվար է" թե՞ "տղամարդ լինելն է ավելի դժվար"... սենց մի բան էր վերնագիրը։
Ես կդիմանամ գայթակղությանն ու էս անգամ չեմ գուգլի։ :))
Բյուրը չի, չէ՞։

Մուշու
10.12.2016, 16:15
Բայց, իմ կարծիքով, լավ էլ էդ մարդու ոճով ա։ Ուղղակի եթե հիմա գրեր, դժվար թե է–երով գրեր :))։

Դե չէի գուշակիր, որովհետև գրանցվելուցս հետո ինքը քիչ ակտիվ ա եղել, բայց որ տեսա ով ա զգացի որ շատ նման ա իրան:

StrangeLittleGirl
10.12.2016, 17:09
իիիի, էս էն թեմայից ա, "կին լինելն ավելի դժվար է" թե՞ "տղամարդ լինելն է ավելի դժվար"... սենց մի բան էր վերնագիրը։
Ես կդիմանամ գայթակղությանն ու էս անգամ չեմ գուգլի։ :))
Բյուրը չի, չէ՞։

Անկեղծ ասած ես էլ չգիտեմ :)) Մի տեսակ էնքան էլ իմ ոճը չի, բայց որ Ուլուանան է-երի պահն ասեց, մեջս կասկած ընկավ։

Հայկօ
10.12.2016, 17:55
Կարող ա՞ Բյուրն ա, ամեն դեպքում :think:

StrangeLittleGirl
10.12.2016, 18:01
Կարող ա՞ Բյուրն ա, ամեն դեպքում :think:
Չէ, գուգլեցի, սիրտս հովացավ: Ես չեմ:

Ուլուանա
10.12.2016, 22:31
Չէ, գուգլեցի, սիրտս հովացավ: Ես չեմ:
Սիրտդ ինչի՞ հովացավ որ. կարո՞ղ ա՝ վատ ա գրած :))։

Լավ, մի քիչ հուշում անեմ. հեղինակը շատերի կողմից սիրված հին ակումբցի ա, որը վաղուց չի մտնում Ակումբ կամ առնվազն ակտիվ չի։

ivy
10.12.2016, 22:33
Երվա՞նդ. գրել էր` գեր տղամարդիկ հաշիվ չե՞ն ։)

Ուլուանա
10.12.2016, 22:35
Երվա՞նդ. գրել էր` գեր տղամարդիկ հաշիվ չե՞ն ։)
Չէ, նաև ասեմ, որ գրողն իգական սեռի ա :))։

ivy
10.12.2016, 22:38
Տա՞տ

Մուշու
10.12.2016, 22:56
Տա՞տ

Նեա

StrangeLittleGirl
10.12.2016, 23:21
Սիրտդ ինչի՞ հովացավ որ. կարո՞ղ ա՝ վատ ա գրած :))։

Լավ, մի քիչ հուշում անեմ. հեղինակը շատերի կողմից սիրված հին ակումբցի ա, որը վաղուց չի մտնում Ակումբ կամ առնվազն ակտիվ չի։
Չէ, նրանից հովացավ, որ ճիշտ էի հիշում, որ նման գրառում չեմ արել ։))

ivy
10.12.2016, 23:23
Ariadna?

Ուլուանա
10.12.2016, 23:23
Ariadna?
Չէ։

Նիկեա
11.12.2016, 00:03
Ժունդիանա՞ (ինձ թող ների եթե սխալ եմ ասում մականունը)։

Մուշու
11.12.2016, 00:10
Ժունդիանա՞ (ինձ թող ների եթե սխալ եմ ասում մականունը)։

Նեա

Ուլուանա
11.12.2016, 00:10
Ժունդիանա՞ (ինձ թող ների եթե սխալ եմ ասում մականունը)։
Ժունդիայի մականունով ակումբցի ունեինք, բայց արական սեռի :))։

ivy
11.12.2016, 00:16
Մանո՞ն

Ան, էլի հուշի: Մենք էդ ակումբցուն դեռ հիշո՞ւմ ենք, քո կարծիքով :))

Ուլուանա
11.12.2016, 00:34
Մանո՞ն

Ան, էլի հուշի: Մենք էդ ակումբցուն դեռ հիշո՞ւմ ենք, քո կարծիքով :))
Չէ, Մանոնը չի։ Հա, էն էլ ոնց եք հիշում :D։

Լավ, էլի հուշում. ստեղծագործում էր ինքը՝ համ արձակ, համ չափածո (վերջին տարիներին կարծես հազվադեպ), բայց ավելի շատ չափածոյով ա հայտնի։
Եթե էլի չգուշակեք, էլի կհուշեմ։

ivy
11.12.2016, 00:35
Չամի՞չ, բայց չգիտեմ՝ ինքը ստեղծագործում էր, թե չէ :))

ivy
11.12.2016, 00:37
Ծո՜վ

Ուլուանա
11.12.2016, 00:38
Չամի՞չ, բայց չգիտեմ՝ ինքը ստեղծագործում էր, թե չէ :))
Վայ, էս ինչ հեռու ես, տնաշեն :D։ Չէ, համ էլ Չամիչը չէր ստեղծագործում։

Շատ սուր լեզու ունի, սպանիչ հումոր։ Ակումբում տենց հումորով երևի մեկ էլ մի երկու իգական սեռի ներկայացուցիչ կա :))։

Ուլուանա
11.12.2016, 00:38
Ծո՜վ
Չէ :P։

ivy
11.12.2016, 00:39
Լի՞լը, Իմպոն

Ուլուանա
11.12.2016, 00:41
Լի՞լը, Իմպոն
Այո՜, վերջապես :))։

ivy
11.12.2016, 00:43
Այո՜, վերջապես :))։

ամոթ ինձ :))
համ էլ մի քանի օրից տեսնելու եմ իրեն Մադրիդում (մի քիչ գլուխ գովեմ) :)

լավ, մի քիչ հետո կդնեմ գրառում

ivy
11.12.2016, 01:10
Չէ, ես ոնց որ թե չեմ կողմնորոշվում. մեկդ իմ տեղը դրեք:

CactuSoul
11.12.2016, 02:06
Չէ, ես ոնց որ թե չեմ կողմնորոշվում. մեկդ իմ տեղը դրեք:

Էդ չկողմնորոշվածներիցդ մեկը դիր, էլի :)

ivy
11.12.2016, 02:16
Լավ, դնում եմ ։)

Սիրաքստիկ տրամադրությանս համահունչ ։))


Ես ինքս շատ հաճախ եմ ինձ մոտ նկատում տարբեր նշաններ, որոնք վերլուծում եմ, իրար համադրում ու ցավով ինքս ինձ խոստովանում, որ սիրահարվել եմ դասախոսներիցս որևէ մեկին: Կարող եմ նշաններից մի քանիսը գրել.
Դասախոսին երկար նայելու ( հատկապես աչքերի մեջ ) սովորություն
Իր` դասը պատմելու ընթացքում ուսումնասիրում եմ դասախոսի ձեռքերը, մատները, ականջները կամ մազերը
Ոչ մի պարագայում (հիվանդ, սոված, հոգնած) չեմ ուզում բաց թողնել իր դասը
Իրեն դասերից դուրս տեսնելու ժամանակ ուզում եմ մոտենալ ու մի անկապ պատրվակ գտնել, որ հետը խոսեմ
Սարսափելի ցանկություն է առաջանում մոտս իր հետ դասից դուրս լիքը ուրիշ թեմաներից զրուցելու
Իր մասին պատմվածքներ եմ գրում կամ պատմվածք գրելու մտքեր եմ ունենում
Դասի ժամանակ անընդհատ փորձում եմ կոնտակտը պահել` լիքը հարցեր եմ տալիս, շատ ակտիվ մասնակցում եմ դասին
Արձակուրդների ժամանակ սարսափելի կարոտում եմ
և այլն: Էս ցանկը կարելի է անվերջ շարունակել:

StrangeLittleGirl
11.12.2016, 02:29
Վոլտերա

ivy
11.12.2016, 02:30
Վոլտերա

Հա ։)

CactuSoul
14.12.2016, 20:35
Վոլտերա


Հա ։)

Բյուր, բա հետո՞։

StrangeLittleGirl
14.12.2016, 20:45
Գուշակեք.


Էն որ գործից երկու ժամ շուտ ես տուն գալիս, սենյակիդ դուռը բացում ես ու հայտնաբերում, որ ինչ-որ անծանոթ անուշ անուշ քնած ա անկողնումդ։ Մի պահ վարանում ես, համոզվում ես, որ սա իրոք քո տունն է ու հենց քո սենյակը ու անծանոթին արթնացնում ես, թե ո՞վ ես դու ու վաբշե ի՞նչ ես անում իմ անկողնում։

GriFFin
14.12.2016, 20:53
Գուշակեք.
Ինչ ծանոթ ա :/

GriFFin
14.12.2016, 20:59
Rhayader ?

GriFFin
01.01.2017, 03:19
Ես գիտեմ ով ա՝ Ռուֆուսն ա։

StrangeLittleGirl
01.01.2017, 22:49
Ինքն ա :)

GriFFin
02.01.2017, 20:16
Ինքն ա :)

Ինձ ուզում էր բացասական վարկանիշ տար :Դ

StrangeLittleGirl
02.01.2017, 20:39
Ինձ ուզում էր բացասական վարկանիշ տար :Դ
Վառել ա իրան

GriFFin
02.01.2017, 21:06
Վառել ա իրան

Չէ, հանդիպման ժամանակ հարցրեցի ինքն ա թե չէ, որտև հաջորդը իրան էի կասկածում {էս թեմայից էլ սպասում էի, որ դու գրես՝ հա կամ չէ}, չեմ ու չում արեց: :Դ չասեց՝ հա ես եմ, ասեց, որ ուզում էր ինձ բացասական տար: Էդտեղից հասկացա:

Ռուֆուս
02.01.2017, 22:51
Բացասական էի տալու, որ մտածել էր կարող ա ռայադերը գրած լիներ:

GriFFin
02.01.2017, 23:47
Բացասական էի տալու, որ մտածել էր կարող ա ռայադերը գրած լիներ:

Դե հիշում էի, որ կարդացել էի: Չէի հիշում ում մոտ: :/