PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում



Apsara
24.09.2007, 23:52
Լավ կլիներ մի հատ թեմա լիներ, որտեղ կքննարկեինք գրող ծնվել և գրող դառնալ երևույթները: Այս հաշվով միշտ իրար հակասող կարծիքներ եմ լսել:

արդյոք գրողը չպիտի լինի գրելու մասնագետ կամ կարող է արդյոք գրելու մասնագետը դառնալ գրող:

Մանոն
25.09.2007, 09:41
Ես կասեի գրող դառնալու համար, պետք է գրող ծնվել:)
Դա շնորհ է, որը գուցե մարդը իր կյանքի ընթացքում զարգացնի, հասցնի բարձր մակարդակի: Բայց եթե մարդ չունեցավ աստվածատուր այդ շնորհը՝ ինչքան ուզում է «մասնագիտանա», հմտություններ ու գրագիտություն ձեռք բերի...մեկ է՝ գրող չի դառնա:

Արշակ
25.09.2007, 09:52
Երևի նույն հարցն է, ինչ՝ կարգին մարդ դառնու՞մ են, թե ծնվում։
Կարգին մարդ արտահայտության մեջ ինչ իմաստ ուզում եք դրեք։

Apsara
25.09.2007, 18:09
Երևի իմ կարծիքն էլ գրեմ… :oy
Իմ կարծիքով աացված դեռկա է երկու դեպքն էլ: Մանոնի ասածը դա միջինպքն է, երբ մարդ զարգացնում է իր մեջի տաղանդը ու հասնում իրոք գրող կոչվելու պաշտոնին: Բայց կան դեպքեր, երբ մարդ ուղակի չի կարում չգրի:
Այսինքն՝ կարող ես ծնվել գրող, բայց կարող ես ծնվել գրողամոտ մակարդակի վրա… այ այդ ժամանակ կարող ա և աշխատասիրության գնով գրող դառնաս:

StrangeLittleGirl
25.09.2007, 18:38
Ժո՛ղ, ինչքան էլ գրող ծնվես, պետք է տառերն իմանաս, չէ՞, որ գրես :D
Ես գտնում եմ, որ ինչ-որ տաղանդ նախապես տրվում է մարդուն, որը նա կարող է զարգացնել կամ չզարգացնել: Չզարգացնել, կոպիտ ասած՝ տառերը չսովորել: Բայց եթե դու չունես այդ շնորհքը, ուզում ես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտիր, դու կդառնաս գրելու մասնագետ, ոչ թե գրող:
Նույնն է արվեստի ցանկացած բնագավառի համար:

Երևի նույն հարցն է, ինչ՝ կարգին մարդ դառնու՞մ են, թե ծնվում։
Կարգին մարդ արտահայտության մեջ ինչ իմաստ ուզում եք դրեք։
Համաձայն չեմ, որովհետև կարգին մարդ դառնալու պոտենցիալ յուրաքանչյուրն ունի, իսկ գրող դառնալու՝ ոչ: Յուրաքանչյուրը ծնվում է որոշակի պոտենցիալով: Մեկը գրելու շնորհք ունի, մյուսը՝ նկարելու, երրորդը լավ երաժիշտ է: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Ոչ ոք չի ծնվում առանց ոչնչի: Ցավոք, մարդը չի սիրում գնահատել իր ունեցածը, այլ ձգտում է նրան, ինչը չունի, մինչդեռ եթե յուրաքանչյուրս փորփրենք մեր ներսում, կտեսնենք, թե որքան շատ նվերներ է մեզ Աստված տվել:

Արշակ
25.09.2007, 19:41
Համաձայն չեմ, որովհետև կարգին մարդ դառնալու պոտենցիալ յուրաքանչյուրն ունի, իսկ գրող դառնալու՝ ոչ: Յուրաքանչյուրը ծնվում է որոշակի պոտենցիալով: Մեկը գրելու շնորհք ունի, մյուսը՝ նկարելու, երրորդը լավ երաժիշտ է: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Ոչ ոք չի ծնվում առանց ոչնչի:
Յուրաքանչյուր մարդ ծնվելիս կարգին մարդ դառնալու որոշակի պոտենցյալ ունենում է, բայց այդ պոտենցյալը ամեն մեկի մոտ տարբեր է լինում (էլի կարգին մարդ արտահայտության մեջ ինչ իմաստ ուզում եք դրեք)։ Նույն ձևով, ամեն մարդ ծնվում է գրելու,նկարելու, պատ շարելու, ֆուտբոլ խաղալու որոշ պոտենցյալով, ամեն մեկի մոտ կոնկրետ ուղղությամբ տարբեր չափի։ Կյանքի ընթացքում այդ հատկությունները կամ զարգացնում ենք կամ չենք զարգացնում։ Գրող լինելն էլ ինչ–որ ֆիքսված բան չի, որ կամ գրող ես կամ էլ՝ չէ։ Գրողի լավ կամ վատ լինելը նախ ինչ–որ չափով հարաբերական է, նաև լավը լինելու տարբեր աստիճաններ կարող են լինել ու ըստ տարբեր չափանիշների կարելի է գնահատել։
Մի քիչ խառը գրեցի, բայց հուսով եմ հիմնական ասելիքս հասկանալի էր։

Guest
25.09.2007, 20:35
Ինձ թվումա գրող ծնվում են , քանի որ երևակայություն չունեցող մարդը երբեք չի կարող ստեղծագործել, հետք այն որ մարդ կարող է զարգացնել կամ դեգրադացիայի ենթարկել իր հնարավորությունները, դա ճիշտ է: Եթե քեզ մեջ գոնե փոքր պոտենցիալ կա դգրելու և մեճ ցանկություն կարաս զարգացնես այն առաջին հերթին շաատ կարդալով, իսկ հետո շաատ գրելով: Սկզբից բոլոր սկսնակներն էլ ինչ-որ գրողի ազդեցության տակ են լինում ու նրա նման են գրում, ժամանակի ընթացքում ձեռքբերելով իրենց ուրույն ոճը:

Goga
25.09.2007, 20:56
Իսկական գրող իմ կարծիքով դառնում են, քանի որ գրող կոչվելու համար բացի այն, որ դու ունես ձգտում մտքերդ թղթին հանձնելու, ունես ասելիք, երևակայություն, դու պետք է նաև որոշակի փուլեր անցնես:
Իսկ այն, որ դու ուղղակի ցանկանում ես քո զգացածը, ապրածը թղթի հետ կիսել, դա դեռ չի նշանակում, որ դու գրող ես, ես այդ բոլոր մարդկանց համարում եմ ստեղծագործողներ:ok
Սա իմ անձնական կարծիքն է;)

StrangeLittleGirl
25.09.2007, 21:57
Նույն ձևով, ամեն մարդ ծնվում է գրելու,նկարելու, պատ շարելու, ֆուտբոլ խաղալու որոշ պոտենցյալով, ամեն մեկի մոտ կոնկրետ ուղղությամբ տարբեր չափի։ Կյանքի ընթացքում այդ հատկությունները կամ զարգացնում ենք կամ չենք զարգացնում։ Գրող լինելն էլ ինչ–որ ֆիքսված բան չի, որ կամ գրող ես կամ էլ՝ չէ։ Գրողի լավ կամ վատ լինելը նախ ինչ–որ չափով հարաբերական է, նաև լավը լինելու տարբեր աստիճաններ կարող են լինել ու ըստ տարբեր չափանիշների կարելի է գնահատել։
Արշա՛կ, համաձայն չեմ քեզ հետ կամ էլ գուցե լավ չեմ հասկացել ասածդ: Ամեն դեպքում բոլոր մարդկանց մոտ հավասարապես չէ այդ որոշակի պոտենցիալը: Կարող եմ օրինակը հենց ինձ վրա բերել: Փառք Աստծո, մայրս ջանք չի խնայել, որ բոլոր բնագավառներում կարողանամ ինձ դրսևորել: Դրա արդյունքում ես հասկացել եմ, որ անտաղանդ երգիչ ու երաժիշտ եմ: Հասկանու՞մ ես, այդ պոտենցիալ կոչվածն ինձ մոտ ուղղակի չի եղել և վերջ, ինչքան էլ չարչարվեի: Նկատել եմ, որ նկարչությունից կիսատ բան ունեմ. թեև գունային զգացողությունս հիանալի է, բայց ֆորմայի զգացողություն չունեմ: Գիտե՞ս, թե ինչքան եմ տանջվել, որ կարողանամ ճիշտ ֆորմաներ պատկերել: Պարզապես չի ստացվել ու վերջ:
Իսկ գրելու ինձ չեն ուղարկել, ես եմ որոշել: Ես հատուկ կրթություն չեմ ստացել, բայց այստեղ-այնտեղից պոկել եմ այն, ինչ հնարավոր է: Հենց էդպես եմ հմտություններ ձեռք բերել ու դեռ ձեռք կբերեմ: Շատ տխուր կլիներ, եթե ես մնայի նույն մակարդակին, ինչ տասներորդ դասարանում էի, թեկուզ այն ժամանակ էլ չէի կարողանում չգրել:
Իսկ պոտենցիալ չունեցողը թող տարիներով բանասիրական կրթություն ստանա, ոչ մի արդյունքի չի հասնի: Թող որ ես տարիներով կոնսերվատորիայում սովորեմ, երաժիշտ չեմ դառնա:

Philosopher
25.09.2007, 22:10
Գրող չեն դառնում, գրող լինելու դատապարտվում են, այսինքն` ծնվում են ու դառնում են:

Guest
25.09.2007, 22:21
Գրող չեն դառնում, գրող լինելու դատապարտվում են, այսինքն` ծնվում են ու դառնում են:

