PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես դարձա 1 տարեկան...

Lapterik
06.10.2007, 23:00
Ուրեմն ես դարձա մի տարեկան ակումբում: Սկսեմ մի քիչ պատմել, սկզբից եկա, տեսա, չգրանցվեցի: Անցավ մի երկու ամիս, եկա, տեսա գրանցվեցի ու դժվարությամբ: Անցավ որոշ ժամանակ ամեն ինչ լավ էր, հետո չէ, ուզում էի գնալ, բայց մնացի, հետո էլի ուզում էի գնալ, բայց էլի մնացի, լավ ա , որ տարդարձիս օրը ընկավ այնպիսի շրջանում, որ չեմ ուզում ակումբից գնալ, էտ լավ ա:):
Կարող եք ինձ շնորհավորել, կարող եք չշնորհավորել, չեմ նեղանա: Լավագույն շնորհավորանքները կարժանանան մրցանակի, ասենք վարկանիշ իմ կողմից:):

Ծով
06.10.2007, 23:09
Երեկ էլ ես դարձա:D...դե մի երկու րոպե առաջ:)
Շնորհավորում եմ...:loveպուճուր ջաաաաաաաան...
Ակումբը այն եզակի կյանքային օղակներից է, ուր 1 տարեկան դառնալիս արդեն մեծացած ես լինում մի հազար տարով...Չգիտեմ, այ Էրեխա՛, խաղում էիր էստեղ, թե ոչ, բայց համոզված եմ, որ «խաղալիքներդ» չես կոտրել...;)
Չկորցնե՛ս...;):love:oy

քաղաքացի
06.10.2007, 23:10
Շնորհավորում եմ։ Ոչ որպես մոդերատոր, այլ ուղղակի որպես սովորական քաղաքացի։
Ի դեպ գրառումդ խմբագրել եմ, կարծում եմ հասկացար որ մասը ;)
Ուրախ ենք, որ քո նման ակումբցի ունենք :)

Goga
06.10.2007, 23:31
Շնորհավոր Ան ջան, շատ լավ տարիքա գիտես:D:erexa Մեծանաս, լավ ակումբցի դառնաս:pioneer:D
ՇՆՈՐՀԱՎՈՐ:kiss

Vive L'Armenie
06.10.2007, 23:40
Շնորհավորում եմ Ծովինարիկ ջան, արդեն արձար 1 տարեկան:drinks, առողջ..., մամային լսող բալիկ լինես :erexa Կարծում եմ այսօրվանից գիշերները քիչ կլացե՜ս, արդեն մեծ աղջիկ ե՜ս, փորձիր էտ սոսկեն էլ քիչ օգտագործե՜ս :D
JOYEUX ANNIVERSAIRE լյա-լյա-լյա-լյա-լյա-լյաաաաաաաաաաաաա :hands

http://fr.youtube.com/watch?v=PGPaIRAf4fE&mode=related&search= էս իմ կողմից ;)
http://fr.youtube.com/watch?v=srhWkJ-z_tY էս էլ Շառլ Ազնավուրի կողմից :hands
:kiss

Vive L'Armenie
06.10.2007, 23:43
Վաաաաաաաաայ, անունդ շփոթեցի:oy կներես:oy

Chuk
06.10.2007, 23:45
Ուխխաաաայ :)
Չես պատկերացնի ինչ ջերմություն զգացի գրառումդ կարդալիս: Դրական լիցքեր տվեցիր ինձ ու դա ասում եմ անկեղծորեն :)
Շնորհակալություն, որ այսքան ժամանակ մեզ հետ ես, հուսով եմ այդպես երկար կլինի, և շնորհավոր :) Անկեղծ ուրախ եմ, որ դու դրական բան ես համարում մեկ տարի ակումբին անդամակցելը, եթե կարծում ես, որ դա շնորհավորելու բան է :love

StrangeLittleGirl
06.10.2007, 23:56
Սովորաբար որևէ անդամի գրանցումն այնքան էլ չի տպավորվում ինձ մոտ, բայց այս դեպքն ուրիշ է:
Շատ լավ հիշում եմ, որ գրեթե միաժամանակ Ակումբում հայտնվեցին երկու շատ հետաքրքիր մարդիկ՝ Ծովինարն ու Աննան: Անգամ սկզբում կարծում էի, թե նրանք իրար ճանաչում են: Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ Կիկին է նրանց նիքերը շփոթել…
Մի խոսքով, երկուսիդ էլ շնորհավորում եմ :)
Եթե դուք չլինեիք, հաստատ Ակումբում ինչ-որ բան պակաս կլիներ

Selene
06.10.2007, 23:58
Անյուտ ջան շնորհավորում եմ:) Ուրախ եմ, որ քո նման ակումբական ընկեր ունեմ, էլ չեմ ասում՝ զրուցասեր բարեկամ ու պարզապես շատ հմայիչ ու խելացի մարդ;)
Դե էլ չասեմ, թե փոքր երեխաներին ինչքան եմ սիրում:love:kiss

Հ.Գ. Խոսքերս անկեղծ են ու ոչ մի վարկանիշի ակնկալիք չեն հետապնդում:P
Հ.Գ.2 Կարելի է մի թեմա բացել, որ բոլորն իրենց մեկամյա հոբելյանն այդտեղ նշեն:think;)

StrangeLittleGirl
07.10.2007, 00:01
Հ.Գ.2 Կարելի է մի թեմա բացել, որ բոլորն իրենց մեկամյա հոբելյանն այդտեղ նշեն
Լավ միտք է, բայց աչքիս ես երբեք շնորհավորվելու բախտին չեմ արժանանալու: Դե հասկանում եք, Ակումբից մի օր հետո եմ ծնվել… :D

Universe
07.10.2007, 00:04
Շնորհավորեց))
Ինչքա՞ն եղար: 1-տարեկա՞ն... յա՜... արդեն պսակվելուդ վախտնա...:D
Է՜ անյուտ ջան, մեծանում ենք...:(

P.s.Իսկ իմ գրանցման կես տարին էլ շուտով կլրանա :oy

Ուրվական
07.10.2007, 09:10
Շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ այս կյանքդ երկար լինի, ինչպես որ իրական կյանքդ: Ոնց որ խոստացել էի... Շնորհավոր...:)

Ավելացվել է 3 րոպե անց

Հ.Գ.2 Կարելի է մի թեմա բացել, որ բոլորն իրենց մեկամյա հոբելյանն այդտեղ նշեն:think;)

Դե հեսա բացած ա, էլի, հետո ինչ, որ Լապտերիկն ա բացել, էդ հո չի նշանակում, որ էլ ոչ ոք էս թեմայում չի գրի, վերնագիրն էլ էդ ա ցույց տալիս: Ընենց, որ, հեսա էս թեմայում լիքը շնորհավորանքեր են լինելու:

Apsara
07.10.2007, 11:51
Երկուսիդ էլ շնորհավորում եմ ու շատ ուրախ եմ, որ դուք կաք ակումբում, ամենքդ էլ ակումբի մասն եք կազմում, և ակումբն առանց իր սիրելի անդամների մի տեսակ կիսատ կլիներ;):love

Սամվել
07.10.2007, 13:13
Շնորհավոր ... արդեն մի տարեկան ես... քայլում ես ... բլբլում ես...ոնց մեծացար չնկատեցինք :D

gayane70
07.10.2007, 13:41
Շնորհավորում եմ .գիտեմ ամենից դժվարը առաջի տարին է ,բայց համբերել է պետք: Ամեն ինչ դեռ առջեվում է::)

*e}|{uka*
07.10.2007, 15:11
Վույ~ Էն ում բալենա ?:baby
Շնորհավոր ֆիզիկոս պուճուր ջան~~~ մեր գլխից անպակաս լինես ... :kiss

Lapterik
08.10.2007, 19:48
Չնայած հասցրել եմ բոլորիցդ առանձին-առանձին շնորհակալություն հայտնել, բայց մի հատ էլ սենց: Ապրեք էրեխեք ջան, շնորհակալ եմ, ես Ձեզ բոլորիդ սիրում եմ, ամեն մեկիդ յուրովի: :kiss

Ուրվական
05.11.2007, 11:35
Հիմա էլ ես... չեմ հավատում, որ արդեն 1 տարի անցավ, ոնց որ երեկ լիներ, որ նոր գրանցվեցի, սկսեցի մտնել: Էս մեկ տարում շատ բան ա փոխվել, շատ վատ և լավ բաներ են եղել, ու ակումբը եղել ա մի վայր, որտեղ ես կարողացել եմ բացահայտել այդպիսի շատ երևույթների պատճառներ, կիսվել: Մեկ տարում ակումբում ձեռք եմ բերել իմ նման մտածող ծանոթներ, բարեկամներ, հարազատներ;): Մի խոսքով, շատ ուրախ եմ, շատ շնորհակալություն, որ ակումբը կա, ու ես արդեն 1 տարի է, նրա մի մասն եմ կազմում, էհհհհ...:drinks

Vive L'Armenie
05.11.2007, 11:47
Շնորհավորում եմ... :drinks արդեն 1 տարեկան :erexa :baby
:scen ճառ չկարդամ :secret շնորհավորում եմ...:drinks վայելիր մանկությունդ...;)

*e}|{uka*
05.11.2007, 11:53
Վույ~ մի պուճուր բալիկ :baby էլ մեծացավ , շնորհավորում եմ Գոռ ջան~ , քեզ երջանկություն ,հաջողություն ,անմահ սեր եմ ցանկանում :oy

Dayana
05.11.2007, 12:00
Միանում եմ բոլորի շնորհավորանքներին :)

Goga
05.11.2007, 12:07
Շնորհավոր Գոռ ջան, թող տարիներն այդ շատ մեծ թիվ կազմեն:):drinks

քաղաքացի
05.11.2007, 12:15
Շնորհավոր :)

Selene
05.11.2007, 13:21
Շնորհավոր, Գոռ ջան:drinks
Ապրես, որ մեկ տարի առաջ այս օրը գրանցվել ես, թե չէ ես մտերիմ Ուրվական որտեղից կունենայի;)
Ուզում եմ մինչ հաջորդ ակումբային ծնունդդ քեզ անսահման երջանիկ տեսնել:aha:)

Lapterik
05.11.2007, 20:06
Դու էլ մեկ տարեկան... Վույ բալիկ ջան...:erexa
Շնորհավորում եմ Գոռ ջան: Քեզ երջանկություն, սեր (փոխադարձ սեր) ու լիքը փող եմ ցանկանում:): Հա մոռացա մեր ազգին էլ խաղաղություն:

Ծով
05.11.2007, 20:18
Շնորհավորանքներս...:)
Հ.Գ. Ես ուրվականներից չեմ վախենում:D

Սամվել
05.11.2007, 21:58
Շնորհավորանքներս...:)
Հ.Գ. Ես ուրվականներից չեմ վախենում:D

Ես էլ :D :lol

Շնորհավոր Գոռ ջան, Ասպիրանտուրա ընդունվես :ok

Արամ
05.11.2007, 22:39
Անյուտ ջան շնորհավոր, դե գիտես ելի քեզ ինչքան շատ եմ սիրում:love

Selene
11.11.2007, 00:26
Դե ինչ, շնորհավոր իմ մեկամյա հոբելյանը:)
Չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ, որ գրանցվել եմ ակումբում, որ ունեմ այսքան լավ ծանոթներ, մտերիմներ, հարազատ մարդիկ:loveԱկումբն ինձ համար մեծ արժեք է, ինչի հիմքում ակումբցիներին եմ տեսնում:)Սիրում եմ ձեզ՝ միասին վերցրած, որպես մեծ ընկերախումբ, ու սիրում եմ առանձին-առանձին՝ ամեն մեկին իր լավ ու վատ գծերով հանդերձ:love
Այ սա հենց այն դեպքն է, որ պիտի ասեմ՝ ուրախ եմ, որ մեկ տարի առաջ «ծնվեցի» ակումբում, ու, չնայած դեռ փոքր եմ, բայց էս առիթով արժե՝ :drinks
Շնորհավոր:)

Universe
11.11.2007, 01:04

Մերի ջան, նախ եւ առաջ շնորհավորում եմ ակումբում քո մեկամյակը... Լինես միշտ ակումբին, դրա անդամներին եւ կանոնադրությանը նվիրված պատվավոր անդամ:
Տա աստված, քո պես խելացի եւ ընկերասեր անդամները ( նաեւ զոքանջները:D ) բոլոր ֆորումներում շատ լինեն...:)
Է՜հ, Կենացդ...:drinks

Lapterik
11.11.2007, 17:26
Վու՜՜յ դու էլ դարձար 1 տարեկան :erexa Մերի ջան շնորհավորւոմ եմ մեկ ամյակդ, ցանկանում եմ, որ առողջ բալիկ մեծանաս, մամային լսող, չարություն չանող, էէ բայց տենց չեղավ, էլ ինչ երեխա, որ չարություն չանի: Մերի ջան չարություն արա ինչքան սիրտդ ուզում ա:): Ես քեզ սիրում եմ:oy, դու էլ ինձ գիտեմ:D:

Vive L'Armenie
13.11.2007, 01:08
Դե ինչ, շնորհավոր իմ մեկամյա հոբելյանը:)
Չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ, որ գրանցվել եմ ակումբում, որ ունեմ այսքան լավ ծանոթներ, մտերիմներ, հարազատ մարդիկ:loveԱկումբն ինձ համար մեծ արժեք է, ինչի հիմքում ակումբցիներին եմ տեսնում:)Սիրում եմ ձեզ՝ միասին վերցրած, որպես մեծ ընկերախումբ, ու սիրում եմ առանձին-առանձին՝ ամեն մեկին իր լավ ու վատ գծերով հանդերձ:love
Այ սա հենց այն դեպքն է, որ պիտի ասեմ՝ ուրախ եմ, որ մեկ տարի առաջ «ծնվեցի» ակումբում, ու, չնայած դեռ փոքր եմ, բայց էս առիթով արժե՝ :drinks
Շնորհավոր:)

Վա՜յ Մերի ջա՜ն, ո՞նց չէի նկատել...:esim, լավ ոչինչ...:oy, ինչպես ասում են << լավ է ուշ, քան ավելի ուշ >>...:roll
Մերի ջան, շնորհավորում եմ տարեդարձիդ արթիվ :erexa :kiss Թող Քեզ նման խելացի, ընկերասեր ակումբիցիները շա՜տ լինել և բարի նախանձով նայեն Քեզ ;) Երկա՜ր տարիների կյանք ունենաս Ակումբում...:kiss, դե իսկ կյանքում է՛լ չեմ ասում ;)
Շնորհավորում եմ :drinks, Մենք Քեզ շա՜տ ենք սիրում և հարգում :love

Ուրվական
13.11.2007, 09:29
Ապրես, որ կաս...:drinks

Դեկադա
13.11.2007, 11:25
Շնորհավորում եմ, ցանկանում եմ արտաքուստ հասարակ թվացող, բայց Ձեզ համար մեծ նշանակություն ունեցող մտահաղացումների իրականացում;)

Goga
13.11.2007, 13:12
Ահա ևս մեկամյա մի ակումբցի:)
Մեկ տարի առաջ էր, երբ Selen-ը ինձ գրանցեց ակումբում, ես այն ժամանակ չէի էլ մտածի, որ այսքան ժամանակ կանցկացնեմ մի վայրում, որտեղ շփումը հիմնականում վիրտուալ է, ինչը չեմ սիրել երբեք, իսկ հիմա ես այլ կարծիքի եմ ի շնորհիվ ԴԱՐ Ակումբի, ի շնորհիվ այստեղ գրանցված գրեթե բոլոր անդամների, որոնք բոլորն էլ յուրատիպ են ինձ համար ու հետաքրքիր:ok Շնորհակալ եմ մեր ադմինին` Արտակին, այսպիսի գործ կատարելու համար, քուրիկիս, որ գրանցեց:oy, մի խոսքով բոլոր այն ակումբցիներին, ովքեր ինձ համար միայն ակումբցի չեն....
Շնորհավոր տարեդարձս:drinks

Ուրվական
13.11.2007, 14:30

Իյա, էս ում ախպերն աաաաաա: Դու էլ ծնվեցիր, էլի: Փաստորեն, ես էստեղ քեզնից էլ եմ մեծ, քրոջիցդ էլ: Շատ ուրախ եմ, Գոգ ջան, որ դու էստեղ ես, ու հնարավորություն եմ ունեցել քեզ ճանաչելու... Էհհհհ...:drinks

Dayana
13.11.2007, 15:24
Ահա ևս մեկամյա մի ակումբցի:)
Մեկ տարի առաջ էր, երբ Selen-ը ինձ գրանցեց ակումբում, ես այն ժամանակ չէի էլ մտածի, որ այսքան ժամանակ կանցկացնեմ մի վայրում, որտեղ շփումը հիմնականում վիրտուալ է, ինչը չեմ սիրել երբեք, իսկ հիմա ես այլ կարծիքի եմ ի շնորհիվ ԴԱՐ Ակումբի, ի շնորհիվ այստեղ գրանցված գրեթե բոլոր անդամների, որոնք բոլորն էլ յուրատիպ են ինձ համար ու հետաքրքիր:ok Շնորհակալ եմ մեր ադմինին` Արտակին, այսպիսի գործ կատարելու համար, քուրիկիս, որ գրանցեց:oy, մի խոսքով բոլոր այն ակումբցիներին, ովքեր ինձ համար միայն ակումբցի չեն....
Շնորհավոր տարեդարձս:drinks

Վայ Գոգ ջան դու էլ :) Ինչ հաճելի ա ։ Դե արի հին ընկերների նման խմենք քո կենացը ու որ ակումբն ու դու CocaCola-ի նման ընդմիշտ միասին լինեք ;) ։ :drinks

ihusik
13.11.2007, 18:58
Շնորհավոր Selene:)
Շնորհավոր Goga:)
Լավագույն մաղթանքներով;)
Արամայիս Սահակյան:hands

Ոչինչ որ ռիթմ չկա տողերում, բայց այնպե՜ս էի ուզում շնորհավորեի:D

Երկու քույր են՝ երկուսն էլ մի բոյի :russian :dance:dance :lol

*e}|{uka*
13.11.2007, 19:38
Մերի ջան~ Գոգա ջան~ :kiss շնորհավոր~~~ դուք էլ մեծացաք :erexa էս տարիքից անցում էս տարիքի :baby , ձեզ ամենալավն եմ մաղթում ,միշտ տենց փայլեք~ ;)

Vive L'Armenie
13.11.2007, 21:54
Գոգա ջան, հերթը Քեզ էլ հասավ :kiss, շնորհավորում եմ տարեդարձիդ արթիվ :drinks :kiss, միշտ այդպես անկրկնելի լինես :love:oy, երկա՜ր տարիների կյանք Քեզ ;)

Ախր շա՜տ լավն եք է՜:aha :oy

Մանե
03.12.2007, 23:43
6 օր ուշացումով շնորհավորում եմ էս պուպուշ բալիկի 1 ամյակը:love
Ցանկանում եմ... Դե էլ բարձր չասեմ,թե ինչ եմ ցանկանում,ինքը գիտի:love:oy
Միշտ տենց պուպուշ,խելոք ու ուրախ բալիկ մնաս,ընկերներդ էլ գլխիցդ անպակաս:oy:)
Ու ամենակարևորը երազանքներիդ իրականացում:)
Միշտ սենց ՀԱՄԵՍՏ լինես:love:oy:)

Գլխավոր դերում՝ ինքը՝նույն ինքը՝Մանեն:P:oy
ԿԵՆԱՑՍ … :drinks

Vive L'Armenie
04.12.2007, 00:49
Վա՜յ Մանե ջան, տարեդարձդ ա՞ :8
ՇՆորհավորում եմ Մանե ջան :kiss, միշտ այդպես պուպու՜շ :angel, խելո՜ք :roll, ուրա՜խ :yahoo բալիկ լինես ;)
Երազանքներիդ իրականացում պուպուշ ջան :kiss
Դու էլ մեծացար էլի՜:erexa :P, իսկական սիրելուդ ժամանակն ա 1 տարեկան :love

Շնորհավորում եմ... :kiss

lulu
04.12.2007, 10:16
ՇՆորհավորում եմ Մանե ջան :img

Մանե
04.12.2007, 15:14
Մերսիներ :kiss

Armeno
06.01.2008, 17:43
Այսօր լրանում է մեկ տարին, ինչ ակումբում եմ. Այս 1 տարվա ընթացքում հասցրեցի կատարել մոտ 600 գրառում, իսկ ակումբի անդամներից ստացա տարբեր տեղեկություններ, և օգնություններ: Եվ այսօր ես ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ակումբի բոլոր անդամներին, որոնք փորձում են ամեն հարցում օգնել դիմացինին: Շնորհակալություն եմ հայտնում Բոլոր ղեկավարներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ակումբը կարողանում է պահել իր կարգախոսը: Մի խոսքով. Շնորհակալություն «ԴԱՐ ակումբ»:love

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ ծնունդը

Լեո
06.01.2008, 17:56
Դե ինչ, ՇՆՈՐՀԱՎՈՐ

Armeno
06.01.2008, 20:44
Դե ինչ, ՇՆՈՐՀԱՎՈՐ
Շնորհակալ եմ

Ծով
06.01.2008, 23:08
Շնորհավոր...շատ գրառումներ արա՛:hands

Goga
07.01.2008, 22:53
Շնորհավոր, թող այդ մեկի կողքին շատ զրոներ ավելանան:)

Dayana
08.01.2008, 13:51
Այսօր լրանում է մեկ տարին, ինչ ակումբում եմ. Այս 1 տարվա ընթացքում հասցրեցի կատարել մոտ 600 գրառում, իսկ ակումբի անդամներից ստացա տարբեր տեղեկություններ, և օգնություններ: Եվ այսօր ես ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ակումբի բոլոր անդամներին, որոնք փորձում են ամեն հարցում օգնել դիմացինին: Շնորհակալություն եմ հայտնում Բոլոր ղեկավարներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ակումբը կարողանում է պահել իր կարգախոսը: Մի խոսքով. Շնորհակալություն «ԴԱՐ ակումբ»:love

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ ծնունդը

Շնորհավոր :)

Ուրվական
21.11.2008, 23:02
Արդեն 2 տարեկան: Արտակ ջան, Արթուր ջան, Անահիտ ջան, բոլոր ակումբցիներ ջան, հա, Նոր ջան, դու էլ, որ ասեցիր ակումբի մասին, ձեզ ինչքան էլ շնորհակալություն կամ ինչ-որ ուրիշ բան ասեմ, մեկ ա, քիչ ա նկարագրելու ու բացատրելու այն ամենը, ինչ տվել ա էս անկյունը, էս տեղը ինձ: Արդեն երկու տարի ա, սենց ասում ենք, բայց ինչ մեծ ժամանակ ա, չէ՞: Կարելի ա ասել, որ կյանքիս, իմ ձևավորման մի փուլն այստեղ եմ անցկացրել: Մի խոսքով, ձեր կենացը, ու իմն էլ:oy, հոբելյար եմ, մի քիչ ուշացած, բայց տեղին:
Էհ, Աստված:drinks

Ուզում եմ մինչ հաջորդ ակումբային ծնունդդ քեզ անսահման երջանիկ տեսնել:aha:)

Շնորհավորում եմ Գոռ ջան: Քեզ երջանկություն, սեր (փոխադարձ սեր) ու լիքը փող եմ ցանկանում:): Հա մոռացա մեր ազգին էլ խաղաղություն:

Շնորհավոր Գոռ ջան, Ասպիրանտուրա ընդունվես :ok

1 տարի առաջվա մեջբերածս շնորհավորանքներից մենակ ընդգծածս ա աչքիս կատարվելու:angry:
Բանակ կգնամ:
:D
Դե, կարաք շնորհավորեք:

Selene
22.11.2008, 12:12
Շնորհավոր, Գոռ ջան;) Քո ու մեր ակումբի կենացը :drinks
Ես էլ եմ երկու տարեկան փոքրիկ ակումբցի, քեզանից օրերով էլ փոքր եմ :erexa :P
Իսկ էն, որ անցյալ տարվա շնորհավորանքներից մենակ ընդգծածդա կատարվելու, հլը դեռ շուտա ասելու:ok:)
Ակումբ ջան, ապրես, որ կաս:love Չուկ, Ուլուանա, Արթուր և մնացած նրանց, ում «մատը խառն է» այս լավ գործում:), շնորհակալություն:love:oy