PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես տարբերել կեղծ ապրանքը իրականից



Lapterik
03.10.2007, 21:00
Երեխեք ջան բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում ինչքան կեղծ ապրանքներ կան, բայց ինչպես տարբերել: Էկեք չասենք էլի օծանելիքը գնենք Ռուժից ու Բուրմունքից, էս ինչը էն խանութից ու համոզված կլինենք, որ իրականն ա: Էտ չեմ ուզում: Ինձ հետաքրքրում ա, գիտեք արդյոք ինչ-որ կոդեր կամ ինչ-որ ձևեր, որից իմանում եք ապրանքի իրական կամ կեղծ լինելը: Արտաքինից գրեթե չտարբերվող, բայց կեղծ ապրանք, բա ի՞նչ անենք:

dvgray
03.10.2007, 23:47
Երեխեք ջան բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում ինչքան կեղծ ապրանքներ կան, բայց ինչպես տարբերել:

Իսկ ինչ է, Հայաստանում ոչ կեղծ ապրանքնե՞ր էլ կան :o:



Ինձ հետաքրքրում ա, գիտեք արդյոք ինչ-որ կոդեր կամ ինչ-որ ձևեր, որից իմանում եք ապրանքի իրական կամ կեղծ լինելը:
Մինչև ես ու դու իմանանք էտ կոդերը, կոդերն էլ կկեղծեն: :D
Ճար չունենք, եթե իսկականն ենք ուզում, ապա պետք է դրսից գնենք :):

Աթեիստ
03.10.2007, 23:51
Երեխեք ջան բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում ինչքան կեղծ ապրանքներ կան, բայց ինչպես տարբերել: Էկեք չասենք էլի օծանելիքը գնենք Ռուժից ու Բուրմունքից, էս ինչը էն խանութից ու համոզված կլինենք, որ իրականն ա: Էտ չեմ ուզում: Ինձ հետաքրքրում ա, գիտեք արդյոք ինչ-որ կոդեր կամ ինչ-որ ձևեր, որից իմանում եք ապրանքի իրական կամ կեղծ լինելը: Արտաքինից գրեթե չտարբերվող, բայց կեղծ ապրանք, բա ի՞նչ անենք:

Դու փաստորեն բալասան ես փնտրում Չինական "ապրանք" երևույթի դեմ:
Ունիվերսալ լուծում չկա, և, հաշվի առնելով չինական շուկայի ճկունությունը, չի էլ կարող լինել:
Ամեն կոնկրետ ապրանք ունի իրեն բնորոշ տարբերիչ նշաններ:

Lapterik
04.10.2007, 17:11
Ամեն կոնկրետ ապրանք ունի իրեն բնորոշ տարբերիչ նշաններ:

Ինձ էլ հենց էտ բնորոշ տարբերիչ նշաններն են պետք: Եթե ինչ որ ապրանքի տարբերիչ նշանները գիտեք, գրեք հա, հետաքրքիր ա: Մերսի::)