PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 14

Ուլուանա
30.06.2014, 00:18
Կարո՞ղ ա Մարկիզն ա։

E-la Via
30.06.2014, 00:34
Կարո՞ղ ա Մարկիզն ա։

Նեա...

erexa
30.06.2014, 00:50
Կարծեմ Jarreի գրառումն էր:

CactuSoul
30.06.2014, 00:54
Առաջին պարբերության վերջի բազմակետերը ինձ ոմն մեկին են հիշեցնում... Բայց դեռ չեմ ասում՝ ում, թող ուրիշները գուշակեն, եթե չէ, նոր ես կփորձեմ:

E-la Via
30.06.2014, 01:09
Կարծեմ Jarreի գրառումն էր:

Ճիշտ ես կարծում :):

Դնելու քո հերթն է:

erexa
30.06.2014, 20:58
Ճիշտ ես կարծում :):

Դնելու քո հերթն է:

Խնդրեմ: :)

Ինչ եք մեր աղջիկներից կպել, յանիմ որ ոտքի որոշակի հատվածները տենում եք չեք ուրախանում, վայ վայ նայի.... ԷԷԷ....Մենք`տղաներս, լուչ`ե մեր հագնվելու մասին մտածենք, իրանք գոնե կարճ են հագնում, բա ամառվա կեսին սեվ շորով շալվարով սառոչկով կիջնեն դուսս????

erexa
03.07.2014, 21:07
Քանի որ դժվարանում եք գուշակել, փորձեմ օգնել: Գրառման հեղինակը ակումբցի է, արական սեռի ներկայացուցիչ, երիտասարդ, այս վերջերս մի քիչ պասիվ է, քիչ գրառումներ է անում, մասնակցում է ակումբի հանդիպումներին:

Խնդրեմ: :)

keyboard
03.07.2014, 21:30
Արա՞մ

erexa
04.07.2014, 00:59
Արա՞մ

:aha :aha

CactuSoul
28.07.2014, 18:06
Գրառում եմ բերել :))

Ես միանշանակ դեմ եմ և՛ տղայի, և՛ աղջկա նախաամուսնական սեռական հարաբերություններին, որովհետև Աստվածաշունչն է այդպես ասում: Թե ինչու է այդպես ավելի լավ, ինքներդ մտածեք: Մանրամասները հետո կգրեմ, երբ ավելի շատ ժամանակ կունենամ:

keyboard
28.07.2014, 18:06
Գրառում եմ բերել :))

Hayazn?

CactuSoul
28.07.2014, 18:09
Hayazn?

Չէ :D

keyboard
28.07.2014, 18:10
Չդիմացա, գուգլեցի, ինձ թվում ա եքյա բազառ ա ըլնելու սրա վրով :D

StrangeLittleGirl
28.07.2014, 18:12
Ես էլ գուգլեցի :D

CactuSoul
28.07.2014, 18:14
Վատ օրինակ եք ծառայում, յա :angry Գուգլել չկա, գուշակեք :))

StrangeLittleGirl
28.07.2014, 18:15
Վատ օրինակ եք ծառայում, յա :angry Գուգլել չկա, գուշակեք :))

Դե գուշակեցի, նոր գուգլեցի, որ հաստատ համոզված լինեմ: Փաստորեն, ճիշտ էի :))

CactuSoul
28.07.2014, 18:21
Դե գուշակեցի, նոր գուգլեցի, որ հաստատ համոզված լինեմ: Փաստորեն, ճիշտ էի :))

Ա՜, էդ ուրիշ բան :))

Sagittarius
28.07.2014, 20:31
Կարո՞ղ ա ես եմ. լրիվ իմ աշխարհընկալմանն ա համապատասխանում:

Sagittarius
28.07.2014, 20:38
Չամի՞չ :D

CactuSoul
28.07.2014, 21:02
Sagittarius, ո՛չ դու ես, ո՛չ Չամիչը :D

erexa
28.07.2014, 22:14
Նիկը լավ չեմ հիշում, կարծեմ` ԳոռՋանՀայ: :think

Sagittarius
28.07.2014, 22:55
կամ էլ ինքն ա՝

http://www.akumb.am/member.php/6257-qyart

հ.գ. տփել չկա :D

Chuk
28.07.2014, 23:07
Դասական օրինակ ա, թե ոնց են քյարթներն ակումբում փոխվում :))

StrangeLittleGirl
29.07.2014, 00:12
Դասական օրինակ ա, թե ոնց են քյարթներն ակումբում փոխվում :))

Բայց ինքը կյանքում քյառթ չի եղել :beee

Ուլուանա
29.07.2014, 00:27
Բայց ինքը կյանքում քյառթ չի եղել :beee
Լավ, սենց ասենք. ով քյարթ ա, փոխվում ա, ով քյարթ չի՝ փչանում :D։

CactuSoul
29.07.2014, 01:23
Նիկը լավ չեմ հիշում, կարծեմ` ԳոռՋանՀայ: :think
Չէ :))

կամ էլ ինքն ա՝

http://www.akumb.am/member.php/6257-qyart

հ.գ. տփել չկա :D

Չէ :))
Էդ «տփել չկա»-յի պահը բայց լավ ասեցիր, ինձ էլ տփել չկա, շուտ եմ ասել :D

Sagittarius
29.07.2014, 01:27
Բայց ինքը կյանքում քյառթ չի եղել :beee

էլ մի սկսի, հաստատ վստահ եմ, թրաշով, թզբեխով, նասիկների տակ դրած «ադիբաս» սպարտիկով, ծիծակ կոշիկներով քյառթ ա :D

Jarre
29.07.2014, 01:55
Դե գուշակեցի, նոր գուգլեցի, որ հաստատ համոզված լինեմ: Փաստորեն, ճիշտ էի :))

Էվոլյուցիա։ Ես կասեի՝ մետամորֆոզ։

Ի դեպ, Ակումբը ահավոր էֆեկտիվ գործիք է մտածելակերպի փոփոխությունները ֆիքսելու համար։ Ես հենց էս գրառումը կարդացի, միանգամից իմ մասին մտածեցի :D

Guest
29.07.2014, 10:00
Ես եմ գրել, մի երկու օր առաջ:

Ամուսնանալ մեկ անձի հետ: Մինչ ամուսնական սեռական հարաբերություններ չունենալ (երկուսն էլ): Նվիրվել այդ մարդուն: Աբոռտ չանել: Ստեղծել մեծ ընտանիք: Բաժանվելու մասին սկի չմտածել:

StrangeLittleGirl
29.07.2014, 11:46
Լավ, սենց ասենք. ով քյարթ ա, փոխվում ա, ով քյարթ չի՝ փչանում :D։

Էվոլյուցիա։ Ես կասեի՝ մետամորֆոզ։

Ի դեպ, Ակումբը ահավոր էֆեկտիվ գործիք է մտածելակերպի փոփոխությունները ֆիքսելու համար։ Ես հենց էս գրառումը կարդացի, միանգամից իմ մասին մտածեցի :D

Ժող, մի հատ հանգստացեք հա :)) Իզուր ակումբին մի վերագրեք, ստեղ ակումբը վաբշե կապ չունի :))

Շինարար
29.07.2014, 11:50
Ժող, մի հատ հանգստացեք հա :)) Իզուր ակումբին մի վերագրեք, ստեղ ակումբը վաբշե կապ չունի :))

Մանավանդ որ էդտեղ քյառթուության նշույլներ անգամ չկան: Մարդու սկզբունքները հիմնված են իր կրոնական պատկերացումների հիման վրա: Տարբեր կերպ կարելի ա պատկերացնել հեղինակին, բայց ոչ երբեք՝ քյառթու, սպառծիվկով, թզբեհով: Չեմ պատկերացնում, որ էդպիսի մարդը ժամանակ ծախսի Աստվածաշունչ կարդալու ու խորանալու վրա, էլ չեմ ասում՝ արական ու իգական սեռերին դիտարկի մի հարթության մեջ: Ակնհայտորեն ֆեմինիստ հավատացյալ ա գրառում կատարողը, գրողը տանի՝ ո՞վ կարող է լինել:

Cassiopeia
29.07.2014, 11:59
Ես էլ չդիմացա ու գուգլեցի։ Ասեմ, որ մենակ հին ակումբցիները կարան փորձեն գուշակել, թե ով է, որովհետև ներկայիներիս մտքով չի անցնի, որ այդ անձնավորությունը տենց գրառում կաներ։

