PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ուսուցիչները…



Cassiopeia
08.09.2006, 15:28
Բոլորն էլ դպրոցում ունեցել են կամ ունեն չսիրած ուսուցիչներ… Բայց չգիտես ինչի, դրանց մեջ գերակշռում են քիմիայի ուսուցիչները: Ո՞րն է նրանց մեղքը…

Ուլուանա
08.09.2006, 16:10
Հետաքրքիր է, իսկապես ես էլ եմ շատ լսել «չարաբաստիկ» քիմիայի ուսուցիչների, իսկ ավելի ճիշտ՝ ուսուցչուհիների մասին։ Բայց ես ինքս չեմ կարող ասել, թե իմ քիմիայի ուսուցչուհին իմ ամենաչսիրած ուսուցչուհին է եղեկ, չնայած սիրած ուսուցչուհիների թվին էլ չի պատկանել։ Իսկ ավելի ճիշտ՝ ես երկու քիմիայի ուսուցչուհի եմ ունեցել, որոնցից մեկն ինձ առանձնապես չէր սիրում, բայց նորմալ էր վերաբերվում, իսկ մյուսը հեչ չէր սիրում։:D Իսկ ես իրենց երկուսի նկատմամբ էլ անտարբեր էի, չնայած պետք է խոստովանեմ, որ երկուսն էլ դաս բացատրելու տեսակետից բավականին հաջող էին։ :oy Բայց ասեմ նաև, որ երկուսն էլ որպես մարդ ոչ միայն խիստ էին, այլև ահավոր չոր, կոպիտ ու համարյա անզգացմունք։
Երկրորդ քիմիայի դասատուն ինձ չէր սիրում հետևյալ պատճառով։ Ես 10-րդ դասարանում տեղափոխվել էի Եղվարդ՝ 9-րդ դասարանի գնահատականներս տեղափոխելով նոր դպրոց։ Եղվարդի դպրոցում 10-րդ դասարանում քիմիա անցնում էին, իսկ Երևանի դպրոցում քիմիա անցնում էինք մինչև 9-րդ դասարանը, և այդ գնահատականը պետք է գնար ատեստատ։ Այսինքն՝ օրենքով ես ազատված էի 10-րդ դասարանում քիմիա անցնելուց, իսկ իմ նոր դասարանի ուսուցչուհին, որը, փաստորեն, իսկի իմ ուսուցչուհին չէր, քանի որ ես քիմիայից ազատված էի, ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես չեմ վայելելու իր դասերը։ Ու անընդհատ առիթ էր փնտրում ինձ «կպնելու»։ Դե, ես դասերին միշտ նստում էի, բայց չէի մասնակցում, իսկ ինքը մնում-մնում հիշում էր այդ «ողբերգության» մասին ու աննկարագրելիորեն բորբոքվում։ :{

StrangeLittleGirl
08.09.2006, 17:09
Տարօրինակ է, ինչու՞ հենց քիմիա… Կոնկրետ իմ քիմիայի ուսուցչուհին այն շատ քչերից է եղել, որ եթե օգուտ չի տվել, ապա վնաս էլ չի պատճառել: Ճիշտ է՝ ես նրա առարկան շատ վատ գիտեմ, բայց, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում, ապա շնորհակալ եմ թեկուզ այդ քիչ գիտելիքների համար, որոնք բավարարել են համալսարանում քիմիայի հետ կապված հարցերս լուծելուն:

Riddle
08.09.2006, 18:48
Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում::oy

StrangeLittleGirl
08.09.2006, 18:51
Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում::oy

Չլինի՞ բուհում քեզ Ավագյանն է դասավանդել: Էնպես նկարագրեցիր, որ ես միանգամից իմ դասախոսին հիշեցի:D
Բայց նրան շատ էի սիրում, ինքն էլ ինձ, չնայած չէի սովորում:

otar
08.09.2006, 21:12
կար մեկյ հին դպրոցում բայց եդքան էլ վատյ չեր... ուղակի ինձ չէր սիրում... իսկ վարժարանի ուսուցիչս :hands :love խոսք չկա

kiki
08.09.2006, 23:33
չէ , քիմիայի ուսուցիչներիս չեմ կարող ասել որ չեմ սիրել ...
հին դպրոցում երկուսն էին , մեին չեմ հիշում անգամ, մյուսը տիկին Պետրոսյանն էր , ինձ շատ էր սիրում , ու համարում էր իր լավագույն աշակերտուհին, հետագայում անգամ քույրիկիս հետ էր իմ մասին խոսում ու ինձ օրինակ բերում,չնայած կարող եմ խոստովանել, որ էնքան էլ շատ չէին քիմիայի գիտելիքներս,պարզապես ընդհանուր ֆոնի վրա լավ էի երևում ...
մյուս ուսուցիչս արդեն Ֆիզմաթ դպրոցում պարոն Հովհաննիսյանն էր, մի մեծ մարդ ում չգիտես ինչու մեր դասարանը շատ էր սիրում բարկացնել: միայնակ մարդ էր, էս վերջերս իմացա որ մահացել է, իսկ թաղումը իր դասղեկական դասարանն էր կազմակերպել , դե երևի դպրոցի տնօրինության օգնությամբ : ու պետք է նշել, որ ես այդպես էլ անօրգանական քիմիա չսովորեցի : ցավոք գերազանց էի միշտ ստանում, բայց չկարողացա լավ տիրապետել :
այ վերջին ուսուցչուհիս , Սուսաննա Սերգեևնան էր, որին շաաաաաաաաա էի սիրում: շատ համակրելի տիկին է, լավ ուսուչուհի: նրա հետ ես սովորեցի օրգանական քիմիա, ու բավականին սիրեցի այդ առարկան : Այդպիսի ուսուցիչները, որ իսկապես կարողանում են նյութը դասարանում մատուցել ու աշակերտներին էլ հավաքած պահել, շատ պիտի լինեն, բայց ...
մի խոսքով, ես այդ մարդկանց մեջ չեմ ;)

Cassiopeia
09.09.2006, 10:06
Թեման ինքս բացեցի, բայց չգրեցի իմ կարծիքն իմ քիմիայի ուսուցչուհու մասին: Խոստովանեմ, որ մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ եմ: Բայց դպրոցական տարիներին քիմիա առարկան իմ մոտ բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել (ինչպես նաև մնացած մյուս առարկաները, բոլորն իմ համար հավասար էին): Ընդհակառակը, քիմիայի ուսուցչուհուն բացարձակապես չէի սիրում: Մեր դասարանն առիթը բաց չէր թողնում խեղճ կնոջ դասերին չնստելու համար: Միշտ փախնում էինք դասից ու միշտ բախտի բերմամբ թե պատահմամբ լուսամուտը բաց թողնում: Ու մեր վրա փոխանակ խոսեին այն բանի համար, որ դասի չենք նստում, նկատողություն էինք ստանում, որ լուսամուտը բաց թողած դասից փախել ենք:D
Բայց ընդունվելով Քիմիական ֆակուլտետ, զգացի որ մնացած բոլորի համեմատ քիմիա ավելի լավ գիտեմ և սկսեցի հավատալ, որ իրոք քիմիան որպես գիտություն արժե սիրել:

Kita
09.09.2006, 10:39
իսկ ես ունեի…ինքը ինձ չէր սիրում. ինքը հավատացյալ էր, իսկ ես ուրախ երեխա էի… և միշտ 4 էր դնում…:angry բայց նենց անմեղ դեմքով… սպանելը քիչ է…

Esmeralda
09.09.2006, 10:53
Ամենասիրածս ուսուցչուհին եղել է քիմիայինը:)
շատ լավ կին էր, և ինքն էլ ինձ էր շատ սիրում...
Իսկ ընդհանրապես ունեցել եմ քիմիայի չորս ուսուցչուհի... առաջինը սովորական կին էր.... երկրորդը շատ լավ մասնագետ էր և շատ լավ մարդ..... իմ քաղաքի լավագույն մասնագետներից էր.... երրորդն այնքան էլ բարի չէր.... մեզ բերում էր ընդունելության քննության գրավորներից ստուգողական աշխատանք տալիս.... բայց ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել.... բոլորն էլ սիրել են ինձ....
Իսկ չորրորդ արդեն իմ սիրած ուսուցչուհին էր.... մինչև հիմա էլ գնում եմ դպրոց ու պարտադիր այցելում նրան:)

Հ.Գ. իսկ ինչո՞ւ հենց քիմիայի ուսուցիչներն են վատը..... օրինակ ինձ համար պատմության ուսուցիչներից էն կողմ................................

_DEATH_
09.09.2006, 12:52
Ես ինչ մեղք ունեմ, որ բոլոր ուսուցիչների վրա լավ տպավորություն եմ թողնում:D :P , առաջին քիմիայի ուսուցչուհուս սիրած աշակերտ էի, ետի էն դեպքում, երբ քիմիայից՝ պարբերական աղյուսակից ու ատոմի կառուցվացքից բացի ուրիշ բան չգիտեմ:oy , բայց տարեկանս 5 դրեց:P , 2-րդ ուսուցչուհին դասղեկս էր, ու իմ ամենաչսիրածս դասղեկը, երեխաները ուզում են ուրախանաին, ինքը մենակ լուրջ տեղեր էր տանում՝ թանգարան, պատկերասրահ, թատռոն…, ու էնքան շատ էր խոսում (հաշվել եմ՝ վարկյանում 3 բառ հաճախությամբ:D ), ու ես էլ որ քիմիյից բան չէի հասկանում, դասամիջոցին ականջներս ուռած ուզում էի սպանեի իրան:diablo , իսկ իմ երրորդ դասախոսին էսօր արաջի անգամ տեսա, բարետես 25-30 տարեկան դասախոսուհի էր:ok , ու շատ քիչ էր խոսում:P

docart
10.09.2006, 10:46
Քիմիան դպրոցում իմ ամենասիրած առարկան էր: Ուսուցչուհուս սիրված աշակերտներից էի: Օլիմպիադաների էր պատրաստում ինձ: Միշտ հաղթում էի: Ուրիշ երկրներում միջազգային օլիմպիադաների էլ եմ մասնակցել: Բայց դե 10-րդ դասարանում մեր հարաբերությունները փչացան ու ես սիրված աշակերտից դարձա ամենաչսիրվածներից մեկը:

StrangeLittleGirl
26.10.2006, 20:09
Կոնկրետ իմ քիմիայի ուսուցչուհին այն շատ քչերից է եղել, որ եթե օգուտ չի տվել, ապա վնաս էլ չի պատճառել: Ճիշտ է՝ ես նրա առարկան շատ վատ գիտեմ, բայց, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում, ապա շնորհակալ եմ թեկուզ այդ քիչ գիտելիքների համար, որոնք բավարարել են համալսարանում քիմիայի հետ կապված հարցերս լուծելուն:


Ընդհակառակը, քիմիայի ուսուցչուհուն բացարձակապես չէի սիրում: Մեր դասարանն առիթը բաց չէր թողնում խեղճ կնոջ դասերին չնստելու համար: Միշտ փախնում էինք դասից ու միշտ բախտի բերմամբ թե պատահմամբ լուսամուտը բաց թողնում: Ու մեր վրա փոխանակ խոսեին այն բանի համար, որ դասի չենք նստում, նկատողություն էինք ստանում, որ լուսամուտը բաց թողած դասից փախել ենք
Կասեի՞ք, որ երկու գրառումներն էլ նույն մարդու մասին են: :D

John
26.10.2006, 21:30
Քիմիայից 0 եմ: բան չգիտեմ… չգիտեմ, թե ոնց եմ վերջում մի հատ 3 պոկելու… բայց դասատուն լավնա, իրան շատ եմ հարգում…

Artgeo
26.10.2006, 22:48
Մեր քիմիայի ուսուցչուհին 80 քանի տարեկան կույս էր: Երբեմնի լավ մասնագետը տառապում էր թույլ հիշողությամբ, վատ տեսողությամբ և ոչ ադեկվատ վերաբերմունքով...

Intel
27.10.2006, 22:29
մեր քիմիայի դասատուն ինձ վարժարանում 2 կիսամյակ 2 ա դրել, ու ես մինճև հիմա զզվում եմ էտ առարկայի դպրոցական կուրսից, ՅԱԽԿ:

Cassiopeia
27.10.2006, 22:36
մեր քիմիայի դասատուն ինձ վարժարանում 2 կիսամյակ 2 ա դրել, ու ես մինճև հիմա զզվում եմ էտ առարկայի դպրոցական կուրսից, ՅԱԽԿ:
Իսկ ո՞ր վարժարանում ես սովորել… Հո պոլիտեխնիկինը չի՞

Վազգեն
27.10.2006, 22:56
Իմ համար քիմիան ամենաանհետաքրքիր առարկաներից մեկն է եղել դպրոցում՝ չնայած քիմիան որպես գիտություն հետաքրքիր բաներ ունի, որովհետև շատ բաներ ֆիզիկա է։ :P
Բայց ֆիզմաթում քիմիայի դասերը հետաքրքիր էին անցնում դասատուի ձայնի շնորհիվ։ :D
Իմ քիմիայի դասատուն Ավետիսյանն էր։ Ինքը միշտ ընենց ոգևորված ձայնով էր խոսում, որ անկախ ինձանից ես էլ էի ոգևորվում ու քունս փախնում էր։ :D Լավ դասատու էր։:)

Lapterik
28.10.2006, 10:58
Իմ համար քիմիան ամենաանհետաքրքիր առարկաներից մեկն է եղել դպրոցում՝ չնայած քիմիան որպես գիտություն հետաքրքիր բաներ ունի, որովհետև շատ բաներ ֆիզիկա է։ :P
Բայց ֆիզմաթում քիմիայի դասերը հետաքրքիր էին անցնում դասատուի ձայնի շնորհիվ։ :D
Իմ քիմիայի դասատուն Ավետիսյանն էր։ Ինքը միշտ ընենց ոգևորված ձայնով էր խոսում, որ անկախ ինձանից ես էլ էի ոգևորվում ու քունս փախնում էր։ :D Լավ դասատու էր։:)
Վայ դու էլ ես ֆիզմաթցի եղե՞լ: Իմ դասատուն էլ էր Ավետիսյանը, մինչև 8-րդ դասարան լավ քիմիաէի սովորում, ուզում էի բժշկական գնայի, հետո բժշկականի հույսը մեռնում էր, 10-ում էլ արդեն որոշեցի ֆիզֆակ, ու էլ ինչ քիմիա, ինչ բժշկական::( :(

Լոս
01.11.2006, 01:44
լավ ուզուցչուհի չէր, զգացմունքներից էլ կարծես կիլոմետրերով հեռու. Իսկ առանձին դեպքերում որոշ աշակերտների քթից բերում էր.
--միստ կպոկեմ, բուռտ կդնեմ-- այ սենց ձևի ուսուցչուհի էր

Ուլուանա
01.11.2006, 11:45
լավ ուզուցչուհի չէր, զգացմունքներից էլ կարծես կիլոմետրերով հեռու. Իսկ առանձին դեպքերում որոշ աշակերտների քթից բերում էր.
--միստ կպոկեմ, բուռտ կդնեմ-- այ սենց ձևի ուսուցչուհի էր
Հետաքրքիր է, երկու քիմիայի ուսուցիչ եմ ունեցել, երկուսն էլ քո ասածի պես զգացմունքներից կիլոմետրերով հեռու էին... Տեսնես ինչի՞ց է... :esim

kristal
01.11.2006, 12:06
Իմ քիմիայի ուսուցչուհին եղել է մեր ուսմասվարը և այդ պատճառով կարելի է ասել,որ տարվա մեջ երեվի 10 անգամ ենք դաս արել այն ել ինքը չեր գալիս ուրիշ դասատու էր տալիս……………ինքը գործեր ուներ:hands

Shauri
01.11.2006, 15:36
Փոքր ժամանակ շատ էի սիրում փորձանոթներով խաղալ, տարբեր նյութեր խառնել իրար: Դպրոցական տարիներին երազում էի քիմիկոս դառնալու մասին, որ իմ սիրած "գործով" զբաղվեմ :love Բայց այդ ամենը` մինչ այն պահը, երբ սկսեցինք դպրոցում քիմիա անցնել :[ Վարժարանիս ուսուցչուհին ինչ-որ բուհի դասախոս էր ու չնայած լավ մասնագետ լինելուն` բացարձակապես չէր պատկերացնում, թե ինչպես պետք է դպրոցական ծրագիրը բացատրել երեխաներին որ բան հասկանան :noti արդյունքում դասարանում ոչ ոք ոչինչ չէր սովորում... Միայն անգիր էին անում :(

Այս ամենից զատ` գնահատման շատ "յուրօրինակ" մեխանիզմ ուներ, որտեղ 5բալանոց համակարգը համապատասխանեցրել էր 15բալանոցին :o Գնահատում էր 2-, 2+, 3-, 3, 3+, 4-, և այդպես շարունակ... Մի անգամ ուսուցչանոցի կողքով անցնելիս լսեցի, թե ինչպես էր ուսուցիչներից մեկին հպարտորեն պատմում, որ մեր դասարանի Տիգրանը տարեսկզբին "2-ից հանածի" աշակերտ էր, իսկ հիմա դարձել է 3+-ի... :D

Մի ուրիշ դրվագ` տղաներից մեկը ոգևորված դաս էր պատմում /լավ էր սովորել/, ինչից հետո ուսուցչուհիս սկսեց գովել, "Ապրե'ք, Արտա'կ /աշակերտներիս Դուք-ով էր դիմում, ինչն իր հերթին շատ անսովոր էր ու այդ իսկ պատճառով` տհաճ/, տեսնում եք ինչքան է աշխատել տղան այսօր, շատ գոհ եմ Ձեզնից, եթե այսպես շարունակեք, շատ առաջ կգնաք, զգալի առաջընթաց եմ նկատում Ձեր պատասխաններում, ապրե'ք, <3->!!!" :angry <3->-ը լսելով` խեղճ Արտակը թևաթափ եղավ ու գունատ դեմքով վերադարձավ իր տեղը... :(

Մի տարի այս ուսուցչուհու մոտ սովորելուց հետո քիմիայի հետ որևէ առնչություն ունենալու բոլոր ցանկություններս հօդս ցնդեցին... :bye

Հ.Գ. Այն էլ ասեմ, որ էդքան չհասկանալով հանդերձ` ինձ 4 դրեց, որ 8-ի համարյա գերազանցիկ ատեստատիս միակ 4ն էր...

Լոս
01.11.2006, 17:16
Հետաքրքիր է, երկու քիմիայի ուսուցիչ եմ ունեցել, երկուսն էլ քո ասածի պես զգացմունքներից կիլոմետրերով հեռու էին... Տեսնես ինչի՞ց է... :esim
քիմիայի ուսուցչուհիները երևի իրականում դժգոհ են իրենց շռայլված պաշտոնից։ Իրենց թվում է թե անլուրջ գործի վրա են։։ Եթե նկատելեք քիմիայի ուսուցչուհիների շարքերում պռոֆ մանկավարժերը քիչ են։ այդպես չե՞։ հենց դրա համար էլ զգացմունքներով փակվում են, իրենց վեր են դասում։

Lionne_en_Chasse
01.11.2006, 17:56
Իսկ իմ քիմիայի ուսուցչուհին շատ լավն էր, 8-րդ դասարանում դարձավ իմ դասղեկը, որից հետո էլ ավելի սիրեցի նրան: Զգացմունքային, սրտացավ, ուշադիր, հումորի զգացումով կինն էր...իսկ մեր դասարանը դպրոցի ամենա...չար դասարանն էր, խեղճը ոնց էլ գլուխ էր հանում: Առաջին տարիներին շատ էի սիրում քիմիա, երբ փորձանոթներով քիմիական նյութեր էինք խառնում, հետո չգիտեմ ինչու զզվեցի քիմիայից, ֆիզիկայից ու մաթեմներից :[ : Բայց ճարս որն էր, պետք է սովորեի ու 5-ին համապատասխան սովորեի :[
Այ իմ ֆիզիկայի դասատուն էր ( կլիչկեն ՝ մոլեկուլ) ձեր նկարագրած ստեռվաներից :[ :

Intel
02.11.2006, 00:56
Իսկ ո՞ր վարժարանում ես սովորել… Հո պոլիտեխնիկինը չի՞
ինքն ա որ կա

Ուլուանա
02.11.2006, 12:08
Փոքր ժամանակ շատ էի սիրում փորձանոթներով խաղալ, տարբեր նյութեր խառնել իրար: Դպրոցական տարիներին երազում էի քիմիկոս դառնալու մասին, որ իմ սիրած "գործով" զբաղվեմ :love Բայց այդ ամենը` մինչ այն պահը, երբ սկսեցինք դպրոցում քիմիա անցնել :[
Մենք էլ էինք փոքր ժամանակ տենց փորձեր անում անոթներով և ոչ միայն։ :hands Հիշում եմ, հայրս մի մեծ տուփ էր առել՝ "Юный химик" անունով, մեջը լիքը պարագաներ կային զանազան փորձեր անելու համար, նաև մի ուղեցույց գրքույկ կար հետը, հայրս կարդում էր, բացատրում, ու ես, Արշակը և քույրս հայրիկիս գլխավորությամբ լիքը փորձեր էինք անում։ Ահագին հետաքրքիր ու զվարճալի էր։ :D Ինչեր ասես որ չէինք ստանում էդ փորձերի արդյունքում։ Էդ ժամանակ ես էլ ինչ-որ հեքիաթային պատկերացումներ ունեի քիմիայի մասին, կարծում էի, թե քիմիան հենց էդ հավես փորձերն են։ :D Բայց հետո, երբ առարկան անցանք, ամեն ինչ բոլորովին ուրիշ լույսի տակ տեսա... :oy

Riddle
02.11.2006, 13:45
Դպրոցում իմ քիմիայի ուսուցչուհու բերանը բուրում էր բավականին բուռն կերպով: Ես առաջին սեղանին էի միշտ նստում, ինքն էլ սովորություն ուներ գալ, ու հենց իմ սեղանին հենված դասն անցկացնել: Ես զոհվում էի::noti

Juventus
03.11.2006, 19:54
Լսել եմ որ կատակով ասում են թե առարկայի մեջ շատ թունավոր նյուտեր կան դրանից է:

Բայց ես իմ քիմիայի դասատուին շատ հարգում ու սիրում էի:

Ուրվական
27.11.2006, 21:47
Էս ինչ լավ թեմա էր, չէի նկատել:Չգիտեմ ում մոտ ոնց, իմ քիմիայի ուսուցիչը աշխարհի լավագույն ուսուցիչն է ու իմ ամենաթանկագին մարդկանցից մեկը:Եթե ձեր քիմիայի ուսուցիչը լավը չի եղել, ուղղակի ձեր բախտը չի բերել:Իսկ, այ իմ ուսուցիչը առաջին հերթին եղել և մնում է կյանքիս համար առաջին ուսուցիչը:Կարծում եմ, եթե նրա անունը տամ, այդ ոլորտից շատ մարդիկ կճանաչեն նրան, բայց կարիք չկա:

Մանե
28.12.2006, 18:04
Ասեմ որ ես իմ քիմիայի ուսուցչուհուն շաաաատտտտտտտ եմ սիրում.Նա մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից և լավագույն մարդկանցից մեկն է

Mesrop
28.12.2006, 20:29
այս թեմայում համեստորեն կլռեմ... :D

Մանե
28.12.2006, 20:32
այս թեմայում համեստորեն կլռեմ... :D
Խի դասատուդ էդքան վա՞տն ա

arman1993
13.01.2007, 15:06
ես շատ եմ լեսլ որ երեխաների մեծամասնությունը չի սիրում իր քիմիայի ուսուցչին կամ ուուցչուհուն,բայց ես այդ կարծիքին չեմ : որովհետև նա ինձ համար լավն է և դաս բացատրելուց և թե երեխաներին վերաբերելուց ::) :)

asho
16.01.2007, 20:18
Օրինակ իմ քիմիայի դասատւն շատ լավն ա: Ես ուրիշ քիմիայի դասատու չեմ ճանաչում, դրա համար ոչ մի վատ բան չեմ կարա ասեմ դասատուների համար: Իմ քիմիայի դասատուն մեր դպրոցում մի հատ ա, էլ քիմիայի դասատու չունենք: Ինքը ինձ շատ ա սիրում ու ես ել իրան:

Ներսես_AM
17.01.2007, 22:13
Ասեմ որ ես իմ քիմիայի ուսուցչուհուն շաաաատտտտտտտ եմ սիրում.Նա մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից և լավագույն մարդկանցից մեկն է
Ավետիսյանըըըը.....:love
Ես էլ երբ ֆիզմաթ եմ գալիս առաջինը իրեն եմ ուզում տեսնել…

Արսեն
18.01.2007, 00:14
Քիմիայիս դասատուից վախենում էինք, հետո տեղափոխվեցի քիմիական թեքումով դպրոց, ու քիմիայիս դասատուն մեր տնօրենն էր: Շատ լավ էր դասավանդում ու սիրեցի քիմիա առարկան: հիմա քիմիական ֆակուլտետւմ եմ սովորում...

Srtik
22.04.2007, 10:51
Քիմիայի առաջին ուսուցիչս գյուղի գինեգործարանի նախքին աշխատողներից էր: Քանի որ քիմիայի մասնագետ չկար դպրոցում, ուստի իրեն էին կանչել քիմիա, ֆիզիկա ու կենսաբանություն դասավանդելու համար: Ճիշտ է, գրագետ մարդ էր, բայց լավ հիմք չդրեց... Դասերը շատ ձանձրալի էին անցնում: Մի օր էլ, Նոր Տարուց հետո երեխեքը որոշեցին խեղճ մարդու գլխին մի օյին խաղալ: Էդ ժամանակ դոմիկում էինք դաս անում: Դասարանի ամենաչար տղաներից 2-ը մինչև դասատուի գալը թաքնվեցին դոմիկի հետևում, որ դասի ժամին "գմփուցիկ" գցեն պատուհանից նրա ոտքերի տակ...
Ես ել հենց դասատուի դիմացն էի նստում, դասին էլ ահավոր վախեցած սպասում էի, թե ուր որ է էդ բանը կընկնի վրաս ու կտրաքի, էն ել հետևի պատուհանից ներս գցեցին, բայց դե էլի խեղճ մարդը «լեղաճաք» եղավ: Հա՛, ինքը մեր դասղեկն էլ էր, բայց էդ դեպքից հետո հրաժարվեց դասղեկությունից;:(
Հետո քիմիայի իսկական մասնագետ բերեցին: Ահավոր խիստ մարդ եր, բայց այնպես էր ման գալիս, որ ակամայից մարդու ծիծաղ էր գալիս, իսկ թե հանկարծ նկատում էր ինչ-որ մեկը ծիծաղում է, «վայը» էդ երեխուն տարել էր: Հանկարծակի բարկանալու հակվածություն ուներ: Մի օր տղաներից մեկը չեմ հիշում ինչ անհամեստ հարց տվեց, բոլորը սկսեցին ծիծաղել, էս դասատուն էլ հարձակվեց աղջիկներից մեկի վրա ու սկսեց այնպես հարվածել նրա մեջքին ու գլխին, որ բոլորս վախից քարացել էինք մեր տեղերում: Ահավոր էր... երևի մենակ էդ աղջկան էր ծիծաղելուց նկատել...:(
Մեկ-մեկ էլ այնքան բարի էր, որ նայում ու զարմանում էինք....
Շատ էր բարկանում, երբ "քիմիայի լեզուն" չէինք հասկանում, բայց քիչ-քիչ համակերպվեց էդ մտքի հետ ու հասկացավ, որ դա մեր մեղքով չէր...
Հետո, իններորդ դասարանում որ գնացի «Քվանտ» վարժարան, ոչինչ չգիտեի քիմիայից: Ուսմասվարից հատուկ թույլտվություն վերցրինք, որ թողի քիմիայի դասատուն հետս մասնավոր քիմիա պարապի... Մի ամիս պարապելուց հետո ահագին առաջ գնացի ու սկսեցի սիրել էդ առարկան: Հետո էլ, դասարանից մի քանի հոգի, իմ առաջադիմիությունից ոգևորված՝ սկսեցին պարապունքի գալ...Արդեն սկսում էի ձանձրանալ, որովհետև նույն բաները նորից ստիպված պետք է լսեի, ուստի թողեցի պարապունքը:
Միշտ բարձր էի ստանում դասարանում, բայց քննությանը չէի պարապել, ԱՄՆ գալով էի տարված, 4 էի ստացել: Նավասարդյանն էլ նեղացել էր...Նրա վերջին խոսքերը միշտ հիշում եմ. «Ամո՛թ քեզ, Նառա»::( (Քննության համար էր ասում):

StrangeLittleGirl
22.04.2007, 11:35
Դժբախտաբար, ես այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որ քիմիա անցել եմ նաև համալսարանում: Մեզ մոտ ընդունվելիս երեք առարկաներից (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա) դիմորդի ընտրությամբ երկու քննություն են հանձնում: Ես ընտրել էի ֆիզիկան ու կենսաբանությունը:
Հենց առաջին օրը մեր քիմիայի դասախոսը մեզ վախեցրեց, թե քիմիա չպարապած ուսանողները լավ չեն հասկանա, նրանց համար դժվար կլինի և այլն: Սկզբից էլ մեզ թարս էր նայում, միշտ ցածր էր գնահատում: Ես էլ, լինելով միամիտ ուսանողուհի, քիմիայի հետ գլուխ չդրեցի, առանձնապես լավ չէի սովորում: Առաջին հարցումս (ձեր լեզվով՝ միջանկյալ) «6» էի ստացել (ձեր լեզվով՝ «3»): Ուրախությանս չափ չկար: Զարմացել էի, որովհետև բազմաթիվ «քիմիա պարապածներ» էլ էին նույնը ստացել… իսկ երկրորդ հարցումը… դե բոլոր տոմսերը ճարել էինք, իրար մեջ բաժանել, թե ով որն է գրելու: Երբ դասախոսը տոմսերը բաժանեց, կայծակնային արագությամբ հասցրեցինք փոխել դրանք, ձեռք բերել մեր ուզածները: Այդպես ես բավական բարձր կստանայի, եթե մի խնդրի մեջ սխալ չանեի: Այնուամենայնիվ, էլի բարձր պետք է ստանայի: Երբ գնացի գնահատականս իմանալու, պարզվեց, որ «7,4» եմ ստացել: Գրավորս վերցրեցի, նայեցի: Ահավոր էր: Սկզբում յուրաքանչյուր հարց «1» էր գնահատվել (առավելագույնն այդ հարցի համար), իսկ հետո երբ գումարային «8,2» էր դարձել, դասախոսն այդ բոլոր «1-երը» «0,9» կամ «0,8» էր դարձրել, որպեսզի «8-ի» չհասնի. ո՞նց կլինի, որ քիմիա չհանձնածը «8» ստանա: «7-ն» էլ է նրան շատ:
Ահավոր կատաղել էի… Իսկ երբ սկսեցի քննությանը պատրաստվել, հասկացա, որ քիմիան իրականում շատ հեշտ է, պարզապես մեզ վախեցրել էին, բայց արդեն ուշ էր. «8» ստացա:

Amaru
22.04.2007, 13:06
Քիմիայի իմ առաջին ուսուցիչը ինձանից երևի տասը տարի ա մեծ)) Նրա դասերը միշտ նենց հավես էին անցնում...իրան իրա դասը հետաքրքիր չէր, գալիս նստում էր, մենք էլ ֆուտբոլ էինք խաղում... :D :oy
Հիմա նրա փոխարեն նորմալ ուսուցչուհի ունենք ու էս տարի վերջապես սովորել ենք սկսել... Բայց մեկ ա առարկան չեմ սիրում...

Mari
23.04.2007, 13:10
Վայ մինչև հիմա էլ որ հիշում եմ քիմիայի դասերը, փշաքաղվում եմ:[ Դասատուից ահավոր վախենում էինք: Մի հատ դպրոց էր, մի հատ քիմիայի դասատու: Ու թարսի պես էդ դասը ոնց որ վերջ չունենար: Նախ ասեմ, որ դասը վախից չէի կարում սովորել, ստիպված անգիր էի անում: Նկարագրեմ դասը: Դասատուն չոր, կոպիտ ու անհասկանալի էր քիմիական բանաձևերի նման:Ներկա-բացակա որ անում էր դասատուն, մենք էդ ընթացքում աղոթում էինք /բառիս բուն իմաստով/, որ հանկարծ մեզ չհարցնի: Ես էլ միշտ ձեռքիս մեջ խաչ էի պահում ու ավելի ինքնամոռացությամբ աղոթում:Մեկ էլ ձեռքներիս ափի մեջ մատյանով մեր համարն էինք գրում ու ձեռքներս պինդ փակում: Մեկ-մեկ բախտս բերում էր: Ինքն էլ գոռգոռում էր, թե «արա ձեններդ կտրեք, թողեք կենտրոնանամ»: Ինչ իմանար, որ աղոթում էինք:Մեկ-մեկ բախտս բերում էր: 10-րդ դասարանում էլ վերջին դասերն էր, հանդիսավոր կերպով հայտարարեց, որ քառորդս 4 է դնելու /մեդալի էի հավակնում:pioneer /: Իսկ նախադեպը արդեն կար. եղբորս 8-րդ դասարանում 4 դրեց, ու կարմիր ատեստատ չստացավ եղբայրս::angry Դե ստիպված հին հայկական մեթոդով /կաշառք:secret / 5 դրեց:
Բացի դա 3 տարի քիմիա անցանք, գոնե մի հատ փորձանոթ էլ չտեսանք: Ու հետաքրքիրը ինչն է. դասից դուրս ինքը շատ լավն էր: Հիմա եթե երկար ժամանակ չեմ տեսնում դասատուիս, նույնիսկ սկսում եմ կարոտել...

Ձայնալար
27.04.2007, 11:27
Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում::oy

loooool հանկարծ կարդացի այս գրառումը ու շատ դուրս եկավ, իմ մոտ լռիվ նույն իրավիճակն էր մի տարբերությամբ՝ դա իսկապես նույն մարդներ :cry2

Freeman
29.05.2010, 21:14
Մեր դպրոցի ուսուցչուհին էլ ինձ դուր չէր գալիս,բայց ում հետ պարապում էի շատ լավ մարդ էր

Շինարար
29.05.2010, 21:55
Դպրոցում ամենասիրածս ուսուցչուհին քիմիայի ուսուցչուհին ա եղել, չնայած քիմիայից թույլ էի, բայց մի այլ կարգի կենսաբանություն էի սովորում՝ օլիմպիադաներով, բանով, այ մարդ չեք կարու՞մ հնենց գրառում անեք, որ ձեռի հետ գլուխ չգովաք, հա ինչ էի ասում, դրա համար մի թեթև ներում էր քիմիան աչքաթող անելս, ուզում էի բժշկական ընդունվեմ, ինքը ինձ համոզեց, որ պետք չի ինձ, չգիտեմ՝ լավ բան ա արել, թե չէ, բայց փաստորեն կյանքիս վրա մեծ ազդեցություն ա թողել, մի քիչ սառը մարդ էր, բայց ամբողջ դասարանով խելքներս գնում էր իրա համար, իսկ դպրոցում ընդհանրապես չէին սիրում իրան, մեկ էլ մեզնից առաջ երկու դասարան բարձր մի այլ դասարան կար, իրանք էին շատ սիրում, տենց բաներ:)
Իմ քիմիայիս ուսուցչուհին էլ չամուսնացած էր:8

Հայուհի
29.05.2010, 22:02
Իմ քիմիայի ուսուցի՜չը...:love Իմ ամենասիրելին էր, միաժամանակ կենցաբանություն էր դասավանդում, ջհանդամ թե Եհովայի վկայա,մեկա ընկեր Իսկանդարյանս ամենալավնաաա:love

VisTolog
22.09.2012, 13:55
այս թեմայում համեստորեն կլռեմ... :D
Իմ դասղեկը էդքան էլ վատը չէր::))

Ruby Rue
27.12.2012, 21:21
Վերջին մեկ տարվա մաթեմատիկայիս դասատուն ինձ տարօրինակ պատճառով չէր սիրում. հումանիտար «հոսքից» գնացել էի ֆիզմաթ ու բոլոր խնդիրները կարողանում էի լուծել ու դրան գումարած ընդունելության համար ոչ ոքի մոտ չէի պարապում… Էս մարդը բոլորին անուններով էր դիմում, իսկ ինձ ասում էր «աղջի՛կ ջան» :think
Ինքն էլ ոնց որ տրոլլ լիներ

http://www.wired.com/images_blogs/threatlevel/2012/03/copyright-troll.jpg :)

Էնքան ինձ տանել չէր կարողանում, որ ես ամեն ինչ անում էի, միայն թե իր դասերին լավ պատրաստված լինեմ ու բոլոր խնդիրները կարողանամ լուծել::D
Մի խոսքով իր ՝ ինձ տանել չկարողանալը ահագին օգնեց, որ մաթեմատիկա լավ սովորեմ, թեև մինչև համալսարան ընդունվելը չէի սիրում...
Մինչև հիմա երազներումս տեսնում եմ, հատկապես՝ քննություններիցս առաջ: Միշտ ասում է. «Տեսությունը սովորիր, տեսությունը...»:)

Srtik
19.06.2015, 13:12
Մի տեղ գրել էի, որոշեցի էստեղ էլ դնել։

Մեր դպրոցում բոլոր առարկաների դասատուներն անընդհատ փոխվում էին։ Պատահում էր, որ մասնագետ չէին գտնում ու պատահական մարդկանց էին կանչում դաս տալու, որոնց թվում հաճախ տասնավարտներ էին լինում։ Այդպես հինգերորդ դասարանում մեզ մաթեմատիկա դասավանդելու եկավ ընդամենը չորս ամիս առաջ դպրոցն ավարտած մի աղջիկ։ Էդ տարի դասերը հոկտեմբերին էին սկսվել, որովհետև դպրոցը վերանորոգվում էր, ուրիշ տեղ էլ չկար աշակերտներին տրամադրելու համար։ Մի ամիս տևեց, մինչև գյուղապետարանի շենքում մի քանի սենյակ ազատեցին, ու վերջապես դասերն սկսվեցին։ Հիշում եմ՝ իններորդցիների համար տեղ չկար, ուստի գյուղապետարանի շենքի առջև էին դաս անում։ Մի հատ նստարան կար, որի վրա աղջիկներն էին նստում, տղաներն էլ կանգնում էին նստարանի հետևում ու էդպես գյուղացիների աչքի առաջ՝ մրսելով, դողալով մի քանի դաս էին անում ու գնում տուն։ Անձրևոտ օրերին էլ դասի չէին գնում. էն ո՜նց էինք երանի տալիս նրանց։

Ինչևէ, շատ էինք զարմացել որ Թագուհին, արդեն՝ ընկեր Թագուհին պիտի մեզ դաս տար։ Մի կողմից էլ ուրախացել ու ոգևորվել էինք, նրան շատ էինք սիրում։ Ուրեմն գիրք-տետր բացեցինք, մեր նոր ուսուցչուհին սկսեց դաս բացատրել։ Թեման կոորդինատային հարթությունն էր, դրական և բացասական թվեր… Գլուխս ոչ մի բան չմտավ էդ կոորդինատային հարթությունից։ Հենց հարցնում էր՝ հասկացա՞ք երեխաներ, ինչ-որ մեկն ասում էր՝ չէ։

Ջղայնացավ, թե.

-Ի՞նչ կա այստեղ չհասկանալու, ես չեմ հասկանում, որոշել եք հոգիս հանե՞լ,- հետո նայեց ինձ ու հարցրեց,- դո՞ւ էլ չհասկացար։ Ամաչելով ասի՝ չէ։ Խեղճը վատ զգալով սկսեց նորից բացատրել, հետո նորից ու նորից ու նորից։ Չէ ու չէ։ Էդ անտեր կոորդինատային հարթություն հասկացությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում ուղեղիս մեջ։ Դասը պրծավ։ Ընկեր Թագուհին մոտեցավ ինձ ու սկսեց թղթի վրա գծել ու բացատրել, բայց ես արդեն ինձ դոդ էի զգում ու էդ դարդով էի տարվել, ոչ էլ լսում էի ասածները, ինքն էլ ահավոր կարմրել ու ջղայնացել էր, որ չեմ հասկանում։ Հանկարծ հաջորդ դասի դասատուն եկավ, ուսմասվարն էլ հետը, թե՝ Թագուհի, ո՞ւր ես, դու արդեն մյուս դասարանում պիտի լինեիր։ Թագուհին շփոթված հավաքվեց ու գնաց։

Հաջորդ անգամ Թագուհու փոխարեն դասարան մտավ ընկեր Ղուկասյանը։ Քսանին մոտ, բոյով-բուսաթով աղջիկ էր։ Կարծեմ Աբովյան քաղաքից էր. եկել էր կողքի գյուղում տատի ու պապի մոտ մնալու, ձեռքի հետ էլ որոշել էր աշխատել։ Ահավոր լուրջ էր, հազվադեպ էր ժպտում, դաս բացատրելուց էլ ոնց որ ինչ-որ մեկի վրա ջղայնացած լիներ, գոռալով էր խոսում։ Բայց դե էս ամենը հեչ։ Կարևորը՝ հրաշք տեղի ունեցավ։ Էս Ղուկասյանն ընդամենը հինգ րոպեում պարզ բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում կոորդինատային հարթությունն ու դրա հետ կապված ամեն ինչ։ Միանգամից սիրեցինք նրան։

Վեցերորդ դասարանում էլ մեզ ինքը դասավանդեց։ Հանրահաշվի դասին շատ բարի էր թվում, երկրաչափության դասին հոգիներս հանում էր։ Կանչում էր գրատախտակի մոտ, գրքի մեջից կորած մի խնդրի վրա դնում մատը՝ դե լուծի։ Պատահում էր, որ ծույլիկներին էր կանչում ու ինքը լուռ նստում։ Մինչև խնդիրը չլուծեին, նստել չկար։ Էդ խեղճ ծույլիկն էլ ողջ դասի ընթացքում գրում-ջնջում էր գրատախտակին, բայց ոչ մի կերպ չէր կարողանում լուծել։ Երբեմն ծիծաղներս գալիս էր, Ղուկասյանն էլ ջղայնանում էր ու ասում՝ մինչև բոլորդ էս գրատախտակի մոտ ինքնուրույն մի խնդիր չլուծեք, փոխադրվելու մասին մի գրամ անգամ չմտածեք։ Իհարկե, փուչ խոսքեր էին, բոլորն էլ փոխադրվեցին, որովհետև գարնանը Ղուկասյանը բարիացել էր։

Ամռանն իմացանք, որ նա համալսարան է ընդունվել, գնում է սովորելու ու էլ դաս չի տալու։ Էլի մնացինք առանց մաթեմի դասատուի ու սպասումների մեջ, թե ով է համաձայնելու գալ մեր գյուղ՝ մաթեմ դասավանդելու։ Արդեն դասերն սկսվել էին, բայց դեռ պարզ չէր, թե ով կլիներ։ Սկզբի մի քանի դասը չարեցինք, մի օր էլ հանկարծ մի 40 անց, արդեն ճերմակած մազերով մարդ մտավ դասարան։ Կիրովաբադցի էր. ահավոր թունդ ակցենտով էր խոսում։ Շատ կոպիտ մարդ էր, ոնց որ արհամարհանքով մոտենար մեզ։ Բացատրեց, թե բազմակյուններն ինչ են, հետո էլ տնային հանձնարարության տեղը նշել տվեց։ Ընդամենը հինգ խնդիր։ Մնացինք շշմած։ Հինգ խնդիրն ի՞նչ էր որ, Ղուկասյանը տասնհինգն էր տալիս։ Մեր զարմանքը նկատեց, քմծիծաղեց ու դուրս եկավ դասարանից։ Մի խոսքով, էդ մարդուց բան չհասկացանք։

Շուտով պարզվեց, որ Այրումից երկու քույրիկներ էին գալու դպրոցում աշխատելու։ Նրանցից մեկն էլ մաթեմ էր դասավանդելու։ Ու էդպես յոթերորդ դասարանում մեզ բախտ վիճակվեց լինել նրա աշակերտները։ Առաջին օրն էս աղջիկը դասը բացատրեց ու հինգ կամ տասնհինգ խնդրի փոխարեն գրքի տվյալ թեմայի բոլոր վարժությունները հանձնարարեց որպես տնային աշխատանք։ Բոլորիս բերանը բաց մնաց, երբ հասկացանք, որ կատակ չէր։ Հիշում եմ՝ էդ օրն ամբողջ օրը մաթեմի տնային եմ արել, հաջորդ օրը նորից նույն դասն ունեինք, նոր դաս բացատրեց ու էլի բոլոր վարժությունները հանձնարարեց։ Գժվեցինք։ Խոսել չէինք կարողանում հետը, ահավոր ագրեսիվ էր իրեն պահում։ Հիմա որ հիշում եմ, բոլոր նոր եկած դասատուներն էլ էդպես էին իրենց պահում։ Երևի իրենց թվում էր, թե բանտ են եկել ու հանցավորների հետ են աշխատում։ Ահավոր կոպիտ, արհամարհական ու ագրեսիվ էին տրամադրված լինում, ոնց որ ուզեին իրենց դիրքը դնել, բայց դե որոշ ժամանակ անց փոխում էին էդ վերաբերմունքը։

Ճիշտ է, սկզբում դժգոհում էի առաջադրանքների չափից, բայց մինչև վերջ էլ լուծում էի լրիվ։ Եթե հարցեր էի ունենում, մամայիս էի հարցնում։ Մաման էլ զարմացել էր, որ էդքան վարժություն/խնդիր էի գրում, որովհետև առաջ ինքն էր միշտ նստեցնում ու դասից դուրս խնդիրներ լուծել տալիս, ստուգում, բացատրում, իսկ հիմա ես ինքս էի իմ բերանով իրենից հարցնում, թե էս ինչ բանը ոնց լուծեմ։

Դասարանի էրեխեքի դժգոհությունը գագաթնակետին էր հասել։ Ընկերուհիս էլ էր շատ ջղայնացած։ Վերջը ընկերուհուս մայրը, որ մեր դպրոցում էր աշխատում, ուսուցչուհուս հետ խոսացել էր, թե՝ էդ էրեխեքին ինչի՞ ես էդ օրը գցում, ուրիշ դասեր էլ ունեն և այլն։ Էս դասատուս էլ շատ վիրավորվել էր։ Հիշում եմ՝ էդ օրը մտավ դասարան, ասեց.

-Ես էլ ոչ մի բան չեմ հանձնարարում։ Ով ինչ ուզում է, ինչքան ուզում է, թող գրի։ Ինչ անում եք, ձեզ համար եք անում։ Հետո որ ԲՈՒՀ գնաք ու ամբողջ գիրքը հանձնարարեն, տեսնեմ՝ էդ ժամանակ ո՞ւմ եք բողոքելու։

…Ես արդեն հունի մեջ էի ընկել։ Հենց տնայիններս վերջացնում էի, հանրի ու երկրի գրքերը վերցնում էի, իջնում այգի ու սկսում հերթով բոլորն անել։ Երեկոյան էլ հարցերս ուղղում էի մամային, իսկ եթե մաման շատ էր զբաղված լինում, նոր դասատուիս էի հարցնում։ Էս դասատուս էլ տեսնելով, որ մաթեմին մատների արանքով չեմ նայում, ոգևորվում էր ու հավեսով բացատրում։ Ես էլ հերիք չի բոլոր խնդիրներն անում էի, իմ հերթին ոգևորվորվելով՝ անցնում էի հաջորդ թեմաներին։

Դասերից հետո ընկեր Գ-ն սպասում էր, որ քույրն էլ վերջացներ, միասին գնային տուն (կողքի գյուղում էին մնում), ինձ էլ ասում էր, թե տանն անելիք չունեմ, մնամ, պարապենք։ Ի՞նչ անելիք պիտի ունենայի. մնում էի, ինքն էլ սիրուն բացատրում էր հաջորդ թեմաները։ Հետո ասեց՝ բայց լավ կլինի, որ շատ առաջ չանցնես։ Ուրիշ գրքեր էր բերում, դրանց մեջի վարժություններն էի անում։ Ստուգողականն էլ դասարանի համար առանձին էր կազմում, ինձ համար՝ առանձին, որ շատ հեշտ չլիներ։ Էդպես սիրահարվել էի մաթեմատիկային։ Չէի ուզում, որ մաթեմի դասը պրծներ, շատ էի սիրում։

Ընկեր Գ-ին էլ էի շատ սիրում։ Միակ դասատուս է եղել, որի հետ այդքան մոտ եմ եղել։ Ամառային արձակուրդներին, ինչքան հիշում եմ, իրենք (ինքն ու քույրը) սկզբում գնում էին իրենց քննությունները հանձնելու (էդ ժամանակ հեռակա էին սովորում), հետո վերադառնում էին իրենց գյուղ։ Ես էլ նամակներ էի գրում, ու էդպես կապը պահպանում էինք, մինչև դասերը նորից սկսվեին։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրվել էր։ Չգիտեմ ինչու, հավատս չէր գալիս, որ էստեղից ուղարկած նամակս գյուղ կհասներ, բայց մի տարի անց մի օր մտածեցի գրել, ուղարկել, մեկ էլ տեսար հասավ։ Էդպես էլ արեցի։ Ի զարմանս ինձ, մի ամիս անց պատասխան ստացա նրանից. ուրախությանս չափ ու սահման չկար։ Գրել էր, որ ամուսնացել է ու շուտով երեխա է ունենալու։ Ու էդպես նամակագրություն սկսվեց։ Համարյա ամեն շաբաթ նամակ էի ուղարկում, մանրամասն պատմում էստեղի դպրոցից ու դասատուներից։ Մինչև հիմա էլ կապի մեջ ենք, սկզբում ահագին ժամանակ նամակագրության միջոցով, հետո անցանք էլ. փոստին, հիմա էլ սկայպի միջոցով ենք խոսում։

Ուրեմն ութերորդ դասարանում պարզվեց, որ ընկեր Գ-ին չեն տվել մեր դասարանը։ ։( Պիտի էն սպիտակ մազերով տղամարդը դասավանդեր։ Ճիշտ է, շատ չոր մարդ էր, բայց էն քչերից էր, որ իր առարկան գիտեր։ Մտնում էր դասարան, տետրերը բացել տալիս ու սկսում թելադրել նոր դասը։ Հետո նոր օրինակներ էր գրում գրատախտակին։ Շուտով նա էլ հասկացավ, որ դասարանի մեծամասնությունը դեռ չորրորդ դասարանի գիտելիք ուներ։ Դասը բացատրում էր, ինձ, Վրեժին, Ալիկին ու Մարիամին հանձնարարություն տալիս, որ դասարանում զբաղվեինք, ինքն էլ սկսում էր մնացածին տարրական մաթեմատիկա բացատրել։

Էս դասի հետ կապված երկու դեպք եմ հիշում։ Մի անգամ քեռուս հարսանիքի հինգերորդ ամյակն էր, ճաշկերույթ էին կազմակերպել։ Մինչև ուշ գիշեր իրենց տանը մնացինք, հարսանիքի կասետն էինք վերջում միացրել ու կտրվել չէր լինում։ Ես էլ մաթեմի տնայինս էդպես ձեռքի հետ կասետը նայելով արեցի։ Հաջորդ օրը դասից առաջ Վրեժը խնդրեց, որ տայի տնայինն արտագրեր։ Ժամանակ չէր ունեցել անելու։
-Մեկ ա գիտես, որ հասկացել եմ,- ասեց,- պռոստը երկար կտևի մինչև ես անեմ, տուր միանգամից գրեմ, էլի։

Ես էլ տվեցի։ Արտագրելու ընթացքում նկատեց, որ մի հատը սխալ էի գրել։ Չհավատացի։ Հետո համոզվեցի, որ իրոք սխալ էր։ Էդ ժամանակ տանել չէի կարողանում, որ տետրիս մեջ ջնջումներ էին լինում, ուստի թերթը պոկեցի ու սկսեցի նորից գրել։ Վերջին մասն էի գրում, երբ էս դասատուն մտավ դասարան ու եկավ գլխիս վերևը կանգնեց։ Տետրս վերցրեց, երկու ափի վրա պահելով՝ մոտեցրեց աչքերին, հետո դրեց նստարանիս ու գնաց իր գրասեղանի մոտ։

-Տնային աշխատանքը տանը անելու համար ա,- ասաց՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով ու մատյանը բացելով։

Հետո էլ չորս նշանակեց մատյանի մեջ։ Բան չասեցի։ Վրեժը նայեց ինձ, ծիծաղներս եկավ։ Հետո մեղավոր էր զգում ինքը, բայց դե երևի արժանի էի ես էդ չորսին։

Մի անգամ էլ Կիրովական էի գնացել պապայի հետ, բնականաբար բացակայել էի դասից։ Իմացա, որ նոր թեմա էր բացատրել, սինուս-կոսինուս և այլն, գիրքն աչքիս տակով անցկացրի, բայց ալարեցի կարգին նստել կարդալ։ Մտածեցի՝ դասի սկզբում ինքը միշտ համառոտ հիշեցնում է նախորդ դասի մասին, օրինակ էլ է լուծում, էդ ժամանակ կհասկանամ, էլի։ Էն էլ էդ օրը ձախ ոտքի վրա էր վեր կացել, թե ինչ, հենց մտավ դասարան, ինձ կանչեց գրատախտակի մոտ։

Գնացի։ Մի հատ շրջան գծեց, եռանկյուն նկարեց ու եսիմ ինչեր գրեց, կավիճը տվեց ձեռքս ու քաշվեց մի կողմ։ Ես էլ ի՞նչ գիտեմ, որ ինչ գրեմ։ Հիմա հենց ուզում եմ ասել, որ ես ներկա չեմ եղել դասին, չգիտեմ ոչինչ, էս մարդը մի հարց տալիս է։ Հենց ուզում եմ էլի ասել, ինքն էլի է խոսում։ Մի խոսքով՝ սուս արած կանգնեցի, ինքն էլ հարցերի ու կանոնների տեղատարափ լցրեց գլխիս, հետո փնթփնթաց, որ իրեն չենք հարգում… ինքն էդքան կաշվից դուրս է գալիս, որ մեզ մի բան հասկացնի, մենք էլ իր արածը ջուրն ենք թափում… Օրագիրս տարա դրեցի դիմացն ու նստեցի։

Մարիամին կանչեց գրատախտակի մոտ։ Հրամայեց չխոսել ու գրել… Մարիամն էլ դասը չէր հասկացել, հենց ձեռքը բարձրացրեց ու մի բան գրեց, դասատուն կավիճը ձեռքից վերցրեց ու ասեց՝ նստի։ Վրեժին կանչեց։ Նա էլ միանգամից ասեց՝ ես էլ չեմ հասկացել։ Զարմացավ խեղճ մարդն ու սկսեց նորից բացատրել դասը։ ։)

Նոր հիշեցի, մի անգամ էլ ասեց՝ նոր թեմա ենք անցնում։ Ես էլ նկատեցի, որ մի քանի թեմա բաց թողեց, որոնցից մեկը Կրամերի կանոնն էր։ Երբ գիրքս բացում էի, միշտ էդ էջն էր բացվում, ես էլ անհամբեր սպասում էի, որ հասնեինք էդ դասին։

Ձերքս բարձրացրի ու հարցրեցի.

-Իսկ Կրամերի կանոնը չենք անցնելու՞։

Էն որ ասում են շներին կապեք, էդ մարդուն բաց թողեք… Մի ջղայնանալ ջղայնացավ, խիստ փոշմանեցի, որ հարցրել էի։ Կարճ ասած, ասում էր, որ դրա համար ֆակուլտատիվ պարապմունք գոյություն ունի, ու եթե ես էդքան շատ եմ ուզում սովորել ու իմանալ, թե Կրամերի կանոնն ինչ ա, կգնամ իր մոտ լրացուցիչ պարապմունքների։

Մեկ էլ էս դասատուիս գոհունակ ժպիտն եմ հիշում ութի քննության վերջում, երբ թերթիկս հանձնեցի ու վերջին խնդրի պատասխանը տեսավ…

Իննում արդեն Քվանտում էի, կենսաքիմիայի հոսքում։ Էդտեղ մաթեմին արդեն մատների արանքով էինք նայում, երկրորդական առարկա էր։ Դասատուն մեր դասղեկն էր։ Որ ճիշտն ասեմ, իսկի կարգին դաս էլ չէինք անում։ Էրեխեքը համոզում էին, որ էդ մեր առարկան չի, մեզ պետք չի, ինքն էլ բան չէր ասում։ Դասարանը դղրդում էր դասի ընթացքում. բոլորը խոսում էին, ոչ մեկը մյուսին չէր լսում։ Նույնիսկ չեմ հիշում, որ ստուգողական գրած լինենք։ Հիշում եմ դասատուի մատանու ձայնը, երբ ձեռքն անդադար գրատախտակին էր խփում, որ լռեին, բայց օգուտ չկար…

Էդ էլ իմ մաթեմի դասատուները… Ճիշտ է, հետո ԱՄՆ-ում էլ եմ մաթեմ անցել, բայց էստեղի դասատուներիս մասին հավես չունեմ գրելու, առանց այդ էլ սաղ կյանքս պատմեցի։