PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ վերևի մարդը - 3



Էջեր : [1] 2 3

NetX
14.10.2007, 03:35
Իմ վերևի մարդը - Մաս 3

Selene
14.10.2007, 12:41
Network.am
Եզակի հնարավորություն ունեմ իմ վերևի մարդու մասին գրելու:)
Հայկի մասին շատ հիմնավոր ու հաստատուն կարծիք եմ ունեցել ակումբում գրանցվելուս հենց առաջին օրվանից: Ինձ համար նա ակումբի ամենալուրջ անդամներից մեկն է, խելացի, հավասարակշռված:) Ունի արտակարգ հումորի զգացում, իր մի գրառումն էլ բավական էր դա հասկանալու համար;), բայց չգիտես ինչու, մտածում եմ, որ իրականում շատ քչախոս է:think:oy Նվիրված ու հետևողական է իր գործին:), հավատարիմ մարդ է իր էությամբ, ընկերասեր, հոգատար, բայց նաև խիստ, պահանջկոտ:)

Lapterik
14.10.2007, 14:05
Վերևիս մարդը էն մարդնա, ու ակումբում իրոք շատ եմ սիրում, ջերմություն կա իրա խոսքերի մեջ, նուրբ ու քնքուշիկ ա: Իրականում չեմ ճանաչում, բայց մի օր անպայման կծանոթանանք ու համոզված եմ, րդանց հետո իրան ավելի շատ եմ սիրելու :kiss:
Հ.Գ. Էլի ես չէ, միշտ իմ պատճառով թեմաները կանգնում են:

Երվանդ
14.10.2007, 22:28
Mogakan`Lapterik-ը լավ աղջիկա, մի քիչ գողականոտա երևում ուղղակի:):P, հա համել էս վերջերս մի տեսակ ոնց որ պասիվ լինի թե ինձա թվում:think
Հ.Գ մի քիչ էլ թող իմ պատճառով կանգնի թեման:)

Apsara
14.10.2007, 22:36
Ervand-ին երբ չէի ծանաչում, կամ էլ կարծում էի, որ ծանաչում եմ, բայց սխալվում էի, բոլորովին չէի սիրում, ինձ թվում էր, որ նա դատարկ է:
Բայց ընդհամենը մի զրույցը ակումբի հանդիպումներից մեկի ժամանակ ինձ ստիպեց մեկ այլ հայացքով նայել ոչ միայն նրան, այլ նաև կյանքի հարցերից շատերին, նրա կարծիքը ու մտածելակերպը ինձ համար նոր բոլորովին նոր տեսանկյունի, հայացքի բացահայտում էր…
Բացի դրանից Երոյի մեջ սիրում եմ իրա քեֆչի լինելը, հավեսով կենացներ ասելը, իրա ի ծնե թամադայականությունը:drinks
Շատ հետաքրքիր անձնավորությունա, ու շատ լավ ընկեր…

Երվանդ
14.10.2007, 22:58
Apsara-ին սկզբում հեչ չէի սիրում, ինձ թվում էր ինքը ինքնասիրահարված ու անկապ դեմքա:), ու ասեմ որ ահագին տևեց մինչև էտ կարծիքս փոխվեց, իսկ Դիլիջանում իրա բրնձով փլավը ուտելուց հետո, ընդհանրապես կոշիկներով աչքս մտավ:), եթե լուրջ ինփ իրա բնավորության մեջ ամենաշատը դուրա գալիս իրա հայությունը, չեմ կարա ավելի լավ բացատրեմ գրելով մի օր կասեմ ռեալ թայմ;):)

Firegirl777
15.10.2007, 08:25
Ուրեմն ինքը շատ լավ ու հավեսով տղայա, կատակասեր, ջիգյարով, մի խոսքով շաաատ հավեսով անձնավորություն...

Kita
17.10.2007, 17:19
Ջեյնի մեջ փոփոխություններ եմ նկատում, իհարկե դեպի լավ կողմ…;)
Ավելի նուրբ և մեղմ է դարձել, երբեմն ավելի երարզկոտ: Մեջը նվիրատվության հսկա ծավալ կա, և ընդհանրապես սիրելու, սիրվելու, նվիրվելու և ուղղակի ապրելու: Երևի այն մարդկանցից են, ովքեր չեն շտապում դատել և սկզբից լավատեսորեն են մոտենում:;):)
ՄԻ խոսքով լավ աղջիկ է:;)

Philosopher
17.10.2007, 17:25
Նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց Կիտայի մասին երկու անգամ գրում են:
Kitaն երևույթ է, ու նրա երևույթ լինելը պայմանավորված է էն հանգամանքով, որ գիտակցում ու զգում է իր մարդկային էությունը, գիտի իրեն, գիտի` ինչից է նյարդայնանում ու ինչից ուրախանում, գիտի, թե ինչպիսին պիտի լիներ աշխարհը ու մարդիկ, որ ինքն իրեն ավելի լավ զգար ու հենց էդպիսին էլ փորձու է տեսնել ու զգալ մարդկանց, մեկ-մեկ չի սիրում իրեն ու հաստատ գիտի` ինչու, չիմանացած դեպքերում` միևնույնն է` գիտի` ինչու, մեկ-մեկ ահավոր սիրում է իրեն` արտաքուստ պահպանելով ոչ միայն արար աշխարհի, այլև հենց իր նկատմամբ անտարբերության իմիջը, քաղցր, երբեք նյարդերիդ վրա չազդող իմիջը: Էդ իմիջն էլ կանցնի, բայց Kitaյի մարդկային բնույթը հավատացած եմ, որ երբեք չի անցնի, ու այս կամ այն իմիջի միջից էլ կերևա Kitaն` կիտայավարի, մեր Կիտան:

Kita
17.10.2007, 17:42
Հայկն էլ պակաս երևույթ չէ;)
Ուրեմն ասեմ, որ խմելը քեզ սազում է, ավելի մտերմիկ փիլիսոփա ես դառնում:) երևի քեզ առաջին հերթին ավելի սիրեցի, երբ զգացի, որ ամենից առավել գիտես սիրել և սիրվել:
Բացի դրանից այս վերջերս զգացել եմ, որ մեջիդ էն չնչին դատապարտող մասը վերացել է, տեղը հետևաբար առաջացել է հակառակ երևույթը: Ես ընդհյանրապես սիրում այն մարդկանց, որոնք ամենը խորն են զգում և թորձում են զգալ, ելնել սահմաններից: Մի խոսքով դու էլ կմնաս մեր Փիլիսոփան;)

Երվանդ
19.10.2007, 10:02
Վայյ՜ Տաթևիկնա(պատկերացնում եմ ոնցա կատաղելու:D), Տաթևիկի մեջ մի քանի մարդ են բնակվում ու մի քանի հատել սատանա:), ու իրա մեջի մարդիկ ու սատանեքը սկսում են իրար հետ կռվել երբ որ ինքը icq-ա անում:D, նենց որ խորհուրդ չեմ տալիս իրա հետ icq-ով շփվել:), իսկ երբ սատանեքը հանգիստ են Տաթևիկը:D շատ լավ աղջիկա, հա իրա մեջ քնքշություն կա մի ձևի որը իրան դուր չի գալիս ու անհնդատ աշխատումա ինչ որ կոպիտ բաներ ասի որ ոչ ոք չջոգի, բայց դե մեկ-մեկ ջոգցցվումա:)

impression
19.10.2007, 10:38
Երվանդը... :)
Երվանդն իմ հարազատներից մեկն է Ակումբում, այն մարդկանցից, ով քեզ շատ սիրելով հանդերձ՝ սխալիդ մասին երեսիդ է ասում: Քիչ ենք շփվել ռեալում, բայց դա էլ բավականացրել է միմյանց հասկանալու համար:
Ազնիվ, անկեղծ ու նվիրվող մարդ է, շատ կուզեի, որ նրա այդ որակները վարակիչ լինեին :)
Եր ջան, քեզ շատ եմ սիրում, առաջինը քո հետ եմ ծանոթացել Ակումբում, ու էն առաջին անկեղծ զրույցները ոչ մի բանի հետ չեմ փոխի: Չփոխվես, ինչքան ուզում է՝ արագ պտտվի այս անիծյալ խենթ մոլորակը ;)

Kita
19.10.2007, 11:21
Լիլիթը իմ սրտի մարդ է, դե քանի որ նույն երաժշտական ճաշակը ունենք, երևի էտ օրից էլ իրար հետ լավացանք:P;)
Ուրեմն հազվադեպ մարդկանցից է, որոնց հետ շփվելու ընթացքում պետք չի լարվել, պետք չի մտածել, որ հանկարծ մի բան ասես, կնեղանա, մի խոսքով հասկացող ու ըմբռնող է, մանրուքների հետևից չընկող::)
Բացի դրանից երկուսս էլ խմող ենք:D

Vive L'Armenie
19.10.2007, 23:12
Ուրեմն Kita-ի մասին շատ չեմ կարող գրել քանզի շատ բան չգիտեմ նրա մասին, ինձ չի հաջողվել այսքան ժամանակում նրա էությունը բացահայտել, ինձ համար նա դեր օրիորդ x է :think, շատ կցանկանայի ծանոթանալ նրա հետ :aha երբ մարդկանց հետ ծնոթ չեմ լինում, հետաքրքրությունս նրանց նկատմամբ ավելի մեծանում է ;)

Armeno
19.10.2007, 23:17
Vive L'Armenie -ն Ակումբի, ինչու չէ, նաև աշխարհի ամենահայրենասեր երիտասարդներից է:Ես իրեն շաաաաաատ եմ հարգում

Tumbler
20.10.2007, 08:33
Արմեն ջանը էս ակումբի ամենա գրագետ գրողներիցա դառե վերջերս. Ու այն մարդն է, ով այս ակումբի համար իմ պես կլիենտա բերել:lol
Մեր պստինա. Բայց թե խի իրան դասեց որպես ուռոդ, շատել սիմպո տղայա, նենց որ բռնվեք ախչիկներ:)

Anush
20.10.2007, 17:27
Ես ստեղ ոչ մեկին լավ չեմ ճանաչում:Բայց Սիմոնի հետ մի քանի անգամ զրուցարանում շփվել եմ ու իմ կարծիքով ինքը ընկերասեր,խելացի.ակումբում հարգված տղայա::)Սիմոն հուսով եմ քեզ լավ նկարագրեցի::oy

Vive L'Armenie
20.10.2007, 20:01
Ուրեմն Անուշը..., Անուշը աշխույժ բնավորության տեր մարդա, ի դեպ նկատել եմ, որ նա շատ է սիրում և հաճախ է երգում Многоточие-Прощай школа երգը ( շատ է սիրում երգ նվիրել, գրառումների կեսը հենց այդ թեմայում է արված, հետաքրքիր է..., հոգու խորքում միգուցե ինչ-որ տխրություն է տիրում..., քանզի Ձմեռ պապիկից գոնե 1 օրվա երջանկություն է ուզում :( Նույնիսկ գրել է, որ ուզում է մեռնել :cry2, Անուշ ջան, էդպիսի բաներ մի ասա, դեռ 16 տարեկան ես, ուղղակի կարելի է խոսել, կիսվել ինչ-որ մեկի հետ, կարծում եմ կանցնի այդ թախիծը:) Նկատել եմ, որ սիրտը լցված է անհա՜գ կարոտով, դրա համար էլ փնտրում էր Արամե-ի 100 տարի երգը...:( Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի Անուշ ջան, շատ մի տխրիր, ամեն ինչին էլ ելք կա ;)

Մանե
20.10.2007, 20:44
Սվետան բարի ու լավ աղջիկ է:)Միշտ հաճելի ա իրա հետ շփվելու,ու ինչքան էլ խոսում ես.չես ձանձրանում:)
Ունի առանձնահատուկ հումոր:)
Հա,մի բան էլ,զգում եմ,որ իրար նման ենք,բայց թե ինչով,առայժմ չի ստացվում հասկանալ;):)

ivy
20.10.2007, 23:32
Մանեն շատ քնքուշ, զգացմունքային ու հուզառատ աղջիկ է: Համ էլ էնքան ռոմանտիկ է...
Ոնց-որ թե շատ սիրահարված է ու դրանից ահագին տառապում է... :(
Ինքը ինձ անչափ դուր է գալիս /ինչքանով, որ ծանոթ եմ իր գրածներին/, անպայման ուզում եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ լինի. չտխրի, լավ պարապի ու ընդունվի համալսարան:

Ժպտա, Մանե ջան, կյանքը հրաշալի է: :)

StrangeLittleGirl
21.10.2007, 09:02
ivy-ն այն քիչ մարդկանցից է, որի շատ քիչ գրառումները շատ բան են ասում նրա մասին: Խելացի, զարգացած աղջիկ է: Նա չի այն բացասական հատկանիշները, որոնք շատ հայ աղջիկներ ունեն:
Մենք իրար հասկացանք ;)

Ծով
21.10.2007, 20:03
Հիմա լսե՛ք...
Բյուրը շատ ա տարբերվում իմ ճանաչած բոլոր մարդկանցից… Հայմոլորակային մեկ բառով:D:love
Ինքը ահավոր խելացի ա,նպատակասլաց զգացմունքային ա, տպավորվող, անհաշտ, բայց միևնույն ժամանակ հանդուրժող:
Շատ մաքուր հոգի ունի, շատ, ու կեղծիքը միանգամից զգում ա, բայց պահի ազդեցության տակ կարող ա դիմացինին ճիշտ չհասկանա, եթե հասկանա էն, ինչ ինքն ա ուզում:P
Ես որ Բյուրին ահավոր լավ եմ հասկանում...Բյուրից ինձ միշտ դրական լիցքեր են փոխանցվել..ես կարողացել եմ ըմբռնել թե՛ Բյուրի տխրությունը , թե ուրախությունը, թե՛ մոլորությունը...
Բյուրը ինքնուրույն ա շատ /ուզում եմ էս կողմից իրեն նմանվել/, ինքն իր ճարը մենակ կարողանում ա տեսնել, վաղուց հաշտվել ա էն մտքի հետ, որ մարդը միշտ մենակ ա, բայցև ես հարգում եմ մտերիմների մեջ իրեն գտնելու նրա փորձերը:
Բյուրը Աստծո աստղի տակ ա...նայե՛ք նրա աչքերին:)
Բյուրին կամ շատ են սիրում, կամ հեչ չեն սիրում..էս տեսակ մարդու նկատմամբ անտարբեր լինել անհնար ա...:B
Բյուրը ատել չգիտի...;)
Բյուրը տաղանդավոր ա, բայց շատ ա մտածում ինչի մասին գրել, մինչդեռ պիտի ուղղակի նստել ու գրել...մեկ-մեկ առանց վերնագիրը նախապես մտածելու...
Բյուրին հասկանալը մի քիչ դժվար ա, որովհետև Բյուրի հոգին բոլորը իրավունք չունեն զգալու:P
Ես իրան անչափ սիրում եմ:love...
Մի՛ սուզվիր մինչև կյանքի հատակը, համո՛վս....լողա՛ ազատ կյանքի ջրերի վրա...

StrangeLittleGirl
21.10.2007, 20:28
Դե լավ, Ծո՛վ աղջիկ, հեսա մուռս հանելու եմ :D Քո ոճով :P

Ծովն այն տարիքում է, երբ մարդը հասուն է, բայց դեռ պահպանել է մանկական միամտությունն ու անմեղությունը:
Ծովը միշտ ուզում է մարդկանց մեջ տեսնել լավը, դրականը, գեղեցիկը, և նրան հաջողվում է:
Ծովին որ նայում ես, ոնց որ լուսարձակի:
Ծովին դժվար է ջղայնացնել, բայց որ ջղայնացնես… ու՜յ, թող ու փախի (էս մեկը ենթադրում եմ, քեզ ջղայնացած չեմ տեսել :D):
Չնայած միամտությանը, մեկ-մեկ մարդկային հարաբերությունների մեջ էնպիսի բաներ է նկատում, որ զարմանում ես, թե ինչպես կարող է այսքան լավ աղջիկն այդքան վատը հասկանալ :D
Ծովս չարաճճի է: :P
Ծովս կեղծել չի կարող:
Ծովս տաղանդավոր է, բայց մեկ-մեկ խուճուճ նախադասություններ շատ է օգտագործում :love
Ծովս այն ակումբցիներից է, որին կարոտում եմ, եթե երկար չեմ շփվում: Ու նաև այն ակումբցիներից է, որի կողքին կկանգնեմ, եթե բան ասող լինի: Ծովն այնպիսի ՄԱՐԴ է, որին նամակ գրելիս կարող եմ սիրտս մինչև վերջ դատարկել, իսկ նրանը կարդալիս՝ ժպտալ, եթե անգամ մինչ այդ դառնորեն արտասվում էի:
Ծովը ժպիտ է:
Ծովն անսահման է:

Վերջապես, եթե աղջիկ ունենամ, անունը Ծովինար եմ դնելու:

MariKa
21.10.2007, 21:52
Իմ կարծիքով Բյուրակնը ունի ագրեսիվություն, որը շատ հաճախ թաքցնում է, և նա չի սիրում երբ իր հետ չեն համաձայնվում, ու թքած ունի թե դիմացինը ինչ է մտածում, նրա համար կարևորը ինքն է և իր "առողջությունը":
Ունի մեծ պլյուս, շատ հետաքրքիր գրում է, չնայած մեկճ մեկ չափն անցում է, և չունենալով ասելիք միևնույնն է գրում է:

Vive L'Armenie
21.10.2007, 21:59
Ընդհանրապես չեմ ճանաչում MariKa-ին բայց գրառումներից ելնելով մի բան գրեմ :)) Շատա վախենում շներից, մանավանդ երբ կապած են լինում, էլ չեմ ասում, որ սկսում են հաչել....:D Նրան շատ է տանջում այն հարցը, թե ինչու՞ են շատերը հրաժարվում մսից :8, և վերջում նա հավատում է, որ ինտերնետով կարելի է գտնել կյանքի կեսին :)
Վերջաբան ;)

StrangeLittleGirl
21.10.2007, 22:43
Իմ վերևի մարդը կասեի, որ վախկոտի մեկն է, որովհետև մարդու երեսին ասելու փոխարեն թաքնվում է Մարիկայի անվան տակ :D

Ավելացվել է 1 րոպե անց
Վա՛յ, ուշացա…
Սվետան շատ հայրենասեր աղջիկ է երևում: Ցավոք, ոչ միշտ է տեսնում երկրում տիրող իրականությունը: Նաև հավասարակշռված է:
Հուսով եմ՝ նա հավերժ չի մնա Ֆրանսիայում, և անպայման կվերադառնա Հայաստան:

Amaru
21.10.2007, 23:13
սիրում եմ Բյուրին ու իրա նման մարդկանց… նմա՞ն… իրա նմանը դե չկա երևի… շատ լավն ա ու համովը… էդ հաստատ, «երևի» չէ…
ինքը ինձ երևի չի սիրում… բայց դե ոչինչ… երևի…

StrangeLittleGirl
21.10.2007, 23:45
Գի՛ժ, ո՞նց կարող եմ քեզ չսիրել:

Ամարուն պուպուշ, քաղցր, համով, սիրուն, պայծառ, ուրախ, խելոք, նրբիկ աղջիկ է :) :love

քաղաքացի
21.10.2007, 23:52
Բյուրա՛կն, չվախենաս: Քո մասին վատ բաներ չեմ ասի: Ուղղակի պարապ էի մնացել, ասեցի միքիչ գրեմ: Ուրեմն դու շատ լավ աղջիկ ես, վատն այն է, որ շատ զգայուն ես, թեթև բաներից շուտ ես բռնկվում ու երբ բռնկվում էս, քեզ հանդարտեցնել չի լինի: Խորհուրդ կտայի այդ գիծդ փոխես, քանզի շատերին դե դուր չի գալիս:
Էլ ասելու բան չունեմ: :pardon

Grieg
21.10.2007, 23:56
Գի՛ժ, ո՞նց կարող եմ քեզ չսիրել:

Ամարուն պուպուշ, քաղցր, համով, սիրուն, պայծառ, ուրախ, խելոք, նրբիկ աղջիկ է :) :love

Բյուրակնը յուրօրինակ է, գաղտնիքներով փակված մեր աշխարհից, կարծես փնտրում է նա իր ԵՍ-ը` գտնում,կորցնում և նորից փնտրում..

