PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուադ «Ողջակիզվածը»



ivy
10.10.2007, 23:25
Կարդացե՞լ եք Սուադի «Ողջակիզվածը»: Հեղինակի պատմությունն է սեփական կյանքի մասին: Նկարագրված են մուսուլմանական մի գյուղում տեղի ունեցող սարսափները... Չեմ կարողանում հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է...
Ի՞նչ կարծիքի եք:

Այստեղ ռուսերեն տարբերակն է.
http://lib.babr.ru/?book=3505

Անգլերեն տարբերակը կոչվում է Souad "Burned Alive. A Victim of the Law of Men".

Ի դեպ, գործը կարդացվում է մի շնչով: Կարդացեք, եթե ամուր նյարդեր ունեք...

ivy
11.10.2007, 12:33
Ասեմ նաև, որ գիրքը բավականին աղմկահարույց է . մեծ աղմուկ է բարձրացրել տարբեր երկրներում:
Կան քննադատներ, որ գտնում են, թե ամենը հորինված է, սակայն շատերը հավաստում են, որ այդ ամենը իրականություն է...

Shauri
11.10.2007, 18:44
Իսկ կարո՞ղ ես անգլերենի լինքը գցել, եթե կա...
Սկսեցի կարդալ ռուսերենը, շատ հետաքրքիր է, բայց վախենամ ռուսերենով մինչև վերջ չձգեմ...

ivy
11.10.2007, 19:15
Իսկ կարո՞ղ ես անգլերենի լինքը գցել, եթե կա...
Սկսեցի կարդալ ռուսերենը, շատ հետաքրքիր է, բայց վախենամ ռուսերենով մինչև վերջ չձգեմ...

Ցավոք, անգլերեն տարբերակը չեմ կարողանում գտնել... Ավելի ճիշտ՝ կա, բայց գնել է պետք, անվճար չի...

Srtik
13.06.2008, 00:02
Իսկ կարո՞ղ ես անգլերենի լինքը գցել, եթե կա...
Սկսեցի կարդալ ռուսերենը, շատ հետաքրքիր է, բայց վախենամ ռուսերենով մինչև վերջ չձգեմ...

http://books.google.com/books?id=_eGh4KAZmiAC&dq=souad+%22burned+alive+a+victim+of+the+law+of+men%22&pg=PP1&ots=vRxWoWnkB9&sig=6ioUnxhKoEDADsJu2AJa9_FGSQU&hl=en&prev=http://www.google.com/search%3Fq%3DSouad%2B%2522Burned%2BAlive.%2BA%2BVictim%2Bof%2Bthe%2BLaw%2Bof%2BMen%2522%26ie%3Dutf-8%26oe%3Dutf-8%26rls%3Dorg.mozilla:en-US:official%26client%3Dfirefox-a&sa=X&oi=print&ct=title&cad=one-book-with-thumbnail#PPP1,M1

Երկնային
13.06.2008, 00:09
վայ, չգիտեի, որ սենց թեմա կա… :oy

հենց երկու օր առաջ էլ կարդացի…
ահավոր դաժան էր… մինչև հիմա տպավորության տակ եմ… :noti
մի շնչով եմ կարդացել… իսկը իմ նյարդերի համար էր, էնքա~ն լացեցի… բայց ախր տենց դաժա՞ն… :noti
ճիշտ է որոշ բաներ կան, որ չափազանցված է թվում, բայց զգում ես, որ մեծամասնությունը ճշմարտությունն է, ու իսկապես էնպիսի տպավորություն ստացա, որ իր իրական կյանքն է նկարագրված, այլ ոչ թե հորինվածք է…

որ մտածում եմ, ինչքան տենց զոհեր կան… որոնք վախից երբեք էլ չեն բարձրաձայնի, դիմադրի, պայքարի… ահավոր ա:(