PDA

Դիտել ողջ տարբերակը : Փող. երջանկության նախապայմա՞ն, թե՞ ձեռքի կեղտ



Cassiopeia
26.10.2006, 10:25
Հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը փողի մասին:

Delicada
26.10.2006, 10:27
Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:

Kita
26.10.2006, 10:36
ես կասեի որոշակի պայմաններում նախապայմաններից մեկն է....

Cassiopeia
26.10.2006, 10:38
Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:
Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…

John
26.10.2006, 10:57
Եթե այս հարցը տրվեր մի քանի տասնյակ տարի առաջ՝ բնականաբար պատասխանը միաժամանակ կլիներ, որ փողը ձեռքի կեղտ է (էդ խոսքն էլ հավանաբար հերնց էդ տարիներին է առաջացել), իսկ հիմա հայերի 95%-ը համարում է, որ փողը առաջնային դեր ունի մեր առօրեայում (համենայնդեպս իմ շրջապատում այդպես է): Անձամբ ես երբեք չեմ ձգտել շաաատ փող ունենալ ( դե ասենք Աբրամովիչի կամ Քրքորյանի նման), բայց եթե բացի փողից ( «փող» բառի տակ հասկանում եմ բոլոր նյութական արժեքները) ամեն ինչ ունենայի՝ իմ երջանկությունը թերի կլիներ: Կարծում եմ, որ ներկա դրությամբ Հայաստանում ցավոք միանշանակ Փողը երջանկության ՆԱԽԱպայմաններից մեկն է…

Ուլուանա
26.10.2006, 10:59
Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:
Իսկ ես համոզված եմ, որ ժամանակը ոչ մի կապ չունի նման բաների հետ։ Բոլոր ժամանակներում էլ եղել է փող, հետևաբար նաև դրա պակաս կամ բացակայություն։ Ես ընդհանրապես չեմ հասկանում այն տարածված կարծիքը, որ մեր ժամանակներում ամեն ինչ ուրիշ է։ Բայց ինչու՞ է ուրիշ։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույն բանն են ասել, այն է՝ հիմա ժամանակներն ուրիշ են, հիմա այսպես, հիմա այնպես... :{

Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է արտահայտվել հետևյալ միտքը.
«Ծանր ժամանակներ են եկել, երեխաները չեն հարգում իրենց ծնողներին...»։ Կարծես մեր օրերի համար լինի ասված, չէ՞։ Բայց, պատկերացրեք, Հին Բաբելոնում է ասվել։ :P Այնպես որ, պետք չէ մեղքը գցել ժամանակների վրա։ Մարդու էությունը բոլոր ժամանակներում էլ նույն է եղել։

Լավ, թեմայից շատ շեղվեցի... :oy Կարծում եմ, որ փողը երջանկության նախապայման չի կարող լինել այն իմաստով, ինչ իմաստով որ ես եմ հասկանում երջանկություն բառը։ Այն միայն հեշտացնում է կենցաղը, ինչ-որ առումով ապահովության զգացողություն է տալիս, բայց երբեք չի կարող լուծել բարոյական, հոգեբանական խնդիրները, եթե դրանք կան։

Միայն փողով կարող է երջանկանալ միայն սահմանափակ, վեհ զգացմունքներին ու ձգտումներին անհաղորդ մարդը, որի պահանջներն ու նպատակները կյանքում սահմանափակվում են ճղճիմ նյութական ձեռքբերումներով։

Համաձայն եմ, առանց փողի շա՜տ դժվար է երջանիկ լինելը, որովհետև ինչքան էլ որ հիանալի մարդկային հարաբերություններ լինեն, կենցաղային խնդիրները շատ բան են փչացնում ու շատ դեպքերում թունավորում են մարդու կյանքը, բայց փողի առկայությունն էլ, միևնույն է, դեռ երջանկության նախապայման չէ։ Շատ ավելի կարևոր ու ավելի որոշիչ հանգամանքներ կան մինչև փողը։

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ գոյություն ունի գիտակցության ու հոգևոր զարգացման այնպիսի մակարդակ, երբ փողի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի ազդեցություն չի ունենում երջանկության վրա։ Բայց դե այդ մակարդակին հասնելու համար դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք ու շատ պիտի մաքրվենք նյութեղենից։ Դրա համար հարկավոր է նյութական կախվածությունից ազատվել, ինչն անչափ դժվար է ու, ցավոք, գնալով ավելի է դժվարանում, բայց, միևնույն է, անհնար չէ, միայն ցանկություն լինի։ ;)

rolex
26.10.2006, 11:04
Ապրուստի միջոց....
Երջանկությունը փողի մեջ չէ, կյանքում ավելի կարևոր բաներ կան…

Cassiopeia
26.10.2006, 11:10
Երբեմն պատահել է, որ հանգամանքների բերումով (ասենք դրամապանակը տունը մոռացած լինելու պատճառով) Կոմիտասից դեպի տուն (քաղաքի կենտրոն) ոտքով եմ գնացել: Ու ինձ երբեք դրա պատճառով դժբախտ չեմ զգացել, ընդհակառակը, հոգեկան երջանկություն եմ զգացել, որ գումարը առիթ է դառել ոտքով քայլելու, մտածելու ու վայելելու մեր քաղաքը…

Ուլուանա
26.10.2006, 11:14
Երբեմն պատահել է, որ հանգամանքների բերումով (ասենք դրամապանակը տունը մոռացած լինելու պատճառով) Կոմիտասից դեպի տուն (քաղաքի կենտրոն) ոտքով եմ գնացել: Ու ինձ երբեք դրա պատճառով դժբախտ չեմ զգացել, ընդհակառակը, հոգեկան երջանկություն եմ զգացել, որ գումարը առիթ է դառել ոտքով քայլելու, մտածելու ու վայելելու մեր քաղաքը…
Դա հասկանալի է։ :) Բայց խիստ կասկածում եմ, որ նույն հոգեկան երջանկությունը կզգայիր, ասենք, թեկուզ մի շաբաթ քաղցած մնալու դեպքում... :think

Cassiopeia
26.10.2006, 11:18
Դա հասկանալի է։ :) Բայց խիստ կասկածում եմ, որ նույն հոգեկան երջանկությունը կզգայիր, ասենք, թեկուզ մի շաբաթ քաղցած մնալու դեպքում... :think
Հավանաբար…

Riddle
26.10.2006, 14:51
Բայց ինչո՞ւ ընկնել ծայրահեղությունների մեջ: Փողը ոչ երջանկության նախապայման է, ոչ էլ՝ ձեռքի կեղտ: Պետք չէ փողին ձեռքեր, ոտքեր, հոգի վերագրել: Փողը փող է, որն օգնում է ապրել պարզապես՝ սկսած կենցաղային պարզագույն հոգսերից, վերջացած հսկայական նշանակության գլոբալ հարցերից: Հարցն այն է, որ գլխավոր դերում նորին մեծություն մարդն է, ոչ թե փողը: Փողով կարելի է այնպիսի հրաշք գործեր անել… Եվ կարելի է անհավատալի ստորություններ անել փողի միջոցով: Եվ եթե մարդիկ փողն օգտագործում են չար կամ բարի գործերի համար, չի նշանակում, որ դրանից փողն է դառնում լավ կամ վատ բան, պարզապես մարդկային բնույթն է չար կամ բարի: Մարդիկ են տարբեր, փողը նույնն է:

Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…
Այ այսպիսի դեպքերի չեմ հավատում: Ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն ունենա միանգամայն անարատ բնույթ, և նրան փոխել կարողանա փողը: Հնարավոր չէ: Ուրեմն այդպիսի մարդու մեջ թաքնված է եղել այժմյան երեսը, որը պարզապես ինչ-ինչ պատճառներով ցույց չի տվել այն ժամանակ, երբ ավելի քիչ փող ուներ: Եթե նա փող ունենալոց հետո թքել է ընկերների վրա, ես չեմ հավատում, որ մինչ այդ պաշտում էր նրանց, ու միանգամայն անշահախնդիր ընկերություն էր անում: Ամեն մեկն իր չափանիշներով է կարողանում դատել: Եթե ընկերներին համարում է փողի համար իր հետ ընկերություն անողներ, ուրեմն հենց իրեն էլ ժամանակին խորթ չի եղել այդ միտքը: Միևնույն է, ես չեմ հավատում, որ փողն ի վիճակի է փոխել մարդկանց: Փողը պարզապես ինքնավստահություն է տալիս, ազատում է որևէ մեկից կախում ունենալուց, և մարդիկ արդեն առանց մտահոգվելու, առանց վախենալու իրենց թաքնված ցանկությունները, մտքերը, հաճախ սանձարձակությունները երևան են հանում, իսկ ուրիշներն էլ նայում են, և ասում. «Փողը փոխեց», մոռանալով, որ իրականում փողն անշունչ առարկա է, իսկ տվյալ մարդը՝ տականք (դե, օրինակի համար)::)

Ուլուանա
26.10.2006, 15:41
Ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն ունենա միանգամայն անարատ բնույթ, և նրան փոխել կարողանա փողը: Հնարավոր չէ: Ուրեմն այդպիսի մարդու մեջ թաքնված է եղել այժմյան երեսը, որը պարզապես ինչ-ինչ պատճառներով ցույց չի տվել այն ժամանակ, երբ ավելի քիչ փող ուներ: Եթե նա փող ունենալոց հետո թքել է ընկերների վրա, ես չեմ հավատում, որ մինչ այդ պաշտում էր նրանց, ու միանգամայն անշահախնդիր ընկերություն էր անում: Ամեն մեկն իր չափանիշներով է կարողանում դատել: Եթե ընկերներին համարում է փողի համար իր հետ ընկերություն անողներ, ուրեմն հենց իրեն էլ ժամանակին խորթ չի եղել այդ միտքը: Միևնույն է, ես չեմ հավատում, որ փողն ի վիճակի է փոխել մարդկանց: Փողը պարզապես ինքնավստահություն է տալիս, ազատում է որևէ մեկից կախում ունենալուց, և մարդիկ արդեն առանց մտահոգվելու, առանց վախենալու իրենց թաքնված ցանկությունները, մտքերը, հաճախ սանձարձակությունները երևան են հանում, իսկ ուրիշներն էլ նայում են, և ասում. «Փողը փոխեց», մոռանալով, որ իրականում փողն անշունչ առարկա է, իսկ տվյալ մարդը՝ տականք (դե, օրինակի համար)::)
Riddle ջան, ոնց որ ճշգրտությամբ իմ մտքերն արտահայտած լինես։ Ես էլ եմ համոզված, որ փողը չի կարող փոխել մարդու էությունը, այն կարող է միայն քողազերծել նրա մեջ եղած վատը, որը մինչ այդ հանգամանքների բերումով չէր արտահայտվել։ Էլ չշարունակեմ, որովհետև պիտի լրիվ նույն մտքերդ հերթով գրեմ։ :)

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 16:56
«Մի ունեցիր հարյուր դահեկան ունեցիր հարյուր բարեկամ»....
Իմ խորին համոզմամբ սա ասված է բոլոր ժամանակների համար:
Ավելի վերևում հանդիպեցի կարծիքի , որ մի շաբաթ սոված մնալուց հետո նույն կերպ երջանիկ չես զգա.......այսինքն փողին հսկայական տեղ հատկացվեց....
Բայց համաձայն չեմ, եթե ունես իսկական ընկերներ ուրեմն հաստատ պիտի համոզված լինես , որ մի օր էլ սոված չես մնա....
Իսկ մի շաբաթ սոված մնացող մարդը ուղղակի անգյալ մարդա, որ կյանքում չի ուզում դժվարություններ տենա, ու ոչ մի բան չի անում դրան հասնելու համար....

John
26.10.2006, 17:27
Ավելի վերևում հանդիպեցի կարծիքի , որ մի շաբաթ սոված մնալուց հետո նույն կերպ երջանիկ չես զգա.......այսինքն փողին հսկայական տեղ հատկացվեց....

Uluana-ն հաստատ դա ի նկատի չուներ: Եվս մեկ անգամ կարդա նրա էդ գրառումը ու նաև ուշադիր եղիր, թե ինչ մեջբերում է արել ու ամեն ինչ պարզ կլինի…
Հ.Գ.
Իսկ դու մի շաբաթ սոված մնալով քեզ ավելի երջանիկ կզգա՞ս, քան թե մի շաբաթ կուշտ լինելուց…

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 17:31
Uluana-ն հաստատ դա ի նկատի չուներ: Եվս մեկ անգամ կարդա նրա էդ գրառումը ու նաև ուշադիր եղիր, թե ինչ մեջբերում է արել ու ամեն ինչ պարզ կլինի…
Հ.Գ.
Իսկ դու մի շաբաթ սոված մնալով քեզ ավելի երջանիկ կզգա՞ս, քան թե մի շաբաթ կուշտ լինելուց…
Չեմ կարող ասել, որովհետև ուղղակի համոզված եմ, որ նման բան չի լինի:B

Աբելյան
26.10.2006, 18:23
Հարուստների համար` երջանկության նախապայման, աղքատների համար` ուրիշների ձեռի կեղտ: Իմ համար փողը ընդամենը ապրուստի միջոց ա:

Cassiopeia
26.10.2006, 18:25
Հարուստների համար` երջանկության նախապայման, աղքատների համար` ուրիշների ձեռի կեղտ: Իմ համար փողը ընդամենը ապրուստի միջոց ա:
:hands Ավելի լավ ասել չէր կարելի…:hands

Ուլուանա
26.10.2006, 19:50
Չեմ կարող ասել, որովհետև ուղղակի համոզված եմ, որ նման բան չի լինի:B
Կներես, բայց չես կարող համոզված լինել, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Կյանքում անթիվ-անհամար իրավիճակներ կան, երբ սոված մնալը շատ հավանական է։

Բայց, ամեն դեպքում, ինչքան հասկացա, դու իմ գրածները լրիվ ուրիշ ձևով ես մեկնաբանել... :o ու երևի սկզբի գրառումներս էլ ընդհանրապես չես կարդացել, թե չէ այդպիսի բացահայտ սխալ մեկնաբանություն չէիր տա։ :8

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 19:54
Կներես, բայց չես կարող համոզված լինել, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Կյանքում անթիվ-անհամար իրավիճակներ կան, երբ սոված մնալը շատ հավանական է։

Բայց, ամեն դեպքում, ինչքան հասկացա, դու իմ գրածները լրիվ ուրիշ ձևով ես մեկնաբանել... :o ու երևի սկզբի գրառումներս էլ ընդհանրապես չես կարդացել, թե չէ այդպիսի բացահայտ սխալ մեկնաբանություն չէիր տա։ :8
Կներես սխալ մեկնաբանության համար, բոլորն էլ կարդացել եմ:
Ես հետո ճշտում մտցրեցի…Ուղղակի սխալ էի հասկացել…
Սոված մնալու մասին. Եթե բնական աղետի հետևանք չի, ուրեմն կյանքում բացառվում է
աշխատել ու մի շաբաթ սոված մնալ:)

Ուլուանա
26.10.2006, 20:02
Սոված մնալու մասին. Եթե բնական աղետի հետևանք չի, ուրեմն կյանքում բացառվում է
աշխատել ու մի շաբաթ սոված մնալ:)
Իսկ եթե երեխա՞ ես կամ, ասենք, հիվանդ ես և հարազատներ ու մտերիմներ էլ գոնե այդ պահին չունես կողքիդ։ :think

Sergey
26.10.2006, 20:37
Երջանկությունն, իհարկե, փողի մեջ չէ, այլ՝ դրա քանակի;)

Մասսագետ
26.10.2006, 21:11
Ձեռքի կեղտ, որը կարող ա երջանկություն էլ տա:

Լոս
01.11.2006, 04:00
Riddle, Uluana - լիովին համաձայն եմ ձեր հետ։ միայն ավելացնեմ մի պարզ լոգիկա փողին ձեռի կեղտ անվանողների համար։
ենթադրենք դուք լոլիկ եք մշակել բնության գրկում ու վաճառել եք շուկայում ու ստացել փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ դուք աշխատել եք։ Դա ուղղակի փաստաթուղթ է որը պահում է իր մեջ ձեր քրտինքը որ թափել եք լոլիկի միջոցով։ Իսկ այն մարդիկ որ զգացմունքներով ու յերազներով են մտածում փողի թեմաներով - նրանք էլ հետագայում փողին ձեռի կեղտ են անվանում, ոտնձգություններ են անում, լենիններին կառավարության գլուխ են բերում։։ ախր ի՞նչեն քիթները խոթում ուրիշի քրտինքի մեջ։

իսկ մարդիկ, որոնք փող աշխատելու մեջ առանձնակի լավ բան են տեսնում։։ այդքան էլ երևի շատ չեն։։ ուղղակի դա զբաղմունքա։ Ստեղծում են, ուրիշները չեն կարում, իրենք կարում են, ու իրենց լավ են զգում։։ մի խոսքով շատ դեպքեր կան։ մի խոսքով։ ամեն մարդ իրա մասին մտածի։։ իսկ ով որ փողի ֆանատա իրա գործնա։։ ես իրենց չեմ հասկանում։

Ուրվական
19.03.2007, 23:21
Շատ լավ միտք առաջացավ մոտս. կարծիքս միանշանակ է. փողը երջանկության անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է:

Ազգային Անվտանգություն
08.04.2007, 16:01
Ինչ է փողը?:
Մարդու ամենամեծ հայտնագործությունը թե մարդու ամենամեծ դժբախտությունը?:

Փողը այսօր ամեն տեղ է ամեն կողմում ամեն ինչի մեջ նույնիսկ որոշ մադկանց ներսում: Դարեր շարունակ ԱՅԴ ՀԱՍԱՐԱԿ թուղթի կամ ոսկու կարիքը ՄԱՐԴՈՒՆ ՍՏԻՊԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԻՐ ՆՄԱՆԻՆ:Այն արդեն դադարել է միայն փոխանակման միջոց լինելուց:Նրա լրիվ բացակայությունը շատ վատ է իսկ չափից դուրս ներկայությունը կործանարար:Նա կարող է բերել և ուրախություն և տխրություն:

ՀԱՅԵՐ ՋԱՆ խնդրում եմ հանկարծ իմ թեման չընդունեք որպես փողի կամ հարուստների դեմ բողոք այլ ընդունեք որպես փողի ԽՈՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ իմաստը չհասկացող մարդու հայց ուղղված ձեզ;

Ինձ շաաաաաատ հետաքրքիր է ձեր և հատկապես ՄԵՐ ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԻ կարծիքը: :oy

electrical_storm
08.04.2007, 22:57
Ես փող սիրում եմ… շաատ եմ սիրում… կյանքումս 2-րդ,3-րդ տեղերումա փողը… սիրում դոլարներ… եվրոներ…ուզզզում եմ… ու ինչքան հնարավորա հեշտ ճանապարհով ու շատ… միշտ երազել եմ ինչ-որ բանկ թալանեմ ու սիրած աղջկա հետ աշխարհի մի հեռավոր անկյունում ապրեմ…

Cassiopeia
08.04.2007, 23:06
Նմանատիպ թեմա ֆորումում արդեն կա: Այն կարող եք գտնել այստեղ՝ "Փող. Երջանկության նախապայմա՞ն, թե՞ ձեռքի կեղտ…" (http://www.akumb.am/showthread.php?t=2737)

Mesrop
08.04.2007, 23:28
կով պահեք…

Lethal Sweetness
09.04.2007, 02:05
Փողը մեծ պետքություն է, բայց չեմ կարծում, որ այն երջանկություն է պարգևում: Ինչքան մարդ շատ է փող ունենում, այնքան ավելին է ուզում:

ihusik
09.04.2007, 13:38
Կիպլինգ Ռ.
<<Փողը՝ դա այն է, ինչը չպարգևելով ջերմություն անցնում է մի ձեռքից մյուսը>>: - (Մաուգլի)

Ձայնալար
05.10.2007, 09:27
Տեսականորեն հնարավոր է երջանիկ լինել առանց փողի, բայց հասարակության մեջ առանց փողի ապրել և լինել երջանիկ գրեթե անհնարին է: Բաաաաաաաայց, եթե փողի հետևից շ ընկնես, և հետևես այն մոլորությանը, որ շատ փող ունենալու դեպքում կլինես երջանիկ, երբեք շատ փող չես ունենա (ունեցածդ միշտ քիչ կթվա) և միշտ քեզ դժբախտ կզգաս: Մի խոսքով փող ունենալը լավ բան է, բայց դա կյանքի նպատակ սարքելը՝ ոչ: Երջանիկ լինելու համար պետք է բավարարվել եղած գումարով, իսկ եթե կարող եք վաստակել ավելին, ապա ավելի լավ: Ի՞նչ ասեցի է :8

Նորմարդ
05.10.2007, 09:39
Տեսականորեն հնարավոր է երջանիկ լինել առանց փողի, բայց հասարակության մեջ առանց փողի ապրել և լինել երջանիկ գրեթե անհնարին է: Բաաաաաաաայց, եթե փողի հետևից շատ ընկնես, և հետևես այն մոլորությանը, որ շատ փող ունենալու դեպքում կլինես երջանիկ, երբեք շատ փող չես ունենա (ունեցածդ միշտ քիչ կթվա) և միշտ քեզ դժբախտ կզգաս: Մի խոսքով փող ունենալը լավ բան է, բայց դա կյանքի նպատակ սարքելը՝ ոչ: Երջանիկ լինելու համար պետք է բավարարվել եղած գումարով, իսկ եթե կարող եք վաստակել ավելին, ապա ավելի լավ: Ի՞նչ ասեցի է :8
Լիովին համաձայն եմ, որպես տեսական օրինակ կարող ենք հիշել Դանիել Դեֆոյի հայտնի «Ռոբինզոն Կրուզո» վեպը, որտեղ հերոսը գերադասում է մի ամբողջ կույտ ոսկու տեղը մի քանի մկրատ կամ դանակ ունենալ :)

Աթեիստ
05.10.2007, 09:42
Մի քանի հին աֆորիզմ`

Когда много денег, как-то легче переносится что не в них счастье.

Մարդն անվերջ կարող է նայել 3 բանի` ինչպես է հոսում ջուրը, ինչպես է վառվում կրակը և ինչպես են հաշվում իր աշխատավարձը:

Առաջինը ես ասեցի որ սիրում եմ :)
Տեսնենք քանի ռեալիստ կա ֆորումում. :)

Ուրվական
05.10.2007, 09:49
Մի քանի հին աֆորիզմ`

Когда много денег, как-то легче переносится что не в них счастье.

Մարդն անվերջ կարող է նայել 3 բանի` ինչպես է հոսում ջուրը, ինչպես է վառվում կրակը և ինչպես են հաշվում իր աշխատավարձը:

Առաջինը ես ասեցի որ սիրում եմ :)
Տեսնենք քանի ռեալիստ կա ֆորումում. :)

Իսկ ինչի՞ համար ես սիրում փողը: Պարզ է, որ փողը պետքական թուղթ է, կամ մետաղ, բայց արդյոք ամեն պետքական բան պետք է կամ իմաստ ունի սիրել: Ի՞նչն է փողի մեջ այդպիսի զգացմունք առաջացնում:

Աթեիստ
05.10.2007, 11:00
Իսկ ինչի՞ համար ես սիրում փողը: Պարզ է, որ փողը պետքական թուղթ է, կամ մետաղ, բայց արդյոք ամեն պետքական բան պետք է կամ իմաստ ունի սիրել: Ի՞նչն է փողի մեջ այդպիսի զգացմունք առաջացնում:

Փող ասելով ես հասկանում եմ ոչ թե գունավոր թղթի կտոր, այլ օրինակ` Mercedes E320, իսկ դա ես շատ եմ սիրում :)

Apsara
05.10.2007, 11:01
Փողը հիմա աշխարհում ամենաուժեղ զենքերից մեկն է, այն ապրելու միջոց է, այսինքն առանց փող մարդ չի կարող գոյատևել:

Ինչ է ինձ համար փողը՞
հիմա այն միջոց է անկախանալու ծնողներիցս, չլինել կախվածության մեջ նրանցից, վաստակել և ծախսել իմ քրտինքով, ոչ նրանց:

Փողը չի կարող լինել կյանքի նպատակ, ինչպես և մնացած նյութեղենները, այն միջոց է ապրելու համար, ինչպես մեքենան միջոց է արագ տեղափոխվելու համար, աթոռը նստելու և այլն…

Մարդիք որոնք կախված են կամ սիրահարված են փողին երբեք չեն ունենա այնքան, որ իրենց կատարյալ երջանիկ զգան: Հիմնականում հարստանում են այն մարդիք, ովքեր ոչ թե հանուն փողի այլ հանուն միջոցի, որը կարող է ապահովել փողը, աշխատում են, ստեղծում, բացահայտում…

dvgray
05.10.2007, 12:09
Փողը ՝ դա հետևանք է:

հետևանք է վեհ, ազնիվ, ըմբռնելի, իրականանալի նպատակների:

Ով որ իրականում է սա ըմբռնում. նա կյանքում նման հարցեր չի ունենա:
Ով որ իր կյանքի նպատակ է դնում փող ունենակլը, նա երբեք էլ փող չի ունենում, /այն չափի, որ իրեն բավարարի/:

Վերջին հաշվով նյութական նպատակներ դնելը ՝ շատ տափակ է դարձնում կյանքը, իսկ էտ նպատակը իրականանալուց հետո, կյաքը դառնում է մի անիմաստ ժամավաճառություն:
Ով իր անձին ու տիպաժին չի դավաճանում, նա որպես հետևանք կունենա նաև այնքան փող, ինչքան իրականում է պետք իրեն, հենց իրեն և ոչ թե իր մամաին, պապաին :)… :

Փողը դա մի քաղցր կոնֆետ է, որը նախ չաղացնում է, հետո էլ քայքայում է ատամների էմալը ու օրգանների մեծ մասը:
Խուսափեք կոնֆետ օգտագործելուց և ընտրեք առողջ կենսակերպ ::)

Grieg
05.10.2007, 13:44
իմ կարծիքով փողը անհրաժեշտ չե. մարդ եթե ցանկություն ունենա կապրի առանձ փողի և ոչ պակաս երջանիկ քան մեծահարուստները։

Dayana
05.10.2007, 14:16
Եթե մարդն ապրում է միայն իր համար , փող նրան ընդհանրապես պետք չի գա, բայց եկեք մի պահ պատկերացնենք որ մեր ծնողներն էլ մեր պես մտածեին ու գնաին միայն երջանկության մ հիմա մենք կլինեինք գանձեր փնտրողնեի մի մեծ ակումբ :P
Չմորանաք որ երջանկութկունը փողի մեջ չէ , այլ նրա քանակի :D :yahoo :tease :lol

Ուրվական
05.10.2007, 14:55
իմ կարծիքով փողը անհրաժեշտ չե. մարդ եթե ցանկություն ունենա կապրի առանձ փողի և ոչ պակաս երջանիկ քան մեծահարուստները։

Օրինակ, ես, ինձ թվում է, առանց փողի երբեք երջանիկ չեմ լինի: Չնայած, ինչի մասին ա խոսքը, եթե փող չունենաս, չես էլ կարողանան գոյությունդ պահպանես, ուր մնաց, թե մտածես երջանկության մասին:

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե մարդն ապրում է միայն իր համար , փող նրան ընդհանրապես պետք չի գա

Դե, Դայանա ջան, դժվար թե այդպիսի մարդ լինի, որ ապրի միայն ինքն իր համար, եթե նույնիսկ տենց էլ լինի, արդյո՞ք նրան փող ընդհանրապես պետք չի լինի:think: Չեմ կարծում:

Dayana
05.10.2007, 15:31
Դե, Դայանա ջան, դժվար թե այդպիսի մարդ լինի, որ ապրի միայն ինքն իր համար, եթե նույնիսկ տենց էլ լինի, արդյո՞ք նրան փող ընդհանրապես պետք չի լինի:think: Չեմ կարծում:

Կարծում եմ եթե ուղղակի ապրի քաղաքակրթությունից հեռու , փող պետք չի լինի ։ Սակայնւ հաշվի առնելով որ այս տարբերակը անհավանականների շարքին է դասվում , կենթադրենք որ փողն ինչ որ տեղերում անհրաժեշտությունա , բայց երբեկ չո կյանքի նպատակ ։ :good

Goga
05.10.2007, 16:02
Եկեք քննարկենք: Շատ մարդկանց համար փողն ուղղակի անհրաժեշտություն է, շատերը շաաաաաատ սիրում են փող: Շատերն էլ ասում են, որ երջանիկ լինելու համար փողը ընդհանրապես նշանակություն չունի: Ի վերջո, ինչ է փողը, ինչպես եք դուք վերաբերվում դրան: Բոլոր կարծիքները՝ այստեղ:
Ասել, որ փողն այսօր նշանակություն չունի և երջանիկ կլինես առանց փողի միանշանակ սխալ է, մյուս կողմից ունենալ շաաաաաաատ փող, դա արդեն դառնում է վախի և ահի առարկա, երբ ամեն օր վախը սրտումդ հանգիստ քնել չես կարողանա:Եթե փողը դու համարում ես քո կյանքի նպատակը, այդպես արդեն ըստ ինձ, դու կործանում ես քո միակ կյանքը, ինչպես կործանվեց, կներեք մուլտֆիլմի անունը չեմ հիշում:oy, թագավորի կյանքը, երբ չէր բավարարվում ոսկիների քանակով:king Երբեք իսկական երջանկությունն ու սերը փողով չես գնի, երբեք:angry

Grieg
05.10.2007, 17:19
Ասել, որ փողն այսօր նշանակություն չունի և երջանիկ կլինես առանց փողի միանշանակ սխալ է
Ուրեմն մարդիկ հազարմյակներ առաջ մինչև փողի ստեղծելը դժբախտ էին՞ թե նրանք ուրիշ մոլորակի վրաեն ապրել..

Goga
05.10.2007, 17:25
Ուրեմն մարդիկ հազարմյակներ առաջ մինչև փողի ստեղծելը դժբախտ էին՞ թե նրանք ուրիշ մոլորակի վրաեն ապրել..
Հազարամյակներ առաջ, այն ինչ անհրաժեշտ էր մարդկանց ձեռք էին բերում առանց փողի, օրինակ՝ապրանքափոխանակմամբ, իսկ այժմ շատ միջոցներ կան, որոնք ձեռք են բերվում միայն փողով:

Grieg
05.10.2007, 17:30
Հազարամյակներ առաջ, այն ինչ անհրաժեշտ էր մարդկանց ձեռք էին բերում առանց փողի, օրինակ՝ապրանքափոխանակմամբ, իսկ այժմ շատ միջոցներ կան, որոնք ձեռք են բերվում միայն փողով:

Գուցե բայց միջոցների մեջ է արդյո՞ք երջանկությունը.. իմ համար ոչ
իսկ առաջին կարևորության պայմանները՝ սննունդ և այլն.. բնությունը ապահովում է..

Apsara
05.10.2007, 17:31
Ուրեմն մարդիկ հազարմյակներ առաջ մինչև փողի ստեղծելը դժբախտ էին՞ թե նրանք ուրիշ մոլորակի վրաեն ապրել..

:D գոնե պատմություն կարդացեք, կա բավականին հետաքրքիր գրականություն թե ինչպես է ստեղծվել փող հասկացողությունը: Մարդկային հնարանքներից ամենաօգտակարն էր, քանզի ապրանքափոխանակումը լրիվ բավարար չէր: Մանրանալու հավես չկա, բայց եթե լոգիկա օգտագործեք մտածեք ինքներդ կտեսնեք, որ փող հասկացողության ստեղծումը որպես այդպիսին անխուսափելի էր

Ավելացվել է 1 րոպե անց

Գուցե բայց միջոցների մեջ է արդյո՞ք երջանկությունը.. իմ համար ոչ
իսկ առաջին կարևորության պայմանները՝ սննունդ և այլն.. բնությունը ապահովում է..

Կոշիկն ու շորն էլ բնությունից կստանաս չէ, :D

Goga
05.10.2007, 17:35
Գուցե բայց միջոցների մեջ է արդյո՞ք երջանկությունը.. իմ համար ոչ
իսկ առաջին կարևորության պայմանները՝ սննունդ և այլն.. բնությունը ապահովում է..
Այո բնությունն ապահովում է, բայց ոչ բոլորն են մշակում այժմ, մարդիկ հիմա այլ զբաղմունքներ ունեն:) Իսկ երջանկության մասին դե ես գրել էի ու համամիտ եմ քեզ հետ:ok

Երբեք իսկական երջանկությունն ու սերը փողով չես գնի, երբեք:angry

Grieg
05.10.2007, 17:38
:D գոնե պատմություն կարդացեք, կա բավականին հետաքրքիր գրականություն թե ինչպես է ստեղծվել փող հասկացողությունը: Մարդկային հնարանքներից ամենաօգտակարն էր, քանզի ապրանքափոխանակումը լրիվ բավարար չէր: Մանրանալու հավես չկա, բայց եթե լոգիկա օգտագործեք մտածեք ինքներդ կտեսնեք, որ փող հասկացողության ստեղծումը որպես այդպիսին անխուսափելի էր

Ես չեմ նշել որ անխուսափելի էր ստեղծումը , ուղղակի նրա գոյությունը դեռ չի նշանակում որ պարտադիր մասն է երջանկության



Կոշիկն ու շորն էլ բնությունից կստանաս չէ, :D
ցանկալի է որ հարմար տեղ գտնել որտեղ ցուրտ ձմեռներ չլինեն..իսկ ամառյին հագուստ ստեղծել կարծում եմ դժվար չի

Lapterik
05.10.2007, 18:08
Անհրաժեշտություն նպատակները իրականացնելու համար:

Հայերս շատ ենք սկսել «սիրում եմ» բառը ամեն պարագայում օգտագործել, չնայած կարողա ուրիշ ազգերն էլ են էտպես, չգիտեմ: Ինչևէ... Փողը չեն սիրում, Փողով ստացված բարիքներն են սիրում, բայց էլի չեն սիրում էլի, մեր ճոխ հայերենը ամեն ինչին համապատասխան բառ ունի:
Բայց ես հեչ համաձայն չեմ էն մտքի հետ, որ մարդ իրա ունենցածով պիտի բավարարվի, տենց լիներ, մենք հիմա քարի դարում կլինեինք: Փողի իմաստը մարդու կյանքը ավելի բարեկեցիկ, հարմարավետ դարձնելու ու էլի նման բաների մեջ ա:
Հ.Գ.Փողը ամեն ինչ չէ, բայց կյանքն առանց փողի ոչինչ է (լավ էր չէ ասված):

Selene
05.10.2007, 23:20
Փողը հանգիստ ու երջանիկ ապրելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է
Եթե չեմ սխալվում, այս նույն խոսքերն էլի եմ գրել ակումբում:)

Կարծում եմ, որ փողը երջանիկ կյանք ունենալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, ու երբեք էլ այդպիսին չի լինի ինձ համար:ok
Համամիտ եմ Ձայնալարի հետ, որ առանց փողի կարելի է երջանիկ ապրել միայն տեսականորեն, բայց քանի որ ներկայիս կյանքում տեսությունն ու պրակտիկան վաղուց արդեն ընդհանուր եզրեր չունեն անգամ, ուստի առանց փողի երջանիկ կյանք ունենալու հավանականությունը նվազագույնից էլ պակաս է:ok
Բայց գտնում եմ, որ շատ ավելի դժբախտ է այն մարդը, ում համար փողը կյանքի նպատակ է, քան թե նա, ով տվյալ պահին փողի պակասից իրեն դժբախտ է համարում:ok
Ոչ մի նյութական արժեք չպիտի գերագնահատվի, այլապես այն կսկսի իշխել հոգևորին ու...

Հ.Գ. Իրական արժեքները թողած, պետք չի կեղծով տարվել ու ըստ նրա գնահատել մյուսներին էլ;)

Ուլուանա
06.10.2007, 00:41
Փողը հանգիստ ու երջանիկ ապրելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է
Եթե չեմ սխալվում, այս նույն խոսքերն էլի եմ գրել ակումբում:)
Չես սխալվում: Նմանատիպ թեմա Ակումբում վաղուց կար, և հետաքրքիրն այն է, որ նույն այն մարդիկ, որոնք ժամանակին հին թեմայում գրառում էին արել, չեն հիշել դրա մասին ու այստեղ նորից գրել են: :)) Ինչևէ, թեմաներն արդեն միացված են, այսինքն՝ նոր թեմայի գրառումները տեղափոխված են հին թեմա: ;) Ի դեպ, քանի որ թեմայի սկիզբը, փաստորեն, «փոխվել է», կրկնություններից խուսափելու համար խորհուրդ կտայի գրառում անելուց առաջ կարդալ թեման սկզբից:

Աթեիստ
06.10.2007, 08:57
Բոլոր այն մարդկանց, որոնք թերագնահատում են փողի դերն այսօրվա կյանքում:

Եթե դուք նշում եք, որ "տեսականորեն" հնարավոր է ապրել առանց փողի, փորձեք նույն ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ:

Անիմաստ եմ համարում այն փաստարկը, որ քարե դարում մարդիկ ապրել են առանց փողի: Չեմ կարծում թե Ձեզ դուր կգա եթե օրինակ ոմն x-ի թիկնապահները, կամ դրանց նմանները սկսեն միսը ոչ թե գնել, այլ հայթայթել ինչպես քարե դարում:

Երբ քննարկվում է մեր վերաբերմունքը փողի նկատմամբ, խնդրում մ Զերծ մնալ "տեսական" արտահայտություններից:
Ես համոզված եմ, որ 1915թ-ին եղել են ունևոր հայեր, որոնք կարողացել են փողի շնորհիվ փրկվել: Իսկ գերեզմանի փոխարեն ԱՄՆ-ում հայտնվելը պակա՞ս երջանկություն է:

Censor
06.10.2007, 11:24
Մի քանի հին աֆորիզմ`

Когда много денег, как-то легче переносится что не в них счастье.

Մարդն անվերջ կարող է նայել 3 բանի` ինչպես է հոսում ջուրը, ինչպես է վառվում կրակը և ինչպես են հաշվում իր աշխատավարձը:

Առաջինը ես ասեցի որ սիրում եմ :)
Տեսնենք քանի ռեալիստ կա ֆորումում. :)

+1 )))
Не в деньгах счастье, а в их количестве ))

Ես, օրինակ սիրում եմ իմ հաշվի վրա եղած փողը:
Որովհետև ինքը իմ` այս կյանքի և իմ ապագայի նկատմամբ որոշակի վստահություն ունենալու ծանրակշիռ գրավականներից է, եթե ոչ ամենակարևորը..
Եվ ես կհավատամ միայն այն մարդուն (որ ասում եք իբր փողը միայն միջոց է), որոնք բացարձակապես "ետ գցած" փող չունեն, ինչ կա - միանգամից ծախսում են.. Այ իրանց համար իրոք որ միջոց է հաճույքներն ու կարիքները բավարարելու համար:
Իսկ մնացածը փողը սիրում են:

Թե չէ, օրինակ, եթե տենց խոսանք - պարել չեմ սիրում, դա ուղղակի միջոց է մկանները ձգելու, թուլացնելու` մկանային լարվածությունը անցկացնելու համար;
գինի էլ չեմ սիրում - գինին ուղղակի միջոց ե որ ինքնագիտակցությունս թուլանա, իջնի, ուղեղս այդքան կատեգորիկ ամենինչին չնայի;
համբուրվելու մասին չեմ էլ խոսում, դա ընդհանրապես չենք սիրում, ուղղակի որոշ, ֆլյուիդախառը բաներ (ես չեմ իմանում, Բյուրը կիմանա ինչեր) առաջացնելու միչոց ա համբուրվելը..
Իսկ ում հետ համբուրվում ես, вообще, - միջոցա համբուրվելու համար..ՃՃ

Guest
06.10.2007, 12:03
Զարմացա, որ իմ ընտրած տարբերակում էլի մարդ կլինի… հետո զարմացա, որ Գռեիգն ա… Համաձայն եմ Գռեիգի այս թեմայում բոլոր գրառումների հետ:

Ու՞մ ա պետք է էտ անտեր փողը… առանց դրա էլ կարելի ա երջանիկ ապրել, կասեի ավելին առանց դրա կարողա ավելի երջանիկ ապրես… ու խի եմ աշխատում ընդանրապես չգիտեմ…

Kheranyan
06.10.2007, 12:33
Ես կասեյի այսպես, փողը ոչ թե երջանկանության նախպայման է կամ ձեռքի կեղտ, այլ այն անհրաժեշտ և կարևոր պայման է կյանքը ավելի բարեկեցիք, ավելի դյուրին դարձնելու համար: Մի փոքր հստակեցնեմ թե ինչ բան է փողը իմ պատկերացմաբ: Փող ասելով ես առաջին հերթին հասկանում եմ հենց փողը իր բուն իմաստով, սակայն փողի մեջ ես մտցնում եմ նաև հարստություն համարվող բոլոր բաղկացուցիչները (թանկարժեք մետաղներ ու քարեր, արժեթղթեր, հիմնական միջոցներ…) Անձամբ ես չեմ կարող ասել թե փողն է իմ կյանքի գլխավոր ու հիմնական նպատակը, սակայն այն կարևորներից է և գրեթե բոլոր գլխավոր նպատակների հասնելու ամենաէական «օգնականը»: Այսինք եթե մարդ ցանկանում է ունենալ երջանիկ ընտանիք, ապրել հաշտ ու համերաշխ, լինել առողջ, ապա նա առանց փողի հաստատ չի կարողանա հասնել իր այդ նպատակներին: Հիմա կասեք թե առողջությունը չեն գնում, սակայն ես դրան կտամ հետևյալ պատասխանը հարցի տեսքով. Ով է՞ ավելի հեշտ հաղթահարում հիվանդությունը, նա ով ունի , չասենք շատ, այլ բավականաչափ փող, թե՞ նա ով օրվա հացի փողով է ապրում… Այսօր աշխարհում գրեթե չկա մարդ ով կհամաձայնվի աշխատել առանց վարձատրության, իսկ վարձատրության հիմնական միջոցը դա փողն է իր դրսևորման ցանկացած ձևով, աշխարհում գրեթե չկա մարդ ով չի ցանկանում հարստանալ, կամ ով չի ցանկանա ունենալ էլ ավելին քան ունի տվյալ պահին և եթե կա մեկը ով կասի թե փողը իր համար էական նշանակություն չունի, ես առնվազն այդ մարդուն չեմ հավատա կամ նրան կհամարեմ, մեղ ասած, օդերով ապրող, ով չգիտի թե ինչ բան է իրական կյանքը:

Ես զգացել եմ այսպիսի մի բան, փողը լինում է այն մարդկանց մոտ ով սիրում է փողը, ով չգիտի փողի արժեքը երբեք մեծ հարստության տեր չի կարող լինել և ընդհանրապես, եթե մարդ չի գնահատում այն ինչ ունի, ապա այն վաղ թե ուշ կկորցնի, այնպես որ մի թերագնահատեք փողը, առանց դրա այս կյանքում հանրավոր չէ գոյատևել:

Եվ խնդրում եմ մի ասեք թե ամենակարևորը ներքին հարստությունն է, այո այն կարևոր է, սակայն եթե մարդ ունի մեծ ներաշխարհ սակայն ապրում է ծայրագույն աղքատ կամ պարզապես աղքատ, ապա իմ համոզմամբ նրա այդ ներաշխարհը վաղ թե ուշ կանհետանա և նրա մեջ գլուխ կբարձրացնի գոյատևման բնազդը, քանզի նա կզգա որ այդ ներաշխարհը իրեն չի տալիս ապրելու համար ամենաէական պայմանը՝ սնունդ, և այդտեղ արդեն ներաշխարհը կամա թե ակամա կմղվի երկրոդային պլան:

lili-4
06.10.2007, 20:27
Փողը ձեռքի կեղտ է, համամիտ եմ դրա հետ, բայց նաև երեսպառզանք է: ;)Բայց փողը երջանկության նախապայման չի կարող լինել, դա արդեն ուրիշ օպերա է:P
Երջանկությունը դա ինքնավերացում է:) Կարծեմ սա փողի հետ բոլորովին կապ չունի:think

Ծով
07.10.2007, 14:52
Դե լավ..փողը անհրաժեշտություն ա ընդամենը...կյանքի նպատակ չի, բայց որոշ նպատակների հասնելու միջոց ա...;)

gayane70
20.10.2007, 14:48
Փողը անհրաժեշտ է ապրելու համար; Բայց չեմ կարծում ,որ փողով երջանկություն կգնես:(

Erevan
25.10.2007, 14:38
Nerka irakanutjunum pox@ petka vor arorja hogseric ktrves ev erganik kjankd vajeles.
ajl voch te ko asatsov, vor erganik linelu hamar pox a petk.

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Script
25.10.2007, 15:25
Երջանկությունը փողի մեջ չի այլ նրա քանակության:D

Tig
29.10.2007, 12:42
* * *
Փողի շողքից որոշ մարդկանց
Աչքերի մեջ «փայլն» առկայծում,
Սին աստղի պես շրջապատն է խավար լցնում…
Եվ տարածելով գարշահոտ
Կապ է գցում, թե ձեռ, թե ոտ:
Խեղդում մտքի լույսի հոսքը,
Խավարով ծածկում լուրթ խոսքը…