PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կմտածես, եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ

Ineedher
05.10.2007, 15:10
Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(
Մի հատ ել հարց տամ հա, ես իրան կարոտում եմ մեռնում եմ տեսնելու ցանկությունից, բայց երբ որ տեսնում եմ խոսալու թեմա չունեմ ,ինչ խոսամ աղջկա հետ որին համարյա չեմ ճանաչում???

Kita
05.10.2007, 15:17

Ոչինչ էլ չէի մտածի, եթե նույնիսկ իմ դեպքում իմ սիրած տղային տեսնեի աղջկա հետ զրուցելուց, առավել ևս, որ ընկերս չի, եթե նույնիսկ լինել էր, իրավունք չունի ուրիշների հետ շփվելու;):B:
Խանդը, սեփականության զգացումը ոչ մի լավ բանի չի բերում, առավել ևս հարաբերություններում, չկա փոխհադարձ հարգանք, փոխզիջում, ժամանակի ընթացքում չի մնա ոչինիչ, պետք է ուղղակի սովորել վստահել սկզբից: Դրա տեղը մոտեցիր և ծանոթացիր:;) Քո դեպքում, դու ընդհանրապես իրավունք չունես մտածելու վատ բան, քանի որ տվյալ պարագայում աղջիկը ազատ է:
ՀԱջողություն քեզ;)

Ineedher
05.10.2007, 15:24
Շնորհակալ եմ Կիտա ջան.
Ես իրան ճանաչում եմ ինքնել ինձ... Ես ուղղակի տեսնում եմ ասում եմ վոնց ես, վոնց չես ու հետո թեմա չունեմ խոսալու...:(
Ինձ ինչը լոմկեց որ ինքը էտ տղու հետ զբոսնում էր ինձ տեսավ ճամփեն փոխեց... Դա նշանակումա որ ինքը ինձ չի ուզում տեսնի թե որ չի ուզում իրան էտ տղայի հետ տեսնեմ... ???:think

Sabrina
05.10.2007, 15:51
Ես նույնպես ոչինչ չէի մտածի, մարդ է, խոսում է: Իսկ այն, որ չգիտես, թե ինչ խոսել,.....լավ չէ..... Այն, որ աղջիկները սիրում են ականջներով, ապացուցելու կարիք չկա:) Աշխատիր իմանալ նրա հետաքրքրությունների մասին, պատմիր հետաքրքիր պատմություններ, ցույց տուր քո հումորի զգացումը (աղջիկները դա շատ են սիրում),եղիր համառ, բայց ամենակար?որը`անկեղծ ու ամեն ինչ լավ կլինի!!!!!
Քեզ համբերություն:)

Ineedher
05.10.2007, 15:54
Քեզ համբերություն:)

ապրես

Vishapakah
05.10.2007, 16:03
Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(

Սովորաբար «սիրած աղջիկ» անվանում տալիս են այն էակին, ում հետ կա փոխադարձ հարաբերություններ. Այնպես որ կմոտենայի սիրած էակիս և շատ հարգալից կբարևեի նրա հետի տղային.

Մի հատ ել հարց տամ հա, ես իրան կարոտում եմ մեռնում եմ տեսնելու ցանկությունից, բայց երբ որ տեսնում եմ խոսալու թեմա չունեմ ,ինչ խոսամ աղջկա հետ որին համարյա չեմ ճանաչում???

Աշխատի ծանոթանաս իրա ծանոթների հետ, ինչքան շատ ընդհանուր ծանոթ ունենաք, այնքան լավ.;)

Հ. Գ.
Բացարված չէ, որ նրան ավելի լավ ճանաչելու դեպքում, հետաքրքրությունտ նրա հանդեպ կորցնես.:)

Մականուն
05.10.2007, 16:37
Ինձ ինչը լոմկեց որ ինքը էտ տղու հետ զբոսնում էր ինձ տեսավ ճամփեն փոխեց... Դա նշանակումա որ ինքը ինձ չի ուզում տեսնի թե որ չի ուզում իրան էտ տղայի հետ տեսնեմ... ???:think

Հարցը ու՞մ էր ուղղված: Քեզ ոչ այստեղ, ոչ էլ ընդհանրապես որևէ մեկը չի կարող օգնել գտնել հարցի պատասխանը: Պատասխանը միայն այդ աղջիկը կտա………կամ էլ :)…կհամարի, որ դա քո գործը չէ:

Goga
05.10.2007, 16:54
Ոչինչ անել չես կարող, առավել ևս, երբ նրանք ընդամենը զրուցում էին:ok Բայց կան շատ հարցեր, օրինակ նա գիտի, որ սիրու՞մ ես իրեն, շատ աղջիկներ կան, որ ուղղակի այդպես փորձում են խանդ առաջացնել իրեն սիրող մարդկանց մոտ, իհարկե դա վատ քայլ է:Փորձիր հրավիրել ինչ որ տեղ նրան, հարցրու, թե ինչ հետաքրքրություններ ունի, ուշադիր եղիր նրա հանդեպ:
Հ.Գ.Առայժմ այսքանը, քանի որ հայտնի չի իրեն խոստովանե՞լ ես, թե՞ ոչ:)Համենայնդեպս քեզ հաջողություն:)

Ineedher
05.10.2007, 17:01

Չէ չգիտի բայց կարա կռահի, տեղ հրավիրել եմ չի եկել բայց ասումա դեմ չեմ հանդիպելուն

Grieg
05.10.2007, 17:02
Աղջիկների հետ շփվելիս պետք է պինդ նյարդեր ունենալ :)..
ուրիշի հետ խոսալը կարծում եմ մանրունք է որը արժանի չե ուշադրության։

Goga
05.10.2007, 17:08
Չէ չգիտի բայց կարա կռահի, տեղ հրավիրել եմ չի եկել բայց ասումա դեմ չեմ հանդիպելուն
Ճիշտն ասած մի քիչ լավ չհասկացա, համ չի եկել, համ էլ դեմ չի հանդիպելուն:thinkԴե դու էլ փորձիր կազմակերպել այդ հանդիպումը, միգուցե հաջողվի ամեն ինչ, եթե կռահել է, հնարավոր է սպասում է, թե երբ կխոստովանես:)Իսկ տղան միգուցե իր մտերիմ ընկերն է, ուղղակի ընկեր:)

Ineedher
05.10.2007, 17:49

Ընենց հաճելիա որ սենց լավատեսորեն եք մոտենում... ապրեք...:oy
խորհուրդ ես տալիս խոստովանել որ սիրում եմ, երբ որ ինքը ինձ կարգին չի էլ ճանաչում...?

Kita
05.10.2007, 18:13
Ընենց հաճելիա որ սենց լավատեսորեն եք մոտենում... ապրեք...:oy
խորհուրդ ես տալիս խոստովանել որ սիրում եմ, երբ որ ինքը ինձ կարգին չի էլ ճանաչում...?

Իսկ դու նրան կարգին ճանաչու՞մ ես::oy
Ավելի լավ է հանդիպես մի քանի անգամ, հետո խոստովանես: Ինձ համար օտար է, երբ առանց չնչին չափով մեկին ճանաճելու, արդեն սիրում ես, բայց դե: Ինչ էլ լինի դու պետք է որոշես և հականասս՝ ինչ ես իսկապես ուզում և հետո նոր քայլեր կատարես:
Իսկ ինչ ի նկատի ուներ ասելով, որ դեմ չի հանդիպելուն: Որպես ի՞նչ հանդիպելուն:
Իմ կարծիքով նա դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ է քեզնից ուզում, այնպես որ համբերություն քեզ:;)

աբոկալիպս
05.10.2007, 18:27
Եթե ընկերուհուտ տենում ես ուրիշ անծանոթ տղու հետ ուղղակի խոսալուց ոնց կարաս չխանդես ու մի երկու հատ մարդասիրական ու բարոյադաստիրակչական "թաթալոշ" չհասցնես:angry :DՀիմա նենց ժամանակներա որ չես կարա ասես եսօր ուղակի խոսումա վաղը ուղղակի ինչ կանի;):D

Lapterik
05.10.2007, 18:48
Չէ չգիտի բայց կարա կռահի, տեղ հրավիրել եմ չի եկել բայց ասումա դեմ չեմ հանդիպելուն

Մի թող, որ ինքը կռահի, ասա ինքդ, բայց լավ կլինի, որ միանգամից չգնաս ու ասես գիտես ինչ սենց սենց, բայց մարդիկ էլ կան, իրանց էտ ձևն ա հարազատ: Կարողա ինքը մտածումա էս մարդուն չեմ ճանաչում ինչի համար հանդիպեմ: Բայց կարևորը հույսդ մի կտրի: Իս ուրիշ տղայի հետ զրուցելուց տեսնելը շատ քիչ բան ա նշանակում: Կարողա դա միտումնավոր ա, կարողա չէ: Աշխատի իրար հետևից գործողություններ շատ չանես, քիչ-քիչ: Թող որ ինքը ժամանակ առ ժամանակ քեզ հիշի, հաստատ իմացի, որ չկա էնպիսի աղջիկ, որին սիրուն վերաբերմունք ցույց տան ու ինքը դրա շուրջ չմտածի:

Հ.Գ. Ժամանակին ակումբում մի հատ երկար-բարակ թեմա էր քննարկվում խոսել չխոսելու, հանդիպել չհանդիպելու մասին, տենց եմ հիշում, լինկը որ գտնեմ կդնեմ, չգիտեմ ինչքանով նման կլինի քո դեպքին:

Rossoner
05.10.2007, 22:01
Լավ կլինի իմ մոտ էլ նույննա.......

Ineedher
05.10.2007, 22:06
շնորհակալ եմ լավ խորհուրդների համար, ընգերներս ասում են որ ամեն ինչ լավա լինելու, մտածում եմ տենց են ասում որ դառդ չանեմ...
հետս ընենց քաղցրա խոսում որ մեկել հենց ընենց ուզում եմ ասեմ ես քեզ սիրում եմ, բայց ինչ եք մտածում եթե ես ասեմ իրան ու պատասխանը չե լինի հետո ավելի վատ կլինի թե շանս կտա????

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե ընկերուհուտ տենում ես ուրիշ անծանոթ տղու հետ ուղղակի խոսալուց ոնց կարաս չխանդես ու մի երկու հատ մարդասիրական ու բարոյադաստիրակչական :hands "թաթալոշ" չհասցնես:angry :DՀիմա նենց ժամանակներա որ չես կարա ասես եսօր ուղակի խոսումա վաղը ուղղակի ինչ կանի;):D

էհհ ախպեր ուր էր ինձ տենց բախտ ընգերուհիս լիներ...

Taurus
05.10.2007, 22:22
Ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ???.

մտածելու ժամանակ չկա, կտամ ետտղու բերանը կջարդեմ

Ավելացվել է 1 րոպե անց

Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(
Մի հատ ել հարց տամ հա, ես իրան կարոտում եմ մեռնում եմ տեսնելու ցանկությունից, բայց երբ որ տեսնում եմ խոսալու թեմա չունեմ ,ինչ խոսամ աղջկա հետ որին համարյա չեմ ճանաչում???

խոսա իրա մասին, էտ աղջիկներին դուր ա գալիս, բայց վատ բաներ չասես, թե չէ շատ կկարոտես

Ineedher
05.10.2007, 22:28
մտածելու ժամանակ չկա, կտամ ետտղու բերանը կջարդեմ

խոսա իրա մասին, էտ աղջիկներին դուր ա գալիս, բայց վատ բաներ չասես, թե չէ շատ կկարոտես

տղու բերանը ջարդվելա 3րոպեա, ընգերոջս հետ էինք ասումա.
-մի խանդի էսի գոմիկա
ինձ շատա անհանգստացնում որ իրանց զրույցը ոնց որ հետաքրքիր էր

Apsara
05.10.2007, 22:44
տղու բերանը ջարդվելա 3րոպեա, ընգերոջս հետ էինք ասումա.
-մի խանդի էսի գոմիկա
ինձ շատա անհանգստացնում որ իրանց զրույցը ոնց որ հետաքրքիր էր

Կներես կասես քանի տարեկան ես՞ ու այդ աղջիկը քանի տարեկան է,

թե չէ աղջկան տղայի հետ խոսելուց տեսնելը ոչինչ չի նշանակում

NetX
06.10.2007, 21:23
Ժողովուրդ կոպիտ ու ցիվիլ աշխարհին ոչ հարիր գրառումները ջնջել եմ...

Եսել իմ կարծիքը ասեմ.
Ընկերուհի ու սիրած աղջիկ լինելը տարբեր կարգավիճակներ են,
եթե սիրած աղջիկդ ա բայց ընկերություն չեք անում կամ
սիրած աղջիկ ա քո մոտ զգացմունքներ կան բայց դեռ հարաբերությունները "պարզաբանված" չեն ու ինքը պրոստը հեռվից հեռու ա սիրելի ... կամել մի խոսքով բոլոր են դեպքերում երբ ընկեր-ընկերուհի կարգավիչակում չեք էական բերան ջարդելու չունես, ում հետ ինքը կվորոշի նրա հետել կշբվի մաքսիմում կարա հաշվի առնի կարծիքդ ենել ետ են աստիճան հարաբերություններում երբ դու իրա համար ետքան կլնես...

իսկ գրառումներից ինչքանով որ հասկացա կոնկրետ հարաբերություններ չկան, տակ չտո կոնկրետ ոչ ջարդելու հիմքեր ունես ոչել սիրածդ էակին ուղղություն ցույց տալու կամ սահմանապակելու թե ում հետ շբվի ու ում հետ չշբվի...
մաքսիմում ծանոթանաս ետ տղու հետ, խոսաք ասես որ հետաքրքրված ես իրանով...
ենել ետ դեռ խորհուրդ չեմ տա, լուչշե հլը որ ծանոթանաս ու միառջամանկ հետո հանգամանքերից ելնելով շարժվես...

մի բան իմացի որ եթե աղջիկը պովոդ այսինքն տեղիք չտա կամ թույլ չտա իրա հետ ոչ ոք չի կարա շբվի...

ես պահի դրությամբ լուչշե առանց խանդի տեսարանների փորձես իրան ավելի շատ հետաքրքրես ու ավելի շատ ժամանակ անցակցնեք իրար հետ փորձելով իրա մոտ ստեղծել նույն զգացմունքները ինչ որ քո մետ են...

որովհետև եթե ես պահի դրությամբ ետ տղու հետ խոսաս
կարողա լուրը հասնի ետ աղջկան որը բացասական անդրադարձ կունենա
եթե գլուխ ջարդես որի հիմքերը վրոդի չունես էլ կամ եթե լավ ման գաս գտնես կամ առիթ ստեղծես ջարդելու մեկա լուրը կհասնի աղջկան ու ելի բացասական անդրադարձ կունենա...

աշխատի պրոբլեմը լուծել հիմքից ընենց արա, որ ինքը քեզնով ավելի շատ հետաքրքված լինի քան լյուբոյ ուրիշով ու ետ իրա կամքով, թե չէ եթե սկսեցիր պատնեշներ կառուցել չի բացառվում որ հակառակ էֆեկտ ունենա, ինչ ընդհանապես արգելում են մարդկանց մարդիկ սկսում են ինադու հենց ետ արգելվածը անել

ճիշտա ստեղ կա նաև անձի բնավորության ֆակտորը, բայց մեկա եթե պռոբլեմը լուծես հիմքից բնավորությունը էական դեր չպետքա խաղա;)

ամեն դեպքում հաջողություն:)

Սամվել
06.10.2007, 22:58
Ոչինչ անել չես կարող, առավել ևս, երբ նրանք ընդամենը զրուցում էին:ok Բայց կան շատ հարցեր, օրինակ նա գիտի, որ սիրու՞մ ես իրեն, շատ աղջիկներ կան, որ ուղղակի այդպես փորձում են խանդ առաջացնել իրեն սիրող մարդկանց մոտ, իհարկե դա վատ քայլ է:Փորձիր հրավիրել ինչ որ տեղ նրան, հարցրու, թե ինչ հետաքրքրություններ ունի, ուշադիր եղիր նրա հանդեպ:
Հ.Գ.Առայժմ այսքանը, քանի որ հայտնի չի իրեն խոստովանե՞լ ես, թե՞ ոչ:)Համենայնդեպս քեզ հաջողություն:)

:goblin բոլորն էլ տենց անում են :angry ոնց եմ նեռվայնանհում տենց բանեիից :angry
Լավ անցնեմ թեմային …
Իմ հետելա անընդհատ էս նույն իրավիճակը պատահում...փորձը ցույցա տալիս որ ինչոր կոնկրոտ բան ձեռնարկելը էտ տղու ուղությամբ անհիմնա ու անիմաստ ...տակ չտո քեզ մնումա փորձել աղջկա սիրտը շահել ոչ թե ընկնել էս յան էն յան ;)
Հ.Գ. Բայց ես ընենց խանդոտ տիպ եմ չեք պատկեկրացնում դաժե Ծառերի նկատմամբ եմ խանդում :oy:D:D ընենց որ քեզ շատ լավ եմ հասկանում ;):(

Ineedher
07.10.2007, 16:06
Շնորհակալ եմ:)... տենամ ինչ եմ անում...

Ավելացվել է 2 րոպե անց

շատ աղջիկներ կան, որ ուղղակի այդպես փորձում են խանդ առաջացնել իրեն սիրող մարդկանց մոտ, իհարկե դա վատ քայլ է
Բայց եթե դա տենցա էտ նշանակումա որ ինքնել իմ հանդեպ անտարբեր չի???

Lapterik
10.10.2007, 17:39
շատ աղջիկներ կան, որ ուղղակի այդպես փորձում են խանդ առաջացնել իրեն սիրող մարդկանց մոտ, իհարկե դա վատ քայլ է

Ինչ խանդի մասինա ախոսքը:angry: Ինքներդ Ձեզ արդարացնելու համար, ասում եք ինքը էս արեց, որ ես խանդեմ, պահ՜: Ի՞նչ ա խանդը, խանդը առաջանում ա էն ժամանակ, երբ զգում ես դիմացինիդ առավելությունը քո նկատմամբ: Ու էտ ժամանակ աղջիկը հեչ էլ մեղավոր չի, որ դուք իրան խանդեցիք (չեմ բացառում հատուկ առաջացրած խանդը, բայց էտ արդեն լրիվ ուրիշ թեմա ա):Էտ առավելություն ասածը բոլոր իմաստներով: Ու գիտեք ինչ կա, աղջիկը ոչ կալանավոր ա, ոչ էլ էն մտքի ենթական, որ ինչ որ մեկը, որ իրա համար հլը ինչ որ մեկնա, իրան սիրումա: Եթե դուք ոչինչ չեք անում, կամ շատ քիչ բան եք անում նրան հասնելու համար, ուրեմն աղջիկը կարա ամեն մեկի հետ էլ քայլի, խոսա, դուք բողոքելու տեղ չունեք:
Հ.Գ. :angry:angry:angry

Herates
14.10.2007, 23:02
շատ լայնիմաստ հարց է:Այս հարցին պատասխանելու փաստը խողւմ է ամենատարբեր բնավորությունների մասին, ինչքան էլ սիրես աղջկան, պետք է շաաաաաատ խորը դատել, թե ինչ տեղ է նա զբաղեցնում քո կյանքում... առայժմ ոչինի չեմ ցանկանում ավելացնել...:oy

Fantazy
15.10.2007, 11:05
Ինչպես վերը նշեվեց, սիրած աղջկան ուրիշ տղայի հետ զրուցելիս տեսնելը դեռ դժբախտություն չի, ու ձեռքերը կախել պետք չէ: Այդ տղան կարող է նրա մանության ընկերը լինել, եղբայրը կամ էլ մեկ ուրիշ հարազատ անձ: Երբեք չփորձես կանգնել աղջկա ու նրա ընկերների միջև, հետևանքները միայն քո համար վատ կլինեն: :angry փորձիր ընկերանալ նրա ընկերների հետ: Դրսևորի քեզ միայն լավ կողմից: :angel Նրա մոտ բաց մի թող վատ, տհաճ արտահայտություններ:
Ստիպիր այդ աղջկան մտածել քո մասին. օրինակ՝ ծաղիկներ կամ կոնֆետներ ուղարկի նրանց տուն (իհարկե եթե մտադրություններդ լուրջ են), բացիկի վրա մի գեղեցիկ կոմպլիմենտ, բայց ոչ մի դեպքում մի գրի անունդ: Դա մի կարճ ժամանակով կստիպի նրան մոռանալ քո մասին ու մտածել նրա մասին ով ուղարկել է այդ ծաղիկները, բայց չէ-որ դա հենց դու ես: Մի երկու-երեք անգամ նման քայլի դիմելուց հետո նորից ծաղիկ ես ուղարկում ու բացիկի մեջ քո անունն ես գրում (ձգտի, որ ծաղիկները նույնը լինեն, այսինքն, որ նա հասկանա, որ դրանք նույն մարդու կողմից են): Արդյունքը սպասել չի տա…:oy

Հուսով եմ, որ սա քեզ կօգնի:
P.S. Իսկ նրա հետ ավելի անկաշկանդ լինելու համար պատկերացրու, որ նա քո մտերիմ ընկերն է և դու կարող ես նրա հետ ամեն ինչի մասին խոսել: Եթե դու նրա հետ անկեղծ լինես, դա նրան դուր կգա ու ինքն էլ քո հետ ավելի անկեղծ ու անկաշկանդ կլինի:

Ավելացվել է 2 րոպե անց
Կարդա իմ ստորագրությունը!!! :oy:D

աբոկալիպս
15.10.2007, 13:04
Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(
Մի հատ ել հարց տամ հա, ես իրան կարոտում եմ մեռնում եմ տեսնելու ցանկությունից, բայց երբ որ տեսնում եմ խոսալու թեմա չունեմ ,ինչ խոսամ աղջկա հետ որին համարյա չեմ ճանաչում???
Ախպերս մտածելու ինչ կա էտ տղուն քաշում ես "ղրաղ" ասում ես ախպեր ես աղջիկա հետ ինչ կա? ու եթե ասի որ բան չկա , զգուշցնում ես որ իրան ինչ որ պետքա ու վերջ էլ ինր պրոբլեմը?:think;)

Dayana
15.10.2007, 13:27
Ես էլ փորձեմ ինչ-որ խորհուրդ տալ ։ Եթե իսկապես էդ աղջիկը քո միակնա , այսինքն անփոխարինելի կեսը , ուրեմն խանդելն անիմաստա ։ Խնդրում եմ սխալ չհասկանաս, բայց իսկական սերը չունի խանդ :) Եթե ուզում ես իսկապես էդ աղջիկը քո վրա "մեծ" ուշադրություն դարձնի , ուղղակի սիրի նրան ու փորձի փոխադարձ զգացմունք փնտրել նրա մեջ, որովհետև եթե ինքը ինչպես ասեցի քո միակնա, ուրեմն հաստատ զգացմունք ունի ;)
Եթե ամեն մեկս ասենք թե ինչպես պիտի գրավես այդ աղջկան , ու դու մեր խորհուրդնեով գրավել փորձես մ չեմ կարծում թե քո խնդիրը կթեթևանա :) Սիրիր անկախ ամեն ինչից ու հիշիր , որ ճիշտ սերը միշտ վարձատրվում է :)

Հ.Գ. Մոռացիր իմ խորհրդի մասին , եթե այն քեզ կխանգարի :oy

Artgeo
15.10.2007, 13:38
Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(

Կմտածեմ, որ նրանք սեքսով զբաղվելու միտք ունեն :D Կամ էլ պարզապես սովորական մարդ է ու ընկերներ ու ծանոթներ ունի ;) Խնդիր չեմ տեսնում, եթե ես իրեն վստահում եմ :)

Herates
15.10.2007, 13:59
դու դեմք ես

Dragon
15.10.2007, 16:06
Վախ մեռա....

Լավ ես էլ ասեմ:
1.Եթե ընկերուհիդ չի, այլ սիրում ես էդ աղջկան, պիտի պարզես ով ա, ինչ կա: Եթե փոխադարձ բան չկա աղջկա կողմից էդ տղուն աշխատես ուղարկել շատ հեռու:
2.Եթե ընկերուհիդ է. մի տարբերակ կա, բռնում ես ու ոտքերը ջարդում: Տղուն էլ մերսի, որ օգնեց իմանաս իրականում ով էր էդ աղջիկը:
Ներողմատությունը մնան դեպքում ավելորդ է: Անպատժելիությունը ամենաթողության է բերում: Երբեք պատահական ոչինչ չի լինում:

Dragon
15.10.2007, 16:34
Ժողովորդ ինչ կմտածես եթե քո սիրած աղջկան տեսնես մի տղայի հետ ուղղակի զրուցելուց...???:(
Մի հատ ել հարց տամ հա, ես իրան կարոտում եմ մեռնում եմ տեսնելու ցանկությունից, բայց երբ որ տեսնում եմ խոսալու թեմա չունեմ ,ինչ խոսամ աղջկա հետ որին համարյա չեմ ճանաչում???

Բոլոր անուղղակի բաները սկսում են ուղղակի զրույցներից:
Որ դու էլ չգիտես, մենք ինչ ասենք, էդ տղուց հարցրու ինչ ա խոսում, շարունակությունն էլ դու ասա :D:D:D
Սա կատակ, իսկ եթե լուրջ խորը շնշում ես ու թափով ասում որ սիրում ես, էդ տղուն էլ դե տղա ես կիմանաս ինչ պտի անես:
Որ լավ պայքարես սաղ լավ կլինի, անհնար բան չկա:

Undina
14.01.2008, 18:02
Ամեն մարդ ընկերներ ունենալու, շփվելու իրավունք ունի… համ էլ վստահություն եթե չկա հարաբերություններում, աղջկան էլ տղային էլ կխանդեն ու հիստերիկ տեսարաններ կսարքեն

Սերխիո
14.01.2008, 18:09
Ամեն մարդ ընկերներ ունենալու, շփվելու իրավունք ունի… համ էլ վստահություն եթե չկա հարաբերություններում, աղջկան էլ տղային էլ կխանդեն ու հիստերիկ տեսարաններ կսարքեն

Բավակն է <<Վստահություն >>բառը չարաշահեք:angry
Եղավ կարգին հաղորդում մի հատվածը,որ ասում ա<<սենց էլ անորոշ վիճակ կլինի>>:D

Adam_Smith
15.01.2008, 20:46
Ընկերներ իհարկե կարա ունենա, բայց չափի սահմաններում ու նենց, որ իրա կողքը եղող տղան, այսինքն էդ աղջկա ընկերը իրան որևէ առումով վիրավորված չզգա: Օրինակ որ մի աղջկան դուր կգա, որ իր ընԳերը անընդհատ շփվի իրեն ծանոթ աղջիկների հետ ու ասի "Ես իրավունք ունեմ ընկեր(ուհի)ներ ունենալու::think

Annushka
15.01.2008, 22:56
Եթե իհարկե չեմ ճանաչում իմ ընկերոջ ծանոթին, ապա կպարզեմ նախ, թե ով է... ի վերջո ամեն մեկս էլ ունենք ծանոթ–բարեկամներ, և պետք չէ մեր ընտրյալին միանգամից կասկածել դավաճանության մեջ:) ինքս, լինելով էությամբ շատ խանդոտ, կսպասեմ, որ իմ ընկերը ներկայացնի անծանոթուհուն, չնայած իմ համոզմամբ, սերը սկսվում է վստահությունից, և եթե ամեն առիթով պետք է խանդես և նրան ուրիշի կողքին կանգնած տեսնելն անգամ վատ տանես, ապա խորհուրդ կտամ ավելի լավ ճանաչել կողքիդ մարդուն… Բացի դա," ինչ կմտածեսը" կախված է նրանից, թե ինչ հանգամանքներում կտեսնես նրանց միասին՝ փողոցում, սրճարանում, գրասենյակում, հյուրանոց մտնելիս, թե... ավելի ինտիմ մթնոլորտում, ասենք հյուր ես գնում նրան և անծանոթուհու հետ բռնացնում անկողնում/ աստված չանի նման տեսարան:angry/ :D Վերջին դեպքում կմտածեմ, թե որտեղ թաքցնեմ դիակները:D

Ուլուանա
15.01.2008, 23:30
Ընկերներ իհարկե կարա ունենա, բայց չափի սահմաններում
Էդ «սահմաններ» բառը մի տեսակ չեմ սիրում ընկերության մասին խոսելիս որ օգտագործում են։ :bad Կարելի է շատ մտերիմ լինել հակառակ սեռի ներկայացուցչի հետ, բայց միաժամանակ քեզ պարկեշտ ու համեստ պահել։

...ու նենց, որ իրա կողքը եղող տղան, այսինքն էդ աղջկա ընկերը իրան որևէ առումով վիրավորված չզգա:
Այ սա ուրիշ բան։ Բայց դե տղա կա, որ լրիվ նորմալ իրավիճակներից է իրեն վիրավորված զգում։ Այնպես որ տղայի մտածելակերպից էլ է կախված։

Օրինակ որ մի աղջկան դուր կգա, որ իր ընԳերը անընդհատ շփվի իրեն ծանոթ աղջիկների հետ ու ասի "Ես իրավունք ունեմ ընկեր(ուհի)ներ ունենալու::think
Իսկ ի՞նչ կա որ։ Օրինակ՝ իմ ամենամտերիմ ընկերների մեծ մասը տղաներ են, որոնց հետ անընդհատ շփվում եմ, ու ամուսինս դրան միանգամայն նորմալ է վերաբերվում, քանի որ ինձ շատ լավ է ճանաչում ու վստահում է։ Հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե մարդուն վստահում ես, ապա ընկերները չեն կարող ձեր հարաբերություններին խանգարել։ Իսկ եթե խանգարում են, ուրեմն խնդիրը հաստատ տվյալ զույգի մեջ է, ոչ թե հակառակ սեռի ընկերներ ունենալու։ Նշանակում է հարաբերությունները լուրջ վերանայման կարիք ունեն։ :think

schuschanik
15.01.2008, 23:45
Օրինակ որ մի աղջկան դուր կգա, որ իր ընԳերը անընդհատ շփվի իրեն ծանոթ աղջիկների հետ ու ասի "Ես իրավունք ունեմ ընկեր(ուհի)ներ ունենալու::think

Ի՞նչ կա որ: Բայց չէ որ մարդուն չի կարելի մեկուսացնել իր շրջապատից, այլապես նա կդադարի ապրելուց,: Նա իր խմբի մի մասն է, և այդ սոցիումի հետ շփվելու կարիք ունի: Դա հավասար կլինի նրան ակվարիումի մեջ պահելուն, և գրաֆիկով թթվածին տալուն:

Undina
16.01.2008, 10:36
Ես շատ խանդոտ եմ… բայց ինձ դուր չի գա,եթե իմ ընկերը ինձ խանդի տեսարաններ սարքի էն էլ տենց ապուշ պատճառներով… դրա համար էլ ես ինքս չեմ սարքում… ոչ մեկին, ոչ մի տղայի ու ոչ մի աղջկա դուր չի գա ընկերների սահմանափակումներ… մարդը էդ դեպքում իրա ինքնությունը, շփման հնարավորությունը կորցնում է… Էդ ոչ մեկին դուր էի գա…
Ես իմ խանդոտ լինելով հանդերձ իմ ընկերոջը էտ հարցում չեմ սահմանափակում, ինքն էլ ինձ ՓՈՐՁՈՒՄԱ չսահմանափակի;) Ուղղակի ուզում ենք իրար չոչնչացնենք որպես մարդու… Ես իրան հենց շփվող եմ տեսել… ու ետա իմ դուրը եկել…:love:oy

Adam_Smith
16.01.2008, 20:41
Ի՞նչ կա որ: Բայց չէ որ մարդուն չի կարելի մեկուսացնել իր շրջապատից, այլապես նա կդադարի ապրելուց,: Նա իր խմբի մի մասն է, և այդ սոցիումի հետ շփվելու կարիք ունի: Դա հավասար կլինի նրան ակվարիումի մեջ պահելուն, և գրաֆիկով թթվածին տալուն:

Հասկանում եմ, բայց չեն կարծում, որ որևէ աղջկա դուր կգար, եթե ինքն իր ընկերոջ հետ նստած է ու էդ ընթացքում իր ընկերոջ մի քանի <ընկերուհիներ> ընկերոջ իրավունքով զանգում են ու շատ ջերմ <ընկերություն> անում::think

Ուլուանա
16.01.2008, 21:22

Իսկ ի՞նչ է նշանակում շատ ջերմ «ընկերություն» անել․․․ :o Էս մասը կպարզաբանե՞ս։

Adam_Smith
16.01.2008, 21:28
Ջերմ ընկերություն ասելով հասկանում եմ ջերմ ու երկար զրուցում են ու եթե դա պարբերաբար ա լինում ինձ թվում ա որ դիմացինի նյարդերի վրա կարող ա ազդել.........Երևի.....:think

Զինվոր
17.01.2008, 22:16
Թեմայի մասով կասեմ էն, որ բան չեմ մտածի, այլ միանգամից կտամ գլուխը կջարդեմ

Cassiopeia
17.01.2008, 22:20
Թեմայի մասով կասեմ էն, որ բան չեմ մտածի, այլ միանգամից կտամ գլուխը կջարդեմ

Այ քեզ ագրեսիա… չէ որ պիտի չդատես, որ քեզ չդատեն… ախր առանց վերջին խոսքի հնարավորության ոնց կարող ես նման քայլի դիմել… Եվ վերջապես, ո՞վ ես դու, որ ձեռք բարձրացնես մեկ այլ մարդկային արարածի վրա, որի կյանքը քեզ չի պատկանում: Դու չես ստեղծել այդ կյանքը:

Սերխիո
17.01.2008, 22:28
Եվ վերջապես, ո՞վ ես դու, որ ձեռք բարձրացնես մեկ այլ մարդկային արարածի վրա, որի կյանքը քեզ չի պատկանում: Դու չես ստեղծել այդ կյանքը:
ինչքան հիշում եմ Ձեր անունը Վերա էր ?:)
ուրեմն ասեմ ,որ Ձեր գրառման երկրորդ հատվածի հետ ընդհանրապես համաձայն չեմ ,եթե տեղը եկել է պիտի դա էլ անես,հասկանում եմ ,որ քարի դար չի ,բայց չի էլ նշանակում ,որ բռունցքը պետք եղած ժամանակ պիտի պարապուրդի մատնվի:aggressive:goblin

Cassiopeia
17.01.2008, 22:33
ինչքան հիշում եմ Ձեր անունը Վերա էր ?:)
ուրեմն ասեմ ,որ Ձեր գրառման երկրորդ հատվածի հետ ընդհանրապես համաձայն չեմ ,եթե տեղը եկել է պիտի դա էլ անես,հասկանում եմ ,որ քարի դար չի ,բայց չի էլ նշանակում ,որ բռունցքը պետք եղած ժամանակ պիտի պարապուրդի մատնվի:aggressive:goblin

Ճիշտ եք հիշում, ես Վերոնիկան եմ: Բայց, թույլ տվեք, ձեր գրառման երկրորդ հատվածի հետ էլ ես չհամաձայնեմ: Ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել դիմացինի վրա, նույնիսկ ծնողը՝ զավակի: Էլ ուր մնաց իրար մասամբ ճանաչող անձինք իրար վրա ձեռք բարձրացնեն: Դրա համար գոյություն ունի խոսքի ուժ: Իսկ վերջին տարբերակ, եթե դուք խոսքը ետին պլան եք մղում, պարզապես հեռացեք նրանից:

ChildOfTheSky
17.01.2008, 22:36
Կամ ես լավ չեմ հասկանում թեմայի բուն իմաստը կամ քննարկումը գնում է ոչ թե սիրած աղջկա , այլ ընկերուհուն ուրիշի հետ տեսնելու մասին :

Սերխիո
17.01.2008, 22:40
Ճիշտ եք հիշում, ես Վերոնիկան եմ: Բայց, թույլ տվեք, ձեր գրառման երկրորդ հատվածի հետ էլ ես չհամաձայնեմ: Ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել դիմացինի վրա, նույնիսկ ծնողը՝ զավակի: Էլ ուր մնաց իրար մասամբ ճանաչող անձինք իրար վրա ձեռք բարձրացնեն: Դրա համար գոյություն ունի խոսքի ուժ: Իսկ վերջին տարբերակ, եթե դուք խոսքը ետին պլան եք մղում, պարզապես հեռացեք նրանից:

Ես չեմ ասում հենց այդ պարագայում պետք է գնալ ու խփել ,ես Ձեր ասածի ընդհանուր պատասխանն եմ տալիս ,կոնկրետ ոչ թե տղայի հետ տեսնելու ժամանակ, այլ եթե հենց ձեր սիրելիի նկատմամբ փողոցում ինչ -որ մեկը լպիրշավարի է վարվել /կան նմանները:[/ ու ենթադրենք ընկերուհիս ինձ զանգում ու տեղեկացնում է այդ մասին ,ես էլ հասնում եմ դեպքի վայր ու ինչ անեմ ? ասեմ .<<խի ես քեզ տենց պահել ,այ տղա:angry>>ու բացատրեմ խոսքի ուժով ,թե բեյս բոլի փեդը ջարդեմ գլխուղեղի վրա ? իհարկե կջարդեմ առանց ափսոսանքի:angry
Ասում եմ քարի դարում չենք ,բայց այդքան հումանիստ էլ պետք չի լինել...

ChildOfTheSky
17.01.2008, 22:48
Ես էլ մտածում եմ ասում են պետք ա աղջկա գլուխը ջարդեն , հա , տղու գլուխը ոչինչ :

Երկնային
18.01.2008, 00:09
դուք էլ մենակ միանգամից վատը մտածեք :P

Ուլուանա
19.01.2008, 04:36
Թեմայի մասով կասեմ էն, որ բան չեմ մտածի, այլ միանգամից կտամ գլուխը կջարդեմ

Այ քեզ ագրեսիա… չէ որ պիտի չդատես, որ քեզ չդատեն… ախր առանց վերջին խոսքի հնարավորության ոնց կարող ես նման քայլի դիմել… Եվ վերջապես, ո՞վ ես դու, որ ձեռք բարձրացնես մեկ այլ մարդկային արարածի վրա, որի կյանքը քեզ չի պատկանում: Դու չես ստեղծել այդ կյանքը:
Թեև ամեն դեպքում գլուխ ջարդելը սխալ եմ համարում, բայց կարծում եմ, որ տվյալ դեպքում Զինվորը կարծել է, թե խոսքը իր ընկերուհուն ինչ–որ մեկի հետ, ասենք, համբուրվելիս կամ նման այլ իրավիճակում տեսնելու մասին է։ Այդ դեպքում դեռ ինչ–որ չափով կարելի է եթե ոչ արդարացնել, ապա գոնե ըմբռնումով մոտենալ նման քայլին...

Ուղղակի կարծում եմ, որ թեմայի հարցադրումն ինքնին հստակ չի ձևակերպված. նախ սիրած աղջիկ հասկացությունը, որը կարող է ինչպես համընկնել ընկերուհի հասկացության հետ, այնպես էլ չհամընկնել, այստեղ ով ինչպես ուզում հասկանում է, այսինքն՝ մեկը որպես ընկերուհի է հասկանում, մյուսը՝ որպես ընդամենը սիրած աղջիկ, բայց ընդհանուր առմամբ նկատեցի, որ տղաները հիմնականում ընկալում են որպես ընկերուհի ու պատասխանում համապատասխանաբար։ Հարցադրման մյուս «մշուշոտ» կողմը «սիրած աղջկան մի տղայի հետ տեսնել» արտահայտության բազմիմաստությունն ու անորոշությունն է. սիրած աղջկան մի տղայի հետ տեսնել ի՞նչ անելիս՝ համբուրվելի՞ս, գրկախառնվա՞ծ, սեքսով զբաղվելի՞ս, թե՞ պարզապես խոսելիս։

Ճիշտ է, արդեն թեմայի առաջին գրառման մեջ թեմայի հեղինակը պարզաբանում է, թե ինչ նկատի ուներ, բայց քանի որ ֆորումի անդամներից շատերը սովորություն չունեն թեմայի գոնե առաջին գրառումը կարդալու, նոր պատասխանելու, էլ չեմ ասում՝ մյուս գրառումները կարդալու մասին, ապա բնական է, որ միայն վերնագիրը կարդալով՝ պիտի պատասխանեն՝ հիմնվելով իրենց ենթադրությունների վրա, որոնք, ինչպես որ տվյալ դեպքում բազմիցս եղավ, կարող են և սխալ դուրս գալ։

Ու ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ, այս թեմայի պատասխանների երևի 90 տոկոսը կապ չունի թեմայի հարցադրման հետ, քանի որ հեղինակը նկատի ուներ ոչ թե ընկերուհուն, այլ ընդամենը սիրած աղջկան, որին թեթևակի ճանաչում է միայն, և որին տեսել է ինչ–որ տղայի հետ զրուցելիս, հետևաբար ի՞նչ գլուխ ջարդելու մասին է խոսքը։ Հասկանու՞մ եք, թե ձեր նկարագրած խանդի տեսարաններն ու խոցված ինքնասիրությունը որքան անտեղի են տվյալ թեմայում։

Զինվոր
20.01.2008, 22:36
Մոտավորապես հասկացա ինչ էիք ուզում ասել: Ինչ որ չափով համաձայն եմ, բայց միայն ինչ որ չափով: Ամեն դեպքում կարծում եմ խոսքը գնում էր այն իրավիճակի մասին երբ կարող ենք մտածել որ դա սովորական ծանոթների բարեվ բարիլույսը չի, ճիշտ եմ ասում? Իսկ ագրեսիան ենքանով է արդարացված, որ տվյալ դեպքում դա ես կհամարեմ ոտնձգություն իմ տիրույթի, իմ ազդեցության գոտու,նաև իմ վիրավորված զգացմունքների վրա,: Իսկ երբ խոսքը էն իրավիճակի մասին է, երբ աղջիկը դեռ ընկերուհին չի, այլ սիրածը, տվյալ դեպքում կարելի է համենայն դեպս տղու գլուխը ջարդել:(հիշում եք Կարգին հաղորդման մեջ "...վարսավիրից 2 հատ ունենք..." :)): Չէ, տվյալ դեպքում ես լրիվ լուրջ եմ ասում: Կարեվոր չի աղջիկը արդեն ընկերուհիդ է, թե չէ, եթե տղան համարում է, որ դա իր "տիրույթն է", ուրեմն պետք է այն պաշտպանել զինանոցում ունեցած ցանկացած մատչելի զինատեսակով

Vahe
20.01.2008, 22:42
Գրառումները չեմ կարդացել, ուղղակի պատասխանեմ:
Հարցը զարմանալի եմ համարում, ինչի իրավունք չունի ինքը իր ծանոթ տղաների հետ շփվելու? Ոչ մի բան չէի մտածի, շուտափույտ ենթադրություններ չէի անի:

Ուլուանա
21.01.2008, 08:32
Կարեվոր չի աղջիկը արդեն ընկերուհիդ է, թե չէ, եթե տղան համարում է, որ դա իր "տիրույթն է", ուրեմն պետք է այն պաշտպանել զինանոցում ունեցած ցանկացած մատչելի զինատեսակով
:o Չհասկացա... Ինչի՞ց պաշտպանել... Կարծեմ հարձակման մասին խոսք չկար, հետևաբար պաշտպանության կարիք էլ չկա տվյալ դեպքում։

Այսինքն՝ եթե ինչ–որ աղջիկ քեզ դուր է գալիս, ուրեմն անկախ նրա՝ քո նկատմամբ ունեցած վերաբերմունքից, դու կարող ես քեզ իրավունք վերապահել որոշելու, որ նա քո «տիրույթի՞ն» է պատկանում։ :o
Կներես, բայց եթե ճիշտ եմ հասկացել ասածդ, ուրեմն արդեն «քուչում բազար անող քյարթուական կուչկեքի» հոտ եկավ... :[

Զինվոր
21.01.2008, 14:15
Հա, ճիշտ ես հասկացել, հենց էդ էլ ասում էի:
Հա մեկ էլ քո ասած քուչում բազառ անող կուչկեքը իմ պես քաղաքավարի չէին խոսա:ՈՒ բացի դրանից ես պռոստո իմ տեսակետն եի հայտնել, բարի եղի հարգի, կլինի??

Երկնային
21.01.2008, 14:22
Որոշ մարդիկ չեն տարբերում ընկերուհի ու սիրած աղջիկը...;)
բացի այդ աղջիկը ոչ սեփականություն ոչ էլ կահույքի մաս է իրենից ներկայացնում...
ո՞վ ասեց, որ աղջիկը չի կարող տղա ընկերներ կամ մտերմներ ունենալ :P

Grieg
21.01.2008, 14:52
լօլ ոչինչ չեմ մտածի, մտածելու տեղ ինքը կունենա :D
ամեն ինչն ել չափերի մեջ է գեղեցիկ , եթե չկա որոշ հարցերում փոխըմբռնում ապա скатертью дорога

Dayana
21.01.2008, 14:57
լօլ ոչինչ չեմ մտածի, մտածելու տեղ ինքը կունենա :D
ամեն ինչն ել չափերի մեջ է գեղեցիկ , եթե չկա որոշ հարցերում փոխըմբռնում ապա скатертью дорога

:o գրեթե նույն եզրահանգման եկանք ես ու դու, ուղղակի դու նրան ուղարկեցիր գրողի ծոցը, :D իսկ ես երջանկության գիրկը կուղարկեի :) Իմ պատլերացմամբ եթե մարդ մեկին սիրում է էդ սեփականատիրական զգացողությունը պիտի վերանա ու պիտի միայն Նրա երջանկության մասին մտածես, ոչ թե քեզ պատկանելու չափի մասին :love

Undina
21.01.2008, 15:20
Ես միգուցե կրկնեմ ինչ-որ մեկի ասածը, նախօրոք կներեք…:oy
Եթե թեման սիրած աղջկա մասինա, ուրեմն ասեմ, որ գլուխ ջարդելը անիմաստա, եթե ինքը ընկերուհի չի այլ սիրած աղջիկ.:)

ChildOfTheSky
21.01.2008, 15:33
Ես միգուցե կրկնեմ ինչ-որ մեկի ասածը, նախօրոք կներեք…:oy
Եթե թեման սիրած աղջկա մասինա, ուրեմն ասեմ, որ գլուխ ջարդելը անիմաստա, եթե ինքը ընկերուհի չի այլ սիրած աղջիկ.:)
Բայց դե ընկերուհու դեպքում էլ պետք ա իմանալ ով ա նոր գլուխը ջարդել :)

Mefistofel
21.01.2008, 15:57
Եթե մի տղու ընկերուհին այլընտրանքային մարդկանցա փնտրում իր ներաշխարհը ու հետաքրքրությունները կիսելու համար, ուրեմը էտ տղեն ինքն իր մասին ահաաաաաաաաագին մտածելու բան ունի, իր թերությունների (չակերտավոր ասած "կիսատ-պռատ" լինելու) մասին հատկապես...
Եթե տղու ընկերուհին ուղղակի անբարոյական ԵՆԹԱգիտակցության տերա ու կարիք ունի միշտ Գեսապոյական վերահսկողության տակ գտնվելու, դա նույնպես ՏՂՈՒ պռոբլեմնա, մտածելու համար...
Իսկ թեմայի հեղինակին, "Ինչպես վարվել, որ ինձանով անեմ..." խորագրով թեմայի մասին կասեմ ուղղակի մի ան.
- Ընգեր, աղջիկները Տղերքին են սիրում, իսկ դա նշանակում է, որ եղիր ԴՈՒԽՈՎ քայերտ ձեռնարկելու մեջ, ինքնավստահ, ու ամենակարևորը , անգամ բացասական պատասխան ստանալու դեպքում, դիրխոր չընգնես, որովհետև որ կասկածանքներիտ հետևից ընգնես կամ կուշանաս, կամ կհոգնես էտ ամեն ինչից ու վեռջու փոծմանելու ես , ինքտ քեզ հառց տալով "Արա բայց արող լավ լիներ...?"

;)

Modigliani
27.01.2008, 11:04
Այն, որ աղջիկները սիրում են ականջներով, ապացուցելու կարիք չկա:) Աշխատիր իմանալ նրա հետաքրքրությունների մասին, պատմիր հետաքրքիր պատմություններ, ցույց տուր քո հումորի զգացումը (աղջիկները դա շատ են սիրում),եղիր համառ, բայց ամենակար?որը`անկեղծ ու ամեն ինչ լավ կլինի!!!!!
Քեզ համբերություն:)

ճիշտ ա ճիշտ, ես ել եմ արդեն մի քանի ամիս էդ վիճակին , բացի դրանից էտ աղջկա հետ մենք ուղղակիորեն ծանոթ էլ չենք, այսինքն կոպիտ ասած - բարև, բարիլույս չկա :( - բայց ոչ մի բան առաջ չէև գնում վերջի 4 ամիսը, մինչև երեկ չվերցրեցի մեկից իրա համարը ու զանգեցի մի կես ժամ համոզելու որ մոտիկից հետս ծանոթանա, ու չնայած իրա ոչ էդքան ջերմ պատասխանին , որի անունն էր "չէ" :D ես վերջում SMS գրեցի, խոստանալով որ ամեն օր զանգելու եմ , ներվերը ուտելու եմ, որ ինքը ինձի ավելի լավ ճանաչի, թեկուզ պետք լինի 30 րոպե ամբախ-զամբախ խոսալ, տենց էլ նույնիսկ, քո մասին պատմելով էտ աղջկա հետ ուզած - չուզած հարազատ ես դառնում, մնացածն էլ արդեն քո ձեռքերում ա ;)
կարևորը դուխդ կյանքում չգցես ու չհավատաս , որ չէմ ու չում անի, մեկ ա ձևեր ա թափում :P

Սամվել
30.01.2008, 04:13
Եթե մի տղու ընկերուհին այլընտրանքային մարդկանցա փնտրում իր ներաշխարհը ու հետաքրքրությունները կիսելու համար, ուրեմը էտ տղեն ինքն իր մասին ահաաաաաաաաագին մտածելու բան ունի, իր թերությունների (չակերտավոր ասած "կիսատ-պռատ" լինելու) մասին հատկապես...

ԼԱվ ասիր :D Փաստորեն եթե ընկերուհիտա ուրեմն դու իրա համար աշխարհի ամենավերջին գիտելիքների ու հետաքրքրությունների աղբյուրն ես :o Այսինքն ինքը ինչի կարիք ունենա ասեք ուղակի իրա կուրսից մի հատ տղու հետ Բարձրագույն Մաթեմ պարապելու պտի ասես "չէ, ես քեզ դա կսովորացնեմ ;)" բայց ախր հետո հիշես որ դու Բրյուսով ես սովորում ու վերջի անգամ մաթեմի գիրքը բացել ես փոքր ախպորդ պյութագորասի թեորեմի ապաույցը բացատրելու համար :think/մի քիչ պատկերավոր ստացվեց:))/ դե արի ու 3 օրվա մեջ բարձրագույն մաթեմ սովորի :D

Ասածս ինչա հոգեվոր մերձեցումը և իրար փոխօգնության հասնելու ձգտումը լավ բանա սակայն դա պետք չի հասցնել հուսահատության նոպաների քանի որ այս մեծ աշխարհում մարդու սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս առաջինը լինել բոլոր ասպարեզներում։ Այսինքն դու ավելի լավա իրան տաս քո սերն ու վստահությունը/խելամտության սահմաններում/ ու մնացածը քո հնարավորությունների սահմաններում իսկ ինչը որ դու չկարենաս տալ գոնե չարգելակես նրան այդ գիտելիքները ստանալ ընկերական շրջապատից անկախ սեռից :)

Իսկ գլուխ ջարդողներին կասեմ հետևյալը
Առաջին տիպ "գլուխ ջարդողներ որոնք գլուխ են ջարդում այն աղջկա շրջապատող տղաներին, որին ուղակի հավանել են/կամ սիրում են/ սակայն չգիտեն աղջկա կարծիքը։
Դուք ավելի լավ փորձեք ավելի լավը լինելով հասնել նրան ոչ թե մնացած բոլոր ընտրության ճանապարհները փակելով ստիպեք նրան կամ ձեզնից ազատվել եղբայրների ու եսիմումերի օգնությամբ կամ անհույսությունից ընտրել ձեզ։
Երկրորդ տիպ "գլուխ ջարդողներ որոնք գլուխ են ջարդում երբ տեսնում են իրենց ընկերուհուն որևէ տղայի հետ պարզապես անմեղ զրուցելիս"
Ձեր տունը շինվի մի հատ գոնե ճշտեք կարողա իրա ախպերնա որ վաղը մյուս օրը խնամախոս գնալուցւ խայտառակ չլինեք :D

Իսկ ինչ վերաբերում է Պետրոսի կողմից նշած դեպքին կասեմ հետևյալը.
Նա շատ ճիշտ է ամեն ինչ ասել քանի որ եթե մեկը վիրավորել է կամ անհարգալից է վերաբերվել քո սիրելիին լինի դա Ընկերուհի, Քույր կամ առավել ևս Մայր ապա այդ դեպքում արդարացված եմ համարում ցանկածաց տիպի ֆիզիկական միջամտությունը։ /իհարկե քրեական հանցագործություններից հեռու :D/

Առաժմ այսքանը :)