PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոդեռն Թոքինգ/Modern Talking



Adam
27.09.2007, 17:47
Սիրու՞մ եք: Ճիշտ ա արդեն մոդան անցելա, բայց իմ համար մինչև հիմա լսվում ա: Մեծացել եմ իրանց երգերի տակ լօլ...

Ուլուանա
28.09.2007, 06:30
Modern Talkng... Կարելի է ասել՝ սիրում եմ:
Ճիշտ է, այս խումբը դժվար թե դասվի անմահների շարքը, բայց նրանց երգերը բավական հաճելի են :), խիստ բնորոշ ոճով, հեշտ ճանաչելի. կարծում եմ՝ ոչ մի դեպքում չես շփոթի որևէ այլ խմբի հետ: Համենայնդեպս, ես հաճույքով եմ լսում, հատկապես "You're my heart, you're my soul" հիթը, որը, կարծում եմ, բոլորը լսած կլինեն, քանի որ ժամանակին շատ մեծ զանգվածայնություն էր վայելում, հիմա էլ է լսվում:

Բայց Modern Talkng-ի երգերը մի լուրջ թերություն ունեն. չափազանց նման են իրար, ինչ-որ ընդհանուր «բանաձև» ունեն, որի հետևանքով աննկարագրելիորեն կանխատեսելի են: Օրինակ, նրանց կատարմամբ ցանկացած անծանոթ երգի սկիզբը լսելով՝ հեշտությամբ կարելի է մինչև անգամ ճշգրտորեն կանխատեսել կրկներգի երաժշտությունը: Կարծես սկիզբն արդեն հուշում է, թե ինչպիսին պիտի լինի կրկներգը, իսկ դա, ճիշտն ասած, այնքան էլ հետաքրքիր չէ:

Վերջում շատ քննադատեցի, :oy :D բայց իրոք հաճույքով լսում եմ ժամանակ առ ժամանակ:

Աբելյան
02.10.2007, 13:31
վախտին լսում էի
"Brother Lui"-ն շատ էի սիրում

AniwaR
24.10.2009, 00:02
Վաաայ, էս ի՜նչ մռութ թեմա է: :)) Ես Մոդերն Թոքինգ էնքաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան (ներող էսպես գրելու համար, բայց միայն այսպես կարելի էր արտահայտել, թե ԻՆՉՔԱՆ շատ եմ լսել) եմ լսել (մամայիս ամենասիրած խումբն է), որ միշտ ասում եմ, իմ բջիջների քիմիական բաղադրության կարևորագույն տարրերից մեկն է կազմում: Իրենց երաժշտությունը շատ պայծառ է ու լավատես: :) Թոմաս Անդերսն իսկապես տաղանդավոր վոկալիստ է: Դիտեր Բոլեյնն էլ դեմք ա, էլ դու սուս: Ես իրեն Բլյու Սիսթմ-ում էլ եմ սիրում. հըլը տեսեք (ուււ՜հ :)) ).


http://www.youtube.com/watch?v=gTkA7ZvvYdA
:B