Դիտել ողջ տարբերակը : Cassiopeia. Ծնվեց մի բարի փերի
:love Վերա ջան Ծնունդտ շնորհավոր լինի: Ամենաերջանիկը ես եմ, որ տարիներ առաջ որոշեցիր լույս աշխարհ գալ:
Ցանկանում եմ, որ այս աշխարհում քո անհուն հոգին երբեք չնեղվի,
Որ միշտ նվիրես անգին ժպիտդ քո ընկերներին,
Որ երջանկանաս ու մայրիկ դառնաս,
Որ տիեզերական սիրով սիրես ու սիրվես:love
Ես քեզ շաատ եմ սիրում…
Շնորհավոր Վերա ջան ...Երջանկություն առողջություն Հաջողություն մնացածը ինքնստիքյան կլինի :)
Կենացդ ...:drinks
Մի անգամել եմ շնորհավորում:), լավ եղի:
Vive L'Armenie
08.10.2007, 23:11
Շնորհավորում եմ հարգելի Վերա :) Ցանկանում եմ ամենալավն ու բարին ;)
Առողջություն, Երջանկություն և անհամար Սեր :love
Շնորհավորում եմ Վերա ջան, ջան, ջան:love:)
Ուզում եմ քեզ անհուն երջանկությամբ ու սիրով պարուրված տեսնել, ուզում եմ ժպտիդ անմար լինի ու լույս սփռի ամենուր, ու բարությունդ վարակիչ լինի:love ուզում եմ, թերևս այնքան շատ բան է ուզում սիրտս ցանկանալ, բայց սրտի մաղթանքները սիրտն է ընդունում, այլ ոչ թե աչքը, ուրեմն...:love
ՇՆՈՐՀԱՎՈՐ:kiss:kiss
Շնորհավորում եմ բարություն ջան, քո ենթագիտակցության ամենախորը ու անկեղծ ցանկությունները թող Աստված ի կատար ածի ու դու շողաս երկնային սիրով երկրի վրա :angel
impression
08.10.2007, 23:24
Շնորհավոր, Վեր ջան, եղիր առողջ ու ուրախ, ու մեկ-մեկ էն թախծոտ հայացքդ որ հանկարծակի բռնացնում եմ, դու էլ շփոթված ժպտում ես, թող էդ հայացքդ վերանա :)
Philosopher
08.10.2007, 23:31
Վեր, շնորհավորում եմ:) Երջանկություն, երջանիկ լինելու զգացողություն քեզ;)
Սիրելիս, շնորհավոր)))
սիրում եմ քեզ :love
CactuSoul
08.10.2007, 23:41
Շնորհավոր, Վերա ջան:): Թող իրականանան քո բոլո՜ր-բոլոր բարի երազանքները:roll…
Մարիաննա
08.10.2007, 23:42
Շնորհավորում եմ, սիրո և բոլոր աշխարհների հետ միաձուլվելու զգացումը համակած հայուհու ծննդյան օրը: :)
շնորհավոր Վեր ջան. աշխարհի ամենալավն ու բարին քեզ.:kiss
Ուլուանա
09.10.2007, 00:09
Ծնունդդ շնորհավոր, Վերա ջան: :) Մաղթում եմ, որ մշտափայլ ժպիտդ միշտ հոգուդ բերկրանքի ու խաղաղության արտացոլանքը լինի: Երջանկություն ու մեծ սեր քեզ: :)
Հարգում եմ տղամարդ աղջիկներին:
Քեզ ոչ միայն հարգում եմ, այլև անչափ սիրում :love
Գիտե՞ս, այն իմ պատկերացրած ծննդայն խնջույքը հաջորդ տարի իսկապես պետք է իրականություն դարձնել :P
Միշտ այսպես ուժեղ, եռանդով, նպատակաուղղված, խոչընդոտներն անտեսող եղիր: Երջանկություն քեզ :)
Ծնունդդ շնորհավոր :redhat
Կարեն ջան
09.10.2007, 08:26
Վեր ջան ծնունդդ շնորհավոր: Թող, որ միշտ լինես Քո պատկերացրած Երջանկության և անսահման սիրո մեջ:
Միշտ լավը մնա:
Ուրվական
09.10.2007, 08:28
Շնորհավորում եմ Վերա ջան, ջան, ջան:
Ուզում եմ քեզ անհուն երջանկությամբ ու սիրով պարուրված տեսնել, ուզում եմ ժպտիդ անմար լինի ու լույս սփռի ամենուր, ու բարությունդ վարակիչ լինի:
Հեղինակային իրավունք եմ խախտում, բայց դե, շնորհավոր...:)
Kheranyan
09.10.2007, 08:35
Սիրելի Վերա Ջան, ծնունդդ շնորհավոր, ցանկանում եմ որ միշտ մնաս այդ նույն եռանդով լեցուն, նպատակասլաց, բարի ու անչափ գեղեցիկ և ,համոզված եմ, բոլորի կողմից սիրված Վերան: Թող որ իրականանան քո անխտիր բոլոր ցանկությունները, եղիր առողջ ու երջանիկ:
Շնորհավոր ծնունդդ, Վերոնիկ ջան…Քեզ հոգու ներդաշնակություն ու ներքին խաղաղություն եմ ցանկանում, հաշտություն՝ ինքդ քեզ հետ:), ու տաքուկ երջանկություն եմ ցանկանում, որ կատարվեն քո ամենաանհավանական երազանքներն անգամ…Սավառնիր քո իսկ բարության մեջ ու սփռիր այն շուրջդ:love
*e}|{uka*
09.10.2007, 09:32
Cassiopeia ջան շնորհավոր...:oy:Քեզ անհու~ն սեր ու երջանկություն եմ մաղթում...
Մեր գլխից անպակաս լինես...;)
Շնորհավորում եմ :) Ուրախ եմ որ ծանոթացանք :) ինչպես ասում են առաջին տպավորությունը ամենաճիշտն է լինում , իմ առաջին տպավորությունը շատ լավն էր ։ Երջանկություն եմ մաղթում , ուղղակի կանացի երջանկություն , մնացածը փերիներ մոտ առանց այդ էլ լինում է :love
Շնորհավոր փերի ;) ..թող ամեն մի ապրած քո րոպեն երջանկությունով լցվի.. :)
Վերա ջան շնորհավոր:
Ես քեզ շատ սիրում եմ ու շատ կարոտել եմ :)
Cassiopeia
09.10.2007, 11:54
Բոլորիցդ անչափ շնորհակալություն, շնորհակալություն նրանց (հուսով եմ նրանք կհասկանան, որ իրենց նկատի ունեմ), ովքեր մի կողմ են դրել իրենց չգրելու սովորությունը ու շնորհավորել ինձ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ի սրտե կամ ուղղակի շնորհավորելու համար շնորհավորել են ինձ… Ես ինքս էլ ինձ եմ շնորհավորում, քանզի իմ կյանքի 27-րդ տարին ինձ որպես նվեր տվեց ձեզանից շատերի հետ անձամբ ծանոթանալու հնարավորություն ու դուք դառաք իմ հոգու թանգարանի ամենաարժանահիշատակ էակները… Շնորհակալություն բոլորիցդ…
Երբ հարցնում ես Վերա ջան, ոն՞ց ես, պատասխանում է՝ լավն եմ:)Ախր դու միշտ ես լավը Վերա ջան, քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում, երևի իրոք այն հաղորդագրության համապատասխան երկինքը լացել է քո ծննդյան տոնին, քանի որ Երկիր է ուղարկել իր բարի հրեշտակներից մեկին:angel:kiss:loveՍիրիր ու սիրված եղիր միշտ, վայելիր կյանքն իր երջանկությամբ:)
ՇՆՈՐՀԱՎՈՐ:love
Universe
09.10.2007, 13:12
Շնորհավոր Dear Cassiopeia ջան...:)
Ինչ ասեմ քույրիկ ջան, գիտես քեզ շատ եմ սիրում, արդեն թե ինչ եմ ցանկանում կարևոր չի: Շնորհավոր
Վեռա ջան.. ՇՆՈՐՀԱՎՈՐ... շատ անգամ եմ ասել.. բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ շատ ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ այս կարճ կյանքի ընդացքում: Դու իրոք շատ լավ մարդ ես, ցանկամում եմ քեզ այդպիսին ել մնաս ու հավատում եմ, որ ցանկությունս անպայման կիրականանա:
Vishapakah
09.10.2007, 16:05
Շնորհավոր Վեռա ծննդյանդ տարեդարձը.:)
Ես Քեզ ֆորումի շրջանակներում հասցրել եմ ճանաչել որպես բարի անձնավորության.
Մնա միշտ այդպիսին, ինչպիսին կաս.:)
Firegirl777
09.10.2007, 19:07
Շնորհավորում եմ, սիրելիս ու հարգելիս, ցանկանում եմ ամենալավն ու աբրին, սրտանց ցանկանում, որ կատարվեն բոլոր ցանկություններդ....
StrangeLittleGirl
09.10.2007, 19:07
Վեր ջան, ծնունդդ շնորհավոր :)
քաղաքացի
09.10.2007, 19:46
Վեռ ջան, շնորհավոր: Շատ բան չեմ կարող ասել, դու արդեն գիտես ինչ եմ քեզ ցանկանում ;)
murmushka
09.10.2007, 20:51
Շնորհավորում եմ
Թող իրականանան քո հոգու խորքում պահված բոլոր նպատակներն ու ցանկությունները
Cassiopeia
10.10.2007, 09:35
Բոլորիցդ անչափ շնորհակալություն շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար:love: Աստված տա, որ ձեր բարեմաղթանքները ձեզ ևս ուղեկից լինեն: Թող Կասիոպեա համաստեղության լուսավոր աստղերը միշտ լուսավոր ու չքնաղ դարձնեն ձեր ճանապարհը:):
Chuk ջան, հուսով եմ, որ իրոք կկարողանանք իրագործել այն հիասքանչ գաղափարը, որ ծագել է մտքումդ (թեկուզ 120-ից էլ ավել լինեն)…;)
Չեմ ուզում առանձին-առանձին անդրադառնալ շնորհավորանքներին, ուղղակի ուզում եմ ասել, որ մաղթում եմ, որ բոլորդ էլ զգաք որ դուք ԼԱՎ-ն եք:oy, միայն այդ զգացողությունն ամեն ինչ տալիս է… մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա կիսել իմ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ թեկուզ ամենաչնչին մասը, քանզի ուրիշի երջանկությամբ ապրելը հոգեկան մեծ բավարարվածություն է տալիս ու ստիպում մտածել, որ դու ինքդ ևս անչափ երջանիկ ես:)… մաղթում եմ, որ բոլորդ զգաք իմ զգացած ՍԻՐՈ (խոսքը չի գնում սեր հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ-ի մասին) թեկուզ ամենափոքր թրթիռը, քանի որ ՍԵՐ-ն աստվածային է ու սիրելով դուք ձեր հոգու դռներից ներս կթողեք Աստծուն…
Եղեք երջանիկ, հուսացեք, հավատացեք ու սիրեք…:love
շնորհավորում եմ, ցանկանում եմ բոլոր տեսակի ցանկությունների իրականացում
կենացդ :drinks
Շնորհավորում եմ: Ցանկանում եմ քեզ ամենա լավն ու բարին:
Վերա ջան ՇՆՈՐՀԱՎՈՐ:):love
Ձայնալար
10.10.2007, 15:39
Աշխարհ ջան :love,
կներես, որ ուշացումով, բայց դե ուշ լինի ավելի ուշ չլինի
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Ցանկանում եմ, որ միշտ մնաս բարի,փափուկ ու կանացի և լինես երջանիկ :P
Lapterik
10.10.2007, 17:22
Մի քիչ ուշացումով շնորհավորում եմ Վերա ջան: Ցանկանում եմ, որ կյանքում լինես երջանիկ ու սիրված մարդ: :kiss
Դե շուտ շնորհավորել եմ:)...ճիշտ օրը շնորհավորել եմ;)...մի հատ էլ ուշ:D
Շնորհավոր...մաղթանքներս չեն փոխվել...
Ես քեզ շատ սիրում եմ:love
Djavaxhq
11.10.2007, 18:24
Շնորհավոր ու ......... գրի աըստեղ քո սրտի ուզածը,
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Մաղթում եմ ապահով ու երջանիկ կյանք:
Թող բոլոր երազներդ իրական դառնան:
Egern.net
12.10.2007, 19:10
Շնորհավոր :) :)
Cassiopeia
12.10.2007, 19:31
Շնորհակալություն ձեր բոլոր բարեմաղթանքների համար… Թող Աստված ձեր սրտի ուզածով ձեզ տա;)
Վեռա ջան, շնորհավորում եմ… Հուսով եմ շատ չեմ ուշացել: Այսինքն բարի մաղթանքներ հղելը երբեք էլ ուշ չէ:;) Քեզ ամենայն բարիք եմ մաղթում::)
Վեռ ջան շնորհավոր :) Դե դու գիտես... :oy
Cassiopeia
26.10.2007, 09:50
Ես էլ ձեզ եմ սիրում…:love