ահա հաստատ, գրողը չի կարա չգրի, իրա համար կապ չունի իրան հավանում են թե չէ, իսկ դառնալու համար կարողա սովորեն լավ գրել ու իրենց կյանքի ընթացքում հայտնի դառնան ու ընդունված լինեն բայց ժամանկը կսպանի նրանց, շատերի հետ է եղել այդպես: Գրողները պռառոկների նման երկիր են գալիս ճշմարտությունը պարզ ձևով մատուցելու համար, ոչ թե իրենց ներքին ապրումներն ու հոգեվոր սպադերն ու վերելքները նկարագրելու: Ժամանակը շատ լավ է կարողանում ջոկել իսկականը ստիցից: Գրողի գրածը ժամանակի հետ ապրում է չի ծերանում, իսկ մնացաճը փչվում հնանում ժանգոտում գնում են:
Այնպես որ գրող ծնվում են:)

Simon
29.09.2007, 19:23
Գրող չեն դառնում, գրող լինելու դատապարտվում են, այսինքն` ծնվում են ու դառնում են:

Գենետիկ ինֆորմացիան շատ քիչ է. անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Այլապես բոլոր գրողների սերունդների մասին կիմանայինք այսօր: :)

ՀԳ. Բախ-երի ընտանիքում այդպես է եղել, բայց այդքան էլ սրտին մոտիկ մի ընդունեք: Պետք է նաև բարձրաճաշակություն:

dvgray
29.09.2007, 20:35
Պետք է հաշվի առնել 21 դարի շուկայական էկոնոմիկան :P: Ամերիկյան, ճապոնական կուլտուրաները մատուցում է նորանոր տեխնոլոգիական անակնկալներ մարդկությանը, և կարծես թե բիզնես-կոնվեյերի վրա է դրվում ոչ միայն ֆիլմերի արտադրությունը, այլ նաև երաժշտությունը, գիրք գրելը, նկարչությունը: Ու չես կարող ասել, թե սա ինչի կբերի արդյունքում, մի 50,100 տարի հետո:

Լավ կամ վատ ասելուց առաջ արժե հաշվի առնել, թե ինչպես էին ժամանակակիցները ընդունում ռոք երաժշտությանը: Ու արժե հիշել, որ ռոքը /և նաև այժմ բոլորին սիրելի Բիթլզները/ նույնպես զարգացան որպես բիզնես-պրոեկտներ:

Ծով
29.09.2007, 20:59
Սկզբում ծնվում են...
Մեջտեղում նորից են ծնվում, երբ <<գրող>> անունից խուսափել չեն կարողանում...
Հնարավոր է, որ մի օր մեռնում են, բայց որպես <<գրող>> նորից ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկի շնորհիվ, սրտում կամ աչքերի առաջ, վաաաաայ:D, ծնվում են...
Ու հա ծնվում են....եթե գրող են ծնվում...

Array
30.09.2007, 18:12
Ամեն ինչն էլ ծնվում են,բայց, դե, մենակ ծնվելը հերիք չի էլի,պիտի հետո դառնաս էլ: Պատահումա նաև որ մի բան ծնվում ես,ուրիշ բան ես դառնում ու կորում

Armushik
03.10.2007, 15:46
Կարծում եմ, որ գրելու մասնագետն ու գրողը իրարից տարբերվում են այնպես, ինչպես, որ, օրինակ, փիլիսոփայության դասախոսը`փիլիսոփայից: Գրող չեն դառնում, գրելու մասնագետն էլ, ըստ իս, գրող չէ և գրող էլ չեն ծնվում, այլ ծնվում են շնորհով`գրելու շնորհով. դա մասնագիտություն չէ, դա կենսակերպ է, մտածողություն...

Simon
04.10.2007, 11:22
Կարծում եմ, որ գրելու մասնագետն ու գրողը իրարից տարբերվում են այնպես, ինչպես, որ, օրինակ, փիլիսոփայության դասախոսը`փիլիսոփայից: Գրող չեն դառնում, գրելու մասնագետն էլ, ըստ իս, գրող չէ և գրող էլ չեն ծնվում, այլ ծնվում են շնորհով`գրելու շնորհով. դա մասնագիտություն չէ, դա կենսակերպ է, մտածողություն...

Համաձայն եմ, որ դա նաև կենսակերպ է: Մարդու հատուկ խառնվածք: Բայց, գրողը պետք է լինի գրելու մասնագետն : Սրան ոչ թե տարբեր բաներ են, այլ մեկը մյուսի բաղկացուցիչ մասն է(կարծում եմ օրինակը այնքան էլ չի բնութագրում այս երկու հասկացողությունները):

Կարդա Թումանյանի ինը տարեկան հասակում գրած չափածոն, նա իրոք պոտենցիալ գրող է ծնվել: Բայց նա հետագայում դարձավ գրող ու գրելու վարպետ: Գրելը դա մասնագիտություն է նաև: Գրելու մասնագետ լինել չի նշանակում լինել գրող, բայց հակառակը միանգամայն այդպես է: