PDA

Դիտել ողջ տարբերակը : Երիտասարդական ուխտագնացություն



Hay-Qristonya
04.10.2007, 00:54
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Սիրելի երիտասարդներ.
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միությունը ս.թ. հոկտեմբերի 21-ին կազմակերպում է երիտասարդական ուխտագնացություն դեպի Գառնու խոնարհված (ավերված) եկեղեցիներ:
Ուխտագնացության նպատակն է հայ երիտասարդին հաղորդակից դարձնել իր ազգային մշակույթին, քրիստոնեական պատմական արժեքներին:
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու այս ուխտագնացությանը, ձեր աղոթքներով առավել զորացնելու մեր սրբատեղիներն ու ձեր ներկայությամբ ոգևորելու և օրինակ դառնալու մեր ժողովրդին:

Ստորև ներկայացնում ենք ուխտագնացության օրակարգը.

1.09:00 – Առավոտյան Ժամերգություն Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:
2.10:00 – Շարժ դեպի Գառնի:
3.11:00 – Ժամանում Գառնի, խաչապտույտ գյուղում (խոնարհված եկեղեցիներ):
4.11:30 – Սբ. Պատարագ Գառնու Սբ. Աստվածածին եկեղեցում: Հավարտ Սբ. Պատարագի` ուխտավորների օրհնության արարողություն:
5.13:30 - Սննդի բաժանում խմբերի պատասխանատուներին:
6.14:00 – Մաքրության աշխատանքներ Գառնու խոնարհված եկեղեցիներից երեքում:
7.16:15 – Սիրո ճաշ: Մտերմիկ զրույց:
8.19:00 – Վերադարձ Երևան:

Ուխտագնացությանը մասնակցելու կամ մանրամասներին ծանոթանալու համար մինչ ս.թ. հոկտեմբերի 17-ը դիմել «Ս. Գրիգոր Լուսավորիչ» երիտասարդաց միություն:

հասցե` Երևան, Երվանդ Քոչար փ., Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
հեռ.` 54 33 32 (2-րդ զանգից հետո հավաքել 105 ներքին համարը)
Էլ. փոստ.` [email protected] ([email protected])

Գրասենյակն աշխատում է ամեն օր ժ. 12:00 – 19:00,
կիրակի` ժ. 14:00 – 17:00:

Apsara
04.10.2007, 09:38
Անչափ հետաքրքրեց, շատ շնորհակալ եմ այս հայտարարությունը այստեղ տեղադրելու համար, կարծում եմ կմասնակցեմ: Ու մնացած ակումբականներին էլ եմ կոչ անում մասնակցել, այն ինչ դուք կստանաք պատարագներից այլևս ոչ մի տեղ չեք կարող զգալ…

StrangeLittleGirl
06.10.2007, 13:14
այն ինչ դուք կստանաք պատարագներից այլևս ոչ մի տեղ չեք կարող զգալ…
Սա գովա՞զդ է :think

Hay-Qristonya, ես անպայման գալու եմ ;)
Էս երկու օրը կներկայանամ:

Hay-Qristonya
06.10.2007, 16:21
Անչափ հետաքրքրեց, շատ շնորհակալ եմ այս հայտարարությունը այստեղ տեղադրելու համար, կարծում եմ կմասնակցեմ: Ու մնացած ակումբականներին էլ եմ կոչ անում մասնակցել, այն ինչ դուք կստանաք պատարագներից այլևս ոչ մի տեղ չեք կարող զգալ…

Masnakcelu hamar anhrajesht e grancvel grasenyakum:)
Urax klinem gone ayntex dzeznic vomanc het tsanotanalu:)

Մոդերատորական: Ակումբում տրանսլիտով գրառումներն արգելվում են: Գրեք հայերեն և հայատառ:

Ներսես_AM
06.10.2007, 17:51
....
Ուխտագնացության նպատակն է հայ երիտասարդին հաղորդակից դարձնել իր ազգային մշակույթին, քրիստոնեական պատմական արժեքներին:
....



Masnakcelu hamar anhrajesht e grancvel grasenyakum:)
Urax klinem gone ayntex dzeznic vomanc het tsanotanalu:)

կներեք իհարկե թեմայից դուրս գրառման համար։ Բայց չեմ հասկանում ոնց են ուզում հաղորդակից դարձնել հայ մշակույթին, բայց միաժամանակ գրում անգլերեն տառերով։

Hay-Qristonya
10.10.2007, 00:30
կներեք իհարկե թեմայից դուրս գրառման համար։ Բայց չեմ հասկանում ոնց են ուզում հաղորդակից դարձնել հայ մշակույթին, բայց միաժամանակ գրում անգլերեն տառերով։

Այո´, անկեղծ ասած դու ճիշտ ես նկատում, սակայն, ներիր իհարկե, բայց դու շարժվում ես հայկական վերջին շրջանի ավանդական ոճով, ինչն է միայն վատաբանել կամ ամեն ինչում միայն վատը նկատել: Դա լավ չէ կարծում եմ: Պետք է միշտ փորձել գտնել լավը, բարին, գեղեցիկը և դա գնահատել:
Իսկ թե ինչու եմ գրել լատիներեն տառերով, ասեմ, սա շատ պարզ տրամաբանություն է: Այն համակարգիչը, որից ես կատարեցի այդ գրառումը, ցավոք չուներ ինտերնետին համապատասխան տառատեսակ: Այսքանը.