PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոլ Օսթեր

StrangeLittleGirl
30.09.2007, 00:52
Նա 20-րդ, նույնիսկ կասեի՝ 21-րդ դարի գրող է: Կարդացել եմ միայն "The Brooklyn Follies" գիրքը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ այդքան լավը կլինի: Ճիշտ է՝ վերջն այնքան էլ դուրս չեկավ (դե ես արհեստական happy end-եր չեմ սիրում), բայց ընդհանուր առմամբ ուժեղ գործ էր: Կերպարներն էլ սպանիչ էին: Հիմա էլ "The Book of Illusions"-ն է ձեռքիս տակ: Անկեղծ ասած, չուզեցի նախորդից անմիջապես հետո կարդալ. հիասթափվելուց վախենում էի: Որոշ ժամանակ անց անպայման այդ մեկն էլ կընթերցեմ:
Իսկ հիմա ուզում եմ տեսնել, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ծանոթ են այս գրողին ու նրա ստեղծագործություններին, ո՞ր գործերն եք կարդացել, ի՞նչ կարծիք ունեք:

ivy
12.10.2007, 16:19

Պոլ Օստերին գիտեմ որպես ռեժիսոր: Որպես գրող ինձ անհայտ էր մինչև քո գրելը: Հիմա նայում եմ ինտերնետում իր մասին. ահագին հետքաքրքիր արձագանքներ կան իր ստեղծագործությունների վերաբերյալ:
Նաև հաշվի առնելով քո գնահատականը՝ կարծում եմ պիտի որ հետաքրքիր գործեր ունենա: www.lib.ru -ում միայն իր մի ստեղծագործությունը կա, ռուսերեն թարգմանված է "Стеклянный город": Ես ուզում եմ սկսել կարդալ "The Brooklyn Follies", բայց չեմ կարողանում գտնել ինտերնետում...

Եթե դու ունես այդ գրքի անգլերեն կամ ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկես... :)

StrangeLittleGirl
14.10.2007, 22:09
Ցավոք, միայն գրքային տարբերակն ունեմ: Մեծ հաճույքով կտրամադրեի, բայց եթե չեմ սխալվում, դու այժմ Հայաստանում չես գտնվում:

Ամեն դեպքում՝ հիմա ամբողջ Եվրոպան նրանով է ողողված: Օգոստոսին Ռոտերդամի գրախանութներից մեկում իմ աչքի առաջ մի հինգ հոգի "The Book of Illusions"-ը գնեց: Այդ մեկը չեմ կարդացել, բայց իմ գերմանուհի ընկերուհին, որն ինձ նվիրել էր նախորդ գիրքը, ասում է, որ դա էլ է շատ լավ գործ:
Գուցե գրադարաններում նայես: Կարծում եմ՝ կլինի:
Ի դեպ, ես չգիտեի, որ Օսթերը նաև ռեժիսոր է: Ես լսել էի, որ սցենարներ է գրում:
Գրքի ու կինոյի տարբերության մասին նա մի շատ հետաքրքիր բան է ասել: Մոտավորապես այսպես է հնչում. «Կինոն կարող ես մի քանի հոգով նայել, իսկ գրքի հետ մենակ ես մնում՝ դեմ առ դեմ»:

StrangeLittleGirl
25.08.2008, 02:51
Որոշեցի էս թեման վերակենդանացնել… Հա՛մ ես էլի ասելիք ունեմ, հա՛մ մարդիկ են հայտնվել Ակումբում, որոնք կարդացել են նրա գործերը…

«Պատրանքների գիրքը» դեռ չեմ կարդացել… Կկարդայի, եթե զարմուհիներս ժամանակին վերադարձնեին: Փոխարենը արանքում հասցրի «Նյույորքյան եռագրությունը» մի շնչով ընթերցել: Պատկերացրեք, բավական հիասթափված եմ: Իհարկե, նույն ուժեղ լեզուն էր, բայց մի տեսակ ասելիք չունեցող գործեր էին երեքն էլ: Ու ահավոր իրար նման: Իբր դետեկտիվ էին… «Ապակե քաղաքը» դուրս չեկավ նրա համար, որ հարցականները չափից դուրս շատ էին: «Ուրվականները» քչից-շատից լավն էր. իրար հետևելու գաղափարը դուրս եկավ… Էն մյուսի անունը սկի չեմ էլ հիշում, էլի թույլ էր:

Հայկօ
25.08.2008, 03:14
Կարդալ ցանկացողների համար.

http://lib.aldebaran.ru/author/oster_pol/

StrangeLittleGirl
05.12.2009, 01:32
Ասեմ, որ «Պատրանքների գիրքն» էլ եմ արդեն կարդացել: Շատ լավն է, բայց «Բրուքլինին» չի հասնի:

Տատ
05.12.2009, 01:51
Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:ok:

Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:

StrangeLittleGirl
05.12.2009, 17:18
Հա, կկարդամ Mr. Vertigo-ն, բայց աչքիս հաջորդ անգամ արտասահմանում հայտնվելու դեպքում: Բրուքլինն իրոք հրաշալի գործ է, նույնիսկ տատիս դուր եկավ, չնայած մենք արմատապես տարբերվող ճաշակներ ունենք:

Rhayader
05.12.2009, 17:54
Պոլ Օստերին գիտեմ որպես ռեժիսոր: Որպես գրող ինձ անհայտ էր մինչև քո գրելը: Հիմա նայում եմ ինտերնետում իր մասին. ահագին հետքաքրքիր արձագանքներ կան իր ստեղծագործությունների վերաբերյալ:
Նաև հաշվի առնելով քո գնահատականը՝ կարծում եմ պիտի որ հետաքրքիր գործեր ունենա: www.lib.ru -ում միայն իր մի ստեղծագործությունը կա, ռուսերեն թարգմանված է "Стеклянный город": Ես ուզում եմ սկսել կարդալ "The Brooklyn Follies", բայց չեմ կարողանում գտնել ինտերնետում...

Եթե դու ունես այդ գրքի անգլերեն կամ ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկես... :)

http://lib.rus.ec/a/9195
;)

StrangeLittleGirl
28.09.2010, 09:22
Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:ok:

Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:

Mr. Vertigo-ն արդեն ունեմ: :) Հույս ունեմ՝ շուտով կկարդամ: Հիմա էլ կարդում եմ նրա ամենաթարմ գործը՝ Man in the Dark-ը: Չնայած դեռ վերջին չեմ ասել, բայց սա էլ խորհուրդ կտամ: Շատ օրիգինալ գործ է:

Էնքան հավես ա, որ երբ մի լավ գրող քեզ ժամանակակից ա լինում: Կարող ես սպասել նոր գրքերին, ունենալ դրանք ու կարդալ: Գիտես, որ առայժմ սահմանափակ չէ նրա ժառանգությունը:

Rhayader
28.09.2010, 09:51
Օստերից միայն Տիմբուկտուն եմ կարդացել, այն աստիճանի հում, խակ, վատ գրած, վատ զարգացրած սյուժեով, անհամասեռ, ախմախ գիրք էր (օստերն ինչու՞ չի սիրում չինացիներին:D), որ Վերտիգոյի աննոտացիան կարդալուց հետո (На задворках «эпохи джаза», в стороне от гангстеров и бутлеггеров, кудесник Мастер Иегуди обучает малолетнего гопника Уолта летать – в прямом смысле и в переносном. Исполненная сильных чувств и неожиданных поворотов волшебная история – от признанного волшебника снова, знаменитого автора «Тимбукту» и «Нью-йоркской трилогии».) ցանկություն չեղավ կարդալ ընդհանրապես: Ու ես անցա Պերես-Ռևերտե կարդալուն, ինչի համար ընդհանրապես չեմ ափսոսացել:

SSS
28.09.2010, 09:59
Կարդացել եմ "Պատրաքների գիրքը", "Կողփված Սենյակը", "Ապակե Քաղաքը"...Անտարբեր եմ կարդացել , չգիտեմ էլ ինչի եմ կարդացել:oy

Rhayader
28.09.2010, 10:08
Կարդացել եմ "Պատրաքների գիրքը", "Կողփված Սենյակը", "Ապակե Քաղաքը"...Անտարբեր եմ կարդացել , չգիտեմ էլ ինչի եմ կարդացել:oy

Դրանք չեմ կարդացել, ճիշտն ասած չէի ուզի կարծիք հայտնել: Բայց Օստերի ոճը մի քանի առանձնահատկություն ունի, որ ինձ խիստ ձևի վանում են: Առաջինը՝ լեզվական առանձնահատկությունների իսպառ բացակայությունն է: Հարթ, կաստրատ լեզու: Առնվազն անտարբերություն է ներշնչում:
Հետո՝ որ պահի տակ տանում է հեղինակին: Տանում է հրեաների վրա, չինացիների վրա, այլ բաների վրա: Հանկարծ հերոսը սկսում է շանը պատմել, որ չինացիները հրեշներ են, որ եթե չինացի տեսնի՝ փախնի, որովհետև չինացիներն ընկած քաղաքով շներ են որսում, որ ուտեն: Եվ այլն:
Հա: Ամենաշատը տանում է ինքնախղճահարության վրա: Զգացվում է, որ Օստերն իրեն դնում է գլխավոր հերոսի դերում, գլխավոր հերոսին սպանում է, հետո փորձում ինքն իրեն խղճալ՝ ինչպես են իր մահը ողբում, կամ էլ չեն ողբում՝ ավելի խղճալի է: Եվ այլն:
Երկխոսությունները: Ամբողջ գրքում երկխոսությունները մատներիդ վրա կհաշվես: Ու մեծ մասամբ դրանք մենախոսություններ են: Պոլլի, շփման կոմպլե՞քս ունես:D
«Տիմբուկտուից» ավելի վատ գրած միայն մեկ անգլալեզու գիրք եմ կարդացել՝ Պալանիկի «Օրորոցայինը»: Իմ մոտ ամոթի սյանը գամված վեպերի ցուցակ կա, վերջին երկուսն այնտեղ իրենց պատվավոր տեղերն են զբաղեցրել:

SSS
28.09.2010, 10:10

+1
Նշածներիցս վերջին երկուսը փոքրիկ էին, թե չէ հաստատ չէի ձգի մինչև վերջ...Ինձ համար մի տեսակ չորա գրում, իսկ գրելաոճը պարտադրողա, բայց էնպես չի ,որ թափելու բանա

StrangeLittleGirl
30.10.2011, 02:01
Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:ok:

Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:
Էկել եմ ասեմ` կարդացել եմ, բայց անկեղծ ասած էնքան էլ դուրս չեկավ: Առաջին կեսը լավ էր, բայց հետո, իմ կարծիքով, սխալ ուղղությամբ զարգացրեց: Կամ պիտի Յեհուդիի մահով ավարտեր գիրքը, որովհետև ըստ էության պատմությունն էդտեղ էլ ավարտվում ա, կամ պիտի մի քիչ ուրիշ ձև զարգացներ, բացատրություններ փնտրեր: Հետո, սկզբում Յեհուդիին որպես կախարդ ա ներկայացնում, բայց մանրից շատ սովորական մարդ ա դառնում: Մի խոսքով, Օսթերը պիտի մենակ Բրուքլինը գրած լիներ: Վերջ, էլ իրան չեմ կարդալու: