PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 01:31
Ժողովուրդ ջան ի ուրախություն բոլորիս ասեմ որ վերջապես և վերջապես այսօր ԱՄՆ ի կոնգրեսը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը` 27 կողմ և 21 դեմ ձայներով: Փառք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսին: Ամեն:

Զրուցենք այս ուրախ լուրի մասին:
__________________

Vive L'Armenie
11.10.2007, 01:56
Շնորհավորում եմ Հայ ժողովրդին լավ նորության համար :yahoo, վերջապես թուրքիան կիմանա իրա տեղը :beee Կեցցե՛ Հայաստաաաաաաաաաաաա՜նը :yahoo ուռաաաաաաաաաաաաաաաաաա :yahoo

Vive L'Armenie
11.10.2007, 02:28
Ճիշտն ասած ընդհանրապես չէինք սպասում ԱՄՆ-ից, նույնսիկ համոզված էինք, որ պատասխանը բացսական է լինելու, բայց ինչպես երևում է .....Վերջապես հույս կա, որ մեր հողերը, ինչպես նաև մեր Մասիսը տուն կվերադառնա վերջապես :love Հիմա այնքան շփոթված եմ, որ չեմ կարողանում շարադրել մտքերս :yahoo Չեք պատկերացնի թե ինչ ա կատարվում հիմա մեր տանը :drinks :D

malaletka
11.10.2007, 03:11
:hands վերջապես.... մեր ջանքերը իզուր չէին....THANKS USA

NetX
11.10.2007, 03:20
Ժողովուրդ իհարկե շատ ուրախալի լուր ա,
բայց դա առաջին քայլն ա, միհատել պալատի նիստին պետքա քվեարկվի !

մանրամասները http://regnum.ru/#full897707

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 03:26
Ժողովուրդ իհարկե շատ ուրախալի լուր ա,
բայց դա առաջին քայլն ա, միհատել պալատի նիստին պետքա քվեարկվի !

մանրամասները http://regnum.ru/#full897707

Այդ էլ կանցնի Network ջան: Հույս առ Աստված:

Maska
11.10.2007, 08:19
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
լավ նորությունն էր

Ուրվական
11.10.2007, 08:28
Շաաաաաաատ կասկածելի ա:think: Տեսնենք, տեսնենք:

Simon
11.10.2007, 08:50
Ժողովուրդ ջան ի ուրախություն բոլորիս ասեմ որ վերջապես և վերջապես այսօր ԱՄՆ ի կոնգրեսը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը` 27 կողմ և 21 դեմ ձայներով: Փառք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսին: Ամեն:

Զրուցենք այս ուրախ լուրի մասին:
__________________

Շնորհավորում եմ բոլորիս: Միանում եմ ուռաաաաաաաաաաաաաաաաաա - ներին:

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 09:06
Այսօր նորից ճշտեցի լսածս լուրը, որը առավոտվանից ցույց են տալիս TV ով: Ուրեմն US Congress - ը ընդունեց այդ 106 բանաձևը 27 կողմ և 21 դեմ ձայներով և անցավ 2 րդ փուլ՝ US House և եթե այդտեղ էլ դրական արդյունք ստանա, այսինքն ձայները անցնի, ուրեմն կմտնի վերջին փուլ՝ US Senate և եթե այդտեղ էլ շահենք ուրեմն՝ տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն: Ժողովուրդ ջան Բուշը խելըռել է, չի իմանում գլուխը որ պատին տա՝ Սպիտակ Տան, Կոնգրեսի, թե Սենատի: Ամեն ինչ արեց որ այդ 106 բանաձևը չանցնի իր ախպերության հետ՝ Թուրքիայի և Իսրայելի, բայց չկարողացավ: Այսօր ամբող օրը դրա մասին են խոսում: Հուսանք ապագան լավ կլինի, Աստված մեծ է և մեզ անտեր չի թողնի և եկենք ամեն ինչի համար աղոթող լինենք, Ամեն:

moj
11.10.2007, 09:06
Ողջույն բոլորին

Գիշերը նստած սրտատրոփ սպասում էի այդ քվեարկությանը, որից առաջ քննարկման ժամանակ հնչում էին բազմաթիվ կարծիքներ, որոշները կոչ էին անում հետաձգել, իսկ որոշներն էլ պարզապես` ոչ քվեարկել: Այնուամենայնիվ որևէ կոնգրեսական իր ելույթում չժխտեց ցեղասպանության փաստը, նույնիսկ շատերն ասացին, որ ցավով պետք է ոչ քվերկեն և դա հենց ցույց տվեց, որ խնդիրը միայն Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամաբ վերջին շանտաժի ազդեցությունն էր:
Համաձայն եմ Նետվորքի հետ, որ իսկապես սա պարզապես կոնգրեսականների համապատասխան հանձնաժողովի քվեարկությունն եր և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այս բանաձևը, բայց հույս ունեմ, որ ԱՄՆ-ն վերջապես կհասկանա, որ Թուրքիայի շանտաժները վաղը կարող են ուղված լինել մեկ այլ կարևոր քաղաքական որոշման, որի արդյունքում իսկապես կվնասվի ԱՄՆ-ն:

Եկեք հույսով ու հավատով սպասենք բանաձևի վերջնական ընդունմանը...

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին այս բանաձևի ընդունման համար:

Ավելացվել է 3 րոպե անց

Այսօր նորից ճշտեցի լսածս լուրը, որը առավոտվանից ցույց են տալիս TV ով: Ուրեմն US Congress - ը ընդունեց այդ 106 բանաձևը 27 կողմ և 21 դեմ ձայներով և անցավ 2 րդ փուլ՝ US House և եթե այդտեղ էլ դրական արդյունք ստանա, այսինքն ձայները անցնի, ուրեմն կմտնի վերջին փուլ՝ US Senate և եթե այդտեղ էլ շահենք ուրեմն՝ տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն: Ժողովուրդ ջան Բուշը խելըռել է, չի իմանում գլուխը որ պատին տա՝ Սպիտակ Տան, Կոնգրեսի, թե Սենատի: Ամեն ինչ արեց որ այդ 106 բանաձևը չանցնի իր ախպերության հետ՝ Թուրքիայի և Իսրայելի, բայց չկարողացավ: Այսօր ամբող օրը դրա մասին են խոսում: Հուսանք ապագան լավ կլինի, Աստված մեծ է և մեզ անտեր չի թողնի և եկենք ամեն ինչի համար աղոթող լինենք, Ամեն:

Իսկապես այդ վերջնական ընդունումը շատ բան կտա հայերիս, բայց եկեք չմոռանանք, որ այդ բանաձևը որևէ պարտադրողական նորմ չի պարունակում իր մեջ, դա պազապես փաստաթուղթ է, որի համաձայն ԱՄՆ-ն ընդունում է որ անցյալի այդ ոճրագործությունն իսկապես որակված է ցեղասպանություն:

Ուրվական
11.10.2007, 09:28
Այսօր նորից ճշտեցի լսածս լուրը, որը առավոտվանից ցույց են տալիս TV ով: Ուրեմն US Congress - ը ընդունեց այդ 106 բանաձևը 27 կողմ և 21 դեմ ձայներով և անցավ 2 րդ փուլ՝ US House և եթե այդտեղ էլ դրական արդյունք ստանա, այսինքն ձայները անցնի, ուրեմն կմտնի վերջին փուլ՝ US Senate և եթե այդտեղ էլ շահենք ուրեմն՝ տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն:

Լավ, էլի, ինչ մի ոգևորություն ա սկսվել: Չէ մի չէ, մի հատ էլ Թուրքիան կտան, կասեն, հայեր ջան, բարով վայելեք: Մի քիչ սառը նայեք, ինչ կփոխվի, ինչ չի փոխվի:

Ժողովուրդ ջան Բուշը խելըռել է, չի իմանում գլուխը որ պատին տա՝ Սպիտակ Տան, Կոնգրեսի, թե Սենատի: Ամեն ինչ արեց որ այդ 106 բանաձևը չանցնի իր ախպերության հետ՝ Թուրքիայի և Իսրայելի, բայց չկարողացավ: Այսօր ամբող օրը դրա մասին են խոսում:

Թուրքիան ու Իսրայելը Բուշի "ախպերությունը" չեն, ԱՄՆ-ի ազգային շահերն են պահանջում, որ այդ երկրների հետ այդպիսի հարաբերություններ լինեն: Ասեմ, եթե ես լինեի ԱՄՆ-ի սենատոր, ապա շատ լուրջ կմտածեի, ասել "այո", թե "ոչ": Ընենց, որ, եկեք չանձնավորենք խնդիրը՝ Բուշ, կամ Քլինտոն, կամ եսիմ ով: Գոյություն ունի կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ շահեր, այլ ոչ թե անձնական հարաբերություններ, կամ "ախպերություն":

Հուսանք ապագան լավ կլինի, Աստված մեծ է և մեզ անտեր չի թողնի և եկենք ամեն ինչի համար աղոթող լինենք, Ամեն:

Խնդրում եմ Աստծո անունը այստեղ չշոշափել: ԱՄՆ-ի սենատի ընդունած բանաձևի հետ Աստված ոչ մի կապ չունի: Աստված էլի մեզ անտեր չի թողնում, ու դա ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ: Այ, պետք էր ցեղասպանությունից առաջ աղոթել, որ մեզ անտեր չթողնեին: Հիմա Աստծուն աղոթել ինչի համար, որ ամբողջ աշխարհում ասեն, հա, ձեր պապերին միլիոններով կոտորել են, ինչ մեղք եք դու՞ք: Ամենևին էլ այդպիսի բան չեմ ցանկանա: Ու ընդհանրապես, անհրաժեշտ է կոնկրետացնել, թե մենք ինչ ենք ուզում, հա, հետո, սրանից ինչ ա փոխվելու, ախր, ընենց բան չի, էլի, որ հասանք դրան, ու վերջ, հաղթեցինք:
Մի խոսքով, շատ դրական բան է տեղի ունեցել, բայց դրանից ոգևորություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

moj
11.10.2007, 09:48
Չեմ կարծում, որ այս բաժինը կամ նույնիսկ այս ֆորումը նախատեսված է կրոնական քարոզչություն իրականացնելու համար: Աստծո և քրիստոնեության մասին բոլորս ունենք լավ պատկերացումներ և չեմ կարծում, որ այդ տեսակ քարոզչությունը կկարողանա որևէ բան փոխել:
Խնդրում եմ պարզապես մի քիչ զուսպ լինել:

Ribelle
11.10.2007, 09:55
Շատ ուրախ եմ ու զարմացած: Հույսով եմ այդ բանաձևը բոլոր փուլերով կանցնի : Ճիշտ դա հողերի վերադարձման գրավական չի, բայց մեշ առաջընթաց կլինի այդ և դրա հետ կապված այլ հաևցեևի լուծման համար: Երկար ճանապարհ կա անցնելու ու շատ հնարավոր է որ 2 թուլում դեմ քվերակվի, սպասենք տեսնենք թուրքիան ինչ արջագանք կտա, և արտաքին, և ներքին: Կարողա իրար հետ հանդիպեն պրիվատ խոսակցության ժամանակ նենց պայմաններ առաջադրվեն, որ կոնգրեսականները իրենք էլ ափսոսան իրենց որոշման համար: Հույսով եմ մեր լոբբին ավելի լավ կաշխատի: Ինչևէ արդարությունը վաղ թե ուշ պետք է ընդունվի:Դա եղել է ու ճանաչումը անհրաժեշտ է ոչ թե նրա համար որ մեզ խղճան այլ լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում: Մենք մեզ արդեն խղճացել ենք, հերիք է, հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են:

moj
11.10.2007, 09:55
Լավ, էլի, ինչ մի ոգևորություն ա սկսվել: Չէ մի չէ, մի հատ էլ Թուրքիան կտան, կասեն, հայեր ջան, բարով վայելեք: Մի քիչ սառը նայեք, ինչ կփոխվի, ինչ չի փոխվի:

Թուրքիան իսկապես չեն տա, բայց այն փաստը, որ ԱՄՆ վերջապես կկարողանա արարքն իր անունով կոչել "Ցեղասպանություն" կարծում եմ մեծ քայլ է մեր երկրի ու ազգության համար: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանին ետ կանչեցին հենց այս պատճառով:

Թուրքիան ու Իսրայելը Բուշի "ախպերությունը" չեն, ԱՄՆ-ի ազգային շահերն են պահանջում, որ այդ երկրների հետ այդպիսի հարաբերություններ լինեն: Ասեմ, եթե ես լինեի ԱՄՆ-ի սենատոր, ապա շատ լուրջ կմտածեի, ասել "այո", թե "ոչ": Ընենց, որ, եկեք չանձնավորենք խնդիրը՝ Բուշ, կամ Քլինտոն, կամ եսիմ ով: Գոյություն ունի կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ շահեր, այլ ոչ թե անձնական հարաբերություններ, կամ "ախպերություն":

Միանգամայն համաձայն եմ, որ "աղպերությունը" քաղաքականության հետ, գոնե այս դեպքում կապ չունի, բայց նաև ուրախ եմ, որ գոնե կոնգրեսականների մեծ մասը շատ լուրջ մտածեց և կողմ քվեարկեց: Եթե ամերկացիներն են կարողանում կողմ քվեարկել, ապա մենք հայերս գոնե դեմ արտահայտվելու իրավունք չունենք:

Apsara
11.10.2007, 09:57
Քաղաքականությունից շատ հեռու լինելու պատճառով ու անտեղյակ լինելու պատճառով, այսօր առավոտվա լուրերը իսկապես անակնկալ էին ինձ համար: Շատ եմ ուրախացել, բայց ես էլ չեմ կարծում, որ մեր հին հողերը կբերեն հենց այնպես կնվիրեն մեզ: Այստեղ մեկ ուրիշ քաղաքականություն է թաքնված, բայց թե ինչ…:think

moj
11.10.2007, 10:08
Թեմայի հեղինակին պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ վերնագիրը սխալ է և պարունակում է ապատեղեկատվություն:
Իրականում կոնգրեսը չի ընդունել, այլ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ընդունել:

Հնարավորության դեպքում, խնդրում եմ միջոցներ ձեռնարեկ խմբագրելու վերնագիրը:

Ավելացվել է 4 րոպե անց
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն արդեն հասցրել է որակումներ տալ ընդունված բանաձևին` այն համարելով անընդունելի: Նկատենք, որ երեքշաբթի նա զգուշացրել էր նախագահ Բուշին, որ բանաձևի ընդունումը «լուրջ վտանգներ» կառաջացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Գյուլը մասնավորապես մտահոգություն է հայտնել. «ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ պարզվեց, որ համր են առողջ դիրքերից գործելու համար և ևս մեկ անգամ փորձ են անում մեծ քաղաքականության հետաքրքրությունները ստորադասել մանր-մունր ներքաղաքական խաղերին»:

Panorama.am

Smergh
11.10.2007, 10:31
Լուրն անչափ ուրախալի է և ես շնորհավորում եմ բոլորիս, բայց առաջին հերթին ամերիկայի մեր հայրենակիցներին, որոնք կարելի է ասել արեցին համարյա անհնարինը ամերիկացու կարծրացած դիրքորոշումը փոխելու ուղղությամբ:

Լրատվական աղբյուրներից իմանում ենք, որ թուրքական վերնախավը ջանք ու եռանդ չէր խնայում այս գործընթացը տապալելու համար: Բանը հասնում էր այնպիսի անհեթեթությունների, որ արդեն ԱՄՆ-ի Կոնգրեսին են մեղադրում իբրև "պատմության" խնդիրներին միջամտողների, առաջարկելով հարցը թողնել պատմաբաններին:
Մի հարցնող լինի ի՞նչը թողնել պատմաբաններին: Չէ որ կատարվածը նույնիսկ Բուշն է բնութագրում եղեռնագործությանը բնորոշ բառերով`ահավոր ողբերգություն, զանգվածային ջարդեր և այլն, այսինքն ԱՄՆ-ն իր ամենաանբարյացկամ Նախագահով հանդերձ երբեք չի ժխտել, որ 1915թվականին Թուրքիայում հայերի նկատմամբ ոճիր է կատարվել, իսկ ԱՄՆ-ի Հայերն էլ իրենց երկրի իշխանություններից ու օրենսդիր մարմնից պահանջում են իրավական գնահատական տալ այդ դեպքերին: Սա զուտ օրենսդրական խնդիր է և հենց ամերիկյան սենատի խնդիրը, այստեղ պատմաբաններն անելիք չունեն, և թուրքիայի պահանջներն ու հորդորները հարցը այլ հարթություն տեղափոխելու շուրջ միանգամայն անհիմն են:
Ես տեղյակ չեմ, թե թուրքական նմանատիպ առաջարկին ինչպե՞ս է արձագանքել մեր կառավարությունը, սակայն գտնում եմ, որ մեր պատմաբանները թուրքերի հետ այդ հարցում անելիքներ չպետք է ունենան:

Philosopher
11.10.2007, 10:40
Մոդերատորական: Բոլոր կոպիտ, վիրավորական, ինչպես նաև թեմայից դուրս գրառումները ջնջված են: Քաղաքակիրթ բանավեճ վարեք և ոչ թե փորձեք ուրիշներին պարտադրել սեփական կարծիքը` Ակումբի կանոնադրությանը հակասող գրառումներով: Հայ Քրիստոնյա, գրանցվելով Ակումբում` դուք համաձայնել եք Ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php), որը արգելում է կոպիտ, վիրավորական. ինչպես նաև բանավեճը անձնական վեճի մակարդակի իջեցնող գրառումներ կատարելը: Այսպիսի գրառումները ջնջվում են, իսկ հեղինակները` զգուշացվում: Քաղաքակրթության պակասի զոհ գնացած ժողովուրդը քաղաքակրթության պակասի իրավունք չունի:

Egern.net
11.10.2007, 10:55
Հայեր ջան,
Այս բանաձևը ընդունել է առայժմ ՄԻԱՅՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովը: դրանից հետո, մեկ ամսվա ընթացքում, այն պետք է ներկայացվաի Պալատի լիագումար նիստում: Այդ նույն հանձնաժողովը մոտավորապես նույն բանաձևը ընդունել է մի քանի անգամ, բայց Պալատում այն չի քննարկվել, քանի որ տարբեր դեպքերում միջամտել են տարբեր պաշտոնյաներ (Կլինտոն, Բուշ...), ու հարցը ընդհանրապես քվեարկության չի դրվել լիագումար նիստում:
Այս անգամ շատ մեծ է հավանականությունը, որ բանաձևը կքվեարկվի Ներկայացուցիչների պալատում, որովհետև հիմա այնտեղի մեծամասնությունը դեմոկրատ են, իսկ նախագահն ու կառավարությունը` հանրապետական: Այնպես որ Փելոսին կարող է և չլսել Բուշի, Ռայսի ու մյուսների հորդորները, ու հարցը դնել քննարկման: Իսկ եթե քվեարկություն լինի, 90 տոկոսով կարելի է ասել, որ կընդունվի, քանի որ մոտ 240 պատգամավորներ արդեն համաձայնություն տվել են: Սա է պատճառը, որ "շուխուրը" այսքան մեծ է:

Ֆուտբոլասեր
11.10.2007, 11:26
Դե Հ1-ի ու կոմպանիայի համար լավ առիթա ժողովուրդի ուշադրությունը թանկացումներից շեղելու համար;

Տաշիտուշին կշարունակվի մինչև սենատի մերժումը կամ Բուշի վետոն:

Vive L'Armenie
11.10.2007, 12:20
Քաղաքականությունից շատ հեռու լինելու պատճառով ու անտեղյակ լինելու պատճառով, այսօր առավոտվա լուրերը իսկապես անակնկալ էին ինձ համար: Շատ եմ ուրախացել, բայց ես էլ չեմ կարծում, որ մեր հին հողերը կբերեն հենց այնպես կնվիրեն մեզ: Այստեղ մեկ ուրիշ քաղաքականություն է թաքնված, բայց թե ինչ…:think

Apsara ջան ամեն ինչին էլ ժամանակ է հարկավոր, 92 տարի է անցել այդ չարաբաստիկ ոճրից, քանի-քանի տարիներ ենք սպասել, որ Ամերիկան վերջապես ընդունի այդ փաստը, բայց ավաղ... ամեն տարի հիասթափության ենք եկել, ի՞նչ եմ ուզում ասել, որ մեր հողերն էլ ետ կվերադարձվեն, ուղղակի ժամանակ է պետք, այո՛ հնարավոր է, որ այս անգամ երկար ժամանակ պահանջվի... , բայց, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ընդունումը հարված էր իր հենց շահերի համար, դա հաստատ է :ok ԱՄՆ-ի բոլոր բազաները թուրքիայում են...: Տեսնես սրանից հետո գյուլը մտքի մեջ ի՞նչ ա մռմռալու Բուշի հետ հանդիպելիս :D ի՞նչ անեծքներա տալու :D

Simon
11.10.2007, 13:11
Թուրքիայի մասնատման հարցը լռիվ արդիական է ու խնդրում եմ չդիտել այն որպես ավելորդ ոգևորություն:

Էս մասին էլ հանկարծակի կլսեք: Բայց դե, թեմայից մի շեղվեք, ուղղակի ուրախացեք:

Սա մեր պապերի կամքն է, որ մենք այսօր տեսնում ենք: Չէ՞ որ, երբ նրանց մորթոտում էին, նրանք մեր մասին են ասել, որ մենք ...

Ծով
11.10.2007, 13:58
Երեկ ուրախությունից տեղս չէի գտնում: Մինչև քվեարկության արդյունքները Անուկին ասում էի, որ Բուշի Տուն-տունիկը դուրս չի գալիս ու...:)
Աչքիս Ուլուանայի մատը խառն էր էս գործին...հենց ոտքը դրեց ԱՄՆ:D
Եկե՛ք վատատես չլինենք, եթե անգամ աչքերը մի քիչ վատ են տեսնում:oy, այլ սպասենք իրադարձությունների զարգացմանը...
Ու ամենակարևորը այ հիմա պիտի առավել աչալուրջ լինենք և արդար ու ճիշտ ընտրություն կատարենք...թե չէ, մինչև հայկական հարցը լուծենք, Հայաստանը կազինոյում մեկը կկրվի, բա...:[էլ չեմ խոսում մնացածի մասին...
Զգույշ...ժողովուրդ…:)

քաղաքացի
11.10.2007, 14:34
Հա՜յ, հա՜յ: Դեռ ու՞ր եք: Շատ մի ուրախացեք: Սա ընդամենը միայն արտաքին գործերի հանձնաժողովի որոշումն էր, որը թույլ է տալիս կոնգրեսում այս հարցը քննարկել: Հիշեցնեմ նաև, որ ընդամենը 6 ձայնի տարբերությամբ է այն անցել:
ԱՄՆ նախագահ Բուշը խառնվել է իրար և նա կտրականապես մերժում է և չի ցանկանում, որ ցեղասպանության բանաձևը անցնի կոնգրեսում: Ես ուրախ կլինեմ, երբ ճանացվի հայոց ցեղասպանությունը ԱՄՆ կոնգրեսի կողմից, որովհետև հայկական սփյուրքը ուրախ կլինի և ամենակարևորը Բուշը կտուժի ամենաշատը:
Վատն այն է, որ դրանից հետո (արդեն մանթո Բուշը) ոչ մի ուժ չի գործադրի Թուրքիայի վրա, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Այսօր ԱՄՆ-ը՝ Բուշը Թուրքիայի կարիքն ունի, ոչ միայն ՆԱՏՕ-ի պետություն լինելու համար, այլ նաև որպես Ամերիկայի դաշնակից Իրաքյան (կամ ինչպես ասում են, տերրորիզմի դեմ) պատերազմի համար: Բուշը ուզում է նավթ, իսկ ժողովրդին ասում է, որ հեսա ահաբեկչությունը կվերանա երկրագնդի երեսից: Այդ նախագահի միջնակարգ կրթության վրա կասկածներ ունեմ:

Օրեցօր հայոց ցեղասպանության ճանաչող պետությունների թիվը աճում էլ: Սփյուռքը ուրապությունից ցնձում է, Հայաստանը՝ վախենում, քանի որ հայոց ցեղասպանությունը ճանաչելով ոչինչ չի փոխվում Հայաստանի համար:
Կներեք, սխալվեցի… Փոխվում է: Դրական փոփոխություններ չկան, բայց բացասական փոփոխությունները մեծ են: Տնտեսությունը մարում է, քանի որ հայերի նկատմամբ ավելի ու ավելի են դժվարեցնում թուրքական ապրանքների արտահանումը: Սա էլ Թուրքիայի վարած ռեվանշիստական քաղաքականությունն է:

Ինձ թվում է, սփյուռքահայ համայնքը որոշ ժամանակ պետք է դադարեցնի հայոց ցեղասպանության ճանացեցնել տալը այլ պետություններում, թե չե, սփյուռքում ապրող հայերը էլ հայրենիք չեն ունենա:

Vishapakah
11.10.2007, 15:52
Ճիշտն ասած երեկ ուրախացա, բայց չէի ցանկանա որպեսզի մեր ազգային շահերը ի կատար ածվեին ի վնաս ամերիկայի ժողովուրդի.:think

Ամերիկացիները շուտվանից գիտեին, որ ճանաչելու են, բայց միայն մերձավոր արևելքի տարածաշրջանում նոր դաշնակիցներ ձեռք բերելուց հետո, որի դեպքում ԱՄՆ-ն թուրքիայի կարիքը այդքան էլ չի զգա, իսկ ամերիկացիները մինչև հիմա Իրաքում մարտական գործողությունները ավարտին չեն հասցրել և այդ պետությունից իրենց նոր վստահելի դաշնակից չեն թրծել, ինչը նշանակում է, որ եթե ԱՄՆ-ն թուրքերի հետ հարաբերությունները վաթարացրեց, դրանից միայն տարածաշրջանը կապակայունանա.

Իհարկե մենք ուրախ ենք, որ մեր ազգային շահը մեծ նվաճումներ է ունենում միջազգային տարբեր ատյաններում, բայց եթե մենք սպասելիքներ ունենք ամերիկացիներից, որ իրենք մեզ ապագայում կոգնեն մեր բոլոր ծրագրերը ի կատար ածելու, ապա մենք չպետք է վնասենք այդ պետությանը, մեր շահերը համապատասխանեցնելով ամերիկայի շահերին, այսինքն ես կողմ եմ որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի, բայց ոչ ի վնաս այն երկրների, որոնք վաղը պետք է թուրքերին ինչ որ բաներ պարտադրեն ի օգուտ մեզ.

Փաստորեն մենք թուրքերին ոչինչ ստիպել չենք կարող, այդ պատճառով ենք դիմում տարբեր այլ պետությունների և հենց այդ պատճառով էլ չպետք է վնասենք տվյալ երկրներին, նախապես պայմանավորվածության գալով աշխատենք նրանց հետ, ի օգուտ մեզ և աշխարհի բարեկեցության.

Այս վերջերս բացահայտվել էր ամերիկյան գաղտնի գործակալության մի քանի փաստաթղտեր, որում զետեղված է եղել, որ ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծրագրերի, Հարավսլավիայի պետության մասնատումը ծրագրվել է շատ վաղուց. Իհարկե ԱՄՆ պետությունը չէր հաստատել այդ փաստաթղտերի իրողությունը և ես հիմա չեմ հիշում, թե այդ լրատվական գործակալությանը որտեղից այդ տվյալները, բայց տեղեկատվության մեջ պարզ նշված էր, որ Հարավսլավիայի փլուզումից հետո, նախատեսվել է թուրքիա պետության մասնատումը.

Փաստորեն հիմա Հարավսլավիա պետություն գոյություն չունի և կարելի է ասել, որ այդ հակաթուրքական ծրագիրը գործում է ամերիկյան գաղտնի գործակալությունների կողմից, բայց քանզի ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում թույլ են, իրենք այդ հարցով ոչինչ անել չեն կարող, մինչև հիմնական չհաստատվեն Իրաքում և քանզի ԱՄՆ-ն միակ պետությունն է, ով կարող է Հայկական բոլոր պահանջները հասցնել վերջնակետին, ապա Հայկական շահը, ամերիկյանից չպետք է տարբերվի, հակառակ դեպքում Բուշը իրոք կարող է իր վետոն օրինական կերպով օգտագործել և մենք օրինական կերպով կզրկվենք մեր օրինական պահանջից, որը մեզ ապագայում կարող էր բերել Սևերի պայմանագրի պես բարիք.

Հ.Գ.
Խհնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք.

Dragon
11.10.2007, 18:14
տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն:

Կիսում եմ բորոիդ ուրախությունը: Հայ Քրիստոնյա ջան շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց թեկուզ ամբողջ աշխարհն էլ ճանաչի մեր հողերը միայն ճանաչմամբ ետ չեն տա: Չեմ կարծում որ դիվանագիտությունը կարող է նման խնդիր լուծել: Հնարավոր է Թուրքիան ինչ որ տուգանքներ մուծի, բայց տարածքները չեն վերադառնա:Հողը միայն արյունով են վերցնում կամ պահում:
Ամեն դեպքում հուսանք, որ մի օր Հյաստանն այնքան հզոր կլինի, որ կկարողանա վերադարձնել իր պատմական տարածքները:

Կեցե Հայաստանը, կենցեն հայերը, բարգավաճում, բարորություն ու հզորություն մեր երկրին:

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 22:38

Ցավում եմ, բայց հնարավոր է որ դու ճիշտ լինես: Ամեն դեպքում եթե Թուրքիան ճանաչի դա ու հանի իր կեղծավորության դիմակը շատ ճանապարհներ կբացվի իր առջև և կմտնի քաղաքակիրթ երկրների ցուցակի մեջ: Ժողովուրդ ջան ամենակարևորը այս հարցերով մենք նորից չշարունակենք մեր թշնամանքը այդ ժողովրդի դեմ, իմանանք որ նրանք էլ ունեն մարդիկ իրենց մեջ որ դրական են արձագանքում այս կարևոր հարցին և աստված ուզում է որ մենք ատելությամբ չլցվենք որևէ ազգի կամ երկրի վրա, ի վերջո աստծո աչքին Հայ, Թուրք, Ամերիկացի և այլն չկա: Ամեն ազգ, երկիր կամ մարդ իր կատարած գործերի համար հաշիվ պետք է տա մի օր, դրա համար մենք պետք է զգույշ լինենք ամեն ինչի հանդեպ, մանավանդ իրար դատելուց որը աստված խստիվ արգելում է: Ես համոզված եմ որ այդ ոճրագործները՝ Թալեաթ, Էնվեր և Ճեմալ ( ափսոսում եմ որ դրանց անունները մեծատառով եմ գրում, բայց ինչ արած ) հիմա տանջվում են այն աշխարհում իրենց կատարած մեծ մեղքերի համար: Այնպես որ իրենք իրենց վարձքը արդեն առել են::)

StrangeLittleGirl
11.10.2007, 22:42
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու եք ուրախանում: :think
Ի՞նչ է փոխվելու դրանից:
Ի՞նչ է փոխվելու, եթե անգամ բոլոր փուլերով անցնի:
Մի՞թե այնքան միամիտ եք, որ հույս ունեք, թե հողերն են վերադարձնելու:
Սկի էս մի կտոր հողը չեն կարողանում պահել, ու՜ր մնաց մնացածը:
Մի հատ նայեք, տեսեք ինչ է կատարվում երկրի ներսում, փորձեք դա շտկել, և այդ ժամանակ իրոք միմյանց շնորհավորելու առիթ կունենանք:

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 22:53

Ես լովին համաձայն եմ քեզ հետ Բյուրակն, բայց աստված ուզում է որ ես ուրախ լինեմ և ես փառք եմ տալիս նրան այդ բանի համար: Կտան հողերը թե չեն տա ինձ համար այդքան էլ էական չէ, կարևորը թող նրանք այդ խայտառակ ամոթալի վիճակից դուրս գան, որի համար նրանք տառապում են շուրջ 100 տարի: Ես լիովին համոզված եմ որ դա էլ սատանայի գործն էր որ նրանց պարտադրեց այդ ոճիրը իրագործել մեր այգի դեմ: Աստված ուզում է որ թե ամեն երկիր թե մարդ զղջա իր արածների համար և գա դեպի աստված: Կարդա Անառակ Որդու առակը որը մեզ և բոլորին է վերաբերվում:

Հետո, այն ասա ամեն ինչ լա՞վ է եկեղեցու հարցում:

StrangeLittleGirl
11.10.2007, 22:59
Ես լովին համաձայն եմ քեզ հետ Բյուրակն, բայց աստված ուզում է որ ես ուրախ լինեմ և ես փառք եմ տալիս նրան այդ բանի համար:
Աստված ուզում է, որ Իր բոլոր որդիներն ուրախ լինեն: Իսկ դրա համար պետք չէ ցեղասպանության ճանաչում կամ ֆլան-ֆստան: Կարծեմ առաջին քրիստոնյաները լավ էլ երջանիկ էին, չնայած նրանց հալածանքը մենք չենք էլ կարող պատկերացնել:
Եթե երջանիկ, ուրախ լինելը միայն ցեղասպանության ճանաչմամբ և նման բաներով որոշվեր, մեր Աստվածը շատ փոքր կլիներ:

Հայ Քրիստոնյա
11.10.2007, 23:03

Ուրախ եմ քեզ համար:)

Ավելացվել է 3 րոպե անց
Բյուրակն ջան, իսկական երջանկությունը Աստծո մեջ է և եթե մեկը Աստված չունի նա ինքն իրեն է խաբում, նա երջանիկ չէ:
Իսկ այս հարցում ես ուրախ եմ որովհետև արդարությունը հաղթանակում է:

Երվանդ
11.10.2007, 23:12
Սա մեր պապերի կամքն է, որ մենք այսօր տեսնում ենք: Չէ՞ որ, երբ նրանց մորթոտում էին, նրանք մեր մասին են ասել, որ մենք ...

Զարմանալիա վռոդի 23 տարեկան ես(քեզ վիրավորելու միտում չունեմ, ուղղակի լուրջ՝ գրառումիցդ էտ տպավորությունը ստացա), ըստ ավատարի, բայց 14 տարեկան մարդու մտքով մենակ կարա անցնի որ երբ մարդուն մորթում են նրա մտքոց էտ պահին կարա անցնի թե 4 սերունդ հետո տենաս ինչ կլինի, իհարկե կատարվածը դրական է, բայց որ դրանից հետո մեր հողերը մեզ են նվիրելու մանկամտությունա ուղղակի, նախորդ գրառումներից մեկում շատ ճիշտ միտք կար, հողերը արյունով են վերցնում, Սևրի դաշնագիրը ապացուցել է այդ մտքի ճշմարտացիությունը, քանի որ թղթով մեզ տրվեց մեր տարածքները, բայց ցավոք սրտի տենցել մնաց թղթի վրա, իսկ դրական է քանի որ ԱՄՆ ազդեցությունը շատ մեծ է աշխարհում, ու եթե օրինագիծը վերջնական ընդհունվի, ապա ենթադրվում է որ շատ տատանվող երկրներ նույնպես կնդունեն նմանատիպ օրինագծեր, ինչնել հող կնախատեսի հետագա՝ մեր համար ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ դեպքում, ինչ որ էական պահանջներ ներկայացրել, նենց որ ուրախանալ պետք է, բայց ուրախանալ ոչ թե ընկնել հորթային հրճվանքի մեջ(հեռուստացույց ես նայում թվումա արդեն Հայաստանը ծովից -ծովա:))

dvgray
12.10.2007, 01:07
ինչնել հող կնախատեսի հետագա՝ մեր համար ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ

Իսկ ինչների՞ս է պետք ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ

եթե

քանի որ թղթով մեզ տրվեց մեր տարածքները, բայց ցավոք սրտի տենցել մնաց թղթի վրա

:)
ու հլա մի բան էլ ավել, ինչ չէին հասցրել անել թուրքերը, արեցին ռուսները
:think

Եթե ինչ որ մեկը մտածում է, որ մոտակա ժամանակաշրջանում էնքան ենք ուժեղանալու, որ գրավելու ենք մեր պատմական հողերը, ապա շատ հետաքրքիր է լսել իր փաստարկները:
Իսկ եթե որպես հիմք է վերցվում, որ մեր համար էտ հողերը գրավելու են /ռազմական, քաղաքական … ճանապարհով/ եսիմ ովքեր, ապա դա շատ է հիշեցնում 1860 /1828:)/-ականներից հետո հայերիս գաղափարական ու մոտիվացիոն բազան, որի զոհերը մի 20-50 տարի հետո դարձան մեր պապերը, իսկ հետևանքները կրիցին հետագա սերունդները:

Ինձ շատ հետաքրքիր է, մեր պետական "այրերը" գոնե մի կաթիլ իրենց պատասխանատու զգու՞մ են իրենց մեր և մեր ապագա սերունդների առջև:

Հ.Գ. Ես բացարձակապես չեմ հավատում, որ ամբողջ աշխարհի մեր ազգի քաղաքական-դիվանագիտական կորպուսը ինչ որ քաղաքական երկարաժամկետ կշռադատված հաշվարկներ ունի ու միջազգային դաշտում ինքն է թելադրում ինչ -որ մի բան: Անգամ չնչին մի բան: Հետևաբար իրեն մնում է գնալ ջրի հոսանքով, ինչ էլ անում են մերոնք, մտնելով սենց խաղերի մեջ : Իսկ էս դեպքերում ջուրը միշտ էլ ջրում է ուրիշի այգին, էն մարդու այգին, ով որ էտ ջուրը բացել է: Սա օբեկտիվն է: Իսկ մնացածը՝ ազգի լճացման ու արդեն ճահճացման սինդրոմներ են… հրավառություն… հրապարակի երգող շատրվաններ:):

Simon
12.10.2007, 08:55
Զարմանալիա վռոդի 23 տարեկան ես(քեզ վիրավորելու միտում չունեմ, ուղղակի լուրջ՝ գրառումիցդ էտ տպավորությունը ստացա), ըստ ավատարի, բայց 14 տարեկան մարդու մտքով մենակ կարա անցնի որ երբ մարդուն մորթում են նրա մտքոց էտ պահին կարա անցնի թե 4 սերունդ հետո տենաս ինչ կլինի, իհարկե կատարվածը դրական է, բայց որ դրանից հետո մեր հողերը մեզ են նվիրելու մանկամտությունա ուղղակի, նախորդ գրառումներից մեկում շատ ճիշտ միտք կար, հողերը արյունով են վերցնում, Սևրի դաշնագիրը ապացուցել է այդ մտքի ճշմարտացիությունը, քանի որ թղթով մեզ տրվեց մեր տարածքները, բայց ցավոք սրտի տենցել մնաց թղթի վրա, իսկ դրական է քանի որ ԱՄՆ ազդեցությունը շատ մեծ է աշխարհում, ու եթե օրինագիծը վերջնական ընդհունվի, ապա ենթադրվում է որ շատ տատանվող երկրներ նույնպես կնդունեն նմանատիպ օրինագծեր, ինչնել հող կնախատեսի հետագա՝ մեր համար ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ դեպքում, ինչ որ էական պահանջներ ներկայացրել, նենց որ ուրախանալ պետք է, բայց ուրախանալ ոչ թե ընկնել հորթային հրճվանքի մեջ(հեռուստացույց ես նայում թվումա արդեն Հայաստանը ծովից -ծովա:))

Դու կփորձես արյունով վերցնել և մարտում ամբողջ ազգով կես ժամ էլ չենք դիմանա: Միքիչ իրատես լինենք: Լավ, անցած լինի:

Երվանդ
12.10.2007, 09:31
Իսկ ինչների՞ս է պետք ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ

եթե

:)
ու հլա մի բան էլ ավել, ինչ չէին հասցրել անել թուրքերը, արեցին ռուսները
:think

Եթե ինչ որ մեկը մտածում է, որ մոտակա ժամանակաշրջանում էնքան ենք ուժեղանալու, որ գրավելու ենք մեր պատմական հողերը, ապա շատ հետաքրքիր է լսել իր փաստարկները:
Իսկ եթե որպես հիմք է վերցվում, որ մեր համար էտ հողերը գրավելու են /ռազմական, քաղաքական … ճանապարհով/ եսիմ ովքեր, ապա դա շատ է հիշեցնում 1860 /1828:)/-ականներից հետո հայերիս գաղափարական ու մոտիվացիոն բազան, որի զոհերը մի 20-50 տարի հետո դարձան մեր պապերը, իսկ հետևանքները կրիցին հետագա սերունդները:

Ինձ շատ հետաքրքիր է, մեր պետական "այրերը" գոնե մի կաթիլ իրենց պատասխանատու զգու՞մ են իրենց մեր և մեր ապագա սերունդների առջև:

Հ.Գ. Ես բացարձակապես չեմ հավատում, որ ամբողջ աշխարհի մեր ազգի քաղաքական-դիվանագիտական կորպուսը ինչ որ քաղաքական երկարաժամկետ կշռադատված հաշվարկներ ունի ու միջազգային դաշտում ինքն է թելադրում ինչ -որ մի բան: Անգամ չնչին մի բան: Հետևաբար իրեն մնում է գնալ ջրի հոսանքով, ինչ էլ անում են մերոնք, մտնելով սենց խաղերի մեջ : Իսկ էս դեպքերում ջուրը միշտ էլ ջրում է ուրիշի այգին, էն մարդու այգին, ով որ էտ ջուրը բացել է: Սա օբեկտիվն է: Իսկ մնացածը՝ ազգի լճացման ու արդեն ճահճացման սինդրոմներ են… հրավառություն… հրապարակի երգող շատրվաններ:):

99% համաձայն եմ քո հետ, իսկ բարենպաստ իրադարձություն ասելով նկատի ունեմ՝ պատկերացրեք Սևրի նման վիճակ , բայց պատրաստ Հայաստան, այսինքն ոչ թե հույսը դաշնակից երկրների կամ ռուսների վրա դրած, այլ արդեն դրան պատրաստ ու հույսը հենց իր վրա դրած Հայաստան, դրա համար ինչպես նշեցիր պետք է երկարաժամկետ հաշվարկներ, ու համապատասխան ճկունություն, հակառակ դեպքում եթե նույնիսկ հենց ինքը Թուրքիան ընդհունի ցեղասպանության փաստը, բացի դրամային փոխհատուցումնեից ուրիշ բան մի սպասեք, իսկ որպեսզի մենք պատրաստ լինենք արդեն նշածս բարենպաստ իրադրությանը ու պատրաստ լինենք, պետքա ձևավորել նորմալ արժեքային համակարգ, ու կառուցել նորմալ հասարակության վրա հիմնված, իր շահը գիտակցող Հայաստան, իսկ թե դրան ոնց հասնենք հարգելի բարեկամներ:D, ես նույնպես չեմ պատկերացնում:(, ավելի ճիշտ պատկերացնում եմ շատ աղոտ, ու հիմա ցավոք սրտի լռիվ հակառակ պռոցեսնա գնում:

Ավելացվել է 4 րոպե անց

Դու կփորձես արյունով վերցնել և մարտում ամբողջ ազգով կես ժամ էլ չենք դիմանա: Միքիչ իրատես լինենք: Լավ, անցած լինի:

Ես չեմ առաջարկում վաղը հարձակվել Թուրքիա վրա :D, իհարկե կես ժամել չենք դիմանա, բայց պետք է պատրաստ լիենենք հետագայում թեկուզ 100 տարի հետո, իսկ որ աշխարհում տենց ապուշ ազգ չկա, որ իր կամքով՝ առանց արյունի , իր տարածքի մի ահագին մաս տա ուրիշին , դա կարծում եմ բոլորի համար պարզա:

Լէգնա
12.10.2007, 10:41
ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ու սկսվեց Խակեր ազերիկների գործնեության ծաղկուն շրջանը`հայկական ֆորումներում`Hayastan.com ::[

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 11:10
ու սկսվեց Խակեր ազերիկների գործնեության ծաղկուն շրջանը`հայկական ֆորումներում`Hayastan.com ::[
Դեմք ես Լեգնա:;)

Universe
12.10.2007, 15:09
ու սկսվեց Խակեր ազերիկների գործնեության ծաղկուն շրջանը`հայկական ֆորումներում`Hayastan.com :
Մերոնց պատասխանը կարծում եմ շատ չի ուշանա :think

Mari
14.10.2007, 20:45
ՆՊ խոսնակ Ն. Փելոզին հայտարարել է, որ բանաձևը կդրվի ՆՊ քննարկմանը ամենայն հավանականությամբ նոյեմբերի 22-ին, ՆՊ աշնանային նստաշրջանի ավարտին: Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Կ. Ռայսը և պաշտպանության նախարար Ռ. Գեյթսը դիմել են Փելոզիին՝ հորդորելով զերծ մնալ նման քայլից: Նման ուղերձով վերջիններս հանդես էին եկել նաև հոկտեմբերի 10-ին՝ նպատակ ունենալով ՆՊԱՀՀ-ի օրակարգից հանել բանաձևի քննարկումը: Ինչպես տեսանք, նրանց այդ մի փորձը ձախողվեց: Սպասենք նոյեմբերի 22ին...

Simon
15.10.2007, 00:37
Շատ կարևոր: Դնում եմ ամբողջ նամակը:

---------- Forwarded message ----------
From: Grigor Avetisyan <dvnik@freenet.am>
Date: 13.10.2007 10:45
Subject: > Announcement - Sksvel e AMN koxmic Hayox Exerni yndunman
veraberyal elektronayin...
To: jirayrag@gmail.com

--
G.Avetisyan /filmmaker, inventor/
dvnik@freenet.am
dvnik@web.am

---------- Пересланное письмо ----------
From: varm@freenet.am
To: burg@googlegroups.com
Date: Fri, 12 Oct 2007 13:29:42 +0500 (AMST)
Subject: Announcement - Sksvel e AMN koxmic Hayox Exerni yndunman
veraberyal elektronayin qvearkutyun

Hargeli hayrenakicner,

Sksvel e internetayin qvearkutyun ardyoq AMN petq e pashtonapes ynduni,
vor arajin ashxarhamarti jamanak hayeri spanutyunnery cexaspanutyun e?

Dimum em bolorid, aycelel storev bervox site-y ev qvearkel "Yes".

http://www.msnbc.msn.com/id/21253084/from/ET/

Xndrum em ays namaky taratsel bolor hnaravor cancerov.

Harganqerov,

Arman Vermishyan

--~--~---------~--~----~------------~-------~--~----~
Էլեկտրոնային հասցեների այս ցանցը ստեղծվել է ԲՈՒՐԳ-ԲԵԿ ՀԿ կողմից, որի
միջոցով տարածվում է բնապահպանության, երիտասարդության և այլ ոլորտների
առնչվող տեղեկատվություն:

Հեռ: (374 10) 25 06 71
Էլ.-փոստ: burg@freenet.am կամ burgyecngo@gmail.com
Ինտերնետային հասցե: www.burg.gorvard.net

Ուշադրություն: Այս ցանցի միջոցով տարածվող տեղեկատվությունը ոչ միշտ է
արտահայտում մեր կազմակերպության պաշտոնական տեսակետը:

-~----------~----~----~----~------~----~------~--~---
Խմբին ուղերձելու համար գրեք burg@googlegroups.com
Խմբից հեռանալու համար գրեք burg-unsubscribe@googlegroups.com
Մանրամասների համար այցելեք http://groups.google.am/group/burg:

Artgeo
15.10.2007, 14:10
Ժողովուրդ ջան ի ուրախություն բոլորիս ասեմ որ վերջապես և վերջապես այսօր ԱՄՆ ի կոնգրեսը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը` 27 կողմ և 21 դեմ ձայներով: Փառք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսին: Ամեն:

Զրուցենք այս ուրախ լուրի մասին:
__________________
Ընդունել է ՆՊԱՀՀ-ն, այլ ոչ Կոնգրեսը ;) Այսինքն սա դեռ զուտ Ներքին Պալատի Արտաքին Հարցերով Հանձնաժողովն է (կարծեմ սենց է բացվում այդ հապավումը): Այն, որ ՀՀ իշխանությունները սա դարձնելու են մատի փաթաթան ու մի քանի շաբաթ բոլոր հայկական ալիքներով բռնաբարվելու ենք հերթական «բարոյական հաղթանակով» կասկածից վեր է: Կասկածից վեր է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն ու Դաշնակցությունը որևէ կապ չունեն այս քվեարկության հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ընդամենը ԱՄՆ Կոնգրեսը Բուշի ադմինիստրացիայի դեմ լուրջ պայքար է տանում և այս հարցի քննարկումն ու մասնակի ընդունումը հենց այս ընդվզման մի մասն է: Հայաստանի համար, տվյալ փաստից որևէ օգուտ չկա: Համենայն դեպս, բոլոր նրանց, ում համար «բարոյական հաղթանակը» արժեք է ներկայացնում (Ավարայրի ճակատամարտից սկսած), շնորհավորում եմ, հույս ունենալով, որ մի օր «բարոյական հաղթանակներից» կհօգնեն ու իրական հաղթանակներ կպահանջեն:

Tigran Adunts
15.10.2007, 17:18
Հայաստանի համար, տվյալ փաստից որևէ օգուտ չկա:
Օգուտը չեմ իմանում, բայց որ չընդունեին հաստատ վնաս կլիներ:
Հ.Գ
Էլի դու քո վատատեսությամբ ԱրտԳեո:
Հիշում ես ինձ? :D

քաղաքացի
15.10.2007, 17:27
Օգուտը չեմ իմանում, բայց որ չընդունեին հաստատ վնաս կլիներ:
Հ.Գ
Էլի դու քո վատատեսությամբ ԱրտԳեո:
Հիշում ես ինձ? :D
Կասե՞ս վնասը: Ես որևէ վնաս չեմ տեսնում և չեմ պատկերացնում: Բարոյական պարտությունը ինձ չի թվում, որ վնաս է, ոչ էլ բարոյական հաղթանակը իբր «լավ բան»:

moj
15.10.2007, 17:29
Օգուտը չեմ իմանում, բայց որ չընդունեին հաստատ վնաս կլիներ:
Հ.Գ
Էլի դու քո վատատեսությամբ ԱրտԳեո:
Հիշում ես ինձ? :D

Չեմ կարծում, որ վատատեսություն է, այլ պարզապես հակահայկական քարոզչություն, ինչպես ասենք անում են Թուրքերն ու Ազերիները... :angry

Egern.net
15.10.2007, 19:04
Չեմ կարծում, որ վատատեսություն է, այլ պարզապես հակահայկական քարոզչություն, ինչպես ասենք անում են Թուրքերն ու Ազերիները... :angry
հակահայկական քարոզչությունն ու հակաիշխանական քարոզչությունը ցավոք սրտի շաաատ տարբեր բաներ են...

Հայաստանի բնակիչներին իրոք այս բանաձևը գործնականում ոչինչ չի տալիս: Անձամբ ինձ համար այն շատ կարևոր է այն պատճառով, որ աշխարհում հազարավոր մարդիկ այս "շուխուրների" հետևանքով սկսում են իսկապես հետաքրքրվել` վերջապես ինչ է Մեծ Եղեռնը, ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ այդ տարիներին (սրանում համոզվելու համար մտեք circle.am)... Ու շատ-շատերը իրենց "աչքերը բացում են" հենց այսպիսի աղմուկի պայմաններում: Սա ինձ ուրախացնում է: Իսկ մնացածը` բարոյական հաղթանակներ են, որոնք ուղղակի ինչ-որ լուսավոր հավատ են արթնացնում մարդկանց մեջ....

Lapterik
15.10.2007, 20:01
Չգիտեմ ես հոռետես մարդ եմ, թե ինչ եմ, բայց ժամանակից շուտ չեմ ուզում ուրախանալ: Հայերս սիրում ենք առուն չթռած ասենք հոպ, երբ որ աչքովս կտեսնեմ, որ վերջ էլ փուլ չկա, որ Թուրքիան արդեն ընդունել ա ու էտ հաստատ ա, նոր հանգիստ կասեմ ապրենք մենք, հասանք դրան, թե չէ հիմա ոնց որ կազինոյում, շահում ես սկզբում, էլի ես ոգեվորվում, էլի ես խաղում, վերջում տալիս են գլխիդ (կներեք կոպիտ խոսքերի համար):

Artgeo
15.10.2007, 20:11
Օգուտը չեմ իմանում, բայց որ չընդունեին հաստատ վնաս կլիներ:
Հ.Գ
Էլի դու քո վատատեսությամբ ԱրտԳեո:
Հիշում ես ինձ? :D

Արի կոնկրետ փաստերով խոսենք :) Խնդրում եմ բերես կոնկրետ փաստեր, թե ինչո՞վ վնաս կլիներ:

Հ.Գ. Վատատեսություն չի, պարզ պրագմատիզմ ա ;)
Հիշում եմ ;) Իսկ դու ի՞նձ http://www.skizb.am/gtchat99/images/314.gif :D

Ավելացվել է 3 րոպե անց

Չեմ կարծում, որ վատատեսություն է, այլ պարզապես հակահայկական քարոզչություն, ինչպես ասենք անում են Թուրքերն ու Ազերիները... :angry
Օպոնենտին «թշնամի» «ազերի» «թուրք» և ուրիշ բառերով անվանելը վիճաբանության հին մեթոդներ են, որոնք արդեն չեն աշխատում: :) Հայ ժողովուրդը իր զարգացման հաջորդ փուլին է անցել ու պահանջում է փաստարկներ ու հակափաստարկներ: Դիմացինին «ուղտ» անվանելով իշխանության տրամաբանորեն ընկած ռեյտինգը չի բարձրանա: Ոչ էլ «ուղտը» կսկսի ապացուցել, որ ուղտ չի ;)

Tigran Adunts
15.10.2007, 20:20
Թուրքերը կմտածեին, որ իշխանություն ունեն ԱՄՆ-ի վրա և շատ կուրախանային :D

Artgeo
15.10.2007, 20:42
Թուրքերը կմտածեին, որ իշխանություն ունեն ԱՄՆ-ի վրա և շատ կուրախանային :D
Չեմ կարծում, որ «Հայլուր» նայող քաղաքացին, որը մտածում ա, որ հայերը ԱՄՆ-ի վրա իշխանություն ունի ու ուրախանում ա, ավելի քիչ վտանգա ներկայացնում Հայաստանի համար:
Ինչ վերաբերվում ա ընդհանրապես «մտածելուն», ապա մեկ բան է «մտածել» ու լրիվ ուրիշ իրականում իշխանություն ունենալ:

Լէգնա
16.10.2007, 10:59
Զավեշտալի քվեարկության արդյունք:

http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/

http://freenet.am/~legna/yes-or-no.jpg

Egern.net
16.10.2007, 11:31
դե, հարցը (ավելի ճիշտ պատասխանները) այնպես է ձևակերպված, որ այսպիսի արդյունք էլ պետք է լիներ.. Եթե No տարբերակը բաժանվեր 2 մասի.
2. No, historians continue to debate whether the deaths were genocide.
3. No, Turkey is too important ally ......
այդ դեպքում բոլորովին այլ պատկեր կլիներ: Խորապես համոզված եմ, որ 2րդ տարբերակի օգտին շաատ քչերը կքվեարկեին, չնայած նրան, որ MSNBC-ն միշտ էլ աչքի է ընկել թուրքամետ օրիենտացիայով...

Հ.Գ. 3 օրվա մեջ 510000 քվեարկություն....

Grieg
16.10.2007, 11:34
նման քվեարկությունը շատ հեշտ է կեղծել..արդյունքների վրա բնականաբար լավ աշխատել են թուրքերը.

Արշակ
16.10.2007, 13:11
Չնայած ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր խնդիր է նախ և առաջ պատմական ճշմարտությունը վեր հանելու ու արդարադատության առումով, բայց ցավոք պիտի նկատենք, որ այսօր այն նաև վնասակար ազդեցություն է ունենում հայ ժողովրդի, նրա զարգացման, ճակատագրի վրա։
Հայկական սփյուռքը, իրենից մի հսկա ուժ է ներկայացնում ու կարող էր մեծ դեր ունենալ հայ ժողովրդի կյանքում, նրա զարգացման ճանապարհին, մինչդեռ այսօր նա որպես հայ իր միակ պարտքն ու դերը տեսնում է հիմնականում հայոց ցեղասպանությունը ճանաչելու, պատմական ճշմարտությունը վեր հանելու մեջ։ Այո, անցյալի ցավոտ ու դառը ճշմարտությունը պիտի բացահայտվի, բայց տարվելով միայն ցեղասպանության ճանաչմամբ, ուշադրությունը շեղվում է այսօրվա հիմնախնդիրներից։ Սփյուռքը չի պատկերացնում թե ի՞նչ կատարվում Հայաստանում։ Նա տարված է ցեղասպանության ճանաչմամբ։ Այսօր ընդհանրապես գոյության խնդիր ունենք։ Այսօր Հայաստանը բարոյապես ու ֆիզիկապես քայքայվում է, իսկ սփյուռքը ցեղասպանության հարցով է զբաղված։ Ցեղասպանությունն անցյալի ցավոտ վերք է, որ մռմռում է, ու որոշ ուժեր այդ հանգամանքը շատ լավ օգտագործում են ժողովրդին այսօրվա լուրջ հիմնախնդիրներից շեղելու համար։

Իմիջիայոց, նկատենք, որ բանաձևի ընդունումից հիմնականում ցնծություն են ապրում Հայաստանում չապրողները։ Մինչդեռ հայ ժողովրդի մի զգալի մասը իր իսկ երկրում գոյության հարցը չի կարողանում լուծել։ Երբ ամեն օր ստիպված ես պայքարել արժանապատվությանդ, տարրական իրավունքներիդ ու ֆիզիկապես գոյությանդ համար, էլ ի՞նչ սրտով պիտի ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչմամբ ուրախանաս։
Իսկ իրական պրոբլեմներից խոսելն էլ արդեն դիտարկվում է որպես հակահայկական պրոպագանդա։

Հ. Գ.
Ամեն օր քննարկում ենք ցեղասպանության ճանաչման հարցը, դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել, բայց ցավոք մինչև հիմա գրեթե չի արծարծվում այն հարցը, թե ինչու՞ կարողացան մեր նկատմամբ ցեղասպանություն անել։ Ինչու՞ չկարողացանք պաշտպանվել։ Ու քանի դեռ չենք գիտակցել անցյալի սխալները, ապագայում էլ տառապելու ենք։

Mari
17.10.2007, 17:56
Լուրեր են պտտվում, որ հնարավոր է հենց այս շաբաթ բանաձևը Կոնգրեսում դրվի քննարկման: Արդեն մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ /թե դեմոկրատ և թե հանրապետական/ «հետ են կանչել» իրենց ստորագրությունները: Այսինքն բանաձևին կողմ քվեարկել պատրաստվողների թիվը գնալով նվազում է: Կոնգրեսականները իրենց նոր դիրքորոշումը հիմնավորում են այն հանգամանքով, որ այս բանաձևի ընդունումը մեծապես ազդում է Թուրքիայի՝ իրենց դաշնակցի հետ բարեկամական հարաբերությունների վրա: Չնայած այս հանգամանքին, Ն. Փելոսին հայտարարել է, որ բանաձևը անպայման կդրվի քննարկման:

Che_Guevara
17.10.2007, 20:01
Չնայած ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր խնդիր է նախ և առաջ պատմական ճշմարտությունը վեր հանելու ու արդարադատության առումով, բայց ցավոք պիտի նկատենք, որ այսօր այն նաև վնասակար ազդեցություն է ունենում հայ ժողովրդի, նրա զարգացման, ճակատագրի վրա։
Հայկական սփյուռքը, իրենից մի հսկա ուժ է ներկայացնում ու կարող էր մեծ դեր ունենալ հայ ժողովրդի կյանքում, նրա զարգացման ճանապարհին, մինչդեռ այսօր նա որպես հայ իր միակ պարտքն ու դերը տեսնում է հիմնականում հայոց ցեղասպանությունը ճանաչելու, պատմական ճշմարտությունը վեր հանելու մեջ։ Այո, անցյալի ցավոտ ու դառը ճշմարտությունը պիտի բացահայտվի, բայց տարվելով միայն ցեղասպանության ճանաչմամբ, ուշադրությունը շեղվում է այսօրվա հիմնախնդիրներից։ Սփյուռքը չի պատկերացնում թե ի՞նչ կատարվում Հայաստանում։ Նա տարված է ցեղասպանության ճանաչմամբ։

Արշակ. Մի մոռացի'ր, որ այսօր հայերենում "սփյուռք" բառը կա հենց ցեղասպանության հետևանքով: Ու այսօր սփյուռքը միահամուռ է հենց ցեղասպանության հարցը աշխարհում բարձրացնելու համար: Եթե չլիներ ցեղասպանության հարցը, ապա սփյուռքահայերը կլինեյն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, որոնց կընդհանրացներ ընդամենը ազգանվան "յան" վերջավորությունը:

Այնպես որ ցեղասպանության հարցը ոչ թե խանգարում` այլ ավելի շատ օգնում է առօրյա խնդիրներում սփյուռքի մասնակցության հարցին` վերջինիս պաելով համախմբված :

Պանդուխտ
17.10.2007, 20:16
Արշակի ասածից մէջբերում `

Ամեն օր քննարկում ենք ցեղասպանության ճանաչման հարցը, դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել, բայց ցավոք մինչև հիմա գրեթե չի արծարծվում այն հարցը, թե ինչու՞ կարողացան մեր նկատմամբ ցեղասպանություն անել։ Ինչու՞ չկարողացանք պաշտպանվել։ Ու քանի դեռ չենք գիտակցել անցյալի սխալները, ապագայում էլ տառապելու ենք
Այս հարցը ընթերցած չլինէի: Միթէ՞ մոռանալ, որ միայն սեփական հայրը կարող է լիիրաւ հայր լինել, խօսքն հայ պետութեան մասին է, որից զուրկ եղել է հայ ժողովուրդը, նորօրեայ շառլաթանների նախահայրերի պատճառով, նրանք ովքեր ծախել են խիղճ ու հայրենիք, դաւաճանելով դաւաճանել են պետութեանը եւ արդիւնքը...պետականազուրկ 800 ամեայ ցեղասպանական կարգավիճակ եւ հիմա փոքրիկ Հայաստան, որ փորձում է դարմանել մերօրեայ շառլաթանների նախահայրերի մահացու դաւաճանութիւնները:

Artgeo
17.10.2007, 22:30
Արշակ. Մի մոռացի'ր, որ այսօր հայերենում "սփյուռք" բառը կա հենց ցեղասպանության հետևանքով: Ու այսօր սփյուռքը միահամուռ է հենց ցեղասպանության հարցը աշխարհում բարձրացնելու համար: Եթե չլիներ ցեղասպանության հարցը, ապա սփյուռքահայերը կլինեյն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, որոնց կընդհանրացներ ընդամենը ազգանվան "յան" վերջավորությունը:

Այնպես որ ցեղասպանության հարցը ոչ թե խանգարում` այլ ավելի շատ օգնում է առօրյա խնդիրներում սփյուռքի մասնակցության հարցին` վերջինիս պաելով համախմբված :

Ցեղասպանության հարցը միասնական ուժ է դարձնում Դաշնակցությանը Թուրքիայի ներքին և արտաքին հարցերին խառնվելու հարցում և որևէ դրական ազդեցություն Հայաստանի Հանրապետության վրա (համենայն դեպս մինչ այժմ, միայն բացասական է եղել) չունի:
Ցեղասպանության հարցը առաջնային չլինելու, Հայաստանը նորմալ երկիր լինելու դեպքում սփյուռքը կդառնար միասնական ու կկենտրոնանար Հայաստանի Հանրապետության վրա: Հայաստանի Հանրապետությունն ու նրա վառ ապագան է միակ ճշմարիտ արժեքը, որի շուրջ պիտի համախմբվեն հայերը: Իսկ դրա համար պետք է նորմալ իշխանություն, օրենքի գերակայություն, կարգ ու կանոն այս փոքրիկ երկրում: Բռնատիրական ու գողական իշխանություններին հեռացնելը երկրի ղեկից ու պետություն կառուցելն է առաջնային խնդիրը այսօր և ոչ ամենևին Ցեղասպանությունը:

Արշակ
17.10.2007, 23:18
Արշակ. Մի մոռացի'ր, որ այսօր հայերենում "սփյուռք" բառը կա հենց ցեղասպանության հետևանքով:
Ու այսօր սփյուռքը միահամուռ է հենց ցեղասպանության հարցը աշխարհում բարձրացնելու համար: Եթե չլիներ ցեղասպանության հարցը, ապա սփյուռքահայերը կլինեյն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, որոնց կընդհանրացներ ընդամենը ազգանվան "յան" վերջավորությունը:

Այնպես որ ցեղասպանության հարցը ոչ թե խանգարում` այլ ավելի շատ օգնում է առօրյա խնդիրներում սփյուռքի մասնակցության հարցին` վերջինիս պաելով համախմբված :
Հարգելի Che_Guevara, ցեղասպանության ահավոր հետևանքներն ու նրա զոհերի տառապանքները ես չեմ մոռանում։ Մորս նախնիներն էլ մշեցի էին ու ցեղասպանության զոհ են եղել։
Բայց հարցը դրանում չի։

Ու այսօր սփյուռքը միահամուռ է հենց ցեղասպանության հարցը աշխարհում բարձրացնելու համար: Եթե չլիներ ցեղասպանության հարցը, ապա սփյուռքահայերը կլինեյն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, որոնց կընդհանրացներ ընդամենը ազգանվան "յան" վերջավորությունը:

Այնպես որ ցեղասպանության հարցը ոչ թե խանգարում` այլ ավելի շատ օգնում է առօրյա խնդիրներում սփյուռքի մասնակցության հարցին` վերջինիս պաելով համախմբված :
Ցավն էլ հենց են է, որ սփյուռքը միահամուռ է հենց միայն ցեղասպանության հարցի շուրջ։ Փաստորեն ուրիշ արժեք չկա։ Ցեղասպանությունն է կարծես միակ ազգային արժեքը։:(
Եկեք սթափ դատենք։ Վաղն ԱՄՆ–ն կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Մի տաս տարուց Թուրքիան էլ կընդունի։ Իսկ հետո՞։ Հետո վերջ։ Կվերանա սփյուռքահայությունը որպես հայ։ Քանի որ ուրիշ համախմբող արժեք չկա։ Կենտրոնանալով ցեղասպանության ճանաչման վրա՝ ցեղասպանոթյան հարցի ստվերում են մնացել, մոռացության են մատնվել իրական ազգային արժեքներն ու նպատակները։

Եթե չլիներ ցեղասպանության հարցը, ապա սփյուռքահայերը կլինեյն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, որոնց կընդհանրացներ ընդամենը ազգանվան "յան" վերջավորությունը:
Եթե իրոք այդպես է, ապա բոլորս միասին պիտի փափագենք, որ երբե՛ք, երբե՛ք չճանաչվի հայոց ցեղասպանությունը, քանի որ հակառակ դեպքում կկորցնենք սփյուռքահայությանը։ Ի՞նչ ասեմ, տխուր է, շատ տխուր է, թե իրոք այդպես է…

Արշակ
17.10.2007, 23:46
Արշակի ասածից մէջբերում `
……
Այս հարցը ընթերցած չլինէի: Միթէ՞ մոռանալ, որ միայն սեփական հայրը կարող է լիիրաւ հայր լինել, խօսքն հայ պետութեան մասին է, որից զուրկ եղել է հայ ժողովուրդը, նորօրեայ շառլաթանների նախահայրերի պատճառով, նրանք ովքեր ծախել են խիղճ ու հայրենիք, դաւաճանելով դաւաճանել են պետութեանը եւ արդիւնքը...պետականազուրկ 800 ամեայ ցեղասպանական կարգավիճակ եւ հիմա փոքրիկ Հայաստան, որ փորձում է դարմանել մերօրեայ շառլաթանների նախահայրերի մահացու դաւաճանութիւնները:
Պանդուխտ, ճիշտն ասած այնքան էլ չհասկացա, թե քո խոսքն ինչ կապ ուներ իմ գրածից մեջբերածդ հատվածի հետ։ Արդյո՞ք նկատի ունես, որ 800 տարի առանց պետականության ապրելու հետևանքով է, որ չկարողացանք պաշտպանվել։ Թե ուրիշ բան էիր ասում, որ չհասկացա։ Կխնդրեի պարզաբանես։

Egern.net
17.10.2007, 23:56
Ցեղասպանության հարցը միասնական ուժ է դարձնում Դաշնակցությանը Թուրքիայի ներքին և արտաքին հարցերին խառնվելու հարցում և որևէ դրական ազդեցություն Հայաստանի Հանրապետության վրա (համենայն դեպս մինչ այժմ, միայն բացասական է եղել) չունի:
Ցեղասպանության հարցը առաջնային չլինելու, Հայաստանը նորմալ երկիր լինելու դեպքում սփյուռքը կդառնար միասնական ու կկենտրոնանար Հայաստանի Հանրապետության վրա: Հայաստանի Հանրապետությունն ու նրա վառ ապագան է միակ ճշմարիտ արժեքը, որի շուրջ պիտի համախմբվեն հայերը: Իսկ դրա համար պետք է նորմալ իշխանություն, օրենքի գերակայություն, կարգ ու կանոն այս փոքրիկ երկրում: Բռնատիրական ու գողական իշխանություններին հեռացնելը երկրի ղեկից ու պետություն կառուցելն է առաջնային խնդիրը այսօր և ոչ ամենևին Ցեղասպանությունը:
Արտգեո, հասկանում ու ընդունում եմ մտահոգությունդ, բայց փաստ է, որ Սփյուռքի ակունքներում է կանգնած այդ ցավոտ հարցը, ու շատ դժվար է ազատվել դրանից: Ինձ հետաքրքրում է. ինչպե՞ս ես պատկերացնում Սփյուռքի "գործունեության ուղղության շրջումը" դեպի ներհայաստանյան խնդիրներ: Իմ պատկերացմամբ Սփյուռքում (չնայած, ոչ միայն) այս հարցը ուղղակի նստած է ամեն տեղ` հոգում, սրտում, ուղեղում (ի դեպ, դա բնական է): Ու չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր մարդկանց համոզել փոխել մտածելակերպը...

Անկեղծ ասած, ես այս ցեղասպանության ճանաչման լայն արշավից ու ստեղծված մթնոլորտից մի բան եմ տեսնում բացասական: Աշխարհում շատ մարդկանց մոտ հայը սկսում է ասոցացվել ցեղասպանության հետ: Շատ-շատերը ինֆորմացիա չունեն հայոց պատմության, մշակույթի և այլնի մասին: Ու ինձ համար ցանկալի կլիներ, որ Սփյուռքը իր լծակները կիրառեր հայկական արժեքները աշխարհին ճանաչել տալու նպատակով: Այո, պետք չէ մոռանալ անցյալը, բայց այն պետք է օգտագործել ապագան կերտելու համար...

(ճիշտն ասած, իմ կարծիքով, շատ հարմար առիթ էր Հին Ջուղայի խաչքարերի հետ տեղի ունեցածը... ցավոք, ոչինչ չարվեց այս հարցով... բայց սա ուրիշ թեմա է...)

Պանդուխտ
18.10.2007, 15:52
Արշակից մէջբերում՝

Պանդուխտ, ճիշտն ասած այնքան էլ չհասկացա, թե քո խոսքն ինչ կապ ուներ իմ գրածից մեջբերածդ հատվածի հետ։ Արդյո՞ք նկատի ունես, որ 800 տարի առանց պետականության ապրելու հետևանքով է, որ չկարողացանք պաշտպանվել։ Թե ուրիշ բան էիր ասում, որ չհասկացա։ Կխնդրեի պարզաբանես։
Այո՛, ես քեզ ուզում եմ յարգել, դրա համար պատասխանում եմ: Ցեղասպանութիւնը տեւեց հայոց ամբողջ պետականազուրկ պատմութեան ընթացքին: Տեղ մը՝ գաղթերով, այլ տեղ մը՝ կրօնափոխումով նաեւ ազգափոխումով, իսկ ուրիշ պահ մը՝ ջարդերով: Կարդայ պատմութիւնը եւ տես թէ ինչպէս Հայաստանը Հայաստան լինելուց դադարեց եւ հեշտ պատառ դարձաւ նօսր եւ անզէն հայ բնակչութիւնը: Կրճատում եմ: Ցեղասպանութիւնը գործուեց ոսմանեան պետութեան կողմից, իր իսկ քաղաքացի հայերի հանդէպ: Այստեղ ասորիները, քաղդէացիները, պոնտացիները նեղանում են թէ ինչու մեզ չէք յիշում: Նկատէ թուրքիոյ բնակչութեանն 99,999999 տոկոսը, այլ խօսքով 100 տոկոսը մուսուլման է:
Ցեղասպանութեան ամէնադաժան իրողութիւնը հայրենիքից, բնական միջավայրից զրկելու գործողութիւնն է, մի իրականութիւն, որի պատճառով 100 հազարաւորներ՝ ցեղասպանութիւնից փրկուածների յաջորդող սերունդները ուծացել են, ձուլւում են օտար ազգերի մէջ: Հայի տեսակը պահպանելու խնդրի մասին է խօսքս:

Եղեռն նետից մէջբերում

ինչպե՞ս ես պատկերացնում Սփյուռքի "գործունեության ուղղության շրջումը" դեպի ներհայաստանյան խնդիրներ:
Եղի՛կ, քեզ էլ յարգում եմ, ինչպէ՞ս մոռանում էք, անցնող 17 տարիների ընթացքում, սփիւռքահայերի մասնակցութիւնը նորանկախ Հայաստանի վերաշինութեան գործում: Ցոյց տուէք մի ոլորտ, որտեղ սփիւռքահայը կարող էր մասնակցել եւ չի մասնակցեց: Չնայած այն տարիներին, երբ մարդը շապիկի թեւերը սոթթելով պարսաւեց նարինջ ուտողներս՝ յորդորելով լինել կթան կով, առանց խառնուելու քաղաքականութեան: Նրա յետեւորդների գաղափարախօսութիւնը քաջ յայտնի է ինձ. սփիւռքահայերս՝ նարինջ ուտողներ ենք, արցախցիները՝ ազրբեջանցիներ են եւ աւելորդ գլխացաւանք Հ.Հ համար: Ահա այս գաղափարները կրողների համար, ցեղասպանուած ազգի փրկեալ յետնորդների պայքարը՝ պայքարն է այդ խառնիճաղանչ անդէմ զանգուածների ինքնաճանաչման եւ գոյատեւման համար (ճիշտ ու ճիշտ նոյն գաղափարը լսել եմ թուրքական լրատուամիջոցներից): Այդ գաղափարները կրողների համար Հ.Ց. ճանաչումը խնդիր չէ, սակայն ողջ սփիւռքահայութեան համար (գիտակից տարրի) Հայաստանի բարօրութիւնը, հզօրութիւնը այժմէական խնդիր է, իսկ Արցախի անվտանգութիւնը գերագոյն խնդիր: Մենք դաստիարակուել ենք 1 ազգ 1 Հայրենիք գաղափարով, նրանք խօսնակում են թիֆլիսում թուրք դեսպանի շրջաբերականները:

Artgeo
19.10.2007, 17:51
Արտգեո, հասկանում ու ընդունում եմ մտահոգությունդ, բայց փաստ է, որ Սփյուռքի ակունքներում է կանգնած այդ ցավոտ հարցը, ու շատ դժվար է ազատվել դրանից: Ինձ հետաքրքրում է. ինչպե՞ս ես պատկերացնում Սփյուռքի "գործունեության ուղղության շրջումը" դեպի ներհայաստանյան խնդիրներ: Իմ պատկերացմամբ Սփյուռքում (չնայած, ոչ միայն) այս հարցը ուղղակի նստած է ամեն տեղ` հոգում, սրտում, ուղեղում (ի դեպ, դա բնական է): Ու չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր մարդկանց համոզել փոխել մտածելակերպը...

Համաձայն եմ հետդ, որ այդ հարցը նստած է, սակայն որոշակի արհեստականություն եմ տեսնում դրա մեջ: Չեմ թաքցնում, իմ մեջ նույնպես այդ հարցը նստեցվել է դեռ մանկուց: Հորական կողմս ղարսեցիներ են, իսկ մորական՝ բասենցիներ: Տատիկս փոքր ժամանակ շատ է պատմել կոտորածների մասին, նույնիսկ այնպիսի մանրամասներ, որոնք իմ կարծիքով փոքր երեխային չարժեր պատմել: Համենայն դեպս տատիկս երբեք չի ձգտել իմ մեջ ատելություն առաջացնել թուրքերի հանդեպ: Հայրիկս մի թուրք ընկեր ուներ (հիմա ես եմ նրա ու նրա որդիների հետ ընկերություն անում): Oրերից մի օր, երբ տատիկս նոր էր պատմել կոտորածների մասին, այդ ընկերը եկավ մեր տուն: Գնալուց հետո, ես տատիկիս պարզ ու հասարակ հարց տվեցի թուրքերին վերաբերող: Ինձ զարմացրել էր այն, որ թուրքերի կողմից կոտորած տեսած մարդը, այդպես սիրալիր կարող է վերաբերվել թուրքին: Դժվար չէ կռահել նաև տատիկիս պատասխանը:

Այսօր Ցեղասպանության հարցի ամենագլխավոր արծածողը Դաշնակցությունն է, այսինքն կարելի է ասել, որ նրանց գոյության հիմնական հիմքը Ցեղասպանությունն է: Ցավով եմ այս ամենը նշում, քանի որ Դաշնակցությունն որոշակի ռեսուրսներ ունի և այսպես անմտաբար այդ էներգիայի վատնումը մեծ սխալ է։ Գտնում եմ, որ Դաշնակցությունը կամ պիտի դադարի գոյություն ունենալուց, կամ պիտի փոխի իր քաղաքականությունը։ Ֆաշիստական ու ծայրահեղական գաղափարախոսությունը պիտի փոխի բարիդրացիական ու կոնստրուկտիվ գաղափարների։ Վերջացնի անիմաստ պայքարի իմիտացիան «ծովից ծով» Հայաստանի համար։ Դաշնակցությունը ունի դրա պոտենցիալը և վստահ եմ, սփյուռքը կհետեվի նրան։ Համենայն դեպս ընտրությունը նրանցն է։

Ինչ վերաբերվում է մեր սփյուռքահայերին, ապա նրանցից շատերը իրենց էներգիան և հնարավորությունները ուզում էին ներդնել նորանկախ երկրում, սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակ է տիրում ու ինչ բախտի են արժանանում ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում ապրած մեր հայրենակիցների գումարներն ու ջանքերը, որոնք սովոր են օրենքի գերակայությանը և այս թալանչի կլանի ճնշումներին չեն դիմանում: Վստահ ու համոզված եմ, որ նրանք կվերադառնան հայրենիք հենց Հայաստանում ստեղծվեն համապատասխան պայմաններ (օրենքի գերակայության առումով):

StrangeLittleGirl
19.10.2007, 18:20
Համաձայն եմ հետդ, որ այդ հարցը նստած է, սակայն որոշակի արհեստականություն եմ տեսնում դրա մեջ: Չեմ թաքցնում, իմ մեջ նույնպես այդ հարցը նստեցվել է դեռ մանկուց: Հորական կողմս ղարսեցիներ են, իսկ մորական՝ բասենցիներ: Տատիկս փոքր ժամանակ շատ է պատմել կոտորածների մասին, նույնիսկ այնպիսի մանրամասներ, որոնք իմ կարծիքով փոքր երեխային չարժեր պատմել: Համենայն դեպս տատիկս երբեք չի ձգտել իմ մեջ ատելություն առաջացնել թուրքերի հանդեպ: Հայրիկս մի թուրք ընկեր ուներ (հիմա ես եմ նրա ու նրա որդիների հետ ընկերություն անում): Oրերից մի օր, երբ տատիկս նոր էր պատմել կոտորածների մասին, այդ ընկերը եկավ մեր տուն: Գնալուց հետո, ես տատիկիս պարզ ու հասարակ հարց տվեցի թուրքերին վերաբերող: Ինձ զարմացրել էր այն, որ թուրքերի կողմից կոտորած տեսած մարդը, այդպես սիրալիր կարող է վերաբերվել թուրքին: Դժվար չէ կռահել նաև տատիկիս պատասխանը:
Ա՛րթ, հետաքրքիր է, գիտե՞ս: Իմ մեծ տատիկի հարզատները Եղեռնի զոհ են եղել: Ես այդ պատմություններն ամենայն մանրամասնությամբ գիտեմ: Բայց նա նույնպես չարությամբ լցված չէր թուրքերի հանդեպ: Այստեղ ցավով սկսում եմ մտածել, որ կարծես նրանք, ովքեր իրոք ցեղասպանության զոհ ազգականներ ունեն, ավելի քիչ են հետաքրքրված դրա ճանաչումով: :(

Universe
19.10.2007, 19:57
Այստեղ ցավով սկսում եմ մտածել, որ կարծես նրանք, ովքեր իրոք ցեղասպանության զոհ ազգականներ ունեն, ավելի քիչ են հետաքրքրված դրա ճանաչումով:
Մեջբերում Վարդան Պետրոսյանի ներկայացմամբ «Վերելք»-ի մի դրվագից.

« ... Ինձ պե՜տք չի էտ ցեղասպանության ընդունումը, որտեւ, էտ իմ հետ չի եղել, էտի մեր պապերի հետա եղել... » :(

dvgray
19.10.2007, 20:06
Ա՛րթ, հետաքրքիր է, գիտե՞ս: Իմ մեծ տատիկի հարզատները Եղեռնի զոհ են եղել: Ես այդ պատմություններն ամենայն մանրամասնությամբ գիտեմ: Բայց նա նույնպես չարությամբ լցված չէր թուրքերի հանդեպ: Այստեղ ցավով սկսում եմ մտածել, որ կարծես նրանք, ովքեր իրոք ցեղասպանության զոհ ազգականներ ունեն, ավելի քիչ են հետաքրքրված դրա ճանաչումով: :(
Նույնը կարող եմ ասել և ես: Իմ երկու տատերս ու պապերս էլ անցել են Եղեռնի ամբողջ դաժան ուղին, բայց դաժանության ու ատելության դրսևորումներ ուրիշ ազգի, թուրքի հանդեպ երբեք չի արտահայտվել նրանց մոտ:
Հիմիկվա սերնդի մեջ մտածելակերպի դաժանությունը ու ատելությունը մեծ վարպետորեն սրսկած բաներ են:
Ասեմ ավելին, անգամ սրանից շատ առաջներ, երբ չկար ինտերնետ, միշտ մոտս հարց էր ծագում, ինչու մենք ոչ մի թուրք գրող, նկարիչ, երաժիշտ չենք ճանաչում: Պատասխանը ստացա որոշ ժամանակ անց: Դա այն էր, որ մեզ նախատեսել էին ռուսական կայսրության հաջողությամբ փորձարկած գործառույթի համար, որն էր ՝ ական թուրքերի հանդեպ: Էս դեպքուն պետք էր իմանալ միայն, որ այնտեղ "գազաններ" են, որոնց պետք է "սատկացնել", և ոչ թե ծանոթացնել նրանց արվեստին:

StrangeLittleGirl
22.10.2007, 21:59
Հենց նոր նույնը հարցը մորս հետ էի քննարկում… Նա ասաց, որ դա երևի նրանից է, որ քո կորուստն այնքան մեծ է, որ ոչ մի ճանաչում չի կարող տեղը լցնել:

Ambrosine
01.04.2009, 21:54
24 ԵՐԿԱՐ ՕՐԵՐ

2009 թ. Ապրիլ 24 Հայ ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկն է լինելու: Իսկապես, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի խոստումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեծ հույս առաջացրեց: Համենայն դեպս նախագահ Օբաման կարող է ավելի զգույշ քայլերի դիմել հաշվի առնելով իռ հարաբերությունները Թուրքիայի հետ:
Այդ պատճառով պետք է հնարավորինս խրախուսել Սպիտակ Տանը, որպեսզի այն կատարի հայերին տված իր խոստումը: Հաշվի առնելով այս իրադարձության կարևորությունը` ես ձեզ կոչ եմ անում հետևել այս ինտերնետային հասցեին http://www.facebook.com/group.php?gid=69177105745 և ուղարկել նամակը, որը կգտնեք այնտեղ հետեւյալ հասցեով http://www.whitehouse.gov/Contact/.
Շնորհակալություն
ԺԱՆ ԷՔՅԱՆ
լրագիր