PDA

Դիտել ողջ տարբերակը : Կավիճի պոեզիան



Կավիճ
09.10.2007, 21:26
Կնճռոտված միտքս սահում է դանդաղ ձեռքիդ վրայով,
Իմ հին շշուկը քայլում է մաշված արահետներով,
Մութն այս խլել է խելքդ ցնորված, ծախել աստղերին,
Ես երերում եմ դեպի տիեզերք բարձրացող ճամփին:

Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:

Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:

impression
09.10.2007, 22:22
Բավականին հաջող գործ է, չհաշված միայն երկրորդ տան առաջին տողը, որի երկարությունը չհամապատասխանեց մնացած տողերին, տեխնիկական առումով շատ լավն է… Ինչ խոսք, նաև յուրովի եք մոտեցել Ձեր զգացածին ու ապրածին: Լավն էր :)

Ուլուանա
10.10.2007, 00:17
Բավական հետաքրքիր ես գրում: :ok
Համաձայն եմ Impression-ի հետ. երկրորդ տան առաջին տողի երկարությունը չի համապատասխանում մյուսներին: Ինձ թվում է՝ իրավիճակը շտկելու համար այդ տողում «քո» բառից հետո կարելի է «իսկ» բառն ավելացնել՝ «քո իսկ հորինած...»: ;)
Ի դեպ, ամենավերջին տողն էլ, թեև վանկերի քանակի առումով համապատասխանում է նախորդ տողերին, բայց արտասանելիս մի տեսակ սահուն չի հնչում... :think Միշտ չէ, որ վանկերի քանակն ու հանգը բավարար են լինում լավ հնչողության համար: Այդ տողն էլ, իմ կարծիքով, շտկման կարիք ունի:

Եթե ուրիշ գործեր էլ ունես, դիր, կարդանք, հետաքրքիր է: :)

Apsara
10.10.2007, 11:02
Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:

Ինձ էլ շատ դուր եկավ, զգացմունքային էր ու այնպիսի ոճով է գրված, որ հազարավոր գրվածքների մեջ կարելի է գտնել ու տարբերել:
Ինչևէ հետաքրքիր կլիներ ուրիշ գործեր էլ կարդալ

StrangeLittleGirl
10.10.2007, 14:32
Իրոք, շատ գեղեցիկ գործ է:
Ես ուշադիր կարդացի, երկրորդ տան առաջին տոնը նորմալ է: Փորձեք կարդալ ոչ թե «ուղեղդ», այլ «ուղեղըդ», կտեսնեք, որ իրոք երկարությունը համապատասխանում է:
Ինձ թվում է՝ հնչողության թերության պատճառը կիսավանկերի չափից ավելի կիրառումն է: Եթե «ուղեղդ», «կփնտրես» բառերը փոխարինվեն լրիվ վանկեր պարունակող բառերով, կարծում եմ՝ հնչողությունը կլավանար:

իրավիճակը շտկելու համար այդ տողում «քո» բառից հետո կարելի է «իսկ» բառն ավելացնել՝ «քո իսկ հորինած...»:
Ա՛ն, ի՞նչ ես խեղճին շեղում: «Քո իսկ» արտահայտությունը հայերեն չէ: Ավելին՝ ես գտնում եմ, որ այն շատ էժանագին բառ է: Այդ առումով ավելի լավ է՝ այսպես մնա, քան որակը գցի նման բառով:

Ավելացվել է 2 րոպե անց
Նորից կարդացի: Չէ՛, երկրորդ տան առաջին տողում պետք չէ փոփոխություն: Միայն վերջին տողի «կփնտրես» բառը կարելի է ինչ-որ բանով փոխարինել: :think

Ծով
10.10.2007, 22:40
Լավն էր, ինձ շատ դուր եկավ; :)Համեմատություններն այնպես բնական են արված, որ թվում է, թ իրականում էլ նման բան հնարավոր է...օրինակ, որ մութը խելքը ծախել է աստղերին...
Շատերն են աստղերը շոշափում ու խցկում այս կամ այն տողերի մեջ, բայց քեզ մոտ նրանք ճիշտ իրենց տեղում են ուզածդ ասելու համար;
Չէ, հանգերից խոսել չեմ ուզում;), որովհետև բանաստեղծությունն ինձ համար սահուն է կարդացվում, իսկ հանգերի վրա կենտրոնանալն այս դեպքում կարող էր և արհեստական դարձնել;
Մի խոսքով, ապրես...ես էլ կսպասեմ մյուս գործերին...
Ողջունում եմ քեզ:)

Մելիք
11.10.2007, 00:04
Կնճռոտված միտքս սահում է դանդաղ ձեռքիդ վրայով,
Իմ հին շշուկը քայլում է մաշված արահետներով,
Մութն այս խլել է խելքդ ցնորված, ծախել աստղերին,
Ես երերում եմ դեպի տիեզերք բարձրացող ճամփին:

Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:

Ես թողնում եմ՝ գրկես պահպանված կտորտանքներս,
Նվիրում եմ քեզ անքուն մնացած սև ցնորքներս,
Թաղում եմ դեմքդ կորած երազիս մութ անկյուններում,
Ինձ կփնտրես վերջալույսի հորանջող կարմիրներում:


Ռիթմն անհարթ ա, հանգերը դուրս չեն գալիս,
մտքիդ թռիչքն ու ստեղծածդ պատկերները բարձր են՝ հոյակապ:
Բարով ես եկել, ես էլ հաճույքով կկարդամ գործերդ:
Ու եթե կարելի ա.
թարգի հանգեր ման գալը, առանց դրանց ավելի լավ կլիներ սա, դիր մենակ բնական՝ իրանց-իրանց եկած հանգերը, իսկ ռիթմի համար, կարաս կարդաս համպատասխան նյութեր, քորեյ, յամբ, անապեստ ու նմանատիպ մյուս զիբիլների մասին, բայց ավելի լավ ա, գլուխդ անկապ բաներով չլցնես ու ուղղակի մտքիդ մեջ տաշես գրածդ:

Մանոն
11.10.2007, 09:15
Ուղեղդ դողում է քո հորինած սին հեքիաթներից,
Մառախուղի մեջ պար բռնած թանձր հիշողությունից,
Ու ես ջնջում եմ մնացորդները այն հին պատմության,
Որ մենք ստեղծեցինք որպես մեր հոգու հսկա կախաղան:

Բարի գալուստ :) Ինձ այս տողերը հարազատ էին: Ապրես, լավ ես գրում: (Ավելի լավ գրում ես, քան նկարում ;)) Իսկ նոր գործեր ե՞րբ են լինելու:

Կավիճ
11.10.2007, 18:17
Շնորհակալություն բոլոր կարծիքների համար: Ես հենց դրա համար էի դրել այս բանաստեղծությունս, որ ցույց տամ, թե որքան սխալ է կանոններին հետևելը: Հիմնականում անհանգ եմ գրում, բայց ավելի շատ արձակ, չնայած դա մեծ դժվարությամբ է ինձ հաջողվում: Հանգերով գրում էի երբ հատուկ դասերի էի գնում: Մեկ էլ էս մեկը գրեցի, որ ընկերներիս պահանջները բավարարեմ:
Իսկ հիմա մի ուրիշը:

Կիսախավարում պար էին բռնել ստերդ թաքուն,
Իսկ դու՝ ծիծաղում,
Քո կեղծ ժպիտով ծածկում ես նրանց:
Ես սրբել եմ
ճշմարիտ մարդուդ հետևում պահող ապակու կեղտը,
Բայց թափանցիկ չէ,
«Դու ինձ չես տեսնի» գրված է վրան:

Ամեն կեղծիքիդ դիմաց գլխիցդ մի մազ եմ պոկում,
Դու արդեն ճաղատ ես,
Բայց ստերդ դեռ չեն վերջանում,
Մեղրամոմի պես քաղցր դիմակդ փորձում եմ պոկել,
Ափսոս չի ստացվում,
Ճանճերն են վաղուց նրան տեր դարձել:

StrangeLittleGirl
11.10.2007, 18:28
Հիմա էլ հակառակն է :D Ոնց որ ուզենաս ստեղծված հանգերը կոտրել: Սրա մասին ի՞նչ կասես:

Ծով
11.10.2007, 20:26
Է, Բյու՛ր, ի՞նչ եք հանգերից կառչում...
շատ պատկերավոր էր... Մարդու երեսին իր իսկ կերպարը շպրտելու յուրահատուկ մեղմ ու խոցող ոճ ունես...
տպավորիչ էր:)
էլի սահուն..ինձ համար...
Տեխնիկական մասը մի պահ մի կողմ թողեք. ինձ դեռևս զուտ միտքն ա ձգում...
Էլի դիր;)

Ուլուանա
11.10.2007, 20:52
Լավն էր, բայց մի քիչ հանգերով համեմելը հաստատ չէր խանգարի: :P:D Չգիտեմ, ես որ հանգավորված բանաստեղծություններ ավելի շատ եմ սիրում: :oy Դա, իհարկե, չի նշանակում, թե կոչ եմ անում իմաստն ու բովանդակությունը զոհել հանուն հանգի:

StrangeLittleGirl
11.10.2007, 20:56
Էս խեղճ էրեխուց ի՞նչ եք ուզում: :D Մեկդ հանգ եք ուզում, մեկ էլ ասում եք առանց հանգերի լավ ա: Բա որ վախենա, էլ չգրի :D

impression
12.10.2007, 08:31
Երկրորդ գործը առավել պատկերավոր էր, քան առաջինը, սակայն տեխնիկական առումով շատ էր կաղում: Օրինակ, "Ես սրբել եմ" տողն իմաստային առումով շատ ճիշտ տեղում է, սակայն ընդհանրապես չի համապատասխանում բանաստեղծության կառուցվածքին… Հասկանում եմ, որ սա այսպես կոչված սպիտակ ոտանավոր է, այսինքն՝ ազատ, հանգերի մեջ չկաղապարված, սակայն այն ՊԵՏՔ է ունենա բանաստեղծական հնչողություն, ինչը, ցավոք չի զգացվում վերը նշված, ինչպես նաև "Դու արդեն ճաղատ ես,
Բայց ստերդ դեռ չեն վերջանում," տողերում:
Տպավորիչ էր շա՛տ, բայց... ոտանավոր էր :)

Chuk
13.10.2007, 15:27
Մոդերատորական: Թեմայի «Կավիճ» վերնագիրը փոխվել է «Կավիճի պոեզիան» վերնագրով: Թեմաներին տվեք նրա բովանդակությունը հնարավորինս լավ ներկայացնող վերնագիր: Մասնավորապես «Կավիճ» վերնագիրը չի հուշում, թե այնտեղ Կավիճ մականվամբ անդամի նկարնե՞րն ենք տեսնելու, թե՞ պոեզիան:

Marylin
13.10.2007, 21:17
Իսկ հիմա մի ուրիշը:


Ամեն կեղծիքիդ դիմաց գլխիցդ մի մազ եմ պոկում,
Դու արդեն ճաղատ ես,
Բայց ստերդ դեռ չեն վերջանում,
Մեղրամոմի պես քաղցր դիմակդ փորձում եմ պոկել,
Ափսոս չի ստացվում,
Ճանճերն են վաղուց նրան տեր դարձել:

Գեղեցկություն կա մեջը, անխոս, սակայն կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ գրել սա որպես արձակ, այլ ոչ որպես չափածո:

Կավիճ
19.10.2007, 23:03
Շնորհակալություն բոլոր կարծիքների համար:
***
Թելավոր իմ երազ կապուտակ
Թաքնված այս փոքրիկ հեքիաթում,
Կզբոսնես, կերգես, տուն կգաս,
Կմտնես քնիս մեջ քնքշությամբ:

Իմ վառվող, իմ այրվող վերջալույս
Կարոտից արտասվող երկնքում,
Ու՞ր ես, ինչու՞ ես սուզվում,
Մշուշի Կրակե բոցերում:

Մի փոքրիկ գաղտնիք պետք է բացեմ: Վերջին երկու բանաստեղծություններն իրականում բանաստեղծություններ չեն: Դրանք իմ վիպակից: Մի օր երևի եր դատին կհանձնեմ, բայց պետք է ասեմ, որ մինչև հիմա դեռ ոչ ոք չի կարդացել:

Simon
26.10.2007, 11:05
Վատ չէր: Հավանեցի: Միքիչ շատ որ կարդաս կարծում եմ ամեն ինչ լավ է: Եթե հնարավոր է simon.simonyan@gmail.com - ին ուղղարկի վիպակդ, ես իմ դիտողությունները կանեմ:

gayane70
26.10.2007, 21:09
Հետաքրքիր էր,ապրես:hands

Tig
29.10.2007, 16:13
Կիսախավարում պար էին բռնել ստերդ թաքուն,

Սա ինձ ավելի շատ դուր եկավ:
Մենակ մի բան եմ ուզում ասել, առանձ հանգերի գրելը ավելի դժվար է ու պատասղանատու, պիտի այնպես անես, որ հնչի…

Ավելացվել է 3 րոպե անց
Իմ կարծիքով այս տողդ՝

«Ու՞ր ես, ինչու՞ ես սուզվում,»

այսպես ավելի լավ կհնչի՝

«Որտե՞ղ ես և ինչու՞ ես սուզվում,»

:)

StrangeLittleGirl
29.10.2007, 20:52
Վա՜յ, էս վերջինը չէի կարդացել:
Tig-ի հետ համաձայն եմ, պետք է լինի որտե՞ղ ես հենց թեկուզ նրա համար, որ «ու՞ր ես»-ը հայերեն չի:
Բացի դրանից, Տերյանի հոտ էր գալիս: Երևում է՝ հեղինակը շատ է ազդվել:

Կավիճ
30.10.2007, 20:45
Վատ չէր: Հավանեցի: Միքիչ շատ որ կարդաս կարծում եմ ամեն ինչ լավ է: Եթե հնարավոր է simon.simonyan@gmail.com - ին ուղղարկի վիպակդ, ես իմ դիտողությունները կանեմ:
Ես շատ եմ կարդում: Ամիսը 3-4 գիրք հասցնում եմ:
Վիպակս կուղարկեմ, երբ լրիվ պատրաստ լինի:

Բացի դրանից, Տերյանի հոտ էր գալիս: Երևում է՝ հեղինակը շատ է ազդվել:
Տերյանն իմ սիրած բանաստեեղծն է:

Կավիճ
02.11.2007, 19:06
***
Իմ անգույն ժայռին դեմքեր են դաջվել,
Ծեր կարոտներս՝ կախվել ծուլորեն,
Հոգնած հայացքս անցյալից շրջել,
Թաքցրել անհայտ երազներիս մեջ:

Առաջս սև է, ոտքերս՝ մաշված,
Ու ես չգիտեմ, թե ուր են տանում,
Ճամփաները լայն, ինձնից ձանձրացած,
Զզված այս անվերջ երկմտանքից,
Ճամփաները սև, ճամփաներն՝ ազատ,
Որ անիծում են անլուրջ պատանուն,
Սպասում են սոված,
Պատրաստ անփորձին մաս-մաս անելու:

Բայց ես չեմ կարող ժայռերս թողնել,
Չեմ կարող այն հին դեմքերը ջնջել,
Ու պինդ գրկում եմ կարոտներս սև,
Կախված անգույնից այնպե՜ս ծուլորեն,
Այնպե՜ս հնացած, ինձնից նեղացած:

Իսկ ես՝ մոլորված այս անհուն ծովում,
Իմ անուրջների լուսե պսակում,
Էլ ճամփա չունեմ, ապագան թողել,
Պայծառ հուշերում հանգրվան գտել:

Tig
02.11.2007, 19:19
Ինձ շատ դուր եկավ, լավն է:

Երվանդ
02.11.2007, 22:04
***
Իմ անգույն ժայռին դեմքեր են դաջվել,
Ծեր կարոտներս՝ կախվել ծուլորեն,
Հոգնած հայացքս անցյալից շրջել,
Թաքցրել անհայտ երազներիս մեջ:

Առաջս սև է, ոտքերս՝ մաշված,
Ու ես չգիտեմ, թե ուր են տանում,
Ճամփաները լայն, ինձնից ձանձրացած,
Զզված այս անվերջ երկմտանքից,
Ճամփաները սև, ճամփաներն՝ ազատ,
Որ անիծում են անլուրջ պատանուն,
Սպասում են սոված,
Պատրաստ անփորձին մաս-մաս անելու:

Բայց ես չեմ կարող ժայռերս թողնել,
Չեմ կարող այն հին դեմքերը ջնջել,
Ու պինդ գրկում եմ կարոտներս սև,
Կախված անգույնից այնպե՜ս ծուլորեն,
Այնպե՜ս հնացած, ինձնից նեղացած:

Իսկ ես՝ մոլորված այս անհուն ծովում,
Իմ անուրջների լուսե պսակում,
Էլ ճամփա չունեմ, ապագան թողել,
Պայծառ հուշերում հանգրվան գտել:

Լավնա

Ծով
04.11.2007, 02:28
Ինձ էլ դուր եկավ...սահուն էր:)
Իմ անգույն ժայռին դեմքեր են դաջվել,
Ծեր կարոտներս՝ կախվել ծուլորեն,

Կավիճ
06.11.2007, 00:48
Հոգեվարքի մեջ վերջին շունչս եմ փչում,
Մաքրում եմ բոլոր հետքերդ թողած,
Որ երբ ինձ գտնեն,շշնջան թաքուն.
«Ինքնասպանություն է անկասկած»:

Մեռնում եմ, գրի՛չ, տեսնու՞մ ես դու ինձ
Անխիղճ ես, գիտե՞ս, կավճասպան ես սև,
Բառերը հորդում, դառնում են արև,
Իսկ ես մարում եմ՝ դադա՜ղ, տանջալից:

Խնդրում եմ՝ հարվածդ ուժգին դարձրու,
Ինձ մեկ ոստյունով հավերժ վերացրու,
Որ երբ աչքերս մոմեր դարձնեմ,
Նրանց կլանող բոցը չտեսնեմ,
Ու քնեմ հանգիստ, երջանիկ, հիմար,
Զավակիս գրկած, սիրելով դահճիս՝
Ինձնից անբաժան իմ կապույտ գրչին:

StrangeLittleGirl
06.11.2007, 00:52
Կավի՛ճ, գրածդ բանաստեղծություն չէ, բայց շատ խորն ես: Ո՜նց եմ հասկանում հոգեվիճակդ: :(

Կավիճ
21.11.2007, 01:19
Ես մի վարդ եմ չբացված,
Բայց չծնված՝ մեռա,
Կարմիրս դեռ չտեսած՝
Խամրած կանաչ դարձա,
Դեռ բառ չասած՝ պապանձվեցի,
Ու թոշնեցի՝ անփուշ, անթերթ,
Անձայն, անխոս, անմիտ:

Ես դեռ աշխարհ չեկած՝ չհասկացա,
Ինչու դուք ինձ այդչափ հալածեցիք,
Ու իմ աղքատ հողից
Շքեղ տներ շինեցիք,
Արհեստական ծաղիկներին
Դրանց բնակիչ դարձրիք:

Պռճոկեցիք, կտրեցիք,
Իմ մայր հողից արձակեցիք,
Ա՜խ, թողնեիք՝ բացվեի,
Հետո միայն վերացնեիք,
Ա՜՛խ, թույլ տայիք, որ գոնե
Ե՛ս հասկանայի՝ ով եմ:

Dayana
21.11.2007, 09:58
Խորն ես աշխարհն ընկալում ։ Ինչու մինչ այս չեի կարդացել քո ստեղծագործությունները :8 Լավն են :love Կարծում եմ հիանալի կլինես արձակում :)

impression
21.11.2007, 10:01
Կավիճ ջան, նեղանալ չլինի, բայց դու բանաստեղծությունը չես զգում: Գրելիք ունես, ասելիք, ի տարբերություն ինձ, նույնպես, սակայն գուցե լավ կլիներ անցնել արձակի՞: Մեկ էլ՝ փորձե՞լ ես երբևէ դեպրեսիվ վիճակներից դուրս մի բան գրել: Տարիքդ չես նշել, բայց երևի մի 16-18 կլինես, կարծում եմ՝ դատելով թեմաներից, "Ես մի վարդ եմ չբացված" և այլ արտահայտություններից: Մի խոսքով, եթե արձակ որևէ գործ ունես, ես հետաքրքրությամբ կկարդայի :)

Tig
21.11.2007, 13:45
Ես մի վարդ եմ չբացված,
Բայց չծնված՝ մեռա,
Կարմիրս դեռ չտեսած՝
Խամրած կանաչ դարձա,
Դեռ բառ չասած՝ պապանձվեցի,
Ու թոշնեցի՝ անփուշ, անթերթ,
Անձայն, անխոս, անմիտ:

Ես դեռ աշխարհ չեկած՝ չհասկացա,
Ինչու դուք ինձ այդչափ հալածեցիք,
Ու իմ աղքատ հողից
Շքեղ տներ շինեցիք,
Արհեստական ծաղիկներին
Դրանց բնակիչ դարձրիք:

Պռճոկեցիք, կտրեցիք,
Իմ մայր հողից արձակեցիք,
Ա՜խ, թողնեիք՝ բացվեի,
Հետո միայն վերացնեիք,
Ա՜՛խ, թույլ տայիք, որ գոնե
Ե՛ս հասկանայի՝ ով եմ:

Կավիճ ջան, լավա ստացվել, բայց կարծում եմ չարժե նման մոտեցմամբ մտքեր գրել: Հասկանալի է հոգուց են բխում, բայց չարժե հենց ուղղակի ինքդ քեզ համար…

StrangeLittleGirl
13.03.2014, 16:58
էս ինչ եմ գտել :D :D :D

Ուլուանա
13.03.2014, 17:30
էս ինչ եմ գտել :D :D :D
Էս դու էիր, չէ՞ :D։

StrangeLittleGirl
13.03.2014, 19:13
Էս դու էիր, չէ՞ :D։

էնքան էլ չէ :D

Ուլուանա
13.03.2014, 19:51
էնքան էլ չէ :D
Ո՞նց բա կարծեմ խոստովանել էիր մի անգամ :D։
Եթե էնքան էլ չէ, ուրեմն, աչքիս, Հովոն էր, հա՞ :D։

StrangeLittleGirl
13.03.2014, 19:58
Ո՞նց բա կարծեմ խոստովանել էիր մի անգամ :D։
Եթե էնքան էլ չէ, ուրեմն, աչքիս, Հովոն էր, հա՞ :D։

Չէ, Հովոն կապ չունի :D
Դե Կավիճի ըքաունթով ես էի, բայց ոչ բոլոր ստեղծագործություններն էի ես գրում :D