Smokie
29.07.2014, 12:05
Չդիմացա, գուգլեցի, ինձ թվում ա եքյա բազառ ա ըլնելու սրա վրով :D
Էդ «տփել չկա»-յի պահը բայց լավ ասեցիր, ինձ էլ տփել չկա, շուտ եմ ասել :D Այ սենց եք անում, որ մարդ չի դիմանում ու ինքն էլ ա գուգլում::))

Smokie
29.07.2014, 12:07
Այ սենց եք անում, որ մարդ չի դիմանում ու ինքն էլ ա գուգլում::)) Մեղա-մեղա:)) ծիծաղից մեռա::lol

CactuSoul
29.07.2014, 12:10
Ժող, մի հատ հանգստացեք հա :)) Իզուր ակումբին մի վերագրեք, ստեղ ակումբը վաբշե կապ չունի :))

Բյուր, երևում ա, որ տաք գլխով ես կարդում գրառումները։ Ով-ով, բայց Jarre-ը որ հաստատ իր գրառման մեջ փոփոխությունն ակումբին չի վերագրում, այլ փաստում է, որ․

Ակումբը ահավոր էֆեկտիվ գործիք է մտածելակերպի փոփոխությունները ֆիքսելու համար։
Մի բորբոքվի ;)

CactuSoul
29.07.2014, 12:11
Է՜, յա տակ նի իգռայու, բոլորը գուգլում են :( Բա թեմայի իմա՞ստն ուր մնաց։

Smokie
29.07.2014, 12:14
Է՜, յա տակ նի իգռայու, բոլորը գուգլում են :( Բա թեմայի իմա՞ստն ուր մնաց։ Զատո մե խինդ, մե ուրախությու՜ն::)) Համ էլ գիտե՞ս ինչ կայֆ ա հետևել խաղի ընթացքին, երբ բոլորը գլուխ են ջարդում, իսկ դու գիտես ու ղժժում ես::zagar

Guest
29.07.2014, 12:17
Է՜, յա տակ նի իգռայու, բոլորը գուգլում են :( Բա թեմայի իմա՞ստն ուր մնաց։

Ես չեմ գուգլել ու կարծում եմ, որ հասկացել եմ, ով ա :D

StrangeLittleGirl
29.07.2014, 12:21
Բյուր, երևում ա, որ տաք գլխով ես կարդում գրառումները։ Ով-ով, բայց Jarre-ը որ հաստատ իր գրառման մեջ փոփոխությունն ակումբին չի վերագրում, այլ փաստում է, որ․

Մի բորբոքվի ;)

Տաթ չէ, քնից նոր արթնացած :D Չնայած տաքը բառի բուն իմաստով էլ կանցնի` հաշվի առնելով, որ էրեկ ուղեղս էփել էր :D

CactuSoul
29.07.2014, 14:12
Ես չեմ գուգլել ու կարծում եմ, որ հասկացել եմ, ով ա :D

Հայկ, դե ասա, թող խաղը առաջ գնա։

Guest
29.07.2014, 15:31
Հայկ, դե ասա, թող խաղը առաջ գնա։

Բյո՞ւր:

Guest
29.07.2014, 15:33
Բյո՞ւր:

Սենց ասեմ, ես դաժե Բյուրին հլա սենց եմ հիշում :D

CactuSoul
29.07.2014, 15:50
Բյո՞ւր:

Հա, ինքն ա :))
Չնայած երևի ով էլ չէր գուգլել, Բյուրի պաշտպանողական գրառումներից արդեն գլխի ընկած կլիներ, որ ինքն ա :D

StrangeLittleGirl
29.07.2014, 15:59
Բյուրը էկավ «բացատրություններ տալու» :D Ուրեմն էնտեղ գրել եմ՝ հիմա ժամանակ չունեմ, հետո կշարունակեմ: Երևի տենց էլ չեմ շարունակել, բայց ժամանակն ա, որ շարունակեմ:
Նենց չի, որ ես մինչև հիմա տենց չեմ մտածում: Իմ մտածելակերպը քիչ ա փոխվել, ոչ էն ուղղությամբ, որը դուք եք կարծում: Ըստ էության, մենակ մեկի հետ սեռական հարաբերություններ ունենալը ոչ միայն Աստվածաշնչյան, այլև բժշկական տեսանկյունից ա շատ ճիշտ: Ու դա իդեալական տարբերակն ա, դա լիքը առողջական ու էմոցիոնալ խնդիրներ ա լուծում: Ուղղակի հիմա աշխարհը շատ ա փոխվել: Ամուսնությունը մենակ եկեղեցով չի, հետևաբար էլ ինչ կարիք կա ամուսնանալու ընդհանրապես: Մարդիկ ուշ են ամուսնանում ընդհանրապես, հետևաբար ինչ կարիք կա էդքան ժամանակ սեքս չանելու: Ու ընդհանրապես, ամեն մարդու ընտրությունն ա ոնց ապրելը: Այ դա ա, որ իմ մտածելակերպում փոխվել ա: Ես ունեմ իմ «ճիշտը», բայց չեմ պարտադրում մյուսներին, ով ոնց ուզում ա, թող նենց էլ ապրի:

Ու ընդհանրապես, էս ամեն ինչը քյառթուության հետ կապելը շատ սխալ ա, որովհետև քյառթուի համար «աղջիկը պտի կույս ըլնի», քյառթու տղան մարմնավաճառների մոտ ա գնում ու լիքը սենց հարցեր:

Guest
29.07.2014, 16:11

Փաստորեն Բյուրս հլա չի փչացել :love

Հիմա իմ հերթն ա դնելու, չէ՞…

Երբ փոքր ես եղել, սիրուն ես եղել,
Ու շատ շատերի սրտերն ես գերել,
Բայց երբ մեծացել, արդեն դախացել,
Կարծես թե արտի խրտվիլակ դարձել,
Ու թռչուններին վախեցնելու տեղ,
Դու տղերքին ես միշտ քեզնից վանել...

Cassiopeia
29.07.2014, 16:16
Վարդն ա՞

Ռուֆուս
29.07.2014, 16:16
Պոե՞տն ա։ Սենց բան ինքը կգրեր :))

Guest
29.07.2014, 16:19
Ոչ ոչ… էլի փորձեք:

CactuSoul
29.07.2014, 16:20
Աբելյա՞ն :8

Guest
29.07.2014, 16:24
Աբելյա՞ն :8

Ես այս մարդուն սկի չեմ ճանաչում :) Չէ, ինքը չի:

CactuSoul
29.07.2014, 16:29
Ես այս մարդուն սկի չեմ ճանաչում :) Չէ, ինքը չի:

Ո՞նց չես ճանաչում, կետիկավոր Հայկոն ա։

Բայց մի տեսակ ինձ թվում ա, որ սրա հեղինակը կարող ա աղջիկ լինի :}

Chuk
29.07.2014, 17:04
Ու ընդհանրապես, էս ամեն ինչը քյառթուության հետ կապելը շատ սխալ ա, որովհետև քյառթուի համար «աղջիկը պտի կույս ըլնի», քյառթու տղան մարմնավաճառների մոտ ա գնում ու լիքը սենց հարցեր:
Բյուր, կատակում էինք ընդամենը :P

Ուլուանա
29.07.2014, 17:59
Հա, Հայկոն ա, ես էլ եմ հիշում էս գրառումը :D։ Լավն ա :))։
«Սակայն մեծացել, արդեն դախացել» պահը նենց տպավորվել էր :D։

StrangeLittleGirl
29.07.2014, 18:03
Հա, Հայկոն ա, ես էլ եմ հիշում էս գրառումը :D։ Լավն ա :))։
«Սակայն մեծացել, արդեն դախացել» պահը նենց տպավորվել էր :D։

Հայկոն չի :D

Ուլուանա
29.07.2014, 18:10
Հայկոն չի :D
Իյա, հլը սպասի, բա ո՞վ ա :D։ Բայց որ մտածեմ, կգտնեմ, է...

Ուլուանա
29.07.2014, 18:11
Ա՜, հիշեցի, Չուկն ա :))։

Ուլուանա
29.07.2014, 18:12
Կարծեմ երթուղայինի մեջ ինչ–որ գեշ աղջկա տեսնելուց էր ոգեշնչվել :D։ Ու կարծեմ «Դատարկացնդաբանականի» բացումը հանդիսացող ոտանավորներից էր :D։

Guest
29.07.2014, 18:23
Ա՜, հիշեցի, Չուկն ա :))։

:aha

Շարունակի

CactuSoul
29.09.2014, 20:00
Գրառում դնեմ, խաղը տեղից շարժվի։ Երկար ու շատ հեշտ գուշակվող․

Թշվառ անտեր: Ոնց որ անեծք լինի, բայց արի ու տես, որ մեր հիմնն ա: Էն որ կեսգիշերին դեմ են տալիս, ու միլիոնավոր մարդկանց մուսան գալիս ա. հիշում են իրենց իմացած սեքսի տեսակներն ու սկսում են դրանք շարադրել. ոմանք մտքում, ոմանք բարձրաձայն, նայած թե ում կողքին էդ պահին ով կա: Կարճ ասած՝ հայհոյանքի անատոմիա:D Բայց թե ինչի են հայհոյում, մարդ չի հասկանում: Ախր լրիվ տեղին ա էդ հիմնը, թշվառ անտեր: Անապատացած քաղաք, քոքահան արված անտառներ, ճահճացած Սևանա լիճ: Էս Սևանը լրիվ առանձին թեմա ա: Մոտենում ես լճին, ու մի հրաշք տեսարան. մի հատ տռուսիկ ա ջրի մեջ, ջրի հոգնած ալիքը էս տռուսիկը բերում թողում ա ափին, մյուս ալիքը գալիս տանում ա, էս տռուսիկը միքիչ օրօրվում ա էդ ալիքի վրա, էլի գալիս շպրտվում ա ափ, շատ չանցած հաջորդ ալիքը, և այդպես շարունակ: Նայում ես էդ տեսարանին ու միանգամից աչքիդ առաջ գալիս ա մեր սիրելի մայրաքաղաքը՝ գիշերային Երևանը:love Էն որ Բաղրամյանի վրա մեքենան գալիս կանգնում ա, մի հատ պուտանկա ա վերցնում, հենց տեղում՝ մոտակա սաունայում (իսկ իրականում՝ բարդելում) միքիչ էդ պուտանկեն օրօրվում ա ու շպրտվում ա ափ, այսինքն՝ մայթ: Հետո հաջորդ հաճախորդն ա գալիս, և այդպես շարունակ. ոնց ասում ա Հախվերդյանը՝ «մինչև կբացվի առավոտը»: Էդ էլ Հայաստանի բնական ռեսուրսներից մեկն ա: Հլը տեսեք քաղաքում ամբողջ օրը թրև եկող պարսիկներն ինչ կայֆերի մեջ են գիշերը. ստրիպտիզ ակումբներից ու բարդելացված սաունաներից դուրս չեն գալիս: Օգտակար հանածոներն են ուսումնասիրում, միքիչ որ վիզ դնեն, կարողա մի հատ էլ տրեխ գտնեն: Enter
Էսօր մի պետավտոտեսուչ կանգնել ա արգելված մասում կանգնած մեքենայի կողքը. «Ախպերս, մի էրկու մետր առաջ կայնի էլի, ըտե կանգառ ա, մեռնեմ քեզ»: Տեսնում ե՞ք՝ ինչ բարեհամբուրվող են մեր պագոնավորները, ըհը՛, սրանից էլ լավ ապացո՞ւյց, մենակ սույն մեքենայի համարներն են հարամ անում էս ռոմանտիկ տեսարանը: Enter
Մարդ կա՝ մտածում ա՝ եթե իր ճանաչած ամուսնացած կանայք բոլորը հաստահետույք են, ուրեմն բոլոր ամուսնացած կանայք էդ կազմվածքն ունեն:} Մարդ կա չի կարողանում իր տեղը գտնել շրջապատում, ու ամեն ինչ անում ա ցույց տալու համար, որ դա ոչ թե իր բարդույթների արդյունքն է, ոչ թե իր չկայացած լինելու արդյունքն է, այլ իր յուրահատուկ լինելու վառ ապացույցն է: Մեկդ մարդու էս տեսակին հասկացրեք, որ յուրահատուկ շակալ էլ ա լինում, ու միշտ չի, որ յուրահատուկը դրական ա, ու հաճախ տեղը գալիս ա, որ համեստ ու հասարակ լինելն ավելի գեղեցիկ ա, որ պետք չի սեփական գարշահոտ բառապաշարով զզվանք առաջացնել շրջապատում: Լինում են իհարկե դեպքեր, երբ տգեղը կարելի ա հետաքրքիր մատուցել, բայց դա ամեն մեկի մոտ չի, որ ստացվում ա: Մարդ պետքա նախապես իմանա՝ իր մոտ ինչն ինչպես ա ստացվում: Օրինակ՝ դժվար ա պատկերացնել ավելի տավար երևույթ, քան սեքսն ա կատաֆալկի մեջ:D Բայց էդ էնքան կայֆ ա ստացվում, երբ լինում ա «Մի անգամ Ամերիկայում»: Enter
Էսօր խանութում գնումներ եմ կատարում, կողքս հերթի մեջ կանգնած մի աղջիկ փռշտաց, ասի՝ առողջություն, անակնկալի եկավ, սենց կիսաամաչած ժպիտով նայեց դեմքիս, ունքերը մի տեսակ ամաչելազարմացածախառը վերև բարձրացրեց ու նենց ասեց «մերսի», ոնց որ հիվանդ էր ու էդ պահին առողջացավ: Չէի էլ սպասում, որ տենց դրական ազդեցություն կունենար էդ ինքնաբուխ ասված «առողջությունը»: Սա էլ ա մարդու տեսակ, բայց դրան հակառակ՝ մարդ էլ կա, որ ծնունդը շնորհավորում ես, վրադ մունաթ ա գալիս, ասում ա՝ ինչի՞ ասիր «շնորհավոր», ասեիր «շնորհավոր, դու շատ լավն ես, դու շատ բարի ես, դու շատ խելացի ես, դու շատ գեղեցիկ ես, դու շատ…»: Enter
1կգ լոլիկ + 1կգ վարունգ + 1կգ հաց + 1կգ ծիրան + 1կգ բալ + 1կգ խնձոր + 1կգ միս = 21.5$: Թշվառ անտեր…

Ուլուանա
29.09.2014, 20:43
Կարող ա Կուկն ա :unsure։

CactuSoul
29.09.2014, 22:58
Ոչ թե կարող ա, այլ հաստատ :aha

Ասում էի՝ քեզ փրկեմ, գրառում դնեմ, էն էլ էլի դու հաղթեցիր, Ան: Էս անգամ փախնել չկա, գրառում դիր :))

Ուլուանա
29.09.2014, 23:49
Վայ, չէի նկատել, որ նախորդն էլ եմ ես գուշակել :))։ Ամոթ էլ ա արդեն... Լավ, շուտով մի բան կանեմ, սպասեք...

Ուլուանա
01.10.2014, 02:35
Գուշակեք.

"Ավելի շատ չեմ կողմնորոշվում" տարբերակը շատ լավն էր, էդ լու՞րջ էր գրված:

Ընդհանրապես, էս հարցը լու՞րջ եք տվել: Ասենք նույն հաջողությամբ կարող էիք մի շարք նման հարցեր տալ. օրինակ՝ կուզենայի՞ք, որ շենքի տակով անցնելիս մի մեծ աղյուս ընկներ գլխներիդ: Էդ պահին հաստատ ողջ մարդկության դարդով տապակվել չէիք հասցնի, մենակ ձեր տեղը պատասխանեք: Կամ՝կուզենայի՞ք, որ ինչ-որ մեկը էնպիսի կնոպկա հորիներ, որ երբ մտքով անցներ սեղմել, բոլորս մի ակնթարթում ոչնչանայինք, դե էդ հորինողն էլ նենց մանյակոտ դեմք լիներ, որ հենց չալարեր՝ սեղմեր էդ կնոպկան...

Հիմա ես էլ լուրջ-լուրջ գրե՞մ՝ ոչ, չէի ուզենա, թողեք ապրենք...

erexa
21.10.2014, 01:38
Փորձենք: Rhayader?

Ուլուանա
21.10.2014, 03:01
Փորձենք: Rhayader?
Չէ :)։

Նիկեա
21.10.2014, 03:17
Գրառումը «Կուզենայիք որ երկնաքար ընկներ» թեմայից ա։:oy եթե հիշողությունս չի դավաճանում էնտեղ եմ նման բան կարդացել, ու impression ։

Ուլուանա
21.10.2014, 04:06
Գրառումը «Կուզենայիք որ երկնաքար ընկներ» թեմայից ա։:oy եթե հիշողությունս չի դավաճանում էնտեղ եմ նման բան կարդացել, ու impression ։
Մի քիչ զարմանալի ա, որ դու էդ նախնադարյան գրառումը կարդալու առիթ ես ունեցել, բայց հա, ճիշտ ես, impression–ն ա :)։

Նիկեա
21.10.2014, 04:41
Մի քիչ զարմանալի ա, որ դու էդ նախնադարյան գրառումը կարդալու առիթ ես ունեցել, բայց հա, ճիշտ ես, impression–ն ա :)։
Ես սիրում եմ ակումբի նախնադարյան գրառումները, էնքա՜ն բան ես իմանում դրանցից։ Հիմա ես ի՞մ հերթն ա։

Ուլուանա
21.10.2014, 05:02
Ես սիրում եմ ակումբի նախնադարյան գրառումները, էնքա՜ն բան ես իմանում դրանցից։ Հիմա ես ի՞մ հերթն ա։
Հա, բա գուշակեցիր, չէ՞ :)։

Նիկեա
21.10.2014, 09:50
Մի անգամ ինձ բնութագրելիս ասեցին նաև, որ խորամանկ եմ... Ժպտացի, լուռ համաձայնեցի, դե ամոթ էր, որ ասեի՝ ես մի քիչ միամիտ եմ, սկսեի արդարանալը, մտածեցի՝ ժամանակի ընթացքում կերևար ինչպիսինն եմ:
Հիմա երևի խիղճդ քեզ գիշերներն էլա տանջում, որ ես քո պատկերացրածի 0.01 տոկոս խորամանկությունն էլ չունեի, փոխարենը ունեի նրբանկատություն ու ասածներիդ ենթատեքստերն ուղիղ հասկանալու ունակություն, մարդկանց ու առանձնապես քեզ՝ ամենալավ ու դրական, ամենաազնիվ հատկանիշներով ընդունելու ու ... ցավոք
Կորուստից երբեմն շահումն ավելի շատ է, քան էտ պահին պատկերացնել կարող ենք, ուրեմն սպասեմ հաջորդ պահին, երբ կկարողանամ նայել աչքերիդ, ժպտալ էնպես, ինչպես դու, երբ հարցնում էիր, թե ինձ ինչ է եղել էս քանի օրը, որ դարձել եմ պաշտոնական քո նկատմամբ, ու ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... Չէ-որ ես իմ 24-ում շատ ավելի ուժեղ եմ ու համարձակ, քան դու քո ..-ում

Երոն ճիշտա՝ ես երբեք էլ խորամանկ չեմ դառնա

Ահագին հին գրառում ա, դե գուշակեք :))

StrangeLittleGirl
22.10.2014, 00:32
Չգիտեմ ում գրառումն ա, բայց.

Ժպտացի, լուռ համաձայնեցի
:D

Cassiopeia
22.10.2014, 00:48
Գալաթեան հո չի՞։

Նիկեա
22.10.2014, 01:57
Գալաթեան հո չի՞։
Չէ :))

erexa
28.10.2014, 05:20
Փորձենք, CactuSoul?

Ուլուանա
28.10.2014, 05:42
Փորձենք, CactuSoul?
Կակտուսը բացառվում ա. ինքը հաստատ ավելի գրագետ կգրեր :))։

Նիկեա
28.10.2014, 08:53
Կակտուսը բացառվում ա. ինքը հաստատ ավելի գրագետ կգրեր :))։
Ուլուանան ճիշտ է ասում։
«Անկապ օրագիր-3»-ի «պեղումների» ժամանակ եմ գտել գրառումը։ Շա՜տ հին գրառում ա, որի հեղինակը հիմա ակումբի ակտիվ անդամներից չի։

Լեո
28.10.2014, 09:14
Ուլուանան ճիշտ է ասում։
«Անկապ օրագիր-3»-ի «պեղումների» ժամանակ եմ գտել գրառումը։ Շա՜տ հին գրառում ա, որի հեղինակը հիմա ակումբի ակտիվ անդամներից չի։

Իսկ եթե գաղտնիք չէ, հեղինակը վերջին 5 տարիների ընթացքում քանի՞ գրառում է արել :)

Guest
28.10.2014, 11:21
Իսկ եթե գաղտնիք չէ, հեղինակը վերջին 5 տարիների ընթացքում քանի՞ գրառում է արել :)

Գուգլով ստուգեցի: 2009 թվականի կեսերից հետո գեթ մի գրառում ունի:

Հ.Գ. տեսնես ճիշտ եմ օգտագործում «գեթ» բառը:

Լեո
28.10.2014, 19:59
Գուգլով ստուգեցի: 2009 թվականի կեսերից հետո գեթ մի գրառում ունի:

Հ.Գ. տեսնես ճիշտ եմ օգտագործում «գեթ» բառը:

Հռետորական հարց. բա հինգ տարում գեթ մեկ գրառում անող հեղինակին ո՞նց գուշակենք :8

Նիկեա
28.10.2014, 20:12
Հռետորական հարց. բա հինգ տարում գեթ մեկ գրառում անող հեղինակին ո՞նց գուշակենք :8

Մեղավոր եմ :oy բայց էդ պահին «Անկապ օրագիր - 3»֊ն էի ուսումնասիրում ու մեջբերեցի հենց էջի առաջին գրառումը, առանց նայելու թե վերջին անգամ երբ է հեղինակը ակտիվ եղել :oy

Guest
29.10.2014, 10:40
Մեղավոր եմ :oy բայց էդ պահին «Անկապ օրագիր - 3»֊ն էի ուսումնասիրում ու մեջբերեցի հենց էջի առաջին գրառումը, առանց նայելու թե վերջին անգամ երբ է հեղինակը ակտիվ եղել :oy

Ոչինչ, Selen-ին մեկա մարդ չի հիշի հիմա, չնայած նա մնացել է իմ սրտում, իսկ նրա տված նվերը դեռ պահել եմ :D:

Ուրիշ գրառում դիր: :angry :)

Նիկեա
29.10.2014, 14:41
2 տարի առաջ էս օրն էր: Զինկոմիսարիատում պավեսկա տվեցին նոյեմբերի 23-ի համար: Էն ժամանակ արդեն մի ոտով բանակում էի ինձ զգում: 2 տարի անց ինձ արդեն մի ոտով տանն եմ զգում: :)

Էս մեկը շատ հեշտ ա։ :)

Cassiopeia
29.10.2014, 17:26
Աբելյա՞ն

Նիկեա
29.10.2014, 17:35
Աբելյա՞ն
Ըհն :) Աբելյան, գուշակեցիր։ :)

Cassiopeia
29.10.2014, 17:47
լավ, սպասեք ուրեմն :) մինչև ժամանակ ունենամ արխիվներ քրքրելու :)

Cassiopeia
29.10.2014, 18:45
Դե գուշակեք։

Ժող, եթե մի օր Գոռ Թամազյանի լեշը գտնեն՝ դանակի քառասունութ հատ հարվածով, կոժից կուրտկի ծվեններն էլ կոկորդում, համոզված եղեք, որ էդ ես եմ արել:

Նիկեա
29.10.2014, 21:06
Փորձեմ:) Գալաթեա՞

Cassiopeia
29.10.2014, 21:37
Փորձեմ:) Գալաթեա՞
Էս ո՞նց էսքան արագ :D

Նիկեա
29.10.2014, 21:39
Էս ո՞նց էսքան արագ :D
Երբ ես Սելենի գրառումն էի մեջբերել դու մտածեցիր որ Գալաթեան է հեղինակը, ես էլ ենթադրեցի որ հենց իր գրառումներից կտեղադրես :oy

Cassiopeia
29.10.2014, 21:40
Տենց արդար չի :դ Դու իմ քայլերն ես գուշակել, ոչ թե գրառման հեղինակին:

Նիկեա
29.10.2014, 21:43
Տենց արդար չի :դ Դու իմ քայլերն ես գուշակել, ոչ թե գրառման հեղինակին:

Մեղավոր եմ :oy :))

Cassiopeia
29.10.2014, 21:44
Դե մեղավոր-մեղավոր գրառում դիր:

Նիկեա
29.10.2014, 21:54
Ակումբի հիմքի վրա պետք է ԲՈՒՀ բացել... լուրջ եմ ասում, ախպոր պես, մտածեք էդ մասին... ես համոզված եմ, որ ընդամենը 3-4 տարվա ընթացքում ՀՀ ամենաորակյալ ԲՈՒՀը կդառնա... լիքը աշխատատեղեր, որակյալ ուսուցում... երազանք... եկեք կպնենք իրականացնենք, ախպոր պես: Ես պատրաստ եմ չուտել-չխմել, գումար հետ քցել ու ներդնել էդ ազգանվեր գործի մեջ... լուրջ:
Էս էլ ա շատ հեշտ ։

StrangeLittleGirl
29.10.2014, 22:03
Մեֆ

Նիկեա
30.10.2014, 04:37
Մեֆ
Չէ :)

laro
30.10.2014, 10:34
Յոհաննե՞ս

Նիկեա
30.10.2014, 13:46
Յոհաննե՞ս

Ոչ էլ Յոհաննես :) հուշե՞մ։

Cassiopeia
30.10.2014, 13:47
Ստեղնաշարն ա:)

Նիկեա
30.10.2014, 14:10
Ստեղնաշարն ա:)

Չէ :)
Գրառումը կարելի է ասել արվել ա վերջերս։ :)

StrangeLittleGirl
30.10.2014, 14:39
Հիշում եմ, կարդացել եմ գրառւոմը: Կարո՞ղ ա Տրիբունն ա:

Նիկեա
30.10.2014, 15:12
Հիշում եմ, կարդացել եմ գրառւոմը: Կարո՞ղ ա Տրիբունն ա:

Ոչ էլ Տրիբունն է։ :)
Իսկ ես մտածում էի, թե շատ հեշտ կլինի գուշակելը։

erexa
30.10.2014, 15:27
Sagittariusն ա? :)

Նիկեա
30.10.2014, 16:26
Sagittariusն ա? :)
Չէ :) հուշե՞մ

Մուշու
30.10.2014, 19:04
Հաստատ keyboard-ը չի ?

Dayana
30.10.2014, 19:20
John-ն ա՞։

The silent river
30.10.2014, 20:35
Rufu՞s:

Շինարար
31.10.2014, 00:46
Արեա՞:

StrangeLittleGirl
31.10.2014, 00:53
Չէ, հաստատ ձյաձերից ա: Կարա Ջոնը լինի, նա էլ ա ձյաձ :think

Նիկեա
01.11.2014, 09:04
Կներեք որ ուշ եմ պատասխանում :oy
Գրառման հեղինակը John-ն է, Dayana-ն ճիշտ է գուշակել :)

Smokie
19.11.2014, 17:11
Դայը չի դրել, ուզում եմ խաղը առաջ գնա:pardon

Փողոցի ծայրին սև շուն էր նստած, երևի արու: Մոտ տաս րոպե իր համար հանգիստ նստած, նայում ա անցորդներին: Մեկ էլ հանկարծ էն մյուս մայթից վազելով սպիտակ ընկերուհին ա մոտենում: Սևը իսկույն վեր ա կենում, դունչիկներով իրար են քսվում ու միասին գնում են:sulel

Cassiopeia
19.11.2014, 18:07
Քաղաքացու սիրած սմայլիկն ա :)

Smokie
19.11.2014, 18:09
Չէ, ինքը չի:

The silent river
19.11.2014, 19:44
boooooooooom-ն ա՞:

Smokie
19.11.2014, 19:47
boooooooooom-ն ա՞:

Չէ:)

Գալաթեա
19.11.2014, 20:01
Փողոցի ծայրին սև շուն էր նստած, երևի արու: Մոտ տաս րոպե իր համար հանգիստ նստած, նայում ա անցորդներին: Մեկ էլ հանկարծ էն մյուս մայթից վազելով սպիտակ ընկերուհին ա մոտենում: Սևը իսկույն վեր ա կենում, դունչիկներով իրար են քսվում ու միասին գնում են

Քաղաքացու սիրած սմայլիկն ա :)

Ինչ հավես բան ա, պարզվում ա, որ մարդուն էնքան լավ ես ճանաչում, որ պետք չի պոիսկ անել, փորփրել ինչ-որ հին բաներ:
Պարզապես գիտես, որ դա չի կարող իր գրածը լինի :) Ձև չի :)

Smokie
25.11.2014, 13:10
Տուկ-տուկ, տանը մարդ կա՞:8

Շուտ եմ ասել, թեման Զրուցարանի հետ չեմ շփոթել;)

CactuSoul
25.11.2014, 19:28
Դո՞ ւ ես, Սմոք։

Smokie
25.11.2014, 20:37
Դո՞ ւ ես, Սմոք։

Իիի՜, էդ ո՞նց հաջողացրիր:))

Դե քեզ տեսնենք:sorry

CactuSoul
26.11.2014, 00:55
Իիի՜, էդ ո՞նց հաջողացրիր:))

Նման էր քեզ, համ էլ դու էլ ես սիրում սուլող սմայլիկ :)

Հես ա տեսնեմ՝ ինչ եմ դնում:

Smokie
26.11.2014, 09:59
Նման էր քեզ, համ էլ դու էլ ես սիրում սուլող սմայլիկ :)

Դե ապրես:oy

CactuSoul
26.11.2014, 20:48
Սա աչքովս ընկավ, ասեցի՝ համ դնեմ, որ թեման չկանգնի, համ էլ ով չի կարդացել, թող կարդա, օգտակար խորհուրդ ա :)).

Իմաստուն խորհուրդ՝ սակարկելուց կոմպլեքսավորվողներին: Սովորաբար ինչպե՞ս է կատարվում սակարկույթը կամ, իսպաներեն ասած, բազառը. վաճառողն ասում է բարձր գին, գնորդն ասում է ցածր գին, հետո վաճառողը սկսում է իր ասած նախնական գինը իջացնել, իսկ գնորդը՝ իր ասած գինը բարձրացնել, և, ի վերջո, բանակցող կողմերը չեզոք տարածքի վրա հանգում են կոնսենսուսի, չէ՞: Հիմա՝ ամենակարևորը. երբ վաճառողը սկսում է իր ասած գիը իջեցնել, դուք ևս իջեցրեք ձեր ասած գինը: Վաճառողն անակնկալի կգա, կշփոթվի, իսկ շփոթվողը սկսում է տարակուսել, տարակուսողը՝ անհանգստանալ, անհանգստացողը՝ վախենալ, վախեցողը՝ հուսահատվել, իսկ հուսահատված մարդն ինքնասպան է լինում. սա հայտնի է անհիշելի ժամանակներից: Այդպիսով՝ վաճառողը տեղնուտեղը կզրկի իրեն կյաքից որևէ պրիմիտիվ եղանակով, իսկ դուք կվերցնեք ձեզ հետաքրքրող ապրանքն ու ուրախ սուլելով կգնաք տուն:

Շինարար
26.11.2014, 21:26
Հայկօ, հիշում եմ էս գրառումը:

CactuSoul
26.11.2014, 21:52
Հայկօ, հիշում եմ էս գրառումը:

Դե դու էլ չհիշեիր, էլ ո՞վ հիշեր․ քո գրառումից էր թեման բացվել :))
Իրականում հենց քո գրառումն էի ուզում դնել, էն էլ Կիրովական֊բան մեջը խառնել էիր, մտածեցի՝ շատ հեշտ կլինի գուշակելը, չդրեցի։

Դե, քո հերթն ա :)

Smokie
26.11.2014, 21:56
Հայկօ, հիշում եմ էս գրառումը:

Իմ մտքով էլ հենց ինքն անցավ երևի «իսպաներեն»ը կարդալուց, ընդհանուր գրառումն էլ նման ա իր ոճին: Չէի կարդացել::D

Շինարար
27.11.2014, 00:53
Ահա
Հետաքրքիր ա, ինչի՞ են օրինակ թռչունները սենց մի երկու անգամ թևերով թափահարում ու երկար տարածություն առանց ուժ գործադրելու սավառնում, իսկ մարդիկ ամեն մի հասարակ կիսացատկի համար ամբողջ կյանքում «վիզ են դնում»: Ինչու՞:

CactuSoul
27.11.2014, 02:34
Չիմացա՝ ով ա, բայց հաստատ աղջիկ ա: Ինձ թվում ա՝ քսան-քսանքանի տարեկան:

CactuSoul
27.11.2014, 02:34
Ա՞յբ :think

Շինարար
27.11.2014, 02:45
Ա՞յբ :think

Չէ:

Շինարար
27.11.2014, 02:48
Չիմացա՝ ով ա, բայց հաստատ աղջիկ ա: Ինձ թվում ա՝ քսան-քսանքանի տարեկան:

Հա: Չգիտեմ՝ ինչից որոշիր, բայց էս արտահայտությունը ինձ շատ ա դուր եկել, ես էլ եմ արդեն մեկ-մեկ օգտագործում, նենց պարզ, մարդկային, ճիշտ հարց ա, մի քիչ ուրիշ շեշտադրմամբ կարդաս, լրիվ Մենքենքմերսարերցու ասած: Բայց իհարկե էս հուշում չի, ընդհակառակը՝ խճճում ա:

The silent river
27.11.2014, 14:51
Mushu՞:

Շինարար
27.11.2014, 19:51
Mushu՞:

Ոչ:)

CactuSoul
28.11.2014, 02:02
Agni՞

Շինարար
28.11.2014, 04:44
Agni՞

Չէէ:)

Cassiopeia
28.11.2014, 09:52
Ա՞յբ

Smokie
28.11.2014, 12:05
Իոնեսյան Կարինե՞:8

Շինարար
28.11.2014, 14:43
Չէ, էրեխեք, Այբն ու Կարինեն էլ չեն:

Նիկեա
28.11.2014, 14:46
Meme՞

Smokie
28.11.2014, 15:17
Նաիրուհի՞

Շինարար
28.11.2014, 15:48
Հըը:

Smokie
28.11.2014, 15:49
unknown? դե ԱնուշԱն;)

Շինարար
28.11.2014, 15:59
Նո:

laro
28.11.2014, 17:27
Նարե91

Շինարար
28.11.2014, 19:23
Նարե91

Չէ, Նարեն էլ չի:

The silent river
28.11.2014, 19:49
Nihil՞:

Շինարար
28.11.2014, 21:39
Nihil՞:

Ոչ:

Smokie
28.11.2014, 21:44
Ռեյ սամա՞

The silent river
28.11.2014, 21:46
Գալաթեա՞:

Շինարար
29.11.2014, 01:48
Ռեյ սամա՞

Չէ, Սմոք ջան:

Շինարար
29.11.2014, 01:49
Գալաթեա՞:

Չէ, բայց նոտ ես, էն առումով, որ հա, նորեկ չի, հնեկ ա:

Գալաթեա
29.11.2014, 01:57
Ես համարյա համոզված էի, որ ես եմ ասել :))
Էս միտքն ինձ մոտ հաճախ ա ծագել։ Միշտ սիրել եմ նայել՝ ոնց են թռչուններն առանց թևերը թափ տալու երկար թռնում, քամակներին մատոր դրածի պես։

Հիմա էլ գրեթե նույն ձևի համոզված եմ որ Դայս ա ասել սա :)

Բայց որ ճիշտ լինեմ՝ իմ տեղը մեկդ դրեք հա հաջորդ գրառումը, ժող ջան։

Շինարար
29.11.2014, 02:34

Իհարկե ճիշտ ես:
:flower

laro
29.11.2014, 21:36
Ես դնե՞մ: Դնեմ:

Հարևանության շրջանակներում ոչ մի ավելորդ ասեկոսե չտարածելու համար, ամուսնությունը միակ միջոցն էր, որով մարդկությունը կարողացավ իր տեսակը բազմացնելու:
Ամուսնական ավանդույթները ժամանակի ընթացքում շատ են փոխվել ու դրանք տարբեր բնույթ են կրում տարբեր մշակույթներում:

Որոշ պրիմիտիվ հասարակություններում ամուսնական նախադրայլների վրա ծախսված ժամանակահատվածը, ինչպիսիք են սիրահարվելու պրոցեսը, ընկերություն անելը, նշանդրեքը և այլն, կարճ էր: Քարե դարում արուն ընտրում էր էգին, փայտե գուրզով խփում էր նրա գլխին ու, քարշ տալով, տանում էր սեփական քարանձավը:

Տարբեր ժամանցային վայրերի, ճոխ նվերների սրահների ճնշման պատճառով Ժամանակի ընթացքում սույն մեթոդն այլևս կիրառելի չդարձավ. կանայք այլևս չէին համաձայնվում այն մտքի հետ, որ նախաամուսնական ժամանակահտվածն այդքան կարճ պետք է լիներ: Տղամարդը պետք էր մոտենար նրան, հոտոտեր մազերի բույրը, կրքոտ գռմռար ականջին, կծեր ականջաբլթակն ու, երբ կինը շեղվեր, փայտե գուրզով խփեր նրա գլխին ու, քարշ տալով, տաներ սեփական քարանձավը:

Նիկեա
29.11.2014, 22:15
StrangeLittleGirl?

laro
29.11.2014, 22:36
StrangeLittleGirl?
Չէ :)

Նիկեա
29.11.2014, 23:19
Նաիրուհի՞

laro
29.11.2014, 23:26
Նաիրուհի՞
Նեա...

Նիկեա
29.11.2014, 23:35
Հետաքրքրասիրությունս հաղթեց ու գուգլեցի :oy :))

Freeman
30.11.2014, 01:39
Օ՛ Հա՞յկ

Ուլուանա
30.11.2014, 06:44
Ես էլ գուգլեցի :D։ Ասեմ, որ համարյա անհույս գործ ա։ Եթե կոնկրետ չեք հիշում, որ էդ գրառումը էսինչ մարդն ա արել, ուրեմն չեք գուշակի։ Հեչ տիպիկ չի. նույնիսկ կարդալուց հետո մի տեսակ չհավատացի, որ էդ մարդն ա գրել :D։

laro
30.11.2014, 12:33
Օ՛ Հա՞յկ
Չէ...

erexa
30.11.2014, 13:00
Մեֆ?

laro
30.11.2014, 14:47
Մեֆ?
Չէ, Մեֆն էլ չի....

The silent river
30.11.2014, 16:10
Rammstein?

laro
30.11.2014, 18:44
Rammstein?
Նեա, ինքն էլ չի...

erexa
30.11.2014, 22:51
Sambitbabaյի գրառումն ա? :)

laro
30.11.2014, 23:30
Sambitbabaյի գրառումն ա? :)
Ոչ....

erexa
01.12.2014, 02:25
Varzorն ա?

The silent river
01.12.2014, 19:48
Rufu՞s:

laro
01.12.2014, 20:06
Varzorն ա?
Չէ, ինքն էլ չի:

laro
01.12.2014, 20:06
Rufu՞s:
Նեա...
հ.գ. կարո՞ղ ա ուզում եք հանձնվեք:

erexa
02.12.2014, 00:32
Չէ երևի: Ավելի լավ ա հուշում տաս: Տղայի գրառում ա?
թե աղջկա?

laro
02.12.2014, 15:53
Չէ երևի: Ավելի լավ ա հուշում տաս: Տղայի գրառում ա?
թե աղջկա?
Տղայի :)

laro
02.12.2014, 19:51
Տղայի :)
+Հայաստանում չի բնակվում:

erexa
02.12.2014, 20:16
Արշակն ա?

laro
02.12.2014, 20:47
Արշակն ա?
Չէ...

erexa
02.12.2014, 21:01
Jarreն ա?

laro
02.12.2014, 22:17
Jarreն ա?
Չէ, ինքն էլ չի:

erexa
03.12.2014, 18:02
Sagittarius ն ա?

laro
03.12.2014, 18:09
Sagittarius ն ա?
Չէ ...

laro
03.12.2014, 22:24
Լավ ժողովուրդ, անհետաքրքիր ա դարձել, եկեք ասեմ ով ա գրառման հեղինակը. Ժունդիայի

Jarre
04.12.2014, 03:24
Լավ ժողովուրդ, անհետաքրքիր ա դարձել, եկեք ասեմ ով ա գրառման հեղինակը. Ժունդիայի

Մենք բոլորս արդեն գուգլել էինք ու գիտեինք ով ա :D
Դե, որ գուշակեցիր հիմա քո հերթն ա նորը դնելու։ Դի՛ր։

laro
04.12.2014, 18:23
Tiger29 (http://www.akumb.am/member.php?u=7145) Ի պատասխան վարկանիշիդ («Ժունդիայիին իսկի դու չես տեսել, մնացածը որտեղից գուշակեն»), ասեմ, որ երբ Ժունդիային ակտիվ ա եղել, ես Ակումբում լաաավ էլ եղել եմ: Ու էնպես չի, որ ինքը էն կորածներից ա, ում ակումոցիները մոռացել են: Հա ու էսպես եմ գրում, որովհետև ոչ այցելուի հաղորդագրությաններդ են միացրած, ոչ էլ քեզ նամակով ա պատասխանել լինում:
Իսկ նոր գրառում ժող ջան դուք դրեք :)

Շինարար
04.12.2014, 21:13

Ի միջի այլոց, լավ էլ գուշակելի էր, սաղ էս Ուլուանան խառնեց, գրեց, որ մտքներովդ էլ չի անցնի, թե ով ա, մեջս կասկած մտավ, ստիպված գուգլեցի ու պարզվեց, որ հա էլի ինքն ա: Բայց քանի որ գուշակելուց հետո ստիպված պիտի խաղը վարեմ, չգրեցի:P

Tiger29
04.12.2014, 23:30
Tiger29 (http://www.akumb.am/member.php?u=7145) Ի պատասխան վարկանիշիդ («Ժունդիայիին իսկի դու չես տեսել, մնացածը որտեղից գուշակեն»), ասեմ, որ երբ Ժունդիային ակտիվ ա եղել, ես Ակումբում լաաավ էլ եղել եմ: Ու էնպես չի, որ ինքը էն կորածներից ա, ում ակումոցիները մոռացել են: Հա ու էսպես եմ գրում, որովհետև ոչ այցելուի հաղորդագրությաններդ են միացրած, ոչ էլ քեզ նամակով ա պատասխանել լինում:
Իսկ նոր գրառում ժող ջան դուք դրեք :)

Ֆեյսբուքով ես քեզ նախօրոք գրել էի, ուղղակի այստեղ նամակներիս ֆոնդը սպառվել ա, իսկ այնտեղ սկզբից պարտադիր սպամ եմ ընկնում: Նույն ձևի Chuk-ի սպամի մեջ էլ կամ:

The silent river
05.12.2014, 14:35
Հիմա նոր գրառում դնող լինելու ա՞, թե...::(

laro
05.12.2014, 18:38
Ֆեյսբուքով ես քեզ նախօրոք գրել էի, ուղղակի այստեղ նամակներիս ֆոնդը սպառվել ա, իսկ այնտեղ սկզբից պարտադիր սպամ եմ ընկնում: Նույն ձևի Chuk-ի սպամի մեջ էլ կամ:
Չհասկացա ընդհանրապես ինչ ես ասում ի՞նչ ֆեյսբուք, ի՞նչ նախրորք գրել...
Լավ մի խոսքով անցանք, արդեն օֆֆտոպ ա:

CactuSoul
06.12.2014, 00:14
Ես դնե՞մ գրառում:

Մի երկու օր առաջ զորամասիս հրամանատարի (մի «բոևիկ» գնդապետ է) աչքով է ընկնում նորակոչիկներից մեկը, որի վրայից «քյարթուությունը» թափվում է: Զինվորին մոտ է կանչում: Նորակոչիկը ջարդրտվելով մոտենում ու ներկայանում է.
-Պարոն ավագ լեյտենանտ...
-«Պարոն ավագ լեյտենանտ»-ը պապդ ա :angry
-Վայ ես քո ջիգյարին մեռնեմ. կներես, ձյաձ ջան, տեղը չբերի, որ կարգին տղա ես :love

Գցել-բռնել էր, որ «պարոն ավագ լեյտենանտ»-ի համար «զապադլո» է նման դիմելաձևը:D

Cassiopeia
06.12.2014, 00:20
Սկեպտի՞կ

CactuSoul
06.12.2014, 00:26
Սկեպտի՞կ
Չէ :)

Dayana
06.12.2014, 01:07
Չուկն ա՞։

CactuSoul
06.12.2014, 03:01
Չուկն ա՞։
Հը-ը :)

Նիկեա
06.12.2014, 19:33
Ջո՞ն

The silent river
06.12.2014, 20:00
keybo՞ard:

CactuSoul
07.12.2014, 01:32
Ջո՞ն
Ոչ :)

keybo՞ard:
Ոչ :)

CactuSoul
07.12.2014, 01:35
Հուշեմ մի քիչ, լավ:
Հեղինակը սովորական ժամկետային զինծառայող չի ;)

Աթեիստ
07.12.2014, 01:45
Հուշեմ մի քիչ, լավ:
Հեղինակը սովորական ժամկետային զինծառայող չի ;)

Գարի՞կ (Monk)

CactuSoul
07.12.2014, 01:48
Գարի՞կ (Monk)

Հա :)

Աթեիստ
07.12.2014, 01:50
Տենց հուշումից հետո ամոթ էլ էր ։)

Աթեիստ
07.12.2014, 01:55
Նենց բան դնեմ, որ սաղի մոտ լինում ա :P

Երգերի մի տեսակ կա, որ ես «ճահիճ երգեր» եմ անվանում։ Էդ ռաբիսի, պոպսայի ու էլի եսիմինչերի խառնուրդն է ինձ համար, որ հաստատ գիտեմ՝ զիբիլ է ուղղակի, բայց մտնում է գլուխս ու դուրս չի գալիս։ Ու ոչ մի երգ հավերժական չի, ուղղակի կարող է երեք-չորս օր ուղղակի զզվեցնի։ Մեկ էլ տեսար՝ լրիվ անկապ մի պահի կսկսեմ դնդնալ։ Կրակն եմ ընկել :angry
Չնայած վերջերս մի նոր մեթոդ եմ գտել. անկապ նստած ժամանակ միացնում եմ էդ երգն ու իրար հետևից լիքը լսում։ Երկրորդ օրը չէ թե երգելու, իսկի նորից լսելու ցանկություն չեմ ունենում :B :beee

Ուլուանա
08.12.2014, 19:28
Նաիրուհի՞։

Աթեիստ
08.12.2014, 19:33
Նաիրուհի՞։

Բինգո ։)

Դե դու պահի ։)

Ուլուանա
08.12.2014, 21:07
Գուշակե՛ք :).

Արդեմ մի քանի թեմաներում իմ գրառման իմաստը շեղվել ա և գնացել ա դեպի աթեիզմ, այնպես որ, կարծում եմ, որ արժե հայտնել իմ կարծիքը աթեիզմի նկատմամբ:

Դեռ փոքրուց, ես միշտ զարմանում էի բոլոր մարդկանց վրա: Տեսնում էի նրանց դեմքերը եկեղեցում, բոլորը միատիպ, բոլորը վախեցած և նույն ժամանակ անտարբեր հայացքով: Մտածում էի՝ ինչի՞ համար, ո՞վ է նրանց ստիպում այսպես մտածել… (Ասեմ նաև, որ հաստատ դաստիարակությունից չի աթեիզմս, ծնողներս միջին հավատացյալ են)
Մի քիչ մեծացա: Մոտ 7 տարեկանում արդեն գիտեի տարբեր կրոնորի մասին և… կրկին զարմանք: Ամեն կրոնի մանրանասնությունները իմանալով զարմանում էի գեղեցիկ ձևակերպումների վրա, և նրանց անչափ նմանութկան, երբ համարվում է, որ իրականում նրանք շատ տարբեր են: Կրոնական պատերազմներ… Մի ուրիշ կարգի հիմարություն:
Երևի բոլորտ լսել եք Ատլանտիդաի մասին: Զարգացած քաղաք, որը կործանվեց: Եվ երեվի հիշում եք Հունական Ատլանտներին՝ հսկա մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց հավատքը աստծո նկատմամբ, ինչի համար նրանց կործանեց: Ինձ թվում է, որ նույն բանի մասին է խոսքը: Ինչքան զարգանա հասարակությունը, այդքան այն մոտ կլինի Աթեիղմի:

Որպես հետգրությու:) ասեն միտք, որի հետ ես ևս համաձայն եմ:
"Атеизм - это тонкий слой льда, по которому один человек может пройти, а целый народ ухнет в бездну" (с) Фрэнсис Бэкон

Dayana
08.12.2014, 21:49
Ռուֆու՞ս

Ուլուանա
08.12.2014, 22:01
Ռուֆու՞ս
Չէ։

Նիկեա
08.12.2014, 22:41
VisTolog?

The silent river
09.12.2014, 00:17
Rayader?

Ուլուանա
09.12.2014, 00:43
VisTolog?

Rayader?
Երկուսն էլ ոչ։

The silent river
09.12.2014, 15:18
Արտակ (Աթեի՞ստ):

Նիկեա
09.12.2014, 16:13
boooooom?

Ուլուանա
09.12.2014, 22:34
Արտակ (Աթեի՞ստ):

boooooom?

Չէ։

StrangeLittleGirl
10.12.2014, 00:51
Գե՞սթ

Ուլուանա
10.12.2014, 01:40
Գե՞սթ
Հա :)։

Նիկեա
21.04.2015, 13:24
բա ինչի՞ նոր գրառում չկա…:think

StrangeLittleGirl
29.04.2015, 20:47
Երևի շատ բան եմ ուզում, բայց էրեկ էտ ամենը էնքան հասանելի ու հնարավոր էր թվում, էրեկ էնքան պարզ ու պրիմիտիվ էր, մտքովս էլ չէր անցնի, որ էտ ամենը պահելու համար ինչ որ ջանքեր են պահանջվում, էտ ամենը կար ու էն,որ կարողա էլ չլիներ հեքիաթների ժանրին էր պատկանում: երևի իսկական ընկեր լինելու համար մեծ կամքի ուժ ու համառությունա պետք, ու բոլորին վիճակված չի ընկեր լինել,բայց ամեն դեպքում չեմ ուզում ամեն ինչ սենց լինի:
Էս ա :))

Cassiopeia
29.04.2015, 21:45
Նաիրուհի՞

GriFFin
30.04.2015, 08:23
Էս ա :))
Mari Sari

StrangeLittleGirl
30.04.2015, 13:27
Երկուսդ էլ սխալ եք:

Ուլուանա
30.04.2015, 18:49
Պահի տակ մտքովս անցավ. unkno՞wn։

GriFFin
30.04.2015, 22:27
Alphaone

StrangeLittleGirl
01.05.2015, 00:05
չէ, չէ

GriFFin
01.05.2015, 09:53
CactuSoul

StrangeLittleGirl
01.05.2015, 12:39
չէ :))

Մուշու
01.05.2015, 12:47
StrangeLittleGirl ?

GriFFin
01.05.2015, 14:42
‎մարդագայլուկ

Մուշու
01.05.2015, 15:22
kitty ? Հաստատ էս գրառոմը վերջերս եմ կարդացել ու օրագրային պետք ա որ լինի :

GriFFin
01.05.2015, 19:07
Ճիշտ ա kitty ն ա։

Մուշու
01.05.2015, 22:57
Հիմա ես եմ գրում ?

CactuSoul
04.05.2015, 21:06
Հիմա ես եմ գրում ?

Ոնց տեսնում եմ՝ չէ :))

Հիմա էլ ես եմ հարցնում․ վերջը դո՞ւ ես գրում, թե՞ մենք մեր գլխի ճարը տեսնենք։ :B

Մուշու
04.05.2015, 21:41
Ոնց տեսնում եմ՝ չէ :))

Հիմա էլ ես եմ հարցնում․ վերջը դո՞ւ ես գրում, թե՞ մենք մեր գլխի ճարը տեսնենք։ :B

Հիմա ես եմ գրում :)

Մուշու
04.05.2015, 21:44
Գուշակենք

Արտ, ամեն մարդու համար տարբեր մարդիկ կարող են սեքսուալ լինել։ Այն մարդիկ, որոնք սեքսուալ են քեզ համար, կարող են բոլորովին էլ այդպիսին չլինել մեկ ուրիշի համար, և ընդհակառակը։

Ինձ համար էլ, օրինակ, Արսեն Սաֆարյանը ոչ մի կերպ չի տեղավորվում վերոնշյալ կատեգորիայի մեջ... :oy

Ինձ համար տղամարդու սեքսուալության չափանիշների մասին ես ավելի լավ է լռեմ, որովհետև դրանք այնքա՜ն հեռու են ընդունված չափանիշներից, որ դժվար թե որևէ մեկի համար ընդունելի ու հասկանալի լինեն... :(

StrangeLittleGirl
04.05.2015, 23:16
Ուլուանա՞ :think

Մուշու
04.05.2015, 23:48
Ուլուանա՞ :think

Ագա :)

StrangeLittleGirl
05.05.2015, 00:10
Էլի ես փաստորեն :))

Չեմ ուզում շարունակեմ արդարանալ, ու ամեն մի վրիպակս վերլուծել, ու անհասկանալի բառերը բացատրել: Բայց կլասիկ ուղղագրությունն էլ դրանք չի բացառում ու առավել ևս չի հեշտացնում ու սահուն չի սարքում: Նենց որ էս բերած օրինակներիդ ինաստը չեմ հասկանում: Եթե ուղղակի սխալներս ես աչքս կոխում մերսի, ես ինքս էլ դրանք տեսնում եմ:

Աթեիստ
05.05.2015, 00:19
Էլի ես փաստորեն :))

Էս շատ հեշտ էր ։)

StrangeLittleGirl
05.05.2015, 00:24
Էս շատ հեշտ էր ։)

Փորձ եմ անում :D

insider
05.05.2015, 03:08
Էլի ես փաստորեն :))

Էս գրառումը էս վերջերս ա եղել։ Ստեղծագործական մրցույթի՝ պիեսի քննարկման ժամանակ։ Գրառման հեղինակն էլ ոնց որ թե պիեսներից մեկի հեղինակն էր։ Էն, որ քննարկվում էր արևմտա-արևելա հայերենը։ Մականունն եմ ուզում հիշեմ, ոնց էր ճիշտ գրվում .... չեմ ուզում սխալ գրել, նայել էլ չի կարելի:)

Նիկեա
05.05.2015, 15:57
Էլի ես փաստորեն :))

Ինձ թվում ա StrangeLittleGirl :))

Ուլուանա
05.05.2015, 21:05
Գուշակենք

Արտ, ամեն մարդու համար տարբեր մարդիկ կարող են սեքսուալ լինել։ Այն մարդիկ, որոնք սեքսուալ են քեզ համար, կարող են բոլորովին էլ այդպիսին չլինել մեկ ուրիշի համար, և ընդհակառակը։

Ինձ համար էլ, օրինակ, Արսեն Սաֆարյանը ոչ մի կերպ չի տեղավորվում վերոնշյալ կատեգորիայի մեջ... :oy

Ինձ համար տղամարդու սեքսուալության չափանիշների մասին ես ավելի լավ է լռեմ, որովհետև դրանք այնքա՜ն հեռու են ընդունված չափանիշներից, որ դժվար թե որևէ մեկի համար ընդունելի ու հասկանալի լինեն... :(
Էս գրառումս ընդհանրապես չէի հիշում (ենթադրում եմ, որ մի 8-9 տարվա կլինի), որ սկսեցի կարդալ, սկզբում մտածեցի՝ լավ էլ գրագետ ա գրած, մի քիչ էլ կարդացի, մտածեցի՝ բայց ինչ ինձ նման ա գրել :))։ Վերջում՝ մի րոպե, կարո՞ղ ա՝ իսկապես ես եմ :o :D։

StrangeLittleGirl
06.05.2015, 00:46

Ճիշտն ասած, ես էլ որ կարդացի, մտածեցի՝ գրագետ ա ու մտածեցի՝ կարող ա ես լինեմ: Բայց ասեցի՝ նավսյակի քեզ փորձեմ, եթե դու չեղար, ուրեմն ես եմ :D

StrangeLittleGirl
06.05.2015, 00:46
Ինձ թվում ա StrangeLittleGirl :))

Սխալ ա թվում :))

insider
06.05.2015, 17:46
Էլի ես փաստորեն :))

Էս գրառումը էս վերջերս ա եղել։ Ստեղծագործական մրցույթի՝ պիեսի քննարկման ժամանակ։ Գրառման հեղինակն էլ ոնց որ թե պիեսներից մեկի հեղինակն էր։ Էն, որ քննարկվում էր արևմտա-արևելա հայերենը։ Մականունն եմ ուզում հիշեմ, ոնց էր ճիշտ գրվում .... չեմ ուզում սխալ գրել, նայել էլ չի կարելի:)

Հիշեցի՝ LisBeth

StrangeLittleGirl
06.05.2015, 18:59
insider, քո հերթն ա :)

LisBeth
07.05.2015, 19:46
Փորձ եմ անում :D

Մի բան ստացվե՞ց:

Ուֆ ուֆ, գնամ հարակիրի անեմ

StrangeLittleGirl
07.05.2015, 22:22
Մի բան ստացվե՞ց:

Ուֆ ուֆ, գնամ հարակիրի անեմ

Ստուգում էի՝ ստեղծագործական նախագծերի քննարկումներին չմասնակցողները կարդու՞մ են քննարկումները: Բայց ինչքան գիտեմ insider-ը քվեարկել էր, նենց որ ձախողվեց փորձը:

insider
07.05.2015, 23:03
insider, քո հերթն ա :)

Էս ա, դե Ձեզ տեսնեմ՝

Հետաքիքրիր է, որ երբ կինն է ապտակում տղամարդուն, դա ավելի շուտ ընկալվում է՝ որպես վիրավորանք, տղամարդկային արժանապատվությանը հասցրած հարված, այսինքն՝ հոգեբանական կողմով է ընկալվում։ Իսկ երբ տղամարդն է կնոջը ապտակում, դա անվանում են »ծեծ«, «կնոջ վրա ձեռք բարձրացնել» ու ավելի շատ ֆիզիկական ներգործության վրա են կենտրոնանում։

Cassiopeia
08.05.2015, 00:11
Գալաթեա՞

insider
08.05.2015, 00:26
Գալաթեա՞

Չէ, Գալաթեան չի

Cassiopeia
08.05.2015, 00:28
Նաիրուհի՞

insider
08.05.2015, 00:54
Նաիրուհի՞

Չէ, Նաիրուհին էլ չի

Մուշու
08.05.2015, 10:50
Ուլուանա ?