Քաղաքացին հետաքրիր անձ է, ակումբի հին բնակիչներից.. նրա գրառումները բաց չեմ թողնում ;-)

Apsara
22.10.2007, 00:00
Սասուն
Ակումբի փոքրիկ իշխանը:), որին չսիրել ու չհամակրել չես կարող: պիտի ասեմ, որ Սասունի հետ ինչքան շատ եմ շփվում այնքան ավելի քիչ եմ նրան ճանաչում: Շատ բարի է ու հանգիստ բնավորության տեր, իր ներքին ապրումները երեսին չես տեսնի, բայց մոտիկները կզգան, որ ինչ-որ բան այն չէ: Սիրում եմ Սասունի քչախոսությունը, նրա դիպուկ ու կարճ նախադասությունները, նուրբ սիրտը: Ես չեմ կարող համարել ինքս ինձ նրա մտերիմը, Սասունը ինձ իր հոգուն մոտ չի թողնում, ահա ինչու միայն այս ընդհանուր գծերն եմ կարողացել նկատել՝ որպես հեռվից դիտորթ:

Ուշացել էի, ու չէի նկատել, որ Վարդանն է իմ վերևի մարդը: Վարդանին ճանաչում եմ մոտ 1 ու կես տարի, բայց դեռ չեմ ճանաչում: Շատ ինքնամփոփ է իրական կյանքում, առավել ակտիվ վիրտուալում: Խելացի է ու արվեստի ճիշտ ընկալման հազվագյուտ տաղանդ ունի: Չնայած մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց իր հոգու մասնագիտությունը երաժշտություն գրելն է ու նվագելն է, հույսով եմ այդ տաղանդտ զարգացնում ես:): Իդեաներով հարուստ ուղեղ ունի, բայց ոչ միշտ է իր իդեաները կյանքի կերտում:
Դեռ շատ կարող եմ խոսել նրա մասին, բայց այսքանով ուզում եմ սահմանափակվել

Cassiopeia
22.10.2007, 09:37
Վարդուհին…

Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չի, որ այս անձնավորությանը առաջին հայացքից անչափ սիրեցի: Ինչքան թույլ է տվել ինձ իմ մարդկանց բացահայտելու կարողությունը, Վարդը նման է կոկոն վարդի, որը դեռ փթթելու է ու բոլորին զարմացնելու իր ԵՍ-ով: Սիրում եմ նրա ուժեղ բնավորությունը, այն, որ նա մարդու երեսին ասում է այն ամենը, ինչ մտածում է: Բայց երևի քչերը գիտեն, որ այդ ուժեղ կերպարի ներսում ինչքան նուրբ ու քնքուշ, ինչքան սիրատոչոր ու գեղեցիկ հոգի է ապրում:

Սիրում եմ քեզ, Վարդ ջան:love

Հ.Գ. Դու ինձ "ստիպեցիր" այս բաժնում գրառում անել:D

Selene
22.10.2007, 21:36
Cassiopeia

Վերոնիկա կամ պարզապես բարի հոգի ու այնչափ նուրբ ներաշխարհ ունեցող ՄԱՐԴ:
Ո՜նց ես սիրում Վերային:love, նրա անկեղծությունն ու շփման պարզությունը: Քիչ են այն աղջիկները, ում կդիմեմ, երբ ներսումս փոթորկախառն է ամեն ինչ, ու այդ քչերից առաջինը հենց նա է:) Ինձ համար Վերան կանացիության կենդանի մարմնացումն է, հանգստություն, հասկացող հայացք, ամեն ինչ ներող, դիմացինին միշտ պատրաստ օգնելու ու էլի անթիվ լավ գծեր, որոնոցով Աստված օժտել է Վերային:angel Գուցե հեքիաթից բարի փերիին մեզ է ուղարկել:8;)
Հ.Գ. Պուպուշնա ինքը:kiss

Anul
23.10.2007, 13:13
իմ վերևի մարդը շատ համեստ, հավասարակշռված ու համբերատար մարդ է:
շատ եմ սիրում նրան :love

Kita
23.10.2007, 13:44
Վայ Անուլը:love
Ոտից գլուխ տաղանդ է:D
Մեկ-մեկ որ լինում են սենց հավեսով կղվող, սպանող, սիրող, ասող ուտենց էլի աղջիկներ...էտ է, բայց լավ իմաստով...
Հավեսով հետը կխոսես ու կուրախանաս, քանի որ ամենը կայֆ ձևով է մատուցում:)

Մանոն
23.10.2007, 14:42
Kita-ի մասին չէի կարողանում միայն գրառումներով կարծիք կազմել: Բայց հանդիպելուց հետո հասկացա, որ ազնիվ, ջերմ, միշտ օգնելու պատրաստ անձնավորություն է, և իր ստեղծած վիրտուալ կերպարը լիովին համապատասխանում է իրական քնքուշ ու նրբանկատ Կիտային: Միշտ մնա այդպիսին :)

Kita
23.10.2007, 14:52
Դե ես ընդհանրապես սիրում եմ իրականում շփվելով հանդերձ կարծիք կազմեմ:;)
Ուրեմն հանգիստ և համբերատար, թվում է իր մեջ պարունակվող նրբությամբ և սիրով կարող է նաև դիմացինին իր հետ շփվելու ընթացքում նույն զգացումները պարգևի: Բաց հոգով մարդ է:;)Դեռևս այսքանը;)

Ուլուանա
23.10.2007, 19:34
Kita-ն էն քչերից է, որոնց դեռ բացահայտում եմ, ու երևի երբեք էլ մինչև վերջ չեմ բացահայտի: Մի տեսակ միայն իրեն բնորոշ կտրուկություն կա մեջը, որը հաճախ դժվարացնում է նրա հետ վիրտուալ շփումը (դե, սա կարծեմ բոլորը գիտեն :P :D), իսկ ռեալում պարզապես որպես կիտայական առանձնահատկություն է ընկալվում: :) Պետք է խոստովանեմ, որ մեկ-մեկ Կիտան նաև ներվերիս վրա ազդում է իր «անվրդով թքողական» կեցվածքով, բայց դե հիմա դա ինքն է, ի՞նչ կարող ես անել: ;) Կիտան գիտի նվիրվել ու հոգատար լինել: Նաև իրեն զսպել գիտի (գիտեմ, էս նախադասությունը հենց կարդաց, ինձնից բացատրություն է պահանջելու, թե ինչ նկատի ունեմ :D): Ինձ համար Կիտան Ակումբի այն անբաժան, կարևոր ու հարազատ մասնիկներից է, առանց որի Ակումբն ուրիշ կլիներ, իսկ ես Ակումբը սիրում եմ այնպիսին, ինչպիսին կա: :love :)

քաղաքացի
07.11.2007, 16:04
Յաա՜: Մեր ակումբի մայրիկի մասին ոչ ոք չի ուզու՞մ գրի :(
Ուլուանա՝ Անահիտը, մեր շատ սիրելի անդամներից մեկն է: Ափսոս, որ այլևս նա չի կարող հարմարվել մեր ժամային գոտուն: Անահիտի հոգեբանությունը դուրս գալիս է: Եթե մի բան չի հասկանում, փորձում է հասկանալ հարցեր տալով, իսկ եթե մի բան ինքն է ասում, որի հետ ես համաձայն չեմ լինում, նա սկսում է շատ սիրուն ձևերով ինձ դա բացատրել (իսկական մայրիկի նման :) ):
Նրա բոլոր գրառումները շատ բովանդակալից ու խորիմաստ են, դրանք չհասկանալը գրեթե անհնար է, ամեն ինչ բացատրություններով, փաստերով շարադրված է:
Կարոտել եմ :love :oy

Taurus
07.11.2007, 17:31
Սասունը իմ ախպերն ա, իրան ոչ ոք բան աասելու իրավունք չունի, բացի ինձանից:B
բայց դուք բոլորդ իրան չեք ճանաչում, ինքը շատ դաժան ու վտանգավոր մարդ ա, ինքը սենց սուս ու թուս , ժպտալով գործի գնալ-գալով, հանգիստ դինջ ա ձևանում, բայց իրականում զբաղվում ա զենք-զինամթերիքի կոնտռաբանդայով ու վաճառքով միջին ասիայից Եվրոպա, ու տեռորիստների համար շատ կարևոր հանգույցի ղեկավարն ա:
Էս մեր մեջ;)

Philosopher
07.11.2007, 17:38
Լավ, էս թեմայի էս էջն էլ դարձնենք մատենադարանում պահվելուն արժանի էջ:
Ուրեմն` քաղաքացի:
Մեր սերնդի, նորացող, նորի ու հնի սահմանին երկատվող սերնդի փոքրիկ իշխանը, խիղճը, մարդկայնության ու տոլերանտության ներքին ինստանցիայի մարմնավորումներից մեկը: Սասունի գոյությունն ինքնին էս երկրի արժեքին բան է ավելացնում: Մարդկային բացառիկ ու թանկ տեսակ է: Սասունի գոյությունը ապացուցում է, որ էս երկիրը կարող է երկիր դառնալ, իսկ ժողովուրդը` մարդկային հանրություն: Ուրախ եմ Սասունի համար, առավել ուրախ եմ մեզ համար, որ Սասունը կա, ուղղակի կա, չպարտադրող կա, բայց անհրաժեշտորեն կա: Սասունը մարդ է, բայց գազանանոց եկած մարդ չէ, որ հիմա պիտի գնա, էն մարդկանցից է, ով եկել է գազանանոցը մարդկայնացնելու, մարդեղենացնելու: Էս միսիայի կրողն ա մեր քաղաքացին:)

Taurus-ը առաջ ընկավ, ու քանի որ հիմի երկար գրելու ժամանակ չկա, մենակ կասեմ. Էդոն էս երկրի ապագաներից ա, եթե երկիրն ապագա ունի ու եթե Էդոն հավես ունենա էդ ապագան լինել;)

Ձայնալար
07.11.2007, 18:37
Լավ, էս թեմայի էս էջն էլ դարձնենք մատենադարանում պահվելուն արժանի էջ:
Ուրեմն` քաղաքացի:
Մեր սերնդի, նորացող, նորի ու հնի սահմանին երկատվող սերնդի փոքրիկ իշխանը, խիղճը, մարդկայնության ու տոլերանտության ներքին ինստանցիայի մարմնավորումներից մեկը: Սասունի գոյությունն ինքնին էս երկրի արժեքին բան է ավելացնում: Մարդկային բացառիկ ու թանկ տեսակ է: Սասունի գոյությունը ապացուցում է, որ էս երկիրը կարող է երկիր դառնալ, իսկ ժողովուրդը` մարդկային հանրություն: Ուրախ եմ Սասունի համար, առավել ուրախ եմ մեզ համար, որ Սասունը կա, ուղղակի կա, չպարտադրող կա, բայց անհրաժեշտորեն կա: Սասունը մարդ է, բայց գազանանոց եկած մարդ չէ, որ հիմա պիտի գնա, էն մարդկանցից է, ով եկել է գազանանոցը մարդկայնացնելու, մարդեղենացնելու: Էս միսիայի կրողն ա մեր քաղաքացին:)

Taurus-ը առաջ ընկավ, ու քանի որ հիմի երկար գրելու ժամանակ չկա, մենակ կասեմ. Էդոն էս երկրի ապագաներից ա, եթե երկիրն ապագա ունի ու եթե Էդոն հավես ունենա էդ ապագան լինել;)


Անկեղծանա՞մ: Փիլոն սկզբում միքիչ ներվերիս վրա ազդում էր, չէ զգում էի, որ խելոք տղայա ու հիմնականում ընդունում էի իրա գրածները, բայց ինձ թվում էր, որ ինչ-որ «կուռաժիտի» տարրեր կան իրա մոտ՝ կապված գրառումների ոճի, ծավալի ու խճճվածության հետ: Իրական կյանքում որ տեսա, զգացի, որ «կուռաժիտ» լինողներից չի, որ բացի բնատուր խելքից ունի նաև հումոր և այդ երկուսով պայմանավորված տղամարդկային հանգստություն-ինքնավստահություն:

Guest
07.11.2007, 19:39
Հետաքրքիր անդամ ա իմ համար Ձայնալարը: Դրանով ա հետաքրքիր, որ իր բոլոր գրառումները կարդալւց ինձ թվում ա, որ գոռավոլ ա ասում: Հետաքրքիր ա կապված ա նիկի հետ, թե նիկն ա ընտրվել այն պատճառով, որ հենց տենց ա խոսում, ոնց որ պատկերացնում եմ:
Գրառումները հիմնականում չեմ կարում մինչև վերջ կարդամ՝ խուլանում եմ:

Lapterik
07.11.2007, 22:54
Հայկի մասին ինչ գրեմ: Հիշում եմ իրա գրառումները ժամանակին մինչև վերջ կարդում էի, շատ անգամ համամիտ էի լինում, դեպքեր էր լինում որ չէ, բայց չէի արձագանքում: Շատ լավ հիշում եմ, որ նոր էր ակումբ եկել, չգիտեմ իրան էր թանկացնում, թե չէ, որ նկարը չէր դնում ակումբում, մի անգամ մեծահոգի գտնվեց ու նկարի 1/5 մասը դրեց, որը պարունակում էր ընդհամենը աչքը :D :Բայց ես Հայկին ուրիշ ձև էի պատկերացնում մինչև տեսնելը: Տենց ա էլի էտ էլ վիրտուալը:)

Lapterik
08.11.2007, 20:05
Վայ ոնց եմմ սիրում, որ թեման իմ պատճառով կանգնում ա :yahoo Հավեսին նամյոկ էր չէ՞ :D

Արամ
08.11.2007, 21:56
Անյուտը:love Ես իրան շատ-շատ սիրում եմ, որովհետև շատ հետաքրքիր ու զվարճալի անձնավորությունա, չնայած որ մեկ մեկ տխրումա...:)

Goga
09.11.2007, 00:03
Արամ, մարդ, որին սիրում եմ և՛ իր հումորների, և՛ իր գիտելիքների և՛ իսկապես լավ Մարդ լինելու համար:)Ընդունակ է բարձրացնել դիմացինի տրամադրությունը, ինչպես նաև հասկանալ նրան:Մի խոսքով ես իմ վերևի մարդուն շատ շատ սիրում ու հարգում եմ:love:)

Vive L'Armenie
09.11.2007, 00:09
Goga
Վաաաաախ Գոգան :kiss, ինձ համար շա՜տ հետաքրքիր անձնավորություն է , կատակասեր, զգացմունքային, համե՜ստ, իսկական Հայուհի ;) ճիշտն ասած ես Գոգային շա՜տ եմ համակրում :oy (լրիվ լուրջ :oy):kiss

Ուլուանա
09.11.2007, 06:39
Vive L'Armenie
Թեև Վիվուկն արդեն բավական երկար ժամանակ Ակումբի անդամ էր, բայց պետք է խոստովանեմ, որ ահագին ժամանակ չէի կարողանում որևէ կարծիք կազմել նրա մասին... Հիմա էլ, էլի շատ բան չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ չափազանց հուզառատ ու զգացմունքային աղջնակ է։ :) Այնպիսի տպավորություն է, որ նրան և՛ ուրախացնելը, և՛ տխրեցնելը շատ հեշտ է. ցանկացած հաճելի մանրուքից կարող է ուրախությունից աշխարհով մեկ լինել :yahoo և հակառակը՝ ցանկացած փոքրիկ բացասական երևույթ կարող է նրան լացելու չափ վշտացնել... :cry Ամեն ինչ սրտին մոտ է ընդունում, շատ բաներից է վախենում։ Երևում է, որ մարդկանց վստահող է, շուտ կապվող ու նվիրվող, բայց նաև համոզված եմ, որ դրա պատճառով հիասթափություններ շատ է ունենում, քանի որ ոչ բոլորն են արժանի այն վստահությանն ու նվիրվածությանը, որը նա պատրաստ է տալ մարդկանց... Ակումբում շատ ջերմ ու անմիջական է, որի շնորհիվ զարմանալիորեն արագ ու հեշտությամբ ընկերական կապեր է հաստատում տարբեր ակումբցիների հետ։ :hands Ռեալում չեմ ճանաչում, բայց ենթադրում եմ, որ ռեալում նույնպես այդպիսին է։ Նրա գրառումները կարդալիս միշտ պատկերացնում եմ նրան կամ ուրախությունից թռչկոտելիս, կամ կարմրատակած աչուկներով հոնգուր–հոնգուր լաց լինելիս... :) Չեզոք վիճակներ մի տեսակ չեն տպավորվել... :))
Հա, մոռացա ասել, որ մեկ էլ շատ հայրենասեր է երևում։ :)

Anul
09.11.2007, 10:52
ՈՒԼՈՒԱՆԱ : ուղղակի ուզում եմ ասել, որ իմ վերևի մարդու մեջ այնքան դրական հատկանիշներ կան, որ հաշվելիս հաստատ հաշիվը կկորցնեք :) ես նրան շատ եմ սիրում, անկեղծ, ու սրտանց ցանկանում եմ, որ նա շաաատ-շաատ երջանիկ լինի, նա դրան արժանի է :)

Taurus
09.11.2007, 11:17
Anul-ին արդեն բավականի ժամանակ ծանոթ եմ, ու ասեմ շատ հոգեհարազատ մարդ, ա:
Ինքը ապրում ա ուրախանալու համար, դրանով ա էլի հոգեհարազատ, հուսով եմ շուտով;) կտեսնվենք:
հա չգիտեմ ինչից ա հոգնել

Cassiopeia
09.11.2007, 11:32
Taurus-ը… Սիրելի եղբայրս… Իրոք, մեկն այն մարդկանցից, ով հենց իմ ակումբ մուտք դնելու օրվանից դառավ ինձ համար սրտամոտ ու հարազատ անձ: Ունի հումորի սուր զգացում, սակայն նրա հումորը շատերը կարող են պարզապես չհասկանալ: Մարդկանց կարողանում է օբյեկտիվ գնահատել ու իր վերաբերմունքը բացահայտ, երբեմն հենց նույն հումորի միջոցով ցույց տալ: :)

Dayana
09.11.2007, 11:49
Վերոնիկան , ակումբի այն անդամերից է , ում ես հանդիպել եմ ակումբից դուրս :) Շատ նուրբ ու բարի աղջիկ ա , անկեղծ ու ամենակարևորը չի վախենում արտահայտել սեփական տեսակետը :) Ուրախ եմ որ ծանեթացել եմ նրա հետ :love

Kita
09.11.2007, 12:49
Մի տեսակ նկատվող և չնկատվող անդամ է:)
Մրբանկատ, հավասարակշռված, հետևող և լսող:) իր յուրօրինակությամբ:) բացի դրանից երևի շատ կանացի է և բարի;)
դեռ այսքանը;)

Կարեն ջան
09.11.2007, 12:55
Հետաքրիքիր ու տարօրինակ (իհարկե լավ իմաստով) անձնավորություն է:
Նաև հետաքրիր ժպիտ ունի::)

Մանե
09.11.2007, 16:39
Մի ժամանակ ավելի շատ գրառումներ էր անում:)
Իրան պատկերացնում եմ հանգիստ բնավորությամբ, բարի անձնավորություն:
Ստորագրությունդ :hands
Էս էլ քո համար:oy
http://www.imageshare.am/thumb/37592243/mafia.png (http://www.imageshare.am/view/37592243/mafia.png)

Guest
11.11.2007, 21:27
Մանե, լի առողջությամբ և ուժով աղձիկ… հիշում եմ թե ոնց էի վախենում նրա հարվածներից երբ խաղում էինք գործ-նա-գործ… :) սիրում եմ կարդալ Մանեի գրառումերը մոռանալով, որ նա ընդամենը 15 տարեկան է, և նոև դրանից հետո հիշում այդ փաստը և ավելի հիանում… լավն ես Մանե ջան, այդպիսին էլ մնա:

Guest
11.11.2007, 21:49
Guest, տիպ ա, տիպ… նայելեվ նրան ու տեսնելով իր արարքները, մտնելով նրա հոգու մեջ ու հասկանալով իր հուզմունքները ու զգացմունքները ես ափշում եմ: Արդյո՞ք կարող է լինել այսպիսի մարդ… կարծում եմ, որ չե: Արդյո՞ք նա այս երկրից է… կարծում եմ, որ չե:
Սիրում եմ նրան և նրա մեջ տեսնում լոկ մեկ թերություն… ինքնասիրահարվածություն…

Apsara
12.11.2007, 02:35
Guest, տիպ ա, տիպ… նայելեվ նրան ու տեսնելով իր արարքները, մտնելով նրա հոգու մեջ ու հասկանալով իր հուզմունքները ու զգացմունքները ես ափշում եմ: Արդյո՞ք կարող է լինել այսպիսի մարդ… կարծում եմ, որ չե: Արդյո՞ք նա այս երկրից է… կարծում եմ, որ չե:

Այո կա այդպիսի մարդ:), ու լավ էլ այս երկրից է /չհաշված, որ մեկ-մեկ 7-րդ երկինքա բարձրանում ժամանակավոր:D/

Guest,
Սիրում եմ նրան և նրա մեջ տեսնում լոկ մեկ թերություն… ինքնասիրահարվածություն…

չեմ կարող չհամաձայնվել, ես էլ:oy

հա մեկ էլ խելացի, համարձակ, ինքնավստահ

Guest
12.11.2007, 03:20
Apsara-ն, Վարդուհին…
Կարծում եմ, որ մեկ գիրք կարող եմ գրել նրա ու նրա առժանիքների մասին... իսկ ձեզ կներկայացնեմ մենակ այդ գրքի նախաբանը:

Այս գիրքը մի անկրկնելի, գեղեցիկ ինչպես արտաքինով այնպես էլ հոգով ու սրտով աղջկա մասին է: Ինչպիսի՞ն է նա.. չգիտի ոչ մեկ:
Ամեն էջում ձեզ սպասում են նոր բացահայտումներ, ամեն բառից հոտո նոր մտքեր ու զգացմունքներ.. Նրա կյանքը լի ա սիրով, սիրով աստծո և մարդկանց հանդեպ: Այժմ նա գտել է իր կյանքի իմաստը, որը կորցրել էր ոչ վաղ անցալում:

--»

Վարդ, դու արժանի ես ամեն լավ բանի այս աշխարհում..

Dayana
12.11.2007, 10:49
Guest Իմ լավ ընկեր :) Ախր շատ լավ մարդ է :) Ինքնավստահ , մեկ -մեկ ինչպես ինքն է ասում ինքնասիրահարված , բայց դե եթե ինքդ քեզ չսիրահարվես , քեզ չեն սիրահարվի ;) Կասեմ մի բան էլ , նա հիմա երջանիկ է , շատ , ու " մեղավորին " գիտենք բոլորս ;) Ամենալավ հատկությունն իմ համար նրա անկեղծությունն է .Երբեկ չի ասում այն , ինչը չի համարում ճիշտ . Ու մեկ-մեկ էլ ասում է այն , ինչ ես կուզեի ասել , բայց խիզախությունս չի հերիքում :) Մի խոսքով ուրախ եմ որ Հայկը կա , ու որ իմ ընկերնեի սակավ ցուցակում իր տեղն ունի :)

Selene
12.11.2007, 13:28
Dayana
Սկզբում, երբ Dayana-ն ակումբում այնքան էլ ակտիվ չէր, հազվադեպ էր մտնում, գրառումներ անում, այն էլ՝ միայն ժամանցային թեմաներում, կարծում էի, որ զուտ ժամանակ է անցկացնում, հիմա, կարդալով նրա գրառումները, կարծիքս փոխվել է:oy
Մի տեսակ քնքշություն եմ զգում, Dayana-յի հոգին նուրբ է՝ ինչպես ավատարի նկարը:)
Բայց կարծում եմ, որ մի տեսակ անվստահություն, կամ էլ համարձակության պակաս ունի, զգում ես, որ ուզում է ավելին ասել, քան կա, բայց մի բան ետ է պահում:8:)
Հուսով եմ, դեռ կհասցնեմ ավելի լավ ճանաչել նրան, ու ավելի հիմնավոր կարծիք գրեմ այնժամ;)

Աբելյան
12.11.2007, 13:33
Արմինեն բարի, հետաքրքրասեր, գեղեցիկ ու կենսուրախ աղջիկ ա
համենայն դեպս առաջին տպավորությունը տենց ա :oy

պահոոո, ուշացա
Մերիի մասին շատ բան չեմ կարա ասեմ, որովհետև հետը խոսացած չկամ, բայց իմ մոտ ինքը ջերմ ու հոգատար մարդու տպավորություն ա թողել

Սամվել
12.11.2007, 16:50
Հայկո

:think սկզբում չէի էլ նկատել որ ակումբում տենց մարդ կա...հետո մի օր Հովսեփի հետ ֆուտբոլի համար էի պայմանավորվում ասեց որ լավ Դարպասապահ ունենք Ն.Ի.Գ.Գ.Ա. նիկով տենց...հետո խաղին հաճելիորեն զարմացած էի պարզվեց որ Հայկոն բացի նրանից որ լավ դարպասապահա հլը նաև շատ լավ մարդա :o Շատ լավ ստացվեց :ok Ամենալավ մարդկային հատկանիշները կարելիա իրա համար նշել:Ասենք Համեստությունը, Լրջությունը, Բարիությունը ախր շատ են է էտքանը չեմ թվարկի :ok
Մի խոսքով մեր Հայկոնա լավ մարդ ու լավ Դրապասապաս մեր ակումբում և նրանից դուրս :ok

Մենակ մի քիչ էս վերջերս պիսիմիզմովա լցված բայց դե կանցնի երևի էլի :ok

Հ.Գ. Որ իմացա Հայկոն կատուներելա սիրում սկսեց ավելի դուրս գալ :)):D

Մանե
12.11.2007, 21:24
Սամո
Էլի դո՞ւ:oy:D
Սկզբից որ ծանոթացանք,ինձ ինքը ահավոր լուրջ մարդ էր թվում,որ մի քիչ դժվար էր կատակ անում ու ընդունում:Հետո հասկացա,որ էդքան էլ լուրջ չի:) Ընդհանուր առմամբ լավ մարդ ա,ակումբում ազատ,իրականում մի քիչ ամաչկոտ:oy:)
Իրա մեծագույն արժանիքներից մեկը էն ա,որ սիրում ա Բարսա:hands
մեկ-մեկ մի քիչ անտակտ ա,բայց չափի մեջ:P
Մի խոսքով:)

Kita
12.11.2007, 21:24
Սամվելը:P
Օֆֆտոպիստ ոտից գլուխ;) բայց նենց մաքուր հոգով է օֆֆտոպում և զղջում ընենց:D էխ;)
Մի խոսքով խելացի, ընկերասեր, մեջը տղամարդկություն կա, չմայած երեխայական կողմեր էլ ունի, բայց դե մեկը մյուսին չի խանգարում;) նվիրվող, նպատակասլաց;) հա... դիմացկուն:D

Anul
12.11.2007, 23:06
Կիտան
այն հազվագյուտ մարդկանցից է, ում ես, հաշվի առնելով իմ դինջ բնավորությունը:), օրվա ընթացքում հիշում ու կարոտում եմ. դա ինձ համար արդեն շատ բան է: Նա շատ հետաքրքիր մարդ է: նրա հետ չես ձանձրանում, քանի որ շատ դժվար է նրա իրական էությունը, կամ ավելի ճիշտ, հոգեվիճակը բացահայտել: ես իսկապես շատ ուրախ եմ, որ ունեմ կողքիս Կիտայի նման ընկեր, քանի որ համոզված եմ, որ ցանակացած պահին կարող եմ հույսս դնել նրա վրա :oy

StrangeLittleGirl
12.11.2007, 23:09
Էս Անուլը մեկ չափից դուրս ջրիկ, ուրախ, վարակիչ տրամադրություն է ունենում. այն աստիճանի, որ դրանով աշխարն է քանդում, մեկ-մեկ էլ լրջանում, սկսում է լուրջ դատողություններ անել մարդկանց մասին ու հաճախ ճիշտ :)

Աբելյան
13.11.2007, 18:30
քանի որ Մանեի մասին ոչ մեկդ չեք խոսում, ես կխոսամ
Մանեն շատ հաճելի աղջիկ ա
քանի որ ֆիզմաթում ա սովորում, ուրեմն նաև շատ խելացի ա ու աշխատասեր ու իմ կարծիքով դրա շնորհիվ ինքը կյանքում մեծ հաջողությունների կհասնի: Բացի դրանից, Մանեն յուրահատուկ աղջիկ ա, որովհետև քիչ աղջիկներ կան, որ ֆուտբոլ են սիրում

Բյուրը
Բյուրը չնայած 21 տարեկան ա, բայց արդեն հասուն մարդ ա: Ինքը էն մարդկանցից ա, որ իրա ասածը միշտ առաջ կտանի: Իրա կարծիքից երբեք չի հրաժարվի: Առաջին հայացքից թվում ա, որ ինքը շատ լուրջ ու սառը մարդ ա, բայց հետը մի քիչ շփվելուց պարզ ա դառնում, որ էդքան էլ լուրջ ու սառը չի:

Ուլուանա
13.11.2007, 19:33
Հայկը դեմք է։ Շատ համեստ, հանգիստ, լուրջ ու յուրահատուկ հումորի զգացումով մարդ է։ :) Շատ անմիջական գրառումներ է անում։ Նրա գրառումները կարդալիս հիմնականում այնպիսի տպավորություն է լինում, որ ուղղակի բարձրաձայն մտածում է Հայկը։ Նրա գրառումներում զարմանալիորեն համադրված են լինում անսահման անմիջականությունը, մի տեսակ թախծոտ միամտությունն ու սրամտությունը։ Այնպիսի զգացողություն է, որ այդ սրամտությունը մի տեսակ ինքնաբերաբար է ստացվում, ոչ թե հատուկ է անում։
Նաև մի քիչ պեսսիմիստ է, որը լավ չի, իհարկե, մեկ էլ ինքն իրեն շատ է թերագնահատում։
Մի խոսքով՝ Հայկը դեմք է, լավ դեմք է։ :love

Բարեկամ
14.11.2007, 03:13
Ուլուանան այն մարդկանցից ա, որոնք ապրում են դետալներով: Դետալ առ դետալ, ամուր նյութերից նա կառուցել ա իր շուրջը կայուն մի թաղանթ, որն այնքան կայուն ա, որ ունակ ա շարունակական մետամորֆոզների միջով ու ընթացքում պահպանել իր տեսակը: Ուլուանայի աշխարհի արտաքին աբալոչկան մի այնպիսի տիեզերական նյութից ա, որը թեև նուրբ ու զգայուն՝ ինքնապահպանման համար կարիք չունի մեկուսացման կամ պաշտպանիչ դոգմաների, քանի որ հագեցած ա մի էներգետիկայով, որի հիմքը տրամաբանված սերն ա:

Ուլուանայի գրառումներում ամեն նախադասության մեջ նստած ա մարսված միտք, որը գրառմանը տալիս ա կենսափորձի արժեք:

Ուլուանայի կողքին միշտ մեկը կա, ու դրա անունն ա ողջախոհություն:

Լավ, առայժմ էսքանը:

Մանոն
14.11.2007, 10:53
Բարեկամն իմ սիրելի ակումբցիներից է: Խորն ու միաժամանակ շղարշված, պարզ ու միանգամայն չբացահայտված: Սիրում եմ նրա գրառումների իմաստնությունը, երբեմն երկու բառով էնպիսի մտքեր կարտահայտի, որ մեկ ուրիշի մի քանի էջանոց շարադրությունը հազիվ թե կարողանար այդ մտքի կեսն իսկ արտահայտել: Քնքուշ է, բայց երբեմն էլ տրամաբանված կծող հեգնանք կա խոսքի մեջ:) Ափսոս, որ գրառումներ շատ չի անում ու վերջերս ուշ-ուշ է մտնում ակումբ: Ես իրեն կարոտում եմ…:P

Լէգնա
14.11.2007, 11:00
Լույսն է, այն լույսը հենց,որը առաջին անգամ ճեղքեց խավարը,բնավ չցավեցնելով նրան,ոչ էլ լուսավորեց անծանոթ հրով,այլ պարզապես իր ետևից քարշ տվեց իմաստության անեզր հովիտը:
Մանոնը ճառագում է բոլորով ,իրենով,բոլորին :Ակումբը շատ աներևույթ համ ունի հոգևոր,երբ ամեն անգամ ուղղակի հանդիպում եմ ՄԱՆՈՆ նիքով անհատին :)
Տեսնել իրեն,զրուցել,մի փոքր գողանալ իր լույսից,երազանք չէ,բայց լուսավոր ցանկությունս է :)

Երվանդ
14.11.2007, 11:22
Լեգնան ակումբի էն հազվադեպ մարդկանցիցա որոնց մասին շատ բան չեմ կարող ասել, կրթված ու կայացած աղջիկ, որը ինձ թվումա ունի թերարժեքության բարդույթ, որը արտահայտվում է մի շարք գրառումներով որոնցից զգացվում է որ Լեգնան շատ մեծ կարծիք ունի իր մասին:), սովորաբար երբ մարդկիկ տենց են արտահայտվում հոգու խորքում ինչ որ տեղ ունեն բարդույթ,լավ չխորանամ, ինքը միանշանակ դրական ու հետաքրքիր մարդ է իմ համար:)

Ներսես_AM
14.11.2007, 12:24
Երոն ռուսներին չի սիրում, բայց ռուս աղջիկներին սիրումա:8:D:P
=>Ռուս աղջիկները ռուս չեն: :o:D

Մանե
14.11.2007, 13:43
Վայ,Ներսեսը:)
Ուրեմն մինչև իրան տենալը իրա մասին ոչ մի կարծիք չէի կազմել,մենակ գիտեի,որ Ֆիզմաթից ա եղել,ու էդ դեպի լավ կարծիք էր տանում:
Հետո որ իրան տեսա,ահագին բան փոխվեց:)
Ընենց բարի,ընենց պուպուշ մարդ ա,շաաաաատ հավես ա իրա հետ շփվելը: Մի խոսքով շատ լավն ես:)

Տենաս գործնագործ խաղալ սովորեցի՞ր:P:oy:oy:oy

Selene
14.11.2007, 17:35
Մանե
Մանեն ակումբի ամենաուրախ ու ժամանցային թեմաներ սիրող անդամ է:)
Մի տեսակ թռվռուն էություն ունի, ոչ վատ իմաստով;) Շատերի կարծիքով ակումբի օֆֆտոպասերների առաջին տասնյակում է, բայց ես կարծում եմ, որ Մանեն հաճախ օֆֆտոպում է, երբ իր ներսում թախիծն է իշխում:love
Մի տեսակ երեխայական անմիջականություն ու չարաճճիություն կա Մանեի մեջ, ու հոգում թաքնված նուրբ կանացիություն:) Մեծ սեր ունի սրտում պահված ու նվիրվածություն, բայց մոտ ապագայում շատ կարևոր անելիքներ կան, որոնք, անկասկած, Մանեն հաջողությամբ ավարտին կհասցնի:)

StrangeLittleGirl
14.11.2007, 19:18
Սելենը…
Առաջվա նիքը շատ էր սազում նրան (հիշում եմ, բա:P):
Շատ սուսիկ-փուսիկ է ռեալում, իսկ ակումբում լավ էլ աշխույժ է: Խորը, հասկացող, նուրբ մարդ է:

Ֆելո
14.11.2007, 19:49
Բյուրը մեր ընգերնա, մեր լավ հարևաննա, չնայած էսքան ժամանակ մի հատ կոֆե չի դրել խմենք:)

StrangeLittleGirl
14.11.2007, 19:57
Իմ վերևի մարդուն կյանքում տխուր չեմ տեսել: :D
Ահավոր ուժեղ հումոր ունի: Բացի դրանից, շատ լավ ընկեր է: Եղբորս ընկերներից ամենաշատը նրան եմ գնահատում: :oy Ամեն տեղ հասնող, օգնող տղա է: Բացի դրանից, շատ քաղաքավարի է ու ամաչկոտ: Ինչքան մամաս կանչում է մեզ հետ ճաշելու, մերժում է :D

Այ որ չամաչես, կարող ա մի օր կոֆե դնեմ :D

ivy
14.11.2007, 20:48
Իմ վերևի մարդը յուրահատուկ անձնավորություն է՝ իր հարուստ ներքին աշխարհով ու օրիգինալ մտածողությամբ: Իմ կարծիքով, շատ ճշտախոս է ու շիտակ. ինչ մտածում է, անկեղծորեն ասում է: Նաև զգացմունքային է...

Ու համ էլ շատ սիրունիկ աղջիկ է, ինչքան որ տեսել եմ նկարներում. էտպիսի համով ու բնական դեմքեր քիչ կտեսնես Երևանում: :)

*e}|{uka*
14.11.2007, 21:12
Ռիպան անհուն իմաստության աղբյուր է , սկզբում շատ էի զարմացնում իր գիտելիքների ճշգրիտ պաշարով ,չէի հասկանում թե ինչպես այդքան քնքուշ էակի մեջ կարող են կենտրոնանալ մարդկային բոլոր դրական հատկանիշները : Իսկ հիմա ես ոչնչի վրա չեմ զարմանում ... : Ռիպ ջան չեմ կաշկանդվում ասել , որ դու իմ իդլն ես :oy
Ես քեզանով հիանում եմ ու քո գրառումներից շատ բան եմ սովորում ... ;)

Ֆելո
14.11.2007, 22:06
Յոժը ինչքան հասկացել եմ հումորով աղջիկա, լավ անեկդոտներա պատմում, հետարքիր բաներա գրում. կարճ ասած հավեսով աղջիկա:)

Vive L'Armenie
15.11.2007, 01:53
էս_ինչ_սոված_եմ
լավ ախորժակ ունի :nyam ինչքան նկատել եմ շուտ-շուտ ա սովածանում :nyam, նկարներից էլ եմ նկատել...:P
դե ստորագրությունից էլ է պարզ՝

չէղած վախտ սոխն էլա վաֆլի:[

Լավ հումոր ունի :roll Միշտ բարձր տրամադրությամբ :aha Ճիշտն ասած նկատվում է, որ ամաչկոտ է...:)

Artgeo
15.11.2007, 10:37
Vive L'Armenie
Մի ժամանակ շատ վատ կարծիք ունեի։ Թվում էր, թե «խբնված հայրենասեր» է, որոնց ատում եմ։ Սակայն հետո, ավելի շատ կարդալով նրա գրառումները կարծիքս փոխեցի։ Պարզապես Հայաստանյան իրականությունից կտրված ու Հայաստանը շատ սիրող ու կարոտող է։ Հերթական անգամ իմ վերաբերմունքը կոնկրետ փոխվում է ծայրահեղ բացասականից գրեթե կատարյալ դրականի։ Հարգում եմ ու մի փոքր նույնիսկ սիրում։ :)

Vive L'Armenie
15.11.2007, 16:03
Artgeo
Որ ճիշտն ասեմ, ես էլ Քո մասին եմ վատ կարծիք ունեցել :pardon Արթուր աչքիս լա՜վ էլ իրար հակակրել ենք...:D, պատկերացնում ե՞ս, այն աստիճան էի հակակրում, որ մի անգամ նույնիսկ փորձեցի անտեսվածների ցուցակի մեջ ավելացնել (ի դեպ առաջին մարդն էիր լինելու անտեսվածների ցուցակում), բայց չկարողացա, իրավունք չունեի :oy բայց դե նրա հետ շփվելով, այդ բացասական կարծիքը վերածվում է դրականի, այնքան էլ բոբո ակումբցի չի :roll Հետաքրքիր է ի՞նչն է Քեզ ձգում Վրաստանում :think, լա՜վ էլ խորացել ես քաղաքականության մեջ :8 Բարի սիրտ ունի Արթուրը :), հետաքրքիր և հաճելի զրուցակից է ;)

Էդուարդ_man
17.11.2007, 13:59
Vive L'Armenie
Իմ վերևի մարդը հայրենասերա :)և չի սիրում ,որ երեխաներին ծեծում են :):D:DԷդքանը կարող եմ ա սել դեռ...;):oy

Universe
17.11.2007, 15:27
Էդուարդ_man-Ի՞նչ ասեմ ապեր... Քեզ բարլուս...:)
Արդեն մոտավորապես 6-ամիսա ինչ ակումբում եմ, սակայն առաջին անգամ եմ այս թեմայում գրառում անում: (Ուրեմն ոտքս խերով լինի այս թեմա) Սակայն գիտեմ, որ ինձ դեռ չճանաչողներել կան... Դու էլ դեռ նոր ես ՛՛ներս մտել՛՛ , սակայն հասցրել ես լավ տպավորություն թողնել... ;) (համենայնդեպս ինձ մոտ ) Ավելի ճիշտ եմ համարում սկզբից սկսել լուրջ թեմաներից, եւ իմանալ թե որտեղ եւ երբ կատարել գրառում...;)

Նաեւ չեմ ուզում անտարբեր մնալ իմ վերեւինի-վերեւի մարդու նկատմամբ... ( Չէի էլ կարող:)) ) Այնպես որ, մի կարծիք էլ իր մասին...:)

Vive L'Armenie - Սվետլաննա, Վիվուկ, Սվետա, Վիվչկա...
Մի խոսքով. Վիվուկս...:kiss
Իմ վերեւի մարդը, ում որ շատ եմ սիրում, բնավորությամբ դյուրազգաց է, իսկ էությամբ էլ ավելի շատ տպավորվող: Շա՜տ երազկոտ եւ ֆանտազիա ունեցող մարդ, որի սրտի խորքում, իսկ ավելի կոնկրետ՝ իր սրտի ամենանվիրական անկյուններից մեկում, նա այժմ թաքցնում է մի զգացմունք, որի մասին ես կլռեմ... սակայն գիտեմ...:) Սիրում է մարդկանց հետ շփվել ավելի անմիջականորեն, սիրում է կիսել իր տխրությունն ու թախիծը, ուրախությունն ու երջանկությունը իր հարազատների եւ ընկերների հետ... Երբեմն էլ մենակության կարիք է զգում, սակայն՝ մենակություն հոգեհարազատ երժշտության եւ հիշողությունների հետ ...:) Այս պահին չգիտեմ, թե էլ ի՞նչ ներարկեմ խոսքերիս մեջ,որ այն ավելի տպավորիչ լինի , միայն կասեմ, որ իրան շատ եմ սիրում... :love Մնացածն ասվածա...;)

Սերխիո
17.11.2007, 15:50
ոնց հասկացա իմ վերևի մարդը 18 տարեկան ա ու բանակ ա գնալու :
իրան անփորձանք ծառայություն : մեկել Երևանի չաստերից ընգնես;)

Selene
17.11.2007, 18:17
ՊèTrօ$
Իմ վերևի մարդը ակումբի ամենասպորտասեր անդամներից է;), բայց մյուս բաժիններում էl, ոչ հաճախ, ամեն դեպքում անում է գրառումներ, որոնցից ելնելով էլ, քիչ թե շատ կարողացել եմ կարծիք կազմել նրա մասին:) Ունի հստակ ձևավորված չափորոշիչներ, կամ,ավելի ճիշտ, մոտեցումներ, նորմեր, որոնցով էլ առաջնորդվում է ՊèTrօ$-ը կյանքում, ավելի ճիշտ, ես այդպես եմ կարծում;) Ու, չնայած որ իր էությամբ այդքան էլ հանդուրժող չէ, այնուամենայնիվ, հակառակ կարծիքը լսում է մինչև վերջ: Մի տեսակ հայկականություն կա ՊèTrօ$-ի մոտ, որ ոչ բոլորի մոտ է առկա:ok:) Հա, մեկ էլ աչքերի գույնը հետաքրքիր է, յուրօրինակ:think;)

Ann87
17.11.2007, 18:27
իմ վորևի մարդը՛Մերին ինչքանով որ ես գիեմ,շատ խելացի:8,ռոմանտիկ:love և հմայիչ աղջիկ է

Կաթիլ
17.11.2007, 18:30
Իմ վերևի մարդը (որքան հասցրել եմ նկատել) շատ բարի է ու մարդամոտ… Կարծում եմ նաև ռոմանտիկ: Ինձ թվում է սիրում է երազել, մեկ-մեկ մանկական չարաճճիություններ անել :P Առայժմ այսքանը ;) շատ բան չեմ ասում, որ շատ չսխալվեմ :)

Selene-ի մասին եմ գրել, բայց ոնց որ ուշացա :think

Selene
17.11.2007, 19:03
Ann87
Աննան ակումբում վերջերս է ակտիվացել, չնայած ես իրեն հեռակա կարգով ակումբից դուրս եմ ճանաչել:P Շատ եմ սիրում Աննայի նկարները, ամեն մի նկարի մեջ մի ամբողջ կյանք ու թաքուն հույզերի, ապրումների եմ հանդիպում, նկատում, տեսնում, գուցե մենակ իմ աչքերով է այդպես` :unsure:) Հիմա ակումբում Աննան ավելի շատ կարդում է, քան գրառումներ անում, հուսով եմ, որ շուտով կսկսի արտահայտել իր կարծիքը ավելի հաճախ:)
Հոգու խորքում փայփայած շատ երազանքներ կան, որոնց իրականացմանը սրտատրոփ է սպասում;) Կարծում եմ, որ շատ վստահելի, բարի ու ընկերասեր է:) Մնացածը ընթացքում ճանաչելուց հետո:P

Կաթիլ
Ակումբի նորեկներից, ում մուտքն ակումբ մի տեսակ հուշիկ է տպավորվել ինձ մոտ:):8
Կաթիլն էլ է ավելի շատ կարդում ակումբում, բայց,վստահ եմ, որ ասելիքներ էլ շատ ունի, պարզապես դեռ չի կարողանում անմիջական ու ազատ արտահայտել իր մտքերը, ինչը ժամանակի ընթացքում կանցնի; Շփվող է երևում, բայց ոչ նախաձեռնող, մեկ էլ, կարծում եմ, որ շատ կանացի է:)

Vive L'Armenie
17.11.2007, 19:44
Վա՜յ Մերինա :love
Մերիին շա՜տ եմ սիրում ու հարգում, չգիտեմ, մի տեսակ անհասկանալի ձևով մտավ սիրտս և կարծես հարազատ լինի :oy Ջերմ ու հոգատար անձնավորություն ա , նուրբ ու քնքուշ :love, շատ համեստ, անմիջական, հավասարակշռված, նրա հետ չես ձանձրանում, շա՜տ է սիրում օգնել մարդկանց, դա շատ եմ գնահատում :aha, ամեն ինչ անում է, որ դիմացինը չհուսահատվի..., շա՜տ կանացի, նուրբ, ռոմանտիկ :love
Մերիին շա՜տ եմ սիրում :kiss :roll

Lapterik
17.11.2007, 20:46
Վերևիս մարդուն շաաատ շատ եմ սիրում, Վիվուկիս հետ կուզենայի ռեալում ծանոթ լինել, ափսոս, որ հիմա շատ հեռու ա: Ինքը իմ օֆտոպիստ ընկերներիցա :kiss1 Վիվ ջան որ մտքովդ անցնի Հայաստան գաս, հաստատ իմացի քեզ շատ եմ ուզում տեսնեմ, անպայման ձեն հանի: ;)

StrangeLittleGirl
18.11.2007, 16:09
Լապտերիկը… :love Էն ակումբցիներից է, որին հեռվից եմ սիրում, այսինքն՝ ո՛չ ֆորումում եմ առանձնապես շփվում, ո՛չ ռեալում եմ հաճախ տեսնում, բայց մեկ ա սիրում եմ: Էս աղջիկը որ ոչ մի բան չանի, մենակ ժպտա, հերիք է, որ տրամադրությունդ բարձրանա: Մեկ էլ խուճուճներն ինձ տանում են:
Կուզենայի նրան ավելի մոտիկից ճանաչել:

Լէգնա
18.11.2007, 16:13
Բյուր....
ու արար Ակումբն էլ փուլ գա,Բյուրը բյուրացնելու է ակումբը :)
Լավն է, փափուկ է, լուսե մատիկներ ունի, սիրուցս էլ վաղուց գողացել է:
Մնում է իրեն իրենից դուրս տեսնեմ, համոզվեմ ,որ չեմ սխալվում`մթության մեջ լույսը ավելի շատ է :)

Artgeo
18.11.2007, 16:23
Բյուրակն
Բյուրը... Հմ... Բյուրի մասին հենց մտածում եմ, որ նրան արդեն լրիվ ճանաչում եմ, միանգամից նենց հատկանիշներ եմ գտնում նրա մեջ, որ մինչ այդ նույնիսկ չէի կասկածում, որ տենց հատկանիշներ ունի։ Շփման մեջ Բյուրը մեկ չափից դուրս պարզ ու ուղիղ ա, մեկ էլ չափից դուրս բարդ ու անհասկանալի։ Եթե ինչ-որ բան կասկածում ա, ապա մինչև վերջ կփորփրի ճշմարտությանը հասնելու համար և որևէ կերպ խոչընդոտել դրան անիմաստ է։
Նրա նկատմամբ անտարբեր լինել անհնար է, կարելի է կամ անչափ սիրել, կամ անսահման ատել։ Ես նրան հաստատ չեմ ատում :)

StrangeLittleGirl
18.11.2007, 16:24
Լէգնան մե՛կ շատ լավն է թվում, մե՛կ շատ վատը, այսինքն՝ իսկական մարդ է, թաքցնելու ոչինչ չունի: Երբեմն տարօրինակ ու անհասկանալի է դառնում, երբեմն՝ գժոտ, երբեմն՝ ուրախ, երբեմն՝ «կծող», երբեմն՝ ծայրահեղական: Շատ խորաթափանց է: Նրանից որևէ բան թաքցնելն անհնար է (հիշեցի մեր հանդիպումը :D): Աչքերն էլ սպանիչ խորություն ունեն: Էս ավատարին մի՛ նայեք, իրական կյանքում նա շա՜տ ավելի գեղեցիկ է:
Չգիտեմ ինչու, հայրիկիս նկատմամբ մի տեսակ հակակրանք ունի: Բայց էս ամեն ինչով հանդերձ նրան շատ եմ սիրում:

քաղաքացի
18.11.2007, 16:25
Բյուրակն…
Վերջերս այս մարդու մոտ նկատեցի մի բան, որն ինձ մոտ խիղճ առաջացրեց։ Բյուրը շուտ հուզվող անձնավորություն է, նա իրեն հաճախ է մենակ զգում։ Սակայն երբ ուզում ես հուզմունքի պատճառներն իմանաս, միանգամից գոռոզանում է և այնպես անում, որ այլևս չմոտիկանաս իրեն։ Ու երբ հեռանում ես, նորից իրեն մենակ զգալով հուզվում և արցունքոտվում է։
Բյուրակնի միտքը հասկանալը երբեմն դժվար է, երբեմն էլ շատ մանկական։ Երբ ուզում ես մի բան բացատրել ահավոր դժվարությամբ քեզ կընդունի կամ էլ երբեք քո հետ չի համաձայնվի։
Բյուրակնի սպառնալիքներն էլ են վտանգավոր։ Նա քեզ վնաս կհասցնի ոչ թե անձնական, այլ այնպես կանի, որ իր մաշկի վրա հասցրած վնասները դու քո մեջ զգաս, օրինակ «ինքնասպանության» փորձերը։ Թերևս շատ դաժան է հնչում և թվում է, որ նա այդպիսի քայլի չի գնա, բայց իր խենթության աստիճանը թույլ կտա այդպիսի արարքի իրականացմանը։
Այս աղջկա մոտ, կամ ինչպես ինքն է սիրում իրան անվանել «օրյորթ»–ի մոտ ընդգծված է մի բնավորություն, որ դիմացինի վրա ուժեղ ազդեցություն է թողնում։ Օրինակ իմ վրա երբեմն շատ վատ է ազդում, երբ նա մի բան չի ուզում ընդունել սկսում է երգել, ուրիշ բաներից խոսել, ամեն ինչ անում է, որ իմ ձայնը չլսի։ Չի համակերպվում ուրիշի ասածի հետ։
Չնայած որ աշխարհ տեսած մարդ է, բայց մյուս կողմից շատ տարօրինակ կոմպլեքներ ունի։ Առաջին իմ հանդիպած մարդն է, որ իր հումորի զգացումը մի ծայրահեղությունից մյուսին է անցնում վայրկյանների ընթացքում։ Եթե հենց հիմա նա ուրախ է, ապա հաջորդ բառը կարդալուց նա կարող է այլևս չկարդա գրառումս և առանց մտածելու միանգամից բացասական վարկանիշ տա ինձ։
Դե երևի այսքանն ասեմ, թե չէ կարող է հասցնի 2 հատ բացասական վարկանիշ տա :D

Ավելացվել է 1 րոպե անց
Արթուրը, գրեթե նույն հատկանիշներն ունի ինչ Բյուրակնը: Միքիչ ավելի տարբեր քանի որ նա ի տարբերություն Բյուրի «օրյորթ» չէ: :D

ivy
18.11.2007, 16:43
Քաղաքացի կոչվող այս տղան ինձ շատ զարմացնում է... բայց դժվարանում եմ ասել՝ կոնկրետ ինչով: Գուցե նրանով, որ ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե արդեն ունեմ իմ մտքում նրա որոշակի կերպարը, մի նոր բան եմ հայտնաբերում իր մեջ, դե ակումբային գրառումների շրջանակում:

Զգում եմ, որ շատ խելացի է, մեծամտության հետք անգամ չկա, բարի ու կարեկցող սիրտ ունի, զուսպ է, ինձ թվում է՝ այն մարդկանցից է, որոնք իրենք իրենց լավ են ճանաչում, խոսում են վստահ, բայց առանց իրենց կարծիքը որևէ մեկի վզին փաթաթելու փորձերի... Կարծում եմ, հոյակապ ընկեր է, ում կարող ես լիովին վստահել:
Մի խոսքով, լավն է քաղաքացին: :)

Ծով
18.11.2007, 16:48
Քաղաքացին մեկ բառով լուռ ա:D,
Ինքը ամեն ինչ տեսնում ա, ամեն ինչ լսում ա ու ամեն ինչի մասին չի խոսում:
կտրուկ պատասխաններ տալ շատ ա սիրում /բայց ես էդ երբ եմ է իրան հարց տվել:D/, ունի հստակ ասելիք ու սար ու ձոր ընկնում ա մենակ խորհրդավոր թվալու համար, բայց չի ստացվում, որովհետև ինքն էլ ա ձանձրանում:
Խելացի ա ու շատ բարի, կարեկցող-հասնող, բայց ես իրա օգնությանը կյանքում չեմ դիմի:D
Իրան դրել ա Փոքրիկ իշխանի տեղը ու ես մտածում եմ՝ երբ պիտի մեծանա էս իշխանը...
Վերջերս կարծեցի, թե միամիտ ա, բայց իրականում լավ էլ խորամանկ ա /էդ երևի աղվես ընկերոջից ա սովորել/...
Ես քաղաքացուն շատ եմ սիրում, բայց ինքը երևի դրա մասին չգիտի:) ու պետք էլ չի, որ իմանա:D
Չեմ սիրում, երբ նրա անունից ինձ հետ խոսում են:P
Իսկական <<ՀՀ>> քաղաքացի ա, ճիշտ քաղաքացի ու քաղաքական դաշտում երկրիս մասին բանականությամբ, ոչ էմոցիաներով մտածողն ա:)
Ես իրան ավելի լավ կճանաչեմ, եթե ժամանակս հերիքի ու հանդիպումներին հաճախ գնամ, բայց կարևորը հատուկ տակտիկա չունի...չէ ունի...;)
IVY...
Ուշացա...
Շատ խելացի, իրատես, բայց միևնույն ժամանակ ահավոր զգացմունքային մարդ ա:
Գրառումները փորձված, կյանքի բարդ խաչմերուկներ հաղթահարած մարդու ձեռագիր ունեն...ու հաճախ էլ խորհուրդների տեսք...
Մարդ, որ պիտի ապրի Հայստանում /անկախ քաղաքական կողմնորոշումից:D/

Cassiopeia
18.11.2007, 16:59
Alize_etoilik - Ծովինար
Ծով աչքերով ու բարի սրտով մի չքնաղ աղջնակ, ում բարեհոգությունն անսահման է տիեզերական օվկիանոսից ավել: Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, ով հանդիպելով նրան չի զգա հոգու թրթիռ ու սիրո երազը իրական չի թվա: Անչափ շատ եմ սիրում այս երազային աղջնակին:

Arisol
18.11.2007, 17:32
Վերևիս մարդը Վերոնիկան ա՝ Վերան կամ Նիկան:
Փիսիկի բնավորություն ունի, միշտ ժպտում ա, երեխու ձեն ունի, գրավիչ արտաքին ունի, ու չնայած նրան, որ արդեն պոդրոստոկ չի՝ ներքուստ մանկական բնավորություն ունի ու ուզում ա, որ իրան սիրեն: Սիրում ա աչիկներով ճիպի-ճիպի անի՝ գրավելով շրջապատի մարդկանց :oy :
Ընկերասեր ա, շփվող ա, բայց ոչ էն դեպքերում, երբ ջղայնացած կամ նյարդայնացած ա: Առանձնապես չի սիրում մենակ լինել ու չնայած երբեմն կարող ա նենց ցույց տա, թե ուզում ա, որ մենակ թողնեն իրան, մեկ ա, սրտի խորքում ուզում ա, որ գոնե մեկը գրկի իրան, պաչիկ անի ու ասի, որ ինքը շատ լավն ա :) :
Պաչիկ :kiss

Մանե
18.11.2007, 18:50
Ինչքան հասցրել եմ Նարեին/:love/ ճանաչել,հասկացել եմ,որ խենթ բնավորությամբ աղջիկ ա՝մշտապես որոնումների մեջ: Մի քիչ քիչ ա գրառումներ անում,կարոտում եմ,հատկապես օֆֆտոպանոցի ժամանակները:oy
Իրա հետ շփումը վիրտուալում շատ հաճելի ա,ու հուսով եմ դեռ իրականում էլ կտեսնվենք:)

Amaru
18.11.2007, 19:06
Մա՛ն, ու՞ր ես… պետք ես ինձ :cry2
ինքը իմ ընկերուհին ա :) հիշում եմ՝ երբ նոր էի մտնում էս ֆորում, ո՜նց էինք վիճում լոլ :)) ու իրար չէինք սիրում :oy Մանեիս շատ-շատ եմ սիրում, ինքը շատ-շատ ազնիվ ու մաքուր մարդ ա… :love շատ համովն ա, մեկ-մեկ էլ ահավոր ջրիկ))

ըտենց :)

Artgeo
18.11.2007, 19:58
Amaru-ն պուճուրիկ աղջիկ ա, որին դեռ կարգին չեմ հասցրել ճանաչել: Նրա մեջ տեսնում եմ պահանջ կողմնակի պաշտապնության: Չգիտեմ, որքանով եմ ճիշտ, բայց տպավորությունս այդպիսին է: Նույնիսկ ավելին, կարծես նա չի էլ ուզում մեծանալ:

StrangeLittleGirl
18.11.2007, 20:16
Արթուրն ամենայն հայոց դերասանն է :)
Նրանից հզոր դերասան դեռ չեմ տեսել: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի բեմի վրա:think

Էդուարդ_man
19.11.2007, 12:58
Բյուրակն
Իմ վերևի մարդը հետաքրքիր է,շատ խելացի է , չի վախենում անկեղծ լինելուց...:)այդպես եմ կարծում:8

Kita
19.11.2007, 13:07
Ինչպես հասցրել եմ նկատել, շուտ մերվող, հետաքրքրասեր, ընկերասեր.... Հիմիկվա երիտասարդության ստադարտներով ապրող տղա...;)

Dayana
19.11.2007, 15:59
Kita Ես իրեն չեմ ճանաչում , բայց ինձ պատմել են իրա մասին ;) ասել են բառացի էսպես "Հավեսով աղջիկ ա" , այդտեղից ենթադրում եմ , խելացի , աշխույժ. ընկերասեր ... Մի խոսով լավն ա , մանավանդ գրառումները ;)

Second Chance
19.11.2007, 16:36
Dayana
Շատ աշխույժ աղջիկ է, շատ հետաքրքիր ստորագրություններ է ունենում, ուրախ մթնոլորտի սրահար է;), հաճելի է...
քչախոս չի ինչպես ինքը անձամբ նշեց:D համել մազոխիստա :think էտ էլա ինքը ասել:D:D
ինձ դուրա գալիս լավնա:love

Selene
20.11.2007, 01:19
Amina

Հավասարակշռված, խելացի, մեղմ բնավորությամբ աղջիկ է:) Գիտի՝ ինչ է ուզում կյանքից, ուր է գնում և ինչպես: Գրառումները հասուն են, այսպես ասած՝ չափված-ձևված, որոնցով կարողանում է պարզ ու հստակ ասել այն ամենը, ինչ մտածում է:ok:)
Մեկ էլ, ինձ թվում է, որ շատ երազկոտ է, երևի ավատարն է մեղավորը կամ էլ կարգավիճակը:8:oy

Chuk
20.11.2007, 01:38
Selene
Բարի, հոգատար, միշտ ժպտերես մի մարդ է, ու թեև ոմանք գուցե արտաքուստ նրան թույլ ու համակերպվող համարեն, իրականում ուժեղ, վճռական, ազնիվ, մտածածը դիմացինի երեսին ասող, հրաշալի ընկեր է :)

Guest
20.11.2007, 02:24
Հազվադեպ ա ասյպիսի հնարավորություն ընձեռնվում հանգիստ գրելու Չուկի մասին:
Գիշերվա հազարին կատարված պօստ էն էլ այն դեպքում, որ ես օնլայն եմ:

Չուկ, միակ մարդը ում հետ վիճելուց ես հաճույք եմ ստանում: Նրա հետ կարում ես խոսաս կարճ և դիպուկ, համոզված լինելով նրանում, որ նա կհասկանա հենց այն ինչ դու ասել ես ու ստիպված չես լինի կրկին ու կրկին կրկնել և վերաձևակերպել ասածտ ու վերջը չդիմանալով մարդու բդության վրա վիրավորում ես… :oy Ակումբի եզակիներից ում հետ ես անտակտ չեմ: Այդ ամենի գրավականներն են՝
1. Խելք
2. Լսելու ունակություն
3. Հանգստություն
4. Համբերատարություն
Որոնցից ամեն մեկից Չուկի մոտ хоть отбавляй:

Chuk
20.11.2007, 02:33
Լավ, օգտվելով գիշերվա ընձեռած հնարավորությունից, ասեմ.

Guest
Զարմանալի տարօրինակ մարդ, ով կարողանում է իր մեջ համատեղել լրջությունն ու անլրջությունը: Մի կողմից չափազանց խելացի, խելոք, տրամաբանված դատողություններ անող մարդ է, բայց մեկ էլ կարող է այնպիսի արարք կատարել, այնպիսի վեճի մեջ մտնել, որ մտածում ես. «Քիչ առաջվա Հայկն ու՞ր է»: Ունեմ տպավորություն որ շուտ ազդվող է, ու միշտ ձգտում է արդարության ու իդեալի, այդ ճանապարհին երբեմն ինքն էլ խախտելով արդարության կանոնները, կատարելով արարքներ, որոնք ուշացնում են իդեալի հայտնաբերման պահը: Իր էությամբ բնագետ է, բայց ունի հումանիտար հակումներ: Սիրում է իր շուրջը աժիոտաժ ստեղծել, հետաքրքիր իրավիճակներ, կողքից նայելով, թե մարդիկ այդ իրավիճակներում իրենց ինչպես են դրսևորում:

Ուլուանա
20.11.2007, 08:41
Chuk–ի մասին շատ եմ գրել, բայց մեկ է, էլի եմ ուզում գրել։ Հնարավոր է, որ ասածներիս զգալի մասն արդեն ասած լինեմ նախորդ գրառումներում, :P բայց ոչինչ։ :D

Chuk-ն իսկական ուժեղ ու ազնիվ մարդ է։ Միշտ զարմացել եմ անելանելի թվացող իրավիճակներից պատվով դուրս գալու նրա կարողության վրա... :ok Նրան խաբելը շատ դժվար է. ցանկացած սուտ կամ խարդավանք եթե ոչ միանգամից, ապա որոշ ժամանակ անց, գործի դնելով իր բացառիկ հետախուզական ունակությունները :B, կբացահայտի ու կմերկացնի։ Հնարավոր է, որ ի դեմս նրա՝ Հայաստանը կորցրել է լուրջ հետախույզի։ ;)

Չի հանդուրժում անարդարությունը, և ամենուրեք իր հնարավորությունների սահմաններում պայքարում է դրա դեմ։ Chuk-ը գործող մարդ է, ոչ թե խոսող. փոխանակ իր մտադրությունների ու նախաձեռնությունների մասին մեծ–մեծ խոսելու ու հայտարարություններ անելու, նա պարզապես սուսուփուս, ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ անում է իր գործը, և արդյունքը, որպես կանոն, տեսանելի է լինում բոլորի համար։ Չի սիրում հապճեպ գործեր անել. անելու դեպքում անպայման պիտի որակով անի, թեկուզ երկար ժամանակ պահանջվի դրա համար, պիտի մանրակրկիտ ամեն ինչ ուսումնասիրի, բոլոր հնարավոր տարբերակները տնտղի, ստուգի և այլն։ Բայց նրա այս գիծը, ծայրահեղ աստիճանի հասնելու դեպքում,
երբեմն նաև թերության է վերածվում, քանի որ շատ հետաքրքիր ու կարևոր նախաձեռնություններ կարող են ձգձգվել՝ զուտ կատարյալ չլինելու պատճառով, այն դեպքում, երբ թեկուզ ոչ կատարյալ, բայց դրանց գոյութունը շատ ավելի օգտակար կլիներ, քան բացակայությունը։ Ի դեպ, Ակումբի բացմանն էլ է ժամանակին վերոհիշյալ պատճառով հետաձգվելու վտանգը սպառնացել։ :P :D

Շատ բարձր եմ գնահատում նաև մարդկանց միավորելու նրա անչափ կարևոր ունակությունը, ինչպես նաև իսկական ղեկավարին բնորոշ հատկանիշները։ Մի աֆորիզմ եմ հիշում ղեկավարելու մասին. «Ղեկավարել նշանակում է չխանգարել խելացի մարդկանց աշխատել»։ Կարծում եմ՝ այս խոսքերը շատ լավ բնութագրում են Chuk-ի ղեկավարելու ոճը։
Մի գաղտնիք ասեմ. Chuk–ին ճանաչելուց ի վեր միշտ երազել եմ աշխատել մի հիմնարկում, որի տնօրենը կլինի Chuk–ը... :roll :oy

Դեռ շատ բաներ կարող եմ ասել Chuk–ի մասին, բայց որ շարունակեմ, էսօր չեմ ավարտի... Հպարտ ու երջանիկ եմ, որ Արտակի պես լավ ընկեր ունեմ։ :love

Dayana
20.11.2007, 10:12
Ուլուանա Ակումբի այն անդամերից է ում գրառումներն անպայման կարդում եմ , համքզված լինելով , որ մի լավ բան կսովորեմ ։ Շատ հավասարակշռված է ։ Դեռ չեմ տեսել , որ նա ափերից դուրս գա ու ինչ-որ մեկին կոպտի ։ Բարի , Խելացի , Գեղեցիկ ... դե դրանք դուք բոլորդ ինձանից լաց գիտեք ։ :) Մեկ էլ մի բան , որ ներ էի մտնում ակումբ , ուզում էի , որ հենց Ուլուանա-ն իմ գիառումներին պատասխանի :oy չգիտեմ ինչի :) Ափսոս որ գնաց Ամերիկա ես չհասցրեցի ծանոթանալ նրա հետ , հուսամ որ գա կծանոթանանք ;) :oy

Guest
20.11.2007, 17:41
Դայանա։ ինքն իրան վատաբանում ա (Нехороший QA), իսկ իրականում ես չեմ հավատում, որ Արմինեն կարա ինչ-որ բան վատ անի…
Չես հիշում լաբորատորում ո՞նց էի ծրագիրս քո տեստինգին թույլատրել:-D
* Չիմացողների համար բացատրեմ, Нехороший QA- նշանակում ա վատ տեստիռովշիկ… մենք գրում ենք ինքը վատ ա տեստ անում: Ինձ քո նման տեստեռ ա պետք ունենքլ, մեկա բագեր չեմ ունենքւմ :P

Սիրում եմ Արմինեի ուժը ու բոլոր մարդկանց անկեղծ բարին կամեանու շատ քչերին բնորոշ ունակությունը: Սպասում եմ սահադաշտի հանդիպման, որ գաս ու քեզ բոլորը ճանաչեն ու անկասկած կսիրեն…

Լէգնա
20.11.2007, 17:43
Հայկին սիրում եմ,ի՞նչի, ուղղակի :)
Նյարդացնում է երբեմն,դրա համար իգնոր եմ արել :) , բայց հոգին ու ոգին,այստեղ քչերը ունեն :)

Artgeo
20.11.2007, 20:27
Մեռնեմ թե որևէ մարդու մասին էսքան անգամ փոխել եմ կարծիքս, ընդ որում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնելով... Տվյալ պահին խիստ դրական եմ տրամադրված Լեգնայի նկատմամբ, մի քանի օր հետո կլինի խիստի դրական, թե խիստ բացասական ասել չեմ կարող, քանի որ մի քանի օր առաջ խիստ բացասական էր...

John
21.11.2007, 09:20
Լավ տղայա Գեոն: Իրան ահավոր շատ եմ սիրում, մանավանդ որ հեռու է լինում, օրինակ՝ հիմա :D

Amaru
21.11.2007, 14:49
Հովսեփը ախպերս ա :)) ինքն էլ ա լավ տղա))
խելացի ա, հավասարակշռված~… :) մի խոսքով ահավոր լավ մարդ ա, չգիտեմ ոնց նկարագրեմ, թե ինչքան լավնա)) ու ընդհանրապես… ես իրան շատ եմ սիրում :love

Second Chance
21.11.2007, 14:55
Ամառուի մասին քիչ բան գիտեմ:)
գիտեմ որ դեռ դպրոցա գնում , բայց բավականին խելացի աղջիկա, երբն շատ լավ կարծիքներա հայտնում…
ու զգացել եմ որ շատ ընկերասեր ա
այդքանը;)դեռ

Dayana
21.11.2007, 15:05
Amina Հմմմ
Լավ աղջիկ ա , դեռ շատ քիչ եմ ճանաչում որ ասեմ հաստատ , բայց զգացել եմ որ հումորով ա , էդ արդեն լավա ;) Մնացածը ժամանակի ընթացքում …

Էդուարդ_man
21.11.2007, 17:19
Իմ վերևի մարդը հաճելի աղջիկա, ինչ որ մանկական չարաճճիություն ունի իր մեջ;)

Guest
21.11.2007, 17:37
Էդուարդը ակտիվ մտավ մեր ֆորում… լավ գրառումներ ա անում:
Սկզբում կարծեցի ախպերս ա, բայց պատզվեց ուրիշ անդամի ախպեր ա:D
Հուսանք ակտիվությունը շուտ չի մարի և գուցե էդուարդը դառնա լիարժեք անդամ:

Լէգնա
21.11.2007, 17:39
Հայկը սևացավ,ինչո՞ւ,մեկ է,բայց եթե հեռանա ակումբից,երկուս է :
Հետո Հայկ,ի՞նչի ես 22 տարեկան :D
լինեիր 32, ավելի բարձրահասակ,սև աչերով , ոչ այսքան կոտոշավոր,բայց այսպես համառ :oy ու ըտենց :

Guest
21.11.2007, 17:47
Լէգնան վերջերս շատ ուշադիր է դարցել իմ նկատմամբ… :esim
Ու ամենը հասկացա, բայց չհասկացա ինչի ես ուզում ավելի բոյով… տեղից էլ քեզանից 32 սանտիմ բոյով եմ:)
Երկրորդ տառտ պիտի ե ընտրեիր… տենց ավելի սիրուն կլիներ:
Իսկ ճշտասանությունը սիրում ե՞ս…
Եթե սիրում ես ասեմ, որ գիժ ես… եթե չես սիրում կարաս ընդունես որպես վիրավորանք :D

Հ.Գ. մենակ սեվանալը նկատի՞ր… իմ մասին տվյալ չի մնացել:p
Հ.Գ.2 Կարմրել լիներ կկարմրեի :-D

Մանե
21.11.2007, 21:05
Չգիտեմ ինչից ա,բայց Հայկի գրածները կարդալով մի տեսակ դրական լիցքեր են ինձ փոխանակվում:8
Միշտ մի տեսակ կոպիտ էի պատկերացնում,բայց իրականում բոլոր պատկերացումներս փոխվեցին: Յուրահատուկ անձնավորություն ա,ու իրա աչքերի տարօրինակ փայլը ավելի խորհրդավորություն են տալիս:P Սիրում եմ էն,որ ինչ մտածում ա,ասում ա:oy
Մի խոսքով քեզ շատ եմ սիրում:):kiss

Lapterik
21.11.2007, 21:12
Ըհը այ հիմա կգրեմ, թե չէ երբ նայում եմ վերևիս մարդը Հայկն ա ու Հայկն ա:
Ուրեմն Մանեի մասին էլի եմ գրել, բայց էլի եմ գրում, երևի դեռ կգրեմ: Կարգին աղջիկա, ես իմ ոտքով գնացի ֆիզմաթ ու իրա հետ ծանոթացա ու առաջին պահից էլ հարազատ մարդու պես ընդունեցի, ու չսխալվեցի: Իրան երբ տեսել եմ միշտ ուրախ ա, Աստված տա տխրելու առիթ շատ քիչ ունենա: Մարդիկ կան, որ իրանց հետ խոսում եմ, բայց զգում եմ, որ դիսկոմֆորտ վիճակ ա, բայց այ Մանեի հետ տենց չի ու էտ շատ լավ ա: :kiss

Սերխիո
21.11.2007, 21:37
իմ վերևի մարդը ֆոտբոլիստի հարսնացու է:love, հավասարակշռված է ու պատրաստ է ամեն թյուրիմացություն քաղաքավարի լուծել;)

Guest
21.11.2007, 21:41
Վերջերս շատ են շատացել մարդիկ, ովքե 400-ից ավել գրառում ունեն, բայց ես նրանց չեմ ճանաչում… Պետրոսը վառ օրինակ: Երևի քաղաքականությունում են գրում մենակ… եսի՞մ…

Հ.Գ. Գրառումս հաշվի մի առեք, գրեք Պետրոսի մասին ;)

Արամ
21.11.2007, 22:05
Ես Հայկին պիտի գրեմ, Հայկը ոնց որ մարտադաշտում վիրավորված զինվոր լինի հիշում եմ առաջ ինչ պայզառւոթյուն կար նրա գրառումների մեջ, իսկ հիմա, ՕՎԱ ՀԱՅԿԻՆ ԿՐԱԿԵԼ????

Cassiopeia
22.11.2007, 10:59
Արամը…
Հանգամանքների բերումով հենց նրան եմ առաջինը ճանաչել ֆորումում ու հենց նա է պատճառ եղել, որ մտնեմ ֆորում: Միանգամից խելացի պատանյակի տպավորություն թողեց: Այսինքն մինչև իրեն տեսնելը իր մասին արդեն շատ-շատ լավ բաներ էի լսել ու հետևաբար, առաջին տպավորությունը նաև համեմված էր նրա մասին լսված կարծիքներով: Հետագայում, ավելի ճանաչելով նրան, հասկացա, որ ոչ մի սխալ կարծիք էլ չկա, որ նա իրոք իր տարիքի հետ համեմատած "մոզգ է" (ոնց որ նրան բնութագրել էին) ու որ կյանքում դեռ շատ առաջ կգնա:
Միայն մի բայց կա, դա էլ երևի տարիքի հետ կանցնի: Ախր մեկ-մեկ էնքան է ջրիկանում, որ մարդու ջղայինացնում է: Ամեն ինչ չափի մեջ է սիրուն:angry, բայց դե առանց իր ջրկության հո մեր Արամը էլ չի լինի:)

Էդուարդ_man
22.11.2007, 11:02
Իմ վերևի մարդը հետաքրքիր ա ղջիկա :),բայց իմ գրառումները լրիվ թարսա հասկանում:D:D

Մանե
22.11.2007, 19:35
Մի տեսակ հաճելի աշխուժությամբ օժտված մարդ ա երևում:) Կարծեմ վերջերս ա գրանցվել,բայց արդեն հասցրել ա մերվի շատերին ու համենայնդեպս հետաքրքիր ա շփումը:)
Դեռ էսքան կարծիքն եմ կազմել,ավելին չեմ կարող ասել,դեռ լավ չգիտեմ իրան:oy

Ծով
22.11.2007, 19:45
Էս աղջիկն առաջ ավելի աշխույժ էր:love / ու էն ժամանակ կարողանում էի բռնել նրա աչքերից արձակվող պայծառ շողերը/...ավելի հեշտ...
ՀԻմա ժամանցային թեմանիերին այնքան ուշադրություն չի դարձնում, ինչպես առաջ։
Խելացի ա, մտածող...Ամեն ինչի խորքը թափանցելու պոտենցյալ ունի, բայց հաճախ մակերեսորեն հայացքներ ա նետում /կամ ձևացնում ա. երևի էդպես հեշտ ա ապրելը/...
Վերջերս ավելի զգացմունքյին ա դարձել, բայց կցկտուր ա արտահայտվում գրառումներում...
Մանեին ճանաչել կուզենայի, քանի որ ըստ իս ակումբում շատ շատերը դեռ ըստ արժանվույն նրան չեն ճանաչում գրառումների միջոցով թեկուզ...
Ինչ-որ տխրության հոտ եմ առնում..թող ների ինձ..չգիտեմ ինչու..
Ուզում եմ, որ շաաաաաաաատ կայտառ ու երջանիկ լինես..չնայած որ ՊԱՅԾԱՌ ԵՍ:love

Selene
22.11.2007, 21:49
Alize_etoilik

Մինչ Ծովինարին իրականում տեսնելը՝ շատ էի սիրում նրան, նրա ստեղծագործությունները, գրառումները, ստորագրությունները, որոնց ավարտը միշտ նույնն է, ու ինչպես հենց իր՝ Ալիզիկի ներկայությունն է ստիպում ժպտալ, այնպես էլ ստորագրության ավարտը;)
Իրականում նրա հետ ծանոթանալուց հետո շատ բառը շատ քիչ է բացատրելու իմ զգացած հիացմունքը Ծովինարի հանդեպ:love Հրաշք մարդ է, իսկական ՄԱՐԴ՝ իր հոգով, էությամբ, կյանքը զգալու նուրբ ունակությամբ:) Իր հոգուն համապատասխան՝ հիասքանչ արտաքին ունի, ու անչափ գեղեցիկ աչեր:love

Ուլուանա
22.11.2007, 22:08
Ծովոն ոնց որ երկնքից պոկված ու ի մեծ երջանկություն մեզ՝ Երկիր ընկած աստղիկ լինի, կայծկլտացող ու լույս սփռող աստղիկ։ :love :) Բարություն, անմեղություն, մաքրություն ու չարաճճիություն է ճառագվում նրանից։ Չարության նշույլ անգամ չկա մեջը։ Մեկ–մեկ մտածում եմ՝ ոնց է հաջողացրել էդքան մաքուր մնալ էս կեղտոտ կյանքում։ Նրա հետ շփվելիս ակամա որոշակի պատկերացում եմ կազմում նրա ընտանիքի, հատկապես ծնողների ու նրանց ընտանիքում տիրող մթնոլորտի մասին։ Պարզ երևում է, որ սիրված ու փայփայված երեխա է :kiss, բայց միաժամանակ ուժեղ ու սիրառատ։ Հա, մոռացա ասել, որ ինքը մեկ էլ լավատեսության անսպառ աղբյուր է, ուժեղ ու կենսատու աղբյուր։

Ծովոն գրող է իր ողջ էությամբ. որովհետև նա կյանքին էլ է բանաստեղծորեն նայում, իսկ դա շատ հազվագյուտ հատկանիշ է, նույնիսկ շատ գրողների մոտ... Կարճ ասած՝ ինքը բանաստեղծորեն է զգում ու ապրում ամեն ինչ։ Մեկ էլ շատ եմ գնահատում նրա՝ սրտով ապրելու հազվագյուտ շնորհը։ :love

Ուշացա... :oy

Առաջին բանը, որ նկատել եմ ու տպավորվել է Մերիից, նրա մեղմությունն է, որը բոլոր գրառումներում արտացոլված է։ :) Մերին մի տեսակ օրինակելի աղջկա կերպար է, որին բնորոշ են բոլոր հայտնի դրական գծերը՝ բարությունը, քնքշությունը, անկեղծությունը, ազնվությունը, նվիրվածությունն ու պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ արտառոց արարքները նրան առանձնապես բնորոշ չեն։ Նա ձգտում է միշտ ամեն ինչ ճիշտ անել, ու ենթադրում եմ, որ հիմնականում դա նրան հաջողվում է։ ;) Ակումբի լուսավոր անդամներից մեկն է։ Ուրախ եմ Ակումբում նրա ներկայության համար։ :)

Մանե
23.11.2007, 18:25
Դե բախտի բերմամբ թե պատահմամբ ծանոթացանք վարկանիշ կորցնելու թեմայում:D
տեսա դեմքը ծանոթ ա,ասեցի ծանոթանամ:D:oy
Դե ի՞նչ անես,տխրությունը ու դաժան ճակատագիրը/:o:D/ մարդկանց միավորում ա:D
Լավ,հիմա անցնեմ լուրջ:
Անահիտին սիրում եմ իր մանկական պարզության,անսահման կանացիության ու բարության համար: Մեծ սիրտ ունի ու հարուստ ներաշխարհ: խելացի ա,վերջերս նաև հումորով:P/իմ հետ շփվելուց ա:P/
Մինչև հիմա չեմ տեսել,որ որևէ մեկին վիրավորի,ամեն ինչ քաղակակիրթ ձևով ա լուծում:
Մի խոսքով բարության մարմնացում:love:)

Ան,կատակների համար նեղանալ չկա:P

Second Chance
24.11.2007, 11:50
Մանե
Իմ վերևի աղջիկը շատ լավնա, ես իրան շատ փափուկ աղջիկ եմ պատկերացնում տենց փափուկ խուճուճ -մուճուճ ;)
իմ կարծիքով ինքը շատ հեշտ մարդա շփման մեջ, մի տեսակ հատուկ դուրս գալիսա,
շատ ընկերասերա ու անկեղծ,հումոր էլ ունի , իրա ավատարն էլ իզուրա փոխել:ok նկարը շատ լավն էր Սևանի հետ…:love

Արամ
25.11.2007, 19:57
Մանե
Իմ վերևի աղջիկը շատ լավնա, ես իրան շատ փափուկ աղջիկ եմ պատկերացնում տենց փափուկ խուճուճ -մուճուճ ;)
իմ կարծիքով ինքը շատ հեշտ մարդա շփման մեջ, մի տեսակ հատուկ դուրս գալիսա,
շատ ընկերասերա ու անկեղծ,հումոր էլ ունի , իրա ավատարն էլ իզուրա փոխել:ok նկարը շատ լավն էր Սևանի հետ…:love

Ամինայի բլոլոր(կարդացած մի 2 հատ) գրառումների հե համաձայն եմ, բացի ես Վերեվինից:

ՊՍ. Վեռ մի քիչ լրջացել եմ չէ?:)

Lapterik
25.11.2007, 20:06
Արամչիկսսսսսսսսս, ինչքան եմ սիրում էս էրեխուն: Լավ գաղտնիքը բացեմ, իրան ճանանչել եմ մինչև ակումբ գալը, բայց ինքը չգիտեր, ու էտ ժամանակվանից իրան շատ եմ սիրել: Ես մոզգոտ ու հավեսին երեխեքի նկատմամբ մի ուրիշ լավ վերաբերմունք ունեմ, դրա համար էլ սկզբից ինքը արժանացավ իմ ուշադրությանը: Մի խոսքով Արամ ջան :kiss ՀԱմ էլ իրա անունն եմ շատ սիրում:
Հ.Գ. Մի օր կտեսնեմ իրան, մինչև հիմա անձամբ չեմ ճանաչում::)

Vive L'Armenie
26.11.2007, 02:28
Լապտերիկնա :love
Առաջին հայացքից շա՜տ կենսուրախ տպավորություն ա թողնում, այնպիսի տպավորություն, որ կարծես նա և տխրություն հասկացությունը հականիշներ են, բայց... հաճախ է տխրում, նկատել եմ, որ ինչ մտածում է մարդու մասին, հենց երես առ երես արտահայտվում է... (հարգում եմ անմիջական մարդկանց ;) ), անհամբեր բնավորություն ունի, այ դա լավ չէ (ես էլ եմ այդպիսին...:(), սպասելն ուղղակի նյարդայնացնում է..., ինչպես ասում են՝ կռծում հոգիդ...:noti Հաճելի զրուցակից է մեր Անյուտը (շատ ա դուրս գալիս այս անունը:oy), հրա՜շք ժպիտ ունի :roll, բա խուճուճիկ մազերը՜:love լավ կենտրոնանամ...:oy կիսում է վիշտդ ու ուրախությունդ, նրա մեջ իսկական ընկերոջ բնավորություն եմ տեսնում :aha(չնայած որ լավ չեմ ճանաչում, բայց այդպիսի զգացողություն ունեմ...:roll): Ակումբի կենսուրախ բնակիչներից է... Շա՜տ կցանկանայի իրականում ծանոթ լինեի մեր Մոգական Լապտերիկի հետ... :kiss

Guest
27.11.2007, 14:30
Վիվուկ:
Բոլոր փորցերս նրան հանդիպելու մատնվեցին անհաջողության… Աէրոպորտը դեռ հասկացանք, չգիտեր, բայց երբ ես գրեցի, որ կիրակի գամ Ստրասբորգ ինձ ման կտաս քաղաքով ինքը չուրախացավ և ես չգնացի:
Կուզեի քո հետ շբվեի մի քիչ իրական կյանքում, տեսնեի ու հասկանաի դու ով ես ու ինչի համար ես :D Կարծում եմ ամեն ինչ դեռ կլինի:
Հայաստան գաս ձեն հանի:

Goga
27.11.2007, 15:15
Հայկ
Մարդ, որից կարելի է շատ բան սովորել, խելացի է, սիրում է, երբ ուշադրության կենտրոնում է լինում(համենայնդեպս ես այդպես եմ նկատել), ընդունակ է սիրելու անմնացորդ և արժանի սիրվելու նույն կերպ:love
Հ.Գ.Առաջին անդամն է ակումբում, ում բացասական վարկանիշ եմ տվել, բայց իհարկե կատակով, հիմա փոշմանել եմ:oy

Dayana
27.11.2007, 15:30
Goga

Goga-ին բոլորից երկար եմ ճանաչում , մենք նույն կուրսում ենք սովորոլ ։Չեմ հիշում առաջին անգամ վոնց ենք ծանոթացել , բայց գիտեմ որ հավանել եմ հենց առաջին հանդիպումից ։ Շատ բարի , շատ համերաշխ . խելացի , մի խոսով լավնա ։ Համ էլ սիրուն :love ։ Ուրախ եմ որ Goga-ի նման մարդու հետ ծանոթ եմ ու դեռ ավելին ընկերներ ենք :)

Մանե
30.11.2007, 22:29
Ժող,հիշողությունից վատացել եմ,պարապմունքներս վրես ազդել են:D
չեմ հիշում իրա մասին գրել եմ,թե չէ:oy
Մի խոսքով ուրախ,աշխույժ աղջիկ ա,միաժամանակ շատ բաց ու փակ մտածելակերպով,ազատ շփում ունի ու ինձ էլ շատ ա սիրում:oy:P
Մի խոսքով ասած լավն ա ու ես էլ իրան եմ սիրում:love:oy:)
:P

Ուլուանա
30.11.2007, 22:56
Dayana–ին միայն գրառումներից գիտեմ, ուստի ասածներս միայն ենթադրություններ են լինելու. որ սխալ բաներ ասեմ, չկախեք։ :P:oy

Շատ զգացմունքային աղջիկ է, երևի բավական լացկան... :oy Ենթադրում եմ, որ նրան վիրավորելը հեշտ է, որից հետո ինքը երկար ժամանակ կարող է ուշքի չգալ... Կարծում եմ՝ որոշ չափով տառապում է թերարժեքության բարդույթով, այնպես որ նրան մի քիչ ինքնավստահությունը չէր խանգարի։ ;) Նրան հաճախ է թվում, թե այն վատ բաները, որ կատարվում են իր հետ, հենց միայն իր հետ կարող էին կատարվել... :( ինչը, իհարկե, ճիշտ չէ։ :P Շուտ է հուսահատվում. նրան միշտ պետք է մեկը, ով իրեն կներշնչի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նաև համոզված եմ, որ չափից դուրս շատ է ինքն իրեն վերլուծում, իրեն տարբեր բաներում մեղադրում և այլն։ Դյուրահավատություն էլ եմ նկատել նրա մեջ, որից երևի շատ է տուժում։

Մեկ էլ նկատել եմ, որ լավ հումորի զգացում ունի։ :ok :)

Մելիք
30.11.2007, 23:27
Անուկին սաղ չգիտեմ խի "մայրիկ" բառն էին կպցնում, բայց իմ մոտ ինքը ավելի շատ պուճուրի հետ ա ասոցացվում. բալես:):

Ծով
01.12.2007, 00:00
Լավ ա, որ վերևիս մարդը Մելիքն ա...:love
Մելիքը առանձին մարդկային տիպ ա...տարվա բոլոր եղանակներն ա, օրվա բոլոր ժամերը։ Սենց էլ բան կլինի...փակուղի մտա..չեմ կարողանում գրել
Մելիքը խենթ ա, իրատես, բայց մի քիչ էլ ռոմանտիկ։ կարգին հոգեբան ա ծնվել, այնպես որ հոգեբանները ինչքան ուզում են հատուկ դասընթացներ թող անցնեն, միևնույն ա մարդկությանը Մելիքի պես մարդիկ են պետք.../ ես ինձ նկատի ունեմ/։
Ես իրա հանդեպ ահավոր մեծ համակրանք ունեի մի ժամանակ.. իսկ հիմա ահավոր շատ եմ սիրում, որովհետև ինքը մեծ հեռավորությունից կարողանում ա ինձ հասկանալ, կես բառից զգալ թե ինչ հոգեվիճակում եմ, խորհուրդներ /չ/տալ և ամենաեզակի երևույթը լոմկա գցել :D
Մելիքը վառ անհատականություն ա։ Սիրում եմ իրան նաև որպես անկաշկանդ, ազատ ու իրան նմանակող ստեղծագործող:)
Էս մարդու լիիրավ երջանիկ լինելու իրավունքը պիտի որպես առանձին հոդված տեղ գտնի կյանքային սահմանադրության մեջ:)
Անընդհատ ինչ-որ բան ա փնտրում...
Ինքը լավ գիտեր, որ ես ցանկություն ունեմ իրան վստահելու, ինչը շատ աննկատ իրականացավ:B
Կարմիր, կապույտ, ծիրանագույն... ես սիրում եմ շա՜՜՜՜՜՜՜տ իմ էս մեծ ախպորը:love

Մելիք
01.12.2007, 00:27
Ծովը ծովա, ես ծովի մեծ ախպերն եմ, հասկանո՞ւմ եք էդ ինչա, այսինքն պոսեյդոնը մոտս ջահելա:B: Ծովը խորնա, ու պարզա էնքան, որ կարում ես նաել ամբողջ խորության միջով:
Ծովը իմ տարերքնա: Ես սիրում եմ ծովը…:love

Kita
01.12.2007, 13:25
Մտածում էի գրեի, թե չէ, հետո ասի հա:) դե ընթացքում ինչ ստացվի, թող լինի:D
Ուրեմն ինչ էլ ինքը ասի, մտածի և տենց շարունակաբար, ես իրան վստահում եմ և սիրում եմ իմ սահմաններով:P, ես լավ կարդա:D
Ծովը լավ է նկարագրել, էտ կողմից չխորանամ;)
Ուրեմն երևի իր մեջը գժությունը իր յուրահատուկ ձևով արտահայտված շատերին է գրավում և քցում իր ճանկերի մեջ, էտ պահը լավն է, ստորագրությանս նայի ու կհասկանաս;)
Բացի դրանից համարյա յուրաքանչյուր պասյմաններին և մարդկանց կարա հարմարվի և պոդխոդ գտնի:) բայց դրա համար, դեռ պետք է գլուխ հանի:)Իմ պես հետաքրքրասեր է, քիչ եմ այդպիսի մարդկանց հանդիպում... այնպես որ հպարտացի:)
Ու ընդհանրապես ընկեր ես, մի քիչ գիժ, բայց լավ ընկեր:):P
Բայց էս բոլոր լավ բաները իհարկե ինձ չեն խանգարի իմ քո հանդեպ կիտայական վերաբերմունքին, ընդունի էլի:P
ուֆֆֆֆ... վերջ հավեսս փախավ...

Մանե
01.12.2007, 13:29
Dayana–ին միայն գրառումներից գիտեմ, ուստի ասածներս միայն ենթադրություններ են լինելու. որ սխալ բաներ ասեմ, չկախեք։ :P:oy

Կանոնների խախտում,բա ե՞ս:think
Կիտայի մասին մենակ լավ բաներ կգրեմ,ու էլի գրել եմ:)
մենակ դուր չի գալիս էն,որ հաճախ ա դեպրեսիայի մեջ ընկնում ու փորձում բոլորից ամայանալ,չնայած հետո էլի վերադառնում ա նախկին վիճակին:)
Սիրում եմ քեզ:)

Ուրվական
01.12.2007, 16:26
Մանե ջան, ասեմ... Մանեն լավն ա, իսկական այնպիսին, ինչպիսին որ պետք է լինեն աղջիկներն իր տարիքում, զգացմունքային, ուրախ, տխրությունից շուտ հոգնող: Համ էլ խելացի աղջիկ ա, ու իր մեջ դեռևս մնացած երեխայությունը ինձ շատ ա դուր գալիս: Մանե ջան, ինչքան տենց լավ բալիկ մնաս, էնքան լավ:): Դե թերության մասին էլ չեմ խոսում:P, ֆուտբոլի հետ ա կապված, բայց դե, Մանե ջան, ոչինչ, ամեն մարդ էլ թերություն ունի, ինձ թվում ա, ժամանակի ընթացքում դա էլ կուղղվի;):):

Մարիաննա
06.12.2007, 19:02
Ուրվական

Որվականը զերծ է մարդկանց համար արդեն սովորական դարձած դիմացինին շահագործելու մտքից (բառիս ամենասովորական իմաստով :) ): Չի ձգտում ինքնահաստատվել այլոց հաշվին և ոչ էլ ամեն գնով փորձում է բարձրանալ նրանց աչքում: Ինքնավստահ է: Սակայն իր իքնավստահությունը ուղղված է ոչ թե ավերելուն, այլ հաղթահարելուն: Բանավեճերիի ընթացքում չի ձգտում ապացուցել իր առավելությունը, այլ ուզում է ուղղակի կործանել ի հայտ եկած արգելքը, բայց ոչ՝ արգելքը ի հայտ բերողին: :) Սա իսկապես առավելություն է: Գրածներում մտքերի կրկնության դեռ չեմ հանդիպել:
Ունի բազմասենյականոց բնակարան: Սենյակներից կարծես թե մեկն է վարձվում, տարբեր մարդկանց կողմից, այն էլ մի քանի օրով: Հիմնական վարձվոր կարծես թե չկա, համենայնդեպս ֆորումում չի երևում: :)

Lapterik
06.12.2007, 20:52
Մարիաննան էն ակումբցիներից ա, որի գրառումները ամեն անգամ տեսնելուց ասում էի, վայ նոր անդամ ա ակումբում գրանցվել, հետո նայում էի գրառումների քանակին, եռանիշ թիվ էր::) Ասե, ինքը սիրունիկ աղջիկա ա, նկարով եմ տեսել, երկար գրառումներ ա անում, ես էլ անկեղծ ասած միշտ չի, որ երկար գրառումների հետ հավես ունեմ, շատ չեմ կարդում::oy Զրուցարանում շբվել եմ, հավեսին աղջիկա, մենակ վատը էնա, որ ինքն էլ Հայաստանում չի: Կաումբի լավը էնա, որ ում հետ շբվում եմ, ինձ թվում ա Հայաստանից ա, բայց մեկ մեկ պարզվում ա, որ ստեղից չի, մի քիչ տրխում եմ, ՄԱրիաննան էլ ա պատկանում հեռու ակումբականների թվին: :)

Kita
06.12.2007, 21:28
Վայ ոպտիմիստորեն ժպտացող աղջնակ:P, ես կասեի մոգական ծիծաղով::) Երևի թե քիչ կհանդիպեն այնպիսի մարդիկ,, որոնք նույնիսկ ընկնելիս ծիծաղում են և ժպտում, ուրախություն պարգևելով ուրիշներին::) ԲԱցի դրանից անսահման բարի հոգի ունի:)

Մանե
09.12.2007, 14:10
Վայ,Կիտան:love
Կիտային շաաաաաաատ եմ սիրում,մի ժամանակ թվում էր,թե քիչ շփվող ա,բայց տենց չի;)
Անմիջական շփվող աղջիկ ա ու իրա հետ շփումը շատ հաճելի ա:)
Հենց առաջին հանդիպմանը ստացած դրական տպավորությունս իրա մասին չի փոխվում,ավելի ա լավանում:) Մի խոսքով իրան շատ եմ սիրում:love:)

Մանե
21.12.2007, 21:26
Վերևիս մարդու մասին վաղուց ուզում էի կարծիք հայտնել,չէր ստացվում:D:oy
Ուրեմն շուտ նվիրվող ու բարի մարդ ա,մեկ-մեկ հումորների տակ լավ կծող բաներ են պախկված:P
Հա,մի քիչ էլ շուտ նեղացկոտ ա բայց ոչինչ,ինձ խոստացել ա,որ էդ կանցնի:P:D;):oy
Սիրում ա բանավիճել ու,ու ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ/:love/
Մի խոսքով...:oy

Սամվել
21.12.2007, 22:23
Վերևիս մարդու մասին վաղուց ուզում էի կարծիք հայտնել,չէր ստացվում:D:oy
Ուրեմն շուտ նվիրվող ու բարի մարդ ա,մեկ-մեկ հումորների տակ լավ կծող բաներ են պախկված:P
Հա,մի քիչ էլ շուտ նեղացկոտ ա բայց ոչինչ,ինձ խոստացել ա,որ էդ կանցնի:P:D;):oy
Սիրում ա բանավիճել ու,ու ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ/:love/
Մի խոսքով...:oy

Մանեն մեր Բարսաֆան ախպերնա :ok
Համ էլ ինքը շատ խելոք ու խելացի աղջիկա։
Դպրոցում էլ լավա սովորում :pioneer

Ծով
21.12.2007, 22:34
Սամոն:D
Ես Սամոյին հեչ չեմ սիրում:(, ու դրա համար հաճախ եմ տխրում:D, քանզի հիմնական պատճառը գիտեմ, բայց առանց պատճառի ավելի հետաքրքիր կլիներ:D
Լուրջ.
Խելացի ա, նրբանկատ իրականում, ոնց խելքը փչի վիրտուալում։ Հակասական մտքեր հաճախ ա արտահայտում, բայց որպես կանոն ուրախանում եմ, երբ գոնե զգում եմ, որ շատ լավ էլ հասկանում է՝ ինչ է ուզում ասել;)։ Շատ բաների մասին լռում ա. էդ էլ ա քաղաքականություն;)
Քաղաքականությունը մի բևեռից մյուս բևեռը գլորելն էլ ա քաղաքականություն....չէ, տակտիկա։
Ինքնավստահ ա:think/էս հաստատ չի/...
Հումորից վատ չի, բայց մեռնելու աստիճան չի ծիծաղեցնում:D
Սկզբունքներ ունի, որոնցից տեղի-անտեղի չի հրաժարվում։
Իսկ ավելի կարճ...պայծառ մարդ ա:)

Երվանդ
22.12.2007, 11:43
Ծովը դեմքա:), ինքը կարա նենց մտքեր արտահայտի որ ուղղակի շշմես,շշմես որ էտ տարիքի ու էնել աղջիկը:) կարա տենց խորը մտածի ու տենց զգա կյանքը, համել շատ սիրուն աղջիկա:), համել ես իրան շատ եմ սիրում ու ինքը լիարժեք մեր ընկերնա:love

StrangeLittleGirl
22.12.2007, 11:56
Երոյի մասին էլի եմ գրել, բայց երևի ժամանակն է, որ որոշ բաներ ավելացնեմ:
Էս մեր ուտող-խմող, ընկերասեր, ուրախ ու անմիջական Երվանդը նաև շատ ուժեղ հոտառություն ունի, շատ շուտ է հասկանում, թե ով ով է, ինչպիսին է, ինչ խնդիրներ, մտահոգություններ ունի: Ինչքան էլ ուզում ես, զգույշ շփվիր նրա հետ, միևնույն է, նա ամեն մի հայացք, ամեն մի բառ կարողանում է բռնել ու հասկանալ, թե ով ինչ խաղ է խաղում:

Second Chance
22.12.2007, 12:10
Ուրեմն իմ վերևի մարդուն սկզբում լրիվ ուրիշ կերպ էի պատկերացնում մինչև տեսնելը:),
մի տեսակ ուրիշ էլի` խիստ, մի քիչ ջղայն:oy
բայց ինքը շատ նուրբա պուճուր ու հաճելի:love ուզում եմ իրան գրկեմ պուճուր երեխեքի պես:oy տենց ուժեղ ցանկությունա առաջանում մոտս
ես իրան շատ եմ սիրում:love

StrangeLittleGirl
22.12.2007, 12:40
Ամինային ինչ հիշում եմ, իմ որոշ գրառումների համար ռեպ էր տալիս: Ինչ-որ ծանոթ բան էի տեսնում ու չէի սխալվում… Հետո պարզվեց, որ մենք նույն միջավայրում շատ ենք եղել, բայց իրար չենք ճանաչել…
Ի՞նչ ասեմ, լավ չեմ ճանաչում նրան, բայց միայն այն, որ նա քրիստոնյա է, արդեն հերիք է, որ հարազատություն զգամ: Ու ափսոսում եմ, որ այն ժամանակ չեմ ծանոթացել նրա հետ:

GevSky
22.12.2007, 13:41
Ես այստեղ նոր եմ, հետևաբար ոչ մեկին չեն ճանաչում, բայց կան մարդիկ որոնց կուզեի ճանաչել ավելի մոտիկից և հակառակը:)
Իսկ Բյուրակնը ես սկզբում գիտեի տղա է:D, հետո ավելի ուշադիր էի նրա գրառումները կարդում, հետո նաև տեսնելով նրան ուղղված գրառումները իմ մեջ նա ձևավորվեց որպես նուրբ և ինքնատիպ մի անձնավորություն, դեռ այդքանը գիտեմ նրա մասին՝ միգուցե սխալ, միգուցե ճիշտ;)

Amaru
22.12.2007, 13:59
Սկզբում ինձ թվացել էր, թե մոտիկ ընկերներիցս մեկն ա, ախր շատ նման ա…))
Շատ կտրուկ ա արտահայտվում, մեկ էլ բավականին ինքնավստահ մարդ ա թվում, ինչը լավ ա, իմ կարծիքով))

Anul
22.12.2007, 14:18
Վուուու~յ Ամառուիկ :) Նա իմ համար միշտ կմնա ԱմառուԻԿ, ինչքան էլ ուզում է մեծանա, նրան հարցնող չկա :hands Բավականին առեղծվածային մարդ է: Ահագին դժվար է բացում իր ներքինը շրջապատին: Նրան շատ դժվար է ճանաչել: Բայց իրականում նա մի փոքրիկ չարաճճի աղջնակ է, որ մի կերպ ուզում է մտնել մեծ ու բարդ աշխարհ: Բայց պետք է շատ զգույշ լինի, քանի որ անչափ միամիտ է և շատ շուտ է վստահում մարդկանց:
հ.գ. ԱԱԱԱն , ճակատագրային սխալ չանես. արվեստ տուր :angry

Kita
22.12.2007, 15:15
Անուլիկս:love
Եխ երեխու պես սիրում եմ;) Քնքուշ ու կծկծան:D Ուղիղ մարդ է, մեջը դերասանակն տազանդ կա բացառիկ... ամենը իր ձևով հավեսով նեկյանում;) բարի հոգով է, և նեղանալ գրեթե չգիտե:)
մի խոսքով լավն է էլի;)

Goga
22.12.2007, 16:41
Կիտա Այն մարդկանցից է, որոնք դիմացինի մոտ թողնում են անտարբեր բնավորություն ունեցող մարդու տպավորություն, որին չի հետաքրքրում, թե շուրջն ինչ է կատարվում, բայց դա այդպես չէ, նա նկատում է և զգում ամեն ինչ ավելին, քան թվում է:ok
Ես սիրում եմ Կիտայի հանգիստ բնավորությունը :love:kiss

Մանե
01.01.2008, 17:09
ԳՈԳԱ
Ակումբում ինձ ձգող մարդկանցից մեկն ա Գոգան:love
Նենց հարազատություն եմ զգում իրա հետ շփվելիս :love
Նուրբ,փխրուն անձնավորություն ա ,միաժամանակ ուժեղ կամքի տեր :love
Իրա մասին շատ եմ գրել,ու դեռ կգրեմ :love
Չգիտեմ ոնց արտահայտվեմ.ինքը առանձնահատուկ ա ու բացառիկ :love
Մի խոսքով երկար չեմ արտահայտվում,քանի որ եթե մարդուն սիրում եմ, հիմնականում էդ դեպքում խոսքեր չեմ գտնում արտահայտվելու :love
Սիրում եմ քեզ :love Մնա տենց պուպուշ, նուրբ ու բարի :love:oy

Anul
08.01.2008, 20:11
իմ վերևի մարդն առաջին հայացքից շատ ուժեղ ու սառնասրտորեն դատող մարդ է թվում, սակայն իրականում նա շատ նուրբ ու փխրուն սրտիկ ունի :love

Ra$Ta
08.01.2008, 20:29
Հետևեք իմ վերևի նարդու օրինակին , զզվեք քննություններից , 5-եր կստանաք:D

Kita
08.01.2008, 20:43
Ուրեմն Երոն դեպի լավը գնացող տաղանդավոր երեխա է::)
ԻՆչքան էլ ուզենա առաջ վազել, մանր քայլերով ավելի լավն է::)
Մեր պես ընկերների շնորհիվ շատ ավելի լավը ու գիժն է դառել:D

Ra$Ta
08.01.2008, 20:45
Իմ վերևի մարդը մեռավ !!!!:D:D:D:D Բայց մեկա , ինչել չասի , ես իրան ՇԱՏԵՄ սիրում

Selene
08.01.2008, 20:55
Իմ վերևի մարդը` Ra$Ta-ն, շատ հետաքրքիր մարդ է, բայց իրեն ճանաչել թույլ է տալիս ոչ բոլորին ու ոչ միանգամից: Ինձ թվում է ինքն ավելի շատ սիրում է լռել, ուսումնասիրել հետո էլ,՝ երբ արդեն ունի շրջապատի մասին որոշակի կարծիք ձևավորած, կսկսի ինքն էլ ակտիվություն ցուցաբերել:think
Արտաքնապես շատ համակրելի է, համ էլ շատ բարի աչքեր ունի:)

StrangeLittleGirl
08.01.2008, 21:03
Սել… Չեմ հիշում՝ նրա մասին երբևէ գրե՞լ եմ, և եթե գրել եմ, ի՞նչ եմ գրել…
Սկզբնական շրջանում, հիշում եմ, երբ նա հայտնվում էր այս թեմայում, ես կարծես որևէ ասելիք չէի ունենում: Մի տեսակ կարծիք չէր ձևավորվում: Հա՛, հաճախ էի կարդում նրա գրառումները, բայց դրանք մի տեսակ չէին տպավորվում… Մինչև որ մի օր նա եկավ հանդիպման: Զարմանում եմ նրա հանգստության վրա: Մեկ-մեկ փորձում եմ զայրացած Սելին պատկերացնել, չի ստացվում: Զարմանում եմ նաև նրա միամտության ու բարության վրա: Այդքանի հետ մեկտեղ կարողանում է հասկանալ մարդու ցավը, կիսել այն, ոտքի կանգնեցնել: Ու նաև ուժ է տալիս, շա՜տ մեծ ուժ:

Ուլուանա
14.01.2008, 01:55
Վա՜յ, էս Բյուրի վրա՞ ենք լռվել։ :))

Բյուրի մասին վաղուց չեմ գրել։ Ժամանակ առ ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ նրա մասին նոր ասելիք չունեմ։ Իրականում նոր բաներ չեմ էլ հայտնաբերում արդեն երկար ժամանակ, ուղղակի Բյուրի դեպքում վաղուց զգացած շատ բաներ, որոնց խոսքային ձևակերպումները չէի կարողանում գտնել, քիչ–քիչ ստանում են այդ ձևակերպումները... :) Ուրեմն Բյուրը բավական նեղացկոտ է ու նեղացած պահին նրան որևէ բանում համոզելն ու որևէ բան հասկացնելը լրիվ անհույս ու անշնորհակալ զբաղմունք է։ :(:D Այդ առումով իմ զսպվածությունն ու ինքնատիրապետումը նրա շնորհիվ ահագին կոփվել են, :hands որովհետև ոչ միայն ընկերներիցս, այլև ընդհանրապես երբևէ ճանաչածս մարդկանցից ամենաշատը երևի Բյուրի հետ եմ վիճել ու վիճում և ամենաշատը նրան վիրավորելուց եմ վախենում ու զգուշանում, բայց եթե շատ ուրիշ մարդանց դեպքում նման վեճերից հետո կարող էր հարաբերությունների խզում տեղի ունենալ՝ դիմացինի նախաձեռնությամբ, ապա Բյուրի դեպքում այդպես չի լինում, քանի որ մենք երկուսս էլ հարաբերություններ խզող տեսակին չենք պատկանում և, որ շատ ավելի կարևոր է, չնայած ամեն ինչին, շատ ենք սիրում իրար։ :love

Բյուրն անչափ նվիրվող է էությամբ, անմիջական ու անկեղծ, նաև շատ ազնիվ է, բայց միաժամանակ իրեն վերաբերող շատ հարցերում չի կարողանում օբյեկտիվ լինել... Նրա լուրջ թերություններից եմ համարում անհավասարակշռվածությունը, նեղացկոտությունը (հատկապես քննադատությունների նկատմամբ հիվանդագին վերաբերմունքը) ու հակահարվածների մեջ չափեր չճանաչելու հակումը։ :oy Այնուամենայնիվ, Բյուրի մեջ մշտապես բնակվող չարաճճի, անմեղ ու քնքուշ մանկիկն ակամա ստիպում է նրան սիրել՝ իր բոլոր թերություններով հանդերձ։ :love

Բյուրը իմ ներքին շրջանակի այն ընկերների թվին է պատկանում, որոնց ես, անկախ ամեն ինչից, սիրում ու ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կան։ :)

Լեո
14.01.2008, 02:29
Կարծում եմ ես հենց հիմա իմ ամենապատասխանատու գրառում եմ կատարում:

Ես անձամբ չեմ ճանաչում Ուլուանային, բայց "Դար ակումբում" լինելուս կարճատև ժամանակահատվածի ընթացում հասցրել եմ որոշակի կարծիք կազմել ֆորումի մասնակիցներից շատերի մասին:
Ուլուանայի մասին կարող եմ ասել հետևյալը. Նա շատ խելացի անձնավորություն է, և եթե հաշվի առնենք նաև նրա երիտասարդ տարիքը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ նա տաղանդավոր մարդ է: Նա խիստ մոդերատոր է, բայց հանդես է բերում նուրբ հանդուրժողականություն: Ու նաև շատ համեստ է....
Վստահեմ` նա կյանքում հիանալի անձնավորություն է:hands

Հ.Գ Ուլուանա ջան, ներիր, եթե ինչ-որ բան այնպես չասեցի: Նաև ներիր, որ այսքան լակոնիկ եմ արտահայտվում քո մասին: Գիտեմ` քո մասին կարելի է շատ ու շատ գեղեցիկ ու բարի խոսքեր ասել: Ուղղակի քեզ այնքան էլ լավ չեմ ճանաչում, չեմ ուզում ուղղակի բառեր ասել` ասելու համար:

Սամվել
14.01.2008, 13:40
Leo_de_Gran
Leo_de_Granը Ճիշտ ակումբի ճիշտ երկրպագույա, մեր համախոհնա հլը որ ետքանը կարամ գրեմ, հուսով եմ հանդիպումներին կամ գոնե ֆուտբոլներին կգա որ ավելի լավ ճանաչենք, հա մի բան էլ բավականին բարի մարդու տպավորությունա թողել :)
Էն սկզբի ավատարը դզում էր :hands

Lapterik
14.01.2008, 13:46
Քանի որ ես վատն եմ, ինադու հիմա գրառում կանեմ, որ թեման կանգնի :
Սամոն, էլի եմ գրել, բայց...
Սամոյի մասին շատ են ասում կատակասեր, աշխույժ, չգիտեմ էլ ինչ լավ լավ բաներ, բայց ես չեմ տեսել էտ ամեն ինչը, կամ էլ ինձնից ա: Մի անգամ բավականին խոսեցինք, մի 5-7 րոպե, համարյա չէր խոսում, ինչ հիշում եմ ես էի խոսում, ուրիշ անգամ էլ, էտ ամառն էր, բարևից էն կողմ էլ բան չասեց, էլ ինչ գրեմ իրա մասին:

Նորմարդ
14.01.2008, 13:47
Սամվել

Սամվելը հենց սկզբից, որ գրանցվեց սկսեց հարցեր տալ Սինոփսիսից դե հասկացա, որ մերն ա Պոլիտեխնիկցի ա :), միանգամից հարգանք առաջացավ :D, հետո ավելի մոտ ծանոթացա հեսա իրար հետ պայքարելու ենք իներնետում, դաս եմ վերջապես տալու Սամոենց խմբին նենց որ տպավորությունս միայն դրական է ու հույսով եմ որ այն կամրապնդվի:)

Նորմարդ
14.01.2008, 13:54
Mogakan`Lapterik նույն ինքը Աննա:
Համալսարանցի է կարող եմ ասել, որ սրանով ամեն ինչ ասված է և վերջացնեմ ու տենց էլ կարծում էի մինչև ռեալում ծանոթանալը, հիմա մտածում եմ որ դա այնքան էլ կարևոր չի, հա մեկ էլ կարգին սահում ա:)

Սամվել
14.01.2008, 14:00
Նորմարդ

Նորոյին շատ էի սիրում իրա պատմության բաժնում արած գրառումների համար :ok
Ամեն գրառմանը ուզում էի ռեպ տաի են էլ չեր ստացվում։
Հետո մի օր Սինոփսիսում ծանոթացանք։ Ոնց որ Ինտերնետում նույն ձևի բարի, խելացի, կշռադատված, Լավ ընկերա և լավ մարդ հարգում եմ իրան :)

Հլը տենանք որպես դասախոս ոնցնա :B

Աբելյան
14.01.2008, 16:00
Սամվել
Սամոն ճիշտ տղա ա: Համառություն, հումորի զգացում, զիջողականություն, կազմակերպվածություն, էն, ինչը պետք ա գալի կյանքում` ունի: Դե էլ չասեմ, որ ֆուտբոլից լավ հասկացող մարդ ա, ինչը իրա մեջ շատ եմ գնահատում: Իրա մեջ մի բան էլ եմ շատ գնահատում` համ աշխատում ա, համ էլ տեղը տեղին սովորում: Մեկ էլ ասեմ, որ Սամոյի մասին կարծիք կազմելը դժվար չի, որովհետև ահագին շփվող մարդ ա:

Guest
14.01.2008, 16:13
Սամվել
Սամոն ճիշտ տղա ա: Համառություն, հումորի զգացում, զիջողականություն, կազմակերպվածություն, էն, ինչը պետք ա գալի կյանքում` ունի: Դե էլ չասեմ, որ ֆուտբոլից լավ հասկացող մարդ ա, ինչը իրա մեջ շատ եմ գնահատում: Իրա մեջ մի բան էլ եմ շատ գնահատում` համ աշխատում ա, համ էլ տեղը տեղին սովորում: Մեկ էլ ասեմ, որ Սամոյի մասին կարծիք կազմելը դժվար չի, որովհետև ահագին շփվող մարդ ա:

Աղջկեք փսակվել ա պետք… Սամոին բաց չթողնեք:

Հայկոն… ժամանակին եղել ա Նիգգա, բայց հիմա նորմալ հայ ա դարցել, էն էլ ամենալավ անունով տղա:
Համեստության կարիք հաստատ չունի, այն իր մոտ ավելի քան անհրաժեստ ա:
Մի գաղտնիք ա մենակ մնացել, ինչու ա հանդիպումներից շուտ փախնում, ինչումն ա հարցը չգիտեմ: Չե՞ս բացատրի բոլորիս… թե չե նենց բաներ ենք մտածում, որ ամոթ ա… :D

Աբելյան
14.01.2008, 16:44
Ըհըըըըըը. վերջապես մարդամեկը երևաց էս կողմերը:
H.a.y.k.o.
Առաջին հայացքից` լուրջ ու հավասարակշռված անձնավորություն, բայց ինչպես հայտնի ա` առաջին հայացքով ոչինչ չի որոշվում: Բավական ա հետը մի կես ժամ զրուցել` կպարզվի, որ ահավոր ջրիկ ա: Ահավոր հարմարվող մարդ ա, բայց ոչ լավ իմաստով: Ամեն ինչը ահավոր սրտին մոտ ա ընդունում: Իրան շատ հեշտ ա տխրեցնելը, իսկ ուրախացնելը` ավելի հեշտ: Մի բան անելուց առաջ որպես կանոն չի մտածում հետևանքների մասին: Պատասխանատվության զգացում ունի, բայց քիչ: Դասերին էլ մատերի արանքով ա նայում (դրա համար էլ քննությունների օրերին գժվում ա): Դասի ժամանակ ջրիկանում ա, կամ էլ նկարչությամբ ա զբաղված: Ահավոր ցրված ա, ահավոր թափթփված ու փնթի: Իրան վստահել խորհուրդ չէի տա: Իրան շատ հեշտ ա խաբելը. բայց ինքը ոչ մեկին չի կարա խաբի էն աստիճան, որ դիմացինը խաբվի: Մտքերը միշտ էսյան-էնյան են թափառում, դրա համար չի կարում նորմալ դաս սովորի: Դաս պարապելուց կարող ա հանկարծակի մի հատ դատարկացնդաբանություն հորինի: Շատ ա սիրում մտածել, բայց հազարից մեկ ա նորմալ բան մտածում: Տափակ մարդ ա, շատ ա սիրում տափակ հումորներ անել, մանավանդ դասերի վախտ: Հա մեկ էլ դասերից հաճախակի ա թռնում: Միջին հաշվով օրը 20 ժամ մենակ ա լինում: Ինքն իրա մտքերի հետ: Իսկ ինչ ա մտածում` ես էլ չգիտեմ: Չի սիրում մարդկանց հետ շփվել, չի սիրում ուրիշների հետ կիսվել: Նույնիսկ տնեցիքի կամ ընկերների հետ ա հազարից մեկ խոսում: Ներքնաշխարհը բեսամթ հարուստ ա ու բազմամարդ: Ով ասես չի ապրում. մի հատ ծակ դարպասապահ, մի հատ ծակ փիլիսոփա, մի հատ դատարկացնդաբանող, մի հատ շատակեր, մեկն էլ կա, էտ բոլորին ղեկավարում ա, ու էտ մեկին իմ վերևի մարդը հեչ չի սիրում ու իրա բոլոր անհաջողությունները բարդում ա էտ մեկի վրա: Ինքն իրա կյանքը չի սիրում, որովհետև անկապ-աննպատակ ա ապրում: Դե, կավարտի, բանակ կեթա, դրանից հետո (եթե սաղ մնաց) կերևա ինչ անի: Հետո... Ահավոր թույլ մարդ ա, կյանքում սիրահարված չկա, կռիսներից գժվելու աստիճանի զզվում ա, շներից վախում ա, սպրիչից վախում ա, հոսանքից վախում ա, բարձրությունից վախում ա, էն տուզիկ շներից էլ ա վախում: Մի կարևոր բան էլ ասեմ` իրան երես տալ շատ չի կարելի, թե չէ որ երես առավ... Կոմպլիմենտներից ահավոր փքվում ա: Աստված չանի մեկը մի լավ բան ասի իրա հասցեին` գնա գալիս եմ: Գլուխը կկորցնի, էլ չի գտնի:
Չնայած էտքան թերություններին` որոշ մարդիկ սիրում են իրան, այդ թվում` ես: Բայց թե ինչ կա իրա մեջ էտքան սիրելու` ես էլ չգիտեմ: Դե ասում են բարի ա: Բայց էտ բարությունը իրան ավելի շատ վնաս ա տվել, քան թե օգուտ: Ասում են համեստ ա: Դե էտ համեստությունն էլ ա իրան ահագին վնաս տվել: Ասում են` խելացի ա ու ընդունակ: Էէէէհ, խելացի լինելը իրան ինչով ա օգուտ, եթե չի կարում իրա խելքը օգտագործի: Համ էլ Ստալինն էլ ա խելացի եղել:

էսքանից հետո կարծում եմ ոչ ոք ավելացնելու բան չունի

Guest
14.01.2008, 16:47
Ես էլ եմ Հայկո: Երևի իմ մասին ա գրել… խբնվեցի :D

Աբելյան
14.01.2008, 16:50
թուուուուու... ուշացա...

Guest
չգիտեմ, բայց ակումբում ամենահանելուկային անդամներից մեկը իմ համար ինքն ա
չնայած իրան շատ եմ տեսել, բայց կոնկրետ կարծիք իմ մոտ չի ձևավորվել
Ուրիշներից լսել եմ, համեստ ա ու բարի, մեծահոգի ա, մարդամոտ: Հավատում եմ

Հ.Գ. կներես, որ մի քիչ կարճ էի

Malu
14.01.2008, 19:52
Ցավոք Հայկին ռեալ կյանքում տեսնելու հնարավորություն չեմ ունեցել… հուսով եմ շուտով կլինի: Ակումբի գրառումներից դատելով կարող եմ ասել, որ ակտիվ ու ուրախ տղա է: Մնացածը հետո կավելացնեմ, երբ ավելի լավ ճանաչեմ :)

Kita
14.01.2008, 19:56
Մալուն հավեսով գիժ կլինի, պետք էմի քիչ աշխաստել նրա վրա, բայց դե:D Ոչ ստանդարտիկ, իր իզյումով:) վատը չեմ տեսել, մեկ էլ լավ շպագատ է իջնում:D

Malu
14.01.2008, 20:06
Մալուն հավեսով գիժ կլինի, պետք էմի քիչ աշխաստել նրա վրա, բայց դե:D Ոչ ստանդարտիկ, իր իզյումով:) վատը չեմ տեսել, մեկ էլ լավ շպագատ է իջնում:D

:D:D:D շպագատս տենց տպավորիչ էր հա՞:D:D:D
Ուրեմն ճիշտն ասեմ: Կիտային դեռ ակումբ գրառումները կարդալուց չէի սիրել: Կարծեմ նույնիսկ մի անգամ ինչ-որ հարցի շուրջ բախվել ենք: Հետո երբ առաջին անգամ տեսա, հիշելով էտ բախումը, մի քիչ քիթ-մռութով էի նայում իրան, ու շատ քիչ շփվեցի հետը: Բայց երբ երկրորդ անգամ տեսա, նա ինձ համար լրիվ ուրիշ կերպարով հանդես եկավ: Հավեսով աղջիկ է, ուղղակի պետք է իր նկատմամբ հատուկ մոտեցում ցուցաբերել, որ հասկանալ նրան… դե առայժմ այսպես եմ մտածում: Հետո պարզվեց, որ մի ընդհանուր բան էլ ունենք - նույն ԲՈՒՀ-ի արդյունք ենք :)
Բացահայտումները շարունակվելու են ;)

Cassiopeia
14.01.2008, 20:22
Malu- Նիկին համապատասխան նուրբ անձնավորություն… Այդքան փոքր-մոքր մարմնի մեջ ո՞նց է տեղավորվում տիեզերքի մեծությամբ հոգի…

Taurus
14.01.2008, 21:49
Նիկան ամեն ինչ գիտի, եթե մի բան էլ չգիտի, ուրեմն պետք չի որ դու իմանաս, ես իրան շատ եմ սիրում

Lapterik
14.01.2008, 22:18
Էդոյին վաղուց եմ ճանաչում, չնայած ինքը տենց չէր կարծում: Գրառումները որ կարդում եմ, իրան տոչնի նման ա, մարդիկ խորասուզվաց լուրջ լուրջ բաներ են գրում, մեկ էլ Էդոն գալիս ա, մի հատ հավեսին ու տեղին հումորա անում, լրիվի գործը փչացնում ա: Ապրեեեեեեես ...
Հա մերոնքական ա, ես ֆիզմաթ մարդկանց շատ եմ սիրում:

Սերխիո
14.01.2008, 22:30
Մոգական Լապտերիկը իր քնքուշ գրառումներով լավ տպավորություն է թողել և ինչպես խոստացել եմ մի օր պետք է հետը ծանոթանամ:oy:P

Մանե
15.01.2008, 17:46
էլի ես :D
Տակս, Պետրոսը համարձակ անձնավորություն ա, յուրօրինակ մտածելակերպի տեր :P
Թերությունը՝ ռեալիստ ա, բայց դե ոչինչ, էդ էլ ա բան :D Մի ժամանակ թվում էր, թե ահավոր լուրջ ա, բայց կամաց-կամաց էդ տպավորությունն էլ անցավ...
Մի խոսքով :)

Հուսով եմ թեման չի լռվի:D

Selene
15.01.2008, 19:33
Մանեի մասին էլի եմ գրել, հիմա չեմ կրկնում նախկինում ասածներս, միայն ավելացում եմ անելու:P Մանեի տրամադրությունը շատ արագ է փոփոխվում, ու մի անհեթեթ բանից կարող է տխրել, զգացմունքային է շատ:) Մեկ էլ, ընկերների համար ամեն ինչի պատրաստ է, ուղղակի չեք պատկերացնի, թե ինչքան է ուզում, որ իր մտերիմներն իրենց երջանիկ և ուրախ զգան:love

Նորմարդ
15.01.2008, 19:45
Մերին
Երբ առաջին անգամ տեսա Մերիին կարգին աղջկա տպավորություն թողեց, հետո տպավորությունս ամրապնդվեց բարի, մարդամոտ աղջիկ ա ու շատ գեղեցիկ ժպիտ ունի :) Հա համ էլ պարզվեց, որ համարյա hարևան ենք ;)

Selene
15.01.2008, 19:58
Նորայրի մասին կարծեմ չեմ գրել այս թեմայում:think
Մինչ նրա հետ շփվելը մտածում էի, որ շատ լուրջ տղա է, երևի թե դժվար լինի մեր զրույցը սկսելն ու շարունակելը, սա առաջին տպավորությունն էր և՛ ակումբի գրառումներից, և՛ առաջին հանդիպումից: Իսկ հիմա, Նորոյի հետ շփվելը շատ հեշտ ու հաճելի է, անգամ կարելի է ձմեռվա ցրտին քայլել ու խոսալ՝ չզգալով, որ սառնամանիք է;)
Ընկերասեր է, բարի, մեկ-մեկ նենց հրեշտակային հայացք ունի :angel, որ նման հայացք մեկ էլ էն պուճուր երեխեքն ունեն:love Մոռանալու էի ամենակարևորն ասեի` համոզված եմ, որ Նորոյին կարելի է վստահել:secret :aha

Malu
16.01.2008, 01:21
Ափսոս, որ քեզ մեկ անգամ եմ տեսել Մերի: Սխալս անպայման կուղղեմ: Երևի բաց եմ թողել ամենալավ ընկերուհի ունենալու հնարավորությունը: Քեզ լիովին կարող եմ վստահել՝ չվախենալով, որ կմնամ չհասկացված: Դու… դու ինձ պետք ես: Չկորե՛ս :love

RaMeSsEs-ll
16.01.2008, 11:57
Իմ վերևի մարդը իմ ինտերնետաին հին օրերիս ընկերն է, ու շատ կարոտել եմ նրան :): Իմ սիրելի Վերևի մարդ մի հատ նամակ գրի ելի, իմանամ ոնց ես, ինչ ես անում...

Guest
16.01.2008, 12:39
Վայ, Ռամզես… վերջին գրառումը անցած տարի փետեևվարի 27 ին ես արել, բայց ես քեզ չեի մոռացել: Թե մորացել եմ ամեն ինչ բացի նիկիցտ, չգիտեմ… մաթեմից լա՞վ էիր:

Արշակ
16.01.2008, 17:18
Guest-ը ֆորումի ամենահանելուկային անդամներից է համարվում։ Նրա ամեն մի խոսքն ու գործողությունը մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում։ Ու դա լրիվ բնական է, քանի որ Guest-ը իր մեջ նենց հատկանիշներ է պարունակում, որոնք սովորաբար համատեղելի չեն. նրա պես այլմոլորակային մարդու գոյութունը ժամանակին ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում էր։ Օճառի պես է, բնավորությունը մի տեսակ բռնել չի լինում՝ պլստան է։ Բայց էս բոլորը ուրիշների համար։ Ես իրան արդեն բավականին լավ եմ ճանաչում։:P Նրա դրսևորումները հիմնականում թափանցիկ են ինձ համար, հասկանալի են դրդապատճառները (իհարկե, չբացառելով, որ գուցե սխալվում եմ;))։
Մի խոսքով, յուրահատուկ մարդ է Guest-ը։:)

Հ. Գ.
Էսքանը գրելուց հետո , գիտեմ, որ Guest-ը հիմա փորձելու է ապացուցել, որ իրան լավ չեմ ճանաչում, նույնիսկ մի քիչ իմ դեմ է տրամադրվելու, փորձելու է անկանխատեսելի բաներ անել, բայց էդ դրսևորումներն էլ գիտեմ։:B Ու հենց էդ պատճառով, եթե նկատեցիք, էսքան խոսելով հանդերձ, ոչ մի կոնկրետ բան չասեցի իրա մասին։:P

Հ. Գ.
Ժող, կներեք, էսօր շատախոսությունս բռնելա, ամբախ–զամբախ խոսում եմ։ Շատ լուրջ մի ընդունեք։

Սամվել
16.01.2008, 17:33
Արշակ

Արշակը ակումբի ամենաբարի մարդնա :)
Իրան հենց սկզբից շատ եմ սիրել:love/վերջապես խոստովանեցի :D/ Բարի համեստ խելացի կարելիա անվերջ շարունակել լավ հատկանիշների թվարկումը:)
Իմիջայլոց շա՜տ պատրաստակամա, եթե մի հարցով դիմես ամեն ինչ կանի որ մաքսիմալ օգնած լինի :)
Մի հատ վատ կողմ ունի անընդհատ ուշանումա ֆուտբոլներից :angry
Էտ էլ ոչինչ ժամանակաի հետ կանցնի :D

Malu
16.01.2008, 17:59
Սամվելը.... լավ տղա էր երևում: Միասին մի քիչ սահեցինք :)
Հաաա՜, կարծեմ հենց քեզ հետ էր չէ՞, որ դմփացի:D: Լավ-լավ, դեռ կհիշեցնեմ :P

Սամվել
16.01.2008, 18:31
Սամվելը.... լավ տղա էր երևում: Միասին մի քիչ սահեցինք :)
Հաաա՜, կարծեմ հենց քեզ հետ էր չէ՞, որ դմփացի:D: Լավ-լավ, դեռ կհիշեցնեմ :P

Ի՜, չէ վայ. ես մի անգամ եմ ընկել Լիլիթի հետ :(, խեղճ աղջկան էլ հետս գցեցի :oy

ԼԱվ Մալու
Ճիշտն ասած սկզբում որ եկա տեսա առանձին նստած եք Երոի մտածեցի երևի ֆորումից չես :think
Հետո ամեն ինչ իր տեղը ընկավ։
Մալուն բարի ուրախ աղջիկ է։ Հլը որ էտքան էլ լավ չեմ ճանաչում :ok
Բայց առաջի տպավորությունը շատ լավ էր :think
Էհ...

Արամ
16.01.2008, 19:03
Սամոյի հետ ծանոթացա երբ յանիմ պիտի գնաի ֆուտբոլ խաղալու բայց էլի ամաչեցի....:( : շատ լավ մարդա, ես իրան հարգում եմ, արա բայց դե զզվում եմ քեզնից էլի...:)

Lapterik
16.01.2008, 20:33
Արամսսսսսսսսս, իրան շատ եմ սիրում, խոստովանեցի ևս եսիմ որ երորդ անգամ, ակումբից ամենաշատը իրան եմ սիրում :kiss

GevSky
17.01.2008, 00:28
Իսկ ես կարող եմ ասել որ Անյուտը Ձախ Հարութի մի երգ կա որը սիրում է, նաև շատ է սիրում իր փոքր տարիքի նկարները, մեկել շատա լինում երբ ուզում եմ մի բան գրեմ ոերջում անենդհատ ինքնա գրած լինում:P

Malu
17.01.2008, 18:52
Թող ների ինձ վերևիս մարդը, բայց կարծում եմ, որ նրան Ակումբում դեռ այնքան լավ չեն ճանաչում, որպեսզի նրա մասին կարծիք գրեն։ Իսկ թեմայի խցանումը կանխելու համար որոշեցի ինքս գրել... :oy

GevSky
19.01.2008, 01:36
Իսկ ես հիմա կասեմ թե ինչ եմ մտածում քո մասին.
Դու բավականին նրբազգաց ես, ունես բարի սիրտ և դրանով արդեն լավ մարդ ես,
սա դատարկ խոսքեր չեն, իրոք ես դա հասկացա այն նամակներից:;)

Հ.Գ. Ուրիշ բաներ չմտածել, ձեր իմացած նամակներից չէին:P

Malu
21.01.2008, 01:17
Ես քեզ , դու ինձ մեթոդն է հա՞ :)
Նա բավական նրբազգաց տղա է: Մաքուր սիրտ ունի, ու շփվելու ու ընկերանալու պատրաստակամ: Նաև մեծահոգի է ինչպես պարզվեց…
Հեյ, ավելի ակտիվ եղիր, լա՞վ ;)

Երկնային
21.01.2008, 02:18
Malu, մարդ, որին հանդիպելուս առաջին իսկ պահից շատ սիրեցի, ուրախ ու ժպտերեսիկ աղջիկ է, միևնուն ժամանակ շատ նրբազգաց ու ռոմանտիկ կերպար :love

համոզված եմ որ ըներասեր ես ու միշտ պատրաստ ես մյուներին օգնել... և կոզքիդ էլ միշտ կլինեն այնպիսիները, որ կսիրեն ու կփայփայեն քեզ :oy

Սամվել
21.01.2008, 02:27
Երկնային

Երկնայինը բարի զգացմունքային գեղեցիկ պուճուր-մուճուր աղջիկա, ոնց որ փիսիկ լինի :love շա՜տ լավնա :)

Vive L'Armenie
21.01.2008, 18:23
Սամվել

Սամվել..., ուրեմն ասեմ, որ Սամվելին վաղուց եմ ճանաչում, իհարկե ելնելով նրա գրառումներից:): Ուրեմն ասեմ, որ հասուն, հավասարակշռված, զգացմունքային, առողջ դատողության տեր անձնավորություն է, աշխատասեր, ընկերոջը հասնող ( սիրում է օգնել), սրտացավով (զգացել եմ :oy), մի խոսքով միայն լավը կարելի է արտահայտվել նրա մասին :ok: Հա՛, և չմոռնամ ասել, որ աշխատասեր է, ինչքան էլ, որ հավես չունի պարապելու, մեկ է հասնում է արդյունքի, ապրե՛ս ;), շարունակիր այդպես... :)

Dayana
22.01.2008, 10:24
Vive L'Armenie

Սվետային շատ երկար ուսումնասիրում էի, շատ բարի էր ուզում էի անկեղծությունն էլ չափեի, հետո համոզվեցի որ անկեղծ է:) Համ էլ ինքն իմ ազգանունն ունի, այդտեղից տրամաբանական հետևություն համակրանքս ավելացավ :) Մեկ էլ մի բան, որ Վիվուկիս մոտ շատ-շատ է ՝ Հայրենասիրություն։

Cassiopeia
22.01.2008, 12:36
Փխրուն հոգու տեր այս աղջնակին սկզբում բավական ուրախ ու անհոգ անձնավորություն էի պատկերացնում (ելնելով նրա Զրուցարանի գրառումներից): Հետո, երբ հանդիպեցի նրան (առաջին հանդիպումը մի քանի րոպե տևեց), պարզապես չէի հիշում թե ով է:oy… բայց այդ հանդիպումից հետո սկսեցի ուշադիր հետևել նրա գրառումներին: Իսկ հետագա հանդիպումներն ու շփումը նրա հետ ցույց տվեցին, թե ինչ մեծ հոգու տեր անձնավորություն է, ինչքան նուրբ ու փխրուն հոգի ունի ու ինչքան բարի սիրտ: Դրան գումարած, կյանքի դաժանություններն այնքան մոտ է ընդունում սրտին… Բայց ոչինչ, տարիքի հետ դա էլ կանցնի;) բայց կարևորը, նրա մեծահոգությունը հավերժ կլինի:)

Belle
22.01.2008, 13:57
Վայ իմ վերևի մարդը իմ սերնա: :love Նիկին լրիվ համապատասխան, ինքքը բարի փերի է, օգնելու պատրաստ, խորհորդներ շատ չի տալիս, բայց շատ տեղին ու լավ է տալիս: Մի խոսքով նիկն ամեն ինչ ասում էմ "Բարի փերի": :love

Undina
22.01.2008, 14:22
վայ վերջապես մի մարդ, որի մասին որոշակի (իսկ ավելի շուտ անորոշ :D) կարծիք ունեմ. Ուրեմն ժողովուրդ ջան. Էս մեր Բելը :ok այ սենց մարդա. Չգիտես ինչի մեր ակումբում իրա ու էլի մի քանի մարդու հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ. Շաաաաաատ պուպուշնա…:oy

Ուլուանա
23.01.2008, 08:22
Ինչպես պարզվեց մի քանի օր առաջ, իմ վերևի մարդուն՝ Undina–ին, վաղուց եմ ճանաչում՝ դեռևս «վաղամեռիկ» (:))) Surprise ֆորումից, որտեղ, սակայն, ինքը չհասցրեց շատ գրառումներ անել. իր գրանցվելուց հետո կարճ ժամանակ անց ֆորումը փակվեց։ Մանեին ավելի շատ ռեալից գիտեմ, թեև էլի շատ չենք շփվել, բայց կարող եմ ասել, որ շատ նրբիկ, սիրունիկ, սիրալիր ու ընկերական աղջիկ է։ Կարող է հենց սկզբից այնքան ջերմ ու ընկերական լինել, որ քեզ թվում է, թե վաղեմի ծանոթդ է։ :) Իսկ Ակումբի գրառումներից դատելով՝ հետևյալ եզրակացություններն եմ արել, որոնք, հուսով եմ, հետագայում կամրապնդվեն. ;) ազատամիտ է, ինչը նրան չի խանգարում միաժամանակ համեստ լինել, հանդուրժող է երևում։ Ինչ–որ անկայունություն էլ եմ զգում... Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ իր սխալը գիտակցող ու ընդունող է (հուսով եմ՝ չեմ սխալվում :P :)))։ :)Մեկ էլ նրա մեջ մի տեսակ երկվություն եմ նկատել՝ երկու բավական տարբեր մարդկանց համատեղվածություն։ Դե, պարզ է, որ այս վերջին հատկանիշը բոլոր մարդկանց մեջ էլ ինչ–որ չափով առկա է, բայց ինձ թվում է, որ Մանեի մեջ դա ավելի վառ է արտահայտված... Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ այդպես է թվացել... :think

Dayana
23.01.2008, 10:17
Ուլուանա
Երբ դեռ ներ էի օգտվում ակումբ-ից մի տեսակ ջղայն ու խիստ մարդու տպավորություն էր թողնում, ու միշտ էնպես էր, որ կարծես ոչնչով չես կարող գոհացնել Անահիտին, իսկ հիմա կարծիքս լրիվ փոխվել է :) Դե հենց սկզբից զգում էի, որ շատ խելացի աղջիկ է, իսկ որ ակումում իր ուրույն տեղն ունի, էդ հաստատ։ Ունի որոշալի սկզբունքներ, որոնցից են ամեն ինչից ակումբում տեղյակ լինելը, առանց կաշկանդվելու ասել այն ինչ մտածում է, երբեմն շատ խիստ նկատողություններ է անում, մեկ էլ ակումբի կանքնադրությանն է խիստ հետևում :)

Հ.Գ. Ավատարը դուրս շատ է գալիս :oy

Աբելյան
23.01.2008, 13:42
Dayana
Արմինեն... Մանկական պարզությամբ հոգով նուրբ անձնավորություն... Բայց էտ ամենի հետ մեկտեղ ինքը հասուն մարդ ա: Ու թույլ մարդ էլ չի: Փայլուն սովորել, աշխատել, ստեղծագործել, ու բացի էտ, լինել էտքան լավը, էտ շատերի ուժերից ա վեր: Այ նենց կուզեի մի հատ իրա նման մեծ քույր ունենայի: Նենց տպավորություն ա, որ դաժան կյանքը ոչ մի վատ բան չի փոխանցել իրան: Համենայն դեպս, իրա մեջ ես մենակ լավն եմ տեսել ու զգացել էս քանի ամիսը :oy

Kita
23.01.2008, 13:50
Ես չգիտեի, որ մեր Հայկոն իրականումկարող է այդքան խոսել:) ու պրիչոմ խոսելուց այքան միամտություն, անկեղցություն ու անմիջականությու կարելի զգալ:)
Ինչքան էլ դաժան բաներից խոսա, բարի սիրտ ունի:)

ChildOfTheSky
23.01.2008, 14:44
Ափսոս դեռ ոչ մի հանդիպման չեմ եկել , բայց քո գրառումներից հետևություն եմ արել , որ դու թափանցիկ աղջիկ ես :)

Malu
23.01.2008, 16:01
Իմ վերևի մարդը այնքան մաքուր ու մանկական է ինձ թվում: Թվում է թե այս կյանքում անհոգ ապրում է :) Գրառումները շատ ուրախ են ու թեթև: Տեսնե՞ս իրականում էլ է այդպիսին :think

Cassiopeia
23.01.2008, 16:33
Մալու…
Այս անդամի սրտում հիմա այնքան թախիծ կա… բայց նա գիտի, ու ես էլ գիտեմ, որ փյունիկի նման մի օր վեր կհառնի կրակից ու նոր գեղեցկությամբ ու փառքով կլուսավորի իր շրջապատը: Ճիշտ է, առաջին հանդիպումից հետո նա ինձ չի սիրել, չնայած հետագայում …:love … բայց ես նրան միշտ էլ շատ եմ սիրել ու հարգել…:love և դա շարունականան բնույթ է կրելու իմ կողմից հաստատ:P

Dayana
23.01.2008, 16:39
Cassiopeia
Առաջին մեր կիսակայացած հանդիպումից ՝ հոկտեմբերի 3-ից հետո միայն բարեհաբույր աղջկա տպավորություն էր թողել, իսկ 2-րդ հանդիպումն ու դրան հաջորդող ICQ-ական խոսակցությունները հնարավորություն տվեցին մաքսիմալ սիրել այս աղջկան :love Իսկ երբ ինձ գիրք նվիրեց, այն էլ ոչ սովարական, այլ կախարդական՝ Փոքրիկ Իշխանը :love ես հալվեցի :oy Մի մարդու մեջ հատվում են բարին, գեղեցիրը, խելացիությունը, հոգատարությունն ու էլի շատ դրական հատկանիշներ միաժամանակ :kiss

Malu
23.01.2008, 16:44
Վեռա… իզուր չէ անունդ Վեռա: Իսկապես արդարացված անուն է, քանի որ քո ամբողջ էությունը ներծծված է հավատով դեպի պայծառը, լոսավորը, լավը, հրաշքը: Ու այնքան շատ կա քո մեջ այդ ամենից, որ կարծես չի տեղավորվում քո մեջ, անկախ քեզնից շառագում ես շրջապատի վրա, ու բոլորը սպունգի նման դա կլանում են: Քո մեջ ահավոր մեծ դրական էներգիա կա: Ու որքան շատ եմ շփվում քեզ հետ, այնքան ցանկությունս քեզ հետ հանդիպելու, զրուցելու, կիսվելու ու քո լուսեղեն ժպիտը տեսնելու ավելի է մեծենում:
Այ հենց հիմա, այս պահին քեզ ուղղակի բարի նախանձով նախանձում եմ:) երևի ինքդ էլ գիտես, թե ինչու: Բայց ինձ շատ հպարտ եմ զգում նրա համար, որ ներկա գտնվեցի քո "հարությանը": Հուսով եմ դա էլ է վարակիչ ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Վա՜յ, մի քիչ ուշացա ու իմ վերևում հայտնվեց Dayanan, ոչ պակաս լուսավոր ու պայծառ անձնավորություն է, քան Վեռան :) Գրառումները կարդալով թեթևանում եմ: Լավ աղջիկ է :hands

Taurus
27.01.2008, 13:44
Malu
շատ լավ աղջիկ ա, սկզբում իրան չէի սիորւմ, հիմա հիանում եմ, հեռվից, որ չվախացնեմ:D

քաղաքացի
27.01.2008, 13:47
Էդոին շատ եմ սիրում, ինքը իմ ախպերն ա :hands

Taurus
27.01.2008, 13:49
Սասունը, օյ, դժվար ա թվարկել նրա առավելությունները, ինքը հասարակ մահկանացու չի, ավելին քան մարդ ա, ինքը մարդ ա, այս բառի իմաստի ամենայն խորությամբ:
բոլորը գիտեն թե ես իրան ինչքան եմ սիրում, իսկ ես շատ քմահաճ մարդ եմ, ինչքան էլ մենք իրարից տարբերովում ենք, ինքը իմ ախպերս ա, ես իրա ցավը տանեմ:
Միայն մի թերություն ունի, Սասունին թվում ա թե բոլորը իրա նման լան են ու չի պատկերացնւմ թե ինչքան դաժան բաներ կան, ավելի ճիշտ պատկերացնում ա, բայց չի ընդունում: եթե մեկը իրան բան ասի կամ նեղացնի, անկախ սեռից, ու այլ այլ այլ բաներից , ես դրան ... ...տու տու ... ու տու!:B
էլ ինչ ասեմ, …հա:ok
եթե ես աղջիկ լինեի, արդեն կպցրել եի էս տղուն, եթե դեռ ամուսնացած չլինեի:D
Ու հիշեք Նայի ստորագրությունս

Kita
27.01.2008, 13:55
Էդոյի հետ դե լավ ենք էլի:D
Չնայած հաստատ ինձ սկզբից գժի տեղ է դրել, ես հիշաչարությամբ չեմ տառապի:
Ինքն էլ իր հավեսով, իր ուզած ձռով, չլինի, կստեղծի իր ուզածը, շարժվում է::) Չնայած էտ վառ արտահայտված ինքնավստահությունը չեմ սիրում, բայց դե:)
Մի խոսքով մենք իրար լավ ենք հասկանում երբեմն, էտ մեծ բան է :D ու տաղանդ:D

RaMeSsEs-ll
27.01.2008, 17:00
Իմ վերևի մարդը շատ լավ վերևի մարդ ա, ու ձեր վերևի մարդուց սիրուն ա բա...:P

Գալաթեա
27.01.2008, 17:16
Վերեւի մարդուն անձամբ չեմ ճանաչում, բայց նիկի լրջությանը հակադրվող ավատարի զվարճալիությունը տպավորիչ է :)

Երկնային
27.01.2008, 17:36
Վերեւի մարդուն անձամբ չեմ ճանաչում, բայց նիկի լրջությանը հակադրվող ավատարի զվարճալիությունը տպավորիչ է :)

իմ վերևի մարդը կյանքումս ամենասիրելի դեմքերից մեկն է :P
ասեմ, շատ ընկերասեր, մահացում հումորով է… մարդ, որը գիտի ում հետ և երբ կարելի է կատակել, իսկ ում հետ լուրջ լինել…:love բավականին ակտիվ անձնավորություն… կռվարարի մեկը :D բայց իմ ճանաչած համարյա բոլոր մարդիկ, ում հետ որ վիճաբանության մեջ է ընկել, հիմա նրան շատ-շատ սիրում ու հարգում են :oy
կարող եմ իր մասին ժամերով խոսել… ու միմիայն լավը ասել :love

Kita
27.01.2008, 17:47
Ես երկնայինի նիկը կթողեի մի երկնային ուրիշ բանի:D Թիթեղնիկաստիլկի մոգական:P
Լավ դե այն րոպեների ընթացքում, ինչ մենք շփվում ենք, իրար չենք կերել ու նույնիսկ հակառակը:P Հումորով, առույգ, տերարիստ մարդ է- բրյուսովը դե… :D
Դեռ այսքանը:)

ivy
27.01.2008, 17:53
Կիտային շատ եմ սիրում: Ինչ-որ իմաստով բավականին զուսպ է, քիչ է արտահայտվում, հատկապես այն բաների մասին, ինչ իրականում գրավում են իր սիրտն ու միտքը: Բայց շատ զգացմունքային է, հոգատար, նրբազգաց... Մի լավ հատկանիշ էլ, որը կարևոր է հատկապես մոդերատոր լինելու համար, անկողմնակալ է և օբյեկտիվ:

Kita
27.01.2008, 17:57
Բա ես Ռիփին ոնց եմ սիրում:love
Ինքն էլ ինձ պես անկողմնակալ է, ըմբռնող… ինչը կարելի շատ էիչ հանդիպել, բայց գտնելուց մի մոռացեք գնահատել, երբեք չի դատում, այլ աշխատում է հասկանալ:) Շատ է իմ սրտին մոտ ինքը, հոգատար մասնիկս է;):love

Dayana
06.02.2008, 09:54
Kita Էն տեսակի մարդկանցից է որ չի վախենում ինքն իրեն գիժ կամ գժուկ անվանել, ահագին ուժեղ, ահագին խելացի ;) Լավ հումորի զգացողություն ունի, երբեմն, որ ջղայնացնեն լավ կբարկանա ;) բայց մի քիչ էլ թաքնված մարդ ա :oy իրեն չի բացահայտում, ու համոզված եմ որ իրականում շատ ավելի նուրբ ու քնքուշ հոգի ունի, քան ցույցա տալսի ակումբում ;) Այնպես եր ես պատրաստվում եմ բացահայտել նրան ;)
Հ.Գ. Ավելի շատ սիրում է իր Կիտա անունը քան էն պուպուշ անունը, որ ես եմ սիրում ՝ Տաթև :love

PoeT
06.02.2008, 10:50
Ճիշտն ասած ես նոր անդամ եմ, չեմ ճանաչում շատերին, դրա համար մի քիչ օֆֆտոպային վիճակ ստացվեց ստեղ։ Կներես Դայանա, բայց գրառում արեցի, որ իմ մասին էլ կարծիք լսեմ ։Ճ

Երվանդ
06.02.2008, 11:52
Վահեն իմ ախպերնա:), ասում եմ առանց չափազանցնելու, դե ակումբում մի քիչ միշտ չափազանցնում ենք;), միշտ զարմանում եմ ու մեկ-մեկ նախանձում դաժէ(բա Վահե ջան), մարդ ոնց կարա 19 կամ 20 տարեկան լինի ու տենց կայացած անհատականություն, ամենաշատը դուրս գալիսա Վահեի հումորը, հետո լրջությունը իսկ նպատակասլացությունը վաբշէ սպանումա,(աչքիս էսօր գալու են քեզ ուզելու Վահիկ տանը կլնես իրիկունը:D), Վահե ջան շատ ուրախ եմ որ քո նման տղու եմ ճանաչում, ու դու իմ ախպերն ես(ասեմ որ խմած չեմ:P)

Գալաթեա
06.02.2008, 13:53
Էն մարդնա, որի շնորհիվ ես ոչ մի վայրկյան, մտնելուս պահից, Ակումբում ինձ օտար չզգացի :)

Երվանդ
06.02.2008, 13:59
Լիլը դեմքա:), որ ինքը դեմքա ես էտ զգացի իր արդեն երկրորդ գրառումից, ինչքան նրան ավելի լավ եմ ճանաչում էնքան համոզվում եմ որ զիլլ աղջիկա, մերսի Արուսիկին որ իրան բերեց ակումբ:)

Anul
06.02.2008, 14:47
Երվանդին հարգում եմ մեծ եղբորս նման: Շատ հավասարակշռված, խելացի, բարի մարդ է: Նաև շատ եմ հարգում նրա մեջ իր կայացած անհատականությունը: Կարծում եմ ՝ նա մարդ է, ում վրա իսկապես կարելի է հույս դնել… Շատ եմ սիրում քեզ, Երվանդ ջան :P

Dayana
06.02.2008, 15:35
Anul -ին միայն գրառումներից գիտեմ, շատ հումորով աղջիկ ա ;) Մի տեսակ իրա ավատարն իրեն շատ համապատասխան եմ զգում ;) Բացի նրանից որ գրառումներից եմ զգում որ լավ աղջիկա, նաև բոլոր իրեն ճանաչող ակումբցիներն են ասում որ հավեսով աղջիկ ա ;)

Artgeo
07.02.2008, 01:57
Dayana-յի գրառումներին մեծ ուշադրություն չեմ դարձրել (ընդհանրապես, այսօր պարզել եմ, որ շատերի ուշադրության արժանի գրառումներին ուշադրություն չեմ դարձրել), բայց մի տեսակ ջերմություն ու մանկականություն եմ զգացել նրա նիկը տեսնելիս։ Հաստատ չեմ կարող ասել ինչու, բայց մի տեսակ ռոմանտիկություն ու երևի նույնիսկ միամտություն եմ զգում :)

ChildOfTheSky
07.02.2008, 02:26
Արտգեոյին չեմ ճանաչում , ինչ գիտեմ , ակումբցիների պատմածներն ա , ասում են շատ չար ա , էգոիստ , ես իրանց հավատում եմ :P վոբշմ յախիդնի տիպ ա , որ տեսնենք , հեռու մնացեք