Դիտել ողջ տարբերակը : Ամենաերջանիկը
Cassiopeia
11.09.2006, 13:12
Խնդրում եմ գնահատեք, քննադատեք առանց վերապահումների…
Աշխարհի լացը, Լացն է հենց լացում :)
ապրես
Firegirl777
11.09.2006, 14:01
Չգիտեմ ինչու չեմ ընդունում այն գաղափարը որ եթե լացում է ապա երջանիկ է, իհարկե կան երջանկության արցունքներ և ես դա զգացել եմ իմ վրա, բայց տխուր զգացումների լացը երջանիկ դարձնել չի կարող
Կանխավ ներող եղիր ուղղակի դա իմ տեսակետն է
Cassiopeia
11.09.2006, 14:55

Ներելու ոչինչ չկա: Ինքս խնդրել եմ, որ առանց վերապահումների ասեք ձեր կարծիքները: Ընդհակառակը, ուրախ եմ անկեղծության համար:
նախ ասեմ, որ մոմի ու մարդկային կյանքի համեմատությունը դուրս շատ եկավ, սիրում եմ նման համեմատություններ , հատկապես երբ գեղեցիկ են արվում ...
իսկապես, ինձ էլ վերջին երջանկության մասը մի քիչ անհասկանալի թվաց : Միգուցե հեղինակը պարզաբանի ինչ իմաստ է դրել այդ տողերի մեջ , և մենք ուրիշ աչքերով արդեն կարդանք այդ տողերը ...
ինչ վերաբերում է մնացած մասին, դուրս եկավ , լավ էր գրված, ու կարևորը , ցավոք սրտի դառը ճշմարտությունն էր նկարագրված ...
Cassiopeia
12.09.2006, 09:27
իսկապես, ինձ էլ վերջին երջանկության մասը մի քիչ անհասկանալի թվաց : Միգուցե հեղինակը պարզաբանի ինչ իմաստ է դրել այդ տողերի մեջ , և մենք ուրիշ աչքերով արդեն կարդանք այդ տողերը ...
Շնորհակալություն կարծիքի համար: Ասեմ, որ այս "զրույց"-ը գրել եմ հոգու ու սրտի ահավոր լարված պահի: Երբ բացի լացից ուրիշ զգացմունք չկար հոգումս: Իսկ օրեր, ամիսներ անց նորից կարդացել եմ գրածս, հասկացել եմ, որ իմ տրամադրությունն ընդամենը արտահայտվելու առիթ է հանդիսացել, իսկ մնացածն իրոք զուտ ճշմարտություն է: Ուռենին, որպես երջանիկ, մի փոքր փոխաբերական իմաստով է ասված: Ամենաերջանիկ ասելով նկատի ունեմ այն էակը, երևույթը, երբ մարդ միայն իր լավով չի ուրախանում, կամ միայն ինքն իր համար չի տխրում: Ամենաերջանիկն է նա, ով կարողանում է հասկանալ ու գնահատել ուրիշի երջանկությունն ու ցավը, և ոչ թե նախանձել կամ չարախնդալ…
Ամենաերջանիկն է նա, ով կարողանում է հասկանալ ու գնահատել ուրիշի երջանկությունն ու ցավը, և ոչ թե նախանձել կամ չարախնդալ…
Ես էլ միշտ նույն կարծիքին եմ եղել: Գեղեցիկ գործ էր::)
Լավն էր՝ շատ հավանեցի: Լացող ուռենու կերպարը նման է ՀԱՅ ԿՆՈՋ կերպարին… հենց ՆԱ է իր ուսերին կրում ընտանիքի հոգսերը, ինչպես ուռենին աշխարհինը…
Angelina
07.06.2007, 11:46
Հիանալի էր ապրես, շարունակիր նույն ոճով: