PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում



Հայ Քրիստոնյա
11.10.2007, 23:29
Ժողովուրդ ջան կարողա մի քիչ տկար կամ ծաղրելի հարց թվա շատերի համար, բայց այնուամենայնիվ դա շատ շատ կարևոր հարց է մեզանից շատերի և մեր Աստծո համար:
Եկեք զրույցենք առանց իրար կշտամբելու, խնդրում եմ:

Ավելացվել է 3 րոպե անց
Առաջինը ես եմ ուզում հայտնել իմ կարծիքը մեղքի նկատմամբ: Մեղքը դա Աստծո խոսքին չհնազանդվելն է: Մեղքի վարձքը մահն է, բայց մեր տիրոջ նվերն է հավիտենական կյանք ամբողջ մարկությանը Հիսուս Քրիստոսի ձեռքով:

StrangeLittleGirl
11.10.2007, 23:40
Ես էլ էի ուզում մոտավորապես նույնն ասել. մեղքն այն է, ինչը դու կատարում ես Աստծո կամքին հակառակ: Պարտադիր չէ, որ դա ստել կամ գողանալ լինի: Մի՞թե Ադամը նման բան արեց: Չէ՛, ընդամենը պտուղը կերավ: Նա Աստծո կամքը չլսեց, Նրան չհնազանդվեց, և դա մեղք էր:

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 23:45
Ես էլ էի ուզում մոտավորապես նույնն ասել. մեղքն այն է, ինչը դու կատարում ես Աստծո կամքին հակառակ: Պարտադիր չէ, որ դա ստել կամ գողանալ լինի: Մի՞թե Ադամը նման բան արեց: Չէ՛, ընդամենը պտուղը կերավ: Նա Աստծո կամքը չլսեց, Նրան չհնազանդվեց, և դա մեղք էր:
100% համձայն եմ քեզ հետ:

Սամվել
12.10.2007, 00:01
Այսինքն եթե Աստված ասումա երբ քեզ ապտակում են մյուս այտդ էլ մոտեցրու թող եվս մեկ անգամ ապտակեն ու դու դրան չես հնազանդվում դա մեղք է՞ :think

Իսկ դուք դրան հնազանդվում ե՞ք :think

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 00:36
Այսինքն եթե Աստված ասումա երբ քեզ ապտակում են մյուս այտդ էլ մոտեցրու թող եվս մեկ անգամ ապտակեն ու դու դրան չես հնազանդվում դա մեղք է՞ :think

Իսկ դուք դրան հնազանդվում ե՞ք :think
Հարգելի Սամվել ջան, եթե դու ինձ իմ անապաշխարհ ժամանակ հարցնեիր ես քեզ կհարցնեյի ես ի՞նչ ես ասում: Աստված ասում է ձեր աչքի բիբին կպնողը ինձ է կպել ( իհարկե դա իրեն ճշմարտությամբ որոնողների մասին է ասում ): Բայց դա փոխաբերական իմաստով է ասված, կարծում եմ ոչ մի հիմար իրեն չի թույլ տա որ իրեն անտեղի ապտակեն: ( Դա խորհուրդ է ): :)Այնպես որ Սամվել ջան, իմ եղբայր Քրիստոսով, ամեն բան կարելի է հասկանալ Ասվածաշնչից, (եթե մարդ իրապես ուզում է հասկանալ) բայց միայն Աստծո Սուրբ Հոգու օգնությամբ:

Աթեիստ
12.10.2007, 00:44
Իմ համոզմամբ մեղքը դա ՏՎՅԱԼ պահին ՏՎՅԱԼ հասարակության կողմից չնդունված արարքն է:

Այն ինչը մեզ համար մեղք է, օրինակ աֆրիկայում արդիանակ երևույթ է (որոշ դեպքերում նույնիսկ գոյատևելու միակ ճանապարհ):

dvgray
12.10.2007, 00:45
Ի՞նչ է Մեղքը
Մի բառով եթե ասեմ - ապա մեղքի աղբյուրը Աններդաշնակությունն է:

Իսկ քանի որ ներդաշնակություն գոյունթյուն չունի, ապա ամեն ինչ էլ կրում է իր մեջ Մեղք: Մի տեղ շատ, մի տեղ քիչ:

Եղե՞լ են ներդաշնակությանը մոտ անձիք: Երևի եղել են: Սակայն հայաստանյան շրջապատում այդպիսիներին չեմ ճանաչում: Աններդաշնակության կրման չափաբաժնի մեջ էնքան քիչ է տարբերությունը, որ բոլորիս երևի "վերևում" մի արշինով են չափում:

/Աններդաշնակության հիմնական պատճառը անկրթությունն է/
/Անկրթության հիմնական պատճառը թամբալությունը/
/թամբալությունը ՝ … դա երևի սկիզբն է :think/:

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 00:56
Սամվել ջան մ՜ի կարծիր որ հավատացյալները կատարյալ են, չկա աշխարհում մի մարդ որ կատարյալ լինի և եթե լիներ Հիսուս Քրիստոս աշխարհ չէր գա, մի միայն Աստված է կատարյալ ուրիշ ոչինչ և ոչ մեկը: Մենք եթե չմտնենք Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ և այն չընդունք որպես կյանք, չենք կարող հասկանալ նրա ճշմարտությունները: Ինչպես մեր մարմինն է տկար առանց սնունդի, այնպես էլ մեր հոգին է տկար առանց Աստծո խոսքի և նույն այդ Աստծո խոսքը մարմին հագավ և բնակվեցավ մեր մեջ Հիսուս Քրիստոս մարդով: Նա է տիեզերքի արարիչը՝ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վերջը: Դրա համար Աստված ուզում է որ մենք մեղքից հեռու մնանք, քանի որ Աստված սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը: Ես այս թեման ընտրեցի որովհետև իրոք սա լուրջ հարց է և դա է մեզ Աստծուց հեռացնող միակ պատճառը: Մենք պարտադիր չէ որ ինչ որ բան սխալ անենք կամ մեղք գործենք որ դա լինի՝ Մեղք: Մարդ արդեն ծնվում է մեղքով որը ժառանգել է Ադամից և այդ մեղքը ծնում է մահ: Աստված Հիսուս Քրիստոս մարդու կերպարանքով եկավ աշխարհ որ այդ մեջտեղի պատը քանդի և դա նա կատարեց Խաչի վրա: :):)

Եվ ամենակարևորը եթե մարդ չի ճանաչում ինքը ո՞վ է և տիեզերքի ստեղծիչն ո՞վ է, կներեք բայց նա խխճուկ է և դա նրան չի թողնում ճանաչել իր վիճակը՝ որ ինքը մեղավոր մարդ է: Մարդ պետք է իմանա որ ինքը ոչնչություն է Աստծո առջև, բայց դեռ Աստված իրեն սիրում է և իր միածին որդին է տալիս որ մեռնի խաչի վրա: Չեմ կարծում որ մեզնից որևէ մեկը անհնազանդ գտնվի իր հոր կամ մոր առջև, դա ստված ատում է, որովհետև մեղք է: Առավել ևս իր առջև անհնազանդ գտնվողներին ի՞նչ կասի նա: Սաղմոսների մեջ ասում է՝ Տեր Աստված մարդը ո՞վ է, կամ մարդի որդին ո՞վ է որ նրան այցելություն ես անում: Գիտեք որ երբ նա մեզ նայում է մենք մրջյունից էլ փոքր ենք երևում նրա առաջին, բայց նա դեռ սիրում է, որովհերտև նա մեզ ստեղծեց իր կերպարանքով՝ իրեն նման: Եկեք հպարտ չլինենք, ի՞նչ կա մեր ձեռքում որ հպարտանում ենք: Մեր կյանքը շուքի և քամու նման անցնում է և բան չենք հասկանում, իսկ նա ուզում է որ հավիտյան ապրենք: Երանի նրան որ հասկանա այս խոսքերը ասում է Աստված:

Հարգանքներով Հայ Քրիստոնյա

Amaru
12.10.2007, 11:38
Սամվել ջան մ՜ի կարծիր որ հավատացյալները կատարյալ են, չկա աշխարհում մի մարդ որ կատարյալ լինի և եթե լիներ Հիսուս Քրիստոս աշխարհ չէր գա, մի միայն Աստված է կատարյալ ուրիշ ոչինչ և ոչ մեկը:
...................
Նա է տիեզերքի արարիչը՝ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վերջը: Դրա համար Աստված ուզում է որ մենք մեղքից հեռու մնանք, քանի որ Աստված սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը:

Հարգանքներով Հայ Քրիստոնյա

Իսկ ինչու՞ աստված մարդուն կատարյալ չստեղծեց :) Նա ուզում էր միա՞կը լինել, հա՞ :)

ivy
12.10.2007, 12:22
Իսկ ինչու՞ աստված մարդուն կատարյալ չստեղծեց :) Նա ուզում էր միա՞կը լինել, հա՞ :)

Էս ինչ պրովոկացիոն բաներ ես գրում, տես կռիվ չսարքես... :)

StrangeLittleGirl
12.10.2007, 12:25
Իսկ ինչու՞ աստված մարդուն կատարյալ չստեղծեց
Աստված մարդուն կատարյալ ստեղծեց, բայց միևնույն ժամանակ՝ ազատ: Իսկ ազատ մարդն ընտրեց անկատար լինելը:

ihusik
12.10.2007, 12:28
Մոդերատորական. Եկեք թեմայից չշեղվենք ու ամեն ոք թող պատասխանի թեմայի հարցին ելնելով իր պատկերացումներից ու հարցը չտարվի կրկին կրոնական անհանդուրժողականության ու սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելու հունով:

Amaru
12.10.2007, 12:31
Ուրեմն ի՞նձ էլ էր կատարյալ ստեղծել, հմ: Բայց ես ուզում եմ լինել կատարյալ, ես չեմ ընտրել անկատար լինելս…

StrangeLittleGirl
12.10.2007, 12:34
Ուրեմն ի՞նձ էլ էր կատարյալ ստեղծել, հմ: Բայց ես ուզում եմ լինել կատարյալ, ես չեմ ընտրել անկատար լինելս…
Անահիտ ջան, գուցե թեմայից շատ ենք շեղվում, բայց ամեն դեպքում… Դու արդեն կատարյալ չես, դու արդեն մեղավոր ես: Աստված Ադամին է կատարյալ ստեղծել, որը մեղքն է ընտրել, վտարվել դրախտից: Դրանից հետո բոլոր մարդիկ մեղավոր են: Եվ միայն Հիսուսի գալուստից հետո հնարավորություն տրվեց վերադառնալ կատարելությանը: Մենք բոլորս կատարյալ ենք Աստծո ներկայության մեջ:

Ավելացվել է 55 վայրկյան անց
Իսկ Աստծո ներկայության մեջ լինելը մեր ընտրությունն է:

Apsara
12.10.2007, 12:41
քանի որ Աստված սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը::o

Աստված չի կարող ատել, նա բացարձակ սեր է…

իսկ մեղքը դա ինքդ քո ներսին հակառակվելն է, քո այն մաքուր ներսին, երբ ոչ թե սրտով այլ ուղեղով են գերծում, երբ հոգևորը մոռացած մարմնական և նյութական բաներով են տարվում, ապրում դոգմաներով …

StrangeLittleGirl
12.10.2007, 12:43
Աստված չի կարող ատել, նա բացարձակ սեր է…
Մի՞թե կասես, թե Աստված մեղքն էլ է սիրում:
Չէ՛, Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին:
Չարը միակ բանն է, ինչ ատում է Աստված: Իսկ մեղքը չարի պտուղ է:

ivy
12.10.2007, 12:54
Մարդուն բնորոշ է սխալվելը, հիմա ուզում եք դա մեղք անվանեք, ուզում եք՝ հանցանք կամ զանցանք: Սխալն այնքան մարդկային է. անհնարին է դա բացատրել, մեկնաբանել, ու ոչ էլ պետք է: Այդպիսին է կյանքը. մեր ոչ բոլոր քայլերն ու որոշումներն են ճիշտ ու կատարյալ:
Եվ հենց մեր սխալների շնորհիվ է, որ մենք հմտանում ենք, կոփվում, ձեռք բերում իմաստնություն և ամենակարևորը՝ պատասխանատվության զգացում սեփական արարքների հանդեպ:

Ու գիտեք ինչ, ես կարծում եմ դրա մեջ խորը իմաստ կա. մենք հենց այնպես չենք ծնվել սխալվելու ընդունակ կամ ինչպես այստեղ ասում եք՝ անկատար: Իսկ իմաստն այն է, որ ինչ-որ բանի հասնելու համար պիտի ընկնես ու վեր կենաս, սխալվես, հասկանաս սխալներդ ու փորձես կրկին. սա է ճանապարհը դեպի ներդաշնակ կյանքն ու իմաստնությունը, ու այն հասու է ոչ բոլորին: Եվ դա այնքան արդարացի է. ամեն մարդ պիտի ինքը հարթի իր ուղին՝ սխալների միջով անցնելով:

Մեզ շնորհվել է կյանք, իսկ իմաստնությունը ինքներս մեզ պիտի շնորհենք:

ihusik
12.10.2007, 13:00
Բնական եմ համարում, որ մարդ անկատար է ու ձգտում է կատարելության ինչպես ամեն բան այս Տիեզերքում: Մեղքը, որպես այդպիսին, կա միայն մարդ էակի համար, քանի որ միայն նա է օժտված Անհատականությամբ ու հետևաբար ազատ կամքով, որով նա կարող է կատարել Տիեզերական Օրենքին չհակասող, չխախտող քայլեր ու ապրել դրան համապատասխան, դրա հետ ներդաշնակ, բայց կարող է և հակառակն անել ու հենց դա էլ մեղքն է. այլ կերպ ասած մեղքը՝ այն է երբ մարդ անում է մի քայլ, որը չի համապատասխանում իր զարգացման մակարդակին ու խախտում է Տիեզերական Օրենքը: Օրինակով բացատրեմ. եթե 10-րդ դասարանի աշակերտը չի կարողանում լուծել ավելի ցածր դասարանի խնդիրներն՝ ուրեմն դա համարվում է մեղք ու պետք է պատասխան տա իր այդ մեղքի դիմաց՝ վատագույն դեպքում թողեն նրան նույն դասարանում (հասկանալի է օրինակը այլ ոլորտից էր, բայց մեղքի հետ կապված կյանքում գործող մեխանիզմը նույնն է): Եթե նոր ասեցի - բնական եմ համարում, որ մարդ անկատար է ու ձգտում է կատարելության, ապա այ մեղքն անբնական եմ համարում, քանզի դա անցած ուղուց դաս չքաղելու ու այսպես ասած անցած կյանքի դասի չյուրացնելու հետևանք է՝ չնայած կյանքից մարդ չի փաղչի և ուշ թե շուտ էլի պետք է վերադառնա ու սովորի իր կյանքի տված դասերը, որպեսզի այդպիսով կարողանա առաջ գնա դեպի ավելի կատարյալին հասնելու համար ու հասնելուց հետո էլի ձգտի հասնել այս անգամ էլ ավելի կատարյալին ու այսպես անվերջ գնում ենք մենք հավերժի ճամփորդներս:

Եթե Աստծուն դիտում եք որպես անձ ու ասում, որ Նա կատարյալ է, ապա դա նշանակում է.


Աստված ստեղծեց իրեն առանց ազատ կամքի քանզի նա իսկզբանե կատարյալ է ու չի եղել երբևէ անկատար ու չի գործել մեղք, այլապես նա մարդ կլիներ


Աստված ստեղծեց ինքն իրեն իսկզաբանե կատարյալ ու այդպես ձանձրալի կյանքով էլ ապրում է լինելով միակ կատարյալը ու էլ առաջ գնալու տեղ չունենալով - այսինքն ինքն իրեն համար դժողք ստեղծեց կամ



կար մի ժամանակ երբ Աստված էլ անկատար էր ու անցնելով որոշակի կատարելագործման ուղի դարձավ այս փուլի համար կատարյալ մեկը, բայց ոչ թե հասավ վերջնական կատարելությանը,



քանզի չկա վերջնական կատարելություն, եթե լիներ դա կլիներ վերջն ամեն ինչի տվյալ անհատի կամ անձի համար, ինչպիսին պատկերացնում են նրան շատ հավատացյալներ:


Բայց լավ կլինի վերադառնանք կոնկրետ թեմայի հարցին ու չշեղվենք...

dvgray
12.10.2007, 14:02
Մի քիչ հերետիկոսական բաներ եմ գրելու :) բայց ուրիշ ճար չկա :D:

Աստված ստեղծեց իրեն առանց ազատ կամքի քանզի նա իսկզբանե կատարյալ է ու չի եղել երբևէ անկատար ու չի գործել մեղք, այլապես նա մարդ կլիներ

"Աստված ՝ դա սկիզբն է":
1.Սկիզբը ՝ այնպես, ինչպես կորդինատային առանցքի սկիզբը:
2. Մաթեմաթիկան /Աստվածաբանությունը/ ՝դա աբստրակցիա է, գործիք, բացատրելու համար օբեկտիվը /ֆիզիկական-զգայականը/:
3. Մարդը պայմանավորվոլ է իքս կետը իր կորդինատներով համարել զրո , սկիզբ, և հաշվանքը սկսել այդ կետից: Մարդը նույնը պայմանավորվել է "Աստծո" համար: կրկնեմ "Աստված ՝ դա սկիզբն է, ու անվերջանալին" /ինչպես կորդինատային առանցքները/:
4. Մարդը հասկացել է, որ կարելի է շեղել զրոն: Տալ օֆսեթներ: Մաթեմաթիկան ապահովում է ճշգրիտ և անկորուստ տեղափոխություն:

5. Եթե աստվածաբանությունը դեռ չի կարողանում միանշանակ շեղել իր զրոն, ապա դա կկատարի ապագայում:



քանզի չկա վերջնական կատարելություն, եթե լիներ դա կլիներ վերջն ամեն ինչի տվյալ անհատի կամ անձի համար, ինչպիսին պատկերացնում են նրան շատ հավատացյալներ:

Մաթեմաթիկայուն կորդինատային առանցքը չունի վերջ: Իսկ նյութը, որը տեղաշարժվում է տարածության մեջ, ունի սահմանների /lim :)/;

Երևի բացատրեցի, որ այս երկու բառերը անհամատեղելի են :)

կատարելություն
և

վերջնական
կատարելությունը դա հատկանիշ է ՝ ֆունկցիա: Նյութը /մարդը/ ունի "տարածական շարժման" սահման: Սակայն դա չի նշանակում, որ կատարելությունը /ֆունկցիան/ որպես տարատեսակ նյութի շարժման նկարագրություն կարող է ունենալ սահման /վերջ/: Վերջը ՝ դա կոնկրետ նյութի հատկանիշ է:

Հաշվի առնելով, որ մեզ հայտնի տիեզերքը նույնպես մի նյութ է, ապա կարելի է ասել, որ տիեզերքը իր կատարելության մեջ "սահմանափակ է "վերջավոր":
Ու էտ կատարելության "վերջը" հենց մեր սահմանած աստծու կատարելության վերջն է:
Իսկ ո՞վ է ասել, որ տրեզերքը, դա ամեն ինչն է :think…

Հ.Գ. Կարող եք գտնել տաֆտոլոգիկ մասեր… Ուրախ կլինեմ ընդիմախոսներին լսել:

ihusik
12.10.2007, 14:55
Եթե ճիշտ հասկացա քո հաշվարկներն ապա ես չեմ տեսնում որ մեր ասածները որևէ բանով հակասեն իրար - ես գրել էի, եթե Աստծուն դիտում եք որպես անձ իսկ ես ինքս այդպիսին չեմ համարում ու համամիտ եմ որ նա բացարձակ է զրոի նման ու չունի ոչ դրական ոչ էլ բացասական առանցքին պատկանող որևէ հատկանիշ կամ նիշ:

Տիեզերքը որպես այդպիսին ու նաև Տիեզերքն իր կատարելության ձգտմամբ վերջ չի կարող ունենալ, ուրիշ բան է որ նա կարող է գոյություն չունենա, այսինքն գոյություն չունենան նրա 2 բևեռները (+ կամ -) որոնք կյանքի են կոչում ու հնարավոր դարձնում նրա գոյությունը բայց այ բացարձակը, զրոն միշտ կա ուր և այսպես ասած ներքաշվում են այդ երկու բևեռները որի ժամանակ դրսևորված չեն ոչ բացասական ոչ դրական բևեռները. ոչ կյանք տվող Ոգին է դրսևորված ոչ էլ գոյություն ունի Մատերիան, որ կյանքի կոչի Ոգուն, բայց այս երկուսն էլ բացարձակի, զրոի մեջ են ու որոշակի փուլում կրկին դրսևորվում են, որը և կոչում ենք կյանք իր երկու բևեռներով ու միայն դրանց առկայության դեպքում է որ կա կյանքը:

Կներեք թեմայից շեղվելու համար...:oy
Եթե այս գրառումս նոր հարցեր կառաջացնի կամ անհամաձայնություն ապա թեմայից չշեղվելու պատճառով էլ չեմ շարունակի...:ok

Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում - այս թեմայում փորձեք միայն այս մասին արտահայտեք Ձեր կարծիքները հարգարժան Ակումբցիներ

dvgray
12.10.2007, 16:34
Կներեք թեմայից շեղվելու համար...:oy
Եթե այս գրառումս նոր հարցեր կառաջացնի կամ անհամաձայնություն ապա թեմայից չշեղվելու պատճառով էլ չեմ շարունակի...:ok

Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում - այս թեմայում փորձեք միայն այս մասին արտահայտեք Ձեր կարծիքները հարգարժան Ակումբցիներ
Մեղքը ՝ դա գործողություն է, մտավոր կամ առարկայական:
Գործողության միջավայրը քննելով, մենք հող ենք նախապատրաստում առավել ճիշտ որոշելու գործողության ֆորմուլան, հնարավոր արժեքների բազմությունը:
Ու սա համարել շեղում թեմայից, կնշանակի թեման քննարկել մակերեսային, պրիմիտիվ հարթության վրա: Սակայն "Ակումբակիցները" այդպիսին չեն :):
Ինչու՞ խուսափել խորանալ պրոցեսների և միջավայրի մեջ, հնարավորինս ընդարձակելով սահմանները: Ինչքան մեծ լինի տիրույթը, այնքան մեծ կլինի վերծանվող ֆունկցիայի ճշգրտությունը:

Ինչու՞ չեք վստահում ձեր "Ակումբակիցներին" :):

Հ.Գ. Սա թեմայից շեղում չէ, և ուղղակի վերաբերվում է "Մեղք" գործելուն: Կամ իմ, կամ ???…-ի կողմից: Միգուցե հենց սա՞ է մեղքը :think

ihusik
12.10.2007, 18:52
Մեղքը՝ օրենքի խախտումն է՝ անկախ այն բանից թե մեր սուբյեկտիվ կարծիքով մեր կատարած քայլը օրենքի խախտում է թե ոչ օրենքը մնում է օրենք ու խախտումն էլ խախտում. օրենքի չիմացությունն էլ չի ազատում պատասխանատվությունից, իսկ օրենքն ու դրանից առաջացած պատճառի (խախտումի) ու հետևանքի (պատժի) կապն էլ անխախտ է:

Միայն թե չասեք հիմա էլ Ակումբցիներին եմ վախեցնում:D:hands - այսինքն մարդուն տրված է խելք ու ոնց ուզենա այն կօգտագործի:) այ սխալ կիրառելուց է, որ խախտվում է օրենքն ու առաջ գալիս մեղքը:)

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 23:28
Աստված մարդուն կատարյալ ստեղծեց, բայց միևնույն ժամանակ՝ ազատ: Իսկ ազատ մարդն ընտրեց անկատար լինելը:
100% համաձայն եմ քեզ հետ::)

Ավելացվել է 6 րոպե անց

Իսկ ինչու՞ աստված մարդուն կատարյալ չստեղծեց :) Նա ուզում էր միա՞կը լինել, հա՞ :)
Աստված միակ կատարյալն է, որովհետև նա է միակ սուրբը: Սրբության մեջ է կատարելությունը: Ե՞թե դու ուզում ես կատարյալ լինել, պետք է մտնես սրբության մեջ՝ այսինքն սուրբ կյանք ապրես: Ամբողջ հոգով, մտքով և սրտով հավատաս Հիսուսին , հնազանդվելով Ավետարանին և չարությունից հեռու մնաս:

Ամեն: