PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ոչ վիրտուալ «Դար» ակումբը»



Ուլուանա
09.10.2007, 01:07
Այստեղ (http://www.youtube.com/watch?v=FNBKP1Q7Qg4) կարող եք դիտել Ակումբի ամենատարբեր ժամանակների ամենատարբեր բնույթի հանդիպումները պատկերող տեսահոլովակ, որը պատրաստել ու մեզ է տրամադրել Artgeo-ն: :) Տեսահոլովակում կարող եք տեսնել հանդիպումներին երբևէ մասնակցած ակումբցիների մեծ մասին, մի խոսքով՝ հին ու նոր ակումբցիներին: :P

Կարծում եմ՝ տեսահոլովակը դիտելիս շատ ակումբցիներ հաճելի հուշերի գիրկը կընկնեն: :)

Ես նայելիս հուզվեցի... :oy Է՜հ, ի՜նչ օրեր էին... :roll

Շնորհակալություն Արթուրին: :)

John
09.10.2007, 07:50
Խնդրում եմ հայկական որևէ սերվերում տեղադրեք, ռեգ լինել չի ստացվում, որ նայեմ…

Egern.net
09.10.2007, 08:25
Youtube-ում ի՞նչ ռեգ....

Սամվել
09.10.2007, 11:07
Ժող ոնց կարանք Պահպանենք(Save անենք էլի:oy) կոմպի մեջ :think

Grieg
09.10.2007, 11:14
Ժող ոնց կարանք Պահպանենք(Save անենք էլի:oy) կոմպի մեջ :think
Այս կայքի օգնությամբ (http://www.skachivai.ru/)

FC-MIKA
09.10.2007, 14:49
Հեսա կարաք նայեք`

http://free-inet.fast-net.am/FNBKP1Q7Qg4.flv

եթե չբացի,փորձեք Gom Player (http://download.network.am/download/multimedia/players/GOMMediaPlayer2.1.6.3499.exe)-ով.

Apsara
09.10.2007, 15:24
Շատ լավ ֆիլմ է ստացվել:love, մի քիչ տխրեցի ու շատ ուրախացա, ափսոս Արթուրը մեզնից հեռու է:(

Davo'o
09.10.2007, 16:45
Լավն էր :ok Նույնիսկ ինձ տեսա, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Vive L'Armenie
09.10.2007, 21:02
Ինչ լավ ֆիլմ էր :love Շատ լավն էր ...:love Խոսքեր չկան :)

Ֆելո
09.10.2007, 21:10
:good
ես մի տեղ կայի, էն էլ "ճաղերի հետևում":)

StrangeLittleGirl
09.10.2007, 21:38
Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ջանքերով կարողացա իմ տրաքած կապով նայել:
Ա՛րթ, շնորհակալ եմ: Ո՜նց եմ կարոտում քեզ ու Դավոյին: Էս ֆիլմը ստիպեց հիշել իմ կյանքի որոշակի շրջան, որն արդեն փակված էջ է… Խոսքս երգի մասին է :D

Ծով
11.10.2007, 01:39
Հա, ֆիլմը լավն էր..լավ ա, որ ես մեջը չկամ:oy
Ա՛րտ ջան,շուտ արի՛..կամ արի՛ էլի, վայ:)
ընկա հուշերի գիրկը...:D
Մի բան հիշեցի. առաջին հանդիպումից հետո շատ զարմացա, որ ուզեցի էլի գնալ:D

Արշակ
11.10.2007, 11:57
Հա, ֆիլմը լավն էր..լավ ա, որ ես մեջը չկամ:oy

Յա՜, ես քեզ մեջը տեսել եմ :P

Արշակ
11.10.2007, 13:01
Ալիզիկ, հաշվեցի, 6 կադրում դու կայիր։;)

Ծով
11.10.2007, 13:40
Ալիզիկ, հաշվեցի, 6 կադրում դու կայիր։;)
Հա էդ աղջիկը ինձ նման ա, բայց մարդկանց շփոթության մեջ մի՛ գցի...:D

Guest
11.10.2007, 13:54
Հա էդ աղջիկը ինձ նման ա, բայց մարդկանց շփոթության մեջ մի՛ գցի...:D

Էտ մեկը գուցե և չե… բայց ես մի երկու տեղ տեսել եմ քեզ ;)
Լավ ֆիլամ ա:)

Universe
11.10.2007, 20:51
Այդ տեսահոլովակը պատրաստողը՝ Artgeo-ն, պատրաստի ռեժիսյորա :hands

Ուլուանա
11.10.2007, 21:09
Ուշադրություն

Քանի որ ձեռքի տակ եղած նկարների սահմանափակության պատճառով Artgeo-ն չի կարողացել տեսահոլովակում ընդգրկել հանդիպումներին մասնակցած ու նկարված բոլոր անդամներին, բոլոր նրանց, ովքեր տեսահոլովակում իրենց չեն գտել, բայց կուզենային տեսնել, Artgeo-ն առաջարկում է ուղարկել իրենց նկարները (բնականաբար, Ակումբի հանդիպման նկարներից, ոչ թե ցանկացած նկար :))), որպեսզի այդ նկարներից որոշները նույնպես ընդգրկվեն տեսահոլովակի մեջ: Խնդրում ենք նկարները մինչև շաբաթվա վերջ ուղարկել Artgeo-ին: ;)

Հնարավոր է, որ ունենաք նկարներ, որոնց մեջ լինեն այնպիսի ակումբցիներ, որոնք տեսահոլովակում չկան, բայց իրենք չունեն այդ նկարներից, որ ուղարկեն, գուցե նույնիսկ չեն էլ հիշում, որ այդպիսի նկարներ կան, այդ դեպքում դուք ինքներդ ուղարկեք այդ նկարները, բայց, իհարկե, նրանց համաձայնությամբ: :)

Artgeo
12.11.2007, 00:52
Ժող նկարների մասին վերևում գրվածը ուժի մեջ է ;)

Artgeo
25.11.2007, 02:06
ի դեպ, լավ որակով կարող եք քաշել այստեղից http://files.ge/file/54991/Akumb-wmv.html 40մբ

Artgeo
19.12.2007, 15:24
Նոր տարվա նկարներից թե կա ուղարկեք
Մինչև Ամանոր ուզում եմ նորը սարքեմ :)

VisTolog
19.12.2007, 15:33
Նոր տարվա նկարներից թե կա ուղարկեք artgeo կապիկ gmail.com

Մինչև Ամանոր ուզում եմ նորը սարքեմ :)Որում մարդիկ էլ կան, թե ուղղակի նոր տարվա նկար:

Artgeo
19.12.2007, 15:51
Որում մարդիկ էլ կան, թե ուղղակի նոր տարվա նկար:
:o Կներես, երևի իմ սխալն էր, որ կոնկրետ չեմ գրել։ Ենթարդել եմ, որ թեմայից պարզ էր թե ինչ տիպի նկարների մասին է խոսքը։ :8

Ակումբականների նկարներ ;)

Artgeo
31.12.2007, 19:48
Վերջապես։ :D Երկու անգամ գրեթե պատրաստ վիդեոն սեյվ անելուց ոչնչացավ… Եվ ահա, Ամանորից մի քանի ժամ առաջ երրորդ փորձը հաջողությամբ ավարտվեց։
http://files.ge/file/90036/Movie-wmv.html?setlang=en

Մի կես ժամից երևի Յություբում էլ կլինի։ :)

Artgeo
01.01.2008, 02:53
http://www.youtube.com/watch?v=8Y19pYNi8iQ

Եթե արագությունը ձեր ինտերնետի վատն է, ապա ձայնը կամացացրեք ու երբ ամբողջովին կքաշվի, նայեք :)

Կարգին որակով 32 մբ http://files.ge/file/90036/Movie-wmv.html?setlang=en :)

Cassiopeia
01.01.2008, 17:14
Լրիվ ամանորյա թեմաներ են… ուտել, խմել, հարբածների նման իրար գրկել… իսկը նոր տարվա նվեր…
Կարծում եմ կարիք չկա ասել, որ լավն էր:)

Արամ
01.01.2008, 18:30
Ժող հայկականում ապ արեք նայենք էլի հասարակ մահկանցուներս

քաղաքացի
01.01.2008, 18:36
host ասա անեմ :)

Artgeo
02.01.2008, 00:00
էս ռապիդշարե
http://rapidshare.com/files/80534974/Movie.wmv.html

Հայկական IP ունեցողների համար
http://lug.am/mesrop/Movie.wmv

Շնորհակալություն... ես գիտեմ ում :sulel ՄՌՈՒԹՍ:drinks:love

Արշակ
02.01.2008, 01:11
Չնայած որ համարյա բոլոր նկարները նախկինում տեսել էի, բայց ֆիլմի տեսքով ընտրանին հավեսն էր։ Չորս անգամ նայեցի. :D
Ապրես, Արթ:)

Enipra
02.01.2008, 02:12
Արթուր, 2 անգամ էլ ես հավեսով նայեցի, շատ-շատ լավն էր: Երաժշտությունը ինքն էր: :)
Մի նկար էլ 2 անգամ ես դրել :P, երևի շատ սիրելուց է: :D

Artgeo
02.01.2008, 02:21
Արթուր, 2 անգամ էլ ես հավեսով նայեցի, շատ-շատ լավն էր: Երաժշտությունը ինքն էր: :)
Մի նկար էլ 2 անգամ ես դրել :P, երևի շատ սիրելուց է: :D

Շնորհակալություն :)

Մի հատ չի, մի քանի հատ նկար եմ երկու անգամ դրել։
Էս վիդեոն երրորդ անգամ եմ սարքել :D
Առաջին անգամ նստեցի, երեք օր հատիկ հատիկ դնում էի, ամեն մի վարկյանը դզում-փչում։ Ամեն մի կադրը հաշվարկված ու նստեցրած էր։ Սեյվ անելուց ծրագիրը գժվեց ու... ոչինչ չստացվեց։ Էդ մի ծրագրի վրա կատաղեցի ու ուրիշ ծրագրով սկսի սարքել։ Էս անգամ հավես այնքան էլ չունեի :( Ու կրկնվեց առաջի անգամվա պատմությունը։ Դե երրորդ անգամ, արդեն էն տրամադրությամբ էի սարքում, որ մեկա կորելու ա :D Էն էլ սեյվ եղավ :o :D Սկզբում որոշել էի չդնել, որովհետև անձամբ ինձ անկեղծ ասած դուր չի գալիս, ավելի լավը կարող եմ սարքել։ Չեմ ասում գերազանց, բայց հաստատ ավելի լավը։ Իմհկ առաջինը ավելի լավ է ստացվել։ Չնայած նրանից էլ լավը կարելի էր։ Բայց դե, տնավարի կուտվի :) Ուզում եմ, Ամանորի համար հասցնել :)

Vishapakah
02.01.2008, 05:00
Ես էլ նայեցի youtube.com կայքով ու այն 5 աստղանի առաջին վարկանիշ տվողն էլ, ես եմ::roll
Մյուս անգամ տեսահոլովակի մեջ, կարելի ա մետալ ոճի երաժշտություն օգտագործել::roll

Philosopher
02.01.2008, 11:59
Լաաաաաավն ենք:love

Selene
03.01.2008, 14:30
Ես կասեի՝ շաաատ լաաավն ենք:love

Արթ ջան, շարունակությունը հաջորդիվ, չէ՞:oy:love

Ուլուանա
03.01.2008, 21:49
Իհարկե, գնահատում եմ Արթուրի աշխատանքը, բայց, ճիշտն ասած, նախորդն ինձ շատ ավելի էր դուր եկել։ :oy Նկարների ընտրությունը նախորդում ավելի լավն էր, իմ կարծիքով։ :P Իսկ էս մեկի մեջ անհաջող նկարները շատ էին։ :P Ինչևէ, ամեն դեպքում, շնորհակալ ենք։ :)

Անհամբեր կսպասեմ երրորդին։ :D

Սամվել
03.01.2008, 22:04
Շատ լավն էր:love Երգերը շատ լավ էին ընտրված :ok
Հ.Գ. Քաղաքացու ու ծաղիկի նկարը վերջն էր :lol
Մեկ էլ Անուլի ու Նարեի Զինվորական կոնտեքստով նկարները։
Մեկ էլ Ներսես Քնած նկարն էր դզում :ok

Artgeo
14.04.2010, 12:05
Ժող, երրորդը համրյա պատրաստ ա, բայց դուրս չի գալիս, չեմ տեղադրելու։ Էն ժամանակ եմ սարքել, երբ Ակումբին ու Ակումբցիներին տանել չէի կարող…

4-րդի մասին ի՞նչ կասեք։ Էդքան նկար կա՞։

CactuSoul
14.04.2010, 12:14
4-րդի մասին ի՞նչ կասեք։ Էդքան նկար կա՞։
Եթե նկարների քանակին նայես, ամիսը մեկ մի հատ վիդեո պիտի սարքես:P:
Հաստատ կլինեն նկարներ: Մեկը ես, որ շատ քիչ եմ վերջերս հանդիպումների գնացել, ահագին ունեմ, էլ ուր մնաց մեր լուսանկարիչները չունենան;):

Ձայնալար
14.04.2010, 13:17
Ժող, երրորդը համրյա պատրաստ ա, բայց դուրս չի գալիս, չեմ տեղադրելու։ Էն ժամանակ եմ սարքել, երբ Ակումբին ու Ակումբցիներին տանել չէի կարող…

4-րդի մասին ի՞նչ կասեք։ Էդքան նկար կա՞։

Արտ ջան, եթե հիմա տանել կարողանում ես, քանի դեռ կարողանում ես, թափով սարքի :D

Ուլուանա
14.04.2010, 18:24
Ժող, երրորդը համրյա պատրաստ ա, բայց դուրս չի գալիս, չեմ տեղադրելու։ Էն ժամանակ եմ սարքել, երբ Ակումբին ու Ակումբցիներին տանել չէի կարող…

4-րդի մասին ի՞նչ կասեք։ Էդքան նկար կա՞։
Ես որ էս ձմռանն եկել էի Հայաստան, էդ ընթացքում լիքը ակումբցիների հետ նկարվել եմ ու շատերին եմ նկարել։ :) Նկարները կարող ես Արշակից էլ վերցնել, բայց ես էլ կարող եմ ուղարկել, եթե պետք լինի։ ;)

Ռուֆուս
14.04.2010, 18:31
Ես որ էս ձմռանն եկել էի Հայաստան, էդ ընթացքում լիքը ակումբցիների հետ նկարվել եմ ու շատերին եմ նկարել։ :) Նկարները կարող ես Արշակից էլ վերցնել, բայց ես էլ կարող եմ ուղարկել, եթե պետք լինի։ ;)

Ուրեմն էս տարի վիդեո չունեցանք :(

Երկնային
14.04.2010, 18:49
Արտ, իսկ կոնկրետ ո՞ր ժամանակներից հետոյվա նկարներն են պետք, ես կնայեմ մոտս, քեզ կուղարկեմ :)

Ուլուանա
14.04.2010, 18:54
Ուրեմն էս տարի վիդեո չունեցանք :(
Դե, ճիշտն ասած, ես պատահական չէի գրել, որ ես էլ կարող եմ ուղարկել։ Հենց ձեր նկատի ունեցածը հաշվի առնելով էի գրել։ :))

Artgeo
14.04.2010, 19:00
2008 ից հետոյվա նկարներ, ինչքան շատ ու թարմ, էնքան լավ։

սիրով կսպասեմ։