PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14

Skeptic
29.08.2013, 11:08
Չէ, ինքը չի:

Smokie
29.08.2013, 11:48
Նաիրուհի՞:think

Skeptic
29.08.2013, 14:00
Հը-ը:

Ուլուանա
30.08.2013, 18:21
Սկեպտիկ, միգուցե ինչ–որ հուշու՞մ տաս։ Խաղը կանգնել ա։

Skeptic
30.08.2013, 20:30
Գրառողը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ա, գրառումն էլ իրա մասնագիտությանը անմիջականորեն առնչվում ա:

ivy
30.08.2013, 21:06
Ալֆա՞:

Skeptic
30.08.2013, 22:51
Չէ:

Մի հուշում էլ. ինքը աշխարհագրական առումով երկրորդ ամենամեծ ակումբային համայնքից ա:

Ուլուանա
30.08.2013, 22:53
Չէ:

Մի հուշում էլ. ինքը աշխարհագրական առումով երկրորդ ամենամեծ ակումբային համայնքից ա:
Էհ, Սկեպտիկ, մի հատ հուշում էլ պետք ա հուշումդ գուշակելու համար :D։

Smokie
30.08.2013, 23:04
Արփինեն ա՞

Skeptic
30.08.2013, 23:08
Վըյհ, էն քաղաքից ա, որն ակտիվ ակումբցիների քանակով երկրորդ տեղն ա զբաղեցնում: :sad


Ասեցի, պրծա, էլի: :(

_Հրաչ_
30.08.2013, 23:09
Ոնց որ Դեկադայի ոճն ա: :think

Skeptic
30.08.2013, 23:11
Հա, Սմոք ջան, Արփինեն ա :)

Ուլուանա
30.08.2013, 23:12
Հա, ես էի ուզում ասել. Դեկադան կլինի :)))։

Բայց ասեմ, որ համայնքը գուշակելն ավելի բարդ էր, մեկ ա :D։

Ուլուանա
30.08.2013, 23:13
Իյա, Դեկադան չէ՞ր :unsure։ Բայց ախր նման էր, է... :D

Smokie
30.08.2013, 23:15
Դե, ներող կլնեք... կհանդիպենք վաղը այս թեմայում::))

Բարի գիշեր:bye

Smokie
31.08.2013, 12:22
Դե՞

Ձմեռ պապիկ ջան ես մի ցանկություն ունեմ, որը առաջանում է միշտ ամեն տարվա ավարտին. ամեն տարվա ավարտը մահանալու նման մի բան է դառնում ինձ համար: Ես արդեն մահացել եմ 25 անգամ ու այս տարի կլինի 26: Արի թող միշտ Նոր տարի լինի էլի, թող ոչինչ չավարտվի էլի, վախում եմ այս մի մահը վերջինը լինի...

Alphaone
31.08.2013, 12:31
Կասկածեցի, գուգլեցի ու փոշմանեցի, որ գուգլել եմ, լավ էլ ճիշտ էի կասկածել :( չեմ ասի ով է, ուղղակի մտածեցի չթաքցնեմ, էլի, որ գիիտեմ :)

Ներսես_AM
31.08.2013, 13:20
Արյա, ճիշտ ես :)) Ես ուրիշ բանի հետ խառնեցի, երբ Ներսեսը Ակումբի պատմության մեջ առաջին ու միակ անգամ Չուկին տուգանել էր :)) Ես էլ Գուգլեցի ու ամոթ ինձ :)) Ախր իմ մատն էլ էր խառը :))

Պռավել ես էլի Ռուֆ, ես համ տուգանել եմ, համ էլ արգելափակել եմ: Չեք հավատում, Չուկին հարցրեք: :B

erexa
31.08.2013, 13:21
CactuSoul :think

CactuSoul
31.08.2013, 15:21
CactuSoul :think

Ես չեմ:

Smokie
31.08.2013, 16:03
Հա, Կակտուսը չի:))

Smokie
31.08.2013, 22:03
Կասկածեցի, գուգլեցի ու փոշմանեցի, որ գուգլել եմ, լավ էլ ճիշտ էի կասկածել :( չեմ ասի ով է, ուղղակի մտածեցի չթաքցնեմ, էլի, որ գիիտեմ :)

Ալֆ ջան, շատ լավ ա որ գուգլել ես:)) Հանգամանքների բերումով երեւի չկարողանամ ակումբ մտնել, իմ փոխարեն կպատասխանե՞ս գուշակություններին:pardon

:oy

Նաիրուհի
01.09.2013, 06:09
Կարինեն չէ՞ր գրել սա: Claudia Mori-ն: :think

Իմ հիշելով՝ ինքն էր, բայց նախանցած տարի, որովհետեւ հիմա տարիքը չի բռնում :Դ

Alphaone
01.09.2013, 07:32
Կարինեն չէ՞ր գրել սա: Claudia Mori-ն: :think

Իմ հիշելով՝ ինքն էր, բայց նախանցած տարի, որովհետեւ հիմա տարիքը չի բռնում :Դ

Ճիշտ ես, Նաիրուհի ջան, քո հերթն ա, ես Սմոքիի առջև պատասխանատվություն եմ վերցրել, կատարեմ :D

Նաիրուհի
01.09.2013, 13:08
Գուշակեք :))


Սադոմազոխիստական գրառում…
Երբևէ փորձե՞լ եք հաճույք ստանալ բարձր ջերմությունից: Քիչ առաջ ատում էի այս հիվանդությունը ու ուզում էի գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, սակայն մի պահ կենտրոնացա զգացողություններիս վրա. մարմնումս`թուլություն, շարժվելու դժվարություն, այ իսկ ուղեղումս խնջույք էր, ուրեմն ուժեղ դժժոց` դինամիկներ կան միացվաց անհասկանալի երաժշտությամբ, մտքերս լողում են. մշուշոտ տեսարաններ, կիսատ մնացած գործեր, կարոտած մարդկանց դեմքեր, հիշողություններ ու ըտենց դանդա~ղ սահու~ն լողացո~ղ վիճակ… ու մեկ էլ ուշքի ես գալիս քո իսկ բարձր փռշտոցի ձայնից :))
Հ.Գ. Տեսնես թմրանյութերի ազդեցությունն էլա սենց լինում: :think
Հա, մեկ էլ նոր մեկի ստատուսը կարդացի դուրս շատ եկավ.
Կնոջ աղոթքը Աստծուն՝ ամուսնու համար.
-Աստված ջան, Ինձ իմաստություն տուր, որ դիմանամ նրա բնավորությանը, համբերություն տուր, որ դիմանամ նրա արարքներին, սակայն ուժ չեմ խնդրում, թե չե կտամ կսատկացնեմ դրան:

Հ.Գ. լավ չեմ ոնցոր :),,,

keyboard
01.09.2013, 13:25
Ռուբին պտի ըլնի էլի :D

Նաիրուհի
01.09.2013, 19:18
Ռուբին պտի ըլնի էլի :D

Ռուբին չի :D

Վոլտերա
01.09.2013, 19:26
Նախ Ռուբին երբեք սխալներով գրառում չի անում:P
իրեն տաս օր էլ սոված պահեիք , ինքը էն վերջին աղոթքի մասը չէր դնի
ոճն ընդհանրապես իրենը չէր, մանավանդ վերջին նախադասությունը
ու մեկ էլ Ռուբին երբեք հաճույք չէր ստանա բարձր ջերմությունից:P

Alphaone
01.09.2013, 19:44
Ուրեմն լավ ա, ես չասեցի՝ Մարին, թե չէ ինձ կախաղան էր սպասվում :D

Ինձ թվում ա, հենց ինքը՝ Նաիրուհին է (եթե իհարկե էս էլ գնդակահարություն չի)

Վոլտերա
01.09.2013, 19:45
Ուրեմն լավ ա, ես չասեցի՝ Մարին, թե չէ ինձ կախաղան էր սպասվում :D

Ինձ թվում ա, հենց ինքը՝ Նաիրուհին է (եթե իհարկե էս էլ գնդակահարություն չի)

Էդ երբ ա՞ Նաիրուհին սխալներով գրառում արել :angry

Alphaone
01.09.2013, 19:47
Էդ երբ ա՞ Նաիրուհին սխալներով գրառում արել :angry

Ա՜, ոչ էլ տեսել էի սխալները, ճիշտ ա, Լիլն էլ չի :)

Smokie
02.09.2013, 09:41
Գուգլելու մեե՜ծ ցանկություն կա:)) :P

erexa
02.09.2013, 16:06
Գուշակեք :))

Ոնց տեսնում եմ, դժվար ա գուշակելը, չես օգնի՞:

Smokie
12.09.2013, 14:30
Էլի ստոպ ա եղել:(


Ոնց տեսնում եմ, դժվար ա գուշակելը, չես օգնի՞:

Հը՞ Լիլ ի՞նչ կասես::sulel



Անձամբ ես, արդեն վաղուց գիտեմ պատասխանը:))

StrangeLittleGirl
12.09.2013, 14:45
Կիտա՞

Նաիրուհի
12.09.2013, 17:00
Կիտա՞

Չէ, Կիտան չի։

StrangeLittleGirl
12.09.2013, 17:19
Aniwar

Ուլուանա
12.09.2013, 17:26
Aniwar
Ինձ թվում ա՝ Aniwar-ն էլ էր ավելի գրագետ գրում :))։

StrangeLittleGirl
12.09.2013, 17:31
Ինձ թվում աէ Aniwar-ն էլ էր ավելի գրագետ գրում :))։

բայց գրառման հեղինակը տաքություն ունի :))

E-la Via
12.09.2013, 18:06
Էլիզե՞

Նաիրուհի
12.09.2013, 18:45
Aniwar



Էլիզե՞

Չէ, իրենք չեն :)

CactuSoul
12.09.2013, 20:04
Կարող ա՞ Katka-ն ա :}

Mephistopheles
12.09.2013, 20:07
ես գիտեմ ով ա գրել… բայց չեմ ասի… տեսնեմ կիմանա՞ք…

CactuSoul
12.09.2013, 20:12
Սլիմ :o

Վոլտերա
12.09.2013, 20:16
Կարինե՞

ivy
12.09.2013, 20:25
Կարդացել եմ էդ գրառումը, կարծեմ մելանխոլիան էր գրել։

Նաիրուհի
12.09.2013, 22:39
Երեխեք, Ակումբը նորմալ չի բացում, գրառումները հատ-հատ չեմ կարող մեջբերել, ընդամենն ասեմ, որ բոլոր տարբերակները սխալ են: :))

erexa
24.09.2013, 02:01
Մարկի՞զ :think

Նաիրուհի
11.10.2013, 23:57
Մարկի՞զ :think

Ոչ։ Երեխեք, կարո՞ղ է հուշում ուզեք կամ միանգամից ասեմ. երկարեց ոնց որ :)

Arpine
12.10.2013, 00:02
Քույր Քերիական ա մի տեսակ:8, ինքը՞

erexa
25.11.2013, 02:51
Ոչ։ Երեխեք, կարո՞ղ է հուշում ուզեք կամ միանգամից ասեմ. երկարեց ոնց որ :)

Երկարեց, միանգամից ասա:

CactuSoul
25.11.2013, 18:22
Շատ անհավանական բան եմ ասում, գիտեմ, բայց․․․ կարող ա՞ Agni-ն ա :D

Մեկ էլ Մեֆի վրա եմ կասկածում, բայց նույնիսկ ավելի քիչ, քան Agni-ի :))

Smokie
25.11.2013, 18:28
Շատ անհավանական բան եմ ասում, գիտեմ, բայց․․․ կարող ա՞ Agni-ն ա :D

Մեկ էլ Մեֆի վրա եմ կասկածում, բայց նույնիսկ ավելի քիչ, քան Agni-ի :))

Այ էստեղ ես արդեն չդիմացա:))

Հուսով եմ Լիլիթը ինձ կների, որ ե՛ս ասեմ, հա՛ Ագնին ա:sulel

CactuSoul
25.11.2013, 18:47
Այ էստեղ ես արդեն չդիմացա:))

Հուսով եմ Լիլիթը ինձ կների, որ ե՛ս ասեմ, հա՛ Ագնին ա:sulel

Ա՜ :D Ով կմտածեր )) Բայց փաստորեն հիշողությանս եսիմ որ ծալքերում մնացել էր, շա՜տ աղոտ :)
Հիմա շտապում եմ, գիշերը տնից մի բան կգտնեմ-կդնեմ :B

CactuSoul
26.11.2013, 11:00
Դե գուշակեք․


Դարերի ընթացքում հայ ժողովուրդը շատ փղեր է տեսել, շատ փղերի հետ է պայքարել:
Փղերը նախկինում հարբած էին և կռվարար: Ինչքան էլ զարմանալի լինի, նրանք միշտ կոնֆլիկտի մեջ էին բազմադարյա մեր ազգի հետ:
Բայց այսօր, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների և բանակցությունների գերազանց վարպետների փղերը էլ մարտական չեն:
Ավելին, նրանք ոչ ալկոհոլային են և վարդագույն:
Հենց այդպիսին է մեր Գրանդ Քնեդի փղիկը, որը ոչ միայն չի խմի և խմած տուն գալով չի ծեծի ձեզ, այլև կդիմավորի և կհյուրասիրի ձեզ և ձեր փոքրիկներին:
Գրանդ Քենդի փղիկի հետ, դուք կմոռանաք առօրյա հոգսերն ու կտրվեք զվարճանքի:

Գրանդ Քենդի փղիկ՝ Վարդան Մամիկոնյաններն ավելորդ են:

erexa
26.11.2013, 18:22
Հայկօ?

CactuSoul
26.11.2013, 18:48
Հայկօ?

չէ :)

Cassiopeia
26.11.2013, 19:10
Մելիքին հիշեցի :)

CactuSoul
26.11.2013, 19:34
Մելիքին հիշեցի :)

Մելիքին ես էլ եմ հիշում հաճախ :) Բայց ինքը չի էս գրառման հեղինակը:

Dayana
26.11.2013, 19:42
Սենց բաներ Էլմոն էլ էր գրում :unsure

Ռուֆուս
26.11.2013, 19:48
Տրիբու՞ն

Dayana
26.11.2013, 20:08
Ռուֆ, Էլմոն էր, նոր գուգլեցի ու համոզվեցի։ Կարոտել եմ Էլմոյի հումորին :(

Հ․Գ․ Գուգլելով չեմ պատասխանը գտել :nono

CactuSoul
26.11.2013, 20:39
Հա, Էլմոն էր :)
Քո հերթն ա, Դայանչ :)

Dayana
27.11.2013, 01:21
Հա, Էլմոն էր :)
Քո հերթն ա, Դայանչ :)

Ժողովուրդ ջան, իմ փոխարեն մեկդ դրեք գրառում, խնդրում եմ:

CactuSoul
27.11.2013, 02:17
Էլի ես դնեմ: Ինձ թվում ա՝ հեշտ ա.


Երբեմն կնոջ մազերի մեջ ավելի շատ պատմություն կա, քան նրա մասին գրված բոլոր գրքերում միասին վերցրած:

erexa
27.11.2013, 02:54
Հայկօ? :))

CactuSoul
27.11.2013, 10:28
Հայկօ? :))

չէ :))

Dayana
27.11.2013, 13:25
Ինձ թվում ա, որ աղջիկ ա գրել։
SSS կամ Արևածագ

CactuSoul
27.11.2013, 16:15
Ինձ թվում ա, որ աղջիկ ա գրել։
SSS կամ Արևածագ

Աղջիկ ա, ես նույնիսկ կասեի՝ կին՝ բառի լավագույն իմաստով ))
Բայց ՏՏՏ-ն չի, ոչ էլ Արևածագը։

Շինարար
27.11.2013, 16:31
Աղջիկ ա, ես նույնիսկ կասեի՝ կին՝ բառի լավագույն իմաստով ))
Բայց ՏՏՏ-ն չի, ոչ էլ Արևածագը։

Գալաթեա՞ն:

CactuSoul
27.11.2013, 16:40
Գալաթեա՞ն:

չէ :)

Dayana
27.11.2013, 16:44
Աղջիկ ա, ես նույնիսկ կասեի՝ կին՝ բառի լավագույն իմաստով ))
Բայց ՏՏՏ-ն չի, ոչ էլ Արևածագը։
Ես արդեն գուգլել եմ, սրանից ավելի մեծ հուշում հնարավոր չէր գրել։ Հիմա բոլորը կիմանան:

Smokie
27.11.2013, 16:51
Դեկադա՞

CactuSoul
27.11.2013, 17:16
Դեկադա՞

չէ :)

Smokie
27.11.2013, 17:23
ivy?:think

Sagittarius
27.11.2013, 17:30
Աղջիկ ա, ես նույնիսկ կասեի՝ կին՝ բառի լավագույն իմաստով ))
Բայց ՏՏՏ-ն չի, ոչ էլ Արևածագը։

Մե՞ֆ :think

CactuSoul
27.11.2013, 18:03
ivy–ն չի, Մեֆն՝ առավել ևս։

Smokie
27.11.2013, 18:08
Կարող ա՞ Կարինեն ա՝ Claudia Mory-ն:8

CactuSoul
27.11.2013, 18:13
Կարող ա՞ Կարինեն ա՝ Claudia Mory-ն:8

Հը-ըն :)

Smokie
27.11.2013, 18:16
Ուլուա՜նան :mtqi paycaracum

CactuSoul
27.11.2013, 18:29
չէ՜ :)

Ի դեպ, Ուլուանան որ գար, միանգամից կգուշակեր հեղինակին, ԻՀԿ :B

Ուլուանա
27.11.2013, 18:48
Բարեկա՞մն ա :))։

CactuSoul
27.11.2013, 19:30
Բարեկա՞մն ա :))։

Ասում էի, չէ՞, որ կգա ու կգուշակի :)) Հա, Ան, ինքն ա :)

Ուլուանա
27.11.2013, 19:32
Ասում էի, չէ՞, որ կգա ու կգուշակի :)) Հա, Ան, ինքն ա :)
Ճիշտն ասած՝ գրառումը վաղուց էի տեսել, բայց չէի գուշակել :oy։ Որ տեսա՝ գրել ես՝ Ուլուանան կգուշակի, հետն էլ նախորդ հուշումդ նայեցի (որ կին ա), էդ բոլորը համադրելով՝ ենթադրեցի, որ ինքը կլինի :))։

Ուլուանա
27.11.2013, 19:47
Մի հատ կռիսական գրառում եմ դնում։ Հեղինակը հիմա էլ ա ակտիվ, բայց նենց իրան նման չի էս գրառման մեջ, որ ես հաստատ չէի գուշակի :D։ Բայց դե էս թեման մենակ գուշակելու համար չի, չէ՞, նաև հին գրառումները նորովի բացահայտելու, էնպես որ :)).


Էնպեսա ստացվել, որ մեր տակի, վերևի ու կողքի բոլոր հարևանները ծեր ու կիսախուլ մարդիկ են: Սկզբում շատ էինք ուրախացել, որ ինչքան կուզենք կբարձրացնենք երաժշտության ձայնը, կաղմկենք, ղժղժան հյուրեր կկանչենք, ոչ ոք չի բողոքի: Մի խոսքով, էտպես շատ ոգևորվել էինք, որ մեր բախտը բերելա, մինչև էն պահը, երբ մեր այդ հարևան տատիկ-պապիկները սկսեցին ինտենսիվորեն հեռուսատացույց նայել... Ու դե խուլ են, չէ՞, ձայնը հո չեն քոքում... Հետն էլ որ մի բան դուրները գալիսա, սկսում են ծափ տալ ու գոռալ. «Բռա~վո, բռա~վո» ու ձեռնափայտով խփել ուր պատահի...
Այ դա հաշվի չէինք առել...

Ռուֆուս
27.11.2013, 20:07
Անուկ, դու՞ ես

ՀԳ չնայած, չէ, դու ա-երով գրաում չէիր անի

Ուլուանա
27.11.2013, 20:09
Անուկ, դու՞ ես
Չէ :D։ Ես երբեք օժանդակ բայը բային կպած չեմ գրել։

Ուլուանա
27.11.2013, 20:13
Լավ, քանի որ իսկապես դժվար ա, մի հատ հուշում անեմ. հեղինակը հիմա համարյա երբեք «ա» օժանդակ բայը չի գործածում, հիմնականում «է»–երով ա գրում։

Sagittarius
27.11.2013, 20:35
ո՞ր երկրում են տատիկ-պապիկները «բրավո-բրավո»-ն հաճախ օգտագործում :think

ivy
27.11.2013, 20:39
Էս երևի հնադարյան գրառում է, երբ «ա» օժանդակ բայերը առանձին չգրելը դեռ «մոդայի» մեջ էր :))

Ռուֆուս
27.11.2013, 20:52
Էս երևի հնադարյան գրառում է, երբ «ա» օժանդակ բայերը առանձին չգրելը դեռ «մոդայի» մեջ էր :))

Մեր մեջ ասած շատ անգրագետ գրառում ա, ես հեղինակից տենց բան չէի սպասում։ Լավ ա, հեղինակը մեր աչքի առաջ քիչ քիչ վերածվեց գրագետ գրողի ։))

ivy
27.11.2013, 20:56
Մեր մեջ ասած շատ անգրագետ գրառում ա, ես հեղինակից տենց բան չէի սպասում։ Լավ ա, հեղինակը մեր աչքի առաջ քիչ քիչ վերածվեց գրագետ գրողի ։))

Էդպես-ը տ-ով, բրավոն ռ-ով, օժանդակ բայերի հերն անիծած… Սենց անգրագետներ կա՞ն Ակումբում :think

Smokie
27.11.2013, 21:05
Ահավոր հետաքրքիր ա, աչքիս գուգլեմ:))

StrangeLittleGirl
27.11.2013, 21:34
Նաիրուհի՞ :))

Ուլուանա
27.11.2013, 21:39
Նաիրուհի՞ :))
Չէ :))։
Լավ, մի հատ էլ հուշում. հեղինակը Հայաստանում չի ապրում։

StrangeLittleGirl
27.11.2013, 21:42
Չէ :))։
Լավ, մի հատ էլ հուշում. հեղինակը Հայաստանում չի ապրում։

Սագիտարիուս :))

Շինարար
27.11.2013, 21:44
Սագիտարիուս :))

Ուլուանա՞:

Sagittarius
27.11.2013, 21:45
Սագիտարիուս :))

իմ հարևանները միշտ ուսանողներ/ջահելություն են եղել :esim

StrangeLittleGirl
27.11.2013, 21:51
Աաա, մի րոպե, Այվի՞ն :D

Ուլուանա
27.11.2013, 21:51
Սագիտարիուս :))
Չէ։

Ուլուանա՞:
Չէ, Ռուֆուսն ամենասկզբից էդ տարբերակն ասել էր :))։

Լավ, մի հատ էլ հուշում. հեղինակն իգական սեռի ա։

Ուլուանա
27.11.2013, 21:52
Աաա, մի րոպե, Այվի՞ն :D
Հա :))։

Հուսով եմ՝ ինձ չի ատի էդ գրառումը մեյդան հանելուս համար :oy։ Ուղղակի էդ թեման էի նայում, որ գրառում գտնեմ, կոնկրետ մարդու գրառումներ չէի փնտրում, մեկ էլ էդ գրառումը տեսա, աչքերիս չհավատացի, մտածեցի՝ էս ա, որ կա, կդնեմ :))։

Sagittarius
27.11.2013, 21:52
Չէ։

Չէ, Ռուֆուսն ամենասկզբից էդ տարբերակն ասել էր :))։

Լավ, մի հատ էլ հուշում. հեղինակն իգական սեռի ա։

Մե՞ֆ :think

StrangeLittleGirl
27.11.2013, 21:52
Հա :))։

Փաստորեն Ռիփը սենց անգրագետ ա էղել :D
Գնամ գրառում փորելու

StrangeLittleGirl
27.11.2013, 21:55
դե գնացեք :))

Ես կարծում եմ, որ սկզբից կա ոչ թե «ես», այլ «մենք»: Ամեն մարդ ունի մի հսկա տեսականի դիմակներով, և պայմանների ու համատեքստի հետ կախված է, թե ինչպես պոտենցիալ դիմակ կիրականանա որպես իսկական «ես»: Ենթագիտակցորեն պետք է անընդհատ ընտրենք ամենահարմար դիմակները: Դա ոչ մի կեղծ երեսպաշտության նշան է, այլ անհրաժեշտ գոյատևության ստրատեգիա: Այս պոտենցիալ «ես»-երի հավաքածուն պետք է մշտապես ձևափոխվել, ընդլայնվել, ու շատ ափսոս, նվազել: Օրինակ, այսօր էլ չեմ կարող իրականացնել իմ պատանեկան «ես»-երից մի քանիսը, չնայած որ շատ կուզեի մշտապես էս կենսուրախ, անհոգ, մանկական [ջնջված նիք] մնալ ...
Հավանաբար միակ էական հատկանիշները, որոնք չեն փոխվում ու բազմապատկվում, հասարակական պատրանքներ են որպես օրինակ անուն, անձնագիր, ազգություն, ու մի քանի ֆիզիկական հատկանիշներ, օրինակ մարմնի գենետիկականորեն պլանված զարգացումը:

Ուլուանա
27.11.2013, 21:55
Դե լավ դուք էլ։ Բային կպած օժանդակ բայը մահացու մեղքերի թվին չի պատկանում։ Թող մի հատ էլ դ–ի փոխարեն տ լինի։ Ակումբցիների ճնշող մեծամասնությունը առնվազն էդքան «անգրագետ» գրում ա, ոչ մեկի վեջը չի, հիմա հանկարծ բոլորի աչքին դրանք անգրագիտության վերջին խազը թվացի՞ն :))։

Ուլուանա
27.11.2013, 21:56
դե գնացեք :))
Ա՜, իմացա. Ռիկն ա :))։ Lanterfant

StrangeLittleGirl
27.11.2013, 21:57
Դե լավ դուք էլ։ Բային կպած օժանդակ բայը մահացու մեղքերի թվին չի պատկանում։ Թող մի հատ էլ դ–ի փոխարեն տ լինի։ Ակումբցիների ճնշող մեծամասնությունը առնվազն էդքան «անգրագետ» գրում ա, ոչ մեկի վեջը չի, հիմա հանկարծ բոլորի աչքին դրանք անգրագիտության վերջին խազը թվացի՞ն :))։

Մի ժամ ա կարդում եմ, ասում եմ` բայց Բայն ի՞նչ կապ ունի :D

StrangeLittleGirl
27.11.2013, 21:57
Ա՜, իմացա. Ռիկն ա :))։ Lanterfant

էսքան հե՞շտ :)) քո հերթն ա

Ուլուանա
27.11.2013, 21:58
Մի ժամ ա կարդում եմ, ասում եմ` բայց Բայն ի՞նչ կապ ունի :D
Հա, ես էլ մի պահ գրածս որ կարդացի, աչքիս մի քիչ տարօրինակ երևաց էդ մասը :))։

Ուլուանա
27.11.2013, 21:59
Մեկդ դրեք, էլի, ես հեսա գնալու եմ։

Ingrid
27.11.2013, 22:03
Գուշակեք .
Սուրճի փոխարեն մի կում սառը ջուր… Զզվում եմ էս սենտիմենտալ նոպաներից: Մի կայծը բավական է, որ իրար հետևից շարվեն մտքեր, հիշողություններ, մոռացված, մեռած և «մեռած» մարդիկ: Ու նորից սկսում եմ վերլուծել, ջղայնանալ: Հետ եմ գնում, բայց ոչ մի կերպ 13,5 տարեկանից հեռու չեմ հասնում: Երևի հենց այդ ժամանակ եմ ծնվել:

StrangeLittleGirl
27.11.2013, 22:16
Գուշակեք .
Սուրճի փոխարեն մի կում սառը ջուր… Զզվում եմ էս սենտիմենտալ նոպաներից: Մի կայծը բավական է, որ իրար հետևից շարվեն մտքեր, հիշողություններ, մոռացված, մեռած և «մեռած» մարդիկ: Ու նորից սկսում եմ վերլուծել, ջղայնանալ: Հետ եմ գնում, բայց ոչ մի կերպ 13,5 տարեկանից հեռու չեմ հասնում: Երևի հենց այդ ժամանակ եմ ծնվել:

Մարի՞

Ingrid
27.11.2013, 22:17
Մարի՞
Բյուր, ո՞ր Մարին: Վոլտերա՞ն:

Ռուֆուս
27.11.2013, 22:18
Հեղինակը տրոլլ ա ։))

Ingrid
27.11.2013, 22:19
Հեղինակը տրոլլ ա ։))
Չէի ասի: ՃՃՃ

StrangeLittleGirl
27.11.2013, 22:29
Բյուր, ո՞ր Մարին: Վոլտերա՞ն:

Հա :)) բայց արդեն գուգլեցի, ինքը չի

Ingrid
27.11.2013, 22:34
Հա :)) բայց արդեն գուգլեցի, ինքը չի
Յաա, մի՛ Գուգլեք: Արդար խաղանք: ՃՃՃ
Մարին էլ գուցե մի հինգ տարուց նման մտքեր ու նման ձևով գրի, եսիմ, բայց էս գրողը անգամ իր օրագիրն այնքան գեղարվեստականէ գրում, որ էդքան լավ, մարդիկ կան, որ պատմվածքներ էլ չեն կարողանում գրել:

Ռուֆուս
27.11.2013, 22:40
Յաա, մի՛ Գուգլեք: Արդար խաղանք: ՃՃՃ

Ես չեմ խաղում կողքից հետևում եմ։ Սենց ավելի հետաքրքիր ա, ինչ անսլուխ պատասխան ասես չես կարդում ։))

StrangeLittleGirl
27.11.2013, 22:41
Ես չեմ խաղում կողքից հետևում եմ։ Սենց ավելի հետաքրքիր ա, ինչ անսլուխ պատասխան ասես չես կարդում ։))

չլնի՞ դու ես :))

Ingrid
27.11.2013, 22:43
:P
Ես չեմ խաղում կողքից հետևում եմ։ Սենց ավելի հետաքրքիր ա, ինչ անսլուխ պատասխան ասես չես կարդում ։))

Ռուֆ, էդ անսլուխ պատասխանների մեջ իմ պատասխաննե՞րն էլ են մտնում:

Ռուֆուս
27.11.2013, 22:44
չլնի՞ դու ես :))

Չէ, ի տարբերություն հեղինակի ես սկլերոտիկ չեմ ու 13,5-ից առաջ եղածները լավ էլ հիշում եմ ։))

StrangeLittleGirl
27.11.2013, 22:47
Չէ, ի տարբերություն հեղինակի ես սկլերոտիկ չեմ ու 13,5-ից առաջ եղածները լավ էլ հիշում եմ ։))

Ռուֆ, ասում եմ` գուգլել եմ :)) գիտեմ, որ դու չես :P

Ingrid
27.11.2013, 22:51
Չէ, ի տարբերություն հեղինակի ես սկլերոտիկ չեմ ու 13,5-ից առաջ եղածները լավ էլ հիշում եմ ։))
Ռուֆ, էս էսօր անտրա՞մ ես: Ինչո՞ւ ես հեղինակին սկրելոտիկ անվանում: Գո՞ւցե նեղանա:

Sagittarius
27.11.2013, 22:53
Գալաթեան ա…

Ingrid
27.11.2013, 22:58
Գալաթեան ա…
Ըըը, չէ:

Sagittarius
27.11.2013, 23:06
Ըըը, չէ:

աղջի՞կ/կ՞ին ա

Ingrid
27.11.2013, 23:06
աղջի՞կ/կ՞ին ա
այո: ՃՃՃՃ

Sagittarius
27.11.2013, 23:08
այո: ՃՃՃՃ

Մե՞ֆ :think

Ingrid
27.11.2013, 23:10
Մե՞ֆ :think
մոտ ես, քիչ-քիչ մոտենում ես:

Sagittarius
27.11.2013, 23:12
մոտ ես, քիչ-քիչ մոտենում ես:

Մեֆիստոֆելե՞ս :think

Ingrid
27.11.2013, 23:14
Մեֆիստոֆելե՞ս :think
Մի քայլ էլ մոտեցար:

Mephistopheles
27.11.2013, 23:23
Մի քայլ էլ մոտեցար:

Մեֆիստոֆելես Օ՛Հե՞լ…

Mephistopheles
27.11.2013, 23:27
Մե՞ֆ :think

Սագի ջան, փաստորեն կամ կին եմ կամ աղջի՞կ… սպասի մի հատ գնամ ստուգեմ…

Ingrid
27.11.2013, 23:28
Մեֆիստոֆելես Օ՛Հե՞լ…
Այո՛: Հենց դու...
Այս գրառման հեղինակի անունը շատ կապված է քո անվան հետ: Ուր իր գրառումն է, այնտեղ Մեֆի հակադարձումներ են և հակառակը:

Շինարար
27.11.2013, 23:29
Այո՛: Հենց դու...
Այս գրառման հեղինակի անունը շատ կապված է քո անվան հետ: Ուր իր գրառումն է, այնտեղ Մեֆի հակադարձումներ են և հակառակը:

Տրիբո՞ւն:

Ingrid
27.11.2013, 23:32
Տրիբո՞ւն:
Շինարար ջան, իգական սեռի ներկայացուցիչ է: Ես ինչքան գիտեմ՝ Տրիբունն արականին է պատկանում, թե՞ սխալվում եմ:
ՃՃՃՃՃՃ

Ռուֆուս
27.11.2013, 23:34
Սսսսսո՞վքեր են, արա... Որ ասում եմ անսլուխ են :))

Շինարար
27.11.2013, 23:34
Շինարար ջան, իգական սեռի ներկայացուցիչ է: Ես ինչքան գիտեմ՝ Տրիբունն արականին է պատկանում, թե՞ սխալվում եմ:
ՃՃՃՃՃՃ
Նա էնքան հմայիչ անձնավորություն ա, որ սեռը էլ կարևոր չի:

Շինարար
27.11.2013, 23:35
Սսսսսո՞վքեր են, արա...

Ռուֆ, խմո՞ւկ ես, թե՞ ուղղակի բարկացած:

Ingrid
27.11.2013, 23:35
Նա էնքան հմայիչ անձնավորություն ա, որ սեռը էլ կարևոր չի:
:D աաա

Ռուֆուս
27.11.2013, 23:36
Ռուֆ, խմո՞ւկ ես, թե՞ ուղղակի բարկացած:
Ռեֆրեշ արա, Շին ջան :Ճ

Ingrid
27.11.2013, 23:36
Ռուֆ, խմո՞ւկ ես, թե՞ ուղղակի բարկացած:
Ես էլ այդ հացն էի ուզում տալ. ի՞նչ է եղել, ինչո՚ւ ես էդպես ջղայն արձագանքում:

Շինարար
27.11.2013, 23:37
Ռեֆրեշ արա, Շին ջան :Ճ

Էլ չգիտեմ, հազար եմ ասել իրիկունով էդ բրեքֆըսթ թի խմելը լավ բանի չի հասցնի:

Mephistopheles
27.11.2013, 23:38
Բու՞յր…

Ռուֆուս
27.11.2013, 23:38
Ռուֆ, խմո՞ւկ ես, թե՞ ուղղակի բարկացած:


Ես էլ այդ հացն էի ուզում տալ. ի՞նչ է եղել, ինչո՚ւ ես էդպես ջղայն արձագանքում:

Գրառումն անելուց հետո ջոգեցի, որ կոպիտ ա հնչում, դրա համար մի հատ էլ սմայլիկ ավելացրի :)) Ինգրիդ, սկի հեղինակը ինքն իրեն չի գուշակի, մի քիչ էլ հուշումներ տուր մարդկանց :))

Mephistopheles
27.11.2013, 23:38
Լիզբե՞թ…

Ingrid
27.11.2013, 23:39
Բու՞յր…
Մեֆ ջան, էդ ո՞ւմ բույրն ես հիշել:

Ingrid
27.11.2013, 23:40
Գրառումն անելուց հետո ջոգեցի, որ կոպիտ ա հնչում, դրա համար մի հատ էլ սմայլիկ ավելացրի :)) Ինգրիդ, սկի հեղինակը ինքն իրեն չի գուշակի, մի քիչ էլ հուշումներ տուր մարդկանց :))
Էհհ, Ռուֆ, հեղինակը վայրկյանում գուշակեց ու ընթացք տվեց: Սրանից էն կողմ հուշում չկաաա:

Mephistopheles
27.11.2013, 23:41
Մեֆ ջան, էդ ո՞ւմ բույրն ես հիշել:

ՍտռենջԼիթըլԳըռլը…

Sagittarius
27.11.2013, 23:41
Տրիբո՞ւն:

Շինարա՞ր, դու է՞լ: Էս էլ գիտեի կարգին պարյադշնի տղա ես :))

Ingrid
27.11.2013, 23:42
ՍտռենջԼիթըլԳըռլը…
Մարդը գիտի էլի՝ ում բույրն հիշի, երբ հիշի...
Ճիշտ ես, ապրես:

Ռուֆուս
27.11.2013, 23:43
Էհհ, Ռուֆ, հեղինակը վայրկյանում գուշակեց ու ընթացք տվեց: Սրանից էն կողմ հուշում չկաաա:

Բա ասում եմ տրոլլ ա, ասում ես չէ :))

Mephistopheles
27.11.2013, 23:43
Այո՛: Հենց դու...
Այս գրառման հեղինակի անունը շատ կապված է քո անվան հետ: Ուր իր գրառումն է, այնտեղ Մեֆի հակադարձումներ են և հակառակը:

ես ե՞մ հեղինակը…

Ingrid
27.11.2013, 23:44
Բա ասում եմ տրոլլ ա, ասում ես չէ :))
Ակումբում ոնց որ երկու տրոլլի գիտեի, ի՞նքն էլ է տրոլլական հովերի գրկում: Եսիիմ, չեմ իմացել:

Ingrid
27.11.2013, 23:46
ես ե՞մ հեղինակը…
Չէ-չէ, արդեն վերևում ասել ես, ես էլ՝ պատասխանել:

Mephistopheles
27.11.2013, 23:46
Մարդը գիտի էլի՝ ում բույրն հիշի, երբ հիշի...
Ճիշտ ես, ապրես:

բայց ես գրառումը չէի կարդացել… ես ս բաժնում աշխատում եմ չգրել… Չուկն ասել ա կփակի եթե գրեմ…

Ingrid
27.11.2013, 23:47
բայց ես գրառումը չէի կարդացել… ես ս բաժնում աշխատում եմ չգրել… Չուկն ասել ա կփակի եթե գրեմ…
Ինչո՞ւ: Բա ի՞նչ անենք:

Mephistopheles
27.11.2013, 23:47
Ինչո՞ւ: Բա ի՞նչ անենք:

ոչ մի բան… շարունակեք ձեր խաղը…

Sagittarius
28.11.2013, 00:01
Մեֆ, պահի :))

Mephistopheles
28.11.2013, 00:05
Մեֆ, պահի :))

ի՞նչ պահեմ…

Sagittarius
28.11.2013, 00:07
ի՞նչ պահեմ…

թիվ, մենք էլ գուշակենք

Mephistopheles
28.11.2013, 00:08
թիվ, մենք էլ գուշակենք

պահած ա…

Sagittarius
28.11.2013, 00:10
պահած ա…

դուք գուշակեք, ես գուգլեցի

Mephistopheles
28.11.2013, 00:13
դուք գուշակեք, ես գուգլեցի

չէ… մոտ ես բայց քո մտքինը չի…

Ռուֆուս
28.11.2013, 00:21
Գուշակեք :))


Հա մի դրվագ հիշեցի, կարծեմ Որոգայթից էր (մի քիչ լավ չեմ հիշում, կներեք)

Ուրեմն նայեցի էն պահին, երբ հերոսներից մեկը դուրս թռավ ինչ-որ օբեկտից ու հետևից մի երկու հոգի սկսեցին վազել: Էս հերոսն էլ ստիպված իրեն գցեց փողոցում կանգնած առաջին պատահական ավտոյի մեջ ու միացրեց շարժիչը: Էդ առաջին պատահական ավտոն էլ ինչ լիներ - ոչ ավել, ոչ պակաս ՌՈԶՎԻ, ԾՅՈՒՆԻՆԳ արած ԶԱՊԻԿ (կամ էլ ինչ-որ ուրիշ էժանագին ավտո) :lol Դե էն մյուս երկուսն էլ իրենց գցեցին ջիպի կամ էլ ուրիշ թանկարժեք ավտոյի մեջ ու պագոնյան սկսվեեեեց :))

Ուրեմն սրանք քշում են 30կմ/ժ արագությամբ, վարպետորեն շրջանցելով ճանապարհին հանդիպող մյուս ավտոները, որոնք շարժվում են 10կմ/ժ արագությամբ: Բայց քանի որ այդ ամենը արագացված կադրով էր ցուցադրվում, էն տպավորությունն էր, թե մեքենաները շարժվում են մինիմում 200կմ/ժ արագությամբ :)) (հետաքրքիր է, զապիկի մաքսիմում արագություն ինչքա՞ն ա):

Մեկ էլ պագոնյայի ամենթեժ պահին զապիկը դուրս է գալիս ճանապարհից ու ժայռերից ցած գլորվելով տրաքում է: Ջիպազգիները գալիս կանգնում են ժայռի ծայրին, ու սարսափած զապիկի վաղաժամ ու ողբերգական վախճանից, արագ նստում են ավտոն ու փախչում: Ու էդ պահին, դանդաղեցրած կադրերով ժայռի հետևից դուրս է գալիս ռոզվի զապիկի վարորդը: Վերջ :crazy

Սենց կադր Քեմերոնն ու Սպիլբերգը միայն կերազեին նկարահանել....

Mephistopheles
28.11.2013, 00:25
հիշում եմ էդ պահը…

Mephistopheles
28.11.2013, 00:25
Տրիբու՞ն…

Ռուֆուս
28.11.2013, 00:26
Տրիբու՞ն…

Չէ, ոչ էլ Մեֆիստոֆելես :))

Անվերնագիր
28.11.2013, 00:50
Elmo՞

Ռուֆուս
28.11.2013, 00:51
Չէ :)

erexa
28.11.2013, 03:27
My World My Space? :)

Ռուֆուս
28.11.2013, 03:42
Չէ։

erexa
28.11.2013, 03:55
One_Way_Ticket?

Ռուֆուս
28.11.2013, 03:58
Ոչ։

erexa
28.11.2013, 04:03
Moonwalker?

Ռուֆուս
28.11.2013, 04:19
նեա

Ուլուանա
28.11.2013, 08:44
Կարո՞ղ ա՝ Ժառն ա։ Էնտեղ մի հատ տիպիկ ժառային բառ նկատեցի :D։

One_Way_Ticket
28.11.2013, 09:21
Հայկօ

Ուլուանա
28.11.2013, 10:00
Հայկօ
Հայկօն բացառվում ա։

Smokie
28.11.2013, 11:04
Ռամշտա՞յն

Ingrid
28.11.2013, 13:41
Շինարա՞ր:

Ռուֆուս
28.11.2013, 14:21
Բոլորիդ ոչ ։)

Smokie
28.11.2013, 14:30
Ես արդեն գիտեմ:))

Տրիբուն
28.11.2013, 15:05
Գուշակեք :))

Ռուֆուս :think

Ռուֆուս
28.11.2013, 15:07
Ռուֆուս :think

Հա ։))

Մի բան դիր

Տրիբուն
28.11.2013, 15:10
Էս երևի հնադարյան գրառում է, երբ «ա» օժանդակ բայերը առանձին չգրելը դեռ «մոդայի» մեջ էր :))

Բա հիմա ո՞նցա մոդա .. ասեք մենք էլ իմանանք էլի :(

Տրիբուն
28.11.2013, 15:14
Շինարար ջան, իգական սեռի ներկայացուցիչ է: Ես ինչքան գիտեմ՝ Տրիբունն արականին է պատկանում, թե՞ սխալվում եմ:
ՃՃՃՃՃՃ

Մեֆը ստուգե՞լ ա արդեն: Սպասի ես էլ ստուգեմ մի հատ ...

Տրիբուն
28.11.2013, 15:22
Հա ։))

Մի բան դիր

Դրած ...

.... արդեն պարզ ա, որ կամ ինչ-որ մեկը զոմբի ա դառնալու մի քանիսին կծելու ա, կամ ինչ-որ մի մութ սենյակում զոմբի են գտնելու, էլի մի քանիսին կծելու ա, կամ ոչ զոմբիներից մեկի ֆազերը քցելու ա, մնացածի վրա գազ ա տալու...

Տրիբուն
28.11.2013, 15:24
Կարամ հուշեմ, որ գրառում անողը էլի աղջիկ ա, իմ, Մեֆի ու Ռուֆուսի նման ...

Ռուֆուս
28.11.2013, 15:28
Walking Dead նայողներից ա, որոնք էդքան էլ շատվոր չեն, Սաջիտարիու՞ս

Տրիբուն
28.11.2013, 16:52
Walking Dead նայողներից ա, որոնք էդքան էլ շատվոր չեն, Սաջիտարիու՞ս

Թողեիր մի քիչ խաղայի էլի ..... ես էլ եմ ուզում չէ՞, մարդ ենք չէ՞, հետո՞ ինչ, որ լավ գլուխղ չենք հանում էս թեմաներից ..

Ռուֆուս
28.11.2013, 17:02
Թողեիր մի քիչ խաղայի էլի ..... ես էլ եմ ուզում չէ՞, մարդ ենք չէ՞, հետո՞ ինչ, որ լավ գլուխղ չենք հանում էս թեմաներից ..

Հա, բայց պատահաբար ստացվեց :))


Ուրեմն մի քանի օր առաջ Փափազյանի վրայի Զառան եմ մտել։ Իջա ներքևի հարկը, մանկական բաժինը (ես հիմնականում մանկական բաժինն եմ նախընտրում :D), մի խոսքով նայեցի, նայեցի շորիկները, մեկ էլ տեսա դիմացն էլ էլի նույն մեծության բաժին կա, որ իջնելիս չէի նկատել, թափով գնացի էդ կողմը, մեկ էլ խփվեցի մի աղջկա, ասեցի, վայ կներեք, ինքն էլ նույն էնտուզիազմով ներողություն խնդրեց, ներողությունից հետո էլի չստացվեց առաջ գնալ, նոր ջոկեցի, որ մեեեեծ հայելի էր, ամբողջ պատով։ Ես էլ զարմացել էի, թե էս ինչ կուլտուրական աղջիկ էր, ինչ լավ ներողություն խնդրեց։ Հետո մանթո շուռ էկա, նայեցի, հո մարդ չի նկատել, բայց լավ ա, ոնց որ թե ոչ ոք չէր տեսել բախումս :D

Ձայնալար
28.11.2013, 17:30
Էսի մեր բարեկամներից կլնի, խոսքի Արիադնան:

Ռուֆուս
28.11.2013, 17:33
Էսի մեր բարեկամներից կլնի, խոսքի Արիադնան:

հա :))

Ձայնալար
28.11.2013, 17:50
Ըհն

Կարա՞ս մեր մեծերից գոնե մեկին գտնես, որ խուզած մազերով լինի: Բոլորը միջին կամ երկար մազերով էին: Բա ինչու՞ տենց չեք բորբոքվում էդ դրսից ներմուծված (այ-այ-այ) խուզածների վրա:
Իսկ միջնադարում ընդհանրապես՝ իմ տեսած բոլոր նկարներում տղամարդիկ երկար մազերով են պատկերված: Օրինակ՝ հենց էս պահին դեմս դրած է Խանջյանի նկարած «Վարդանանք» նկարը: Բոլոր զինվորներն ուսերին թափվող մազերով են:

Տրիբուն
28.11.2013, 18:15
Ըհն

Վարդանի բանակը սաղ գոմիկ էին, դրա համար էլ կրվան պարսիկներին: Փղերը սաղին ք......, իրանց էլ երևի դուր եկավ:

Հ.Գ. Հա, պիտի գուշակեի հա, թե ում գրառումն ա ...... Եղիշե?

Շինարար
28.11.2013, 18:44
Վարդանի բանակը սաղ գոմիկ էին, դրա համար էլ կրվան պարսիկներին: Փղերը սաղին ք......, իրանց էլ երևի դուր եկավ:

Հ.Գ. Հա, պիտի գուշակեի հա, թե ում գրառումն ա ...... Եղիշե?Ինձ թվում ա՝ դու:

Տրիբուն
28.11.2013, 22:27
Էս պրծա՞վ :(

Mephistopheles
28.11.2013, 22:31
Էս պրծա՞վ :(

դու ես գրել վրեդ խաբար չկա…

Ձայնալար
29.11.2013, 22:06
ես ու Եղիշը չենք, շարունակեք գուշակել

Ռուֆուս
29.11.2013, 22:31
Ars83

Վահե-91
30.11.2013, 01:44
Rhayader ՞

Rhayader
01.12.2013, 12:42
Rhayader ՞

Ձե՞ռ ես առնում :D

Rhayader
01.12.2013, 12:47
Հաշվի առնելով, որ ես երբեք մազերի վերաբերյալ չէի օգտագործի հրեշավոր «խուզած» բառը, ֆիքսեմ, որ նման պոստ կարող էր արած կամ այր մի, Տիրատուրյանց ցեղից, կամ էլ այր մի, Ուլուբաբյանց ցեղից:

Ռուֆուս
01.12.2013, 15:45
Հաշվի առնելով, որ ես երբեք մազերի վերաբերյալ չէի օգտագործի հրեշավոր «խուզած» բառը, ֆիքսեմ, որ նման պոստ կարող էր արած կամ այր մի, Տիրատուրյանց ցեղից, կամ էլ այր մի, Ուլուբաբյանց ցեղից:

Տիրատուրյանց ցեղի այրը կյանքում ռուսական ծագում ունեցող այ-այ-այ ձայնարկությունը չէր օգտագործի ։)) Ուլուբաբյանց նույնպես ։))

Ձայնալար
01.12.2013, 22:51
Ուլուբաբյանցից ա, այրը :)))

erexa
20.12.2013, 04:03
Rhayader, հիմա քո հերթն ա: :)

Smokie
07.04.2014, 10:28
Նախ՝ շատ եմ ուզում էս թեման ակտիվացնել.
Երկրորդը՝ վաղուց ա հետաքրքրում, թե բացի ինձնից էլ ու՞մ մոտ ա տպավորվել, հիշվել էս գրառումը ու տվյալ ակումբցին:;)


ԵՐԿԱՐ ԳՐԱՌՈւՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախ մի հին պատմություն, որ պատկերացնեք իմ ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները։
Փոքր տարիքում (մոտ 12 տարեկան) մայրս ուղարկեց բոստանից լոլիկ բերելու, ասեց դեղինները բեր (նա չգիտեր, որ արդեն կարմիր էլ կա), ես էլ անտեսելով կարմիրները բերեցի հենց դեղինները։ Կարճ ասած. շատ բաներ հասկանում եմ բառացի։

Նույն կերպ եմ վերաբերվում «друг познается в беде» խոսքին։
Ես նորմալ եմ համարում, որ ընկերներս ինձ միայն դիմեն, երբ որևէ խնդիր ունեն։ Դրանից ես ամենևին չեմ մտածի, թե մնացած ժամանակ ինձ չեն հիշում։
Եթե ես էլ ինչ որ մեկին անկապ չեմ զանգում, դա չի նշանակում թե նրանց մոռացել եմ, եթե ես նեղության մեջ եղա ու իմացա, որ ընկերս ինձ կարող է օգնել, ես կդիմեմ նրան։
Ասածս ինչ ա, որ զանգում եք ինձ, պետք չի սկսել «հիմա կասես մենակ պրոբլեմի ժամանակ ենք քեզ հիշում»։ Դա իմ համար նորմալ ա։

Աղբյուր՝ ՖԲ։

Էս անգամ անունը ջնջեցի:yahoo:))

Նաիրուհի
07.04.2014, 10:39
Նախ՝ շատ եմ ուզում էս թեման ակտիվացնել.
Երկրորդը՝ վաղուց ա հետաքրքրում, թե բացի ինձնից էլ ու՞մ մոտ ա տպավորվել, հիշվել էս գրառումը ու տվյալ ակումբցին:;)



Էս անգամ անունը ջնջեցի:yahoo:))

Ես հիշում եմ էս գրառումը, Աթեիստն էր :) Ես էլ նենց էի ուրախացել, որ ինքը տենց է մտածում, որովհետև դրանից մի երկու շաբաթ առաջ իրեն մի խնդրանքով էի դիմել ու ինձ անընդհատ վատ էի զգում, որ սենց գրեց, սիրտս տեղն ընկավ :))

Smokie
07.04.2014, 11:11
Ես հիշում եմ էս գրառումը, Աթեիստն էր :) Ես էլ նենց էի ուրախացել, որ ինքը տենց է մտածում, որովհետև դրանից մի երկու շաբաթ առաջ իրեն մի խնդրանքով էի դիմել ու ինձ անընդհատ վատ էի զգում, որ սենց գրեց, սիրտս տեղն ընկավ :))

Գրառում դիր::sorry

Նաիրուհի
09.04.2014, 22:45
Արտ ջան, կներես :oy դե հիմա ի՞նչ անեմ, որ վատ էի զգում։

Դե հիմա սա գուշակեք


Մայրուղու հերթական կիլոմետրին հայտնվեց, հայերեն ասած տռաս հելավ, սիթիի աշխատողը...
Խուժան են էլի, ախր ոնց կարելիա տենց ստորացնել էս ժողովրդին, բայց դե երևի արժանի ենք...
Մարդը վերցրել է անհայտ ծագումնաբանության 3 հավ, ինչե թե ակցիայով նա "հավատարիմ հաճախորդ" է և հավը նրա համար դառնում է կես գին, դրամարկղում նրանից հետո եմ կանգնած, հետը մի երիտասարդ կա: Վաճառողուհին ասում է, որ ակցիայով կարող է մեկ հավը վերցնել, մարդն էլ պատասխանում է,որ գովազդում չի նշվում քանակը, վազելով մենեջերները հավաքվում են և սկսում տգետ հայերենով համոզել ու աստվածացնել խուժաններին, դե իրենց գործն է, պիտի որ անեն, նորմալա, բայց էդ աստիճան?
Էս մարդու համբերությունը հատեց, քանզի մենակ ես էի իր շահերից խոսում, թողեց ապրանքն ու գնաց, հետի երիտասարդը երևի 24-26 տարեկան էր, աբրանքի պես կանգնել նայում էր, մի բան էլ հորը "ենթադրում եմ, որ հայրն էր" ասում է թե ապրանքը վերցրու...
Հա ապեր դու արժանի ես, որ քեզ ստորացնեն, բայց հայրդ իսկսկան տղամարդկություն ցուցաբերեց...
Էնքան ուրախացա էդ մարդու քայլից, որ քիչ էր մնում գնայի բռնեի ու պաչեի, ոգևորվում եմ նման քայլերից, նման մարդկանցով հալալա Ձեզ, մինչև հիմա տպավորությունների տակ եմ...
Սենց բաներ, որ տեսնում եմ, մեջս հավատա արթնացնում ուրեմն դեռ կործանված չենք ուխխխխխխխխխխխխխխխխխխ

Սկսվում է 2րդ սերիան:

Մտնում եմ էլի մեր շքեզագույն խանութներից մեկը, հավաքարարը տատիկիս տարիքի մի կին` փոլիփեդը ձեռին սրփում է հատակը, դե դրսում ցեխ է, խանութի առաջն էլ խոզանոց բնականաբար: Որ տեսա ոնց է թախծոտ աչքերով ամեն ներս մտնողի հետևից վազում, որ հասցնի մաքրի երկոտանի կենդանիների ոտքի տակի ցեխը, քանզի դռան դիմացը փռված դրա նպատակը ունեցող շորի վրայով այծի պես թռնել անցնելով մտնում են խանութ, քիչ էր մնում ձեռքից առնեմ ես սրփեմ:
Շորի վրա սրփեցի կոշիկներիս տակը ու մոտեցա տատիկին, խնդրեցի իր պոլիփեդի շորն էլ էնպես դնի, որ մեկ անգամ ևս սրփեմ կոշիկներիս տակը, նենց ուրախացավ, նենց ուրախացավ, քիչ էր մնում գրկի ինձ ու ամբողջ առևտրիս ընթացքում աչքը վրայիցս չկտրեց: Դուրս գալուց չդիմացավ, մոտեցավ ու ասաց.
-Տղաս, ծնողներիդ շնորհակալություն կհայտնես իմ կողմից, քեզնից դուրս էկածն էլ, քեզնից լավը լինի, Աստված քո հետ բալես...
Դուրս եկա ու մտածում եմ.

"Տատիկ, կներես էլի են այծերին երկոտանի, հավատում եմ, կդառնան մի օր գոնե բանական էակներ..."

Շատ գրեցի, 3րդ սերիան հաջորդ անգամ...

Ռուֆուս
09.04.2014, 23:59
Կամ Վիշապն ա կամ Տրիբունը

E-la Via
10.04.2014, 00:21
keyboard???

Նաիրուհի
10.04.2014, 09:56
keyboard???

ինքն է որ կա

E-la Via
10.04.2014, 15:11
Տեսնենք ո՞վ է ավելի շուտ գուշակում:


Էսօր պարզել եմ, որ հայկական դրոշակի գույները ներառում են 10% կարմիր, 10% կապույտ, 10% ծիրանագույն ու 70% ԳՅԱԼԸԲՈ: Գործից տուն էր գալիս, հրապարակը լցված էր որոշ քանակությամբ եռագույն երիտասարդներով ու լի՜քը ԳՅԱԼԸԲՈ համազգեստով ոստիկաններով. որ կողմ նայում էիր՝ ոստիկաններ ու ոստիկաններ էին: Փա՛ռք եռագույնին: Բաց սև, մուգ սև ու գյալըբո:

Նաիրուհի
10.04.2014, 16:11
Տեսնենք ո՞վ է ավելի շուտ գուշակում:

MWMS-ոտ է

E-la Via
10.04.2014, 17:24
MWMS-ոտ է

Չէ, Լիլ ջան:

Dayana
10.04.2014, 17:32
Տեսնենք ո՞վ է ավելի շուտ գուշակում:
Էս ինչի՞ ա Ջոնը շնորհակալություն հայտնել։ Կարող ա՞ Ջոնն ա։ Բայց «ձեռագիրը» Էլմոյին ա հիշեցնում։

erexa
10.04.2014, 17:36
Հայկօ՞ :think

E-la Via
10.04.2014, 21:15
Էս ինչի՞ ա Ջոնը շնորհակալություն հայտնել։ Կարող ա՞ Ջոնն ա։ Բայց «ձեռագիրը» Էլմոյին ա հիշեցնում։


Հայկօ՞ :think

Դայանա ջան, Ջոնը, երևի կռահել է, թե ով է հեղինակը , բայց չի ցանկացել միանգամից բացահայտի կամ էլ գրառումն է շատ հավանել: Իսկ գրառման հեղինակին erexa-ն ճիշտ կռահեց՝ Հայկօն է:

John
10.04.2014, 22:07
Մեջբերված գրառումն էի հավանել ))) ու հաստատ առաջին անգամ էի կարդում, թե չէ չէի մոռանա :)

erexa
11.04.2014, 01:00
Դե ձեզ տեսնեմ:


-Ես այս երթուղայինով երրորդ մաս կհասնե՞մ,- իսկ ե՞ս:

Վերը նշվածը որը ես զետեղել եմ "Սրամտքեր"բաժնում` ծնվել է հետևյալ պատմությունից:

Երեք դռնանի "Իկարուս"վերջին ավտոբուսներից մեկով , որը Կոմիտասի փողոցով գնում էր մինչև ԵԳ կայարան` հասել էի օպերայի մոտ, ու քանի որ հաջորդ կանգառում իջնելու էի նախօրոք մոտեցա առջևի դռանը:
-Այս ավտոբուսը Բանգլադեշ գնո՞ւմ է,- լսեցի մայթին կանգնած մի կնոջ հարցը` ավտոբուսի ետևի դռան մոտ գտնվող ուղևորներին:
- Ոչ,- պատասխանեցին նրան:
Նույն հարցով նա մոտեցավ մեջտեղի դռան մոտ կանգնած ուղևորին ու ստանալով նույն պատասխանը ` մոտեցավ առջևի դռանն ու կրկնեց հարցը:
-Մորաքո'ւյր ջան, ետևի երկու դուռը գնում են կայարան,իսկ ես մեկը Բանգլադեշ,-կատակով ասցի ես:
Երտասարդ կինը, որ հազիվ մի 35 տարեկան կլիներ, ուրախ-ուրախ բարձրացավ ավտոբուս ու կանգնեց կողքիս...

Smokie
29.04.2014, 11:23
Արամն ա՞:8

erexa
30.04.2014, 03:11
Արամն ա՞:8

Չէ:

Ակտիվ ակումբցի չի, երկար ժամանակ ա ակումբ չի մտնում:

Morg
30.04.2014, 04:11
Դե ձեզ տեսնեմ: Smergh. կարդացել եմ մի քանի օր առաջ:

Արամ
30.04.2014, 08:08
Արամն ա՞:8
Էն զետեղել բառը հանած Արամոտ ա ^_^

erexa
30.04.2014, 13:46
Smergh. կարդացել եմ մի քանի օր առաջ:

Ճիշտ ա: :) Հիմա քո հերթն ա: :)

Morg
30.04.2014, 14:25
գուշակեք դե
Սիրած էակիդ թերությունները չնկատել, չի նշանակում, որ ասենք նրա մի ոտքը չլինի, դու չտեսնես, որ նա մեկ ոտք ունի: Պարզապես նրա ոտքի բացակայությունը դու որպես թերություն չես ընկալի: Սերը հենց դրանով է սեր... [/COLOR]
Իսկ ինչու են ասում, որ սովորաբար ամուսնական զույգերի սիրո ժամանակահատվածը 1-2 տարին է, հետո կարծես սերը վերածվում է միմյանց հետ կապնվածության զգացման: Պատճառը իմ կարծիքով այդ այսպես կոչված թերությունները կամաց-կամաց նկատելու մեջ է: Իհարկե երջանիկ բացառություններ էլ լինում, լինում են զույգեր, որոնք մինչեւ խոր ծերություն սիրում են միմյանց, որի պատճառը.... որի պատճառն այն է, որ միմյանց մեջ թերություն չեն տեսնում, միմյանց համար միշտ կատարյալ են ու սիրելի:

Dayana
30.04.2014, 15:13
Կորղ ա՞ Յոժն ա :unsure

Morg
30.04.2014, 17:35
Կորղ ա՞ Յոժն ա :unsure Ոչ!

erexa
02.05.2014, 13:08
Մի գուցե Սելավի՞ն: :think

Ռուֆուս
02.05.2014, 17:40
Ժող, խնդրում եմ, նենց մարդկանց գրառումներ դրեք, ովքեր վերջին 2-3 տարիների ընթացքում ակտիվ են եղել:

Ուլուանա
02.05.2014, 18:26
Ժող, խնդրում եմ, նենց մարդկանց գրառումներ դրեք, ովքեր վերջին 2-3 տարիների ընթացքում ակտիվ են եղել:
Բայց դա խաղի պահանջների մեջ չի մտնում, Ռուֆ։ Ինձ թվում ա՝ սխալ ա տենց բան խնդրելը։ Կարող ա մեկի համար հետաքրքիր ա ինչ–որ կորած, բայց հետաքրքիր ակումբցու գրառումներ դնել, որոնք գուշակելը մյուսների համար էլ կարող ա նույնքան հետաքրքիր լինել։ Ճիշտ ա, տենց նորեկները չեն կարողանա մասնակցել, բայց դե ի՞նչ պարտադիր ա, որ բոլոր անգամներին մասնակցեն։ Նենց չի, որ միշտ տենց հին մարդկանց գրառումներ են դնում։ Ով որին կարողանում ա, նրան էլ թող մասնակցի։ Էդ նույն ձևով ես էլ կարող եմ խնդրել, որ քաղաքական բաժնից գրառում չդնեն, որովհետև ես էդ բաժինը չեմ կարդում հիմնականում։ Բայց ինչքանո՞վ արդարացի կլինի։ Հետո նենց չի, որ հին գրառումները լրիվ անհասանելի են նորերի համար։ Բաց ա, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող են կարդալ։

Morg
04.05.2014, 14:11
Քանի որ ոչ մեկը էսքան ժամանակ չգուշակեց, (ու դժվար էլ գուշակեն), ու որպեսզի թեմայի քննարկումը չկանգնի, կասեմ. Morpheus_NS


Հաջորդ մարդու գրառումներից կարող է դնել ով ուզի:

CactuSoul
09.05.2014, 04:41
Տեսնեմ՝ ով ա հիշում դասականներին.

Խնդրում եմ ասես քո կարծիքով օրինակ ավտոմեքենան, ասեղը, գթալը ...
Սրանք բարի նպատակ ունեն թե չար:

:))


Հ.Գ.
Հեշտացնեմ առանց այդ էլ հեշտ գործը: ԵՎս մեկ գրառում նույն հեղինակի կատարմամբ.

Չուկ ջան ցավտ տանեմ, բարեկամ ջան երտվում եմ Աստված վկա, սական ասեմ հավատա երբեք նման չէմ երդվել, որ հենց նոր բառերտ կարտալուց լացում էի հոնգուր- հոնգուր ու գրում քեզ համար, իմ ազգիս համար, բոլորիտ համար:

Եթե ինչ եր դեպք է լինում նրանց հետ Բողոքեկ, Բողոքեկ, Բողոքեկ սա է միակ փրկությունը բոլորը պետք է անեն, միայնակ ոչիչ չի ստացվի հավատա բարեկամ:

Ուլուանա
09.05.2014, 05:47
Ա՜, էս հաստատ Մեղապարտն ա (նախկինում՝ Վանական) :D։

Freeman
09.05.2014, 10:45
Բայց դա խաղի պահանջների մեջ չի մտնում, Ռուֆ։ Ինձ թվում ա՝ սխալ ա տենց բան խնդրելը։ Կարող ա մեկի համար հետաքրքիր ա ինչ–որ կորած, բայց հետաքրքիր ակումբցու գրառումներ դնել, որոնք գուշակելը մյուսների համար էլ կարող ա նույնքան հետաքրքիր լինել։ Ճիշտ ա, տենց նորեկները չեն կարողանա մասնակցել, բայց դե ի՞նչ պարտադիր ա, որ բոլոր անգամներին մասնակցեն։ Նենց չի, որ միշտ տենց հին մարդկանց գրառումներ են դնում։ Ով որին կարողանում ա, նրան էլ թող մասնակցի։ Էդ նույն ձևով ես էլ կարող եմ խնդրել, որ քաղաքական բաժնից գրառում չդնեն, որովհետև ես էդ բաժինը չեմ կարդում հիմնականում։ Բայց ինչքանո՞վ արդարացի կլինի։ Հետո նենց չի, որ հին գրառումները լրիվ անհասանելի են նորերի համար։ Բաց ա, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող են կարդալ։

Խաղին չեմ մասնակցում, բայց մի աբն էլ ավելացնեմ՝ նորերը գրեթե միշտ հների գրառումները լավ էլ կարդում են: Տեսեք քանի մարդ ա գրել, որ առաջ մենակ կարդում էր, հետո ա գրանցվել ուը սկսել գրառումներ կատարել:

CactuSoul
09.05.2014, 14:15
Ա՜, էս հաստատ Մեղապարտն ա (նախկինում՝ Վանական) :D։
Չէ, Վանականը չի :P :))

մարդագայլուկ
09.05.2014, 16:46
սա էն bari hoki-ն չի՞ :))

CactuSoul
10.05.2014, 01:10
սա էն bari hoki-ն չի՞ :))

Ինքն ա :hands

Դե նոր գրառում դիր :)

մարդագայլուկ
10.05.2014, 15:29
ինձ թվում ա սա էլ պակաս դասական չի :) դե գուշակեք :))


Եթե իմ տեսակը, հայ տեսակը դեմ ա գնում, չի ընդունում, չի ընկալում, որ տղան տղայի ձեռքը բռնած փողոցով քայլի, Եվրոպացին կամ Ամերիկացին ով եղավ, որ պիտի իրա արժեքներով շարժվեմ? Թե դու էլ ես կարծում հայը իրենից բան չի ներկայացնում ու պիտի ուրիշներից սովորենք? Ու ինչ ես ուզում սովորել? Կրքերին ազատություն տալ? Ում ուզում ես սիրի, բայց երբեք սեփական կրքերը մի փորձիր բարձր դասել այլ արժեքներից:

Մարդ տեսակը ունի իրավունքներ բայց հայ տեսակը չունի իրավունքներ??? Իսկ ով ես դու? որ կասկածի տակ դնես հայ տեսակի իրավունքները?

ivy
10.05.2014, 15:34
Չամիչն ա՞ :)

մարդագայլուկ
10.05.2014, 15:35
Չամիչն ա՞ :)

հաաա :hands

ivy
10.05.2014, 15:36
Էլի դու պահիր, էս մեկը շատ հեշտ էր :))

ivy
10.05.2014, 15:41
Էս կարծեմ DIY-ի ու Ծոմակի թեմայից էր։
Հայ տեսակ, տղամարդ ենթատեսակ, դասական ա :)

մարդագայլուկ
10.05.2014, 15:48
Էլի դու պահիր, էս մեկը շատ հեշտ էր :))

դե լավ, գնամ սիրածս թեմաները մի քիչ էլ փորփրեմ :))


Էս կարծեմ DIY-ի ու Ծոմակի թեմայից էր։
Հայ տեսակ, տղամարդ ենթատեսակ, դասական ա :)

ըհը :) ահագին փայլուն ու ինքնատիպ մտքեր կան էդ թեմայում :))

մարդագայլուկ
10.05.2014, 16:02
մեկն էլ :)


Փաստորեն, ըստ անծայրածիր խելքի տեր մարդ Mephistopheles-ի, օրինակ այս մարդիկ ևս շառլատաններ են և զբաղված են միայն դատարկաբանություններով: Ով հայ ժողովուրդի արաժանավույն զավակ, միգուցե սովորես գիտնական և, առահասարակ խելացի, լավ, գոնե տարեց մարդկանց հարգել:

Ռուֆուս
10.05.2014, 16:04
Էս կարո՞ղ ա հովարսն է: Տարեց սերնդից ինքն առաջինը միտքս եկավ:

մարդագայլուկ
10.05.2014, 16:09
Էս կարո՞ղ ա հովարսն է: Տարեց սերնդից ինքն առաջինը միտքս եկավ:

Չէ, հովարսը չի :))

Ռուֆուս
10.05.2014, 16:10
dvgray