PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ընտանեկան իրավիճակներ» | Ձեր կարծիքը հաղորդման վերաբերյալ



Universe
29.09.2007, 18:54
Կարծում եմ շատերին քաջ հայտնի է «Ընտանեկան իրավիճակներ» հաղորդումը…
Սկզբից այն հեռարձակում էին «TV5» հեռուստաալիքով, իսկ այժմ՝ (նոր եթերաշրջանի սկսվելուն պես), այն ցուցադրվում է «Հ1» ի եթերում: Անձամբ ես հաճախակիորեն դիտում եմ այդ հաղորդումը եւ այն դասում եմ իմ ամենասիրելի հաղորդումների շարքին, որոնք հեռարձակվում են հայկական հեռուստաալիքների եթերով: Իսկ դրա միակ դրդապատճառը հաղորդման մեջ մեր հայ ընտանիքների եւ բոլոր ընտանիքներում էլ առկա բարդ, իսկ երբեմն էլ անելանելի թվացող իրավիճակների տեսնելն ու խորապես համոզվելն է, որ յուրաքանչյուր ընտանիքի «սիրտը» գտնվում է ընտանիքում առկա համերաշխության, փոխադարձ հարգանքի եւ սիրո մեջ: Այսպիսով. Թեմայում գրում ենք մեր կարծիքները այդ հաղորդման վերաբերյալ:
Կարծիքներ փլիզ:

Adam
29.09.2007, 21:15
Ես մեկ-մեկ երբ ալիքները փոխելուց եմ լինում, երբ որ հանդիպում է նայում եմ: Նորմալ հաղորդում է: Իրավիճակները բուն հայկական, դերասանները մեր թատրոնի տաղանդաշատ դերասաններն են և լավ են խաղում: Իրենք էլ՝ հաղորդավարները, լավ են վարում հաղորդումը: Մի խոսքով, լավն է...

Universe
01.10.2007, 17:20
Նամանավանդ վերջերս ինձ շատ դուր եկավ սեպտեմբեի մեկի մասին ներկայացված ընտանեկան իրավիճակները...
Սակայն մի բան կա, որը ես ճիշտ չեմ համարում.
Երբեմն առաջարկում են տարբերակներ, որոնք միմյանց բացահայտ հակասում են, եւ արդեն առանց քվեարկության էլ կարող է պարզ դառնալ, թե ո՞ր տարբերակն է ավելի շատ ձայներ հավաքելու))

Apsara
01.10.2007, 20:06
այն հազվագյուտ հաղորդումներից է, որ եթե հանդիպեց կնայեմ, բայց հատուկ նրանց եթերաշրջանին չեմ հետևում: Հա լավ են խաղում, լավ իրավիճակներ են կյանքից են վերցված, հաղորդումը ինչ-որ տեղ օգտակար կարող է երևալ, բայց մեկ-մեկ անիրական տարբերակներ են լինում կամ էլ շատ անհեթեթ…

Armeno
01.10.2007, 21:22
Կարծիքներ փլիզ:
Տուֆտությունա, Տանել չեմ կարողանում

Array
03.10.2007, 19:46
Էտ հաղորդման մեջ մենակ էտ տղու անունն ա դուրս գալիս` Նարբե:esim
Բայց չէի ասի,որ լավ են խաղում,ու միշտ չէ,որ բոլոր տարբերակները ներկայացնում են

Universe
03.10.2007, 19:52
Էտ հաղորդման մեջ մենակ էտ տղու անունն ա դուրս գալիս` Նարբե
Բայց չէի ասի,որ լավ են խաղում,ու միշտ չէ,որ բոլոր տարբերակները ներկայացնում են
Նարբեի դերասանական խաղը ճշտն ասած ինձ էլ այդքան դուր չի գալիս, որքան որ մյուս հաղորդավարուհունը: Նարբեն մի տեսակ ոնց որ «Կեղծ» իր դերը տանի էլի...:)

Ծով
04.10.2007, 22:48
Ես չեմ սիրում էդ հաղորդումը, բայց մի երկու անգամ հաց ուտելուց նայել եմ:D
Դե հա, իրավիճակները լրիվ կյանքից են, լուծումներն էլ անհասկանալի ու շաբլոն/ դե իմ երկու անգամվա նայածով/:
Դերասանական խաղն ինձ համար զրո ա...Ճիշտ ա թատերականի էրեխեքն են, բայց նմանացնում եմ ասենք Լուսինե Թովմասյանին «Մի՛ վախեցիր»-ում...
Բայց դե էդ տնական հաղորդմանը սազում են:;)
Հայկական իրականության անհաջող կադրերից ա արկղիկում ..ավելի հաջող հայկական իրականությունն ա...հա նայում ենք էլի:D

Vive L'Armenie
05.10.2007, 01:28
Հատուկ չեմ հետևում հաղորդմանը, բայց հաճախ եմ նայում, թեմաները հետաքրքիր են, բայց դերասանները ոչինչ, Նարբեն լավ չի խաղում, ինձ դուր է գալիս Աստղիկի <<ընկերուհին>>, որ միշտ խորհուրդ է տալիս :)) Համամիտ եմ մնացածի հետ, տարբերակները երբեմն անհեթեթություններ են լինում :)