PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14

մարդագայլուկ
10.05.2014, 16:11
dvgray

ինքն էլ չի: բայց մոտ ես :D

Ի դեպ, տարեց մարդ ասելով նա ինքն իրեն նկատի չուներ :)

Ռուֆուս
10.05.2014, 16:17
Turojan, նոր մականունը չեմ հիշում :))

Ռուֆուս
10.05.2014, 16:22
Turojan, նոր մականունը չեմ հիշում :))

Հիշեցի, Լեռնցի :)) Ինքը դեռ չէր անցել դասական ուղղագրության :))

մարդագայլուկ
10.05.2014, 16:26
Turojan, նոր մականունը չեմ հիշում :))

ըհը, պրի՛զ վ ստուձիյու :))
Քո հերթն է :)

Ռուֆուս
10.05.2014, 16:31
Բռնեք, հեշտ ա :)

Ակումբի շնորհիվ կիրակի օրերին երբ արտաակումբային ընկերներս են զանգում, ասում են.« էլի սեկտայի հանդիպման ե՞ս», իսկ երբ ներակումբային ընկերներս են զանգում ասում են. «էլի հեծանի՞վ ես քշում», երկու դեպքում էլ դրական պատասխան եմ տալի, ու տնից մտնում եմ ո՞ւր… ճիշտ ա :D

Արևհատիկ
10.05.2014, 17:18
Բռնեք, հեշտ ա :)
Ձայնալար :)

Ռուֆուս
10.05.2014, 17:19
Ահամ :) Դիր :)

Արևհատիկ
10.05.2014, 17:54
:))

Կյանքը ճանապարհ է (փիլիսոփայում եմ :))) Ժամ առ ժամ, օր առ օր գնում ենք... փնտրում ենք... ճշմարտություն...ներդաշնակություն... սեր... անվերջություն... երջանկություն: Փնտրում ենք մեկին... փնտրում ենք ինչ-որ բան... փնտրում ենք մեզ: Կա կարևոր պայման՝ ճանապարհին ուշադիր լինել, որպեսզի կարողանանք տեսնել, գիտակցել, հասկանալ, գտնել անտեսանելին: Բայց արի ու տես, որ գիտակցելով ուշադիր լինելու պայմանը, անցնում ենք փնտրվածի կողքով, քանի որ սովոր ենք փնտրել, այլ ոչ գտնել: :8

Գրող
10.05.2014, 19:09
Սկեպտի՞կ:

Արևհատիկ
10.05.2014, 21:49
Սկեպտի՞կ:
Ոչ:

Alphaone
10.05.2014, 22:56
Սկեպտին կասկածեցի, պարզվեց մենակ ես չէ, կարծում եմ Արամն ա...

Արևհատիկ
10.05.2014, 22:58
Սկեպտին կասկածեցի, պարզվեց մենակ ես չէ, կարծում եմ Արամն ա...
Չէ, Արամն էլ չի:
Գրառման հեղինակըը հիմա ակտիվ չի ակումբում :)

erexa
10.05.2014, 23:30
Արևհատի՞կ: :)

Արևհատիկ
10.05.2014, 23:36
Արևհատի՞կ: :)
Չէ :))

erexa
10.05.2014, 23:37
einnA? :)

Արևհատիկ
10.05.2014, 23:49
einnA? :)
Ինքն էլ չի:

erexa
10.05.2014, 23:53
Lusinaն: :think

Արևհատիկ
11.05.2014, 00:03
Lusinaն: :think
:nea
Փաստորեն դժվար գուշակվող ա հա՞ :think

Ուլուանա
11.05.2014, 00:06
Քանի որ սենց դժվար ա գուշակվում, երևի սեռն ասելու ժամանակն ա :))։

Արևհատիկ
11.05.2014, 00:14
Քանի որ սենց դժվար ա գուշակվում, երևի սեռն ասելու ժամանակն ա :))։
Իգական :))

erexa
11.05.2014, 00:31
Իգական :))

Ես հիշում եմ, որ աղջկա գրառում ա, մի գուցե՞ Valentinaն: :think

Lusina
11.05.2014, 00:39
Ես հիշում եմ, որ աղջկա գրառում ա, մի գուցե՞ Valentinaն: :think
Դժվար :))
Կարո՞ղ ա Հայուհին ա, Արև.

Արևհատիկ
11.05.2014, 00:49
Ես հիշում եմ, որ աղջկա գրառում ա, մի գուցե՞ Valentinaն: :think

Դժվար :))
Կարո՞ղ ա Հայուհին ա, Արև.
Իրենք էլ չեն:

erexa
11.05.2014, 01:02
Agniն ա՞

Արևհատիկ
11.05.2014, 11:58
Agniն ա՞
Չէ:

Լավ, ոնց որ թե շատ դժվարացաք: Յոժն ա գրառման հեղինակը :))

Հաջորդը ով ուզում ա, թող դնի :)

CactuSoul
30.05.2014, 11:38
Խնդրեմ, գուշակեք․

Շաբաթ օրվանից կուտակված մտքեր։

0. Եթե հարսանիքի ժամանակ երկրորդ անգամ հնչում ա «իմ ախպերս» «երգը», ուրեմն իմ գնալու ժամն ա:
1. Հարկավոր ա «նվագողներին» նախօրոք բացատրել ու ուրախ առիթով եք հավաքվում, որ չդնեն «Օտար ամայի ճամփեքին» կամ «Իմ հիվանդ մայրը» «երգեն»։
2. Նույն «նվագողներին» պետք ա բացատրել, որ մարդիկ տարին մեկ իրար գլխի են հավաքվում, կարող ա ուզենան 3 րոպե իրար հետ խոսան, գոնե են պահին, որ թամադայից բացի ոչ մի կանգնած մարդ չկա (այսինքն ՈՉ ՄԵԿ ՉԻ ՊԱՐՈՒՄ), կարելի ա մի քիչ լռել, կամ գոնե կամաց մարդկանց ուղեղները բռնաբարել։

Իմ անձնական եզրակացություն (արդեն վաղուց ձևավորված)՝ այն կենդանի երաժշտությունը որ այսօր կա, կենդանի չի, լեշ ա, ինչքան հեռու նստես, քո քյարն ա։
Կենդանի ասելով ես հասկանում եմ, որ գնամ խնդրեմ մի մակարդակով երգ ու լսել մակարդակով երգ։ Շաբլոն դարձած «հիթերը» կրկնելը մագնիտաֆոնն էլ կարա։ Ներկայիս «նվագչիստներն» ու «երգչիստները» ինչքան որ մակարդակից են հեռու, էնքան էլ պատվերով երգ կատարելուց։
Ի՞նչ անեմ, որ ինձ էլ հարսանիք չհրավիրեն։

Պիտի որ հեշտ լինի։

keyboard
30.05.2014, 11:39
Խնդրեմ, գուշակեք․

Պիտի որ հեշտ լինի։

Աթեիստ

CactuSoul
30.05.2014, 12:00
Աթեիստ

Սենց միանգամի՞ց :))
Ինքն ա։ Գրառում դիր :)

keyboard
30.05.2014, 12:02
Սենց միանգամի՞ց :))
Ինքն ա։ Գրառում դիր :)
Քեզ խնդրեմ դու դիր, ես բիձա մարդ եմ:

CactuSoul
10.06.2014, 22:46
Դե գուշակեք.

Տեսնես ինչպե՞ս է լինում հայրենասիրությունը... գուցե հենց դա՞ է հայրենասիրությունը, որ արյունս եռում է մեջս ... եթե պատերազմ պետք է լինի՝ թող շուտ լինի՝ քանի դեռ չեմ ամուսնացել... ներվե՜ր... չեմ ուզում ապրել սենց ստորացված երկրում... բայց ուրիշ երկրում էլ չեմ ապրի... ուզում եմ ապրել էս երկրում՝ բայց չստորացված... ի՞նչ ա պետք դրա համար, ասա՛, պատրաստ եմ...

Շինարար
11.06.2014, 01:34
Նաիրուհի

Mephistopheles
11.06.2014, 02:28
Մելախոլիա…

CactuSoul
11.06.2014, 19:02
Նաիրուհի
Ոչ։

Մելախոլիա…
Ոչ։

Smokie
11.06.2014, 19:11
Կարող ա՞ Չուկն էր ժուկով-ժամանակով:8

insider
11.06.2014, 19:30
Ջոնը ? :think

Guest
12.06.2014, 12:08
13-ից 16 տարեկան տղա... :think սեվ մազերով ու երկար մատերով: Ե՞վ կա տենց: :)

CactuSoul
12.06.2014, 19:09
Ջոնը ? :think

Ուհու, John-ն ա :aha

Դե գրառում դիր։

insider
12.06.2014, 20:17
Խնդրեմ :)

Առաջին ամուսնության գիշերն ինչ էլ որ անես լավ չի լինելու, բայց կարաս սովորես սխալներիդ վրա… հազար ու մի բան կա որ մտքովդ չի անցնի, բայց մինչև գլխիդ չգա չես իմանա… երկրորդ ամուսնության գիշերն արդեն լրիվ պրոֆեսիոնալ կլինես ու էս մի կնիկդ արդեն կզգա քո փորձն ու գիտելիքները… երրորդ անգամ որ պսակվես արդեն առաջին գիշերը ոչ մի խնդիր չես ունենա

… ճիշտն ասած մի անգամ պսակվելով էդ սաղը չես սովորի, որոշ մարդկանց մոտ մի քանի անգամից ա ստացվում… ընենց որ ես մի անգամ պսակվելուն դեմ եմ, դա կյանքի դպրոց ա, գոնե մի 3-4 դասարան պտի հաճախես… օրինակ հոպարս որ խոսում էր պսակվելուց, սաղս լսում էինք որովհետև ինքը մեր ցեղի ամենաշատ պսակվածն էր (4 անգամ պսակվել էր տարբեր կանանց հետ ու 5 րդ անգամ էլ պտի պսակվեր, բայց մեռավ չհասցրեց) մնացած ախպերները 1-ից ավել չէին պսակվել

ivy
12.06.2014, 20:19
Ըստ բազմակետերի առատության, պիտի որ Մեֆը լինի :)

Mephistopheles
12.06.2014, 20:21
Ըստ բազմակետերի առատության, պիտի որ Մեֆը լինի :)

իսկ ըստ բովանդակությա՞ն…

Աթեիստ
12.06.2014, 20:22
keyboard?
Ազգականներից պատմել ինքն էլ ա սիրում :-)

հ.գ.
շնորհակալությունից դատելով՝ Մեֆն ա:

ivy
12.06.2014, 20:23
Ըստ բովանդակության ու հումորի տեսակի, պիտի որ Մեֆը լինի :)

insider
12.06.2014, 20:25
Ըստ բազմակետերի առատության, պիտի որ Մեֆը լինի :)

Ահա: Ոչ մեկին ոչ մի շանս չթողեցիք:

Ա դե գիտեի, որ Մեֆի գրառումը մի երկու րոպե էլ «չի դիմանա»: Ուրույն ձեռագիր ունի:

Համեցեք…

ivy
12.06.2014, 20:26
Մեկդ կդնե՞ք իմ տեղը։

Mephistopheles
12.06.2014, 20:39
Ահա: Ոչ մեկին ոչ մի շանս չթողեցիք:

Ա դե գիտեի, որ Մեֆի գրառումը մի երկու րոպե էլ «չի դիմանա»: Ուրույն ձեռագիր ունի:

Համեցեք…

մերսի Ինսայդեր ջան…

insider
12.06.2014, 20:48
Մեկդ կդնե՞ք իմ տեղը։

Ոնց որ ցանկացող չկա: Մի գուցե կրկին փորձեմ …:)

insider
12.06.2014, 21:32
Դե էս փորձեք գուշակել

Էսօր մի ծեր կնոջ օգնեցի ծանր տոպրակը մինչև տուն հասցնել, ճանապարհին ինչքան կոմպլիմենտ գիտեր ասեց...

- Դու դեֆիցիտ տիպ ես, ես չէի հավատում, որ աշխարհում քո նման բարի ու լավ մարդիկ դեռ մնացել են:

Վերջում էլ հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու ինձ ասեց, որ շուտով իր ծառայությունները ինձ անպայման պետք են գալու, ինքը մանկաբարձ ա Լավ կին էր, էդ 15 րոպեն շատ հաճելի անցավ:

ivy
12.06.2014, 21:33
Ջո՞ն

insider
12.06.2014, 21:48
Ջո՞ն

Նեա, Ջոնը չի :)

ivy
12.06.2014, 22:00
Ալֆա՞։

ivy
12.06.2014, 22:16
Ինսայդե՜ր :aaa

insider
12.06.2014, 22:20
Ալֆա՞։

Չէ Ալֆան էլ չի: Փաստորեն էս անգամ դժվար բան եմ դրել հա :P

ivy
12.06.2014, 22:21
Կակտո՞ւս

insider
12.06.2014, 22:26
Կակտո՞ւս

:nea Չէ ինքն էլ չի Այվի քույրիկ

ivy
12.06.2014, 22:27
Նաիրուհի՞

Rhayader
12.06.2014, 22:28
Ախր հեչ դժվար չի է :D մի հատ էլ փորձեք:

Smokie
12.06.2014, 22:29
keyboard?:8

insider
12.06.2014, 22:29
Նաիրուհի՞

keyboard?:8

Չէ որ չէ:)

ivy
12.06.2014, 22:31
Եթե մանկաբարձուհին իր ծառայություններն ա առաջարկել հետագայի համար, ուրեմն դեպքը աղջկա հետ ա պատահել։

Սկզբում ուշադիր չէի, Ջոն ասեցի։

Rhayader
12.06.2014, 22:32
Բազմակետ, «քո նման», «դեֆիցիտ». չնայած ընդհանուր ոճը կանացի է, լեզուն էլ՝ 80-ականներին ծնված մարդու, եթե աղջիկ լիներ, կնոջ ասածը կնշանակեր, որ հղի է, իսկ հղի կնոջը չէին թողնի ծանր տոպրակ տանել: Հետևաբար, տղա է: Ո՞ր տղաների գրավոր խոսքն է կանացի ոճի մեջ: Ում գրավոր խոսքը ձևավորվել է կանանց շրջապատում: Հետևաբար, մեր հերոսը կամ աղջիկների կաթոլիկ դպրոց է գնացել, կամ Բրյուսով: Հայաստանում աղջիկների կաթոլիկ դպրոց չկա: Մնաց Բրյուսովը: Շարունակե՞մ հուշել, թե՞ արդեն կգուշակեք:

Վերընթերցեք մի հատ.

Էսօր մի ծեր կնոջ օգնեցի ծանր տոպրակը մինչև տուն հասցնել, ճանապարհին ինչքան կոմպլիմենտ գիտեր ասեց...

- Դու դեֆիցիտ տիպ ես, ես չէի հավատում, որ աշխարհում քո նման բարի ու լավ մարդիկ դեռ մնացել են:

Վերջում էլ հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու ինձ ասեց, որ շուտով իր ծառայությունները ինձ անպայման պետք են գալու, ինքը մանկաբարձ ա Լավ կին էր, էդ 15 րոպեն շատ հաճելի անցավ:

Ախր պրիմիտիվ է :D

keyboard
12.06.2014, 22:35
Բայ, ստե գրի ովա, մարդու չեմ ասի

Rhayader
12.06.2014, 22:39
Բայ, ստե գրի ովա, մարդու չեմ ասի

Ես շա՞տ գիտեմ, Ակումբում ով որ ինստիտուտն է ավարտել :D դուք պիտի գուշակեք: Դուք եք իրար հետ ինտենսիվ շփվում: Ես նույնիսկ իմ նախկին ընկերուհիների ավարտած ինստիտուտները չեմ հիշում:

Արևհատիկ
13.06.2014, 00:38
Ռուֆո՞ւս :)

Ռուֆուս
13.06.2014, 00:40
Բազմակետ, «քո նման», «դեֆիցիտ». չնայած ընդհանուր ոճը կանացի է, լեզուն էլ՝ 80-ականներին ծնված մարդու, եթե աղջիկ լիներ, կնոջ ասածը կնշանակեր, որ հղի է, իսկ հղի կնոջը չէին թողնի ծանր տոպրակ տանել: Հետևաբար, տղա է: Ո՞ր տղաների գրավոր խոսքն է կանացի ոճի մեջ: Ում գրավոր խոսքը ձևավորվել է կանանց շրջապատում: Հետևաբար, մեր հերոսը կամ աղջիկների կաթոլիկ դպրոց է գնացել, կամ Բրյուսով: Հայաստանում աղջիկների կաթոլիկ դպրոց չկա: Մնաց Բրյուսովը: Շարունակե՞մ հուշել, թե՞ արդեն կգուշակեք:

Վերընթերցեք մի հատ.

Ախր պրիմիտիվ է :D

Ռայ, էս ինչ խորը, մանրակրկիտ ու շատ սխալ վերլուծություն է :)) Ոչի՞նչ որ էդ կնոջ բառերն եմ նույնությամբ կրկնել։ Քիչ ա մնում հորոսկոպի նշան, արյան կարգ, ԴՆԹ-ի անալիզ մեջ գցեիր...

Rhayader
13.06.2014, 00:41
Ռուֆո՞ւս :)

Բի՛նգո :D

Rhayader
13.06.2014, 00:47
Ռայ, էս ինչ խորը, մանրակրկիտ ու շատ սխալ վերլուծություն է :)) Ոչի՞նչ որ էդ կնոջ բառերն եմ նույնությամբ կրկնել։ Քիչ ա մնում հորոսկոպի նշան, արյան կարգ, ԴՆԹ-ի անալիզ մեջ գցեիր...

Ռուֆ, քո ասածից հետևում է, որ կամ սա քո գրառումը չի, կամ էլ դու հղի կին ես :D

Ռուֆուս
13.06.2014, 00:52
Ռուֆ, քո ասածից հետևում է, որ կամ սա քո գրառումը չի, կամ էլ դու հղի կին ես :D

Մանկաբարձուհու ասածն էն էր, որ ոչ թե ես եմ հղիանալու, մոտը գնալու, այլ իմ ապագա հղի կնոջն եմ տանելու։ :)) Թե չէ ինչ 80-ական թվեր, ոճ և այլն :))

Rhayader
13.06.2014, 01:18
Մանկաբարձուհու ասածն էն էր, որ ոչ թե ես եմ հղիանալու, մոտը գնալու, այլ իմ ապագա հղի կնոջն եմ տանելու։ :)) Թե չէ ինչ 80-ական թվեր, ոճ և այլն :))

Փաստորեն, իրոք դու էիր :D

Ռուֆուս
13.06.2014, 01:19
Փաստորեն, իրոք դու էիր :D

Հա բա :)

Արևհատիկ
13.06.2014, 01:48
Ի՞նչ մի խորացել եք :))
Գրառումը ինձ մոտ տպավորվել էր նրանով, որ գրառման հեղինակը տղա ա եղել ու մանկաբարձուհին ասել ա. որ իր ծառայությունները մի օր պետք են գալու:
Ակումբում ծերերին օգնելու դրսևորումներ զգացել եմ Ջոնից, Ռուֆուսից ու MWMS-ից: Ջոնի տարբերակը հերքվեց, ինտուիցիաս էլ ասեց Ռուֆուս :))

ՀԳ. Կարող եք իմ փոխարեն գրառում դնել:

insider
13.06.2014, 02:20

Իյյաա, սպասեք մի պաշտոնապես հայտարարեմ նոր: :angry

Ռուֆո՞ւս :)

Ճիշտ է, ապրես, Ռուֆն ա: Էսօրվա մեջ, որ չգուշակեիք, բռնելու էի ու էտ գյոզալ գրառման հեղինակի փոխարեն նեղանայի::D

CactuSoul
13.06.2014, 19:50
Գրառում եմ բերել։ Գուշակեք :))

Ձեր տուն հյուրեր են եկել, և շաքարն է վերջացել,
Ո՞վ է օգնության հասնում՝ հարևանը սիրասուն։

Բանալին ե՞ք մոռացել, հոգ չէ, ի՞նչ եք զայրացել,
թակեք դուռը դրացի, լինի թեկուզ վրացի,
թակեք ուժեղ, ահարկու, վերջ ի վերջո կբացի:D

Իսկ թե գիշերվա կեսին, կորցրել եք ձեր կեսին,
մի գնացեք շատ հեռու, զանգեք դրկից Վարդգեսին.......

Հարևանը վերևի, ջուր է լցրել ձեր գլխին,
իսկ տակինը աժդահա, եկել է որ ձեզ սպանի,
Ով է այստեղ մեջ ընկնում, ձեր շահերը պաշտպանում,
Հարևանը դիմացի, որ մանկուց ձեզ է սիրում։:love

Հարևաններ դիմացի, կողքի, տակի, վերևի,
ինչքան տխուր կլիներ մեր առօրյան երևի,
Թե չլինեիք դուք երբեք այդքան մոտ, հասանելի։:)
Ով էր մեզնից խոսելու, բամբասելու, քծնելու,
Նեղ օրերին օգնելու, տաք պեռաշկի բերելու...
Հարևաններ դիմացի, կողքի, տակի, վերևի.....

Smokie
13.06.2014, 20:02
Ձայ ձյա՞:))

CactuSoul
13.06.2014, 20:05
Ձայ ձյա՞:))

Թե չգիտեի, որ առաջին տարբերակը Ձայնալարն ա լինելու... :))

Չէ, ինքը չի :P

Smokie
13.06.2014, 20:08
Թե չգիտեի, որ առաջին տարբերակը Ձայնալարն ա լինելու... :))

Չէ, ինքը չի :P

Ուրեմն օ :))

CactuSoul
13.06.2014, 20:17
Ուրեմն օ :))

No. :))

Նարե91
13.06.2014, 20:26
MWMS

CactuSoul
13.06.2014, 20:27
MWMS

Հու-ու, ինքը չի :)

Smokie
13.06.2014, 20:29
Հու-ու, ինքը չի :)

Գալաթեա:think

CactuSoul
13.06.2014, 20:29
Գալաթեա:think

Չէ :D

Արևհատիկ
13.06.2014, 20:43
էնքան լավն ա, չդիմացա փնտրեցի… :))

Smokie
13.06.2014, 20:57
էնքան լավն ա, չդիմացա փնտրեցի… :))

Ու այս գրառմամբ ինձ էլ դրդեցիր:

Եկա, տեսա... մեռաաաաաա՜:lol

CactuSoul
13.06.2014, 21:09
Ու այս գրառմամբ ինձ էլ դրդեցիր:

Եկա, տեսա... մեռաաաաաա՜:lol

Սկզբից ընենց չորով «չէ» ասեցի, մտքներովդ չանցավ, չէ՞ :))

Էս էլ հուշում՝ մյուս գուշակողների համար ;)

ivy
13.06.2014, 21:56
Արիադնա՞ն, անհաղթ Ձայի քույրիկը

ivy
14.06.2014, 00:46
Ինքն է՞ր:

CactuSoul
14.06.2014, 01:30
Ինքն է՞ր:

Հա, Ռիփ ջան :)
Գրառում դիր:

ivy
14.06.2014, 11:36
Մեկդ դրեք իմ տեղը։

Vardik!
15.06.2014, 12:33
Մեկդ դրեք իմ տեղը։
Էս անգամ ես փորձեմ: :oy

Կարծիք կա, որ երբ ես փռշտամ, մի նոր տիեզերք կստեղծվի: Եթե համապատասխան պահին փռշտամ:

Vardik!
15.06.2014, 12:36
Երկուսն էլ նույն գրառման մեջ են, ուղղակի ես ավիրեցի: :oy

Nihil
15.06.2014, 12:56
չգիտեմ՝ ով ա, բայց երևի Վերբեր ա կարդացել, էնտեղ տենց մի բան եմ հանդիպել (թեև Վերբերը կարող է ուրիշ գրողնեից իր գաղափարները վերցրած լինի, հաստատ կարա լինի)

keyboard
15.06.2014, 13:01
չգիտեմ՝ ով ա, բայց երևի Վերբեր ա կարդացել, էնտեղ տենց մի բան եմ հանդիպել (թեև Վերբերը կարող է ուրիշ գրողնեից իր գաղափարները վերցրած լինի, հաստատ կարա լինի)

դու հաստատ չես իմանա, մի չարչարվի :D

Ռուֆուս
15.06.2014, 13:03
Ձա՞յն ա։ Վաբշետո բարձր փռշտացողը ես եմ, բայց ես տենց բան չեմ գրել :))

Տրիբուն
15.06.2014, 13:04
Կլօրն ա

Vardik!
15.06.2014, 13:07
Կլօրն ա

Ըհը: Ձեր հերթն է:

Հ. Գ. Մարդ պտի սենց գրառում անի, որ ասելն ու հիշելը մեկ լինի: :hands

Vardik!
15.06.2014, 13:09
Ձա՞յն ա։ Վաբշետո բարձր փռշտացողը ես եմ, բայց ես տենց բան չեմ գրել :))

Դե հլը փռշտա, տեսնենք: :D

Տրիբուն
15.06.2014, 13:22
Ըհը: Ձեր հերթն է:

Հ. Գ. Մարդ պտի սենց գրառում անի, որ ասելն ու հիշելը մեկ լինի: :hands

Վայ, հորս արև, էս ինչ կպնել կպավ :)

Մեկդ իմ տեղը դրեք, էլի:

Գորտուկ
15.06.2014, 13:28
Ես ուզում եմ այս մեկը փորձեք գուշակել: Ահա այն՝

Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:

Սպասում եմ ::)

Լեո
15.06.2014, 13:33
Չգիտեմ ով ա ասել, բայց հզոր ա ասել… Իրոք հիշատակության ու մեջբերման արժանի :)

keyboard
15.06.2014, 13:33
Գորտուկ ջան, մի քանի ժամ առաջ դրած գրառումը գուշակելու մեջ էնքան էլ հետաքրքրություն չկա, հիմնականում հետաքրքիր ա հին գրառումները, որ կարդացած ու կիսամոռացած ես լինում, մեկ էլ մեկը դնում ա ու դու զգում ես, որ կարդացել ես, բայց չես կարողանում հիշել ու տենց հետաքրքրանում ա:
Թե չէ սենց, ով վերջին 24 ժամում ակումբ ա մտել կարա հանգիստ ասեի էս գրառման հեղինակին: Համ էլ էս թեման մի տեսակ ցույց ա տալիս, թե ինչքանով ա ակումբը կարդացված և թեինչքանով ենք մենք միմյանց գրառումները կարդում:

Գորտուկ
15.06.2014, 13:44
Դե հիմա ինչ անենք , որ իմ սրտով անցավ որ ես էդ գրառումը հենց դնեմ , թե չէ գիտեիք իմ գրառումներից չէի կարող դնել , պա՜հ :beee Լավ , իսկ եթե լուրջ, ապա դուք դրեք, ուղղակի ուզում էի սա դնել:

Ռուֆուս
15.06.2014, 14:12
Չգիտեմ ով ա ասել, բայց հզոր ա ասել… Իրոք հիշատակության ու մեջբերման արժանի :)

Ես նույնիսկ հուզվեցի :))

StrangeLittleGirl
15.06.2014, 14:40
Գորտուկ ջան, մի քանի ժամ առաջ դրած գրառումը գուշակելու մեջ էնքան էլ հետաքրքրություն չկա, հիմնականում հետաքրքիր ա հին գրառումները, որ կարդացած ու կիսամոռացած ես լինում, մեկ էլ մեկը դնում ա ու դու զգում ես, որ կարդացել ես, բայց չես կարողանում հիշել ու տենց հետաքրքրանում ա:
Թե չէ սենց, ով վերջին 24 ժամում ակումբ ա մտել կարա հանգիստ ասեի էս գրառման հեղինակին: Համ էլ էս թեման մի տեսակ ցույց ա տալիս, թե ինչքանով ա ակումբը կարդացված և թեինչքանով ենք մենք միմյանց գրառումները կարդում:

Հիմա էլ ե՞ս գամ ջահելին պաշտպան կանգնելու :)) Հով ջան, տենց կանոն չկա, թե պիտի գրառումը հին ու կիսամոռացված լինի: Ավելին՝ երբ էս թեման ստեղծվել ա, ակումբն էնքան նոր էր, որ հին գրառումներ չկային: Ու թեմայի նպատակն էլ կարծեմ ակումբի կարդացվածությունը ստուգելը չի, մարդ ենք, խաղում ենք, ուրախանում ենք: Նենց որ Գորտուկին մի նեղեք, ինքը էդ գրառումն ա հարմար գտել, փորձեք դա գուշակել, հետո ինչ, որ վերջին 24 ժամում ա գրվել:

Vardik!
15.06.2014, 14:51
Ես ուզում եմ այս մեկը փորձեք գուշակել: Ահա այն՝

Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:

Սպասում եմ ::)

Եկա էլի: :))
0david0- ն չի՞:

Sagittarius
15.06.2014, 14:58
Հիմա էլ ե՞ս գամ ջահելին պաշտպան կանգնելու :)) Հով ջան, տենց կանոն չկա, թե պիտի գրառումը հին ու կիսամոռացված լինի: Ավելին՝ երբ էս թեման ստեղծվել ա, ակումբն էնքան նոր էր, որ հին գրառումներ չկային: Ու թեմայի նպատակն էլ կարծեմ ակումբի կարդացվածությունը ստուգելը չի, մարդ ենք, խաղում ենք, ուրախանում ենք: Նենց որ Գորտուկին մի նեղեք, ինքը էդ գրառումն ա հարմար գտել, փորձեք դա գուշակել, հետո ինչ, որ վերջին 24 ժամում ա գրվել:

հիմա էլ ես գամ keyboard-ին պաշտպան կանգնելու :)) ո՞վ ա Գորտուկին նեղում, մարդն ուղղակի ասում ա, որ թեման ավելի հետաքրքիր կլինի, եթե ավելի հին գրառումներ տեղադրեն: Իմ կողմից ավելացնեմ նաև. եթե գրառումները ավելի օրիգինալ լինեն, ոչ թե պատահական երկխոսությունից կտրած հատված:

insider
15.06.2014, 15:02
Վերջին 24 ժամումը չգիտեմ, բայց keyboard-ն ա Բիլայնի թեմայում շատ գրում, ինքը չի՞: Համել գրելու ոճն էլ ա նման:

keyboard
15.06.2014, 15:04
Հիմա էլ ե՞ս գամ ջահելին պաշտպան կանգնելու :)) Հով ջան, տենց կանոն չկա, թե պիտի գրառումը հին ու կիսամոռացված լինի: Ավելին՝ երբ էս թեման ստեղծվել ա, ակումբն էնքան նոր էր, որ հին գրառումներ չկային: Ու թեմայի նպատակն էլ կարծեմ ակումբի կարդացվածությունը ստուգելը չի, մարդ ենք, խաղում ենք, ուրախանում ենք: Նենց որ Գորտուկին մի նեղեք, ինքը էդ գրառումն ա հարմար գտել, փորձեք դա գուշակել, հետո ինչ, որ վերջին 24 ժամում ա գրվել:

հիմա էլ ես գամ keyboard-ին պաշտպան կանգնելու :)) ո՞վ ա Գորտուկին նեղում, մարդն ուղղակի ասում ա, որ թեման ավելի հետաքրքիր կլինի, եթե ավելի հին գրառումներ տեղադրեն: Իմ կողմից ավելացնեմ նաև. եթե գրառումները ավելի օրիգինալ լինեն, ոչ թե պատահական երկխոսությունից կտրած հատված:

Բյուր, ստորագրվեց, ես Գորտուկին չեմ նեղում, ընդամենը կարծիք եմ ասում, որ թեման հետարքրքանա, ոնց որ Սաջին ասեց, օրիգինալ գրառումներով, թե չէ օզումուք "ղարաբաղերեն - ուզում եք" զրուցարանից դրեք գրառում, ես առհասարակ չեմ նեղվում:

Vardik!
15.06.2014, 15:47
Իմ տեղն էլ մեկնումեկդ նոր բան դրեք, էլի: :oy

CactuSoul
15.06.2014, 16:28
Բարեկամության մետրոյից դուրս եկա, որոշեցի ոտքով իջնել մինջև համալիր: Սիրում եմ Կիեվյան մոստով անցնել: Մտածեցի` գնամ հասնեմ համալիր, Կիեվյանը անցնեմ, նստեմ երթուղային… ու կվարտալ: Քայլում եմ կամաց, հանգիստ: Կիեվյան փողոցի վրա, մի շուն հանդիպեցի: Որն եկավ մոտս, սկսեց կողքովս վազել մեկ ու մեջ նայելով ինձ: Ականջակալներս հանեցի: Քայլում եմ, շանը նայելով: Ուղեկցում էր ինձ: Ես «кошатник» եմ, կատուներին ավելի շատ եմ սիրում: Բայց էս շան հետ «զբոսանքը» դուրս եկավ: Տրամսներս լավ, քայլում ենք:
Սիրում եմ քաղաքը… ասել եմ: Ու չեմ հասկանում են մարդկանց, որոնք քաղաքին, կոնկրետ Երևանին քֆուր են անում: Ոչ մեկ, կոնկրետ քաղաքի դեմ` ոչ մի բան չունի: Քֆուրը վերաբերվում ա տիրող վիճակին: Բայց վերահասցեավորվելով, ասվում ա քաղաքին: Չնայած… ինքը սովոր ա, իրան միշտ էլ քրֆել են /թեկուզ չհասկանալով ու ուրիշ բան նկատի ունենալով/, միշտ քցել են, փախել են, և այլն:
Քայլում ենք, Կիեվյանի վրա, ասեցի սպասի... մտա խանութ, երշիկ գնեցի, դուրս եկա... նստած էր: Տվեցի, կերավ... ոչ մի էմոցիա, շարունակեցինք քայլել: Հասանք մոստի մոտ: Անցանք, կանգառում կանգնեցի… շունը նստեց կողքս: Մարդ չկար, նայեցի իրան, ինքն էլ ինձ ու սկսեցի հետը խոսալ, ասելով ` “հասանք, ախպերս… կարաս գնաս արդեն, ես հեսա գնում եմ” ու տենց բաներ: Այգուց դուրս եկան 2 տատիկ, թև-թև մտած, դուրս եին եկել զբոսանքի երևի: Հասան մեր մոտ, նայեցին: Մեկը կանգնեց:
- Մի քշի էդ շանը:
Գլուխս բարձրացրեցի, ակնոցներս հանեցի ու զարմացած ժպիտով նայեցի տատիկին:
- Մի քշի, ազիզ ջան: Ես կենդանիներին ավելի շատ եմ հավատում, քան մարդկանց:
Ժպիտս էլ ավելի բացվեց, զարմանքս կորավ: Նայեցի տատիկին: Շանը սիրեց, նայեց ինձ, աչքով տվեց, մտավ ընկերուհու թևն ու գնացին…

Որպես հուշում ասեմ, որ հեղինակը «կորած ակումբցիների» շարքից է: Գրառման մեջ մի քանի ուրիշ թոթոլ հուշումներ էլ կան: ;)

StrangeLittleGirl
15.06.2014, 17:30
Կարո՞ղ ա Վարդն ա՝ Ապսարան

CactuSoul
15.06.2014, 18:40
Կարո՞ղ ա Վարդն ա՝ Ապսարան

Չէ, մի քիչ ավելի ուշ կորած :D

StrangeLittleGirl
15.06.2014, 18:52
Չէ, մի քիչ ավելի ուշ կորած :D

Կվարտալցի աղջիկ մի քիչ ռուսախոս էլ ու՞մ ունենք :))
Կվարտալցի չի, բայց... Կիտա՞

CactuSoul
15.06.2014, 19:25
Կվարտալցի աղջիկ մի քիչ ռուսախոս էլ ու՞մ ունենք :))
Կվարտալցի չի, բայց... Կիտա՞

Kita-ն չի: Բայց ինչի՞ հենց աղջիկ :blin

Էսօր հուշումներ ա, որ շաղ եմ տալիս :D

Նարե91
15.06.2014, 19:48
Մի տեսակ աղջկական գրառում ա:
Աղջիկներն են հիմնականում կատուներ սիրում:
Կարող ա՞ Նաիրուհին ա:

CactuSoul
15.06.2014, 20:21
Մի տեսակ աղջկական գրառում ա:
Աղջիկներն են հիմնականում կատուներ սիրում:
Կարող ա՞ Նաիրուհին ա:
Չէ, Նաիրուհին չի:
Համ էլ՝ Նաիրուհին «կորած» չի :unsure

StrangeLittleGirl
15.06.2014, 20:22
Ես գուգլեցի: Սկի չեմ էլ հիշում իրան :(

Ձայնալար
16.06.2014, 00:18
Արսն ա, մականունը չեմ հիշում․ լուսանկարիչը

Ձայնալար
16.06.2014, 00:21
Հիշեցի՝ ungrateful

Ռուֆուս
16.06.2014, 00:21
Արսն ա, մականունը չեմ հիշում․ լուսանկարիչը

Մի վախտ կվարտալցի էր, հետո դարձրեց Անգրեյփֆրութ :))

CactuSoul
16.06.2014, 02:07
Ungrateful-ը ֆորումի ամենավառ կերպարներից էր ժամանակին, ո՞նց ա հնարավոր չհիշել :8

Ձայ ձյա, գրառում դիր :)

Ձայնալար
16.06.2014, 09:12
Դե գուշակեք.

Գիշերը մի երազ եմ տեսել: Իբր թե տուն է այրվում: Ներսում մարդ չկա:
Վազելով գալիս է տանտերը՝ իր տղայի հետ: Մտնում են տուն, գտնում մի անկյուն, որը դեռ հեռու է կրակից, ու սկսում աշխատել: Մի երաժշտական գործիք են ուզում պատրաստել: Ավելի ճիշտ՝ հայրն է սարքում, տղան օգնում է: Ես էլ, ինչպես երազներում սովորաբար լինում է, կողքից հետևում եմ:
Հայրը շատ հետաքրքիր տիպ է՝ նիհարոտ, երկար մազերով, լայն վերնաշապիկով: Արհեստներով է զբաղվում: Ու հիմա անպայման ուզում է սարքել սրինգների միացություն հիշեցնող մի արտառոց գործիք: Էն էլ՝ իր այրվող տան մեջ: Կրակը հա մոտենում է: Ինքն էլ տարբեր ձևերով փորձում է իրենց անկյունը պաշտպանել՝ մինչև որ գործը կավարտեն: Արդեն ամբողջ տունը կրակի մեջ է, երբ վերջապես պատրաստ է գործիքը: Հենց վերջացնում են, անմիջապես դուրս են վազում տնից: Իրենց սարքածը հետները չեն վերցնում, ոչ էլ թե ինչ-որ բան են փորձում տնից հանել... Ամբողջը կրակի բաժին է դառնում: Բայց իրենց հեչ պետքը չի:

Ու որ դուրս են գալիս տնից, ես հորը հարցնում են, թե ինչի էր այրվող տան մեջ սրինգ սարքում, որ սկի հետը չէր էլ պատրաստվում վերցնել: Ինքն էլ պատասխանում է.
- Որ տղաս չմտածի, թե էլ ոչ մի լավ բան հնարավոր չի:
Վերջ:

Զարթնեցի անմիջապես: Ու գիշերը մտածում էի, թե էդ ինչ տարօրինակ երազ էր: Հետո հասկացա, որ էդ ամենը, ինչ տեսա, իմ համոզմունքներն են իրականում: Դրանցից ստեղծված սցենար էր: :)
Ինձ համար կարևորը պահն է, «լինելը», ոչ թե դրա արդյունքում ստեղծածը պահելը, «ունենալը»: Ու անգամ երբ ամեն ինչ սարսափելի է, միևնույն է կարելի է գտնել մի անկյուն, որը դեռ քոնն է ու ամեն ինչից պաշտպանված, որտեղ կարող ես շարունակել «լինել»՝ վայելելով պահը: Լավ բաներ հնարավոր են՝ անգամ ամենավատ իրավիճակներում: Ու ստեղծագործելն էլ էդ ամենալավ բաներից մեկն է, բայց հեչ անպայման չի ստեղծածը պահելը:
Իսկ երբ ամենը շուրջդ վերջնականապես կործանվում է, դեռ միշտ էլ կարող ես դուրս գալ էդ իրավիճակից՝ առանց այրվածքների:

Եթե հետաքրքիր է, թե ինչ եղավ այրված տան հետ, ապա ասեմ, որ առավոտյան, երբ նորից քնեցի, տեսա, թե ինչպես են էդ քաղաքի բոլոր բնակիչները բռերով մակարոնեղեն տալիս սրնգագործին, որ դրանց օգնությամբ նորից կառուցի իր տունը: :)

Smokie
16.06.2014, 11:21
Գորտուկ ջան, մի քանի ժամ առաջ դրած գրառումը գուշակելու մեջ էնքան էլ հետաքրքրություն չկա, հիմնականում հետաքրքիր ա հին գրառումները, որ կարդացած ու կիսամոռացած ես լինում, մեկ էլ մեկը դնում ա ու դու զգում ես, որ կարդացել ես, բայց չես կարողանում հիշել ու տենց հետաքրքրանում ա:
Թե չէ սենց, ով վերջին 24 ժամում ակումբ ա մտել կարա հանգիստ ասեի էս գրառման հեղինակին: Համ էլ էս թեման մի տեսակ ցույց ա տալիս, թե ինչքանով ա ակումբը կարդացված և թեինչքանով ենք մենք միմյանց գրառումները կարդում:

Հով ջան, ասենք կարայիր շաա՜տ հանգիստ «գուշակեիր» ու հաջորդ գրառումը դու դնեիր:))

Ձայնալար
16.06.2014, 17:09
Ասում եմ՝ դե գուշակեք …ՃՃՃ

keyboard
16.06.2014, 17:15
Կամ Բյուրն ա կամ Իմպը :think

StrangeLittleGirl
16.06.2014, 17:15
Ռիփն ա

keyboard
16.06.2014, 17:16
արա, հա էլի, փաստորեն :D

Ձայնալար
16.06.2014, 17:52
Ռիփն ա

:aha

StrangeLittleGirl
16.06.2014, 18:33
Դե ասեք.

Տղա ջան, դու հո նախորդ կյանքումդ Բարֆ չես եղել…

Ruby Rue
16.06.2014, 19:26
ժունդիայի՞։

StrangeLittleGirl
16.06.2014, 19:27
ժունդիայի՞։

հա :))

Smokie
19.06.2014, 11:27
Ռուբի, հաջորդ գրառումն ու՞ր ա:goblin

Rammstein
19.06.2014, 16:31
Ժող. եթե տեղադրված գրառումը չի հակասում թեմայի կանոններին, ապա կարիք չկա ինչ-որ դժգոհություն հայտնել գրառումը տեղադրողից, առավել եւս երբ գրառում տեղադրողը նորեկ է ու նոր է ինտեգրվում Ակումբին: Գորտուկին էլ կխնդրեմ գրառումն տեղադրելու օգտվել մեջբերման` «QUOTE» թեգից, որ չխառնվի սեփական գրառման հետ: :)

Եկա էլի: :))
0david0- ն չի՞:

Դիրքերս էս ոնց եմ զիջել: :cry Առաջ սենց գրառում դրվեր, բոլորը միահամուռ կապացուցեին, որ ես եմ, թեկուզ եթե ես էլ չլինեի: :D

Ռուբի, հաջորդ գրառումն ու՞ր ա:goblin

Գեւորգ ջան, հիշեցնեմ, որ եթե 24 ժամվա մեջ դնող չկա, ով ուզում ա կարա դնի: :)

Smokie
19.06.2014, 17:38
Գեւորգ ջան, հիշեցնեմ, որ եթե 24 ժամվա մեջ դնող չկա, ով ուզում ա կարա դնի: :)

Ամաչեցի Ավետ ջան::oy Հուսով եմ գոբլինս լուրջ չեք ընդունել:))

keyboard
19.06.2014, 17:51
Վերցնում ենք օրը, այն մի լավ մաքրում նախանձից, ատելությունից, տխրությունից, ժլատությունից ու արհամարանքից:
Ավելացնում ենք 3 մեծ գդալ լավատեսություն, մի մեծ բուռ հավատ, մի գդալ համբերություն, մի քանի հատիկ հանդուրժողականություն, և վերջապես մի պտղունց քաղաքավարություն բոլորի նկատմամբ:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ՍԵՐ:

Դե քրքրվեք

մարիօ
19.06.2014, 17:53
Գալաթեան չի՞::think

Գրող
19.06.2014, 17:55
Դայանա՞ն ա:

keyboard
19.06.2014, 17:56
Դայանա՞ն ա:

Գալաթեան չի՞::think

Հաջորդը

CactuSoul
19.06.2014, 17:56
Գալաթեան չի՞::think

Չէ հա :o

Ընենց լավ ա տպավորվել էդ գրառումը, բայց հստակ չեմ հիշում՝ ով էր հեղինակը։ Agni՞ :think

Գրող
19.06.2014, 17:57
Շատ ծանոթ ա ախր: Ջահել աղջիկ ա գրողը:

Գրող
19.06.2014, 17:59
Վայ, ես պատահաբար գտա գրառումը: Գուգլով չէ, ուղղակի վերջերս գրառում էր կատարված նույն թեմայում, պատահական մտա: Էդ հաշի՞վ ա: :))

CactuSoul
19.06.2014, 18:01
Վայ, ես պատահաբար գտա գրառումը: Գուգլով չէ, ուղղակի վերջերս գրառում էր կատարված նույն թեմայում, պատահական մտա: Էդ հաշի՞վ ա: :))

Չէ, դու մի ասա, թող գուշակենք։ Խոսք եմ տալիս․ եթե ես հաղթեմ, գրառում դնելու հերթը քեզ կզիջեմ :))

keyboard
19.06.2014, 18:02
Շատ ծանոթ ա ախր: Ջահել աղջիկ ա գրողը:

չգիտեմ ինչքան ա ջահել

Վայ, ես պատահաբար գտա գրառումը: Գուգլով չէ, ուղղակի վերջերս գրառում էր կատարված նույն թեմայում, պատահական մտա: Էդ հաշի՞վ ա: :))

Գուգլով գտնելը հավասարա չգտնելուն, թող խաղանք յա :angry

Գրող
19.06.2014, 18:03
Չէ, դու մի ասա, թող գուշակենք։ Խոսք եմ տալիս․ եթե ես հաղթեմ, գրառում դնելու հերթը քեզ կզիջեմ :))

Չէ, ես մեկ էլ եսիմերբ մտնեմ: Որ հաղթես, դիր ;)

CactuSoul
19.06.2014, 18:04
Համ էլ ես հասկացա, որ Agni-ն չի հեղինակը, թե չէ Գրողը կասեր էդ մասին։
Ուրեմն E-la Via-ն երևի։

keyboard
19.06.2014, 18:05
Չէ, ես մեկ էլ եսիմերբ մտնեմ: Որ հաղթես, դիր ;)

Տենց բան չկա, ստեղ շախմատի օրենքն ա, ձեռ ես տվել, պտի խաղաս, խաղի կեսից դուրս գալ չեմ թույլատրում :angry

:D

Agni-ն չի հեղինակը,
Ուրեմն E-la Via-ն երևի։

կրկնակի ոչ

Գրող
19.06.2014, 18:06
չգիտեմ ինչքան ա ջահել

Գուգլով գտնելը հավասարա չգտնելուն, թող խաղանք յա :angry

Գուգլով չեմ գտել, յա, պատահական մտել եմ էդ թեման:

մարիօ
19.06.2014, 18:07
Ինչ-որ մեկի անձնական օրագրում եմ կարդացել:

keyboard
19.06.2014, 18:08
Գուգլով չեմ գտել, յա, պատահական մտել եմ էդ թեման:

կապ չունի, մեկա գուգլել ես

Ինչ-որ մեկի անձնական օրագրում եմ կարդացել:

մեյբի

Գրող
19.06.2014, 18:08
կապ չունի, մեկա գուգլել ես

Չեմ գուգլել:angry Պատահական մտել եմ: Ես կանոններով եմ խաղում :))

keyboard
19.06.2014, 18:10
Չեմ գուգլել:angry Պատահական մտել եմ: Ես կանոններով եմ խաղում :))

Քեզ պատասխանի իրավունք չենք տալիս :D
Թող մարդիկ տանջվեն յա :angry

StrangeLittleGirl
19.06.2014, 18:10
einnA?

keyboard
19.06.2014, 18:11
einnA?

ընտրված տարբերակը սխալ է տու տու տու տու տու

StrangeLittleGirl
19.06.2014, 18:13
Չամի՞չ

keyboard
19.06.2014, 18:15
Չամի՞չ

տու տու տու տու տու տու

StrangeLittleGirl
19.06.2014, 18:15
աաա՜, նոր ես էլ էդ թեմայում հայտնվեցի :D վսյո, ես էլ փաս

keyboard
19.06.2014, 18:17
աաա՜, նոր ես էլ էդ թեմայում հայտնվեցի :D վսյո, ես էլ փաս

Вы самое слабое звено - прощайте :D

StrangeLittleGirl
19.06.2014, 18:18
Вы самое слабое звено - прощайте :D

Հա, լավ, վերջին տարբերակս էնքան էլ հեռու չէր :))

keyboard
19.06.2014, 18:23
Հա, լավ, վերջին տարբերակս էնքան էլ հեռու չէր :))

հա դե, էդ նույնն ա, որ ավտոյի դեմի դուռը բացես, հետևից նստես :D

Vardik!
19.06.2014, 18:25
erexa-յի գրառու՞մն է: Եթե չեմ սխալվում, իրա օրագրում եմ կարդացել: :8

keyboard
19.06.2014, 18:30
erexa-յի գրառու՞մն է: Եթե չեմ սխալվում, իրա օրագրում եմ կարդացել: :8

Այ սենց հարամում եք էլի, չեք թողում մարդիկ տանջվեն :angry

Հա, Վարդիկ ջան, կարող ես գրառում դնել, կամ զիջել Գրող ու սև ցավ -ին :D

StrangeLittleGirl
19.06.2014, 18:37
Այ սենց հարամում եք էլի, չեք թողում մարդիկ տանջվեն :angry

Հա, Վարդիկ ջան, կարող ես գրառում դնել, կամ զիջել Գրող ու սև ցավ -ին :D

Տանջվելու գրառում դնեիր, տանջվեին: Ակտիվ թեմա, մի քիչ առաջ մեջը նոր գրառում: Մտնում ես, առաջինն էդ ա աչքովդ ընկնում :))

Vardik!
19.06.2014, 18:43
Տանջվելու գրառում դնեիր, տանջվեին: Ակտիվ թեմա, մի քիչ առաջ մեջը նոր գրառում: Մտնում ես, առաջինն էդ ա աչքովդ ընկնում :))

Բյուր, ազնվությամբ, ես դա շուտ էի կարդացել: Իսկ էսօրվա գրառումը կարդացի ստեղ գրելուց հետո: :oy
Բայց թող ուրիշը դնի գրառում: Ես նոր եմ տուն հասել ու խառն եմ:

keyboard
19.06.2014, 18:44
Տանջվելու գրառում դնեիր, տանջվեին: Ակտիվ թեմա, մի քիչ առաջ մեջը նոր գրառում: Մտնում ես, առաջինն էդ ա աչքովդ ընկնում :))

Չէի տեսել, որ էդ թեման նորերի շարքում ա :D

Vardik!
20.06.2014, 10:03
Դե որ իմ հերթն ա, ես էլ դնեմ հերթական գրառումը:

Զգույշ մատով կպա մեկին, նույն ակնթարթին բոլորը ասես մի հրամանով ծվծվոցով տարբեր
կողմեր փախան: Նոր հիշեցի, որ ապարատ ունեմ, բայց մինչեւ ուսապարկից հանեցի ետ
եկա, ինչքան էլ նայեցի, ոչ մեկին չկարողացա գտնել...
Ասում են փետրավորները խելք չունեն, դժվար ա հավատալը:

Մի փոքրի հուշում. շատ շուտվա գրառում է:

Vardik!
20.06.2014, 19:06
Էս գուշակող չկա՞: :think

keyboard
20.06.2014, 19:09
Էս գուշակող չկա՞: :think

Չդիմացա, գուգլեցի, բայց մեկա էլի էս էջն ա բերում, օրիգինալ գրառումը չկա, ահավոր ծանոթ ա, չեմ կարողանում հիշեմ ով ա, բայց դե դաժե գուգոն չգիտի, աչքիս զոռա, իսկ դու վստահ ես, որ սա բլոգի կամ ուրիշ տեղի գրառում չի :)

Vardik!
20.06.2014, 19:15

Չէ, իհարկե: Ոչ բլոգիա, ոչ էլ ուրիշ տեղի: Սովորական, ակումբային գրառում: Արդեն ասել էի, որ շատ շուտվա գրառում ա:

erexa
20.06.2014, 19:17
Փորձենք: Rammstein?

CactuSoul
20.06.2014, 19:17
Փորձեմ ենթադրել (ուսապարկ, ֆոտոապարատ․․․)․ One_Way_Ticket

Vardik!
20.06.2014, 19:20
Փորձեմ ենթադրել (ուսապարկ, ֆոտոապարատ․․․)․ One_Way_Ticket

Հը-ը, Կատուսիկ ջան: Ուրի՞շ: ;)

Երեխա ջան, չէի նկատել սկզբում: Էլի չէ: :esim

erexa
20.06.2014, 21:31
Գուցե Բարեկա՞մ: :think

Ռուֆուս
20.06.2014, 21:40
Գուգլել չգիտեք :)) Գտա, բայց չեմ պատկերացնում, որ որևէ մեկն առանց օգնության կգուշակի :))

մարիօ
20.06.2014, 22:03
Ինչ-որ մեկի անձնական օրագրում եմ կարդացել. կամ Արագած էր, կամ Արարատ, բայց մեռնեմ, թե հիշում եմ օրագրի անունը: :D

keyboard
20.06.2014, 22:05
Մարի, գրառում դիր:)

մարիօ
20.06.2014, 22:13
Մարի, գրառում դիր:)

aragats էր փաստորեն:think

Միլիոնավոր մինուսների սարսափը ընդամնեը -1-ն է: =>* Մի թերությունը կարող է թերությունների բազմությունն առավելություն սարքել:

Հեշտ բան. օրագրերից էլի:

CactuSoul
20.06.2014, 22:14
Արա՞մ

մարիօ
20.06.2014, 22:16
Արա՞մ

Փաստորեն չափից դուրս հեշտ էր, ահամ ;)

CactuSoul
21.06.2014, 00:27
Էլի հեշտ ա.

Թմուկ բերդը գրավողը Նադիր շահն ու իր անհամար զորքը չէին, ոչ էլ իշխան Թաթուլի գեղեցկուհի կինն ու նրա դավաճանությունը:

Թմկաբերդը գրավեց աշուղը:

Շինարար
21.06.2014, 00:38
արևածա՞գ

insider
21.06.2014, 01:37
Lion-ը :think

CactuSoul
21.06.2014, 01:45
արևածա՞գ
Ոչ:

Lion-ը :think
Ոչ:

ivy
21.06.2014, 11:49
MWMS՞

CactuSoul
21.06.2014, 16:20
MWMS՞

Չէ :)

Իսկ ինձ թվում էր՝ միանգամից եք գուշակելու:

Շինարար
21.06.2014, 16:27
Չէ :)

Իսկ ինձ թվում էր՝ միանգամից եք գուշակելու:

Տեսա` ով ա, բայց բացարձակ իրանից չէի սպասի սենց խոսքեր:

erexa
21.06.2014, 16:28
Հայկօ?

CactuSoul
21.06.2014, 17:33
Հայկօ?

Այօ :))

erexa
25.06.2014, 00:57
Դե գուշակեք: :)

սկսենք Ֆրանսերենից ... սիրում եմ որովհետև շատ նուրբ, զգացմունքային ու ԿՐՔՈՏ ( ոնց ուզում եք հասկացեք ) լեզու է :love շատերը Իտալերենը համարում են սիրո լեզու, իմ կարծիքով նրանք չարաչար սխալվում են ;)
Ֆրանսիան սիրում եմ որովհետև շատ գեղեցիկ քաղաք է! չիշտ է այնտեղ եղել եմ 10 տարեկանում, բայց դա ինձ չի խանգարել սիրահարվել այդ քաղաքին ... կյանքը իրականում շատ հասարակ է, բայց երբ որպես տուրիստ գնում ես քեզ այն տվում է շքեղ ու գեղեցիկ... շքեղության տակ թաքնված է հանգիստ ու նուրբ մի քաղաք գեղեցիկ պուրակներով ու այգիներով, շատ դուր եկավ այն հանգամանքը որ պողոցներում կային ԱՆԹԻՎ ծաղիկներ :love քայլում էի ու սիրահարվում բոլոր ծաղիկներին հերտով... :love հետո շատ եմ սիրում Փարիզը իր տանգարանների ու գեղեցիք հուշարձանների, հուշակոտողների համար :) ... րոմանտիկայի քաղաք է! ... րոմանտիկան մերնում է երբ սկսում ես քայլել դեպի Մոուլին Րոուգե տանող փողոցով ... :D դուրս չեկավ հյուրանոցը որը չգիտես ինչի շատ ՆԵՂ միջանցքներ ուներ ու փոքրիկ համարներ, չնայած համարվում էր Փարիզի ԼԱՎ հյուրանոցներից...
Ֆրանսիականը դե նայած ինչ... որոշ երգեր եմ սիրում... Մոպասանին և Ապոլիներին եմ սիրում :) :love մի խոսքով շատ-շատ եմ սիրում

CactuSoul
26.06.2014, 20:25
Կարող ա՞ Magic Mushroom-ն ա :think

erexa
26.06.2014, 20:48
Կարող ա՞ Magic Mushroom-ն ա :think

Ո՛չ: :)

CactuSoul
26.06.2014, 20:51
Փորձենք կառչել փրփուրներից․ Vive L'Armenie՞։ Զուտ Ֆրանսիայի մասին հիշատակելու համար եմ ասում :unsure

erexa
26.06.2014, 21:27
Փորձենք կառչել փրփուրներից․ Vive L'Armenie՞։ Զուտ Ֆրանսիայի մասին հիշատակելու համար եմ ասում :unsure

Փորձեք: Չէ, ինքն էլ չի: :)

Ուլուանա
26.06.2014, 21:29
Կարո՞ղ ա Sunny Stream–ը լինի (նախկին Ձնծաղիկը)։ Չնայած ինքն, իմ կարծիքով, ավելի գրագետ կգրեր, էստեղ տրանսլիտածին տառասխալները շատ են ինչ–որ...

0david0
26.06.2014, 21:29
Փորձեք: Չէ, ինքն էլ չի: :)

Նենց գրառումներ ես դնում, որ առանց գուգլելու ոչ մեկ չի կարա ասի, հիմի որ մեկը գուգլեց գրեց, պիտի հավատաս, որ չի գուգլել?

Dayana
26.06.2014, 21:32
Կարո՞ղ ա Sunny Stream–ը լինի (նախկին Ձնծաղիկը)։ Չնայած ինքն, իմ կարծիքով, ավելի գրագետ կգրեր, էստեղ տրանսլիտածին տառասխալները շատ են ինչ–որ...

Չեմ հիշում ով էր, Աննուշկան կարծեմ, որ «ռ» տառ չուներ ու փոխարենը միշտ «ր» էր գրում:

Smokie
26.06.2014, 21:38
Գուգլած է:))

Ուլուանա
26.06.2014, 21:40
Չեմ հիշում ով էր, Աննուշկան կարծեմ, որ «ռ» տառ չուներ ու փոխարենը միշտ «ր» էր գրում:
Բայց տվյալ դեպքում մենակ ռ–ի ու ր–ի խնդիր չէր։

CactuSoul
26.06.2014, 22:01
Բայց տվյալ դեպքում մենակ ռ–ի ու ր–ի խնդիր չէր։

Հա, էլի, ու Աննուշկայից չեմ սպասում, թե Ֆրանսիային քաղաք կասեր :8

erexa
26.06.2014, 22:13
Կարո՞ղ ա Sunny Stream–ը լինի (նախկին Ձնծաղիկը)։ Չնայած ինքն, իմ կարծիքով, ավելի գրագետ կգրեր, էստեղ տրանսլիտածին տառասխալները շատ են ինչ–որ...

Ո՛չ, ինքը չի:

erexa
26.06.2014, 22:14
Չեմ հիշում ով էր, Աննուշկան կարծեմ, որ «ռ» տառ չուներ ու փոխարենը միշտ «ր» էր գրում:

Աննուշկան էլ չի:

0david0
26.06.2014, 22:15
Եթե ոչ մեկն ա, ոչ մյուսն ա, ուրեմն otar-ն ա: Թեմայի իմաստը չեմ հասկանում:

CactuSoul
26.06.2014, 22:19
Եթե ոչ մեկն ա, ոչ մյուսն ա, ուրեմն otar-ն ա: Թեմայի իմաստը չեմ հասկանում:

Չես հասկանում՝ մի խաղա :))
Բայց ինչի՞ հենց otar-ը :unsure

0david0
26.06.2014, 22:20
Չես հասկանում, մի խաղա :))

Ես էլ առանց հասկանալու եմ խաղում :))

Բայց ինչի՞ հենց otar-ը :unsure

Որտև գուգլ ձյաձյան տենց ասեց :P

CactuSoul
26.06.2014, 22:21
Ես էլ առանց հասկանալու եմ խաղում :))

Որտև գուգլ ձյաձյան տենց ասեց :P

Էհ, էդ նշանակում ա հարամ անել։ Չի կարելի տենց :(

Chuk
26.06.2014, 22:24
Չես հասկանում՝ մի խաղա :))
Բայց ինչի՞ հենց otar-ը :unsure

Օտար, որտև չի հասկանում խաղի իմաստը :)

keyboard
27.06.2014, 10:21
Եթե ոչ մեկն ա, ոչ մյուսն ա, ուրեմն otar-ն ա: Թեմայի իմաստը չեմ հասկանում:
Դավ` խանգարում ես, թրոլինգ ես անում, ֆլուդ ես անում ու առհասարակ քեզ չսազող բաներ ես անում:
Եթե էսքան մարդ խաղի իմաստը տեսնում ա ու 180 էջ գրվել ա, ուրեմ մի բան կա էլի, դու կողքից նայի, թող մարդիկ խաղան-զվարճանան, կլնի չէ՞ Դավ :)

CactuSoul
27.06.2014, 16:20
erexa ջան, նոր գրառում դիր, գուշակենք։

erexa
27.06.2014, 18:35
Դե գուշակեք: :)

Ինչևէ, արդեն հարմարվել եմ բելգիական տիպիկ եղանակին. օրվա կեսն անձրև, կեսն էլ արև ու քամի: Չնայած դրան՝ հաճելի բաներ էլ կան. օրինակ այն, որ 15 տարեկանից բարձր բոլոր բելգիացի կանայք առնվազն իմ 2 քաշն ունեն /ընդ որում, բարձրահասակ էլ չեն առանձնապես/, ու այստեղ լողազգեստով ինձ իսկական սուպերմոդել եմ զգում: :D

StrangeLittleGirl
27.06.2014, 18:42
Դե գուշակեք: :)

Lionne-chasse?
Կամ չեմ հիշում ոնց էր Arm-lionne-ի նոր նիքը:

keyboard
27.06.2014, 18:44
Մտածըմ եմ Բյուրն ա, բայց լողազգեստո՞վ, չէ, դժվար:

erexa
27.06.2014, 18:57
Lionne-chasse?
Կամ չեմ հիշում ոնց էր Arm-lionne-ի նոր նիքը:

Ինքը չի:

erexa
27.06.2014, 18:58
Մտածըմ եմ Բյուրն ա, բայց լողազգեստո՞վ, չէ, դժվար:

Չէ, Բյուրն էլ չի:

StrangeLittleGirl
27.06.2014, 19:06
Անունը չեմ հիշում է... մի հոգի կար, վերջերս էլ էրեխա ունեցավ, Բելգիայում ա ապրում, օրագիր էլ ունի:

StrangeLittleGirl
27.06.2014, 19:09
Nimra
(չեմ գուգլել, ոչ էլ օրագիրն եմ բացել, ուղղակի օրագրերի բաժնում վերնագրերը կարդալով գնացի, գտա անունը)

erexa
27.06.2014, 21:15
Nimra
(չեմ գուգլել, ոչ էլ օրագիրն եմ բացել, ուղղակի օրագրերի բաժնում վերնագրերը կարդալով գնացի, գտա անունը)

Ես հավատում եմ, որ դու չես գուգլել, ինքը չի: :))

Արևհատիկ
27.06.2014, 21:22
Վելվետն ա՞ /նոր մականունը չեմ հիշում/:

erexa
27.06.2014, 21:45
Վելվետն ա՞ /նոր մականունը չեմ հիշում/:

Այո, նոր մականունը` AniwaR: :)

Արևհատիկ
27.06.2014, 22:08
Գուշակեք… Ինձ թվում ա հեշտ ա ;)

Էն օրը չպատմեցի, որովհետև խմած էի, եկա, մոռացա: Նոր եմ հիշել:

Ուրեմն Կովկաս պանդոկի ստորգետնյա հատվածում խաշ ենք ուտում ու եսիմ ինչ ռադիոակտիվ օղի ենք խմում: Էդ օղին երևի ուղեղի բջիջների 70 տոկոսը տեղում բթացնում էր, որովհետև ֆունկցիաներիս կեսը անջատվել էր: Մի 2 ժամ հետո ուզում եմ գնամ «վրաստանի դեսպանատուն»: Հայերեն՝ զուգարան:
Գնում եմ ստորգետնյա լաբիրինթոսներով, անցորդներից ու մատուցողներից հարցուփորձ անելով, վերջը գտա: Ինչ-որ պապուասական, լիաններից գործած վարագույր հիշեցնող բան ա, քաշում ես ու աջ ու ձախ կողմերը դռներ են: Ոչ մեկի վրա չի գրած տղամարդու ա, թե՞ կանացի:
Բայց դա չի զվարճալի:
Դեմս մի երիտասարդ ա դուրս գալիս ու ճամփես կտրում:
Աջ եմ գնում, ինքն էլ ա աջ գնում, ձախ եմ գնում, ինքն էլ ա ձախ գնում: Կանգնում եմ, կանգնում ա:
Մի 10 վայրկյան շվարած նայում եմ, արդեն ուզում եմ թռնեմ դեմքին, հետո նոր նկատում եմ, որ հայելու դեմն էմ կանգնած: Էդ օրն էլ նոր սվիտր էի հագել, որով ինձ հայելիով չէի նայել: Դրա համար էլ արտացոլանքիս չէի ճանաչում: Դէ օղին էլ ասեցի, որ դառդիոակտիվ էր:
Հետ գալուց հիշում էի, որ պատմեմ խնդանք, բայց մոռացա: :D

erexa
27.06.2014, 22:17
keyboard?

keyboard
27.06.2014, 22:20
keyboard?

ես էլ տենց մտածեցի, բայց չէ :D

Արևհատիկ
27.06.2014, 22:26
keyboard?
Չէ, ինքը չի :))

CactuSoul
28.06.2014, 01:44
Իմ հիշելով՝ Կուկն էր ))

Արևհատիկ
28.06.2014, 12:01
Կուկն էլ չի:

Smokie
28.06.2014, 12:41
Ես հիշում եմ, էս գրառումը մի անգամ էլ ա էս թեմայում դրվել: Հեղինակին էլ եմ հիշում եթե իհարկե չեմ սխալվում, ավելի լավ ա չասեմ, արդար չի լինի::)

CactuSoul
28.06.2014, 14:04
Elmo՞

keyboard
28.06.2014, 14:05
Elmo՞

Գրառում դիր ;)

CactuSoul
28.06.2014, 14:16
Խնդրեմ.

Մի քանի օր առաջ ավտոբուսում նստած իմ համար տուն էի գնում: Կանգառում կանգնեց, տեսա նստողների մեջ կին կա, վեր կացա, որ տեղ տամ (ընենց չէր, որ սիրուն էր, ասեցի ձև տամ, մի 30-40 տարեկան կլիներ): Մեկ էլ մեկը էդ աղջկանից առաջ ընկավ ու նստավ տեղս: Ֆազերս քցեց, ասեցի "Ապեր աղջկան էի տեղ տալիս" :angry
Դե ընենց ասեցի, որ հերիք չի տեղից հելավ, դեմքն էլ դառավ բազուկի գույն :D
Մեկ էլ տեսա ձեռները վառված էին :( էն աստիճանի վառված, որ նայում էի ու իմ ձեռներն էին ցավում, սենց սաղ կլեպ-կլեպ դուրս էր եկած ու վառ ռոզովի գույնի: Պատկերացնում եմ կանգնած ժամանակ որ բռնվում էր, ոնց էր ցավում :(

Արևհատիկ
28.06.2014, 14:17
Elmo՞
Հա :) Քո հերթն ա:

keyboard
28.06.2014, 14:27
Ռուբին ա սենց բաներ պատմում, բայց ոնց որ պատմողը տղա ա, Արա՞մ:

StrangeLittleGirl
28.06.2014, 14:32
Ջո՞ն

CactuSoul
28.06.2014, 18:35
Տղա ա, բայց ոչ Johnն ա, ոչ էլ Արամը:

erexa
28.06.2014, 19:32
keyboard?

keyboard
28.06.2014, 20:09
keyboard?

Չէ, ես էլ չեմ :B

Մուշու
28.06.2014, 21:23
Ես չգիտեմ ով ա, բայց ահավոր բան ա եղել :

Շինարար
28.06.2014, 21:25
Մարկի՞զ:

CactuSoul
29.06.2014, 04:53
Չէ, keyboard-ն ու Մարկիզն էլ չեն:

Արևհատիկ
29.06.2014, 10:49
Կարող ա՞ Հարդն ա:

CactuSoul
29.06.2014, 13:25
Հարդն էլ չի:

erexa
29.06.2014, 13:56
Gayln ա?

CactuSoul
29.06.2014, 14:15
Gayln ա?

Չէ:

erexa
29.06.2014, 14:21
Յոհաննեսը?

CactuSoul
29.06.2014, 14:24
Յոհաննեսը?

Չէ, Յոհաննեսն էն ժամանակ դեռ գրանցված չէր:
Ուզում եմ հուշել, էն էլ մենակ մի բան կարող եմ ասել, որ համարյա նույնն ա, թե անունն ասեմ: Չգիտեմ ինչ անել:

erexa
29.06.2014, 16:15
Չէ, Յոհաննեսն էն ժամանակ դեռ գրանցված չէր:
Ուզում եմ հուշել, էն էլ մենակ մի բան կարող եմ ասել, որ համարյա նույնն ա, թե անունն ասեմ: Չգիտեմ ինչ անել:

Չէ, թող մի քիչ էլ չարչարվենք: Vistolog?

CactuSoul
29.06.2014, 17:13
Չէ, թող մի քիչ էլ չարչարվենք: Vistolog?

Նե-ա )

Շինարար
29.06.2014, 17:38
Երվանդ:

ivy
29.06.2014, 19:06
Գուշակելով չի, այլ հիշելով. կարդացել եմ գրառումը ժամանակին:
Կարծեմ Արմենն է հեղինակը, որ մականվան վերջում թվեր ունի:

CactuSoul
29.06.2014, 22:49
Գուշակելով չի, այլ հիշելով. կարդացել եմ գրառումը ժամանակին:
Կարծեմ Արմենն է հեղինակը, որ մականվան վերջում թվեր ունի:

Հա, armen9494-ն է:

Գրառում դիր, ivy :)

ivy
29.06.2014, 22:51
Դուք դրեք իմ տեղը։

StrangeLittleGirl
29.06.2014, 23:45
Դուք դրեք իմ տեղը։

Ռիփ, դիր էլի մեկ-մեկ, թե չէ գալիս, գուշակում, գնում ես :))

E-la Via
29.06.2014, 23:46
Դնեմ...

Զուգարանում «գործն» ավերտելուց հետո ո՞րը պետք է լինի մարդու ամենաառաջին նպատակը և գործողությունը՝ հետույքը մաքրելը։ Բայց արի ու տես, որ այսօր մարդիկ դա թողած, էտ վիճակով փորձում են աշխարհը փոխել.....

Այ սա մարդկության ամենամեծ խնդիրներից է, որ մարդիկ իրենց գործերը թողած, իրենցով զբաղվելու փոխարեն ընկնում ու սկսում են լուծել համամարդկային խնդիրներ՝ չնկատելով կամ աչքաթող անելով իրենց իսկ վիճակը։

StrangeLittleGirl
29.06.2014, 23:49
Մե՞ֆ

Թե՞ Մեֆը բառերն իրանց անուններով կկոչեր :D

E-la Via
30.06.2014, 00:14
Մե՞ֆ

Թե՞ Մեֆը բառերն իրանց անուններով կկոչեր :D

ըհը, ինքը հաստատ էդքան նրբանկատ չէր լինի :D: