PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ ինքդ քեզ չես հասկանում...



Ծով
26.09.2007, 21:52
...ո՞նց ես հասկանում:D/չէ, լուրջ/
Ես հետո կգրեմ:)

Guest
26.09.2007, 21:54
Երբ ես ինքս ինձ չեմ հասկանում քեզ պես լավ մարդկանց ովքեր ինձ հասկանում են խնդրում եմ ինձ բացատրում են ինքս ինձ:)

Goga
27.09.2007, 13:58
Երբ ինքս ինձ չեմ հասկանում, դա նշանակում է, որ չեմ հասկանա և ոչ մեկի:( Փակվում եմ ինչ որ մի տեղ, ինքս բարկանում ինձ վրա՝ կանգնելով հայելու դիմաց, արցունքներիս տալիս եմ ազատություն ու նորից արցունքոտ հայացքի միջից գտնում ինքս ինձ:)

Hambik
27.09.2007, 15:31
Իրականում, կարծում եմ, բարդ է ոչ այնքան ինքնիրեն փորձել հասկանալը, այլ հենց այդ ինքնիրեն չհասկանալը (կամ որ ավելի վատ է՝ ինքնիրեն հակասելը) չնկատելը: Հաճախ դա է լինում շատ մարդկանց կյանքի սխալ ուղղություն ստանալու ու հաճախ խորտակելու պատճառ:

Իսկ ինչ վերաբերում է հենց բուն թեմային, ապա հասկանալ փորձելու համար կան շատ տարբեր ձևեր, որոնցից մեկը արդեն նշվեց Guest-ի կողմից՝ մտերիմից կամ լավ մարդուց որին վստահում ես, խորհուրդ հարցնելը:
Հաճախ, ժամանակն ել կարող է օգնել այս հարցում՝ որոշ չափով հստակեցնելով ու ի մի բերելով սեփական մտքերը և դրանք այլ տեսանկյունից մեկնաբանելով:

Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ :ok
Մի պահ կանգ եմ առնում, ամեն ինչ սկսւմ եմ նորից վերլուծել, անալիզ անել, կշռադատել՝ հաշվի առնելով թե՛ արտաքին գործոններն ու փաստերը, թե՛ իմ ներքին պահանջներն ու բողոքները: Կատարում եմ, կոպիտ ասած, «չոր մաթեմատիկական հաշվարկ» (որը երևի իմ մասնագիտության պատճառով է ինձ շնորհված, բայց որն ի դեպ ոչ միշտ է հեշտությամբ ստացվում) և արդյունքում ստանում եմ էլ ավելի պարզ պատկեր` իմ ու իրականության միջև ընկած (հազվադեպ` ավելի բարդ պատկեր :o :) ), որն ել ինձ օգնում է հասկանալ ինձ (hազվադեպ՝ ավելի չհասկանալ, այդ դեպքում որդեգրում եմ վերը նշված ձևերից մեկը ;))

Apsara
27.09.2007, 15:43
Ժող, որ դուք ինքներդ ձեզ չհասկանաք, բա մնացածը ո՞նց հասկանան:o

Չէ իրականում ոչ թե ինքներս մեզ չենք հասկանում, այլ չենք ուզում հասկացած լինել, ազնիվ լինել մենք մմեր առաջ: Դա էլ է դժվար, մարդիք հաճախ առաջին հերթին խաբում են իրենք իրենց հետո մնացածին, իսկ վերջում արդեն 100% հավատում այդ հորինվացքին ու սկսում չհասկանալ:
Բոլոր հարցերի պատսխանները մեր մեջ են թաքնված: Առաջին խոչընդոտը որ պիտի հաղթահարվի դեպի ինքներս մեզ քայլ անելու համար դա ազնիվ լինել առաջինը ինքդ քեզ հետ, հետո մնացածի, կամ մնացածի հետ ինչպես կուզեք:

Հույսով եմ կարողացա բացատրել այն ինչ ուզում էի:think

Hambik
27.09.2007, 16:32
Ժող, որ դուք ինքներդ ձեզ չհասկանաք, բա մնացածը ո՞նց հասկանան:o

Չէ իրականում ոչ թե ինքներս մեզ չենք հասկանում, այլ չենք ուզում հասկացած լինել, ազնիվ լինել մենք մմեր առաջ: Դա էլ է դժվար, մարդիք հաճախ առաջին հերթին խաբում են իրենք իրենց հետո մնացածին, իսկ վերջում արդեն 100% հավատում այդ հորինվացքին ու սկսում չհասկանալ:
Բոլոր հարցերի պատսխանները մեր մեջ են թաքնված: Առաջին խոչընդոտը որ պիտի հաղթահարվի դեպի ինքներս մեզ քայլ անելու համար դա ազնիվ լինել առաջինը ինքդ քեզ հետ, հետո մնացածի, կամ մնացածի հետ ինչպես կուզեք:

Հույսով եմ կարողացա բացատրել այն ինչ ուզում էի:think

Հնարավոր է այնպիսի հոգեբանական բարդ իրավիճակ, որ մարդ ինքը իրեն իրոք չհասկանա, անկախ նրանից նա ուզում է հասկանալ, թե ոչ: Իսկ ինչ վերաբերվում է չուզեցողներին, ապա համաձայն եմ քեզ հետ, այդպիսի մարդիկ էլ սխալ ուղղության վրա են իհարկե:

Ծով
27.09.2007, 17:59
Ես էլ ասեմ...
Երբ ինքս ինձ չեմ հասկանում, չեմ շտապում մտերիմների սեղանին իմ հոգու տարօրինակ վիճակը փռել...
–Մինչև իսկապես մի հատ ներսից-դրսից չեմ կշռադատում իրավիճակը, գոնե փորձում կշռադատել, որ դատողություններս խելքիս մոտիկ լինեն…
–Մինչև չեմ ըմբռնում իրավիճակի անհեթեթությունը/ սովորաբար չեմ ընբռնում, եթե անհեթեթ ա լինում:D/
–Մինչև մի հատ լուրջ ինքս իմ հետ հաշիվ չեմ նստում, գցում-բռնում թե էդ պահին իրոք մտերիմ ու հարազատ մեկը գոնե ինձ կփորձի հասկանալ, թե ասենք ավելի լավ ա երթուղայինում կողքդ նստած տատիկի հետ կիսվես:D/էս համեմատությունը շատ կարևոր ա, որովհետև ամենանեղ պահին ամենահարազատը կոնկրետ իրավիճակում կարող ա օտար թվա; Մինչև անգամ անկախ քեզանից այնպես նյարդայնանաս, որ անտեղի տեղը կոպտես դիմացինիդ/
...
Մինչևից հետո:
Կա տարբերակ. սովորաբար ինձ կարողանում են լավ հասկանալ ծնողներս, բայց հենց էն ինչ-որ ես էլ չեմ հասսկանում էնքան են տնտղում, որ վերջում խոսակցությունը լրիվ ուրիշ ուղով ա ընթանում ու նախապես հուզող խնդրի կամ ինչի՞ խնդրի, որևէ լավ ու վատ երևույթի հետ գրեթե կապ չի ունենում:/գնաց էս վերսիան/
Կա տարբերակ, որ ախպորս եմ ինչ-ինչ բաներ փորձում բացատրել, որ երկուսով ինձ հասկանանք. էդ ժամանակ սկսում ենք իրար չհասկանալ:D
Կա տարբերակ, որ դիմում եմ որևէ մտերիմ ընկերոջ...էս պարագայում ամենահավեսը հետևյալն ա...ինքը սկսում ա խոսել-խոսել, խորհուրդներ տալ, կամ ուղղակի լսել ու վերլուծել ասածներս ու եթե ես իր դիրքորոշումը ինձ չհասկանալուց առավել չեմ հասկանում, կամ միանգամից չեմ ընդունում, սկսում եմ մանրից ինձ հասկանալ:)
Հակառակն էլ ա լինում...:)/ի դեպ հակառակը շատ ժամանակ չի խլում, դրա համար էլ քիչ ա պատահում/
Էդ դժվար իրավիճակում ամենակարևորն այն է, որ քեզ լսեն...մեկ-մեկ խոսում, խոսում ես, դատարկվում ես ու զգում ես, որ լավ էլ հասկացար, որ ուղղակի դատարկվելու, սրտումդ կուտակվածը թափելու կարիք ունեիր...
Եվ որպեսզի մենք մեզ ավելի հաճախ հասկանանք, քան չհասկանանք, մենք պետք է փորձենք հասկանալ մեր միջավայրը, մեզ շրջապատող մարդկանց, մեր վրա ազդող արտաքին աշխարհը...հենց խնդիրը էս ամենի մեջ չգտանք, նոր կգնանք ներաշխարհ...
Ներաշխարհում ամեն ինչ քեզ հետ առավել հեեշտ ո ւ հանգիստ ես լուծում, երբ արտաքին թափանցիկ, կամ անտեսանելի գործոններ չեն լինում...
Երբ ինքդ քեզ չես հասկանում, լավ է, որ գոնե էդքանը հասկանում ես:D
Հ.Գ. Դուրս եկել ա էս թեման...կներե՛ք անհամեստության համար:oy
Կարևոր Հ.Գ. բայց կան, հաստատ կան մարդիկ, ովքեր մեզ մեզնից լավ կարող են հասկանալ...:)

StrangeLittleGirl
27.09.2007, 18:03
Իրականում դու ինքդ էլ մարդ ես, դու երրորդություն ես: Ունես շունչ, մարմին ու հոգի, որոնց ցանկությունները հաճախ հակասում են իրար: Հենց այստեղ սկսում ես քեզ չհասկանալ: Աղոթում ես, ինչ-որ բան խնդրում Աստծուց, բայց քո խորքերում գիտես, որ դա չէ քո ուզածը: Ինչքան անկեղծ լինես Աստծո, մնացած մարդկանց հետ, այնքան լավ կհասկանաս քեզ: Երբ կեղծում ես, սկսում ես ինքդ էլ հավատալ դրան ու չես հասկանում քեզ:

Ուլուանա
28.09.2007, 00:48
Ոչ այնքան վաղուց ինձ սկսել էր թվալ, թե ես միշտ ինքս ինձ հասկանում եմ :ok, բայց հետո զգացի, որ չէ, լինում են պահեր, որ իրոք չեմ հասկանում, որ այդ պահերին ունեցածս զգացողությունները, մտքերը, ցանկությունները մի տեսակ կարծես հակասում են իմ՝ իմ մասին ունեցած պատկերացումներին... :o :8 Նման դեպքերում, իհարկե, նախ և առաջ անցնում եմ ինքնաքրքրման, ինքնապեղման ու ինքնավերաբացահայտման հանգամանալից ու բավական տանջալից գործընթացին, և եթե արդյունքը գոհացուցիչ չի լինում (երբեմն այդպես էլ է պատահում,ցավոք :oy), մտատանջություններս կիսում եմ ինձ համար մտերիմ, ինձ հասկացող ու հոգեհարազատ որևէ մեկի հետ, և, պատկերացրեք, որ հաճախ հոգեվիճակս տվյալ մարդուն նկարագրելու ընթացքում արդեն սկսում եմ ինքս ինձ հասկանալ, գտնել մինչ այդ ինձ այնքան հուզող հարցերի պատասխանները, այսինքն՝ առանց տվյալ մարդու անմիջական օգնության, պարզապես պատմելիս հանկարծ սկսում եմ շատ բաներ ավելի պարզ տեսնել ու հասկանալ՝ միաժամանակ զարմանալով, թե ոնց մինչ այդ չէի հասկացել: :D Կամ էլ արդեն պատմելուց հետո, երբ տվյալ մարդուց լսում եմ իմ պատմածի վերաբերյալ նրա մեկնաբանությունը, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ այդ ամենը ես գիտեի, կարծես ես ինքս էլ էի մտածել նախքան նրան պատմելը, ուղղակի, չգիտես ինչու, անտեսել էի, որովհետև երևի անհեթեթ ու անհավանական էր թվացել, կամ գուցե ինձ ոչ անքան ձեռնտու... իսկ այ ուրիշից լսելու դեպքում մի տեսակ ավելի համոզիչ է դառնում... :think

Մանոն
28.09.2007, 09:27
Երբ ինքս ինձ չեմ հասկանում, չեմ շտապում մտերիմների սեղանին իմ հոգու տարօրինակ վիճակը փռել...
Ներաշխարհում ամեն ինչ քեզ հետ առավել հեեշտ ո ւ հանգիստ ես լուծում, երբ արտաքին թափանցիկ, կամ անտեսանելի գործոններ չեն լինում...

Ճշմարիտ է, ու նման դեպքերում ես հիմնականում գնում եմ եկեղեցի: Այնտեղ ես ինքս իմ ու աստծո հետ եմ, որը չնայած միշտ իմ մեջ է, բայց եկեղեցում մի տեսակ ավելի մոտ եմ ՆՐԱՆ զգում: Նստում եմ ու զրուցում նրա հետ…ՈՒ գիտեմ հաստատ, որ դուրս եմ գալու այնտեղից թեթևացած, կողմնորոծված՝ ինչ անել:

Angelina
28.09.2007, 10:06
Նման դեպքեր, իրոք որ, շատ-շատ են լինում: Չգիտեմ թե ինչու է այդպես լինում, բայց ասեմ որ, շատ ահավոր վիճակում եմ հայտնվում, երբ չես հասկանում, թե ինչ անես: Բայց, բարեբախտաբար, կարողանում եմ շուտ հավաքել ինձ և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում: Երբ հասկանում ես սեփական եսդ, կարողանում ես առաջ ընթանալ:

Lapterik
28.09.2007, 19:42
Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ :ok;))

Էտ անալիտիկ մեթոդից ես էլ եմ օգտվում: Եթե ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա ինչ որ մի բան սխալ է, ուղղակի փորձում եմ հիշել ինչ եմ բաց թողել, ինչ չեմ արել կամ արել եմ ու փոշմանել, ու տենց լիքը բաներ, վերջին տարբերակ, որ ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա հերթական անգամ սիրահարվել եմ, բայց դրանից խաբար չեմ :D

Vive L'Armenie
29.10.2007, 04:41
Հաճախ չէ..., բայց պատահում է երբ ինքս ինձ ուղղակի չեմ հասկանում...:8, այդ ժամանակ կարծես զգում եմ երկրորդ անձնավորության ներկայությունը, որն ապրում է իմ մեջ, բայց դե մարդ ինչպե՞ս կարող է ունենալ 2 հոգի :esim, մինչ այդ անորոշ վիճակն անցնելը զգում եմ նաև այդ 2 անձնավորությունների << պատերազմը >>:8, կարծես ամեն մեկը փորձում է ինձ համոզել իր տարբերակը...: Պահ է գալիս, որ Նրանցից մեկը նահանջում է..., բայց որոշ ժամանակ անց կրկին ոտքի ելնում, դե ի՞նչ եմ ուզում ասել, որ ինձ մոտ այդ պայքարը երկար է տևում, մինչև վերջնական հաղթանակին կամ պարտությանը հասնելը, իսկ ավելի կոնկրետ մինչև վերջնական կողմնորոշվելս, իսկ դրան հասնելուց հետո, հաստատ էլ չեմ փոշմանում, ուստի գիտեմ, որ դա է ճիշտ տարբերակը, սիրրս ու հոգիս են հուշում :)

Հիմա կասեք. <<ինչ տարօրինակ աղջիկ է>> :D չեմ զարմանա, որ ասեք էլ :D

Tig
29.10.2007, 12:03
Իմ կարծիքով առաջին քայլը ինքտ քեզ հասկանալու հարցում պիտի լինի այն, որ դու ինքդ քեզ հետ լինես անկեղծ…
Մի քիչ դժվար է, բայց անհնար չէ:)

Vive L'Armenie
29.10.2007, 12:19
Իմ կարծիքով առաջին քայլը ինքտ քեզ հասկանալու հարցում պիտի լինի այն, որ դու ինքդ քեզ հետ լինես անկեղծ…
Մի քիչ դժվար է, բայց անհնար չէ:)

Իսկ եթե չես հասկանում..., իրոք չես կողմնորոշվում թե ինչ անել, բանն էլ հենց նրանում է, որ պիտի կողմնորոշվես չէ՞, որ հետո անկեղծորեն ասես ուզածդ, մի տեսակ դժվարանում եմ ընդունել ասածներդ :think

Tig
31.10.2007, 14:31
Փորձիր քեզ նայել դիմացինների աչքերով:
բայց հերթով…:D

rostrix
31.10.2007, 14:39
ակտուալ խնդիր: Ինչևէ, փորձիր շեղել ինքդ քեզ ինչ որ բանով:

Grieg
31.10.2007, 14:47
այքան վատ չե սեփական անձի չհասկանալը ինչքան նրա հասկանալը, երբ հասկանում ես քեզ ուրեմն կամ դեռ չես հասկանում որ չես հասկանում կամ նեքրին աշխարհի հոգու ալեկոծ ալիքները այնքան են մեղմացել, որ..
բնությունը և տիեզերքը ունեն դեռ շատ գաղտնիքներ որոնց վրա մարդիկ հազարմյակներ են գլուխ ջարդում, իսկ մարդը ..մարդը դա միկրոտիեզերք է .. նույնպես գաղտնիքներով լի..
եթե մարդ կարողացավ լիովին ճանաչել և հասկանալ իր եսը նա երևի ոչ թե մարդ կմնա այլ աստված կդառնա

ivy
31.10.2007, 15:01
Երբ ինքդ քեզ չես հասկանում, պիտի նայես քո արարքներին ու մի պահ մտածես, որ դրանց հեղինակը ոչ թե «դու» ես, այլ քո ծանոթներից մեկը: Ու փորձես վերլուծել այդ «ծանոթիդ» արարքները... Ի՞նչ կմտածեինք մեր «ծանոթի մասին», որն իրեն էսպես կամ էնպես է պահում: Ուրիշներին վերլուծելուց մենք ավելի լավ ենք: ;)
Փորձած մեթոդ է: :)