PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերացական արվեստ



Marylin
13.10.2007, 21:44
Ես այս թոփիկը բացում եմ բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործում են վերացական ոճում (abstract) ու որոնց հոգեհարազատ է արվեստի այս ճյուղը:
Գրել մի միտք, որի տակ թաքնված է ավելի խորն ու բարդ իմաստ...
Կոչ եմ անում այս ոճում ստեղծագործողներին դնել այստեղ իրենց վերացական ստեղծագործությունները...
Ես ինքս ունեմ մի քանի գործեր այս թեմայով, շուտով կդնեմ!!!;)

Marylin
14.10.2007, 02:38
Հոշոտվածը

Նրանք կտրում են մեր կոկորդները,
Կարծես մենք ծաղիկներ լինենք
Եվ խժռում են մեր կաթը:
Երբ դու ցանկանում ես այդ-
Դա հեռանում է այնքան արագ.
Երբ դու ատում ես այդ-
Դա անվերջ շարունակվում է.
Պարզապես հիշիր-
Երբ դու մտածում ես
Թե ազատ ես
Ես զարկում եմ քո բռնաբարված սրտում:

Ես ուզում եմ տեղափոխել ցավի արագությունը մեկ ուրիշ օրվա համար:

Ես երազում եմ,
Քնելու մասին,
Բայց ես չեմ կարողանում պառկել մեջքի վրա
Որովհետև այնտեղ կա մի դանակ
Այն օրվանից, ինչ ես քեզ գիտեմ:

Ստիր ինձ, գոռա ինձ վրա, տուր ինձ-
Ես կպատկերացնեմ.
Պառկիր ինձ հետ, մեռիր ինձ հետ, տուր ինձ-
Ես կպատկերացնեմ:

Պահիր քո բոլոր գաղտնիքները խճճված մեռած մազերի մեջ ընդմիշտ:
Ես հույսով եմ, որ մենք կմեռնենք ճեռք ձեռքի բռնած հավիտյան…