PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուբեն Հախվերդյան



Էջեր : [1] 2

Fobus
15.04.2006, 13:15
Կարծում եմ , որ բոլորն էլ լսել են նրա երգերից : Իսկ ինչ որ մեկը լսել է կամ ունի "Նախագահական ընտրություններ" երգը ?
Նա մի քանի օր առաջ Երևան հեռուստաալիքում հյուր էր և այնտեղ երգեց իր նոր երգը , որ նվիրել է Հարութ Փամբուկջյանին (Ձախ Հարութին) : Ինչ կասեք այդ երգի մասին?

John
15.04.2006, 14:26
Ճիշտն ասած այդ վերջին երգը չեմ լսել,իսկ ընդհանրապես շատ եմ հավանում Ռուբեն Հախվերդյանի բոլոր երգերը ու կարծում եմ,որ լավագույն հայ երգահանն ու երգիչն է.

StrangeLittleGirl
15.04.2006, 20:14
Ես էլ եմ նրան շատ սիրում: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ խորթ տատիկս Ձախ Հարութին էր լսում, ես Ռուբենի երգերն էի նախընտրում: Շատ փոքր էի այն ժամանակ: Երևի հազիվ 5 տարեկան լինեի: Բոլոր երգերն անգիր գիտեի: Սիրում էի քնելուց առաջ զարմուհուս հետ նրա երգերը լսել:

Sosoyan
15.04.2006, 22:09
Շատ եմ ուզում լսել այդ նոր երգը! Ով գիտի կարողա ռադիոյով դնեն?

Fobus
15.04.2006, 23:33
Երևան հեռուստաալիքով մի հաղորդում կա , մի քանի անգամ արդեն կրկնել են , եթե նորից կրկնեն կգրեմ ստեղ:

Fobus
16.04.2006, 21:51
Ժողովուրդ ջան , հենց հիմա Երևան հեռուստաալիքով գնում է Ռուբեն Հախվերդյանի հետ հարցազրույցը , քիչ անց նաև կլինի այդ երգը:

StrangeLittleGirl
16.04.2006, 21:59
Արդեն ուշ է :cry

HardRock
17.04.2006, 16:52
Կարծում եմ , որ բոլորն էլ լսել են նրա երգերից : Իսկ ինչ որ մեկը լսել է կամ ունի "Նախագահական ընտրություններ" երգը ?
Նա մի քանի օր առաջ Երևան հեռուստաալիքում հյուր էր և այնտեղ երգեց իր նոր երգը , որ նվիրել է Հարութ Փամբուկջյանին (Ձախ Հարութին) : Ինչ կասեք այդ երգի մասին?

Եթե խոսքը գնումա "Նախագահական ընտրություններ"`
- նախագահական ընտրություններ և անընտրելի նախագահներ
.... և այլն այլն
Ով է այս ամենը հնարե~լ:
Շատ շուտվա երգա:

Լոս
18.04.2006, 16:08
սիրում եմ.. իմ հերոսներց է :Ճ

Ուլուանա
18.04.2006, 19:31
Սիրում եմ Հախվերդյանի երգերը։ Այնքան անմիջական են, պարզ ու դիպուկ, խոր ու զգացմունքային։ Մի խոսքով, շատ եմ սիրում։:love

Վազգեն
26.04.2006, 04:38
Ես ել եմ հաճախ Հախվերդյանի երգերը լսում։ Իրոք շատ օրիգինալ երգիչ է։
Ի դեպ, այստեղ կարող եք գտնել նրա երգերից մի քանիսի բառերը, չնայած համոզված եմ շատերը անգիր գիտեն բառերը։
http://hakhverdyan.livejournal.com/

Մի փոքր հատված «Երբ ես կմեռնեմ» երգից։

Աղջիկները թող արցունք չթափեն,
Հորիզոնական դիրքով երբ տեսնեն,
Չէ որ դիրքը այդ հայտնի է նրանց,
Նրանց հուշերում ես կապրեմ պառկած։ :D

Koms
26.04.2006, 17:59
Իմ կարծիքով, ՄԵԾ ստեղծագործող է, դժվար է անգամ մի քանի բառով նկարագրել, թե ինչ է իրականում Ռուբեն Հահվերդյանը ` եւ երգահան, եւ բանաստեղծ, եւ փիլիսոփա, ու իրոք որ շատերս անգիր գիտենք նրա յուրահատուկ ու այդքան սրտամոտ երգ-բալլադները,

“Իսկ մանկությունը մի թռչուն է,
Թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում, ու նա թռչում է,
Հեռանում է մեզանից…”

John
01.05.2006, 18:09
Հայ երգիչներից 1000-ից 999–ը երգում է ՄԻԱՅՆ չհաջողված սիրո մասին։Ռուբեն Հախվերդյանը այն մյուսն է,ով միայն սիրո մասին չի երգում։Ու ինչի մասին որ երգում է,բացարձակ ճշմարտությունն է երգում։

Ուլուանա
01.05.2006, 19:20
Կարելի է ասել, որ Ռուբեն Հախվերդյանը հաճախ երգում է ամենասովորական ու առօրյա բաների մասին, բայց արտասովոր կերպով։:)

Koms
02.05.2006, 09:35
Նա ինձ համար առաջին հերթին կերպար է, որն ապրում է իր հայրենի երկրում, իր հայրենի քաղաքում, եւ երգում է այդ երկրի ու քաղաքի սովորական մարդկանց մասին, իրենց սիրո, զգացմունքների, ընկերության մասին,

Լյով
03.05.2006, 17:35
Ես ել եմ Հախվերդյան շատ սիրում լսել ու մի հատ երգ եմ ման գալիս՝ Հին ընկեր:
Կարողա իմանաք որտեղից կարելի ա download անել էտ երգը:

Արշակ
03.05.2006, 18:31
Ես ել եմ Հախվերդյան շատ սիրում լսել ու մի հատ երգ եմ ման գալիս՝ Հին ընկեր:
Կարողա իմանաք որտեղից կարելի ա download անել էտ երգը:
Ես էլ եմ Հախվերդյան լսել շատ սիրում :love
«Հին ընկեր» երգն էլ ունեմ։ Կարող եմ էլ. փոստով ուղարկել;)

Sosoyan
03.05.2006, 19:37
Այստեղից կարող եք ձեռք բերել Հախվերդյանի գրեթե բոլոր երգերը, և ոչ միայն...: :hands
http://www.video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/

Sunny Stream
03.05.2006, 21:17
Շատ-շատ սիրում եմ Հախվերդյանին թե որպես կատարող, թե որպես երևանցի (չնայած իր մասին տարբեեեր կարծիքներ են պտտվում քաղաքում:( ) :) Ես իր համերգին էլ էի գնացել... էն էլ պարզվեց, որ մանկական էր, չնայած էլի շատ հաճելի էր ու Հախվերդյանական...Այդ վերջին երգը հաղորդման ընթացքում լսեցի, բայց հիմա չեմ հիշում....

otar
13.06.2006, 09:56
Լավագույն տղերքը

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է՝
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։

otar
13.06.2006, 09:57
ՔՈ ՃԱՄՓԱՆ

Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ Ճամփան ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ։

Դու սիրում ես նայել,
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ,
Գիշերն՝ աստղերին։

Դու ասում ես, որ գիշերը
Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր։

Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելիս։

Դու ասում ես, որ կյանքում
Հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագինս,
Հոգնել եմ, հոգնել։

Դու ասում ես սիրիր,
Ու կյանքին հավատա,
Ես իմ մահն եմ փնտրում,
Տես շուտով նա կգա։

Դու ասում ես՝ սիրիր
Ու կազմիր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ
Մի կնոջ խաղալիք։

Ես գիշերն, ինչպես միշտ,
Հարբած տուն կդառնամ
Ու շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան։

Եվ եթե իմ գործերը
Ընկնեն դատարան,
Ու եթե այնտեղից
Ես մի օր տուն դառնամ։

Ես շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան,
Երբ գիշերն, ինչպես միշտ,
Գինովցած տուն դառնամ։

Դու ասում ես, որ ես կյանքը
Դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում,
Որ ես շատ եմ ծախսում։

Ես գիտեմ, որ մարդիկ
Մի անգամ են ապրում,
Մի անգամ են սիրում,
Մի անգամ են մեռնում։

Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել։

Եվ եթե այս տարի
Ճոխ չանցավ նոր տարին,
Միևնույն է, գարնանը
Կծաղկի իմ այգին։

otar
13.06.2006, 09:58
Երջանկություն

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գափս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

otar
13.06.2006, 09:58
Վերադարձ

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,
Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...

Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

otar
13.06.2006, 09:59
Սարերի քամի


Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս,
և ո՞ւր ես շտապում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:
Սարերի քամին ինչ-որ բան շշնջում
ու կորչում է հեռվում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...
Ես գալիս եմ շատ հեռուներից,
ավերակ դարձած քո Հայրենիքից,
որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,
Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:
Սպասիր քամի, և ինձ լսիր,
թե ինչ կասեմ,
քիչ հանդարտվիր, և ինձ լսիր,
թե ինչ կասեմ,
որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,
Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին
Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,
Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:

otar
13.06.2006, 10:00
Իմ փոքրիկ նավակ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ, թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
Գետի ալիքները խելագար:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց
Ու փոքրիկ գետակը վարարեց:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ,
Թե՞ ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին…

otar
13.06.2006, 10:01
Որ սարերը մեր չմնան անտեր…

Սարերում բացվել են կակաչները,
Սարերում հրդեհ է իսկական,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան:

Երբ նորից բացվեն գարնան դռները,
Ու ծոցվոր հարսները մայրանան,
Կհիշվեն հավերժ այն անունները,
Տղերքի, որոնք արդեն չկան,
Կհիշվեն հավերժ այն անունները,
Տղերքի, որոնք արդեն չկան:

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:

Ես գիտեմ, և սա է իսկությունը`
Ձեր երդումը գինն էր ձեր արյան,
Նոր ծնվածների արիությունը
Կոփվելու է ձեզ հետ անպայման,
Նոր ծնվածների արիությունը
Կոփվելու է ձեզ հետ անպայման

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:

Իսկ անյտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը
Կարմիր տառերով իրենց արյան,
Վերապատմեցին մեր պատմությունը
Կարմիր տառերով իրենց արյան:

Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն էր,
Ուր չկան վեճեր կուսակցական,
Մենք կասենք կեցցե դաշմակցութտյունը
Հայ դաշնակցությունը իսկական,
Մենք կասենք կեցցե դասնկացությունը
Հայ դաշնակցությունը իսկական:

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:

otar
13.06.2006, 10:03
Բարի լույս, տիկին Արուս

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են,

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր
Տված հացդ օրհնված է:
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:

Մարդը քո` վարպետ Արտաշը
Իր հոգին Աստծուն տվեց,
Ու թեև վարքով անտաշ էր,
Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Սարքեց դուռ ու պատուհան:

Իսկ հետո, երբ ծնվեցին,
Զավակները քո աննման,
Տունը քո լցվեց սիրով
Ու շնչով երջանկության

Նա ուներ մի թուլություն`
Մեզանից ո՞վ է անբիծ,
Սիրում էր ընկերություն
Խմիչքի հետ ոգելից:

Ամուսինդ լուռ ու մունջ էր,
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր` հայհոյում էր,
Հիշում մորդ անպայման:

Ու թեև քեզ հայհոյում էր,
Բայց իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն է`
Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Բարի լույս, տիկին Արուս
Տված հացդ օրհնված է…

otar
13.06.2006, 10:03
Եզը :love

Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա՛ ինքդ քեզ,
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
Հավատա՛ քո հոգուն,
Հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է

Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

otar
13.06.2006, 10:04
Ճերմակ ձիս

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
ճակատագրից պոկված նվեր:

Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
Տե՛ս, կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
Ինչպե՞ս ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:

Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:

Ես իջեցրել եմ իմ դրոշը
Հպարտություն կոչվող նավի,
Վիճակը իմ խիստ անօրոշ է`
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:

Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:

Մի կողմ թողեք անմիտ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս եջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր…

John
13.06.2006, 21:17
Բոլոր երգերը ՏԵՍՆՈՒՄ եմ...ախր շատ լավն է...

Intel
13.06.2006, 21:22
Եզը :love
lol

Իմ կարծիքով Հախվերդյանի ամենալավ երգը էն "Ես և լուսինը միասին" բառերով սկսվողն ա:

Մելիք
14.06.2006, 13:21
Էն մութ տարիներին, որ իրիկունները լույս չեր լինում , միշտ հավաքվում էինք թաղի էրեխեքով ու երգում Հախվերդյանի երգերը: Ինչքա~ն երջանիկ էինք... ու նույնիսկ ուրախ էինք, որ լույսերը գնում են գիշերները:

Sosoyan
18.06.2006, 21:06
Ինձ միշտ հետաքրքրել է թե Հախվերդյանը, իր, ո՟ր երգերի խոսքերի հեղինակն է, որոնցը ոչ: :think

StrangeLittleGirl
18.06.2006, 21:19
Բառերի շատ մեծ մասի հեղինակն ինքն է, իսկ երաժշտությունը... գերադասում եմ լռել, որովհետև տարբեր կարծիքներ կան

Sosoyan
18.06.2006, 21:26
Լսել եմ, որ նրա երգերի խոսքրի հեղինակ է նաև Արամայիս Սահակյանը, եթե դա ճիշտ է, ապա կուզ էի իմանալ թե որոնք? :8

StrangeLittleGirl
18.06.2006, 21:31
Արամայիս Սահակյա՞ն... առաջին անգամ եմ լսում ու այքան էլ չեմ հավատում, բայց գիտեմ, որ օրինակ «Ծառը» երգի բառերի հեղինակը Ռազմիկ Դավոյանն է:

John
19.06.2006, 13:00
Լսել եմ, որ նրա երգերի խոսքրի հեղինակ է նաև Արամայիս Սահակյանը, եթե դա ճիշտ է, ապա կուզ էի իմանալ թե որոնք՞ :8
Չէ-հա,չեմ կարծում,որ Հախվերդյանը Սահակյանի բառերով երգ երգեր...

Ուլուանա
20.06.2006, 14:33
Ես էլ մի տեսակ չեմ պատկերացնում, որ Հախվերդյանը Արամայիս Սահակյանի բառերով երգ երգեր։ Չնայած հաստատ չգիտեմ։ :esim

Մելիք
21.06.2006, 01:05
Հախվերդյանից իմ ամենաչսիրած երգը իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկի բառերով գրված երգն է` " Դե բաց կեղևդ, ծառ":

Ուլուանա
21.06.2006, 11:24
Հախվերդյանից իմ ամենաչսիրած երգը իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկի բառերով գրված երգն է` " Դե բաց կեղևդ, ծառ":
Իսկ էդ ո՞րն է։ :o Վերնագիրն արդեն հետաքրքիր էր։ :D
Կարո՞ղ ես բառերը դնել կամ գոնե մի քանի բառով հուշել, թե դա որ երգն է։ ;)

Anul
21.06.2006, 13:26
ինչ ափսոս, որ ես իրա երգերը չեմ լսել:( իսկ հնարավոր է top20.r.am- ից քաշել իրա երգերը. կամ ուրիշ որտեղից???
լաաավ-լաավ, արդեն գտա :D

եթե հնարաոր է կասեք որոնք են ամենալավերը,? որ դրանք էլ քաշեմ

Մելիք
21.06.2006, 13:26
Իսկ էդ ո՞րն է։ :o Վերնագիրն արդեն հետաքրքիր էր։ :D
Կարո՞ղ ես բառերը դնել կամ գոնե մի քանի բառով հուշել, թե դա որ երգն է։ ;)
Լավ դե, ինչ ես ձեռ առնում, վեռնագիրը չեմ հիշում , բայց բանաստեղծությունը երևի միակն ա , որ մինչև վերջ անգիր գիտեմ.

Անցան օրեր մեկ-մեկ, անցան օրեր զույգ-զույգ ,
Ճաշակեցինք և սեր և տառապանք և սուգ
և այլն...

Sosoyan
21.06.2006, 14:09
Լավ դե, ինչ ես ձեռ առնում, վեռնագիրը չեմ հիշում , բայց բանաստեղծությունը երևի միակն ա , որ մինչև վերջ անգիր գիտեմ.

Անցան օրեր մեկ-մեկ, անցան օրեր զույգ-զույգ ,
Ճաշակեցինք և սեր և տառապանք և սուգ
և այլն...


Այդ երգի վերնագիրը իմ մոտ անգլերենով գրած է Dzare: Այդ որն է? :think


եթե հնարաոր է կասեք որոնք են ամենալավերը,? որ դրանք էլ քաշեմ

Ըստ ինձ, հախվերդյանը վատ երգ չունի, որն էլ քաշես, չես փոշմանի: :ok

Մելիք
21.06.2006, 14:18
Այդ երգի վերնագիրը իմ մոտ անգլերենով գրած է Dzare: Այդ որն է? :think

Հենց էտ ա , որ կա`ԾԱՌԸ

Sosoyan
21.06.2006, 14:31
:D փաստորեն Բյուրակնի ասածի հետ էիր: Բայց այդ երգը լավն է :love

Artgeo
21.06.2006, 15:13
ինչ ափսոս, որ ես իրա երգերը չեմ լսել:( իսկ հնարավոր է top20.r.am- ից քաշել իրա երգերը. կամ ուրիշ որտեղից???
լաաավ-լաավ, արդեն գտա :D

եթե հնարաոր է կասեք որոնք են ամենալավերը,? որ դրանք էլ քաշեմ

http://www.video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/


Բոլորը;)

Լէգնա
27.06.2006, 17:43
Ռուբենը իմ թոփի գագաթնակետն է միշտ:Օր չկա չլսեմ,ունեմ բոլոր երգերը,հա վաղն էլ նրա 50-ից հետո,ներկայացում-համերգն է...:)

StrangeLittleGirl
27.06.2006, 17:46
վաղն էլ նրա 50-ից հետո,ներկայացում-համերգն է...
Կարող է իմանաս՝ տոմս մնացե՞լ է: Ես էլ եմ ուզում գնալ, բայց դեռ տոմս չունեմ

Լէգնա
27.06.2006, 18:47
Կարող է իմանաս՝ տոմս մնացե՞լ է: Ես էլ եմ ուզում գնալ, բայց դեռ տոմս չունեմ

զանգիր.
բայց երևի թե ոչ:(

Լէգնա
27.06.2006, 18:49
Կյանք մարդկային

Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը,
Հետո դանդաղ-դանդաղ կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենւում է ծերությունը:

Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը:
Կյանքի շեմին կանգնաց էր լուռ ու գլխահակ մի պատանի,
Երազանքներ ուներ մաքուր, ձեռքքին սպիտակ մի աղավնի:

Բաըց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին:
Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում է իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները:

Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց ւու քաջ թռչունը ընկավ ցած:
Ու երբ մարդը վերցրեց նրա դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Նրան կյանքը ոճիր թվաց, նա անիծեց ճակատագրին:

Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը գլխիկոր:
Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդուն ճակատագիր:
Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկվաց,
Նա իր հոգին տվեց Աստծուն` որպես թռչուն մի հալածված

Լէգնա
27.06.2006, 18:51
Իմ սպիտակ աղավնին


Սերն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին,
Նրան դեմ է ելել չար քամին:
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:

Հույսն իմ` իմ սպիտակ աղավնին,
Մոլորվել է օդում, իմ անգին,
Ախ, թևերը հոգնել են նրա,
Վախենամ, թե նա քեզ չհասնի:

Բայց թռչում է դեռ իմ աղավնին,
Քամու դեմ կռվելով, իմ անգին,
Ու ինչքան ել փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին:

Լույսն իմ մարելու եզերքին
Քեզ համար է վառվում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին:

Երգն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Եվ իջնել քո քնքուշ ձեռքերին:

Քո ձեռքերին,
Քո ձեռքերին կիջնի սպիտակ իմ աղավնին,
Իմ միակ, իմ անգին:

Լէգնա
27.06.2006, 18:52
Իմ անցյալը

Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ:

Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ:

Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:

Ես ագնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:

Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի-֊կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:

Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:

Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյափս դժգույն դեմքը տեսա:
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ

Բայց քամին անառակ, իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից ինձ սարքեց ուղեկից։

Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա:

Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սափ ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակսհենգալիտ


Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
Անիմաստ, անիմաստ խոհական։

Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։

Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։

Լէգնա
27.06.2006, 18:53
ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ


Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Լէգնա
27.06.2006, 18:54
ԽՈՍՔԵՐ


Ծեր գնչածին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։

Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից։

Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում է
Ու հեռանում է մեզանից։

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ այս խաղից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից։

Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են
Բոլոր տղերքը՝ մեր թաղից։

Երգերիս բունն–աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը,
Թելով կապված մեր սրտերից։

Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ էրևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ էրևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան։

Լէգնա
27.06.2006, 18:55
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։

Լէգնա
27.06.2006, 18:56
ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Եվ իջավ լռություն ու թաղվեց խավարում
Իմ սիրտը.
Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար
Դու չեկար,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ։
Դու՝ երազ իմ անհաս, իմ ցնորք իրական,
Որ հեռվում կանչում ես քեզ մոտ,
Ինձ կանչում ես քեզ մոտ
Ու կորչում.
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից։
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տափս։
Ընկերներս կորան անցյալի մշուշում
Ու չկան, ու չկան,
Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել,
էլ չկան, էլ չկան,
Միայն դու մնացիր,
Իմ ցնորք իրական,
Միայն մենք մնացինք
Իրար դեմ հանդիման,
Ու որքան մոտենում
Ես այնքան հեռանում եմ քեզնից,
Դու երազ իմ անհաս,
Իմ ցնորք իրական,
Փախչում ես ինձանից,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից,
Երբ քեզ կանչում եմ՝
Արձագանք ես տալիս։

Լէգնա
27.06.2006, 18:57
Եթե, կրկնում եմ տողերը,կներեք:)

Artgeo
03.07.2006, 19:24
Լուռ քայլում է տղան և հոգին նրա սև է
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան
Որը իմ կարծիքով պարզաես մի պոռնիկ էր
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան
Մի տխրիր իմ ընկեր նա կոշիկդ չարժեր
ԵՎ հիմար կլինես դու եթե կարծես
Որ կորցրել ես մի գանձ որ երբեք չես գտնի
Պարզապես նա տիկնիկ էր
Գեղեցիկ հաքնված ու այնքան գեղեցիկ ժպիտով
Որ ափսոս դա նրա սեփականն էր

Միշտ այդպես է լինում երբ կատվին չափից շատ ես սիրում
Փաղաքշում ու խաղում նրա հետ նա ճանկերն է խրում
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում

Միշտ այդպես է լինում հենց թողնում են նրանք
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ
Ու թողնում են այնպես որ կարծես թե ոչինչ չի եղել
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է

Լուռ քայլում է տղան և հոգին նրա սև է
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան
Որը իմ կարծիքով պարզաես մի տիկնիկ էր

Artgeo
03.07.2006, 19:30
Ծեր գնչուհին

Ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած
Նա կիսաձայն ինձ շշնջաց որ ես ճամփորդ եմ ուշացած
Որ իմ գնացքն արդեն մեկնել է ես ուշացել եմ նրանից
Ով որ իմ սիրտը գողացել է արդեն հեռու է ինձանից
Որ ընկերներս հեռացել են սիրելիներս էլ չկան
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան

ԵՎ ես հանում եմ իմ երգերը մանկության մութ ձեռնահարկից
Որտեղ իրերն ու նրանց դերը թաքնված են մեծերից
Իսկ մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից
Թելը պոկվում է նա թռչում ու հեռանում է մեզանից
Իսկ մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից
Թելը պոկվում է նա թռչում ու հեռանում է մեզանից

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը իսկ ես հոգնել եմ այդ խաղից
Մենք թաքցնում ենք մեր մտքերը մենք թաքնվում ենք իրարից
Ես քեզ սիրում եմ այս խոսքերը դուրս են խաղի կանոններից
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ ձեզանից
Ես քեզ սիրում եմ այս խոսքերը դուրս են խաղի կանոններից
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում եմ ձեզանից

Ես թռցնում եմ իմ երգերն իմ մանկության կտուրներից
Կողքիս բելոր իմ ընկերներն են բոլոր տղեքը մեր թաղից
Երգերիս բունն աղավնատունը ես դատարկում եմ երգերից
Ազատությունն է նրանց տունը թելով կապված մեր սրտերից

Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Էրևան
Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական
Ես քեզ սիրում եմ այս խոսքերը ասում եմ քեզ իմ Էրևան
Արժեր հասներ աշխարհի ծերը որ այս բառերը հասկանամ
Ես քեզ սիրում եմ այս խոսքերը ասում եմ քեզ իմ Էրևան
Արժեր հասներ աշխարհի ծերը որ այս բառերը հասկանամ

Ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած
Նա կիսաձայն ինձ շշնջաց որ ես ճամփորդ եմ ուշացած
Որ իմ գնացքն արդեն մեկնել է ես ուշացել եմ նրանից
Ով որ իմ սիրտը գողացել է արդեն հեռու է ինձանից
Որ ընկերներս հեռացել են սիրելիներս էլ չկան
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան

Esmeralda
25.08.2006, 17:08
Իմ կարծիքով, եթե կա մեկը, որը չի սիրում Ռուբեն Հախվերդյան, ապա նա պարզապես ուշադիր չի լսել այդ հրաշք երգերը.....

PoeT
25.08.2006, 22:13
Ինքը բոմբա։ Ես իրան շաաաատ եմ սիրում

Riddle
10.09.2006, 22:06
Նրա երգերը շատ պարզ են, անկեղծ… Այդ պատճառով էլ ոչ թե երգն է մտնում հոգուդ մեջ, այլ դու ես մտնում երգի մեջ, ու ապրում այն:
Իմ ամենասիրելի երգերից են. «Շատախոս անձրևը», «Երևանի գիշերներում», «Մեր սիրո աշունը»…

Մասսագետ
10.09.2006, 22:19
Ինքը բոմբա։ Ես իրան շաաաատ եմ սիրում
Եթե Հախվերդյանը իմանար, որ իրա մասին պիտի սենց բաներ ասեն, ինքը երգիչ չէր դառնա:

Fobus
11.09.2006, 00:06
Ինքը բոմբա։ Ես իրան շաաաատ եմ սիրում
Ինքը որ իմանա որ բոմբա , կարողա մեկ էլ պայթի :
Ժողովուրդ , Հախվերդյանից հեռու մնացեք , մեկ էլ տեսար պայթեց::hands

Firegirl777
11.09.2006, 13:52
Իսկ ես նրա հարազատներից մեկին եմ ճանաչում...

Cassiopeia
11.09.2006, 14:18
Անձամբ ես նրա ստեղծագործություններում շատ հաճախ կյանքին վերաբերող դառը ճշմարտություններ եմ նկատում ու հարգում եմ նրան, քանի որ նա միայն կյանքի գեղեցիկի մասին չի երգում…

Արշակ
11.09.2006, 14:19
«Իսկ ես մի անգամ էն մարշուտկան եմ նստել, որից Հախվերդյանը դուրս եկավ»
:D

Ուլուանա
11.09.2006, 15:42
Իսկ մենք էս վերջին հանդիպման ժամանակ իրեն տեսանք։:P Էրեխեքով գնում էինք, մեկ էլ տեսնեմ՝ Հախվերդյանն է անցնում։ Բայց մինչև էրեխեքին ասեցի, արդեն ահագին առաջ էր անցել, և շատերը հասցրեցին նրան միայն հետևից տեսնել։ :( Բայց դե ոչինչ, էլի, հայտնի մարդկանց հետևից տեսնելն էլ ա բան։ :D

Մասսագետ
11.09.2006, 16:41
Էն օրն էլ մի հատ մարդու տեսա, քիթը տոպ տոչնի Հախվերդյանինն էր, աչքիս ես իսկականից մեծն երգիչի քիթն եմ տեսել:

Sergey
11.09.2006, 21:51
ԽՈՍՔԵՐ

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։



Կարո՞ղ է այս երգն ունենաք, կամ տեղն ասեք, նախապես շնորհակալ եմ։

Artgeo
11.09.2006, 22:22
Կարո՞ղ է այս երգն ունենաք, կամ տեղն ասեք, նախապես շնորհակալ եմ։

այստեղ նայիր http://video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/ :)

Լէգնա
13.09.2006, 09:17
[email protected]
ne3RingA Պարոլը ,
կարծեմ բոլոր երգերը Ռուբենի կա ,եթե չկա ,ասեք ուղարկեմ ;)
Խոսքերը պտի որ լինի

Vard
13.09.2006, 18:50
Ես էլ եմ անչափ սիրում Ռուբեն Հախվերդյանին. պարզապես կարող եմ ասել ՄԵԾ ՄԱՐԴ.
ինչ ծնվել եմ իրա երգերն եմ լսում ծնողներիս շնորհիվ: Չեմ պատկերացնում, որ հնարավոր ա լսել Հախվերդյան ու չսիրել…

… ինձ մի փնտրի ոստիկան
ես քեզ համար չեմ
ես չկամ
դու ինձ ինչքան էլ որոնես
ուրվականիս կհանդիպես…

Մի խնդրանք կարող ա իմանաք, թե էս երգի վերնագիրը ինչ ա, կամ ունենաք էս երգը համերգի ժամանակ եմ առաջին անգամ լսել ու շատ եմ ուզում էլի լսել… Բառերն էլ մեջս տպավորվել էին, բայց հիմա էսքանն եմ հիշում

քաղաքացի
13.09.2006, 18:54
Ուրվական

Ուլուանա
13.09.2006, 19:55
Էդ «Ուրվական» երգը բավականին հին երգերից է, չէ՞։ Ես հիշում եմ, որ դեռ գաղափար էլ չունեի, թե ով է Ռուբեն Հախվերդյանը, բայց էդ երգը լսել էի։ Շատ փոքր էի էն ժամանակ...:roll

Sergey
13.09.2006, 20:43
Էդ «Ուրվական» երգը բավականին հին երգերից է, չէ՞։ Ես հիշում եմ, որ դեռ գաղափար էլ չունեի, թե ով է Ռուբեն Հախվերդյանը, բայց էդ երգը լսել էի։ Շատ փոքր էի էն ժամանակ...:roll

Ես հիշում եմ այդ երգի տեսահոլովակը, երևի 80-ականների վերջերին:)

Ուլուանա
13.09.2006, 21:13
Ես հիշում եմ այդ երգի տեսահոլովակը, երևի 80-ականների վերջերին:)
Հա, ես էլ եմ հիշում, ճիշտ է, մոտավորապես էդ թվերին էր։:) Հետաքրքիր է, որ էն ժամանակ կարծեմ տեսահոլովակներ դեռ համարյա չկային, չէ՞։

Riddle
13.09.2006, 21:28
Էդ «Ուրվական» երգը բավականին հին երգերից է, չէ՞։ Ես հիշում եմ, որ դեռ գաղափար էլ չունեի, թե ով է Ռուբեն Հախվերդյանը, բայց էդ երգը լսել էի։ Շատ փոքր էի էն ժամանակ...:roll
Ես էլ հիշեցի… Ու նաև հիշեցի, որ այդ նույն շատ փոքր ժամանակ հաջողացրել եմ վախենալ այդ տեսահոլովակից::oy

քաղաքացի
13.09.2006, 21:34
Ռուբեն Հախվերդյան[ «Հիսունից հետո» Ամփոփիչ համերգ

Առաջին մաս
1. Սա Երևանն է
2. Ռեքվիեմ
3. Ես հիշում եմ
4. Իմ փոքրիկ ընկեր
5. Բարի լույս տիկին Արուս
6. Իմ տունն անիվների վրա
7. Ընտանեկան լուսանկար
8. Ճակատագիր
9. Կենսագրություն
10. Արտագաղթ
11. Խոսքեր
12. 50-ից հետո

Երկրորդ մաս
1. Մեր սիրո աշունը (Սիրուշո-Հախվերդյան)
2. Ձյունը (Սիրուշո-Հախվերդյան)
3. Գիշերը (Սիրուշո)
4. Եթե իմանայիր (Սիրուշո)
5. Նավակ*
6. Թզուկ*
7. Նոր տարի
8. Սատանայի երգը
9. Նախագահական ընտրություններ
10. Հին ընկեր
11. Ես իրավունք չունեմ
12. Հեքիաթ
13. Ոստիկան
14. Խոսքեր
15. Սա Երևանն է։
*Փոքրիկ Նվակներ պարային համույթ։

Սա իր վերջին համերգի երգացանկն էր։
Ներողություն եմ խնդրում, սխալվել եմ. «Ուրվական» չի, «Ոստիկան» է:
Հ.Գ. Իմ ամենասիրած երգը «Մեր սիրո աշունն» է:

Sergey
13.09.2006, 22:06
Հա, ես էլ եմ հիշում, ճիշտ է, մոտավորապես էդ թվերին էր։:) Հետաքրքիր է, որ էն ժամանակ կարծեմ տեսահոլովակներ դեռ համարյա չկային, չէ՞։

Խորհրդային Միությունում հաստատ չկային, բայց դա հաջողացրել էին նկարահանել:) :)

HardRock
18.09.2006, 10:25
Հախվերդյանի բոլոր երգերն էլ լավն են, բայց իմ կարծիքով, լավագույներից մեկը չեք հիշատակել:

Լավագույն տղերքը կամ որոշ տեղերում նշվումա որպես
Խմբակային լուսանկարներ

Լավագույն տղերքը, հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրշների մեջ են մեզ փնտրում:
Ամենա լավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկվում են անցյալն ու ներկան,
Իմ կյանքի՜, իմ կյանքի, էջերից:
Ես գիտեմ ինչ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը,
Վերջին կանգառին է մոտենում:
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ,
Ու գրում երգեր նրանց համար:
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքա՜ծ, իմ սարքած զնդանում:
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ:
Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ:
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է,
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ:
Նա տալիս է, հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ,
Հարցեր շատ տարօրինակ:
Ես փորձում եմ գտնել պատասխաններ,
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր:
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը,
Ինձ ստիպում է նոր երգեր գրել:
Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք:

Ուլուանա
18.09.2006, 11:11
Իրոք Հախվերդյանի լավագույն երգերից է։ Ես էլ եմ շատ սիրում։:love
Քիչ առաջ երգելով կարդում էի։:)

HardRock
19.09.2006, 09:27
Ռուբիկի հումորներից
Ես մի համերգային ձայնագրություն ունեմ, որը կատարվելա 90-ականների վերջին: Էն վախտ ՀՀ պրեզիդենտը դեռ Լ.Տեր-Պետրոսյանն էր, բայց արդեն ժողովուրդը, ոնցոր ասում են "յախա էր թափ տալիս": Որպեսի ավելի պատկերավոր ներկայացնեմ, ............. նշանակում է դադարներ:
Ռուբիկ. ուրախ եմ, թեև քիչ, բայց մենք ու մերոնցով ենք ...... ճիշտն ասած, մի բան լսեցի և .... ասում են պրեզիդենտը հրաժարական է տվել ....... Վա...,
Դահլիճում. ծափահարություններ են լսվում և ուրախության ճիչեր:
Ռուբիկ. Վացլավ Հավելը, ... Վացլավ Հավելը հրաժարական է տվել և, ասում են որ, Չեխ ժողովուրդը ընկալումով է վերաբերվել էդ հրաժարականին:
Դահլիճում. ծիծաղ և հիասթափության ձայներ:
Ռուբիկ. Հավելը, ... Չեխոսլովակիայի պրեզիդենտը: Ոնցոր ասած, եվրոպայի և աշխարհի դեմոկրատացումը գնալով ավելի արագ ընթացք է ստանում: ....... Չէ Վացլավ Հավելը, Հավելը, ... այսինքն, դեռ մի քիչ շուտ եք ուրախանում, մի քիչ շուտ:

Juventus
09.11.2006, 20:28
Նրա ամեն մի երգը պարունակում է մեծ իմաստ:
Ես շատ եմ սիրում նրա բոլոր երգերը, բայց հատուկ ուզում եմ առանձնացնել
"Երազ" երգը…

Ես լսեցի մի անուշ ձայն…
………………………………
Բայց ափսոս որ երազ էր…

Մասսագետ
10.11.2006, 01:13
Նրա ամեն մի երգը պարունակում է մեծ իմաստ:
Ես շատ եմ սիրում նրա բոլոր երգերը, բայց հատուկ ուզում եմ առանձնացնել
"Երազ" երգը…

Ես լսեցի մի անուշ ձայն…
………………………………
Բայց ափսոս որ երազ էր…
Հա՛, էդ իրա երգը չի:
Բառերը Սմբատ Շահազիզինն ա, իսկ երաժշտությունը չգիտեմ:

Ուրվական
30.11.2006, 21:20
Ես ուղղակի ես չէի լինի, եթե այս թեմայում գրառում չանեի:Հախվերդյանը տաղանդ է, նրան իր ոճով կարելի է համարել մեր ժամանակների Պարույր Սևակ, մեզանից շատերը մեծացել են նրա "երգերի վրա":Յուրաքանչյուր երգ ամեն հաջորդ անգամ լսելիս մի նոր բան ես հայտնաբերում ինքդ քեզ համար:Ունեմ և գրեթե ամեն օր լսում նրա երգերի մեծ մասը:Իրոք մեծ մարդ է, ինչու ոչ, շատ լավ կոմպոզիտոր, որը, սակայն, հիմա, իմ կարծիքով, ըստ արժանվույն չի գնահատվում:Ինչ մնում է նրա երգերի ցանկին, ասեմ, որ նա վատ երգեր չունի, բոլորն էլ շատ լավն են, ուղղակի, կախված մեր բնույթից, ապրած կյանքից, մենք առաձնացնում ենք դրանցից մի քանիսը, քանի որ դրանք ավելի մոտ են մեր սրտին:

StrangeLittleGirl
01.12.2006, 21:47
Լսե՞լ եք Ռուբեն Հախվերդյանի և Սիրուշոյի կատարմամբ «Եթե իմանայիր» երգը: Ես համերգի ժամանակ լսեցի, մեռել էի: Ռուբոն մինուսից առաջ ու հետ էր ըկնում անընդհատ: Չգիտեմ, թե ինչ էր ուզում դրանով ասել, բայց սպանիչ էր:
Այդ երգը Լիլիթ Պիպոյանի հետ շա՜տ ավելի լավ է ստացվում:

քաղաքացի
01.12.2006, 22:05
Լսե՞լ եք Ռուբեն Հախվերդյանի և Սիրուշոյի կատարմամբ «Եթե իմանայիր» երգը: Ես համերգի ժամանակ լսեցի, մեռել էի: Ռուբոն մինուսից առաջ ու հետ էր ըկնում անընդհատ: Չգիտեմ, թե ինչ էր ուզում դրանով ասել, բայց սպանիչ էր:
Այդ երգը Լիլիթ Պիպոյանի հետ շա՜տ ավելի լավ է ստացվում:
Ես լսել եմ ամռան համերգը Ռուբոյի «Սիրանուշի» ձայնակցմամբ, բայց ես ոչ մի "մինուս" չեմ նկատել :o
Համ էլ դուրս եկել էր այդ օրվա համերգը, այս անգամ չգիտեմ ինչքանով էր «քեֆը տեղը» :)

StrangeLittleGirl
01.12.2006, 23:00
Քաղաքացի> դե գիտես ինչ… էս համերգի ժամանակ բոլորը պլյուսով էին երգում :D մենակ Ռուբոն ու Սիրուշոն էին մինուսով, բայց դե երևի Ռուբոն իր կիթառն էր ուզում, դրա համար էլ էդպես այլանդակեց

Fobus
01.12.2006, 23:53
վերջին համերգից առաջ չարժեր էնքան ուռել ու խմել , որ տենց անկապ համերգ տեղի ունենար....

Esmeralda
02.12.2006, 01:18
Լսե՞լ եք Ռուբեն Հախվերդյանի և Սիրուշոյի կատարմամբ «Եթե իմանայիր» երգը: Ես համերգի ժամանակ լսեցի, մեռել էի: Ռուբոն մինուսից առաջ ու հետ էր ըկնում անընդհատ: Չգիտեմ, թե ինչ էր ուզում դրանով ասել, բայց սպանիչ էր:
Այդ երգը Լիլիթ Պիպոյանի հետ շա՜տ ավելի լավ է ստացվում:
Համամիտ եմ,.,. բայց միասին երգածներից ամենահաջողը դա էր....

Իսկ ընդհանուր համերգի մասին կասեմ, որ ավելի լավ երգեր էլ կարող էր երգել երգածները կրկնելու փոխարեն..... Ինչևէ... շատ եմ սիրում նրան.... չեմ քննդատաում :love

StrangeLittleGirl
02.12.2006, 11:43
Աչքիս մենք տարբեր համերգների մասին ենք խոսում :D
Ես կիրակի օրը տեղի ունեցած հեռուստատեսության և ռադիոյի համերգի մասին եմ ասում, որի ժամանակ Ռուբոն ընդամենը մի երգ երգեց, այն էլ Սիրուշի հետ:

Esmeralda
02.12.2006, 12:14
Աչքիս մենք տարբեր համերգների մասին ենք խոսում :D
Ես կիրակի օրը տեղի ունեցած հեռուստատեսության և ռադիոյի համերգի մասին եմ ասում, որի ժամանակ Ռուբոն ընդամենը մի երգ երգեց, այն էլ Սիրուշի հետ:
Հա.... Ես նկատի ունեի երեքշաբթի օրվա համերգը օպերայում...

Artgeo
10.12.2006, 05:08
երգերի խոսքեր
http://hakhverdyan.livejournal.com/
http://www.armeniatravel.ru/index.files/reading/Songs_of_Rouben_Hakhverdyan.doc

Սյունիք
18.04.2007, 14:42
Շտապ պետք են ռուբեն Հաղվերդյանի «Սա Երևանն է» երգի խոսքերը... Կօգնե՞ք...:(

StrangeLittleGirl
18.04.2007, 19:29
Խնդրեմ…

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո փողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին....

http://hakhverdyan.livejournal.com/

Սյունիք
18.04.2007, 21:09
Խնդրեմ…

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո փողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին....

http://hakhverdyan.livejournal.com/

Անչափ շնորհակալ եմ....

Երվանդ
20.06.2007, 13:59
Երգիչ չի մենակ Հախվերդյանը, լեգենդա որի երգերը սիրելի ու հարազատ են և մեծերին և փոքրերին, ես իրա երգերը անգիր գիտեմ բոլորը, որովհետև փոքր ժամանակից մինչև հիմա լսել եմ ու լսում եմ:
Այսօր Կասկադում տեղի կունենա Հախվերդյանի համերգը:hands

StrangeLittleGirl
20.06.2007, 14:09
Ուզում եմ գալ, բայց.
1. մի քիչ վատառողջ եմ, չգիտեմ երեկոյան ոնց կլինեմ
2. քննությունս…

Երվանդ
20.06.2007, 14:14
Մի օր ես քեզ կտեսնեմ
Պատուհանի մոտ կանգնած
Երբ անձրևը կթափվի
Մայթերի վրա հոգած

Մանե
20.06.2007, 14:14
Ե՞րբ ա,կասե՞ք:oy

Երվանդ
20.06.2007, 14:16
Չի կարելի բաց թողնել տենց համարգ, չնայած հնչողությունը հաստատ լավ չի լինի:(, նոմալ սարքավորումներ չունեն Կասկադում:

Ավելացվել է 38 վայրկյան անց

Ե՞րբ ա,կասե՞ք:oy

Ժամը 18:00-ին սկսվումա:)

StrangeLittleGirl
20.06.2007, 14:28
Պաաաաաաաաաահ, ահագին շուտ ա :( Ես էլ ասում էի՝ 8-9-ին կլինի :(

Երվանդ
22.06.2007, 01:32
Կեսգիշհեր կեսգիշեր
Քո գործած ուռկանը բեր
Լճակի հայելում
սիրահար է հայտնվել, կեսգիշեր կեսգիշեր~~

Կեսգիշեր կեսգիշեր
Քո գործած ուռկանը բեր
Լճակի հատակում
մեկն ինձ սեր է գուշակել, կեսգիշեր կեսգիշեր~~

Ավելացվել է 2 րոպե անց
Հախվերդյանն ուրիշա էլի, ափսոս ձայնը շատա թուլացել:(

Philosopher
24.08.2007, 09:57
Երեկ ու այսօր Հախվերդյանի "Խմբային լուսանկար" (http://rapidshare.com/files/50932693/04_Xmbayin_lusankar.mp3.html) երգն եմ լսում, հենց հիմա արդեն որերորդ անգամ սկսվում է նույն երգը, ու եթե ուզում ես նորից ու նորից լսել, նորովի ես լսում ու զգում, ուրեմն` էդ հոգու երգ է, գոնե այդ օրերիդ հոգու երգը: Ճիշտ էր ասում Սարոյանը` կյանքի ամեն շրջան ունի իր երգը, ապրող կյանքի ամեն օր ունի իր երգը: Օրվա երգ է, ապրող, կենդանի կյանքի օրվա երգ, որ հավերժության կնիքն ունի իր վրա: Իսկապես խմբային լուսանկար է, ամեն օր կորչող ու ծնվող մարդկային տեսակի հոգու էլեգիան է` կյանքի զվարթ գիտության ելևէջներով:

StrangeLittleGirl
24.08.2007, 10:00
Փի՛լ, էդ ո՞րն ա:
է՞ս.
«Տե՛ս, սա իմ հին քաղաքն է…»:

Philosopher
24.08.2007, 10:11
"Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում, գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ..."....

StrangeLittleGirl
24.08.2007, 14:53
Վա՜յ, ես չգիտեի, որ այդ երգը կոչվում է «Խմբակային լուսանկար»: :think
Իրոք լավ երգ է, բայց եթե ուշադիր հետևեք բառերին, կտեսնեք, որ անընդհատ անկապ փոխվում է թեման, չնայած, միևնույն է, լավ բառեր են:

Մանե
03.09.2007, 17:07
Մի բան ասեք,էլ չլսեմ էլի:oy
Արդեն 15-րդ անգամ լսում եմ իրա երգերը ու չեմ կարում պոկվեմ,գնամ դաս անեմ:love:8
Մի խոսքով իրան ու հատկապես իրա երգերը շատ-շատ-շատ եմ սիրում:love:oy:)

Ուրվական
16.01.2008, 10:56
Երգիչ չի մենակ Հախվերդյանը, լեգենդա որի երգերը սիրելի ու հարազատ են և մեծերին և փոքրերին, ես իրա երգերը անգիր գիտեմ բոլորը, որովհետև փոքր ժամանակից մինչև հիմա լսել եմ ու լսում եմ:

Ու կլսենք...
Ի դեպ, խնդրանք, կարո՞ղ եք տալ Հախվերդյանի "Ուրվական", "50 տարի" և "50-ից հետո" երգերը:

Undina
16.01.2008, 12:30
Հախվերդյանի նոր երգը չեմ լսել, բայց իրան սիրում եմ… սիրում եմ իրա անկեղծության ու սխալ հասկացվելուց չվախենալու համար…

Շաաատ եմ սիրում իրա "Քո ճանապարհ" երգը:hands

Ann87
16.01.2008, 12:34
Գժվում եմ Հախվեռդյանի երգերի համար:):):)Շաաատ եմ սիրում իրան
"Խոսքեր","գիշեր","Նա է իմ միակ սերը":love:love.......էս երգերը ամենաշատն եմ սիրում

Նավաստի
16.01.2008, 18:23
"Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում, գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ..."....

Իսկ գիտե՞ք, որ Ռ. Հախվերդյանի "Խոսքեր" Գրոի մեջ ԼԱՎԱԳՈՒՅՆ բառը գրված է չակերտների մեջ:

Sunny Stream
16.01.2008, 21:52
Հախվերդյանը շատ մեծ մարդ է... Մեր իրականությունում եզակի արվեստագետներից է, ով իսկապես ցավում է իր ժողովրդի հետ կատարվող անարդարությունների համար, իր երկրի դժվարությունների ու բարձրաձայն խոսում է դրանց մասին, բարձրաձայն ասում է, որ ժողովրդի "սիրելի քաղաքական գործիչները" բդեշխներ են, որ աննկատ ստրկացնում են մարդկանց...
Շատ գեղեցիկ են երգերը, շատ հարազատ են բառերը...
Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ վերջերդ պարզեցի, որ "Օ~, քամի, քամի"-ն էլ է Հախվերդյանը գրել...
Աստված տա, դեռ շատ երգեր կարողանա ստեղծել... Նաև նա ցանկանում է վերականգնել իր` "Սատանայի ջրաղացը" ներկայացումը... Ինչ լաաավ կլինի...

Sosoyan
16.01.2008, 22:27
Հախվերդյանը
Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ վերջերդ պարզեցի, որ "Օ~, քամի, քամի"-ն էլ է Հախվերդյանը գրել...



Չգիտեի... :think Իր կատարմամբ ունես? Ուղարկի ելիիիիիիի? :oy

Sunny Stream
17.01.2008, 01:58
Չգիտեի... :think Իր կատարմամբ ունես? Ուղարկի ելիիիիիիի? :oy
:love Ես էլ կուզեի ունենալ... Չկա... Ուղղակի մի անգամ գիշերը Հ2-ով հաղորդում էր («Հին ընկերներ» է կոչվում, թե ինչ...) Մի, ես կարծում էի թե միայն ռաբիս, պարզվեց նաև շանսոնների ու Հախվերդյանի երգերի երգիչ է վարում հաղորդումը. հյուրը Հախվերդյանն էր... լիքը լավ բաներ ասեց, լավ քննադատեց մեր «տեսահոլովակներն» ու մի բան ասեց, որի հետ շատ համամիտ եմ. առհասարակ տեսահոլովակները սխալ երևույթ են, երգը լսելիս ամեն մարդ պետք է իր պատկերաշարը տեսնի... համենայն դեպս տեսահոլովակ նկարելը ճիշտ է, երբ երգն արդեն բավականին լայն տարածում ունի, իսկ մեզ մոտ երգը տեսահոլովակով է հայտնի դառնում: Մի խոսքով, շատ լավ զրույց էր, ընթացքում տարբեր երգեր երգեցին, մեկ էլ խոսեցին «Օ, քամի»-ից, Հախվերդյանն ասեց. «Հա, մոռացել եմ արդեն... 30 տարի առաջ էր»... Բայց ինքը չկատարեց, էդ հաղորդավարն ու իրենց ընկերներից մեկը երգեցին... Ոնց հասկացա, ինքը համարյա չի կատարել էդ երգը, միանգամից Ձախ Հարութի կատարմամբ է հայտնի դարձել... ինչքան ԼԱՎ երգ ունենք, փաստորեն, Հախվերդանինն են... :love հենց էդ հաղորդման ընթացքում ասեց, որ ցանկություն ունի ներկայացումը վերականգնել ու մի քանի երգ էլ կատարեցին, շատ ուրախ, լավ երգեր էին...
Ըհը... նայեցի Հախվերդյանի երգերի playlist-ին ու կարոտեցի... մի շրջան իրենից բացի էլ ոչ մի բան չէի լսում... կուրսում էլ տղաները որ կիթառը վերցնում են ձեռքները իր երգերից մի բան անպայման երգում ենք... :russian

Sunny Stream
17.01.2008, 02:37
...Հրաշքները չեն մեռնում,
Նրանք կան ու կմնան,
Թե հավատ կա քո սրտում
Եվ կա սեր անանձնական…
Հրաշքները կմնան
Քանզի կա Փոքրիկ Իշխան,
Որ սիրում է տիեզերքը
Ու աշխարհը այս դաժան:
Մի լքիր, ինձ հետ մնա
Մանկության Փոքրիկ Իշխան,
Միասին պիտի անցնենք
Ճանապարհը փորձության…

էէէհհ~... (լսելով՝ գրում էի) :love ... գոնե մեկ-մեկ հիշեցնում է մարդկանց փոքրիկ Փոքրիկ Իշխանի մասին...

Ann87
17.01.2008, 15:04
:love Ես էլ կուզեի ունենալ... Չկա... Ուղղակի մի անգամ գիշերը Հ2-ով հաղորդում էր («Հին ընկերներ» է կոչվում, թե ինչ...) Մի, ես կարծում էի թե միայն ռաբիս, պարզվեց նաև շանսոնների ու Հախվերդյանի երգերի երգիչ է վարում հաղորդումը. հյուրը Հախվերդյանն էր... լիքը լավ բաներ ասեց, լավ քննադատեց մեր «տեսահոլովակներն» ու մի բան ասեց, որի հետ շատ համամիտ եմ. առհասարակ տեսահոլովակները սխալ երևույթ են, երգը լսելիս ամեն մարդ պետք է իր պատկերաշարը տեսնի... համենայն դեպս տեսահոլովակ նկարելը ճիշտ է, երբ երգն արդեն բավականին լայն տարածում ունի, իսկ մեզ մոտ երգը տեսահոլովակով է հայտնի դառնում: Մի խոսքով, շատ լավ զրույց էր, ընթացքում տարբեր երգեր երգեցին, մեկ էլ խոսեցին «Օ, քամի»-ից, Հախվերդյանն ասեց. «Հա, մոռացել եմ արդեն... 30 տարի առաջ էր»... Բայց ինքը չկատարեց, էդ հաղորդավարն ու իրենց ընկերներից մեկը երգեցին... Ոնց հասկացա, ինքը համարյա չի կատարել էդ երգը, միանգամից Ձախ Հարութի կատարմամբ է հայտնի դարձել... ինչքան ԼԱՎ երգ ունենք, փաստորեն, Հախվերդանինն են... :love հենց էդ հաղորդման ընթացքում ասեց, որ ցանկություն ունի ներկայացումը վերականգնել ու մի քանի երգ էլ կատարեցին, շատ ուրախ, լավ երգեր էին...
Ըհը... նայեցի Հախվերդյանի երգերի playlist-ին ու կարոտեցի... մի շրջան իրենից բացի էլ ոչ մի բան չէի լսում... կուրսում էլ տղաները որ կիթառը վերցնում են ձեռքները իր երգերից մի բան անպայման երգում ենք... :russian

չգիտեմ էս էն հաղոդումնա որը ես տեսել եմ թե չէ,բաըց որը որ ես եմ տեսել հաղորդավարի երգելուց սիրտս խառնեց:[Հախվերդյանի երգը ռաբիս ձևով էին երգում
իսկ "Օ քամի քամի" երգը ինչքան գիտեմ ինքը ընդհանրապես չի էլ երգել

Tigran Adunts
17.01.2008, 16:03
Չգիտեմ դուք ոնց, բայց ես ամենաշատը իրա Հեքիաթ երգն եմ սիրում :)
Նորից բացվում է լուսաբացը....

Sunny Stream
17.01.2008, 19:13
իսկ "Օ քամի քամի" երգը ինչքան գիտեմ ինքը ընդհանրապես չի էլ երգել
Այ մարդ, ասում եմ՝ ինքն էր ասում... վստահիր :ok չգիտեմ՝ դու ինչ հաղորդում ես նայել, էստեղ էլ ռաբիսոտ ելևէջներ էին հաղորդում իր երգերին, բայց շատ ահավոր չէր...

Ուրվական
18.01.2008, 19:05
Զգացեք...

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:
Վերջին անգամ ներիր ինձ, Տեր,
Տես, կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:love:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկե տան ժառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ափ հանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:
Ես իջեցրել եմ իմ դրոշը,
"Հպարտություն" կոչվող նավից,
Վիճակը իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավաղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:
Մի կողմ թողեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի:
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր:love,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր...

...:love

Lapterik
18.01.2008, 19:16
Իսկ ես երգերի բառերը գրելու փոխարեն կերգեի:
Բա կիթառ նվագել չիմանայի...
Ես երևի էն մարդկանցից եմ, որ Հախվերդյանին չի սիրում, իսկականից էտ մարդուն չեմ սիրում, խնդրում եմ էտ չխառնել երգերը հավանելու հետ: Իրանից շատ գոհ ա ու շատ ա վերևից նայում մարդկանց: Համ էլ իրան արդեն սպառել ա, ով էլ որ երգերը լսում ա, հաստատ հին կատարումներն ա լսում, նորերը հեչ լսելու բան չեն, երգելը մոռացել ա, ձենն էլ չի հերիքում:

Նորմարդ
18.01.2008, 19:21
Զգացեք...

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:
Վերջին անգամ ներիր ինձ, Տեր,
Տես, կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:love:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկե տան ժառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ափ հանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:
Ես իջեցրել եմ իմ դրոշը,
"Հպարտություն" կոչվող նավից,
Վիճակը իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավաղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:
Մի կողմ թողեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի:
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր:love,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր...

...:love
Վայ սենց թեմա կա, արժի Զրուցարանում կատարածս գրառումների կեսը բերել այստեղ:)

Ուրվական
23.02.2008, 16:22
Ես գիտեմ, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Ես գիտեմ...
Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը,
Բայց սովից կատաղած են շները,
Եվ հիմա...
Հենց էնպես չեն հաչում էս շները,
Ուշացրել են մի քիչ նրանց կերը.
Ուշացրել...
Կերակրեք, չէ որ դուք եք տերերը,
Որ հանկարծ մեզ չուտեն էս շները,
Կերակրեք...
Վայելեք ձեր համեղ պատառները,
Մնացորդը ուտեն թող շները,
Որ լռեն...
Թե չէ վախն այցելում է գիշերը,
Երբ սովից կատաղած են շները,
Զգուշացեք...
Փակեցեք շատ ամուր ձեր դռները,
Փողոցում թող մնան պոետները,
Եվ մարդիկ,
Ում համար միևնույնն են տերերը,
Եվ հատուկ կատաղացրած շները,
Միևնույն...

...

Ուրվական
02.04.2008, 21:21
Երկնքում ճախրող ոստիկաններ,
Ոստիկանատիպ մուրացկաններ,
Ուրվականակերպ անգույն դեմքեր
Ու կերած խմած ուրվականներ:
Բաց ու խուփ անող շատ բերաններ
Ասես ափ նետած անթիվ ձկներ,
Հերթերում պատերազմող ձեռքեր,
Ո՞վ է այս ամենը հնարել:
Սա ինչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Չի լսվում ոչ ձայն ոչ պատասխան,
Սա ինչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Ո՞վ է տեր Աստվածն ու սատանան:
Սա ինչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Չի լսվում ոչ ձայն ոչ պատասխան,
Սա ինչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Ո՞վ է տեր Աստվածն ու սատանան:
Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Ու անթիվ դատարկ որովաններ,
Բարքերի անկում, անկման բարքեր,
Ու անկման եզրին կանգնած կարգեր:
Կուսականորեն շիկնած լրբեր,
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր,
Դզած ու փչած ու կեղծ կույսեր,
Կույսերից հիասթափված հույսեր:
Սա մի կուսանոց է,
Թե սա ...նոց է,
Ասեք ձայնազուրկ իմաստուններ,
Ուր է անգլուխը` քաղաքագլուխը,
Որն ունի փորի վրա ծալքեր:
Սա մի կուսանոց է,
Թե սա ...նոց է,
Ասեք ձայնազուրկ իմաստուններ,
Ուր է անգլուխը` քաղաքագլուխը,
Որն ունի փորի վրա ծալքեր:
Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Գումարի նստած դասախոսներ,
Ու նստած հելած շատախոսներ:
Անգթությունից կոտրած սրտեր,
Ու գթաբաժան առաքյալներ,
Խորհադարանում խորհող այրեր,
Ու նմանատիպ դեպքի վայրեր:
Իսկ կարգին տղերքը`ում ձեռքին է զենքը
Մահվան հետ գիշեր են լուսացնում,
Իսկ ազգի տականքը`մեր ազգի քերանքը
Թալանում է ազգը ու պղծում:
Իսկ կարգին տղերքը`ում ձեռքին է զենքը
Մահվան հետ գիշեր են լուսացնում,
Իսկ ազգի տականքը`մեր ազգի քերանքը
Թալանում է ազգը ու պղծում:
Նախագահական ընտրություններ
Եվ անընտրելի նախագահներ,
Հալումաշ եղած անթիվ ստեր,
Ով է այս ամենը բեմադրել:
Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալատիպ նախարարներ
Ու նմանակերպ տարբեր բաներ:
Ովքեր են նստած վերը,
Դրանց տիրու մերը,
Չի լսվում ոչ ձայն, ոչ պատասխան
Որն է իրականը, տերն ու տիրականը
Էս անտերուդուս անտերության:
Ովքեր են նստած վերը,
Դրանց տիրու մերը,
Չի լսվում ոչ ձայն, ոչ պատասխան
Որն է իրականը, տերն ու տիրականը
Էս անտերուդուս անտերության:

Kuk
03.04.2008, 00:13
Մեծատառով ԵՐԳԻՉ է:

Dragon
03.04.2008, 02:17
Խելառություններն հանած է,լ հետն էլ հարգում եմ ու ընդունում:
Հետաքրքիր անհատ ու շատ, շատ լավ ու իմաստով երգիչ:

Vestigium
22.04.2008, 15:50
միշտ ինչ-որ տարօրինակ ու հիվանդագին խանդ եմ ապրել այն մարկանց հանդեպ, ովքեր սիրում են Հախվերդյանին և Սևակին. Փոքր տարիքում աելի քան վստահ էի, որ միայն իմն են, հիմա ցավով եմ կիսվում:) Իմ մանկությունը և նրա հետ կապված գրեթե բոլոր հիշողությունները տանում են դեպի Հախվերդյան… երևի օր չկա, որ չլսեմ, նամանավանդ օտարության մեջ, կարոտի մի անասանելի ալիք է սրտիս մեջ, գրեթե երբեք առանց անարցունք....

Ավելացվել է 1 րոպե անց
եհհ էլի...............

Kuk
28.04.2008, 17:01
միշտ ինչ-որ տարօրինակ ու հիվանդագին խանդ եմ ապրել այն մարկանց հանդեպ, ովքեր սիրում են Հախվերդյանին և Սևակին. Փոքր տարիքում աելի քան վստահ էի, որ միայն իմն են, հիմա ցավով եմ կիսվում:) Իմ մանկությունը և նրա հետ կապված գրեթե բոլոր հիշողությունները տանում են դեպի Հախվերդյան… երևի օր չկա, որ չլսեմ, նամանավանդ օտարության մեջ, կարոտի մի անասանելի ալիք է սրտիս մեջ, գրեթե երբեք առանց անարցունք....

Ավելացվել է 1 րոպե անց
եհհ էլի...............

:)
Իմ մանկությունն էլ ա ամուր կապված Հախվերդյանի երգերի հետ:love
փոքր ժամանակ, երբ ժամանակավոր Ռուսաստանում էի ապրում, Հախվերդյան էի լսում, որ հայերենը չմոռանայի:)

Ուրվական
18.05.2008, 15:54
Աստղազարդ է երկինքը շենքերից վերև,
Եվ ես կքայլեմ դեռ մինչև ուշ գիշեր...
...Կհիշես դու արդյոք այս գիշերը,
Գիշերը, աստղերը և փոքրիկ քո սերը...
Աստղազարդ այն երկինքը ու փոքրիկ այն տղան,
Ինձանից հեռացել են և արդեն էլ չկան...

Վերջն ա...

Belle
18.05.2008, 16:21
Հախվերդյան :love :love
երգերի բառերը վերջն եննն, իսկ դշնամուրի պարտիայի նոտաները կա՞ն :oy

Եթե իմանայիրրր :love :hands

Fedayi
18.05.2008, 16:24
Ռուբոն ա, քաղաքի տղա. միշտ սուր ու հակասական:

Belle
18.05.2008, 21:16
Եթե իմանայիր

Եթե իմանայիր, որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո, որքան եմ քեզ փնտրել,
Եթե հավաքեին, իմ բոլոր արցունքները.
Ու սարքերի մի լիճ, ուր լողային աստղերը:
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը :love :love

քաղաքացի
16.06.2008, 14:24
Լուսնի Աղոտ Արտացոլումն

Լուսնի աղոտ արտացոլումն
Աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ,
Դեմքիդ ժպիտը հուսահատ,
Հուսահատ ու խեղճ, հուսահատ ու խեղճ…

Ես այսօր թողնում եմ քեզ, իմ սեր,
Ու հեռանում,
Իմ սրտում այսօր մի նոր վերք է
Ավելանում:

Իմ սերը կոտրված ճյուղի,
Կոտրված ճյուղի, ճյուղի նման
Օլորվում է աշնան քամուց,
Աշնան քամուց, աշնան քամուց:

Ախ, քամի, քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Թող վերքը ցավ պատճառի,
Ծառին թող ցավ չպատճառի:

Ախ, գոնե ձայն հանիր,
Դե, թեկուզ լաց եղիր, բայց այդպես մի նայիր…
Ախ, գոնե ձայն հանիր, դե թեկուզ լաց եղիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր…

Աստղերը չռել են աչքերը
Ու նայում են ապշած մեզ վրա,
Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը,
Դուք երկրորդը էլ չեք ունենա:

Իմ սերը կոտրված ճյուղի,
Կոտրված ճյուղի, ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց,
Աշնան քամուց, աշնան քամուց:

1972

Ann87
16.06.2008, 14:52
Ռուբեն Հախվերդյան:love-առեխծվածային երգիչ,անկրկնելի երաժշտություն,անսահման բառեր........շատ եմ սիրում իր երգերը.......:)

Լեո
19.06.2008, 13:07
Ամեն գիշեր քնելուց առաջ պարտադիր դնում եմ ականջակալներս ու Հախվերդյան եմ լսում: Հատկապես սիրում եմ "Արծաթե թիթեռնիկներ"-ը:

Ուրվական
11.07.2008, 22:48
Ամեն գիշեր քնելուց առաջ պարտադիր դնում եմ ականջակալներս ու Հախվերդյան եմ լսում: Հատկապես սիրում եմ "Արծաթե թիթեռնիկներ"-ը:

Ձյուն

Ձյունը երկար սպասեց գիշերվա իր խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն...
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում...
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ախ, շուտով կդադարի,
Հայտնվի’ր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում...
Ձյու’ն, սպիտա’կ ձյուն, մեղքերիս բե’ր թողություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ քնքուշություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ մանկություն….
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն...
:love

Kuk
11.07.2008, 22:56
Հախվերդյանի երգերն ինձ միշտ դու են եկել, միշտ լսել եմ ու շարունակում եմ լսել: Ինքը որպես երգիչ նույնպես դուր է գալիս, բայց վերջին տարիներին, կարծում եմ՝ տարիքի հետ սկսել է վատ կատարել, ինչը, մեղմ ասած՝ դուր չի գալիս:

Ուրվական
11.07.2008, 23:18
Կյանք մարդկային

Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը:
Հետո դանդաղ, դանդաղ կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը:
Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը:
Կյանքի շեմին կանգնած է լուռ ու գլխահակ մի պատանի
Երազանքներ ուներ մաքուր` ձեռքին սպիտակ մի աղավնի,
Բայց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին:
Ու հազար ոտք կոխած ճամփով շարունակեց քայլել իր կյանքը
Նա, ում ձեռքից թռավ մի օր սպիտակ թռչունը` երազանքը:
Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները,
Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց, ու քաջ թռչունը ընկավ ցած,
Ու երբ մարդը վերցրեց նրա` դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Նրան կյանքը ոչինչ թվաց նա անիծեց ճակատագրին,
Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը գլխիկոր:
Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդու ճակատագիր:
Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն` որպես թռչուն մի հալածված...

Lapterik
11.07.2008, 23:21
:love

Երվանդ
12.07.2008, 00:57
Կյանք մարդկային

Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը:
Հետո դանդաղ, դանդաղ կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը:
Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը:
Կյանքի շեմին կանգնած է լուռ ու գլխահակ մի պատանի
Երազանքներ ուներ մաքուր` ձեռքին սպիտակ մի աղավնի,
Բայց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին:
Ու հազար ոտք կոխած ճամփով շարունակեց քայլել իր կյանքը
Նա, ում ձեռքից թռավ մի օր սպիտակ թռչունը` երազանքը:
Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները,
Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց, ու քաջ թռչունը ընկավ ցած,
Ու երբ մարդը վերցրեց նրա` դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Նրան կյանքը ոչինչ թվաց նա անիծեց ճակատագրին,
Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը գլխիկոր:
Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդու ճակատագիր:
Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն` որպես թռչուն մի հալածված...

:love:love:love

REAL_ist
12.07.2008, 01:12
Կյանք մարդկային

Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը:
Հետո դանդաղ, դանդաղ կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը:
Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը:
Կյանքի շեմին կանգնած է լուռ ու գլխահակ մի պատանի
Երազանքներ ուներ մաքուր` ձեռքին սպիտակ մի աղավնի,
Բայց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին:
Ու հազար ոտք կոխած ճամփով շարունակեց քայլել իր կյանքը
Նա, ում ձեռքից թռավ մի օր սպիտակ թռչունը` երազանքը:
Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները,
Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց, ու քաջ թռչունը ընկավ ցած,
Ու երբ մարդը վերցրեց նրա` դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Նրան կյանքը ոչինչ թվաց նա անիծեց ճակատագրին,
Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը գլխիկոր:
Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդու ճակատագիր:
Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն` որպես թռչուն մի հալածված...
ժող ջան ես երգը որտեղից կարանք քաշենք?

REAL_ist
12.07.2008, 22:12
էս նիուժելի ոչմեկդ չունեք?

Kuk
12.07.2008, 22:19
էս նիուժելի ոչմեկդ չունեք?

Ես ունեմ, բայց ինտեռնետս չի հերիքի, որ ուղարկեմ: Որ լավանամ, կարանք տենանք, CD-ով տամ:

REAL_ist
12.07.2008, 22:20
մերսի ախպերս, մինչև ետ կճարեմ երևի

Kita
12.07.2008, 22:28
Մոդերատորական: Երգ փնտրելու համար գոյություն ունի համապասխան թեմա՝Փնտրում եմ երգ, երաժշտություն... (http://www.akumb.am/showthread.php?t=223):
Այնպես որ աշխատեք այս թեման չվերածել զրուցարանի ոճի մի բանի և կատարեք բուն թեմային վերաբերող գրառումներ, որոնք նաև բաղկացած չեն միայն սմայլերից:

G_H
14.07.2008, 16:42
Ժոխովուրդ, որտեխից կարելի է Հախվերդյանի երեգերի նոտաները գիտառի համար գտնել???

Sunny Stream
14.07.2008, 23:06
էսօր... :oy էսօր Ծիրանի հերթական կինոդիտումից դուրս եկա... :oy ... մեկ էլ ելքի մոտ տեսնեմ` Հախվերդյանն ա կանգնած դեղի~ն պայծառ շապիկով... ասացի` բարև ձեզ, ասաց` բարև ազիզ ջան :love
:oy հա, հեչ էլ հարբած չէր :P

Ուրվական
14.07.2008, 23:08
էսօր... :oy էսօր Ծիրանի հերթական կինոդիտումից դուրս եկա... :oy ... մեկ էլ ելքի մոտ տեսնեմ` Հախվերդյանն ա կանգնած դեղի~ն պայծառ շապիկով... ասացի` բարև ձեզ, ասաց` բարև ազիզ ջան :love
:oy հա, հեչ էլ հարբած չէր :P

Վա՜յ...:love

Մանե
15.07.2008, 09:32
Երեխեք,24-ին Հախվերդյանի համերգն ա,եկեք գնանք:)

Սամվել
15.07.2008, 09:53
Երեխեք,24-ին Հախվերդյանի համերգն ա,եկեք գնանք:)

Որտե՞ղ :think

Մանե
15.07.2008, 10:10
Որտե՞ղ :think
Սամ,կարծեմ Արամ Խաչատրյան.Պլակատը Շրջանային եմ տեսել,ուշադիր չէի որտեղ ա

Doberman
20.08.2008, 12:58
Լավ սաղ հեչ գիտառի համար տաբ. քցեք նվագենք :think

Ուրվական
30.08.2008, 10:19
Ես սպասում եմ քեզ, Հայրիկ

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` Ես սպասում եմ քեզ, Հայրիկ:

Ախ, այս ինչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչեր է քեզ բերել,
Իսկ նրա բերած նվերը` մահվան գույժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա քեզ, մանուկներ,
Հողի տակ եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել:

Ախ այս ինչ երկար ձմեռ է, տեսնես երբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ախ այս ինչ երկար ձմեռ է, տեսնես երբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշիր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա:

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանա,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա,
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տես, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տես, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր…

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` Ես սպասում եմ քեզ, Հայրիկ…

Այս ամենից հետո ամեն անգամ մի բան եմ ունենում ասելու` խաղաղություն բոլոր մարդկանց…

Askalaf
30.08.2008, 14:06
Ռուբեն Հախվերդյան:love-առեխծվածային երգիչ,անկրկնելի երաժշտություն,անսահման բառեր........շատ եմ սիրում իր երգերը.......:)

իսկ առաջին հերթին՝ իսկական տղամարդ ու իսկական հայ, մեկ բառով՝ Մարդ։

Lion
30.08.2008, 19:31
Լուռ քայլում էր տղան ու հոգին նրա սև էր,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով… պարզապես մի տիկիկ էր,
Որն իր սերը ծախեց ու գնաց ռեստորան…

Մի տխրիր իմ ընկեր նա քո սերը չարժի
Ու հիմար կլինես, եթե դու կարծես,
Որ կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի,
Պարզապես նա պոռնիկ էր…

Գեղեցիկ հագնված ու այնքան
Հմայիչ ժպիտով,
Որ ափսոս
Դա նրա իրականն էր…

Միշտ այդպես է լինում
Երբ կատվին չափից շատ ես սիրում
Փաղաքշում ու շոյում նա ճանկերն է խրում
Ու պոչը թափ տալով, կամացուկ հեռանում:

Միշտ այդպես է լինում, մեզ լքում են նրանք
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
Մեզ լքում են ակնպես, որ ասես, թե ոչինչ չի եղել,
Որ ասես թե ամեն ինչ… կարգին է:

Լուռ քայլում էր տղան ու հոգին նրա սև էր
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան
Որը իմ կարծիքով…
Պարզապես մի պոռնիկ էր:

Kuk
07.09.2008, 21:15
հ2-ով Ռուբեն Հախվերդյանն ա երգում: Նայեք, լավնա:good

Հայկօ
07.09.2008, 21:20
Հախվերդյանի մի երգն եմ փնտրում արդեն երկար ժամանակ է. վերնագիրը չգիտեմ, միայն բառերն եմ հիշում՝

Երեկոն սենյակիս պատերին ծուռումուռ ստվերներ է գցում,
Հեռացող քայլերի արձագանք կա դատարկ փողոցում,
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ՝ ոչ. արդյոք ու՞ր են գնում,
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ այս դատարկ աշխարհում:

Սենյակում, որտեղ ես եմ ապրում...

Եվ այլն: Հետո երգվում է, շաքար սիրող մկնիկի, սիրահարված կատվի ու առաստաղից կախվող սարդի մասնին: Խնդրում եմ՝ հուշեք վերնագիրը և քաշելու տեղ ասեք, կամ ուղարկեք, եթե դժվար չէ:

Ուրվական
08.09.2008, 09:03
Հախվերդյանի մի երգն եմ փնտրում արդեն երկար ժամանակ է. վերնագիրը չգիտեմ, միայն բառերն եմ հիշում՝

Երեկոն սենյակիս պատերին ծուռումուռ ստվերներ է գցում,
Հեռացող քայլերի արձագանք կա դատարկ փողոցում,
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ՝ ոչ. արդյոք ու՞ր են գնում,
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ այս դատարկ աշխարհում:

Սենյակում, որտեղ ես եմ ապրում...

Եվ այլն: Հետո երգվում է, շաքար սիրող մկնիկի, սիրահարված կատվի ու առաստաղից կախվող սարդի մասնին: Խնդրում եմ՝ հուշեք վերնագիրը և քաշելու տեղ ասեք, կամ ուղարկեք, եթե դժվար չէ:

Կա մկնիկ, որ շաքար է սիրում և ունի ընտանիք,
Եվ կատու, որը սիրահարվում ու փախչում է տանից...

Դե վերնագիր որպես այդպիսին, ինձ թվում է, չկա: Բայց ես էլ մոռացել էի էս երգի մասին:love, հեսա կսկսեմ համացանցը քանդել:)), հաջողության դեպքում կասեմ:)

Lion
08.09.2008, 12:59
Երեխեք,24-ին Հախվերդյանի համերգն ա,եկեք գնանք:)

... Իսկ կարգին տեղրքը, ում ձեռքին է զենք,
մահվան հետ գիշեր են լուսացնում...:hands

Koms
09.09.2008, 10:49
հ2-ով Ռուբեն Հախվերդյանն ա երգում: Նայեք, լավնա:
Մեր Մեծ Երեւանցին,
իրոք հատուկենտ այսպիսի անհատականություններ են մնացել մեզ մոտ; հանճարեղ անձնավորություն է` ցանկացած պարագայում` արդեն ձանն է նստել եւ այլն, բայց նայում ես որպես "կենդանի դասական" , ու հպարտանում , որ քո հայրենի քաղաքը այսպիսի ՄԵծ Քաղաքացի է տվել;

Morpheus_NS
09.09.2008, 10:55
Շատ լավն ա Հախվերդյանը: Իր երգերի մեջ հոգի կա ու իրականություն ու 100 տոկոսով համահունչ ա իմ ճաշակին:

Koms
09.09.2008, 13:44
Դե սա էն դեպքն ա, որ կարելի ա ասել մեր ռեալ կյանքն ա` առանց ոչ մի կեղծիքի,..:ok

Lion
09.09.2008, 17:55
Մեր Մեծ Երեւանցին,
իրոք հատուկենտ այսպիսի անհատականություններ են մնացել մեզ մոտ; հանճարեղ անձնավորություն է` ցանկացած պարագայում` արդեն ձանն է նստել եւ այլն, բայց նայում ես որպես "կենդանի դասական" , ու հպարտանում , որ քո հայրենի քաղաքը այսպիսի ՄԵծ Քաղաքացի է տվել;

Երևի ամեն դեպքում ոչ թե այդ էր պատճառը, այլ... խմած էր: Չէի ուզենա այդ լավ երգչի ձայնը նստած լինի:(

ihusik
24.09.2008, 03:15
Եթե իմանաիր (http://huysik.mylivepage.ru/file/487/3363_Ete_Imanair.wmv) երգն է այստեղ, որ երգում են Ռուբեն Հախվերդյանն ու Սիրուշոն - սլայդ շոու տարբերակով է:)

Doberman
25.09.2008, 22:12
Ժող ակորդները մեկը ունի՞:

Ֆրեյա
26.09.2008, 13:47
... Ես շպրտում եմ ձեզ իմ դերը և հեռանում եմ ձեզանից....

Ավելի դիպուկ ինչ կարելի էր ասել !!!! Հանճարեղ տողեր է երգում Հախվերդյանը :love

ԿԳԴ
10.10.2008, 21:05
Ռուբեն Հախվերդյան, կենդանի լեգենդ: Մանկուց լսում եմ նրա երգերը, և մինչև կյանքիս վերջը կլսեմ, գիտեմ անգիր գրեթե բոլոր երգերը, և կարող եմ անսպառ լսել և ամեն անգամ լսելուց մի նոր իմաստ գտնել երգի մեջ, նա այն բացառիկ հեղինակ կատարողներից է, որ երգում է ճշմարտության , սիրո մասին և երգում է այնպես որ դու ինքդ զգում ես դա: Կարելի անսպառ խոսել նրա արվեստի մասին, բայց ավելի լավ է մեկ անգամ լսել նրան և խոսքերը ավելնորդ կլինեն: Ինչպես ասել է մեծ արվեստագետը. Լավագույն երգը լռությունն է........:hands

Kuk
10.10.2008, 21:31
Ռուբեն Հախվերդյան, կենդանի լեգենդ: Մանկուց լսում եմ նրա երգերը, և մինչև կյանքիս վերջը կլսեմ, գիտեմ անգիր գրեթե բոլոր երգերը, և կարող եմ անսպառ լսել և ամեն անգամ լսելուց մի նոր իմաստ գտնել երգի մեջ, նա այն բացառիկ հեղինակ կատարողներից է, որ երգում է ճշմարտության , սիրո մասին և երգում է այնպես որ դու ինքդ զգում ես դա: Կարելի անսպառ խոսել նրա արվեստի մասին, բայց ավելի լավ է մեկ անգամ լսել նրան և խոսքերը ավելնորդ կլինեն: Ինչպես ասել է մեծ արվեստագետը. Լավագույն երգը լռությունն է........:hands

Ամենալավ երգը լռությունն է;)

Gayl
10.10.2008, 22:02
Ամենալավ երգը լռությունն է;)

Լսիր «Ճերմակ ձիս» երգը,մի երկու րոպեանոց երգ է բայց մի ամբողջ մարդկային կյանք է նկարագրում:
«Նորից բացվում է լուսաբացը,իմ առաջին ու վերջին սեր
Երկինքը աստեղերի պես թաց է
Ճակատագրից,ճակատագրից պոկված նվեր,
Վերջին անգամ ներիր ինձ Տեր
Տես կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս..........................»
Այս նախադասությունը շատ եմ սիրում.
«Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս»

Gayl
10.10.2008, 22:09
Եթե խոսքը գնումա "Նախագահական ընտրություններ"`
- նախագահական ընտրություններ և անընտրելի նախագահներ
.... և այլն այլն
Ով է այս ամենը հնարե~լ:
Շատ շուտվա երգա:

Ապեր ջան կարող ա,իմանաս այդ երգը որտեղից կարող եմ ճարել,շատ եմ փնտրել,բայց չեմ կարողանում գտնել:

Kuk
10.10.2008, 22:24
Լսիր «Ճերմակ ձիս» երգը,մի երկու րոպեանոց երգ է բայց մի ամբողջ մարդկային կյանք է նկարագրում:
«Նորից բացվում է լուսաբացը,իմ առաջին ու վերջին սեր
Երկինքը աստեղերի պես թաց է
Ճակատագրից,ճակատագրից պոկված նվեր,
Վերջին անգամ ներիր ինձ Տեր
Տես կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս..........................»
Այս նախադասությունը շատ եմ սիրում.
«Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս»

Նորություն ա՞: Ոնց որ թե անծանոթ են բառերը:think

Ambrosine
10.10.2008, 23:36
Նորություն ա՞: Ոնց որ թե անծանոթ են բառերը:think

ինչ նորություն?
լսի` /շարունակություն/
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ավաղ ինձ շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի....

Մի կողմ թողեք դատարկ վեճերը`
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս էջերը
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի.......

Kuk
10.10.2008, 23:40
ինչ նորություն?
լսի` /շարունակություն/
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ավաղ ինձ շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի....

Մի կողմ թողեք դատարկ վեճերը`
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս էջերը
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի.......

Հաա, ունեմ էդ երգը:love Լավն ա էլի Հախվերդյանը, ճիշտ ա` հիմա լավ չի երգում, բայց դե մեկա իրա կատարած գործը միշտ հիշվելու ա, էնքան երգեր ա թողել, որ դարերով կարելի ա լսել, ոչ կհնանան, ոչ էլ կսպառվեն:

Gayl
10.10.2008, 23:43
Նորություն ա՞: Ոնց որ թե անծանոթ են բառերը:think

Չէ նորություն չի,բայց եթե չես լսել,ապա լսիր հնարավոր է որ դուրդ գա:Ասեմ որ իմ համար դա Ռուբենի լավագույն երգն է,չնայած այստեղ ձեր առաջարկած բոլոր երգերն էլ շատ եմ սիրում:

Ավելացվել է 3 րոպե անց

Հաա, ունեմ էդ երգը:love Լավն ա էլի Հախվերդյանը, ճիշտ ա` հիմա լավ չի երգում, բայց դե մեկա իրա կատարած գործը միշտ հիշվելու ա, էնքան երգեր ա թողել, որ դարերով կարելի ա լսել, ոչ կհնանան, ոչ էլ կսպառվեն:

Դե Ռուբենը երբեք էլ լավ չի երգել,ուղղակի երբ նրա երգը լսում ես ուշադրություն չես դարձնում նրա ձայնային տվյալների վրա:

Sunny Stream
19.10.2008, 01:31
Հենց նոր համակարգչում հայտնաբերեցի Հախվերդյանի "Երազ" երգը` հիմնված Սմբատ Շահազիզի բանաստեղծության վրա... մեղեդին լրիվ իրենն է, բայց և երգի հայտնի մեղեդին է... շա~տ հուզիչ է (կամ էլ ուշ ժամին զգացմունքային եմ դարձել) :cry2

Մեղապարտ
19.10.2008, 03:23
Վաղը հանդիպում ունեմ Հախվերդյանի հետ :B

Gayl
19.10.2008, 03:27
Վաղը հանդիպում ունեմ Հախվերդյանի հետ :B

Կարող է իմանաք թե որտեղից կարող եմ նրա երգերը բեռնաթափել,մի երգ եմ ուզում ճարեմ չի ստացվում:

Doberman
19.10.2008, 15:24
Վաղը հանդիպում ունեմ Հախվերդյանի հետ :B

Ախպերս որ հանդիպես հարցրա կարողա ինքը վիդեո դաս թողարկի իրա երգերը սովորացնի նվագել(Видео курс игры на гитаре) դե իհարկե վաճառքի կարգով: ետ դեպքում սաղս էլ կարող ենք գնել և սովորել հայերեն երգերի վրա::think

Monk
19.10.2008, 15:54
Լսիր «Ճերմակ ձիս» երգը,մի երկու րոպեանոց երգ է բայց մի ամբողջ մարդկային կյանք է նկարագրում:
«Նորից բացվում է լուսաբացը,իմ առաջին ու վերջին սեր
Երկինքը աստեղերի պես թաց է
Ճակատագրից,ճակատագրից պոկված նվեր,
Վերջին անգամ ներիր ինձ Տեր
Տես կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս..........................»
Այս նախադասությունը շատ եմ սիրում.
«Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց,բայց նա է հենց երջանկությունս»
Այդ երգի անունը հաստատ <Ճերմակ ձիս> է? Իմ իմանալով երգի անունը <Հեքիաթ> է:8

Հայկօ
19.10.2008, 15:57
Չէ, հաստատ «Ճերմակ ձիս» է:

Monk
19.10.2008, 16:01
Չէ, հաստատ «Ճերմակ ձիս» է:
Լավ, ուրեմն իմ ունեցածի անունը սխալ է գրված:)

Gayl
19.10.2008, 22:43
Այդ երգի անունը հաստատ <Ճերմակ ձիս> է? Իմ իմանալով երգի անունը <Հեքիաթ> է:8

Ոչ հաստատ «Ճերմակ ձիս» է երգի անվանումը,դա հաստատ եմ ասում:

Amaru
19.10.2008, 23:41
Ոչ հաստատ «Ճերմակ ձիս» է երգի անվանումը,դա հաստատ եմ ասում:

Իմ մոտ «Հեքիաթ» ա վերնագրված :)

Doberman :)

Հախվերդյանի գործերը կիթառի նվագակցությամբ երգելու համար ընդամենը պետք ա երգել իմանալ և կիթառը ճիշտ բռնել կարողանալ: :) Հավատա, էդտեղ սովորելու գրեթե ոչինիչ չկա: ;)

Մի քանի օր առաջ Պոլիտեխի «գոռնիում» ինքն էր հյուր, միջոցառումը հետաքրքիր անցավ, լիքը երգեց, ուսանողների հարցերին պատասխանեց, պատմություններ պատմեց: :)

Սեդա՛, էն որ Պիպոյանի հետ ա երգում, դրա՞ մասին ես:

Sunny Stream
19.10.2008, 23:46
Սեդա՛, էն որ Պիպոյանի հետ ա երգում, դրա՞ մասին ես:

Չէ, դու երևի "Գտնված երազ" հրաշք մուլտֆիլմի հրաշք երգի հետ ես :love
սա Սմբատ Շահազիզի բանաստեղծության վրա գրված հայտնի երգն է իր կատարմամբ`


Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսոս որ երազ էր...

երգը շատ եմ լսել, հայրիկս էլ է շատ երգում, բայց Հախվերղյանի կատարումը նոր բացահայտեցի :roll

Gayl
20.10.2008, 00:18
Իմ մոտ «Հեքիաթ» ա վերնագրված :)



Իսկ իմ մոտ «Ճերմակ ձիս»,բայց դա ես միշտ էլ այդպես եմ իմացել:Չեմ հասկանում թե ինչու է քո մոտ այդպես,որ ալբոմում ա:

Amaru
20.10.2008, 00:24
Չէ, դու երևի "Գտնված երազ" հրաշք մուլտֆիլմի հրաշք երգի հետ ես :love
սա Սմբատ Շահազիզի բանաստեղծության վրա գրված հայտնի երգն է իր կատարմամբ`


Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսոս որ երազ էր...


Չէ՛, Սե՛դ, հենց այս երգն ա :love Իսկ «Գտնված երազ»-ի երգը չունեմ, դու ունե՞ս... էնպե՜ս եմ կարոտել... բայց որ լսեմ, լացելու եմ... :)

Գայլ
Դե եսի՜մ :)

Gayl
20.10.2008, 00:27
Չէ՛, Սե՛դ, հենց այս երգն ա :love Իսկ «Գտնված երազ»-ի երգը չունեմ, դու ունե՞ս... էնպե՜ս եմ կարոտել... բայց որ լսեմ, լացելու եմ... :)

Գայլ
Դե եսի՜մ :)

Փնտրիր «Երգը նաև աղոթք է» ալբոմում,քո երգերը կարող ա ինչ որ մեկը զապիս ա արել ու նոր տվել,թե այդպես ես գնել:

ԿԳԴ
20.10.2008, 00:39
Չէ՛, Սե՛դ, հենց այս երգն ա :love Իսկ «Գտնված երազ»-ի երգը չունեմ, դու ունե՞ս... էնպե՜ս եմ կարոտել... բայց որ լսեմ, լացելու եմ... :)

Գայլ
Դե եսի՜մ :)

"Գտնված երազ" երգը իր նոր մանկական երգերի ալբոմումա, ես ունեմ, բայց որակը մի քիչ վատնա:)

Հայկօ
20.10.2008, 00:41
«Երգը նաև աղոթք է»-ում հաստատ «Ճերմակ Ձիս» ա, ունեմ էդ ալբոմը:

Ռուֆուս
20.10.2008, 20:38
Մոդերատորական: Վերջին գրառումները տեղափոխվել են Փնտրում եմ երգ, երաժշտություն (http://www.akumb.am/showthread.php?t=223&page=112) թեմա: Հիշեցնում եմ, որ այս թեմայում քննարկում ենք Ռուբեն Հախվերդյանի երգարվեստը

Մեղապարտ
21.10.2008, 01:12
Հրաշք հանդիպում էր Հախվերդյանի հետ ,պատմեց իր կիթառի ուսուցչի մասին, որը հունահայ էր և Երևանում աշխատում էր փոստատար:
Հանդիպումը տևեց մեկ և կես ժամ ,բոլորը հեռացան բարձր տրամադրությամբ և շատ ուրախ:
Եթե հնարավոր եղավ նկարները կտեղադրեմ

Լեո
25.10.2008, 20:24
...Ես գալիս եմ շատ հեռուներից,
Ավերակ դարձած քո հայրենիքից,
Որ տանեմ ձեր կարոտը այն լեռներին, լեռներին,
Որոնց դուք թողեցիք գետի այն ափին, գետի այն ափին...

nune'
25.10.2008, 23:06
Հա,շատ եմ սիրում..մինչև ռոքով տարվելը իրան էի ամբողջ օրը լսում..մանավանդ,երբ ծանոթացա Հախվերդյան կատարող ու երգող մի քանի հոգու հետ..եկա տուն գտա իրա երգերը//շատ լավ երգեր ունի, մեղեդային..Աշուն, Երևանի գիշերներում, Նա է միակ իմ սերը..և այլն..վերջինը, որ շատ լավնա, լսել ե՞ք..
Հիմա էլ եմ լսում, մի քանի օր առաջ լսում է Եթե իմանայիր..շաաաատ եմ սիրում, :hands

ԿԳԴ
25.10.2008, 23:11
Հա,շատ եմ սիրում..մինչև ռոքով տարվելը իրան էի ամբողջ օրը լսում..մանավանդ,երբ ծանոթացա Հախվերդյան կատարող ու երգող մի քանի հոգու հետ..եկա տուն գտա իրա երգերը//շատ լավ երգեր ունի, մեղեդային..Աշուն, Երևանի գիշերներում, Նա է միակ իմ սերը..և այլն..վերջինը, որ շատ լավնա, լսել ե՞ք..
Հիմա էլ եմ լսում, մի քանի օր առաջ լսում է Եթե իմանայիր..շաաաատ եմ սիրում, :hands

Եթե իմանայիրը հին երգա, կարծեմ 18 տարեկանումա գրել::)սիրահարված ժամանակ...

nune'
25.10.2008, 23:46
Ես էլ ասում եմ ինչի եմ հենց սիրահարված ժամանակ լսում:oy
:D

Ուլուանա
19.11.2008, 02:25
Ժող, Հախվերդյանի երգերը որտեղի՞ց կարող եմ քաշել։ Կարծում էի, թե Երևանից հետս բերել եմ, հավեսով սկսեցի փնտրել, որ լսեմ, էն էլ պարզվեց՝ չկան։ :( Իսկ էս թեմայում մի քանի տեղ նշված լինքերը չեն բացվում։ :(

Nuard
19.11.2008, 15:49
Ժող, Հախվերդյանի երգերը որտեղի՞ց կարող եմ քաշել։ Կարծում էի, թե Երևանից հետս բերել եմ, հավեսով սկսեցի փնտրել, որ լսեմ, էն էլ պարզվեց՝ չկան։ :( Իսկ էս թեմայում մի քանի տեղ նշված լինքերը չեն բացվում։ :(

http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl?TCON%3A+=ALL&TCOM%3A+=ALL&TIT2%3A+=ALL&TPE1%3A+=Hakhverdian+R.+%28vocal%2C+guitar%29

Էստեղից փորձիր քաշել ... 32 հատ երգ կա

Kuk
19.11.2008, 16:11
Ժող, Հախվերդյանի երգերը որտեղի՞ց կարող եմ քաշել։ Կարծում էի, թե Երևանից հետս բերել եմ, հավեսով սկսեցի փնտրել, որ լսեմ, էն էլ պարզվեց՝ չկան։ :( Իսկ էս թեմայում մի քանի տեղ նշված լինքերը չեն բացվում։ :(

56 հատ էլ ստեղ կա http://www.gisher.ru/music.php

Ուլուանա
20.11.2008, 07:09
http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl?TCON%3A+=ALL&TCOM%3A+=ALL&TIT2%3A+=ALL&TPE1%3A+=Hakhverdian+R.+%28vocal%2C+guitar%29

Էստեղից փորձիր քաշել ... 32 հատ երգ կա


56 հատ էլ ստեղ կա http://www.gisher.ru/music.php
Շատ շնորհակալ եմ։ :)

Լեո
21.11.2008, 16:24
Ժող ջան, Հախվերդյանի մի երգ կա, ցավոք վերնագիրը չգիտեմ, հիշում եմ, որ երգի մեջ էսպիսի արտահայտություն կա. "սրբանման անառակներ...": Եթե հասկացաք որ երգի մասին է խոսքը, կասե՞ք որտեղից կարող եմ download անել:

Լեո
22.11.2008, 13:36
Ժող ջան, Հախվերդյանի մի երգ կա, ցավոք վերնագիրը չգիտեմ, հիշում եմ, որ երգի մեջ էսպիսի արտահայտություն կա. "սրբանման անառակներ...": Եթե հասկացաք որ երգի մասին է խոսքը, կասե՞ք որտեղից կարող եմ download անել:
Էլի բառեր հիշեցի էս երգից. "Ով է սրա տերը, սրա տիրու մերը...":
Ժողովուրդ, հայտնի երգ ա, օգնեք գտնեմ էլի:

Kuk
22.11.2008, 13:38
Էլի բառեր հիշեցի էս երգից. "Ով է սրա տերը, սրա տիրու մերը...":
Ժողովուրդ, հայտնի երգ ա, օգնեք գտնեմ էլի:

Կարծեմ «Նախագահական ընտրություններ» ա երգի անունը, ես էլ չունեմ ու ուզում եմ ունենալ, բառերը համարյա անգիր գիտեմ. Ովքեր են նստած վերը, դրանց տիրումերը, որ ունեն ոռի վրա ծալքեր:))

Ուրվական
22.11.2008, 16:04
Կարծեմ «Նախագահական ընտրություններ» ա երգի անունը, ես էլ չունեմ ու ուզում եմ ունենալ, բառերը համարյա անգիր գիտեմ. Ովքեր են նստած վերը, դրանց տիրումերը, որ ունեն ոռի վրա ծալքեր:))

http://www.akumb.am/showthread.php?p=720589#post720589

Ժամանակ գտնեմ, կուղարկեմ, վերջն ա:

Մեղսավոր
24.11.2008, 11:10
Հախվերդյան... բառեր չեմ գտնում երախտիքս հայտնելու համար:
Ավելի լավ է մեջբերեմ իմ սիրած տողերից մի քանիսը նրա երգերից՝

նորից բացվում է լուսաբացը...

էտ շարժվեց մանկության օրօրոցը, էտ պստիկը քնից արդնացավ...

ամենալավ երգը լռությունն է, երկու զույց աչքեր մթության մեջ...

իմ գլխում ամեն ինչ խառնվել է, ես ինքս ունեմ այնքան հարցեր...

ու թող ծածանվեն վարսերը նրա՝ ում անունը միշտ գաղտնի կմնա...

մի անգամ հավատա քո Աստծուն, հավատա քո հոգուն, հավատա ինքդ քեզ, և այրիր կամուրջները քո ետ դառնալու...

նոր ծնվածների արիությունը կապվելու է ձեզ հետ անպայման...

լավագույն տղերքը հեռանւոմ են, օտար ափերում բախտ որոնում: սիրելի կանայք թողնում գնում են, ուրիշների մեջ են մեզ փնտրում:

և միայն գայլն էր անհանգիստ վանդակում....

վառվեք աստղեր երկնքում վառ, վառվեք երկար...

դու դարձյալ ինձ մոտ ես եկել կրկնվող պատմություն...

երջանկություն դու պոռնիկ ես անհոգ, իսկ ես հասարակ մի տղա...

ով որ իմ սիրտը գողացել է հարդեն հեռու է ինձանից...

և իջավ լռություն ու թաղվեց խավարում իմ սիրտը...

Լեո
24.11.2008, 11:18
http://www.akumb.am/showthread.php?p=720589#post720589

Ժամանակ գտնեմ, կուղարկեմ, վերջն ա:
Սպասում եմ:)

Ուրվական
28.04.2009, 23:56
Գազանանոց

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
Երգը լռում է ու քնած ձևանում,
Գալիս է պահը, նա պայթում է, պայթում,
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին,
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն՝
Առյուծը նախկին, մրափում էր...
Եվ միայն գայլն էր անհանգիստ՝ վանդակում,
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում,
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց,
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ...
Եվ լսվեց կրակոց, ու ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց,
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ...
Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին,
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ,
Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին...
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...

Vaho
29.04.2009, 01:54
Գազանանոց

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
Երգը լռում է ու քնած ձևանում,
Գալիս է պահը, նա պայթում է, պայթում,
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին,
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն՝
Առյուծը նախկին, մրափում էր...
Եվ միայն գայլն էր անհանգիստ՝ վանդակում,
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում,
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց,
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ...
Եվ լսվեց կրակոց, ու ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց,
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ...
Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին,
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ,
Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին...
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...

Շատ լավ երգա, ես էս երգը շատ եմ սիրում, մերսի;)

ners84
24.05.2009, 15:30
ՀԻՍՈւՆԻՑ ՀԵՏՈ

Հիսունից հետո դառնում են մարդիկ մի քիչ մտածկոտ,
Փորձում են ասես անցյալից մաքրել էջերը կեղտոտ:
Հիսունից հետո արագ է էնքան պտտվում տարին,
Որ չես հասցնում տարբերել չարը ու բարին:
Հիսունից հետո սեղանը քեֆի կիսատ են թողնում,
Որից նախկինում մինչեւ առավոտ չէին բաժանվում,
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ,
Հազար երանի նրան, ով ունի անհոգ ապրելու ժամանակ:

Հիսունից հետո փորձում ենք փնտրել, բայց էլ չենք գտնում
Այն աղջիկներին, որոնց նախկինում չէինք որոնում
Աղջիկները այն, որոնց համբույրից չէինք հագենում
Հիսունից հետո դառնում են երգեր քո երգացանկում
Երանի նրանց, ովքեր հիսունից առաջ են ապրում
Ում երգացանկում դեռ սիրո մասին երգեր են գրվում
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ,
Հազար երանի նրան, ով ունի անհոգ ապրելու ժամանակ:

Հիսունից հետո ընկերները մեր հերթով հեռանում
Ու տեղերը նրանց մեկընդմիշտ թափուր են մնում,
Հիսունից հետո մենք ենք կյանքից, թե նա է հոգնում
Ու թվում է թե էլ էս աշխարհից բան չենք հասկանում:
Հիսունից հետո կորցրածդ շատ, շահածդ` ոչինչ...
Դատարկ է թվում կյանքում ամեն բան, արդեն ամեն ինչ:
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ,
Հազար երանի նրան, ով ունի անհոգ ապրելու ժամանակ:

Հիսունից հետո նույնիսկ հայելին մեզնից ամաչում,
Ու ցույց է տալիս, որ ինքն էլ արդեն մեզ չի ճանաչում:
Հիսունից հետո դառնում ես հանկարծ մի փաստի վկա,
Որ սխալ ապրած կյանքդ շտկելու ժամանակ չկա:
Ժամանակն անտես, անկոչ հյուրի պես այցելում է քեզ
Ու հիշեցնում կարծես, որ ինքդ քեզանից շուտով կազատվես...
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ,
Հազար երանի նրան, ով ունի անհոգ ապրելու ժամանակ:

Kuk
24.05.2009, 15:37
ՀԻՍՈւՆԻՑ ՀԵՏՈ




http://www.youtube.com/watch?v=BbeLS42mjBE

Lion
24.05.2009, 19:32
50-ից հետոն... Ռուբենի ամենազգացմունքային երգերից մեկն է:

ners84
25.05.2009, 01:05
ԵՐԳ
Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր,
Երբ ինձ սիրում են մարդիկ լուրջ ու կարևոր,
Երբ ինձ մեծարում են ու ծափահարում են
Մինչև դառնամ նրանց համար անկարևոր:


Կյանքն իմ անհաջող կատակ,
Կյանքն իմ միշտ թարս ու շիտակ,
Կյանքը իմ ներկայացում, ձեզ եմ ես ներկայացնում
Այն երգերով, որ հեշտությամբ չեն ինձ տրվում:


Հիսուն տարին ինչպես նվեր ինձ այցելեց,
Մի շիշ օղի գիշերն ինձ հետ նա դատարկեց
Հետո խորհուրդներ տվեց և առողջություն մաղթեց
Ու հետո մի կերպ օրորվելով տանից մեկնեց

Կյանքն իմ ինձ պարտքով տրված
Կփակեմ երգով գրված
Ճամփորդի համար հոգնած, ով մենակ է ու լքված,
Ում վայելել երջանկություն չի վիճակված:


Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր,
Երբ նույնիսկ սերն է դառնում հյուր անհարկավոր,
Չե որ այդ անկոչ հյուրին չես կարող ճամփել դյուրին,
Դա մի խնդիր է համարյա անհնարին:


Սերն իմ անհաջող արկած,
Մութ, կասկածելի վարկած,
Դու թողիր աչքերս թաց, կոտրեցիր իմ սիրտը բաց,
Որ թևածես իմ երգերում քեզ նվիրած:


Պանդխտությունը մեզ դարձել է ուղեկից,
Եվ հարց է թե մեզնից ով ում է կարեկից:
Ես հիմա ում բախտը լամ, ինչ ասեմ իբրև պատգամ,
Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից:


Հայրենիքը մեր սրտում,
Կարոտով է իր կանչում:
Ձևացնում եք թե ապրում, էս Աստծուց լքված երկրում,
Ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում:

ԿԳԴ
25.05.2009, 01:12
ners84 ջան շնորհակալություն երգի բառերի համար, կարող է իմանաս, թե Էս երգը որտեղից կարող եմ քաշել?:)

Dorian
25.05.2009, 01:28
ԿՈՉ ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ
Առաջարկում եմ այս թեման միացնել "Դաշնակցության" թեմային :D

karenmorm
25.05.2009, 02:25
Առաջարկում եմ այս թեման միացնել "Դաշնակցության" թեմային ինչի Ռուբենը Դաշնակ ա՞

Dorian
25.05.2009, 02:58
ինչի Ռուբենը Դաշնակ ա՞

Պարզվում ա, որ հա... Նախընտրական բրոշյուրների մեջ նկարը խփած ա... Մշակութային կյանքն ա աշխուժացնելու, բան...

Ռուֆուս
25.05.2009, 11:53
ԿՈՉ ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ
Առաջարկում եմ այս թեման միացնել "Դաշնակցության" թեմային :D

Մոդերատորական: Պահանջում եմ թեման չքաղաքականացնել: Այստեղ քննարկվում է Ռուբեն Հախվերդյանի երգարվեստը, այլ ոչ թե քաղաքական կողմնորոշումները: Եթե շարունակեք թեմայից շեղվել, կստանաք տուգանային միավորներ:

Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են Ռուբեն Հախվերդյանի Երգերի Ակորդներ (http://www.akumb.am/showthread.php?t=33145) թեմա

Kuk
10.07.2009, 16:00
Ռուբեն Հախվերդյանը գրել է իր «կտակը»

http://168.am/images/2009/07/74-r_hakhverdyam.jpg

Ռ.Հախվերդյանն իր երգերի մասին ասել է. «Ես չեմ կարող իմ երգերը սիրել: Երբ երգը գրում ես, այնքան մեծ էներգիա է այն քեզանից խլում, որ հոգնում ես, զզվում: Բայց կատարելն էլ ուրիշ արվեստ է. դրանով դու ժողովրդին փորձում ես ցույց տալ, թե ինչ ես ուզում ասել եւ ինչ ես մտածում ընդհանրապես»: Իսկ համերգն ինքնին Ռ. Հախվերդյանն անվանում է «հոգեւոր սթրիփթիզ». նույն` հանվելու արարողությունն է, միայն` հոգեւոր տեսանկյունից. «Երգ կատարելը նույն «սթրիփթիզն է», ուղղակի հոգիդ ես բաց անում»: Եվ ավելացրել է. «Ես երբեք հանդիսատեսի որակական փոփոխություն չեմ զգացել: Իմ համերգներին ես միշտ բավարարում եմ հանդիսատեսին, նրանք էլ իրենց երկար ծափերով բավարարում են ինձ»: Ռ. Հախվերդյանը դեռեւս չի պատրաստվում նոր ձայնասկավառակ թողարկել, քանի որ այն մեծ ծախսերի հետ է կապված` մոտ 15-20 հազար դոլարի: Իր երգացանկից նա առանձնահատուկ սիրելի երգ չունի. «Երգ գրելն էլ բարդ գործ է, այնքան ես տանջվում, որ էլ չես էլ սիրում երգերդ: Եվ դա բնական չէր լինի, որ ես ասեի, թե սիրում եմ իմ երգերը: Երգ գրելը, ըստ իս, մշտական կատարելագործումն է քո փեշակի ու քո արվեստի, միշտ ուզում ես ավելի լավ գրել: Երբ գրում-վերջացնում ես, այնքան ես հոգնում ու զզվում երգից, որ մնում է միայն կատարելը»,- ասել է երգիչը:

Ինչպես միշտ, Ռ. Հախվերդյանը միայն իր երգերից եւ համերգային գործունեության մասին չի խոսել: Նա խոսել է եւ քաղաքականությունից, եւ կուսակցություններից, էկոլոգիական խնդիրներից, Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումիցգ

Երեւանի մասին

«Երեւանն այդ բարձրահարկ շենքերով այնպես են «քաքմեջ» արել, որ եթե Աստված էլ իջնի, ոչինչ փոխել չի կարողանա: Ես ապշում եմ, թե ո՞նց կարելի է այդքան խիտ կառուցել շենքերը: Ես չեմ զբոսնում Հյուսիսային պողոտայով, ոնց որ պանթեոն, մեռելատուն լինի»:

Հայ-թուրքական սահմանի բացման մասին

«Երկու բանից եմ ամենաշատը վախենում. առաջինը` թմրանյութերի մուտքը Թուրքիայի կողմից: Կարծում եմ, որ սահմանը բացելուց հետո մեր փողոցներում ավելի շատ ներարկիչներ կգտնենք: Ինձ ամենից շատ անհանգստացնում է «նարկոթրաֆիկի» հարցը: Ես դրա նախադեպը գիտեմ Բուլղարիայի սահմանի հետ կապված: Սահմանների բացվելուց մեկ ամիս հետո հոդվածներ լույս տեսան, որ Բուլղարիա թմրանյութ է մուտք գործել: Եվ երկրորդ` վախենում եմ առանց այդ էլ մեր անպաշտպան արվեստում առավել մեծ թափով ներխուժելիք թուրքական մուղամներից: Դեռ հիմա շատ երգիչներ վերցնում են թուրքական երգերի բառերը, փոխում են եւ երգում: Բա հետո ի՞նչ կլինի: Որպես այդ գործի մարդ եմ ասում, մենք չենք կարող ազատագրվել ու չընկնել այն ազդեցության տակ, ինչ որ հիմա ենք: Հայերը դեռ չեն հասկանում, որ թուրքական երաժշտական արվեստը Հայաստան չներխուժած, իրենք արդեն թուրքական են երգում` հայերեն բառերը թուրքական մեղեդիներին միացնելով»: Ավելին, ըստ Ռ. Հախվերդյանի` խոսքը միայն երգարվեստին չի վերաբերում: Երգիչը նշել է` չէր ցանկանա, որ հասարակության համար ամբողջովին պարզ լիներ, թե Հայաստանից քանի երիտասարդ աղջիկ կամ կին է գնում Թուրքիա ու Դուբայ` հասարակաց տներում աշխատելու: «գ Իսկ ժամանակին, 1915 թվականին հայ աղջիկներն իրենց նետում էին Եփրատը, որ թուրքերն իրենց չբռնաբարեն, բայց այսօր հայ աղջիկները կամովին գնում են այնտեղ փող աշխատելու»,- ասել է նա:

Դաշնակցության մասին

«Ես ոչ թե Դաշնակցություն կուսակցության համակիրն եմ, այլ դաշնակների գաղափարախոսության: Ես դեմ եմ բոլոր տիպի կուսակցություններին, բայց մեջներից ամենանորմալ կուսակցությունը դա է, որը շատ մեծ բաներ է անում դրսում: Դաշնակցությունը դրսում ավելի կարեւոր գործերով է զբաղված, քան ներսում: Սակայն, հավատացեք ինձ, այնտեղ կան մարդիկ, որոնց, եթե ձեռքս ճար լիներ, կգնդակահարեի: Դրանց մեջ էլ կան կաշառակերներ»:

ՀՀ իշխանությունների մասին

«Ինչպես կարող են մեր իշխանություններն այնքան ապաշնորհ լինել, որ գոնե մի փոքր չկարողանան դիմադրել բոլորի հոգեկան աշխարհը ճնշող գլոբալիզացիային:

Նրանք միայն այս օրով են ապրում: Ամբողջ օրը մտածում են, թե ոնց անեն, որ մի քիչ ավել գռփեն-չռփեն եւ այլն: Չեն մտածում, որ վաղվա սերունդը կարող է շատ սարսափելի վիճակում հայտնվի` թեկուզ նույն էկոլոգիական տեսանկյունից»: Ռ. Հախվերդյանի հույսը նոր սերունդն է. «Եթե ես եւ մեր նախագահը սովետի շրջանի մարդիկ ենք, եւ մեր մեջ դեռեւս նստած են ճորտատիրական կլիշեները, ապա նոր սերունդն ավելի ազատ կարող է մտածել եւ գործել»:

168 (http://168.am/am/articles/19276)

ԿԳԴ
10.07.2009, 17:22
Հախվերդյանի վերջին համերգից նկար:love ...Շատ էի սպասում նրա մանկական երգերին, բայց ափսոս իմ ամենասիրելի երգերից չկատարեց, հուսամ մյուս անգամ կլսեմ: Այս համրեգը մյուսների համեմատ տարբերվում էր նոր երաժշտական գործիքի առկայությամբ: Մի խոսքով Հախվերդյանը ինձ համար կենդանի լեգենդ է, երանի նրա նման արվեստագետներ ու կարգին մարդիկ շատ լինեն մեր երկրում: :love

Lanterfant
11.07.2009, 20:53
Ռուբեն Հախվերդյանին շատ եմ հավանում: Նրա երգերը ինձ հիշեցնում են իմ մանկությունը: Երբ փոքրիկ տղա էր հաճախ մենակ ման եկա երբ անձրևը թափվեց երկնքից, իհարկե առանց անձրևանոցի, իսկ երբեմն շնիս հետ: Բաց աչքերով երազելիս դյութված դարձա անձրևի ձայնով և բնության բուրմունքով ու գույնով: Անձրևն ինձ արդեն վաղուց շատ դուր է գալիս: Ուստի իմ ամենասիրված երգերից ոմանք «Շատախոս անձրևը», «Անձրև» ու «Փոքրիկ նավակ» են:

Che_Guevara
14.09.2009, 11:29
Ռուբիկի հումորներից
Ես մի համերգային ձայնագրություն ունեմ, որը կատարվելա 90-ականների վերջին: Էն վախտ ՀՀ պրեզիդենտը դեռ Լ.Տեր-Պետրոսյանն էր, բայց արդեն ժողովուրդը, ոնցոր ասում են "յախա էր թափ տալիս": Որպեսի ավելի պատկերավոր ներկայացնեմ, ............. նշանակում է դադարներ:
Ռուբիկ. ուրախ եմ, թեև քիչ, բայց մենք ու մերոնցով ենք ...... ճիշտն ասած, մի բան լսեցի և .... ասում են պրեզիդենտը հրաժարական է տվել ....... Վա...,
Դահլիճում. ծափահարություններ են լսվում և ուրախության ճիչեր:
Ռուբիկ. Վացլավ Հավելը, ... Վացլավ Հավելը հրաժարական է տվել և, ասում են որ, Չեխ ժողովուրդը ընկալումով է վերաբերվել էդ հրաժարականին:
Դահլիճում. ծիծաղ և հիասթափության ձայներ:
Ռուբիկ. Հավելը, ... Չեխոսլովակիայի պրեզիդենտը: Ոնցոր ասած, եվրոպայի և աշխարհի դեմոկրատացումը գնալով ավելի արագ ընթացք է ստանում: ....... Չէ Վացլավ Հավելը, Հավելը, ... այսինքն, դեռ մի քիչ շուտ եք ուրախանում, մի քիչ շուտ:

Ուշադրությունդ ուզում եմ հրավիրել էն փաստի վրա, որ այդ արտահայտությունից հետո Ռուբեն Հախվերդյանը դեռ կենդանի ա (ի ուրախություն մեզ, բոլորիս): Եթե այդպիսի արտահայտություն լիներ 2-րդ կամ 3-րդ նախագահի մասին, կասկածում եմ, որ Հախվորդյանի մասին մենք հիմա անցյալով կխոսեինք :)

HardRock
14.09.2009, 13:26
Ուշադրությունդ ուզում եմ հրավիրել էն փաստի վրա, որ այդ արտահայտությունից հետո Ռուբեն Հախվերդյանը դեռ կենդանի ա (ի ուրախություն մեզ, բոլորիս): Եթե այդպիսի արտահայտություն լիներ 2-րդ կամ 3-րդ նախագահի մասին, կասկածում եմ, որ Հախվորդյանի մասին մենք հիմա անցյալով կխոսեինք :)

Չեմ կարծում: Ռուբիկը էն մարդնա, որ միշտ էլ արտահայտվելա ընենց վոնց ուզելա ու կարծեմ վերջին երկուսի հանդեպ էլ առանձնապես բարիացկամ չի:

Jarre
09.05.2010, 20:30
Հախվերդյանի պաշտոնական կայքը www.hakhverdyan.com

Հնարավոր է գնել նաև CD-ները։ Հուսանք, որ շուտով կայքի հայերեն տարբերակն էլ պատրաստ կլինի։

Դատարկություն
10.05.2010, 10:10
Որոշեցի էս թեմայում էլ գրեմ:
Ժողովուրդ ինչ - որ մեկը ունի՞ «Թափառաշրջիկ» երգը, շատ եմ ուզում :cry2

Mitya
09.06.2010, 21:03
Ժողովուրդ, ով ունի Հախվերդյանի երգերի, այսպես ասած, տաբերը (tabs)?

Chilly
27.06.2010, 01:01
Երևանի Գիշերներում

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում
Երբ միայնակ եմ ես լինում
Քայլերն այստեղ են ինձ բերում
Ու անցյալիս լքված այգում
ես հուշերիս եմ հանդիպում

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմն է լողում
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ու չկա ազատում

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս ու կանչում
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ու չկա փրկություն

Իմ քնքուշ սևահեր
Դու ինձ ում ես թողել
Դու ինձ ում ես թողել
Ինձ թողել, հեռացել...
Ասա դու ո՞վ ես, որտեղից
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում
Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում...

Քո հանգուցյալ տատիկի սենյակում
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում

Քո բոլշեվիկ տատիկի սենյակում
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում

Իմ քնքուշ սևահեր
Դու ինձ ում ես թողել
Դու ինձ ում ես թողել
Ինձ թողել, հեռացել...

Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում...

Երևանի Գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին
Մի օր փակվեց սենյակիդ դուռը հին
Երբ կոտրվեց տատիկիդ հայելին

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին
Մի օր փակվեց սենյակիդ դուռը հին
Երբ կոտրվեց տատիկիդ հայելին

Իմ քնքուշ սևահեր
Դու ինձ ում ես թողել
Դու ինձ ում ես թողել
Ինձ թողել...

Երևանի Գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում...

My World My Space
27.06.2010, 10:51
Հախվերդյանի ամենակարճ երգը....

ՆԱ ԻՐ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ

Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,

Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
Պարզապես նա տիկնիկ էր:

Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:

Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:

Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:

Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր…

---------- Ավելացվել է՝ 11:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:49 ----------

Իսկ էս մեկը հատկապես շատ եմ սիրում.....


ԼՈՒՍԻՆՆ ՈՒ ՇՈՒՆԸ

Ես ու լուսինը միասին
Մոտեցանք սառած ջրափոսին
Եվ գիշերը ժամը երկուսին
Երգեցինք այս երցը այն մասին

Թե ինչ՞ու են պոետները և շները ընկերներ
Որովհետև նրանք գիշերը
Սիրում են լուսնոտ երգեր
Որ մեր կյանքն աղավաղում են
Ցերեկներն անիրական
Գիշերները մենք գտնում ընք
Մեր դեմքերը իսկական

Մութ ամպեր մի փակեք լուսնի դեմքը
Թույլ տվեք զրույցը ավարտել
Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը
Շատ վաղուց իրար չէնք հանդիպել

Շունը որ կանգնած էր իմ կողքին
Դունչը մոտեցրեց ջրափոսին
Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին
Եվ ասաց դատարկ այդ ափսեին

Որ իր հայրը ցեղական էր
Մայրն անհայտ ցեղի մի շուն
Նրանց կապն օրինական չէր
Ու ծնվեց մի որբ անտուն
Որ անվերջ այս գզվրտոցը
Հանուն մի կտոր հացի
Ապրելու միակ միջոցն է
Որ կյանքից չուտես քացի

Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է
Ու լուսնի դատարկ ափսեն է շողշողում
Կան մարդիկ որոնք այնտեղ թքում են
Իսկ ոմանք երգեր են որոնում

Եվ հանկարծ ջրափոսից սառած
Դուրս լողաց լուսինը սփրթնած
Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց
Եվ ահա թե ինչ նա շշնջաց

Որ երցերը մեր ցավերն են
Բոլորից թաքուն պահած
Որ գիշերը մենք ոռնում ենք
Աշխարհի դեմ դառնացած
Ու մի պահ մեր դեմ բացում է
Դրախտի դռներն աստված
Շներին նա կերակրում է
Ու փակում վերքերը բաց

Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են
Պոետներն ունեն գինի ու հաց
Եվ երգեր այնտեղ ոչ թե ոռնում են
Այլ երգում են մինչև լուսաբաց

Ու պոկում են շղթաները
Պոետները ու շները կատաղած
Գիշերվա մեջ համբարձվում է
Նրանց երգն աղոթք դարցած

Ու թռչում են պոետները
Շների հետ խենթացած
Այնտեղ ուր արդեն բացել է
Դրախտի դռներն աստված

Smokie
30.06.2010, 10:33
Հախվերդյանի ամենակարճ երգը....

Իսկ էս մեկը հատկապես շատ եմ սիրում.....

«Պոետները եւ շները» երգը շատ լավն է, ես էլ հենց այդ երգի մասին էի մտածում,ուզում էի այստեղ էլ գրել, տեսա վերջին նշվածը հենց դա է:
Իսկ առանձնապես Հախվերդյանը շատ լավ երգեր ունի: Շատ եմ սիրում «Իմ միակ սերը», «Ձյուն», «Երբ չկաին բարձրահարկ շենքեր», «Հոգուս հաշտություն»,«Իրիկուն», «Կեսգիշեր», «Անձրեւ», «Բարի լույս տիկին Արուս», «Հին ընկեր», «Իմ փոքրիկ ընկեր», «Գազանանոց», «Եզ», «Կապույտ նժույգները», «Ճերմակ ձիս», «Սպիտակ աղավնին», «Քո ճամփան», «Սա Երեւանն է», «Ծառ», «Իմ տունն անիվների վրա», «Իմ քաղաք», «Իմ անցյալը», «Օ, սա իմ հին փողոցն է», «Մեր սիրո աշունը», արդեն ասացի «Պոետները եւ շները», «Սարերի քամի», «Որ սարերը չմնան անտեր», «Կարմիր կակաչները», (Հարութ Փամբուկչյանի հետ,) «Երեւանի գիշեներում», «Երնեկ թե այս նոր տարին»: Հենց այս պահին էլ ինձ մոտ ցանկություն առաջացավ Հախվերդյան լսել:

2008 թ-ին լույս տեսած մանկական «Զատիկ» ձայնասկավառակի երգերն էլ են լավը:

Նաիրուհի
08.07.2010, 22:34
Ռուբենի ամենա- երգերից մեկը

ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գալիս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

---------- Ավելացվել է՝ 23:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:32 ----------

Սա էլ եմ շատ սիրում

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ

Թափառաշրջիկ,
Թափառաշրջիկ, եղբայր իմ,
Ու՞ր են քեզ տանում
Հոգնած ոտքերդ։

Թե կան հեռուներ,
Հեռուները քո սրտում են
Եվ քո խելագար
Խենթ հայացքում։

Եվ քո խելագար
Երազներում,
Եվ քո խելագար
Խենթ երգերում։

Թափառաշրջիկ,
Ինձ պարզիր քո ձեռքը
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը,

Ազատ է տիեզերքը բոլորի համար։
Եվ մեծահարուստ արքաների
Եվ մուրացկանի համար դժգույն,
Եվ գեղեցկագույն տիկինների,
Նույնիսկ թափառող ասպետների համար։
Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար։

Երբ կդադարի պտտվելուց
Այս հոգնած աշխարհը,
Մոլորակը պատերազմների։
Երբ կդադարի
Տոնական այս երթը,
Երթը տոնական մեռյալների։
Թափառաշրջիկ,
Ինձ պարզիր քո ձեռքը
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը։

Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար։

Dayana
08.07.2010, 23:25
Հախվերդյանի ամենակարճ երգը....

ՆԱ ԻՐ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ

Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,

Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
Պարզապես նա տիկնիկ էր:

Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:

Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:

Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:

Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր…



Այ էս մեկը ես էլ եմ հանճարեղ համարում ու շատ եմ ափսոսում, որ միայն վերջերս եմ իմացել այս երգի մասին:

Smokie
16.07.2010, 08:33
Ներեցեք, կասե՞ք որտեղից կարող եմ քաշել Ռուբեն Հախվերդյանի «Ոստիկան» երգը::)

Smokie
27.07.2010, 14:53
Շատ եմ սիրում այս երգերը:

Հոգու հաշտություն

Այս նկարում ես իմ տանն եմ,
Ուր ոչ-ոք ինձ չի խանգարում,
Ուր թափառում են երգերը,
Ուր խաղաղլռություն է տիրում,
Ուր ձյունե քայլերով իմ հուշերը
Ինձ հետ ապրում:

Ես մոտենում եմ դռանը
Ու հետո կամացուկ այն բացում,
Ու իմ բոլոր ընկերները
Իմ վերջին երգերին են սպասում,
Ես եմ դարձել այն բանբերը,
Որ երգեր է նրանց փոխանցում:

Իմ սիրելի բարեկամներ,
Իմ ընկերներ, հարազատներ,
Ես ձեզ կերգեմ, հիմա երգեմ
Որ առանց ձեզ չկա մեծ սեր:

Ձեզ եմ հանձնում այս նվերը,
Որ կոչվում է հոգու հաշտություն,
Անանձնական է մեծ սերը,
Առանց սեր, մենք չունենք փրկություն,
Սա պատվիրել է մեզ Տերը
Ու տվել մեղքերի թողություն:

Իմ սիրելի բարեկամներ,
Իմ ընկերներ, հարազատներ,
Ես ձեզ կերգեմ, հիմա երգեմ
Որ առանց ձեզ չկա մեծ սեր:
:)

Երբ չկային բարձահարկ շենքեր

Երբ չկային բարձրահարկ շենքեր,
Երկինքը շատ էր, շատ էր մեծ
Եւ աստղերը, պայծառ աստղերը
Ներկայացում էին սարքում ամեն գիշեր:

Երբ մեծացա, շենքերը բարձրացան,
Երկինքը մոտեցավ տխուր շենքերին,
Երկինքը խլեցին բարձրահարկ շենքերը,
Աստղերը մեզնից հեռացան, հեռացան:

Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,
Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ:

Կապույտ երկինք, կանաչ արեւ,
Բակում կային անթիվ ճերմակ աղավնիներ,
Թռչում էին մրանք կապույտ երկինքն ի վեր
Ու իրենց հետ բերում ուրիշ աղավնեիներ:

Մի օր հանկարծ շենքերը բարձրացան,
Աղավնիները մի օր տուն չդարձան,
Մի օր հանկարծ շենքերը բարձրացան
Եւ մարդիկ հանկարծ փոքրացան, փոքրացան:

Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,
Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ:
:(

Chilly
01.09.2010, 16:02
Հայեր, ինձ ասացին Հախվերդյանի «Սարդոստայն» երգի մասին, բայց ես դա չեմ լսել, ու չեմ էլ գտնում, ինչ-որ մեկը լսե՞լ է էդպիսի երգ...

Հայկօ
01.09.2010, 18:11
Հայեր, ինձ ասացին Հախվերդյանի «Սարդոստայն» երգի մասին, բայց ես դա չեմ լսել, ու չեմ էլ գտնում, ինչ-որ մեկը լսե՞լ է էդպիսի երգ...
Երեկոն սենյակիս պատերին
Ծուռումուռ ստվերներ է գցում,
Հեռացող քայլերի արձագանք կա
Դատարկ փողոցում:

Մեկ լսվում են նրանք, մեկ էլ ոչ.
Արդյոք ու՞ր են գնում:
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ
Այս դատարկ աշխարհում:

Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ արդեն:

Կա մկնիկ որ շաքար է սիրում և ունի ընտանիք,
Եվ կատու, որը սիրահարվում ու փախչում է տանից:
Կա մի սարդ, որ սիրում է կախվել փոշոտ առաստաղից,
Եվ մեկ-մեկ զրուցում է ինձ հետ տանջող հոդացավից:

Երեկոն սենյակիս պատերին
Ծուռումուռ ստվերներ է գցել,
Ես սարդիս հետ իմ առաստաղից
Որոշել եմ կախվել...
Որոշել եմ կախվել հենց էնպես,
Առանց լուրջ պատճառի:
Գալարվել հուշերի գրկում
Ու ոռնալ կատաղի...

Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ արդեն...

Հնարավոր ա, որ էս երգն ա: Հիշողությամբ եմ գրել, կարող ա սխալներ լինեն. վերջին անգամ էս երգը լսել եմ, երբ բջջային հեռախոսները դեռ գոյություն չունեին, իսկ ես դեռ ուզում էի դպրոց գնալ :)): Շատ լավ տպավորվել ա մեջս: Երգը փնտրել եմ, չեմ գտել :(:

Chilly
02.09.2010, 13:45
Ուրեմն էսպես
Էդ երգը գտել եմ :hands
Ահա (http://letitbit.net/download/72325.72e6f12ec894ef7a545be02d8/Hakhverdyan___Sardostayn__Shabatva_orer.rar.html)
Հետն էլ «Շաբաթվա օրեր» երգն է, էլի դժվար ճարվող...

Lion
02.09.2010, 14:56
Կարող եք հուշել, ինտերնետում որտեղից կարել է քաշել Հախվերդյանի երգերը?

Հայկօ
02.09.2010, 18:01
Ուրեմն էսպես
Էդ երգը գտել եմ :hands
Ահա (http://letitbit.net/download/72325.72e6f12ec894ef7a545be02d8/Hakhverdyan___Sardostayn__Shabatva_orer.rar.html)
Հետն էլ «Շաբաթվա օրեր» երգն է, էլի դժվար ճարվող...

Մարդեր ջան, ոչ մի կերպ չեմ կարողանում քաշել էդտեղից, ինձ մեյլով ուղարկեք, էլի :oy: Մերսի :):

Chuk
02.09.2010, 18:04
Մի փոքրիկ տեղեկացում. քիչ անց, Ժամը 19.10-ին Ա1+-ի ինտերնետային եթերում, «Հետգրություն» հաղորդաշարի և Արամ Աբրահամյանի հյուրը կլինի Ռուբեն Հախվերդյանը: Մանրամասները, նայելու ձևը՝ www.a1plus.am կայքում: Գտեք «A1+ Live!» հատվածը, ընտրեք դանդաղ կամ արագ կապ տարբերակներն դիտեք: Ավելի ուշ հաղորդման ձայնագրությունը տեղադրում են youtube-ում, կդնեմ այս թեմայում:

Chuk
03.09.2010, 00:11
Ահա Հետգրության՝ վերևի գրառմանս մեջ նշած թողարկումը.


http://www.youtube.com/watch?v=02TY0w9U6MA

asa90
16.09.2010, 10:42
Լսել եմ, որ նրա երգերի խոսքրի հեղինակ է նաև Արամայիս Սահակյանը, եթե դա ճիշտ է, ապա կուզ էի իմանալ թե որոնք? :8
Նախ` ոչ թե "կուզ էի", այլ կուզեի կամ կուզենայի, երկրորդ` Հախվերդյանի բոլոր երգերի բառերի հեղինակը ինքն է`բացառությամբ, ինչպես նշվեց, "Ծառը" երգի(խոսքերի հեղինակ` Ռազմիկ Դավոյան), և "Չինացին" երգի(հեղինակ` Սուրեն Գյուլխասյան): Նույնը նաև երգերի երաժշտություններին է վերաբերում: Բացառություն այստեղ էլ կա. "Իմ փոքրիկ նավակը" երգի երաժշտության հեղինակն է Սուրեն Գյուլխասյանը:

---------- Ավելացվել է՝ 10:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:36 ----------


Ուրեմն էսպես
Էդ երգը գտել եմ :hands
Ահա (http://letitbit.net/download/72325.72e6f12ec894ef7a545be02d8/Hakhverdyan___Sardostayn__Shabatva_orer.rar.html)
Հետն էլ «Շաբաթվա օրեր» երգն է, էլի դժվար ճարվող...

Ինձ էլ կուղղարկեք?
asaturkhurshudyan[շնիկ]yandex[կետ]ru

asa90
16.09.2010, 12:10
Այդ համերգը ոչ թե իննսունականների վերջին է եղել, այլ իննսունականների սկզբին: Իննսուներեք-իննսունչորս թվականին: Եթե խնդրեմ ինձ կուղղարկեք?
asaturkhurshudyan[շնիկ]yandex[կետ]ru

Smokie
30.11.2010, 11:45
Հենց հիմա միացրել եմ Հախվերդյանը եւ լսում եմ::love:love Ինքն էլ ա հանգիստ, լսողին էլ ա հանգստացնում, մի այլ կարգի հաճույք եմ ստանում, իրան լսելուց::roll:roll
Ես Հախվերդյանին բարձր եմ գնահատում թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես բանաստեղծ, բայց ցանկացած երգ լսելուց (այսինքն ոչ-միայն Հախվերդյանin,) առաջնությունը իհարկե երաժշտությանն եմ տալիս, Հախվերդյանն էլ բացառություն չի, բայց էնքան շատ եմ լսել, որ խոսքերը անգիր գիտեմ:
Բայց որ հիմա լսում եմ, թե ոնց է երգում... :(:( ձայնը կորել ա, էնպիսի տպավորություն ա, որ չի կարողանում երգի::cry

Lion
29.01.2011, 13:14
Դուրս եկավ Արթուրի էն խոսքը, որի հարցին, թե "Առաքյալներ" խումբը ստացվեց, թե ոչ - պատասխանում է, չգիտեմ, մենք ուղղակի հետևում էինք ժամանակի շնչին: Արվեստագետի մեծությունը հենց դրանում է, զգալ ժամանակի շունչը:

Իսկ ընդհանրապես - պետք չի այս 2 երգիչներին կոնֆլիկտել ու մի հատ էլ կողքից ասել, թե ովա լավը, ով` վատը: Արժեք են, Ռուբոն ու Արթուրը, երկուսն էլ արժեք են, ոնց-որ Կոմիտասն ու Սայաթ-Նովան: Ամեն մեկն իրա տեղն ունի, իրա ձևը, տրամադրությունը: Երբ սիրահարվում ես, երբ քայլում ես Երևանում, Ռուբոյին ես հիշում, երբ տխրում ես ու ուզում ես թունելի վերջում լույս տեսնել, մի բաժակի շուրջ ընկերոջդ հետ փիլիսոփայել կյանքից - Արթուրին ես տեսնում:

Երկուսն էլ արժեք են, երկուսին էլ սիրում եմ, ոնց որ հորողբորս երկու տղերքի:

Կարծում եմ, որ մեր էս 2 լավ տղերքին ուղղակի կոնֆլիկտիյա մղում իրանց բնավորությունների բացարձակ տարբերությունը - նուրբ, անչափ զգայուն հոգով Ռուբոն, որ էնքան նուրբ ու զգայունա, որ... իրա էդ նրբությունը կոպտությամբա փակում: Ոչ պակաս զգայուն ու նուրբ, ներանձնային կոնֆլիկտների ցուցադրման մեծ վարպետ Արթուրը, որ իրա հոգու նրբությունը փորձումա պաշտպանել ճգնավորական առանձնացվածությամբ... Այ էսա իրանց տարբերությունը, հենց էսա, որ չի թողնում իրանց ընդհանուր լեզու գտնել - Արթուրը հոգու զգայունությունից փակվումա իրա մեջ, Ռուբոն կոպտանումա, մոտենումա "Երևանի փողոց"-ին որ իր հոգուն ձեռք չտա, բայց նույնիսկ տեղ էլ մնումա էն երազկոտ ասպետը, որ կարա նայի իր սիրած աղջկա սենյակի լուսավորված պատուհանին ու... ժպտա: Լավն են, երկուսին էլ սիրում եմ:

Տարբեր մարդիկ են, բայց երկուսն էլ վերջին տասնամյակների մեր, չեմ վախենում այդ բառն ասել, հանճարեղ երգիչ-երգահաններից են ու, ես վստահ եմ, հոգու խորքում նրանք իրար չեն ատում ու, աստված չանի, մեկի կորուստը անչափ կտխրեցնի մյուսին...

http://www.akumb.am/showthread.php/50871-Արթուր-Մեսչյան?p=2165795&viewfull=1#post2165795

Միայն թե ույլ տվեք ինձ ապրել կյանքս,
Մի մտեք երգիս մեջ ձեռքերով,
Ու խնդրում եմ Ձեզ, որ Ձեր ոտքերը,
Չսրբեք իմ գրած երգերով...

Kuk
29.01.2011, 21:38
Հ2-ով Հախվերդյանի համերգ ա էս պահին: Լավագույն տղերքը հեռանում են..

Ուրվական
03.02.2011, 14:24
Մի հատ հին երգ եմ գտել, որը մեկ էլ փոքր ժամանակ էի լսել: Կարող ա էդքան էլ տարածված չի, բայց լավն ա.

http://www.youtube.com/watch?v=YrwRqr4ZLGg&feature=related

Tehleryan
23.03.2011, 01:29
Ժողովուրդ ջան , Հախվերդյանը համարվում է՞ հեղինակային երգիչ ՝բարդ ,եթե այո , ապա կտաք <Բարդ> ի սահմանումը , հեղինակային երգիչը երգում է միայն իր երգերը , թե կարող է ուրիշների գրածն էլ երգի?

Գեա
19.07.2011, 20:34
"Իսկ ես սիրունիկս կերգեմ քեզ համար,
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով"...:love
Տեսնես ու՞մ են ուղղված այս խոսքերը, եթե ժամանկաշրջանը հաշվի առնենք,Նա հիմա ապրում ու հիշում է իր խենթ ու խելառ ջահելությունը...

http://www.youtube.com/watch?v=HHOf_h-s9GQ&feature=player_embedded#at=74

GinAni
19.07.2011, 20:42
իմ ամենա ամենա սիրելի երգը....

http://www.youtube.com/watch?v=V879UVQh0yw&feature=related
ափսոս ուրիշ վիդեո չգտա:(

Lion
19.07.2011, 22:20
Ժողուրդ, իսկ որտեղից կարող ենք բեռնել Հախվերդյանի երգերը?

Դատարկություն
21.05.2012, 18:01
Մեկ էլ 10 տարի առաջ էի էս երգը լսել մագնիտաֆոնով, բայց իրեն էնքան եմ ման եկել... էսօր պատահաբար գտա: Իմ վրա էնքան էր ազդել էդ` «ազատ է տիեզերք»-ի պահերը, որ փոքր ժամանակ բարձր երգում էի... հիմա, 10 տարի հետո հասկանում եմ, որ ազատ չի տիեզերքը բոլորի համար, ոչ էլ ճամփաներն են ազատ: Երևի Հախվերդյանն էլ ա հասկացել, դրա համար էլ չի երգում էս երգը:


http://www.youtube.com/watch?v=OzL51l3WWTY