PDA

Դիտել ողջ տարբերակը : Բանավեճեր



Artgeo
08.09.2006, 12:27
Վերջերս մեղմ ասած մոդա են դարձել տարատեսակ բանավեճերը, որոնք հիմնականում անց են կացվում «Հայելի» ակումբում: Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ (հիմնականում կորած-մոլորած և ոչ ոքի կողմից չհիշվող դեմքեր և ուժեր )հանդիպում ու սկսում են ժամերով «բանավիճել»՝ մտածելով, որ դա շատ հետաքրքիր նայվելու է հետագայում: Իրականում այդ ամբողջ ֆարսն ու տափակությունը կարող է հետաքրքրել միայն իրենց և գործի բերումով նաև լրագրողներին (չնայած վերջերս նրանց էլ չի հետաքրքրում):
Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այս երևույթին, ընդհանրապես նայու՞մ եք

Cassiopeia
08.09.2006, 12:31
Ընդամենը մի բանավեճ եմ հիշում, ոչ մեջս տպավորվել է և չեմ կարծում թե կյանքում կկարողանամ մոռանալ: Դա նախագահական ընտրությունների նախօրյակին Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև տեղի ունեցած բանավեճն էր, որտեղ Ստեփան Դեմիրճյանը ամեն առիթով պատրաստվում էր ցուցակների ներկայացնել...:D
Այդպես էլ գաղտնիք մնաց, այդ ցուցակները ներկայացվեցին, թե՞ ոչ…

Riddle
09.09.2006, 18:05
Նայում եմ այն դեպքում, երբ կողմերից գոնե մեկը տաղանդ ունի բարձր տրամադրություն ապահովելու::hands Մնացած դեպքերում ոչ, որովհետև ձանձրալի է:

kiki
10.09.2006, 00:17
Արթուր ջան, լրագրողներն էլ մինչև վերջ չեն նստում : իրենց համար կարևորը իմանում ու գնում են թողնելով նրանց լավ իրարից կշտանան ...:)

Artgeo
11.09.2006, 13:29
Ախր հասկանում ես, ես դրա իմաստը չեմ հասկանում::8

Fobus
13.09.2006, 16:09
Դե , մարդիկ են էլի , ասում , խոսում, ուրախանում են էլի :
Ափսոս , որ դեռ չեմ նայել , չնայած , ոնց հասկացա , ոչինչ չեմ կորցրել:
Իսկ Դեմիրճյանի ցուցակները անեկդոտի նման բան էին երևի: