PDA

Դիտել ողջ տարբերակը : Մասնակցիր Հայկուին



Բարեկամ
11.09.2006, 08:55
Խաղանք Հայկու:

Հայկուն ճապոնական չափածոյի ձեւ է հետեւյալ կանոններով`
- ունի ընդամենը 3 տող,
- որոնք անհանգ պիտի լինեն,
- առաջին տողը պետք է ունենա 5 վանկ,
- երկրորդը` 7 վանկ.
- երրորդը էլի 5 վանկ:

Խաղը հետեւյալում է. ամեն մի հաջորդ մասնակից պետք է հորինի նոր հայկու իր նախորդի հորինած հայկուի վերջին տողը օգտագործելով որպես իր հայկուի առաջին տող:

Օրինակ, ես կգրեմ այսպիսի հայկու.

Թե ինչ կդառնաս
Ինչին որ ձգտում ես դու
Այս աշխարհից չէ

Իմ հաջորդը պետք է հորինի նորը, սկսելով`
Այս աշխարհից չէ………………………………
…………………...

Հանկարծ չմոռանաք Հայկուի կանոնները: Եթե գրվածը խախտում է կանոններից թեկուզ մեկը, դա արդեն հայկու չէ, եւ հաջորդ մասնակցին խնդրվում է չշարունակել դա, այլ շարունակել դրա նախորդ ճիշտ հայկուն:

ՀԳ. ‘Մասնակցիր Հայկուին’ տարածված խաղ է գրական ֆորումներում: Փորձենք հայերեն:

Firegirl777
11.09.2006, 13:51
Այս աշխարհից չէ
Ու կյանքի հորձանուտում
Գուցե կկորես...

Cassiopeia
11.09.2006, 14:16
Գուցե կկորես
Ու էլ ետդարձի ճամփա
Չես գտնի երբեք…

Esmeralda
11.09.2006, 14:17
Չես գտնի երբեք…
ժպիտը լոկ կմնա
Աչքերիս անձայն...

Բարեկամ
11.09.2006, 17:54
Աչքերիս անձայն,
կիջնի ստրուկի հին փոշին
տաքուկ, բայց ամուլ

Firegirl777
11.09.2006, 19:07
Տաքուկ, բայց ամուլ
մեծ քաղցրությունն կորցրած,
հին վերքն սպիացած...

kiki
12.09.2006, 01:38
հին վերքն սպիացած...
կհիշեցնի իր մասին ՝
տանջելով կրկին ...

Cassiopeia
12.09.2006, 09:37
Տանջելով կրկին
Մարմինն այս օտար, անգո
Ինձ չպատկանող…

Riddle
12.09.2006, 11:31
Ինձ չպատկանող,
Բայց և հոգին պարփակող...
Ու խեղդելով այն…

Cassiopeia
12.09.2006, 11:35
Ու խեղդելով այն…
Երազների մեջ չքնաղ
Խաբես ինքդ քեզ…

Esmeralda
12.09.2006, 12:00
Խաբես ինքդ քեզ…
Ինչպես հեռու անցյալում
Ես էի սիրում քեզ....

Cassiopeia
12.09.2006, 12:06
Ես էի սիրում քեզ....
Իսկ դու մոռացար հոգիս
Որ քեզ նվիրվեց…

Esmeralda
12.09.2006, 12:08
Որ քեզ նվիրվեց…
Անդունդների մեջ խեղդվեց,
Բայց վերջում հաղթեց....

Cassiopeia
12.09.2006, 12:09
Բայց վերջում հաղթեց....
Ու վեր խոյացավ կրկին
Կյանքի քաոսում…

Esmeralda
12.09.2006, 12:15
Կյանքի քաոսում…
Անգույն կրակի բոցում,
Մի հույս էլ մարեց....

Cassiopeia
12.09.2006, 12:32
Մի հույս էլ մարեց....
Ինչպես կանթեղ անկրակ
Իմ սիրտը սառեց…

Esmeralda
12.09.2006, 12:59
Իմ սիրտը սառեց…
Բայց իսկույն ևեթ հալվեց,
Քո տաք հայացքից...

Cassiopeia
12.09.2006, 13:30
Քո տաք հայացքից...
Հուսամ երկար ժամանակ
Այն կջերմացնի…

Esmeralda
12.09.2006, 13:34
Այն կջերմացնի…
Սիրտս, ինչպես աստղափունջ....
Իսկ ես կլռեմ....

Cassiopeia
12.09.2006, 13:38
Իսկ ես կլռեմ....
Խոսքեր չեմ գտնի անգամ
Ասելու մի բառ…

Esmeralda
12.09.2006, 13:42
Ասելու մի բառ…
Լռելու մի բառախումբ....
Ապրելու մի էջ....

Cassiopeia
12.09.2006, 13:52
Ապրելու մի էջ....
Որ գուցե մի օր կարդաս
Այն նորից, կրկին…

Esmeralda
12.09.2006, 13:55
Այն նորից, կրկին…
Ամեն րոպե ու վայրկյան
Հեքիաթ է պատմում....

Cassiopeia
12.09.2006, 14:04
Հեքիաթ է պատմում....
Հեքիաթ ո՞ւմ համար սակայն,
Եվ ինչի՞ մասին…

Esmeralda
12.09.2006, 14:09
Եվ ինչի՞ մասին…
Ու մինչև ե՞րբ պիտ լսեմ
Այս զրույցը թաց....

Firegirl777
12.09.2006, 14:24
Այդ զրույցը թաց
Շուրթերիս սառեց հանկարծ
և սիրտս կանգնեց....

Esmeralda
12.09.2006, 14:26
և սիրտս կանգնեց....
Ճանապարհի կենտրոնում....
Չկա փրկություն....

Firegirl777
12.09.2006, 14:34
Չկա փրկություն
Փոշուց դառը, երկրային
Բայց գուցե նշույլ......

Cassiopeia
12.09.2006, 15:49
Բայց գուցե նշույլ...
Որ ճչա անխոս ու լուռ
Որ դու կաս, Հոգիս…

Esmeralda
13.09.2006, 11:03
Որ դու կաս, Հոգիս…
Ու առաստաղ-երկինքս
Քեզնով է ապրում...

Firegirl777
13.09.2006, 16:02
Քեզնով է ապրում
Ու շնչում լոկ քո շնչով
Սրտի թրթիռով

Esmeralda
14.09.2006, 09:45
Սրտի թրթիռով
Սպասում էի այսօրվան,
....Արդեն գիշեր է .....:(

Cassiopeia
14.09.2006, 10:34
....Արդեն գիշեր է ...
Գիշերն էլ կանցնի անհետ
Ինչպես ուրվական…

Esmeralda
14.09.2006, 10:41
Ինչպես ուրվական…
Շրջում ես իմ մտքերում ....
Թող մի քիչ ննջեմ...

Cassiopeia
14.09.2006, 10:44
Թող մի քիչ ննջեմ...
Բայց չէ, կարող եմ տեսնել
Քեզ երազում իմ…

Esmeralda
14.09.2006, 10:51
Քեզ երազում իմ
Հաճախ եմ տեսնում մեռած....
Ինչի՞ց կլինի....

Cassiopeia
14.09.2006, 10:53
Ինչի՞ց կլինի....
Միգուցե սերդ է սպանել
Ինձ կրկին-կրկին…

Esmeralda
14.09.2006, 10:59
Ինձ կրկին-կրկին…
Նույն հարցն է անվերջ տանջում...
Գուցե վե՞րջն է սա....

Cassiopeia
14.09.2006, 11:00
Գուցե վե՞րջն է սա....
Միգուցե նաև սկիզբը
Երազի, կյանքի…

Firegirl777
14.09.2006, 15:25
Երազի, կյանքի..
Անուշ բույրն է ինձ գերում
Եվ ստիպում ապրել

Yellow Raven
14.09.2006, 17:21
Եվ ստիպում ապրել
Կյանքը այն պահից,երբ դու
Բարև ասացիր;

Esmeralda
15.09.2006, 10:34
Բարև ասացիր;
Անցար... բայց չժպտացիր....
Ինչո՞ւ չէիր ժպտում.... :(

Firegirl777
15.09.2006, 14:24
Ինչո՞ւ չէիր ժպտում
Չէ որ ժպիտդ կյանք էր
Ինձ համար քաղցր

Esmeralda
15.09.2006, 16:38
Ինձ համար քաղցր,
Ինչպես որ բույրը ծաղկանց,
Արևը ժպտաց...

Cassiopeia
15.09.2006, 19:41
Արևը ժպտաց...
Բայց ես զգացի մի ցուրտ
Ծակող սառը ցավ…

Esmeralda
16.09.2006, 08:59
Ծակող սառը ցավ…
Որ կլանեց աչքերս....
Ու էլ չեմ հիշում....

Cassiopeia
16.09.2006, 19:14
Ու էլ չեմ հիշում....
Սիրտս ցավում է անցավ
Իսկ կյանքը` հոսում…

John
16.09.2006, 20:31
Իսկ կյանքը` հոսում,
Ու մահ է դառնում,
Բայց կապրի նա…

Esmeralda
17.09.2006, 17:48
Բայց կապրի նա…
Ով կարողացավ սիրել
Ու չտառապել...

Anul
17.09.2006, 22:51
Ու չտառապել...
քանզի սերն առանց ցավի
լիարժեք չէ ու անիրական

Esmeralda
18.09.2006, 09:29
Ու չտառապել...
քանզի սերն առանց ցավի
լիարժեք չէ ու անիրական

"լիարժեք չէ ու անիրական" :o ոչ մի ձևով հինգ վանկի մեջ չտեղավորեցի....

Բարեկամ
18.09.2006, 09:50
Ու չտառապել...
քանզի սիրել է անձն իր
մոլորված, գոռոզ

Esmeralda
23.09.2006, 15:20
Մոլորված, գոռոզ
Արտասվում են մայթերը...
Իսկ դու չես գալիս...

Cassiopeia
23.09.2006, 20:27
Իսկ դու չես գալիս...
Մոռացել ես ինձ նորից
Կյանքս, սերս, ինձ…

Esmeralda
23.09.2006, 21:01
Կյանքս, սերս, ինձ…
Կարո՞ղ ես այդ նկարել...
Չէ...Դու չես տեսնում...

Cassiopeia
14.11.2006, 23:45
…Չէ...Դու չես տեսնում
Աշուն է դաժան ու ցուրտ
Հոգում արդեն քո…

Black Insomnia
21.11.2006, 11:09
Հոգում արդեն քո…
Մի այլ անձրեւ է գալիս.
Օտար եմ ես քեզ... :sorry

Guest
21.11.2006, 11:25
Օտար եմ ես քեզ...
Այս մեծ գորշ աշխարհում,
Դժվար է ապրել:

Black Insomnia
21.11.2006, 11:37
Դժվար է ապրել,
Ապրել միայն երազում.
Քնած է հոգիս..

Guest
21.11.2006, 11:40
Քնած է հոգիս,
Եվ չի արդնանա երբեք,
Ինչ լավ է այսպես…

Black Insomnia
21.11.2006, 11:47
Ինչ լավ է այսպես…
Բայց երազները հեռու
Չվում են անդարձ...

Esmeralda
21.11.2006, 12:34
Չվում են անդարձ...
Տարիները հեգ կյանքիս...
Ինձ մի օր մնաց...

Cassiopeia
21.11.2006, 12:48
Ինձ մի օր մնաց…
Կհասցնեմ ես արդյոք
Շնչել լիաթոք…

Guest
21.11.2006, 17:45
Շնչել լիաթոք,
Սկսել ապրել անհոգ…
Դժվա՞ր է արդյոք:

Esmeralda
21.11.2006, 22:47
Դժվա՞ր է արդյոք
Հասնել աստղերին անմար...
Սերն անգամ մարեց...

Black Insomnia
21.11.2006, 23:01
Սերն անգամ մարեց...
Մարեց փայլն աչքերի.
Դադարեց քամին..

Aida
21.11.2006, 23:04
Դադարեց քամին
Արև կրկին բարձրացավ
Հոգիս տաքացավ...

Taurus
21.11.2006, 23:15
Հոգիս տաքացավ,
Սակայն սիրտս մրսում էր,
ԵՎ ես մահացա

Esmeralda
22.11.2006, 01:02
ԵՎ ես մահացա
Քո հեգնանքն աչքերիս մեջ...
Ինչո՞ւ ես չկամ..

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 08:42
Ինչու՞ ես չկամ...
Աչքերում երազ անհուն
Եվ հոգին մարեց...

Selene
22.11.2006, 11:34
Եվ հոգին մարեց...
Լույսն էլ անգամ խավարեց,
Բայց սերը ապրեց...

Taurus
22.11.2006, 11:56
Բայց, սերը ապրեց
Արդյոք կյանքի խավարում
թե, կորավ անհետ

Cassiopeia
22.11.2006, 11:59
թե, կորավ անհետ
Ու մի ջինջ երազ դարձավ
Սիրտս պարուրեց…

Taurus
22.11.2006, 12:06
Սիրտս պարուրեց
սիրահարվեցի, գտա:love
երջանկությունը ;)

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 13:24
Երջանկությունը՝
Որպես հին երազ լուսե
Դարերով հյուսված...

Esmeralda
22.11.2006, 14:02
Դարերով հյուսված
Հոգուս վարսերը ճերմակ
Կյանքը խճճեց...

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 14:26
Կյանքը խճճեց...
Ու լուռ հեռացավ հպարտ
Խիղճն անտեսելով...

Cleopatra
05.12.2006, 19:34
Խիղճն անտեսելով...
Հայացքով նա իր հպարտ
Ինձ մերկացրեց նա :mda

Firegirl777
05.12.2006, 21:12
Ինձ մերկացրեց նա
Ու մինչ նայում էի աչքերիդ
Լուռ շրջվեցիր ու.......

Aida
05.12.2006, 22:45
Լուռ շրջվեցիր ու
Մի բառ անգամ չասելով
հեռացար հեռու......

Գոռ Ջան - Հայ
07.12.2006, 16:56
Հեռացար հեռու...
Բայց թողեցիր իմ սրտում
Այրող կրակ՝ՍԵՐ...

Cleopatra
07.12.2006, 18:04
Այրող կրակ` ՍԵՐ
Սեր, որը կմարի հանդարտ
Թողնելով հուշեր...

Մանե
07.12.2006, 18:28
Թողնելով հուշեր
Դառնալով լոկ ստվեր
Սրտիս բոցերում...

Երվանդ
07.12.2006, 18:35
Սրտիս բոցերում
կվառվես դու միշտ
քանի դեռ ես կամ...

Գոռ Ջան - Հայ
07.12.2006, 18:38
Քանի դեռ ես կամ
ՉԻ կորի հոգիդ տրտում
Անվերջ խավարում...

Երվանդ
07.12.2006, 18:41
անվերջ խավարում
ավաղղղ ես կորցրի քեզ
հոգիս է մռմռում... :)

Esmeralda
07.12.2006, 21:45
անվերջ խավարում
ավաղղղ ես կորցրի քեզ
հոգիս է մռմռում... :)
Վերջին տողը պիտի 5 վանկ լինի...

Sunlight
07.12.2006, 23:37
Քանի դեռ ես կամ
ՉԻ կորի հոգիդ տրտում
Անվերջ խավարում...

Անվերջ խավարում
Փնտրում եմ ես քեզ իմ սեր,
Բայց հեռու ես դու...

Երվանդ
14.12.2006, 13:18
Անվերջ խավարում
Փնտրում եմ ես քեզ իմ սեր,
Բայց հեռու ես դու...
Բայց հեռու ես դու...
Ասես ուր ես դու, իմ սեր
կարոտում եմ ես քեզ:

Մանե
14.12.2006, 16:38
Կարոտում եմ քեզ
Սիրստ փնտրում է դեռ
Քեզ իմ կորաց սեր

Ավելացվել է 1 րոպե անց

Կարոտում եմ քեզ
Սիրստ փնտրում է դեռ
Քեզ իմ կորաց սեր

Կարոտում եմ քեզ
Աչքերս փնտրում են դեռ
Քեզ,իմ կորած սեր

Ավելացվել է 2 րոպե անց

Կարոտում եմ քեզ
Սիրստ փնտրում է դեռ
Քեզ իմ կորաց սեր

Կարոտում եմ քեզ
Աչքերս փնտրում են դեռ
Քեզ,իմ կորած սեր

GevSky
21.12.2007, 16:02
Քեզ,իմ կորած սեր
Որ երբեք չեմ տեսել
Միշտ կհավատամ

Cassiopeia
21.12.2007, 17:00
Միշտ կհավատամ
Սիրուն աչքերիդ փայլին
Չքնաղ հայացքին...

Dayana
21.12.2007, 17:06
Չքնաղ հայացքիդ...
Գարուն բերող երգերիդ
Սիրո խոստումիդ...

GevSky
21.12.2007, 17:11
Սիրո խոստումիդ
ԵՎ քո փայլուն աչքերին
Կպատասխանեմ…

Dayana
21.12.2007, 17:14
Կպատասխանեմ…
Որ դեռ երկար կսպասեմ
Ճամփիդ կնաեմ ... :oy

GevSky
21.12.2007, 17:19
Ճամփիդ կնաեմ…
ԵՎ կբողոքեմ կյանքին
Զայրացած, բայց լուռ

Script
21.12.2007, 17:20
Ճամփիդ կնաեմ ... :oy
Սիրել եմ ու կսիրեմ
Դու միայն արի:love

Dayana
21.12.2007, 18:02
Զայրացած, բայց լուռ
Ձեռքդ կսեղմեմ ամուր,
Կհամբուրեմ լուռ...

Դու միայն արի
Ու աշխարհը ողողի՝
Քո երգով բարի...

GevSky
22.12.2007, 03:56
Կհամբուրեմ լուռ
ՈՒ կհեռանամ կամաց
Սրտով իմ մեռած

GevSky
25.12.2007, 23:52
Սրտով իմ մեռած
Հոգով արդեն քարացած
Կսկսեմ ապրել

Cassiopeia
25.12.2007, 23:57
Կսկսեմ ապրել
Երազ կորոնեմ նորից
Կերջանկանամ...

NoemI
26.12.2007, 00:01
Կսկսեմ ապրել
Ապրել ու սիրել
Ու Քեզանով զմայլվել

GevSky
26.12.2007, 00:14
Ու Քեզանով զմայլվել
Տենչալ դեպի վեր
Վեր հառնել մոխիրներից

Հայկօ
10.08.2009, 06:20
Ու քեզնով զմայլվել
Տենչալ քո տաքուկ գիրկը
Ո՜վ կարմրահեր մահ

Հայկօ
10.08.2009, 06:27
Ո՜վ կարմրահեր մահ
Որ բարուրում ես մարդկանց
Մինչ մենք քայլում ենք

Հայկօ
10.08.2009, 06:29
Մինչ մենք քայլում են
Արցունքի ոսկի լճում
Որ ծառն է լալիս

Հայկօ
10.08.2009, 06:33
Որ ծառն է լալիս՝
Համր ցավով ողբալով
Համրության ցավը

unknown
10.08.2009, 10:51
Համրության ցավը
Ծանր ու վշտալի
Հենց նրա համար

Yellow Raven
10.08.2009, 12:03
Հենց նրա համար
Հանեցի սիրտս թաքուն
Ու տվի նրան...

Հայկօ
29.03.2010, 21:16
Ու տվի նրան
Բանալին այն փակ դռան
Որ կողպեք չունի

Meme
29.03.2010, 22:04
Որ կողպեք չունի
Նա իր բերանին
Ու անվախ սրտին

Հայկօ
29.03.2010, 22:12
Խաղանք Հայկու:

Հայկուն ճապոնական չափածոյի ձեւ է հետեւյալ կանոններով`
- ունի ընդամենը 3 տող,
- որոնք անհանգ պիտի լինեն,
- առաջին տողը պետք է ունենա 5 վանկ,
- երկրորդը` 7 վանկ.
- երրորդը էլի 5 վանկ:

Խաղը հետեւյալում է. ամեն մի հաջորդ մասնակից պետք է հորինի նոր հայկու իր նախորդի հորինած հայկուի վերջին տողը օգտագործելով որպես իր հայկուի առաջին տող:

Օրինակ, ես կգրեմ այսպիսի հայկու.

Թե ինչ կդառնաս
Ինչին որ ձգտում ես դու
Այս աշխարհից չէ

Իմ հաջորդը պետք է հորինի նորը, սկսելով`
Այս աշխարհից չէ………………………………
…………………...

Հանկարծ չմոռանաք Հայկուի կանոնները: Եթե գրվածը խախտում է կանոններից թեկուզ մեկը, դա արդեն հայկու չէ, եւ հաջորդ մասնակցին խնդրվում է չշարունակել դա, այլ շարունակել դրա նախորդ ճիշտ հայկուն:

ՀԳ. ‘Մասնակցիր Հայկուին’ տարածված խաղ է գրական ֆորումներում: Փորձենք հայերեն:
...

AniwaR
29.03.2010, 22:20
Որ կողպեք չունի
Բանականությունը մեր
:think Անձրև է գալիս

:D

Կաթիլ
29.03.2010, 22:25
Անձրև է գալիս,
Բայց դա կապ չուներ, բնավ…:8
Դուռը փակ մնաց

Դատարկություն
29.03.2010, 22:28
Դուռը փակ մնաց.
Միտքը միայն կբացի`
Առանց բանալի..

AniwaR
29.03.2010, 22:33
Առանց բանալի
Հանգիստ թողեք դուռը հին
Անձրև էր գալիս :))

kyahi
29.03.2010, 22:47
Անձրև էր գալիս
Ճանապարհն էր դատարկ:think
Անտառ էր ճահճոտ

Շինարար
08.04.2010, 01:24
Անտառն էր ճահճոտ
Հորդ անձրևից հետո,
Քունս չի տանում:(

Rammstein
08.04.2010, 02:13
Մոդերատորական. Խնդրում եմ պահեք
Կանոնները Հայկուի
Վանկեր մի՛ կերեք։

Հիշեցնեմ,
- առաջին տողը պետք է ունենա 5 վանկ,
- երկրորդը` 7 վանկ.
- երրորդը էլի 5 վանկ:

Հիմնականում մարդիկ 2-րդ տողի վանկերն են ուտում։

Դատարկություն
09.06.2010, 20:08
Քունս չի տանում,
Եթե նույնիսկ մահը գա`
Էլի չեմ քնի:

Rammstein
09.06.2010, 22:17
Էլի չեմ քնի,
Բայց պետք ա շուտ արթնանալ…
Գնում եմ քնեմ:

Արևածագ
09.06.2010, 23:38
Գնում եմ քնեմ:
Երազներիս մեջ հանկարծ
Մի բան չլինի՞...

Դատարկություն
09.06.2010, 23:54
Մի բան չլինի՞...
Միտքս մնա երազում
Ու էլ չլինեմ:

Հայկօ
10.06.2010, 00:03
Ու էլ չլինեմ
Այն հում ու փափուկ կավը,
Որ երջանիկ է:

hrar
11.06.2010, 11:05
Որ երջանիկ է
Այն խավար,լուռ երկնքում,
Որտեղ աստղեր են

Շինարար
11.06.2010, 18:07
Որտեղ աստղեր են,
Անկարելի է հասնել,
Բայց ոչ երազել…

hrar
12.06.2010, 08:20
Բայց ոչ երազել,
Այլ ապրել հաղթողի պես,
Շարժվել միշտ վերև

Արևածագ
12.06.2010, 09:07
Շարժվել միշտ վերև:
Հոգուդ թաքուն հույսերով՝
Ամպեր սանձելու:

Բարեկամ
12.06.2010, 13:19
Ամպեր սանձելու,
Որ չպատռվի երկինքը
Իմ ազատության,

Արևածագ
13.06.2010, 11:38
Իմ ազատության
Բեհեզ թևերը պարզած,
Կսուրամ երկինք:

unknown
13.06.2010, 14:23
Կսուրամ երկինք
Աստղերին նայելու
Ու նորից գալու

Meme
13.06.2010, 14:27
Ու նորից գալու
Քեզ ժպիտ տալու
Ու հեռանալու

Արևածագ
13.06.2010, 14:49
Ու հեռանալու
Եկածս փոշոտ ճամփով
Դեպ անհայտություն:

AniwaR
13.06.2010, 16:56
Դեպ անհայտություն
Ես կգամ քեզ հետ անշուշտ
Ոհ, դու իմ Նիք Դրեյք::D

Հայուհի
13.06.2010, 18:44
Օհ,դու իմ Նիք Դրեյք,
Քո մասին իմացա Վելվետի շնորհիվ...
Էլ չեմ մոռանա:D

AniwaR
13.06.2010, 20:09
Էլ չեմ մոռանա
Արևամուտին սպասել
Երեք ժամ առաջ

Դատարկություն
21.06.2010, 19:35
Երեք ժամ առաջ
Հաշվեցի ձանձըրույթը:
Թե՞ մեկ օր առաջ...

Հայկօ
03.03.2011, 19:11
Հաիկու

Չես ուզում լինել կողքիս:
Հապա ինչու՞
Ամեն անկյունում ու երազում կաս:

Փոփոխեցի...:)

Մուշ, բայց հայկուն 5-7-5 վանկ ա :)):

Եկեք էս թեման ակտիվացնենք, էլի: Գրում ենք եռատող ինչ-որ բան՝ վերոնշյալ վանկային սխեմայով (5-7-5), ու հաջորդ գրողը իր հայկուն սկսում է նախորդի վերջին տողով:

Chilly
03.03.2011, 19:29
Մուշ, բայց հայկուն 5-7-5 վանկ ա :)):

Եկեք էս թեման ակտիվացնենք, էլի: Գրում ենք եռատող ինչ-որ բան՝ վերոնշյալ վանկային սխեմայով (5-7-5), ու հաջորդ գրողը իր հայկուն սկսում է նախորդի վերջին տողով:

Կողքիս չե՞ս լինի
Հապա ինչու՞ է թվում
Թե ամենուր ես...

Բարեկամ
05.03.2011, 09:29
Թե ամենուր ես
Ես կորցնում եմ աննկատ
Ինձ` քո մտքերում

Ամպ
05.03.2011, 10:11
Ինձ` քո մտքերում
Ու քո կարգավիճակում
Տեսնում եմ անվերջ…
:)

Արևածագ
05.03.2011, 10:29
Տեսնում եմ անվերջ
Միշտ նույն շանը իմ տան մոտ:
Նորից գարուն է...

Ամպ
05.03.2011, 10:43
Տեսնում եմ անվերջ
Միշտ նույն շանը իմ տան մոտ:
Նորից գարուն է...

Նորից գարուն է,
Երամներն են նշմարվում
Երկնքի մովում…

Բարեկամ
05.03.2011, 11:21
Երկնքի մովում
ես լուռ վերապրում եմ ինձ
իմ մանկությունը

Արևածագ
05.03.2011, 12:33
Իմ մանկությունը
Կապուտաչ տիկնիկ է մերկ:
Տեսնես ու՞ր մնաց...

Բարեկամ
05.03.2011, 15:05
Տեսնես ու՞ր մնաց
մեր ճամփեն` անվերջ զրույց:
Քեզ չհասկացա...

Շինարար
05.03.2011, 15:32
Քեզ չհասկացա
Բայց թողեցի, որ մնաս
Էլ ձյուն չի գալիս

_Հրաչ_
05.03.2011, 15:40
Էլ ձյուն չի գալիս,
Արևից ջերմանում է
Բոլորիս հոգին:

Yellow Raven
05.03.2011, 15:53
Բոլորիս հոգին,
Նաև ոչ մեկիս հոգին,
Չի կարող հաչալ:

Գալաթեա
05.03.2011, 15:56
Չի կարող հաչել
Կոկորդացավով շունը
Միայն խեղճ ոռնալ:

Բարեկամ
05.03.2011, 16:36
Միայն խեղճ ոռնալ
Լուսնի դանդաղ կաթոցքին`
Թախծոտ աչքերից:

Արևածագ
05.03.2011, 16:54
Թախծոտ աչքերից
Փախչում եմ, ինչքան ուժ ունեմ:
Խղճուկ իմ ոտքեր:

Բարեկամ
05.03.2011, 16:59
Խղճուկ իմ մտքեր,
Դուք էլ չեք սնվում դրսից:
Բա'ց պատուհանը

Արևածագ
05.03.2011, 17:04
Բաց պատուհանը:
Թող փաթիլը համբուրի
Շիկացած այտդ:

Բարեկամ
05.03.2011, 17:06
Շիկացած այտդ
Կգուրգուրեմ տաք շնչով:
Դու կալեկոծվես...

Հայկօ
07.03.2011, 01:29
Դու կալեկոծվես,
Բայց իմ ափի ժայռերը
Չեն էլ թրջվի:

Բարեկամ
07.03.2011, 02:32
Չեն էլ թրջվի
ժայռերը՝ հոգնած ծերուկ:
Դու մեղավոր չես:

Արևածագ
07.03.2011, 09:17
Դու մեղավոր չես:
Տե'ս, մեղավորն ագռավն է,
Որ թառեց քիվին:

Բարեկամ
07.03.2011, 14:37
Որ թառեց քիվին,
Նա քեզ չի հսկում, ժպտա':
Նա սոսկ ագռավ է

Հայկօ
07.03.2011, 19:56
Նա սոսկ ագռավ է,
Իսկ մինչ այդ սոսկ արքա էր,
Իսկ մինչ այդ՝ սոսկ խոտ:

_Հրաչ_
07.03.2011, 20:00
Իսկ մինչ այդ՝ սոսկ խոտ
Էր ծամում նա՝ կատվախոտ:
Սրտացավ ուներ:

CactuSoul
07.03.2011, 20:08
«Սրտացավի» փոխարեն ասեմ «սրտի ցավ», կլինի՞:oy

Սրտի ցավ ուներ.
Մի տարի առաջ կորցրեց
Կյանքի իմաստը:

Արևածագ
07.03.2011, 20:46
Կյանքի իմա՞ստը՝
Ճյուղից մի ընկույզ պոկել,
Ջարդել ասֆալտին:

Բարեկամ
08.03.2011, 10:36
Ջարդել ասֆալտին,
Ափսոս են ատամներդ:
Իսկ շա՞տ է ցավում...

Արևածագ
08.03.2011, 12:36
Իսկ շա՞տ է ցավում,
Երբ սրտիդ վրա ցավը
Ճանկերն է սրում:

Բարեկամ
08.03.2011, 13:29
Ճանկերն է սրում
Վրեժը` վայրի հովազ:
Արյուն է կաթում...

Արևածագ
08.03.2011, 13:51
Արյուն է կաթում:
Բալենիս էլ կծաղկի՝
Չնայած ցրտին:

Chilly
08.03.2011, 14:07
Չնայած ցրտին
Կախաղանից կախված՝
Նա դեռ չէր մրսում...

Բարեկամ
08.03.2011, 14:57
նա դեռ չէր մրսում,
Ծանոթ չէր դողը հոգուն.
Նա ապրել գիտեր:

Հայկօ
24.03.2012, 00:34
Նա ապրել գիտեր
Անցյալում, ապագայում:
Հիմա մեռած էր:

Chilly
24.03.2012, 10:21
Հիմա մեռած էր,
Ինչքան էլ որ հաց տայիր
Նա չէր վերցնի:

Claudia Mori
24.03.2012, 12:10
Նա չէր վերցնի
Ոչ հող, ոչ ջուր, օդ, կրակ,
Ու չէր մահանա:

Arpine
24.03.2012, 19:38
Ու չէր մահանա
Քանի դեռ նա չէր հասել
Իր երազածին:

Varzor
24.03.2012, 21:28
Իր երազածին
Անուրջի տեսքով գունատ
Դաջեց կտավին:

Նարե91
01.04.2012, 14:30
Դաջեց կտավին
Ու մեկ ակնթարթ նույնիսկ
Չսպասեց նրան:

Arpine
01.04.2012, 14:55
Չսպասեց նրան,
Ու աճապարեց դեպի
գագաթը լեռան:

Varzor
02.04.2012, 11:10
Գագաթը լեռան`
Անհաս մի երազ ձյունե,
Սևի մեջ կորած:

Ծլնգ
31.03.2018, 05:52
սևի մեջ կորած
հուշը մեռավ․ նորից է
մերկ եղրևանին

ivy
31.03.2018, 15:32
մերկ եղրևանին
չունի ամոթ, աբուռ ու
ոչ մի հայուգեն

Տրիբուն
31.03.2018, 16:43
ոչ մի հայուգեն
չունի կապույտ մազեր, բայց
սրտահույզ հայացք

ivy
31.03.2018, 18:14
սրտահույզ հայացք
ուներ ավանակը չալ`
Նուբար անունով

boooooooom
31.03.2018, 20:20
Նուբար անունով
մի վարսավիր էլ կար, լավ
թրաշ էր անում

Բարեկամ
31.03.2018, 20:37
Թրաշ էր անում
սափրում լոկ ինքն իրեն նա
ուրիշ այր չկար

Skeptic
31.03.2018, 22:16
Իրականում կար.
Նուբարը տառապում էր
Անձի երկատմամբ։

ivy
31.03.2018, 23:14
անձի երկատմամբ
տառապել պետք չի սակայն.
մի վայելք է դա

Դեղին մուկիկ
31.03.2018, 23:24
Մի վայելք է դա,
Մի անրջային աշխարհ`
Լինել մարդագայլ

Skeptic
31.03.2018, 23:36
Լինել մարդագայլ,
Լուսնկա և աստղափայլ
Խթոնիկ գիշեր է։

Mephistopheles
01.04.2018, 02:59
Խթոնիկ գիշեր
Սամբիթբաբան խթանեց
Ագնի Յոգան յուր

Skeptic
01.04.2018, 07:13
Ագնի Յոգան յուր
Ունի էպիզոդներ բյուր
Պսիխոդելիկ, սյուռ։

Ծլնգ
01.04.2018, 17:28
պսիխոդելիկ, սյուռ,
հետաքրքիր ու տախտուկ․
վույ աման՝ ակումբ

Դեղին մուկիկ
02.04.2018, 00:04
Վույ աման` ակումբ,
Ուր հեռախոսն է նաև
Հայկուներ գրում։

Ծլնգ
02.04.2018, 01:00
հայկուներ գրում
կոկիկ, այդ թե մենք ունենք
թույն դեղին մուկիկ։

Բարեկամ
02.04.2018, 06:56
թույն դեղին մուկիկ
և մյուսներ, որ խախտում եք
կանոն հայկուի

Բարեկամ
02.04.2018, 07:53
կանոն հայկուի
կարդա առաջին էջում
հազար ամոթ քեզ

Skeptic
02.04.2018, 08:28
Հազար ամոթ քեզ.
Կարդացի։ Պատրաստվում եմ
Սեպպուկու անել։

Ծլնգ
04.04.2018, 16:07
սեպպուկու անել,
թե՞՝ ամոթով, բայց՝ ապրե՜լ.
սակուրան ծաղկեց...

http://www.1in.am/assets/uploads/2011/03/arm130130687617.JPG

Դեղին մուկիկ
04.04.2018, 18:06
սակուրան ծաղկեց...
երջանկությամբ լի սիրտը
անտես ժպտում է

boooooooom
22.12.2018, 00:54
անտես ժպտում է
անցան շատ-շատ լուսիններ.
ժպիտն էլ կորավ