PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաց, Պանիր, Whiskey...մտքեր և ավելին...

Modigliani
04.10.2007, 00:55
բարի երեկո հայեր....
ստե հավաքում եմ իմ տարբեր տեսակի մտքերը....ասենք, շատ գրվելիք բաներ կարող ա արագ մի 5 րոպեում , միտքս արտահայտեմ ո վերջ, ուղղակի սիրտս թեթևացնելու համար եմ գրում, կարծիքների համար էլ ուրախ կլնեմ:)
իսկ վերնագիրը կբացահայտեմ ընթացքում ;)

Քառյակ 1: 04.10.2007
Ես երազում էի դրախտի ճանապարհի մասին/
Բայց երբ լավ մարդիկ 20 տարեկանում գնացին/
Իմ հավատը սասանվեց ու սկսեցի մտածել/
Կյանքը ոնց որ Օլիմպիադա, կարևորը՝ մասնակցել...

Քառյակ 2: 04.10.2007
Կներես , ոնց որ թե պտի արդեն թողնեմ քեզ...
Բայց հուսով եմ հավատում ես, որ սիրում եմ ու հարգում եմ/
Կյանքիս ամեն ապրած վայրկյան նվիրել եմ մենակ քեզ...
Ախ, էս ոնց ա ցավում սիրտս, զգացմունքներս հանգում են...

էս հլը վերջը չի ;)

Universe
04.10.2007, 01:22

Հուզվեցի... :))

Vive L'Armenie
04.10.2007, 01:40
Շատ հետաքրքիր ձևով ես գրում :think
Կյանք..., մահ..., ցավ..., սեր..., հույս..., թաղծոտ են մտքերդ :(:cry

Modigliani
04.10.2007, 01:43
Շատ հետաքրքիր ձևով ես գրում :think
Կյանք..., մահ..., ցավ..., սեր..., հույս..., թաղծոտ են մտքերդ :(:cry

դե չգիտեմ, նենց եմ գրում ոնց որ կարամ ու ոնց որ խոսում եմ կյանքում...
իսկ մտքերը էսոր տենց են, վաղն էլ ընենց:)

@Universe - նայի լաց չլնես ապերո :(

Universe
04.10.2007, 02:26
Modi ջան կատակին հեչ չես դիմանում...;) Ստեղծագործելու հետ մեկտեղ էլ հաստատ իմացի, որ պետք չի կորցնել ավանդական հումորի զգացումը ու տենց միանգամից սխալ եզրակացություններ անել...:) Վերջիվերջո դա կազդի քո ներաշխարհի վրա, եւ կխանգարի քեզ նորանոր ստեղծագործույթունների կյանքի կոչելուն... Ինչեւէ, քեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ քո ստեղծագործություններում... :) Չմոռանաս աչքի տակ անցկացնել նաեւ քո նամակների ցուցակը :)

Taurel. . . .
04.10.2007, 17:47
Կներես , ոնց որ թե պտի արդեն թողնեմ քեզ...
Բայց հուսով եմ հավատում ես, որ սիրում եմ ու հարգում եմ/
Կյանքիս ամեն ապրած վայրկյան նվիրել եմ մենակ քեզ...
Ախ, էս ոնց ա ցավում սիրտս, զգացմունքներս հանգում են...

Լավն էր ապեր.................մի քիչ չոր ու կոպիտ էր, բայց էտ վիճակւմ ուրիշ բան պեըք էլ չի.................հետաքրքիրա հնչում:
ինձ հարազատ էր..............

StrangeLittleGirl
04.10.2007, 23:44
Բավական անկաշկանդ ու ազատ ես գրում (իսկ դա շատ լավ է), բայց դեռ անմշակ ու հում են գործերդ:

Modigliani
05.10.2007, 07:48
Բավական անկաշկանդ ու ազատ ես գրում (իսկ դա շատ լավ է), բայց դեռ անմշակ ու հում են գործերդ:

շնորհակալ եմ , դե ճիշտ ա , հլը մեծ փորձ չունեմ :)

Sabrina
05.10.2007, 19:28
Ամենաշատը դուր եկավ, որ չես մտածել սիրուն բառերով գրել, երգեցիկ գրել......
Ազնիվ է, իսկական է.... Ապրես:)

Ra$Ta
11.10.2007, 23:13
Քառյակ 1: 04.10.2007
Ես երազում էի դրախտի ճանապարհի մասին/
Բայց երբ լավ մարդիկ 20 տարեկանում գնացին/
Իմ հավատը սասանվեց ու սկսեցի մտածել/
Կյանքը ոնց որ Օլիմպիադա, կարևորը՝ մասնակցել...

Քառյակ 2: 04.10.2007
Կներես , ոնց որ թե պտի արդեն թողնեմ քեզ...
Բայց հուսով եմ հավատում ես, որ սիրում եմ ու հարգում եմ/
Կյանքիս ամեն ապրած վայրկյան նվիրել եմ մենակ քեզ...
Ախ, էս ոնց ա ցավում սիրտս, զգացմունքներս հանգում են...

Ճիշտն ասեմ , առաջինի մեջ միտք ու րիֆմա կա , իսկ երկրորդը էդքանել չդզեց ,կարողա սխալվումեմ բայց ոնց փորցեցի կարդալ րիֆմա չգթա , 3 , 4 -րդ տողերը մի քիչ ձևափոխի ,

Modigliani
17.02.2008, 00:03
17.02.2008 - Ինչքան ժամանակ ա ոչ մի բան չեմ գրել, էս այս պահի իմ մտքերի ազդեցության տակ մի քանի տող...

Ախր, ես չէի մտածում, որ մի օր էլ կգժվեմ
Որ իրական կյանքի հետ կապերս լրիվ կխզվեն
Ամեն ինչ կմոռանամ, մենակ քեզ կնկատեմ
Ու 24 ժամ ամեն օր մենակ քո մասին կմտածեմ
Մինչև քեզ տեսնելը գիտեի ամեն ինչ ունեմ
Ու բացի կյանքս գլորելուց ես էլ անելիք չունեմ
Բայց դե հենց քեզ տեսա հասկացա
Ես միշտ դերասան եմ եղել, կյանքս էլ մի մասկարադ
Միշտ ասել եմ - լավ եմ էլի, ջանսաղություն, ջանսաղություն
Բայց պակաս ա եղել ինձնից սիրահարվածություն, ոգեշնչվածություն
Հիմա հասկացել եմ, դու ես իմ մուսան, մի կենդանի երազ
Ու թե դու չդառնաս ընկերուհիս, թող անունս էլ չլինի Շիրազ :B

սենց էլի:oy...տենանք ինչ կլնի :D

Լեո
17.02.2008, 00:09

Լավնա, հատկապես էն ոգեշնչության պահը: Էս ընտրությունները ինձ էլ են լավ ոգեշնչել: Սկսել եմ անեկդոտներ գրել, օրինակ էս մեկը. Ընտրություններից հետո Հայաստանում բոլորիս վիճակը կտրուկ լավանալու ա:D Շատ խնդալու ա, չէ՞:

Modigliani
18.02.2008, 22:26

նենց ոչինչ էլի :8

Dr. M
19.02.2008, 00:19
Փաստորեն ստեղծագործական թեմա է....
1-ին տպավորությունը կարդալիս - մտածեցի, որ Whisky-ին ստեղծագործելու ջիղ է առաջացնում, իսկ հաց ու պանիր ուտելով` սղագրում ես :D
բայց արի ու տես, որ հաց ու պանիրով միայն ընդմիջում ես արել, մտքերդ ոնց ծնվել, այնպես էլ մնացել են :hands լավ է

Modigliani
19.02.2008, 22:06

:ok ճիշտ էլ ջոգել ես :D:B

Modigliani
29.03.2008, 00:04
էս էլ մի քառյակ մի քանի ժամ առաջ տեղի ունեցածի ազդեցության տակ...
29.03.2008

աչքերդ լցված իմ հոգին քնից հանում են
տղամարդկային հպարտությունն իմ մեջ լրիվ սպանում են
համաձայն եմ ևս 10000 անգամ մերժվել
բայց ամեն անգամ քո սիրտ ճզմող հայացքը տեսնել

Modigliani
17.05.2008, 23:33
առաջին անգամ զգում եմ սիրո մաքրությունը
երբ իմ սրտում տիրում է սիրողի բարությունը
մտածում եմ ոչ թե առաջնահերթ ,որ իմը լինես
այլ որ թեկուզ ինձնից հեռու,բայց երջանիկ լինես
որ աչքերդ տեսնեն միայն լավն այս աշխարհի
որ Աստված ցանկացած քո ցանկություն կատարի
չեմ ուզում, որ քո նուրբ հոգին փլուզվի
երբեք թող սրտիտ մեջ ցավ չներխուժի
դու հրաշք ես, Աստվածաշնչիս Աստվածուհին
դրա համար էլ սիրտս դառնում է մաշված ու հին
քանի որ չի դիմանում սիրուն ջինջ ու ճիշտ
սիրուն ,որ ներառում է ժպիտ ու վիշտ…
18.05.2008.0:33 - շարունակելի…

Ծով
17.05.2008, 23:43
Ապրի՛ Շիրազը...:)
Երբ որ սիրո մասին բանաստեղծության մեջ երաժշտություն կա, ուրեմն այդ բանաստեղծությունը հաջողված է...:)
Շարունակի՛ր, տեսնենք...շատ մաքուր ու բարի տողեր էին...

Modigliani
25.05.2008, 14:52
մերսի Ալիզիկ ջան :)
էս էլ մի նոր փոքր բան գրեցի վախի մասին

Վախը գրոհում է յուրաքանչյուրին այս կյանքում,
Վախը բոլոր ուժերից վեր է, բայց չի բացառվում,
Որ վախն ընդամենը պատրանք է. անիրական երևույթ
Այն մի զենք է չարի ձեռքում, ուժեղ, բայց թույլ…
Կպայքարեմ մինչև վերջ, Աստծո օրհնությամբ կհաղթեմ
Որ հետագայում վախի պատճառով երբեք չփախչեմ…
Հավատս ուժեղ է, բայց ուժս կա՞ թե չէ
Սիրտս հուշում է «ունես ուժ, որի դեմ վախն անզեն է»
Դա սերն է կյանքի հանդեպ...

25.05.2008

Modigliani
07.06.2008, 23:34
Սիրելիս, թող մի խոսք ասեմ
Մի քանի բառով սիրտս էս ցավից ազատեմ.
Ինչ զգացել եմ,որ սիրում եմ քեզ, տանջվում եմ
Ամեն գիշեր, ամեն օր , 24 ժամ արթուն եմ
Մտածում եմ, ասեմ քեզ, թե ընդմիշտ լռեմ
Մնանք լավ ընկերներ ու ես սերս խեղդեմ?
Թե հենց հիմա ալ կարմիր վարդով մոտդ վազեմ
Ու ինչ սրտումս կա, ես քեզ բարձր ասեմ
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, կներես, եթե չէիր սպասում
Սերս հանկարծակի ծնվեց, ես էլ չեի սպասում
Հիշում ես,ոնց էինք իրար հետ սիրուց խոսում
Ոնց էի սիրային իմ արկածները քեզ պատմում եմ
Հիմա փոշմանել եմ, երանի հավատաիր
Ու զգաիր անկեղծությունս, մոռանաիր մոլորությունս
Ես քեզ միշտ կսիրեմ,
Անկախ էն բանից,թե երբևէ դու ինձ կսիրես թե չէ
Դու իմ Աստվածաշնչի Աստվածուհին ես
Մի հրաշք աղջիկ ես, իմ սրտի թագուհին ես
Խնդրում եմ հավատս,
Խնդրում եմ ինձ մի շանս տաս ու իմ նիվրվածությունը դու կզգաս
Ամեն ինչ կանեմ ,որ ուրախանաս, Խնդիր չունենաս
Կյանքի ճամփին կծառայեմ քեզ որպես առագաստ

Շիրազ - "Խնդրում եմ " երգից

Modigliani
12.06.2008, 10:35
Փորձում եմ, բայց չի ստացվում, կներես, իմ սեր
Ես լուռ եմ,բայց սիրտս է լացում, կներես , իմ սեր
Սիրտս կարծես մի 50ամյա բանտարկյալ
Հանկարծ ուզեց ապստամբել ու սիրո բերկրանքը զգալ.
Միտքս կարծես ոստիկան,փորձում է ճնշել ապստամբին
Բայց Հարյուրավոր հարվածներից հետո տակավին
Սերս Աստվածավայել իր խոհեմությամբ կանգուն
Ճնշում է ինձ պես հասարակ աննշան մարդուն
Տեսնում ես, մեղավոր չեմ, չեմ կարող քեզ չսիրել
Չեմ կարող ես քո հայաքից վեր չընկնել
Կամ բուրմունքիցդ չարբել, երկու ոտքի վրա կանգնել
Փորձում եմ,բայց չի ստացվում, կներես, իմ սեր
Ես լուռ եմ,բայց սիրտս է լացում,կներես, իմ սեր...

12.06.2008

F.c.Liverpool
12.06.2008, 11:00
Միտքս կարծես ոստիկան,փորձում է ճնշել ապստամբին
Բայց Հարյուրավոր հարվածներից հետո տակավին
Սերս Աստվածավայել իր խոհեմությամբ կանգուն
Ճնշում է ինձ պես հասարակ աննշան մարդուն

12.06.2008

էս մասը կանեցնա :hands

Modigliani
12.06.2008, 11:09
էս մասը կանեցնա :hands

դե իրադարձությունները ամեն տեղ ազդեցություն են թողնում էլի:D:B

Modigliani
15.07.2008, 23:11
Շիրազ - "Աստծո հրաշքը" երգի խոսքերը, որը շուտով կներկայացվի ձեր ուշադրությանը
Խնդրում եմ մի քիչ թեթև նայել, շարահյուսությանը,կիսախոսակցական ու կիսագրական լեզվին,ուղղակի նենց եմ գրե,ոնց որ զգացել եմ;)…

Փոքրուց ես չեի հավատում հրաշքներին Աստվածային,
Տեսնում էի մենակ դաժանությունն ու կեղտը մարդկային,
Չէի հավատում,որ գոյություն ունի դրախտը
Մինչև չտեսա Աստծո ամենաթույն հրաշքը,
Մի աղջիկ . հասարակ մի մարդ արարած,
Որ վերացրեց իմ մեջ Աստծո հանդեպ ամեն մի կասկած:
Ինձ ներիր, Աստված, որ ուշ եմ գիտակցում,
Թե մարդկության համար ինչ հրաշքներ ես դու գործում,
Ու, ամեն օր ամեն ժամ քո մասին եմ ես մտածում,
Ամեն ապրածս օրը քեզ եմ ես նվիրում,
Քեզ եմ գովերգում իմ սաղ երգերում,
Աղոթքներում միշտ քո ուշադրությունն եմ ես աղերսում:
Ու, տխուր ա էն,ինչ կատարվում ա իմ հոգում,
ու երազում եմ հայտնվել ես քո գրկում,
բայց քեզ հանդիպում եմ ես մենակ երազում
Դրա համար ամեն անգամ ես Աստծուն եմ հարցնում, թե…

Կրկներգ.
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Ինչն ա պատճառը,որ Աստված ստեղծեց մի հրաշք
Մեջս վառելով անմար մի կրակ
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Մեջդ տեսնելով երազածս դրախտը
Ես քեզ կանվանեմ Աստծո հրաշքը…

Համոզված եմ Դոն Ժուանի փորձը չէր հերիքի,
Ու, նույնիսկ Կազանովան քեզ չէր գերի,
Ուր մնաց իմ նման հասարակ մի մահկանացու
Հանդիպեր քո նման անարատ մի Աստվածուհու
Ու, հույս ունենար մի մտերմիկ ժպիտի
Ու լույսը զգար քո քարացած սրտի,
Որ սենց սառնասրտորեն վայելում ես իմ տանջանքը
Թույլ տուր ինձ սիրել, ախր, որն ա իմ հանցանքը:
Տեր Աստված, արժանի չեմ ես տառապանքի,
Սիրո գրկում ես նմանվում եմ պատանդի,
Որ ազատությունը կզգա մենակ էն ժամանակ
Երբ նրա հետ ըլնի,թեկուզ նույն օրը մահանա
Դու իմ Անահիտ Աստվածուհին ես,
Սրտիս արքայությանը տիրող դշխուհին ես,
Ու երբ Աստված ինձ հարցնի. դժոխք թե դրախտ՞
Կուզեմ քո գեղեցկության արքայությունը հրաշք…