Դիտել ողջ տարբերակը : Ռուբեն Հախվերդյան
Ուզում եմ ասել, թե ինչքան մեծ հաճույք եմ ստացել երկու օր առաջ իրա համերգին...
Չնայած նրա, որ նախորդ անգամ, երբ գնացել էի՝ եկել էր հարբած, ձայնը կտրված, ցինիզմը անտանելի էր ու հիասթափություն էի ապրել...
Միևնույնա էլի դահլիճը լրիվ լիքն էր ու էս անգամ կարողացավ լրիվ տեղը տեղին հասցնել ամենասիրած երգերը, ընդամենը 4 երաժիշտ էին, բայց շատ ընտիր էր… մեկ էլ մի բան էի նկատել, որ իրա համերգին չկա կոնկրետ տարիքային խումբ՝ 5տարեկան երեխայից մինչև տատիկ-պապիկներ, զույգեր, ընտանիքներ, ուղղակի ընկերական խմբեր ու դա շատ հավեսա…
http://www.youtube.com/watch?v=-jsGWgUtsd4&feature=related
տենց բաներ:)
Ուզում եմ ասել, թե ինչքան մեծ հաճույք եմ ստացել երկու օր առաջ իրա համերգին...
Չնայած նրա, որ նախորդ անգամ, երբ գնացել էի՝ եկել էր հարբած, ձայնը կտրված, ցինիզմը անտանելի էր ու հիասթափություն էի ապրել...
Միևնույնա էլի դահլիճը լրիվ լիքն էր ու էս անգամ կարողացավ լրիվ տեղը տեղին հասցնել ամենասիրած երգերը, ընդամենը 4 երաժիշտ էին, բայց շատ ընտիր էր… մեկ էլ մի բան էի նկատել, որ իրա համերգին չկա կոնկրետ տարիքային խումբ՝ 5տարեկան երեխայից մինչև տատիկ-պապիկներ, զույգեր, ընտանիքներ, ուղղակի ընկերական խմբեր ու դա շատ հավեսա…
բախտներդ բերելա, որ էս համերգին չի քֆրտել, անցածի ժամանակ մի քիչ նեղված էր :)) բերանը բացել էր...
բացի իրանից էլ ոչ ոք չի երգե՞լ
Երգն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում իմ անգին:
:love
Վերջերս էս երգը հաճախ եմ հիշում, տվյալ պահին աենասիրածս ա իր երգացանկից:
http://youtu.be/LJUk7fuifQw
Երգել ա՞::)
բախտներդ բերելա, որ էս համերգին չի քֆրտել, անցածի ժամանակ մի քիչ նեղված էր :)) բերանը բացել էր...
բացի իրանից էլ ոչ ոք չի երգե՞լ
Չէ տենց ագրեսիվոտ չէր, ուղղակի կծողական էլի կպավ իշխանություններին ու մեր օրերի աստղերին:
Խոխմը էն էր, որ վերջում արդեն հաջող ենք արել ու դուրս ենք գալիս սաղ ոտքի վրա, մեկ էլ եկավ ասումա ժողովուրդ էս երգը մոռացա երգել ու սկսեց կարդալ արագի մեջ բառերը, հետո էլ դե լավ գնացեք :) տիպ էր
Երգել ա՞::)
չէ, չերգեց դա:)
Ի դեպ գիտե՞ք, որ «Գյուտարար գորտի» գեղեցիկ երաժշտությունը գրել ա ոչ այլ ոք, քան Ռուբեն Հախվերդյանը:love
http://youtu.be/sit_9_8T0Xw
keyboard
09.03.2013, 00:03
Էս ուստին լրիվ կտցրելա :D
http://168.am/2013/03/07/192283.html
Ռուբեն Հախվերդյանը լավ էլ ճիշտ բաներ ա ասում էս վերջերս: Ուղղակի ճիշտ ասողի գլուխը հաճախ ա ծակ լինում, մանավանդ ծակ ռազմահայրենասիրական մթնոլորտում:
"Իսկ ես սիրունիկս կերգեմ քեզ համար,
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով"...:love
Տեսնես ու՞մ են ուղղված այս խոսքերը, եթե ժամանկաշրջանը հաշվի առնենք,Նա հիմա ապրում ու հիշում է իր խենթ ու խելառ ջահելությունը...
http://www.youtube.com/watch?v=HHOf_h-s9GQ&feature=player_embedded#at=74
Իմ ամենասիրելի երգն է,շատ եմ սիրում:love:love:love:love:love:love
Շատ եմ սիրում նրան, նրա երգերը ինչպես նշվեց ակումբցիների կողմից շատ պարզ են հասարակ,բայց միևնույն ժամանակ շատ խորը և հոգեհարազատ, առիթ ունեցել եմ նրա համերգներին ներկա լինելու ... բոլոր երգերն էլ շատ լավն են չկա մեկը որ առանձնացնես
Գյուլխասյան Սուրենի մասին քչերը գիտեն: Բայց ինքը մեր զուգահեռ իրականությունում ապրում, աշխատում ու ստեղծագործում ա: Ինչի՞ եմ էս թեմայում դնում, որտև ինքը համահեղինակ կամ հեղինակ է Հախվերդյանի որոշ երգերի (օրինակ՝ Չինացին, Իմ փոքրիկ Նավակը): Չափազանց համեստ անձնավորություն, ում մասին քչերը գիտեն: Առաջ չգիտեմ ոնց էր, Հախվերդյանի վերջին երկու ակումբային համերգներին որ եղել եմ, ինքն էլ է ասել, որ որոշ երգեր հեղինակը կամ համահեղինակը Գյուլխասյանն է: Սա ասում եմ, որ հանկարծ հաղորդումը նայողները չմտածեն, թե ինքնակոչ մեկն է հայտնվել:
Բացի դրանից չափազանց տաղանդավոր բժիշկ է: Հաղորդումից կարող է տպավորություն ստեղծվել, որ ինքը «ոչ ավանդագական բժշկության ջատագովներից է», բայց էդ էդպես չի: Իհարկե՛ զբաղվում է նաև բուսաբուժությամբ (անձամբ ինձ երկու անգամ բուժել է դեղաբույսերով), փիլիսոփա է էությամբ, բայց ինքն ակադեմիական բժիշկ է, բժիշկների հայտնի ընտանիքից, գիտությունների թեկնածու է:
Ինձ հարցազրույցը դուր ա եկել, էն որ էստեղ էլ խոսում ա նույն հանդարտ ու հանգիստ ոճով, որն իրա մեջ շատ եմ սիրում: Ասեցի կիսվեմ :)
https://armeniasputnik.am/video/20170911/8598443/armenia-im-poqrik-navak-suren-gyulxasyan.html