PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայրենիք իմ` Հայաստան



Array
04.10.2007, 19:10
Առաջարկում եմ տեղադրել մեր Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, թեկուզ և մեր գրածները:
Նշեք, խնդրում եմ, բանաստեղծության վերնագիրը և հեղինակին

Tig
29.10.2007, 14:42
Ձեր դատին եմ հանձնում իմ գրած բանաստեղծությունը

* * *

Երբ մենք ասում ենք՝
Հայրենիք կամ ազգ,
Ակամա կողքից մի բառ է կպչում
Գոյատևություն…
Երբ մենք ասում ենք՝
Մենք Հայ ենք, մեծ ազգ,
Ակամա խորքից մի բառ է թռչում՝
Մեծամտություն…

Մենք իրոք ազգ ենք
Դարերով անցած,
Դարերով ճգնած
Եվ դարեր կերտած:

Այդմ, երբ ասենք՝
Հայրենիք կամ ազգ,
Պիտի հենց կողքից մի բառ ամրակցենք՝
Հարատևություն…
Եվ երբ մենք ասենք՝
Հայ ենք՝ հզոր ազգ:
Պիտի մեծ ուժի կողքից ամրակցենք՝
Բանականություն…

Քանզի մենք ազգ ենք
Դեր–Զորով անցած,
Արնաքամ եղած,
Բայց վերածնված…
Եվ պիտի ապրենք,
Դեռ պիտի ճախրենք,
Դեռ պիտի կերտենք,
Պիտի արարենք,
Եվ հավերճության մեջ վերագտնենք
Ճամփան դեպի մարդ…

Ձայնալար
29.10.2007, 15:16
Ձեր դատին եմ հանձնում իմ գրած բանաստեղծությունը



Շատ լավն է, սահուն, ինքնատիպ ու իմաստալի: Մենակ վերջի տունը այնքան չհավանեցի, որքան առաջի երեքը:

Ariadna
29.10.2007, 15:26
Շատ լավն է, սահուն, ինքնատիպ ու իմաստալի: Մենակ վերջի տունը այնքան չհավանեցի, որքան առաջի երեքը:

Իսկ ես լրիվ հավանեցի, շատ լավն էր, նույնիսկ վերջին տունը՝ դեպի մարդ ճամփան վերագտնելու հաստատ որոշմամբ:)

Tig
29.10.2007, 15:29
Շնորհակալ եմ հավանության համար:

Tig
31.10.2007, 09:58
Սա իմ առաջին գրած բանաստեղծությունն է 1999-ին


Վերածնունդ

Մեզ կոտորել են,
Բայց չենք կոտորվել:
Մեզ հալածել են,
Բայց չեն ընկճել:
Մեզ սպանել են,
Բայց մենք հառնել ենք
Մեր սուրբ սարերի արնոտ լանջերից:
Նորից ետ կգան մեր հերոսները,
Նորից կծնվեն անհաղթ քաջերը,
Ու կկառուցեն մեր կիսատ տունը,
Ու կշենանա մեր Հայոց Սյունը:

rostrix
31.10.2007, 10:25
Իսկ ինչ է հայրենիքը? ;) խնդրում եմ սահմանել...

Tig
31.10.2007, 10:45
Դա պիտի զգաս, դա դժվար է սահմանել:
Բայց եթե չես զգում դա ցավալի չէ և դա էլ է ընդունելի, համենայն դեպս իմ կողմից: