PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջնորդում են դատավոր Պարգև Օհանյանին զրկել լիազորություններից:

moj
12.10.2007, 20:21
Վերջապես կայացավ Արդարադատության խորհուրդի որոշման հրապարակումը, որով խորհուրդը որոշեց դիմել ՀՀ նախագահին դադարեցնելու Պարգև Օհանյանի լիազորությունները:

ԴԱՏԱՎՈՐ Պ. ՕՀԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Արդարադատության խորհուրդը քիչ առաջ հրապարակեց մայրաքաղաքի Կենտրոն եվ Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեվ Օհանյանի գործով որոշումը: Խորհուրդը քննարկելով Պ. Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշեց բավարարել կարգապահական հանձնաժողովի որոշումը՝ դիմել Հանրապետության նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դատավոր Պարգեվ Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման որոշման սպասում էր:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Կենտրոն և Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, ինչի արդյունքում վերջինի վարած գործերում, ըստ դատական դեպարտամենտի աշխատակիցների ուսումնասիրությունների, հայտնաբերվել էին խախտումներ:

Ինքը` դատավոր Պ. Օհանյանը համարում է, որ այդ խախտումները «հիմնավորված չեն, էական չեն և հետևանք չեն ունեցել»:

Իսկ, ընդհանրապես, համարվում է, որ իրական պատճառը «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ Պարգև Օհանյանի կողմից արդարացման դատավճիռ կայացնելն է:

Աղբյուր` Panorama.am

Արդյո՟ք այս քայլը կատարվեց Օհանյանի պատժելու «Ռոյալ Արմենիա»-ի գործով և արդյո՟ք սա դաս է մյուս դատավորներին:

dvgray
12.10.2007, 20:59
Սա անձնական հաշվեհարդար է: Հլա դեռ սա է իմ վերսիան:
Կան մի քանի տարբերակներ, և այստեղ հերթական քայլը "անհնազանդ" դատավորինն է: Եթե նա ունի բավականին մարդկային "դուխ", ունի ինտելեկտ, ունի հոգեկան և ֆիզիկական բավականին պաշար, ... և ամենակարևոևը սկզբունքային է իր մարդկային տիպով, ապա հանգիստ կարող է երկու քայլանի մատ հայտարարել իր հակառակորդներին: Քանի որ ենթադրվում է ըստ նախնական վարկածի, որ ինքը ճշտի կողմն է, այլ ոչ թե եսիմ ինչի կամ եսիմ ում: Այս դեպքում հասարակություն կկանգնի իր կողքին ու կօժանդակի ինչով կարող է:
Իսկ եթե նա չունի դրանք, ապա կարեի է միայն նրան խղճալ:

Հ.Գ. Սա դատավորի "գործն" է: Ինքը պետք է վերցնի իր վրա ամբողջ պատասխանատվությունը ու անի իր հիմնավորված /ձիով:)/ քայլը :): Եթե չարեց, ուրեմն ես իրեն լուրջ չեմ մոտենա: Չեմ վարկաբեկի, չեմ ասի որ վախկոտ է, կամ եսիմ ինչ: Բայց և չեմ համարի որ լուրջ մարդ է, որ ինքն իր որոշմամբ է արել նախորդ քայլը:
Իսկ դատավորի վրա ճնշումը որ կողմից որ ուզում է լինի, զզվելի բան է: Իսկ էն դատավորը, որը ենթարկվում է էտ ճնշումներին՝ ամեոբա: Ստեղ կարևոր էլ չի, Սատանան է ճնշում դատավորին, թե Աստված: /էսօր ոնց որ երևում է Աստծուց մի քիչ շատ եմ խոսացել :D/

moj
16.10.2007, 15:07
Քիչ առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանի և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայքնների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի լիազորությունները:

Artgeo
26.10.2007, 14:26
Նշանակվել են նոր դատավորներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրերով Արսեն Բաբայանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, Արշակ Պետրոսյանը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Հիշյալ երկու դատարանների դատավորներ Վազգեն Լալայանի եւ Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցվել են հանրապետության նախագահի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով: Համապատասխան միջնորդություններով նախագահին դիմել էր Արդարադատության խորհուրդը` կարգապահական վարութի արդյունքում:

Հայաստանյան լրատվամիջոցները եւ որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորը արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե Մաքսային ծառայությունը կոռումպացված է:

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2007/10/A1CA8116-5DA6-48CF-AF11-CF4EDF173302.ASP

Պրիեխալի :D

moj
26.10.2007, 14:40

Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչ նկատի ունեիր ;)

Artgeo
26.10.2007, 14:50
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչ նկատի ունեիր ;)

Ոչ մի բան, շատ մի մտածիր։ ;) Համոզված եմ, որ Արսեն Բաբայանն ու Արշակ Պետրոսյանը չեն պնդի, որ Մաքսային ծառայությունը կոռումպացված է և բարձր պրոֆեսիոնալություն կցուցաբերեն իրենց պատասխանատու գործում և կկատարեն Ռոբերտ Քոչարյանի բոլոր հանձնարարականները: Շնորհավորում եմ և ցանկանում հաջողություն: