Դիտել ողջ տարբերակը : Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում - 2
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում - Մաս 2
VisTolog
18.10.2007, 20:03
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում - Մաս 2
Դէ առաջինը փորձում եմ հասցնել հասնել ուսումնական հաստատությունս, իսկ եթե ազատ օրա լինում, մտածում եմ թե ինչ կարելիա անել / :D/:
Անցնում եմ կոմպի դեմը, 2 ժամ իմ վեբ էջն եմ սարքում, մեկել հանկարծ կպնում եմ close / x/ կոճակին ու ամբողջ սարքածս գնումա, կորումա անվերադարձ:cry:Էլ չէմ ուզում գրեմ, թե չէ դուք էլ կլացեք:D:(
առաջինը մտածում եմ,որ դասից չուշանամ ,աշակերտներս կկարոտեն:D
:thinkմտածում եմ մի 5 րոպե էլ քնեմ գոնե,մինչև դասի գնալը:lazy
Նայած ոնց եմ քնել, եթե խմած եմ եղել՝ մտածում եմ էս ինչ զզվելի օրա, էլ չեմ խմելու և նմանատիպ բաներ, իսկ եթե օյաղ եմ քնել՝ ոնց որ էսօր:), մտածում եմ էս ինչ կայֆ օրա, կարելիա մի 2 բաժակ գցել:D
:(Էլի էտ ծխած սենյակը պիտի գնամ ու էտ անորակ կոմպի դեմը նստեմ թարգմանություն անեմ…ֆուուուու…չեմ ուզում… լավ մի քիչ էլ քնեմ, մի 5 րոպե էլ…
Ու գործից մի 20 րոպե ուշանում եմ,
VisTolog
19.10.2007, 15:48
:(Էլի էտ ծխած սենյակը պիտի գնամ ու էտ անորակ կոմպի դեմը նստեմ թարգմանություն անեմ…ֆուուուու…չեմ ուզում… լավ մի քիչ էլ քնեմ, մի 5 րոպե էլ…
Ու գործից մի 20 րոպե ուշանում եմ,4 անգամ որ ասես կուշանաս էլի, բայց որ 10 անգամ ասես, գործից կհանեն:D:)
Ավելացվել է 1 րոպե անց
:thinkմտածում եմ մի 5 րոպե էլ քնեմ գոնե,մինչև դասի գնալը
Մանավանդ ձմեռը, ոնց չեմ ուզում հելնեմ, լացս գալիսա:lazy:(
Արթնանալուց անմիջապես հետո. «Էսօր լիքը բան ունեմ անելու»:
Քնելուց անմիջապես առաջ. «Ոչինչ, վաղը կանեմ»:
Vive L'Armenie
31.10.2007, 01:55
Երաժշտություն լսեմ :roll
Ե՞րբ պիտի տուն վերադառնամ :)) (դեռ չգնացած)
Եվս 1 օր, Ամանորն է մոտենում, իսկ դա լավ է :roll
..............
Արթնանալուց անմիջապես հետո. «Էսօր լիքը բան ունեմ անելու»:
Քնելուց անմիջապես առաջ. «Ոչինչ, վաղը կանեմ»:
Ծանոթ խոսքեր են::)
Ամենա առաջին բանը, որ մտածում եմ, տենաս ժամը քանիսնա հելնեմ թե չէ:
Janita Hero
31.10.2007, 10:21
Չեմ մտածում ոչ ուշանալու, ոչ ժամի,ոչ երաժշըության, ոչ խմելու և այլնի մասին այլ մտածում եմ՝
ինչ հագնել այսօր…………:sos:kiss
gayane70
31.10.2007, 11:16
Ինչ լինում է , թող որ լինի միանգամից ----այ սա եմ մտածում:think
«…ու՞ր ա գլուխս…հա, գտա…» երկրորդ միտքը էն ա, որ զանգեմ դասարանցուս, իմանամ՝ էսօր ինչ դաս ունենք :oy իսկ ընդհանրապես միշտ էլ անտրամադիր եմ արթնանում, չեմ սիրում քաղաքի առավոտը :)
էսօր ինչ օրա ՞ :think Եթե շաբաթվա սկիզբնա ասում եմ էս ինչքան դեռ կա՞ :( իսկ եթե հանկարծ ուրբաթա , ասում եմ վայ դիմանամ քիչ մնաց :P
Ամեն առավոտ ցավով մտածում եմ, որ գնալով ավելի ու ավելի է մոտենում ձմեռը:(
Second Chance
31.10.2007, 13:40
Ամեն առավոտ ցավով մտածում եմ, որ գնալով ավելի ու ավելի է մոտենում ձմեռը:(:D:D հա ճիշտ ես շատ տանջող միտքա ինձ էլա անհանգստացնում հաճախ առավոտները:(, բայց ես վերջերս որոշել ե մ էլ չտառապել այդ մտքից:), այլ աչքերս բացելով փառք տամ Աստծուն, որ նոր օր սկսվեց ապրելու ,գործելու, սիրելու... ու ինձ նոր ու հրաշալի բաներ են սպասվում այսօր ...ու պատկերացրեք հաճելի է:love
...երանի դասից չուշանամ,մաթեմ ա առաջին ժամը...
Տենաս էսօր դպրոց կգա՞...Ու ամեն անգամ ցավով հասկանում եմ,որ չէ,էլ երբեք ու երբեք չի գա:(
վսյո,թռա տնից,որ հասցնեմ...
ՈՒ տենց ամեն առավոտ:8
Արևհատիկ
31.10.2009, 19:24
Եթե առաջին ժամից եմ դասի լինում, մտածում եմ ինչքան կարող եմ ավել քնել, որ դասից չուշանամ
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում - 2
Չգիտեմ, ես ուշ եմ զարթնում:
Դատարկություն
31.10.2009, 19:37
Նախ հենց առաջին պահից մտածում եմ թե ինչ էի որոշել հիշել նախորդ օրը, որ չմոռանամ, հետո արդեն մնացած շարքային գործերը...
-Լավ էլի, լավ էլի, ստիպի՛ր քեզ, վեր կաաա՜ց:
-Ա՜ դե, զահլես մի՛ տար, թող քնեեեմ, մեկ ա՝ էլի քխ ա ամեն ինչ. էսօր էլ կլինի ինչպես միշտ...
-Չէ, էսօրվանից վե՛րջ, հելի, *ամ**դ պոկի տեղերից:angry
-Ըըըըըըըը... ռա՛դ եղիր::lazy
-Դե լավ, մի 10 րոպե էլ ու իսկականից վերջ:
-Վայ քու, 8 անց 35 ա... էէէհ, լավ էլի...:sad
-Սաղ դու ես մեղավոր::noti
Լուսաբեր
31.10.2009, 20:31
Մտածում եմ:think.
_ Օ՜ֆ...Բա էսօր ի՞նչ եմ եփելու :))
Yeghoyan
31.10.2009, 22:11
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում
ուտելու:D
բայց որ լավ մտածեմ, կարամ առաջին ժամը չգնամ ու մի քիչ էլ քնեմ, ջհանդամն ետ բացակայի հետ
Նայում եմ տեսնեմ ինչ եղանակա...
Մտածում եմ:think.
_ Օ՜ֆ...Բա էսօր ի՞նչ եմ եփելու :))
Իմ օրի մարդ:hands
Մտածում եմ, կարողա՞ գոնե էսօր պատահաբար կոմպը ազատ լինի:
Մտածում եմ ` Որ գիշերն ակումբի առաջ մինչև 3-ը չնստեիր, համ գրքերդ կվերջացնեիր, համ էլ հիմա չէիր տանջվի :angry Վերջ, էսօր չեմ մտնելու: Ու միշտ նույնը... :(
Տեսնես ո՞ր երեխան ա առավոտ շուտ ներվերս ուտելու:think:))
էսօր ի՞նչ եմ անելու, հավանական սցենարների նախագծում, պատրաստում, առաքում:
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում
Նեթ ջան : Առավոտյան արթնանալուց առաջին բանը որ անցնում է մտքովս, դա է
"տեսնես զուգարանում մարդ կա՞ թե ազատ է :8 :D"
եթե մարդ կա, ուրեմն դա առիթ է, որ մի քիչ էլ քնեմ ;)
Mephistopheles
01.11.2009, 05:41
Ես առավոտները վեր եմ կենում, լողանում եմ, հագնում եմ շորերս, նախաճաշում ու մտածում են ինչով գնալ տուն… տաքսիով թե՞ մառշրուտկայով
Ես առավոտները վեր եմ կենում, լողանում եմ, հագնում եմ շորերս, նախաճաշում ու գնում եմ տուն
ում՞ տուն :8 չլինի՞ ժիգալո ես աշխատում ;) :)
Mephistopheles
01.11.2009, 05:48
ում՞ տուն :8 չլինի՞ ժիգալո ես աշխատում ;) :)
իմ էլ ու՞մ… իսկական տղամարդը տենց ա անում
իմ էլ ու՞մ… իսկական տղամարդը տենց ա անում
:o ուրեմն մինչև լույս "աշխատում" ես՞ :oy :D
Mephistopheles
01.11.2009, 06:00
:o ուրեմն մինչև լույս "աշխատում" ես՞ :oy :D
"քրտնաջան" ու արդյունքից անչափ "բավարարված"
"քրտնաջան" ու արդյունքից անչափ "բավարարված"
մի հարց միայն :)
թեմայի հարցման մեջ նշված էր "առավոռյան արթնանում եք". իսկ դու գրել էիր, որ "վեր եմ կենում": հիմա դու ընդամենը անկողնուց վեր ես կենում՞ առավոտյան, թե՞ արթնանում էլ ես :8 :D
"քրտնաջան" ու արդյունքից անչափ "բավարարված"
վերջին բառը նույնպես բացատրության կարիք ունի:
ով՞ է բավարարված: ու ո՞րն է արդյունքը: իսկ արդյունավետությունը՞ ;) :D
Mephistopheles
01.11.2009, 06:09
վերջին բառը նույնպես բացատրության կարիք ունի:
ով՞ է բավարարված: ու ո՞րն է արդյունքը: իսկ արդյունավետությունը՞ ;) :D
արթնանում եմ հետո վեր եմ կենում… Դիվ, դու հո հակառակը չե՞ս անում… և յուրաքանչյուր "տքնաջան աշխատանք" պետք է "բավարարի" … և ոչ միայն քեզ… և եթե բավարաված է(ս) ուրեմն արդյունավետ է…
…մի խոսքով առավոտները տուն գնալը ճիշտ գաղափար ա
Զարթնելուց հետո առաջին հերթին վեր եմ հիշում երեկվա օրը, վեր եմ կենում, լոգանք ընդունում, ինձ կարգի եմ բերում ու եթե արտառոց բան չկա, ապա գործի...
Արթնանաում, մտածում եմ երկրոդ կես-իս մասին, սպասում կամ ես ինքս եմ զանգում, բարի օր մաղթում ու ...
romanista
30.07.2010, 11:54
Արթնանում եմ ու մտածում եմ, որ ուզում եմ էլի քնեմ))) ես մի այլ կարգի քնկոտ եմ:)
My World My Space
30.07.2010, 12:32
մտածում եմ. "Փաստորեն էսօր էլ զարթնեցի....."
Մտածում եմ` երբ էլ զարթնեմ, մեկա էլի մի 5 րոպե ուշանալու եմ:D
Մտածում եմ, թե գիշերն ի՞նչ նամակներ եմ ստացել:love:
Արթնանում ու մտածում եմ,որ էսօր նորից լինելուա նույնը ինչ որ երեկ:(,մենակ երեկոները կարողա իրար նման չլինեն
Moonwalker
30.07.2010, 15:08
Փառք եմ տալիս Աստծուն, որ մի գիշեր էլ ողջ-առողջ լուսացրեցի:)
...ոնց շուտ անեմ, զարթուցիչը անջատեմ, որ տնեցիներին չարթնացնի։ Մի երկու-երեք մետր հեռու եմ դնում, որ միչև հասնեմ՝ արթնանամ։ Հետո ոչ մի բանի մասին էլ չեմ մտածում, ամեն ինչ մեխանիկորեն ստացվում է՝ ժամացույցի նման։ Ու թող միշտ էլ այդպես լինի՝ արթնանամ առանց ցավ ու վախ զգալու, առանց մտահոգության...
Վաղը արթնանալուց կֆիքսեմ, թե ինչի մասին եմ մտածել... Միգուցե, պետք չի, չգիտեմ...
E-la Via
30.07.2010, 17:28
Արթնանալուցս անմիջապես հետո մտածում եմ սուրճի մասին… Մինչև էդ մի բաժակը չըմպեմ, չեմ կարող ուրիշ բանի մասին մտածել :)
Ամեն առավոտ նույն բուձիլնիկի նույն աննասուն զանգով արթնանալիս նենց բաներ եմ մտածում, նե՜նց բաներ եմ մտածում, որ ավելի լավ ա՝ ստեղ չգրեմ:
VisTolog
30.07.2010, 19:14
էլի սկսվեց ձանձրալի օրը... ե՞րբա էս մի քանի ժամն անցնելու, քնեմ.. օր «սպանեմ»:this
Դժվար ա՞ էդ դուռը մի քիչ կամաց փակել, մինչև 10-րդ հարկ ձայնը լսվում ա :angry:
Մտածում եմ ՝ հեսա էլի տնեցիք կռիվ են անելու, որ ժամը 13:30 եմ արթնացել:oy
Կարելա էլի քնել:love
Այսինքն մտածեմ գ քնելու մասին:love
Նայում եմ սենյակիս պատի վրա մագլցող արևի ճառագայթին ու ժպտում եմ՝ էսօր էլ արևոտ օր կլինի... մեկ էլ հոպ՝ հնչում է զարթուցիչիս ձայնը ու եղբորս տղայի ձայնը երգում է.
-Իմ հորքուրս,ՄԱՅ ԲՌԱՏԱՆ, լավ հորքուրս քեզ ղուրբան.... :))
Ժպտում եմ... :)
Սիրում եմ արևը.... սիրում եմ եղբորս տղայի զվարթ ձայնը... արթնանում եմ հաստատ համոզված լինելով` լավ օր է սպասվում բոլորին....
Մտածում եմ ... ճաշելու մասին: :}
Երբ որ արթնանում եմ առաջին միտքս. կրկին զարթուցիչիս զայնը չեմ լսել: Հաստատ երաժշտությունը փոխելու եմ: Քուրիկ ջան ել ժամը 12.00ն է: Բայց դե իհարկե անկողնուց վեր եմ կենում /քուրս էլ հետս/ ժամը 2.00ին մայրիկիս ու տատիկիս քնքշագույն ձայնի տակ:unsure
առավոտյան արթնանում եմ զարթուցիչի ձայնից ու մտածում թե երբ ա կիրակին գալու նոռմալ քնեմ բայց...կիրակի օրը ժամը 8-ից արթնանում եմ:(
Առավոտյան արթնանալիս ի վիճակի չեմ մտածել, քնում եմ բաց աչքերով ու էդպես մի երկու ժամ :}
Դժվար ա՞ էդ դուռը մի քիչ կամաց փակել, մինչև 10-րդ հարկ ձայնը լսվում ա :angry:
Հա-հա, ոնց ա երևում, որ արձակուրդի ժամանակ եմ գրել :)):
Հիմա մտածում եմ՝ մեկ ա 2-րդ 40-ին ա ներկա-բացակա անում, երկրորդ քառասունից կգնամ: Կամ եթե առաջինին ա անում, 8:12-ի գնացքով կգնամ, հետո մետրոյից արագ-արագ կգնամ դասի… :{:(
Quyr Qery
19.04.2011, 21:20
Թե,, երբ է գիշեր գալու,, որ էլի քնեմ....
impression
19.04.2011, 21:31
էս էլ արդեն մի շաբաթ կլինի արթնանում ու մտածում եմ` կլինի մի օր զարթնեմ, ու գլուխս սենց անտանելի չցավա?
Ուլուանա
19.04.2011, 21:45
Առավոտյան աչքերս բացելուց անմիջապես հետո նախ նայում եմ տղայիս՝ տեսնեմ՝ արթուն է, թե չէ, հետո սկսում եմ հաշվարկել, թե ինչքան ժամանակից պիտի կերակրեմ։
soultaker
19.04.2011, 22:16
Իմ համար ամենաանտանելի պահնա օրվա մեջ (աշխատանքային օրերին), զարթնելուց մտքումս անիծում եմ իմ բախտը, որ չեմ կարա ուզածիս չափ քնեմ:
Մտածում եմ ,տենաս մեր տունը հո գող չի մտել: :(
Պոզիտրոն
19.04.2011, 22:21
Արա ոնց եմ ես էս հեռախոսիցս զԸ՜զվում, այսօր անպայման զարթուցիչիս երաժշտությունը փոխեմ արդեն անտանելի ա:
ՄԻՇՏ մտածում եմ՝ մամա ջա՜ն, էդ ինչեր էի անում երեկ: Կամ՝ մամա ջա՜ն, էդ ինչեր եմ գրել ֆորումում: :D Ու՜ժս: >.<
Չարածս կամ ուշացրածս գործերի... Սատանան տանի, զզվում եմ ինձնից:
միշտ մտածում եմ որ տեսածս երազի հիմման վրա ֆիլմ նկարեն ես միլիոնատեր կդառնամ:) , իսկ գիլմը հաստատ օսկառ կստանա:D
Առավոտյան արթնանալիս ինչի՞ մասին եք մտածում - Մաս 2Նույն հաջողությամբ կարելի է հարցնել՝ ինչի՞ մասին եք մտածում ամեն օր ջամը 4-ն անց 40։
Ուլուանա
20.04.2011, 00:50
Նույն հաջողությամբ կարելի է հարցնել՝ ինչի՞ մասին եք մտածում ամեն օր ջամը 4-ն անց 40։
Չէ, նույն հաջողությամբ չի. առավոտյան արթնանալու պահը բոլորն էլ հիշում են (կամ համարյա բոլորը), քանի որ օրվա սկիզբն է, ու օրվա սկզբին մարդիկ սովորաբար ինչ–որ բնորոշ մտքեր են ունենում, իսկ 4–ն անց 40–ին միայն առանձին մարդիկ հատուկ հիշարժան դեպքերում կարող են հիշել, քանի որ ամեն անգամ կարող են տարբեր բաներ անել էդ ժամին։ Տարբերությունը բավական մեծ է ;)։
Չէ, նույն հաջողությամբ չի. առավոտյան արթնանալու պահը բոլորն էլ հիշում են (կամ համարյա բոլորը), քանի որ օրվա սկիզբն է, ու օրվա սկզբին մարդիկ սովորաբար ինչ–որ բնորոշ մտքեր են ունենում, իսկ 4–ն անց 40–ին միայն առանձին մարդիկ հատուկ հիշարժան դեպքերում կարող են հիշել, քանի որ ամեն անգամ կարող են տարբեր բաներ անել էդ ժամին։ Տարբերությունը բավական մեծ է ;)։Ուլուանա ջան.ախր ամեն մի օրը նման չէ մյուսին։Ասել կուզեմ. թէ ամեն օրն իր հետ բերում է նոր հոգսեր ու մտածմունքներ։Ինչպե՞ս կարելի է շաբլոնացնել առավոտյան մտածմունքը։
Sagittarius
20.04.2011, 01:15
Եթե շաբաթ «առավոտ» ա.
«Էս երբ հասցրեց իրիկուն դառնա, գլուխս տրաքում ա, տունը տենաս ի՞նչ արագ ուտելու բան կա, ես ու՞մ.....» մի խոսքով.... մինչև երկուշաբթի վերականգնվելու ժամանակ կա:)
Նաիրուհի
20.04.2011, 01:39
Թե ո՞նց անեմ, որ գոնե էս մի գիշերվա տեսածս երազը չմոռանամ, էն էլ նույնիսկ մինչև դասի հասնելս մոռանում եմ... :(
Ուլուանա
20.04.2011, 01:57
Ուլուանա ջան.ախր ամեն մի օրը նման չէ մյուսին։Ասել կուզեմ. թէ ամեն օրն իր հետ բերում է նոր հոգսեր ու մտածմունքներ։Ինչպե՞ս կարելի է շաբլոնացնել առավոտյան մտածմունքը։
Օրը կարող է ամեն անգամ տարբեր լինել, բայց օրվա սկզբին ունեցած մտքերը կարող են կրկնվել կամ գոնե ընդհանուր հիմք ունենալ, ու, դատելով էս թեմայում մարդկանց գրառումներից, շատերի դեպքում էդպես էլ կա, ու հարցումը, փաստորեն, էնքան էլ անիմաստ չէ, հակառակա դեպքում էսքան մարդ պատասխանած չէր լինի թեմայի հարցին։
հակառակա դեպքում էսքան մարդ պատասխանած չէր լինի թեմայի հարցին։Բա որ չպատասխանողներին հաշվենք։:)
Rammstein
20.04.2011, 04:35
Ամեն օր արթնանալիս ինձ մի հարց է տանջում` տեսնես ժամը քանի՞սն ա: :} Ու միշտ արալում եմ ձեռս գցեմ, հետեւի սեղանից հեռախոսս վերցնեմ, ժամը նայեմ: :))
ամեն Աստծո առավոտ միակ միտքս "Պուշկինի ծնունդին մնաց xxx օր" :))
Առավոտյան արթնանալիս փորձում եմ հասկանալ ինչ ունեմ այդ օրը անելու: Այնուհետև մտածում եմ ինչքան հետաքրքրիր մարդկանց պետք է հանդիպեմ, ընկերներիս պետք է տեսնեմ, իմ սիրած մարդկանց պետք է տեսնեմ
Ոչ մի բանի մասին...անկեղծ… Ամեն առավոտ զարթնելով,տեսնելով, որ բոլորս կանք...չեմ էլ մտածում…:):Օրը իրենով ստացվում ա:
Առաջինը մտածում եմ թրաշվել, թե՞ չթրաշվել:
Եթե որոշում եմ թրաշվել, ուրեմն երկրորդը մտածում եմ, կոֆե խմել նոր թրաշվել, թե՞ թրաշվել նոր կոֆե խմել:
Մտածում եմ տեսնես էսօր երբ եմ հոգնած, մեռած տուն հասնելու , որ մի քիչ քնեմ:|
Մտածում եմ էսօր ինչ նոր բան մոգոնեմ «Լինուքսի» մեջ ավելացնեմ: :))
Արևհատիկ
20.04.2011, 12:23
Էսօր առավոտյան հենց զարթնեցի, մտածում էի, թե պարուսույցի ասած 2 պարերից որը ընտրեմ ինչ-որ ներկայացման համար: Տենց շշմած մինչև տնից դուրս գալը էդ էր ուղեղումս, հետո հիշեցի, որ էդ ընդամենը երազ էր :D
Մտածում եմ , էս օր ել եմ գործից ուշանալու:
ՈՒ տենց ել անւմ եմ
Ափսոսում եմ, որ զարթնելու ժամը եկելա: Բայց 5 րոպե հետո սթափվում եմ ու պատրաստվում տնից դուրս գալուն: Մեկ-մեկ էլ լինումա որ արթնանում եմ ու պառկած մտածում, ասեմ կույրաղիքսա ցավում, թե գլուխս, որ տնեցիք խղճան, հետո հիշում եմ, որ դպրոցական ուրախությունները վերջացել են, խելոք վեր եմ կենում ու դուրս գալիս տնից,,,,բաաաաաաա:D
Էսօր էլի ուշացա,մաամ չեմ հասցնի:(:oyու վազելով ստեղից էնտեղ հազիվ գործերս հասցնում եմ,բայց դասւց ուշանում եմ...
Մեկ էլ՝ լավ էլի,ուզում եմ քնեեմ
Մտածում եմ՝ "Էս ի՜նչ լավ օր ա լինելու, Էլիզե՛ ջան, ջհանդամ թե քունդ չի տանում, վեր կաց Էլիզե ջան... դե վեր կաց...ԷԼԻԶԵ՛... զարթնի՛, ցավդ տանեմ..." :))
Ես մտածում եմ՝ երբ ա գիշերը գալու, որ նորից քնեմ :)
murmushka
03.05.2011, 09:59
իսկ ես մտածում եմ, արդեն զարթուցիչը զնգացել է, թե դեռ պիտի զնգա:think
Մտածում եմ՝ տենաս զուգ.-ում մարդ կա՞:think:))
ես մտածում եմ զանգեմ շեֆին ասեմ մի ժամ կուշանամ, որ մի քիչ ել քնեմ, հետո ելի հիշում եմ որ պետք ա կեղծավոր տոնով հարցնի հո բան չի պատահել, ես ել պիտի մի բան հորինեմ...մտածում եմ ինչ ասեմ ,ինչ ասեմ, ինչ ասեմ վեր եմ կանում մի կերպ ինձ շպրտում եմ ավտոն ու ոնց եմ հասնում գործի չեմ ել հիշում...ու տենց ամեն օր..
նայած օր.
օր կա, որ եթե զարթուցիչի զնգալուց առաջ եմ զարթնում, մտածում եմ որ ուրեմն լավ եմ հանգստացել ու էսօր լիքը բան կհասցնեմ անել,
օր կա, որ առավոտյան 6-ին զարթուցիչը միանումա թե չէ, առաջին զնգոցից հետո «բամփում եմ» գլխին ու էլի քնում, 7-ին միանումա երկրորդը ու արժանանումա առաջինի բախտին, քնում եմ մինչև 9-ը – 9։30 ու տեղիցս վեր թռնելով ու ուշացաաաաա գոռալով դուրս եմ վազում տնից,
օր էլ կա, որ առավոտյան 6-ին աշխատանքից տուն վերադառնալով մի հատ սառը գարեջուր եմ վայելում ու պառկում եմ քնելու, ժամը 11-ի կողմերը արթնանում եմ ու «ոտի վրա» մի սուտ եմ հորինում, որ մյուս աշխատանքի վայրում հանկարծ մարդ ես հարցնեն ուր էիր մի բան պատրաստի ունենամ ասելու...
:DDDD
Անտիգոնե
03.05.2011, 21:28
Չեմ մտածում, "ռեֆլեքսորեն" անում եմ այն ամենն ինչ անհրաժեշտ է:)
VisTolog
03.05.2011, 21:49
Իսկ ես հիմա կարող էի ուրիշ տեղում ուրիշ մեկի հետ արթնանալ…
ես մտածում եմ ինչ նախաճաշ եմ ուտելու....
davtyanhasmik
15.05.2011, 10:45
մտածում եմ թե այսօր ինչ պետք է հագնեմ;
Մտածում եմ ինտերնետը տեսնես ո՞նցա էսօր: :))
Մտածում եմ ինչու եմ միշտ անտրամադիր արթնանում, ինչու է բացվող օրվա նկատմամբ հավատս կորել: Բայց հետո տարվում եմ սովորական դարձած գործերով ու մոռանում, որ առավոտյան այդքան վատ էի տրամադրված օրվա նկատմամբ::)
Վերջին օրերին մտածում եմ նորմալ եղանակ լինի:
Տեսնես էսօր նորմալ եղանակ կլինի՞: :))
ի՜նչ լավ է, որ ես տանն եմ)))
Մտածում եմ կարողա նոթբուքը այսօր պետք գա, հետս տանեմ գործի ,թե ոչ.
Հ.Գ. Արդեն 2 շաբաթա առավոտները դա եմ մտածում ու չեմ տանում. :)
Մտածում եմ՝ սափրվե՞մ, թե՞ չէ :think
Երանի տան գործերը մեկը արած վերջացրած լիներ: :roll
Բայց ինչպես միշտ հիասթափություն: :(
Էսօր մտածեցի մի օր մնաց քնելուն:cry
Universe
30.08.2011, 22:33
Որ արթնանում եմ, մտածում եմ երբ եմ թրաշվել,որ թրաշվեմ:
Եթե արթնացնում են, մտածում եմ երբ ա թրաշս գալու որ թրաշվելու համար արթնանամ :))
Յուրաքանչյուր խաղաղ, դպրոցական առավոտ ես մի կերպ էի արթնանում, որովհետև դասերիս,պարապմունքներիս ու դաշնամուրիս երեսից քնում էի ընդհամենը երեք ժամ: Բայց ես գտա ձևը.ֆիզիկայիս դասը թողնում էի, որ առավոտը սովորեի: Էտ ժամանակ զարթուցիչը ընդհանրապես պետք չէր , իրանից շուտ էի արթնանում. ժամը վեցին:Իսկ այս առավոտ մանրից համակերպվում էի, որ վերջ ազատ կյանքին: :(
Իսկ արձակուրդային ամեն առավոտ մտածում էի.
1.ուր ա հեռախոսս(ժամ էի ման գալիս)
2.Ինչ լավն ա ազատությունը
3.Էլի սկսվելու էն հոգնած, քնից չկշտացած առավոտները. հետևաբար նաև օրերը
VisTolog
30.08.2011, 22:41
Իսկ իմ երազը կարող էր ճիշտ լինել...:(
եթե արձակուրդա, առաջինը մտածում եմ, տենաս ինչ թազա կինո կա, հելնեմ նայեմ: Եթե դասի եմ, ամենինչ ավելի հետաքիրա: Բուդիլնիկը զանգումա, զարթնում եմ, փորձում եմ հիշեմ առաջինը ինչ դասա մեր մոտ, հետո քցում բռնում եմ առաջին դասը գնամ թե չէ: Եթե չեմ գնում մի ժամից էլիա զանգում բուդիլնիկը, մտածում եմ երկրոդը ինչ դասա, քցում բռնում եմ գնամ թե չէ: Եթե չեմ գնում մի հատելա զանգում, այ էս անգամ կապ չունի ինչ դասա, հո մի ժամվա համար չեմ իջնելու ինստիտուտ ? :blin
Կիսաքնած ժամանակ մտածում եմ՝ «կողքս ի՞նչ համով բան ունեմ ուտելու՝ խնձոր, դեղձ, շոկոլադ:love»:
Հենց դրանցից մեկը գտնում ու ուտում եմ, անմիջապես արթնանում եմ, էլ էն տանջահար վիճակները չեն լինում՝ քնած եմ- արթուն եմ, վայ էլի քնեմ, չէ՛ կուշանամ...:}
Հենց արթնացա, հիշում եմ բոլոր գործերը՝ էս պետք արվի, սա պետք ա արվեր, բա ի՞նչ եմ եփելու, ի՞նչ հագնեմ, գնամ աչքերի վարժություններն անեմ, կարելի ա սենց բան մոգոնել, որ ավելի հարմար լինի, Էս դարակը կարելի ա հավաքել, կարելի ա երգ լսել, .... սենց լիքը բաներ: Վերջում ընտրում եմ կոմպի մոտ գնալը ու գործերից մի քանիսը:
Մեկ-մեկ էդ մեծ բազմազանությունից ընտրելը շատ հաճելի ա: Չէ՞ որ արդեն իմ կամքով եմ գործն անում ու հաճույքով: :))
Այսօր ու՞ր ունեմ գնալու,եթե պատասխանը բացասական է,ուրեմն ի՞նչ կա անելու տանը,տան գործերից հետո ո՞նց անեմ,որ օրս լավ անցնի,որ ձանձրալի ու միօրինակ չլինի...
Իսկ եթե տանից դուրս գալ է պետք,ու՞ր եմ գնալու,երբ հետ կգանք,տուն գանք,ի՞նչ կա անելու.....Ու սենց լիքը խառը մառը հարցեր:{
... ոնց եմ ես էս բուդիլնիկի զանգից... զզզզզզվոոոււււմմ :angry
VisTolog
09.09.2011, 13:27
Էսօր էլ ուշացա դասից::D
կարող ա՞ էսօր բախտի բերմամբ կիրակի է...
այ որ էն Տաթոյի խելքին չընկնեի, մինչև հինգը հավայի չլռվեի ֆբ, հիմա նորմալ կզարթնեի...
տեսնես իրո՞ք ժամը 8ն է, թե՞ սխալմամբ 5ի վրա եմ դրել էդ անտերը, ի՞նչ էր է դրա անունը, բուձիլնիկը...
ոնց անեմ, կտրուկ հարստանամ?
Ամեն էս թեման տեսնելուց որոշում եմ, որ հաջորդ առավոտ ուշադիր լինեմ, տեսնեմ ` ինչ եմ մտածում.Էսօր ճշտել եմ ու ........ես կարծես թե բան չեմ մտածում:))
Magic-Mushroom
11.09.2011, 01:01
Իսկ ես մտածում եմ՝ Էխխ՜ կյանքը եւս մեկ օրով կարճացավ,ժամանակը մեր դեմ է աշխատում,եւս մեկ օր անցավ պատմության գիրկը,ծերանում ենք,ծերանում:(
yerevanci
11.09.2011, 13:51
մտածելու ժամանակ էլ չի լինում, գործի գնալուց մի ժամ առաջ բուդիլնիկ եմ դնում, բայց արթնանում եմ վերջին 15 րոպեում, հազիվ հասցնում եմ լվացվեմ, հագնվեմ ու վազեմ գործի :)
Երկթրշաբթի,
Երրեքշաբթի,
ու Չորեքշաբթի - 7:20 - մտածում եմ, վայ քու արա, էլի երկուշաբթիյա....բզզզզ
Հինգշաբթի - 7:20 - ոչինչ վաղը ուրբաթ ա
Ուրբաթ - 7:20 - ուռաաաաա ուրբաթ ա
Շաբաթ - 8:30 - ինչի էշ-էշ սենց շուտ արթնացա
Կիրակի - 8:30 - ինչի էշ-էշ սենց շուտ արթնացա, վայ քու արա, վաղը երկուշաբթիյա...
Դե քանի որ դասերս արդեն սկսվել են, շատ հոգնում եմ, ու մի կերպ եմ արթնանում:Ջղայինանում եմ զարթուցիչիս վրա, մտածում եմ. էսօր երբ եմ տուն գալու,այսինքն դասերիցս հետո, որ մի պարապունքն ա........... մեկ էլ տեսնում եմ ուշանում եմ ու էտպիսի բաներ: Բայց նախորդ տարվա համեմատ ավելի հեշտ եմ զարթնում(էն ժամանակ իմ առօրյայի անբաժան մասնիկն էր դաշնամուրը, սոլֆեջոն, երգչախումբը,+ դրան անսահման շատ դասերս,պարապմունքներս,օլիմպիադաներս......... ):
Չնայած հիմա էլ նենց ոչ պակաս......
Ձայնալար
11.09.2011, 16:27
Զուգարանի ու մեկ գավաթ սուրճի:
Զարթուցիչ չեմ միացնում... Արթնանում եմ եղբորս հեռախոսի զարթուցիչի ձայնից ու հա՛ մտածում եմ.
-Էս խի չի՞ փոխում էս անԴերի ձենը... :esim
Ես չեմ էլ հիշում ինչեր եմ մտածում, ամեն օր տարբեր բաներ, սրանից հետո մի քիչ ուշադիր կլինեմ մտքերիս հանդեպ :)) , բայց լավ եմ հիշում՝ էսօր քնաթաթախ մտածում էի. «Վախ, ինչ լավ ա, էսօր կիրակի ա», 5 վայրկյան չանցած. «Հա ի՞նչ, դու խի՞ ուրախացար, շուտ արա հելի, էսօր քեզ համար կիրակի չի, էսօր չի հանգստյանդ օրը» հի հի :)) : Հա, մեկ-մեկ էլ սենց բաներ եմ մտածում. «Էս գիշերը ինչ շուտ անցավ, նոր չէի՞ պառկել, ոնց որ 5 րոպե անցած լինի»:
Մտածում եմ.«Աաաաախ, ամեն ինչ կտայի 10 րոպե ավել քնելու համար»:)
Valentina
11.09.2011, 22:05
Երազներս եմ փորձում հիշել:
«Տեսնես անվնաս կհասնե՞մ լոգարան :8 » :))
Magic-Mushroom
11.09.2011, 23:09
Այսօր արթնանալիս մտածում էի՝ ով է՞ այս աղջիկը,ինչու՞ ամենինչ մշուշի մեջ է եւ արդյոք՞ երազ էր,թե իրականում ողջ գիշերը անց եմ կացրել Movida կլաբում եւ վերջապես ուր՞ են իմ շորերը:lol:o
Ի՜նչ լավա 2-րդ, 3-րդ ժամից դասի լինելը:roll
Ի՜նչ լավա 2-րդ, 3-րդ ժամից դասի լինելը:roll
Ինչի՞ են իմ դասերը երկրորդ հերթով սկսում :(
Էլի եմ էէ ուզում քնեեեմ...:oy.
հ.գ ամոթա, բայց ի՞նչ անեեմ...
Էս վերջին ընթացիկ շաբաթվա մեջ ամեն առավոտ արթնանալիս ասում եմ. «Փաստորեն մյուս շաբաթ էս օրը նորից դասի կլինեմ ու քիչ կքնեմ, հիմա քնեմ, որ հետո երազելու եեե՜մ սրա մասին :)) ......» :) Ի՞նչ անեմ, որ քնկոտ եմ ու քնել սիրում եմ :(.....
alicedisney
26.04.2012, 17:14
մտածում եմ դասից չուշանալու մասին,,,,,,,
melancholia
26.04.2012, 17:24
Եթե արձակուրդի մեջ չեմ, առավոտյան արթնանալիս առաջին հերթին մտածում եմ գործերիս մասին` չուշանամ, հասցնեմ առավելագույնս անել, ոչինչ չթողնեմ վաղվան, դեռ վաղվա սպասելիք աշխատանքից էլ մի բան հասցնեմ այսօր: Բայց մի գաղտնիք ասեմ, էս ամենից զատ, հայացս անընդհատ հայելուն է...տեսքս լավ լինի, հագուստս պատշաճ ու գեղեցիկ, սանրվածքս կոկիկ: Հա, մեկ էլ ամեն առավոտ մտածում եմ, էսօր հասցնեմ մի բան ուտեմ, նոր դուրս գամ, բայց ամեն անգամ սուրճիս մի կումը դռան շեմքին եմ անում ու վազում աշխատանքի:
Առավոտյան արթնանալիս մտածում եմ ոնց անեմ ,որ պապան էլի իմ պատճառով գործից չուշանա:oy
VisTolog
26.04.2012, 20:57
Էսօր էլ մենակ արթնացա::D
Մտածում եմ՝ երբ ա գիշեր գալու, որ նորից քնեմ:(
Եթե գիշերը որոշած չեմ լինում՝
- Այսօր ի՞նչ եմ հագնելու՜:unsure:aaa
Վաղուց մոռացվել էր էս թեման :)
Ամեն առավոտ մտածում եմ տեսնես էս անգամ ինչի էտ անտեր բուձիլնիկը չխփեց: Ու տեսնես մինչև պարապմունքը կհասցնեմ լրիվ վերջացնեմ ու եթե չհասցնեմ որ ժամից «փախնեմ» դասերից, որ հասցնեմ :))
Լեդի Վարդ
26.04.2013, 09:34
Ամեն առավտ արթնանալիս մտածում եմ թե երբ ա գալու ժամը 3 -ը որ դասից տուն գամ
Rammstein
26.04.2013, 12:07
Ամեն առավոտ արթնանալիս մտածում եմ «Լավ, որ մի 10 րոպե գործից ուշանամ, բան չի լինի», 10 րոպե հետո մտածում եմ «Լավ, որ մի 20 րոպե գործից ուշանամ, բան չի լինի»… Տենց միջինում մի կես ժամ ուշանում եմ: :))
իսկ ես մտածում եմ`
- լավ մի տաս րոպե էլ քնեմ, էլի~փլիիիզ մի հանեք ինձ, մի հանեք, զարթուցիչչչչչչ սու~ս....
հետո երբ արթնանում եմ սկսում եմ վազվզել տանով մեկ, անընդհատ աչքս ժամին., մտածում եմ.
- կհասցնեմ ժամի մեջ տեղավորվել....:oy
Մամ,լավ էլի,ախպոր պես թողեիր մի տաս րոպե էլ քնեի::lazy
Լեդի Վարդ
27.04.2013, 17:06
Ամեն առավոտ արթնանալիս մտածում եմ քնելու մասին:|:lazy
որ եկա տուն հաստատ ցերեկը քնելու եմ...:roll
Ամեն առավոտ մտածում եմ. «Տեսնես էսօր ինչ տարօրինակ դեպք ա լինելու ինձ հետ» :think
Անվերնագիր
22.11.2013, 00:10
Վայ Հորս արև, էսօ՞ր էլ եմ ուշանալու, ու էլի առաջին ժամերը չնեստելո՞ւ::))