PDA

Դիտել ողջ տարբերակը : «ՀակաՍթրես»



Քրիստինա
07.09.2006, 14:02
Նայում եք «ՀակաՍթրես» հաղորդաշարը?
Ինչպես եք վերաբերվում այդ հաղորդաշարին

Yellow Raven
07.09.2006, 14:58
Ես չեմ նայում,որովհետև չեմ սիրում այդպիսի հաղորդումներ:

Riddle
07.09.2006, 15:42
Ճիշտն ասած, երբ մի անգամ փորձեցի նայել հաղորդումը, այն ինձ հանգստացնելու փոխարեն նյարդայնացրեց: Պատճառը երևի ձայնն էր, անընդհատ անշարժ նստելու, «անջատվելու» կամ ինչ-որ լավ բան հիշելու առաջարկություն-հրավերը (միշտ դժվարացել եմ պատվերով անշարժանալ, պատվերով հիշել, պատվերով հանգստանալ), կամ էլ երևի պարզապես այն, որ երբ նյարդայնացած պահին ինձ ասում են «հանգստացիր», հենց միայն այդ բառն ինձ համբերությունից հանում է…:oy Այնպես որ իմը չէ::nea Սա կոնկրետ իմ մասին…
Իսկ ընդհանրապես լսել եմ, որ շատերին, հատկապես մեծահասակներին օգնում է, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ լավ ու պետքական հաղորդում է::ok

Delicada
07.09.2006, 16:34
Ճիշտն ասաց ինձ ընթանրապես դուր չի գալիս չեմ նայում միանշանակ բայց հետաքրքիր էր կարդալ որ օգնում է ինչ որ մեկին…

Vard
07.09.2006, 18:40
Ես չեմ նայում, պարզապես չեմ սիրում էդ տիպի հաղորդումներ, բայց այ տատիկս ու պապիկս էդ հաղորդման մեծ սիրահարներ են ու պնդում են թե օգնում է… Ես էլ աշխատում եմ էդ հաղորդման ժամանակ հանկարծ իրենց տուն չգնամ

StrangeLittleGirl
07.09.2006, 19:09
Երբեք չեմ նայում

John
07.09.2006, 20:11
Իմ Տատիկն էլ է նայում ու դա նրան օգնում է գիշերները լավ քնել… Իսկ ես հազվադեպ եմ դիտում

Ուլուանա
08.09.2006, 07:16
Ես մի քանի անգամ պատահաբատ ալիքը փոխելիս կարճ ժամանակով նայել եմ, բայց չեմ կարողացել այդ ընթացքում «մտնել» պահանջվող հոգեվիճակի մեջ։ Երևի չեմ կարողացել ինքս ինձ տրամադրել։ Հավատում եմ, որ շատերին կարող է օգնել, միայն թե, կարծում եմ, որ դրա համար շատ կարևոր է ինքնաներշնչումն ու համապատասխան տրամադրվածությունը, որը մեծ մասամբ հենց մարդուց է կախված, հարկավոր է փորձել «մտնել» այդ հոգեվիճակի մեջ։
Եթե շատ մարդկանց օգնում է, ուրեմն օգտակար բան կա դրա մեջ։ :)

Քրիստինա
08.09.2006, 21:40
ես կարծում եմ, որ հաղորդումը դիտելուց, պետք չէ մտնել համապատասխան հոգեվիճակի մեջ. անհրաժեշտ է միայն նայել ու լսել, իսկ համապատասխան հոգեվիճակը անկախ մարդու կամքից առաջանում է.

P.S. Ասում են բազմաթիվ մարդիկ են բուժվել ուռուցքներից, ճնշման տատանումներից, ազատվել են ամենատարբեր ֆոբիաներից և այլն.

Ուլուանա
09.09.2006, 15:02
ես կարծում եմ, որ հաղորդումը դիտելուց, պետք չէ մտնել համապատասխան հոգեվիճակի մեջ. անհրաժեշտ է միայն նայել ու լսել, իսկ համապատասխան հոգեվիճակը անկախ մարդու կամքից առաջանում է.

P.S. Ասում են բազմաթիվ մարդիկ են բուժվել ուռուցքներից, ճնշման տատանումներից, ազատվել են ամենատարբեր ֆոբիաներից և այլն.
Համաձայն եմ, որ համապատասխան հոգեվիճակը պետք է ընթացքում առաջանա, բայց գոնե համապատասխան տրամադրվածություն պետք է մարդն ունենա, որպեսզի կարողանա ընթացքում մտնել անհրաժեշտ հոգեվիճակի մեջ, այլապես հոգեթերապևտի խոսքը չի ունենա նախատեսված ազդեցությունը։ Ինչպես նկատեցինք, ոչ բոլորն են ցանկալի արդյունք ստացել, քանի որ չեն կարողացել իրենց համապատասխան ձևով տրամադրել։ Ոմանք նույնիսկ նյարդայնացել են։ Այնպես որ միանշանակ ասել չի կարելի։ ;)

Kita
10.09.2006, 11:37
ես չեմ կարողանում նայել… այդ մարդու խոսալու ձևից մի տեսակ նեռվայնանում եմ…

Morg
01.12.2010, 16:33
Այդ հաղորդումը կարա յուրաքանչյուր մարդ էլ կազմակերպի ու վարի: Էտ մարդը իրեն դրելա էքստրասենսի տեղ: Եթե ուշադրություն դարձնեք շարունակ ասումա հանգստացեք, աչքերը փակեք, թուլացրեք նյարդերը... Է պարզա, ով էլ որ իրեն տրամադրի, որ հեսա հանգստանալույա ու թուլացնելույա ներվերը, կողից ով էլ իրեն տենց բաներ հուշի, պարզա կանի, կամ որ ասումա հիմա դուք զգում եք տաքություն ձեր մարմնում: Մտածում ես հա իրոք տաքանում եմ, հալալա էս մարդուն, ուրեմն գիտի իրա գործը, բայց մարմինը իրականում չի տաքանում, այլ լսելու հետ մեկտեղ էնքանա տրամադրվում, որ թվումա թե տաքացելա: Մյուս կոմից լավ հաղորդումա էն առումով, որ օրինակ տատուս քուրը մեծահասակ կինա, իրան միշտ տրամադրումա, որ հեսա սկսվելույա էտ հաղորդումը ու ինքը լիցքաթափվելույա, ու տենց նայում ու իրան լավա զգում... :)