PDA

Դիտել ողջ տարբերակը : Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

Lapterik
29.09.2007, 13:33
Չգիտեմ ճիշտ տեղ եմ թեման բացել, թե չէ, ուզում եք մոդեռներ ջան, կարող եք փակել, բայց ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի: Ես մի որոշ ժամանակ առաջ անընդհատ փոշմանում էի արածների համար, բայց քիչ-քիչ անցավ էտ: Էս պահին մտածում եմ, որ մարդ պիտի անի ու եթե փոշմանի, գոնե արածի համար, որ հետո կյանքում չասի իզուր չարեցի:

dvgray
29.09.2007, 15:52
Հարգելիս :)
Աշխարհում չկա մի բան, որ անելուց կամ չանելուց հետո արժե փոշմանել: Հետ մի նայիր: Ավելի ճիշտ նայիր մենակ նրա համար, որ հասկանաս, գնահատես անցման արագությունը երբ դա պետք է և դադարի մոմենտ է: Սակայն ոչ մի անգամ ետ մի նայիր գնահատելու համար ճիշտ ես արել թե չէ: Եթե արել ես /կամ չես արել/ , ապա այդ մոմենտին դա էս համարել ճիշտը: Իսկ կարևորը այդ պահն է, մոմենտը: Անցյալը կամ ապագան՝ դրամք չկան, գոյություն չունեն: Իսկ ներկան կա, ու մոտեցիր այս հարցին էս տեսանկյունից:

Մի փոշմանիր, որ ապրել ես /լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ/: Մտածիր միայն այս պահի մասին, օգտագործելով բոլոր թույլատրված հնարավորությունները, կատարելու էն քայլերը, որոնք ցանկանում է կատարել քո կամքը, էությունը, միտքը հենց էս պահին:
Եվ վերջ…:) Մնացածը կեղծ է, իսկ ներկան այնքան կարճ է տևում /մի ակնթարթ/, որ դա հատկացնել կեղծ բաներին…

Apsara
29.09.2007, 16:24

Ինչ խոսք ամեն ինչ շատ լավ ասել ես, ավելացնելու գրեթե ոչինչ չկա, լիովին համաձայն եմ քեզ հետ, կավելացնեմ միայն մի բան: Եթե ներկան բաց թողնեք ապա հիշեք որ ապագայում նորից կփոշմանեք չարած կամ արածի համար: Ինչպես մի տեղ Guest-ն էր ասել, մեքենա վարելուց մի նայեք հետևը ցույց տվող հայելու մեջ, ասելով վայ այ էն փոսը չպիտի ընկնեի նենց պտի գնայի և այլն… առանց առաջ նայելու քշելուց հաստատ վթար կլինի::)
Կարճ ասած պետք չի փոշմանել, ինչ եղել է ճիշտ է եղել, մեկ է չես փոխի

Սամվել
29.09.2007, 17:51
Ըստ իս պետք է երբեմն հետ նայել և սովորել սեփական սխալների վրա որպեսզի դրանք չկրկնվեն :ok այսինքն ոչ թե փոշմանել արած կամ չարածի համար այլ ուղակի հասկանալ վերլուծել միգուցե ինչ արել էս ավելի սխալ է եղել քան այն ինչ հարկավոր էր անել … ամեն դեպքում չփոշմանել այլ դրանցի օգուտ քաղել դառնալ ավելի խելացի որ մյուս անգամ նման ընտրության առջև կանգնելուց արդեն շատ չերկմտես այլ կանխավ իմանաս ճիշտն ու սխալը /քո այդ պահի մտածելակերպով/ :)

Goga
29.09.2007, 18:28
Մի ժամանակ առաջ ես ինքս էլ կանգնել էի նմանատիպ հարցի առաջ և չգիտեի, թե ինչպես վարվեի, այսինքն անեի այն ինչ ուզում էի, թեկուզ փոշմանեի, թե չանեի, ու գիտես որոշեցի, որ ավելի լավ է անեմ այն, ինչ իրականում սիրտս է ինձ թելադրում, քան հետո մտածեի, թե ինչու չարեցի, մեղադրեի ինքս ինձ:Խոստովանեմ, որ սրտիս ցանկությունը կատարելուց, այնքան էլ լավ վերջաբան չեղավ, սակայն չունեցա երբեք փոշմանելու ոչ մի պատճառ, հակառակը անելուց հաստատ կունենայի, ու հիմա եկել եմ այդ եզրահանգման, որ ավելի լավ է անեմ, քան չարածի համար փոշմանեմ:ok

Ծով
29.09.2007, 21:02
Եթե փոշմանելը որպես այդպիսին գոյություն ունի ուզեք, թե չուզեք, փոշմանե'ք...:P
այն չարածի համար , որ հետո հնարավոր է անել...
այն արածի համար, որ հետո էլ չանեք...
:)

Լուսաստվեր
29.09.2007, 21:15
Ինչ հետաքրքիր է, հենց երեկ այդ մասին էի մտածում ու մտքիս մեջ անընդհատ կրկնում էի փոշմանել, թե ոչ:think: Հետո չգիտեմ ինքս ինձ չմեղադրելու կամ գուցե արդարացնելու համար մի տեսակ ներքին համաձայնության եկա ինքս ինձ հետ, որ չեմ փոշմանելու արածիս համար: Իսկ եթե վերանամ կոնկրետ դեպքից ապա ավելի վստահ կարող եմ ասել, որ ամեն դեպքում պետք է անել /չվախենալով, որ կսխալվես/, որ հետո չփոշմանես չանելու համար;)

Hambik
29.09.2007, 21:41
Կարծում եմ, չարածի համար է կարելի փոշմանել:
Եթե լավ մարդ ես, ապա արածներիդ մեծ մասը ճիշտ պետք է որ լինեն: Չարժե այն փոքրամասնության համար մտածել ու առավելևս փոշմանել. ինչ եղել՝ եղել է:
Եվ նույնը վերաբերում է չարածներին: Եթե լավ մարդ ես, ապա չարածներդ (բայց մտածածներդ որ կարելի էր անել) նույնպես մեծ մասամբ լավն էն (ճիշտ են) լինելու, այդ պատճառով, լավ մարդու համար, եթե կարելի է փոշմանել, ապա միայն չարածների համար:
Իսկ ինչ վերաբերվում է վատ մարդուն, ապա՝
…վատ մարդու բառապաշարում շատ հաճախ «փոշմանել» բառն էլ չի լինում: :[

Selene
29.09.2007, 21:41
Չեմ էլ կարող հիշել, թե այն որ տարիքում էի, որ համարյա թե միշտ փոշմանում էի արածներիս համար:think Թերևս շատ էի փոքր:) Իսկ հիմա. հիմա ուրիշ է, հասկացել եմ մի բան միայն, որ արածներիս համար չեմ փոշմանում թեկուզ միայն հենց այն պատճառով, որ չարած լինելու համար հիմա չեմ ափսոսի:ok Իսկ իրականում , երբ մի բան անելիս արդյունքն անգամ ցավ է պատճառում սրտիս ու հոգուս, ապա չեմ նեղվում, չեմ փոշմանում, որովհետև հաջորդ պահին արդեն կլինեմ առավել զգույշ, առավել շրջահայաց ու ուշադիր, փաստորեն կար օգուտ այդ քայլին գնալու, ինչ-որ տեղ նաև այսպես էլ ես սովորում ապրել:ok Կարծում եմ, որ եթե ամեն ինչ ճիշտ լինի մեր կյանքում, ամեն բան ճիշտ անենք, առանց սխալների, ավելորդությունների, մեր կյանքը կնմանվի միագույն ժապավենի՝ առանց այն վառ գույների, որոնք տարբեր երանգներ ստանալով՝ ամենաբացից մինչև մուգ սև, իմաստավորում են մեր կյանքը, ապրելու ու պայքարելու, սիրելու ու սիրվելու են մղում մեզ:)
Իսկ անել թե չանել` լսեք ձեր սրտին, որն ավելի ճիշտ պատասխան կտա, իսկ արդյունքում էլ փոշմանելու նման ստից բանի վրա ժամանակ չեք ծախսի;) Կյանքը շատ կարճ է, այն ապրել է պետք, իսկապես ապրել:love, այլ ոչ նստել ու մտածել, թե որքանով է ճիշտ կամ սխալ ձեր արած կամ չարած քայլը;

ivy
29.09.2007, 23:49
Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...

Սերխիո
30.09.2007, 15:43
Արած բաներիդ համար չես ասի ափսոս,
Չարածների համար կասես ափսո~ս, հազար ափսո~ս...
Վահան Տերյանը նման մի խոսք ունի;)

Array
30.09.2007, 16:33
Դե,ինչը ,զգում ես,որ այնպես չես արել,փոշմանում ես։ Դա մարդու կամքից չի կախված; Բայց կարծում եմ չարածների համար փոշմանելը ավելի դաժան զգացում է

Vishapakah
30.09.2007, 22:14
Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...

Ասենք ամուսնանալուց հետո.

ihusik
30.09.2007, 22:51
Իհարկե լինում է, որ մարդ փոշմանում է չարածի համար, բայց լինում է նաև, որ անցյալի վրա հայացք նետելուց տեսնում ու փոշմանու է, որ իր կյանքի ինչ որ փուլում նա կատարել է մի քայլ, որի պատճառով ներկայում նա հայտնվել է այդ իրավիճակում ու փոշմանում, որ հենց այդ քայլն է կատարել, բայց դա գալիս է այն բանից, որ սխալ ուղով գնալուց նա փորձ է ձեռք բերել ու հիմա միայն այդ փորձն ունենալուց հետո նա կարող է ասել, որ իր այդ քայլը սխալ էր: Այսինքն եթե սխալ լինի մարդու որոշակի կատարած քայլը՝ նա ապագայում կփոշմանի դրա համար, իսկ եթե ճիշտ լինի, ապա բնականաբար նա գոհ կլինի, որ կատարել է ժամանակին այդ քայլը, իսկ չկատարելու համար, չարածի համար մարդ փոշմանում է, երբ դժգոհ է լինում իր ներկայից, իսկ եթե գոհ է լինում, մտածում է որ ճիշտ է արել, որ այդ քայլը չի կատարել:

Այսինքն մարդ կփոշմանի թե ոչ իր արածից կամ չարածից մեծամասամբ կախված է այն բանից թե մարդ գոհ է իր ներկայից թե ոչ: Կարծում եմ մարդ միշտ պետք է գոհ լինի իր ունեցածից (քանի որ եթե անցյալում արել կամ չի արել մի բան, ապա այդ անցյալի կոնկրետ պահի համար ու այդ կոնկրետ մարդու համար դա է ճիշտը եղել, այդքան է նա հասկացաել, այդպես զգացել ու այդպես վարվել), բայց և միշտ ձգտի դեպի ավելի լավը:

Այս հարցին վերաբերյալ պատասխաններ է պարունակում նաև Մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի այս բանաստեղծությունը.

Կտակ

Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 10:22
Եթե արածտ լավ բան էր չեմ կարծում պետք է փոշմանես, իսկ եթե ինչ որ վատ բան պետք է անեյիր ու չես արել, ավելի լավ է վափշե չփոշմանես:

Dayana
12.10.2007, 10:35
Դե,ինչը ,զգում ես,որ այնպես չես արել,փոշմանում ես։ Դա մարդու կամքից չի կախված; Բայց կարծում եմ չարածների համար փոշմանելը ավելի դաժան զգացում է

Ավելի հաճախ փոշամում ենք արածի համար :(
Օրինակ ես , ինձ շատ հարազատ մեկն ինձ խնդրոց գնալ իրեն տուն ու ես չգնացի , հիմա այդ մարդը մեր կողքին չի , երկնքումա (հուսով եմ) , ու ես ինձ չեմ կարողանում ներել , որ չէի գնացել :( Եթե կյանքս ետ տալու լինեի կփոխեի հենց այս հատվածը :(

Հայ Քրիստոնյա
12.10.2007, 11:00
Ավելի հաճախ փոշամում ենք արածի համար :(
Օրինակ ես , ինձ շատ հարազատ մեկն ինձ խնդրոց գնալ իրեն տուն ու ես չգնացի , հիմա այդ մարդը մեր կողքին չի , երկնքումա (հուսով եմ) , ու ես ինձ չեմ կարողանում ներել , որ չէի գնացել :( Եթե կյանքս ետ տալու լինեի կփոխեի հենց այս հատվածը :(
Ու՞զում ես ասել որ նա մահացավ: Եվ եթե այո ապա ի՞նչու չգնացիր իրենց տուն:

Goga
12.10.2007, 11:51

Բայց, եթե Ճիշտ հասկացա, այս դեպքում դու չարածի համար ես փոշմանել:think

ivy
12.10.2007, 12:19
Ու՞զում ես ասել որ նա մահացավ: Եվ եթե այո ապա ի՞նչու չգնացիր իրենց տուն:

Հիմա մենակ մնում էր խորացնել իր մեղքի զգացումը, քիչ է իրեն մեղավոր զգում... :'

Dayana
12.10.2007, 14:03
Հա մահացավ , ինքն իմ քեռին էր (двоюродный ) :( ։ Չգիտեմ ինչի չգնացի , չէի մտածել որ դա իմ վերջին հնարավորությունը կլինի :( Ես մտածում էի պիտի ասեք ոչինչ , բայց հակառակը ստացվեց :sorry

Ծով
12.10.2007, 14:09
Հա մահացավ , ինքն իմ բարեկամն էր :( ։ Չգիտեմ ինչի չգնացի , չէի մտածել որ ա իմ վերջին հնարավորությունը կլինի :( Ես մտածում էի պիտի ասեք ոչինչ , բայց հակառակը ստացվեց :sorry
Է, չէ, մի՛ կենտրոնացի;)
Հո ինքը չի մահացել նրա համար, որ դու իր տուն չես գնացել:
Մեր ապրած ու դեռ չապրած պահերից յուրաքանչյուրն էլ կարող են վերջին հնարավորություն լինել...բայց հո՞ ամեն երևույթին հրաժեշտ տվող հայացքով չենք նայելու:)

Dayana
12.10.2007, 14:38

Շնորհակալություն :(

Մանոն
12.10.2007, 16:57
Ընդհանրապես փոշմանելն ինքնին շատ սրտամաշ զգացողություն է: ՈՒ ավելի լավ է ո՛չ արածի համար փոշմանել, ո՛չ չարածի: Մի լավ խոսք կա. ասում է, «երբ կանգնած ես ընտրության առաջ և արդեն ընտրել ես մի ուղին՝ մոռացիր մյուսի մասին ու Էլ ետ մի նայիր»:

Արսեն
12.10.2007, 20:50

Նշանակում է արածի համար փոշմանել պետք չի, չարածի համար էլ չարժե, միևնույն է ետ չես բերի:

Ավելացվել է 2 րոպե անց

Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...

;) Չեմ փոշմանել որ Ակումբում գրանցվել եմ:oy

ivy
12.10.2007, 21:01
;) Չեմ փոշմանել որ Ակումբում գրանցվել եմ:oy

Դեռ :P

Արսեն
12.10.2007, 21:09
Դեռ :P

ես կասեի արդեն մոտ 1 տարի:B

ivy
12.10.2007, 21:11
ես կասեի արդեն մոտ 1 տարի:B

Դեռ առնվազն 60 տարի առջևում է... 20 տարեկան ես ;)

Erevan
27.10.2007, 22:59
Չգիտեմ ճիշտ տեղ եմ թեման բացել, թե չէ, ուզում եք մոդեռներ ջան, կարող եք փակել, բայց ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի: Ես մի որոշ ժամանակ առաջ անընդհատ փոշմանում էի արածների համար, բայց քիչ-քիչ անցավ էտ: Էս պահին մտածում եմ, որ մարդ պիտի անի ու եթե փոշմանի, գոնե արածի համար, որ հետո կյանքում չասի իզուր չարեցի:

փոշմանելը գալիս է նրանից, որ մարդիկ երբեմն առանց մտածելու են գործում :Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում հանրավոր էլ չե կանխագուշակել թե ինչ կլնի, և ամեն մարդ չէ որ ի վիճակի է մտածելով գլխի ընկնել հետո-ի մասին:

Tig
29.10.2007, 12:33
Կտակը լավն էր: ես էլ ունեմ մի բանաստեղծություն ես թեմային մոտ

Զղջում

Ես խաբվեցի…
Ինքս ինձնից…
Եվ շեղվեցի… ճանապարհից,
Որը իմն էր,
Ու չզգացի, որ ճամփան այդ
Այն էր՝ ինչը որ փնտրում էի:
Ծուլությունը ինձ պարուրեց
Եվ կասկածանքին գումարվեց,
Ու ինձ խաբեց
Եվ ինձ շեղեց…
Այո, ինքս ինձ խաբեցի,
Քանզի ունեցածի գինը
Զգում ես լոկ կորցնելուց…
Եվ չզգացի արժեքը ես այն ընծայի,
Որ ՆԱ տվեց:
Եվ ինչպես ես այն զգաի,
Քանզի ունեի նաև կասկած,
Գայթակղություն՝ աչքիս թառած:
Եվ շեղվեցի՝ շունչս պահած ու կուչ եկած…
Աստված, զղջում եմ անկասկած
Ու աղաչում՝ ներիր,
Եվ իմ հոգին արդեն պաղած
Լուսավորիր,
Որ ես գտնեմ,
Որ ես զգամ
Իմ կորցրած, փնտրած ճամփան:
Արթնանամ ու աչքս բացեմ,
Լցվեմ, ճառագեմ ու այրվեմ,
Եվ մութ սևը ծիածանով սպիտակեցնեմ…

Goga
29.10.2007, 22:04
Այնքան հետաքրքիր են գրառումներդ, փորձում ես կարծիք արտահայտել շատ հետաքրքիր կերպով, իմիջիայլոց վատ չի ստացվում, ապրես;):)

Այգ
07.01.2008, 18:44
Փոշմանության չորս տեսակ կա, երկուսը արածի, երկուսն էլ չարածի:
Նայած թե ինչու՞ է մարդ փոշմանում:
Լավ է, երբ փոշմանում է վատ արածի ու լավ չարածի համար:

FactorX
07.01.2008, 19:50
Չգիտեմ ճիշտ տեղ եմ թեման բացել, թե չէ, ուզում եք մոդեռներ ջան, կարող եք փակել, բայց ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի: Ես մի որոշ ժամանակ առաջ անընդհատ փոշմանում էի արածների համար, բայց քիչ-քիչ անցավ էտ: Էս պահին մտածում եմ, որ մարդ պիտի անի ու եթե փոշմանի, գոնե արածի համար, որ հետո կյանքում չասի իզուր չարեցի:

Փոշմանել կարելիա և արածների և չարածների համար, էդ հարցին չի կարելի միանշանակ պատասխանել

Ann87
07.01.2008, 21:26
:thinkիմ կարծիքով փոշմանել կարելի ա և արածի և չարածի դեպքում,ուղղակ ես գտնում եմ որ ավելի լավա արածի համար փոշմանել քան չարածի,քանի որ չարածի համար ամբողջ կյանքում զղչալու ես

Cassiopeia
08.01.2008, 00:05
Ոչ արածի և ոչ էլ չարածի համար չարժե փոշմանել: Այն արդեն ձերը չի, այլ պատկանում է անցյալին, որը փոխել հնարավոր չէ: Պարզապես պետք է հետագայի համար դասեր քաղել դրանից ու աշխատել ապրել լիարժեք: Անցյալը ձեզ չի պատկանում, ոչ էլ ներկան, քանզի մի վայրկյան հետո այդ ներկան արդեն դառնում է ապագա: Հետևաբար միայն ու միայն ապագան է, որ պետք է մտածելու տեղիք տա…

ihusik
08.01.2008, 04:29
Cassiopeia ջան կարծում եմ անցյալի ու ապագայի մասին շատ ճիշտ ես ասել, բայց այ ներկայի մասին ըստ իս շատ սխալվում ես;) ոչ թե ներկան մեզ չի պատկանում, քանզի մի վայրկյան հետո այդ ներկան արդեն դառնում է ապագա, այլ հենց միայն ներկան է որ իրոք կա ու հենց նա է միայն մեզ պատկանում, որը չնայած իր վրա կրում է անցյալի ուժն ու ճնշում, բայց այնուամենայնիվ հենց ներկայում է որ մենք մեր մտքերով, քայլերով կերտում ենք մեր ապագան, մեր վաղվա օրն՝ ուր ուղված են մեր հայացքները... Միայն ներկայում է որ մենք ունենք ընտրության իրավունք... Կհիշես հավանաբար հավերժության խորհրդանիշերից մեկը՝ օձը կուլ է տալիս սեփական պոչն ու մարմինը ասես օղակ, հավերժություն կազմելով. բերանի և պոչի կամ մարմնի հատման այդ տեղն հենց ներկան է որն միշտ հոսում ու անցնում է նրա բերանն՝ անցյալն դառնալով ապագա անցնելով ներկայի միջով և հենց այդ ներկայի ակնթարթում է որ կարելի է փոփոխություն մտցնել, կերտել ապագան հավերժության մեջ՝ լինելով հավերժի ճամփորդ...:8:think

Արսեն
08.01.2008, 05:04
Փոշմանել արածի համա՞ր՝ չարժէ:8, մեկա բան չի փոխվի:
Փոշմանել չարածի համա՞ր՝ արժի՞ որ:think, չէ՛, էլի բան չէս փոխի:
Բայց արժի լավ մտածել անելիքի մասին;), ապագայում փոշմանել-չփոշմանելուց խուսափելու համար:

Դեկադա
08.01.2008, 09:10
Ինչ անում ես մտածելով արա- եթե սա պահպանվում է, ուրեմն արածի համար չենք փոշմանի:
Իսկ չարածի համար ինչքան էլ որ փոշմանենք, միևնույն է չենք իրագործի:Ուրեմն ավելի լավ է ապրել ներկայով և աշխատել երբեք չփոշմանել ոչ արածի և ոչ էլ չարածի համար::ok

GevSky
12.01.2008, 03:54
Փոշմանելը ընդհանրապես անիմաստ բան է, ավելորդ անգամ հոգու արհեստական անհանգստություն, ընդհանրապես ամեն մարդ ամեն դեպքում պետք է մտածի ԴԱ իրեն պետք է, թե չէ, իսկ եթե այո, ապա ինչի՞ն է պետք, իսկ մտածել անելիքի մասին որպեսզի խուսափել փոշմանելուց դա էլ է անիմաստ, հնարավոր չէ, միշտել փոշմանողը մի բան կգտնի, իսկ չփոշմանողը՝ հետևաբար հակառակը;)

Ariadna
12.01.2008, 10:52
Իսկ ինձ թվում է չարածի համար փոշմանելու դեպքում էլ ես փոշմանում արածի համար. էդ դեպքում էլ էն ես արել, որ բան չես արել, ինչ որ բան չանելն էլ է գործողության տեսակ:) Իսկ իրականում, պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, որ սխալ է չարածի կամ արածի համար զղջալը, տանջվելը և այլն։ Բայց կյանքում ոչ միշտ ես կարողանում մտածել կամ ապրել իդեալական կանոններով, երբ պահը գալիս է, միշտ չէ, որ կարողանում ես սառը մտածել, խորհուրդ տալուց շատ ավելի հեշտ է, քան երբ քո գլխին է գալիս:)

Selene
12.01.2008, 13:50
Իսկ իրականում, պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, որ սխալ է չարածի կամ արածի համար զղջալը, տանջվելը և այլն։ Բայց կյանքում ոչ միշտ ես կարողանում մտածել կամ ապրել իդեալական կանոններով, երբ պահը գալիս է, միշտ չէ, որ կարողանում ես սառը մտածել, խորհուրդ տալուց շատ ավելի հեշտ է, քան երբ քո գլխին է գալիս:)

Բայց աստեղ մի բայց կա: Կարծում եմ, որ ամեն արածի համար չէ, որ չպիտի զղջաս կամ փոշմանես, ուղղակի էտ դեպքում փոշմանելն արդեն մի քիչ այլ երանգ է ստանում: Օրինակ, ուրիշների ներկայությամբ անտեղի վիրավորում ես դիմացինիդ, ստիպում ընկնել շատ անհարմար կացության մեջ: Ու այստեղ ճիշտ կլինի՞, որ վիրավորողը զղջալը սխալ համարի ու նույն ձևով շարունակի:
Իհարկե, իմ բերած օրինակը գուցե շատ պարզ ու պրիմիտիվ էր, չնայած, մյուս կողմից էլ առօրեական, բայց հարցն այստեղ այն է, որ տվյալ դեպքում ճիշտ կլինի փոշմանել ոչ թե նստելով ու անընդհատ ասելով, թե իզուր ասեցիր այս կամ այն բանը, իզուր վիրավորեցիր, այլ որ ինքդ վերլուծես եղածն ու իմանաս քո խոսքերի ու քայլերի կշիռը թե քո, թե քո մտերիմների մոտ, հետագայում նման բաներ չկրկնելու համար, իսկ եթե պետք է փոշմանես, բայց հետո դա սովորական դառնա` առանց քո մեջ որոշակի բաներ փոխելու, օգուտի, այսինքն ամեն օր մի բան լինի ու ասես, թե այս բանը սխալ արեցիր, ինչ վատ է, այս բառն ավել ասեցիր, իզուր, սա արդեն անիմաստ կդառնա:
Իդեալական կյանքով ապրելը հնարավոր չէ, անգամ անհետաքրքիր կլիներ ինչ-որ առումով, երբ ամեն ինչ լիներ այսպես ասած «ծամած-դրած լինեին, մարդուց մնար՝կուլ տալն ու վերջ», բայց սեփական սխալներից սովորելն ու ապագայում քաղածդ օգուտները չմոռանալը ամեն մեկին իր իդեալական կյանքը կպարգևի;)

Script
23.01.2008, 17:12
Միշտ էլ մտածել եմ,որ փոշմանել չարժի ոչնչի համար,ոչ չարածի ու հատկապես ոչ էլ արածի համար: Եթե ինչ որ բան եմ անում (կամ չեմ անում) ,հնարավորա մի որոշ ժամանակ անցնի ու գտնեմ ,որ արածս(չարածս) սխալ էր,բայց չեմ փոշմանի,քանի որ եթե անում եմ մի բան նշանակումա էդ պահին ինձ շատ պետք էր,իսկ եթե պետքա ուրեմն ճիշտա էդ պահի համար,հնարավորա հետո նույն իրավիճակում հայտնվելով ուրիշ կերպ վարվեմ:
Մի անգամ եմ փոշմանել արածիս համար ու 3 անտանելի,ահավոր օր եմ ապրել,էդ զգացողությունը վերացնումա ներքուստ,ահավոր էր,:

Երկնային
18.03.2008, 02:56
ցանկացած դեպքում պետք չէ փոշմանել… միևնույն է ոչինչ չես կարողանա փոխել, հետևաբար պետք էլ չէ ինքդ քեզ տանջես… պարզապես ինչ--որ բան անելուց կամ չանելուց պետք է լավ մտածել, որ հետո նման խնդրի առաջ չկանգնես… :)

Գալաթեա
18.03.2008, 03:04
Ճիշտա ասում Նյուտս :) Ի՞նչ փոշմանել այ մարդ...ապրեք էլի ձեր համար...էղածը 60 տարի չի? ;)

ChildOfTheSky
18.03.2008, 03:05
փոշմանել պետք չի . որ մտածում ես չարածը անեի կարողա ավելի վատ լիներ , նույն ձևով , եթե արածը չանեի կարողա վափշե բեթար ըլներ , նենվ որ կռուտիտի տեղը կա :)

քաղաքացի
15.04.2008, 23:20
Ճիշտա ասում Նյուտս :) Ի՞նչ փոշմանել այ մարդ...ապրեք էլի ձեր համար...էղածը 60 տարի չի? ;)

60 չէ: Արդեն 23 է ու ես մի շատ կարևոր բանի համար փոշմանում եմ: Փոշմանել եմ, որ Galatea-ի ասած «ինձ համար» ապրում եմ: Զզվել եմ նման ապրելակերպից: Սխալ եմ համարում նման կերպ ապրելը:

Արածի կամ չարածի համար էլ կարելի է փոշմանել: Համենայնդեպս փոշմանելը անուղղելի բան է: Ո՛չ դաս է տալիս, ո՛չ էլ չգիտեմ ինչ: Դա միայն կյանքի հոգեբանական ընթացքի վրա է ազդում:

Աբելյան
16.04.2008, 15:37
ոչ մի բանի համար էլ չարժի փոշմանել, մեկ ա օգուտ չկա, չնայած ես միշտ էլ փոշմանում եմ արած-չարածներիս համար :(
բայց պետք ա համ արածից դաս քաղել, համ չարածից, թե չէ հետո էլի ստիպված փոշմանելդ գալու ա ;)

StrangeLittleGirl
23.05.2008, 22:10
Ես գտնում եմ, որ ո՛չ արածի, ո՛չ չարածի համար պետք չէ փոշմանել, քանզի երբեք չես իմանա, թե ինչ կլիներ, եթե տվյալ բանն անեիր կամ չանեիր: Մարդկային կյանքը նրանով հիասքանչ ու յուրահատուկ, որ որևէ բան անել կամ չանելու համար երբեք երկրորդ հնարավորություն չի տրվում: Եթե երկրորդ անգամ ես նույն երկընտրանքի առջև կանգնած, դա երկրորդ հնարավորություն չէ, նույն բանի մի քիչ ուրիշ տարբերակն է: Մի խոսքով, նույն գետը երկու անգամ չես մտնի…

Դրա համար, կարծում եմ, չարժե մեզ տանջել նման հարցերով. «Ի՞նչ կլիներ, եթե էսինչ բանը չանեի», «Ինչու՞ չարեցի: Բա որ լրիվ ուրիշ բան լիներ»:

Ես ինքս ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ բաների համար փոշմանել: Ես հիմնականում ստիպված եմ լինում արածներիս մասին մտածել, քանզի հաճախ շատ բաներ առանց ինձ հաշիվ տալու եմ անում, իսկ լավ վերլուծված բաների համար էլ չեմ փոշմանում: Միևնույն է, եթե որևէ բան որոշում եմ, անում եմ: Չարած բաներ շատ քիչ կան իմ կյանքում: Այդուհանդերձ, կարող եմ հասկանալ, որ այսինչ սխալն եմ թույլ տվել, որ պետք չէր անել, բայց վերջում ինքս ինձ ասում եմ. «Լավ եմ արել, սխալվել եմ»:

Empty`Tears
23.05.2008, 23:33
Ավելի մոտիկ է չարածի համար փոշմանել...
Կյանքում միշտ արել եմ, այն ինչ ցանկացել եմ, երկար բարակ չմտածելով...
Եվ հուսով եմ, որ մարդ որքան շատ մտածի անել թե՞ ոչ, կգա միշտ այն եզրակացության, որ պետք չի անել...
Կյանքը այնպիսին է, որ ամեն ինչ մարդու համար է, այսօր արա, եթե անգամ սխալվում ես, երկրորդ անգամ չես անի...
Իմ կարծիքով , պետք է անել "դա" և աշխատել թիչ փոշմանել...
Պետք է միշտ մտածել՝"արել եմ, ինձ համար եմ արել ու ինչ զգացել եմ միայն ինձ է հասու":roll

Լավ ոստիկան
25.05.2008, 17:55
Նախ պետք է պարզել, թե ինչ արածի կամ չարածի մասին է խոսքը:
Եթե արարքը բարի է եղել, ապա փոշմանիր չարածի համար:
Եթե արարքը չարն է եղել, ապա փոշմանիր արածի համար:

Հ. Գ.
Կարող է հարց առաջանալ, իսկ որն է բարին, և որն է չարը? Սակայն դա արդեն ուրիշ թեմա է:

Yeghoyan
07.11.2009, 21:10
ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի:

Չփոշմանել ընդհանրապես ոչ արածի, ոչ էլ չարածի համար:B

Թեկուզ վաղը եթե գտնես, որ երեկ սխալ ես արել փոշմանել պետք չի: Միայն հասկանալ, որ այդ անելու պահին դու մտածում էիր, որ դա է ճիշտը, հակառակ դեպքում հաստատ այդպես չէիր անի:

Դեկադա
07.11.2009, 21:41
Mogakan`Lapterik-ի խոսքերից
ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի:

Միշտ մտածել եմ որ ավելի լավ է չփոշմանել և ոչ մեկի համար...ինչու՞...
... որովհետև եթե մի բան էտ պահին անում ես, դա կարծում եմ ամենից օպտիմալ որոշումն է լինում տվյալ պահի համար,ուրիշ խնդիր է, որ կարող ես հետո ավելի սառը դատելով գտնե,լ որ չարժեր գնալ այդ քայլին:Բայց դե արդեն արել ես ու էլ ետ դառնալու ճանապարհ չի լինում կամ էլ ուղղելու քիչ շանսեր կան:Իսկ ինչը չես արել դա էլ ճիշտ որոշումն է լինում տվյալ պահի համար...էստեղ էլ հարցա, եթե անեիր արդյո՞ք արդյունքը կգոհացներ և արդյո՞ք էս դեպքում էլ չես փոշմանելու հենց արածի համար:
Հետևաբար ամենից արդյունավետ քայլը իմ կարծիքվ էնա, որ ամեն քայլ անելուց առաջ ինչքան հնարավոր ա կշռադատել պլյուս-մինուսը նոր անել...չնայած սա էլ մեծ հարցական ա, քանի որ միշտ չի որ ժամանակ ես ունենում որոշում կայացնելու առանց էմոցիաների...ամեն դեպքում ոչ մի բանի համար չարժե փոշմանե,լ քանի որ փոշմանել-չփոշմանելու անընդհատ մտորումները բերում են հոգեկան լարվածության:

Katka
07.11.2009, 21:59
Միշտ մտածել եմ որ ավելի լավ է չփոշմանել և ոչ մեկի համար...ինչու՞...
... որովհետև եթե մի բան էտ պահին անում ես, դա կարծում եմ ամենից օպտիմալ որոշումն է լինում տվյալ պահի համար,ուրիշ խնդիր է, որ կարող ես հետո ավելի սառը դատելով գտնե,լ որ չարժեր գնալ այդ քայլին:Բայց դե արդեն արել ես ու էլ ետ դառնալու ճանապարհ չի լինում կամ էլ ուղղելու քիչ շանսեր կան:
Բոլորն էլ փոշմանում են, ինչքան էլ տեսականորեն խորհուրդ է տրվում չփոշմանել:Չեմ հավատում, որ կա մեկը, որ չի փոշմանել: Իսկ ետ դառնալու ճանապարհը պետք էլ չի, որ լինի, անիմաստ է, մյուս կողմից հնարավորություն փոխել կամ ուղղել այն, ինչի համար փոշմանում ես, միշտ էլ կա, նշեցիր քիչ, բայց քիչն էլ արդեն բան է:

Իսկ ինչը չես արել դա էլ ճիշտ որոշումն է լինում տվյալ պահի համար...էստեղ էլ հարցա, եթե անեիր արդյո՞ք արդյունքը կգոհացներ և արդյո՞ք էս դեպքում էլ չես փոշմանելու հենց արածի համար:
Փորձիր, ոչինչ, որ փոշմանես: Պետք է ամեն րոպեն օգտագործել, իսկ փոշմանելը անցողիկ է:

Հետևաբար ամենից արդյունավետ քայլը իմ կարծիքվ էնա, որ ամեն քայլ անելուց առաջ ինչքան հնարավոր ա կշռադատել պլյուս-մինուսը նոր անել...չնայած սա էլ մեծ հարցական ա, քանի որ միշտ չի որ ժամանակ ես ունենում որոշում կայացնելու առանց էմոցիաների...
Իսկ ինչի՞ն է պետք որոշում կայացնել առանց էմոցիաների: Պետք չի ամեն քայլը կշռադատել: Կան հարցեր ու դրանք կյանքի հարցերի մեծ մասն են, իմ կարծիքով, որ պլյուս-մինուսի կարիք չունեն:Պետք չի արդյունավետության մասին մտածել:

ամեն դեպքում ոչ մի բանի համար չարժե փոշմանե,լ քանի որ փոշմանել-չփոշմանելու անընդհատ մտորումները բերում են հոգեկան լարվածության:
Հըմ, գուցե և այդպես...Բայց չփոշմանել չի լինում:) գուցե հենց փոշմանելն էլ կյանքի շարժիչի մի մասն է:oy

Դեկադա
07.11.2009, 22:10
Katka-ի խոսքերից
Փորձիր, ոչինչ, որ փոշմանես: Պետք է ամեն րոպեն օգտագործել, իսկ փոշմանելը անցողիկ է:
Իսկ եթե անցողիկ չէ՞...եթե փորձում ես մի քանի անգամ ու զգում որ սխալը կրկնում ես նորից ու նորից...ի՞նչ անել էտ դեպքում... փոշմանել, թե՞ ասել անցողիկ է...

Իսկ ինչի՞ն է պետք որոշում կայացնել առանց էմոցիաների: Պետք չի ամեն քայլը կշռադատել: Կան հարցեր ու դրանք կյանքի հարցերի մեծ մասն են, իմ կարծիքով, որ պլյուս-մինուսի կարիք չունեն:Պետք չի արդյունավետության մասին մտածել:
...:thinkչգիտեմ, գուցե և ճիշտ ես...բայց երևի թե շատ կարևոր հարցերը կարելի է, և՛ պարտավոր ենք որոշումներ ընդունելուց ոչ միայն էմոցիաների այլ սառը դատելով լուծումներ կայացնել...

բայց մի բանում լիովին համաձայն եմ- ինչ քայլ էլ որ անենք գալիս ա մի պահ, որ փոշմանում ենք....

Սելավի
08.11.2009, 00:08
Կոնկրետ ես, չեմ փոշմանում ոչ արածներիս, ոչ էլ չարածներիս համար:
Կյանքը ինձ ապացուցել է որ բոլոր իմ արարքները, խիստ անհրաժեշտ դասեր են եղել ինձ համար, որոնք ինձ հասունացրել են:
Ես շնորհակալ եմ կյանքից բոլոր իմ դասերի համար, եղել են պահեր որ «վատ» արարքներ, կամ «ոչ ճիշտ» որոշումներ եմ կայացրել, սակայն տարիների հեռվից նորից այդ ամենը քննելով տեսել եմ որ դրանք, այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ քայլեր են եղել, որոնք ինձ մոտեցրել են ամբողջական հասունացման և հաջողության:
Սխալվելուց վախենալ պետք չէ, սխալներն են հասունացնում մարդկությանը:

Բավական է նորից ու նորից կրկնենք նույն սխալները, ժամանակն է նոր սխալներ գործելու:

Ամեն մարդ, ինքն է իրեն անհրաժեշտ դասերը, տիեզերական օրենքի համաձայն ձգում իր նյութական աշխարհ, տեսանելի դաշտ: Ոչ մեկը չի կարող այնպիսի դաս անցնել որը ինքը արդեն անգիր սերտել է, ուստի ցանկացած երևույթ, ցանկացած տհաճ իրավիճակ մենք ինքներս ենք բերում մեր տեսանելի աշխարհ:

Խելացիները ամեն իրավիճակից էլ ելք գտնում են, իսկ իմաստունները այդպիսի իրավիճակների մեջ չեն ընկնում:

Սա է կյանքի տված դասերի իմաստը, որ ամեն մեկը ի վերջո դառնա իմաստուն:
Ես սիրում եմ կյանքը և համոզված ասում եմ, կյանքն էլ ինձ է սիրում իր ամբողջ ուժով և ես պատրաստ եմ նոր դասեր անցնելու իր հետ միասին, ու երբեք չեմ փոշմանի թե արածներիս, և թե չարածներիս համար:

Legolas
08.11.2009, 00:25
Ընդհանուր առմամբ և՛ արածի, և՛ չարածի , մենակ մի տարբերությամբ , արածը կարելի է շտկել, չարածը...:)

Ուլուանա
08.11.2009, 01:09
Ընդհանուր առմամբ և՛ արածի, և՛ չարածի , մենակ մի տարբերությամբ, արածը կարելի է շտկել, չարածը...:)
Էդպես միանշանակ չի. արած կա, որ չի կարելի շտկել, չարած էլ կա, որ կարելի է շտկել։ ;)

Ընդհանուր առմամբ երևի կարելի է ասել, որ էքստրավերտներն ավելի շատ արածի համար զղջալու առիթներ են ունենում, իսկ ինտրովերտները՝ չարածի։

Մանուլ
08.11.2009, 22:24
Ասում են, որ արածի համար չեն փոշմանում, չարածի համար են փոշմանում: Բայց հիմա չեմ հիշում, որ չարածս ինչ-որ բանի համար փոշմանած լինեմ: Արածներիս համար շատ եմ փոշմանում...
Բայց մեկ ա` օգուտ չկա :)

ministr
08.11.2009, 22:32
Արածից էլ, չարածից էլ փոշմանում են, կախված այն բանից թե ինչ պետք է արվեր :)

Dayana
09.11.2009, 01:53
Էդպես միանշանակ չի. արած կա, որ չի կարելի շտկել, չարած էլ կա, որ կարելի է շտկել։ ;)

Ընդհանուր առմամբ երևի կարելի է ասել, որ էքստրավերտներն ավելի շատ արածի համար զղջալու առիթներ են ունենում, իսկ ինտրովերտները՝ չարածի։

Ան, ես ռայոնցի միամիտ աղջիկ եմ, կասես էքստրավերտն ու ինտրովերտը որոնք են? :esim ու ինչու են նրանցից առաջինները փոշմանում արածի, իսկ երկրորդները` չարածի համար, համ էլ ես դեմ եմ մարդկանց միայն վերոնշյալներով բաժանելուն, որովհետև ինքս ոչ մի կատոգորիայի մեջ չեմ մտնում, միայն եթե ինտրովերտը մի քիչ լայնացնեինք ու ինքնամփոփներին էլ նրանց մեջ ներառեինք: :think

Հա, մեկ էլ որ թեմայից դուրս չհամարվի, ասեմ որ անակախ Անուկի նշած երկու հոգեբանական "տեսակներից", ԻՄՀԿ, մարդկանց հատուկ ա փոշմանել թե արածի, թե չարածի համար, ու եթե կան մարդիկ, որ երբեք ու ոչնչի համար չեն փոշմանում, ես պատրաստ եմ ծափահարել նրանց: ;)

Ուլուանա
09.11.2009, 02:46

Արմ, եթե նույնիսկ չգիտես, թե էդ կատեգորիաներն ինչ են նշանակում, ո՞նց կարող ես պնդել, թե ինքդ չես մտնում դրանց մեջ։ :P Անկախ քո կամ մեկ ուրիշի դեմ կամ կողմ լինելուց՝ դրանք հոգեբանության մեջ ընդունված հասկացություններ են. անձի հոգեբանական տիպեր են։ Համառոտ բնորոշումը հետևյալն է.

Ինտրովերտները կենտրոնացած են սեփական ապրումների վրա, քիչ են շփվում, լռակյաց են, ինքնամփոփ, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում, չեն սիրում ռիսկի դիմել, ծանր են տանում հին կապերի խզումը, նրանց բնորոշ է տագնապալիության բարձր աստիճանը, իրենց ապրումներն ու խոհերն ի ցույց չեն դնում, արտաքուստ կարող են շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, բայց ներքուստ լարված ու անհանգիստ։ Բավականաչափ ճկուն չեն շրջապատի փոփոխվող պահանջներին հարմարվելու համար։ Նրանք հիմնականում ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ են։

Էքստրավերտները շփման մեջ թեթև են, նրանց բնորոշ է ագրեսիվության բարձր աստիճանը, առաջնորդի հակումներ ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, իմպուլսիվ են, շփման մեջ բաց ու մարդամոտ, հասարակական կյանքում ակտիվ են, սիրում են մասնակցել զանազան միջոցառումների ու հավաքույթների, մարդկանց մասին դատում են «արտաքինից», «ներս» նայելուն այնքան էլ հակված չեն։ Նրանք հիմնականում խոլերիկներ ու սանգվինիկներ են։

Կա նաև խառը տիպ՝ ամբիվերտ, որին բնորոշ են երկու տիպերի հատկանիշները, ու դժվար է հստակ որոշել, թե որինն են գերիշխում։
Այնուամենայնիվ, որքան գիտեմ, մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ դասվում է այս կամ այն տիպին։

Իմ կարծիքով, տրամաբանական է արածի կամ չարածի համար փոշմանելն ընդհանուր առմամբ վերագրել նշածս տիպերին։ Պարզ է, որ ամեն ինչ հարաբերական է, չի կարող բացարձակ լինել, դրա համար էլ հատուկ նշել եմ՝ ընդհանուր առմամբ։

Dayana
09.11.2009, 02:51
Արմ, եթե նույնիսկ չգիտես, թե էդ կատեգորիաներն ինչ են նշանակում, ո՞նց կարող ես պնդել, թե ինքդ չես մտնում դրանց մեջ։ :P Անկախ քո կամ մեկ ուրիշի դեմ կամ կողմ լինելուց՝ դրանք հոգեբանության մեջ ընդունված հասկացություններ են. անձի հոգեբանական տիպեր են։ Համառոտ բնորոշումը հետևյալն է.

Ինտրովերտները կենտրոնացած են սեփական ապրումների վրա, քիչ են շփվում, լռակյաց են, ինքնամփոփ, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում, չեն սիրում ռիսկի դիմել, ծանր են տանում հին կապերի խզումը, նրանց բնորոշ է տագնապալիության բարձր աստիճանը, իրենց ապրումներն ու խոհերն ի ցույց չեն դնում, արտաքուստ կարող են շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, բայց ներքուստ լարված ու անհանգիստ։ Բավականաչափ ճկուն չեն շրջապատի փոփոխվող պահանջներին հարմարվելու համար։ Նրանք հիմնականում ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ են։

Էքստրավերտները շփման մեջ թեթև են, նրանց բնորոշ է ագրեսիվության բարձր աստիճանը, առաջնորդի հակումներ ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, իմպուլսիվ են, շփման մեջ բաց ու մարդամոտ, հասարակական կյանքում ակտիվ են, սիրում են մասնակցել զանազան միջոցառումների ու հավաքույթների, մարդկանց մասին դատում են «արտաքինից», «ներս» նայելուն այնքան էլ հակված չեն։ Նրանք հիմնականում խոլերիկներ ու սանգվինիկներ են։

Կա նաև խառը տիպ՝ ամբիվերտ, որին բնորոշ են երկու տիպերի հատկանիշները, ու դժվար է հստակ որոշել, թե որինն են գերիշխում։
Այնուամենայնիվ, որքան գիտեմ, մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ դասվում է այս կամ այն տիպին։

Իմ կարծիքով, տրամաբանական է արածի կամ չարածի համար փոշմանելն ընդհանուր առմամբ վերագրել նշածս տիպերին։ Պարզ է, որ ամեն ինչ հարաերական է, չի կարող բացարձակ լինել, դրա համար էլ հատուկ նշել եմ՝ ընդհանուր առմամբ։

Շնորհակալ եմ տեղեկության համար: Ես իհարկե գիտեի, բայց դե եթե չիմանայի էլ, երեք րոպեում վիկիպեդիայից կգտնեի: ;) Ուղղակի ուզում էի մի քիչ ավելի հոգեբանական, ավելի գիտական տեսանկյունից քննարկվեր հարցը, որ ուղղակի ` արածի համար չեմ փոշմանում, չարածի համար եմ փոշմանում տեսակի գրառումներից անցնեինք ավելի գիտականորեն ապացուցված քննարկումների: Հիմա գուցե մեր փոշմանել-չփոշմանելու "ուժգնությունը" կարողանանք չափել? :8

Շողիկ
09.11.2009, 10:24
Ինչ-որ բան անելուց առաջ պետք է լավ մտածել, ու վստահ լինել, որ ճիշտ ես անում: Իսկ եթե սխալվեցիր, հետո ինչքան էլ քեզ տանջես ու տառապես, միևնույն է ոչինչ չես փոխի: Ավելի լավ է դրանից ընդամենը դաս քաղել, որ էլ չկրկնվի; Թե չե հետո տառապելը չի ուղղում արդեն արված սխալը: Բայց ամեն դեպքում կուզեի, որ մեր Հայ Քրիսոնյան պատասխաներ, գուցե իսկապես արված սխալի համար տառապելը մեզ որոշ չափով մաքրագործում է՞: Աստծո աչքում...

Lion
09.11.2009, 11:03
Ավելի լավ է արածի համար փոշմանել, քան չարածի... Համենայն դեպս իմ կյանքի փորձն է ինձ այդ հետևության բերել. չարածի համար փոշմանելը ավելի ծանր է:think

Արիացի
09.11.2009, 11:26
Ինչ-որ բան չանելը նույնն է, որ այդ բանի հակառակը անես, հետևաբար միևնույն է, թե որի համար կփոշմանես:

Katka
09.11.2009, 11:33
Իսկ եթե անցողիկ չէ՞...եթե փորձում ես մի քանի անգամ ու զգում որ սխալը կրկնում ես նորից ու նորից...
Dekad, կարծում եմ, դա այն դեպքում է, երբ սխալդ ուղղելուց, նորից չես անում այն, ինչ դու իրականում ես ուզում: Պետք է անել այն, ինչ զգում ես, դու ինքդ, շուրջդ ոչ մեկ չկա, միմիայն դու ու ամենակարեւորը քեզ համար է ճիշտ:Երբեմն կարդինալ փոփոխությունները շատ ավելի ճիշտ են,վախենալու է, բայց գերադասելի է միանգամից, քան...

ի՞նչ անել էտ դեպքում... փոշմանել, թե՞ ասել անցողիկ է...
Տեսնել այն, ինչ իրականում տեսնում ես, բայց ուրիշները խանգարում են տեսնել;)

...:thinkչգիտեմ, գուցե և ճիշտ ես...բայց երևի թե շատ կարևոր հարցերը կարելի է, և՛ պարտավոր ենք որոշումներ ընդունելուց ոչ միայն էմոցիաների այլ սառը դատելով լուծումներ կայացնել...

:aha Միայն թե շատ կարեւոր է որոշել՝ որոնք են այդ շատ կարեւոր հարցերը:)

բայց մի բանում լիովին համաձայն եմ- ինչ քայլ էլ որ անենք գալիս ա մի պահ, որ փոշմանում ենք....
Չէ, ամեն քայլի համար չէ, որ փոշմանում ենք, իհարկե, միշտ արածիդ համար մտածում ես՝ կարող էր ավելի լավ լիներ, կարող էր վատ լինել եւն, բայց դա հո փոշմանել չի, դա ընդամենը փորձառու ես դառնում;)

P.S. Dekad, այ Dekad, արդեն սկսում եմ կարոտել :(

Okamigo
09.11.2009, 11:36
Իմ մոտ շատ են եղել.որ արածի կամ չարաշի համար շատ եմ փոշմանել,հատկապես արածի,եղել են դեպքեր որ նույնիսկ չեմ քնել դրա պատճառով,մտածելուց հետո միշտ ուղղել եմ իմ սխալը,չգիտեմ բայց ինձ երբեմն շատ է տանջում,հոգեպես շատ վատ եմ զգում:(

Դեկադա
09.11.2009, 12:04
Dekad, կարծում եմ, դա այն դեպքում է, երբ սխալդ ուղղելուց, նորից չես անում այն, ինչ դու իրականում ես ուզում: Պետք է անել այն, ինչ զգում ես, դու ինքդ, շուրջդ ոչ մեկ չկա, միմիայն դու ու ամենակարեւորը քեզ համար է ճիշտ:Երբեմն կարդինալ փոփոխությունները շատ ավելի ճիշտ են,վախենալու է, բայց գերադասելի է միանգամից, քան...

Տեսնել այն, ինչ իրականում տեսնում ես, բայց ուրիշները խանգարում են տեսնել;)

:aha Միայն թե շատ կարեւոր է որոշել՝ որոնք են այդ շատ կարեւոր հարցերը:)

Չէ, ամեն քայլի համար չէ, որ փոշմանում ենք, իհարկե, միշտ արածիդ համար մտածում ես՝ կարող էր ավելի լավ լիներ, կարող էր վատ լինել եւն, բայց դա հո փոշմանել չի, դա ընդամենը փորձառու ես դառնում;)

P.S. Dekad, այ Dekad, արդեն սկսում եմ կարոտել :(

Կամ էլ ուրիշները չեն ուզում որ տեսնեն և՛ իրենք և՛ տեսնես դու:)

Ես էլ եմ կարոտել:love

Ariadna
09.11.2009, 15:58
Էրեխեք, էս թեմայով էրեկ մի հատ համեղ կոնֆետ եմ կերել։ Ուրեմն ԱՄՆ–ից շոկոլադ էի բերել, Dove, փոքրիկ Դավիկներ են, բոմբոներկայի մեջի կոնֆետի չափով, ու որ բացում ես, ամեն մեկի մեջ մի հետաքրքիր ասույթ ա գրված, ավելի շատ խրատական բնույթի, էս իմ ստորագրությունն էլ է ի դեպ էդ կոնֆետից։ Հիմնականում մի 6-7 տարբեր խրատ է, կրկնվում է, էրեկ վերջին կոնֆետը կերա ու դրա խրատը շատ դուրս եկավ, դրանից ինձ դեռ չէր ընկել ;) Պարզապես լրիվ էս թեմայով է, դրա համար եմ գրում, Don't look back and ask why, look forward and ask why not :) Լավն ա չէ՞։ Ով անգլերեն չի հասկանում, ասեմ որ թարգմանվում է մոտավորապես էսպես, Երբեք մի նայիր ետ և մի ասա՝ ինչու՞, միշտ նայիր առաջ և ասա՝ իսկ ինչու՞ ոչ։
Ինչ վերաբերում է թեմայի հարցին, կարծում եմ իրականում շատ դեպքերում դա նույնն է՝ արածի համար և չարածի համար փոշմանելը, ես որ փոշմանում եմ արածի համար, ասում եմ պետք է էդպես չանեի այլ էսպես անեի, ու ստացվում է, որ չարածի համար եմ փոշմանել :) Ամեն դեպքում հնարավոր չէ էնպես ապրել, որ երբեք ոչ մի բանի համար չփոշմանես, կամ էլ պետք ա էնքան ապուշ լինես, որ չգիտակցես, որ սխալ ես արել, կամ էլ, որ այլ կերպ անեիր ավելի լավ կլիներ։ Իսկ լրիվ ճիշտ ապրող մարդ հաստատ չկա։

Katka
09.11.2009, 16:07
Էրեխեք, էս թեմայով էրեկ մի հատ համեղ կոնֆետ եմ կերել։ Ուրեմն ԱՄՆ–ից շոկոլադ էի բերել, Dove, փոքրիկ Դավիկներ են, բոմբոներկայի մեջի կոնֆետի չափով, ու որ բացում ես, ամեն մեկի մեջ մի հետաքրքիր ասույթ ա գրված, ավելի շատ խրատական բնույթի, էս իմ ստորագրությունն էլ է ի դեպ էդ կոնֆետից։ Հիմնականում մի 6-7 տարբեր խրատ է, կրկնվում է, էրեկ վերջին կոնֆետը կերա ու դրա խրատը շատ դուրս եկավ, դրանից ինձ դեռ չէր ընկել ;) Պարզապես լրիվ էս թեմայով է, դրա համար եմ գրում, Don't look back and ask why, look forward and ask why not :) Լավն ա չէ՞։ Ով անգլերեն չի հասկանում, ասեմ որ թարգմանվում է մոտավորապես էսպես, Երբեք մի նայիր ետ և մի ասա՝ ինչու՞, միշտ նայիր առաջ և ասա՝ իսկ ինչու՞ ոչ։
Ինչ վերաբերում է թեմայի հարցին, կարծում եմ իրականում շատ դեպքերում դա նույնն է՝ արածի համար և չարածի համար փոշմանելը, ես որ փոշմանում եմ արածի համար, ասում եմ պետք է էդպես չանեի այլ էսպես անեի, ու ստացվում է, որ չարածի համար եմ փոշմանել :) Ամեն դեպքում հնարավոր չէ էնպես ապրել, որ երբեք ոչ մի բանի համար չփոշմանես, կամ էլ պետք ա էնքան ապուշ լինես, որ չգիտակցես, որ սխալ ես արել, կամ է,լ որ այլ կերպ անեիր ավելի լավ կլիներ։ Իսկ լրիվ ճիշտ ապրող մարդ հաստատ չկա։

Հետաքրքիր էր, Ան ջան, ու շատ ճիշտ:Ես էլ մի բլոկնոտ եմ առել, «կակ նա զլո» ամեն էջում, ամեն օրվա վրա մի ասույթ է. դրանցից մեկը ավելացնեմ `

Just trust yourself, then you will know how to live Goethe

Համիկ
10.11.2009, 14:44
Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...

ivy ջան, սա դու գրել ես 2007թ-ին: Հետաքրքիր է՝ հիմա էլ ես այդպես կարծում՞, ոչինչ չի՞ փոխվել քո կյանքում, կամ, ավելի ճիշտ՝ աշխարհայացքում:

Anulik.Sh
10.11.2009, 16:46
Ասում են մի փոշմանիր նրա համար ինչ արել ես այլ փոշմանիր նրա համար ինչ չես արել: Բայց կան դեպքեր որ ես, էս մտքի հետ համամիտ չեմ լինում դեպքեր են լինում երբ փոշմանում եմ ինչ որ բան անելուց հետո, բայց ցաոք սխալը ուղել չի լինում: