PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9

Մասսագետ
07.09.2006, 20:42
Մտածեցի, մտածեցի՝ ինչ նոր թեմա կարելի ա բացել, որոշեցի սենց մի բան: Խաղում ենք «ով է ուզում դառնալ միլլիոնատեր», բայց առանց տարբերակների ու առանց օգնության հնարավորությունների ու ամենակարևորը առանց փողի: Դե ով էլ Ճիշտ պատասխանի, հաջորդ հարցը ինքը կտա: Դե տեսնենք ինչ կստացվի: Առաջին հարցն էլ ես կտամ:

Ամերիկայի, որ նախագահն ա 4 տարի կառավարել, հետո պարտվել ընտրություններում, հետո նորից ընտրվել:

Arisol
07.09.2006, 21:37
Ամերիկայի, որ նախագահն ա 4 տարի կառավարել, հետո պարտվել ընտրություններում, հետո նորից ընտրվել:

Սթիվեն Գրովեր Կլիվլենդ…

Ո՞վ էր հայտնի ամերիկացի Էրգոն Էրվին Կիշը:

StrangeLittleGirl
07.09.2006, 21:55
Լրագրողախառը արձակագի՞ր

Arisol
07.09.2006, 22:02
Այո՛, Բյուրակն, լրագրող և րեպորտյոր, բայց ինչ վերաբերում է արձակներին:think …
:oy

Vard
07.09.2006, 22:16
Սթիվեն Գրովեր Կլիվլենդ…

Ո՞վ էր հայտնի ամերիկացի Էրգոն Էրվին Կիշը:

Ինչքան ես գիտեմ լրագրող ինչպես նաև գրող է: Նա ապրել է 2րդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է կոմունիստ: նացիզմին դեմ շատ հոդվածներ և ստեղծագործություններ է ունեցել, որոնք սակայն Գերմանիայում արգելված են եղել: Մասնակցել է պատերազմին
Բայց ինչքան ես գիտեմ ինքը ամերիկացի չի եղել հրեայ ա եղել ու պիտի որ Գերմանիայում ծնված լինի

Ճիշտ ե՞մ

StrangeLittleGirl
07.09.2006, 23:21
Ինչ-որ չեխական բաներ էլ ունի: Կա՛մ չեխերեն է գրել, կա՛մ այնտեղ է ապրել… չգիտեմ

Cassiopeia
08.09.2006, 11:28
Մտածեցի, մտածեցի՝ ինչ նոր թեմա կարելի ա բացել, որոշեցի սենց մի բան: Խաղում ենք «ով է ուզում դառնալ միլլիոնատեր», բայց առանց տարբերակների ու առանց օգնության հնարավորությունների ու ամենակարևորը առանց փողի: Դե ով էլ Ճիշտ պատասխանի, հաջորդ հարցը ինքը կտա: Դե տեսնենք ինչ կստացվի: Առաջին հարցն էլ ես կտամ:

Շատ լավ թեմա է: Միայն մի բայց կա, ցանկացած տեղեկություն կարելի է արագ կերպով իմանալ ինտերնետից: Եկեք ինքներս մեզ չխաբենք ու միայն մեր գիտելիքներով առաջնորդվենք:

Վերջին հարցի պատասխանը կա, սակայն դրան հաջորդող հարց չկա:think

StrangeLittleGirl
08.09.2006, 14:59
Ես դիտմամբ էի ինտերնետից օգտվել, որ ցույց տամ եղբորս սխալը: Նա խաղի կանոնների մասին ոչինչ չի ասել:
Իսկ հիմա մի հատ ստից հարց եմ տալիս (կներեք, ավելի բարդ հարց մտածելու ժամանակ և ուղեղ չունեմ):

Ո՞վ է հայտնաբերել ԴՆԹ-ն

Cassiopeia
08.09.2006, 15:13
Ո՞վ է հայտնաբերել ԴՆԹ-ն

Հարցդ մի քիչ կոնկրետացրու… ԴՆԹ-ն որպես այնպիսին ինչ մենք գիտենք նրա մասին, մի հոգի չի հայտնաբերել: ԴՆԹ-ի "հայտնաբերմանը" մի շարք գիտնականներ են մասնակցել… Միգուցե քո հարցի պատասխանը - Լայնուս Պոլինգն է՞…

StrangeLittleGirl
08.09.2006, 17:13
Կոնկրետացնեմ. կառուցվածքը
Ի դեպ, մի հոգու անուն չեմ ուզում: Նրանք երկուսն են:
Իսկ քո ասած պատասխանը սխալ է:

Arisol
08.09.2006, 18:38
Կոնկրետացնեմ. կառուցվածքը
Ի դեպ, մի հոգու անուն չեմ ուզում: Նրանք երկուսն են:
Իսկ քո ասած պատասխանը սխալ է:
Միգուցե Կրիկն ու Ուոթսոնե՞ն են:think …

StrangeLittleGirl
08.09.2006, 18:44
Ո՛չ, Ուոթսոնը և Կրիկը, բայց նրանք բոլորովին ուրիշ բան են հայտնաբերել՝ գրիպի վիրուսը:
.
.
.
.
.
.
.
.
.
.
Լավ, լավ, չեմ տանջում: Ճիշտ ես պատասխանել: Մենակ ոչ թե Ուոթսոնե, այլ Ուոթսոն:

Cassiopeia
09.09.2006, 11:11
Միգուցե Կրիկն ու Ուոթսոնե՞ն են:think …

Քանի որ պատասխանդ ճիշտ էր, սպասում ենք քո կողմից առաջադրվող հարցին:

Arisol
09.09.2006, 13:41
Որքա՞ն է Էյֆելյան աշտարակի բարձրութունը (մետրով):

քաղաքացի
09.09.2006, 13:55
300 մետր կարծեմ: վայ ինչ ամոթ ա: չգիտեմ: :oy

Arisol
09.09.2006, 13:58
300 մետր կարծեմ: վայ ինչ ամոթ ա: չգիտեմ: :oy
Պատասխանը սխալ է:

Մասսագետ
09.09.2006, 14:51
324

_DEATH_
09.09.2006, 14:52
Որքա՞ն է Էյֆելյան աշտարակի բարձրութունը (մետրով):
320.75 ինչքան հիշում եմ:think , բայց էտի կարծեմ էն վրի անտեննան հետը հաշված, իսկ չհաշված, ոնց որ 300 մետր
(եթե սխալ եմ ասում, խնդրում եմ ասեք Էյֆելյան ոնցա անգլերեն թարգմանվում:oy , որ Էյֆելյան աշտարակի մասին ամեն-ինչ իմանամ, հետո որ ուրիշ մեկը հարցնի խայտառակ չլնեմ;) )

Arisol
09.09.2006, 14:57

Բրավո:hands : Պատասխանը ճիշտ է;) (ճիշտն ասած գիտեի 321 մետր…)

Firegirl777
09.09.2006, 15:04
320.75 մետր

Firegirl777
09.09.2006, 15:05
Կարծես թե ուշացա

Arisol
09.09.2006, 15:12
firegirl777 , այո, ուշացար:(
_DEATH_ , սպասում ենք քո հարցին;)

_DEATH_
09.09.2006, 15:15
Հիմա իմ հերթնա:P
Ի՞նչ էլեմենտներից է բաղկացած համակարգչի օպերատիվ հիշողությունը

Cassiopeia
11.09.2006, 15:26
Հիմա իմ հերթնա:P
Ի՞նչ էլեմենտներից է բաղկացած համակարգչի օպերատիվ հիշողությունը

Չե՞ս կարծում որ արդեն պատասխանելու ժամանակը սպառված է և ժամանակն է նոր հարց առաջադրելու…

Sergey
11.09.2006, 21:45
Ժողովուրդ ով գիտի, ինչ է եղել գեներալ Դը Գոլի ձեռքին, երբ նա մահացել է:)

StrangeLittleGirl
12.09.2006, 19:34
ա՞ստղ

Sergey
12.09.2006, 21:26
ա՞ստղ

Ոչ:(

Yellow Raven
13.09.2006, 14:31
Դրոշ?

քաղաքացի
13.09.2006, 17:59
Ես գտիեմ (ավելի ձիշտ, կարդացի), որ նա մահացել է հիվանդանոցում. կոմայի մեջ էր: Իսկ մինչ այդ նա իր ընկերների հետ բրիջ էր խաղում:
Երևևի խաղաքա՞րտ:

Sergey
13.09.2006, 20:45
Ես գտիեմ (ավելի ձիշտ, կարդացի), որ նա մահացել է հիվանդանոցում. կոմայի մեջ էր: Իսկ մինչ այդ նա իր ընկերների հետ բրիջ էր խաղում:
Երևևի խաղաքա՞րտ:

Ճիշտ է, ապրես։

քաղաքացի
13.09.2006, 21:04
Հիմա իմ հերթն է: Աշխարագրություն:
Ո՞րն է աշխարհի ամենաբարձր սարը բացարձակ բարձրությամբ:

Արշակ
13.09.2006, 21:06
Աշխարագրություն:
Աշխարհի ամենաբարձր սարը բացարձակ բարձրությամբ:
Հիմալայների Ջոմոլունգմա գագաթը ;)
Կարծեմ ուրիշ, եվրոպական անուն էլ ունի այդ գագաթը։

քաղաքացի
13.09.2006, 21:09
Ոչ: Ես շեշտել եմ բացարձակ բարձրությամբ

Հ.Գ. Եվրոպական անունը = Էվերեստ, Everest

Արշակ
13.09.2006, 21:12
Բացարձակը ծովի մակերևույթից բարձրությունը չի՞։ Ծովի մակերևույթից ամենաբարձրը կարծեմ հենց Ջոմոլունգման է։ Իսկ լեռան ստորոտից սկսած բարձրությամբ ամենաբարձրը Մեծ Մասիսն է։

քաղաքացի
13.09.2006, 21:16
Բացարձակը, ճիշտ ես ասում, հենց լեռան ստորոտից է: Բայց Մասիսը ամենամեծն է, որպես սարալանջից գագաթ: Սարալանջը լեռան ստորոտը չէ:
Սարալանջից գագաթ, որ սարալանջից մինչև գագաթ սարը միանգամից է բարձրանում:
Պատասխանն ընդունված է……… Սխալ է:
;)

Արշակ
13.09.2006, 21:25
Բան չհասկացա։ :'
Քաղաքացի, ինձ թվում է, որ դու ինչ-որ բան խառնում ես։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից բարձրությունն է։ Ու այդ առումով ամենաբարձրը Ջոմոլունգման է։
Հարաբերական բարձրությունը լեռան ստորոտից հաշված բարձրությունն է։ Հարաբերական բարձրությամբ էլ ամենաբարձրը Արարատն է։
Նոր գործընկերներիցս էլ հարցրեցի, իրենք էլ նույնն ասացին։:esim

քաղաքացի
13.09.2006, 21:41
Լավ երևի հարցս սխալ եմ տվել: :oy
Հանձնվում եմ:
Իմ «անգրագետ» հարցիս ետևը թաքնված էր Մաունա Կեա սարը, որը գտնվում է Հավայան կղզիներում, որի ընդհանուր բարձրությունը կազմում է 10203մ, 5998-ը՝ ջրի տակ, իսկ մնացած 4205մ-ը՝ ջրից դուրս:
Ներողություն եմ խնդրում :oy
Հարց տալու իրավունքս տալիս եմ Արշակին: ;)

քաղաքացի
14.09.2006, 13:54
Արշակ սպասում ենք քո հարցին:

Yellow Raven
14.09.2006, 17:34
Լավ երևի հարցս սխալ եմ տվել: :oy
Հանձնվում եմ:
Իմ «անգրագետ» հարցիս ետևը թաքնված էր Մաունա Կեա սարը, որը գտնվում է Հավայան կղզիներում, որի ընդհանուր բարձրությունը կազմում է 10203մ, 5998-ը՝ ջրի տակ, իսկ մնացած 4205մ-ը՝ ջրից դուրս:
Ներողություն եմ խնդրում :oy
Հարց տալու իրավունքս տալիս եմ Արշակին: ;)
Քաղաքացի ջան,չեմ կարծում,որ դու սխալվել ես:Ես նոր էի կարդում վերջին պատասխանները,արդեն ուզում էի պատասխանել,բայց տեսա,որ դու պատասխանել ես:
Քո հարցը աշխարհագրական փաստ է ու միանգամայն ճիշտ է:

քաղաքացի
14.09.2006, 18:31
Քաղաքացի ջան,չեմ կարծում,որ դու սխալվել ես:Ես նոր էի կարդում վերջին պատասխանները,արդեն ուզում էի պատասխանել,բայց տեսա,որ դու պատասխանել ես:
Քո հարցը աշխարհագրական փաստ է ու միանգամայն ճիշտ է:
Շնորհակալ եմ, բայց ինձ թվում է Արշակն էլ է ճիշտ ասում, բացարձակն ու հարաբերականը կարծեմ խառնել եմ: Միևնույնն է հարցի իրավունքը տալիս եմ Արշակին: :P

Cassiopeia
19.09.2006, 11:51
հարցի իրավունքը տալիս եմ Արշակին:

Արշակ, սպասում ենք հարցին…

Արշակ
29.09.2006, 09:14
Ժողովուրդ, ինչքան մտածում եմ, չեմ կարողանում նենց մի հարց գտնել, որի համար միլիոն կտայի պատասխանողին։ Նենց որ, ավելի լավ է ինձ մի սպասեք, դուք նոր հարց տվեք, թե չէ իմ վրա թեման դեռ շատ կլռվի։

Esmeralda
29.09.2006, 09:42
Ուրեմն ես կտամ....իմ սիրած հարցը...

Որտե՞ղ կարելի է տեսնել անցյալը վերևում, ապագան՝ ներքևում...

Esmeralda
29.09.2006, 09:49
Երևի կամրջի մոտ կանգնած, երբ մարդը պարտարստվում է նետվել ցած, որտեղ ապագան է, իսկ վերևում՝ երկնքում (գոնե այդպիսի հույսեր են ունենում ոմանք), ապագան է։:oy
Հետաքրքիր տարբերակ էր... բայց իմ հարցի պատասխանն այլ է :)

Ուլուանա
29.09.2006, 09:58
Ուրեմն ես կտամ....իմ սիրած հարցը...

Որտե՞ղ կարելի է տեսնել անցյալը վերևում, ապագան՝ ներքևում...

Երևի աստիճաններով իջնելիս...:D

Esmeralda
29.09.2006, 10:00
Երևի աստիճաններով իջնելիս...:D
Ոչ....:)

Ուլուանա
29.09.2006, 10:03
Բայց էն առաջին գրածս ապուշություն էր ստացվել:oy , ես գրելուց հետո նկատեցի, դրա համար էլ ջնջեցի:D , բայց դու արդեն հասցրել էիր մեջբերել ու անմահացնել...:(

Չնկատեցի՞ր, որ երկու դեպքում էլ ապագա էր ստացվում, անցյալ չկար...:D

Բարեկամ
29.09.2006, 11:12
1. Ազատ անկման ընթացում
2. Թոշակառու օդաչուի մտքերում

StrangeLittleGirl
29.09.2006, 13:33
Պատմության ժամանակագրությունում ;)

Արշակ
29.09.2006, 13:45
ICQ-ի պատուհանում

Cassiopeia
29.09.2006, 14:18
Ուրեմն ես կտամ....իմ սիրած հարցը...

Որտե՞ղ կարելի է տեսնել անցյալը վերևում, ապագան՝ ներքևում...

Կարծում եմ գերեզմանում

StrangeLittleGirl
29.09.2006, 14:21
Գերեզմանում հակառակն է :D

Cassiopeia
29.09.2006, 14:27
Գերեզմանում հակառակն է :D
Կարծում եմ եդ դեպքում որպես պատասխան պիտի ընտրենք մայրական արգանդը: :)

Koroleva
29.09.2006, 16:24
Ավազի ժամացույցում

Esmeralda
29.09.2006, 17:08
Ժողովուրդ, նոր ուշադր նայեցի հարցիս, մի բան սխալ եմ գրել....
Որտեղ կարելի է տեսնել անցյալը ներքևում, ապագան՝ վերևում...պատահաբար հակառակն էի գրել...
Ինչևէ, Koroleva-ն ճիշտ է պատասխանել... հավանաբար նախապես իմացել է, որ, չնայած սխալ ձևակերպմանը, ճիշտ է պատասխանել...

Koroleva
29.09.2006, 21:20

Բանն այն է, որ ես էլ դրան ուշադրություն չեմ դարձրել, :) ուղղակի լսել էի այդ հարցը
դե ոնց հասկանում եմ, հիմա ես եմ տալու հարց, հա՞

Koroleva
29.09.2006, 21:24
Որտեղի՞ց ես առաջացել «ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼ» արտահայտությունը:

StrangeLittleGirl
29.09.2006, 22:43
Կարծեմ Անգլիայից է… Այն ժամանակ ինչ-որ մարդիկ ձեռագրով դեղին թղթերի վրա սուտ-սուտ բաներ էին գրում ու տարածում: Բայց հաստատ չեմ հիշում

Բարեկամ
30.09.2006, 04:58
Դեղին մամուլ արտահայտությունը առաջ է եկել 19-րդ դարի վերջում քաղաքական սենսացիաներ հրահրող երկու ամերիկյան մրցակցող թերթերի՝ հատուկ չմաքրվող նոր դեղին ներկով տպված առաջին էջի գույնի շնորհիվ: :{

Koroleva
30.09.2006, 08:58
Դեղին մամուլ արտահայտությունը առաջ է եկել 19-րդ դարի վերջում քաղաքական սենսացիաներ հրահրող երկու ամերիկյան մրցակցող թերթերի՝ հատուկ չմաքրվող նոր դեղին ներկով տպված առաջին էջի գույնի շնորհիվ: :{
դու ասացիր այն պատասխանը, որը բոլորին հայտնի է, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ,

Esmeralda
30.09.2006, 22:55
Դեղին շապիկով երեխայի պատճառով, որ պատկերված է եղել թերթում....

Koroleva
30.09.2006, 23:03
Դեղին շապիկով երեխայի պատճառով, որ պատկերված է եղել թերթում....
Էսմերալդան ճիշտ է պատասխանել

Բարեկամ
01.10.2006, 17:03
դու ասացիր այն պատասխանը, որը բոլորին հայտնի է, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ,

:stop Ո՞ր մասը ճիշտ չէ :) Ես չմանրամասնեցի թե ինչ էր նկարված թերթի առաջին էջի վրա, համարելով դա ոչ էական: Կարևորը որ թերթի առաջին էջում աչքի էր ընկնում դեղին գույնը, և որ թերթը քաղաքական սենսացիաներ էր սարքում ու հրատարակում իր շրջանառությունը մեծացնելու համար: Ի դեպ, դեղին շապիկով երեխաների /որոնք պրիմիտիվ գծանկարներ էին/ հենց շապիկների վրա էին զետեղվում գլխավոր սենսիացիաները:
Արդարամիտ եղեք, Բենդեր… :acute

Koroleva
04.10.2006, 13:33

ես արդարամիտ եմ իմ ԲԱՐԵԿԱՄ
Դուք ճիշտ էիք, երբ ասացիք, որ քաղաքական ինֆորմացիան ներկայացնելու համար է առաջ եկել դեղին մամուլը, բայց երեխաների մասին խոսք չկար:B

իսկ ո՞ւր է հարցը:8

Բարեկամ
04.10.2006, 16:55
ես արդարամիտ եմ իմ ԲԱՐԵԿԱՄ
Դուք ճիշտ էիք, երբ ասացիք, որ քաղաքական ինֆորմացիան ներկայացնելու համար է առաջ եկել դեղին մամուլը, բայց երեխաների մասին խոսք չկար:B

Ուրեմն, Թագուհիս, ուշադիր չէիք: Ես նշել էի, որ թերթի առաջին էջը ԴԵՂԻՆ գույնի էր, ընդ որում նոր հնարված հատուկ չջնջվող թանաքով: Եթե իմանայի, որ այդ մանրամասնը՝ թե հատկապես ինչն էր դեղին գույնի /երեխայի շապիկը/ այնքան զվարճալի է, որ կարևորվում է, կգրեի: Բայց միևնույն է, հարցիդ ճիշտ պատասխանը այդ երկու հատկանիշների մեջ էր՝ քաղաքական սենսացիաների հրահրումը եւ թերթի դեղին գույնը, որոնցից մեկնումեկի չնշելու դեպքում պատասխանը թերի կլիներ:

իսկ ո՞ւր է հարցը:8
ենթադրում եմ ինձ է ուղղված :P

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կոչվում է հարյուր հատ զրո ունեցող թիվը, այսինքն երբ "1" թվին հաջորդում են 100 հատ "0" -ներ. 100000000000000000000000000 ....... (100 հատ)

Artgeo
04.10.2006, 17:19
ենթադրում եմ ինձ է ուղղված :P

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կոչվում է հարյուր հատ զրո ունեցող թիվը, այսինքն երբ "1" թվին հաջորդում են 100 հատ "0" -ներ. 100000000000000000000000000 ....... (100 հատ)
Գուրգենի թե գագոյի պես բան էր ոնց որ

Բարեկամ
04.10.2006, 17:27
Գուրգենի թե գագոյի պես բան էր ոնց որ

Մոտենում ես…

_DEATH_
04.10.2006, 17:28
ենթադրում եմ ինձ է ուղղված :P

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կոչվում է հարյուր հատ զրո ունեցող թիվը, այսինքն երբ "1" թվին հաջորդում են 100 հատ "0" -ներ. 100000000000000000000000000 ....... (100 հատ)
գուգոլ

Բարեկամ
04.10.2006, 17:32
գուգոլ

Ճի՛շտ ա: Իսկ գիտե՞ս որտեղից ա եկել էդ անունը:

Artgeo
04.10.2006, 17:33
գուգոլ
հենց էտա որ կա :)

_DEATH_
04.10.2006, 17:37
Ճի՛շտ ա: Իսկ գիտե՞ս որտեղից ա եկել էդ անունը:
Չէ մենակ գիտեմ, որ մեր մաթեմատիկայի դասատուն Գուրգենին ասում էր այ Գուգոլ:D

Բարեկամ
04.10.2006, 17:45
Չէ մենակ գիտեմ, որ մեր մաթեմատիկայի դասատուն Գուրգենին ասում էր այ Գուգոլ:D

Ափսոս որ հեղինակ մաթեմատիկոսը ձեր դասատուին ծանոթ չէր, թե չէ երկար ժամանակ իր հայտնաբերած թվին չէր կարողանում անուն հնարել, ու մի օր դիմում ա կողքին խաղացող իր ութամյա զարմուհուն. "Մի հատ մե՜ծ, շա՜ տ-շա՜տ մեծ թվին դու ի՞նչ կասեիր»: Աղջիկը ձեռքերը տարածում ա եւ ասում. «Գուգոոոոոոոոո՜լ»:

Հերթը քոնն ա :)

_DEATH_
04.10.2006, 17:47
Ափսոս որ հեղինակ մաթեմատիկոսը ձեր դասատուին ծանոթ չէր, թե չէ երկար ժամանակ իր հայտնաբերած թվին չէր կարողանում անուն հնարել, ու մի օր դիմում ա կողքին խաղացող իր ութամյա զարմուհուն. "Մի հատ մե՜ծ, շա՜ տ-շա՜տ մեծ թվին դու ի՞նչ կասեիր»: Աղջիկը ձեռքերը տարածում ա եւ ասում. «Գուգոոոոոոոոո՜լ»:
Հետաքրքիր էր:)

_DEATH_
04.10.2006, 19:37
ՀԱՐՑ. Հայ ո՞ր բանաստեղծն է, որ ապրել է 82 տարի և ծննդյան տարեթվի վերջի 2 նիշը շրջելիս ստացվում է մահվան տարեթվի վերջի 2 նիշը

Cassiopeia
05.10.2006, 10:30
Սահյա՞ն

Աբելյան
05.10.2006, 12:49
Ավետիք Իսահակյան:

Esmeralda
05.10.2006, 13:08
ճիշտ է... Ավետիք Իսահակյան:
1957-1875=82

Artgeo
05.10.2006, 18:32
Մի հատ հարց տամ եթե կարելի է առանց հերթի
Մարդու ո՞ր օրգանն է մեծանում 14 անգամ

John
05.10.2006, 18:37
Մի հատ հարց տամ եթե կարելի է առանց հերթի
Մարդու ո՞ր օրգանն է մեծանում 14 անգամ
հարցը լավ չհասկացա: Այսինքն էդ օրգանը մարդու կյանքի ընթացքումա մեծանու՞մ, թե՞ ո՞նց…

Artgeo
05.10.2006, 18:47
հարցը լավ չհասկացա: Այսինքն էդ օրգանը մարդու կյանքի ընթացքումա մեծանու՞մ, թե՞ ո՞նց…
Չէ, ժամանակ առ ժամանակ :oy

Guest
05.10.2006, 18:49
кишка

Մելիք
05.10.2006, 18:52
աչքի բիբը

Esmeralda
05.10.2006, 18:56
աչքի բիբը
Ես լսել եմ, որ աչքի բիբը միակ օրգանն է, որ ամբողջ կյանքում մնում է նույն չափի...:8

Արշակ
06.10.2006, 14:47
Մարդու ո՞ր օրգանն է մեծանում 14 անգամ թոքերը կամ առնանդամը :oy
Կամ էլ Արտգեոյի ստամոքսը։:D

Artgeo
06.10.2006, 15:15
թոքերը կամ առնանդամը :oy
Կամ էլ Արտգեոյի ստամոքսը։:D
Հա դե Արշակ, տենց բաների մասին մենակ դու կարայիր մտածել... Առնանդամը մեծանում է ընդամենը 1.5 անգամ, իսկ 12 անգամ բիբն է:

Մելիք քո հերթն է…

Արշակ
06.10.2006, 15:27
... Առնանդամը մեծանում է ընդամենը 1.5 անգամ… Դե նայած ումը ոնց :P

Artgeo
06.10.2006, 15:39
Դե 12 անգամ չի էլի :D

Esmeralda
06.10.2006, 15:42
Բայց դու ասել էիր 14 անգամ... :think

Արշակ
06.10.2006, 15:43
Ես լսել եմ, որ աչքի բիբը միակ օրգանն է, որ ամբողջ կյանքում մնում է նույն չափի...:8
Քո լսածը երևի ոչ թե բիբի մասին է, այլ աչքի են գունավոր մասի։ Չեմ հիշում անունը ոնց էր։ Եղջերաթաղանթը էդ չի՞։ Մի խոսքով, էդ գունավոր մասը իսկապս միշտ նույն չափսի է մնում։ Իսկ բիբը մութ ժամանակ կամ ուժող ցավի դեպքում խիստ մեծանում է։

Esmeralda
06.10.2006, 15:48

Հա, Արշակ ջան, դրա մասին գիտեմ...
Անկեղծ ասած, միշտ իմացել եմ, որ բիբը էդ գունավոր կլորակի մեջի սև կլորակն է...
Բայց էս վերջերս շատերի կողմից նկատել եմ "բիբ" բառի կիրառումը գունավոր կլորակի մասին... Մտածեցի, երևի ես եմ սխալվում... փաստորեն ես ճիշտ եմ իմացել...
Իսկ Artgeo-ի ասածին մի տեսակ չեմ հավատում... մեծանում ա, բայց 12 կամ 14անգա՞մ.... չեմ հավատում...

Մելիք
06.10.2006, 17:34
Հին հռոմում օրենքն արգելում էր ամուսիններին նվերներ փոխանակել.
ի՞նչ հիմնավորմամբ էր դա արվում:

Ուլուանա
06.10.2006, 18:55
Ժողովուրդ, աչքի «էն գունավոր մասին» հայերեն ծիածանաթաղանթ են ասում։;)

Մելիք
06.10.2006, 18:59
Ժողովուրդ էս խի՞ չեք ուզում պատասխանել, հեշտ բան ա:
Թե՞ i-net-ում չեք կարողանում գտնել:P

Վազգեն
06.10.2006, 19:18
Երևի որովհետև ամուսինների միջև իմ ու քոնը չպետք է լինի, հա՞։

Մելիք
06.10.2006, 19:23
Երևի որովհետև ամուսինների միջև իմ ու քոնը չպետք է լինի, հա՞։
Հա՛::)
Քո հերթն ա:

Վազգեն
06.10.2006, 20:00
Երևի բոլորդ էլ լսել եք ժենգյալով հաց ղարաբաղյան հայտնի խորտիկի մասին (կամ գուցե նաև կերել եք :nyam )։ Հարց. ի՞նչ է ժենգյալը։

kiki
06.10.2006, 20:04
կարծեմ հատուկ խոտ է, ու աճում է հատուկ տեղ ու հատուկ ժամանակ ... :)

Մելիք
06.10.2006, 20:05
ես կերել եմ, բայց չգիտեմ , թե էդ ինչ կանաչի ա:(

Վազգեն
06.10.2006, 20:06
կարծեմ հատուկ խոտ է, ու աճում է հատուկ տեղ ու հատուկ ժամանակ ... :)
Պատասխանը սխալ է։ :P

kiki
06.10.2006, 20:14
ես էդպես էլ գիտեի ... :)))
որ ճիշտ ասեմ, ինձ միշտ այդ բառը լսելիս թվում էր թե ջիգյար է նշանակում ... :D

ժողովուրդ, բայց ես այս թեման չէի մտնում ու սխալ էի անում, փաստորեն այն հարցերը որ ես գլուխջարդոցիում էի գրում, հենց այստեղի համար են ...
լավ , երբ ճիշտ պատասխանեմ ես էլ կգրեմ ...

Riddle
06.10.2006, 21:58
Ասում են կամ բանջարին, կամ՝ ընդհանրապես կանաչեղենին:

Վազգեն
06.10.2006, 22:07
Երկրորդ ասածդ ճիշտ է։ Ժենգյալ ղարաբաղի բարբառով նշանակում է կանաչի։
Իսկական ժենգյալով հաց պատրաստելիս մեջը լիքը,կարծեմ մի քանի տասնյակ, տարբեր տիպի կանաչիներ են դնում։
Քո հերթն է, Riddle: ;)

Riddle
06.10.2006, 22:33
O la la. :dance
Հերթս տալիս եմ հետաքրքիր հարց ունեցողին:

StrangeLittleGirl
06.10.2006, 22:36
Ա՛րթ, բիբը օրգան չէ, ընդամենը մի անցք է, որը մեծանում կամ փոքրանում է

Arisol
06.10.2006, 22:44
Ո՞րն է ամենաբարձր ջրվեժը և որքա՞ն է նրա բարձրությունը:

kiki
06.10.2006, 22:59
Անհել, բայց բարձրությունը չեմ հիշում ...

StrangeLittleGirl
06.10.2006, 23:01
Ամենաբարձրը Անխելն է, բարձրությունը չգիտեմ :P

kiki
06.10.2006, 23:02
ես հիշեցի ... բայց նայելով իհարկե ... ամոթ ինձ , ինչպե՞ս կարող էի մոռանալ ... բայց չեմ գրի, անարդար կլինի ...

քաղաքացի
07.10.2006, 02:49
Անխելի ջչվեժը գտնվում է Վենեսուելայում: Բարձրությունը 979մ է, իսկ առանց ինչ-որ մի տեղ հպվելու ջուրը ընկնում է 807մ բարձրությունից:

Աբելյան
07.10.2006, 09:09
Իսկ ես լսել եմ 1054 մետր ա:

Arisol
07.10.2006, 12:06
Անխելի ջչվեժը գտնվում է Վենեսուելայում: Բարձրությունը 979մ է, իսկ առանց ինչ-որ մի տեղ հպվելու ջուրը ընկնում է 807մ բարձրությունից:
Քո հերթն է;) :

kiki
07.10.2006, 13:35
բայց իրականում Միգգան էր ճիշտ ... :)

Arisol
07.10.2006, 13:43
բայց իրականում Միգգան էր ճիշտ ... :)
Ու՜ֆ:angry : Ես էլ էս թեմայում հարց չեմ տեղադրելու:( :

kiki
07.10.2006, 14:13
քեզ ի՞նչ եղավ Նարե ջան ...

John
07.10.2006, 14:41
Իսկ ես լսել եմ 1054 մետր ա:
Հաստատ Սանթրոսյանից ես լսել… Կիկի դու էլ ես չէ՞ իրանից լսել…
Ես հիշում եմ, որ գրքում գրված էր 1045 ու Սանթրոսյանն էլ մի քանի անգամ կրկնեց, որ գրքում սխալ է գրված… :)

kiki
07.10.2006, 15:11
լու՞րջ ... չէ, չեմ հիշում որ նա նման բան ասած լինի ... բայց իմ հիշողության մեջ այս թիվն է, համ էլ ինտերնետում նայեցի ու հիշեցի ...

քաղաքացի
08.10.2006, 13:07
Քո հերթն է;) :
Իմ հերթը չի: Քոնն է: ;)
Ես ուղղակի պատասխանի բացատրություն եմ տվել: :ok

Esmeralda
09.10.2006, 14:16
Ո՞ւմ թաղումից հետո պանթեոնը համարվեց նշանավոր անձանց գերեզմանոց...

քաղաքացի
09.10.2006, 16:59
Կոմիտա՞ս

John
09.10.2006, 17:00
Գուցե Չարե՞նց…

Artgeo
09.10.2006, 17:39
Դուք լուրջ կարծո՞ւմ եք, որ պանթեոնը հայերնն են ստեղծել

Esmeralda
09.10.2006, 19:36
Ո՛չ Կոմիտաս, ո՛չ Չարենց...
Artgeo-ի «դիտողությունը» ճիշտ էր...

Koroleva
10.10.2006, 16:42
Գուցե Լեոնարդո դա Վինչի
կամ
Պիկասո

John
10.10.2006, 17:13
Կարծում եմ՝ ինչ-որ թագավոր էր, բայց տեղը չեմ բերում…

Esmeralda
10.10.2006, 17:21
Գուցե Լեոնարդո դա Վինչի
կամ
Պիկասո
Ոչ...

Esmeralda
10.10.2006, 17:24
Կարծում եմ՝ ինչ-որ թագավոր էր, բայց տեղը չեմ բերում…
:nea թագավոր չէ

քաղաքացի
10.10.2006, 18:21
Ինձ թվում է Պանթեոնի գաղափարը հին ժամանակներից է գալիս: Շատ հնարավոր է, որ Աստվածների համար էր նախատեսված: Բայց թե ո՞վ կարող էր լինել առաջինը, չեմ կարող ասել:
Երևի իտալական ինչ-որ մշակույթ ունի (բացի հունական լինելուց): Որպես պատասխան կասեմ՝ կա՛մ Հռոմի Կայսերները, կա՛մ էլ Հռոմի Պապերը:
Մի հատ էլ 50/50 պետք է արվի պատասխանս: :D

Esmeralda
10.10.2006, 18:40

:nea
մի հուշում անեմ... Koroleva-ի մոտեցումն ավելի ճիշտ էր...

The_only_one
10.10.2006, 20:58
Ինձ թվում է Պանթեոնի գաղափարը հին ժամանակներից է գալիս: Շատ հնարավոր է, որ Աստվածների համար էր նախատեսված: Բայց թե ո՞վ կարող էր լինել առաջինը, չեմ կարող ասել:
Երևի իտալական ինչ-որ մշակույթ ունի (բացի հունական լինելուց): Որպես պատասխան կասեմ՝ կա՛մ Հռոմի Կայսերները, կա՛մ էլ Հռոմի Պապերը:
Մի հատ էլ 50/50 պետք է արվի պատասխանս: :D

Պանթեոն հունական բառա նշանակումա բոլոր աստվածների տաճար,,,,,

Koroleva
14.10.2006, 12:36
Գուցե Ռաֆայելի:8

Esmeralda
14.10.2006, 13:13
Գուցե Ռաֆայելի:8
;) քո հերթն է

kiki
15.10.2006, 01:41
լավ , քանի որ Թագուհին դեռ չի գրել, ես շարունակեմ ... դժվար չի ...

1. Հարավային Ամերիկայի ազգերը տաքարյուն են : հեղափոխություններն ու հեղաշրջումները շատ հաճախակի են այստեղ : մի բրազալացի նախագահ ասել է "եթե ես տեղեկանամ պատրաստվելիք հեղափոխության մասին , ես այդ օրը կնշանակեմ ... "
ի՞նչ կնշանակի : ավարտեք միտքը ...

Artgeo
15.10.2006, 01:52
Ընտրություննե՞ր

kiki
15.10.2006, 01:52
չէ ...

Artgeo
15.10.2006, 02:04
միգուցե կարնավա՞լ

kiki
15.10.2006, 02:06
ինչ անհետաքրքիր ես ... թող մյուսներն էլ կարդան էլի ... :)
ուհու , ապրես :clap

kiki
15.10.2006, 02:16
Արթուրի խնդրանքով էլի եմ գրում ... քանի հիշեցի մեկը գրեմ , հետո բարդ հարցեր կփորձեմ տեղադրել ...

2. հարուստ ու նախանձ մարդ կանգնած է բակում վատ տրամադրությամբ : հարևանը կնոջն ասում է ,- " կամ նրա հետ ինչ որ վատ բան է կատարվել , կամ էլ ... "
նույն հարցը ...

Sergey
15.10.2006, 08:09

կարծում է, թե մեզ հետ ինչ–որ լավ բան է կատարվել

Ուլուանա
15.10.2006, 08:38
Իմ մտքով էլ էր անցել էդ տարբերակը, բայց հետո մտածեցի, որ եթե նշված է այդ մարդու՝ հարուստ լինելու հանգամանքը, ուրեմն դա պետք է ինչ-որ նշանակություն ունենա... :think

Գուցե, օրինակ, այսպես. «Կարծում է, թե մենք իրենից հարուստ ենք...» :P

Artgeo
15.10.2006, 10:17
Sergey ի պատասխանը ճիշտ է :)

Ուլուանա
15.10.2006, 11:22
Այդ դեպքում ինչու՞ էր նշվում, որ այդ մարդը հարուստ է... :o Այդ պատասխանը կարող էր ճիշտ լինել առանց այդ հանգամանքի առկայության։ ;) Ստացվում է, որ խնդիրն ավելորդ պայման ուներ։

kiki
15.10.2006, 11:28
երկուսդ էլ ինչ որ տեղ ճիշտ եք ՝ "կամ որևէ մեկի հետ ինչ որ լավ բան է կատարվել " ...

Taurus
15.10.2006, 11:30
Էլի գիտես?

kiki
15.10.2006, 11:46
հա շատ գիտեմ, պարզապես հիշել է պետք, հենց հիշեցի կգրեմ ...

Sergey
15.10.2006, 14:03
Այդ դեպքում ինչու՞ էր նշվում, որ այդ մարդը հարուստ է... :o Այդ պատասխանը կարող էր ճիշտ լինել առանց այդ հանգամանքի առկայության։ ;) Ստացվում է, որ խնդիրն ավելորդ պայման ուներ։

Երևի բացասական կերպարն ավելի ամբողջական դարձնելու համար:)

Shauri
18.10.2006, 16:38
Կարելի՞ է ես մի հարց տամ... :oy
Հին Չինաստանում ըստ կայսեր որոշման կայսեր բժիշկը միայն մի դեպքում էր աշխատավարձ ստանում: Ո՞ր դեպքում: :)

Gohar
18.10.2006, 16:54
Երբ սուտ էր խոսում:Ա՞յո:

Riddle
18.10.2006, 16:56
Երբ կայսրն առո՞ղջ էր::think

Shauri
18.10.2006, 17:08
Երբ կայսրն առո՞ղջ էր::think
Այո: Բժշկին վճարում էին միայն այն դեպքում, եթե կայսրը չէր հիվանդանում :)

Esmeralda
22.10.2006, 23:13
Որտեղի՞ց է SOS անվանումը...

Sergey
23.10.2006, 06:58
Որտեղի՞ց է SOS անվանումը...

"Save our souls", «Փրկեք մեր հոգիները»։

Esmeralda
23.10.2006, 08:50
"Save our souls", «Փրկեք մեր հոգիները»։
Այդ մեկնաբանությունը, հավանաբար, առաջացել է անվանման սատեղծումից շատ հետո... Իրականում լրիվ ուրիշ պատճառով է ստեղծվել...

Artgeo
23.10.2006, 08:52
Այդ մեկնաբանությունը, հավանաբար, առաջացել է անվանման սատեղծումից շատ հետո... Իրականում լրիվ ուրիշ պատճառով է ստեղծվել...
Որքան գիտեմ Մորզեի այբուբենում հեշտ է դա հավաքել

Esmeralda
23.10.2006, 08:56
Որքան գիտեմ Մորզեի այբուբենում հեշտ է դա հավաքել
Այո, ճիշտ ես...
Մորզեի այբուբենում հեշտ է դա հավաքել, ...---... կամ ---...--- (չեմ հիշում կոնկրետ որը), դրա համար...
Արթուր, հերթը քոնն է ;)

Artgeo
25.10.2006, 01:00
Այս բառը դանիական է և նշանակում է «լավ խաղա»: Այս անվանումը օֆիցիալ գրանցվել է 1954 թվականին: Ո՞ր խաղի մասին է խոսքը:

Black Insomnia
20.11.2006, 22:33
Այս բառը դանիական է և նշանակում է «լավ խաղա»: Այս անվանումը օֆիցիալ գրանցվել է 1954 թվականին: Ո՞ր խաղի մասին է խոսքը:
Պատասխանը LEGO չէ՞, ու կարծեմ ինչ-որ հապավում է..:8

Arisol
24.03.2007, 15:18
Ժող, մի բան արեք նորից ուշքի գա էս թեման:

PygmaliOn
24.03.2007, 15:59
Այս բառը դանիական է և նշանակում է «լավ խաղա»: Այս անվանումը օֆիցիալ գրանցվել է 1954 թվականին: Ո՞ր խաղի մասին է խոսքը:
Black Insomnia
ճիշտ է:
LEGO բառը "հորինել" է Կիրկ Կրիստիանեսնի կողմից, նրա հիմքում ընկած է leg godt բառակապակցությունը, որը նշանակում է «հաճույքով խաղա»:
Black Insomnia սպասում ենք հարցիդ:

PygmaliOn
25.03.2007, 15:23
Հարց տվող չկա՞, թե ես ասեմ…

Arisol
25.03.2007, 16:07
Հարց տվող չկա՞, թե ես ասեմ…

Դու տուր:

PygmaliOn
25.03.2007, 20:49
Նրա բացումից հետո(1937թ.) այստեղ տեղի է ունեցել 1200-ից ավելի ինքնասպանություն: Ամեն մի քանի շաբաթ այստեղ տեղի է ունենում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ: Այդ տեղանքը, այսպես ասաց, ինքնասպաններից պաշտպանելու համար քաղաքի ադմինիստրացիան հատկացրեց 2 մլն. $:
Հարց. ի՞նչ տեղանքի մասին է խոսքը(անվանումը) և որտեղ է այն գտնվում:
Հարցը հեշտ կլինի, եթե դուք օգտվեք որոնման համակարգերից կամ էլ, եթե հիշեք աշխարհագրության դասերը:

PygmaliOn
26.03.2007, 13:35
Սպասում եմ մինչև 20:00, պատասխան չլինելու դեպքում կգրեմ հուշում:

PygmaliOn
26.03.2007, 21:54
Այդ քաղաքը գտնվում է հս. Ամերիկայում: Լավ ավելի կոնկրետ ԱՄՆ-ում: Կարող է նահանգն էլ ասեմ:think
Չէ, թեման դժվար ուշքի գա: Վաղը պատասխանը կասեմ:

electrical_storm
26.03.2007, 21:57
Ես առանց հուշման էլ կասեի,պարզապես նոր տեսա… Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջնա…

PygmaliOn
27.03.2007, 19:23
Ես առանց հուշման էլ կասեի,պարզապես նոր տեսա… Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջնա…
Ճիշտ է, սպասում ենք հարցիդ;)

electrical_storm
27.03.2007, 20:16
Ո՞վ է հայոց հիմնի երաժշտության հեղինակը:

Mesrop
27.03.2007, 20:38
Արամ Խաչատրյան՞

electrical_storm
27.03.2007, 20:40
չԷ…Արամ Խաչատրյանը Սովետական Հայաստանի հիմննա գրել…

Amaru
27.03.2007, 20:43
Ինքը ՀՍՍՀ-ի հիմնի հեղինակն էր:
Մմմ...Կանաչյա՞ն...

Mesrop
27.03.2007, 20:46
Ինքը ՀՍՍՀ-ի հիմնի հեղինակն էր:
Մմմ...Կանաչյա՞ն...
:muah
Բարսեղ Կանաչյան

electrical_storm
27.03.2007, 20:56
ըհը…Amaru ջան, հարց տուր…

Amaru
27.03.2007, 21:16
Հա :)
Ո՞վ ա գրել «Ուտոպիա» երկը:

Mesrop
27.03.2007, 22:45
Հա :)
Ո՞վ ա գրել «Ուտոպիա» երկը:
Թոմաս Մոռ

Amaru
27.03.2007, 23:32
ապլես :kiss
շարունակի :)

Mesrop
28.03.2007, 00:41
Ով է հորինել առաջին գունավոր հեռուստացույցը? :)

docart
28.03.2007, 01:14
Հովհաննես Ադամյան

Mesrop
29.03.2007, 00:39
Հովհաննես Ադամյան
շարունակեցիր… :)

docart
30.03.2007, 23:27
Վերածննդի ժամանակ այդ բույսից ստացված պատրաստուկը կանայք օգտագործում էին բբերի լայնացման համար, քանի որ այդ ժամանակ լայն բբերը համարվում էին գեղեցկության չափանիշ: Այդ բույսից պատրաստված պրեպարատը հիմա էլ է օգտագործվում բժշկության` մասնավորապես ակնաբուժության մեջ: Որն է այդ բույսը, եթե այն իտալերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ տիկին:

Highordy
31.03.2007, 08:35

Բելադոննա

docart
31.03.2007, 19:33
Այդ բույսը կոչվում է Ատրոպա Բելլադոննա: Այդ բույսից ստանում են ատրոպին, որն էլ բերում է բբերի լայնացման: Շարունակեք խաղը:

BOBO
31.03.2007, 21:41
Ես կշարունակեմ: Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում ով է խփել առաջին գոլը?

Sergey
01.04.2007, 09:14
Ես կշարունակեմ: Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում ով է խփել առաջին գոլը?

Լորա՞ն

PygmaliOn
01.04.2007, 13:14
Լորա՞ն
Այո, 19-րդ րոպեին Ֆրանսիա - Մեքսիկա խաղում:
Շարունակիր

Sergey
08.04.2007, 11:52
1972 թվականին ԱՄՆ–ում տեղի ունեցած սկանդալից և դրան հաջորդած նախագահ Նիքսոնի հրաժարականից հետո ո՞ր բառն են(անգլերեն) երբեմն օգտագործում՝ երկրի առաջին դեմքի հետ կապված սկանդալային պատմությունները հիշատակելիս։

քաղաքացի
08.04.2007, 11:53
Water gate
Եթե ճիշտ է թող ուրիշը շարունակի :)

Sergey
08.04.2007, 12:29
Water gate
Եթե ճիշտ է թող ուրիշը շարունակի :)
Gate. Թող:)

John
08.04.2007, 12:36
18-րդ դարում նիդերլանդացի Բարենց Ֆոկերսը Ջակարդայից Ամստերդամ ճանապարհն անցավ 3 ամսում: Դա սենսացիոն թիվ էր: Ինչպե՞ս անվանեցին այդ ծովագնացին:

Highordy
08.04.2007, 13:34
18-րդ դարում նիդերլանդացի Բարենց Ֆոկերսը Ջակարդայից Ամստերդամ ճանապարհն անցավ 3 ամսում: Դա սենսացիոն թիվ էր: Ինչպե՞ս անվանեցին այդ ծովագնացին:

Չգիտեմ ուրիշները ոնց - ես նրան կանվանեի «Թռչող Հոլանդացի» :)

John
08.04.2007, 13:38
Չգիտեմ ուրիշները ոնց - ես նրան կանվանեի «Թռչող Հոլանդացի» :)
ուրիշներն էլ են տենց անվանում իրան :)

Highordy
08.04.2007, 13:50
Ինչ կապ ունի Դիանա Աստվածուհին հայերի ու հայոց դիցաբանության հետ…

PygmaliOn
08.04.2007, 15:37
Ինչ կապ ունի Դիանա Աստվածուհին հայերի ու հայոց դիցաբանության հետ…
Եթե կարելի է սա կապ համարել, Դիանա-ն հակառակ կարդալով կդառնա Անաիդ, հայկական աստվածուհի:;)

Highordy
08.04.2007, 22:12
Եթե կարելի է սա կապ համարել, Դիանա-ն հակառակ կարդալով կդառնա Անաիդ, հայկական աստվածուհի:;)

Իսկ ի՞նչ է նման չէ՞ կապի…

Համենայնդեպս պատասխանը ճիշտ է:

PygmaliOn
09.04.2007, 13:54
Այնքան հարցեր կան~.......
Լավ, որ պետությունն է, որտեղ 1983թ.-ին ոչ մի մարդու ծնունդ չի գրանցվել:
Հա մեկն էլ, ամենաբարձր լեռը ո՞րն է:

Array
09.04.2007, 14:26
Լավ, որ պետությունն է, որտեղ 1983թ.-ին ոչ մի մարդու ծնունդ չի գրանցվել:Վատիկա՞ն,բայց ընդեղ ընդհանրապես ծնունդ չի գրանցվում ինչքան գիտեմ

Հա մեկն էլ, ամենաբարձր լեռը ո՞րն է:Ընդհանրապես ամենաբարձր լեռը Արարատն է,իսկ ամբողջ պլատֆորմով ծովի մակարդակից ամենաբարձրը հիմալայան լեռնաշղթան է

PygmaliOn
09.04.2007, 14:40
Վատիկա՞ն,բայց ընդեղ ընդհանրապես ծնունդ չի գրանցվում ինչքան գիտեմ
Ընդհանրապես ամենաբարձր լեռը Արարատն է,իսկ ամբողջ պլատֆորմով ծովի մակարդակից ամենաբարձրը հիմալայան լեռնաշղթան է
Դա Վատիկանն է, իսկ ինչ վերաբերվում է ամենաբարձր լեռանը, ապա դա
Մաունա-Կեա-ն է(Սպիտակ Լեռ) գտնվում է ԱՄՆ-ում, նրա 'ստորոտից' մինչև գագաթը 10250 մետր է, բայց նա 6000 մ ընկած է ջրի մեջ: Ընդհանուր առմամբ նա 1357 մ բարձր է Էվերեստից: Դե ծովի մակարդակից հաշված իհարկե բարձրը Էվերեստն է:
Հարցին ենք սպասում...

Array
09.04.2007, 15:00
Ինչի հետ է կապված «Զատիկ» անվանումը

Highordy
09.04.2007, 20:04
Կարծում եմ գրառումս քո հարցի պատասխանը չէ, բայց սա ևս հետաքրքիր է: Թույլ տվեք օգտվել պատեհ առիթից և մեկնել «Զատիկ» տոնի մի քանի հազարամյա պատմությունը.

ԶԱՏԻԿ

Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արևը ժպտում էր Երկրին, և Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:

Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, և մի ընդհանուր գորշություն էր տիրում:

Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.

- Ով, Արիների Նահապետ և սիրելիդ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միևնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք գույները:

Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:

- Ով, Մայր Անահիտ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:

Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:

- Զավակս - ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում և գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
- Ով, Մայր,- ասաց Մանը,- թեև երկրային, բայց աստված եմ ես և ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
- Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդիս,- ասաց Անահիտը,- և լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում և բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա և բազմագույն ձվեր ածում, որով և անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տես՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: Եվ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա և այլևս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:

Եվ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու: Նրա հետևից հնչում էին մայրերի, կույսերի, մանուկների հաղթության մաղթանքները: Նրան շրջապատող նախնյաց սուրբ ոգիները շշնջում էին հաղթության մաղթանք: Սարեր ու ձորեր արձագանքում էին հաղթության մաղթանք: Եվ Մանի սիրտը լցվում էր զորությամբ և հաղթանակի հավատով:

Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային և Ամենազոր Վահագնին:

- Ով, Վահագն Ամենազոր,- կանչեց նա,- Մայր Անահիտի Օրհնությամբ ես գնում եմ Յահվահի հետ մենամարտելու և Հազարան Հավքը բերելու: Դու էլ օծիր իմ թուր-կեծակին:

Վահագնը եկավ նրա մոտ և ասաց.

- Ով, քաջդ Ման, դու չգիտե՞ս, որ Յահվահը զորավոր Աստված է: Եվ դու, թեև աստված ես, բայց երկրային ես և շատ ես զիջում նրան քո ուժով:
- Ով, Վահագն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
- Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ով, Արիների առաջնորդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին:

Ապա Վահագնը կանչեց մի հսկա արծվի՝ քանի հարյուր տարեկան, որ քանի հարյուր անգամ շրջել է ամբողջ Երկիրը և ծանոթ է ամեն անկյունին:

Արծիվը իր թևերի վրա տարավ Մանին: Երկար թռավ և հասավ աշխարհի ծայրը: Եվ իջավ արծիվը մի մենավոր ու սև լեռան մոտ:

- Ով, Յահվահ,- կանչեց Մանը,- ես եկել եմ Մեծամարտելու քեզ հետ, դուրս արի ասպարեզ:

Ոչ մի ձայն չկար: Մանը իր թուր-կեծակիով հարվածեց լեռանը: Լեռը պատռվեց, և բացվեց մի ընդարձակ անձավ, որի մեջտեղում մրափում էր Յահվահը:

- Արթնացիր, Յահվահ,- կանչեց Մանը:

Նրա ձայնը ահավոր արձագանք տվեց անձավի մեջ, բայց Յահվահը չէր զարթնում: Շփոթվել էր Մանը՝ ժամանակը ուշ էր, իսկ Յահվահը չէր զարթնում, որ կռիվ անեն: Նա օգնության կանչեց արծվին: Արծիվը կտցահարում էր Յահվահի մարմնի տարբեր մասերը, բայց ապարդյուն: Վերջը արծիվը խուտուտ տվեց նրա թևատակին, և Յահվահը անմիջապես վեր թռավ: Նա տեսավ Մանին, որ թուր-կեծակին ձեռքին, կանգնած էր իր դիմաց:

- Ով, Արի Ման,- հեգնեց Յահվահը,- դու հյո՞ւր ես եկել ինձ մոտ, թե՞ կռվի: Թե հյուր ես եկել՝ անկոչ ես, թե կռվի ես եկել՝ անզոր ես:
- Ես կռվի եմ եկել, Յահվահ,- ասաց Մանը,- կամ տուր ինձ Հազարան Հավքը, կամ էլ դուրս եկ Մեծամարտենք, ինչպես վայել է աստվածներին:

Ծիծաղեց Յահվահը: Ուժգին փչեց, որ շնչով տապալի Մանին: Նրա շնչից մեծ փոթորիկ բարձրացավ Երկրի վրա, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց կանգուն: Զարմացավ Յահվահը: Իր բերանից բոց արձակեց, որ այրի Մանին: Այդ բոցը հրաբխացած պատեց ամբողջ Երկիրը, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց անվնաս: Շատ զարմացավ Յահվահը և ասաց.

- Արի Ման, դա քո շնորհքը չէր, որ դիմացար իմ շունչին ու կրակին. քո մեջ Վահագնի Զորությունը կա: Բայց ասա ինձ, ինչո՞ւ քո թուր-կեծակիով չխոցեցիր ինձ, երբ ես քնած էի, չէ՞ որ Վահագնի Զորությամբ դու կարող էիր ինձ տապալել:

Եվ Մանը պատասխանեց.

- Ես Արի եմ՝ երկրային աստված, և ինձ վայել չէ քնածի վրա սուր բարձրացնել:

Եվ Յահվահը ասաց.

- Անմահ Աստվածը երկրային աստծուն չի կարող զիջել վեհանձնության մեջ: Ես քեզ կտամ Հազարան Հավքը: Բայց գիտցի°ր, որ ես դարձյալ թշնամի եմ քեզ և քո Ցեղին:

Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը և լույս աշխարհ ելավ: Եվ արծիվը իր հուժկու թևերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:

Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: Ու երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում և փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաև իրենց նահապետ Մանին:

Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելովª բույն շինել Արարատի լեռների վրա և մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.

- Ով, Արի Ման, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր և բազմահամ աստվածային բարիք կտա:

Եվ Արիները ուրախ երգերով վարում էին ու ցանում: Իսկ մանուկները, ջահել աղջիկներն ու հարսները գունավոր ձվերը ձեռքերին մինչև ուշ երեկո դեռ պարում էին, երգում, ձվախաղ անում:

Ambrosine
09.04.2007, 21:40
Հարց` Որն է Ֆրանսիայի ազգային տոնը?

Highordy
10.04.2007, 09:34
Հարց` Որն է Ֆրանսիայի ազգային տոնը?

Հուլիսի 14՝ Բաստիլի գրավման օրը:

Ambrosine
10.04.2007, 15:15
Ով է կանգնած պետության գլուխ Կանադայում?

PygmaliOn
10.04.2007, 15:56
Ով է կանգնած պետության գլուխ Կանադայում?
Ելիզավետա 2-րդ:)

Highordy
10.04.2007, 17:17
Ով է կանգնած պետության գլուխ Կանադայում?

Վարչապետը

PygmaliOn
10.04.2007, 19:57
Վարչապետը
սրամիտ է:think , բայց պաշտոնապես Կանադայի գլուխ կանգնած է Ելիզավետա 2-րդը <<Կանադայի թագուհի>> տիտղոսով:

Ambrosine
10.04.2007, 21:25
սրամիտ է:think , բայց պաշտոնապես Կանադայի գլուխ կանգնած է Ելիզավետա 2-րդը <<Կանադայի թագուհի>> տիտղոսով:

Ճիշտ է, իսկ նրան Կանադայում ներկայացնում է գեներալ-նահանգապետ Էդրիեն Կլարկսոնը:

insomniac
10.04.2007, 23:16
ov a Agent Fox Mulderi hayre?
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Ավելացվել է 2 րոպե անց
ինչ ի ա զատիկե տարբեր երկրներում տարբեր որերին նշվում՞՞՞՞

Array
11.04.2007, 16:23
ov a Agent Fox Mulderi hayre?
Պատահական Քրք Քրքորյանը չի՞:

PygmaliOn
11.04.2007, 20:24
Վիլյամ Մալդեր

Fantazy
11.04.2007, 21:28
Հուսով եմ կարող եմ հարց տալ, քանի որ նախորդ հարցի պատասխանից ոչ մի լուր չկա:

Ֆրանկլին Ռուզվելտը (ԱՄՆ-ի նախագահներից) ինչ հիվանդություն է ունեցել, որը կարելի է ասել,որ անբուժելի է բայց նա հաղթահարեց այն:

Ավելացվել է 2 րոպե անց
Ֆորումում երկար չեմ լինլու, դրա համար էլ պատասխանը վաղը կգրեմ, եթե հիմա ճիշտ պատասխանը չգրվի:

PygmaliOn
12.04.2007, 12:31
Ֆրանկլին Ռուզվելտը (ԱՄՆ-ի նախագահներից) ինչ հիվանդություն է ունեցել, որը կարելի է ասել,որ անբուժելի է բայց նա հաղթահարեց այն:

Պոլիոմիելիտ(полиомиелит կամ детский паралич)

Ավելացվել է 9 րոպե անց
Սրանից հետո հարցը ես կտամ:angry

Fantazy
12.04.2007, 14:29
Պոլիոմիելիտ(полиомиелит կամ детский паралич)

PigmaliOn Պատասխանը ճիշտ է::hands

PygmaliOn
12.04.2007, 16:56
Ու՞մ էին անվանում «քիրիտներ»:
1) Հռոմի քաղաքացիներին
2) Աֆրիկայի ջունգլիներում ապրող մարդկանց
3) Աթենքի քաղաքացիներին
4) Շատ մեծ խումբ կազմող մարդկանց

Array
12.04.2007, 19:29
Ու՞մ էին անվանում «քիրիտներ»:
1) Հռոմի քաղաքացիներին
2) Աֆրիկայի ջունգլիներում ապրող մարդկանց
3) Աթենքի քաղաքացիներին
4) Շատ մեծ խումբ կազմող մարդկանց
Ե՞րբ

Սերխիո
12.04.2007, 20:02
Աֆրիկայի ջունգլիներում ապրող մարդկանց ?

PygmaliOn
12.04.2007, 20:48
Ե՞րբ
մ. թ. ա. ;)

Ավելացվել է 6 րոպե անց

Աֆրիկայի ջունգլիներում ապրող մարդկանց ?
Չէ:)

Մանե
12.04.2007, 20:56
Ու՞մ էին անվանում «քիրիտներ»:
3) Աթենքի քաղաքացիներին?:think

Fantazy
12.04.2007, 20:56
4) Շատ մեծ խումբ կազմող մարդկանց

Array
12.04.2007, 21:07
մ. թ. ա.
Ուրեմն Tinto Brass-ի տարբերակը հաստատ սխալ է:Չորրորդն էլ դժվար,երևի 3) Աթենքի քաղաքացիներին

PygmaliOn
12.04.2007, 21:09
Սաղ ասեցիք բացի ճիշտ պատասխանից:

Մանե
12.04.2007, 21:10
Սաղ ասեցիք բացի ճիշտ պատասխանից:
Ես տենց էլ գիտեի:)
Իմ բախտը էդ հարցերում երբեք չի բերում:(

Armeno
12.04.2007, 21:15
Տենց-Տենց Տարբերակ 1-Հռոմի Քաղաքացիներին:lol

PygmaliOn
12.04.2007, 21:16
Սրանից հետո կնշեք հարցի աղբյուրը:
Վերևի հարցի աղբյուրը` Ռաֆաելլո Ջովանյոլի «Սպարտակ»

քաղաքացի
12.04.2007, 21:18
Սաղ ասեցիք բացի ճիշտ պատասխանից:

Դե ուրեմն Հռոմի քաղաքացիներին:

Հ.Գ. Էս ի՞նչ խաբար ա, սաղ քաղաքացիների մասին ա: :)

PygmaliOn
12.04.2007, 21:18
Սպասում ենք հարցի.

Սերխիո
12.04.2007, 21:31
դե եթե գրեիր <<Սպարտակ>> հաստատ կասեինք:think
Հ.Գ
Աթենքի քաղաքացիներին կարծեմ <<դեմոս>> են ասում:

Ambrosine
13.04.2007, 00:04
դե եթե գրեիր <<Սպարտակ>> հաստատ կասեինք:think
Հ.Գ
Աթենքի քաղաքացիներին կարծեմ <<դեմոս>> են ասում:

Դեմոս նշանակում է <<ժողովուրդ>>: Իսկ Աթենքը դեմոկրատական պոլիս էր:
Բայց Հռոմի քաղաքացիներին պատրիկ չէին անվանում? Ես Սպարտակը չեմ սիրում, չեմ էլ կարդացել, բայց պատմությունից եմ անցել:

Հարց` Որ ռազմաքաղաքական դաշինքն էր գլխավորում Աթենքը և որը Սպարտան մթա 6-5 դարերից սկսած?:P

PygmaliOn
13.04.2007, 14:18

Սպարտան Պելեպոնեսյան դաշինքը:) , իսկ Աթենքը Աթենական ծովային դաշինքը:think

Ambrosine
13.04.2007, 17:47
Հարց` :D Ինչու էին հին ժամանակներում հաշտության պայմանագիրը կնքում շատ երկար ժամանակով /ասենք 30 կամ 50 տարով/ ? /տրամաբանական հարց ա/
Հարց 2` :ok Ինչ է Իսպանիայի թագավորի, արքայազնի անունը?

Selene
13.04.2007, 22:35
Հարց` :D Ինչու էին հին ժամանակներում հաշտության պայմանագիրը կնքում շատ երկար ժամանակով /ասենք 30 կամ 50 տարով/ ? /տրամաբանական հարց ա/

Երևի պատճառն այն է, որ առաջ թագավորները ցմահ էին կառավարում և ցանկանում էին հաշտություն կնքել մինչև իրենց գահակալման ավարտը:8

Ambrosine
14.04.2007, 14:04
Երևի պատճառն այն է, որ առաջ թագավորները ցմահ էին կառավարում և ցանկանում էին հաշտություն կնքել մինչև իրենց գահակալման ավարտը:8

Նրանք այսպես էին մտածում. մինչև լրանա այս ժամանակահատվածը, արդեն այդ պայմանագիրը ստորագրողները չեն լինի /քանի որ այն ժամանակ դիվանագետը կամ ուղղակի լիազորված անձը պետք է լիներ 50 և բարձր տարիքի/, այսինքն` այդ սերունդը չի լինի, այլ արդեն նոր սերունդներ կլինեն, և նրանք տեսած չեն լինի պատերազմը, դրա հետևանքները և հետևաբար թշնամանքով լցված չեն լինի, և կյանքն էլ կընթանա իր նորմալ հունով:

Ambrosine
14.04.2007, 23:33
Դե որ ոչ ոք հարց չի տալիս, ես կտամ...
Հարց` Որ զորավարն էր երեխա ժամանակ արդեն տաճարում իր արյամբ երդվել մինչև իր արյան վերջին կաթիլը պայքարել Հռոմի դեմ?

Cassiopeia
14.04.2007, 23:45
Ալեքսանդ Մակեդոնացի

Սերխիո
15.04.2007, 00:02
Հաննիբալ:P

Ambrosine
15.04.2007, 00:11
Հաննիբալ:P

Ճիշտ է:
Սպասում ենք քո հարցին...

Սերխիո
15.04.2007, 00:20
ես եմ ?
լավ մի հատ անկապ հարց անեմ:P
Ասում են,եթե ուզում եք նիհարել ,պետք է հրաժարվեք այդ երեք բաներից, ՈՐՈՆՔ են դրանք ?

Mesrop
15.04.2007, 01:24
ես եմ ?
լավ մի հատ անկապ հարց անեմ:P
Ասում են,եթե ուզում եք նիհարել ,պետք է հրաժարվեք այդ երեք բաներից, ՈՐՈՆՔ են դրանք ?
սպիտակուցներ, ածխաջրեր, լիպիդներ :lol :lol

Սերխիո
15.04.2007, 12:09
սպիտակուցներ, ածխաջրեր, լիպիդներ :lol :lol

մի քիչ հումորային է:ok

John
15.04.2007, 19:20
ես եմ ?
լավ մի հատ անկապ հարց անեմ:P
Ասում են,եթե ուզում եք նիհարել ,պետք է հրաժարվեք այդ երեք բաներից, ՈՐՈՆՔ են դրանք ?
ուտել, խմել, քնել

Սերխիո
15.04.2007, 19:28
մեկ հոգի էլ թող փորձի,նոր կասեմ:8

Սերխիո
15.04.2007, 21:05
դե լավ ասում եմ :P
նախաճաշ,ճաշ,ընթրիք:oy

Ծով
15.04.2007, 21:19
Իմ հերթը լինի էլի, խնդրում եմ;) :)
PEPSI
հապավում ը բացեք…
Հ.Գ. համարեք միջանկյալ հարց;)

Wisper
16.04.2007, 00:05
Ահա քեզ պատասխանը :P
Pay Every Penny Save Israel
Նշանակումա - տուր յուրաքանչյուր պեննին և փրկիր Իսրայելը :P
Մի հատ հարց ունեմ, բայց վսյոտակի շատ դժվարա էլի :ok
Ի՞նչու են կոմպի կոշտ սկավառակի անունը դրել ВИНЧЕСТЕР (жёсткий диск) :o :
Տեսնես էս հարցին ով կպատասխանի :think
:oy :B

Ծով
16.04.2007, 00:21
Ահա քեզ պատասխանը :P
Pay Every Penny /pence to/ Save Israel
Նշանակումա - տուր յուրաքանչյուր պեննին և փրկիր Իսրայելը :P
Մի հատ հարց ունեմ, բայց վսյոտակի շատ դժվարա էլի :ok
Ի՞նչու են կոմպի կոշտ սկավառակի անունը դրել ВИНЧЕСТЕР (жёсткий диск) :o :
Տեսնես էս հարցին ով կպատասխանի :think
:oy :B
ապրես դու:(

Davo'o
16.04.2007, 11:53
Ահա քեզ պատասխանը :P
Pay Every Penny Save Israel
Նշանակումա - տուր յուրաքանչյուր պեննին և փրկիր Իսրայելը :P
Մի հատ հարց ունեմ, բայց վսյոտակի շատ դժվարա էլի :ok
Ի՞նչու են կոմպի կոշտ սկավառակի անունը դրել ВИНЧЕСТЕР (жёсткий диск) :o :
Տեսնես էս հարցին ով կպատասխանի :think
:oy :B

«Վինչեսթեր անվանումը կոշտ սկավառակը ստացել է IBM ընկերության շնորհիվ, որը 1973թ թողարկեց 3340 մոդելի կոշտ սկավառակը: Աշխատանքի ընթացում ինժեներները օգտագործում էին կրճատ ներքին «30-30» անվանումը: Ինչը նշանակում էր 2 մոդուլ, յուրաքանչուրը 30 մբ: Քեննետ Հոթոնը՝ նախագծի ղեկավարը առաջարկեց անվանել այն վինչեսթեր, քանի որ այն հնչում էր ինչպես տարածված որսորդական հրացան «Վինչեսթեր 30-30»-ի անվանումը:

Google search, ես քեզ սիրում եմ:P :

Հարց. Այդ սովետական կինոդերասանը այսպես է արտահայտվել իր կինոկարիերայի մասին. «Ես բախտ եմ ունեցել խաղալ բոլոր տեսակի դերեր. ռուսների, հրեաների,
թուրքերի ու նույնիսկ հայերի:

Wisper
16.04.2007, 12:43
Մալադեց Գուգլյաին :D : Բայց սենց բոլոր հարցերի պատասխանները կարելիա իմանալ :( Լավ բա հետո՞ :o

Ուլուանա
16.04.2007, 12:50
Մալադեց Գուգլյաին :D : Բայց սենց բոլոր հարցերի պատասխանները կարելիա իմանալ :( Լավ բա հետո՞ :o
Դե, կարելի է համարել, որ այս թեման ստիպում է գիտելիքներ ձեռք բերել։ :D Էս թեման որ չլիներ, հո չէի՞ն դիմի Գուգոյին՝ տվյալ հարցի պատասխանն իմանալու համար։ :P Այնպես որ, փաստորեն, այս թեման ոչ թե գիտելիքները ստուգելու, այլ «ստիպված» գիտելիքներ ձեռք բերելու համար է։ :D Խոստովանեք, որ էլի վատ չի։ ;) Գիտելիք ձեռք բերելու ավելի հեշտ ձև գիտե՞ք։ :)

Davo'o
16.04.2007, 12:59
Մալադեց Գուգլյաին :D : Բայց սենց բոլոր հարցերի պատասխանները կարելիա իմանալ :( Լավ բա հետո՞ :o

Արդար չի, բայց պետք էր չէ մի կերպ խաղը շարունակել: :)

Wisper
16.04.2007, 13:20
Դե, կարելի է համարել, որ այս թեման ստիպում է գիտելիքներ ձեռք բերել։ :D Էս թեման որ չլիներ, հո չէի՞ն դիմի Գուգոյին՝ տվյալ հարցի պատասխանն իմանալու համար։ :P Այնպես որ, փաստորեն, այս թեման ոչ թե գիտելիքները ստուգելու, այլ «ստիպված» գիտելիքներ ձեռք բերելու համար է։ :D Խոստովանեք, որ էլի վատ չի։ ;) Գիտելիք ձեռք բերելու ավելի հեշտ ձև գիտե՞ք։ :)

Իհարկե ճիշտ ես Ուլուանա ջան: Հա ինֆորմացիայի համար էլ կարելիա կոմպի USB-ին միանալ լարով :P Ինձ թվումա կոմպը կճանաչի ու դրայվեր չի ուզի :D :oy Բայց դե Դավո ջան գոնե մի քանի գրառումից հետո պատասխանեյիր էլի, որ հետաքրքիր լիներ: Ոչինչ հեսա սամթը կբռնեմ :lol :oy

Davo'o
16.04.2007, 13:33
Լավ մի շեղվեք, հետաքրքիր հարց եմ տվել :)

Հարց. Այդ սովետական կինոդերասանը այսպես է արտահայտվել իր կինոկարիերայի մասին. «Ես բախտ եմ ունեցել խաղալ բոլոր տեսակի դերեր. ռուսների, հրեաների,
թուրքերի ու նույնիսկ հայերի:

Ambrosine
16.04.2007, 18:33
Լավ մի շեղվեք, հետաքրքիր հարց եմ տվել :)

"Мне приходилось играть всех - русских, евреев, турок и даже армян"
Սա ասել է Արմեն Ջիգարխանյանը:

Հարց` Ով է բուդդիզմի հիմնադիրը?

Wisper
16.04.2007, 21:47
Շիվան :D
:oy