PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարված թիկունքից...



Ծով
26.09.2007, 23:37
Երբևէ զգացել ե՞ք դրա ծանրությունը...
Ինձ համար հատկապես ծանր էր, երբ հարվածողը նույն պահին կարողանում էր նայել աչքերիս մեջ...:o
Ի պատասխան մտածում էի՝ չարժե նրա « արյունոտ» ջրերը ընկնել, հետո էլ, բայց որ ի՞նչ...բա մի հատ սրան դաս չտա՞մ...
Իմ դաս տալու ձևը միշտ լուռ հեռանալն ա եղել, բայց մի անգամ ամեն ինչ ասացի, նոր գնացի…:B
Ինձ թիկունքից հարվածել են իգական /մի երկուսին եմ հիշում անունով/ սեռի ներկայացուցիչներ միայն... դրա համար էլ ողջ-առողջ եմ:D
Ուրեմն էդ առաջ...հիմա փորձում են, չի ստացվում...մինչև թափ են վերցնում, զգում եմ, շրջվում եմ...կամ հարազատ ինչ-որ մեկն արդեն մեջքիս կանգնած ա լինում ու մինչ կշրջվեմ, ինքը հարվածողի դեմն առնում ա...<------/սա կոչվում է պաշտպանել, չնայած, որ ես ինձ հերիք եմ, ինչպես հաճախ կարծում եմ, բայց մենք մեկ-մեկ անպաշտպան ենք այն պարզ պատճառով, որ մենք մեզ հերիք չենք/...
Հ.Գ. հետո գուցե մի կոնկրետ դեպք պատմեմ, միասին ծիծաղենք:D, իսկ այժմ փորձե՛ք դուք...
Ինչ-որ կհուշի Ձեզ թեմայի անունը...
էլ մի, մեջդ մի՛ պահի:P

Apsara
27.09.2007, 12:36
Ինչպես և քեզ մոտ Ալիզե ջան, հիմա ինձ էլ թիկունքից հարվածել չեն կարող, քանզի կա թե "թիկնապահ" թե ինքնապաշտպանություն:

Բայց առաջ…
ամեն ինչ սկսվեց երբ անցա աշխատանքի, դեռ ուսանող էի ու երբեք չէի աշխատել, ու չգիտեի թե աշխատանքային կոլեկտիվում, կազմված բացառապես կանանցից, ինչ քաղաքականություն է պետք վարել, ինչ ուշադիր է պետք լինել ամեն ասածդ բառի խմածդ թեյի և օգտագործած բաժակի նկատմամբ:D

Բարեբախտբար ունեի հասկացող տնօրեն, քանզի այդ կանանց, նրանք 2ն էին, հարվածը իրենց հակահարված տվեց կրկնակի թափ առած, նրանց ուղղակի վռնդեցին աշխատանքից:

Քեզ պես էլ ես ուղղակի արհամարհելով եմ պատժում, այսինքն չեմ պատժում, այսպես թե այնպես մարդ ստանում է այն ինչի արժանի է, իրենք էլ կստանան իրենցը:)

Մանոն
27.09.2007, 15:14
Երբևէ զգացել ե՞ք դրա ծանրությունը...
...
Ուրեմն էդ առաջ...հիմա փորձում են, չի ստացվում...մինչև թափ են վերցնում, զգում եմ, շրջվում եմ...կամ հարազատ ինչ-որ մեկն արդեն մեջքիս կանգնած ա լինում ու մինչ կշրջվեմ, ինքը հարվածողի դեմն առնում ա...
Կարծում եմ, ամենքն էլ այդ ծանրությունը զգացած կլինեն, ու ես էլ բացառություն չեմ: Առաջ ամեն մի այդպիսի հարվածից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Ինքս միշտ նվիրված ու ազնիվ լինելով՝ իրոք չէի հասկանում դիմանցինիս արարքի իմաստը: Բայց կյանքը մի դպրոց է, որը բացի կրթելը նաև դաստիարակում է մեզ: Հետո ես հասկացա, որ այդ հարվածներից թիկունքը միայն ամրանում է, ու ինքդ այնքան իմաստնանում ես, որ կանխազգալով՝թույլ էլ չես տալիս քեզ այլևս հարվածեն:
...Իսկ գիտես... հարազատ այդ ինչ-որ մեկերը, միշտ էլ կանգնած լինում են մեր թիկունքում, բայց շատ ժամանակ մենք նրանց չենք էլ նկատում: :love

StrangeLittleGirl
27.09.2007, 17:59
Ես երևի համեմատաբար քիչ եմ նման հարվածներ ստացել: Կարծում եմ՝ դա նրանից է, որ հիմնականում ժամանակին եմ նկատում դիմացինի անբնական պահվածքը ու կարողանում եմ դիմացից ավելի ուժեղ հարված տալ կամ էլ, արդեն պատրաստ լինելով ամեն ինչի, ծիծաղում եմ նրա վրա:
Իսկ իմ կողքին միշտ միայն Մեկն է կանգնած լինում, պաշտպանում բոլոր հարվածներից: Դա Աստված է: Մնացածները չգիտեն, չեն կարող ու չեն էլ նկատում շատ բաներ: Շատ տխուր բան է նրանց վրա հենվելը: Ես չեմ ասում, թե քիչ են սիրում կամ անտարբեր են: Պարզապես որպես կողքից նայողներ կամ նույնիսկ չնայողներ (որովհետև հաճախ «գլխիդ սարքողի» հետ գտնվում ես այնպիսի միջավայրում, որտեղ հարազատ մարդիկ ուղղակի չկան) նրանք չեն կարող լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում:
Եվ ես վստահում եմ միայն Աստծուն, գիտեմ, որ Նա ինձնից շատ բան է տեսնում ու ժամանակին զգուշացնում: Իմ հուսալի պահապանն է, միշտ կողքիս է անգամ այն ժամանակ, երբ ես եմ փորձում փախչել:

Ծով
27.09.2007, 22:33
այդ հարվածներից թիկունքը միայն ամրանում է
:love ըհըն:)
/Մենք բոլորս կարող ենք լինել այս Մեկը, Մեկերից մեկը, բոլոր Մեկերը միանգամից/
Մեզանից յուրաքնչյուրը պաշտպանվելու ու պաշտպանելու համար պիտի կարողանա հավատալ:
Մեկն անվերապահորեն հավատում է միայն իրեն /իսկ դուք մի' էլ փորձեք նրան ստիպել նայել Ձեր աչքերին ու խոստովանել, որ այդ հավատքը իրենն է, բայց ինքը չէ/...զգում է
Մեկը հավատում է միայն իրեն հարազատ <<թիկնապահներին>> ու , այո , երբեմն չի էլ նկատում նրանց...զգում է
Մեկն էլ ասում է, որ ինքը հավատում է Աստծուն ու պաշտպանված է նրա կողմից...առաջին երկուսից, սակայն, չի հետևում, որ վերջիններիս Աստված չի պաշտպանում...
Հարվածները, որ մենք կրում ենք կյանքում իրականում կարող ենք կանխել, բայց չեմ կարծում, թե Աստված ընտրում է ում օգնել դրանում, ում` ոչ...
Աստծո միակ պաշտպանությունը ըստ իս այն հոգևոր ուժի մեջ է, որ դնում է քո մեջ...
Մեկին արդեն բնությունն է /որ կարող է լինել քեզ շրջապատող ամեն բան/ այնքան ուժեղ է <<մեծացնում>>, որ զգում է այդ ու դրանով պաշտպանվում է` արդեն իսկ իրեն կանխավ պաշտպանված զգալով...
Մեկին բնությունը/նույնը/ այնքան ուժեղ չէ << մեծացնում>>, որ զգա հոգևոր պաշտպանվածության զորությունը...
Մենք մարդ ենք, մեզ մարդ ստեղծեցին, մենք ընտրում ենք, որովհետև այդ իրավունքը ունենք...մենք հավատում ենք ամենաստորին երևույթից մինչև ամենավերինը...մենք հավատում ենք անվերջ...ու անհավատներ իրականում չկան:)...
Յուրաքանչյուրի հավատքը, անկախ նրանից թե դեպի ուր կամ ում է այն տանում, մի յուրատեսակ պաշտպանություն է բոլոր հարվածներից.../մեկ-մեկ չենք զգում, բայց լավ կլիներ, որ զգայինք/
Իսկ կյանքը բացի զգալուց, մտածելուց նաև գործել է սիրում...
Գործում են կյանքում ոչ միայն մարդիկ, բայց նրանք /էլ/ են գործում հոգևոր արժեքների ներգործությամբ...

dvgray
27.09.2007, 23:43
թիկունքից հարվածը մի տեսակ սինոնիմ է դավաճանության: ...և դու՛, Բրուտոս :(:)...
.....
Հարված թիքունքից կարող է տալ միայն շատ մոտիկ /կանգնած/ մարդը: Սակայն քանի որ մոտիկ մարդը, կամ մարդը, երբ որ ինձ մոտիկ է գտնվում, ծայրահեղ դեպքում գոնե ինձ հարգում է, իսկ լավագույն դեպքում նաև ինձ սիրում :), ապա բնական է որ ինչ հարված էլ լինի , դա իմ համար հարված թիկունքից չի դիտարկվում: Ավելի շուտ դա բնական պահվածք է, որին նաև ես եմ իրեն հասցրել:(:
Ինձանից հեռու գտնվողները թիկունքից ինձ չեն կարող հարվածել, որովհետև պարզ է որ դիստանցիան շատ է հեռու... և ուղիղ և փոխաբերական իմաստով:

Հ.Գ. Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատում: Մինչ իմ գրառումը այս թեմայում տեսնում եմ միայն աղջիկների գրառումներ :think: Ես միշտ էլ կասկածում էի, որ կանանց մետ սա շատ լուրջ պրոբլեմ է :):

Ծով
29.09.2007, 02:10
թիկունքից հարվածը մի տեսակ սինոնիմ է դավաճանության: ...և դու՛, Բրուտոս :(:)...
.....
Հ.Գ. Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատում: Մինչ իմ գրառումը այս թեմայում տեսնում եմ միայն աղջիկների գրառումներ :think: Ես միշտ էլ կասկածում էի, որ կանանց մետ սա շատ լուրջ պրոբլեմ է :):
հա...շատ հետաքրքիր:P
Ճիշտն ասած, թե էդ երկու սեռերից ով է շատ հարվածում կամ հարված կրում, ես տեղյակ չեմ /ստատիստիկան չգիտեմ/, բայց ասեմ, որ իմ տրամաբանությամբ էսօրվա դրությամբ ավելի շատ տղամարդու կողմից թիկունքին /քո մեջքի հետևից, նույնիսկ շատ մեծ դիստանցիայի դեպքում, ես կասեի մի հատ հեռախոսազանգով/ ուղղված կամ հենց թիկունքից հարվածներն ի զորու են ազդել ոչ թե մեկի, այլ հաճախ նույնիսկ որոշակի զանգվածի կամ էլ մեծ հոսանքի վրա.../
Շատ խորացա /աչքիս ուրիշ հունով ա արդեն գնում/, բայց օրինակ մեր քաղաքական դաշտը պոտենցյալ թիկունքահարվածային դաշտ ա: Հիմա <<Լիդերները>> բանական դուելների դուրս գալու համարձակություն չեն ունենում, իրար հետևից են խոսում, փոս-մոս փորում իրար համար /սա կանխավ մտածված դավադրություն ա, ոչ դավաճանություն/, մեկ-մեկ հավեսի համար փոխհրաձգությունների պատասխանատվությունը` չպատժելու խոստումով, վերցնում իրենց վրա...ու խոսքն էս դեպքում վերացականից կամ հոգեկանից տեղափոխվում ա ֆիզիկական... բոլոր գործերը թիկունքում էլ փակվում են...
Լրագրողներ, լրատվամիջոցներ, մահափորձի ենթարկված ճշմարտախոսներ... էդ բոլորը քո կարծիքով իգական սեռի ձեռքով են խաչվում...:D/չնայած ի՞նչ կա որ/...
Ես ուզում էի ամեն մեկս մեր փորձի վրա դիտարկեինք / որ հասարակ ու տխուր ու զվարճալի մի բան ստացվեր/, բայց դե էնպիսի բան ասացիր, չստացվեց:P
Որ աղջիկներն իրենց կրած թիկունքային վերքերի մասին պատմեն, հիմնականում ծիծաղդ կգա դրանց անհեթեթությունից...:D
Այնպես, որ լուրջ պրոբլեմ չի... մեկ-երկու արդեն կրիսավարի իրար մեջ հարցերը լուծում են ...:P
Դե որոշ հիստերիկներ էլ են պատահում. իրանք կռիսավարի են լուծում...:D
Իսկ ընդհանրապես թիկունքից հարվածելու ցանկություն հիմնականում առաջանում է նախանձից...
Եկե՛ք չքննարկենք ով ա սեռերից ավելի շատ նախանձում:D, բայց քանի որ ըստ իս բարի նախանձ չկա, կան մարդիկ, ովքեր չեն նախանձում...
Հ.Գ. Մի քիչ շեղում էր.. նկատեցի.. բայց ասել եմ... ինչ թեման կհուշի;)