PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ եռաչափ ծրագրերից եք օգտվում?

Sosoyan
15.04.2006, 19:10
Հետաքրքիր է թե ինչ եռաչափ ծրագրերից եք օգտվում և ինչի նպատակներով?

Chuk
16.04.2006, 00:45
Մակերեսորեն գիտեմ 3D Studio MAX: Ժամանակս չի հերիքում ավելի խորանալու:
Ուզում եմ նաև MAYA սովորել, ժամանակս էլի չի հերիքում:

Իսկ թե ի՞նչ նպատակով... հըմ...
Երբեմն ձևավորումներ անելիս պետք է գալիս :B

Sosoyan
16.04.2006, 21:16
Ես սկսեցի 3d-ով զբաղվել երբ զգացի որ autօcad-ով գծած նախագծերս լավ render չի լինում անել: Ինձ պետք էր մի ծրագիր, որը photorealistic render ունենար և դրա հետ մեկտեղ հեշտ լիներ արագ սովորելու համար: Երկար որոնումներից հետո գտա cinema 4d ծրագիրը: Դա հենց այդ էր ինչ ինձ պետք էր` հեշտ ու արագ մոդոլավորում, քիփ կապ ուրիշ ծրագրերի հետ և իհարկե լավ render: Մոտավորապես երեք ամիս սովորելուց հետո արդեն կարում էի ցանկացած բան վիզուալիզացնել : Մի օր փորցեցի անիմացիա սարքել , ստացվեց հենց առաջին փորձերից. Ու այդ ժամանկ ես զգացի մի անչափ հետաքրքրություն այդ աշխատանքի նկատմամբ և դրանից ամեն ինչ սկսվեց: Հատագայում տեսնելով որ Cinema 4d-ով հնարավոր չի կարգին անիմացիոն գործեր անել , որոշեցի Maya սովորել: Մի երեք ամիս սովորելուց ու զանազան ֆուրումներ այցելելուց հետո իմացա որ Maya-ով նույնիսկ մի քանի հոգով նորմալ չես կարա աշխատես, որովհետև այդ ծրագիրը չնայած իր ճանաչվածության, նախատեսված է մեծ ստուդիաների համար օրինակ` (Weta Digital(Lord of Rings, King kong...)...) , որոնք հիմնականում ամեն ինչ ստեղծում են ծրագրավորելով ոչ թե ինտերակտիվ, որին մենք ենք սովոր: Այդ պատճառով ինձ խորհուրդ տվեցին աշխատել Softimage XSI ծրագիրով: Ինստալիացիա անելուց 2 ժամ հետո կարում է այնքան բան անել որքան Maya-ով: Անձնական փորցից ելնել կասեմ`
3d max - լավ է ճարտարապետության(VRay-հավելումով) և TV design-ի համար,
Maya - Կինոստոդիաների կամ այնպիսի մարդկանց որոնք բացի նկարչական կարողություններից, գիտեն նայև լավ ծրագրավորում,
Softimage XSI - Հեռուստատեսային եռաչափ տեսահոլովակների, <շապկաների> և կինոների համար
Lightwave - Նույնը ինչ-որ Softimage-ը, բայց ավելի թույլ մակարդակի

Sosoyan
16.04.2006, 23:10
Սրանք սարքել եմ Cinema 4d ծրագրով:

Chuk
17.04.2006, 00:51
Softimage ծրագրի մասին ժամանակին վատ կարծիքներ եմ լսել, որ շատ պրիմիտիվ ու անհաջող ծրագիր է: Բայց այս նկարները դուրս եկան:ok

Անհամեստ հարց տամ: Պատրաստի՞ մոդելներ են, թե՞ ինքդ ես կառուցում դրանք:

Sosoyan
17.04.2006, 12:52
Իհարկե բոլորը ես եմ կառուցել, Իսկ ինչ վերաբերվում է Softimage ծրագրին` մինչ Softimage-ի ու XSI-ի միանալը, կարողա այդպիսի կարծիքներ լին էին, բայց նրանց միացումից հետո Softimage XSI -ը համարվում է Maya-ի և Max-ի լուրջ մրցակից:

AMD
17.04.2006, 17:13
ինձ էլ դու եկան նկարները :hands

Chuk
18.04.2006, 00:06
Իհարկե բոլորը ես եմ կառուցել, Իսկ ինչ վերաբերվում է Softimage ծրագրին` մինչ Softimage-ի ու XSI-ի միանալը, կարողա այդպիսի կարծիքներ լին էին, բայց նրանց միացումից հետո Softimage XSI -ը համարվում է Maya-ի և Max-ի լուրջ մրցակից:
Ես հենց դա էի ուզում ասել, որ նկարներդ տեսնելով հասկացա, որ լսածներս իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում :)

graf
03.07.2006, 10:14
Barev ha yer jan.
Nerogh klineq vor angleren tarerov em tpum :(
yete uzum eq lav tsragir yes xorhurt ktai ULEAD studion vori het shat aveli hesht e ashxatel qan MAYA_i.
web designi hamar shat harmar e.
chisht e maya_i bolor funkcianer@ chuni baic indz chi tvum vor duq uzum eq QUAK4 kam HALF-LIFE2 kategoriai xagher greq :)
Ulead Studioi mech mtnum en Ulead COOL 3d studio,gif animator 5,photoimpact 11,ulead 360,
voronq vor yes em ogtagortsum u shat goh em !urish tsragrer el uni Ulead_i masin karogh eq kardaq aistegh
http://www.ulead.com

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել Տրանսլիտի ձևափոխիչը (http://akumb.am/showthread.php?t=42), Տրանսլիտի ձևափոխիչի նոր տարբերակը (http://www.akumb.am/showthread.php?t=497) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://akumb.am/showthread.php?t=279)» թեման:

sard
19.08.2006, 20:33
Բարեվներ: Ժողովուրդ 3D MAX -Vray , Cinema 4D ' ծրագրերը շատ նման են իրար
Ու երկուսնել լավ ծրագրեր են ,Եթե Սինեմաի պլագիններ շատ լինեն որոշ բաներ Սինեմաի մեջ շատ ավելի հեշտ կլինի,
քան 3դ մաքսում: Ես երկուսնել սովորում եմ ,արդեն 6 ամիսա, ափսոս ծրագրավորում
չեմ իմանւմ՝ եքա հեշտ կլներ,չնայած ինտերնետից քաշում եմ սկրիպտներ ,բայց դե ձրի
սկրիպտը պարզա շատ լավնել չի լինի:
Ulead COOL 3D Studio SE ես երկուսի համեմատ ծրագրի նման չի ,բայց web դիզայնի համար կոգտագործվի ::B

PoeT
21.08.2006, 21:21
Ժամանակին օգտագործում էի 3D MAX, բայց լավ չեմ տիրապետում, այդ հրաշք ծրագրին:

Արամ Քոչարյան
22.08.2006, 15:27
Օգտագործում եմ Cinema4d!

HardRock
06.10.2006, 09:35
Մի քանի տարի առաջ ես էլ էի, թեթևակի, 3դ-ով զբաղվում, 3D Max-ով: Ու իմ կարծիքով, միայն 3դ ծրագիրը քիչա, պետքա նաև մոնտաժի ծրագիր` ասենք Adob Primier իմանաս, որ մի քանի կամեռաներով սարքած անիմացիաները միավորես, ու նաև "Պրիմեռով" սիրուն էֆեկտներ դնես, լավ կլիներ նաև Adob AfterEffects իմանալ, սա պարզապես կողքից եմ տեսել, բայց ելի լավ սիրուն էֆֆեկտներա դնում:

Cleopatra
07.12.2006, 18:27
Քանի որ ես մասնագիտությամբ ապագա դիզայներ եմ, ինձ շատ պետք է այդ ծրագրի իմացությունը, քիչ մնաց շուտով նաև դա կանցնենք:) , էլ չեմ համբերում:( շատ է ինձ պետք հատկապես ինտերիերի նախագծման ժամանակ:

_DEATH_
07.12.2006, 18:54
Իսկ ժողովուրդ, ովա՞ տիրապետում Werkkzeug1_ին, սաղ ծրագրերը մի կոմ,էս ծրագիրը մի կոմ, բոլորին խորհուրդ եմ տալիս, հրաշք ծրագիրա: Ճիշտ է մի քիչ դժվար է սովորելը, բայց որ տեսնում ես դրանով 64 kb_անոց հրաշք անիմացիաներ են սարքում հավեստ գալիսա…
3ds Max_ով նույնիսկ տենց բաներ սարքելը դժվարա, այսինքն այդպիսի փոքր չափերով ուղակի անհնար

Quadro
13.12.2006, 12:25
3max ով աշխատել եմ սկսած 4 - րդ վերսիաից ւ կասեմ որ որոշ բաներում զիջում էր MAYA ին բայց 9 - րդ վերսիաում ամեն ինչ փողվել ա AutoDesk ի կողմից Maya-ն առնելուց հետո, հիմա 3max ի մեջ կա այն ամենը ինչով առաջատարներ Maya-ն

Ավելացվել է 2 րոպե անց

Մի քանի տարի առաջ ես էլ էի, թեթևակի, 3դ-ով զբաղվում, 3D Max-ով: Ու իմ կարծիքով, միայն 3դ ծրագիրը քիչա, պետքա նաև մոնտաժի ծրագիր` ասենք Adob Primier իմանաս, որ մի քանի կամեռաներով սարքած անիմացիաները միավորես, ու նաև "Պրիմեռով" սիրուն էֆեկտներ դնես, լավ կլիներ նաև Adob AfterEffects իմանալ, սա պարզապես կողքից եմ տեսել, բայց ելի լավ սիրուն էֆֆեկտներա դնում:

3d max ի մեջ կա այդ հնարավորությունը

իմ կարծիքով մենակ ծրագիրը որ շատ ա պետք գալիս ետ Photoshopn ա

HardRock
13.12.2006, 15:11
3d max ի մեջ կա այդ հնարավորությունը

իմ կարծիքով մենակ ծրագիրը որ շատ ա պետք գալիս ետ Photoshopn ա
Չգիտեմ, ես շատ շուտ, 4 տարբերակով եմ աշխատել: Այսինքն եթե մի 3-4 կամեռաներով ռենդ ես աել, հետո ոնց ե՞ս ռենդ արածդ կպցնում իրար:

Quadro
14.12.2006, 09:47
Չգիտեմ, ես շատ շուտ, 4 տարբերակով եմ աշխատել: Այսինքն եթե մի 3-4 կամեռաներով ռենդ ես աել, հետո ոնց ե՞ս ռենդ արածդ կպցնում իրար:

3d maxi 5 ից սկսած մեջը կա ետ ֆունքցիան , բայց պռեմիեռի նման չի դու մինչև ռենդ անելը կօմպին հասկացնում ես տե որ պահից փոխի կամեռան ու նոր ռենդ ես անում

բայց ստիպված եմ խոստովանել որ ետ հատկությունից օգտվելու համար քեզ պետք ա հզոր համակարգիչ , դրա համար ել ես ինքս ել օգտվում եմ Premieric կամ Vegasic

Sosoyan
17.12.2006, 13:47
Max-ը ծրագիր չի, քանի շուտա ձեռ քաշեք :B

Quadro
18.12.2006, 09:49
Max-ը ծրագիր չի, քանի շուտա ձեռ քաշեք :B

իսկ կասես թե վորնա ծրագիրը :)

Sosoyan
18.12.2006, 17:03
իսկ կասես թե վորնա ծրագիրը :)

Վերևից 3-րդ պոստը կարդա :)

Հրաչ
25.12.2006, 02:45
Գործածելով Rhinoceros-ի NURBS տիպի modeling-ը եւ օգտուելով 3dsMAX-ի rendering-էն եւ/կամ animation-էն, ի հարկին (character studio-ն), կը ստացուի բացառիկ արդիւնք: Ճիշդ է որ MAX-ին մէջ ալ կարելի է NURBS-ով աշխատիլ, բայց Rhinoceros-ի մէջ աւելի կատարելագործուած եւ արագ են արդիւնքները:մանաւանդ 4.0-ին մէջ որ մինչ օրս տակաւին beta է:

Zoro
06.01.2007, 16:01
իմ փորցից ելնելով պռոֆեսիոնալ գորձերի համառ XSI-ը ամենահարմար ծրագիրն է, հնարավորություներով առավել է MAX-ից և չի զիջում Maya-ին (Maya-ի վրա անիմաստ է հիմնվել քանի որ Maya նախատեսված չէ անհատ 3դ դիզայներների համար այլ մեծ ստուդիաների ) իսկ XSI-ը սովորելը դժվար է, քանի որ գրականոտյունը պռոբլեմ է :), բոլոր դեպքում ես սկսել եմ 3dsmax-ից և գտնում եմ որ MAX-ը սկսնակների համար պարտադիր պայման է :

Sosoyan
06.01.2007, 21:05
Ասում ես սկսել ես մակսից, իսկ հիմա ինչով ես աշխատում?
Ճիշտն ասած xsi-ը ես սովորել եմ, ավելի ճիշտ սովորում եմ առանց դժվարությունների, գրականության առումով համաձայն եմ, բայց մի բան կա այդ գրքերում բացի նախնական ինֆորմացիայից ուրիշ բան չես գտնի, այդ իսկ պատճառով նախընտրում եմ այսպես կոչված "վիդեո դասերը", օրինակ հենց Softimage-ի արտադրածը կամ Digital Tutors-ինը.... :)

Lapterik
06.01.2007, 22:39
Ես ուզում եմ Rhino սովորել, բայց ինձ թվում ա, որ չինարեն ա ու չեմ կարա: Ինչից սկսեմ՞:

Zoro
08.01.2007, 02:20

հիմա աշխատում եմ XSI-ով և MAX-ով, համադզայն եմ քո հետ ես ել վիդեո դասերից սհատ բաներ եմ սովորել, եվ ուրախ եմ որ վերչապես հանդիպեցի հայաստանում XSI-ով աշխատողի :)

Egern.net
08.01.2007, 17:00
Հայեր ջան, որ խնդրեմ մի հատ 3D Studio Max-ի լավ գիրք առաջարկեք... անգլերեն չլինի...

emo
08.01.2007, 17:48
Օգտագործում եմ Xara3D,շատ փոքր, թեթև աշխատող ծրագիրա,լավել բաներա լինում սարքել...

Հայեր ջան, որ խնդրեմ մի հատ 3D Studio Max-ի լավ գիրք առաջարկեք... անգլերեն չլինի...
Եթե էլեկտրոնային կլինի նայի ստեղ http://www.postroika.ru/books/books9.html
3D Max-ի մասին միքանի գրքեր կան ու ոչ միայն...
Ես չեմ կարդացել,բայ կողքը ահագին նկարագրություն կա գրքի մասին....

Ավելացվել է 2 րոպե անց

Ես ուզում եմ Rhino սովորել, բայց ինձ թվում ա, որ չինարեն ա ու չեմ կարա: Ինչից սկսեմ՞:
Չինարենից:)

Sosoyan
08.01.2007, 23:36
Zoro

Իմ icq# 162723222 եկ զրուցենք :)

Lapterik
10.01.2007, 10:22
Չինարենից:)
Շատ շնորհակալ եմ խորհրդի համար, կաշխատեմ էտ ուղղությամբ:

-=BaZeL^4=-
21.02.2007, 23:20
Սոսոյան Ջան էս ինչ դատել ես դատել մաքսը ծրագիր չի բան ման
ետ պրեմիեր մրեմիեր չգիդեմ կարծում եմ փաթեթից չի կախված ետ ամենը ինչը որ պետքա ստանաս այլ ետ փաթեթը օգտագործողից
ու չեմ կարծում որ նԷնց բան կարաս ասես որ ԻՔՍ ԷՍ ԱՅ -ով հնարավոր լինի սարքել իսկ մաքսով ոչ չեմ բացառում որ մեկում հեշտ կլինի սարքերլը մյուսում դժվար, մեկում երկար ժամանակ կպահանջվի մյուսում կարճ ու Ըտենց
դուք են ասեք ուՌդուց մի հատ ֆորում քաշեմ դնեմ Im.am-ի վրա զբաղվենք

Sosoyan
23.02.2007, 16:00
Իմ ասածը հենց վերաբերվում էր պոստիտ երկրորդ մասին: Եվ դա միայն իմ կարծիքը չէ, ինձ ճիշտ հասկացեք ես չեմ քարոզում, որ մաքսը լավ ծրագիր չի մեկ աշխատեք այդ ծրագրով... Ողղակի ասւմ եմ այն ինչ կարծում եմ: :ok

մեկում հեշտ կլինի սարքերլը մյուսում դժվար, մեկում երկար ժամանակ կպահանջվի մյուսում կարճ

Արամ
27.02.2007, 14:34
Սոսոյան Ջան էս ինչ դատել ես դատել մաքսը ծրագիր չի բան ման
ետ պրեմիեր մրեմիեր չգիդեմ կարծում եմ փաթեթից չի կախված ետ ամենը ինչը որ պետքա ստանաս այլ ետ փաթեթը օգտագործողից
ու չեմ կարծում որ նԷնց բան կարաս ասես որ ԻՔՍ ԷՍ ԱՅ -ով հնարավոր լինի սարքել իսկ մաքսով ոչ չեմ բացառում որ մեկում հեշտ կլինի սարքերլը մյուսում դժվար, մեկում երկար ժամանակ կպահանջվի մյուսում կարճ ու Ըտենց
դուք են ասեք ուՌդուց մի հատ ֆորում քաշեմ դնեմ Im.am-ի վրա զբաղվենք
BaZeL^4 ջան ինչքան հիշում եմ ռենդեռ էիր սարքում ինչ որ ռոզվի կետերով, ոնցա դրա գործերը?:)

-=BaZeL^4=-
27.02.2007, 23:52
BaZeL^4 ջան ինչքան հիշում եմ...[
ախպերս իսկ ես չեմ հիշում :)
եթե voxelRender-ի հետ ես մտի voxelrender.com
ու ըտենց ... եթե հետաքրքում ա ելի կան ...

Root
20.04.2007, 12:02
MAYA

Firegirl777
21.04.2007, 19:48
MAYA

Վերջերս ձեռքս էր ընկել, չկարողացա ինստալիացի անել ու այդպես էլ չիմացա ոնց ծրագիր է, իսկ ընդհանրապես մի 3 ծրագիր ունեմ, բայց այնքան էլ գլուխ չեմ հանում ԴԵՌևՍ...... կսովորեմ ոչինչ...

_DEATH_
21.04.2007, 19:53
Իսկ ես օգտվում եմ a.D.D.i.c.t. 2 :hands
Դրանից էլ լավ ծրագիր, եթե իհարկե սաղ ֆունկցիաները միցրածա:D
Conspiracy հատուկ անջատելա ամենալավ ֆունկցիաները

Root
25.04.2007, 09:09
Վերջերս ձեռքս էր ընկել, չկարողացա ինստալիացի անել ու այդպես էլ չիմացա ոնց ծրագիր է, իսկ ընդհանրապես մի 3 ծրագիր ունեմ, բայց այնքան էլ գլուխ չեմ հանում ԴԵՌևՍ...... կսովորեմ ոչինչ...

Առավել հզոր է քան թերևս 3D Max-ը:

Wisper
25.04.2007, 16:10
Ի դեպ, ես ոնց քցում բռնում եմ MAYA և 3D Max Studio-ն էապես իրարից չեն տարբերվում: Հարցը նրա մեջ է, թե ով որով է սովոր աշխատել :oy

Root
25.04.2007, 16:17
Ի դեպ, ես ոնց քցում բռնում եմ MAYA և 3D Max Studio-ն էապես իրարից չեն տարբերվում: Հարցը նրա մեջ է, թե ով որով է սովոր աշխատել :oy

Առաջինն ավելի հզոր է, սա իմ կարծիքը չէ... այլ նրա ով պատրաստում է հոլովակներ Հ1-ի և Արմենիա հեռուստաընկերությունների համար:

Sosoyan
25.04.2007, 23:03
Առաջինն ավելի հզոր է, սա իմ կարծիքը չէ... այլ նրա ով պատրաստում է հոլովակներ Հ1-ի և Արմենիա հեռուստաընկերությունների համար:

Հետաքրքիր է, ով է նա?

HardRock
26.04.2007, 09:19
Իմ իմանալով էլ Maya-ն հզորա: Կարծեմ "Մատանիների տիրակալը" ֆիլմում սպեց-էֆեկտները Maya-ով են սարքել + մի քանի հատուկ plug-in ա գրվել:

Quadro
18.06.2007, 13:31
ժողովուրդ սաղել նույնն են

Firegirl777
11.08.2007, 14:13
Հիմա սկսել եմ 3d max սովորել, բայց դե դեռ այդքան էլ լավ չգիտեմ, իսկ MAYA մի փոր ավելի ուշ կսովորեմ......

Ptuchik
21.04.2008, 13:51
Ժողովուրդ ո՞վ կարող է ասել, որտեղից գտնեմ Softimage|XSI 6.5 ծրագրի 64 բիթ տարբերակը:

Sosoyan
21.04.2008, 14:47
Ժողովուրդ ո՞վ կարող է ասել, որտեղից գտնեմ Softimage|XSI 6.5 ծրագրի 64 բիթ տարբերակը:

Քաշում ես ստեղից (http://softimage.com/downloads/redirects/xsi_xwalk/default.aspx?url=http://webrel2.softimage.com/open/products/xsi/current2/XSIAdvanced64/setup_XSI_win64.exe) , իսկ կռեկի համար icq կամ PM գրի... ;)

chiburgen
21.04.2008, 15:37
Sosoyan XSI գիտես?

Sosoyan
21.04.2008, 20:39
Sosoyan XSI գիտես?

Բավականին լավ ;)

Sunny Stream
21.04.2008, 21:06
Ժողովուրդ!!!!!!!!!
Frameforge Studio 2 -ն ո՞վ ունի, կամ գոնե ո՞վ է տեղյակ... սա ռեժիսորների համար նախատեսված ծրագիր է, որն ունի պատրաստի եռաչափ ֆիգուրներ, որոնց միջոցով ռեժիսորները կազմում են ֆիլմի տեսարանները... խնդրում եմ, եթե տեղեկություն ունենաք էս ծրագրի` Երևանում հայտնվելու մասին, ասեք, հա՞ :)

Ptuchik
22.04.2008, 09:34
Քաշում ես ստեղից (http://softimage.com/downloads/redirects/xsi_xwalk/default.aspx?url=http://webrel2.softimage.com/open/products/xsi/current2/XSIAdvanced64/setup_XSI_win64.exe) , իսկ կռեկի համար icq կամ PM գրի... ;)

Sosoyan ջան շաաատ շնորհակալություն, մնաց կռեկը, ICQ-ով եմ գրել:hands

Sosoyan
22.04.2008, 11:13
Sosoyan ջան շաաատ շնորհակալություն, մնաց կռեկը, ICQ-ով եմ գրել:hands

Խնդրեմ, բայց icq-իս բան չի եկել :think

chiburgen
22.04.2008, 12:05
Բավականին լավ ;)

դե երևի տուտոռալների լինկեր կիմանաս: Ինձ բնականաբար պետքա մոդելինգից սկսել:
Երևի պատկերացում ունես թե 3Դ մաքս որքան գիտեմ, ինձ դժվար կլինի XSI սովորել?
Երևի օբշի իտոգ պրինցիպները նույն են չէ?
Հա մեկ էլ արժի սովորել?
Հ.Գ. XSI -ով չայնիկ եմ կարում սարքել:

Ptuchik
22.04.2008, 12:45
Խնդրեմ, բայց icq-իս բան չի եկել :think

Հետաքրքիր ա, դե ամեն դեպքում եթե կարելի ա ուղարկի [email protected] (mailto: [email protected])-ի վրա:
Կանխավ շնորհակալություն

Sosoyan
22.04.2008, 13:09
դե երևի տուտոռալների լինկեր կիմանաս: Ինձ բնականաբար պետքա մոդելինգից սկսել:
Երևի պատկերացում ունես թե 3Դ մաքս որքան գիտեմ, ինձ դժվար կլինի XSI սովորել?
Երևի օբշի իտոգ պրինցիպները նույն են չէ?
Հա մեկ էլ արժի սովորել?
Հ.Գ. XSI -ով չայնիկ եմ կարում սարքել:

XSI-ի լոգիկան Maya-ի լոգիկային ա նման, իսկ պրինցիպներն ու տերմինները մասնավորապես նույնն են: Մանրամասնի ու տուտորների համար, icq գրի կխոսանք... ;)

Հետաքրքիր ա, դե ամեն դեպքում եթե կարելի ա ուղարկի [email protected]ի վրա:
Կանխավ շնորհակալություն

Ուղարկել եմ :)

Ptuchik
22.04.2008, 13:39
Ուղարկել եմ :)

Շնորհակալություն ;)

Արամ
25.04.2008, 21:22
Տղեք օգնեք ինձ մի հատ մինատյուռնի 3դ բանա պետք, որ շուտ ջոգվի, ու քչփորվելով կարանամ հասկանամ, մեկել ռենդեռ շուտ անի, այսինքնս պուճուր բանի համարա պետք

Sosoyan
25.04.2008, 21:28
Տղեք օգնեք ինձ մի հատ մինատյուռնի 3դ բանա պետք, որ շուտ ջոգվի, ու քչփորվելով կարանամ հասկանամ, մեկել ռենդեռ շուտ անի, այսինքնս պուճուր բանի համարա պետք

Ulead cool 3d-ն, բայց վաբշէ օգտագործած չկամ, կամ էլ C4D-ն, բայց դե ետի գիտես ոնցոր...

Արամ
25.04.2008, 21:30
Ulead cool 3d-ն, բայց վաբշէ օգտագօրծած չկամ, կամ էլ C4D-ն, դե ետի գիտես ոնցոր...

C4D գիտեմ, շատ շատ մերսի Սոսոյան ջան, ես վաշե Ուլեադները ինձ դզում են հենց տենցա գրվում?

Sosoyan
25.04.2008, 21:37
C4D գիտեմ, շատ շատ մերսի Սոսոյան ջան, ես վաշե Ուլեադները ինձ դզում են հենց տենցա գրվում?

Գուգլիկ-ում նայի էլի :)

Արամ
25.04.2008, 21:38
Գուգլիկ-ում նայի էլի :)

Օֆտոպ, բայց տենց ծրագրեր կռեկով նայելու համար յանդեկս կա;)

Արամ
25.04.2008, 22:23
Հիանալի ԾՐԱԳԻՐԱ

Racer
26.04.2008, 01:04
PTC Pro/Engineer
շուտով մտադիր եմ զբաղվել Autodesk-ի պրոդուկտների ուսումնասիրությամբ, ինչպես նաև հետաքրքրում են Rhino3D և ICEM Style փաթեթները

Արամ
26.04.2008, 13:04
http://www.izone.ru/graphics/3d/daz-studio.htm

boooooooom
03.09.2009, 21:36
Rhinoceros 4

Էդուարդ_man
08.02.2010, 21:21
Ինտերիերի դիզայնի համար, որ ծրագիրը խորհուրդ կտաք , որով է ավելի հեշտ աշխատել : Եվ որը կարելի է ավելի շուտ սովորել :

Rammstein
08.02.2010, 21:52
Ինտերիերի դիզայնի համար, որ ծրագիրը խորհուրդ կտաք , որով է ավելի հեշտ աշխատել : Եվ որը կարելի է ավելի շուտ սովորել :

Ես մի անգամ ArchiCAD-ով եմ արել, որ ոնց որ թե վատ չէր ստացվել (տեղադրում եմ, բայց որակը գցած ա):

Հիմա ռենդեռները Artlantis-ով եմ անում, բայց դեռ ինտերիեր չեմ փորձել: Իսկ դիզայնը էլի ArchiCAD-ով (Արտլանտիսը միայն ռեդեռի համար ա):

Էդուարդ_man
09.02.2010, 11:08
Ես մի անգամ ArchiCAD-ով եմ արել, որ ոնց որ թե վատ չէր ստացվել (տեղադրում եմ, բայց որակը գցած ա):

Հիմա ռենդեռները Artlantis-ով եմ անում, բայց դեռ ինտերիեր չեմ փորձել: Իսկ դիզայնը էլի ArchiCAD-ով (Արտլանտիսը միայն ռեդեռի համար ա):
Իսկ մեջը շաբլոններ շատ ունի՞, թե ամենինչ պետքա զրոից սարքես

Rammstein
09.02.2010, 16:27
Իսկ մեջը շաբլոններ շատ ունի՞, թե ամենինչ պետքա զրոից սարքես

Էս ռենդեռս որ տեսնում ես, լրիվ իրա մեջի նյութերն ու օբյեկտներն ա` չհաշված պատերին կախած Սարյանի նկարները, մեկ էլ մի երկու բան:

ArchiCAD-ը նենց ա, որ դու ոչ թե պատը, հատակը, տանիքը 0-ից սարքում ես, այլ իրա մեջ էդ ամեն ինչը կա, դնում ես, ու տալիս ես համապատասխան պարամետր (պատի հաստություն, բարձրություն, տանիքի թեքություն):
Հետո քո դրած պատը, հատակը եւ այլնը կարաս նշես ու տեքստուրան փոխես: Որ ասեմ իրա մեջի տեքստուրաները շատ են, սուտ կլինի, բայց կարաս դու էլ ավելացնես: Կածեմ հնարավոր ա նկարի ֆայլից տեքստուրա սարքել եւ այլն: Մի խոսքով ահագին լուրջ ծրագիր ա (պատկերացում կազմելու համար ասեմ, որ տեղակայված վիճակում իրա ծավալը կազմում է մոտ 600 ՄԲ):
Թերություններ էլ շատ ունի, բայց միայն ինետրերի համար չեմ կարծում շատ զգաս: Վերջին վերսիան էս պահին 13-ն ա:

Sergo13
30.06.2010, 18:45
Ես օգտագործում եմ 3D Maya

h_jak
20.10.2010, 09:03
Ժողովուրդ ջան եկեք ազգովի Rhinoceros սովորեք, աշխարհում համար առաջին մոդելավորման ցրագիրնա, ես առանձին բաժին եմ սարքել մտեք էնտեղ ամեն ինչով կոգնեմ որ սովորեք.

Armen Gasparyan
01.09.2012, 18:24
Միայն Autodesk 3ds max, Autocad, 3d Maya:

Rammstein
02.09.2012, 01:29
Ես դեռ շարունակում եմ օգտվեել ArchiCAD-ից: Հիմա ArchiCAD 16-ով եմ աշխատում, շատ հարմար ա: 16-րդ վերսիայում Morph գործիք ա ավելացել, որը թույլ ա տալիս ցանկացած օբյեկտ դարձնել Morph ու ոնց ուզել ձեւափոխել` որ հարթությամբ ուզել պտտել, ոնց ուզել կտրել եւ այլն:

Մի քիչ էլ 3ds max եմ բզբզում, մեկ-մեկ պետք ա գալիս ինչ-որ մոդելների պատրաստման կամ պատրաստի մոդելների ձեւափոխման համար` ArchiCAD-ի մեջ գցելու նպատակով:
Իսկ ռենդերները էլի Artlantis Studio-ով եմ անում:

http://i.imgur.com/Evfoms.jpg (http://i.imgur.com/Evfom.jpg)

http://i.imgur.com/pHUcZs.jpg (http://i.imgur.com/pHUcZ.jpg)