PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9

Arisol
16.04.2007, 21:48
Հարց` Ով է բուդդիզմի հիմնադիրը?

Բուդդա(Սիդդհարտա) Շակյամունի:

Ambrosine
16.04.2007, 22:11
Բուդդա(Սիդդհարտա) Շակյամունի:

Ճիշտ ա:hands Նրան ասում են նաև Գաուտամա Շաքյամունի
Սպասում ենք քո հարցին...

Davo'o
17.04.2007, 10:31
"Мне приходилось играть всех - русских, евреев, турок и даже армян"
Սա ասել է Արմեն Ջիգարխանյանը:

Ի՞նչ իմացար: :)

Arisol
17.04.2007, 13:58
Ժող, տեղս զիճում եմ: Ով ուզում ա ՝ հարց առաջարկի ;) :

Wisper
17.04.2007, 14:05
Մի այսպիսի հարց եմ լսել վաղուց: Բոլորին հայտնի է, որ կոկա կոլայի պատրաստման լրիվ ընթացքը հայտնի է միայն 2 մարդու աշխարհում: Հարց. ինչու այս 2 մարդիկ երբեք չեն գտնվում նույն վայրում, այսինքն՝ միասին:
:B

Նորմարդ
17.04.2007, 14:07
Մի այսպիսի հարց եմ լսել վաղուց: Բոլորին հայտնի է, որ կոկա կոլայի պատրաստման լրիվ ընթացքը հայտնի է միայն 2 մարդու աշխարհում: Հարց. ինչու այս 2 մարդիկ երբեք չեն գտնվում նույն վայրում, այսինքն՝ միասին:
:B
Միևնույն ինքնաթիռում;)

Fantazy
17.04.2007, 15:13
Մի այսպիսի հարց եմ լսել վաղուց: Բոլորին հայտնի է, որ կոկա կոլայի պատրաստման լրիվ ընթացքը հայտնի է միայն 2 մարդու աշխարհում: Հարց. ինչու այս 2 մարդիկ երբեք չեն գտնվում նույն վայրում, այսինքն՝ միասին:
:B

Երևի թե, որպեսզի երկուսին իրար հետ չկարողանան վերացնել, ու եթե մեկին մի բան պատահի, ապա մյուսը կկարողանա շարունակել կոկա-կոլայի պատրաստումը և գաղտնիքը չի մահանա: :think

Ambrosine
17.04.2007, 21:11
Ի՞նչ իմացար: :)

Իմացա էլի:)

Wisper
17.04.2007, 22:45
Երևի թե, որպեսզի երկուսին իրար հետ չկարողանան վերացնել, ու եթե մեկին մի բան պատահի, ապա մյուսը կկարողանա շարունակել կոկա-կոլայի պատրաստումը և գաղտնիքը չի մահանա: :think

Ապրես ճիշտ է :hands Լսում ենք հարցտ...

Array
17.04.2007, 22:49

«Դավինչիի ծածկագրի» նման հա՞: Է թող մի երեք հոգու էլ սովորացնեն

Fantazy
17.04.2007, 23:15
Ճիշտ է հարցը շատ հեշտ է, բյաց ուրիշ բան այս պահին մտքիս չեկավ…

Մեր իմաստության աղբյուրը՝ մեր փորձն է.
Մեր փորձի աղբյուրը՝…………………………

Շարունակեք արտահայտությունը:

Array
17.04.2007, 23:18
Մեր պատմութունը

Fantazy
17.04.2007, 23:33
Մեր պատմութունը

Ո՛չ::(

Vishapakah
18.04.2007, 00:04
Հավանաբար պատասխանն է՛ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Selene
18.04.2007, 00:20
Ճիշտ է հարցը շատ հեշտ է, բյաց ուրիշ բան այս պահին մտքիս չեկավ…

Մեր իմաստության աղբյուրը՝ մեր փորձն է.
Մեր փորձի աղբյուրը՝…………………………

Շարունակեք արտահայտությունը:

Երևի թե՝ մեր թույլ տված սխալները:8

Fantazy
18.04.2007, 00:25
Հավանաբար պատասխանն է՛ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Ո՛չ:

Երևի թե՝ մեր թույլ տված սխալները:8
Ո՛չ:

:think :think :think :think :think

Ծով
18.04.2007, 00:27
Ճիշտ է հարցը շատ հեշտ է, բյաց ուրիշ բան այս պահին մտքիս չեկավ…

Մեր իմաստության աղբյուրը՝ մեր փորձն է.
Մեր փորձի աղբյուրը՝…………………………

Շարունակեք արտահայտությունը:
ուրիշի փորձը՞:think

Fantazy
18.04.2007, 00:30
ուրիշի փորձը՞:think

Կրկին ո՛չ:

Ծով
18.04.2007, 00:31
մեր կյանքը

Selene
18.04.2007, 00:33
Միգուցե մեր հիմարությունները:think

Fantazy
18.04.2007, 00:34
մեր կյանքը

Ո՛չ:

Ավելացվել է 2 րոպե անց

Միգուցե մեր հիմարությունները:think

Մինչև Alize_etoilik-ին պատասխանեցի, Selene- ասաց ճիշտ պատասխանը::D :hands
Կեցցես… Սպսում ենք քո հարցին:

Հ.գ սպասում են, քանի որ ես գնացի քնելու:

Ծով
18.04.2007, 00:38
Շնորհավորում եմ Սելենին:) , բայց այս միտքը դուրս չեկավ…:think

Selene
18.04.2007, 00:40
Կեցցես… Սպսում ենք քո հարցին:

Ես հիմա ոչ մի հարմար հարց չեմ մտաբերում, այնպես որ հարց ունեցողնեը կարող են գրել, իմ տեղը զիջում եմ:)

Fantazy
18.04.2007, 13:45
Բավական չէ իմաստուն լինել,
պետք է նաև կարողանալ………………(ի՞նչ անել)

Ես այս արտահայտությունը թարգմանել եմ ռուսերենից, դրա համար էլ այստեղ գրում եմ նաև ռւսերեն տարբերակը, որպեսզի ավելի լավ հասկանալի լինի: :ok

Недостаточно обладать мудростью,
нужно уметь ……………………

Ավելացվել է 1 րոպե անց
P.S. Քանի որ Selene-ը զիջել էր իր տեղը, ես գրեցի

Root
18.04.2007, 13:49

Недостаточно обладать мудростью, нужно уметь пользоваться ею.

Цицерон.

Fantazy
18.04.2007, 13:51
Միանշանակ ճիշտ է::hands
Սպասում ենք հարցի: :ok

Root
18.04.2007, 14:12
Finis vitae , ... ... ... :

Հնարավորության դեպքում տվեք հայերեն թարգմանությունը:

Մանե
18.04.2007, 14:35
Finis vitae, sed non amoris
Բայց նշանակությունը չգիտեմ:oy
Ուղղակի լսել էի:)

Root
18.04.2007, 14:57
Finis vitae, sed non amoris
Բայց նշանակությունը չգիտեմ:oy
Ուղղակի լսել էի:)

Պատասխանը ճիշտ է :

Հայերեն տարբերակն է `
Կյանքն է վերջանում, բայց ոչ սերը:

Ambrosine
18.04.2007, 23:36
Դե որ լատիներենին եք կպել,այսպիսի մի հարց`
Divide et...(շարունակեք, ընդամենը 1 բառ և գրեք հայերեն տարբերակը)

Ուլուանա
19.04.2007, 09:09
Դե որ լատիներենին եք կպել,այսպիսի մի հարց`Divide et...(շարունակեք, ընդամենը 1 բառ և գրեք հայերեն տարբերակը)
Divide et impera :P
Բաժանի՛ր և տիրի՛ր։ ;)

Deluxe
19.04.2007, 13:40
Ժովովուրդ ջան, բայց ես երկրում ով կթողնի որ Դառնանք միլոնատեր:P

Root
19.04.2007, 14:08
Divide et impera :P
Բաժանի՛ր և տիրի՛ր։ ;)

impera լատիներեն նաև նշանակում է իշխել:

Ambrosine
19.04.2007, 16:05
impera լատիներեն նաև նշանակում է իշխել:

Հայերեն հնչում է այսպես` <<Բաժանիր, որ տիրես>>: Հռոմը երկար ժամանակ այս կարգախոսով էր առաջնորդվում իր արտաքին քաղաքականության մեջ:
Օգտվելով առիթից, որ հարց չեք տվել, ես կտամ:
Հարց. Քանի անդամ ունի Լորդերի պալատը /Մեծ բրիտանիա/?

Cassiopeia
19.04.2007, 16:07

Եթե չեմ սխալվում 12:think

Ambrosine
19.04.2007, 16:18
Եթե չեմ սխալվում 12:think

Ոչ, շատ քիչ ես ասում

DVG
19.04.2007, 17:21
Divide et impera :P
Բաժանի՛ր և տիրի՛ր։ ;)

Ուլուանա, առաջարկում ես հարցդ, թե՞ չե

Ուլուանա
19.04.2007, 18:51
Չէ, էս պահին հարց չունեմ, դուք շարունակեք։ ;)

Root
19.04.2007, 21:04
Հայերեն հնչում է այսպես` <<Բաժանիր, որ տիրես>>: Հռոմը երկար ժամանակ այս կարգախոսով էր առաջնորդվում իր արտաքին քաղաքականության մեջ:
Օգտվելով առիթից, որ հարց չեք տվել, ես կտամ:
Հարց. Քանի անդամ ունի Լորդերի պալատը /Մեծ բրիտանիա/?

730 անդամ , որից 24 եպիսկոպոսներ են - հոգևոր լորդեր, և 706 անդամներ, որոնք նաև կրում են ՊԷՌ-ի տիտղոս:

Ambrosine
19.04.2007, 21:32
730 անդամ , որից 24 եպիսկոպոսներ են - հոգևոր լորդեր, և 706 անդամներ, որոնք նաև կրում են ՊԷՌ-ի տիտղոս:

Ընդհանուր 1223 անդամ: Ձեր հարցը...

Root
20.04.2007, 11:33
Որ երկու Հռոմի պապերնեն եղել հայր և որդի ?

Ambrosine
20.04.2007, 19:53
Որ երկու Հռոմի պապերնեն եղել հայր և որդի ?

Сергий 3 և Анастасий 3 (Ուղղակի հայերեն գրելաձևը հաստատ չգիտեմ, կարող ա սխալ լիներ)

Ambrosine
21.04.2007, 12:06
Сергий 3 և Анастасий 3 (Ուղղակի հայերեն գրելաձևը հաստատ չգիտեմ, կարող ա սխալ լիներ)

Իմ պատասխանը ճիշտ էր, թե սխալ?

Root
21.04.2007, 12:52
Իմ պատասխանը ճիշտ էր, թե սխալ?

Կարող ես նշել նրաց գահակալման տարիները ? Որովհետև, ինչքանել փորձեցի նմանեցնել ռուսերեն անվանումները լատիներենի հետ, չստացվեց :

Թերևս մի պապի լատիներեն և ռուսերեն անունների սկզբնատառերը համընկան:

Ambrosine
21.04.2007, 22:14
Կարող ես նշել նրաց գահակալման տարիները ? Որովհետև, ինչքանել փորձեցի նմանեցնել ռուսերեն անվանումները լատիներենի հետ, չստացվեց :

Թերևս մի պապի լատիներեն և ռուսերեն անունների սկզբնատառերը համընկան:

Сергий 3 _ 904-911
Анастасий 3 _ 911-913
Ու ինչքան գիտեմ Анастасий 3-ը Сергий 3-ի ապօրինի որդին է

Root
22.04.2007, 03:21
Сергий 3 _ 904-911
Анастасий 3 _ 911-913
Ու ինչքան գիտեմ Анастасий 3-ը Сергий 3-ի ապօրինի որդին է

Պատասխանը սխալ է …

Ambrosine
23.04.2007, 12:38
Պատասխանը սխալ է …

Հանձնվում ենք, ճիշտ պատասխանը ասա ու նոր հարց տուր:(

Ձայնալար
23.04.2007, 13:06
Որ երկու Հռոմի պապերնեն եղել հայր և որդի ?

Հովհաննես 11-րդը (931-935) հանդիսանում է Sergius 3-րդի (904-911) արտաամուսնական որդին :)

Root
23.04.2007, 15:16
Հովհաննես 11-րդը (931-935) հանդիսանում է Sergius 3-րդի (904-911) արտաամուսնական որդին :)

Իսկ չարտաամուսնականով չունենք ? լոլ

Ձայնալար
23.04.2007, 15:35
Իսկ չարտաամուսնականով չունենք ? լոլ

Շուտ ասեիր կճարեի :)
Հիմա արդեն ուշա եղածով պետքա յոլա գնանք :P

Root
23.04.2007, 15:49
Շուտ ասեիր կճարեի :)
Հիմա արդեն ուշա եղածով պետքա յոլա գնանք :P

Քանի որ ճիշտ պատասխան չհնչեց ... , իսկ ես "մեռա ես բաժինը նայեով ամեն րոպե" հրապարակում եմ պատասխանը `
Hormisdas պապը 514 - 523 և նրա տղան Silverius 536 - 537.

Ձայնալար
23.04.2007, 16:27
Քանի որ ճիշտ պատասխան չհնչեց ... , իսկ ես "մեռա ես բաժինը նայեով ամեն րոպե" հրապարակում եմ պատասխանը `
Hormisdas պապը 514 - 523 և նրա տղան Silverius 536 - 537.

Բայց իմ պատասխաննել էր ճիշտ :oy :king

Ambrosine
24.04.2007, 14:05
Իսկ հարց?:think Ճիշտ կլինի, որ հարցը ROOT-ը տա, որովհետև ես էլ էի ձեր տված պատասխանը տվել, իսկ ճիշտ ոչ ոք չէր պատասխանել:

Root
25.04.2007, 09:17
Իսկ հարց?:think Ճիշտ կլինի, որ հարցը ROOT-ը տա, որովհետև ես էլ էի ձեր տված պատասխանը տվել, իսկ ճիշտ ոչ ոք չէր պատասխանել:

Հարց տալու իրավունքս զիջում եմ, ով ունի հետաքրքիր հարց թող տա:

Wisper
25.04.2007, 17:23
Ինչպես միշտ իմ հարցը վերաբերվում է համակարգիչներին :oy :
Բոլորիս քաջ հայտնի է Windows XP օպերացիոն համակարգը: Երբ այն նոր էր ստեղծվել, ապա ուներ լրիվ ուրիշ անվանում, բայց հետո Փոքրասոֆթի (Microsoft) մարկետոլոգները այն ավելի հնչեղ դարձնելու համար այն վերանվանեցին մեզ հայտնի անվամբ:
Հարց. ինչպիսի՞ն էր Windows XP օպերացիոն համակարգի նախնական անվանումը:

Խնդրում եմ բոլոր պրոֆեսիոնալներին շանս տալ պատասխանելու նաև մյուսներին...հեչ որ չլինի դուք կպատասխանեք :oy

Array
25.04.2007, 17:33
Թե հնչողության հետ ա կապված,կարող ա՞ Windows PX

Wisper
25.04.2007, 18:10
Թե հնչողության հետ ա կապված,կարող ա՞ Windows PX

Հուսով եմ կատակ էիր անում :D : Ժող պատասխանը շատ մոտա, դրա համար պետքա հիշել վերջերս դուրս եկած Windows Server 2003 օպերացիոն համակարգը...
նենց ասեցի, ոնցվոր բոլորտ էտ եք օգտագործում :D :oy

Բարեկամ
25.04.2007, 18:23
Սկզբում կոչվել ա Whistler, հետո դառել ա XP` EXPerience բառի հիման վրա:

Wisper
26.04.2007, 09:24
Սկզբում կոչվել ա Whistler, հետո դառել ա XP` EXPerience բառի հիման վրա:

Չէ սա ճիշտ պատասխանը չի :oy :
Whistler-ը Windows XP-ի կոդային անվանումն էր, որը կապ չուներ իր հասարակական անվանման հետ... :ok

Ձայնալար
26.04.2007, 09:45
Windows NT 5.1 ?

Root
26.04.2007, 09:45
Չէ սա ճիշտ պատասխանը չի :oy :
Whistler-ը Windows XP-ի կոդային անվանումն էր, որը կապ չուներ իր հասարակական անվանման հետ... :ok

Ինչքան ես գիտեմ Windows Xp-ն սկսվել է մշակվել դեռևս 1999 թվականին Windows Neptune անվանմամբ , որը հետագայում միաձուլվեց Windows Odissey ՝ Windows-ի մի լքված վերսիայի մշակման գաղափարների հետ և ստացավ Whistler կոդանունը, ապագայում այն վերանվանվեց Windows Xp:
Եվ ինչպես վերեևում արդեն նշվեց XP` EXPerience բառի հիման վրա:

Օպերացիոն համակարգը ըստ սկզբնական մշակման պետք է լիներ Windows 2000 Professional-ի Home Edition տարբերակը:

Wisper
26.04.2007, 14:06
Տակսսս :think ... շատ շեղվեցինք հա :D : Լավ ինձ թվումա, բոլորին էլ հետաքրքիր կլինի լսել ճիշտ պատասխանը: Root ջան շատ լավ տեղեկություններ տվեցիր, բայց ես ուզում եմ տալ սպառիչ պատասխան :oy :
Windows 2000-ը այդպես էլ չհարմարվեց տնային համակարգիչների վրա, այդ ժամանակ Փոքրասոֆթը (Microsoft) ևս մեկ անգամ համոզվեց, որ իր օպերացիոն համակարգերը պետք է բերվեն մի ընդհանուր հայտարարի և դրա հետ մեկտեղ էլ պետք է վերջ դրվի 16 բիտայնության մնացորդներին Վինդայի (Windows) միջուկում: 2000 թվականի կեսերին, մինչև Windows ME-ի դուրս գալը, արդեն պարզ էր, որ այդ օպերացիոն համակարգը պետք է խաչ քաշի Windows 9x-ի շարունակության վրա: Մարտի դաշտը, վերջին ԴՈՍ-յան ծրագրերի և հին Վինդաների տարբերակների դեպի անեղելություն գնալուց հետո, պետք է մնար լրիվ 32 բիտանոց համակարգերին՝ նոր պաշտպանված կառուցվածքով: Հենց այդպիսինը պետք է լիներ Windows 2000-ի իրավահաջորդը՝ օպերացիոն համակարգը՝ Whistler կոդանունով, որի առաջին տարբերակները արդեն հասանելի էին հասարակության լայն շերտերին 2000 թ.-ի վերջին: Սկզբնական շրջանում ստեղծողները պլանավորել էին նրան տալ Windows Net 1.0 անվանումը, որը պետք է ընդգծեր նոր օպերացիոն համակարգի ցանցային աշխատանքների ուղղվածությունը, ինչպես նաև իր ներքին կառուցվածքի լրիվ նոր լինելը: Բայց առողջ միտքը և շուկայագետների նկատողությունները հաղթանակեցին և արդեն 2001 թ.-ի ամռանը նորաթուխ Whistler-ը ստացավ նոր անվանում՝ Windows XP (որը experience բառի կռճատումն էր): Փոքրասոֆթի մասնագետները ճիշտ էին, XP կռճատումը մարդկանց շատ դուր եկավ և նույնիսկ այդ կռճատումով ձևավորեց իր պրոցեսորների անվանումը հայտնի AMD ընկերությունը: :ok
Ժող ես ճիշտն ասած նոր հասկացա, որ հարցը էրևի մի քիչ սխալ էի ձևակերպել... բայց դէ ինձ թվումա էսքանն էլ վատ չեր :D
Խնդրեմ, եթե հարց ունեք տվեք... :oy

Ambrosine
29.04.2007, 14:43
Հարց` ինչպես են կոչվում Հռոմի պապի (կամ կաթոլիկ եկեղեցու) դիվանագիտական ներկայացուցիչները?

Wisper
30.04.2007, 08:25
Я Пас :( : Հռոմի պապերից չկամ... :oy :D

Highordy
30.04.2007, 12:24
Հարց` ինչպես են կոչվում Հռոմի պապի (կամ կաթոլիկ եկեղեցու) դիվանագիտական ներկայացուցիչները?

Կամ Consul, կամ Legat
Կարծեմ՝ Legat

Root
30.04.2007, 16:36
Հարց` ինչպես են կոչվում Հռոմի պապի (կամ կաթոլիկ եկեղեցու) դիվանագիտական ներկայացուցիչները?

Nuntius լատիներեն լրաբեր բառից, իսկ ներկայացչությունները տարբեր երկրնեում ՝ Նունցիատուրաներ…
Ինչպես նաև գոյություն ունեն Վատիկանի դիվանագիտական տարբեր ռանգեր ՝ ինտերնունցի, վիզիատոր և դելեգատ…

Ambrosine
30.04.2007, 23:25
Nuntius լատիներեն լրաբեր բառից, իսկ ներկայացչությունները տարբեր երկրնեում ՝ Նունցիատուրաներ…
Ինչպես նաև գոյություն ունեն Վատիկանի դիվանագիտական տարբեր ռանգեր ՝ ինտերնունցի, վիզիատոր և դելեգատ…

Պատասխանդ բնականաբար ճիշտ է: իսկ քո հարցը?

Root
01.05.2007, 00:13
Պատասխանդ բնականաբար ճիշտ է: իսկ քո հարցը?

Ինչպես են անվանում այն "ֆոբիան", երբ մարդ վախենում է արտահայտել իր կարծիքը:

Սամվել
01.05.2007, 14:25
Ինչպես են անվանում այն "ֆոբիան", երբ մարդ վախենում է արտահայտել իր կարծիքը:

Կարծիքաֆոբիա :hands :hands :D :D :D :oy

Root
02.05.2007, 09:46
Կարծիքաֆոբիա :hands :hands :D :D :D :oy

Սխալոման :D

Root
04.05.2007, 20:21
Չկա պատասխան ՞ …

Root
08.05.2007, 08:56
Թեման չարգելակելու համար .... պատասխանը՝ "Դոկսոֆոբիա":

Ambrosine
09.05.2007, 21:59
Թեման չարգելակելու համար .... պատասխանը՝ "Դոկսոֆոբիա":

Բայց լավ տանջիր մեզ: իսկ հարց?

Root
10.05.2007, 09:14
Բայց լավ տանջիր մեզ: իսկ հարց?

Բեմը զիջում եմ Ձեզ :)

Ձայնալար
10.05.2007, 17:33
Բեմը զիջում եմ Ձեզ :)

Ում մահվան գուժը լսելով Հյուգոն գրեց. «Ողբում եմ մահացածին, ողջունում եմ անմահին» :

Ձայնալար
12.05.2007, 16:50
Ում մահվան գուժը լսելով Հյուգոն գրեց. «Ողբում եմ մահացածին, ողջունում եմ անմահին» :
Աչկիս շատ փախած հարց եմ տվել:think . թեման չսատկացնելու համար ասեմ պատասխպնը՝ Ժորժ Սանդ: Կարող եք ասել նրա իսկական անունը և առաջադրել ձեր հարցը:

Ambrosine
13.05.2007, 18:21
Աչկիս շատ փախած հարց եմ տվել:think . թեման չսատկացնելու համար ասեմ պատասխպնը՝ Ժորժ Սանդ: Կարող եք ասել նրա իսկական անունը և առաջադրել ձեր հարցը:

Իսկական անունը` Armandin Oror Luysi Dupen
Խելքը գլխին հարց չունեմ, զիջում եմ հարց ունեցողին

Մանոն
16.05.2007, 18:45
Ո՞ր բառերի հապավումից է ստացվել պիքսել-ը:

Wisper
16.05.2007, 19:36
Վայ :D : Մանոն ջան, ճիշտն ասած ես էի ուզում էս հարցը տալ... ;) :
Հա, ուրեմն ասեմ...
Pixel բառը առաջացել է Picture's Element բառերից...
Ընդհանրապես պիքսելը իրենից ներկայացնում է թվային պատկերի ամենափոքր միավորը... :)
Նիխտ հարց... Ես նույնպես զիջում եմ բոլոր հարց տվողներին... ;)

Մախլուտո
16.05.2007, 20:08
Ով էր մասնագիտությամբ Բուֆալո Բիլը ?

Ձայնալար
17.05.2007, 12:02
Ով էր մասնագիտությամբ Բուֆալո Բիլը ?

Ինչ-որ «Wild West»-ոտ կերպար ա կարծեմ:)
Ասենք կովբոյ կամ քաղաքացիական պատերազմի զինվոր :think

Մախլուտո
18.05.2007, 03:26
Ինչ-որ «Wild West»-ոտ կերպար ա կարծեմ:)
Ասենք կովբոյ կամ քաղաքացիական պատերազմի զինվոր :think

Wild WESTOT KERPAR@ արդեն շատ դիպուկ էր: Առաջին ոսկու հանքը ամերիկազում նայա հայտնաբերել եղել է գանձեր վորոնող և հրաշալի կովբոյ: Անգամ իր հոտի մեջ բիզոներ է ունեցել ու շատ վարժ ու հմտորեն տիրապետել ու կառավարել է այնուամենայնիվ իր 1000 ավոր գլխանոց հոտը:

ՄԻ խոսքով ճիշտա ցավդ տանեմ ասածդ ::hands
շարունակի հարց տուր

Ձայնալար
22.05.2007, 11:50
ՄԻ խոսքով ճիշտա ցավդ տանեմ ասածդ ::hands
շարունակի հարց տուր

Փաստորեն իմ հարցը այն փոքրաթիվ ջնջված գրառումների շարքում էր :D
Գրեմ ևս մեկ անգամ: Հարց՝
որտեղից է առաջացել գեղարդի վանքի այժմյան «Գեղարդ» անվանումը, և ինչպես էր այն կոչվում մինչ այդ:

Root
22.05.2007, 12:09
Փաստորեն իմ հարցը այն փոքրաթիվ ջնջված գրառումների շարքում էր :D
Գրեմ ևս մեկ անգամ: Հարց՝
որտեղից է առաջացել գեղարդի վանքի այժմյան «Գեղարդ» անվանումը, և ինչպես էր այն կոչվում մինչ այդ:

Քանի որ վանքը կերտվել է լեռա լանջին՝ այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։

Սակայն ժամանակի ընթացքում, 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։

Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։

Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացաւծ փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։

Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում1 խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։

Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան։ Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամու աչքից հեռու մի անկյուն։

Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասում էր. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։

Ձայնալար
22.05.2007, 13:09
Root ջան երևի չեմ զարմացնի, եթե ասեմ, որ պատասխանը միանգամայն ճիշտ է :hands
Դե մի հատ հարց հորինի :)

Root
22.05.2007, 13:11
Root ջան երևի չեմ զարմացնի, եթե ասեմ, որ պատասխանը միանգամայն ճիշտ է :hands
Դե մի հատ հարց հորինի :)

Չէ ժող ջան .. յա պաս.... ես որ հարց եմ տալիս տեման կանգնում ա , նորմալ հարց մտքովս չի անցնում սո փլիզ քնթինյու յորսելֆ..

Root
29.05.2007, 14:49
Չէ ժող ջան .. յա պաս.... ես որ հարց եմ տալիս տեման կանգնում ա , նորմալ հարց մտքովս չի անցնում սո փլիզ քնթինյու յորսելֆ..

ԺԺԺԺԺԺԺԺԺԺԺոոոողովուրդ

Հարց տվե'ք

John
29.05.2007, 15:00
ԺԺԺԺԺԺԺԺԺԺԺոոոողովուրդ

Հարց տվե'ք
Լավ, ես հարց կտամ… շատ հեշտա, բայց դե չեղածից լավա :)
Ո՞ր կենդանին է համարվում Անտառի թագավորը Չինաստանում

Cassiopeia
29.05.2007, 15:02
Լավ, ես հարց կտամ… շատ հեշտա, բայց դե չեղածից լավա :)
Ո՞ր կենդանին է համարվում Անտառի թագավորը Չինաստանում

Սպիտակ փիղ

Wisper
29.05.2007, 15:12
Վաայյյ էս ինչ լավ հարցա էէէ :D: Հա հեսա ասեմ՝ ԴՌԱԿՈՆԸ :P :D

John
29.05.2007, 15:13
երկու պատասխաններն էլ սխալ էին…

Breath of wind
29.05.2007, 15:26
կրոկոդիլ, կապիկ, վագր, սրանցից մեկը, կամ ել ոչ մեկը

Kita
29.05.2007, 15:27
երկու պատասխաններն էլ սխալ էին…
հուշում տուր

Guest
29.05.2007, 15:29
Պանդա:

John
29.05.2007, 16:08
«ես եմ»-ի ասածներից մեկնա :)

Root
29.05.2007, 16:11
Վագր ?

Darth Vader
29.05.2007, 16:11
«ես եմ»-ի ասածներից մեկնա :)

սպիտակ վագրը չի?

John
29.05.2007, 16:13
ճիշտ է՝ վագր :)

Ambrosine
30.05.2007, 23:08
իսկ հարց չեք տալիս?

Wisper
30.05.2007, 23:12
Լավ, եթե այդքան շատ եք ուզում, ապա ավանդականի նման «համակարգչային» հարց կտամ... :oy :hands:

Ո՞ր համակարգչային ֆիրմային էին անվանում «Կապույտ Հսկա»:

Հ.Գ. Եթե դժվար լինի պատասխանելը, ապա կարող եմ հավելյալ հուշումներ անել :):

Ambrosine
30.05.2007, 23:27

Միգուցե IMB?

Bergmann
30.05.2007, 23:33
Միգուցե IMB?

Թե IBM?

Ambrosine
31.05.2007, 15:55
Թե IBM?

Վաաաաաաաաաաաայ::oy Շնորհակալություն, որ ուղղել եք: Այ թե ինչ է նշանակում ամբողջ օրը մտածել ստուգարքների մասին: Բայց վերջը ճիշտ էր, թե ոչ?

Wisper
31.05.2007, 16:34
Այո :) Պատասխանը ճիշտ էր :):
Դէ էս ուղղակի հեշտ հարց էր, հենց դժվար հարց լինի՝ կտամ ;):

Ambrosine
01.06.2007, 14:54
Երբ է հիմնադրվել Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը? Եթե կարող եք, ասեք, թե ով դարձավ կազմակերպության առաջին նախագահ:

Bergmann
01.06.2007, 19:33
Նախագահը Հերցլը?

Ambrosine
02.06.2007, 01:15
Նախագահը Հերցլը?

Այո, նախագահը Թեոդոր Հերցլն էր/1860-1904/, որը ղեկավարել է սիոնիստական կազմակերպությունը մինչև մահ, իսկ հիմնադրման թիվը եթե չկարողանաք ասել, հոգ չէ, տվեք ձեր հարցը, ես էլ, տեսնելով, որ պատասխան չկա, կգրեմ պատասխանը:

Bergmann
02.06.2007, 14:25
հիմնադրման թիվը
1897թ. :B

Հարց.
Գերմանական պաշտպանական ամրությունների համակարգ, կառուցված 1936-1940թ. Գերմանիայի արևմուտքում Կլեվեից մինչև Բազել

Bergmann
05.06.2007, 15:19
Եթե հարցը շատ դժվար էր դուք հարց տվեք :think

Ann
05.06.2007, 22:37
Ո՞վ է "Պետությունը` դա ես եմ " թևավոր դարձաձ արտահայտության հեղինակը

Selene
05.06.2007, 23:07
Կարո՞ղ է Լյուդովիկոս 14-ն է:8

Root
06.06.2007, 11:37
Կարո՞ղ է Լյուդովիկոս 14-ն է:8

Կարողա չէ, հաստատ ... մենակ ինքը կարար տենց գոռոզ լիներ :)

Ann
06.06.2007, 22:29
Կարո՞ղ է Լյուդովիկոս 14-ն է:8

Այո, ճիշտ ես. հենց ինքն է,որ կա

Ann
07.06.2007, 22:25
Հարց տուր Selene

Selene
08.06.2007, 22:18
Կներեք, որ հարցս մի քիչ ուշացրեցի:oy

Քիմիապես չափազանց արագ ընթացող գործընթաց, որն ուղեկցվում է բացի ջերմությունից նաև սեղմված գազերի առաջացումով` ընդունակ կատարելու մեխանիկական, իսկ ավելի հաճախ, ավերիչ աշխատանք:
Ո՞ր շատ հայտնի պրոցեսի մասին է խոսքը:

Wisper
08.06.2007, 22:20
Աչքիս այրման պրոցեսն է...
Հ.Գ. Ներքին այրման շարժիչը հիշեցի՝ գազերով հանդերձ :D

Selene
08.06.2007, 22:22
Չէ:P

Selene
10.06.2007, 22:50
Ժողովուրդ ջան, հարցս այդքան էլ բարդ չէր;) Հատկապես ուշադրություն դարձրեք ավերիչ բառին:ok

Սամվել
10.06.2007, 23:10
Կներեք, որ հարցս մի քիչ ուշացրեցի:oy

Քիմիապես չափազանց արագ ընթացող գործընթաց, որն ուղեկցվում է բացի ջերմությունից նաև սեղմված գազերի առաջացումով` ընդունակ կատարելու մեխանիկական, իսկ ավելի հաճախ, ավերիչ աշխատանք:
Ո՞ր շատ հայտնի պրոցեսի մասին է խոսքը:

Պայթյուն

Selene
10.06.2007, 23:20
Պայթյուն

Ապրես:hands Այժմ քո հերթն է հարց տալու:)

Սամվել
10.06.2007, 23:24
լավ……:8……
մասնագիտականա :hands
Ինչո՞վ են իրարից տարբերվում կիսահաղորդիչները և դիելեկտրիկները էներգետիկ տեսանկյունից :D

Էնքան եմ քննության պարապել տարելա :D

Wisper
11.06.2007, 00:23
լավ……:8……
մասնագիտականա :hands
Ինչո՞վ են իրարից տարբերվում կիսահաղորդիչները և դիելեկտրիկները էներգետիկ տեսանկյունից :D

Էնքան եմ քննության պարապել տարելա :D

Տակսս.... :think: Աչքիս Ռադիոյում ես սովորում :D:

Դէ, տարբերվում են նրանով, որ կիսահաղորդիչները կարող են որոշակի պայմանների դեպքում՝ պետք եղած ժամանակ, դառնալ լիակատար հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ: Հենց այս է պատճառը, որ ներկա ժամանակների բարձր տեխնոլոգիաները հիմնված են հենց կիսահաղորդիչների վրա...
Հ.Գ. Քննությանս չեմ պարապել... :oy

Սամվել
11.06.2007, 12:28

Մոտ ես Բայց ես դրա մասին չէի հարցնում , էներգետիկ տեսանկյունից ինչ տարբերություն կա?:)

Հ.Գ. Կիբեռից եմ :)

Wisper
11.06.2007, 13:57
Մոտ ես Բայց ես դրա մասին չէի հարցնում , էներգետիկ տեսանկյունից ինչ տարբերություն կա?:)

Հ.Գ. Կիբեռից եմ :)

Նկատի ունե՞ս ներքին կառուցվածքային տարբերությունները... :8:

Սամվել
11.06.2007, 20:18
Նկատի ունե՞ս ներքին կառուցվածքային տարբերությունները... :8:

Չե էներգետիկ գոտիների տարբերությունները…:ok

Wisper
12.06.2007, 00:34
Չե էներգետիկ գոտիների տարբերությունները…:ok

ԷԷէէէէ, խիղճտ կտրվի՝ գնացիր կպար անցած մոռացված քիմիային... :B

Սամվել
12.06.2007, 14:32
ԷԷէէէէ, խիղճտ կտրվի՝ գնացիր կպար անցած մոռացված քիմիային... :B

Լավ ասում են բայց դու ես հաջորդ հարցը տալու դու ամենամոտն էիր…
Այն նյութերը որոնց արգելման գոտեւ լայնությունը մեծ է 3.5էվ ից համարվում են դիէլեկտրիկներ…
Իսկ այն նյութերը որոնցը փոքր է կիսահաղորդիչներ…
Հ.Գ. Հաղորդիչներում արգելման գոտի գոյություն չունի…
Ռադիոֆակում սենց բաներ չե՞ն անցնում…:think

Ambrosine
19.06.2007, 01:31
Իսկ հարց ինչու չեք գրում? Թեման իզուր կանգ է առել: Բացի այդ, խնդրում եմ գրեք ինտելլեկտուալ հարցեր և ոչ թե խիստ մասնագիտական, որ բոլորս էլ կարողանանք մասնակցել:)

John
19.06.2007, 21:05
Ինչպե՞ս են իրար ողջունում Սամոա կղզու բնակիչները:

Մանե
19.06.2007, 21:10
Ինչպե՞ս են իրար ողջունում Սամոա կղզու բնակիչները:
Էս Ընկեր Սանթրոսյանի ձեռի գործն ա,չէ՞:P:D

John
19.06.2007, 21:12
Էս Ընկեր Սանթրոսյանի ձեռի գործն ա,չէ՞:P:D
չէ, ինքը կապ չունի :) «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի գրքերից մեկում եմ հանդիպել էս հարցին…

Սամվել
19.06.2007, 21:52
Ինչպե՞ս են իրար ողջունում Սամոա կղզու բնակիչները:

Բայլուս Անուշ ախպեր :kiss :D

John
19.06.2007, 21:55
Դե էտի ընդեղի հայերն են իրար տենց ողջունում :D ես տեղաբնիկներին ի նկատի ունեմ ;)

Cassiopeia
22.06.2007, 15:05
Հովսեփ ջան, հարցիդ պատասխանն ուշանում է… միգուցե հուշում անես:
Ի դեպ, ողջույնի ձևերից մեկը (բայց չեմ հիշում թե որտեղ), իրար ձեռքի մեջ թքելն է, բացի այդ կա մեկ այլ վայր, որտեղ ձեռքսեղմումը վատ նշանակություն ունի: Միգուցե ա՞յդ նկատի ունես:

Angelina
22.06.2007, 15:12
Թեմայի հետ ի՞նչ կապ ունի::think

Shauri
22.06.2007, 15:18
Ինչպե՞ս են իրար ողջունում Սամոա կղզու բնակիչները:
Կարծեմ քթերն են քսում իրար :B

John
22.06.2007, 15:27
Հովսեփ ջան, հարցիդ պատասխանն ուշանում է… միգուցե հուշում անես:
Ի դեպ, ողջույնի ձևերից մեկը (բայց չեմ հիշում թե որտեղ), իրար ձեռքի մեջ թքելն է, բացի այդ կա մեկ այլ վայր, որտեղ ձեռքսեղմումը վատ նշանակություն ունի: Միգուցե ա՞յդ նկատի ունես:
Հուշում չարժի անել… ձեռքի մեջ թքելու կարգի բանա…

Թեմայի հետ ի՞նչ կապ ունի
ինչը՞ թեմայի հետ կապ չունի

Կարծեմ քթերն են քսում իրար
մոտիկ է, բայց ճիշտ չէ…

Cassiopeia
22.06.2007, 15:34
Հուշում չարժի անել… ձեռքի մեջ թքելու կարգի բանա…

Կարծեմ քթերն են քսում իրար մոտիկ է, բայց ճիշտ չէ…

Կարողա հայ տղաների նման իրար չլմփոցով 3 անգամ պաչում են:D

John
22.06.2007, 15:36
Կարողա հայ տղաների նման իրար չլմփոցով 3 անգամ պաչում են:D
չէ, քթերի պահով ավելի մոտիկ էր պատասխանը… եթե մինչև կիրակի օրը ճիշտ պատասխանը չհնչի՝ կասեմ, թե ոնց են ողջունվում :)

Սամվել
22.06.2007, 15:38
Կարողա հայ տղաների նման իրար չլմփոցով 3 անգամ պաչում են:D

Ճիշտա է ես համարյա ճիշտ էի գրել …
Բարև ԱՆՈՒՇ ախպեր :kiss:kiss:kiss…………:D

Fantazy
23.06.2007, 18:16
Հուշում չարժի անել… ձեռքի մեջ թքելու կարգի բանա…

չէ, քթերի պահով ավելի մոտիկ էր պատասխանը…

Կամ իրար քիթ են քաշում, կամ էլ, զզվելի բան եմ գրելու, բայց ինձ թվում ա որ ճիշտ պատասխանը սա է՝ խնչում են ձեռքի մեջ::[

Ես ինքս իմ գրածից ամաչեցի ու զզվեցի, կներեք, որ այսպիսի բաներ եմ գրել, բայց եթե ճիշտ ա հարցը դուք տվեք, ես հարց չունեմ:

Մանե
24.06.2007, 11:14
Կամ էլ թքում են իրար դեմքի:[

Smergh
25.06.2007, 15:36
Այն ո՞ր հեռուստաընկերության շնորհիվ է հիմարը հիմարին տեսնում հեռվից.

ա. Արմենիա
բ. ԱԼՄ

գ. Շանթ
դ. Շողակաթ

Ambrosine
27.06.2007, 00:16
Այն ո՞ր հեռուստաընկերության շնորհիվ է հիմարը հիմարին տեսնում հեռվից.

ա. Արմենիա
բ. ԱԼՄ

գ. Շանթ
դ. Շողակաթ

Էնքան դժվար հարց ա, գլուխ եմ ջարդում, բայց չեմ կարում ճիշտ պատասխանը գտնեմ:D: Չես հուշի?:D
Իսկ եթե լուրջ, ուրիշ հարց տվեք էլի, մենակ թե էսքան դժվար չլինի:D

Smergh
27.06.2007, 14:21
Էնքան դժվար հարց ա, գլուխ եմ ջարդում, բայց չեմ կարում ճիշտ պատասխանը գտնեմ:D: Չես հուշի?:D
Իսկ եթե լուրջ, ուրիշ հարց տվեք էլի, մենակ թե էսքան դժվար չլինի:D

Ես ակնկալում էի մեկ պատասխան, իսկ դուք ավելի սրամիտ գտնվեցիք , եթե չեք կողմնորոշվում` ուրեմն ըստ Ձեզ` չորս պատասխանն էլ ճիշտ են::hands

Ambrosine
28.06.2007, 13:51
Ես ակնկալում էի մեկ պատասխան, իսկ դուք ավելի սրամիտ գտնվեցիք , եթե չեք կողմնորոշվում` ուրեմն ըստ Ձեզ` չորս պատասխանն էլ ճիշտ են::hands

Դե Արմենիայով ֆուտբոլ են ցուցադրում, չեմ կարող ասել, որ հիմարություն ա, Շողակաթը Պրոֆֆուտբոլի ալիքն ա, որը արժանի է հարգանքի, իսկ Շանթով <<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>>-ն ա, մնաց...ԱԼՄ:angry:
Բայց դուք էլի հարց չտվեցիք: Գոնե մի հատ հեշտ հարց տվեք, որ թեման չկանգնի

Cassiopeia
28.06.2007, 13:57
Այս անգամ ես հարց տամ...
Ո՞ր աստվածուհին էր, որ Եզոպոսին խոսելու ունակություն տվեց:

BOBO
28.06.2007, 16:49
Իզիդա?

Cassiopeia
29.06.2007, 09:07
Իզիդա?

Նմանություն կա, բայց նա չէ, կամ էլ միգուցե դա նրա այլ անվանումն է:think

Root
29.06.2007, 22:56
Նմանություն կա, բայց նա չէ, կամ էլ միգուցե դա նրա այլ անվանումն է:think

Եզոպոսին խոսելու հնարավորություն տալիս է Իսիդան իր քրմի խնդրանքով , Իսիդան նաև հայտնի է հունական առասպելաբանության մեջ որպես Ցերերա:

Cassiopeia
30.06.2007, 09:09
Եզոպոսին խոսելու հնարավորություն տալիս է Իսիդան իր քրմի խնդրանքով , Իսիդան նաև հայտնի է հունական առասպելաբանության մեջ որպես Ցերերա:

Ես հենց հունական դիցաբանությամբ էի առաջնորդվել: :) հիմա չգիտեմ, հերթը BOBO-ինն է, թե Root-ինը…:think

Root
30.06.2007, 11:52
Root-ը հարց չունի: Շարունակեք:

BOBO
30.06.2007, 18:38
Հարց: Ո՞վ է հորինել խաչբառը:

Root
30.06.2007, 19:56
Արթուր Վինն(Վիննի) , Անգլիացի ժուռնալիստ, խմբագիր 1913 թվականին

BOBO
30.06.2007, 20:05
Արթուր Վինն(Վիննի) , Անգլիացի ժուռնալիստ, խմբագիր 1913 թվականին
Հըը::nea Պատասխանը սխալ է:

Root
30.06.2007, 20:10
Հըը::nea Պատասխանը սխալ է:

Եթե ի նկատի ունես հարավաֆրիկացի Վիկտոր Օռվիլին,որը բանտում գտնված ժամանակ է հորինել խաչբառը, ապա դա ոչ պաշտոնական չճշտված տվյալներ են ի տարբերություն վերևինի:

BOBO
30.06.2007, 20:15
Եթե ի նկատի ունես հարավաֆրիկացի Վիկտոր Օռվիլին
Ինքն էր որ կար::)

Cassiopeia
20.11.2007, 11:06
Ի՞նչ է Մայր Թերեզայի իսկական անունը, և ո՞վ է նա ընդհանրապես…

Cassiopeia
27.11.2007, 11:33
Լավ, մեկ հուշում.
Նա (կարծեմ) Լյուդովիկոս XV-ի դուստրն էր, ով հիասթափված իր հոր դաժանություններից, մտնում է մենաստան: Ի՞նչ էր նրա իսկական անունը:

Ձայնալար
30.12.2007, 00:38
Լավ, մեկ հուշում.
Նա (կարծեմ) Լյուդովիկոս XV-ի դուստրն էր, ով հիասթափված իր հոր դաժանություններից, մտնում է մենաստան: Ի՞նչ էր նրա իսկական անունը:

Վեռ, կարծես թե մի բան խառնում ես, Լյուդովիկոս XV-ը ապրել 18-րդ դարում, իսկ Մայր Թերեզան 20-րդ: Ամբողջ կյանքում զբաղվել է մարդկանց օգնելով, գթությամբ և բարեգործությամբ: Ի դեպ սպիտակի երկրաշարժից հետո այցելել է հայաստան: Եթե չեմ սխալվում նույնիսկ նոբելյան մրցանակի է արժանացել: Սակայն նրա աշխարհիկ անունը չգիտեմ, միգուցե ասես անցնենք առա՞ջ:;)

Adam
30.12.2007, 02:11
Կներեք, որ խառնվում եմ առանց սպասելու, բայց հարցս տամ:
«Ո՞ր կենդանու տեսակն է իրեն ճանաչում հայելու մեջ» :)

GevSky
30.12.2007, 02:15
Կներեք, որ խառնվում եմ առանց սպասելու, բայց հարցս տամ:
«Ո՞ր կենդանու տեսակն է իրեն ճանաչում հայելու մեջ» :)

Մարդը

BusinessMen
30.12.2007, 02:27
Լավ, մեկ հուշում.
Նա (կարծեմ) Լյուդովիկոս XV-ի դուստրն էր, ով հիասթափված իր հոր դաժանություններից, մտնում է մենաստան: Ի՞նչ էր նրա իսկական անունը:

ԱՆՆԱ՞

Cassiopeia
30.12.2007, 11:07
ԱՆՆԱ՞

Չէ :D չնայած տրամաբանությունը համարյա ճիշտ է, ֆրանսիական արքունիքում լիքը Աննաներ են եղել:)

Yellow Raven
30.12.2007, 11:46
Կներեք, որ խառնվում եմ առանց սպասելու, բայց հարցս տամ:
«Ո՞ր կենդանու տեսակն է իրեն ճանաչում հայելու մեջ» :)
Կապիկը

Adam
30.12.2007, 13:41
Կապիկը

Այո, բայց ոչ բոլոր կապիկները: Պետք է ասես տեսակը :)

Yellow Raven
03.01.2008, 18:45
Երևի շիմպանզեն,կամ էլ եթե շիմպանզեն չի ,ուրեմն օրանգուտանգ:

Armenie En Force
03.01.2008, 18:49
Գորիլան :P:P

Երկնային
03.01.2008, 19:00
Այո, բայց ոչ բոլոր կապիկները: Պետք է ասես տեսակը :)

մա՞րդը :D :D :D

Armenie En Force
03.01.2008, 19:03
մա՞րդը :D :D :D

Հասկացանք վոր մարդը կապիկից ա արաջացել չասեցինք որ կապիկա :D:D:D

Adam
03.01.2008, 20:40
Երևի շիմպանզեն,կամ էլ եթե շիմպանզեն չի ,ուրեմն օրանգուտանգ:

Այո, շիմպանզեն :)

«Դրանով մեր հայերը հպարտանում են ավելի շատ, բայց դրա հետ մեկտեղ ամռանը դրանից մենք վերջերս շատ քիչ ենք ուտում, քանի որ մերոնք այն ծախում են ուրիշ երկրներին» :) :P

Սամվել
03.01.2008, 20:46
Այո, շիմպանզեն :)

«Դրանով մեր հայերը հպարտանում են ավելի շատ, բայց դրա հետ մեկտեղ ամռանը դրանից մենք վերջերս շատ քիչ ենք ուտում, քանի որ մերոնք այն ծախում են ուրիշ երկրներին» :) :P

Ծիրաննա միանշանակ։
Հիմա հարցը...

Ավելացվել է 50 վայրկյան անց
ԼԱվ է հարց չունեմ դուք տվեք

Cassiopeia
03.01.2008, 22:36
Ծիրաննա միանշանակ։
Հիմա հարցը...

Ավելացվել է 50 վայրկյան անց
ԼԱվ է հարց չունեմ դուք տվեք

Հարցը տրված է…

Ի՞նչ է Մայր Թերեզայի իսկական անունը, և ո՞վ է նա ընդհանրապես…

Safaryan
09.01.2008, 10:41
Ի՞նչ է Մայր Թերեզայի իսկական անունը, և ո՞վ է նա ընդհանրապես…

Մայր Թերեզա` Ագնեսա Գոնջա Բոյաջիու: Հայտնի է իր բարեգործական գործունեությամբ:

Հարց: Կալիֆոռնիայի բնակիչները հաճախ են ենթարկվում փոթորիկների և ջրհեղեղների, որոնք առաջանում են բարդ կլիմայական գործոնների ազդեցությամբ: Որոշ, ոչ այնքան էլ կիրթ քաղաքացիներ, այդ ամենի մեջ մեղադրում են իրականում գոյություն ունեցող մի ծերունու, որի անունը գտել են հեռախոսահամարների տեղեկատուի մեջ: Ի՞նչ անվամբ է նա այնտեղ գրանցված::B

Adam
09.01.2008, 13:16

BENLADEN? :D

Safaryan
11.01.2008, 13:01

Պատասխանը կապված է կլիմայական շատ հայտնի երևույթի հետ::B

Լեո
11.01.2008, 13:11
Հարց: Կալիֆոռնիայի բնակիչները հաճախ են ենթարկվում փոթորիկների և ջրհեղեղների, որոնք առաջանում են բարդ կլիմայական գործոնների ազդեցությամբ: Որոշ, ոչ այնքան էլ կիրթ քաղաքացիներ, այդ ամենի մեջ մեղադրում են իրականում գոյություն ունեցող մի ծերունու, որի անունը գտել են հեռախոսահամարների տեղեկատուի մեջ: Ի՞նչ անվամբ է նա այնտեղ գրանցված::B

Ցունամի՞

Safaryan
11.01.2008, 13:24
Ցունամի՞
Մի քիչ էլ մտածեք...:B

Yellow Raven
11.01.2008, 16:22
Ընդեղ աղետներին կանացի անուններով են անվանում,հետևաբար երևի կնոջ անուն ունի այդ ծերունին,օրինակ ենթադրենք Վիկտորիա:

Vishapakah
11.01.2008, 17:56
Հարց: Կալիֆոռնիայի բնակիչները հաճախ են ենթարկվում փոթորիկների և ջրհեղեղների, որոնք առաջանում են բարդ կլիմայական գործոնների ազդեցությամբ: Որոշ, ոչ այնքան էլ կիրթ քաղաքացիներ, այդ ամենի մեջ մեղադրում են իրականում գոյություն ունեցող մի ծերունու, որի անունը գտել են հեռախոսահամարների տեղեկատուի մեջ: Ի՞նչ անվամբ է նա այնտեղ գրանցված::B

Հավանաբար Տորնադո::think

Safaryan
11.01.2008, 18:05
Ընդեղ աղետներին կանացի անուններով են անվանում,հետևաբար երևի կնոջ անուն ունի այդ ծերունին,օրինակ ենթադրենք Վիկտորիա:

Աղետը չէ, աղետի պատճառի անունն է պետք ասել, որը և համընկնում է ծերունու գրանցված անվան հետ::)

Ձայնալար
12.01.2008, 22:25
Թայֆու՞ն :8

Safaryan
14.01.2008, 13:12
Թայֆու՞ն :8

Ոչ թայֆուն, ոչ տոռնադո, ոչ ցունամի և ոչ էլ նմանատիպ աղետի անվանում է, այլ կլիմայական գործոնի:

Լեո
14.01.2008, 14:09
Սֆօ ջան, լավ կլինի դու ինքդ էլ պատասխանես քո հարցին ու նոր հարց առաջարկես: Ինչպես տեսնում ես, խաղը կանգնել է:

Safaryan
14.01.2008, 14:36
Սֆօ ջան, լավ կլինի դու ինքդ էլ պատասխանես քո հարցին ու նոր հարց առաջարկես: Ինչպես տեսնում ես, խաղը կանգնել է:

Իհարկե

Սամվել
14.01.2008, 14:39
Իհարկե

Ցիկլոն :ok:D

Safaryan
14.01.2008, 14:40
Հարց: Կալիֆոռնիայի բնակիչները հաճախ են ենթարկվում փոթորիկների և ջրհեղեղների, որոնք առաջանում են բարդ կլիմայական գործոնների ազդեցությամբ: Որոշ, ոչ այնքան էլ կիրթ քաղաքացիներ, այդ ամենի մեջ մեղադրում են իրականում գոյություն ունեցող մի ծերունու, որի անունը գտել են հեռախոսահամարների տեղեկատուի մեջ: Ի՞նչ անվամբ է նա այնտեղ գրանցված::B

Ծերունին տեղեկատուի մեջ գրանցված էր Էլ Նինյո անվամբ: Ինչպես հայտնի է Էլ-Նինյոն շատ հզոր կլիմայական գործոն է, որի պատճառով Կալիֆոռնիայում ջրհեղեղներ, փոթորիկներ են առաջանում::B

Ավելացվել է 9 րոպե անց
ՀԱՐՑ: Ճապոնական ժողովրդական ասացվածքն ասում է. «Ծույլը դրանից ծանր բան երբեք չի բարձրացրել»: Ի՞նչ:B

Լեո
14.01.2008, 14:58
Էլ-Նինյո

Ուղեղիս որոնման համակարգը նման ինֆորմացիա չի կարողանում գտնել ուղեղիս տվյալների բազայում:think
Դա էլ իմացա, հեսա Save անեմ:D

Safaryan
15.01.2008, 10:52
Քարտեզի վրա այդ պետությունը անմիջապես չի երևում, բայց նրա գաղութը ընդգրկում է աշխարհի ամենամեծ կղզին: Ո՞ր պետության մասին է խոսքը::B

Ձայնալար
15.01.2008, 11:00
Քարտեզի վրա այդ պետությունը անմիջապես չի երևում, բայց նրա գաղութը ընդգրկում է աշխարհի ամենամեծ կղզին: Ո՞ր պետության մասին է խոսքը::B

Դանիա

Safaryan
15.01.2008, 11:51
Դանիա

Սպասում ենք հարցի Ձեր կողմից:

Ավելացվել է 56 վայրկյան անց

ՀԱՐՑ: Ճապոնական ժողովրդական ասացվածքն ասում է. «Ծույլը դրանից ծանր բան երբեք չի բարձրացրել»: Ի՞նչ:B

Չմոռանաք նաև սրա մասին:

Սամվել
15.01.2008, 13:19
ՀԱՐՑ: Ճապոնական ժողովրդական ասացվածքն ասում է. «Ծույլը դրանից ծանր բան երբեք չի բարձրացրել»: Ի՞նչ

Սեփական մարմինը :8

Safaryan
31.01.2008, 15:43
Սեփական մարմինը :8

Ոչ, բայց լավ էր:)
Մտածեք, ի՞նչը կարող էին ասել ճապոնացիները: /Ինչպես նաև չինացիները/:B

Cassiopeia
31.01.2008, 16:09
Բրինձ:o, բայց բրինձը չինացիներինը չի՞:think

Արշակ
31.01.2008, 16:21
ՀԱՐՑ: Ճապոնական ժողովրդական ասացվածքն ասում է. «Ծույլը դրանից ծանր բան երբեք չի բարձրացրել»: Ի՞նչ:B
Բրինձ ուտելու փայտիկները։ Անունը չեմ հիշում։

Adam
31.01.2008, 20:37
«Ասացեք այն լոտոյի անունը, որը մի քանի տարի առաջ վարում էր Աշոտ Ղազարյանը» :)

Գալաթեա
31.01.2008, 20:39
«Ասացեք այն լոտոյի անունը, որը մի քանի տարի առաջ վարում էր Աշոտ Ղազարյանը» :)

Ուրախ Լոտո

Adam
31.01.2008, 20:57
Ուրախ Լոտո

Ոչ, Ուրախ լոտոն վարում էր Լևոն Հարությունյանը (ՅՈ-ՅՈ): :)

Հարցս մնում է ուժի մեջ :)

Սերխիո
31.01.2008, 22:55
«Ասացեք այն լոտոյի անունը, որը մի քանի տարի առաջ վարում էր Աշոտ Ղազարյանը» :)

Շանս ?:think

Safaryan
01.02.2008, 10:11
ՀԱՐՑ: Ճապոնական ժողովրդական ասացվածքն ասում է. «Ծույլը դրանից ծանր բան երբեք չի բարձրացրել»: Ի՞նչ

Բրինձ ուտելու փայտիկները։ Անունը չեմ հիշում։

Այո, փայտիկները, դրանց անվանում են խասի /հասի/: Օգտագործում են ոչ միայն բրինձ ուտելու, այլ ընդհանրապես ուտելու համար:

Adam
01.02.2008, 15:44
Շանս ?:think

Շանսը վարում էր Հարություն Մովսիսյանը ;)

Պատասխանը «Հայի բախտ» :P

Safaryan
01.02.2008, 16:14
В 1917 году Эль Джонс сделала изобретение, после чего мир стал чуточку тише
1917թ-ին Էլ Ջոնսը /կին է/ մի հայտնագործություն կատարեց, որից աշխարհը ավելի լուռ դարձավ: Ի՞նչ է հայտնագործել այդ կինը::B

Ariadna
01.02.2008, 16:19
В 1917 году Эль Джонс сделала изобретение, после чего мир стал чуточку тише
1917թ-ին Էլ Ջոնսը /կին է/ մի հայտնագործություն կատարեց, որից աշխարհը ավելի լուռ դարձավ: Ի՞նչ է հայտնագործել այդ կինը::B

Կներեք, հայերեն էդ բառը չեմ մտաբերում, глушитель :)

ChildOfTheSky
01.02.2008, 16:20
երևի ավտոմեքենայի խլացուցիչի մասին է խոսքը

Safaryan
04.02.2008, 09:57
Կներեք, հայերեն էդ բառը չեմ մտաբերում, глушитель :)

Հարց Ձեր կողմից: Պատասխանը ճիշտ է::)

Safaryan
04.02.2008, 14:53
Հարց չկա, ես եմ տալիս:
Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:

Monk
04.02.2008, 15:00
Հարց չկա, ես եմ տալիս:
Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:
Ազգանունը` կարծեմ Սքոտ , բայց անունը հիմա չեմ հիշում:

Safaryan
04.02.2008, 15:09
Ազգանունը` կարծեմ Սքոտ , բայց անունը հիմա չեմ հիշում:

Ռոբերտ Սքոտն էլ է հասել հարավային բևեռ, բայց երկրորդը, 1912թ. հունվարին, իսկ առաջինը 1911թ. դեկտեմբերին հասել էր .........

Monk
04.02.2008, 15:20
Ռոբերտ Սքոտն էլ է հասել հարավային բևեռ, բայց երկրորդը, 1912թ. հունվարին, իսկ առաջինը 1911թ. դեկտեմբերին հասել էր .........
Վայ, խայտառակ եղանք:oy Ախր ծերանալն էլ մի բան չի, էլի :(
Ամունդսենն էր առաջինը: Բայց այ անունը էլի մի քիչ կասկածում եմ. կամ Ռաուլ էր, կամ էլ Ռուալ: Երևի Ռուալ: :think

Safaryan
04.02.2008, 15:34
Վայ, խայտառակ եղանք:oy Ախր ծերանալն էլ մի բան չի, էլի :(
Ամունդսենն էր առաջինը: Բայց այ անունը էլի մի քիչ կասկածում եմ. կամ Ռաուլ էր, կամ էլ Ռուալ: Երևի Ռուալ: :think

Ճիշտ է Ռուալ Ամունդսեն, հասել է հարավային բևեռ 1911թ, դեկտեմբերի 14-ին:
Եթե հարց ունեք գրեք, եթե ոչ, ես կտամ:
Հ.Գ. Հաստատ խայտառակ չեղաք:)

Monk
04.02.2008, 15:39
Ճիշտ է Ռուալ Ամունդսեն, հասել է հարավային բևեռ 1911թ, դեկտեմբերի 14-ին:
Եթե հարց ունեք գրեք, եթե ոչ, ես կտամ:
Հ.Գ. Հաստատ խայտառակ չեղաք:)
Ջան, փաստորեն դեռ շատ չեմ ծերացել :yahoo
Չէ, չէ, հարց չեմ ուզում տալ, Դուք տվեք :)

Safaryan
04.02.2008, 15:48
Անգլիացի ճանապարհորդ, որը հայտնագործել է Հավայան, ինչպես նաև էլի շատ կղզիներ: Առաջինն է շրջանցել Նոր Զելանդիան: Նրա 3-րդ դեպի Հավայան կղզիներ ճանապարհորդության ժամանակ աբորիգենների կողմից նա և նրա նավի ամբողջ անձնակազմը ենթարկվում է հարձակման: Երկար բանակցություններից հետո անգլիացիներին հաջողվում է աբորիգեններից ստանալ նրա մարմնի մանցորդներից՝ գանգամաշկը, ազդրային ոսկորը, դաստակը ու էլի մի քանի ոսկոր: Ու՞մ մասին է խոսքը
/Ոնց-որ մի քիչ դաժան ստացվեց:(/

ChildOfTheSky
04.02.2008, 16:38
Ջեյմս Կուկ , անունը կարողա սխալա

Safaryan
05.02.2008, 09:45
Ջեյմս Կուկ , անունը կարողա սխալա

Իհարկե Ջեյմս Կուկ: Հարց ունե՞ք::)

Safaryan
05.02.2008, 13:18
ՀԱՐՑ: Ակացիա, կենգուրու, ջայլամ:Ի՞նչն է սրանց միավորում::)

Նավաստի
05.02.2008, 13:54
Միգուցե՞ Ավստրալիա մայրցամաքը:

Safaryan
05.02.2008, 13:57
Միգուցե՞ Ավստրալիա մայրցամաքը:
Կարելի է համարել ճիշտ պատասխան, քանի որ հարցս վերաբերվում էր Ավստրալիայի գերբին:

Safaryan
06.02.2008, 10:24
Կարող եք ասել, ո՞վ է նվաճել հյուսիսային բևեռը առաջին անգամ::)

Guest
06.02.2008, 10:42
Կարող եք ասել, ո՞վ է նվաճել հյուսիսային բևեռը առաջին անգամ::)

Պերի էր, ինչ էր… լավ չեմ հիշեւմ…

Cassiopeia
06.02.2008, 10:57
Կարող եք ասել, ո՞վ է նվաճել հյուսիսային բևեռը առաջին անգամ::)

Ամունդսեն

Safaryan
06.02.2008, 11:48
Ամունդսեն
Ամունդսենի հարցը արդեն եղել է

Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:

Ամունդսենն էր առաջինը:

Նավաստի
06.02.2008, 12:25
Դե որ էդպես է:

Ի՞նչ էր հայտնի Նորվեգացի ճամապարհորդ Ռուալ Ամունդսենի նավի անունը:

Safaryan
06.02.2008, 12:39
Դե որ էդպես է:

Ի՞նչ էր հայտնի Նորվեգացի ճամապարհորդ Ռուալ Ամունդսենի նավի անունը:

Ո՞ր նավի: Նա ուներ Յոա /Gjoa/ նավը, ճանապարհորդել է նաև Նանսենի նավով, որը կոչվում էր Ֆրամ: Ֆրամից հետո կառուցում է նոր նավ՝ Մոդ, քանի որ Ֆրամը իրեն չէր արդարացնում::)

Ավելացվել է 8 րոպե անց

Կարող եք ասել, ո՞վ է նվաճել հյուսիսային բևեռը առաջին անգամ::)

Պերի էր, ինչ էր… լավ չեմ հիշեւմ…
Ինչ չէր, Ով էր: Պիրին էր:
Վիճաբանություն կար Կուկի և Պիրիի միջև, Պիրին նույնիսկ դատի էր տվել Կուկին, բայց մահացավ դատից շուտ: Կուկը հայտարարել էր թե ինքն է առաջինը հասել հյուսիսային բևեռ, և այն ժամանակ Կուկի հեղինակությունը այնքան մեծ էր, որ ոչ ոք չէր համարձակվում նրան հակաճառվել:
Բայց իրականում էր Ռոբերտ Պիրին էր հասել հյուսիսային բևեռ::)

Հ.Գ. Ֆրեդերիկ Կուկը, այլ ոչ թե Ջեյմս Կուկը

Նավաստի
06.02.2008, 13:07
Ո՞ր նավի: Նա ուներ Յոա /Gjoa/ նավը, ճանապարհորդել է նաև Նանսենի նավով, որը կոչվում էր Ֆրամ: Ֆրամից հետո կառուցում է նոր նավ՝ Մոդ, քանի որ Ֆրամը իրեն չէր արդարացնում::)
Լիարժեք պատասխան:

Ավելացվել է 5 րոպե անց
Հարց.

Խաղաղ օվկիանոսյան ավազանի, ո՞ր կղզին է կոչվում այդպես իր հայտնաբերման օրվա առթիվ:

Safaryan
06.02.2008, 13:12
Ո՞վ է առաջինը հասել Հնդկաստան::)

Նավաստի
06.02.2008, 13:17
Ո՞վ է առաջինը հասել Հնդկաստան::)

Վասկո Դա Գամման: Եթե չեմ սխալվում 1415 թվականին

Safaryan
06.02.2008, 13:21
Խաղաղ օվկիանոսյան ավազանի, ո՞ր կղզին է կոչվում այդպես իր հայտնաբերման օրվա առթիվ:

Կարողա՞ Զատկի կղզին:

Վասկո դե Գաման ճիշտ պատասխան է:

Նավաստի
06.02.2008, 13:23
Կարողա՞ Զատկի կղզին:

Վասկո դե Գաման ճիշտ պատասխան է:

Այո: Զատկի կղզին է:

Safaryan
06.02.2008, 13:35
Դխաուլագիրի լեռը իր բարձրությամբ 7-րդն է աշխարհում: Թարգմանաբար ի՞նչ է այն նշանակում::)

Ավելացվել է 11 րոպե անց

Վասկո Դա Գամման: Եթե չեմ սխալվում 1415 թվականին

1415 թվականին ինքը դեռ չէր էլ ծնվել /1469-1524/, իսկ Հնդկաստան հասել է 1498թվականին:

Safaryan
06.02.2008, 14:52
Դխաուլագիրի լեռը իր բարձրությամբ 7-րդն է աշխարհում: Թարգմանաբար ի՞նչ է այն նշանակում::)

Գրում եմ պատասխանը, ինձ թվաց թե բարդ հարց եմ գրել: Սպիտակ լեռ:
Հարց ունե՞ք::B

ChildOfTheSky
06.02.2008, 16:20
Ո՞վ է եղել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահը :
Որ պատասխանեք , շատ չհպարտանաք , հեշտ հարց ա :P

Գալաթեա
06.02.2008, 16:30
Ո՞վ է եղել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահը :
Որ պատասխանեք , շատ չհպարտանաք , հեշտ հարց ա :P

Վիկտոր Համբարձումյան

ChildOfTheSky
06.02.2008, 16:35
Վիկտոր Համբարձումյան
չէ , ինքը չի էղել

Ձայնալար
06.02.2008, 16:36
Վիկտոր Համբարձումյան

Թե՞ Օրբելի :think

ChildOfTheSky
06.02.2008, 16:40
Թե՞ Օրբելի
Ճիշտ ա , Հովսեփ Օրբելի , հիմա քո հերթն ա

Ձայնալար
06.02.2008, 17:01
Ճիշտ ա , Հովսեփ Օրբելի , հիմա քո հերթն ա

Ափսոս, որ չես թողում հպարտանամ :( :D

Ո՞վ է հանրահայտ "Strangers in the night" երգի երաժշտության հեղինակը:

ChildOfTheSky
06.02.2008, 17:32
Ո՞վ է հանրահայտ "Strangers in the night" երգի երաժշտության հեղինակը:

Սինատրա՞

Ձայնալար
06.02.2008, 17:42
Սինատրա՞

Այդքան հեշտ հարց չէի տա ;)
Չէ, Ֆրենկ Սինատրան կատարողն է և միգուցե խոսքերի հեղինակը:

Safaryan
08.02.2008, 15:37
Ո՞վ է հանրահայտ "Strangers in the night" երգի երաժշտության հեղինակը:
Ոնց որ պատասխան չկա, գուցե՞ գրեք::)

ՀԱՐՑ: Ի՞նչ գույն ունի սև թթի օղին::B

Ariadna
08.02.2008, 15:55
Ո՞վ է հանրահայտ "Strangers in the night" երգի երաժշտության հեղինակը:

Երգի հեղինակը Ավո Ուվեզյանն է։ Հայտնի է նաև իր սիգարների արտադրությամբ։ Ծնվել 1926թ., Բեյրությում, երաժիշտների ընտանիքում։Էստեղ կարող եք մանրամասն կարդալ նրա մասին, ուզում էի թարգմանել, բայց գործ տվեցին, այնպես որ, ներող եղեք http://www.retailtobacconists.com/avo_bio.htm

Հ.Գ. Մոռացա ասեմ, հարցը մնում է Սֆօ–ի տված հարցը ։)

Safaryan
11.02.2008, 12:31
Հ.Գ. Մոռացա ասեմ, հարցը մնում է Սֆօ–ի տված հարցը ։)
Էս ոչ մեկը չգիտի ի՞նչ գույն ունի սև թթի օղին:;)

BOBO
11.02.2008, 12:45
Էս ոչ մեկը չգիտի ի՞նչ գույն ունի սև թթի օղին:;)
Որ ասեմ սև, կհավատաս?:D

Safaryan
11.02.2008, 14:50
Որ ասեմ սև, կհավատաս?:D

Դե ուրեմն ասեք, ինչո՞վ է պայմանավորված օղու գույնը::)

BOBO
11.02.2008, 16:03
Դե ուրեմն ասեք, ինչո՞վ է պայմանավորված օղու գույնը::)
Սպիրտի գույնով:))

Safaryan
12.02.2008, 12:21
Սպիրտի գույնով:))
Այսի՞նքն: Ոչ՛::B

Նավաստի
12.02.2008, 13:41
Իսկ ինձ թվում է, որ օղու գույնը կախված է այն հեղուկի գույնից, որը սպիրիտի հետ բացվում է:

Նու տվյալ դեպքում, եթե խոսքը գնում ք թթի օղու մասին, ապա դա հավանաբար թթի Настойка - ի(հայերեն. Թուրմ, Մզալուծվացք) գույնն է:

Safaryan
12.02.2008, 13:52

Թթի օղի ստանալու համար թութը /կամ Ձեր պատկերացմամբ թթի թուրմը/ սպիրտի հետ չեն խառնում::B
Հ.Գ. Թթի թուրմ չի լինում::)

Taurus
14.02.2008, 00:30
Դե ուրեմն ասեք, ինչո՞վ է պայմանավորված օղու գույնը::)

Երևի եթերայուղերի քանակությունից

Safaryan
14.02.2008, 12:52
Երևի եթերայուղերի քանակությունից

Չէ, չեղավ: Ի՞նչ եթերայուղ:
Հարցս նորից եմ տալիս: Ինչո՞վ է պայմանավորված թթի օղու գույնը /չնայած երևի մնացածին էլ է վերաբերվում/: :)

Taurus
14.02.2008, 14:15
Բայց թթի ողու գույն ասելով ինքչ եք հասկանում, բոլորն էլ անգույն են, մի քիչ խամրած, մի քիչ պարզ