PDA

Դիտել ողջ տարբերակը : Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Էջեր : [1] 2 3

dvgray
24.09.2007, 21:29
10-ամյա հրապարկային լռությունից հետո իր խոսքը ասեց ՀՀ առաջին Նախագահ, արդեն 60-անց, Լ.Տեր-Պետրոսյանը: Ելույթը, չնայած իր հակիրճության, բավականին կոնկրետ ծրագրային դրույթներ է պարունակում:
Ի՞նչ կարծիքի եք ելույթի բովանդակային մասից և Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործչից:
Խնդրում եմ այս թեմայում հայտնենք մեր գնահատականները, կապված այդ քաղաքական գործիչի անցյալին, և ինչ սպասելիքներ ունենք նրանից մոտ ապագայում:

Հ.Գ. Ելույթի տեքստը կարելի է կարդալ մասնավորապես այստեղ
http://www.168.am/am/articles/11310

Marduk
25.09.2007, 09:51
Նույն ապուշությունները ինչպես միշտ: Ղարաբաղը տանք թուրքերին, որ մեզ / ավելի ճիշտ իշխանական վերնախավին / մի քիչ շատ ուտելու բան տան: Ոչ մի նոր բան: Հայ քաղաքական միտքը ինչպես եղել է առևտրա-վաշխառուական մակարդակի այնպես էլ մնում է:
Դե իսկ կոռուպցիա մոռուպցիա , էդ բոլորը ծանոթ բան է, առևտրա-վաշխառուական մենթալիտետով ձևավորված պետությունը հենց այդպիսին էլ պետք է լինի: Էդ ինչու կարելի է Ղարաբաղը ծախելուց խոսալ ու նույնիսկ քարոզել դա որպես դրական երևույթ բայց ասենք պաշտոնների առ ու վաճառքը կոչվում է կոռուպցիա: ԼՏՊ-ն ինքն է դրել դրել սրա հիմքը ու շարունակում է քարոզել այս առևտրական մենթալիտետը ու հետո էլ խոսում է կոռուպցիայից;

Smergh
25.09.2007, 10:01
10-ամյա հրապարկային լռությունից հետո իր խոսքը ասեց ՀՀ առաջին Նախագահ, արդեն 60-անց, Լ.Տեր-Պետրոսյանը: Ելույթը, չնայած իր հակիրճության, բավականին կոնկրետ ծրագրային դրույթներ է պարունակում:
Ի՞նչ կարծիքի եք ելույթի բովանդակային մասից և Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործչից:
Խնդրում եմ այս թեմայում հայտնենք մեր գնահատականները, կապված այդ քաղաքական գործիչի անցյալին, և ինչ սպասելիքներ ունենք նրանից մոտ ապագայում:

Գովելի է այս նախաձեռնությունը: Թեման հրատապ է ու լայն քննարկման կարիք ունի:

Ես կարծում եմ, որ ԼՏՊ-ի վերադարձը քաղաքական դաշտ` նմանվելու է Կ. Դեմիրճյանի վերադարձին: Այն ժամանակ ՀՀՇ-ական վարչակարգն ամեն ինչ արեց, որպեսզի ժողովրդը անկախությունից հիասթափվի և խորհրդային ժամանակների նոստալգիկ հիշողություններով գնա Դեմիրճյանի ետևից: Իսկ Դեմիրճյանը իրենց պետք էր երկու նպատակով, առաջինը 1998թ. ընտրություններին պարտության մատնել Վազգեն Մանուկյանին և երկրորդը`ընտրակեղծիքների միջոցով նրա հաղթանակը վերագրել իրենց թեկնածուին:
Դեմիրճյանի և Տեր-Պետրոսյանի միջև մի մեծ տարբերություն կա, որը չնկատել չի կարելի: Դա այն է, որ ժողովրդի մեծամասնությունը ատելությամբ է լցված վերջինի նկատմամաբ իր կրած տառապանքների, արտագաղթի և իշխանությունների կողմից իր հանդեպ դրսեվորած արհամարանքի համար, որը բացահայտ ցինիկությամբ շպրտվեց նրա վրա ուղիղ 11 տարի առաջ` "100 տոկոսով էլ որ ընտրեին Վազգեն Մանուկյանին` միևնույնն է իշխանությունը չէինք տա" արտահայտության տեսքով: Մի նախագահ, որի օրոք այսպիսի բաներ են տեղի ունեցել ոչ մի բարոյական իրավունք չունի վերադառնալու և կրկին հիասթափեցնելու այն ժողովրդին, որը վերջնականապես կուշտ է թե' իրենից և թե' իր դրածո ներկա իշխանություններից, որոնք իշխանավարման բոլոր բացասական գծերը ժառանգելով` գերազանցեցին իրենք իրենց:
Կարծում եմ, որ ներկա վարչախումբը ամենևին էլ հանկարծակի չի եկել ԼՏՊ-ի քաղաքական ելույթից, ինչպես այսօր նշում է "Հայկական Ժամանակ"-ը, ընդհակառակը դա առաջին հերթին ձեռընտու է հենց նրանց: ԼՏՊ-ի վերադարձը քաղաքական դաշտ, առավել ևս առաջադրվելը որպես ընդիմության թեկուզև ոչ միասնական թեկնածու`մտնում է ներկա վարչախմբի պլանների մեջ: Նրանց ձեռընտու է մասնատել ընդիմությունը և այնտեղից ունենալ բոլոր կողմից խոցելի և ժողովրդի կողմից չընդունվասծ հակառակորդ:
Ես իմ սրամտքերից մեկում ասել ե,մ` "Առաջ մեզ վախեցնում էին մութ անցյալով, իսկ հիմա պայծառ ապագայով" ... հենց սա էլ լինելու է ներկա վարչակարգի հիմնական կռվանը, ապագա ընտրությունների ժամանակ:

dvgray
25.09.2007, 10:35
Smergh, Marduk
Պարզ է, թե ինչ եք ասում, անկախ նրանից համաձայն եմ ձեր հետ թե չէ:

Սակայն կուզեր, որ փոքր ինչ բաժանենք իրարից քաղաքական գործչին և կուսակցությանը /Լ. Տեր-Պետրոսյան և ՀՀՇ/ ահա թե ինչ պատճառով: Էն ժամանակները ով որ քիչ թե շատ հիշում է, հավանաբար կարող է վկայել, որ գոյություն չուներ կառավարման միասնական-կուռ համակարգ, և ամեն մի խմբապետ, թաղապետ, դեպուտատ, նախարար, ինքստինքյա մի առանձին, փոքր կամ մեծ բուրգի գագաթ էր: Այդպիսին էր օբեկտիվ իրականությունը /նոր պետություն, պատերազմ, և այլն/ Եվ էստեղ եթե մենք ամեն ինչ ուղղորդենք դեպտ մեկ բուրգի գագաթ, ապա կկատարենք սխալ վերլուծություն, կապված մի առանձին քաղաքական գործչին գնահատելու հետ, քանի որ էտ բուրգը իրականում չի եղել, ինչքան էլ որ էն ժամանակ մեզ էդպես ներկայացնեին: Կային Վ.Սարգսյան իր բուրգով, Վ.Սիրադեղյան իր բուրգով... Արցախում դաշնակները ու Ս.Բաբայանը իրենց բուրգերով և այլն... ըսենց մինչև թաղ ու փողոց:
Իմ հարցադումներս առավել ուղված են քաղաքական գործչին գնահատելուն, քան թե ՀՀՇ-ին, որպես քաղաքական կառույց, որի մասին արդեն բավական ժամանակ է, ամեն ինչ կարծես ասված է: Եվ լավը, և վատը:
Միգուցե փորձենք կենտրոնանալ հենց Լ. Տեր-Պետրոսյանի՞ վրա, որպես քաղաքական գործիչ: Հաշվի առնելով բերը թվարկածս հանգամանքները:

Հ.Գ. Smergh: Կարծես թե քո նշած արտահայտությունը Լ. Տեր-Պետրոսյա՞նը չի արել: Թե՞ սխալվում եմ:think:

Sergey
25.09.2007, 10:49
Ես կարծում եմ, որ ԼՏՊ-ի վերադարձը քաղաքական դաշտ` նմանվելու է Կ. Դեմիրճյանի վերադարձին: Այն ժամանակ ՀՀՇ-ական վարչակարգն ամեն ինչ արեց, որպեսզի ժողովրդը անկախությունից հիասթափվի և խորհրդային ժամանակների նոստալգիկ հիշողություններով գնա Դեմիրճյանի ետևից: Իսկ Դեմիրճյանը իրենց պետք էր երկու նպատակով, առաջինը 1998թ. ընտրություններին պարտության մատնել Վազգեն Մանուկյանին և երկրորդը`ընտրակեղծիքների միջոցով նրա հաղթանակը վերագրել իրենց թեկնածուին:

Չեմ կարծում, թե կարելի է նման զուգահեռ անցկացնել, բայց սա մի կողմ։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա ասեմ, որ եթե 1998-ին ընտրությունների նախաշեմին իշխանության եղած վարչախումբը(գուցե ավելի ճիշտ է ասել «խունտան») համարենք ՀՀՇ–ական, ապա պետք է այդպիսին համարենք նաև այսօրվա իշխանությանը։ Դե իսկ կարծել, որ 1998–ին Վազգեն Մանուկյանը կարող էր հաղթել՝ թեկուզ իդեալական ընտրությունների դեպքում, պարզապես միամտություն է։ Նրա «գնացքը գնացել էր» դեռ 1996-ին, սա ասում եմ ցավով։

Կարծում եմ, որ ներկա վարչախումբը ամենևին էլ հանկարծակի չի եկել ԼՏՊ-ի քաղաքական ելույթից, ինչպես այսօր նշում է "Հայկական Ժամանակ"-ը, ընդհակառակը դա առաջին հերթին ձեռընտու է հենց նրանց: ԼՏՊ-ի վերադարձը քաղաքական դաշտ, առավել ևս առաջադրվելը որպես ընդիմության թեկուզև ոչ միասնական թեկնածու`մտնում է ներկա վարչախմբի պլանների մեջ: Նրանց ձեռընտու է մասնատել ընդիմությունը և այնտեղից ունենալ բոլոր կողմից խոցելի և ժողովրդի կողմից չընդունվասծ հակառակորդ:

Ես էլ եմ կարծում, որ հանկարծակիի չի եկել, մարդն ասել էր «կխոսենք տաս տարուց», մի փոքր է էլի շտապել:) Իսկ որ ներկա իշխանություններին նա պետք է, որպեսզի թուլացնի ընդիմությանը, արդեն ֆանտաստիկա է։ Հայաստանը վեր է ածվել «չհաջողված ժողովրդավարությամբ» երկրի, որում իշխանությունն ինչ ուզում անում է, վկան՝ վերջին խորհրդարանական ընտրությունները՝ «մեկ քայլ առաջ»–ով ու խորհրդարան անցած 0.75 ընդիմադիր կուսակցությամբ։

Ավելացվել է 2 րոպե անց

Հ.Գ. Smergh: Կարծես թե քո նշած արտահայտությունը Լ. Տեր-Պետրոսյա՞նը չի արել: Թե՞ սխալվում եմ:think:

Կարծեմ ասել է Վ. Սարգսյանը, բայց միգուցե սխալվում եմ։

Marduk
25.09.2007, 12:28
Կարծում եմ, որ ներկա վարչախումբը ամենևին էլ հանկարծակի չի եկել ԼՏՊ-ի քաղաքական ելույթից, ինչպես այսօր նշում է "Հայկական Ժամանակ"-ը, ընդհակառակը դա առաջին հերթին ձեռընտու է հենց նրանց: ԼՏՊ-ի վերադարձը քաղաքական դաշտ, առավել ևս առաջադրվելը որպես ընդիմության թեկուզև ոչ միասնական թեկնածու`մտնում է ներկա վարչախմբի պլանների մեջ:

Լիովին համաձայն եմ այս մտքերի հետ: Պարզից էլ պարզ է, որ ԼՏՊ-ՀՀՇ-ական բոբոն շատ ձեռնտու է իշխանություններին, որովհետև միայն այդքան ժողովրդի կողմից ատելի գործիչի ֆոնի վրա ներկայիս ատելի վարչախումբը կունենա որևէ շանս մարդավայել երևալ: Ու դա ցայտուն երևաց Հայլուրի կիրակնօրյա եթերում, թե ինչպիսի հաճույքով էր լրագրողը մեկնաբանում ԼՏՊ-ի մտքերը:
Ի վերջո չպետք է մոռանալ որ Բլեյանի ռեաբիլիտացիան արեց հենց ինքը Սերժ Սարգսյանը գնալով նրա դպրոց: Իսկ հիմա Բլեյանը ամբողջ օրը հեռուստաեթերից չի հեռանում: Այս բոլորը սարքած է ժողովրդին հոգեբանորեն ճնշելու ու ընդդիմությանը լիակատար բզկտելու համար:

քաղաքացի
25.09.2007, 13:54
ԼՏՊ-ՀՀՇ-ի մասին ասում են, որ ժողովուրդի կողմից ատված խումբ է: Ինչու՞: Ժողովուրդը ասում է, որ գող են և նավթ են կերել:
Անցել է 9 տարի, որ նոր իշխանություններ են եկել և այդ «նոր» իշխանություններն այն ժամանակ գալիս էին, որ պարզեն և պատժեն «հին» իշախանությունների կերած «նավթ»-ը և լուծել Արցախյան խնդիրը: 9 տարի է, և դրանց չի հաջողվում ո՛չ ապացուցել այդ «գողությունը», ո՛չ էլ Ղարաբաղի հարցի լուծումը: Այն ժամանակ ժողովուրդին կարողացան մղել իշխանության դեմ ասելով, որ ՀՀՇ-ն տալիս է Ղարաբաղը, որն ի դեպ ոչ թե Ղարաբաղն էր, այլ գրաված կամ գրավված տարածքները, քանի որ այն ժամանակ ամբողջ աշխարը Ղարաբաղը համարվում էր «Ղարաբաղցիների կողմից օկուպացված տարծքներ» իսկ հիմա այն տեսնում են, որպես «Հայաստանի կողմից գրաված տարածքներ»: Սա շատ ցավալի իրականություն է, որի վրա մեր ներկա իշխանությունները ուրախանում են 5 տարեկան երեխայի պես («ուժեղ եմ, գրավել եմ»):
1998-ի հունվարին ԼՏՊ-ը հրաժարական տվեց:
Այսօր ՌՔ-ն և ՍՍ-ն բացի գրավյալ տարածքները տալուց, տալիս են նաև ողջ Ղարաբաղը: Դրա մասին ժողովուրդը չգիտի, որովհետև այս բռնապետերը փակել են հնարավորին չափ բոլոր լրատվական միջոցները:
Ինչ ուզում եք ասեք…
Ես կողմ եմ ԼՏՊ-ի վերադառնալուն, ոչ նրա համար, որ ՍՍ-ին չեմ սիրում կամ ատում եմ: Դա կապ չունի: ԼՏՊ-ը իմ համար Հայաստանում միակ քաղաքական լավ գործիչն է:

Պանդուխտ
25.09.2007, 15:36
Նախագահ Լ. Տէր Պետրոսեանի ելոյթը ինձ յիշեցրեց բոլոր մարգարէների հայր՝ Աբրահամի ծննդավայր՝ Ուրի, այսինքն Սումերի, այսինքն Իրաքի հարստութիւնը կողոպտող, հնավայրերը քանդող բանակի ընդհանուր հրամանատար, միաժամանակ Աստուածավախ եւ հաւատացեալ «քրիստոնեայ» Ջորջ դուբլվէ Բուշի ելոյթները:
Արդարեւ, 21րդ դարի առաջին տասնամեակի, համաշխարհային մակարդակով գլխաւոր հերոսնիս, իր ելոյթներու ընթացքին կը ներկայանայ ժպտացողներու եւ իր ըսածները հաստատողներու բազմագոյն, բազմապաշտօն բանակով մը՝ իր ետին:
Նախագահ Տէր Պետրոսեանի բանակը աւելի համեստ էր, եթէ նկատի առնենք խիստ շարուածքնին. տեսախցիկի առաջ:
Ի տարբերութիւն նախորդող ելոյթներուն. յարգելի Նախագահը վերարկուն չհանեց, թեւերը չսոթթեց, սակայն անոր նայուածքին մէջ նկատեցի ակներեւ շ...ութիւն մը:
Հին գայլը վերստին յայտնուեց. ասպարէզ բացէք:
Երբ անձը մը երկար ժամանակ լուռ կը մնայ, անոր խօսքն սպասող այլ անձինք, մեծ ակնածանքով կունկնդրեն, թէկուզ կարագի ու պանիրի մասին լինի խօսքը:
Իրապէս, այն ինչ որ ըսաւ առաջին Նախագահը. բոլորին յայտնի է: Կը ներէք՝ շարքային աղբահաւաքին ալ յայտնի ճշմարտութիւններ են: Ի՞նչ լուծում առաջարկեց: Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկէ. եթէ ընտրուի նախագահ...Չըսաւ:
Հայաստանի Հանրապետութեան առջեւ ծառացած խնդիրները, իմա՝ կոռումպացուածութիւնը (հրաժարէ՛ք այս բառէն այլեւս, տեսէ՛ք տիար Լեւոնն էլ չկրցաւ արտասանել), Արցախի խնդրով բանակցութիւնը, վայ հարեւանների հետ խաղաղ գոյակցութիւնը:
Ոչինչ կարող էր առաջարկել, վասնզի հիմա ժողովուրդը ապուշ չէ: Ժողովուրդը սին, անիրատես խոստումների չի կարող հաւատալ:
Վերջապէս, ի՞նչ իմաստ ունէր Լ.Տ.Պի ելոյթը: Իմ կարծիքով՝ ան իր շրջապատի թախանձանքին ընդառաջելով դիմեց այս քայլին: Այլապէս՝ եթէ ան տալիք բան մը ունէր այս ազգին, Հայրենիքին. ինչո՞ւ լուռ մնաց ամբողջ տասնամեակ մը:

Array
25.09.2007, 15:48
Այսօր ՌՔ-ն և ՍՍ-ն բացի գրավյալ տարածքները տալուց, տալիս են նաև ողջ Ղարաբաղը: Դրա մասին ժողովուրդը չգիտի, որովհետև այս բռնապետերը փակել են հնարավորին չափ բոլոր լրատվական միջոցները:
Նախ գրավված չէ,ազատագրված(ով-ով,բայց մենք տենց չպիտի ասենք),Հետո էլ մի հատ անհամես տ հարց էլի. բա էտ դեպքում դու՞ որտեղից գիտես։
Մի անգամ եղավ էլի։ Էտ տարիների ընթացքում գոնե մի օգտակար բան արե՞ց։ Հիմա գալիս ա որ ի՞նչ անի։Բյուջեից լավ կերան են տարիներին հերիք չի՞,թե՞ էլի հավաքվել ա,գալիս են իրենց բաժինը տանեն։ Ինչքան էլ հիմիկվա իշխանությունները կերած լինեն,մեկ ա,չես կարող ասել,որ բան չեն արել,տարբերությունը ահռելի ա

Պանդուխտ
25.09.2007, 17:55
Միւս կողմէն՝ այժմու Նախագահ Ռոբերտի պատասխանը քաղաքական գործիչի չի վայելող աւազակի հոգեբանութեամբ լեցուն էր: Մօտաւորապէս այսպիսի գաղափար արտայայտեց. «Եթէ նախկին Նախագահը, 2րդ հանրապետութեան հիմնադիրի իր խորհրդաւորութիւնէն (ասել ուզում է՝ հանգամանքէն) վար իջնելով կոռումպաց...մասին պիտի բացայայտէ, ապա մենք, նախկին իշխանութեան զեղծումներու վերաբերեալ շատ ծրարներ ունինք, որոնք կրնանք բանալ»:
Եթէ գաղափարը սխալ հասկցած եմ. այժմէն ներողութիւն կը խնդրեմ: Իսկ եթէ ճիշտ հասկցած եմ...
Եղա՞ւ մը այսպէս: Ուրեմն դուն, քեզ նախորդող քաղաքական գործիչներու կողոպուտէն, զեղծումներէն տեղեակ ես, սակայն չես բացայայտեր. զանոնք յաւիտենապէս ճորտդ պահելու համար: Ուրեմն դուն խաբեցիր ժողովուրդին, նախագահ չընտրուած, երբ խոստացար բացայայտել նախորդներու աւազակութիւնը:
Վերջապէս, որակի պակաս կզգացուի. իշխանութեան եւ մանաւանդ ընդդիմութեան շարքերուն մէջ: Ցաւօք չեմ տեսներ այդ քաղաքական ընդդիմադիր ոյժը, որ պիտի գոհացներ հայաստանաբնակ մեր ժողովուրդը: Իշխանութեան. Իմա՝ Քոչարեան-Ս. Սարգսեան երկւորեակի հանգստութիւնը այդ իրողութեան կը պարտի:

Vishapakah
25.09.2007, 18:04
Երբ առաջին անգամ լսեցի այդ ապազգային կերպարի վերադարձի մասին, ակամայից չհավատացի, մտածելով, որ ամեն տեսակ ասեկոսեներ չարժի լուրջ ընդհունել, մինչեւ հեռուստատեսությամբ ականատես չեղա, երբեմնի Հայաստանի դահիճի ծաղրական կեցվացքին.

Ես կասկածի տակ չեմ դնում ԼՏՊ-ի հայրենասեր լինելը, նա խելացի մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ, ահավոր վատը. Ստեղծելով Հայաստանում արտագաղթի նախադրյալներ, այսօր այդ մարդը իրեն իրավունք է վերապահում վերլուծելու ներկա իշխանության գործունեությունը.

Նրա օրոք մենք երբեք հարաբերություններ չենք ունեցել մեր հարեւանների հետ, որպեսզի այսօր նա կարողանա խոստումներ տալ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, իսկ զիճելով սեփական հողերը, մշակույթն ու հայրենիքը, միշտ էլ հնարավոր է հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, մինչեւ սեփական պետության իսպառ ոչնչացում, որը իրեն հարգող քաղաքացու համր, ընդհունելի տարբերակ չի կարող հանդիսանալ.

Նախագահ դառնալու համար, նախ տվյալ անձը պետք է լինի տղամարդ, իսկ երբեմնի հրաժարական տված եւ ամոթով հեռացաց ամենայն Հայոց նախագահը, այնպես ասաց «Եթե հետեւեք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնեք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու:» կարծես մեզ շատ է հուզում միշտ կոշտ դիրքորոշում ունեցող եւ երբեք փոխզիճման չգնացող ադրբեջանի դիրքորոշումը կամ էլ վախեցնում է.:))

Ահա այսպես էր առաջնորդվում նախկին նախագահը, տանկերը միտումնավոր ուշացնելով 90-ականների սկզբներին ռազմաճակատ ուղղարկել, լրացուցիչ բարդություններ ստեղծելով մեր մարտիկների համար, վստահ լինելով, որ Արցախում Հայի ուժը չի դիմակայելու հոխորտացող խուժանին, իսկ մեր Նվիրյալների քաջարի հաղթանակից հետո, ԼՏՊ-ն շտապեց այդ հաղթանակը վերագրել իրեն, ասելով «Մենք Հաղթեցինք» ինչու չէ, նաեւ ի նկատի ունենալով ՀՀՇ-ն, որը նրա հովանու ներքո թալանում էր սեփական ժողովուրդին, վտարելով ազգին սեփական երկրից. Այստեղ են ասել թուրքից վաթար, որը ԼՏՊ-ի կերպարի համար լիովին համապատասխան է.

Ես արդեն նշեցի, որ նա հայրենասես անձնավորություն է, բայց ոչ երբեք քաղաքական գործիչ, մենք նրա թուլությունը տեսանք, նրա իսկ իշխանության օրոք, երբ երկրի նախագահը գլխավոր դեմքը չէր պետությունում, իր դիրքերը զիճելով Վանո Սիրադեղյան «աֆտարիտետին» (Դեռ դա հարց է, վերջինս ինչքանով էր աֆտարիտետ) ռազմական Վազգեն Սարգսյանին. Երկիրը նրանից բացի, կարող էր նաեւ ղեկավարել ամեն ոք, ուվ ուներ որոշակի քանակությամբ «դուխի» առկայություն.

Եվ ինչ ԼՏՊ-ն իր հետ կբերի նորից? Իր թուլությունը, որը նրան իշխանազրկելով կլանացնում էր երկիրը, թե նրա սին հայրենասիրությունը, որը պայմանավորված է Հայրենիքի մեծածախ վաճառքով?

Smergh
26.09.2007, 14:37
Կարծեմ ասել է Վ. Սարգսյանը, բայց միգուցե սխալվում եմ։

Դուք միանգամայն ճիշտ եք կարծում, որ այդ բառերը Վազգեն Սարգսյանինն են, սակայն , ըստ ինձ դա որևէ նշանակություն չունի, քանի որ այդ պարագայում մենք իրավունք ունենք երկու եզրակացության անելու. կամ Տեր-Պետրոսյանը այդ հարցի շուրջ համամիտ է եղել Վ. Սարգսյանի հետ, կամ էլ ժողովրդին այդ աստիճանի արհամարական վերաբերմունք դրսևորած ցանկացած պաշտոնյային, այդ թվում նաև Վ. Սարգսյանին անպատիժ թողնելը հենց նրա թուլության հետևանք է, երկու դեպքում էլ նրա վերաբերմունքը հարիր չէ երկրի նախագահին: :

Մեկ լրացում ևս: Ես Արցախն ազատագրողների և ողջ Հայ ժողովրդի համար վիրավորական եմ համարում այն, որ ՀՀՇ-ականներն առ այսօր ԼՏՊ-ին համարում են "հաղթանակած Նախագահ": Մենք հո լավ գիտենք, թե ինչպես էր այդ Նախագահն ամեն կերպ խոչնդոտում մեր ազատագրական պայքարին:
Ուզում եմ հիշեցնել Գորբաչովի`Ղարաբաղ Կոմիտեի մասին Դորենկոյի հարցին"Զվարթնոց " օդանավակայանում տված պատասխանը "Это политические авантюристы -ասաց նա,- они рвутся к власти, им не интересуют ни судьба Армянского Народа, ни Нагорный Карабах": Ես սա ցավով եմ ասում,որ Լևոն Տեր-Պետրոսյանը հմտորեն օգտագործելով շարժման ալիքը բարձրացավ իշխանական բուրգի գագաթը և իր կառավարման ողջ ընթացքում հավատարիմ մնաց գորբաչովյան այս կանխատեսությանը:
Կյանքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը ավելի շատ վնաս է հասցրել Հայ-ազատագրական պայքարին ու նրա պատճառով անկախ պետականության հիմքերը այնքան խարխուլ են դրվել, որ մենք այսօր կանգնած ենք երկրի փլուզման վտանգի առջև:
ՀՀՇ-ն իր առաջնորդով հանդերձ` ինձ հիշեցնում է լենինյան բոլշևիկներին, որոնք ռուսաստան էին եկել այդ երկիրը թալանելու և կործանելու համար: Այդ է պատճառը, որ ես մի առիթով նրանց անվանել եմ նեոբոլշևիկներ: Իրենց կատարած հանցագործությունների համար երկար ժամանակ անպատիժ մնալու հաճույքը վայելելուց հետո, այսօր արդեն նրանք հանդգնում են կերակրամանի մոտ վերադառնալու նկրտումներ դրսևորել: Ես լավ եմ հասկանում նաև նրանց կողմից Դաշնակցության հանդեպ դրսևորած պաթոլոգիական ատելությունը: Նեոբոլշևիկներն այլ կերպ չեն լինում:

Dragon
16.10.2007, 01:27
Պատմությունը արդեն գնահատել է:
Սպասում եմ այն ամենը ինչը կարելի է սպասել ԱՄՆ-ից, հրեական համայքից ու մասոնության ղեկավարներից: Լեվոնը ընդամենը այս խաղում կամազուրկ խամաճիկ է, նրա փոխարեն որոշելու են իրեն սատարող արտաքին ուժերը:
Նրա ելույթը ինչ որ խայծ ունի, կարծես լավ բաներ էլ է ասում, մարդ ակամայից ուզում է հավատալ, որ ուղղվել է, հասկացել իր սխալները, մեկ էլ զգում ես էմպիսի բաների մասին է ասում, որի հիմքը ինքն է դրել ու լռում, որ եթե իրենք ժամանկին ճիշտ վարվեին դրանք այսօր չէին լինի: Մի տեղ էլ անուղակի հեգնում է Ռուսաստանին/օլիգարխ բառի կապակցությամ/, մեկ այլ տեղ անուղակի Ամերիկան ընդունում չափանիշ /Իր ստեղծած ազգային դրամը թողած ընտրակեղծիքի գումարը բերում է պուպուշ դոլարներով/: Երեվի Լեվոն էլ դոլարիզացված:
Ինքն էլ մի բան չի, եղածներն էլ, ոնց նայում ես քաք ա:

Herates
16.10.2007, 01:46

Գիտեք, քանի որ, ի տարբերություն շատ այլ հայ մարդկանց, որոնք կամքի թույլ դրսևորում ունեն, և որպես Հայաստանի քաղաքացի, կարծում եմ երկրի մակարդակով վարվող քաղաքականությունը, որը շատ նրբանկատ վերաբերմունք է պահանջում, չի կարելի վստահել մեկին, ով նախկինում որևէ կերպ սխալներ է թույլ տվել... Սա իմ անձնական կարծիքն է, սակայն նման հարցերում ոչ ոքի չի կարելի կրկին անգամ վստահել... Վերջ ի վերջո հարկավոր է մի փոքր ավելի պահանջկոտ ու խիստ լինել քաղաքական գործիչների նկատմամբ, բայց միաժամանակ չմոռանալ, որ պահանջկոտ լինելը և փնովելը ակնհայտորեն տարբերվում են միմյանցից...

Dragon
16.10.2007, 03:57
Էդ ո՞վ թույլ կամք ունի:Հիմնավորիր պիտակավորումդ:

Մի հատ ռոմանտիկ բաները թողնեք մի կողմ ու իրականը գնահատենք: Ինչ փնովել, ինչ եղել է, էդ ենք ասում: Ուր էր հերոսը, երբ ազգը վարի էր գնում: Ինչ ինտուիազմով գնացին իր ետեվից ու ինչ արեց էդ հավատը: Շենացնող էիր էն վաղտ շենացնեիր, ոչ թե ոհմակով լափեիր:
Հեռատես ջան մի քիչ էլ իրատես եղիր. Հայստանի անկախությունից հետո/որը միայն իր շնորհիվ չէր/ վատից բացի ուրիշ ոչինչ չի արել էդ մարդը: Լավն էր ուզում, թող աներ պետության գլուխն ր, ով էր խանգառողը: Քաղաքական կամք ուներ թող պայքարեր, չհրաժարվեր: Բա ասում էր.-ազգովի խնդրեք չեմ գալու, բա չասես՝ չենք խնդրել ու՞ր ես եկել:

Գրառումդ կամ կիսատ-պռատ է, կամ կրկնություն է, ստորեվ բերեմ խոսքերիս ապացույց. խմբագրիր միտքդ,որ ամբողջությամբ հասկանանք.

Գիտեք, քանի որ, ի տարբերություն շատ այլ հայ մարդկանց, որոնք կամքի թույլ դրսևորում ունեն, և որպես Հայաստանի քաղաքացի, կարծում եմ......

Ի՞նչ գիտենք, քանի որ տարբերվում ես քո հզոր կամքով, թե քանի որ քաղաքացի ես...

...կարծում եմ երկրի մակարդակով վարվող քաղաքականությունը, որը շատ նրբանկատ վերաբերմունք է պահանջում, չի կարելի վստահել մեկին, ով նախկինում որևէ կերպ սխալներ է թույլ տվել... Սա իմ անձնական կարծիքն է, սակայն նման հարցերում ոչ ոքի չի կարելի կրկին անգամ վստահել...

Էս շիլայից դու բան հասկացար. «ծառը ծառ է, սակայն ծառ է»-սենց մի բան ես գրել:

...Վերջ ի վերջո հարկավոր է մի փոքր ավելի պահանջկոտ ու խիստ լինել քաղաքական գործիչների նկատմամբ, բայց միաժամանակ չմոռանալ, որ պահանջկոտ լինելը և փնովելը ակնհայտորեն տարբերվում են միմյանցից...

Պահանջկոտ եղիր նախ ինքդ քո նկատմամբ եվ մի փնովիր ուրիշներին քեզ առանձնացնելու համար, հետո նոր իրավունք կունենաս հորդորներ անելու:

Grieg
16.10.2007, 10:13
ՓԼ. Տեր-Պետրոսյան կոմպետենտ քաղաքական գործիչ չե, ն.րա նախագահության ընթացքում ծաղկեց կոռուպցիան և կրիմինալը … եթե ցանկանում է լավը իր երկրին թող հանգ իստ թողնի իմ երկիրը

Լէգնա
16.10.2007, 10:34
ՓԼ. Տեր-Պետրոսյան կոմպետենտ քաղաքական գործիչ չե, ն.րա նախագահության ընթացքում ծաղկեց կոռուպցիան և կրիմինալը … եթե ցանկանում է լավը իր երկրին թող հանգ իստ թողնի իմ երկիրը

Վարդ :o :fool
քո երկիրը մեռնում է չէ հիմա ազնվության ու արդարության անգերազանցելի փթթումով ,հա՞:[

հ.գ. թու թու ,չար աչքս չկպնի:

Grieg
16.10.2007, 11:16
Վարդ :o :fool
քո երկիրը մեռնում է չէ հիմա ազնվության ու արդարության անգերազանցելի փթթումով ,հա՞:[

հ.գ. թու թու ,չար աչքս չկպնի:

Ոչ, քանի որ անկախության օրերից հիմքի մեջ դրվել է այդ բացասական գործոնները այն դեռ երկար ժամանակ կմնա մեր երկրում։ Եթե առաջին նախագահը իր մեջ ուժ գտներ և թույլ չտար անպատժելիության միջավայրը ապա այն չեր զարգանա չարորակ ուռուցքի նման..

Լէգնա
16.10.2007, 11:22

Եթե դու քեզ ընձեռնված գործի մեջ տեսնում ես բացասական բան,ինչ է սկսո՞ւմ ես պարարտանյութ տալ,որ այն ծլի ,ծաղկի:

Grieg
16.10.2007, 11:28
Եթե դու քեզ ընձեռնված գործի մեջ տեսնում ես բացասական բան,ինչ է սկսո՞ւմ ես պարարտանյութ տալ,որ այն ծլի ,ծաղկի:
ես փորձում եմ թույլ չտալ , բայցի հաշվի առ որ կառավարությունը անհեմամտ ավելի հզոր և ավելի լայն հնարվորություններ ունի, ուստի ոչ միայն մի մարդ պետք է պայքարի այլ ժողովուրդը։ Սակայն մեր ժողովրդին այդ պայքարը ձեռ չի տալիս քանի որ մի մասը արդեն լողում է իշխանության ցեխերի մեջ..

Լէգնա
16.10.2007, 11:42
պայքարը ձեռ չի տալիս քանի որ մի մասը արդեն լողում է իշխանության ցեխերի մեջ..

ներկա իշխանության ցեխի մեջ,ուհու:

Herates
16.10.2007, 11:44
Էդ ո՞վ թույլ կամք ունի:Հիմնավորիր պիտակավորումդ:

Մի հատ ռոմանտիկ բաները թողնեք մի կողմ ու իրականը գնահատենք: Ինչ փնովել, ինչ եղել է, էդ ենք ասում: Ուր էր հերոսը, երբ ազգը վարի էր գնում: Ինչ ինտուիազմով գնացին իր ետեվից ու ինչ արեց էդ հավատը: Շենացնող էիր էն վաղտ շենացնեիր, ոչ թե ոհմակով լափեիր:
Հեռատես ջան մի քիչ էլ իրատես եղիր. Հայստանի անկախությունից հետո/որը միայն իր շնորհիվ չէր/ վատից բացի ուրիշ ոչինչ չի արել էդ մարդը: Լավն էր ուզում, թող աներ պետության գլուխն ր, ով էր խանգառողը: Քաղաքական կամք ուներ թող պայքարեր, չհրաժարվեր: Բա ասում էր.-ազգովի խնդրեք չեմ գալու, բա չասես՝ չենք խնդրել ու՞ր ես եկել:

Գրառումդ կամ կիսատ-պռատ է, կամ կրկնություն է, ստորեվ բերեմ խոսքերիս ապացույց. խմբագրիր միտքդ,որ ամբողջությամբ հասկանանք.

Ի՞նչ գիտենք, քանի որ տարբերվում ես քո հզոր կամքով, թե քանի որ քաղաքացի ես...

Էս շիլայից դու բան հասկացար. «ծառը ծառ է, սակայն ծառ է»-սենց մի բան ես գրել:

Պահանջկոտ եղիր նախ ինքդ քո նկատմամբ եվ մի փնովիր ուրիշներին քեզ առանձնացնելու համար, հետո նոր իրավունք կունենաս հորդորներ անելու:
բարեբախտաբար դեռ չեմ խելագարվել որ քաղաքականության թեմայի մեջ ինչ-որ ռոմանտիկ տրամադրություն մտցնեմ... այ դրա համար չեմ սիրում էս թեման էլի, որ ինչ էլ գրես, կիսատ պռատ կանվանեն... իսկ նրա նախագահության տարիների ընթացքւմ գրեթե այստեղ բոլորս էլ ես հարցերում կակա ուտողներ էինք... :sadիսկ ինչ կասեք այն մասին, որ մենք մինչև հիմա էլ վայելում ենք նրա սերմանած դառը պտուղները...??? :mda:mda

Ավելացվել է 2 րոպե անց
իսկ փնովելու մասին ասվածս ձեզ չեր վերաբերում, այլ ընդհանրապես ժողովրդի մեծ մասին...:stop

Ավելացվել է 6 րոպե անց
այո, հայ ժողովուրդը թույլ կամք ունի, ձեր կարծիքով դա էլ ա պետք հիմնավորել???

Smergh
16.10.2007, 11:56
Հարգելի Ֆորումցիներ

Ստորև բերում եմ Լ. Տեր-Պետրոսյան մարդու և գիտնականի մասին իր կոլեգա Ս.-ի կարծիքը, որը նա արտահայտել է դեռևս 1992թվականին:

"Տեր-Պետրոսյանը ասորերենի ամենախոշոր գիտակն է: Ցանկացած լեզվին հրաշալի տիրապետոլու համար մասնագետից պահանջվում է մինչև ուղն ու ծուծը ընկղմվել այդ ժողովրդի միջավայրը, ուսումնասիրել նրա պատմությունը, ազգային սովորուեթյուններն ու բնավորությունը, մի խոսքով դառնալ այդ ժողովրդի էության մի մասնիկը և միայն այդ ժամանակ քեզ կհաջողվի լիարժեքորեն տիրապետել այդ ժողովրդի լեզվին:
Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվել է հաղթահարել այս ամենը և այդ հետազոտությունների արդյունքում նրան մնաց ասորու բնավորությունը, իսկ ինչպես ցույց է տալիս պատմությունը` ասորիներն աչքի են ընկնում նենգությամբ, այնպես որ պատրաստ եղեք նրա կողմից ամենանենգ քայլերի, որոնք Հայաստանի նկատմամբ կարող է գործել ներկա Նախագահը:"
Այս կարծիքն արտահայտվելուց երկու շաբաթ անց կայացավ Տեր-Պետրոսյանի հանրահայտ հեռուստաելույթը, որի ժամանակ ի հեճուկս Հայաստանի թշնամիների հայտարարվեց, որ Դաշնակցությունը միջազգային ահաբեկչական կազմակերպություն է(ինչը թուրքիային տասնյակ տարիներ չէր հաջողվում "ապացուցել")...Որ 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող կռվել 7.5միլիոնանոց Ադրբեջանի դեմ...
Ոչ ոք այսօր չի կարող ժխտել, որ այդպիսի հեռուստաելույթ Լ.Տ.Պ.-ն ունեցել է, ինչպես նաև չի կարող ժխտել, որ Հայաստանի միջազգային վարկանիշին որևէ մեկն առ այսօր այդպիսի վնաս չի պատճառել, որքան Հայաստանի Նախագահի այդ ելույթը:
Կարծում եմ Նախագահի հենց այդ պահվածքն էր պատճատը, որ ազերիներն աստիճատաբար ավելի համարձակորեն սկսեցին մեզ մեղադրել ագրեսիայի մեջ, իսկ մերոնց կողմից ազատագրված տարածքներն անվանել գրավյալ(օկուպացված):

Grieg
16.10.2007, 12:06
ներկա իշխանության ցեխի մեջ,ուհու:
այո, ցեխը մնում է ցեխ և կարևոր ոչ թե ով կլինի ցեխի տերը..այլ կարևոր այն է որ այն կամ չլինի կամ ել մարդիկ չձգտեն մեջը մտնել..մի խոսքով և ներկա իշխանություն և նախորդը արժանի ապագա չեն և եթե այդ երկուսից մեկը շարունակի կառավարել ապա մեր երկրում գնալով ավելի կմոտիկանա կրիզիսային վիճակի ։
Մարդիկ պատշպանված չեն սոցիալապես, պաշտպանված չի մեր մշակույթը մեր բնությունը և այլ լիքը լիքը խնդիրներ կան..և այդպես ճնշած վիճակից ել օգտվում են ցինիկ պաշտոնյաները։ Երիտասարդության որոշ մասը պասիվ ա մի մասը մտածումա մենակ մեջը օգուտ ունենալուց կամ ուղղակի հույս կորցրել է, բայց ախր ինչքան կարելի է տառապել շահամոլությամբ, վախով,.. ուր է պայքարի շունչը, ուր :(

Լէգնա
16.10.2007, 12:20
ներկա իշխանություն և նախորդը արժանի ապագա չեն և եթե այդ երկուսից մեկը շարունակի կառավարել ապա մեր երկրում գնալով ավելի կմոտիկանա կրիզիսային վիճակի ։

Առաջարկիր 3-րդին ,գո՞ւցե այդ 3-րդը երկու ձայն ունենա վերջում`մեր երկուսի:

քաղաքացի
16.10.2007, 14:27
ՓԼ. Տեր-Պետրոսյան կոմպետենտ քաղաքական գործիչ չե, ն.րա նախագահության ընթացքում ծաղկեց կոռուպցիան և կրիմինալը … եթե ցանկանում է լավը իր երկրին թող հանգ իստ թողնի իմ երկիրը

Հարգելի՛ս, սխալվում ես: Կոռուպցիան ծաղկել է սովետական տարիներին: 70 տարի հայ ժողովուրդը, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլ բոլոր նախկին սովետական երկրների ժողովուրդները սովորել և վարժվել են կոռուպցիային և հիմա ցավալի է, որ նրանք չեն պատկերացնում կառավարություն առանց կոռուպցիայի: Լևոնի ժամանակ, ավելի կոնկրետ պատերազմի տարիներին՝ 1992-94թթ. Հայաստանում կոռուպցիա կար, որովհետև մարդիկ փորձում ամեն կերպ օրինական և թե անօրինական փող աշխատել և վերջում փախնել իրենց հայրենի հողից:
Եթե պատերազմի մեջ կոռուպցիա լիներ, ապա հույս չունենայիք, որ այսօր ԼՂՀ կարող էր գոյություն ունենալ: Եթե և կոռուպցիա կար իշխանությունների կողմից, ապա այդ գումարները շրջվում էին բանակի բյուջեյին: Հայոց բանակը չէր կարող այդպես հզոր լիներ, եթե առկա լիներ կոռուպցիան:
Ես համոզված եմ, որ ՀՀՇ իշխանությունը կոռուպցիան փորձել է նվազեցնել, բայց դա չի հաջողվել ժամանակի սակավության հետևանքով: Եկավ նոր իշխանությունը, որն էլ ավելի կոռուպցիայի կողմնակից էր: Քաղաքակրթությունից բացարձակապես հեռու մարդիկ, ովքեր մտածում են միայն գրպանի ու աթոռի մասին:
Այսօր դրանք փորձում են աթոռը ժառանգեցնել, որ գրպանը չդատարկվի: Եվ եթե Հայաստանի նախագահ է ընտրվում այնպիսի մի մարդ (կամ որևէ ուրիշ մի բան), ով Մոնտե Կարլոյի կազինոներում ըմբոշխնում և վատնում է պետության փողերը, ապա այդպիսի մարդիք արժանի են համազգային քարկոծման:
Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հետ թշնամություն չունի, նա ուղղակի փորձում է, որպես խելացի քաղաքական գործիչ, խորհուրդներ տալ ներկա իշխանություններին, բայց ցավոք ներկա իշխանությունը իրեն ընդունում են իբր ազգի դավաճան և չեն ուզում լսել ԼՏՊ-ի անունը: Բայց իրականում նրանք վախենում են ԼՏՊ-ից, որովհետև գիտեն, որ եթե նա գա իշխանության գլուխ, ապա նրանց ոչ միայն ազգովի խայտառակ կանի, այլ կբերի փաստեր կոռուպցիայի և նրանք կդատվեն (չնայած նոր սահմանադրությամբ դրա իրավունքն էլ հանեցին) և ժողովուրդը կսկսի նրանց ետևից թուք ու մուր անել:
ՀՀ առաջին նախագահը մեծ փոփոխություններ կարող է բերել իր նախագահ դառնալով, որոնց շարքին գլխավորում են կոռուպցիայի վերացումը կամ նվազեցումը և ԼՂՀ անվերջ հարցի լուծումը:
Ես վստահում եմ այդ մարդուն:

Լէգնա
16.10.2007, 15:48
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

ՀՀ առաջին նախագահը, ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցության լիդերները «Ազատության» հրապարակում հրավիրում են հանրահավաք: Հոկտեմբերի 26-ին, ժամը 17-ին հարթակին կլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը:

Ի դեպ, այսօր լրանում է 16 տարին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցան Նախագահի ընտրություններ եւ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

`Ա1+

Grieg
16.10.2007, 16:30
Հարգելի՛ս, սխալվում ես: Կոռուպցիան ծաղկել է սովետական տարիներին: 70 տարի հայ ժողովուրդը, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլ բոլոր նախկին սովետական երկրների ժողովուրդները սովորել և վարժվել են կոռուպցիային և հիմա ցավալի է, որ նրանք չեն պատկերացնում կառավարություն առանց կոռուպցիայի: ...

Կոռուպցիան այո եղել է սովետական տարիներին, սակայն դա ՀՀՇ-ի համար արդարացում չի կարող ծառայել՝ կա՞ր թող վերացնեին։Շատ բան դրա համար պետք չեր ուղղակի կամք պատժելու թալանողներին։Ժամանակ ուներ կառավարություն ավելի քան շատ։ Պատերազմը իհարկե կրկին արդարանալու համար շատ հարմար է, եթե հաղթել ենք դա չի նշանակում որ ԼՏՊ ի շնորհիվ ենք հաղթել, մեր ազգային հերոսների արյան գնով ենք ետ վերցրել այդ հողերը, և ոչ քաղաքական գործիչների վարած քաղաքանությամբ։Իդեպ այդ հերոսներից շատերը պատերազմից հետո սպանվեցին։
Մի մոռացեք որ Վանո Սիրադեղյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Լէգնա
16.10.2007, 16:34
եթե հաղթել ենք ..։

Էդ երբ :o
ո~ւռա
Վարդան մենք ոչ մի հաղթանակ էլ չունենք ;)

Grieg
16.10.2007, 16:35
Առաջարկիր 3-րդին ,գո՞ւցե այդ 3-րդը երկու ձայն ունենա վերջում`մեր երկուսի:

Խնդիրը նա է որ չկա այն լիդեռը որը կհարգի արդարությունը,կսիրի իր հայրենիք և ոչ իր գրպանը և տեսականորեն չի ել կարող լինել քանի որ եթե այդպես մարդ հայտնվի միանգամից գլուխը կուտեն :( ։

Ավելացվել է 2 րոպե անց

Էդ երբ :o
ո~ւռա
Վարդան մենք ոչ մի հաղթանակ էլ չունենք ;)

դուք կարողա չունեք :) , բայց մենք ունենք:) և հետագայում նույնպես կունենանք եթե չվախենանք..

Լէգնա
16.10.2007, 16:46
Խնդիրը նա է որ չկա այն լիդեռը որը կհարգի արդարությունը,կսիրի իր հայրենիք և ոչ իր գրպանը և տեսականորեն չի ել կարող լինել քանի որ եթե այդպես մարդ հայտնվի միանգամից գլուխը կուտեն :( ։

Դու էլ ընտրությունդ կատարիր վատի ու վատթարագույնի միջև : :)

դուք կարողա չունեք :) , բայց մենք ունենք:) և հետագայում նույնպես կունենանք եթե չվախենանք..

Մեզ ու ձեզ արդեն առանձնացրիր,հետո էլ արդարության ու ազնվության մասին ես խոսելո՞ւ :8

Ձեր հաղթանակը ,բայց մենք մերն էլ ենք դասում,պարզապես չենք ուզում երկնքում հա սավառնեք :) : Վախկոտության համար, ականջիդ տակ մի հատ ԳՄՓ,հաստատ ... :)

հ.գ.Վարդ Ես քեզ սիրում եմ մեկ է :oy

Artgeo
17.10.2007, 01:25
Ընդհանրապես պետական քարոզչամեքենային որքան էլ չհավատա հայ ժողովուրդը, միևնույն է նրա աղաղակները բավականին բարձր են և ֆորումի էջերում էլ են արտահայտվում: Հակառակ տեսանկյուն ունեցող մարդիկ միգուցե ավելի ամուր կանգնած լինելով հողի վրա կամ ավելի լուրջ փաստարկներ ունենալով պարզապես փաստերով են խոսում: Հայերս խելացի ու հին ազգ ենք և վստահ եմ, որ ամեն հայ կարող է փաստերը վերլուծել ու ճիշտ ընտրություն կատարել:

96 թվականի համեմատ

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին, Ռոբերտ Քոչարյանը ընդամենը երկու օրինակ բերեց՝ ընդգծելու, թե որքան մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանում իր կառավարման տարիներին: Նախ հիշեցրեց, որ 96-ին Երեւանում լուսավորված էր ընդամենը 3 փողոց, ապա համեմատեց, որ այն ժամանակ Հայաստանի բյուջեն 300 մլն դոլար էր, իսկ 2008-ին լինելու է 2,5 մլրդ: Ու սպառնաց, որ առաջիկայում ստիպված կլինի շատ բան հիշեցնել առաջին նախագահին:

Քոչարյանի բնածին համեստությունն առայժմ թույլ չի տալիս ասել ավելին: Փոխարենը, սակայն, չենք կարող լռել մենք: Հո չենք թողնի, որ մարդը զոհ գնա իր համեստությանն ու աչքներիս առաջ խեղդվի ասելիքի ավելցուկից: Մենք չենք կարող կույր ձեւանալ ու չնկատել այն առաջընթացը, որը գրանցվել է բոլոր բնագավառներում 96 թվականի համեմատ:

Սկսենք նույն այդ փողոցներից:

96-ին Երեւանի փողոցները ոչ միայն այսօրվա պես լուսավորված չէին, այլեւ երիզված էին հին բորդյուրներով: Ասֆալտն էլ մի տեսակ մաշված էր, եթե հիշում եք: Մինչդեռ Քոչարյանի օրոք այդ բորդյուրներից ամեն մեկը փոխվել է մի քանի անգամ, երկու անգամ դրանք փոխել է Արտաշես Թումանյանը, մի անգամ էլ դրանք կազմաքանդել ու թարմացրել է Արմենչիկը: Փողոցները՝ մանավանդ կենտրոնական եւ բանուկ, ասֆալտապատվում են գրեթե ամեն տարի: Նախորդ տարվա ասֆալտը խնամքով քերվում է, եւ փոխարենը փռվում է նորը: Սա թույլ է տալիս ամեն տարի բացել հազարավոր աշխատատեղեր: Ընդ որում, նույն փողոցը ամեն տարի ասֆալտապատվում է ոչ թե այն պատճառով, որ նախորդ անգամ փռված ասֆալտը եղել է անորակ (չնայած երբեմն դա էլ է պատահում. հայտնի բան է, որ անորակ ասֆալտ չի լինում այնտեղ, որտեղ առհասարակ ասֆալտ չի լինում), այլ որ երբեմն կոյուղագծերը չեն դիմանում թարմ ասֆալտի հոտին ու պայթում են, երբեմն հեռախոսի կաբելներն են դուրս գալիս շարքից, երբեմն հարկ է լինում տրամվայի գծերը հավաքել շտապ, երբեմն էլ պարզվում է, որ ինչ-որ մեկի ականջը մնացել է նոր փռված ասֆալտի տակ... Այս մշտահոլով ասֆալտապատման շնորհիվ է, որ մայրաքաղաքը հիշեցնում է մի հսկա շինհրապարակ, ու երեւանցիներն էլ ըմբռնումով են վերաբերվում իշխանությունների սրտացավությանը՝ տարին գոնե մի քանի օր քաղաքացիներին հնարավորություն տալ երթեւեկել բարեկարգ փողոցով: Ճիշտ է, մնացած ամիսներին այդ փողոցներում վիթխարի փոսեր են գոյանում, բայց այդ փոսերը փորելու նպատակով եւս բացվում են տասնյակ, հարյուրավոր աշխատատեղեր: Ու եթե նախկինում ընդամենը մեկ փոս կար, որից հարկավոր էր հանել երկիրը (չհաշված Փոսի թատրոնն ու Փոսի ԳԱԻ-ն), այժմ փոսեր են ամենուր:

Այլ կերպ ասած, հիմա ոչ թե երկիրն է փոսի մեջ, այլ փոսերն են երկրի մեջ: Առաջընթացը, կարծում ենք, ակնհայտ է: Հիմա այդ փոսերում ծայրահեղ դեպքում կարող են հայտնվել առանձին քաղաքացիներ, ավտոմեքենաներ, բայց ոչ ամբողջ երկիրը:

Ի դեպ, ավտոմեքենաների մասին: Ամենքն են տեսնում, թե ինչ շքեղաշուք ավտոմեքենաներ են սլանում մայրաքաղաքի մայթերով, այգիներով, եթե բաց փողոց կա՝ նաեւ փողոցներով: Ջիպերից ամենաքրջոտն այսօր «Գրանդ-չերոկին» է: Մինչդեռ 96-ին դա համարվում էր ամենաշքեղը: Եթե չեք մոռացել՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ջիպն էր: Հիմա շարքային ոստիկանը իր սիրասուն զավակի համար շատ ավելի լավ ջիպ է առնում: Մի՞թե սա կյանքի որակի բարելավման ապացույց չէ:

Հապա շինարարությունը: Նույն ՆԳ նախարարի առանձնատունը, որ նշված ջիպի հետ քայքայում էր հայ ժողովրդի առողջությունն ու Հայաստանի տնտեսությունը, հիմա մի խեղճ խրճիթ է թաղայինների առանձնատների համեմատ: Ի՞նչ է սա, եթե ոչ տնտեսական աճի հետեւանք: Էլ չենք խոսում էլիտար շենքերի մասին, որոնցով ողողվել է քաղաքը հայտնի մեծահարուստ բարերարներ Արմեն Գեւորգյանի, Սամվել Մայրապետյանի, Սաշիկ Սարգսյանի, Մելիք Գասպարյանի եւ այլոց միջոցներով եւ որտեղ բնակություն են հաստատել արդար քրտինքով ամիսը 60-70 հազար դրամ վաստակող մեր ուսուցիչները, 40-50 հազար դրամ վաստակող բժիշկները, 30-40 հազար դրամ վաստակող գիտնականները եւ նրանց նման հազարավոր քաղաքացիներ:

Հսկայական է առաջընթացը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս տարի բերքը շատ ավելի առատ է, քան այդ նույն 96 թվականին: Օրինակ՝ ընկույզի բերքը: Հանրապետության առաջին նախագահին բավական է հիշեցնել, որ իր իշխանության տարիներին տնկված ընկուզենիների վրա 96 թվականին ընդամենը 3 ընկույզ կար, ծառերն էլ չափազանց փոքր էին: Իսկ հիմա ծառերը մեծացել են, եւ ընկույզներն էլ փչանում են ծառերի տակ:

Կամ. ո՞ր գյուղում բջջային հեռախոս կար 96 թվականին: Իսկի քաղաքում չկար: Հիմա Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ բջջային ունի: Այստեղ անուրանալի է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դերը. նա անձամբ է հեռախոսներ մատակարարում հայ ժողովրդին: Սեդրակ Քոչարյանը մեծ ջանքեր է գործադրում նաեւ բարձրակարգ ու թանկարժեք «Տոյոտա» մեքենաներով ժողովրդի առավել կարիքավոր հատվածին ապահովելու համար: Մինչդեռ 96 թվականին, արդեն նշվեց, ամենաճոխ մեքենան Վանոյի էժանագին ջիպն էր, համընդհանուր նախանձի առարկա, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաամոթալի էջը:

Փորձեք ետ պտտել այդ պատմության անիվը, վերադառնալ 96 թվական եւ որեւէ մեկի բնակարանում գտնել մի հասարակ DVD: Կամ՝ թեկուզ հարթ էկրանով հեռուստացույց: Չեք կարող: Քանի որ չկար: Իսկ ա՞յժմ... Մեկնաբանություններն ավելորդ են, համեմատությունը՝ խոսուն:

Շատ է խոսվել, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանում կային փակված թերթեր: Բայց անգամ այս ասպարեզում առաջընթացն ակնառու է: Այժմ մենք ունենք երկու փակված հեռուստաընկերություն: Ընդ որում, ի տարբերություն այն ժամանակ փակված թերթերի, որոնցից ամենամարտունակները մի քանի տարի անց դարձյալ սկսեցին լույս տեսնել, նշված հեռուստաընկերությունները շարունակում են հուսալիորեն փակ մնալ ավելի քան հինգ տարի: Սա խոսում է Քոչարյանի հետեւողականության, զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ չթուլացող հետաքրքրության մասին:

Երկրի տնտեսական զարգացումն ու կայունությունն ապահովվում է ոչ միայն հեռուստաընկերություններ փակելով, այլ— ջրի բազմաթիվ կռանթների, նասկու, կոնֆետի ու երշիկի ցեխերի բացման արարողություններով: Քոչարյանի իշխանության յուրաքանչյուր տարում կտրտվել է այնքան կարմիր ժապավեն, որքան չի արտադրվել Տեր-Պետրոսյանի ամբողջ իշխանության տարիներին: Պատճառաբանվում էր, թե երկիրը գտնվում էր պատերազմի մեջ, եւ կարմիր ժապավենն, իբր, առաջին անհրաժեշտության ապրանք չէր, եւ ավելի կարեւոր էր զենք-զինամթերք հայթայթելը: Մենք ստույգ չգիտենք, թե որքան զենք-զինամթերք են հայթայթել նախկին իշխանությունները, բայց այստեղ եւս համեմատությունը հաստատ նրանց օգտին չէ: Հրադադարը հաստատվել է 94-ի մայիսին: Պատերազմը տեւել է, այսինքն, առավելագույնը 3 տարի: Ընդ որում՝ որոշ դադարներով: Մինչդեռ հիմա՝ արդեն շուրջ 10 տարի, հանրապետությունում գրեթե ամեն օր հնչում են կրակոցներ: Հարց է ծագում. հիմա՞ է ավելի շատ զինամթերք ծախսվում, թե՞ այն ժամանակ: Հապա խաղաղ նպատակներով արձակված կրակոցները... Օրինակ՝ միայն «Մի վախեցիր» ֆիլմի նկարահանման ժամանակ կրակվել է 15 միլիոն խալաստոյ փամփուշտ, իսկ ահա 96-ի սեպտեմբերի 26-ին ԱԺ շենքը գրոհելու ժամանակ կրակվել է տասը հազար անգամ պակաս խալաստոյ փամփուշտ:

Քանի որ խոսք բացվեց արվեստի մասին, եկեք համեմատենք, թե շոու բիզնեսի վիճակն ինչ էր 96-ին, եւ ինչ է հիմա: Այն ժամանակ հատուկենտ էին երգիչ-երգչուհիները, իսկ հիմա թիվ կա երկնքի աստղերին, թիվ չկա հայկական շոու-բիզնեսի աստղերին, չհաշված «Շանթի» սուպերսթարները եւ Կարապետիչի ադամանդներն ու զմրուխտները:

Եվ հետո. 96 թվականին եթերում դուք չէիք գտնի նույնիսկ «16 ատամ» անունով հաղորդաշար, իսկ հիմա միանգամից եթերում հաստատվել է «32 ատամը»: Հուսանք՝ 2008-ի ընտրությունների շեմին այդ հաղորդումը կկոչվի «64 ատամ»:

Հապա մեր մեդալակիրները. հիմա յուրաքանչյուր երկրորդ հայ (եւ ոչ միայն հայ) Խորենացու, Շիրակացու, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի եւ ուրիշների մեդալակիր է, մինչդեռ 96-ին մեր բոլոր մեդալակիրներին կարելի էր հիշել դեմքով: Այժմ թերեւս մեդալով չեն պարգեւատրվել մի կողմից՝ շատ թե քիչ պարկեշտ մարդիկ, մյուս կողմից՝ քրեական հանցագործները: Ավելի ճիշտ՝ քրեական հանցագործների մի մասը, քանի որ մյուս մասն, այնուամենայնիվ, անմասն չի մնացել մեդալներից: Եվ դա միանգամայն բնական է: Չէ՞ որ հանցագործությունների աճը նույնպես ակնառու է: Բավական է հիշել, թե քանի սպանություն է եղել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, եւ քանիսը՝ Քոչարյանի օրոք: Միայն Ազգային ժողովում մի քանի վայրկյանում հոկտեմբերի 27-ին սպանվեցին ութ հոգի: Սա բացառիկ ցուցանիշ է, որը հազիվ թե երբեւէ գերազանցվի:

Կարելի էր անդրադառնալ նաեւ ինքնասպանություններին, ստույգ թվեր նշել, թե քանի ինքնասպանություն է գրանցվել 1996 թվականին եւ քանիսը՝ ասենք, 2006-ին, բայց առանց ստույգ թվերի էլ կարող եք չկասկածել, որ այստեղ եւս առաջընթացը բացահայտ է:

Եվ վերջապես, չենք կարող չնշել, որ եթե 96-ին Երեւանում կար ընդամենը երեք գող, երեք մարմնավաճառ, երեք համասեռամոլ, երեք բոմժ եւ երեք մուրացկան, ապա այժմ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային նշանակության գողերի հավաքատեղի, այժմ ամեն անկյունում կարելի է հանդիպել մարմնավաճառների, բոմժերը եւ մուրացկանները ողողել են ամբողջ հանրապետությունը, իսկ համասեռամոլներն այնքան են շատացել, որ վխտում են նույնիսկ պետական կառույցներում:

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
http://www.taregir.am

Պանդուխտ
17.10.2007, 13:08
Լրագրողը կը փորձէ արդարացնել նախկին նախագահը, պատրուակելով պատերազմը, մինչ կը պարսաւէ ներկայի նախագահը` փտածութեամբ:
Կարեւոր չէ՝ ի՞նչ արարում է ներկայում, ի՞նչ է արարուել անցեալում: Կարեւորը՝ ի՞նչ կարելի էր անել եւ չարուեց. ներկայում եւ անցեալում: Այժմու նախագահը, լա՞ւ կառավարում է երկիրը...եթէ պատասխանը «ո՛չ» է, ուրեմն լաւ նախագահ չէ: Այժմու նախագահը, կարո՞ղ էր աւելին անել...եթէ պատասխանը «այ՛ո» է, ուրեմն լաւ նախագահ չի եղել:
Նոյն հարցադրումը նախկին նախագահին վերաբեր է: Նա կարո՞ղ էր աւելի լաւ կառավարել երկիրը...եթէ պատասխանը «այ՛ո» է, ուրեմն լաւ նախագահ չի եղել, կարո՞ղ էր աւելին անել երկիրը զերծ պահելու համար ցնցումներից...եթէ պատասխանը «այ՛ո» է, ուրեմն լաւ նախագահ չի եղել:
Փորձուածը ինչու դարձեալ փորձել, միթէ՞ Հարենիքը փորձութեան դաշտ է, կամ արհեստ սովորող սափրիչի յաճախորդ:
Եթէ փորձուած լաւ քաղաքական գործիչներ չկան, եթէ ժողովուրդը հնարք չունի ընտրելու՝ լաւը լաւագոյնից, դրա փոխարէն ընտրում է՝ վատը վատթարից. վայ մեր Հայրենիքին:
Բայց եկէք այսքան հոռետես չլինենք, տեսէ՛ք՝ ես էլ եմ ազդւում ֆորումի հոռետես (գուցէ եւ չարամիտ) լրագրողների տրամադրութիւնից: Հայրենիքը ո՞ւմն է եթէ ոչ մերը: Մեր քնադատանքը սրտցաւ զաւակի կամ հօր քննադատանք պիտի լինի եւ ոչ քանդիչ խօսք: Մեր խօսքը կառուցողական (շինիչ, շինարար) պիտի լինի եւ ոչ ատասերմ: Եկէ՛ք ցանենք բարութեան սերմերը. մէկ ընտանիքի անդամներու միջեւ:
Երբեմն քննադատում են սփիւռքահային, տաք տեղը նստած. հեշտ խօսողի կարգավիճով: Թոյլ տուէք ասելու. Հայաստանից դուրս ապրող հայրենասէրը հայը աւելի լաւ կը գնահատի արժէքը Հայրենիքին: Մեր բոլոր պարտութիւնները պատմութեան ընթացքում, ունեցել են արտաքին եւ ներքին գործօններ: Ահա ներքին գործօններից մինը տեսնում ենք այստեղ, որ է հիւանդագին նախանձը:
Ով է ասել որ ամէն մարդ հաւասար միջոցներ ունենալու է: Միֆ է կոմունիստական, կումոնիստների կողմից չապացուցուած:
Միշտ եղել են շահագործւողներ եւ շահագործողներ: Այլ կերպ ասողը խաբում է ձեզ: Այլ կերպ տնտեսութիւն չի լինում: Մարդկութեան պայքարը միտել է մարդկային դարձնել շահագործելու եւ շահագործուելու յարաբերանքը:
Ո՞վ է արդարը, ի՞նչ է արդարը եւ մարդկայինը, սրանք էլ խոշոր հարցադրումներ են, որոնց պատասխանը չեմ փնտրում: Որոնումները մոլորեցնելու են որոնումի սկզբնական նպատակը եւ մարդն ընկնելու է կեանքի յորձանուտում:
Ոմանք ասում են՝ Աստուածն է արդարը: Բայց միթէ պէտք եղածից աւելին չե՞նք բարդում Աստուծոյ պատասխանատւութեանը: Չէ որ Աստուածաշնչում գրած է՝ «առանց հրամանիս տերեւ մը իսկ չի շարժիր երկրի վրայ»: Ուրեմն...անցեալի եւ ներկայի բոլոր ոճիրները անմեղ մարդկանց հանդէպ. Աստուծո՞յ հրամանով կատարուել են: Հազիւ թէ...
Ոմանք նեղանում են Աստծուց եւ փնտրում այլ աստուածներ: Խե՜ղճ մարդկութիւն, խե՜ղճ Պանդուխտ:
Յուսամ «արդար» եւ ոռո չափանիշներուն համեմատ կը կատարուին նախագահի ընտրութիւնը:
Ճշմարիտ ճշմարիտ կըսեմ ձեզի՝ Հայաստանը աշխարհի մաս կը կազմէ. Այն ինչ կը տեսնէք այստեղ տեսանելի է ամենուրէք:
Բրիտանական հաւուղիներու (պիտի ասէի աւիաուղիներու) վարմունքը ամերիկացի յաճախորդներու հանդէպ թող չի զարմացնէ քեզ այլեւս, երրորդ չէ, երեսուն երրորդ աշխարհի երկիրներուն մէջ այսպիսի բան կը պատահի: Մարդիկ կարծում են զարգացած երկրներում փողը գետնում թափուած է, իսկ պետութիւնը արդարութիւն է բաշխում դոյլերով: Խեղճ մարդկութիւն դու դեռ հաւատայ վերացական գաղափարներին, վարդապետութիւններին:
Նախագահական ընտրութիւնը ընտրութիւն է, ոչ աւելին: Այս ընթացքում լեզու ունեցողը խօսում է, գրիչ ունեցողը գրում է:

Artgeo
19.10.2007, 21:02
Այսօր «Հայլուրի» եթերում երկրորդ սյուժեն (Ս.Սարգսյանի ԱՄՆ-ում աննախադեպ ու ցնցող թռիչքների ու հանդիպումների ու վսեմաշուք Ռ. Քոչարյանի Մարսելի քաղաքապետի հետ հանդիպման մասին սյուժեների արանքում ) Ռ. Քոչարյանի կողմից ՌԴ-ի խորհրդի անդամ Ռիժկովի հետ: Սյուժեն սովորական հերթական «բլա-բլա» սյուժեներից էր, Ռուսաստանի Հայաստանում ունեցած մեծ կապիտալի ու այլ մանր մունր հարցերի շուրջ: Բացի...

Նախ եկեք պարզենք թե ով է այս Ռիժկովը: Ըստ Վիքիպեդիայի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D1%8B%D0%B6%D0%BA%D0%BE%D0%B2,_%D0%9D%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0%D0%B9_%D0%98%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87) նա ծնվել է 1929 թվականին: ԽՍՀՄում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1985—1990 թթ. եղել է ԽՍՀՄ խորհրդի նախագահ: Այսինքն վառ կոմունիստներից մեկն է:

Բուն հարցին, ուրեմն Էս Ռիժկովը այսօր ասում է. «Ի՞նչ ուժեր են կանգնած Տեր-Պետրոսյանի թիկունքին: Նախագահ դառնալու համար պետք է ունենալ լուրջ ուժերի աջակցությունը: Ես տեղեկացել եմ, որ նրա կուսակցությունը... Ինչ-որ ՀՀՇ... հազիվ 1 տոկոս է ստանում: Դա լուրջ է»:

Իմ մոտ երկու հարց է առաջանում:

Կներեք, բայց Ռիժկովն ո՞վ է, որ Հայաստանի առաջին նախագահին գնահատականներ տա: Համենայն դեպս իմ մոտ մեծ բողոքի զգացում առաջացավ: Սրա հետ միասին միանգամից երևացին Ռուսաստանի և Հայաստանի մյուս ստրկատիրական լրատվական գործակալությունները: Լուրը միանգամից հայտնվեց http://www.arminfo.info/ http://www.regnum.ru/news/902273.html և http://www.rambler.ru/news/world/armenia/11427254.html կայքերում: Նույնիսկ ավելին, Ռեգնումում այս լուրը հայտնվել է առաջինը:
Ըստ այդմ երկրորդ հարցը: Ովքե՞ր են կանգնած Ռ. Քոչարյանի հետևում:

dvgray
19.10.2007, 23:13
Իմ մոտ երկու հարց է առաջանում:
Կներեք, բայց Ռիժկովն ո՞վ է, որ Հայաստանի առաջին նախագահին գնահատականներ տա:
Ռիժկովը՝ դա մեր նախագահի պապայի ուղարկած սպեց սուրհանդակն է ;):

Ըստ այդմ երկրորդ հարցը: Ովքե՞ր են կանգնած Ռ. Քոչարյանի հետևում:
Հմ :think ... Հարցը նա է, որ Ռ. Քոչարյանը երբեք կանգնած չի եղել: Մակլավիկ "տիրակալին":D մնում է միայն պարզ հասկանալ ու կատարել հրամանները:
Իսկ կոմպլեկսները ու վիրավորանքները թափել սեփական շրջապատի ու մեծ հաշվով նաև ազգի վրա:

Նախկին "ուչեստկովի", այժմ Քաջ Ռոբոն ու իր արշավանքները Հսկաների երկրում :D:

Dragon
19.10.2007, 23:42
Ավելացվել է 6 րոպե անց
այո, հայ ժողովուրդը թույլ կամք ունի, ձեր կարծիքով դա էլ ա պետք հիմնավորել???

Գիտես շատ հեշտ է պիտակավորել ամեն ինչ: Լավ է հնչում ժողովուրդ, բայց մենք ժողովուրդ չենք, մենք ազգ են ու շատ ճամփա կա մինչեվ ժողովուրդ դառնալը: Թուլակամ չենք, այլ անմիաբան:
Հետո ինչ կակա էինք ուտում, իսկ պատմությունը, վկայագրերը, ժամանակակիցների հիշողությունը ինչի համար են: Հակառակ պարագայում նույն մտածողությամբ կարող ես նաեվ կասկածի տակ առնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը: Էն ժամանակ ոչ թերթեր կային, ոչ հաղորդումներ ոչ էլ արխիվներ: Անտրմաբանական է նման մտածելակերպը:

հ.գ. Ոչ հստակ հայերեն գրառումներդ այդպես էլ չուղեցիր որպեսզի կարողանանաք միտքը հասկանալ: Անձամբ ինձ համար ընդամենը անփութորեն դարսված բառակույտեր թվացին: Կուզեի իմաստը հասկանալ:

Che_Guevara
20.10.2007, 16:52
http://rav242.narod.ru/robik/1_big.jpg

http://rav242.narod.ru/robik/2_big.jpg

http://www.youtube.com/watch?v=lBNFcvydyDQ

Նայեք այս հոլովակը: Հուսով եմ գոնե որևէ մեկին կհետաքրքրի

dvgray
24.10.2007, 22:18
Փորձեմ տալ իմ գնահատականը, ավելի ճիշտ քննադատական գնահատականը մեր առաջին Նախագահին:
Խոսեմ ամենալավից:
Դա միանգամայն նոր մտքի, նոր գաղափարի, նոր աշխարահայացքի պրակտիկ ներմուծումն էր սովետական կարծրացած, կաղապարված և ճահճացած հասարակարգ: Սա մի փորձ էր սախարովյան հզոր ու անկաշառ մտքի պրակտիկ ռեալիզացիայի , ունենալով ` սախարովյան քաջությունը, մարդկային վեհությունը և հոգու ազնվությունը: Սա վերաբերվում է ամբողջ ղարաբաղ կոմիտեին, անխտիր: Սա մեծ ցնցնում էր: Ցնցվեց ամբողջ Հայաստանը, Սովետը, Աշխարհը:

Խոսեմ ամենամեծ սխալից:
Դա կապի կտրումն էր իր սեփական ժողովրդից: Կարող է և կային լիքը օբեկտիվ պատճառներ դրան հանգեցնող, բայց և մեծ սխալ էր դա: Պրակտիկին, ինժեներին հաղթեց գիտնականը, ստրատեգը: Կտրվեց կապը, քանի որ պետությունը դեռ կայացած չէր: Իսկ քաղաքականության մեջ դա աններելի է: Կորավ կապը: Կորավ և ինքը… Քաղաքականությունը վաակում չի հանդուրժում: Գիտնականը չգնաց կոմպրոմիսի իր մասնագիտության հետ: Սա պատիվ է բերում գիտնականին: Սակայն արդյունքում քաղաքական գործիչը հայտնվեց խաղից դուրս վիճակում այն քաղաքական դաշտում, որտեղ ինչքան էլ ցավալի է նշել, բայց դեռ լիքը անելիքներ ուներ:
Այժմ փորձ է արվում նորից հայտնվել: Եթե ուղղած չլինի իր այս սխալը, ապա անօգուտ եմ համարում իր վերադարձը:

Սա էլ իմ ցանկությունն է:
Պետք է առայժմ գիտությունը թողնել մի կողմ:
Իմ ցանկությունն է և իրենից և մեր հարգարժան ղարաբաղ կոմիտեր գիտական այրերից: Հայաստանի պրակտիկ դաշտում կա մեծ վաակում, որը կարող են առայժմ լցնել միայն իրենք: Նորից ցավալի է, բայց փաստ:
Մինչև նոր սերունդի ձևավորվելը:
Սերունդը, քաղաքական սերունդը, երկու օրում չի ձևավորվում: Ղարաբաղ կոմիտեն ձևավորվել է Չարենցի, Մայակովսկու, Գորկու, Վիսոցկու, Սևակի, Զատիկյանի, Սախարովի … և այլոց ջանքերի շնորհիվ: Նույնը պետք է անեն իրենք հաջորդ սերունդի հանդեպ: Դա իրենց պարտքն է, մարդկային և քաղաքացիական պարտքը:

Artgeo
26.10.2007, 16:55
Այսօրվա հանրահավաքից մեկ օր առաջ, Հայլուրի եթերում ցուցադրվեց այս սյուժեն
http://www.youtube.com/watch?v=0_WYLkLRHIE

Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Նշեմ երեք բան միայն: «...Տաթևիկ Նալբանդյան, Հայլուր» և այն, որ որևէ խոսք անգամ չի եղել այսօրվա հանրահավաքի վերաբերյալ: Եվ երրորդն ու ամենակարևորը: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել օբյեկտիվ լրատվություն և ձայն տալ բոլոր կողմերին: Ժողովրավարական երկրներում հանրային հեռուստատեսությունը իշխանությունների հեռսուստատեսություն չէ և Հ1-ը պարտավոր է ներկայացնել նաև ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքն ու տեսանկյունը: Որքան էլ իշխանությունները չուզոն, նրանք հայ հասարակության մեջ փոքր թիվ չեն կազմում:

moj
26.10.2007, 17:06

Ճիշտ ես նրանք քիչ չեն, համարյա 100 մոլորված հոգի, գնա հանրահավաքին ու տես ինչքան են ;)

moj
26.10.2007, 18:14
՚Հայաստանի հանրապետության հաջորդ ընտրված նախագահի խնդիրը պետք է լինի լիարժեքորեն բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը, որը խարան է մեր պետականության վրաՙ,- Ազատության հրապարակում ասաց Լեւոն Տեր Պետրոսյանը: Ըստ նրա` բացահայտելով այդ գործը` թեթեւակիորեն կմաքրվի այդ խարանը եւ ՚եթե ընտրվի Սեհպ Սարգսյանը, այդ գործի բացահայտումը մեռած էՙ:

Նրա ելույթն ավելի շատ հոդվածի էր նման, որն նա անվանել էր ՚Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակըՙ: Նա անդրադարձավ երկրի տնտեսական իրավիճակին, գնահատականներ տվեց օլիգարխիկ համակարգին, որի ՚գլուխը Ռոբերտ Քոչարյանն է, նրան հաջորդողը Սերժ Սարգսյանն է, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, նախարարներ, համայնքապետերՙ եւ այլն:

Հենց նոր նա ավարտեց իր ելույթը: Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:

Տեսնես, որ հոկտեմբերի ողբերգությունը չլիներ սրանք ինչ էին խոսելու?

Ավելացվել է 16 րոպե անց
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ առաջադրում է իր թեկնածությունը 2008թ Նախագահի ընտրություններում: Նա հայտարարեց, որ 19.22 րոպեից իրեն համարում է ՀՀ նախագահի թեկնածու:

:D մենակ ինքը կարար իրան նախագահ համարեր

Հետո ել ասում են արդար ու ազնիվ ընտրություններ, դե լավ թող ինքն իրեն համարի նախագահ, իսկ իսկական նախագահը կառավարի երկիրն ու զարգացնի, վերացնելով Լևոնի թողած ավերակները

Artgeo
26.10.2007, 19:18
Ճիշտ ես նրանք քիչ չեն, համարյա 100 մոլորված հոգի, գնա հանրահավաքին ու տես ինչքան են ;)

Դու գնա տես, որ Հ1 նայելով իրականությունից կտրված չլինես ու հայ ժողովրդի բազմահազարանոց հանրահավաքը «100 մոլորված հոգի» չանվանես ;)

http://www.imageshare.am/image/94314834/1/1/img_0066-big.jpghttp://www.imageshare.am/image/10231695/1/1/img_0068-big.jpg

Աթեիստ
26.10.2007, 19:42
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ առաջադրում է իր թեկնածությունը 2008թ Նախագահի ընտրություններում: Նա հայտարարեց, որ 19.22 րոպեից իրեն համարում է ՀՀ նախագահի թեկնածու:

Կողմնապահությունն էլ չափ ունի:
Թե քո համար թեկնածուն ու նախագահը նույն բանն ա՞:

moj
26.10.2007, 20:10
Կողմնապահությունն էլ չափ ունի:
Թե քո համար թեկնածուն ու նախագահը նույն բանն ա՞:

Թեկնածու լինելու կարգ կա սահմանված, իսկ եթե ինքն իրեն համարում է թեկնածու, նշանակում է, որ նախագահ նույնպես կհամարի ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Դու գնա տես, որ Հ1 նայելով իրականությունից կտրված չլինես ու հայ ժողովրդի բազմահազարանոց հանրահավաքը «100 մոլորված հոգի» չանվանես ;)

նկարներն իրար պետք չէին կպցնել առանց այն էլ երևում էր որ հարյուրից շատ են ;)

Լէգնա
27.10.2007, 10:19
Խնդրեմ, եթե չեք կարողացել լսել, կարդալ կարող եք,վստահ եմ ուշադիր կարդալուց ու հասկանալուց այդքան էլ հեռու չեք : :)
հղումը `a1plus.am

Այսպես էր իր ելույթը վերնագրել ՀՀ Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խոսքի սկզբից եւեթ հարկ համարեց զգուշացնել, որ տալու է զուտ քաղաքական գնահատականներ՝ հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա.ՙԱյդ գնահատականները, հետեւաբար, իրավական ուժ չունեն եւ ամենեւին չեն սասանում ստորեւ հիշատակվելիք անձանց անմեղության կանխավարկածը։ Քանի դեռ չկան եւ չեն լինի դատական կարգով ընդունված վճիռներ՝ նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրը՚,- ասաց Տեր Պետրոսյանը եւ բացատրեց քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը. ՙԻմ ելույթում Հայաստանի ներկա իշխանությունը ես բնութագրել էի հետեւյալ խոսքերով. ՙՎերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը՚։ Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է ՙկլեպտոկրատիա՚, բառացի՝ ՙգողապետություն՚։ Սակայն ես կնախընտրեի ՙավազակապետություն՚ բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային։
Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով։ Այնինչ, միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է, կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ կոչեցյալը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են խոսում հայրենասիրությունից, պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից՚,- գործող վարչախմբի էությունն է բացատրում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՙԱվազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով։ Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն եւորգյանը։ Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր։
Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ։ Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն եւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը։ Այսինքն, նրանք օժտված էին իրենց իրավասություներից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից։ Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի։ Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան։ Թեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից։ Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին։
Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը։ Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռքբերված հսկայական գումարների օրինականացման գործը։
Եւ վերջապես, հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը։ Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ։
Ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը
Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից։ Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ Խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էր նրանց լիակատար հսկողության տակ։ Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ միայն անհնար էր դարձնում նախագահի կողմից որեւէ օրինախախտում, այլեւ վերջինիս լիազորությունները հավասարեցնում Անգլիայի թագուհու կարգավիճակի։ Հոկտեմբերյան սպանդն էր, ահա, այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը։
Այդ եղեռնագործությունից հետո՝ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում, հաղթահարելով ապրած կարճատեւ խուճապը եւ ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբն ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար մարմիններից՝ վարչապետ Արամ Սարգսյանից, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանից, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից, ինչպես նաեւ Հանրապետական ու ՀԺԿ-ական մնացյալ բոլոր նախարարներից ու պաշտոնյաններից՝ Վահան Շիրխանյան, Լեւոն Բարխուդարյան, Սմբատ Այվազյան, Շահեն Կարամանուկյան, Զավեն եւորգյան, Լեոնիդ Հակոբյան, եղամ Հարությունյան, Էդուարդ Սիմոնյանց, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Հակոբյան, Դավիթ Մաթեւոսյան, Մուշեղ Սաղաթելյան, Արմեն Եղիազարյան, Արտակ Զեյնալյան եւ ուրիշներ։

Լէգնա
27.10.2007, 10:39
Լուրջ ձեւափոխման-տրանսֆորմացիայի ենթարկվեց նաեւ նախագահական իշխանության գլխավոր հակակշիռը՝ Ազգային ժողովը, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա Հանրապետական ու ՀԺԿ-ական մեծամասնության (այլ կերպ՝ ՙՄիասնություն՚ դաշինքի) բազմաթիվ պատեհապաշտ ներկայացուցիչներ, դավաճանելով իրենց նահատակված առաջնորդներին, հավատարմության երդում տվին Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդարանն, այդպիսով, քաղաքական մարմնից վերածվեց ամորֆ, գաղափարազուրկ, ստորաքարշ ժողովարանի, դառնալով նախագահական իշխանության պարզ կցորդն ու հլու կամակատարը։ Ռեժիմը վերջնական կատարելության հասավ այս տարվա խորհրդարանական ընտրությունների եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հայտնվելու շնորհիվ։ Այսօր մենք արդեն գործ ունենք լիովին մոնոլիտ, բացարձակապես անվերահսկելի եւ քրեական պարտավորություններով համաձուլված իշխանական փակ համակարգի հետ։
Ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները Քոչարյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն է։ Այն ոչ մի կապ չունի ո՜չ սոցիալիզմի, ո՜չ ֆեոդալիզմի, ո՜չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Օրուգիշեր թմբկահարվող լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով։
Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։
Այլապես աշխարհի ո՞ր երկրում կարելի էր պատկերացնել, որ ՙՊԱԶ՚-ի մի սովորական վարորդ մեկ-երկու տարում այնքան կարող է հարստանալ, որ ընդունակ լինի տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ կատարել, ասեն է, ոչ թե իր հայրենի Արցախի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Կամ՝ 25-ամյա մի երիտասարդ, համալսարանն ավարտելուց 2-3 տարի անց, կարող է դառնալ Հայաստանի 10 ամենահարուստ գործարարներից մեկը։
Պաշտոնական վիճակագրությունը տարեցտարի Հայաստանի տնտեսական զարգացման վագրային թռիչքներ է արձանագրում, որոնք արտահայտվում են համախառն ներքին արդյունքի աճի երկնիշ թվերով։ Սակայն լուրջ տնտեսագետների ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ ցուցանիշները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եւ տարեկան աճն իրականում չի գերազանցում 3-4 տոկոսը։ Ո՞րն է, արդ, երկնիշ թվերի հայտնության գաղտնիքը։
Բանից պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա. տնտեսական աճի թվերը ուղիղ համեմատական են արտասահմանյան տրանսֆերների դինամիկային։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն աճում է այնքան, որքան ավելանում են այդ տրանսֆերները, որոնց ծավալն այս տարի արդեն կհասնի 2 միլիարդ դոլարի։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը եթե զարգանում է իսկ, ապա զարգանում է Հայաստանի սահմաններից դուրս, գլխավորապես Ռուսաստան պանդխտած հարյուրհազարավոր հայ աշխատավորների մկանային էներգիայի հաշվին։ Պատահական չէր նախորդ ելույթում իմ հնչեցրած այն միտքը, որ Հայաստանի միակ կապիտալն այսօր աշխատուժի արտահանումն է։
Ցավալիորեն, հիմնականում օտարների ձեռքում գտնվող հանքային, էներգետիկ եւ հեռահաղորդակցային ընկերությունները դեռեւս Հայաստանին որեւէ ռեալ շահույթ չեն ապահովում, բացի աշխատավարձից եւ սոցիալական հարկի մուծումներից։
Պաշտոնական վիճակագրությունը կեղծ է նաեւ մի այլ առումով։ Հանցագործաբար թաքցվում են Հայաստան ներկրվող մենաշնորհային ապրանքների, մասնավորապես բենզինի ծավալները։ Դեռեւս 1997թ. աշնանը Հայաստանն արդեն ներմուծում էր ամսական 30.000 տոննա բենզին։ 2002 թվականից սկսած, ըստ վիճակագրական տվյալների, բենզինի ներկրման ամսական ծավալները կազմում են ընդամենը 12.000 – 15.000 տոննա՝ ծիծաղելի մի թիվ, եթե հաշվի առնենք ավտոմեքենաների թվի անընդհատ աճը։ Իրականում, սակայն, ամեն ամիս հանրապետություն է ներմուծվում ավելի քան 50.000 տոննա բենզին։ Սա այլ կերպ, քան մեծագույն ձեռնածություն, պետական մաքսանենգություն կամ դարի հանցագործություն չի կարելի անվանել, որը, կասկածից վեր է, հետագայում դառնալու է բազմաթիվ խորհրդարանական հանձնաժողովների եւ դատական մարմինների քննության առարկա։ Մոտավորապես նույնն է վիճակը նաեւ մենաշնորհային այլ ապրանքների ներմուծման պարագայում։
Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում։ Շատերի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից փաստվում է, որ Հայաստանի տնտեսության մի զգալի հատված ստվերային է։ Իմ կարծիքով, սակայն, սա պարզ եւֆիմիզմ կամ մեղմասացություն է։ ուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա։
Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից։
Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից։

Լէգնա
27.10.2007, 10:40
Վերջին հինգ տարիների ընթացքում հանցավոր վարչախումբը ժողովրդից հափշտակել է առնվազն 3-4 միլիարդ դոլար։ Եթե այդ գումարը ներդրվեր Հայաստանում, մենք այսօր որակապես ուրիշ երկիր կունենայինք, իսկ եթե ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ։ Ձեզ չձանձրացնելու համար սահմանափակելով ելույթիս այս հատվածը, հարկ եմ համարում, սակայն, կատարել երկու լրացուցիչ նկատառում։ Առաջին՝ չեմ կարծում, թե բարեխիղճ պրոֆեսիոնալներից կազմված վիճակագրական վարչությունը կեղծ տվյալներ է ներկայացնում կառավարությանը։
Կեղծիքը կատարվում եւ վարչության ներկայացրած տվյալները պրոպագանդիստական նպատակներով սրբագրվում են իշխանության վերին օղակներում, ինչպես արվում էր ստալինյան եւ բրեժնեւյան ժամանակներում։ Եւ երկրորդ՝ ինձ զարմացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակների աշխատակիցների պահվածքը, որոնք չէին կարող չնկատել Հայաստանի տնտեսական կյանքում կատարվող ահռելի զեղծարարություններն ու վիճակագրական աճպարարությունները։ Նրանց պաշտոնական զեկույցներում ներկայացված վիճակն, ըստ էության, համընկնում է Հայաստանի իշխանական պրոպագանդայի մատուցած իլիլիական պատկերին։ Այլ է պարագան, սակայն, ներքին օգտագործման համար պատրաստված նրանց կիսագաղտնի զեկույցներում, որոնցում այս կամ այն չափով բացահայտված են Հայաստանի տնտեսական ոլորտի համարյա բոլոր արատավոր երեւույթները, մասնավորապես բենզինի ներկրման հետ կապված ձեռնածությունը։
Վարչախմբի քաղաքականության սոցիալական հետեւանքները Հեռուստաէկրաններին պատկերվող վիրտուալ աշխարհի, երկնիշ տնտեսական ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման ֆոնի վրա, փորձագետներն, այդ թվում՝ միջազգային, Հայաստանի բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություն չեն արձանագրում։ Այս երեւույթի մասնագիտական բացատրությունները, որքան էլ տրամաբանական, հեռու են համոզիչ, առավել եւս սպառիչ լինելուց։ Փաստը մնում է փաստ, որ սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում։ Մայրաքաղաքի կենտրոնի շքեղ խանութներից, ռեստորաններից, ժամանակակից բնակարաններից օգտվում են բնակչության ոչ ավելի, քան 5 տոկոսը։ Ժողովրդի մեծագույն մասը, գլխավորապես մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, մատնված է լիակատար թշվառության ու ամենօրյա գոյապայքարի։ Կիսադատարկ գյուղեր ու ցաքուցրիվ ընտանիքներ. ահա սա է Հայաստանի իրական պատկերը։ Ասվեց արդեն, որ երկրի բնակչության գլխավոր եկամուտը արտերկրից կատարված դրամական փոխանցումները կամ տրանսֆերներն են, որոնց ծավալի շուրջ 40 տոկոսը, դոլարի կուրսի անշեղ անկման պատճառով, այլեւս չի հասնում իր հասցեատերերին։ Ուստի տրանսֆերների տարեցտարի աճող ծավալներն ամենեւին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն նշանակում։ Կա նաեւ հարցի մի այլ կողմ. պաշտոնական տվյալների համաձայն՝ արտերկրից կատարված դրամական փոխանցումների 80 տոկոսը ծախսվում է ներմուծվող ապրանքների սպառման վրա։ Այսինքն՝ այդ կապիտալը, որն ընթացիկ տարվա կտրվածքով արդեն կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար, ինչ ճանապարհով մտնում, նույն ճանապարհով էլ դուրս է գալիս Հայաստանից, ինչը նշանակում է, որ այն էական ազդեցություն չի գործում երկրի տնտեսության զարգացման վրա։
Չի կարելի ուրանալ, անշուշտ, որ աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, համենայնդեպս, աճում են։ Բայց երբ հաշվի ենք առնում վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված գների թանկացումը, ապա ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր մեր երկրում 100 դոլարն ունի նույն գնողունակությունը, ինչ տաս տարի առաջվա 20-25 դոլարը։ Չկա լայն սպառման որեւէ ապրանք կամ ծառայություն, որն այսօր ավելի էժան լինի, քան 10 տարի առաջ։ Քանի որ ընթացիկ տարվա պաշտոնական տվյալները դեռ ամփոփված չեն, ես ստիպված եմ բավարարվել 1997 եւ 2006 թվականների համեմատությամբ։ Ըստ այդմ՝ վերջին տաս տարիների ընթացքում բենզինը թանկացել է 2,2 անգամ, դիզվառելիքը՝ 2 անգամ, էլեկտրաէներգիայի սակագինը՝ 40 տոկոսով, սառը ջրամատակարարումը՝ 3,5 անգամ, հեռախոսավարձը՝ 3,5 անգամ, տավարի եւ ոչխարի միսը՝ շուրջ 50 տոկոսով, կենդանական յուղը՝ 28 տոկոսով, բուսական յուղը՝ 57 տոկոսով, կաթը՝ 52 տոկոսով, ցորենի ալյուրից պատրաստված հացը՝ 2 անգամ։
Իսկ երբ գներն արտահայտում ենք դոլարային արժեքով, ապա ապրանքների թանկացման պատկերը շատ ավելի ցցուն է դառնում։ Չնայած տնտեսության ՙբուռն վերելքին՚ եւ աճի տեմպերի երկնիշ ցուցանիշներին, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանվել տարեկան շուրջ 25000 մարդու սահմաններում։ Վերջին շրջանում իշխանություններն ու նրանց պրոպագանդիստական մարմինները ցնծությամբ թմբկահարում են մանավանդ այն փաստը, որ գործազուրկների թիվը Հայաստանում իջել է 60 հազարի։ ործազուրկ չեն համարվում, անշուշտ, արտագնա աշխատանքի մեկնած շուրջ կես միլիոն հայաստանցի քաղաքացիները։ Այնպես որ, եթե վերոհիշյալ 60 հազար մարդն էլ բռնի գաղթի ճամփան, ապա մեր երկրում այլեւս գործազուրկ չի մնա։ Հայաստանն, այսպիսով, կդառնա աշխարհի միակ պետությունը, որը 100 տոկոսով հաղթահարած կլինի այդ համատարած սոցիալական չարիքը։

Լէգնա
27.10.2007, 10:41
Բարոյա-հոգեբանական հետեւանքները Քոչարյանական ռեժիմի գործունեության ամենացավալի հետեւանքներից մեկն, ակներեւաբար, երկրում ստեղծված անառողջ բարոյական մթնոլորտն է։ Անկախության առաջին տասնամյակի ոգեւորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել է վախի, ստրկամտության, հուսահատության, ատելության զգացումով։ Բարքերի անկումը հասել է այն աստիճանի, որ այլեւս հասարակական չարիք չեն դիտվում քաղքենիությունը, կաշառակերությունը, ընչաքաղցությունը, սուտը, մատնությունը, կարիերիզմը եւ ստորաքարշությունը։ Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները։ Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձեւավորված պատկերացումներին։ Ժողովուրդը կորցրել է հավատը պետական ինստիտուտների, օրենքի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, մինչեւ իսկ բարոյական հեղինակությունների նկատմամբ։ Չքացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա եւ սովորական։ Հասարակությունը վերածվել է, ավելի ճիշտ՝ նրան վերածել են կասկածամիտ, թերահավատ, իդեալազուրկ, հուսահատ զանգվածի, ինչը չափազանց հեղհեղուկ ատաղձ է հզոր պետություն կերտելու տեսակետից։ Մի կողմից հիացմունքով, մյուս կողմից ցավով պիտի նշեմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի հպարտ, եռանդուն ու լավատես էր պատերազմի, կամ եթե կուզեք ցրտի ու մթի տարիներին, քան այսօր։ Իսկ դա հույս է ներշնչում, որ նա անպայման կվերագտնի իր արժանապատվությունը եւ կրկին տեր կկանգնի իր երկրին ու ապագային։ Իրավական եւ քաղաքական հետեւանքները
Իրավական հետեւանքներ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ դատական իշխանության անկախության լիակատար ոչնչացումը։ Դա ապացուցելու համար, եթե չլինեին անգամ այլ փաստարկներ, որոնք, ի դեպ, չափազանց առատ են, բավական էր, թեկուզ, Պարգեւ Օհանյանի հետ այս օրերին կապված ամենաթարմ իրադարձությունը։ Տաս տարվա ընթացքում, ի խախտումն միակուռ համակարգի կանոնների, վերջապես գտնվեց մի դատավոր, որը համարձակվեց արդարացման վճիռ կայացնել, եւ հանրապետության նախագահի ձեռքով անմիջապես հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին՝ դատախազությանը, ոստիկանությանը, անվտանգության ծառայություններին, ապա դրանք վաղուց վերածվել են ռեժիմին հավատարմորեն սպասարկող պատժիչ մեքենայի։
Գտնվելով հանրապետության նախագահի եւ վարչապետի լիակատար հսկողության տակ, այդ մարմիններն այսօր օրինակելի ստորաքարշությամբ ու ծառայամտությամբ իրականացնում են երկու ֆունկցիա. առաջին՝ կոծկել, թաքցնել, պարտակել ռեժիմի ահավոր հանցագործությունները՝ կաշառակերությունը, թալանը, նույնիսկ ահաբեկչություններն ու սպանությունները, եւ երկրորդ՝ ահաբեկել ու քրեական հետապնդումների ենթարկել իշխանությունների քաղաքական եւ տնտեսական հակառակորդներին։ Նրանց գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է։ Ընդ որում, այդ նպատակով գործի է դրվում ստալինյան բռնապետության ողջ զինանոցը՝ մատնությունը, անստորագիր ահազանգերը (այլ կերպ՝ անոնիմկաները), անօրինական հեռախոսալսումները, իրեղեն ապացույցների կեղծումը, բռնությամբ ցուցմունքներ եւ ինքնախոստովանական հայտարարություններ կորզելու պրակտիկան, բացառապես մեկ մարդու ցուցմունքով կայացած դատավարությունները եւ այլն։ Հայաստանում չկա մի մարդ, որն այս կամ այն չափով ենթարկված չլինի թվարկված անօրինականություններից գոնե մեկին։
Բոլորովին մի՜ կասկածեք. անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ։
Չվստահելով իրենց ենթականերին, երկրի ղեկավարները գործեր են կազմել նաեւ պետական բոլոր պաշտոնյաների վրա՝ նրանց մշտական շանտաժի տակ պահելու եւ հավատարմորեն ռեժիմին ծառայեցնելու նպատակով։ Ռեժիմի հավատարիմ ծառաներ ասելով, ես նկատի չունեմ, ամենեւին, դատական եւ իրավապահ համակարգերի, ինչպես նաեւ պետական ապարատի միջին եւ ստորին օղակների տասնյակ հազարավոր ազնիվ ու բարեխիղճ պաշտոնյաներին։ Նրանք նույնքան ստորացված, նվաստացած ու խռոված են անտանելի վարչախմբից, որքան մեր ողջ ժողովուրդը։ Եթե այսօր նրանք, այլընտրանքի բացակայության պատճառով, դեռ այդ զգացումները չեն արտահայտում, ապա ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգընթաց, միահամուռ կերպով կմիանան ժողովրդին, ինչպես դա արեցին 1988 թվականին սկսված համազգային շարժման ժամանակ։
Իրավական հետեւանքներից շատ ավելի սոսկալի են ներկա իշխանությունների գործունեության քաղաքական հետեւանքները։ Մեծ հայրենասերներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի վարած հանճարեղ ներքին եւ արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանն արդեն իսկ հայտնվել է համաշխարհային զարգացման հիմնական մայրուղուց շեղված, իզգոյ կամ մերժյալ պետության կարգավիճակում, իր հաստատուն տեղն զբաղեցնելով երրորդ աշխարհի նմանատիպ պետությունների շարքում։ Դա ոչ միայն քայքայում է, առանց այդ էլ, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատեւելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլեւ հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգալիորեն թուլացնելու վտանգով։
Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական, եւ այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են։ (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում մեր իսկ աչքի առջեւ կործանված իրաքյան պետության օրինակը)։ Եւ ընդհակառակը, անհամեմատ ավելի հզոր են իրավական, ժողովրդավար, ազատ, իրենց ժողոուրդների վստահությունը վայելող պետությունները։ Առաջիկա նախագահական ընտրություններում կա՜ այդպիսի պետություն ստեղծելու հնարավորություն, եւ այս անգամ հայ ժողովուրդն այդ հնարավորությունը կորցնելու իրավունք չունի։ Ռեժիմի գործունեությունն ունի նաեւ բազմաթիվ այլ աղետաբեր հետեւանքներ, որոնք դրսեւորվում են, մասնավորապես, մշակույթի, կրթության, ժողովրդի հոգեւոր դաստիարակության բնագավառներում, սակայն, ժամանակի սղության պատճառով, դրանց մասին, թերեւս հնարավորություն կունենամ խոսելու այլ առիթներով։ Իսկ այժմ ժամանակն է անդրադառնալ օրվա գլխավոր խորհրդին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությանը։

Լէգնա
27.10.2007, 10:42
Հոկտեմբերի 27-ի խորհուրդը

Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված։ Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել։ 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն։ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն։ Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին։ Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային։ Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով։
Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ։ Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից, հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության։ Ես կտրականապես մերժեցի, եւ խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. ՙԲանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին։
Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները՚։
Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ։ Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր։ Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը։ աղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից - Էլչիբեյին եւ Էլչիբեյից - Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով։
Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին։ Այսքանն՝ իմիջիայլոց։ Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային։
Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի։ Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջեւ, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլեւ կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին։ Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից։ Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի։ Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը։ Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա։ Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները։ Եթե նա չուներ որեւէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական եւ դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին եւ ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից; աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին; հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա, նրանցից մեկին մասնավորապես կոչելով ՙբոմժ՚; վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը; որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաեւ վեց այլ ամբաստանյալների եւ այլն։ Այսինքն, կամա թե ակամա, Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար։
Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետեւյալ երկուսն են. Առաջին. 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա։ Եւ քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ։ Հետեւաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա։
Երկրորդ. Օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով։ Սակայն, Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ, դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել։ Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռեւս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր։
Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը։ Եթե, այդպես լինելով, նրանք այնուամենայնիվ վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը եւ հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՜մ ենթարկվել են ճնշումների, կա՜մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով։ Երկու դեպքում էլ, սակայն, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում։ Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում։

Լէգնա
27.10.2007, 10:44
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը
Իսկ այժմ՝ համառոտակի անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, որը, ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջեւ կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե՜ Հայաստանի ու Արցախի ապագան, թե՜ մեր երկրների տնտեսական բարգավաճումը, եւ թե՜ հայ ժողովրդի բարօրությունը։ Քանի դեռ չի լուծվել այդ հարցը, քանի դեռ չեն վերացել մեզ խեղդամահ անող շրջափակումները, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները մեր անմիջական հարեւանների հետ, եւ քանի դեռ մեր երկիրը չի ինտեգրվել տարածաշրջանային ու միջազգային համակարգերում, Հայաստանն այսօրվա աշխարհի պահանջներին զուգընթաց զարգանալու եւ հզորանալու հնարավորություն չունի, որքան էլ բազմաթիվ լինեն հակառակը պնդողները։
Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց։ Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին։ Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը։ Աշխարհը, որն այդքան հոգ է տա- նում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում։ Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավա- գույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը։ Բայց քանի որ, ի դժբախտություն միջազ- գային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգա- յին կոնվենցիաները։ Հետեւաբար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այլ լուծումները բա- ցառվում են ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչ- պես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը։ Շուրջ մեկ ամիս առաջ ունեցած իմ ելույթում ես հարկադրված էի ցավով արձանագրել, որ Հայաստանի ներկա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության պատճառով վերջին տաս տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորումը հասել է համարյա անհուսալի վիճակի, քանի որ Ադրբեջանը, օր-օրի կոշտացնելով իր դիրքը, այսուհետեւ ոչ մի փոխզիջման չի գնալու։ Ո՞րն էր այսպիսի հոռետեսական գնահատականի հիմքը։ Ո՜չ այնքան այն, որ Հայաստանը բանակցություններում միաժամանակ ներկայացնելով նաեւ Ղարաբաղի հանրապետությունը, վերջինիս փաստորեն դուրս է մղել կարգավորման գործընթացից, նրան զրկելով ԵԱՀԿ-ի բանաձեւերով սահմանված հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակից, ո՜չ էլ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթությունից անխոհեմաբար վիճելի տարածքի հարթություն տեղափոխելու փաստը, որքան անհամեմատ ավելի կարեւոր ու չափազանց ցավալի մի իրողություն։
Հայաստանի իշխանությունները տաս տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը։ Մեր պետական այրերի խաղաղասիրական հայտարարությունները, փոխզիջումների պատրաստակամության վերաբերյալ տված հավաստիացումները, իբրեւ թե կոնստրուկտիվ նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին բլեֆ՝ միջազգային հանրությանը խաբելու եւ ստատուս-քվոն պահպանելու համար։
Նրանց թվացել է, թե ԵԱՀԿ-ի միջնորդներն այնքան միամիտ են, որ կընկնեն թակարդը եւ զերծ կմնան իրենց վրա ճնշումներ բանեցնելուց։ Եթե միջնորդները մինչ այժմ ձեւացրել են, թե հավատում են հայկական կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը։ Այն, որ նրանք մեծ ջանք չեն թափել կողմերին սկզբունքային համաձայնության բերելու ուղղությամբ, բացատրվում է պարզապես այն պատճառով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցնում է, թերեւս, հազարերորդական տեղ։ Հայաստանի իշխանություններն, անթաքույց հրճվանքով, այս ամենը համարում են իրենց մեծագույն հաջողությունը, քանի որ, ըստ նրանց, դա նպաստում է ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու ծրագրին։ Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով։ Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ տասը տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞, արդյոք, 20-30 տարի ստատուս-քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն, արդյոք, զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես՝ մեր երկիրը կդիմանա՞, արդյոք, Ադրբեջանի հետ մրցակցությանը։
Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն։ Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում։ Եթե սրանից տաս տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի։ Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը տարեցտարի ավելի ու ավելի ետ են մնում Ադրբեջանի զարգացման տեմպերից։ 1997-2006 թվականների կտրվածքով Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է մոտավորապես 4, իսկ Ադրբեջանինը՝ ավելի քան 5 անգամ; արդյունաբերական արտադրանքի աճը Հայաստանում կազմել է 3 անգամ, Ադրբեջանում՝ 5.3 տասնորդական անգամ; բյուջեն՝ Հայաստանում 3.8 տասնորդական անգամ, Ադրբեջանում՝ 5 անգամ; արտահանումը՝ Հայաստանում 4, Ադրբեջանում՝ 8 անգամ; արտաքին առեւտրի հաշվեկշիռը 2006 թ. տվյալներով՝ Հայաստանում բացասական (1 միլիարդ 190 միլիոն դոլար), Ադբեջանում դրական (1 միլիարդ 104 միլիոն դոլար)։ Արդեն իսկ հայտնի է, որ 2007 թվականի ցուցանիշների ամփոփումը մեզ համար ավելի տխուր պատկեր է ներկայացնելու։
Չեմ կասկածում, որ վաղն իմ ընդդիմախոս-բարեկամները հայտարարելու են. ՙԱյսպիսի տվյալներ հրապարակելով՝ Տեր-Պետրոսյանը պարտվողական տրամա- դրություններ է սերմանում եւ մտադիր է հող նախապատրաստել Ղարաբաղն Ադր- բեջանին ծախելու համար՚։ Կանխավ դիմելով նրանց, թախանձում եմ. ՙՀանգստացեք հարգելիներս։ Դադարեք զբաղվել դեմագոգիայով։ Բավական է հայրենասիրական ճա- ռերով մոլորեցնել ժողովրդին։ Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը։ Ժողո- վուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը՚։ Մեկան- գամընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկու- թյան դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն- ումիայն Ղարաբաղի ժողովուրդը։ Եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության երա- գույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորա- գրել որեւէ փաստաթուղթ, որտեղ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում՚։ Ո՞րն է, արդ, պարտվողականությունը՝ ժողովրդին անգիտության մեջ պահելով ու նրա զգոնությունը բթացնելով, մի օր արթնանալ ու տեսնել, որ Ղարաբաղը չկա, թե՞ ճշմարտությունը բացահայտելով ու ահազանգ հնչեցնելով, փորձել համախմբել ազգի ուժերը՝ այդ վերահաս վտանգը կանխելու համար։ Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով եւ պոպուլիզմով։ Եւ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թո՜ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թո՜ղ ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ։ Այդպիսին էի ես նաեւ 1988-ին, եւ դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու ՙՂարաբաղ կոմիտեի՚ իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը։ Համոզված եմ, այս անգամ եւս կհասկանաք ու կվստահեք։ Այս ակամա քնարական զեղումից հետո, կրկին վերադառնանք Ղարաբաղի խնդրին։ Եռանախագահության կողմից ներկայումս շրջանառության մեջ դրված ոչ- պաշտոնական փաստաթուղթը, որին ՙսկզբունքորեն՚ համաձայնել է Հայաստանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ տաս տարի առաջ մերժված փուլային տարբերակը։ Այսպիսով, Հայաստանի ներկա իշխանություններն, այդքան տարիներ կորցնելուց ու դիվանագիտական աճպարարություններից (Վանոն կասեր՝ մայմունություններից) հետո, ինչի հետեւանքներն, ինչպես տեսանք, ավերիչ են, սուսիկ-փուսիկ համաձայնել են մի ծրագրի, որը ժամանակին ջանադրաբար ներկայացնում էին որպես պարտվողական, դավաճանական եւ այլն։ Դա կարող է ունենալ երկու բացատրություն. կա՜մ սա մեր իշխանությունների հերթական բլեֆն է՝ միտված նորից ձգձգելու հարցի լուծումը, կա՜մ էլ, եթե ավելի լավատեսորեն գնահատենք, նրանք վերջապես հասկացել են, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի տրամագծորեն հակադիր դիրքորոշումների պատճառով, կարգավորման փուլային տարբերակն, ինչպես անցյալում, այսօր էլ այլընտրանք չունի։

Լէգնա
27.10.2007, 10:49
Համանախագահների մշակած խնդրո առարկա փաստաթղթում, կողմերի դեմքը փրկելու համար, ավելացված է միայն մի անորոշ կետ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի մասին։ Փաստաթուղթն իբրեւ թե համաձայնեցված է շուրջ 99 տոկոսով, եւ մնում է ընդամենը մի քանի մանրամասն, որոնց առնչությամբ կողմերը դեռեւս չեն հարթել իրենց տարաձայնությունները։ Մանրամասնություն կոչվածները, սակայն, կարող են այնքան սկզբունքային լինել, որ չհաղթահարվեն դեռեւս երկար ժամանակ։ Ադրբեջանը, հույսը դրած նավթադոլարների վրա, բոլորովին չի շտապում, իսկ Հայաստանը, չգիտես ինչին ապավինած, հարցը լուծելու անհրաժեշտ կամք չի դրսեւորում։ Ավելին, լուրջ հիմքեր կան պնդելու, որ եթե հարթվեն անգամ բոլոր տարաձայնությունները, միեւնույն է, Քոչարյանը, իր սովորության համաձայն, խուսափելով պատասխանատվությունից, փաստաթուղթը չի ստորագրի՝ այդ բեռը բարդելով հաջորդ նախագահի ուսերի վրա։ Մի խոսքով՝ փակուղային մի վիճակ, որում, Քոչարյանից բացի, մեղքի իր բաժինն ունի Վարդան Օսկանյանը, եւ մասամբ՝ Արկադի Ղուկասյանը, որը Ղարաբաղի, որպես հակամարտության լիիրավ կողմի, միջազգային մանդատը զիջել է Հայաստանի նախագահին։ Իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ դժվարհաղթահարելի, բայց միանգամայն հստակ է. Առաջին. նախ եւ առաջ պետք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը; վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ; ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից։ Երկրորդ. անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղյան կողմը։ Երրորդ. արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը, այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս- քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը։ Եւ չորրորդ. անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնության մեջ գոյություն չունի։ Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը։ Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենեւին հաջողված կամ տեւական չի կարող լինել։ Երկարաշունչ խոսքս ամփոփելուց առաջ, հայցելով ձեր ներողամտությունը եւ մի փոքր եւս չարաշահելով ձեր համբերությունը, անհրաժեշտություն եմ զգում ձեզ հետ կիսվել մի քանի այլ նկատառումներով։ Զուտ մարդկայնորեն ինձ մեծագույն ցավ են պատճառում Հայաստանի պետական այրերի հասցեին այստեղ հնչեցված խիստ գնահատականները, որովհետեւ թե՜ Ռոբերտ Քոչարյանը, թե՜ Սերժ Սարգսյանը եղել են իմ անձնական եւ մարտական ընկերները՝ անհատականություններ, որոնց անուններն ըստ արժանվույն պետք է ար- ձանագրվեն հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ՚,- նախագահին վայել մե ծահոգությամբ նկատեց Լեւոն Տեր-Պետրոսյանը,- ՙ1999 թվականից հետո նրանց դրսեւորած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստվերել նրանց՝ ու նաեւ Սամ- վել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի անուրանալի եւ նշանակալից դերը, ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ հայոց պետականության վերականգնման եւ ամ- րապնդման գործում։ Իմ ելույթում հնչեցված կոշտ որակումները թելադրված են ոչ թե նրանց վարկաբեկելու կամ դատապարտելու միտումով, այլ միայնումիայն ներկա վարչախմբի վերարտադրման անթույլատրելիության մասին ահազանգելու անհրա- ժեշտությամբ։ Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվու- թյունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից։ Կանխելով հնա- րավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլո- րովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը։
Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տաս, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառա- վարեցին Կիլիկիո թագավորությունը։ Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցի- ների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՜ անարդար, թե՜ վտանգավոր։ Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայ- նության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները՚։
Տեր-Պետրոսյանը նույնիսկ կանխատեսեց, թե ինչ են գրելու եւ ասելու իր ընդդիմախոսները վաղը. ՙԲոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախոսներից ոմանք վաղը նորից լուրջ դեմքերով կհայտարարեն՝ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս բավարարվեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատությամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանություններին ուղղված մե- ղադրանքներին։ Նախ, ծիծաղելի է տաս տարի լռած մարդու մի ելույթից պահանջել բոլոր հարցերի պատասխանը, քանի որ յուրաքանչյուր ելույթ ունի իր խնդիրը։ Մինչ քաղաքական գործչի պլատֆորմը բացահայտվում է մի ամբողջ շարք ելույթների, մամ- լո ասուլիսների, հարցազրույցների, հոդվածների, նախընտրական ծրագրերի ու քա- րոզարշավների հիման վրա։ Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից՝ ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը կամ այն ամենը, ինչն սպառնաց հիշեցնել մեր հար- գարժան նախագահը՝ մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, խնայ- բանկի ավանդների փոշիացում, կուսակցության եւ թերթերի փակում, դավաճանու- թյուն Արցախի գործին, սխալ կադրային քաղաքականություն, թուրքամետություն, ապազգայնություն, կոսմոպոլիտիզմ եւ այլն։ Հավատացած եմ, ոմանք չարախնդու- թյամբ, իսկ հասարակության մեծամասնությունն ամենայն անկեղծությամբ սպասում են նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին։ Վստահեցնում եմ, դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները։ Իսկ թե որքան համոզիչ կամ անհամոզիչ կլինեն դրանք՝ կմնա ձեր դատին։ * * *
Հասկանում եմ, որ մեծագույն ինտրիգը, որը ձեզանից շատերին բերել է այս հրապարակ, առաջիկա նախագահական ընտրություններում իմ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցն է։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդ հարցն ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Իմ համոզմամբ, Հայաստանի գլխավոր խնդիրն այսօր ոչ թե ապագա նախագահի անձն է, այլ ներկա վարչախմբի վերարտադրության վիժեցումը, քանզի դա արատավոր, նվաստացուցիչ, սեփական քաղաքացիների հանդեպ օտարավարի վարվող, հայ ժողովրդին պատիվ չբերող իշխանություն է։
Ինչպես սեպտեմբերի 21-ի ելույթում հայտարարել էի, եթե հայտնվեր մի ուժ, որն ունակ լիներ լուծել այդ խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին, իսկ եթե՝ ոչ, ապա ինձ ոչինչ չէր մնա, քան հնազանդվել ժողովրդի կամքին։ Ճիշտն ասած, ես տրամադրվել էի իմ վերջնական որոշումը կայացնել ընտրական գործընթացի սկզբնավորման նախօրյակին։ Սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան, այլեւս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը։ Ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։ Սա սոսկ հայտարարություն չէ, այլ իմ, որպես քաղաքական գործչի, կարգավի- ճակի կտրուկ փոփոխություն։ Հետեւաբար, այսուհետեւ իմ կողմնակիցների նկատ- մամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության որեւէ ապօրինի պատժիչ գործողություն դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում, եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին։ Թո՜ղ յուրաքանչյուր ոստիկանապետ, թաղապետ կամ հարկահան ականջին օղ անի՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ կատարված որեւէ բռնարարք՝ քրեական հանցագործություն է, եւ նրանք վաղ թե ուշ դատական կարգով պատասխան են տալու օրենքի առաջ։ Այդպիսիների ցուցակն արդեն գլխավորում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսանդր Աֆյանը, Արարատ Մահտեսյանը եւ Ներսես Նազարյանը, իսկ ցուցակում հայտնվելու հավակնություն ունեն Երեւանի երկու թաղապետ, որոնց անունները, կախված նրանց հետագա վարքից, կհրապարակվեն կամ ոչ հաջորդ հանրահավաքներում։ Հայաստանի ներկա իշխանություններն ապրում են իրենց հոգեվարքը։ Ոչնչից մի՜ վախեցեք։ Նրանք ավելի վախեցած են, քան դուք։ Վկա՝ նրանց նյարդային ջղաձգումները։
1988-ի համազգային շարժումն ուներ հայտնի մի կարգախոս՝ ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚։ ՙՎերջի՚ տակ մենք նկատի ունեինք երկու նպատակ՝ Հայաստանի ան- կախության վերականգնումը եւ Արցախի ազատագրումը, որոնք արդեն իրականու- թյուն են։ Իսկ այսօր, ՙվերջ՚ ասելով, մենք պետք է դնենք երկու այլ նպատակ՝ Հայաս- տանի սահմանադրական կարգի ու արժանապատվության վերականգնումը եւ Արցա- խի ազատության իրավական (դե յուրե) ձեւակերպումը։ Ուրեմն՝
Պայքար, պայքար մինչեւ վերջ։

Լէգնա
27.10.2007, 10:52
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԻՇԵՑՆԵԼ

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Տեր-Պետրոսյանի ելույթին շատ չուշացավ. նա անմիջապես Կապանից սպառնաց հիշեցնել 1995-96 թվականները:
ՙՀՀՇ-ն շատ վատ ժառանգություն է թողել եւ պատասխանատվություն է կրում Հայաստանի տնտեսությունը քայքայելու համար՚,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքերով, միամտություն կլինի կարծել, թե ժողովուրդը մոռացել է այն տարիները, երբ այդ կուսակցությունը իշխանություն էր: ՙՈվ մոռացել է` կհիշեցնենք՚,-սպառնաց Քոչարյանը:
Քոչարյանը նշել է, որ ՀՀՇ- ն իշխանությունը կորցնելուց հետո 3 անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: ՙ2 անգամ որպես ՀՀՇ, իսկ 3-րդ անգամ ՙԻմպիչմենտ՚ դաշինքի ձեւով, քանի որ նախընտրական պայքարում ներգրավված էր ՀՀՇ-ի վերնախավը: 1999-ին ՀՀՇ-ն ստացավ 1,1 տոկոս, 2003 թ-ին` 0,6 իսկ 2007- ին` 1,3 տոկոս: Սա է ՀՀՇ-ի կարողությունն ու սա է ՀՀՇ-ի վարկանիշը՚,- հայտարարեց նա:
Հայաստանի տնտեսությունը, ըստ Քոչարյանի, վերականգնվել է, եւ ՀՀՇ-ն, երեւի մտածում է, որ ՙնոր թալանի հնարավորություն է բացվում՚:
ՙԿարծում եմ, դրա համար են ներքաշում առաջին նախագահին այս պայքարի մեջ` ռեսուրսը ինչ-որ ձեւով ընդլայնելու մտայնությամբ՚,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն չի լինելու: ՙՀամենայնդեպս, այսօր ուսումնասիրությունները պարզել են, որ կան առնավազն 2-3 ընդդիմադիր գործիչներ, որոնք նրանից բարձր վարկանիշ ունեն:Ես չեմ կարծում, որ ոչ հիմնական թեկնածուի վրա է լինելու ուշադրությունը՚,- իր միտքը եզրափակեց ՀՀ նախագահը:

:D

իրեն հիշեցնել պետք չէ, պարզապես "աչքակապ" խաղը մոտենում է ավարտին :

Grieg
27.10.2007, 11:51
ԼՏՊ-ի քաքաղական գործչի վարկանիշը հիմնականում հիմնված է ուրիշի անհաջող վարած քաղաքականության վրա, իսկ դա նշանակում է որ եթե գա մեկ ուրիշը որը ունենա գոնե մինիմալ հատկությունները նախագահի արժանի լինելու համար, ապա ԼՏՊ ի ընտական զանգվածը կտրուկ կնվազի:
Եթե մեկը օգտագործում է ուրիշի չար արարքները որպեսզի հաստատվի դա նշանակում է որ նա չունի բավական ստեղծող ուժ... այդպիսի մարդկանց հաջողությունները ժամանակավոր էն ոչ միայն քաղաքանությունում այլ ընդհանրապես

քաղաքացի
27.10.2007, 12:06
Եթե դու ներկա ես եղել նրա ելույթին, ապա պետք է նակատած լինեիր, որ նա ասեց, եթե լինի իսկական ընդդիմադիր նախագահի թեկնածու, ապա այդ դեպքում, նա ամեն ինչ կանի, որ նպաստի նրա նախագահ դառնալուն: Իսկ եթե չլինի այդպիսի մարդ (ընդդիմադիր հնարավոր թեկնածու), ապա նա ստիպված կլինի դնել իր թեկնածությունը: Այսինք, Լևոնը քո ասածի վերաբերյալ նախօրոք մտածած է եղել և եթե նա դրեց իր թեկնածությունը, ուրեմն նա վստահ է, որ մյուս ընդդիամդիրները չեն խանգառի իրեն:

Grieg
27.10.2007, 12:15

Չեմ կարծում որ նա վստահ է , երևի դա ասել է նրա համար որպիսզի վստահեցնի լսողներին որ ինքը իրոք միակն է և անկրկնելին: Սակայն իրականում ընտրություններից մի քանի ամիս առաջ շատերը դեռ չեն կողմնորշվել ում պետք է ընտրեն:

քաղաքացի
27.10.2007, 12:24

Դեռ հավաքներ կլինեն ;)

dvgray
27.10.2007, 13:27
Այսինքն՝ այդ կապիտալը, որն ընթացիկ տարվա կտրվածքով արդեն կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար, ինչ ճանապարհով մտնում, նույն ճանապարհով էլ դուրս է գալիս Հայաստանից, ինչը նշանակում է, որ այն էական ազդեցություն չի գործում երկրի տնտեսության զարգացման վրա։

Բավականին հետաքրքիր դիտարկում է, որին առաջ ուշադրություն չէր դարձրել:
Փաստորեն տրանսֆերների մեծ մասը պտույտ կատարելուց հետք ուղղվում է Ռուսաստան, քանի որ առաջին /և երկրերդական, երրորդական …/ ապրանքները սկսած անցյալ տարվանից ներմուծվում են միայն Ռուսաստանից, և ունեն ռուսական ծագում: Իսկ տեղական արտադրողը արդեն լրիվ դարձել է փոշի ես դոլար-դրամ խաղերի արանքում:
Այսինքն մենք և մեր արտերկրում աշխատող հայրենակիցները անուղղակի ձևով աշխատում ենք միմիայն ռուսական տնտեսության զարգացման համար ,մեզ համար թողնելով միմյան սպառման/հաց ուտելու/ համար անհրաժեշտ միջոցը:
Իրենց համար հրաշալի, մեր համար հրեշավոր կոմբինացիա են մտածել ու իրագործել ռուսական պետական այրերը:

moj
27.10.2007, 22:09

Տեղական արտադրանքի փոշիացումը կապված է դոլար-դրամ-ի հետ :o
Զուրկ է որևէ տարրական տնտեսագիտական բանաձևից

Առավել զարմանալի է Ռուսաստանից ստացվող եկամուտները կրկին կապել ԱՄՆ դոլարի հետ, այս տրամաբանությունը չի տեղավորվի նույնիսկ դպրոցականի մակարդակում...

Ֆուտբոլասեր
29.10.2007, 10:45
Ահա թե ինչ էր ասում երեկ Տաթևիկ Նալբանդյանը:
Բայց հեռուստադիտողը, ով չգիտի ինչա ասել ԼՏՊ-ն կմտածի, որ Տաթևիկը ՋՆՋՎԱԾ Է:
Ես համաձայն եմ թե Տաթևիկի թե ԼՏՊ-ի ասածների մեծ մասի հետ:

Եթե ԼՏՊ-ն իրոք մտահոգա երկրի ապագայով, կարա ընտրությունների ժամանակ ձիու քայլ անի:

Ասենք սենց:
Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից ՀՀՇ-ի իշխանության օրոք կատարվածի համար:
Ես մտավորական լինելով, չէի կարող պատկերացնել, որ Վազգեն, Սերժ Սարգսյանները ու իրենց նմանները կարող էին այդքան իրենց անձնական շահը վեր դասել պետականից:

Կոչ եմ անում միահամուռ ոչ ասել Կոմսոմոլի ու ՀՀՇ-ի կռճոն Սերժ Սարգսյանին ու նախագահ ընտրել Վազգեն Մանուկյանին:

Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է, բոլոր վիրավորական ձևակերպումները հանված։ Ծանոթացեք «Դար» ակումբը մարտադաշտ չէ (http://www.akumb.am/showthread.php?t=15465) թեմային։

Stefani
31.10.2007, 16:07
Ես միայն ուզում եմ ավելացնել, որ թուրքական թերթեր բավականին ոգևորությամբ են արձագանքում Տեր-Պետրոսյանի վերադարձին… «Թուրքիան ըստ արժանավույն չի գնահատել նրան»,- գրում է թուրքական թերթերից մեկը: Ինձ թվում է մեկնաբանություններն ավելորդ են.......

Davo'o
31.10.2007, 16:26
Ինձ թվում է մեկնաբանություններն ավելորդ են.......

Ինձ չի թվում: Մեկնաբանիր խնդրում եմ:

Robson
31.10.2007, 23:30
Ես միայն ուզում եմ ավելացնել, որ թուրքական թերթեր բավականին ոգևորությամբ են արձագանքում Տեր-Պետրոսյանի վերադարձին… «Թուրքիան ըստ արժանավույն չի գնահատել նրան»,- գրում է թուրքական թերթերից մեկը: Ինձ թվում է մեկնաբանություններն ավելորդ են.......

Առանձնապես մեծ ոգևորություն չունեմ ԼՏՊ-ի հնարավոր վերադարձի հետ կապված,
բայց կխնդրեի հիմնավորել , քանզի շատ ուշադիր կարդում եմ թուրք-
ադրբեջանական հրապարակումները և ուղիղ հակառակ կարծիքն է ստեղծվել իմ մոտ,
խնդրեմ նայեք www.day.az, , ադրբեջանցիների մոտ նույնիսկ չքողարկված տագնապ
կա ԼՏՊ-ի հնարավոր իշխանության գալու հետ կապված, և դա լրիվ հասկանալի է:

Robson
31.10.2007, 23:55
Ցավոք թե իշխանությունը, թե ընդիմությունը պոտենցիալ ընտրազանգվածին
նայում են որպես տգետների մի ամբոխի, որոնք պարզապես պարտավոր
են հավատալ իրենց կողմից ասված յուրաքանչյուր հիմարության և ոչ
միայն հիմարության: Այս պայմաններում ԼՏՊ-ի լրատվական մեկուսացումը
միայն բարձրացնում է նրա վարկանիշը և ավելորդ անգամ ցուցադրում
իշխանության թույլ լինելը;
Իմ կարծիքով ԼՏՊ ն իր ելույթում ոչ մի նոր բան, ոչ մի առտառոց նորություն
հասարակությանը չներկայացրեց, և այս ֆոնի վրա լրիվ զարմանալի էր
իշխանական թևի այդպիսի կատաղի հակահարվածը, սա միայն կարող է նշանակել,
որ կան շատ ավելի կարևոր ու ծանրակշիռ փաստեր մեր ոչ այնքան հեռավոր անցյալից,
որոնք հասարակությանը հասանելի չեն. Հերթական անգամ փորձում են հիմարացնել
ժողովրդին: Սա է ցավալին:

Dr. M
01.11.2007, 01:29

այո, իսկ ինչու ոչ? ներկայիս իշխանությունը շատ ու շատ հանցանքներ ունի թաքցնելու
ԼՏՊ-ի ամենամեծ սխալն այն էր, որ հենց ինքն իր ձեռքերով, նախկին ՀՀՇ-ական ԱԼԲԱՆԱՑՈՒՆ, բերեց գահի (օձն էլի տաքացնողին է կծում)
հիմա շատ մեծ ու վտանգավոր դեպքեր պիտի սպասել, եթե նման արձագանք է գտել ԼՏՊ-ի քաղաքական միջամտությունը:
ՏԵՍԵՔ', թե ինչ խուճախ է առաջացել? ինչ հիմքերով? ժողովուրդը նոստալգիայի մեջ է դեռ, բայց կան նաև "ՎԱՏ" գովեստներ ԼՊՏ-ի հասցեով....
միակ բանը , որ մենք պիտի հասկանանք, որ ենթադրյալ նախագահն ավելի վատն է լինելու, քան ԼՊՏ-ն, համենայն դեպս ԵՍ ԼՊՏ-ին համարում եմ այդ գործում եփված, բանիմաց ու խորաթափանց , ինքնավստահ մարդ, ԲԱՐՁՐ ինտելեկտով , ինչը չէր ասի մեր հիմիկվա, կամ ենթադրյալ ՋՆՋՎԱԾ Է -ի մասին

Մոդերատորական։ Կարդացե՛ք «Դար» ակումբը մարտադաշտ չէ (http://www.akumb.am/showthread.php?t=15465) թեման։

Dr. M
01.11.2007, 01:55
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=53988

խնդրեմ
ամեն ինչ կարծում եմ պարզ է հենց միայն տեսքից

Ֆուտբոլասեր
01.11.2007, 11:10
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=53988
Քոչարյանը գնալով նմանվումա Կարապետիչին:
Հետաքրքիրա 15-20% կորուստ ասելով ինչ նկատի ունի?

Այն ժամանակ Հայաստանը, դեռեւս, Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկն է եղել եւ ունեցել է նույնպես բավականին զարգացած գյուղատնտեսություն: Երեք- չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկը£ Իհարկե, պարզ է, որ Խորհրդային Միության փլուզման հետ որոշակի կորուստներ պետք է լինեին:
Սկզբից համեմատություն ԽՍՀՄ-ի մասշտաբով հետո աշխարհի: Վատ չի:
Ժառանգորդը գիտի, որ հզոր արդյունաբերության արտադրանքը պետք էր մենակ ԽՍՀՄ-ին, ուրիշներին ձրի էլ տային չէին ուզի:
Նաիրիտն էլ քեզ կենդանի վկա ու գիգանտ ԽՍՀՄ-ում, մետաղի ջարդոնի կույտ Քոչարյանի օրոք:

Իսկ ամենացնցողը համեմատությունն էր Մերձբալթիկայի հետ:

Tig
01.11.2007, 11:17
Ցավը այն է, որ ոչ այսորվա իշխանություններն են մի բանի նման, ոչ էլ, երեկվա իշխանությունները, նոր ռեալ ուժեր էլ ասպարեզում չկան:
Եվ այսօր ես միայն մեկին կարող եմ վստահել իմ ձայնը՝ Վազգեն Մանուկյանին, ով ժամանակին իմ կարծիքով նախագահական ընտրություններին հաղթել էր ԼՏՊ-ին, չնայաց կասկածում եմ, որ նա կարողանա լավ թիմ հավաքել…

Մոդերատորական: Ջնջված գրառման պատասխանի հատված հեռացված է:

Ancord
01.11.2007, 11:37
Ես նույնպես վստահւմ եմ միայն Վազգեն Մանուկյանին, իսկ ինչ վերաբերում է թիմին, ես համոզված եմ, որ էլի միայն նա է, որ կկարողանա իր շուրջը համախմբել նոր և առողջ ուժերին:

Tig
01.11.2007, 14:10
Փորձեմ կարճ պատասխանել, ես նրանից սպասելիքներ չունեմ, ավելի ճիշտ լավ սպասելիքներ չունեմ:

Երվանդ
01.11.2007, 14:34
Ես նույնպես վստահւմ եմ միայն Վազգեն Մանուկյանին, իսկ ինչ վերաբերում է թիմին, ես համոզված եմ, որ էլի միայն նա է, որ կկարողանա իր շուրջը համախմբել նոր և առողջ ուժերին:

Եսել եմ քիչ-քիչ հակվում դեպի Վազգենը, չնայած իր թերություններին նա միակ այլնտրանքն է այսօր, բայց հետաքրքիր բանա տեղի ունենալու ժող, հլը մտածեք, Լևոնը ասեց որ մյուս հանրահավաքին փաստերա հրապարակելու, Քոչարյանը հակադրձեց թե որոշ բաներ կհիշեցնենք, եթե տենց լինի ու իրանք սկսեն իրար հիշեցնել, ժողովուրդը արդյունքում կթեքվի Վազգենի կողմը, հետաքրքիրա էս ամեն ինչը ծրագրվածա:think, երևի հա որովհետև եթե իմ մտքով անցնումա էս տարբերակը չի կարող պատահի որ Լևոնի նման փորձառու քաղաքական գործչի մտքով անցած չլինի, իսկ որ իրանք փաստեր ունեն իրար դեմ էդ հաստատ:

Smergh
01.11.2007, 15:25
Ճիշտ է ասված: Ցավը այն է, որ ոչ այսորվա իշխանություններն են մի բանի նման, ոչ էլ, երեկվա իշխանությունները, նոր ռեալ ուժեր էլ ասպարեզում չկան:
Եվ այսօր ես միայն մեկին կարող եմ վստահել իմ ձայնը՝ Վազգեն Մանուկյանին, ով ժամանակին իմ կարծիքով նախագահական ընտրություններին հաղթել էր ԼՏՊ-ին, չնայաց կասկածում եմ, որ նա կարողանա լավ թիմ հավաքել…

Հարգելի Tig Վազգեն Մանուկյանի կազմակերպական ունակություններին կարող ես ամենևին չկասկածել: Ասածս մերկապարանոց չհնչելու համար մի երկու փաստարկներ:

1. Վազգեն Մանուկյանն էր "Ղարաբաղ Կոմիտեի" գլխավոր կազմակերպիչն ու կնքահայրը: Մի մոռացե'ք, որ շարժումը միանգամայն նոր երևույթ էր բռնապետության լուծը դեռևս կրող մեր ժողովրդի քաղաքական կյանքում, ուստի միայն քաղաքականապես բարձր զարգացած, հզոր պոտենցյալ ունեցող անձերը կարող էին այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա` առաջնորդելու ժողովրդական շարժումը: Հենց այն ժամանակ էլ դրսևորվեցին նրա այդ հրաշալի կարողությունները: Այդ էր պատճառը, որ նախկին ԽՍՀՄ- ում` առաջինը Հայաստանում իշխանության գլուխ անցան ժողովրդական ուժերը:
2. Պատերազմի ամենածանր պահին, երբ Արցախի 2/3-ը գրավված էր թշնամու կողմից, նա ստանձնեց պաշտպանության Նախարարի պաշտոնը և շատ չանցած սկսվեցին մեր հաղթանակներն ու Արցախի ազատագրումը դարձավ իրագործելի խնդիր:
Չլինելով ռազմական գործի մասնագետ` նա կարողացավ իր շուրջը համախմբել մեր ազգի ամենակարող ուժերին, ստեղծեց ամենաժամանակակից մարտավարական ունակություններով օժտված սպայակույտ, որը կարողացավ մեր քաջարի ռազմիկներին սովորեցնել հաղթելու արվեստը ու տարավ նրանց կռելու մեր հաղթանակները:
Ձեզանից շատերը գուցե չեն լսել Լ.Տեր-Պետրոսյանի 1992թ, հեռուստաելույթը, որտեղ նա պայքարը դադարեցնելու անուղակի կոչ էր անում մեր ժողովրդին, ասելով թե 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող դիմանալ 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմին: Հենց այդ ժամանակ էր, որ նա ի լուր աշխարհի դաշնակներին ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց: Չպետք է մոռանանքմ որ այդ ժամանակ Ղարաբաղում պատերազմական գործողությունների հիմնական ծանրությունը ընկած էր հենց վերջինների վրա...
Ես սա ուրիշներից եմ լսել, որ Վազգեն Մանուկյանը համաձայնվել է ՊՆ պոստին գնալ միայն այն պայմանով, որ իրեն չխանգարեն ու թույլ տան ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Այնպես որ այն մարդիկ ովքեր հայտարարում են թե քաղաքական դաշտում արժանի գործիչ չեն տեսնում` կամ դա անում են իշխանությունների օգտին, կամ պարզապես մոլորված են` Վազգեն Մանուկյանի նման Ազնիվ , Մեծ Հայրենասեր ու թրծված քաղաքական գործչին չնկատելով:
Երիցս ճշմարիտ են այս Խոսքերը "Ո~վ Հայ ժողովո'ւրդ, քո փրկությունը, քո հավաքականության մեջ է", իսկ ազգին առողջ հավաքականության կարող է տանել այսօր միայն ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Artgeo
01.11.2007, 15:29
Եսել եմ քիչ-քիչ հակվում դեպի Վազգենը, չնայած իր թերություններին նա միակ այլնտրանքն է այսօր, բայց հետաքրքիր բանա տեղի ունենալու ժող, հլը մտածեք, Լևոնը ասեց որ մյուս հանրահավաքին փաստերա հրապարակելու, Քոչարյանը հակադրձեց թե որոշ բաներ կհիշեցնենք, եթե տենց լինի ու իրանք սկսեն իրար հիշեցնել, ժողովուրդը արդյունքում կթեքվի Վազգենի կողմը, հետաքրքիրա էս ամեն ինչը ծրագրվածա:think, երևի հա որովհետև եթե իմ մտքով անցնումա էս տարբերակը չի կարող պատահի որ Լևոնի նման փորձառու քաղաքական գործչի մտքով անցած չլինի, իսկ որ իրանք փաստեր ունեն իրար դեմ էդ հաստատ:
Անհամբեր սպասում եմ Ռ. Քոչարյանի կողմից փաստերի ներկայացմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ավելի քիչ եմ սպասում, քանի որ Ռ. Քոչարյանի հանցագործությունները ինձ համար անհրաժեշտ ու բավարար են նրա մասին որպես նախագահ կարծիք, բացասական կարծիք ձևավորելու համար։ Ընդամենը իմ սուբյեքտիվ կարծիքն է, խնդրում եմ իշխանությանը սատարողներին չշահարկել այս խոսքերս։

Tig
01.11.2007, 15:34
Smergh ջան ես չեմ կասկածում Վազգեն Մանուկյանի ունակությունների վրա, ես կասկածում եմ նրա շուրջը համախմբվողների վրա:
իսկ մենակ իշխանության գալ ըստ ինձ անհնար է:

dvgray
01.11.2007, 15:52
Ես էլ եմ համոզված, որ Վազգեն Մանուկյանը մեր ազգի բոլոր ժամանակների մեծագույն գործիչներից մեկն է: Քաղաքական և հեղափոխական պայքարի մեծ ռահվիրանը: Հայկական նորագույն ժամանակների /միակ/ հեղափոխության՝ Պլեխանովը:
Եկեք չմոռանանք սակայն, որ Վազգեն Մանուկյանը ուժեղացավ ու գործելու ասպարեզ ունեցավ հանձինս "Ղարաբաղ" կոմիտի, որի կազմակերպիչն ու գլխավոր տեսաբանը /իդեոլոգ/ ինքն էր: "Ղարաբաղ" կոմիտեն մի յուրահատուկ /ունիկալ/ կառույց էր ամբողջ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ: Նա կատարեց իր ֆունկցիան, և ցավոք նոր իրավիճակում, պետության կազմումից հետո չունեցավ իր տեղը: Նրա կազմում հավաքվել էին ունիկալ կադրեր հեղափոխության համար անհրաժեշտ բոլոր ոլորտներից: Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան, Վանո Սիրադեղյան, Սամսոն Խաչատրյան և այլն:

Հիմա առանձին վերցրած Վազգեն Մանուկյանը ՝ որպես հզոր տեսաբան և անալիտիկ, պետական կառավարման մեջ չի գտնում իր տեղը /շատ ափսոս/: Կարծում եմ, որ եթե նա ունեն նույն "կոմիտեն" կամ դրան համարժեք մի կառույց, ապա պահանջարկը կլինի շատ մեծ: …իսկ էսպես, առանց այդ "կոմիտեի", պրակտիկ կյանքում իր արժանի տեղը դժվար թե գտնի:
Եթե ասենք իրականում երկարաժամկետ համագործակցեին Լևոն Տեր-Պետրոսանը ու Վազգեն Մանուկյանը, ապա կլինեին շատ հզոր ուժ, որը մեզ որպես ազգ, որպես պետություն մեծ օգուտներ կպարգևեր…:(

Հ.Գ. Չեմ կարծում, որ նախկին Ղարաբաղ կոմիտեից որևիցէ մեկի համար գնացքը վերջնականապես մեկնել է, ու նրա մեջ թռնելու շանսեր չկան :): Բոլորս էլ սխալական ենք, ու կարելի է երկրորդ անգամ սկսել կյանքը զրոից, հիշելով բոլոր հին ու նոր սխալները ու գայթակղություններից զերծ մնալով:
:)

Che_Guevara
01.11.2007, 20:18
Ժողովուրդ: Եթե չեմ սխալվում նոյեմբերի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է կազմակերպում երիտասարդների հետ (ինչպես ընդդիմադրի, այնպես էլ դիմադիր) ինչ որ բանավեճ է լինելու. Ով գիտի թե երբբ է լինելու այդ հանդիպումը, որտեղ և ինչպես կարող ենք մասնակցել այդ հանդիպմանը ?

քաղաքացի
02.11.2007, 19:05

Այս հանդիպման մասին նոր տեղեկություններ չկա՞ն:

Robson
02.11.2007, 21:43
6-րդ դասարանի կրթություն դաժե պետք չի ընդամենը հիշողություն ու վերջ;)

Ավելացվել է 8 րոպե անց
Հիտլերին ու Նժդեհին իրար հետ համեմատողը, կամ Նժդեհի մենակ անունը գիտի` կամ տառապումա վերը նշված հիվանդությամբ պլյուս մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով, հա ինչ վերաբերվումա գանձապահությանը` ճիշտա չեմ եղել գանձապահ ,առավել ևս ԼՏՊ-ի , թե չէ հիմա ինտերպոլով հետախազման մեջ էի:D, բայց հայտնիա` մի քանի օր համբերեք թող սկսեն ՌՔ-ի հետ իրար տալ սաղտել կիմանաք:)

Մեր հիշողությունը չպետքե մթագնի և հիշի միայն դեռևս չապացուցված բամբասանքները և իսպառ մոռանա
շատ ավելի վառ և կարևոր ռազմական հաղթանակները, ազգային վերածնունդը և հայոց պետականության
վերականգնումը, իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք լրիվ շոշոափելի են, և որոնց պտուղներից
այսոր լիարժեք օգտվում է իշխող համակարգը և բացարձակապես չի օգտվում հասարակ ժողովուրդը:

Իսկ երկրորդ հարցում լրիվ Ձեզ հետ համաձայն եմ , սպասենք և տեսնենք մեր երկու լիդերների
բանավեճը, եթե այն ընդհանրապես կլինի:

քաղաքացի
03.11.2007, 00:59
Ժողովուրդ: Եթե չեմ սխալվում նոյեմբերի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է կազմակերպում երիտասարդների հետ (ինչպես ընդդիմադրի, այնպես էլ դիմադիր) ինչ որ բանավեճ է լինելու. Ով գիտի թե երբբ է լինելու այդ հանդիպումը, որտեղ և ինչպես կարող ենք մասնակցել այդ հանդիպմանը ?

Պարզվեց:
Շաբաթ, նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին Արմենիա Մարիոտտ հյուրանոցում տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի բանավեճը, հատուկ երիտասարդների համար: Ցանկալի են իշխանամետ կիրթ մարդիկ և ընդհանրապես բոլորն էլ կարող են գալ հարցեր տալու և պատասխաններ ստանալու նպատակով:

Գուցե վաղը հանդիպենք ;)

Che_Guevara
03.11.2007, 21:24

Քաղաքաղի, ապսոս չհանդիպեցինք :) Այնտեղ հարց տվողներից մեկը ներկայացավ` "Հաըաստանի Հանրապետության Քաղաքացի" չլինի դու էիր ? Իսկ նրանց համար ովքեր չէին կարողացել ներկա գտնվել, ասեմ վոր շատ լավ անցավ:

Հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է Նոյեմբերի 16-ին ժամը 17.00: Գրեթե համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ մարդ է լինելու:

Dr. M
03.11.2007, 23:35
Բարևներ բոլորին
ԵՎ?????? Գնացիք հավաքույթին?
ինչ կպատմեք?

Սամվել
04.11.2007, 01:13
Հմ , կարելի է մտածել, որ Դուք այդ տարիներին եղել եք ԼՏՊ -ի անձնական գանձապահը,
իսկ ինչ վերաբերվում է Հրազդանի ՋԷԿ ին , ապա նոր Խաչիկ Ստամբւլցյաններ այլևս
պետք չեն: Որպես մասնագետ Ձեզ եվ բոլորին հավաստիացնում եմ արտադրված
էլեկտրոեներգիան հողանցել հնարավոր չէ, դա նույնիսկ ապացուցելու կարիք չունի,
եթե չուզենային հոսանք տալ ապա ամենապարզ մեխանիզմը չարտադրելն է,
իրականում հոսանք չի եղել, իսկ հողանցման մասին խոսակցուցյունները դա արդեն
տգիտության գագաթնակետն է և իրեն հարգող մարդու համար ոչ սազական, որովհետև
այս պրոցեսը հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը 6-րդ դասարանի կրթություն.
Համաշխարհային Էներգիայի միայն 16%ն է որ արտադրվում է Ատումային էլէկտրակայանների միջոցով...
Այս ասպարեզում Առյուծի բաժինը ընկնում է ՋԵկերի վրա...
Ֆրանսինա հանդիսանում է ամենաշատը ատոմային էներգիա արտադրող երկիրը, այդ ճանապարհով արտադրվում է նրանց էներգիայի 75%ը
Օրինակ ԱՄՆում էներգիայի միայն 12% էներգիան է արտադրվում ատոմակայանների միջոցով:
Ինչ են ասում այս տվյալները որ մեր երկրում նույնիսկ Մութ ու Ցուրտ տարիներին արտադրվել է այսօրվա էներգիայի պաշարի գոնե 25ից ավելի որը բավարարում էր մեր երկրի ժողովրդին ընդամենը 2 ժամով :o:8 Փաստորեն կոպիտ հաշվարկով 24ի 25%ը 2ն է հա՞:think

Իսկ ինչից եք ենթադրում որ արտադրված էներգիան անպայման է վերցնել, այն կարելի է պարզապես վաճառել/օրինակ մեր շատ սիրելի հարևան Վրաստանին/, նամանավանդ որ իշխանության շատ ձեռնտու էր ժողովրդին պահել ցրտի ու մթի մեջ...Ինչու՞

Շատ հասարակ ընդհանրապես էլեկտրականությունից զրկված երկրում /կամ օրը 2 ժամ/ շաաատ դժվար է իրականացնել ինֆորմացիայի այդքան կարևոր շրջապտույտ և նրանք ովքեր բողոքում են հիմա ինֆորմացիայի բլոկադա կոչվածից այն ժամանակ ինչ էին անում երբ ինֆրոմացիայի շրջապտույի միակ ձևը բանբասանքն էր :think Ի՞նչ գիտեք ինչեր են կատարվել այդ ժամանակ որ այդքան մեծ ոգևորությամբ պաշտպանում եք նրան:

Լևոն Տեր-Պետրոսյան /այսուհետ ԼՏՊ/
Ինչ արեց ԼՏՊն այն ժողովրդի հետ որը այդքան մեծ հույսեր էր կապում նրա հետ...նա միաձայն ընտրվելով ստանձնեց մեր երկրի ղեկը այդքան դժվար ժամանակներում մեր երկրի համար մի երկիր որը ուներ բավականին զարգացած արդյունաբվերություն և ժողովուրդ ինտելեկտուալ ներուժ և այլն... Բոլոր գործարանները/կամ համարյա բոլոր/ թալանվեցին, բառիս բուն իմաստով, ես բազմաթիվ հավաստի տվյալներ եմ լսել թե ինչպես են հաստոցները վաճառվում և անխնա սպառում այդքան կարևոր գործաարանները որոնք գուցե ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում կդառնային մեր երկրի զարգացման բանալին/Օրինակ նշեմ Միաբյուրեղի աճեցման գործարանը /վանաձորի կարծեմ/ որը արտադրում էր ոսկուց թանկ հիանալի սիլիցիումային միաբյուրեղներ, որոնք նույնիսկ տեղափոխման խնդիրներ չունեին, բայց այդ գործարանը կարելի էր շատ հեշտ կործանել և իր թանկարժեք հաստոցները վաճառելով յուրացնել գումարը/...ամենակարևոր հանգամանքը ՍՊԱՆՎԵՑ ժողովրդի ոգին, մի ժողովուրդ որը զգտում էր ազատության և համախմբվել էր ու հույսը կապել նորանկախ պետության և հենց ԼՊՏի անձի խելամտության հետ, այդ ժողովուրդը թվաթափ եղավ երբ 2-3 տարի պահվեց ահի, մթի և ցրտի մեջ...և հենց այդ է թերևս պատճառը որ այսօր ժողովուրդը էլ իվիճակի չէ վտքի կանգնել և հավատալով մեկին նրան վստահել իր ապագան/հին վերքերը այնքան ցավոտ են արյունահոսում, որ այլևս ոչ մեկի չեն հավատում մեր այրերը/...

Ես որևէ իշխանության կողմնակից չեմ ուղակի փաստեր եմ փորձում արձանագրել
Օրինակ ինչ եմ ես հիշում այն տարիներից և ինչ եմ տեսնում հիմա...
ասենք անգործ մարդկանց հոծ բազմություն որոնք իրենց ապրուստի միակ ճանապարհը տեսնում էին արտագաղթի մեծ...մասսայական գողություններ ու ծառահատումներ ձմռան ցրտից պաշտպանվելու համար և այլն և այլն և այլն...
Իսկ ինչ եմ տեսնում հիմա
Մարդիկ ցանկության դեպքում գոնե կարող են մինամալ չափով ապահովվեն իրենց ընտանիքը իրենց դրսևորելով թեքուզ հենց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում ..Չեմ կարծում որ Գագոի/վիրտուալ կերպար/ համար կոնկրետ այդքան էլ տարբերություն կա նա որ աշխոտում է վերջնական օգուտը գնումա Ամերիկացու Չինացու թե Ռուսի գրպանը փաստը նա է որ իր աշխատանքով նա կարողանում է գոնե մինիմալ ապրի...նաև գիտակցում եմ, որ առանց այդ ներդրումների անհնար կլիներ առհասարակ որևէ ճյուղի զարգացումը /չհաշված որ նրանք նաև հարկեր են վճարում/ ...
Հիմա ինչ կանգնենք փնովենք ու բոյկոտենք ներդրողների ասելով մեր ապագան նրանց ձեռքում է թե սովից մեռնենք...
Դա նմանա այն պատմությանը որ խեղդվող Հրեաին ասում են արի քեզ փրկենք բայց պետքա վճարես ասում ավելի լավա մեռնեմ/խնդրում եմ որպես թշնամանք չընդունել ուղակի օրինակ էր/

այց մյուս կողմից նաև տեսնում եմ մի հաբրգած մասսայի որը կարող է վրաերթի ենթարկել որևէ մեկինն իրա հիանալի Համմերով ու մնալ անպատիժ...իհարկե սա բավականին բացասական բան է և բարկաբեկում է այսօրվա իշխանությանը բայց դե մի հատ էլ գրեմ ի՞նչ գիտենք որ դա չէ եղել ինֆորմացիայի բացակայության տարիներին ես կոնկրետ վստահ չեմ որ չի եղել...եթե մենք չենք տեսնում այլմոլորակայիններին դա դեռ չի ապացուցում որ նրանք չկան...

Հիմա ինչ եմ տեսնում Մի մարդ, որը նախկինում բավականին "լավ" է նայել մեր երկրին, ուզում է ետ վերադառնալ իշխանության...և ոչ թե ներկայացնելով երկրի վիճակի բարելավմանը ուղված կոնկրետ ու խելամիտ ծրագիր/ես խելամիտ չեմ համարում մեր Հայորդիների արյան գնով ձեռք բերած հողերը ետ վերադարձնելու միտքը/ այլ փորձելով վարկաբեկել գործող իշխանությանը :think

Եվ ես հասարակ ընտրողս ինչ անեմ աչք փակեմ տխուր անցյալի վրա և աննախագիծ թեքնածուին ընտրեմ միայն նրա ամպագոռգոռ մեղադրանքների համար :o
Բնավ ոչ...իհարկե դա դեռ չի նշանակում որ ես կընտրեմ կոնկրետ գործող իշխանությանը
դա նշանակում է որ ես կբացառոմ նրան հանարավոր տեքնածուներ ցուցակից :ok

Dr. M
04.11.2007, 02:13
լավ ասեցիր :)
բայց որ մեկը ԼՏՊ-ի տեղում լիներ ու նման բան չաներ?

իշխանությունը ԱԳԱՀ է դառնում ,Առավել ևս, երբ ժողովուրդը չի կարողանում իր խոսքը տեղ հասցնել :angry
հիմա պետք է պարզապես ընտրել չարյաց փոքրագույնին
մեր երկրին մեծ հեղաշրջում է պետք, հավասարակշռված, իմաստուն ձևով
ներկայիս իշխանությունն էլ "նվեր չէր" ընդ որում հենց ԼՏՊ-ն բերեց նրանց, գուցե գիտակցաբար? ով գիտե? :think գուցե ներքին պայմանավորվածություն կար?
իսկ հիմա հասկանալով, որ չափերն անցել են, գլուխ է բարձրացրել (չնայած նրան ավելի շատ հրահրել են կարծում եմ) ամենավատը որ չէի ցանկանա մտածել նրա մասին, որ նա ծախու մարդ է, ու ծախվել է հենց նույն ներկայիս իշխանությանը :(

Երվանդ
04.11.2007, 12:08
Քանի որ գրառումս ջնջվել է չհիմնավորված փաստերի առկայության պատճառով, ես հիմա կխոսեմ փաստերով:
1.Եթե հիմա Հայաստանում լիներ արդարություն ու բոլորը հավասար լինեին օրենքի առաջ մենք հաստատ սենց դժգոհ չէինք լինի ներկա իշխանություններից, արդարությունը նախ և առաջ ապահովվում է իրավական համակարգը, վերցնենք հիմիկվա իրավական համակարգը ու համեմատենք այն ժամանակվա հետ ոչ մի տարբերություն:),եթե տարբերություն ապա ոչ հոգուտ ԼՏՊ-ի;)
2.ԼՏՊ-ի կողմնակիցները հիմա նաև շատ են խոսում խոսքի ազատությունը սահմանափակելու, անկախ հեռուստակայանը փակելու և այլնի մասին, բայց դե բոլորս հիշում ենք որ նույն ԼՏՊ-ն փակեց ազատություն ռադիոկայանը, փակեց դաշնակցությունը, ու մի քանի թերթեր հիմա անունները չեմ հիշում, ստեղել ոչ մի տարբերություն իր ու ներկայիս իշխանությունների միջև;), եթե տարբերություն ապա ոչ հոգուտ ԼՏՊ-ի;)
Հ.Գ
Հետո կշարունակեմ էնքան սենց գրելու բան կա 5 օր փաստերով կրեմ չի պրծնի, ուղղակի հավես չկա:)

Սամվել
04.11.2007, 13:06
լավ ասեցիր :)
բայց որ մեկը ԼՏՊ-ի տեղում լիներ ու նման բան չաներ?

իշխանությունը ԱԳԱՀ է դառնում ,Առավել ևս, երբ ժողովուրդը չի կարողանում իր խոսքը տեղ հասցնել :angry
հիմա պետք է պարզապես ընտրել չարյաց փոքրագույնին
մեր երկրին մեծ հեղաշրջում է պետք, հավասարակշռված, իմաստուն ձևով
ներկայիս իշխանությունն էլ "նվեր չէր" ընդ որում հենց ԼՏՊ-ն բերեց նրանց, գուցե գիտակցաբար? ով գիտե? :think գուցե ներքին պայմանավորվածություն կար?
իսկ հիմա հասկանալով, որ չափերն անցել են, գլուխ է բարձրացրել (չնայած նրան ավելի շատ հրահրել են կարծում եմ) ամենավատը որ չէի ցանկանա մտածել նրա մասին, որ նա ծախու մարդ է, ու ծախվել է հենց նույն ներկայիս իշխանությանը :(

Հենց էտա հարցը ժողովրդին նման կերպով ապտակած նախագահը էլ հետ չէր գա, որովհետև չեմ կարծում որ նա գոնե իր ամենաօպտիմիստական երազներում հավատում է որ ինչոր շանս ունի պայքարել նախագահի աթոռի համար:

Այստե ըստ իս կա 2 տարբերակ
1. Քիչ հավանական տարբերակ որ նա ինքն է որոշել ետ գալ և փորձել ետ վերցնել իշխանությունը, ինչը անելը գրեթե անհնար է /ընդ որում այս դեպքը չի նշանակում որ նա ուզում է գալ իշխանության երկիրը ծաղկեցնելու համար, ես կասեի հակառակը/
2. ՆԱ այստեղ է հենց Գործող իշխանությունների հրավերով
Այսինքն եթե պայքարը գնա ՊԱրոն Սերժ Սարգսյանի և իր միջև ապա առանց որևէ կեղծիքի Սերժ Սարգսյանը կընտրվի ժողովրդի կողմից մի 80% ձանյերով :8

Ամեն դեպքում 2 տարբերակներից էլ ես իմ համար հետևություն եմ անում որ ավելի լավ է նրան չընտրեմ...իհարկե կարելի է նաև գործողներին չընտրել բայց դե դա արդեն լրիվ այլ թեմա է...
Հարցը էնա որ մի անգամ վարորդական իրավունքներից զրկված նախագահին ես անձամբ չեմ վստահի մեր երկրի ղեկը և իմ ու իմ երեխաների ապագան:

Ակամայից ցանկություն է առաջանում տեսնել 3րդ՝ ԱՐԺԱՆԻ թեքնածուի, բաց հլը որ նա լռում է երբ խոսա ամեն ինչ պարզ կդառնա:

Հ.Գ. Իմիջայլոց եթե ձեզ թվում է որ նախորդ գրածներս 98 թվականի դրությամբ շտկված են եղել ապա ես կասեմ որ շտկված է եղել միմիայն էլէկտրաէներգիայի հարցը: մնացածը ոնց թալանել են նենց էլ շարունակել են մինչև վերջի օրը...Ես կարամ կոնկրետ գործարաններ թվարկեմ թե ոնց են թանկարժեք հաստոցները վաճառել և գումարը յուրացրել...

Հ.Գ. 2.

Հ.Հ.Շ.ի ներկայացուցիչը հանդիպումներից մեկում նշել էր որ նրանց վերադարձից հետո կվերադառնա նաև Վանո Սիրադեղյանը: Արդյո՞ք սա քրեորեն պատժելի չէ: Այսինքն միջազգային հետախուզության մեջ գտնվող մարդուց տեղեկություն ունենալ: Այսինքն հանցակից, կամ հանցագործի թաքցնող որը ինչքան գիտեմ քրեորեն պատժելի է: Կխնդրեմ իրավաբանները մեկնաբանեն :ok

Che_Guevara
04.11.2007, 16:47
լավ ասեցիր :)
բայց որ մեկը ԼՏՊ-ի տեղում լիներ ու նման բան չաներ?

իշխանությունը ԱԳԱՀ է դառնում ,Առավել ևս, երբ ժողովուրդը չի կարողանում իր խոսքը տեղ հասցնել :angry
հիմա պետք է պարզապես ընտրել չարյաց փոքրագույնին
մեր երկրին մեծ հեղաշրջում է պետք, հավասարակշռված, իմաստուն ձևով
ներկայիս իշխանությունն էլ "նվեր չէր" ընդ որում հենց ԼՏՊ-ն բերեց նրանց, գուցե գիտակցաբար? ով գիտե? :think գուցե ներքին պայմանավորվածություն կար?
իսկ հիմա հասկանալով, որ չափերն անցել են, գլուխ է բարձրացրել (չնայած նրան ավելի շատ հրահրել են կարծում եմ) ամենավատը որ չէի ցանկանա մտածել նրա մասին, որ նա ծախու մարդ է, ու ծախվել է հենց նույն ներկայիս իշխանությանը :(

Ինչ վերաբերում է այն բանին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատվեր է կատարում, գրեթե համոզված եմ, որ դա այդպես չե: Հակառակ դեպքում Ռոբերտ Քոչարյանը` մի ամբողջ երկրի ղեկավար, իրեն չէր պահի այդ ձևով, ու 3-4 անգամ եթերով չեր խոսի այն մարդու դեմ, ով իր ասելով զրոյական ռեյտինգ ունի: Եթե այդպես է, ինչու նա այդքան չէր անհանգստանում ասենք Տիգրան Կարապետյանի ասպարեզ գալու առթիվ?

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու Լևոնը Սերժին և Քոչարյանին քաղաքական դաշտ բերեց, ու իր խոսքով "փաթաթեց մեր վզին", ապա նա երեկ ունեցած հարցազրույցի ժամանակ, որը նա կատակով անվանեց "հարցաքննություն", քանի որ երիտասարդները շատ խեստ հարցեր էին տալիս, ասաց հետևյալը`

Նախ Սերժ Սարգսյանի համար ասաց, որ բերել է ոչ թե Ղարաբաղից, այլ Ռուսաստանից, քանի որ վերջինս վտարված է եղել Ղարաբաղից, ունենալով մեծ խնդիրներ այնտեղ: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը եղել է շատ պարկեշտ մարդ և Ռուսաստանում գտնված ժամանակ մեծ գործեր է արել Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է Քոչարյանի` Հայաստան գալուն, նա բացատրեց հետևյալ կերպ: Նախ խոստովանեց, որ այն տարիներին ժողովուրդը շատ անվստահությամբ էր վերաբերում իշխանություններին, և այդ վիճակը մեղմելու համար նրանք Լոնդոնից Հայաստան են հրավիրել Արմեն Սարգսյան անունով քաղաքական գործչին որպես վարչապետ, և ժողովուրդը շատ գոհ են եղել նրաննից և նրա գործունեությունից, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո նա առողջական խնդիրների պատճառով վերադառնում է Լոնդոն: (Նույն օրը ես ավագ ընկերոջիցս իմացա որ, Արմեն Սարգսյանին ծեծել էր Վազգեն Սարգսյանը, և նրան տեղափոխել են Լոնդոն մի քանի ներքին օրգանների վնասմամբ): Շարունակելով` Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ այդ ժամանակ նրանք նորից հայտնվեցին վատ վիճակում և ստիպված են եղել Ռոբերտ Քոչարյանին նշանակել Հայաստանում վարչապետ 2 նկատառումներով`

1. Քանի որ նա քաղաքականության մեջ չերեվացող դեմք էր, ու ժողովուրդը բացասական ոչ մի բան չուներին նրա դեմ, և
2. Որպեսզի Քոչարյանը "Ղարաբաղի հարցին նայի Հայաստանից":

Նա պատմեց, որ ժողովուրդը ընդհանուր առմամբ գոհ եր այդ փոփոխությունից, բացի 2 դեպքից, երբ Վազգեն Մանուկյանը ասել է, որ Քոչարյանոի Հայաստան գալը լարվածություն կմցնի հայաստանցիներ և ղարաբաղցիներ միջև և մի լրագրող (որի անունը չեմ հիշում) բավականին հանգամանալից հիմնավորել է Քոչարյանի Հայաստան գալու բացասական հետևանգները: Իսկ մնացածը շատ գոհ են եղել Քոչարյանի ՀՀ վարչապետի պաշտոնին անցնելու կապակցությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանը շատ բարեխիխճ կերպով է կատարել իր բոլոր պարտականությունները և եղել է լավ վարչապետ: Սակայն, ըստ նրա, երբ փոխվեց իրավիճակը և նրանց դիրքն ու պաշտոնը քաղաքականության մեջ, Ռոբերտ Քոչարյանը և Սերջ Սարգսյանը դարձան բոլորովին այլ մարդիկ, ում ճանաչում ենք բոլորս մինչ օրս:

Այս հարցի շուրջ այսքանը: Եթե ելի կան հարցեր, կարող եմ ասել թե նա ինչ է պատասխանել: Ասեմ, որ առաջին կես ժամը նա ելույթ ունեցավ, իսկ հետո մեկ ժամ տրամադրեց երիտասարդների հարցերին: Ասեմ որ շատ տաղանդավոր հարցեր հնչեցին` այնպիսիք, որ բոլորը նախ ծափահարեցին հարց տվողին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին` նույնքան տաղանդավոր պատասխանների համար:

Սամվել
04.11.2007, 23:24
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանը շատ բարեխիխճ կերպով է կատարել իր բոլոր պարտականությունները և եղել է լավ վարչապետ: Սակայն, ըստ նրա, երբ փոխվեց իրավիճակը և նրանց դիրքն ու պաշտոնը քաղաքականության մեջ, Ռոբերտ Քոչարյանը և Սերջ Սարգսյանը դարձան բոլորովին այլ մարդիկ, ում ճանաչում ենք բոլորս մինչ օրս:
:clap:))
Այ հենց այս է խնդիրը: Նույն խնդիրը ունեղել է և նա և կարծում եմ կրկին կունենա :ok

Նա և իր կուսակցությունը նույնպես հիանալի կերպով առաջնորդել են ժողովրդին դեպի բաղձալի ազատությունը, բայց իշխանությունը ստանձնելուց հետո սկսել են թալանել ու ճնշել այդ նույն ժողովրդին: Հիմա էլ վիզ դրած ուզումա «կուտ տալով» իշխանության հասնել, բայց ահա եթե դա նրա մոտ ստացվի ես մի 80%ով համոզված եմ որ պատմությունը կկրկնվի այլ ձևակերպմամբ: ինչպես ժողովուրդն է ասում «Կարմիր կովը իր կաշին երբեք չի փոխի»

Ծով
04.11.2007, 23:41
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ» (http://new.aravot.am/am/articles/politics/30885/view).
Անպայման կարդացե՛ք

Աթեիստ
05.11.2007, 00:59
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ» (http://new.aravot.am/am/articles/politics/30885/view).
Անպայման կարդացե՛ք

Շնորհակալություն, հետաքրքիր էր:

Che_Guevara
05.11.2007, 01:07
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ» (http://new.aravot.am/am/articles/politics/30885/view).
Անպայման կարդացե՛ք

Ես միշտ ասել եմ, որ Տեր-Պետրոսյանը շատ խարիզմատիկ անձնավորություն է : Եևբ հանդիպում էր այլ երկրների նախագահների հետ, միշտ հապրտ էր, հանգիստ, հավասարը-հավասարի պես էր շփվում այնպիսի գերտերությունների նախագահների հետ, ինչպիսիք են ԱՄՆ ն և Ռուսաստանը: Ել չեմ ասում որ այսօր շատերը մոռանում են, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի ջերմ հարաբերությունները սկսվել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և նրա շնորհիվ:

Հոդվածում ամեն ինչ մանրամասն ասված է: Հետաքրքիր էր շատ:

Artgeo
25.11.2007, 04:29
Քոչարյանի հրաշագործությունները Ղարաբաղում

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից ժառանգել է քայքայված տնտեսություն, որն իր կառավարման շնորհիվ, իբր, վերականգնվել է:

Համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել նույն գործընթացները, ինչ Հայաստանում: Քոչարյանը ԼՂՀ-ն ղեկավարում էր մինչեւ 1997 թ.: Եթե նա իսկապես շատ իմաստուն եւ հրաշագործ ղեկավար է, պետք է որ ԼՂՀ տնտեսությունում շատ ավելի մեծ հրաշքներ գործած լիներ, մանավանդ որ, որքան հայտնի է, Տեր-Պետրոսյանը որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ Ղարաբաղի տնտեսությունը եւս քայքայելու գործում... Ավաղ, այլ է իրականությունը:

Էներգետիկա

Վերցնենք, օրինակ, այնքան չարչրկված էներգետիկան: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակման համաձայն, 1996 թ. Ղարաբաղի ընդհանուր օգտագործման էներգետիկ ցանցում կորուստները կազմել են 49.8%: Ընդ որում, նախորդող տարում դրանք ընդամենը 26.5% էին: Ո՞ր է կորել այդքան էներգիան, ինչու՞ հրաշագործ տնտեսվար Քոչարյանը չի կարողացել կանխել էներգետիկ կորուստները: Հայաստանի նույնիսկ ամենաճգնաժամային տարիներին էներգետիկ կորուստները չեն գերազանցել 40%-ը: Գուցե ինչ-որ մեկը գողացե՞լ է այդ էներգիան: Աղոտ հույսեր ունենք, որ Քոչարյանը դրանում չի մեղադրի Հայաստանի առաջին նախագահին: Հույս ունենք նաեւ, որ Քոչարյանը կհիշի, որ Հայաստանը պատերազմի տարիներին, պատերազմից հետո եւ ներկայումս ապահովում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջմունքի 50-70%-ը: Իսկ մենք հիշեցնենք (հիմնվելով բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա), որ 1996 թ. ԼՂՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է միանգամից 22.9 մլն կվտ ժամով (82 մլն-ից հասնելով 59.1 մլն. կվտ ժամի), իսկ էներգետիկ համակարգի հավասարակշվածությունը պահպանելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը ստիպված է եղել լրացուցիչ Ղարաբաղ առաքել մոտ 60 մլն. կվտ/ժամ էլէներգիա: Ինչպես տեսնում ենք, էներգետիկայի բնագավառում Քոչարյանը պարծենալու բան չունի, առավել եւս, որ էներգակիրների ներմուծման խնդիր չի էլ ունեցել՝ նրանց հոսանքը արտադրվել է բացառապես հիդրոէլեկտրակայաններում: Այսինքն, որպես Ղարաբաղի նախագահ, նա չի բախվել այնպիսի խնդիրների հետ, ինչպես շրջափակումները, գազատարի պայթեցումները, ատոմակայանի փակումը: Բայց նույնիսկ այդ պարագայում նա չի կարողացել արդյունավետ կառավարել Ղարաբաղի էներգառեսուրսները:

Արդյունաբերություն

Մինչեւ 1990թ. Լեռնային Ղարաբաղում աշխատում էին 40-ից ավելի միայն խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցում զբաղված էր 12-13 հազ. մարդ: Իսկ 1996 թ. բոլոր աշխատող ձեռնարկությունների թիվը 23-25 էր՝ ընդամենը 3100 աշխատողներով: Սա ավելի մեծ անկում է, քան Հայաստանում: Այդ ինչու՞ Քոչարյանը չի կարողացել աշխատեցնել ձեռնարկությունները: Նա կարող էր պարզապես ազնվաբար խոստովանել, որ ԼՂՀ արդյունաբերությունը փլուզված է, եւ նա չի կարողացել պատերազմից հետո դա անմիջապես վերականգնել, ինչպես եւ չի կարողացել Հայաստանը: Բայց ոչ, նման խոստովանություն չի կատարվում, շատ ավելի հեշտ է մեղադրելը: Իսկ որ ավելի պարզ լինի, թե ԼՂՀ տնտեսական փլուզումը ինչ մասշտաբ է ունեցել, մի քանի օրինակ բերենք: Ադրբեջանի կազմում Ղարաբաղի արդյունաբերության հիմքը սննդի եւ թեթեւ արդյունաբերությունն էր: Ղարաբաղն, օրինակ ապահովում էր Ադրբեջանի խաղողի գինու արտադրանքի 10-15%-ը: Կային նաեւ պանրի, մետաքսի, էլեկտրատեխնիկայի խոշոր արտադրություններ: Մինչեւ պատերազմը Ղարաբաղն արտադրում էր մոտ 500 տ պանիր, 1 մլն. դկլ խաղողի գինի, 2 մլն. զույգ կոշիկ: Քոչարյանական կառավարման վերջին տարում (1996 թ.) Ղարաբաղն արտադրել է ընդամենը 12 տ. պանիր, 25.5 հազ. դկլ գինի եւ 31 հազ. զույգ կոշիկ: Սակայն Քոչարյանի հեռանալուց հետո ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվել է, զարգացել են այլ ճյուղեր, հատկապես առեւտեւրը, սնունդը եւ ծառայությունները: 2005 թ. տվյալներով, ԼՂՀ պետռեգիստրում գրանցված էին 1950 տնտեսվարող սուբյեկտներ, որից 175-ը՝ արդյունաբերությունում, 1227-ը՝ առեւտրի եւ սննդի ոլորտում:

Սոցիալական ոլորտ

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պնդում են, որ հայաստանցիների կենսամակարդակը վերջին տասնամյակում բարձրացել է, եւ, բնականաբար, դա վերագրում են իրենց: Լավ, իսկ Ղարաբաղում ինչպիսի՞ն էր կենսամակարդակը: Օրինակ, 1996 թ. 1 աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 7984 դրամ, իսկ կենսաթոշակը՝ 2821 դրամ: 2006 թ.՝ համապատասխանաբար 56700 դրամ եւ 14359 դրամ: Այսինքն, աշխատավարձերն ու թոշակները Քոչարյանի հեռանալուց հետո աճել են մոտ 7 անգամ: Եթե հետեւենք Քոչարյանի տրամաբանությանը, Արկադի Ղուկասյանը, որի կառավարման տարիներին են աճել թոշակներն ու աշխատավարձերը, պետք է առավոտից երեկո ամոթանք տա Քոչարյանին: Բայց նա համեստաբար լռում է: Գուցե այն քչերից մե՞կն է, որ հասկանում է, թե թոշակներն ու աշխատավարձերը պատերազմից 10 տարի անց կարելի էր շատ ավելի բարձրացնել: Չնայած, չենք կարծում: Չենք էլ ուզում մտածել, որ Հայաստանի երկրորդ նախագահն այս աստիճան մանկամիտ է: Պարզապես խորհուրդ ենք տալիս երեսպաշտություն չանել, քիչ պարծենալ, քիչ մեղադրել եւ շատ աշխատել:

Ա. ԱՐԱՄՅԱՆ
http://taregir.am

Artgeo
28.11.2007, 03:46
Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր կայքը
26.11.07 11:45

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի գործընկերներ.

http://www.levonpresident.am ինտերնետային հասցեում գործում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման պաշտոնական էջ կայքը: Ներկայումս գործում է հայերեն տարբերակը: Առաջիկա օրերին կսկսի գործել անգլերեն տարբերակը: Կայքը կունենա նաեւ ռուսերեն տարբերակ: Գործում է նաեւ http://www.levonforpresident.com/ հասցեն:

http://elections.a1plus.am/

Artgeo
29.11.2007, 22:52
Նամակ ԱՄՆ-ից
28.11.07 03:48

Հայաստանի Հանրապետության ճակատագրով մտահոգ
Հարգելի հայրենակիցներ`
Ազգովին կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջ¢ ¢ որպես Հայաստանի Հանրապետության բարորության ու արժանապատիվ ապագայով մտահոգ հայեր մեր պատասխանատվութան բաժինն ունենք այդ մարտահրավերների հաղթահարման գործում£
Բոլորս գիտակցում ենք, որ մեր հայրենիքիª որպես ժողովրդավար ու իրավական պետություն դառնալու միակ գրավականը ավազակապետական ներկա համակարգի վերացումն է£ Իսկ այդ նպատակին հասնելու միակ ճանապարհը միասնական ուժերով պայքարն էª Հայաստանը անդունդ առաջնորդող ավազակապետական վարչակարգի դեմ£

Այդ առումով, մենքª ԱՄՆ-ում բնակվող հայերս, դրական ենք գնահատում ՀՀ նախկին նախագահª Լ¢ոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ վերադառնալու, ՀՀ նախագահահի թեկնածու առաջադրվելու փաստը ¢ պատրաստակամություն հայտնում աջակցելու նրան գալիք ՀՀ նախագահական ընտրություններում;

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը խուճապի է մատնել ներկա իշխանություններին ստիպելով նրանց սկսել ահաբեկման ու հետապնդման արշավ բոլոր այն անհատների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք բացահայտ զորակցություն են հայտնել ՀՀ առաջին նախագահին£

Այսօր բացառիկ պատմական հնարավորություն ունենքª քոչարյանասերժական ավազակապետությունից մեկ անգամ ընդմիշտ ազատվելու, մեր պետությունը կայուն զարգացման ճանապարհի վրա դնելու ու ժողովրդավարությունը անշրջելի համակարգ դարձնելու առումով£ Սակայն ինչպես նախկին փորձը ցույց է տալիս, Իշխանությունը անօրինական ճանապարհով զավթած այս մարդկանց խումբը վերարտադրելու համար գործադրելու է զեղծարարության ու բռնության ամեն միջոց մինչ¢ հասնի իր նպատակին£

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացիներ ¢ Հայաստանի Հանրապետության ճակատագրով մտահոգ հայեր պարտավոր ենք, մեր հնարավորության սահմաններում, աջակից լինել բոլոր նրանց ովքեր միավորվելով ՀՀ առաջին Նախագահի շուրջ պայքարի դրոշն են բարձրացրել այս վարչակարգի դեմ£ Ուստի այդ նպատակի համար ՀՀ առաջին Նախագահին սատարող ամերիկահայերս Լոս Անջելեսում հիմնադրում ենք ՀՀ Նախագահի թեկնածուª Լ¢ոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի Կենտրոն£
Ռուդիկ Հովսեփյան - ՙՎարագույր՚ հեռուստաժամի տնօրեն
Համբարձում Սարաֆյան - ՍԴՀԿ Ամերիկայի Ար¢մտյան շրջանի Վարիչ Մարմնի փոխատենապետ,
Կարո Կարապետյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության Նախագահ, Փաստաբան
Հրանտ Թումասյան - ՙՀանրապետություն՚ կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ
Անահիտ Մարտիրոսյան - ՙԱնահիտ Շոու՚ հեռուստատեսային ծրագրի ղեկավար
Հովհաննես Բալայան - ՙՔաջ Նազար՚ հեռուստատեսային ծրագրի ղեկավար
Նունե Ավետիսյան - ՙԲար¢՚ հեռուստատեսային ծրագրի ղեկավար
Ռուբեն Դավթյան - ՀՀ առաջին նախագահի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության Փոխնախագահ, ազատամարտիկ
Երան Ղազարյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության խորհրդի անդամ
Սմբատ Առուստամյան - - ՀՀ առաջին նախագահի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության խորհրդի անդամ
Գրիգոր Գեվողլանյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության խորհրդի անդամ, գործարար
Ալվարդ Գեվողլանյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության անդամ,
Օֆելյա Վահրադյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության վերահսկող մարմնի անդամ, Գլենդելի Հանրային Քոլեջի ուսանող
Անդրանիկ Կարապետյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության անդամ, գործարար
Լեվինե Ալեքսանյան - ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության անդամ, գործարար
Գրիգոր Գրիգորյան - բժիշկ

Արայիկ Գասպարյան - բժիշկ

Վրեժ Մովսեսյան

Հայկ Կարապետյան
Գլենդել, Քալիֆորնիա, ԱՄՆ
Կենտրոնի ինտերնետային կայքն է - www.levon4president.org
էլեկտրոնային փոստային հասցեն - info@levon4president.org
Կենտրոնի գործունեությունը լուսաբանվում է Գլենդելի ՙՎարագույր՚ 26 ալիք, Լոս Անջելեսի ՙՀայացք՚ 24 ժամ ալիք, ՙԱնահիտ Շոու՚ 24 ժամ ալիք, ՙՔաջ Նազար՚ 26 ալիք, ՙԲար¢՚ 283 ալիք, ՙՔաղաքացիական Հասարակություն՚ 24, 26, 31 ալիք, ՙՆոր Սերունդ՚ 26 ալիք հեռուստաժամերով£ Բոլոր հեռուստաժամերը դիտում են հազարավոր հայեր Քալիֆորնիայի տարբեր բնակավայրերում£ Բացի այդ կենտրոնի ¢ որոշ անհատների կողմից բաժանվել են DVD - ներ երկու հանրահավաքներում հնչած ելույթների վերաբերյալ£ Կենտրոնը առաջիկայում շարունակելու է զբաղվել արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախընտրական գործընթացներին ակտիվորեն ներգրավելու համար£
Կենտրոնի Լրատվական Ծառայություն

http://elections.a1plus.am/news/43/

Աթեիստ
30.11.2007, 00:04
ՙԱզգային միաբանության՚ տարածքային կառույցների որոշ ղեկավարներ դուրս են եկել կուսակցությունից

ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության Երեւանի Էրեբունի համայնքի կառույցներից մեկի արդեն նախկին ղեկավար Գուրգեն Գրիգորյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ հաստատեց մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ինքը, ինչպես նաեւ Գավառում եւ Հրազդանում կուսակցության տեղական կառույցների երկու ղեկավարներ դուրս են ՙԱզգային միաբանություն՚-ից եւ որոշել են միանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը:

ՙԱզգային միաբանության՚ առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Գուրգեն Գրիգորյանի խոսքերով, ՙիրականում աշխատում է իշխանությունների համար եւ պառակտում է ընդդիմությունը՚:

ՙԳեղամյանի բոլոր գործողությունները տանում են նրան, որ նա իշխանությունների հետ սերտաճած ընդդիմադիր է՚, - ասաց Գրիգորյանը: - ՙՆա ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմությունը քայքայի, փոշիացնի. դա 2003 թվականից սկսած: Ես էլ չեմ ուզում մասնակցել՚:

ՙՆման մարդու հետ ճանապարհ գնալը շատ վտանգավոր է ոչ միայն ինձ համար, այլեւ բոլորի համար... Իմ թիմակիցները, որոնք պայքարել են ինձ հետ, եղել են իր ամբողջ ընտրարշավին, այսօր ինձ ասում են` մենք գործ չունենք այդ դավաճան մարդկանց հետ՚, - շարունակեց նա` պնդելով, որ Գեղամյանը ՙբոլոր ժամանակներն էլ պաշտպանել է իշխանություններին՚:

Որպես ապացույց նա հիշեցրեց, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում Գեղամյանը հրաժարվել էր պաշտպանել Ստեփան Դեմիրճյանին` իրենց զգուշացնելով, որ չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին:

Նա պնդեց նաեւ, թե հենց իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունքում էր, որ ՙԱզգային միաբանություն՚-ը պարտվեց Ազգային ժողովի վերջին ընտրություններում:

Գուրգեն Գրիգորյանը ասաց, թե խոսում է Էրեբունու տարածքի իր կառույցի բոլոր 3500 անդամների անունից, որոնք բոլորն էլ (եւ ոչ միայն նրանք) պատրաստ են միանալ ՙայս [Լեւոն Տեր-Պետրոսյանի] համաժողովրդական շարժմանը՚:

Արտաշես Գեղամյանը, մինչդեռ, չորեքշաբթի օրը ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասաց, որ իրենք ունեն 411 տարածքային կազմակերպություն, եւ բացի Գուրգեն Գրիգորյանից, իրենց ոչ ոք կուսակցությունից դուրս գալու մասին տեղյակ չի պահել: Իսկ էրեբունի համայնքում ՙԱզգային միաբանություն՚-ը, ըստ Գեղամյանի, ունի 7 տարածքային կազմակերպություն, որոնցից միայն մեկի ղեկավարն էր Գրիգորյանը:

ՙՕգտվելով առիթից ես չեմ կարող չշնորհավորել պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին նման զորեղ երկրպագու ձեռք բերելու առումով՚, - ասաց Արտաշես Գեղամյանը: - ՙԻնչ վերաբերում է Հրազդանի Աթարբեկյան գյուղի կազմակերպության ղեկավարին` Նորբերդին, եւ Գավառի մարզի Կարմիր գյուղի տարածքային ղեկավար Պապինին, նրանք էլ բուռն ողջունել են իմ ընտրությունը, ծափահարել են, շնորհավորել են, բայց ազնվություն են ունեցել հետո` 16 ժամում, երբ կարծիքը սեփական փոխել են, դրա մասին հայտարարելու՚:

Ազատություն.ամ (http://azatutyun.am/armeniareport/report/ar/2007/11/1C639FD6-D3DB-4EAE-889A-BA086AF54EE3.ASP)

Grieg
30.11.2007, 22:34
http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=18133&Itemid=37

dvgray
01.12.2007, 00:01
http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=18133&Itemid=37
Առանց լինկտ բացելու ուզում ես ասեմ թե ինչ են գրել :D:
Ուրեմն էսպես:

Կար ժամանակ, Հայաստանում ցուրտ ու մութ էր: Հայաստան գրավել էիր թուրքամետ, Արցախը հարմար գնով ծախելու պատրաստվող, մասսոնների կողմից ղեկավարվող, մենակ հրյա կնիկ ունեցող, արդար հաց ու պանրի տեղ մազութ լափող, .... աներես, վախկոտ, պատերազմի ժամանակ ազերների կողմից մասնակցող, ժողովրդի արյունը խմած, փողոցները չլուսավորած, ծաղկուն երկիրը քայքայած ու թալանած հրեշը /ՀՀՇ/, իր գլխավոր գլուխ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Հիմա էլ, տեսնելով, որ երկիրը կրկին ծաղկում է, եկել են նորից լափեն ու... լափեն
/տենաս հիմա մազութ որ չկա, դրա տեղը ինչ են լափելու:o :D/
.....
Էտ գրողները լավ, գրում իրենց հացի փողն են աշխատում,
Իսկ դուք հլա դեռ չե՞ք հոգնել այդպիսի ապուշությունները լսելուց ու կարդալուց:
:D

Grieg
01.12.2007, 11:58
Առանց լինկտ բացելու ուզում ես ասեմ թե ինչ են գրել
Ուրեմն էսպես:

Ճիշտ է պետք չե ուրիշների կարծիքները կարդալ կասկածի տակ առնելով ԵՍ-ի անսասան հավատքը : Ընդհանրապես պետք է փակել ականջները և աչքերը այդ դեպքում չեն լինի նաև տհաճ լուրերը և կապրենք հանգիստ և ուրախ. մեծարգո պարոն Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարությամբ:

Իսկ դուք հլա դեռ չե՞ք հոգնել այդպիսի ապուշությունները լսելուց ու կարդալուց:

ճշմարտությունից չեն հոգնում.. ուրիշ բան եթե մեկի համար ճշմարտությունը ապուշություն է

Artgeo
08.12.2007, 03:22
Ուղերձ բանտից` Րաֆֆի Հովհաննիսյանին
19:55 Yerevan | 15:55 GMT | Friday 7 December 2007

Երեկ մենք գրություն ենք ստացել բանտում գտնվող ազգային հերոսներ Ժիրայր Սեֆիլյանից եւ Վարդան Մալխասյանից: Այն ուղղված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուղերձը տպագրում ենք ամբողջությամբ:

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվության եւ համախմբման ներուժի շնորհիվ ընդդիմության դաշտում վերջապես ձեւավորվեց միասնական ճակատ, որը մեր ժողովրդին հույս ու վճռականություն է ներշնչել ազատվելու հակահայ, բռնատիրական ռեժիմից: Այն ռեժիմից, որն այսօր խուճապի վայնասուն է բարձրացրել: Նրա ծախու, ողորմելի կամակատարները, այլ ելք չունենալով, վերջին ճիգերն են թափում մթնոլորտը թունավորելու, ժողովրդի ինքնաբուխ շարժումն ու ընդվզումը վարկաբեկելու համար: Բայց, ի հեճուկս իրենց, միասնական ճակատի շարժումը օր առ օր նոր թափ ու շունչ է ստանում:

Միասնական ճակատ ասելով` մենք ի սկզբանե գիտակցել ենք, որ դա չի նշանակում բոլոր քաղաքական ուժերի միասնությունը մեկ թեկնածուի շուրջ, քանի որ միշտ էլ գտնվել են դիմակ հագած, շինծու ընդդիմադիր գործիչներ, որոնց միակ նպատակը եղել եւ մնում է նեղ անձնական շահը: Մենք նրանց չենք էլ ուզում տեսնել այսօրվա միասնական թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Բայց նաեւ չենք կարողանում պատկերացնել արդեն իսկ ձեւավորված միասնական ճակատը առանց հայ ժողովրդի ամենաընդունելի գործիչներից մեկի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին մեր ժողովրդի զգալի մասը իրավամբ համարում է ազգային, ընդգրկուն ու լայնախոհ քաղաքական գործիչ: Եւ այդ լայնախոհությունն ու ազգային շահի հրամայականն այսօր թելադրում ու պահանջում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվի ընդդիմադիր ճակատին եւ դրանով օրինակ ծառայի դեռեւս չվարկաբեկված կուսակցությունների այն մոլորյալ առաջնորդներին, որոնք առ այսօր չգիտեն, թե ինչ են անում: Սիրելի Րաֆֆի, այս ուղերձի մտքերը կարող էինք քեզ փոխանցել մեր առանձին հանդիպման ժամանակ, քանզի դու միշտ այցելում ես մեզ եւ քո ուշադրության կենտրոնում ես պահում քաղբանտարկյալների հարցը: Բայց քանի որ մեր այս ցանկությունը միայն մեր սրտի խոսքը չէ, այլ այստեղ հավաքված բազմահազար հայ մարդկանց եւ մեր ժողովրդի սրտի խոսքն է, ուստի հարմար գտանք այն հնչեցնել ազգային պայքարի կենտրոն դարձած հենց այս` Ազատության հրապարակից: Մենք գիտենք, որ դու այդ քայլը կանես, որը մի նոր խորտակիչ հարված կհասցնի այսօրվա հանցագործ, մեռնող վարչախմբին: Եւ դրանով վերջնական կդառնա արդեն իսկ կանխորոշված մեր հաղթանակը: Ուրեմն, Րաֆֆի ջան, հաջորդ հանրահավաքին սպասում ենք քեզ այս հարթակում` Լեւոնի կողքին»:

Ժիրայր Սեֆիլյան

Վարդան Մալխասյան

04.12.2007

http://www.zhamanak.com/

Մի Հայ
08.12.2007, 07:35
Ուղերձ բանտից` Րաֆֆի Հովհաննիսյանին

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվության եւ համախմբման ներուժի շնորհիվ ընդդիմության դաշտում վերջապես ձեւավորվեց միասնական ճակատ, որը մեր ժողովրդին հույս ու վճռականություն է ներշնչել ազատվելու հակահայ, բռնատիրական ռեժիմից: Այն ռեժիմից, որն այսօր խուճապի վայնասուն է բարձրացրել: Նրա ծախու, ողորմելի կամակատարները, այլ ելք չունենալով, վերջին ճիգերն են թափում մթնոլորտը թունավորելու, ժողովրդի ինքնաբուխ շարժումն ու ընդվզումը վարկաբեկելու համար: Բայց, ի հեճուկս իրենց, միասնական ճակատի շարժումը օր առ օր նոր թափ ու շունչ է ստանում:

Ես Ժիրոյին լավ գիտեմ լինելով նույն այդ Շուշի բատալոնի անդամ և ճիշտն ասաց ես նրանից այսպիսի գաղափարապես շեղում չէի սպասի: Ես ժիրոն խելքը թռցրել է՞ Ինչ միացում ԼՏՊ-ի շուրջը՞: Օհ ահ :( ես ինչ է կատարվում այս մարդու հետ՞

Պանդուխտ
08.12.2007, 11:42

Ճիշտ ես ընկեր, առաջինը նա պիտի հակադրուէր Լեւոն Տ.Պ.-ին. գաղափարական լուրջ հակադրութեան պատճառով: Ապագան շատ բան կը բացայայտի, սպասենք:

քաղաքացի
08.12.2007, 12:19

Ժամանակը շատ բաներ է փոխում: Փոխում է նաև գաղափարական հատկություններ:
Եվ այս ամենից հետո, դուք դեռ ձեզ փորձում եք համոզել, որ ԼՏՊ-ի գաղափարները վատն են, մինչդեռ դուք նրան, վերջին անգամ կարող է լսած լինեք հրաժարական կարդալուց:
Ինչպես ասացիք, գաղափարները փոխվում են և ԼՏՊ-ն էլ է փոխվել: Ու քանի որ իր ելույթներից ոչինչ չի հեռարձակվում հանրային ալիքով, ապա ես բոլոր արտասահմանում ապրող հայերին խորհուրդ կտամ գոնե ինտերնետային կայքերում կարդան իր մասին: Կարդացեք նրա ամբողջովին ելույթները և ինքներդ տեսեք, թե ինչն է փոխվել այդ մարդու գաղափարների մեջ:

Artgeo
08.12.2007, 13:23
Ես Ժիրոյին լավ գիտեմ լինելով նույն այդ Շուշի բատալոնի անդամ և ճիշտն ասաց ես նրանից այսպիսի գաղափարապես շեղում չէի սպասի: Ես ժիրոն խելքը թռցրել է՞ Ինչ միացում ԼՏՊ-ի շուրջը՞: Օհ ահ :( ես ինչ է կատարվում այս մարդու հետ՞
Այսինքն նրա հայրենասիրության մեջ կասկածելու հիմքեր չունես։ Իսկ միգուցե դո՞ւ ես սխալվում և Ժիրայրի մոտ ոչ մի շեղում չկա։

Հ.Գ. Բացի դրանից, խնդրում եմ այսուհետ կոռռեկտ արտահայտվել ցանկացած թեկնածույի կողմնակիցների հասցեին։ Որևէ մեկը քեզ «խելքը թռցրած» չի անվանում միայն այն պատճառով, որ դու չես սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս անգամ առանց նկատողության եմ թողնում, սակայն խոսք եմ տալիս, որ հաջորդ անգամ ավելի խիստ կվարվեմ։

voter
08.12.2007, 16:18
Ես Ժիրոյին լավ գիտեմ լինելով նույն այդ Շուշի բատալոնի անդամ և ճիշտն ասաց ես նրանից այսպիսի գաղափարապես շեղում չէի սպասի: Ես ժիրոն խելքը թռցրել է՞ Ինչ միացում ԼՏՊ-ի շուրջը՞: Օհ ահ :( ես ինչ է կատարվում այս մարդու հետ՞
Իսկ դու համոզված էս, որ Սեֆիլյանին լիարժեք ինֆորմացիա են տալիսղ, որ նա պատկերացում ունենա, թե ով ինչ է խոսում ու ով ում հետ է ճակատ ստեղծել՞

ՍերԺԱՆՏներին անհրաժեշտ է ամեն գնով, որ երորդ փուլում հայտնվեն Սարգսյանը ու Տեր–Պետրոսյանը, քանի որ միայն այդ դեպքում նրանք շանս ունեն ժողովրդին համոզելու, որ Տեր Պետրոսյանին չարժի ընտրել ու դրանից շատերը ուղղակի ընտրության չեն գնա ու ՍերժԱՆՏՆերի քանակը բավական գերակշռող կլինի։

Այլ կերպ ասած, ՍԵՐԺանտներին անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, որ միակ այլընտրանքը, որ կարող է ներկայանալ, որպես ընդիմություն, դա ԼՏՊն է ու դա նրանք մեծ հաջողությամբ հավանաբար իրականացրել են Բանտի սահմաններում, տալոմ լիովին սրփագրված ինֆորմացիա։ Այն ինչ Հ1ով ժողովրդին կարող են համոզել, բանտում անելը հեչ բան է։

Արդյունքում, Սեֆիլյանի մոտ տպավորություն է, որ կա Սերժ Սարգսյան, բազմաթիվ մանր ընդիմադիրներ ամեն մեկը իր համար ու ԼՏՊ, որի շուրջ համախմբվում են որոշ ուժեր։ Այն մասին, որ ստեղծվել է ու արդեն ուժեղանում է Մանուկյան, Դաշնակցություն բևեռը որին աւակցելու միտումներ կան ՀՌԱԿ, Օրինաց Երկիր ու նաև Րաֆֆիի կուսակցությունում, նրան չեն ասում։

Մարդուն մնում է միայն հուսահատ կառչել փրփուրներից, չտեսնելով այլընտրանք...

Սեֆիլյանի օրինակով ամբողջ հայ ժողովրդին են մշակում, որ ընկնի այդ թակարդը ու ԼՏՊի միջոցով իրական այլընտրանքը չտեսնի, հավատա, որ հուսահատ վիճակ է ու հրաժարվի ընտրությունների գնալուց։

ՍԱՍ–ին աևնվազն 400 000 մարդ ազնվորեն ձայն է տալու ու եթե հաջողացնեն չթողնեն կամ համոզեն, որ չգան մյուսները ընտրության ու միայն 30 – 40 տոկոս մասնակցություն լինի, ապա ՍԱՍն լեգիտիմ մեծամասնություն կհավաքի իր 400 հազար ՍԵՐԺանտներով....

Ավելացվել է 8 րոպե անց
ԼՏՊի վերաբերյալ այնքան աղբ կա, որը արդեն կամաց կամաց հանում են ասպարեզ http://www.golos.am/index2.php?option=com_content&task=view&id=18825&pop=1&page=0&Itemid=37, որ երկորդ փուլում ԼՏՊ–ՍՍ ընտրության դեպքում այդ ամենը իմանալուց հետո ժողովուրդին աներևակայելի հիսաթափեցնելու են...

Վանոի կլինտոնին հայհոյելու ու ծողովրդին հանգստացնելու համար մի իրեք չորս հարյուր մարդ սպանելու ճառերով կասետը շուտով DVD կսարքեն կտարածեն...

Ղարաբաղի մասին արդեն օր ու գիշեր ուղեղի լվացք է սկսվել, որ մարդկանց թվա թէ դա ամենակարևոր հարցն է, իսկ դրանից հետո ԼՏՊի պացիֆիստությունը ապացուցելու կարիք չի լինի....

և այլն և այլն.

Հարցը այսինքն նրանում չէ, թե ԼՏՊ–ն ղարաբաղը տալու է թե, չէ, նույն կադրային քաքերն ուտելու է թե ոչ, այլ այն, որ այնքան բաց հարցեր կան, որ ԼՏՊն ուղղակի միայն զբաղված է լինելու պատմագիտական վերլուծություններով, արդյունքում ժողովուրդը չի հասկանալու ինչ նոր բան է նա ի համեմատ ՍՍի ու ոնց, որ Դեմիրճյան Քոչարյան ընտրությունն էր, ազնվորեն կնտրեն նորին

Artgeo
08.12.2007, 19:01
Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հանրահավաքի ելույթը http://www.levonforpresident.com/am/148//

Che_Guevara
08.12.2007, 19:41
Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հերթական անգամ ցնցեց իր բարձր ինտելեկտով, խոսելու բարձր ունակությամբ, ինչպես նաև իմ համար չափազանց զարմանալի անկեղծությամբ: Կարծում եմ մի փոքր պոպուլիզմը չեր խանգարի իրեն: Ավելի շուտ, հրաժարվում եմ ենթադրություններ անելուց` համարելով, որ նա իր գործի տերն է, ու ինձնից ավելի լավ գիտի, թե ինչ է անում:

ՍերԺԱՆՏներին անհրաժեշտ է ամեն գնով, որ երորդ փուլում հայտնվեն Սարգսյանը ու Տեր–Պետրոսյանը, քանի որ միայն այդ դեպքում նրանք շանս ունեն ժողովրդին համոզելու, որ Տեր Պետրոսյանին չարժի ընտրել ու դրանից շատերը ուղղակի ընտրության չեն գնա ու ՍերժԱՆՏՆերի քանակը բավական գերակշռող կլինի։

Չափազանց վստահ ես խոսում: Խիստ կասկածում եմ, որ հիմքեր ունես ենթադրելու, որ Սերժ Սարգսյանին 2-րդ փուլում ձեռնտու է պայքարել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ներկա իրադարձությունները խոսում են հակառակի մասին: Սերժ սարգսյանի պատվիրած հասարակական հարցումները խոսում են այն մասին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը 5-6 րդ տեղում է: Դրանով ուզում են ժողովրդին ստիպել այն միտքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ փուլ չի անցնելու:

Այլ կերպ ասած, ՍԵՐԺանտներին անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, որ միակ այլընտրանքը, որ կարող է ներկայանալ, որպես ընդիմություն, դա ԼՏՊն է

Ինչպես այսօր ասաց Լեոն Տեր-Պետրոսյանը, շատ թերթեր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի միակ մրցակիցը Լեոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրանով ոչ թե գովաբանում են Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ վիրավորում, քանի որ "արդար ընտրությունների պայմաններում Սերժ Սարգսյանի մրցակիցը կլինեի ոչ թե ես, այլ ինչպես իրենք են ասում, թոխմախցի Մհերիկը":
Եվ իրոք, Սերժ Սարգսյանը ոչ մի համեմատության եզր չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դրանք տարբեր հարթություններ են, տարբեր մակարդակներ, և այն, որ այդ երկու անձանց անունները հայտնվել են նույն ցուցակում (մնացածին ուղակի անտեսում եմ, ընտրվելու շանս չունենալու պատճառով) զուտ թյուրիմացություն է, քանի որ նորմալ և արդար պայմաններում մրցակից կողմերը` իրենց քաղաքական և անհատական տարբերություններով հանդերձ, պետք է լինեն նույն հարթությունից, որպեսզի մարդիկ համեմատելու եզրեր ունենան: Օրինակ հնարավոր չէ համեմատել 1 կիլոգրամ հացը 1 մետր խողովակի հետ, քանի որ դրանք տարբեր չափման միավորներ ունեն:

P.S.
08.12.2007, 19:44
Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հանրահավաքի ելույթը http://www.levonforpresident.com/am/148//

Կարդացի ելույթը։ Շատ վատն էր։ Ռետորիկան, որ հանես, տակը մնում է երկու խոստում՝ Էրեբունու Մհերին ձերբակալել և Էյբասը վաճառել։ Մոնղոլների մասը ուղղակի զավեշտ էր։ Ու ամենակարևորը՝ չի կարելի հրապարակախոսական զեկույց կարդալ հանրահավաքներում։ էն էլ էդքան երկար։ Ու էդ ցրտին...

Ավելացվել է 8 րոպե անց

Իսկ դու համոզված էս, որ Սեֆիլյանին լիարժեք ինֆորմացիա են տալիսղ, որ նա պատկերացում ունենա, թե ով ինչ է խոսում ու ով ում հետ է ճակատ ստեղծել՞

ՍերԺԱՆՏներին անհրաժեշտ է ամեն գնով, որ երորդ փուլում հայտնվեն Սարգսյանը ու Տեր–Պետրոսյանը, քանի որ միայն այդ դեպքում նրանք շանս ունեն ժողովրդին համոզելու, որ Տեր Պետրոսյանին չարժի ընտրել ու դրանից շատերը ուղղակի ընտրության չեն գնա ու ՍերժԱՆՏՆերի քանակը բավական գերակշռող կլինի։

Այլ կերպ ասած, ՍԵՐԺանտներին անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, որ միակ այլընտրանքը, որ կարող է ներկայանալ, որպես ընդիմություն, դա ԼՏՊն է ու դա նրանք մեծ հաջողությամբ հավանաբար իրականացրել են Բանտի սահմաններում, տալոմ լիովին սրփագրված ինֆորմացիա։ Այն ինչ Հ1ով ժողովրդին կարող են համոզել, բանտում անելը հեչ բան է։

Արդյունքում, Սեֆիլյանի մոտ տպավորություն է, որ կա Սերժ Սարգսյան, բազմաթիվ մանր ընդիմադիրներ ամեն մեկը իր համար ու ԼՏՊ, որի շուրջ համախմբվում են որոշ ուժեր։ Այն մասին, որ ստեղծվել է ու արդեն ուժեղանում է Մանուկյան, Դաշնակցություն բևեռը որին աւակցելու միտումներ կան ՀՌԱԿ, Օրինաց Երկիր ու նաև Րաֆֆիի կուսակցությունում, նրան չեն ասում։

Մարդուն մնում է միայն հուսահատ կառչել փրփուրներից, չտեսնելով այլընտրանք...

Սեֆիլյանի օրինակով ամբողջ հայ ժողովրդին են մշակում, որ ընկնի այդ թակարդը ու ԼՏՊի միջոցով իրական այլընտրանքը չտեսնի, հավատա, որ հուսահատ վիճակ է ու հրաժարվի ընտրությունների գնալուց։

ՍԱՍ–ին աևնվազն 400 000 մարդ ազնվորեն ձայն է տալու ու եթե հաջողացնեն չթողնեն կամ համոզեն, որ չգան մյուսները ընտրության ու միայն 30 – 40 տոկոս մասնակցություն լինի, ապա ՍԱՍն լեգիտիմ մեծամասնություն կհավաքի իր 400 հազար ՍԵՐԺանտներով....

Ավելացվել է 8 րոպե անց
ԼՏՊի վերաբերյալ այնքան աղբ կա, որը արդեն կամաց կամաց հանում են ասպարեզ http://www.golos.am/index2.php?option=com_content&task=view&id=18825&pop=1&page=0&Itemid=37, որ երկորդ փուլում ԼՏՊ–ՍՍ ընտրության դեպքում այդ ամենը իմանալուց հետո ժողովուրդին աներևակայելի հիսաթափեցնելու են...

Վանոի կլինտոնին հայհոյելու ու ծողովրդին հանգստացնելու համար մի իրեք չորս հարյուր մարդ սպանելու ճառերով կասետը շուտով DVD կսարքեն կտարածեն...

Ղարաբաղի մասին արդեն օր ու գիշեր ուղեղի լվացք է սկսվել, որ մարդկանց թվա թէ դա ամենակարևոր հարցն է, իսկ դրանից հետո ԼՏՊի պացիֆիստությունը ապացուցելու կարիք չի լինի....

և այլն և այլն.

Հարցը այսինքն նրանում չէ, թե ԼՏՊ–ն ղարաբաղը տալու է թե, չէ, նույն կադրային քաքերն ուտելու է թե ոչ, այլ այն, որ այնքան բաց հարցեր կան, որ ԼՏՊն ուղղակի միայն զբաղված է լինելու պատմագիտական վերլուծություններով, արդյունքում ժողովուրդը չի հասկանալու ինչ նոր բան է նա ի համեմատ ՍՍի ու ոնց, որ Դեմիրճյան Քոչարյան ընտրությունն էր, ազնվորեն կնտրեն նորին

Ամբողջությամբ համաձայն եմ։

Artgeo
08.12.2007, 20:16
Ու ամենակարևորը՝ չի կարելի հրապարակախոսական զեկույց կարդալ հանրահավաքներում։ էն էլ էդքան երկար։ Ու էդ ցրտին...

Այլ հնարավորություն տալի՞ս են :think

Marduk
08.12.2007, 20:24
Քոչարյանն ու Սարգսյանն, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից Փանահ-խանից ու Մելիք-Շահնազարից:

Սա է կոչվու՞մ բարձր ինտելեկտ: Ժողովուրդ չեք տեսնում որ սա արդեն վուլգարություն է, գռեհկություն:

Che_Guevara
08.12.2007, 22:30
Սա է կոչվու՞մ բարձր ինտելեկտ: Ժողովուրդ չեք տեսնում որ սա արդեն վուլգարություն է, գռեհկություն:

Քոչարյանի "գործիք" բառի մեկնաբանությունն էր վուլգարություն և գռեհիկություն, կավելացնեմ նաև լպիրշություն և ուրացողին վայել պահվածք: Երբ դիտեցի այդ ելույթը, իմ հեռուստացույցի 52 դյույմանոց հարթ եկրանից տեսա 4-րդ դասարանցի մի տղաի, որը վերջապես խիզախություն ունեցավ "տակ չմնալ":

Հուսով եմ չեք ջնջի իմ այս անկեղծ գրառումը:

http://youtube.com/watch?v=0kqg-zyR5eQ
Իսկ ով չի նայել Քոչարյանի այդ ելույթը, կարող է այստեղ:

Մի Հայ
08.12.2007, 22:37
Այսինքն նրա հայրենասիրության մեջ կասկածելու հիմքեր չունես։ Իսկ միգուցե դո՞ւ ես սխալվում և Ժիրայրի մոտ ոչ մի շեղում չկա։

Ոչ Արտգո ես չեմ սխալվում!!! Ժիրայրը իրոք իր գաղափարներից շեղվել է: Նա շատ լավ գիտեր ԼՏՊ-ի դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Այս շեղումը մի գուցե գալիս է իր ձերբակալումը Դրո - ի գործում որտեղ նրան հաջողել են վերբովկա անել: Ես միանգամայն համոզված եմ որ նրան օգտագործում են և նա կհասկանա դա որը կլինի իր համար ավելի ուժեղ հարված: :(

Հ.Գ. Բացի դրանից, խնդրում եմ այսուհետ կոռռեկտ արտահայտվել ցանկացած թեկնածույի կողմնակիցների հասցեին։ Որևէ մեկը քեզ «խելքը թռցրած» չի անվանում միայն այն պատճառով, որ դու չես սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս անգամ առանց նկատողության եմ թողնում, սակայն խոսք եմ տալիս, որ հաջորդ անգամ ավելի խիստ կվարվեմ։Լսիր Արտգո նա եղել է իմ զինակիցը ու եղբայրը այդ պայքարում և եթէ ես ասում եմ նա խելքը թրցրել է ապա ես ինկատի չունեմ նրան վիրավորելու: Սրանով ուղղակի արտահայտում է իմ զարմանքը իր գաղափարներից 180 աստիճան շեղվելուց: Ես նույն պես կարող եմ իմ խելքը թռցնել երբ սկսեմ ԼՏՊ-ին համարեմ որպես հայ ազգի մասին մտածող մի լիդեր:

Ու կխնդրեմ որ սպառնալիքներ չանես իմ նկատմամբ: Այդքան մտածում ես կայքի մթնոլորտի մասին ապա մտածեք ունենալ տարբեր համուզմունքներ ունեցող մոդերատորների մասին որպեսի այն կարծիքը չստեղծվի որ այստեղ միայն միակողմանի մտքեր են ծավալվում: Ընթանրապես աշխարհում ոչ մի բլոգի մոդերատոր իր կարծիքները բլոգում չի գրում բայց չգիտեմ ինչու այս բլոգում դա հակառակն է որը իմ կարծիքով շատ բացասական երևույթ է: :angry

Marduk
08.12.2007, 23:00
Հերիք է Լևոնի գռեհկությունները արդարացնեք Սերժի կամ մյուսի գռեհկություններով:
Հերիք է հհշական մամուլի ստախոսությունը արդարացնել Հ1-ի ստախոսությամբ:
Հերիք է Լևոնի ազգադավությունը ու դավաճանությունները արդարացնել ներկայիս ապազգայինների պարտվողականությամբ:

Հերիք է գովերգել Վիշապի մի գլուխը մյուսը հայհոյելով:

P.S.
08.12.2007, 23:06
Այլ հնարավորություն տալի՞ս են :think

թերթերը քեզ փեշ-քեշ, ամսագրերը էլ չասեմ...

Marduk
08.12.2007, 23:06
Մի Հայ

Ես համաձայն եմ Վոտերի հետ: Եղբայր Սեֆիլյանին պահում են լիակատար ինֆորմացիոն բլոկադայի մեջ: Քեզ զարմանալի չի որ իրան նրա ընկերները չեն կարողանում տեսակցության գնալ բայց հանկարծ այդպես հեշտ ու հանգիստ տպվում են նրա նամակները թերթերում:

Այս վարչախումբը պատրաստ է ամեն ինչի միայն թե փչացնի մեր հերոսներին, իսկ փչացնելու ամենահեշտ ձևը դա քաղաքական դիակների հետ նրանց մերձեցնելն է: Նրանք հատուկ ստորացրեցին Սեֆիլյանին որպեսզի նա գնա ծայրահեղության ու դիմի այդպիսի հուսահատ քայլի: ես նույնիսկ կասկածում եմ որ Ժիրոն այդպիսի նամակ է գրել: Շատ հնարավոր է որ իշխանությունների ու հհշականների համատեղ սադրանքներից է:

Սրանք նույն Վիշապն են, նույն Վիշապի տարբեր գլուխները:

voter
08.12.2007, 23:16
Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հերթական անգամ ցնցեց իր բարձր ինտելեկտով, խոսելու բարձր ունակությամբ, ինչպես նաև իմ համար չափազանց զարմանալի անկեղծությամբ: Կարծում եմ մի փոքր պոպուլիզմը չեր խանգարի իրեն: Ավելի շուտ, հրաժարվում եմ ենթադրություններ անելուց` համարելով, որ նա իր գործի տերն է, ու ինձնից ավելի լավ գիտի, թե ինչ է անում:

Չափազանց վստահ ես խոսում: Խիստ կասկածում եմ, որ հիմքեր ունես ենթադրելու, որ Սերժ Սարգսյանին 2-րդ փուլում ձեռնտու է պայքարել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ներկա իրադարձությունները խոսում են հակառակի մասին: Սերժ սարգսյանի պատվիրած հասարակական հարցումները խոսում են այն մասին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը 5-6 րդ տեղում է: Դրանով ուզում են ժողովրդին ստիպել այն միտքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ փուլ չի անցնելու:

Ինչպես այսօր ասաց Լեոն Տեր-Պետրոսյանը, շատ թերթեր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի միակ մրցակիցը Լեոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրանով ոչ թե գովաբանում են Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ վիրավորում, քանի որ "արդար ընտրությունների պայմաններում Սերժ Սարգսյանի մրցակիցը կլինեի ոչ թե ես, այլ ինչպես իրենք են ասում, թոխմախցի Մհերիկը":
Եվ իրոք, Սերժ Սարգսյանը ոչ մի համեմատության եզր չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դրանք տարբեր հարթություններ են, տարբեր մակարդակներ, և այն, որ այդ երկու անձանց անունները հայտնվել են նույն ցուցակում (մնացածին ուղակի անտեսում եմ, ընտրվելու շանս չունենալու պատճառով) զուտ թյուրիմացություն է, քանի որ նորմալ և արդար պայմաններում մրցակից կողմերը` իրենց քաղաքական և անհատական տարբերություններով հանդերձ, պետք է լինեն նույն հարթությունից, որպեսզի մարդիկ համեմատելու եզրեր ունենան: Օրինակ հնարավոր չէ համեմատել 1 կիլոգրամ հացը 1 մետր խողովակի հետ, քանի որ դրանք տարբեր չափման միավորներ ունեն:
Պետք չի խաբվել։
Նույնիսկ ԼՏՊն ինքն էլ ասում է, որ ՍԱՍին ցանկացածը կարող է հաղթել, դա այն առումով, որ եթե ժողովուրդը ընտրի համակարգերի միջև այսօրվա թալանչները ոչ մի շանս չեն ունենա...

Բայց իրենց համար շատ հեշտ կլինի համոզել ՍԱՍ կամ ԼՏՊ բանաձևի դեպքում, որ հենց համակարգի փոփոխություն չի լինի ժողովուրդ ջան ուզում եք ընտրեք ուզում եք մի ընտրեք, միջին ու մանր պաշտոնյաները, որ կոմմունիստների ժամանակ էլ են նստել, Լևոնի ժամանակ ել են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել, էլի նստելու են լինի ՍԱՍը թե նորից Լևոնը , որի ժամանակ նրանք իրենց տեղերում արդեն լավ հաստատվել են...

Իսկ կեղծ ընտրություններ, նկարած թվերը խիստ մեծ ռիսկ է սրանց համար, եթե նման բան անեն Հայաստանը լրիվ բլոկադայի կենթարկեն ու նրանք նույնսիկ իրենց գռփած փողերը չեն կարողանա գերմանական վիլլաներում կամ ամերիկյան մալիբուներում վայելեն...

Մի Հայ
09.12.2007, 00:28
Մի Հայ

Ես համաձայն եմ Վոտերի հետ: Եղբայր Սեֆիլյանին պահում են լիակատար ինֆորմացիոն բլոկադայի մեջ: Քեզ զարմանալի չի որ իրան նրա ընկերները չեն կարողանում տեսակցության գնալ բայց հանկարծ այդպես հեշտ ու հանգիստ տպվում են նրա նամակները թերթերում:

Այս վարչախումբը պատրաստ է ամեն ինչի միայն թե փչացնի մեր հերոսներին, իսկ փչացնելու ամենահեշտ ձևը դա քաղաքական դիակների հետ նրանց մերձեցնելն է: Նրանք հատուկ ստորացրեցին Սեֆիլյանին որպեսզի նա գնա ծայրահեղության ու դիմի այդպիսի հուսահատ քայլի: ես նույնիսկ կասկածում եմ որ Ժիրոն այդպիսի նամակ է գրել: Շատ հնարավոր է որ իշխանությունների ու հհշականների համատեղ սադրանքներից է:

Սրանք նույն Վիշապն են, նույն Վիշապի տարբեր գլուխները:
Մարդուկ ես նույնպես մտածում եմ ու հույսով եմ որ սրանք սաքու բաներ են քանի որ Ժիրայրին գաղափարները լավ գիտեմ: Ինչև է այս պարզ կդառնա նրա ազատումից հետո:

voter
09.12.2007, 01:36
Քոչարյանի "գործիք" բառի մեկնաբանությունն էր վուլգարություն և գռեհիկություն, կավելացնեմ նաև լպիրշություն և ուրացողին վայել պահվածք: Երբ դիտեցի այդ ելույթը, իմ հեռուստացույցի 52 դյույմանոց հարթ եկրանից տեսա 4-րդ դասարանցի մի տղաի, որը վերջապես խիզախություն ունեցավ "տակ չմնալ":

Հուսով եմ չեք ջնջի իմ այս անկեղծ գրառումը:

http://youtube.com/watch?v=0kqg-zyR5eQ
Իսկ ով չի նայել Քոչարյանի այդ ելույթը, կարող է այստեղ:

52 դույմանոց էկրանով 3000 դոլլարանոց տելեվիզոր՞ ունենալն է իրավունք տալիս ԼՏՊի գռեհիկությունը չնկատելու արժանի ներկայացնել՞

Ավելի վատի գոյությունը, դեռ իրավունք չի տալիս լինել վատը...

Che_Guevara
09.12.2007, 02:32
52 դույմանոց էկրանով 3000 դոլլարանոց տելեվիզոր՞ ունենալն է իրավունք տալիս ԼՏՊի գռեհիկությունը չնկատելու արժանի ներկայացնել՞
.

Հարգելի Վոտեռ, խնդրում եմ մի փորձիր գրարռմանս ամեն մի տառը դարձնել բարոյագիտական բուռն քննարկման առարկա: Ես երփեք չեմ զբաղվել ինքնագովությամբ (առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական դրությանը): Դու ուղակի մի փոքր չափերի մեջ շփոթել էս: 52 դյույմը այդքան էլ մեծ չէ, և ոչ թե 3000 դոլլար արժե, ոնց դու էս ասում, այլ 270: Ավելացնեմ նաև, որ ոչ հեռուստացույցի ֆիզիկական չափերը, ոչ էլ նրա գինը ոչ մի ազդեցություն չունեն իմ կողմնորոշման վրա:

Ավելի վատի գոյությունը, դեռ իրավունք չի տալիս լինել վատը..

Ամենեվին էլ նպատակ չունեմ Սերժաքոչարյանական կլանի մասին վատ բաներ խոսելով ծածկել Լևոն Տեր-Պետրոսյանի թերությունները: Ուղակի, անկեղծ ասած, երբ լսում եմ այդ անունները, ակամայից անընդհատ ուզում եմ խոսեմ իրենց թերությունների մասին: Դրանք նույնիսկ թերություններ էլ չեն: Թերությունները լինում են այն մարդկանց մոր, որոնք իրենց էությամբ դրական մարդիկ են, սակայն ունեն որոշ թերություններ: Իրենցը ուղակի արատներ են, որոնց մասին, ներեցեք, բայց դժվարանում եմ չխոսել:

Մյուս կողմից ուղակի չեմ կարողանում չհպարտանալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ անհատականությամբ: Նա, որպես այդպիսին, եթե ոչ միակը, ապա շատ քչերից մեկն է Հայաստանում: Եվ իմ 52 դյույմանոց, ոչ այնքան թանկ հեռուստացույցը կարոտ է մնացել նման քաղաքական գործիչների ելույթներին: Հուսով եմ նա էլ շատ չի սպասի :

Հ.Գ. Բոլորիս շնորհավորում էմ Հայաստանը ներկայացնող "Արևիկ" մանկական համույթի փայլուն ելույթի համար: Կարծում եմ ամբողջ հայ ժողովուրդը, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հուզմունքի ու հպարտության պահեր ապրեց:

ԲՐԱՎՈ ԱՐԵՎԻԿ :

Մի Հայ
09.12.2007, 02:40
Ճիշտն ասած ես չէի տեսել ասյս վիդեոն բայց սա իրոք գլուխգործոց է: Խորհը վերլուծող մարդը միայն կարող է տեսնել նրա մտքերի իմաստը: Չէի ասի որ Քոչարյանը շատ լավ քաղաքական գործիչ է բայց նարա մտքերը ուղղակի գործեր են:

Artgeo
09.12.2007, 02:45

Որ խնդրեմ ինձ կբացատրե՞ս այդ մտքերի թռիչքը, քանի որ ես իմ բութ ուղեղով ոչ մի իմաստ, բացի սարսափից չեմ տեսնում: :)

Հ.Գ. Խնդրում ինքս ինձ անձնական վիրավորանք հասցնելու համար նկատողություն չտալ: Ի դեպ, իմ հեռուստացույցն էլ ա 52 դյումանոց, բայց ես 300 եմ տվել :think Չէ Գեվարա, քոնը ի՞նչ ֆիրմայա:

voter
09.12.2007, 02:49
Հարգելի Վոտեռ (վերջում "ռ" եմ գրում, որ ուրիշ բան չկարդացվի), խնդրում եմ մի փորձիր գրարռմանս ամեն մի տառը դարձնել բարոյագիտական բուռն քննարկման առարկա: Ես երփեք չեմ զբաղվել ինքնագովությամբ (առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական դրությանը): Դու ուղակի մի փոքր չափերի մեջ շփոթել էս: 52 դյույմը այդքան էլ մեծ չէ, և ոչ թե 3000 դոլլար արժե, ոնց դու էս ասում, այլ 270: Ավելացնեմ նաև, որ ոչ հեռուստացույցի ֆիզիկական չափերը, ոչ էլ նրա գինը ոչ մի ազդեցություն չունեն իմ կողմնորոշման վրա:

Ամենեվին էլ նպատակ չունեմ Սերժաքոչարյանական կլանի մասին վատ բաներ խոսելով ծածկել Լևոն Տեր-Պետրոսյանի թերությունները: Ուղակի, անկեղծ ասած, երբ լսում եմ այդ անունները, ակամայից անընդհատ ուզում եմ խոսեմ իրենց թերությունների մասին: Դրանք նույնիսկ թերություններ էլ չեն: Թերությունները լինում են այն մարդկանց մոր, որոնք իրենց էությամբ դրական մարդիկ են, սակայն ունեն որոշ թերություններ: Իրենցը ուղակի արատներ են, որոնց մասին, ներեցեք, բայց դժվարանում եմ չխոսել:

Մյուս կողմից ուղակի չեմ կարողանում չհպարտանալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ անհատականությամբ: Նա, որպես այդպիսին, եթե ոչ միակը, ապա շատ քչերից մեկն է Հայաստանում: Եվ իմ 52 դյույմանոց, ոչ այնքան թանկ հեռուստացույցը կարոտ է մնացել նման քաղաքական գործիչների ելույթներին: Հուսով եմ նա էլ շատ չի սպասի :

Հ.Գ. Բոլորիս շնորհավորում էմ Հայաստանը ներկայացնող "Արևիկ" մանկական համույթի փայլուն ելույթի համար: Կարծում եմ ամբողջ հայ ժողովուրդը, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հուզմունքի ու հպարտության պահեր ապրեց:

ԲՐԱՎՈ ԱՐԵՎԻԿ :
Լավ երևում է ուղղակի չգիտես, որ դույմը 2,54 սանտիմետր է ու 52 դույմ նշանակում է ՄԵԿ ՄԵՏՐ Երեսուն Սանտիմետր նվազագույն պարագիծ, որպիսիք հեռուստացույցներ կան, բայց դրանք արժեն այսօր Երեք հազար դոլլար։ Ենթադրում եմ որ քո ունեցածը 27 դույմ է, այսինքն 70 սանտիմետր...

Մնածացում պարզ է, բայց կարողացիր պահլե արժեքը այն մարդու, որին համակրում ես, միայն նրա մասին խոսալով – մարդկանց համեմատելը շատ վատ գործ է, միշտ համեմատողն է տուժում...

Մի Հայ
09.12.2007, 03:52
Նորից ջնջեցիք, ապրեք: Այսպես շարունակեք շատ երկար չեք գոյատևի, մարդ ել չի մնա այսեղ: Ես հրաժարվում եմ այս ակումբի անդամ լինել և այլեվս գրառումներ չեմ անի այստեղ մոդերետորների դիկտատուրայի պատճառով: Մնաք բարով դիկտատորներ:

Մոդերատորական: Սովորեք թեմայից դուրս գրառումներ չանել: Բարի ճանապարհ: Վերադառնալու դեպքում «Քաղաքականություն» բաժնից կարգելափակվեք:

Nyca
09.12.2007, 12:35
10-ամյա հրապարկային լռությունից հետո իր խոսքը ասեց ՀՀ առաջին Նախագահ, արդեն 60-անց, Լ.Տեր-Պետրոսյանը: Ելույթը, չնայած իր հակիրճության, բավականին կոնկրետ ծրագրային դրույթներ է պարունակում:
Ի՞նչ կարծիքի եք ելույթի բովանդակային մասից և Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործչից:
Խնդրում եմ այս թեմայում հայտնենք մեր գնահատականները, կապված այդ քաղաքական գործիչի անցյալին, և ինչ սպասելիքներ ունենք նրանից մոտ ապագայում:

Ես ինքս, եթե իհարկե կարելի է կարծիք հայտնել, ոչ մի ակնկալիք չունեմ Լևոն Տեր Պետրոսյանից: Նա չի կարող ՀՀ նախագահ դասռնալ նորից: Կարծում եմ բոլորս էլ լավ հիշում ենք նրա ղեկավարման տարիերը: Շատ լավ եմ վերաբերվում, ոչ թե նրա անձին, այն այն բանին, որ նա մեր ԱՌԱՋԻՆ Նախագահն է եղել, ու շալվ կլիներ այդպիսին էլ մնար:
Իհարկե նրա առաջադրումը շատ ինտրիգներ մտցրեց, ակտիվություն առաջացրեց, սակայն նա այն անձը չի, որ կարողանա իշխանություններից դժգոհ մարդկանց մոտ հույս արթնացնի, նա ուղղակիորեն այսօրվա իր կեցվածքով ընդհգծում է իշխանությունների դրական կողմերը /եթե այսպիսիք կան, իսկ ես կարծում եմ, որ կան/: Ցավում եմ, սակայն նորից մտնելով քաղաքական պայքարի մեջ ԼՏՊ-ին ինձ համար իջեցրեց իր վարկանիշը;
Հատկապես շատ եմ ցավում, որ նա իր շուրջը հավաքել է այնպիսի մարդկանց ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, որը որևէ բանով նման չէ քաղաքական գործչի, Միքայել Հայրապետյանը, որը կարծում եմ կարդում է այս տողերը ու մի շարք շատ մարդկանց, որոնց անունը չեմ ուզում տալ, դա էլ է ազդում ԼՏՊ-ի մասին ոչ ցանկալի կարծիք կազմելու վրա:
Չգիտեմ ընտրությունները առջևում են և կարծում եմ դեռ շատ բան կփոխվի:

Che_Guevara
09.12.2007, 14:37
Նորից ջնջեցիք, ապրեք: Այսպես շարունակեք շատ երկար չեք գոյատևի, մարդ ել չի մնա այսեղ: Ես հրաժարվում եմ այս ակումբի անդամ լինել և այլեվս գրառումներ չեմ անի այստեղ մոդերետորների դիկտատուրայի պատճառով: Մնաք բարով դիկտատորներ:

Մի Հայ ջան, պետք չէ լքել ակումբը: Իմ գրառումներն էլ են բազմիցս ջնջել, բայց ես չեմ գանգատվում, քանի որ գիտակցում եմ, որ ակումբում կարգուկանոնը միշտ էլ պահպանել է պետք: Չուկին չեմ ճանաչում, բայց ըստ իր ջնջած գրառումների կարելի է ենթադրել, որ նա շատ օբյեկտիվ է, քանի որ ջնջում է և իշխանությունների, և ընդդիմության, և մեկս մյուսի մասին վիրավորական գրառումները: Ուստի պետք չի նեղանալ:

Լավ երևում է ուղղակի չգիտես, որ դույմը 2,54 սանտիմետր է ու 52 դույմ նշանակում է ՄԵԿ ՄԵՏՐ Երեսուն Սանտիմետր նվազագույն պարագիծ, որպիսիք հեռուստացույցներ կան, բայց դրանք արժեն այսօր Երեք հազար դոլլար։ Ենթադրում եմ որ քո ունեցածը 27 դույմ է, այսինքն 70 սանտիմետր...

Վոտեռ ջան, դու ուղակի չես պատկերացնում, թե ինչքան ճիշտ ես: Արտգեո ջան, նա ճիշտ էր: Չգիտես ինչի ինձ մոտ տպավորվել էր, որ իմ հեռուստացույցը 52 դյույմանոց էկրան ունի, այնինչ 52 սմ է : Ուստի շնորհակալություն ուղղելու համար:

Ես ինքս, եթե իհարկե կարելի է կարծիք հայտնել, ոչ մի ակնկալիք չունեմ Լևոն Տեր Պետրոսյանից: Նա չի կարող ՀՀ նախագահ դասռնալ նորից: Կարծում եմ բոլորս էլ լավ հիշում ենք նրա ղեկավարման տարիերը: Շատ լավ եմ վերաբերվում, ոչ թե նրա անձին, այն այն բանին, որ նա մեր ԱՌԱՋԻՆ Նախագահն է եղել, ու շալվ կլիներ այդպիսին էլ մնար:
Իհարկե նրա առաջադրումը շատ ինտրիգներ մտցրեց, ակտիվություն առաջացրեց, սակայն նա այն անձը չի, որ կարողանա իշխանություններից դժգոհ մարդկանց մոտ հույս արթնացնի, ն

Nyka, բարի գալուստ ակումբ: Ես ել եմ նորեկ, ու ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Քո կարձիքը, եթե չեմ սխալվում արդեն հնչել է, ու մասամբ կողմ եմ ասածիտ: Ուղակի կարծում եմ 10 տարվա լռությունից հետո մարդիկ մի քիչ դժվարությամբ են համակերպվում այն մտքին, որ նա նորից քաղաքական դաշտում է: Եվ կարծում եմ նախորդ ընդդիմադիրների պահվածքը, ինչպես նաև անհաջողությունները մարդկանց մոտ ենթագիտակցական կարծիք են առաջացրել, որ ընդդիմադիրը պետք է լինի սուր ու նյարդեր սղոցող ձայնով, ընդդիմադիրը պետք է իր ելույթի 100%-ը տրամադրի միայն քննադատական ու սուր մտքերի և, ինչը ամենացավալին է, ընդդիմադիրը միշտ լինում է անհաջողակ և, որպես կանոն, պարտվում է:

Կարծում էմ այնքան էլ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի մարդկանց մոտ փոխվի այդ կարծրատիպեր, և վերջապես նրանք կհասկանան, որ պարտադիր չե, որ ընդդիմադիրը "ճղճղան" ձայնով միշտ ինչ որ հեղափոխական մտքեր գոռա, որ ըննդիմադիրը կարող է ոչ միայն խոսել, այլ նաև գործել (օրինակ պայքարել ընտրակեղծիքների դեմ) և վերջապես պարտադիր չէ, որ ընդդիմադիրը պետք է անպայման պարտվի ընտրություններում` միայն այն պատճառով, որ իշխանությունները ունեն ադմինիստրատիվ լծակներ և շատ փող, որով կարող են "առնել" բոլորին (այնպիսի "ընդդիմադիրների", ինչպիսիք են Գեղամըանը): Կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վարգանիշը գնալով աճում է: Դա հենդ այն բանի արդյունք է, որ մարդկանց մոտ նորից հույս է արթնանում ընդդիմության հանդեպ:

Լավ, եթեք կանխատեսումենրով չզբաղվենք: Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 20-ին: Իսկ առայժմ 1 օրվա քվյարկությունների արդյունէները այսպիսին են:

http://rav242.narod.ru/2444.jpg

Իդեպ` հարցման մեջ բացառված է բազմակի քվեարկությունը, ուստի առաժմ, կարծում եմ, քվեարկությունը կեղծված չէ:
Իսկ www.persons.am ի ադմիններին զգուշացնում եմ, որ շատ ուշադիր հետեվում և նկարում եմ քվեարկության արդյունքները, և եթե այս անգամ էլ 2 ժամում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հավաքած ձայների տեղերը փոխվեն, այդ մասին կիմանան բոլորը:

voter
09.12.2007, 15:38
Վոտեռ ջան, դու ուղակի չես պատկերացնում, թե ինչքան ճիշտ ես: Արտգեո ջան, նա ճիշտ էր: Չգիտես ինչի ինձ մոտ տպավորվել էր, որ իմ հեռուստացույցը 52 դյույմանոց էկրան ունի, այնինչ 52 սմ է : Ուստի շնորհակալություն ուղղելու համար:

Ճիշտն ասած ես այնքան էլ ճիշտ չէի, ենթադրելով, որ հեռուստացույցդ 70 սանտիմետրանոց է, ես ենթադրություն արեցի ելնելով ավելի շատ 270 դոլլար գնից։
Դա այն գինն է, որ իմաստ ունի վճարել։

Պարզվում է իրավիճակը շատ ավելի տխուր է ու Հայաստանում այն ապրանքը, որ արժէ առավելագույնս 90 դոլլար ու արդեն չի վաճառվում եվրոպայում, կրկնակի եթե ոչ եռակի գնով սաղացվում է մարդկանց տելեվիզոր բերող դեգեներատների կողմից, իսկ արդյունաբերության ու առևտրի նախարարները, չասած բանկային համակարգի ծախու պնակալեզները համոզում են, որ գները իջնում են դոլլարի իջնելուն հետ...

Կամոզված եմ, որ նման դեգեներատների, որ միակ իրավունքը ունեն հեռուստացույց ներմուծել, համոզել, որ հայաստանում ինչ որ բան պետք է փոխել իմաստ չունի, նրանց համար Հայրենիքը անճար ու այլընտրանք չունեցող մարդկանց վրա արհեստական դիֆիցիտ ստեղծելով փոխ շինելու տեղ է։

Տխուր է, շատ տխուր է...

Che_Guevara
09.12.2007, 16:46

Լրիվ համաձայն եմ Վոտեռ ջան, որ մեր "տելեվիզոր ներմուծողները" նույնպես պետք է հասկանան որ այսպես չի կարող շարունակվել: Ավելին, քեզ հետ համաձայն է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց երեկ նա կոչ արեց բոլոր հայ գործարարներին, ասելով, որ պետք չէ վախենալ ազատ խոսքից, որ նրանք միևնույնն է հարկեր վճարում են, ուղակի այդ հարկերը ոչ թե գնում են պետ. բյուջե, այլ բոլորովին այլ տեղ: Կոչ արեց, որ վերջ տան ստրկամտությանը, ու ռեժիմին ծառայելու ձգտմանը:

http://youtube.com/watch?v=nXvB62ZBLxM

Այսպես չի կաորղ շարունակվել: Ինչ-որ բան պետք է փոխվի:

Artgeo
09.12.2007, 22:46
Վոտեռ ջան, դու ուղակի չես պատկերացնում, թե ինչքան ճիշտ ես: Արտգեո ջան, նա ճիշտ էր: Չգիտես ինչի ինձ մոտ տպավորվել էր, որ իմ հեռուստացույցը 52 դյույմանոց էկրան ունի, այնինչ 52 սմ է : Ուստի շնորհակալություն ուղղելու համար:
Մի քանի գրառում վերև գրել էի։ Հեռուստացույցի պասպորտը բացեցի նայեցի, իմը 52 սմ է, բայց էդ գրառումս ջնջել են :angry
Ինչ վերաբերում է վիդեոի հղմանը, ապա այն չի ջնջվել, պարզապես իմ մեջբերման մեջ այդ հղումը չի եղել, այլ գրառման մեջ է եղել, որտեղ և հիմա էլ կա և երեկ էլ կար։

Ժող, եկեք պարզ խոսենք։ Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի խսելը, բոլորը համոզված և նույնիսկ ինչ-որ չափով համակերպված էին, որ հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը։ Սխա՞լ եմ ասում :think

Anchi
09.12.2007, 23:37
Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հերթական անգամ ցնցեց իր բարձր ինտելեկտով, խոսելու բարձր ունակությամբ, ինչպես նաև իմ համար չափազանց զարմանալի անկեղծությամբ: Կարծում եմ մի փոքր պոպուլիզմը չեր խանգարի իրեն: Ավելի շուտ, հրաժարվում եմ ենթադրություններ անելուց` համարելով, որ նա իր գործի տերն է, ու ինձնից ավելի լավ գիտի, թե ինչ է անում:

Չափազանց վստահ ես խոսում: Խիստ կասկածում եմ, որ հիմքեր ունես ենթադրելու, որ Սերժ Սարգսյանին 2-րդ փուլում ձեռնտու է պայքարել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ներկա իրադարձությունները խոսում են հակառակի մասին: Սերժ սարգսյանի պատվիրած հասարակական հարցումները խոսում են այն մասին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը 5-6 րդ տեղում է: Դրանով ուզում են ժողովրդին ստիպել այն միտքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ փուլ չի անցնելու:

Ինչպես այսօր ասաց Լեոն Տեր-Պետրոսյանը, շատ թերթեր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի միակ մրցակիցը Լեոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրանով ոչ թե գովաբանում են Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ վիրավորում, քանի որ "արդար ընտրությունների պայմաններում Սերժ Սարգսյանի մրցակիցը կլինեի ոչ թե ես, այլ ինչպես իրենք են ասում, թոխմախցի Մհերիկը":
Եվ իրոք, Սերժ Սարգսյանը ոչ մի համեմատության եզր չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դրանք տարբեր հարթություններ են, տարբեր մակարդակներ, և այն, որ այդ երկու անձանց անունները հայտնվել են նույն ցուցակում (մնացածին ուղակի անտեսում եմ, ընտրվելու շանս չունենալու պատճառով) զուտ թյուրիմացություն է, քանի որ նորմալ և արդար պայմաններում մրցակից կողմերը` իրենց քաղաքական և անհատական տարբերություններով հանդերձ, պետք է լինեն նույն հարթությունից, որպեսզի մարդիկ համեմատելու եզրեր ունենան: Օրինակ հնարավոր չէ համեմատել 1 կիլոգրամ հացը 1 մետր խողովակի հետ, քանի որ դրանք տարբեր չափման միավորներ ունեն:
[FONT="Arial AMU"][/FONT
Զարմանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն անիմաստ «գեղեցիկ» բառերի շարանով կարողանում է լսարան գրավել, ու բոլորը խաբվում են նրա «անկեղծ,ճշմարիտ» խոսքերով.
Բացեք ձեր աչքերը, մարդիկ, կարողացեք տեսնել, թե ովքեր են ձեզ շրջապատում...

Che_Guevara
10.12.2007, 00:39

Անչի ջան, բարի գալուստ ակումբ: Վերջերս նորեկները շատանում են: Դա ողջունելի է, քանի որ ցանկացած հարցի քննարկմանը ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան ավելի օբյեկտիվ կլինի քննարկումը:

Ինչ վերաբերում է քո կոչին, ասեմ, որ իմ աչքերը արդեն վաղուց ավելի քան բացված են: նույնիսկ այնքան են բաց, որ արդեն "ճորդվել" են :) Իսկ վերջին 10 տարիներին հասցրել ենք լաաաաավ էլ տեսնել, թե ովքեր են շրջապատում մեզ: կարծում եմ կարիք չկա վերհիշելու մեր շնչիմ նստած ու հայ ժողովրդի (այդ թվում արտասահման խոպան գնացած մեր հայրենակիցների) մկանային էներգիայի ստեղծածը անկշտաբար լափող թաթար-մոնղոլական ցեղախմբերի մասին:

Ժող, եկեք պարզ խոսենք։ Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի խսելը, բոլորը համոզված և նույնիսկ ինչ-որ չափով համակերպված էին, որ հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը։ Սխա՞լ եմ ասում

Իհարկե ճիշտ ես ասում: Մինչեվ Լևոն Տեր-Պետրոսյանի գալը բոլորս ուղակի համոզված էինք, որ հաջորդ նախագահը լինելու է հենց պարոն ՍՍ-ն: Ասեմ, որ մեզ այս ստրկամտության վիճակին հասցրել են հենց ներկա իշխանությունները, որորնք իրենց ՊիԱռ ով կարողացել էին ստեղծել մի կարծիք, որ պայքարը անիմաստ է: Ես համարում եմ, որ պայքարը երբեք էլ անիմաստ չի: Երբ հարազատ երկրումդ տիրում է այսքան անարդարություն, այսքան անպատժելիություն, այսքան լպիրշություն, (էլ չասած , որ ժողովրդին ուղակի համահարթեցնում են, որ հեշտ լինի ոչխարի հոտի նման ուր ուզեն քշեն), պայքարելը երբեք էլ անիմաստ չի: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գալուց հետո այդ պայքարի ձգտումը վերաիմաստավորվեց, և որոշակի ուղղվածություն ստացավ: Արդենք մարդիկ գիտեն, որ կա հզոր մի ուժ, որին կարելի է սատարել:

Tig
10.12.2007, 15:19
Ժողովուրդ ջան ամսի 8-ին գնացել էի հանրահավաքի: Ճիշտն ասաց պատահական անցնում էի, բաըց չփոշմանեցի, որ կանգնեցի ու լսեցի: Վերջապես հասկացա թե նրա հետևից գնացողները ինչի են գնում նրա հետևից: Շատ լավ էր խոսում ուղակի հիանալի էչ մեկնաբանում ամեն ինչ: բայց նա ունի մի հատ մեծ, շատ մեծ բիծ, որի համար ես երբեք նրա հետևից չեմ գնա, ինչքան էլ ուզումա նա լավ ու ճիշտ բաներ ասի, դա այն է, որ նա եղել է ՀՀ առաջին նախագահը… Եվ նրա ցանկացած խոսք իմ համար արժեք չունի: Եթե մի նոր դեմք խոսեր այնպես ինչպես նա էր խոսում հնարավոր է իրան պաշտպանեի: Ուղղակի շատ համարձակ էր խոսում, շատ նախանձելի համարձակություն ունի, բայց ինչ որ տեղ հենց դա էլ է կասկածների տեղիք տալիս…

dvgray
10.12.2007, 16:08
Նա չի կարող ՀՀ նախագահ դասռնալ նորից:
Ինչու՞ չի կարող: Նրան ինչ-որ մեկը զրկե՞լ է այդ իրավունքից:

Իհարկե նրա առաջադրումը շատ ինտրիգներ մտցրեց, ակտիվություն առաջացրեց, սակայն նա այն անձը չի, որ կարողանա իշխանություններից դժգոհ մարդկանց մոտ հույս արթնացնի,

Օրինակ ես, համ դժգոհ եմ, համ էլ իմ մոտ նա հույս է արթնացրել :):

Քո գրառումից կարելի է եզրակացնել, որ կամ էս իշխանությունից դժգոհ չեմ, կամ իմ մոտ հույս իրականում չի առաջացել, կամ էլ ես մարդ չեմ :D:

Ես հասկանում եմ, որ դու ուրիշ բան ինկատի ունեիր /թե՞ սխալ եմ հասկանում / , սակայն կարելի է ավելի կոռեկտ արտահայտվել :):

Պարզվում է իրավիճակը շատ ավելի տխուր է ու Հայաստանում այն ապրանքը, որ արժէ առավելագույնս 90 դոլլար ու արդեն չի վաճառվում եվրոպայում, կրկնակի եթե ոչ եռակի գնով սաղացվում է մարդկանց տելեվիզոր բերող դեգեներատների կողմից, իսկ արդյունաբերության ու առևտրի նախարարները, չասած բանկային համակարգի ծախու պնակալեզները համոզում են, որ գները իջնում են դոլլարի իջնելուն հետ...

Կամոզված եմ, որ նման դեգեներատների, որ միակ իրավունքը ունեն հեռուստացույց ներմուծել, համոզել, որ հայաստանում ինչ որ բան պետք է փոխել իմաստ չունի, նրանց համար Հայրենիքը անճար ու այլընտրանք չունեցող մարդկանց վրա արհեստական դիֆիցիտ ստեղծելով փոխ շինելու տեղ է։

Տխուր է, շատ տխուր է...
Էտ նոր ես պարզե՞լ:
Բա ինչքան կտխրես, եթե իմանաս հացի 1կգ-ի, կարագի, պանիրի.... և այլնի գները :):
Էլ չեմ ասում տարբեր կարգի ադմինիստրատիվ տուգանքների չափերը ու կաշառքների տաքսաները :D:

Աթեիստ
10.12.2007, 16:13
Ժողովուրդ ջան ամսի 8-ին գնացել էի հանրահավաքի: Ճիշտն ասաց պատահական անցնում էի, բաըց չփոշմանեցի, որ կանգնեցի ու լսեցի: Վերջապես հասկացա թե նրա հետևից գնացողները ինչի են գնում նրա հետևից: Շատ լավ էր խոսում ուղակի հիանալի էչ մեկնաբանում ամեն ինչ: բայց նա ունի մի հատ մեծ, շատ մեծ բիծ, որի համար ես երբեք նրա հետևից չեմ գնա, ինչքան էլ ուզումա նա լավ ու ճիշտ բաներ ասի, դա այն է, որ նա եղել է ՀՀ առաջին նախագահը… Եվ նրա ցանկացած խոսք իմ համար արժեք չունի: Եթե մի նոր դեմք խոսեր այնպես ինչպես նա էր խոսում հնարավոր է իրան պաշտպանեի: Ուղղակի շատ համարձակ էր խոսում, շատ նախանձելի համարձակություն ունի, բայց ինչ որ տեղ հենց դա էլ է կասկածների տեղիք տալիս…

Իսկ ըստ քեզ Հայաստանում եթե ոչ առաջին նախագահը, էլ ո՞վ կարող է նման համարձակություն ունենալ:
Մնացած բոլորն ունեն ներկայիս կառավարության համար խոցելի տեղեր:

Tig
10.12.2007, 17:19
Իսկ ըստ քեզ Հայաստանում եթե ոչ առաջին նախագահը, էլ ո՞վ կարող է նման համարձակություն ունենալ:
Մնացած բոլորն ունեն ներկայիս կառավարության համար խոցելի տեղեր:

Նման համարձակություն էլ ոչ մեկն էլ չի կարա ունենա: բայց մեկա ես էդ համարձակությանը չեմ հավատում:

Smergh
10.12.2007, 20:49
Իսկ ըստ քեզ Հայաստանում եթե ոչ առաջին նախագահը, էլ ո՞վ կարող է նման համարձակություն ունենալ:
Մնացած բոլորն ունեն ներկայիս կառավարության համար խոցելի տեղեր:

Նախ և առաջ` առաջին նախագահն այլ ելք չունի, քան աջ ու ձախ քննադատելը, իր ժառանգներին ցեխին հավասարեցնելու համար նա հմտորեն օգտվում է ՀՀՇ-ի հարուստ զինանոցից: Իսկ ՀՀՇ-ի մոտ ոչինչ այնքան հաջող չի ստացվում, որքան անմեղ ու մաքուր մարդկանց վրա ցեխ շպրտելը, ուր մնաց այսօրվա ոտից գլուխ ցեխակոլոլ իշխանությունները:
Պիտի ասեմ, որ ներկայիս կառավարություն կոչվածի համար նախագահության թեկնածուներից ամենախոցելին հենց ինքը` Տեր-Պետրոսյանն է և նրա այդ արատից արդեն բավական հաջողությամբ և հզոր զենքով օգտվում են իշխանությունները:
Ենթադրենք Լ.Տեր-Պետրոսյաննից դժգոհ է ազգաբնակչության մեկ տոկոսը միայն /իրականում այդ թիվը 50-60 անգամ մեծ է/ հեռուստաալիքներով նրան արդեն խոցում են ժողովրդի բերանով: Նշածս այն մեկ տոկոսի բացասական կարծիքները բազմացրած ներկայացվում են զանազան հեռուստաալիքներով ու դրանցից յուրաքանչյուրի խոսքը ավելի մեծ ազդեցություն ունի հանրության վրա, քան հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի ժամուկես տևողությամբ ելույթները:

Մնացած բոլորն ունեն ներկայիս կառավարության համար խոցելի տեղեր:

Իրականում ճիշտ հակառակն է: Ներկայիս իշխանությունների համար բոլոր թեկնածուները վտանգ չեն ներկայացնում, բացի Վ. Մանուկյանից, որի միակ խոցելի տեղն ըստ ինձ այն է եղել, որ թույլ է տվել Տեր-Պետրոսյանին դառնալ երկրի Նախագահ, փոխանակ իր սկսած գործը մինչև վերջ տանելու` նա այնքան ամբիցիոզ չգտնվեց / առ այսօր ՀՀՇ-ականները նրան անհիմն կերպով ամբիցիոզության մեջ են մեղադրում/, որ թույլ չտար իր նախանշած ուղուց այդպիսի արատավոր շեղումները, որոնք էլ պատճառ դարձան, որ նա դառնա ընդիմադիր իր կոմիտեական այն ընկերներին, որոնք էլ այսօրվա դրության հիմնական մեղավորներն են հանդիսանում Տեր-Պետրոսյանի հետ միասին:

Che_Guevara
10.12.2007, 23:52
Իրականում ճիշտ հակառակն է: Ներկայիս իշխանությունների համար բոլոր թեկնածուները վտանգ չեն ներկայացնում, բացի Վ. Մանուկյանից, որի միակ խոցելի տեղն ըստ ինձ այն է եղել, որ թույլ է տվել Տեր-Պետրոսյանին դառնալ երկրի Նախագահ, փոխանակ իր սկսած գործը մինչև վերջ տանելու` նա այնքան ամբիցիոզ չգտնվեց / առ այսօր ՀՀՇ-ականները նրան անհիմն կերպով ամբիցիոզության մեջ են մեղադրում/, որ թույլ չտար իր նախ.....միասին:

Ուղակի չեմ հասկանում ինչ հույսեր եք կապում Վ.Մանուկյանի հետ: Պետկ չի շատ ոգևորվել: Այ մարդ, սկի եդ մարդը չի ուզում նախագահ դառնալ, ինչու եք զոռով ստիպում, մի բան էլ հույսեր եք կապու հետը: Ինչքան էլ իշխանությունները Հ1-ով Վազգեն Մանուկյանին անվճար "ռազկռուտկա" անեն, մեկ է ժողովուրսը իր կողքին էլ չի կանգնի:

Smergh ջան, դու ինձ մոտ բավականին լուրջ, վերլուծող մարդու տպավորություն ես թողել: Ես քո գրառումներից բավականին շատ բան եմ սովորել: Եվ եթե դու ընկեր լինես, և հիմնավորես (կամ եթե նախքինում հիմնավորել ես, ապա խնդրում եմ լինկը գրիր), թե ինչ չափանիշներով ես Վազգեն Մանուկյանին այդքան մեծ շանսեր վերագրում, ես (կարծում եմ ոչ միայն ես) շատ շնորհակալ կլինեմ: Ուստի սպասում եմ պատասխանիտ:

Վիշապ
11.12.2007, 00:06
Նախ և առաջ` առաջին նախագահն այլ ելք չունի, քան աջ ու ձախ քննադատելը, իր ժառանգներին ցեխին հավասարեցնելու համար նա հմտորեն օգտվում է ՀՀՇ-ի հարուստ զինանոցից: Իսկ ՀՀՇ-ի մոտ ոչինչ այնքան հաջող չի ստացվում, որքան անմեղ ու մաքուր մարդկանց վրա ցեխ շպրտելը, ուր մնաց այսօրվա ոտից գլուխ ցեխակոլոլ իշխանությունները:

Պետք է կարողանալ տարբերել այժմյան ԼՏՊ–ին ՀՀՇ–ից, իսկ ՀՀՇ–ի մոտ ժամանակին շարժումը ավելի հաջող էր ստացվում քան ցեխ շպրտելը;)

Պիտի ասեմ, որ ներկայիս կառավարություն կոչվածի համար նախագահության թեկնածուներից ամենախոցելին հենց ինքը` Տեր-Պետրոսյանն է և նրա այդ արատից արդեն բավական հաջողությամբ և հզոր զենքով օգտվում են իշխանությունները:

Այդ ո՞րն է իշխանությունների հզոր զենքը։

Ենթադրենք Լ.Տեր-Պետրոսյաննից դժգոհ է ազգաբնակչության մեկ տոկոսը միայն /իրականում այդ թիվը 50-60 անգամ մեծ է/ հեռուստաալիքներով նրան արդեն խոցում են ժողովրդի բերանով: Նշածս այն մեկ տոկոսի բացասական կարծիքները բազմացրած ներկայացվում են զանազան հեռուստաալիքներով ու դրանցից յուրաքանչյուրի խոսքը ավելի մեծ ազդեցություն ունի հանրության վրա, քան հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի ժամուկես տևողությամբ ելույթները:

Մնում է ասես, թե նույն ժողովրդի բերանով էլ հեռուստաալիքները ամեն օր գովերգում են
ներկայիս իշխանություններին:B
Եթե մարդը թերթեր չի կարդում, ինտերնետից չի օգտվում ու միտինգների էլ չի մասնակցում, նրա տեղեկատվության հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը, չհաշված հարևանները;), տեղեկատվությունը իրոք հզոր զենք է։

Իրականում ճիշտ հակառակն է: Ներկայիս իշխանությունների համար բոլոր թեկնածուները վտանգ չեն ներկայացնում, բացի Վ. Մանուկյանից, որի միակ խոցելի տեղն ըստ ինձ այն է եղել, որ թույլ է տվել Տեր-Պետրոսյանին դառնալ երկրի Նախագահ, փոխանակ իր սկսած գործը մինչև վերջ տանելու` նա այնքան ամբիցիոզ չգտնվեց / առ այսօր ՀՀՇ-ականները նրան անհիմն կերպով ամբիցիոզության մեջ են մեղադրում/, որ թույլ չտար իր նախանշած ուղուց այդպիսի արատավոր շեղումները, որոնք էլ պատճառ դարձան, որ նա դառնա ընդիմադիր իր կոմիտեական այն ընկերներին, որոնք էլ այսօրվա դրության հիմնական մեղավորներն են հանդիսանում Տեր-Պետրոսյանի հետ միասին:

Վազգեն Մանուկյա՞նն է, որ պիտի թույլ տար կամ չտար Լեվոնին Նախագահ դառնալ:P
Ներիր, որ խցկվում եմ։ Ես այստեղ սկսնակ եմ:oy

dvgray
11.12.2007, 00:57
Ճիշտ է պետք չե ուրիշների կարծիքները կարդալ

Այ եթե կարծիք լիներ, իրականում արժեր կարդալ:
Իսկ անկապություններ ու հայոյանքների շարաններ թող կարդա այն մարդը, ով դրա կարիքն ունի, այսինքն ուզում է լսել հայոյանքներ ;): Սրանք արդեն դեղին մամուլ էլ չեն, այլ շականագագույն /կարչնվի/ , ասել է՝ ֆաշիստական:
Չնայած մի քիչ հանգիստ եմ ես առումով: Հայաստանում ֆաշիզմի առաջին ծիլերի դեպքում աշխարհը ոտնատակ կտա էտ պրիմիտիվներին:

կասկածի տակ առնելով ԵՍ-ի անսասան հավատքը :

:D

Ընդհանրապես պետք է փակել ականջները և աչքերը այդ դեպքում չեն լինի նաև տհաճ լուրերը և կապրենք հանգիստ և ուրախ. մեծարգո պարոն Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարությամբ:

Ավելի լավ է փակել ականջները, երբ լսվում են հայոյանքներ:
Ավելի լավ է փակել աչքերը, երբ ցուցադրվում են ամբարո կռապաշտները:

ճշմարտությունից չեն հոգնում.. ուրիշ բան եթե մեկի համար ճշմարտությունը ապուշություն է
Ագրեսիվ Ապուշությունը ոչինչ և ոչ մեկին չի խնայի իր ճանապարհին: Նա պղծում է ամեն ինչ: Չի խնայում ու ոտնատակ է տալիս անգամ սրբությունները:
....
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե վաղը Սերժը կամ Քոչարյանը հայտարարեն, որ Լևոնը 1992 թվին փողոցում 90 տարեկան պառավ է բռնաբարել, էլի պնդելու էք, որ դա բնական է, որ նա դա կաներ ու հաստատ արել է՞ :D:

Ավելացվել է 7 րոպե անց

Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հանրահավաքի ելույթը http://www.levonforpresident.com/am/148//
Շատ լավ ելույթ էր :):
Ափսոս հանրահավաքին չկարողացա մասնակցել:

Իրականում, Քոչարյանին ու Սերժին պետք է միայն ստիպել հրապարակային "ելույթ" ունենալ, այսինքն ասել մի երկու անհոդաբաշխ նախադասություն, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Ժողովուրդը պարզորոշ կտեսնի, թե ովքեր են իրականում այդ "ամենակարողները":
:)

Ավելացվել է 10 րոպե անց

Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հերթական անգամ ցնցեց իր բարձր ինտելեկտով, խոսելու բարձր ունակությամբ, ինչպես նաև իմ համար չափազանց զարմանալի անկեղծությամբ: Կարծում եմ մի փոքր պոպուլիզմը չեր խանգարի իրեն:
Իսկ ինձ թվում է, պոպուլիզմը շատ կխանգարեր, եթե խոսում ես մտածելու ու վերլուծելու ընդունակ մարդկանց համար:

voter
11.12.2007, 01:38
Լրիվ համաձայն եմ Վոտեռ ջան, որ մեր "տելեվիզոր ներմուծողները" նույնպես պետք է հասկանան որ այսպես չի կարող շարունակվել: Ավելին, քեզ հետ համաձայն է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց երեկ նա կոչ արեց բոլոր հայ գործարարներին, ասելով, որ պետք չէ վախենալ ազատ խոսքից, որ նրանք միևնույնն է հարկեր վճարում են, ուղակի այդ հարկերը ոչ թե գնում են պետ. բյուջե, այլ բոլորովին այլ տեղ: Կոչ արեց, որ վերջ տան ստրկամտությանը, ու ռեժիմին ծառայելու ձգտմանը:

http://youtube.com/watch?v=nXvB62ZBLxM

Այսպես չի կաորղ շարունակվել: Ինչ-որ բան պետք է փոխվի:
ՈՒ ինչ է առաջարկում ԼՏՊ–ն այդ «ձեռներեցներին» որոնք առանց ազատ մրցակցության լավ ապրում են ու ինչ ներմուծում են ինչ գնով ցանկանում են վաճառում են ու ինչքան իրանցից նալոգ, որ հավաքում են այդքան էլ տալիս են միայն թե մնան մոնոպոլիստ ու իրանց դաշտ ՍԵՐԺանտները մարդ չթոողնեն՞՞՞՞

Միթե առաջարկում է հրաժարվել արտոնություններից, որ անցնեն մրցակից դաշտ, հանեն իրենց բաժնետոմսերը բորսա՞...

Գիտես ուտոպիստները ովքե էին – նրանք, ով քրիստոսի պատգամը տնտեսագիտություն սարքած քարոզում էին, որ պետք է հարուսնտերը իրենց ունեցվածքը բաժանեն որ հավասարություն լինի ու բոլորը երջանիկ ապրեն....

ԼՏՊ–ն կայֆ ա բռնում ժողովրդի վրա, հեքիաթներ է պատմում հուսալով, որ «բիզնեսմենները» կիսվելու են իրենց ունեցվածքով....

voter
11.12.2007, 01:50
Ուղակի չեմ հասկանում ինչ հույսեր եք կապում Վ.Մանուկյանի հետ: Պետկ չի շատ ոգևորվել: Այ մարդ, սկի եդ մարդը չի ուզում նախագահ դառնալ, ինչու եք զոռով ստիպում, մի բան էլ հույսեր եք կապու հետը: Ինչքան էլ իշխանությունները Հ1-ով Վազգեն Մանուկյանին անվճար "ռազկռուտկա" անեն, մեկ է ժողովուրսը իր կողքին էլ չի կանգնի:

Բայց չէ որ ԼՏՊն նույնպես նախագահ չի ցանկանում դառնալ, այլ ժամանակավոր գործիք է ուզում լինել ռևֆորմները իրականացնելու համար։

Միայն զարմանալի համառությամբ Լևոնականներդ լռում եք այն մասին, որ նման առաջարկություն երկու երեք տարով ժամանակավոր նախագահ ընտրելը Վազգեն Մանուկյանը վաղուց էր առաջարկել, բայց դե դրա մասին արդեն գրել եմ, այդ է որ վախեցրել է ՍԵՐԺԱնտներին, որ կարող է լավ մտքի շուրջ համախմբում լինել ու նրանք չնտրվեն, դրա համար էլ արել են ամեն ինչ, քաշքշել են թելերը, որ դա տեղի չունենա, կամ ժողովուրդը գլխի չնգնի, թե ով է իրական փոփոխությունը...

Ինչ է խանգարում ԼՏՊին միանալ այդ մտքին – պատասխանեմ ինքս, հպարտությունը ու ինքնասիրահարվածությունը։

Շատ չնչին հույս ունեմ, որ նա գլխի կնգնի, որ կարող է օգտկար լինել, եթե միանա Մանուկյան–Դաշնակցություն գործին, այլապես նույնիսկ եթե հաղթանակի էլ, շանսերը շատ փոքր են, որ նա չի արժանանա Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակտագրին, փորձելով մենակ, հաբռգած բորենիների ոհմակի հախից գալ...

Մելիք
12.12.2007, 00:32
Բայց չէ որ ԼՏՊն նույնպես նախագահ չի ցանկանում դառնալ, այլ ժամանակավոր գործիք է ուզում լինել ռևֆորմները իրականացնելու համար։
.:Dէս վերջի անեկդոտն է՞ր:D

ԼՏՊ-ն մի բան ա մենակ ուզում. վերականգնել իր կլանը, ստանալ լծակներ ոչ վաղ անցյալի պատմությունը վերջնականապես խեղաթյուրելու համար, հետո իրա ժուշկաներից մեկին նշանակել պրեզիդենտ ու հանգիս խղճով շարունակել կայֆավատը::angry

dvgray
12.12.2007, 09:31
Մինչև այժմ, այսինքն դեկտեմբերի կեսը, նրա գործնեությունը գնահատում եմ գերազանց:
Միակ քաղաքական գործիչն է, որ իրեն գաղափարները շատ պարզորոշ և հասկանալի ու առարկայական ներկայացնելուց բացի, լուրջ պայքար է մղում ներկա վարչախմբի դեմ: Նա է միայն, որ ոչ միայն լրջորեն բացահայտում է ներկա վարչախմբի էությունը և քաղաքական սնանկությունը, այլև այդ ամենը անում է, ուղղված կորնկրետ հասցեատերերին:

Մնացած քվազի "քաղաքական" գործիչները, կամ ավելի ճիշտ քաղաքական դաշտում մեծածախ խաղացող-կեղտոտող բրոկերները, ի մեծ ամոթ իրենց և իրենց մանրածախով զբաղվող համախոհների, բան ու գործները թողած, ներկա վարչախմբին թողած, լծված են Լևոնին հում-հում հոշոտելու գործին / :D /, աշխատելով հնարավորինս թանկ վաճառել Հ1-ով Լևոնի հասցեին ասվելիք հայոյանքների տարափը… Նողկալի է :[: վստահ եմ , որ իրենց ոչինչ էլ չի հաջողվի : Կալիբրներն են լրիվ տարբեր: Սակայն այստեղ է լավ երևում, թե ով ում դուդուկի տակ է պարում: Գողերի ընդհանուր կատյոլը լավ էլ ճեքվածք է ունենալու: Ու նաև ժողովուրդը կարող է լավ տեսնել, թե ուր են գնում վերջի խոշոր թանկացումներից գոյացած գռփած փողերը: Իսկ դրանց առյուծի բաժինը ենթադրում եմ, որ գնում է իրեն "ընդիմադիր" հորջորջող խուժանի գրպան: Պեսոկ Սամոի հաշվեհամարը ուղիղ փոխանցումներով ծառայում է նաև այդ նպատակին ;):

Հ.Գ. էս մարդիկ կարծում են, որ կյանքը էս ընտրություններով վերջանալու է, մոռանալով, որ ապրում են փոքր երկրում. ու վաղը կարող է ստիպված լինեն փողոց դուրս գալ, ... ու մի քանի տարուց նաև հնարավոր է ՝ "մարշրուտնի" նստել... ու հնարավոր է ընկնեն թուք ու մուր ուտել... Իսկ դա հնարավոր է: Հիշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ, Լևոնի ժամանակ, նույն Գեղամյանը կինը ոսկի ցեփեր էր տանում Լեհաստան ծախելու :):

Smergh
12.12.2007, 11:05
Բայց չէ որ ԼՏՊն նույնպես նախագահ չի ցանկանում դառնալ, այլ ժամանակավոր գործիք է ուզում լինել ռևֆորմները իրականացնելու համար։

Միայն զարմանալի համառությամբ Լևոնականներդ լռում եք այն մասին, որ նման առաջարկություն երկու երեք տարով ժամանակավոր նախագահ ընտրելը Վազգեն Մանուկյանը վաղուց էր առաջարկել, բայց դե դրա մասին արդեն գրել եմ, այդ է որ վախեցրել է ՍԵՐԺԱնտներին, որ կարող է լավ մտքի շուրջ համախմբում լինել ու նրանք չնտրվեն, դրա համար էլ արել են ամեն ինչ, քաշքշել են թելերը, որ դա տեղի չունենա, կամ ժողովուրդը գլխի չնգնի, թե ով է իրական փոփոխությունը...

Ինչ է խանգարում ԼՏՊին միանալ այդ մտքին – պատասխանեմ ինքս, հպարտությունը ու ինքնասիրահարվածությունը։

Շատ չնչին հույս ունեմ, որ նա գլխի կնգնի, որ կարող է օգտկար լինել, եթե միանա Մանուկյան–Դաշնակցություն գործին, այլապես նույնիսկ եթե հաղթանակի էլ, շանսերը շատ փոքր են, որ նա չի արժանանա Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակտագրին, փորձելով մենակ, հաբռգած բորենիների ոհմակի հախից գալ...

Ես անվերապահորեն կիսում եմ հարգարժան voter-ի այս տեսակետը: Իմ կողմից կավելացնեմ, որ դեռևս սեպտեմբեր ամսվա սկզբին մի խումբ աչքի ընկնող լևոնականների հուշեցի այն միտքը, որ Ճիշտ չէ Տեր-Պետրոսյանի վերադարձը այն ձևով ինչպես իրենք են ուզում, այսինքն ընդիմությունը համախմբել նրա շուրջ:Այն պատճառով. որ չէր կարելի թույլ տալ, որ ընդիմության առաջնորդը լինի այդչափ խոցելի, որքան Տեր-Պետրոսյանը և իբրև լավագույն ելք առաջարկում էի որպեսզի նա հրապարակավ հայտարարի, որ ինքը միանում է Վազգեն Մանուկյանին` Հայ ժողովրդի ու նրա նկատմամբ գործած սխալներն ուղղելու համար: Այդ դեպքում իսկապես կարելի կլիներ պնդել որ այս իշխանությունների երգը երգված է: Ես համոզված էի, որ անգամ այդ պարագայում Վազգեն Մանուկյանը իրեն հատուկ մեծահոգությամբ Տեր-Պետրոսյանին կառաջարկեր իրենց դաշինքի առաջնորդի դերը, իրեն վերցելով նախանշած ծրագրերի իրականացման համար պատասխանատուի ծանր ու պատասխանատու պարտականությունները, ինչը նա հրաշալի ձևով անում էր դեռևս շարժման սկզբից`"Ղարաբաղ Կոմիտե"-ում:
Ինչքա՞ն ժամանակ է մեզ անհրաժեշտ, հասկանալու համար, որ Մանուկյանը դափնիների համար չէ, որ մտել է քաղաքականություն, եթե դա այդպես լիներ` նա գոնե մեկ անգամ կհայտարարեր, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակում ինքն էլ իր բաժինն է ունեցել , իսկ մենք գիտենք, որ հենց նրա տիտանական աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մեր հաղթանակները ծրագրավորող և իրականացնող ամենակարող սպայակույտը, որն էլ Մանուկյանի ղեկավարությամբ արդեն տանուլ տված պատերազմի անիվը շրջեց մեր օգտին:
Այսօր նրան մեղադրում են ամբիցիաների կոմպլեքս ունենալու մեջ, մինչդեռ վերը նշվածն արդեն ապացուցում է այդ մեղադրանքների սնանկությունը: Այդ ամբիցիաները հարիր են հենց Տեր-Պետրոսյանին, այլապես նրա նման փորձառու քաղաքական գործիչը ինչպես ժողովուրդն է ասում` պետք է դեն նետեր փեշի քարն ու միանար Մանուկյանին: Այդ ժամանակ ես համոզված եմ, որ ո'չ Ս. Սարգսյանը, ոչ էլ նրա խամաճիկներ Գեղամյանն ու Բաղդասարյանը չէին համարձակվի մտնել ընտրական պայքարի մեջ: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ նախագահական բոլոր թեկնածուները` առանց բացառության, կամա թե ակամա նպաստելու են Սարգսյանի հաղթանակին և այս վիճակն հենց իշխանությունների նախանշած սցենարով է ստեղծվել, որի մասին էլ ժամանակին բազմաթիվ անգամներ ես զգուշացրել եմ թե' այստեղ մեր ակումբում և թե' persons.am կայքում:

Վիշապ
12.12.2007, 14:49

Իսկ եթե հակառակ ծայրից դիտարկենք. Ի՞նչը խանգարեց Մանուկյանին միանալ Տեր–Պետրոսյանին, ինքնավստահությու՞նը թե ամբիցիաների բացակայությունը։ Մանուկյանը իրո՞ք ավելի հզոր քաղաքագետ է և ավելի մեծ վարկանիշ ունի, որ Տեր–Պետրոսյանը նրան միանալու առաջարկ աներ։ Ախր բացասական գնահատականների քիչ լինելը դեռ ոչինչ է։ Ախր եթե միայն տեսականորեն դատենք, ապա ավելի հավանական է որ Մանուկյանը մերժեր վերջինիս՝ այդպիսով արհեստականորեն «բարձրացնելով» իր վարկանիշ կոչեցյալը։ Իսկ նա խուսանավում է շատ հարցերից, մինչդեռ Տեր–Պետրոսյանը տալիս է գրեթե բոլոր հարցերի կոնկրետ պատասխանները։ Ինձ մոտ տպավորություն է, թե երբեք Պարոն Մանուկյանը մինչև վերջ չի հասցնում իր սկսած գործը և այդքան էլ ջանքեր չի թափում իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել, և հենց վերջինս էլ խանգարեց նրան միանալ Տեր–Պետրոսյանին։ Եվ նա ընտրություններից ընտրություններ բավարարվում է ինչ–որ ձայների քանակություն հավագելով՝ այդպիսով բավարարելով իր փոքրիկ փառասիրությունը։ :think

voter
12.12.2007, 16:53
Հարցը նրանում է, որ Չե Գե–ն միամիտ պնդումներ է անում, թե Մանուկյանը չի ուզում Նախագահ դառնա, քանի որ նախագահի պաշտոնը չի ուզում, որ լինի ու ես էլ ինձ էտ միամիտ պեչենու բախչեքը քցեցի ու հար դրեցի, բա ինչի է նա քարոզում ԼՏՊ-ին նախագահ դարձնելը, երբ այդ նույն հարցադրմամբ ԼՏՊ-ն էլ ընդհամենը փ տարով անցումային նախագահ է ուզում լինի...

Ես ինքս ավելի քան համոզված եմ, որ այդ փ տարով նախագահ լինելուց, ԼՏՊի աջակիցները հեչ գոհ չեն, բայց ատամները կրճտացնելով ձեն չեն հանում։ Նրանք ինքնին չեն թողնի, որ ԼՏՊն նախագահությունից, դրուս գա ու դա արդեն պլստացել է ԼՏՊի կողմից, ուլտիմատիվ հայտարարել է, որ եթե իրեն չմիանան այդ գործիք լինելու առաջարկը ետ կվերցնի, համոզված եմ, որ այդ ատամ կրճտացնելու պատճառով է ԼՏՊն ստիպված եղել ԱՆՑՈՒՄԱՅԻՆ նախագայի սկզբունքի մեջ ճեղք մտցնել, որ հանգստացնի իրեն աջակցող ու նրան թագավոր կոչողներին...

Խիստ ճղճիմ ու անհետևողական մարդ է ԼՏՊ-ն հա գլուխ է տանում, թե հեսա կելնեմ կասեմ, բոլորին ջրի երես կհանեմ, ինչը նա անընդհատ պիտի աներ այս 10 տարիները, անձնուրաց ու նույնիսկ իր ու հարազատների կյանքը վտանգելով, բայց չի արել ու էլի ՉԻ անում։

Եթե մարդը անձնուրաց պատրաստ չէ զոհվելու հանուն գաղափարի,նրանից առաջնորդ, ինչ Սերժ Սարգսյանից պատմաբան....

Ավելացվել է 17 րոպե անց

Մինչև այժմ, այսինքն դեկտեմբերի կեսը, նրա գործնեությունը գնահատում եմ գերազանց:
Միակ քաղաքական գործիչն է, որ իրեն գաղափարները շատ պարզորոշ և հասկանալի ու առարկայական ներկայացնելուց բացի, լուրջ պայքար է մղում ներկա վարչախմբի դեմ: Նա է միայն, որ ոչ միայն լրջորեն բացահայտում է ներկա վարչախմբի էությունը և քաղաքական սնանկությունը, այլև այդ ամենը անում է, ուղղված կորնկրետ հասցեատերերին:

Մնացած քվազի "քաղաքական" գործիչները, կամ ավելի ճիշտ քաղաքական դաշտում մեծածախ խաղացող-կեղտոտող բրոկերները, ի մեծ ամոթ իրենց և իրենց մանրածախով զբաղվող համախոհների, բան ու գործները թողած, ներկա վարչախմբին թողած, լծված են Լևոնին հում-հում հոշոտելու գործին / :D /, աշխատելով հնարավորինս թանկ վաճառել Հ1-ով Լևոնի հասցեին ասվելիք հայոյանքների տարափը… Նողկալի է :[: վստահ եմ , որ իրենց ոչինչ էլ չի հաջողվի : Կալիբրներն են լրիվ տարբեր: Սակայն այստեղ է լավ երևում, թե ով ում դուդուկի տակ է պարում: Գողերի ընդհանուր կատյոլը լավ էլ ճեքվածք է ունենալու: Ու նաև ժողովուրդը կարող է լավ տեսնել, թե ուր են գնում վերջի խոշոր թանկացումներից գոյացած գռփած փողերը: Իսկ դրանց առյուծի բաժինը ենթադրում եմ, որ գնում է իրեն "ընդիմադիր" հորջորջող խուժանի գրպան: Պեսոկ Սամոի հաշվեհամարը ուղիղ փոխանցումներով ծառայում է նաև այդ նպատակին ;):

Հ.Գ. էս մարդիկ կարծում են, որ կյանքը էս ընտրություններով վերջանալու է, մոռանալով, որ ապրում են փոքր երկրում. ու վաղը կարող է ստիպված լինեն փողոց դուրս գալ, ... ու մի քանի տարուց նաև հնարավոր է ՝ "մարշրուտնի" նստել... ու հնարավոր է ընկնեն թուք ու մուր ուտել... Իսկ դա հնարավոր է: Հիշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ, Լևոնի ժամանակ, նույն Գեղամյանը կինը ոսկի ցեփեր էր տանում Լեհաստան ծախելու :):
Եթե ԼՏՊն արժեքավոր գաղափար կրողներից լիներ կամ գոնե ինքնը մի արժեքավոր գաղափար ունենար, հոշոտեին, չհոշոտեին, այդ գաղափարը կապրեր ու դրա դեմ պայքարը անհնրա կլիներ, ինչպես 60ականներին Հայաստանի անկախության համար պայքարող Զատիկյանին որպես տեռորիստ էլ ներկայացրին, մեկ է դրանից նրա արածը մարդկանց համար մնաց արժեք ու հնրավարորության դեպքում ծլեց ու մեծացավ,,,

Ինչ է ԼՏՊի ԱՐԺԵՔԸ Սերժ Սարգսյան Քոչարյան փնովելը, միթե դա արժեք է անառակ որդուն պատժելը ինքնանպատակ դարձնել՞...

Որ մի ծնողին կարելի է համոզել, որ իր երեխաներին վատ արարքների համար պաժելը պիտի դարձնել կյանքի խնդիր... Երևում է Վանիկ Սմբատիչի ՄԵՆԹական ձեռագիրը, ՊԱՏԺԵԼ է պետք չարագործներին, կարծես դրանից մնացածը, որ մեկ է սոված են լավ են ապրելու, քնի որ պապան արդարությունը վերականգնեց, փոխանակ իր ուժերը ներդնի ուտելիք ու հագուստ մնածաց սոված կարգապահների համար ճարելու համար...

Միակ արժեքավոր բանը որ ԼՏՊն ունի իր անունն է, ինչ է արլե այս ամբողգ 10 տարիների ընթացքում - բարեգործություն, հանգանակումներ հավաքել, օգնել որևէ մեկկին՞

Բա ոնց կլիներ ԱԶԳԻՑ նեղացել էր, արժանի չի այս ազգը իրեն...

Շատ անարժեք ու մարն անձնավորություն է ԼՏՊն ես էլ նույնիսկ զարմացել էի, որ իրեն օգտագործելու թույլտվություն էր տվել նախորդ հանրահավաքում, բայց ինչպես ասեցի նույնիսկ այդտեղ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ է դնում - ժողովուրդ ջան ես շատ եմ ուզում ձեզ լավություն արած լինեմ, բայց եթե դուք չուզեք, որ ես լավություն անեմ մեղքը ձեր վիզը չեմ անելու...

ՏԽՈՒՐ Է....

voter
12.12.2007, 17:21
Ես համոզված էի, որ անգամ այդ պարագայում Վազգեն Մանուկյանը իրեն հատուկ մեծահոգությամբ Տեր-Պետրոսյանին կառաջարկեր իրենց դաշինքի առաջնորդի դերը, իրեն վերցելով նախանշած ծրագրերի իրականացման համար պատասխանատուի ծանր ու պատասխանատու պարտականությունները, ինչը նա հրաշալի ձևով անում էր դեռևս շարժման սկզբից`"Ղարաբաղ Կոմիտե"-ում: ....

Իհարկէ, այդ հավանականությունը, որ ԼՏՊն կարող էր, ու դեռ հույս ունեմ ուշ չի կդառնա, անցումային Նախագահացու, նույնիսկ Մանուկյանի ու մյուս ընդդիմադիրների շահերից է ելնում, կհրացնեք ինչպես, հիմնավորեմ - գաղափարը անցումային նախագահ մինչև պարլամենտական պետություն, պիտի կրի այն մարդը, որը ԳՈՐԾԸ անելուց հետո պիտի դուրս գա քաղաքականությունից ու չխանգարի ոչ մեկին, փորձելով իր այդ ԳՈՐԾԸ անելու համար վաստակած համբավը օգտագործել որևէ կուսակցությանը, նոր պառլամենտական պետությունում ավելի լավ դիրքերի բերելու համար։

Այդ անցումային նախագահը պիտի դառնա ՊԱՐԼԱՄԵՆՏԱԿԱՆ պետությունում ՉԵԶՈՔ մի անձ և նման չեզոքություն ոչ Դաշնակները, ոչ Մանուկյանը, ոչ Րաֆֆին կամ նույնիսկ Բաղդասարյանը չեն ցանակնա - փաստացի ասել է զոհվել, հանուն նրա, որ ուրիշըները ազադ քաղաքական դաշտ ի օգտագործում ստանալ։

Այդ իսկ պատճառով, եթե ԼՏՊ-ն իր պոտենցիալն ու հնրարավորությունները առաջարկեր ԳԱՂԱՓԱՐԻ կայացումից հետո, նրան շատ ավելի հեշտ կընկալեին։

Իսկ հիմա ստացվում է ԼՏՊ-ն ժամանակից շուտ թույլ չտվեց գաղափարը ժողովրդին հասնի, գիտակցեն, որ ընդդիմությունը ինչ որ բան է ստեղծում, պետք է մարդկանց օգնել, մտավ ամեն ինչ մարդկանծ ուղեղներում տակնուվրա արեց ու հիմա պիտի այդ ամբողջ քաոսի միջից հանել մարդկանց, ցույց տալ հիմնական նպատակը, որին պիտի գլան։

Այդ պարագայում ԼՏՊ-ն արջի ծառայություն է մատուցում նրանց, ով գոնէ մի բան ուզում էին անել ու տրոհումների պատճառ ու բևեռացման ալիք է առաջացնում ընդիմուփյան մեջ, իսկ մասնատվածների հետ հեշտ է պայքարել ՍԵՐԺԱնտներին ու նրանք դա էլ ցանկանում էին,...

Ավելացվել է 18 րոպե անց

Իսկ եթե հակառակ ծայրից դիտարկենք. Ի՞նչը խանգարեց Մանուկյանին միանալ Տեր–Պետրոսյանին, ինքնավստահությու՞նը թե ամբիցիաների բացակայությունը։ Մանուկյանը իրո՞ք ավելի հզոր քաղաքագետ է և ավելի մեծ վարկանիշ ունի, որ Տեր–Պետրոսյանը նրան միանալու առաջարկ աներ։ Ախր բացասական գնահատականների քիչ լինելը դեռ ոչինչ է։ Ախր եթե միայն տեսականորեն դատենք, ապա ավելի հավանական է որ Մանուկյանը մերժեր վերջինիս՝ այդպիսով արհեստականորեն «բարձրացնելով» իր վարկանիշ կոչեցյալը։ Իսկ նա խուսանավում է շատ հարցերից, մինչդեռ Տեր–Պետրոսյանը տալիս է գրեթե բոլոր հարցերի կոնկրետ պատասխանները։ Ինձ մոտ տպավորություն է, թե երբեք Պարոն Մանուկյանը մինչև վերջ չի հասցնում իր սկսած գործը և այդքան էլ ջանքեր չի թափում իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել, և հենց վերջինս էլ խանգարեց նրան միանալ Տեր–Պետրոսյանին։ Եվ նա ընտրություններից ընտրություններ բավարարվում է ինչ–որ ձայների քանակություն հավագելով՝ այդպիսով բավարարելով իր փոքրիկ փառասիրությունը։ :think

Կոնկրետ պատասխաններ՞ ինչ պատասխաններ, ՍԵՐԺանտների հետ ՌԱԶԲԻՐԱՏԻ կարտոտ է հայ հասարակությունը, որ նրանք ասում են Թուրք ես, ԼՏՊն ել ԹՈՒՐքը հերտ մերտ ա...

ՍԱ է կոնկրետ պատասխանները...

ՈՒՐա խոստացած մանրամասները, թե ՍեՐԺն ով էր, ով ում գլխին էր բորշ լցրել Արցախի ազատամարի ժամանակ, ով էր վերջի օրերին ափալ թափալ քանի հրադադար չի հայտարարվել, մեդալի համար «կռիվ» կռիվ խաղում...

Պլոճիկ ունի թող ԼՏՊն այդ հարցերին պատասխանի, այ դա արդեն 15 տարի է որոշ հաբռգածներ օգտագործում են ու հայրենիքի հերոսի կոչումների ու պատերազմի գեներալների անվան տակ մարդկանց ՌԵԿԵՏԻ տակ են պահում - արա ես քու համար պատերազ եմ գնացել, արի ՄՈՒԾՎԻ...

Հայրենասերը, իր արարքները ԱՆՁՆՈՒՐԱՑ է անում, առանց մտածելու, թէ իրեն ինչ է դրա համար հասնում։ Իսկ սրիկաները տիրելով ամեն ինչին զրկում են ժողովրդին այն հնարավորությունից, որ ԱՆՁՆՈՒՐԱՑ հայրենասերներին իր ցանկությամբ ընորհակալություն հայտնեն, շահագործում են երախտագիտության այդ զգացումը ժողովրդի մոտ ու ամեն կերպ ստիպում, որ որոշակի վերցրած առանձին անձանց ԼԱՎ շնորհակալ լինեն բոլորը, պարտադիր ու ամեն օր երեք անգամ աղոթեն դրանց վրա, իսկ այն որ ժողովուրդը միասնական երախտագիրություն է միայն ցանկանում հայտնել, ընդհանուր բոլորին միասնի, ինչպես բոլորը միասնի կռվել են, ԴԱ ԱՐԳԵԼՎՈՒՄ է, այլապես ագահ անձերը, իրենց վրա այդ շնորհակալությունը կիզելու հնրարավորություն չեն ունենա...

Ընդհանրացնեմ - ԼՏՊն հիմա որպես ԻՐ անձ փորձում է հավաքաքան ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ կորզել ժողովրդինց, երբ որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ նա ՄԵՆԱԿ չի արել ամեն ինչ, եթեչասենք, որ նա ինքը ՈՉԻՆՉ չի արել ու մեծամասնությունը ԼՏՊից անկախ է արվել ու նույնիսկ եթե Քյավառի Գրիքորն էլ լիներ նրա տեղը, մեկ է հայ ժողովուրդը անելու էր այն ինչ արել է։ Բայց որ ինչ որ մեկը փորձում է իրեն վերագրել այդ ամենը, բնական է ցանկություն է առաջանում ոչ միայն Քննադատել, ալյ հետին ածականներով նրա ամբողջ ազգուտակը հիշատակել...

ՀԻմա ԿԱ ժողովրդկանակ գաղափար, ազատվել այս ԱՖՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ համակագից, ԱՆՁԵՐԻՑ չէ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ...

Այդ գաղափարի վրա վազեվազ հեծնել, ասել ԵՍ ԵՄ ՈՐ ԿԱՄ այդ գաղափարը, ինչ հիմա ԼՏՊն է անում, մեղմ ասած ԵՐԵՍ ԱՌԱԾՈՒԹՅՈՒՆ Է իսկ ազնվորեն ասած ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է...

Ոչ մանուկյանը, ոչ դաշնակները, ոչ մյուս ընդդիմադիրները որևէ անձ առաջ չեն տանում, նրանց գաղափարն է հետաքրքրում դրա համար էլ բանակցում են ու ընդիմադիր ՌԵԺԻՄԻՆ են, ոչ անձերին, դաշնակները Քոչարյանին ընդիմադիր չեն լինելու այլևս, ու մյուսներն էլ հասկանում են,որ վերջ իօ վերջո բոլորը հայ են, հետո ինչ որ ՀԱԲՉԳԱԾ են։

Անձերին մեկուսացնելը տարրական բան է, եթե ԱՆՁԵՐԻՆՑ ամեն ինչ կախված լիներ, սախին ԿԳՅՈՒԼԼԵԻՆ հենց դաշնակները - դա նրանց համար թքած բան է։ Բայց որ անձերին վրա նրանք էլ չեն կենտրոնանում, պետք է միքիչ գոնէ Լևոնի աջակիցներին մտածելու տեղ տա ու միքիչ քիչ ԱՆՁԵՐԻ ռազբիրատ ու ավելի շատ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ կռիվ անեն...

Գնացել ՍԵՐԺանտների հետ գիտապատմական կռիվ է անում ԼՏՊ - ն դուք էլ հրճվում եք... Դա նույն է, որ առաջի դասարանցիների վրա իր ուժը ցույց տվող շրժանավարտով հրճվեք...

ԼՏՊի ուժը նույնիսկ չպատեց 1991-ին դեբատբերի գար...

Վիշապ
12.12.2007, 18:44
Voter–ին։
10 տարվա լռությունը շատ պարզ մեկնաբանություն ունի, ցանկացած ակտիվություն այս 10 տարվա մեջ վաղաժամ կլիներ այն առումով, որ քաղաքագետը գիտակցել է, որ չի ընդունվելու ցուրտ ու մութ տարիները հիշող ժողովրդի կողմից՝ քանի այդ նույն ժողովուրդը իր կաշվի վրա չի զգացել ավելի վատ իրավիճակը, այն է՝ լույս ու պայծառ փողոցներում արհամարված ու ոտքի տակ տված ցուրտ ու մութ հոգիներ ու անձեր։
Մեր նորաստեղծ պետության դեռ երեխա ժողովուրդը այդպիսին է, մրսելու ու սոված լինելու համար առաջին հերթին մեղադրում է առաջնորդին՝ առանց ստեղծված իրավիճակը գնահատելու։ Մեզ դեռ երկար տարիներ են հարկավոր հասկանալու թե ինչ բան է պետությունը, և ինչ բան է պետական մտածելակերպը։
Ինչ վերաբերում է Ձեր ասած անձուրաց հայրենասերին, ապա դա ինձ «Դանկոյի սիրտը»–ն է հիշեցնում։ Կարծում եմ անցել է հերոսության, իդեալիզմի ու ինչու չէ, նաև սենտիմետնալիզմի դարաշրջանը, պարտվելով պրագմատիզմի ու տրամաբանության դարաշրջանին։ Չկան անձուրաց քաղաքագետներ, մեր սիրելի անձուրաց շատ հերոսներ հիմա փողոցներում մուրում են անհույս, իսկ այժմ ոչ մի բուդդիստական մաքուր հոգի ունեցողի 1000 տարի չի հետաքրքրի տարածքներ, հայրենիք, ազգ, փառք ու պատիվ հասկացությունները, բայց անշուշտ գրավիչ կլինի հավասարակշռություն հասկացությունը, որովհետև ինֆորմացված մարդու համար շատ գաղափարներ արդեն կեղծ են թվում, քանզի դրանց ետևում էլի մարդկային ցածրամակարդակ շահն է նստած։
Իսկ Տեր–Պետրոսյանը ունի ամբիցիաներ, ոչ ավել ոչ էլ պակաս մյուս վեր–վերի թռնողներից, և դա ոչինչ չի ասում։ Նա կարողանու՞մ է իր շուրջը հավագել՝ կարողանում է, կարո՞ղ է ցնցում առաջացնել՝ կարող է։ ՎԵՐՋ, այլևս զարկ չտանք սենտիմենտալիզմին ու վեհ ու պայծառ գաղափարախոսություններին, ժողովրդին հիմա պետք է ցնցում՝ այս հիմար ու նեխած համակարգով ապրելուն վերջ տալու ու ուղեղները աշխատեցնելու։ Իսկ այս մարդը պատրաստ է և կարող է։ Մյուսները իմ խորին համոզմամբ ՉԵՆ ԿԱՐՈՂ։ Իսկ մնացածը էլի մեր բոլորիս ձեռքին է, մենք Դանկոյի բոցկլտացող սիրտը ճխլող ու առաջ անցնող ժողովուրդն ենք։
Ունենք միակ առողջ տրամաբանող քաղաքագետ՝ իր լիքը թերություններով ու լիքը առավելություններով, և ունենք իրենց «մտածող» հռչակած դիլետանտ մարդուկներ ու ժողովուրդ՝ արդեն անգրագիտության ու դիլետանտիզմի վերին աստիճանին հասած։
Ասածներս խնդրում եմ չմասնավորեցնել, ոչ ոքի չեմ վիրավորում, ոչ ոքի չեմ մեղադրում, ասում եմ իմ գուցե շատ սուբյեկտիվ, գուցե հոռետեսական կամ գուցե իրատեսական խեղճ կարծիքը։
Ուրեմն փորձենք փոխել այս իրավիճակը, քանզի գործիքը պատրաստ է, և ոչ թե Պարոն Վազգեն Մանուկյանի սիրած խոսքերով «կապրենք, կտեսնեք» ու հույսով սպասենք թե ռոմանտիկ մեկը կգա ու կշտկի ամեն ինչ։;)

voter
12.12.2007, 20:38
Voter–ին։
10 տարվա լռությունը շատ պարզ մեկնաբանություն ունի, ցանկացած ակտիվություն այս 10 տարվա մեջ վաղաժամ կլիներ այն առումով, որ քաղաքագետը գիտակցել է, որ չի ընդունվելու ցուրտ ու մութ տարիները հիշող ժողովրդի կողմից՝ քանի այդ նույն ժողովուրդը իր կաշվի վրա չի զգացել ավելի վատ իրավիճակը, այն է՝ լույս ու պայծառ փողոցներում արհամարված ու ոտքի տակ տված ցուրտ ու մութ հոգիներ ու անձեր...

Դե ինչ, ավելորդ հաստատվում իմ պնդումների, որ ԼՏՊ–ն և նրա կողմնակիցները, թքաց ունեն ժողովրդի վրա, իրենք իրենց ճիշտն են ուզում ապացուցեն, ժողովրդի ինքնավնասարարության սկզբունքով։
Միայն անհասկանալի է, ինչպես կարելի է նման մարդկանց վստահել անգիտակից երեխայի մտածողությամբ ու ազատությունը չգիտակցողների դաստիարակությունը, եթե նրանք դաստիարակում են թողնելով, որ մտնեն բոլորը մարտկոցի մեջ հոսանքահարվեն իմանան էտ ինչա, փոխանակ մարտկոցը վնասազերծեն ու դարձնեն անհնար, որ երեխան հոսանքահարվի...

Հպարտ ինքնասիրահարված սիրամարգ է եղել ԼՏՊն այդպիսին էլ մնում է ու կմնա, ոչինչ նրանից սպասել պետք չէ, եթե նույնիսկ իր համակիրները նրանից ոչինչ բացի նրա ԱՆՁԻՑ չեն սպասում...

Che_Guevara
12.12.2007, 21:18
Voter, ես քո գրածները լրիվ չեմ կարդացել, քանի որ շատ ես երկարացնում: Անընդհատ նույն մտքերն ես կրկնում, ու խորհուրդ կտամ ասածտ կարճ կապես, որ ձանձրալի չդառնաս:

Հարցը նրանում է, որ Չե Գե–ն միամիտ պնդումներ է անում, թե Մանուկյանը չի ուզում Նախագահ դառնա, քանի որ նախագահի պաշտոնը չի ուզում, որ լինի ու ես էլ ինձ էտ միամիտ պեչենու բախչեքը քցեցի ու հար դրեցի, բա ինչի է նա քարոզում ԼՏՊ-ին նախագահ դարձնելը, երբ այդ նույն հարցադրմամբ ԼՏՊ-ն էլ ընդհամենը փ տարով անցումային նախագահ է ուզում լինի...

Չգիտեմ, թե դու քեզ ինչ բաղչեքն ես գցել, բայց մի բան գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Վազգեն Մանուկյանը, նույնիսկ ամենահամարձակ երազներում մտածում է, որ ինքը նախագահ է դառնալու, ապա նա չափազանց մեծ հույսեր է կապում Վ.Մանուկյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ Վ. Մանուկյանը ոչ մի շանս չունի:

Կարող եք նայել բավականին իշխանամետ կայքի անցկացրած հարցումը`
http://www.persons.am/president2008/index.php

Այստեղ ստացվում է, որ Վ.Մանուկյանի` նախագահ դառնալու հույս ունեցողները ավելի մեծ հույսեր է կապում նրա հետ, քան հենց ինքը:

ՄԻ անեկդոտ հիշեղի, բայց խնդրում եմ չանձնականացնեք: Ուղակի շատ տեղին է:

Եզդին Սևանի "տռասին" կանգնած, իր ոչխարներն է ծախում, ու հանկարծ մի հատ սեվ Բրաբուս ա կանգնում, մեջից իջնում են 3 կերած-խմած մարդիկ:
Մարդկանցից մեկը հարցնում է "Ոչխարներտ ինչ արժեն?" Եզդին, որոշում է պահը բաց չթողնել, ասում է " 5000 դոլլար": Ոչխարները ծիծաղից մեռնում են: :)

Ասածս այն է, որ պետք չէ ինչ որ մեկի հետ կապել ավելի մեծ հույսեր, քան ինքն իր հետ է կապում:

dvgray
13.12.2007, 01:20
արժեքավոր գաղափար կրողներից լիներ կամ գոնե ինքնը մի արժեքավոր գաղափար ունենար, հոշոտեին, չհոշոտեին, այդ գաղափարը կապրեր

Իսկ ով է քեզ ասու՞մ, որ իր գաղափարները չեն ապրում :):
Միայն սեփական անձով մի դատիր ;):
Այս գաղափարները այնքան հզոր են ու կենսունակ, որ ամբողջ Հայաստանի մնացած, անգաղափար դաշտը վախից միավորվել է իր դեմ:

ու դրա դեմ պայքարը անհնրա կլիներ,

Հավատում ես, թէ չէ, բայց այդպես էլ կա ;): Դրա համր էլ կենաց-մահու պատերազմի են դուրս եկել բոլոր քաղաքական կոմֆորմիստները ու կերակրատաշտից սնվողները:

ինչպես 60ականներին Հայաստանի անկախության համար պայքարող Զատիկյանին որպես տեռորիստ էլ ներկայացրին, մեկ է դրանից նրա արածը մարդկանց համար մնաց արժեք ու հնրավարորության դեպքում ծլեց ու մեծացավ,,,

Երբ որ Զատիկյանը մեղադրվեց մետրոյում տեռորիստական ակտ կատարելու մեջ, Սովետական Հայաստանի գերակշիռ մասը նրան հայոյում էր մարդասպանության համար: Սկսած պարտիական ժողովրենից մինչև քաղքենիական խոհանոցներ:
Պատմությունը գունազարդել պահի տակ ցանկալի գույներով լավ բան չէ :):

Շատ անարժեք ու մարն անձնավորություն է

Մարդուն արժեքավորել, այն էլ այսպիսի էպիտետներով, առնվազն կարող է նրանից շատ ավելի արժեքավոր մարդը: Դրա համար բարի եղիր նախքան այսպես որակավորելը պատմել թե ո՞վ ես դու, ի՞նչ համամարդկային կամ համաազգային կամ թեկուզ համաթաղային արժեք ես ներկայացնում դու ինք:
Հակառակ դեպքում դու ուղղակի "Ակումբ"-ում բարձրաձայն հայոյում ես :

Հ.Գ. Տարիքով մարդ ես երևում: Լավ կլինի գոնե հարգես մարդու անուն ունենալու իրավունքը ու հրապարակային խոսքիտ ժամանակ օգտագործես մարդուն տրված անունը և ազգանունը: "Ակումբ"-ը սեփական խոհանոց կամ վստեչի վետերոկը չի:

voter
13.12.2007, 01:41
Voter, ես քո գրածները լրիվ չեմ կարդացել, քանի որ շատ ես երկարացնում: Անընդհատ նույն մտքերն ես կրկնում, ու խորհուրդ կտամ ասածտ կարճ կապես, որ ձանձրալի չդառնաս:

Չգիտեմ, թե դու քեզ ինչ բաղչեքն ես գցել, բայց մի բան գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Վազգեն Մանուկյանը, նույնիսկ ամենահամարձակ երազներում մտածում է, որ ինքը նախագահ է դառնալու, ապա նա չափազանց մեծ հույսեր է կապում Վ.Մանուկյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ Վ. Մանուկյանը ոչ մի շանս չունի:

Կարող եք նայել բավականին իշխանամետ կայքի անցկացրած հարցումը`
http://www.persons.am/president2008/index.php

Այստեղ ստացվում է, որ Վ.Մանուկյանի` նախագահ դառնալու հույս ունեցողները ավելի մեծ հույսեր է կապում նրա հետ, քան հենց ինքը:

ՄԻ անեկդոտ հիշեղի, բայց խնդրում եմ չանձնականացնեք: Ուղակի շատ տեղին է:

Եզդին Սևանի "տռասին" կանգնած, իր ոչխարներն է ծախում, ու հանկարծ մի հատ սեվ Բրաբուս ա կանգնում, մեջից իջնում են 3 կերած-խմած մարդիկ:
Մարդկանցից մեկը հարցնում է "Ոչխարներտ ինչ արժեն?" Եզդին, որոշում է պահը բաց չթողնել, ասում է " 5000 դոլլար": Ոչխարները ծիծաղից մեռնում են: :)

Ասածս այն է, որ պետք չէ ինչ որ մեկի հետ կապել ավելի մեծ հույսեր, քան ինքն իր հետ է կապում:

Կարճ կապում եմ, սրամտություններ ես անում, թե դու դա չես ասել, ասածդ «Մանուկյանը չի ուզում նախագահ դառնա ինչու էք զոռով էդ մարդուց նախագահ սարքում»:B

Իսկ պերսօնս.ամ տխմար կաքը որպես հիմք էս բերում, որտեղ Մանուկանին նպատակադրված քանի ամիս է չեր դնում այդ մարդը քվեարկության ցուցակներում ու համարում ես դա ՀԱՍՏԱՏ բան իսկ այստեղի քվեարկությունը հիմք չես ահամարում, որ Միակ պայքարը հիմա Մանուկյան Տեր Պետրոսյան դաշտում է գնում, մնացացը ՊԱՄԵԽԱՆԵՐ են...

Սպասենք տենանք ԼՏՊն կբարեհաճի մարդկանց հարցերին ազնվորեն պատասխանել, ոնց Մանուկանը արեց ու անելու է, թե մենակ միտինգ է անելու, որ ոչ մեկ բացի իրանից վարիանտ չունենա խոսա...

Չի ստացվում կարճ կապել, ախր այնքան միամիտ բաներ միանգամից, որ ասում ես ստիպված ամեն մեկին ուզում եմ անդրադառնամ, օրինակ Մանուկյանը ինք իրա հետ կամ մարդիկ իրա հետ նախագահի պաշտոն չեն կապում ՀԱ ասում եմ չե ՀԱ ՉԵՆՔ ուզում, որ նա նախագահ դառնա, մեր ուզածը ՆԱԽԱԳԱՀ չպիտի լինի,տենանք դրանից հետո ԼՏՊն, բարբուսավարները, կամ ՍԵՐԺանտները ինչ են դառնալու առանց պապայի։
Մանուկյանը գալիս է, ձեզ այդ կայֆից զրկելու, էլ կայֆավատ, Լևեն նախագահ, ՍԵՐԺին ապագա չի ստացվի գոռալ, պիտի մզմզ ամեն շրջանում մարդկանց համոզել, իր աջակիցներին ընտրել ու գործ անելէ պետք լինելու...

Եթե դա չի հասկացվում, դրանից էլ հա պիտի կրկնել, որ տեղ հասնի...

Ավելացվել է 12 րոպե անց

Իսկ ով է քեզ ասու՞մ, որ իր գաղափարները չեն ապրում :):
Միայն սեփական անձով մի դատիր ;):
Այս գաղափարները այնքան հզոր են ու կենսունակ, որ ամբողջ Հայաստանի մնացած, անգաղափար դաշտը վախից միավորվել է իր դեմ:

Հավատում ես, թէ չէ, բայց այդպես էլ կա ;): Դրա համր էլ կենաց-մահու պատերազմի են դուրս եկել բոլոր քաղաքական կոմֆորմիստները ու կերակրատաշտից սնվողները:

Երբ որ Զատիկյանը մեղադրվեց մետրոյում տեռորիստական ակտ կատարելու մեջ, Սովետական Հայաստանի գերակշիռ մասը նրան հայոյում էր մարդասպանության համար: Սկսած պարտիական ժողովրենից մինչև քաղքենիական խոհանոցներ:
Պատմությունը գունազարդել պահի տակ ցանկալի գույներով լավ բան չէ :):

Մարդուն արժեքավորել, այն էլ այսպիսի էպիտետներով, առնվազն կարող է նրանից շատ ավելի արժեքավոր մարդը: Դրա համար բարի եղիր նախքան այսպես որակավորելը պատմել թե ո՞վ ես դու, ի՞նչ համամարդկային կամ համաազգային կամ թեկուզ համաթաղային արժեք ես ներկայացնում դու ինք:
Հակառակ դեպքում դու ուղղակի "Ակումբ"-ում բարձրաձայն հայոյում ես :

Հ.Գ. Տարիքով մարդ ես երևում: Լավ կլինի գոնե հարգես մարդու անուն ունենալու իրավունքը ու հրապարակային խոսքիտ ժամանակ օգտագործես մարդուն տրված անունը և ազգանունը: "Ակումբ"-ը սեփական խոհանոց կամ վստեչի վետերոկը չի:

Հերթական անգամ խոսում խոսում,բան չեն ասում ինչպես բոլոր Լևոնի աջակիցները։

Մի հատ ասեք տեսնենք ինչ գաղափար է, որ սախ նախանձից մեռնում են, արդեն երրորդ անգամ է խոսում խոսում է ԼՏՊն բան չի ասում, թէ ինչ է ուզում անել։

Մենակ ՍԵՐԺի դեմ իր ԱՆՁՈՎ գնալը գաղափար է ՞ այդ դեպքում նախանձելու ու առավել ևս քննադատելու բան էլ չկա, ախմախ մարդ է ստացվում, որ իրեն Քսան տարի էր պետք, որ նման ճխճիմ կարիերիստի, ոնց ՍԵՐԺն է հախից գալու անհրաժեըտության գաղափարի հանգի ԼՏՊն...

Զատիկյանի օրինակը, բոլորովին չհասկացար... Այնտեղ գաղափար կար, ԼՏՊն հիմա բացի իր անձից, ոչինչ առավել ևս գաղափար չունի, հա վայ մոռացա «Լեգիտիմ Նախագահ» – գաղափարա կորչում, վայ ինչ գաղափա՛՛՛՛ր....

Իսկ արժեքների մասին – ես իմ թեկնածությունը չեմ դրել ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ այն է ԳՆԱՀԱՏՄԱՆ, իսկ ԼՏՊն դրել է, ուրեմ ես ու բոլոր մյուսները իրավունք ունեն նրան գնահատելու – թե ԼՏՊին առանց գնահատելու 1991ի ընտրությունների նման նորից պակ աչքերով ու ականջներով պիտի ընտրեք։

Հա սիտելիս մեծացել եմ, աչքերս բացվել են, երկու անգամ ԼՏՊեմ ընտրել էլ չեմ ուզում, հոգնել եմ հիասթափվելուց, թույլ եմ տալիս հիմա էլ դուք հիասթափվեք ես կընտրեմ գաղափարը, որը եթե հիմա չկարողանան անել, ինքնին գաղափարին դրանից ԲԱՆ չիլինի, իսկ եթե ԼՏՊին հիմա չնտրեն նրանից ոչինչ չի մնա, ինխես Գորբաչովից Ռուսաստանում ԻԶ ու ԹՈԶ էլ չկա, չնակաց միջազգայնորեն հարգված, նոբելյան մրցանակակիր մարդ է...

P.S.
13.12.2007, 11:41
Թույլ տվեք միանալ զրույցին պարոնայք շատ կարճ դիտարկումով։
Նախ ասեմ, որ եթե այս կիրակի նախագահի ընտրությունը լիներ, ապա ես ինքս կդժվարանայի ընտրություն կատարել։ Կա արժանի երեք թեկնածու՝ Մանուկյան, Սարգսյան և Տեր–Պետրոսյան։ Մյուսներին չեմ համարում այդպիսին, սակայն դա ճաշակի հարց է, այնպես որ Բաղդասարյանի կամ Գեղամյանի կողմնակիցները հուսով եմ չեն վիրավորվի։

Հիմա Տեր–Պետրոսյանի մասին, քանի որ այս թեման է նրան է նվիրված։ Եթե շատ «տրեզվիյ» մոտենանք նրա վերջին ելույթին, ապա ակնհայտ է դառնում, որ նա ժողովրդին ներկայացրեց երկու նախընտրական առաջարկ
ա. վերադարձնել Էյրբաս օդանավը
բ. ձերբակալել Էրեբունու համայնքապետ Մհերին։

Ելույթի մեծ մասը նվիրված էր սեփական դիտարկումներին, արդարացումներին և պիտակավորումներին։ Թաթար–մոնղոլական ցեղախմբի առաջնորդների հետ Քոչարյանի և Սարգսյանի համեմատությունը ուղղակի աններելի էր։ Դա կարելի էր անել մասնավոր զրույցներում, հոդվածով, բայց ոչ ժողովրդի առաջ։ Լևոնը փոխվել է, և փոխվել է դեպի վատը։ Նրա մոտ կա ավելորդ զգացմունքայնություն և ասբոլյուտիզմ, որը նրան հատուկ չէր։ Հետո՝ իր ելույթներով ցանկանում է խոսել ամեն ինչի մասին, ինչի մասին լռել էր տասը տարի։ Չի կարող այդպես լինել։ Հետո՝ դրա ժամանակն էլ կգա։

Բացի այդ, նա փորձում է ԱՐԴԱՐԱՆԱԼ։ Բոլոր միջնորդների և հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող մասնագետների մոտ կա ոսկե կանոն՝ անհնար է վիճել անցյալի շուրջ։ միևնույն է այն տարբեր է լինելու։ Տարբեր է ներկայացվելու։ Փոխարենն Լևոնը լռում է իր անելիքի և մեզ սպասվող ապագայի մասին։ Ինչպես ժամանակին լռում էր Ստեփան Դեմիրճյանը։ Մինչդեռ միջին վիճակագրական քաղաքացին արդեն հմտացել է ընտրություններում, նա սպասում է գործնական արդյունքների խոստման, որը նախագահի թեկնածուն կարող է և պարտավոր է անել։

Ի՞նչ ունենք այսօր։ Լևոնը ուղղակի հաստատում է, որ իր ընտրությունից հետո փոխվել է արտաքին քաղաքական կուրսը, փոխվել է երկրի էլիտան, սկսվելու են ձերբակալություններ։ Դա ինձ անհանգստացնում է։ Հաշվի առնելով նաև, որ նա առայժմ չի ներկայացրել իր թիմը, իր կառավարությունը, ով է լինելու իր վարչապետը։ Դա ինձ անհանգստացնում է, որովհետև ես վստահ չեմ, թե ինչ կլինի այն պրոֆեսիոնալ դիվանագետների հետ, որոնք այսքան տարի աշխատել են։ Նրանցից ոմանք փայլուն մասնագետներ են։ Ես անհանգստացած եմ, որ ռևանշիզմը կբերի վկուհկների որսի։

Իսկ ամենավատը՝ Լևոնի թիմը տրամադրված է ոչ թե մարտական, այլ թշնամական։ Այսօր արդեն խոսում են հնարավոր բախումների մասին։ Ու ես անհանգստացած եմ, որ նրանք կարող են իրենց հետևից տանել մարդկանց, որոնց հետո նետելու են, ու առանց վարանման, տանկերի ու սպեցնազի բերանը։

Քաղաքական պայքարի կանոնները, անգամ ժողովրդավարությունից հեռու Հայաստանի նման երկրում, պետք է պահպանվեն։ Իսկ ինչ է անում Լևոնի թիմը՝ սկսել է կոմպրոմատների պատերազմը...օրինակ, որ Սերժի գլխին Սամոն Բաբայան բորշչ է լցրել։ Անտագոնիզմը շատ վտանգավոր է, Լևոնն իր ելույթներով հարուցել է ընդամենը անտեղի, դատարկ և մեզ բոլորիս ճամբարների բաժանող մարդկանց, ովքեր օրեր ու ժամեր են ծախսում անցյալի մասին վեճերով։ Թողեք պատմությունը պատմաբաններին, մեր գերխնդիրն է՝ բարելավել ներկան ու ունենալ արժանավայել ապագա։

Հ.Գ. Անցյալի սխալներից դասելու քաղելու մասին հակափաստարկը խնդրում եմ մի բերեք։ Դա էս դեպքը չի։

voter
13.12.2007, 14:50
......

Որոշ մարդկանց կողմից, անցյալը օգտագործել ապագաին տիրելու համար – դա պիտի ԼՏՊն բացառի բացահայտելով այդ անցյալը, բայց իհարկե դա կլինի նաև հարված ինք իրեն, խիստ մեծ բերշեր է նա եփել այդ նույնդ մարդկանց հետ, այդ իսկ պատճառով էլ ԼՏՊն ոչինչ չի ասել ու չի ասելու ինչքան էլ, որ հուսանք...

Ապագայի վերաբերյալ էլ տպավորիչ գաղափար նա չի կերտի, եթե տաս տարին նրան բավական չի եղել, հիմա հաստատ բան չի հորինի...

Միքիչ տարօրինակ է հնչում թուրքական բանաձևով շարժվելը – պատմությունը պատմաբաններին, ինչքան էլ, որ ապագային նայենք, կամ պետք է բոլոին համաներում հայտարարենք ու սկսենք ամեն ինչ նորից կամ պետ է կարողանալ մարդկանց ցույց տալ, թե ով ով է, հերթական անգամ սխալ ընտրությունից խուսափելու համար։

Համաներման ու քաղաքական դաշտի նոր ստեղծման, զրօից, ՍԵՐԺանտները չեն գնա, նրանք նման ասպարեզում շանս չեն ունենա քաղաքական դաշտում որևէ ազդեցության։

Նոր քաղաքական դաշտը կլինի, եթե ԼՏՊն ու Մանուկյանը, Դաշնակները ու Հնչակները և նույնիսկ Բաղդասարյանները, առանձին նոր պայքար սկսեն, բոլորը բոլորի հետ, առանց աթոռակռվի – այսինքն ժողովրդին արդեն թույլ տան պառլամենտական իրական ընտրությունների համը։ Բոլորը տրամադրվեն, որ նախագահական ընտերությունները հնարավորություն են քաղաքական կյանքը աշխուժացնելու։ Այդ խաղի մեջ ՍԵՐԺանտները ակտիվ ԼՌՈՂՆԵՐ կլինեն – ինչը ցույց է տալիս համարյա բոլոր քննարկումները տարբեր ֆորումներում, նրան միայն լռում են ու առավելագույնս մեկ մեկ ինչ որ ճղճիմ կոչեր են անում իրենց թեկնածուին ընտրելու, բայց որևէ կոնկրետ պատճառ, ինչու համար պետք է դա անել – ՉԿԱ...

Նման տարբերակի պայքարի դեպքում ինչքան էլ ՍԵՐԺանտները ընտրությունները կեղծեն ինչ թվեր էլ նկարեն, ժողովուրդը կհասկանա որտեղ է քաղաքականությունը տեղի ունենում, իսկ որտեղ կոշկակարները ընդհամենը բուդկա դնելու տեղի համար ռազբիրատ են անում...

Զարմանալի, թող չհնչի, բայց պետք չի միանալ հանուն Սերժին ու Քոչարյանին քցելու, տենց մարդիկ էլ են լինում, երեխայա մածունա ուտում, չի խանգարում։

Պետք է միանալ գաղափարների շուրջ ստեղծելով համապատասխան քաղաքական դաշտ, ուղղություններ։ Իսկ դե յուրե հաստատելը, որ այդ ամենը արդեն կայացած պառլամենտական պետության համակարգ է, կմնա ժամանակին։

Հիշեք ինչպես սովետական Հայաստանի տերը դարձանք, միթե դրա համար կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնին տիրելու միջոցով, ոչ ընդհամենը ժողովուրդը կեղծ կոմունիստական ընտրությունների վրա ուշադրություն չդարձնելով, գնաց ու ցույց տվեց, որ ինքը ուրիշին է ուզում, քան իրեն սախացնում են ու թե կոմկուսի առաջի նախագահը ինչ էր բարբաջում, ոնց էր համոզում մարդկանց, որ ինքը իրանց մասին մտածում է, կարևոր չեր ոչ մեկին – նրանց գոյությունը ԶՐՕ էր.,...

ՍԵՐԺանտներին միայն հնարավոր է այդպես հանել ասպարեզից, ցույց տալ, որ ժողովուրդը քաղաքականությունը ԱՌԱՆՑ իրենց է անում...

P.S.
14.12.2007, 02:23

Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեր հետ։ Անշուշտ պետք է առաջնորդվել նպատակներով ու գաղափարներով, ու ոչ թե անձերով։ Եվ Կոմկուսի օրինակն էլ դիպուկ է։ Բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ առաջնորդվել են անձերով։ Ու միշտ են առաջնորդվելու։ Այն ժամանակ նրանք ծեր, կերած–խմած կոմկուսի բիձաների փոխարեն ընտրեցին իրենց միջից, երիտասարդ ու ազնիվ մարդկանց։ Նրանք էին այդ գաղափարախոսության կրող։ Ախր չեն կարող մարդիկ ընտրել գաղափարախոսությունը։ Նրանք ընտրում են դրա կրողին։ Ո՞ւմ կարող են ընտրել այսօր։ Իմ տպավորությամբ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Դեռ արշավը չի սկսվել։ Նախընտրական ծրագրերը չեն հրապարակվել։ Երբ որ դրանք հրապարակվեն, այդ ժամանակ էլ գուցե հնարավորություն կունենանք ավելի առարկայական զրույց վարելու։

Ես պատրաստ եմ նույնիսկ Սարգսյանին ընտրել, եթե նա կոնկրետ խոստումներ տա։ Այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը կոռուպցիան է։ Վերջ։ Բայց կոռուպցիան ամենալայն իմաստով։ Եթե թեկնածուներից որևէ մեկը խոստանա, որ կպայքարի կոռուպցիայի դեմ՝ ընդ որում թույլ չտալով որևէ համակարգի դրամատիկ ցնցումներ, ապա նա ամենահարմար թեկնածուն է։ Ապրենք, կտեսնենք։

Հա, ինչ վերաբերում է՝ պատմությունը պատմաբաններին։ Ես դա չեմ համարում մշտական բանաձև։ Ուղղակի ասում եմ՝ այս պահին սխալ է դրա մասին բանավիճելը։ ՈՒ հետո կա տարանջատում՝ պատմության և քրեական անցյալի միջև։ Պատմությունը՝ պատմաբանների, իսկ քրեական անցյալը՝ իրավապահների գործն է։

schuschanik
14.12.2007, 02:52

P.S. բայց այդ կոռուպցիոն կլաններն այնքան խորն են նստած մեր հասարակության մեջ, որ վախենում եմ անգամ հնարավոր չլինի արմատախիլ անել այն: Դրանց ծիլերը պետք է փնտրել կոմունիստական դեմագոգիայի մեջ, վերջիվերջո մեր ղեկավարների մեծ մասը այդ կառավարման ապարատի հետնորդներ են ......... Ծայրահեղ քաղաքական զարգացումներով լի մեր Անկախության տարիները վառ ապացույց են, որ քաղաքական գործչի համար առաջնայինը իր անձնական շահն է ...... և ով էլ կառավարի, միևնույն է ոչինչ չի փոխվելու.......

P.S.
14.12.2007, 02:59

Թևաթափ լինելու համար դեռ վաղ է։ Ես հավատում եմ, որ անձերը կարող են պայքարել համակարգի դեմ։ Իսկական առաջնորդ ունենալու դեպքում կարող ենք ձերբազատվել ցանկացած համակարգից։ Նույնիսկ ամենախորը արմատներով։

voter
14.12.2007, 20:23
Թևաթափ լինելու համար դեռ վաղ է։ Ես հավատում եմ, որ անձերը կարող են պայքարել համակարգի դեմ։ Իսկական առաջնորդ ունենալու դեպքում կարող ենք ձերբազատվել ցանկացած համակարգից։ Նույնիսկ ամենախորը արմատներով։
Ցավոք Սարգսյանը ընտրել է, ոչ թէ կոռուպցիայի դեմ պայքարելը, այլ այն իրեն ծառայեցնելը։

Դրա վերաբերյան Վազգեն Մանուկյանը, Հետքում տված հարցազրույցում շատ դիպուկ օրինակներ է բերել, այն տղաների մասին, որոնք 60ականի շարժումների ժամանակ որոշեցին կոմմունիստական համակարգ մտնել ու օգտագործել այդ համակարգը իրենց նպատակներին հասնելու համար։ Միգուցե դրա շնորհիվ Ծիծեռնակաբերդի համալիր ու պետականորեն ընդունված Եղեռնի սգի օր ունեցաք, բայց մնացած ամենը մնաց ինչպես կար ու այդ տղաների վեհ գաղափարները կներեք, ՔԱՔՄԵՋ արվեցին։

Սարգսյանին ընտելու առմով, կարող եմ առաջարկել նայել Արցախին, այնտեղ նրա վստահված անձը ինչ անի, նույնությամբ լինելու և Հայաստանում Սարգսյան Սերժ նախագահ ունենալու դեպքում։ Եթե ձեզ, "սավերշեննի սեկրետնի" նախագահ, որի արածներից ոչ մեկ բան չի իմանում, մենակ կցկտուր խոստումներ են լսվում, բավարար է, ընտրեք Սերժ Սարգսյանին։

Ավելացվել է 9 րոպե անց

Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեր հետ։ Անշուշտ պետք է առաջնորդվել նպատակներով ու գաղափարներով, ու ոչ թե անձերով։ Եվ Կոմկուսի օրինակն էլ դիպուկ է։ Բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ առաջնորդվել են անձերով։ Ու միշտ են առաջնորդվելու։ Այն ժամանակ նրանք ծեր, կերած–խմած կոմկուսի բիձաների փոխարեն ընտրեցին իրենց միջից, երիտասարդ ու ազնիվ մարդկանց։ Նրանք էին այդ գաղափարախոսության կրող։ Ախր չեն կարող մարդիկ ընտրել գաղափարախոսությունը։ Նրանք ընտրում են դրա կրողին։ Ո՞ւմ կարող են ընտրել այսօր։ Իմ տպավորությամբ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Դեռ արշավը չի սկսվել։ Նախընտրական ծրագրերը չեն հրապարակվել։ Երբ որ դրանք հրապարակվեն, այդ ժամանակ էլ գուցե հնարավորություն կունենանք ավելի առարկայական զրույց վարելու։

Ես պատրաստ եմ նույնիսկ Սարգսյանին ընտրել, եթե նա կոնկրետ խոստումներ տա։ Այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը կոռուպցիան է։ Վերջ։ Բայց կոռուպցիան ամենալայն իմաստով։ Եթե թեկնածուներից որևէ մեկը խոստանա, որ կպայքարի կոռուպցիայի դեմ՝ ընդ որում թույլ չտալով որևէ համակարգի դրամատիկ ցնցումներ, ապա նա ամենահարմար թեկնածուն է։ Ապրենք, կտեսնենք։

Հա, ինչ վերաբերում է՝ պատմությունը պատմաբաններին։ Ես դա չեմ համարում մշտական բանաձև։ Ուղղակի ասում եմ՝ այս պահին սխալ է դրա մասին բանավիճելը։ ՈՒ հետո կա տարանջատում՝ պատմության և քրեական անցյալի միջև։ Պատմությունը՝ պատմաբանների, իսկ քրեական անցյալը՝ իրավապահների գործն է։
Այ երբ անձի պաշտանմունքով ապրած ու ղեկավարվող սերունդը, ար ոչ միայն սովետ երկրներում ամբողջ աշխարհում է տիրում, անցնի պատմության գիրկը, հինգ–տաս տարի հետո կընտրվի միայն գաղափարը, ինչպես հիմա բորսայում հատուկենտ մարդիկ են նայում, թե գլխավոր դիրեկտորը կամ մենեջերը ձեռնարկության ով է, որ որոշեն գնեն այդ ձեռնարկության բաժնետոմսերը, որպես ապագա ունեցող։

Առաջ կարևոր էր, որ դա Ռոկֆելլերն է, Մորգանն է ու ինչ գործ էլ անի նրան վստահվածը չի կորի, հիմա ճնշոխ մեծամասնությունը ներդրում է անում ՆՊԱՏԱԿԻ, ԲՆԱԳԱՎԱՌԻ այն է գաղափարի համար։

Ես օրինակ մեկ երրորդ իմ ունեցվածքի կվստահեի Մանուկյանին, մեկ երրորդը Րաֆֆի Հովհանիսյանին, իսկ մնացածը հավասարաբար կբաշխեի բոլոր մնացած ԼՏՊ, Սարգսյան, Բաղդասարյանների գործունեուփյան վրա, ինչը հաստատ ամեն տարի առնըվազն եթե մի տեղ կորուսնտեր լինեին մյուս տեղում կկոմպենսացվեր ու միշտ կմնայի շահութով։

Վստահել ամեն ինչ մեկին ամենամեծ ախմախությունն է, որ ոչ միայն գործարարները, ցանկացած նորմալ մարդ իր ունեցվածքի հետ չի անում, ինչու են ձգտում համոզել մարդկանց, որ մեկին պետք է վստահել ուրիշ հարց է։

Հայրենիքը դա այն ունեցվածք է, որ պետք է կարողնալ հենց որպես սեփական գրպանի փող բաշխել...

Վիշապ
20.12.2007, 11:26
Ցավոք Սարգսյանը ընտրել է, ոչ թէ կոռուպցիայի դեմ պայքարելը, այլ այն իրեն ծառայեցնելը։

Դրա վերաբերյան Վազգեն Մանուկյանը, Հետքում տված հարցազրույցում շատ դիպուկ օրինակներ է բերել, այն տղաների մասին, որոնք 60ականի շարժումների ժամանակ որոշեցին կոմմունիստական համակարգ մտնել ու օգտագործել այդ համակարգը իրենց նպատակներին հասնելու համար։ Միգուցե դրա շնորհիվ Ծիծեռնակաբերդի համալիր ու պետականորեն ընդունված Եղեռնի սգի օր ունեցաք, բայց մնացած ամենը մնաց ինչպես կար ու այդ տղաների վեհ գաղափարները կներեք, ՔԱՔՄԵՋ արվեցին։

Սարգսյանին ընտելու առմով, կարող եմ առաջարկել նայել Արցախին, այնտեղ նրա վստահված անձը ինչ անի, նույնությամբ լինելու և Հայաստանում Սարգսյան Սերժ նախագահ ունենալու դեպքում։ Եթե ձեզ, "սավերշեննի սեկրետնի" նախագահ, որի արածներից ոչ մեկ բան չի իմանում, մենակ կցկտուր խոստումներ են լսվում, բավարար է, ընտրեք Սերժ Սարգսյանին։

Ավելացվել է 9 րոպե անց

Այ երբ անձի պաշտանմունքով ապրած ու ղեկավարվող սերունդը, ար ոչ միայն սովետ երկրներում ամբողջ աշխարհում է տիրում, անցնի պատմության գիրկը, հինգ–տաս տարի հետո կընտրվի միայն գաղափարը, ինչպես հիմա բորսայում հատուկենտ մարդիկ են նայում, թե գլխավոր դիրեկտորը կամ մենեջերը ձեռնարկության ով է, որ որոշեն գնեն այդ ձեռնարկության բաժնետոմսերը, որպես ապագա ունեցող։

Առաջ կարևոր էր, որ դա Ռոկֆելլերն է, Մորգանն է ու ինչ գործ էլ անի նրան վստահվածը չի կորի, հիմա ճնշոխ մեծամասնությունը ներդրում է անում ՆՊԱՏԱԿԻ, ԲՆԱԳԱՎԱՌԻ այն է գաղափարի համար։

Ես օրինակ մեկ երրորդ իմ ունեցվածքի կվստահեի Մանուկյանին, մեկ երրորդը Րաֆֆի Հովհանիսյանին, իսկ մնացածը հավասարաբար կբաշխեի բոլոր մնացած ԼՏՊ, Սարգսյան, Բաղդասարյանների գործունեուփյան վրա, ինչը հաստատ ամեն տարի առնըվազն եթե մի տեղ կորուսնտեր լինեին մյուս տեղում կկոմպենսացվեր ու միշտ կմնայի շահութով։

Վստահել ամեն ինչ մեկին ամենամեծ ախմախությունն է, որ ոչ միայն գործարարները, ցանկացած նորմալ մարդ իր ունեցվածքի հետ չի անում, ինչու են ձգտում համոզել մարդկանց, որ մեկին պետք է վստահել ուրիշ հարց է։

Հայրենիքը դա այն ունեցվածք է, որ պետք է կարողնալ հենց որպես սեփական գրպանի փող բաշխել...

Նման է թե ձեր սիրեցյալ Վազգեն Մանուկյանը իր պայծառ ծրագրերը թողած Հայլուր–մայլուրներով սկսել է լեզվակռվապայքար մղել ԼՏՊ–ի դեմ՝ «թող ինձ չխփեն, ես չեմ խփի», «թե ով ինձ կխփի, կամ չի խփի իր գործն է» թաղի մակարդակի «ռազբորկաներով»։
Եվ իշխանության ծառայամիտ հեռուստատեսությունները սիրով ներկայացնում են այս մարդու խելոք ու պայծառ դեմքով «իմաստուն դատողությունները»։ Ինձ համար այս մարդը արդեն Արտաշես Գեղամյանից ոչնչով չի տարբերվում։ Խոսքով ուրիշ, գործով ուրիշ։ «Այս իշխանություններից պետք է ազատվել» նրա խոսքերը դատարկություն են, փուչիկ, զրո :bad

Արամ
20.12.2007, 11:53
Կներեք ո խառնվում եմ ձեր խոսակցուցյան մեջ, բայց ես վապշե քաղաքականությունից բան չեմ հասկանում ու ուզում եմ իմանամ Ետ Լևոն տեր Պետրոսյանը, ովա? Ինչա արել?

Վիշապ
20.12.2007, 12:00
Կներեք ո խառնվում եմ ձեր խոսակցուցյան մեջ, բայց ես վապշե քաղաքականությունից բան չեմ հասկանում ու ուզում եմ իմանամ Ետ Լևոն տեր Պետրոսյանը, ովա? Ինչա արել?

Հե՛չ, ոչ ասֆալտ գիտի անել, ու ոչ էլ առհասարակ շինարարություն, նույնիսկ կարմիր ժապավեն կտրել չգիտի:secret

Արամ
20.12.2007, 12:03
Հե՛չ, ոչ ասֆալտ գիտի անել, ու ոչ էլ առհասարակ շինարարություն, նույնիսկ կարմիր ժապավեն կտրել չգիտի:secret
Իսկ ինքը իրա նախագահության շրջանում ինչ վատ բաներա արել?:think

Հ.Գ. Զզվում եմ քաղաքականությունից:[

Armeno
20.12.2007, 12:16
Որ մի երկու տարի շուտ ծնված լինեիր, եդ հարցը չէիր տա, սաղ երկիրը կերավ, ոսկորներն էլ սկի չթողեց,Ատոմակայանը մթոմ փակեց, բայց սաղ էլեկտրաենէրգիան ծախում էր, ու ըլի լիքը վատ բաներ(չես լսել իրա մականունը ՝ Լևոն Լուսամարիչ)

voter
20.12.2007, 15:37
Նման է թե ձեր սիրեցյալ Վազգեն Մանուկյանը իր պայծառ ծրագրերը թողած Հայլուր–մայլուրներով սկսել է լեզվակռվապայքար մղել ԼՏՊ–ի դեմ՝ «թող ինձ չխփեն, ես չեմ խփի», «թե ով ինձ կխփի, կամ չի խփի իր գործն է» թաղի մակարդակի «ռազբորկաներով»։
Եվ իշխանության ծառայամիտ հեռուստատեսությունները սիրով ներկայացնում են այս մարդու խելոք ու պայծառ դեմքով «իմաստուն դատողությունները»։ Ինձ համար այս մարդը արդեն Արտաշես Գեղամյանից ոչնչով չի տարբերվում։ Խոսքով ուրիշ, գործով ուրիշ։ «Այս իշխանություններից պետք է ազատվել» նրա խոսքերը դատարկություն են, փուչիկ, զրո :bad
Եթե քեզ հետ խառը կռիվ են սկսում, ԲԱԼԵՏ պարելը ոչինչ չի տա...

Աթեիստ
20.12.2007, 16:58
Որ մի երկու տարի շուտ ծնված լինեիր, եդ հարցը չէիր տա, սաղ երկիրը կերավ, ոսկորներն էլ սկի չթողեց,Ատոմակայանը մթոմ փակեց, բայց սաղ էլեկտրաենէրգիան ծախում էր, ու ըլի լիքը վատ բաներ(չես լսել իրա մականունը ՝ Լևոն Լուսամարիչ)

Սկզբում գրածդ կարդալուց զարմացա, բայց տարիքդ տեսնելով չեմ մեկնաբանի:

voter
21.12.2007, 04:05
Եթե քեզ հետ խառը կռիվ են սկսում, ԲԱԼԵՏ պարելը ոչինչ չի տա...
Ի դեպ Մանուկյանը միեևնույնն է գիտակից քաղաքական գործչին հատուկ առաջարկել է "բալետ"–ով վերջացնել, այդ Վանիկ Սմբատիչյան բերան ջարդոցին կարդացեք այստեղ http://new.aravot.am/am/articles/politics/33861/view.
Բայց երևում է ԼՏՊն ինչպես Վանոի մոտ պրեզիդենտ էր աշխատում հիմա էլ ընդդիմության պաշտոն է ստացել ու պիտի արդարացնի ...

Ancord
21.12.2007, 12:58
Նման է թե ձեր սիրեցյալ Վազգեն Մանուկյանը իր պայծառ ծրագրերը թողած Հայլուր–մայլուրներով սկսել է լեզվակռվապայքար մղել ԼՏՊ–ի դեմ՝ «թող ինձ չխփեն, ես չեմ խփի», «թե ով ինձ կխփի, կամ չի խփի իր գործն է» թաղի մակարդակի «ռազբորկաներով»։
Եվ իշխանության ծառայամիտ հեռուստատեսությունները սիրով ներկայացնում են այս մարդու խելոք ու պայծառ դեմքով «իմաստուն դատողությունները»։ Ինձ համար այս մարդը արդեն Արտաշես Գեղամյանից ոչնչով չի տարբերվում։ Խոսքով ուրիշ, գործով ուրիշ։ «Այս իշխանություններից պետք է ազատվել» նրա խոսքերը դատարկություն են, փուչիկ, զրո :bad

Գիտես ամեն ինչ չափ ու սահման ունի: ինչպես 90ականներին էին գործում Լևոնն ու իր թիմը, հիմա էլ նույն ոգով շարունակում են: Հիմա էլ մեղադրում են Վազգեն Մանուկյանին տեռորիզմի մեջ, նա էլ պիտի ձայն ծպտուն չհանի փաստորոն, որ իրա մասին ինչ ստեր ասես որ չեն գրում: Ես ավելին ասեմ, հիմա քանի գնում ավելի եմ համոզվում, որ Լևոնին իշխանություններն են մեջտեղ բերել, շատ հեշտ խոցելի հակառակորդ է, դրան էլ գումարած ընդդիմությանն է հա խփում, մասնավորապես Վազգեն Մանուկյանին, էլ իշխանությունները բան չունեն անելու, Լևոնն իրանց տեղը իշխանությունների գործն անում է:

Վիշապ
21.12.2007, 16:16

Գիտես ինչ, 90–ականների ոգին ոգի էր, էդ ոգով գոյատևեցինք ու դիմացանք հասանք էս օրվան ոչ թե ներկայիս տզրուկներին ծառայելու համար, այլ ազատ իրավական զարգացող պետություն դառնալու համար։ Ու հիմա գրողի ծոցը թե Վազգեն Մանուկյանին ով է խփում, կամ նա ում է խփում, գոյություն ունի հիմնախնդիր՝ այս մեղմ ասած հիմար վարչաձևին վերջ տալու, իսկ նա բարոյախոսում է, ու ոչ մի իմաստ չեմ տեսնում նրա ներկայիս գործունեության մեջ։
Ինչ վերաբերում է թե Լևոնին իշխանություններն են բերել, չգիտեմ ծիծաղեմ թե լաց լինեմ։ Ախր սիրելիս, նրան իշխանությունները բերել են, որ ինձ ու քեզ ի՞նչ համոզեն, որ տեսեք սա մթի ու ցրտի ղեկավարն է, մենք էլ դրսից հատուկ «ՕՍՌԱՄ» լամպեր ու «ՆԻԳԱԼԱ» գազօջախներ ենք բերել ձեզ համա՞ր, այնպես որ մենք Գրիգոր Լուսավորչի արժանի հետնորդնե՞րն ենք։ Ախր ինչպե՞ս կարելի է չհուզվել Պարոն Վարչապետի «փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ» – ում իրար քցել – կրակել – խաբել – լափելախառը հաստավզերի լայն ժպիտներից։ «իրավունք» ու «օրենք» բառերը կարելի է քանդակել հրապարակի պուլպուլակի վրա, որ հիշենք որ այդպիսի հասկացություններ կան աշխարհում։

Վիշապ
21.12.2007, 17:15
Մի խոսքով իմ կարծիքը հետևյալն է՝ այս խայտառակ հասարակարգին (ծանոթ – բարեկամ – լավություն – կաշառք – զենք – փող – սուտ – մաղարիչ մեթոդներով սեփական գորՁը առաջ տանել) պետք է վերջ տալ։ Ինչու՞, որովհետև այսպես ոչ պետությունն է զարգանում ոչ էլ հասարակությունը, այսպես միավորում չկա, այսպես ընդհանուրին ձեռք չի տալիս, այսպես քաղաքակիրթ չի, ամոթ է, օրենք կա, կարգուկանոն կա «ձևեր կան, կազմակերպություններ կան»։ Այստեղ խնդիրը գուցե ավելի խորն է, և միայն իշխանությունների մեջ չի, այլ այդպիսի իշխանություններին հանդուրժող ու նույնիսկ նորմալ ընդունող ժողովրդի։ Իսկ ուղեղները աշխատեցնելու ու այս ամենին վերջ տալու ներկայիս միակ ձևը իմ տկար կարծիքով (և ոչ միայն իմ) շոկային թերապիան է, ցնցում, փոփոխություն:scen, իսկ դա հիմա ու՞մ միջոցով կարելի է անել՝ արդեն ծեծված խոսքեր են, այս հոդվածում քննարկվող հերոսի:aha
Հ.Գ. Իսկ Պարոն Վազգեն Մանուկյանի քաղաքականությունը քննարկելու համար թերևս կարելի էր առանձին թեմա բացել։

Արամ
21.12.2007, 23:06
Սկզբում գրածդ կարդալուց զարմացա, բայց տարիքդ տեսնելով չեմ մեկնաբանի:
Խի յանիմ տարիքի մեջ վատ բան կա? Կամել պիտի մեծ լինի հա որ ետքան բան իմանա?:angry

Հ.Ֆ. Արմ մերսի;)

Che_Guevara
29.12.2007, 14:38
Ես նորից կրկնում եմ, որ այս հոդվածը, ինչպես նաև ադրբոջանական կայքերում հրատարակվող ցանկացած հոդված, հիմք չեմ համարում որևէ հետևություններ կատարելու համար:

Մյուս կողմից խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից, թե իբր ադրբեջանցիները միտք ունեն մեր ընտրողներին մոլորության մեջ գցել, քանի որ ամեն օր չէ, որ կհանդիպես հայ ընտրողի, որը day.az կայքի լուրերը կարդում է, կամ կարդում է akumb.am-ի գրառումները: Իսկ Հայլուր նայում են շատերը, ու հայլուրով թուրքական կայքերի ծայրահեղ անհիմն, ու տրամաբանությունից զուրկ հոդվածները (Լևոն Տեր-Պետրոսյանին ցանկալի թեկնածու համարելու մասին) հրամցվում է մարդկանց, և ավելին` իրենք էլ իրենց մեկնաբանություններով ջուր են լցնում թուրքերի ջրաղացին` դրանով իսկ մոլորության մեջ գցելով ժողովրդին:

Հ.Գ. Հոդվածից հետո կա նույն հեղինակի սեպտեմբերի 24-ի նույն թեմայով հոդվածի հղումը

www.day.az

Согласно завету Диогена, или кто выгоден Азербайджану в качестве правителя Армении – II

26 Декабря 2007 Распечатать (http://day.az/print/news/politics/102525.html)

http://static.day.az/pictures/pic102525.jpg

«Ищу человека!», так великий Диоген отвечал на вопрос всех тех, кто интересовался, отчего великий мудрец ходит средь бела дня с фонарем.

Вот и нам ныне приходиться взять фонарь, чтобы средь бела дня найти человека, способного здраво мыслить, оценивая степень выгоды для Азербайджана прихода к власти в Армении не экс-президента этой страны Левона Тер-Петросяна, а премьер-министра этой страны Сержа Саркисяна. А ведь, истина настолько видна и проста, что за нее даже становится обидно.

Ошибочные тезисы «бригадиров политтехнологии»

Начнем с самого начала. В статье Day.Az от 24 сентября под названием «Возвращение «блудного президента», или кто выгоден Азербайджану в качестве правителя Армении?» (http://www.day.az/news/armenia/93028.html), мы писали: «Нам выгоден слабый президент слабой страны. Ибо никто из будущих президентов Армении не пойдет на реальные уступки в деле справедливого урегулирования карабахского конфликта, что подразумевает освобождение всех оккупированных территорий Азербайджана. Ожидать этого - предаваться бессмысленным мечтаниям. А стало быть, нам выгоднее, чтобы к власти в Армении пришло меньшее из зол. И таковым является именно Серж Саркисян».

И недавнее заявление Сержа Саркисяна, который изрек, что «возможность решения нагорно-карабахского конфликта мирным путем не исчерпана и важно, чтобы Армения признала территориальную целостность Азербайджана, а Азербайджан - право народа Нагорного Карабаха на самоопределение», показало, что мы были правы.

Только слепой не заметит, что ранее отрицавший всякую возможность решения армяно-азербайджанского конфликта с учетом территориальной целостности Азербайджана Серж Саркисян, ныне заметно корректирует свою позицию. А, учитывая то, что весь мир признает Азербайджан в тех территориальных границах, что включают в себя и ныне оккупированный армянами Нагорный Карабах, отчетливо становится ясно, что мы видим заметное ослабление позиций руководства Армении в переговорном процессе и готовность к политическому торгу за статус Нагорного Карабаха.

Вполне вероятно, что это заявление Сержа Саркисяна вызвано как усилением позиций Азербайджана в переговорном процессе, росте влияния нашей страны в мире, так и политическим прагматизмом, который указывает на то, что позиции его основного конкурента, экс-президента Армении Левона Тер-Петросяна, постепенно крепнут.

Вот Серж Саркисян и сделал заявление в пику Левону Тер-Петросяну, который, облачившись в тогу политика, способного разрубить «Гордиев узел» карабахской проблемы, пытается заручиться поддержкой Запада, заинтересованного в том, чтобы возведением во власть в Армении «своего человека», окончательно выдавить из нашего региона Россию, рассматривающую Армению как свой форпост. Как бы то ни было, значительное ослабление позиций нынешнего руководства Армении по карабахскому вопросу есть.

Стало быть, нам куда более выгоднее, чтобы следующим президентом Армении стал именно Серж Саркисян, являющийся преемником нынешнего президента Армении Роберта Кочаряна.

Интересно, что после выдвинутых Day.Az тезисов о том, что для Азербайджана куда более выгодным является приход к власти не Левона Тер-Петросяна, а Сержа Саркисяна, кое-кто из отечественных «аналитиков» в Азербайджане разродился материалами, в коих глубокомысленно рассуждал о том, что нам незачем бояться демократизации Армении, и что Азербайджану куда более выгодно, чтобы к власти в Армении пришел экс-президент Армении Левон Тер-Петросян.

Этот «маленький гигант большой мысли» руководствовался не четкими, логическими выкладками, а тем, что принято называть «диктатурой сердца».

Ибо, он и вправду считает, что, вернувшись во власть, Левон Тер-Петросян во второй раз наступит на одни и те же грабли, пойдет на справедливое урегулирование армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта, создав в стране предпосылки для роста в армянском обществе недовольства, которое вновь смогут трансформировать в отстранение его от президентского кресла все те, кто уже однажды делал это.

«Вещая Кассандра» отечественной журналистики как-то не учитывает, что за время пребывания у власти в Армении «карабахский клан», который и выдвинул своего ставленника Сержа Саркисяна, уже успел создать устойчивую «пирамиду власти», став обладателем огромных финансовых капиталов и административных ресурсов.

Стало быть, даже если в случае стечения невероятно большого числа благоприятных обстоятельств Левон Тер-Петросян сумеет вернуться во власть, он все равно будет принимать все свои решения с оглядкой на мощные ресурсы своих политических оппонентов в лице «карабахского клана».

А это говорит о том, что и в этом случае нам куда более выгодно, чтобы следующим президентом Армении стал не зависимый от различных политических течений Левон Тер-Петросян, а полностью контролирующий ситуацию в стране Серж Саркисян. А он и демонстрирует склонность к политическому торгу с Азербайджану за статус Нагорного Карабаха, заявляя о необходимости признания территориальной целостности Азербайджана.

Акпер Гасанов
Day.Az

http://day.az/news/politics/102525.html

Կարող եք նայել նաև հեղինակի Սեպտեմբերի 24-ի հոդվածը` նույն թեմայով
http://www.day.az/news/armenia/93028.html

ChildOfTheSky
29.12.2007, 20:17
Այն, որ ադրբեջանական որոշ ուշեր կուզենային ՀՀ նախագահի պաշտոնում տեսնել Տեր-Պետրոսյանին, չի ենթադրում նրա հայացքների ադրբեջանամետ լինելուն: Համոզված եմ, որ Ադրբեջանում նույնպես Ղարաբաղյան հարցը բոլորի կոկորդին ա հասել ինչպես Հայաստանում և միայն հանդիսանում է երկու պետությունների ներկա ռեժիմները պահելու մի ձև, փորձ: Հայաստանի համար հաստատ նպաստավոր չէր լինի, եթե Ադրբեջանի նախագահը բացառապես հայամետ, կամ ավելի շուտ ներկա իշխանությունների կողմից հայամետ համարվող որոշումներ ընդուներ: Մեզ պետք է ժողովրդավարության սկզբունքների հիման վրա կառավարվող Ադրբեջան, բայց ամենից առաջ այդպիսին պետք է լինի Հայաստանը: Հավատում եմ , որ 2008 թվականին դրա ականատեսը կլինենք:

սիսար
03.01.2008, 06:38
Ինչպես կարելի է մոռանալ այն տարիները երբ հազարավոր ցուցարարներ, երեւանի փողոցներում գոռում գոչում էին... Լեեեւոն հեեեռռռաաացցցիիիր:

Աթեիստ
03.01.2008, 11:50
Ինչպես կարելի է մոռանալ այն տարիները երբ հազարավոր ցուցարարներ, երեւանի փողոցներում գոռում գոչում էին... Լեեեւոն հեեեռռռաաացցցիիիր:

Մանկական փաստարկ։
Հիշեցնեմ, որ նախագահն ընտրվում է ժողովրդավարական ընտրություններով, ոչ թե փողոցում գոռալով։

Տեր–Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ էլ շատ բան են գոռում։ Սակայն մի անգամ ներկա լինելով (կամ կարդալով) կհասկանաս, որ մի փաստարկը հազար գոռոց արժի։

Che_Guevara
03.01.2008, 11:53
Կարող եք դիտել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մասին այս երկու հոլովակները: Հուսով եմ ձեզ էլ դուր կգան դրանք:

http://youtube.com/watch?v=qq4nvVQNSX4
http://youtube.com/watch?v=J0KkHQKtizc

Հ.Գ. Հին կադրեր են, որոնց ամեն օր չէ, որ կարող եք հանդիպել:

P.S.
04.01.2008, 05:08

Խնդրում եմ այսուհետ հղումները դնել ըստ թեմատիկայի: Չեմ կարող ասել, կոնկրետ այս դեպքում այս հոլովակները որտեղ պետք է դնեիք, ապա որպես մոդերատոր ինձ վատ եմ զգում, այն իմաստով որ, դուք զրույցը «համեմում եք» անտեղի հեռուստագովազդով: Հետո այնպես չստացվի, որ քարոզարշավին որքան մոտենաք, այնքան շատ ամեն մեկը մի բան դնի....

Առայժմ չեմ կողմնորոշվում որտեղ խորհուրդ տալ, բայց ոչ այստեղ: Եթե ուզում եք, կարող ենք մամուլի բաժնում հատուկ թեմա բացել:

սիսար
04.01.2008, 09:26
Տեր–Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ էլ շատ բան են գոռում։ Սակայն մի անգամ ներկա լինելով (կամ կարդալով) կհասկանաս, որ մի փաստարկը հազար գոռոց արժի։
Ինձ համար հարկավոր չեն փաստարկներ, նախ ունեմ հրաշալի հիշողություն, 91-94 թվականներին, գիտակցելով որ երկիրը պատերազմի մեջ է, բոլոր զրկանքները տանում էինք հանուն խաղաղության(ըմբռնումով էինք մոտենում): սակայն խաղաղությունը հաստատելուց եւ ատոմակայանը վերագործարկվելուց հետո, անցանում էին երեք երկար ու ձիք տարիներ, սակայն հայաստանում այդպես էլ կյանքը ավելի եւ ավելի էր հետընթաց ապրում: Խնդրեմ...խոսուն փաստ:
Հիշենք... այն օրերում ծնված մի թեւավոր խոսք-«Մութ տարիներին չկար լույս, բայց կար, յույս: երբ եկավ լույսը, դանտաղորեն հոդս ցնդեց յույսը»:

Smergh
04.01.2008, 11:32
Մանկական փաստարկ։
Հիշեցնեմ, որ նախագահն ընտրվում է ժողովրդավարական ընտրություններով, ոչ թե փողոցում գոռալով։

Տեր–Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ էլ շատ բան են գոռում։ Սակայն մի անգամ ներկա լինելով (կամ կարդալով) կհասկանաս, որ մի փաստարկը հազար գոռոց արժի։

Ներողություն եմ խնդրում Ձեր երկխոսությանը խառնվելու համար: Մարդուն մեղադրում եք փաստարկներ չբերելու մեջ:
Ահա մի փաստարկ Ձեր
Հիշեցնեմ, որ նախագահն ընտրվում է ժողովրդավարական ընտրություններով, ոչ թե փողոցում գոռալով։այս հիշեցման կապակցությամբ...

"100 տոկոսով էլ որ ընտրեիք Վազգեն Մանուկյանին` մեկ ա չեինք թողնի, որ նախագահ դառնար"... Վազգեն Սարգսյան:
Միայն խնդրում եմ հիմա չասեք թե դա Լևոնը չի ասել ու իրեն չի վերաբերվում իմ մեջբերումը: Շատ էլ լավ վերաբերվում է: Հայաստանում ընտրակեղծիքների կնքահայրը Լևոնն է եղել ու բավական է նրան այդքան գովաբանեք: Մի առիթով ես արդեն ասել եմ " Երիտթուրքերն էլ էին օգտագործում ժողովրդի սրտից բխող, անթերի կարգախոսներ, սակայն դրանից ինչ ստացվեց բոլորս գիտենք..."

voter
08.01.2008, 00:17
Իսկ դու համոզված էս, որ Սեֆիլյանին լիարժեք ինֆորմացիա են տալիսղ, որ նա պատկերացում ունենա, թե ով ինչ է խոսում ու ով ում հետ է ճակատ ստեղծել՞

ՍերԺԱՆՏներին անհրաժեշտ է ամեն գնով, որ երորդ փուլում հայտնվեն Սարգսյանը ու Տեր–Պետրոսյանը, քանի որ միայն այդ դեպքում նրանք շանս ունեն ժողովրդին համոզելու, որ Տեր Պետրոսյանին չարժի ընտրել ու դրանից շատերը ուղղակի ընտրության չեն գնա ու ՍերժԱՆՏՆերի քանակը բավական գերակշռող կլինի։

Այլ կերպ ասած, ՍԵՐԺանտներին անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, որ միակ այլընտրանքը, որ կարող է ներկայանալ, որպես ընդիմություն, դա ԼՏՊն է ու դա նրանք մեծ հաջողությամբ հավանաբար իրականացրել են Բանտի սահմաններում, տալոմ լիովին սրփագրված ինֆորմացիա։ Այն ինչ Հ1ով ժողովրդին կարող են համոզել, բանտում անելը հեչ բան է։

Արդյունքում, Սեֆիլյանի մոտ տպավորություն է, որ կա Սերժ Սարգսյան, բազմաթիվ մանր ընդիմադիրներ ամեն մեկը իր համար ու ԼՏՊ, որի շուրջ համախմբվում են որոշ ուժեր։ Այն մասին, որ ստեղծվել է ու արդեն ուժեղանում է Մանուկյան, Դաշնակցություն բևեռը որին աւակցելու միտումներ կան ՀՌԱԿ, Օրինաց Երկիր ու նաև Րաֆֆիի կուսակցությունում, նրան չեն ասում։

Մարդուն մնում է միայն հուսահատ կառչել փրփուրներից, չտեսնելով այլընտրանք...

Սեֆիլյանի օրինակով ամբողջ հայ ժողովրդին են մշակում, որ ընկնի այդ թակարդը ու ԼՏՊի միջոցով իրական այլընտրանքը չտեսնի, հավատա, որ հուսահատ վիճակ է ու հրաժարվի ընտրությունների գնալուց։

ՍԱՍ–ին աևնվազն 400 000 մարդ ազնվորեն ձայն է տալու ու եթե հաջողացնեն չթողնեն կամ համոզեն, որ չգան մյուսները ընտրության ու միայն 30 – 40 տոկոս մասնակցություն լինի, ապա ՍԱՍն լեգիտիմ մեծամասնություն կհավաքի իր 400 հազար ՍԵՐԺանտներով....

Ավելացվել է 8 րոպե անց
ԼՏՊի վերաբերյալ այնքան աղբ կա, որը արդեն կամաց կամաց հանում են ասպարեզ http://www.golos.am/index2.php?option=com_content&task=view&id=18825&pop=1&page=0&Itemid=37, որ երկորդ փուլում ԼՏՊ–ՍՍ ընտրության դեպքում այդ ամենը իմանալուց հետո ժողովուրդին աներևակայելի հիսաթափեցնելու են...

Վանոի կլինտոնին հայհոյելու ու ծողովրդին հանգստացնելու համար մի իրեք չորս հարյուր մարդ սպանելու ճառերով կասետը շուտով DVD կսարքեն կտարածեն...

Ղարաբաղի մասին արդեն օր ու գիշեր ուղեղի լվացք է սկսվել, որ մարդկանց թվա թէ դա ամենակարևոր հարցն է, իսկ դրանից հետո ԼՏՊի պացիֆիստությունը ապացուցելու կարիք չի լինի....

և այլն և այլն.

Հարցը այսինքն նրանում չէ, թե ԼՏՊ–ն ղարաբաղը տալու է թե, չէ, նույն կադրային քաքերն ուտելու է թե ոչ, այլ այն, որ այնքան բաց հարցեր կան, որ ԼՏՊն ուղղակի միայն զբաղված է լինելու պատմագիտական վերլուծություններով, արդյունքում ժողովուրդը չի հասկանալու ինչ նոր բան է նա ի համեմատ ՍՍի ու ոնց, որ Դեմիրճյան Քոչարյան ընտրությունն էր, ազնվորեն կնտրեն նորին
Azdagir հավանաբար Սեֆիլյանի հետ անմիջական կապ ունեցող, պատասխանել է իմ այս պնդումներին այստեղ http://viparmenia.com/vb/showthread.php?p=208703#post208703

Լէգնա
10.01.2008, 11:17
Լեւոն Տեր-Պետրոսյան Նախընտրական ծրագիր
կամ հանդարտ խոհեր Մաս Երկրորդ
07.01.08 04:07

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

- Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

- Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարության ապահովումը.

- Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.

- Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

- Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

- Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։

2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

- Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.

- Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.

- Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

- Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում.

Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

- Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

- Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

- Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.

Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով։

4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ.

Լէգնա
10.01.2008, 11:18
- Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.
- Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

- Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.

- Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքիե գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

- Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

- Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

- Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

- Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում.

- Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։

5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30-40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում.

Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.

Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով.

Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

-Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

-Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008-2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

* * *

Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։

6 հունվարի, 2008 թ.

http://elections.a1plus.am/news/133/

Marduk
10.01.2008, 15:47
ՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հայաստանյան ընտրությունները մնում են ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս երկրի ամենահայտնի կայքէջերից Zerkalo.az-ը անդրադարձել է հայաստանյան նախընտրական իրավիճակին «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում ժողովրդավարական համակարգ գոյություն ուներ» վերնագրով հարցազրույցում, որտեղ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովը նշում է, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո նա տարածաշրջանի միակ ղեկավարն էր, որը պահպանեց իր իշխանությունը ի տարբերություն Գամսախուրդիայի եւ Էլչիբեյի: Այս փաստը, ըստ Յունուսովի, բացատրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պրագմատիզմով: Եվ հենց սա էր պատճառը, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը, որ նա չցանկանալով սրել ներքաղաքական իրավիճակը, հետագայում հեռացավ իշխանությունից, մի բան, որը երբեք չէր անի Հեյդար Ալիեւը: Խոսելով, թե ռազմավարական առումով ո՞ր թեկնածուի հաղթանակն է ավելի ձեռնտու Ադրբեջանին, Արիֆ Յունուսովը նշում է Տեր-Պետրոսյանի անունը, կարծելով, որ այդ դեպքում հնարավորություն կստեղծվի լուծելու ղարաբաղյան հարցը: Միաժամանակ հայտարարում է, որ հայաստանյան եւ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման: Ըստ Յունուսովի, իրենք քարոզչական աշխատանք չեն տանում Ղարաբաղում եւ Հայաստանում, սա համարելով ադրբեջանական քաղաքականության թերությունը: Միաժամանակ Յունուսոֆը կարծում է, որ Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը էականորեն առանձնանում է հայ քաղաքական մյուս գործիչների դիրքորոշումից, որոնք պահանջում են «կամ ամեն ինչ, կամ ոչինչ»: Ըստ Յունուսովի, Հայաստանի առաջին նախագահը կողմ է, որ հարցը լուծվի հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի շահերը: Ադրբեջանցի քաղաքագետը մեջբերում է Հայաստանի առաջին նախագահի խոսքերը, որ ղարաբաղյան հարցը չպետք է լուծվի ի հաշիվ Հայաստանի շահերի:

Հարցազրույցում արծարծվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեման, ադրբեջանցի քաղաքագետը նշում է, որ ըստ Տեր-Պետրոսյանի չկա հավերժ բարեկամ հանձին Ռուսաստանի եւ հավերժ թշնամի հանձին Թուրքիայի, եւ կողմ է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը Անկարայի հետ, իսկ «Ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»: Անդրադառնալով հայաստանյան ընտրությունների թեմային, Յունուսովը չի հավատում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան հարցը, հետեւաբար ցանկություն է հայտնում, որ Հայաստանի նախագահ ընտրվի ոչ թե Տեր-Պետրոսյանը, որն, ըստ նրա, ժողովրդավարի իմիջ ունի Արեւմուտքում, այլ ծայրահեղական հայացքներ ունեցող առաջնորդ:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

http://www.azg.am/AR/2008011002

Այսպիսի կարծիք էլ կա.

voter
10.01.2008, 20:50
ԼՏՊի մամուլի խոսնակ է նշանակվել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի նախկին օգնականը – ինչ լավ ա չէ, իրար վերարտադրելով մարդկանց արյունն են խմում ու միակ նպատակը թույլ չտալ, որ ժողովուրդը ինքը իր ճակատագիրը տնօրինի...

Ասում ենք ԼՏՊ հասկանում Սերժ և հակառակը...

Լէգնա
11.01.2008, 12:11
Ինձ պետք է Տեր- Պետրոսյանի "Խաչակիրները և Հայաստանը" գիտական աշխատությունը:

հ.գ. հնարավոր է, վերնագիրը սխալ եմ հիշում :8

Armeno
11.01.2008, 13:06
Լևոնականներ ջան ինձ կբացատրեք, թե ուր էր գնում ատոմակայանի հոսանքը լևոնի վախտերով՞ կամ ինչի՞ քանդվեցին ու ծախվեցին բոլոր գործարանները, խի՞ էր ժողովուրը սոված՞

Լէգնա
11.01.2008, 13:13
Մոդերատորական: Տարիքային տարբերությունը Ձեզ իրավունք չի տալիս ծաղրա-հեգնական գրառումներ անել: Եթե գտնում եք, որ շատ ավելի բանիմաց եք, փորձեք կիսվել Ձեր գիտելիքներով մյուսների (մասնավորապես տարիքով փոքրերի) հետ, կամ էլ լռեք: Գրառումը ջնջված է:

ChildOfTheSky
11.01.2008, 13:27
Կարծում եմ Տեր-Պետրոսյանի պատասխանը այդպիսի հարցումներին սպառիչ է , չարժի կրկնվել , իսկ եթե կան հարցեր նրա բերած փաստարկների հետ կապված , խնդրեմ , ուրախ կլինեմ պատասխանելու : Եվ խնդրում եմ այսուհետ նրա կողմնակիցներին լևոնականներ չանվանել , ես ինձ չեմ համարում ու երբեք չեմ համարի լևոնական , չնայած կողմ եմ նրա նախագահ դառնալուն :

Smergh
11.01.2008, 13:57

Հապա ինչպե՞ս թույլ կտաք Ձեզ անվանել, օրինակ` ես հպարտ կլինեմ, եթե ինձ վազգենական անվանեն: Իսկ եթե Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խուսափում են լևոնական կոչվելուց, ուրեմն դրա մեջ մի վատ բան կա, որը միայն իրենց է հայտնի:

ChildOfTheSky
11.01.2008, 14:01

Բոլորի անունից չեմ կարող խոսալ , բայց ես անուն ունեմ , շատ էլ լավ անուն ա , իսկ լևոնականներին կարելի է Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ անվանել :

Undina
11.01.2008, 14:18
Ես աշխատում եմ էս թեմայով շատ չխորանալ, բայց կասեմ միայն մի բան… Ես ոչ Լևոնի կողմից եմ, ոչ էլ ուրիշ ինչ-որ մեկի… Ուղղակի չեմ կարծում, որ մեզնից որևէ մեկը կկարողանար ղեկավարել և ոտքի կանգնեցնել երկիրը աշխարհի ամենահզոր տերություններից մեկի՝ԽՍՀՄի կազմից դուրս գալուց հետո… :angryԳոհ եղեք, որ առհասարակ չենք կործանվել ու ընկել ինչ-որ մեկի տիրապետության տակ....:angry :oy

ChildOfTheSky
11.01.2008, 14:21
եղեք, որ առհասարակ չենք կործանվել ու ընկել ինչ-որ մեկի տիրապետության տակ....:angry :oy
ես կարծում եմ որ դեռ Ռուսաստանի տիրապետության տակ ենք

Undina
11.01.2008, 14:28
Ես համամիտ եմ: ուղղղակի քննադատելը հեշտա....

Smergh
12.01.2008, 12:00
Երեկ վերջապես հայկական հեռուստաալիքները բավական հանգամանորեն անդրադարձան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսին: Ուշադիր լսեցի բոլոր ալիքներով տրված նրա խոսքն` առանց ուշադրություն դարձնելու մեկնաբանություններին:
Պետք է խոստովանեմ, որ լիովին հիասթափված եմ: Մինչ այդ ես հույսեր էի փայփայում` թե Տեր-Պետրոսյանը դարձի է եկել ու որպես քաղաքական գործիչ դեռ իրենից որևէ բան ներկայացնում է:
Սակայն համոզվեցի, որ հակառակ կողմի բացակայության պայմաններում ստելն ու կեղծելը նրա համար դարձել է սովորոկան երևույթ և նա դա անում է իրեն հատուկ վարպետությամբ` առանց կարմրելու ու նույնիսկ դեմքի արտահայտությունը դյուզն անգամ փոփոխելու: Նա ստում էր նաև այն ժամանակ, երբ դիմում էր հանրահավաքում հավաքվածներին ասելով` " Ինձ որպես գործիք օգտագործեք", իրականում նրա միտքը հետևյալն էր " ես կլինեմ վարպետը, իսկ ձեզ կօգտագործեմ որպես գործիք":
Քանի որ դեռևս մտածող ու տրամաբանող գործիքներ գոյություն չունեն`Տեր-Պետրոսյան գործիքը իր խոստման համաձայն պարտավոր էր ընկնել մի հմուտ վարպետի ձեռքը, մինչդեռ այսօր նա վարպետի դեր է ստանձնել, այն էլ "փինաչիի" քան թե վարպետի, ու թե ո՞ւր է տանելու մեր երկիրն իր հաջողության հասնելու պարագային մեզ անհայտ է:

Վիշապ
12.01.2008, 14:17

Ձեր խոսքը ավելի շուտ զգացմունքային է թվում, քան հիմնավոր, գուցե օրինա՞կ բերեք, թե կոնկրետ որ խոսքն է ձեզ սուտ թվացել, կամ ինչում է կեղծիքը։ Ինձ օրինակ ընդհակառակը, թվաց թե գրեթե բոլոր հեռուստաալիքներով ավելի շատ հնչեց լրագրողների հեգնական մեկնաբանությունները և մի քանի չափազանց թռուցիկ հատվածներ Պարոնի խոսք–պատասխաններից։ Առհասարակ հեռուստաէկրաններից հասարակության առաջ ԼՏՊ–ն դեռևս փակ է, ու լրագրողները կարծում եմ առնվազն վախենում են մի փոքր ավելի բացել նրան էկրաններում։ Մամուլից ու ինտերնետից շատ ավելի կարելի է կորզել, իսկ նրա խոսքերը ինձ ավելի քան կշռադատված են թվում։
Ու այս պարոնին մի թերագնահատեք, նա այդքան էլ թերզարգացած չի՝ ձեր ակնարկած բարոյական կերպարին համապատասխանելու համար։:P
Ընդհանրապես մարդը ինչքան զարգացած է լինում՝ այդքան հեռանում է ստորությունից։

Anna.Khachatryan
12.01.2008, 14:50
Լեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!

ChildOfTheSky
12.01.2008, 15:09
Լեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!
Իսկ դու անձամբ կսպանես նրան ?

Anna.Khachatryan
12.01.2008, 15:13
Իսկ դու անձամբ կսպանես նրան ?

Ես դատավճիռն եմ ներկաjացնում: Ինչի ինքը առժանի է!!!

ChildOfTheSky
12.01.2008, 15:19
Ես դատավճիռն եմ ներկաjացնում: Ինչի ինքը առժանի է!!!
Կարող ես մանրամասն հիմնավորել ?

Anna.Khachatryan
12.01.2008, 15:25
Կարող ես մանրամասն հիմնավորել ?

Եթե ես սկսեմ հիմարերել, հատորներ կստացվեն: Դու գոնե մեկ բան հիմնավորի, որ ԼՏՊ-ն գոնե ապրելու իրավունք ունի:

ChildOfTheSky
12.01.2008, 15:31
Եթե ես սկսեմ հիմարերել, հատորներ կստացվեն: Դու գոնե մեկ բան հիմնավորի, որ ԼՏՊ-ն գոնե ապրելու իրավունք ունի:
1. Ապրելու իրավունք ունեն բոլորը , դա ամրագրված է մեր սահմանադրությամբ , իսկ եթե դու դրա հետ համաձայն չես , ապա չես ընդունում մեր սահմանադրությունը , հետևաբար կարող են անտեսվել նաև այնտեղ ամրագրված քո իրավունքները , այդ թվում ապրելու :
2. Տեր-Պետրոսյանը եղել է Ղարաբաղ կոմիտեի անդամ և կոմիտեի մյուս մասնակիցների հետ մեկտեղ առաջնորդել է մեր ժողովրդին դեպի անկաշություն
3. Նա ղեկավարել է Հայաստանը մեզ համար շատ ծանր տարիներին` պատերազմի տարիներին, և ես համոզված եմ , որ նա շատ մեծ դեր ունի մեր հաղթանակում:
էլի շատ բան կարամ ասեմ

Marduk
12.01.2008, 15:42

Լևոնը չի ընդունում Հայ ազգի գոյության իրավունքը: Եթե մարդը ասում է պետք է մոռանանք Ցեղասպանությունը ու ինտեգրվենք Թուրքիայի հետ ապա ստացվում է որ ով ուզենա հայ ազգին կկոտորի ու անպատիժ կմնա: Էլ ինչ ապրել, էլ ինչ իրավունք: Խոտ ենք էլի , ոնց ուզենան կհնձեն

ChildOfTheSky
12.01.2008, 15:49

Քանի անգամ ես լսել, որ նա ասի, թե պետք է մոռանալ ցեղասպանությունը:

Anna.Khachatryan
12.01.2008, 16:03
Քանի անգամ ես լսել, որ նա ասի, թե պետք է մոռանալ ցեղասպանությունը:

Ցեղասպանության նման մի բան ել ինքն եր անում Հայ յողովրդի հետ!!!

Արշակ
12.01.2008, 16:13
Լևոնը չի ընդունում Հայ ազգի գոյության իրավունքը: Եթե մարդը ասում է պետք է մոռանանք Ցեղասպանությունը ու ինտեգրվենք Թուրքիայի հետ ապա ստացվում է որ ով ուզենա հայ ազգին կկոտորի ու անպատիժ կմնա: Էլ ինչ ապրել, էլ ինչ իրավունք: Խոտ ենք էլի , ոնց ուզենան կհնձեն
Կներեք, ընդհանուր քննարկմանը չեմ հետևում (պատահաբար էս էջը բացեցի վերջին երկու գրառումները կարդացի), բայց կոնկրետ ցեղասպանության վերաբերյալ համենայն դեպս վերջին ցույցի ելույթում նա բոլորովին այլ բան էր ասում։ Եթե նախկինում նման բան ասել է, չգիտեմ, ես միայն նրա վերջին մի քանի ելույթներն եմ կարդացել, նման բան չի ասել։ Հետաքրքիր է, իրոք տարբեր ժամանակներում իրար հակասող տեսակետնե՞ր է հայտնել այս հարցով։

Վիշապ
12.01.2008, 17:28
Հայեր, աշխատեք կեղտոտ քարոզչությունների զոհը չդառնալ ու արտահայտել սեփական մտքերն ու կարծիքները՝ ծնված ձեր իսկ սեփական գլխի կողմից։ Հակառակ դեպքում ստացվում են վարկաբեկումներ, որոնք չեք կարողանում հիմնավորել կամ փաստարկել, թե ինչքան բացասական դեր է խաղում կամ խաղացել ԼՏՊ քաղաքական գործիչը Հայաստան պետության համար։ Արդյունքում ստացվում են այսպիսի թերևս թունոտ մտքեր՝:o

Լեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!
....
Ցեղասպանության նման մի բան ել ինքն եր անում Հայ յողովրդի հետ!!!
.......
Լևոնը չի ընդունում Հայ ազգի գոյության իրավունքը: Եթե մարդը ասում է պետք է մոռանանք Ցեղասպանությունը ու ինտեգրվենք Թուրքիայի հետ ապա ստացվում է որ ով ուզենա հայ ազգին կկոտորի ու անպատիժ կմնա: Էլ ինչ ապրել, էլ ինչ իրավունք: Խոտ ենք էլի , ոնց ուզենան կհնձեն

Մի թունավորեք ձեր հոգին օդից բռնած թունավոր մտքերով, աշխատեցրեք տրամաբանությունը;):P

Լէգնա
12.01.2008, 17:32
Հետաքրքիր է, իրոք տարբեր ժամանակներում իրար հակասող տեսակետնե՞ր է հայտնել այս հարցով։

Ո'չ, նա երբեք չի ասել`

Marduk-ի խոսքերից
Լևոնը չի ընդունում Հայ ազգի գոյության իրավունքը: Եթե մարդը ասում է պետք է մոռանանք Ցեղասպանությունը ...

Լ.յ.ո.վ.
12.01.2008, 18:02
Ժողովուրդ,ես հասկանում եմ,որ Հ1-ն ու առհասարակ հեռուստատեսության մեծ մասը ջանք չեն խնայում ԼՏՊ-ին վարկաբեկելու համար,բայց մի հավատացեք ամեն մի լսածի,դատեք իքներդ և մի ընկեք "ՍՈՒՏ քարոզչության ազդեցության" տակ::)
ԼՏՊ-ն իր կառավարման ժամանակ,նամանավանդ վերջին տարիներին շատ շատ վատ բաներ է արել,դա "փաստ" է:[:Բայց դրանց մեջ երբեք չի կարող մտնել հետպատերազմյան տարիների սովը,"լույս անջատելը" և էլի մի 2 սուտ խոսակցություններ:Լավ,չմանրանամ նրա կառավարման տարիներին կատարվածների մեջ,թե չէ երկար կխոսամ:
Ասեմ միայն հետևյալը`
չոր և անկողմնակալ հաշվարկ եթե անենք,ԼՏՊ-ն մի անձնավորություն է,որը ժամանկին մեծ հարգանք էր վայելում ամբողջ աշխարհով,և որ իր անունը վարկաբեկել է կառավարման վերջին 2 տարում:Ուսումնասիրելով նրա վերջին ելույթները գալիս ենք այն մտքին,որ նրա նպատակը ամենևին "թալանն" ու "կողոպուտը" չէ,այլ իր անվան վերականգնումը`մաքրելով իր կողմից թողնված "գիշատիչներին",ներկայիս իշխանությանը;
Անձամբ ես հավատում եմ նրա այն ասածին,որ նա պատրաստվում է կառավարել ընդաեմնը երեք տարի,ու հետո անցկացնելու է արդար ընտրություններ:

Վերջում կավելացնեմ միայն այն,որ ոնց ես հասկացա ԱՊՀ և ոչ մի երկրում ընտրությունների միջոցով իշխաննությունների ձեռքից չես խլի "նախագահությունը",այդ իսկ պատճառով էլ կարծում եմ,որ ԼՏՊ-ն նախապատրաստվում է,ոչ թե գալիք ընտրություններին,այլ հեղափոխմանը:Այնպես որ "բռնվեք" :P:)

ChildOfTheSky
12.01.2008, 20:09
Առաջարկում եմ մի օր կազմակերպել կենդանի քննարկում այս թեմայի շուրջ

Smergh
12.01.2008, 21:05
Ձեր խոսքը ավելի շուտ զգացմունքային է թվում, քան հիմնավոր, գուցե օրինա՞կ բերեք, թե կոնկրետ որ խոսքն է ձեզ սուտ թվացել, կամ ինչում է կեղծիքը։ Ինձ օրինակ ընդհակառակը, թվաց թե գրեթե բոլոր հեռուստաալիքներով ավելի շատ հնչեց լրագրողների հեգնական մեկնաբանությունները և մի քանի չափազանց թռուցիկ հատվածներ Պարոնի խոսք–պատասխաններից։ Առհասարակ հեռուստաէկրաններից հասարակության առաջ ԼՏՊ–ն դեռևս փակ է, ու լրագրողները կարծում եմ առնվազն վախենում են մի փոքր ավելի բացել նրան էկրաններում։ Մամուլից ու ինտերնետից շատ ավելի կարելի է կորզել, իսկ նրա խոսքերը ինձ ավելի քան կշռադատված են թվում։
Ու այս պարոնին մի թերագնահատեք, նա այդքան էլ թերզարգացած չի՝ ձեր ակնարկած բարոյական կերպարին համապատասխանելու համար։:P
Ընդհանրապես մարդը ինչքան զարգացած է լինում՝ այդքան հեռանում է ստորությունից։

Ուշադիր լսեցի բոլոր ալիքներով տրված նրա խոսքն` առանց ուշադրություն դարձնելու մեկնաբանություններին:

ԼՏՊ–ն սուտ էր ասում 1996-ի մասին խոսելիս: Այդպես ստել դեռ երբեք չէի լսել, ոչ մեկից...

Artgeo
12.01.2008, 22:03
Ուշադիր լսեցի բոլոր ալիքներով տրված նրա խոսքն` առանց ուշադրություն դարձնելու մեկնաբանություններին:
Մեկնաբանությունները ոչ մի նշանակություն չունեն, երբ գործ ունենք ավազակապետական սերժաքոչարյանական ստրկահոգեբանական հեռուստալիքների մոնտաժ անողների և մեծն հեռուստաաղավաղող ու ստաստեղծագործող Տաթևիկ Նալբանդյանի բարոյազուրկ սյուժեների հետ։

Ես նախընտրում եմ ու բոլորին եմ խորհուրդ տալիս, օգտվել առաջին աղբյուրից
Նամանավնդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում
http://www.levonpresident.am/

և մնացածի դեմքում էլ
http://hhk.am/
http://www.arturpresident.am/
http://www.vazgenmanukyan.am/

Armeno
13.01.2008, 14:04
1. Ապրելու իրավունք ունեն բոլորը , դա ամրագրված է մեր սահմանադրությամբ , իսկ եթե դու դրա հետ համաձայն չես , ապա չես ընդունում մեր սահմանադրությունը , հետևաբար կարող են անտեսվել նաև այնտեղ ամրագրված քո իրավունքները , այդ թվում ապրելու :
2. Տեր-Պետրոսյանը եղել է Ղարաբաղ կոմիտեի անդամ և կոմիտեի մյուս մասնակիցների հետ մեկտեղ առաջնորդել է մեր ժողովրդին դեպի անկաշություն
3. Նա ղեկավարել է Հայաստանը մեզ համար շատ ծանր տարիներին` պատերազմի տարիներին, և ես համոզված եմ , որ նա շատ մեծ դեր ունի մեր հաղթանակում:
էլի շատ բան կարամ ասեմ
Ղարաբաղ կոմիտեի անդամ էր նաև Սերժ Սարգսյանը, իսկ Լևոնը Հայաստանի անկախացման համար ոչ մի բանէլ չի արել, ԽՍՀՄ-ը քանդվում էր , և բոլորն էլ անկախացան, և քանի որ տղեքը Ղարաբաղում իրենց երկիրն էին պաշտպանում, նա եկավ ու նստեց դատարկ աթոռին:
Նա չեր ղեկավարում մեր երկիրը, նա քանդում էր այն, իսկ Ղարաբաղի պատերազմը հաղթեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և Հայաստանի հանրապետությունը, Ոչ մի կարևոր օգնություն չի տվել մարտիկներին

Artgeo
13.01.2008, 14:49
Նա չեր ղեկավարում մեր երկիրը, նա քանդում էր այն
Եթե քո երկիրը Խորհրդային կիսակախյալ ու նեխած մտածելակերպով երկիրն էր, ապա համաձայն եմ հետդ, Լևոն Տեր-Պետրոսյանը քանդում էր քո երկիրը։ Առանց խորհրդային հիմքերը արմատախիլ անելու, անհնար է կառուցել անկախ ու ազատ պետականություն։ Ցավոտմ բայց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տղամարդկություն ոչ բոլորն են ունենում։

Վիշապ
13.01.2008, 14:53
Ղարաբաղ կոմիտեի անդամ էր նաև Սերժ Սարգսյանը, իսկ Լևոնը Հայաստանի անկախացման համար ոչ մի բանէլ չի արել, ԽՍՀՄ-ը քանդվում էր , և բոլորն էլ անկախացան, և քանի որ տղեքը Ղարաբաղում իրենց երկիրն էին պաշտպանում, նա եկավ ու նստեց դատարկ աթոռին:
Նա չեր ղեկավարում մեր երկիրը, նա քանդում էր այն, իսկ Ղարաբաղի պատերազմը հաղթեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և Հայաստանի հանրապետությունը, Ոչ մի կարևոր օգնություն չի տվել մարտիկներին

Իսկ դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է քեզ այդպես սովորեցրել ;)

Լ.յ.ո.վ.
13.01.2008, 14:59
Ղարաբաղ կոմիտեի անդամ էր նաև Սերժ Սարգսյանը, իսկ Լևոնը Հայաստանի անկախացման համար ոչ մի բանէլ չի արել, ԽՍՀՄ-ը քանդվում էր , և բոլորն էլ անկախացան, և քանի որ տղեքը Ղարաբաղում իրենց երկիրն էին պաշտպանում, նա եկավ ու նստեց դատարկ աթոռին:
Նա չեր ղեկավարում մեր երկիրը, նա քանդում էր այն, իսկ Ղարաբաղի պատերազմը հաղթեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և Հայաստանի հանրապետությունը, Ոչ մի կարևոր օգնություն չի տվել մարտիկներին
Որտեղից ես լսել???
Ճիշտա,որ Վազգեն Սարգսյանի նման մարդկանց,ում հիմա հերոս են համարում արիաբար կռվել են մարտի դաշտում,բայց միայն խիզախ մարտիկներով 20-երորդ դարում պատերազմ չես հաղթի:Կյանքը ամերիկյան մարտաֆիլմ չի:)

Վիշապ
13.01.2008, 15:08

Ինձ թվում է, որ ուղղակի տղայի պատմության դասատուն կամ դպրոցի տնօրենն է, կամ էլ առնվազն ուսմասվարը:D

Armeno
13.01.2008, 15:29
Իսկ դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է քեզ այդպես սովորեցրել
Ինձ չեն սովորեցրել, ես կարողանում եմ տեսնել իրականությունը

Եթե քո երկիրը Խորհրդային կիսակախյալ ու նեխած մտածելակերպով երկիրն էր, ապա համաձայն եմ հետդ, Լևոն Տեր-Պետրոսյանը քանդում էր քո երկիրը։ Առանց խորհրդային հիմքերը արմատախիլ անելու, անհնար է կառուցել անկախ ու ազատ պետականություն։ Ցավոտմ բայց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տղամարդկություն ոչ բոլորն են ունենում։
հորհրդային հիմքերը արմատախիլ անելու համար, հարկավոր չէր վաճառել բոլոր գործարանները, ու փակել ատոմակայանը;

Որտեղից ես լսել???
Ճիշտա,որ Վազգեն Սարգսյանի նման մարդկանց,ում հիմա հերոս են համարում արիաբար կռվել են մարտի դաշտում,բայց միայն խիզախ մարտիկներով 20-երորդ դարում պատերազմ չես հաղթի:Կյանքը ամերիկյան մարտաֆիլմ չի
ինձ կարո՞ղ եք օրինակներ բերել, թե ոնց ա պետությունը օգնել տղեքին, Իսկ
նրանք փառք Աստծո հույսները չէին դրել Լևոնի վրա:

Ինձ թվում է, որ ուղղակի տղայի պատմության դասատուն կամ դպրոցի տնօրենն է, կամ էլ առնվազն ուսմասվարը
Մեր պատմության դասատուն ո՛չ տնօրենն ա , ո՛չ էլ ուսմասվարը, ու ես իրանից ընդհանրապես սովորելու բան չունեմ:

P.S վերևի գրառումը խնդրում եմ ջնջել, ուղղակի պատահական ախպորս նիկով էի գրում

Վիշապ
13.01.2008, 16:41
Ինձ չեն սովորեցրել, ես կարողանում եմ տեսնել իրականությունը

Դու խոսում ես դեպքերի մասին, որոնց ոչ միայն ականատեսը, այլև ժամանակակիցը չես եղել, հետևաբար չես կարող ասել, թե տեսնում ես իրականությունը(եթե իհարկե պայծառատես չես ;))։ Ուղղակի դու ունես քո կարծիքը, որը հիմնված է տեղեկատվության ինչ–որ դաշտի վրա, որին դու սուբյեկտիվորեն վստահում ես և դա քո իրավունքն է։ Գրեթե բոլորս էլ միջին հաշվով նույն սկզբունքով ենք ստեղծում մեր կարծիքները։ Ինֆորմացիոն դաշտը ժամանակի ընթացքում փոփոխվում է, և մարդն էլ հաճախ փոխում է նաև իր կարծիքը՝ դրան զուգընթաց։ Ամեն ինչ դեռ առջևում է, մի խոսքով;)

Anna.Khachatryan
13.01.2008, 17:21
Ղարաբաղ կոմիտեի անդամ էր նաև Սերժ Սարգսյանը, իսկ Լևոնը Հայաստանի անկախացման համար ոչ մի բանէլ չի արել, ԽՍՀՄ-ը քանդվում էր , և բոլորն էլ անկախացան, և քանի որ տղեքը Ղարաբաղում իրենց երկիրն էին պաշտպանում, նա եկավ ու նստեց դատարկ աթոռին:
Նա չեր ղեկավարում մեր երկիրը, նա քանդում էր այն, իսկ Ղարաբաղի պատերազմը հաղթեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և Հայաստանի հանրապետությունը, Ոչ մի կարևոր օգնություն չի տվել մարտիկներին

Կեցցես!!!! :)

Artgeo
13.01.2008, 17:25
հորհրդային հիմքերը արմատախիլ անելու համար, հարկավոր չէր վաճառել բոլոր գործարանները, ու փակել ատոմակայանը;
Ճիշտ ես, խորհրդային հիմքերը արմատախիլ անելու համար քո նշած երկու բանը պետք չէր անել։ Հիմքերը արմատախիլ պիտի արվեր օրենքները փոխելով, տնտեսության կառուցվածքը վերափոխելով, ժողովրդի մտածելակերպը վերաձևավորելով։
Քո կողմից բերված երկու օրինակներից մեկը ունի կապ վերևում գրածիս հետ։ Գործարանների վաճառքը (կամ վարձով հանձնելը) անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման էր հետագա զարգացման համար։ Փակ տնտեսության պայմաններում ԽՍՀՄ-ն կարողանում էր գոյատևել իր ոչ էֆեկտիվ գործարաններով, սակայն բաց տնտեսության պայմաններում այդ գործարանները անմրցունակ էին։ Եթե մեծերին հարցնես, ապա նրանք վստահ եմ կասեն, թե ի՞նչ որակ ուներ խորհրդային արտադրությունը և ինչպե՞ս էին նրանք ստիպված «տակից» հագուստ և այլ իրեր ճարում։ ԽՍՀՄ-ի պլանային տնտեսությունում կարևորը պլանն էր, քանակը, իսկ որակը այնքան էլ կարևոր չէր։ Բացի դրանի, օրինակի համար, Հայաստանը արտադրում էր ԵՐԱԶ մեքենաներ, որոնք ես անվանում եմ դառը ճշմարտություն :) Դու ինքդ կարո՞ղ ես ասել այս մեքենաների քանի՞ տոկոսն էր Հայաստանում ստեղծվում։
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այդ հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը միայնակ անել չէր կարող։ Ի դեպ այսօր էլ Քոչարյանը չի կարող միայնակ փակել ատոմակայանը, սակայն դա հանգիստ կարող են անել Կրեմլից ;)

Armeno
13.01.2008, 18:11
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այդ հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը միայնակ անել չէր կարող։ Ի դեպ այսօր էլ Քոչարյանը չի կարող միայնակ փակել ատոմակայանը, սակայն դա հանգիստ կարող են անել Կրեմլից
Աբրիս, բաԵթե փակ չէր, բա ու՞ր էր գնում սաղ հոսանքը.

Քո կողմից բերված երկու օրինակներից մեկը ունի կապ վերևում գրածիս հետ։ Գործարանների վաճառքը (կամ վարձով հանձնելը) անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման էր հետագա զարգացման համար
Կոնյակի գործարանն էլ Քոչարյանի ժամանակ ծախեցին, բայց ծախեցին որպես գործարան, որը տնտեսությանը օգուտ ա տալիս, իսկ Լևոնը փակում ու պահեստամասերը ծախում էր.

Դու խոսում ես դեպքերի մասին, որոնց ոչ միայն ականատեսը, այլև ժամանակակիցը չես եղել, հետևաբար չես կարող ասել, թե տեսնում ես իրականությունը(եթե իհարկե պայծառատես չես )։ Ուղղակի դու ունես քո կարծիքը, որը հիմնված է տեղեկատվության ինչ–որ դաշտի վրա, որին դու սուբյեկտիվորեն վստահում ես և դա քո իրավունքն է։ Գրեթե բոլորս էլ միջին հաշվով նույն սկզբունքով ենք ստեղծում մեր կարծիքները։ Ինֆորմացիոն դաշտը ժամանակի ընթացքում փոփոխվում է, և մարդն էլ հաճախ փոխում է նաև իր կարծիքը՝ դրան զուգընթաց։ Ամեն ինչ դեռ առջևում է, մի խոսքով
Եթե ես չեմ եղել էտի չի նշանակում, որ դեպքերը չեն եղել, օրինակ դու էլ Ցեղասպանության ժամանակ չես եղել, ուրեմն եղեռն չի՞ եղել

Վիշապ
13.01.2008, 18:38
Աբրիս, բաԵթե փակ չէր, բա ու՞ր էր գնում սաղ հոսանքը.

Կոնյակի գործարանն էլ Քոչարյանի ժամանակ ծախեցին, բայց ծախեցին որպես գործարան, որը տնտեսությանը օգուտ ա տալիս, իսկ Լևոնը փակում ու պահեստամասերը ծախում էր.

Եթե ես չեմ եղել էտի չի նշանակում, որ դեպքերը չեն եղել, օրինակ դու էլ Ցեղասպանության ժամանակ չես եղել, ուրեմն եղեռն չի՞ եղել

Ատոմակայանը այդ ե՞րբ էր բաց…
Կոնյակի գործարանը մեծ հարց է, թե ում տնտեսությանն է օգուտ տալիս:D ավելի լավ է հետաքրքրվիր ինչքանով ում է ծախվել ու ինչքան հարկեր է մուծում պետական գանձարան:P

Դեպքեր իհարկե եղել են, բայց ամեն մեկը յուրովի է դեպքերը մեկնաբանում, կախված՝ թե ոնց է իրեն ձեռք տալիս;)
Նոր անկախացած դեռ չկայացած ու պատերազմող պետության վիճակը
պետք չի համեմատել տարիներ անց վիճակի հետ մոռանալով ժամանակի գործոնը, ու դեռ հետն էլ կոնկրետ մարդկանց մեղադրել ինչ–ինչ հարցերում։ Այն ժամանակ գրեթե բոլորը կամա թե ակամա մասնակցել են թալանին։ Օրինակ որ էլէկտրականություն իբր թե չկար, բայց շատերը «լեվի» լույս ունեին, մարդիկ այն ժամանակ դեռ չէին գիտակցում որ իրենք իրենց են թալանում, գործարանը որպես պահեստամաս վաճառելը դա էլի քո պետության քաղաքացիներն են արել, այդ ամենի մեղավոր սարքել նախագահին այդքան էլ կոռեկտ չի։ Այդքան հեշտ չի միանգամից վերահսկելի ու կայուն պետություն ստեղծելը։ Հիմիկվա համակարգը նախորդի կատարելագործված տարբերակն է, այսինքն մարդիկ ավելի «քաղաքակիրթ» մակարդակով են թալանում։ Հենց հիմա էլ ժողովրդի մի մասը «քցում է» մյուս ավելի մեծ մասին ու դրանով էլ ապրում։ Օրինակ գազ քաշելու համար մարդը գալիս ու ասում է 2000 դրամ պիտի վճարեք, վճարում ես, ջեռուցման սարքի երաշխիք տալու համար էլի պահանջում են, շատերը վճարում են, մաքսային կետում էլի, ԳԱԻ–ու ինչ–ինչ փաստաթղթեր ձևակերպելու համար, ավտոտնակ սարքելու թույլտվության, շենք սարքելու ու էլի 1000 ու մի բանի, ու այդ ամենը անօրինական վճարներ են, ու մարդիկ այդ թվում է փոքրիկ վճարներով օրեկան մեծ գումարներ են աշխատում։ Երկիրդ այսպիսի ոչ պետական շրջանառությունների վրա է հիմնված։ Դու ավելի լավ է վերլուծիր թե քանի թանկարժեք ավտոմեքենայի տեր է օրինական եկամտով գնել իր ավտոմեքենան:B

Լ.յ.ո.վ.
13.01.2008, 19:04
ինձ կարո՞ղ եք օրինակներ բերել, թե ոնց ա պետությունը օգնել տղեքին, Իսկ
նրանք փառք Աստծո հույսները չէին դրել Լևոնի վրա:

Արմենո ջան,իմ կարծիքով դու մի քիչ սխալ պատկերացում ունես "պատերազմ" կոչվածի մասին:Պատերազմը հայաթի կռիվ չի,որ ախպերությանդ հավքես գնաս "վրեքներով անցնես" գաս:) :Ոչ թե հարցը պետք էր տալ "ոնց ա պետությունը օգնել տղեքին" այլ ինչ դեր են ունեցել "էդ տղեքը"(Վ. Սարգսյան և այլոք) մեր ու Ադրբեջանի պատերազմում:
Ամենամեծ ու ակնառու օրինակը նա է,որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի շնորհիվ էր,որ մենք գրեթե ձրի զենք էինք առնում ռուսներից,և ոչ թե տղեքի:ԼՏՊ-ի այն ժամանակ ամբողջ աշխարհում ունեցաց մեծ պատվի շնորհիվ էր,որ ԱՄՆ-ն Թուրքիայի վրայով(մեր թշնամու) ուտելիք էր բերում Հայաստան,նրա շնորհիվ էր որ մենք գրավել էինք Ադրպեջանի հողերի մի ահռելի մասը ու փոխանակ մեր այլ Ադրբեջանի վրա էին գերտերությունները պայման դրել չհարձակվելու հայերի վրա, ու էլի շատ և շատ օրինակներ:Այս տիպի բաներ անելու համար,պետք է ոչ թե տղեքի խիզախությունը,այլ "խելոք մարդկանց" միտքը;):
Ես իմ գլուխն եմ խոնարհում պատերազմում զոհվածների առջև,բայց ուզում,որ չշփոթեք "հրացանով տաս ադրբեջանցի սպանելը" դա դեռ պատերազմ հաղթել չէ!!!!;)
Օրինակ,եթե համեմատենք Վազգեն Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի ունեցած դերերը պատերազմում,ես միանշանակ կասեմ,որ Մանուկյանինը ավելի կարևոր էր,չնայած որ հետպատերազմյան շրջանում Վազգեն Սարգսյանը մեր խորհրդարանում բարձր դիրք ուներ,ու էս նույն Հ1-ը ջանք չէր խնայում նրանից հերոս սարքելու համար::angry

Smergh
13.01.2008, 19:43

Ես ի՞նչ լեգենդներ եք պատմում մարդկանց մասին, որոնց ապաշնորհության պատճառով քիչ էր մնում պատերազմը տանուլ տաինք:
Պատերազմում հաղթանակի ձգտող նախագահն իր ժողովրդին չի հուսահատեցնում ու պատերազմում մաքառող Հայ զինվորին համոզում, որ 7 մլն անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անոց հայաստանով պայքարելն անիմաստ է,... և այլն: Արդեն հոգնել եմ այդ հեքիաթներին պատասխանելուց:
Այստեղ ճշմարտությանը մոտ է միայն Վազգեն Մանուկյանի մասին հիշատակումը...

Լ.յ.ո.վ.
13.01.2008, 19:58
Այստեղ ճշմարտությանը մոտ է միայն Վազգեն Մանուկյանի մասին հիշատակումը...
Ուրախ եմ,որ գիտակցում ես դա,ի տարբերություն շատ-շատերի:)

Ես ի՞նչ լեգենդներ եք պատմում մարդկանց մասին, որոնց ապաշնորհության պատճառով քիչ էր մնում պատերազմը տանուլ տաինք:
Պատերազմում հաղթանակի ձգտող նախագահն իր ժողովրդին չի հուսահատեցնում ու պատերազմում մաքառող Հայ զինվորին համոզում, որ 7 մլն անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անող հայաստանով պայքարելն անիմաստ է,... և այլն: Արդեն հոգնել եմ այդ հեքիաթներին պատասխանելուց:
:8:think ապաշնորհ ասելվ ԼՏՊ-ին ի նկատի ունեիր?:8
Երբ է նա համոզել,որ " 7 մլն անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անող հայաստանով պայքարելն անիմաստ է,... և այլն"??????? կարողա հանկարծ Հ1-ով ես լսել?:D
Լավ կլիներ փաստերով խոսաիր:

dvgray
13.01.2008, 20:04
Այստեղ ճշմարտությանը մոտ է միայն Վազգեն Մանուկյանի մասին հիշատակումը...
Որտեղի՞ց քեզ այդ վստահությունը:
:)

Artgeo
13.01.2008, 20:19
Աբրիս, բաԵթե փակ չէր, բա ու՞ր էր գնում սաղ հոսանքը.
Ես չեմ ասել, որ փակ չէր։ Գրառումս ուշադիր կարդա։ Ատոմակայանը փակվել է, հետո վերաբացվել։

Կոնյակի գործարանն էլ Քոչարյանի ժամանակ ծախեցին, բայց ծախեցին որպես գործարան, որը տնտեսությանը օգուտ ա տալիս, իսկ Լևոնը փակում ու պահեստամասերը ծախում էր.
Քոչարյանի մասին չեմ խոսի տվյալ դեպքում։
Ո՞ր պահեստամասերը։ :) Խորհրդային անարդյունավետ գործարանների պահեստամասերը ո՞ւմ էին պետք։ :) Բացի դրանից, այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես Լևոն Տեր-Պետրոսյանն է թալանել ամբողջ Հայաստանը։ :) Իսկ եթե մի փոքր լավ մտածենք ու հիշենք այն ժամանակները, ապա շատ-շատերն էին շատ բան գողանում ու թալանում («ուրիշից ինչո՞վ եմ պակաս» պչինցիպով)։ Ծառեր կտրելն ու հոսանք գողանալը նույնպես գողություն է, որը սակայն այն ժամանակ ստիպված էին անում։ Ուրիշ ճար չկար։ Պետությունն էլ ադեկվատ էր վերաբերվում դրան։
Իսկ կարո՞ղ ես ասել, այսօր քանի՞ հոգի է թալանում պետությունը ու մի՞թե այսօր կա դրա անհրաժեշտությունը։ Քանի՞ բնակարանի հաշվիչ է «պտտեցնում» «լույսի մարդը» ամեն ամսվա վերջում։ Քանի՞ մարդ է կարողանում սկսել տնտեսական գործունեություն, առանց ԽԾԲ կապեր ունենալու։ Սա նույնպես թալան է, քանի որ Հայաստանի նման փոքրիկ երկրի համար ամեն մի մարդ, ամեն մի տնտեսական գործունեություն, որը գործում է օրենքների սահմաններում ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ է։ Քանի՞ մարդ է ստացել պաշտոն ԽԾԲ-ի միջոցով։ Հայաստանի նման ծանր ներքին և արտաքին պայմաններում գտնվող երկրի համար ամեն մի մասնագետ ունի ոսկու գին և այստեղ չի կարող լինել խոսք ԽԾԲ-ի մասին։ Սա նույնպես գողություն ու թալան է։
Չեմ ուզու երկար-բարակ գրել։ Եթե դու հասկանաս իմ այս գրածը, ապա այսքանը բավարար է, եթե չհասկանաս, ապա 1000 էջ էլ գրեմ չես հասկանա կամ էլ կհասկանաս, բայց չես ընդունի :)
Պարզ ու ապացուցված է, որ վերևից ոչինչ չի փոխվի։ «Վերևներում» նույն նեխած մտածելակերպն է։ Հայաստանը մնացել է «ներքևների» հույսին։ Աստված տա «ներքևների» մտածելակերպը փոխված լինի։ Հակառակ դեպքում...

Եթե ես չեմ եղել էտի չի նշանակում, որ դեպքերը չեն եղել, օրինակ դու էլ Ցեղասպանության ժամանակ չես եղել, ուրեմն եղեռն չի՞ եղել
Եղել է, չի եղելի մասին չի բանավեճը։ :) Զուտ գնահատման ու մտածողության տարբերություն է։ Պրոպագանդայի և ունեցած տեղեկատվության տարբերություն։ Նույն Եղեռնը հայերը անվանում են Եղեռն ու ասում, որ սպանվել է 1.5 միլիոնից ավել մարդ, թուրքերն ասում են, որ մահացել է մի քանի հարյուր հազար պատերազմի ու սովի պատճառով։ Նույն էլ այս դեպքում։ Մի կողմը հնարավորինս մգացնելու է, իմ կարծիքով առանց այդ էլ մուգ 90-ականները, մյուս կողմը հնարավորինս արդարացնելու է։ :) Լրիվ նորմալ է։ ;)

dvgray
13.01.2008, 21:36
Մի կողմը հնարավորինս մգացնելու է, իմ կարծիքով առանց այդ էլ մուգ 90-ականները, մյուս կողմը հնարավորինս արդարացնելու է։ :) Լրիվ նորմալ է։ ;)
Գոնե "Ակումբ"-ում հաստատ այդպես չի:
Լևոնի կողմնակիցները /որոնցից մեկն էլ ես եմ/, հնարավորինս չեն արդարացնում այն, ինչ որ եղել է: Նրանք /այսինքն մեկն էլ ես :)/, ասում ենք, որ պետք է առաջ նայել, ու առանց ճակատագրական որակավորումների, փորձել գիտակցել, թե ինչ ճանապարհն է մեր համար լավագույնը:
Միայն հայոյելը՝ դա այն մարդու "զբաղմունքն է", ով միայն ունակ է ռեակցիա տալ /կամ դրան էլ ունակ չի/ դեպքերին: Իսկ սեփական ճակատագիրը կերտելու համար նա անպիտան է: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը սպասում են, որ Լևոնը մի բան ասի, որ խոսալու ու հայոյելու թեմա ունենան:
:D

Smergh
14.01.2008, 11:42
Ուրախ եմ,որ գիտակցում ես դա,ի տարբերություն շատ-շատերի:)

:8:think ապաշնորհ ասելվ ԼՏՊ-ին ի նկատի ունեիր?:8
Երբ է նա համոզել,որ " 7 մլն անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անող հայաստանով պայքարելն անիմաստ է,... և այլն"??????? կարողա հանկարծ Հ1-ով ես լսել?:D
Լավ կլիներ փաստերով խոսաիր:

Լ.յ.ո.վ ջան, այն ժամանակ Հ-1 չէր կոչվում, դա 1992 թվականն էր, պատերազմի ամենածանր պահին: Որպես ղեկավարներ ես ապաշնորհ էի համարում ու հիմա էլ համարում եմ Ձեր նշած անձանց, բացառությամբ Վազգեն Մանուկյանի:
Իսկ ԼՏՊ-ն ու նրա կողմնակիցները հեչ թող վայնասուն չբարձրացնեն Հ-1-ի դեմ, իրենցից է գալիս, իրենց ժամանակ էլ` հիմա էլ ժողովուրդը դժգոհ է այդ հեռուստաընկերությունից, այնպես որ նրանք նոր են "վայելում" եդ թույնը, իսկ մենք` շուրջ 18 տարի է գիտենք թե դա ինչ է նշանակում ու արդեն ընտելացել ենք դրան:

ChildOfTheSky
14.01.2008, 14:23
Ափսոս ոչ ոք չի հիշում, որ այդ տարիներին Տեր-Պետրոսյանը մենակ չէր իրական իշխանության ղեկին , որ կար Վազգեն Սարգսյանը : Ես նաև շատ ափսոսում եմ , որ այսօր Արամ Սարգսյանը կանգնած է Լևոնի կողքին , և Լևոնը չի կարող իրեն թույլ տալ բացահայտել այն ժամանակվա կարևոր իրադարձություններ :
Կավելացնեմ հետևյալը` ես ընտրելու եմ Լևոնին , ոչ թե նրա արածի համար , այլ նրա համար ինչ նա անելու է, այսինքն դնելու այսօրվա կաշառակերության իրական պայքարի սկիզբը : Ես շատ կուզենայի տեսնել Վազգենին ու Լևոնին մի թիմում , քանի որ համարում եմ , որ այսօրվա Հայաստանի նախագահ դառնալու բարոյական իրավունք ունի միայն Վազգեն Մանուկյանը , բայց նա ի վիճակի չէ պայքարել Սարգսյանի իշխանական մեքենայի դեմ : Դա է միակ պատճառը , որ ես ընտրում եմ Լևոնին :

Ձայնալար
14.01.2008, 14:41

Հեշտ չէ խոստովանել, որ եղել ես երկրի նախագահ ու վերջին խոսքի իրավունքը (սահմանադրությամբ նախատեսված) քոնը չի եղել: Ինչպես նաև հեշտ չէ խոստովանել, որ ընտրություններ ես կեղծել, կամ թույլ ես տվել, որ կեղծեն այդ վերջին խոսքի իրավունքը քեզանից խլողները: Լևոնը որքան էլ որ ուզենա չի կարող անկեղծ խոսել ժողովրդի հետ: Իսկ էսօրվա իշխանություններին էլ հենց դա է պետք: Էն օրը Լևոնի մամլո ասուլիսից միայն մի կտոր ցույց տվեցին, թե ինչպես է Լևոնը բացահայտ ստում կապված 96-ի ընտրությունների հետ, իսկ մյուս մասերը, որոնք կարող էին բարցրացնել Լևոնի հեղինակությունը պարզապես մոնտաժվեցին: Հենց այդ պատճառով Լևոնը շատ խոցելի է, ու իմ կարծիքով, բարոյական իրավունք չունի հավակնել ընդդիմության միասնական թեկնածուի դերի համար: Որքան էլ, որ օբյեկտիվ լինեն 90-ականների ճգնաժամի պատճառները, միևնույնն է ժողովրդի մի ստվար զանգված դա կապելու է ԼՏՊ-ի անձի հետ:

Վիշապ
14.01.2008, 18:36

Ինձ թվում է դա շատ քիչ է խոցելի լինելու համար, այսօրվա իշխանությունը մեծ աչքի գերան ունի, բայց Լևոնի աչքի փուշն է ցուցադրում օրը 40 անգամ։ Քաղաքականությունը միշտ էլ անբարո կողմեր ունի, դրանցից մեկն էլ ժողովրդին քարոզչությունների միջոցով մոլորեցնել–գրավելն է, ինչը գոնե Լևոնը խոստովանում է իր ծրագրում։ Իսկ Վազգեն Մանուկյանը չգիտեմ թե ինչ կաներ, եթե նա դառնար նախագահ, ճիշտն ասած նրան չեմ էլ պատկերացնում նախագահի դերում, ինձ չափազանց թույլ մարդ է նա թվում։ Դեռ ամեն ինչ առջևում է, համենայն դեպս ինձ ոգևորում է որ գոնե իմ շրջապատում գրեթե բոլորը Լևոնին կողմ են զուտ օբյեկտիվորեն, նա բոլորովին էլ սուրբ կամ կուռք չի, ուղղակի իմ կարծիքով նա կարող է շատ բաներ անել դեպի լավը։

Marduk
14.01.2008, 20:15
Լևոնի խոսքերը իմ համար հիմք չեն որովհետև ես արդեն հաստատ գիտեմ որ նա ստախոս է: Մարդը որը ասում է թե 96-ի ընտրությունները նորմալ են եղել, այլևս ինչ կարելի է ակնկալել նրանից:
Եվ հետո նորից կրկնում եմ, բացարձակ կարևոր չի ինչ է ասում Լևոնը, եթե մարդը ամեն իր ելույթում հայտարարում է այն մասին որ պետք է հաստատվեն հայ-թուրքական հարաբերություններ ու երբեք չի ասում ինչ գնով, ոնց դա հասկանալ:

Թուրքիան արդեն 17 տարի է ասել է, մոռացեք Ցեղասպանությունը ու մենք ձեր հետ հարաբերություն կհաստատենք: Հիմա ինչ Թուրքիան փոխելու է իր կարծի՞քը: Ում համար: Լևոնի սիրուն աչքերի համա՞ր:

Պարզ է որ Թուրքիան 1000 տարի էլ մնա չի փոխի իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Ուրեմն այստեղից բխում է պարզագույ տրամաբանություն: Պետք փոխվենք մենք որպեսզի Թուրքիան մեզ ների: Այսինքն պետք է մոռանանք Ցեղասպանությունը որպեսզի նա մեր հետ հարաբերություններ հաստատի:

Annychka
14.01.2008, 21:30
Ինչ՜ ցավալիա՜ ,որ շատ մարդիկ քաղաքականությունից (հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի) ընհանրապես գաղափար չունեն…:bad

Լ.յ.ո.վ.
14.01.2008, 21:44
Ինչ՜ ցավալիա՜ ,որ շատ մարդիկ քաղաքականությունից (հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի) ընհանրապես գաղափար չունեն…:bad

Այո շատ ցավալի է :(
Այս 16 էջանոց քննարկումներից ես միայն մի բան հասկացա, որ ով ինչ կարծիքի էր նույնին էլ մնաց :beee :
Եթե հեռուստատեսությունը կարողանում է ամեն մի (կոպիտ ասած) "անտաղանդից" երգիչ/երգչուհի սարքել,ապա երևի "ավազակին" էլ նախագահ կսարքի էլի:think

Taurus
14.01.2008, 22:10
Լեվոնին կուզենամ տեսնել Խորհրդարանի խեսնակ, շատ լավ օռատոր ա

Annychka
14.01.2008, 22:51
Խնդրում եմ մի հարցի անկեղծ պատասխանեք. Ձեզ վճարու՞մ են Լևոնին սատարելու համար

Պետք չի Լևոնին կուռք դարձնել.ուղղակի պիտի գնահատել նրա կատարած լավ գործերը,իսկ ինչ վերաբերում փողով սատարելուն՝ասեմ որ նա դրա կարիքը չունի :stop

P.S.
15.01.2008, 09:45
Լևոնին միշտ հարգել եմ, հենց նրա ծանր կեցվածքի և գիտական մտքի համար։ Բայց այն ինչ անում է հիմա՝ ուղղակի տարակուսանք է առաջացնում։ Կարծում եմ, առաջին նախագահը արդեն բլեֆի է գնում, անելով այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են՝ երեք շաբաթից հարկայինը, անվտանգությունն ու ոստիկանությունը վարչապետին չեն ենթարկվի։

Ընդհանրապես, Լևոնի թիմակիցների մոտ անհասկանալի մոլագար ինքնավստահություն է տիրում, որ անպայման հաղթելու են։ Ես հասկանում եմ, որ հոգեբանական առումով շատ ճիշտ մոտեցում է, բայց մյուս կողմից, էնքան հաստատակամ են, տպավորություն է ստեղծվում, թե ոնց–որ մարդիկ հիպնոզացրել են։ Սա գրում եմ առանց հեգնանքի։

Artgeo
16.01.2008, 13:00

P.S. ջան Հայաստանում որ լինեիր կհասկանայիր։ :) Ի տարբերություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հոգով ու մտքով են իրենց ընտրությունը կատարել։ Վստահ կարող եմ ասել, որ ո՛չ միտինգներին և ո՛չ այլուր փող չի բաժանվում։ ;)

Օրինակի համար, ՄԻԱԿ-ի ակտիվիստ դառնալու դեպքում, ուսանողներին վճարում են 100 000 ՀՀ դրամ և քննությունները առանց խնդրի հանձնել են խոստանում։ Ցավում եմ, որ Հայաստանում կան երիտասարդներ, որոնք չեն էլ մտածում, որ ընտրություններում Սերժ-Քոչարյանի հաղթելու դեպքում այդ գումարի բազմապատիկը կվերցնեն իրենցից։ Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք 30 արծաթով այսօր էլ պատրաստ են վաճառել իրենց հայրենիքն ու հոգին...

P.S.
16.01.2008, 20:31

Ապեր, շատ ես դրամատիզացնում...ժամանակին ընկերներով մտանք ՀՌԱԿ միայն մի բանի համար՝ կուսակցական լավ քեֆեր էին անում, մենք էլ ընկերուհի ունեինք, բայց փող չունեինք։ Դարձանք երիտասարդ ռամկավարներ, մի երեք ամիս գնացինք քեֆերի, հետո դուրս եկանք։

Նույնը հիմա՝ փող են տալիս, որ ի՞նչ անեն՝ անդամագրվեն ՀՀԿ կամ խոստանան, որ Սերժին կընտրեն։ Է թող խոստանան ու դրա համար էլ վճարվեն։ Հետո էլ ընտրեն նրան, ում ուզում են։ Միևնույն է քվեախցիկ հո հետները չեն մտնելու։

Չկա անպարտելի իշխանություն, ուղղակի պետք է պայքարել համարժեք գործիքներով։ Իսկ իմ ասածը վերաբերում եմ ԼՏՊ–ին պաշտպանելու ոչ թե դրդապատճառների, այլ անհասկանալի ինքնամեդիտացված խորը համոզմանը։

ChildOfTheSky
16.01.2008, 20:38

Իսկ եթե լրացրած քվեաթերթիկը տալիս են ձեռքները ու ասում են մի հատ էլ մաքուրը քեզնից ստանանք :

Artgeo
16.01.2008, 20:44
Ապեր, շատ ես դրամատիզացնում...ժամանակին ընկերներով մտանք ՀՌԱԿ միայն մի բանի համար՝ կուսակցական լավ քեֆեր էին անում, մենք էլ ընկերուհի ունեինք, բայց փող չունեինք։ Դարձանք երիտասարդ ռամկավարներ, մի երեք ամիս գնացինք քեֆերի, հետո դուրս եկանք։
ՀՀԿ անդամ է Հայաստանի բնակչության մեծ մասը։ Էդ հեչ, բայց նրանք քարոզչություն չեն անում։ Իսկ էս ՄԻԱԿները ինքնամոռաց խցկվում են մարդկանց տները։

Նույնը հիմա՝ փող են տալիս, որ ի՞նչ անեն՝ անդամագրվեն ՀՀԿ կամ խոստանան, որ Սերժին կընտրեն։ Է թող խոստանան ու դրա համար էլ վճարվեն։ Հետո էլ ընտրեն նրան, ում ուզում են։ Միևնույն է քվեախցիկ հո հետները չեն մտնելու։
Չէն կարող, հայկական կառուսելն է աշխատում։ Նշած քվեաթերթիկը տալիս են ձեռքդ ու դատարկը պիտի դուրս բերես։

Չկա անպարտելի իշխանություն, ուղղակի պետք է պայքարել համարժեք գործիքներով։ Իսկ իմ ասածը վերաբերում եմ ԼՏՊ–ին պաշտպանելու ոչ թե դրդապատճառների, այլ անհասկանալի ինքնամեդիտացված խորը համոզմանը։
Չկա։ Ու դա կհաստատվի գարնանը։ :)

սիսար
18.01.2008, 09:06
Ինչպես կարելի է մոռանալ 95-98 տարիները: Մինչ այդ թվերը, երկիրը պատերազմի մեջ էր, այդ իսկ պատճառով հայ մարդը գիտակցաբար տանում էր զրկանքները, ինչպես ասում էին, ըմբռնումով էին մոտենում: Հուս փայփայելով... պատերազմը կավարտվի եւ կամաց կամաց վիճակները կըշիտկվեն: Այդ տարիներին, չկար լույս, սակայն կար հույս ապագայի հանդեպ, պատերազմը ավարտվելուց ժամանակ անց, 95 թվին վերագործարկվեց նաեւ ատոմակայանը, լուսավորվեցին փողոցները եւ տները, անցան եւս երեք տարիներ, սակայն հայաստանում վիճակը այդպես էլ չլավացավ, դեռ ավելին... գնալով ավելի էին ախքատանում ընտանիքները: 95-98 թվերին կար լույսը, սակայն գնալով մարում էր հույսը, հետեվաբար հայ մարդիք հուսահատությունից ձեռքերը բռունցք առած, երեւանի փողոցներում վանկարկում էին... Լեեեւււոոոննն ... Հե-ռա-ցիր... Այնպես որ, նա արդեն մեկ անգամ քննություն է հանձնել եւ կտրվել է: Նրանից սպասելիքները ավելորդ են:

ChildOfTheSky
18.01.2008, 13:46
Իսկ ումից ես սպասելիքներ ակնկալում ?

voter
18.01.2008, 19:50
Ինձ թվում է դա շատ քիչ է խոցելի լինելու համար, այսօրվա իշխանությունը մեծ աչքի գերան ունի, բայց Լևոնի աչքի փուշն է ցուցադրում օրը 40 անգամ։ Քաղաքականությունը միշտ էլ անբարո կողմեր ունի, դրանցից մեկն էլ ժողովրդին քարոզչությունների միջոցով մոլորեցնել–գրավելն է, ինչը գոնե Լևոնը խոստովանում է իր ծրագրում։ Իսկ Վազգեն Մանուկյանը չգիտեմ թե ինչ կաներ, եթե նա դառնար նախագահ, ճիշտն ասած նրան չեմ էլ պատկերացնում նախագահի դերում, ինձ չափազանց թույլ մարդ է նա թվում։ Դեռ ամեն ինչ առջևում է, համենայն դեպս ինձ ոգևորում է որ գոնե իմ շրջապատում գրեթե բոլորը Լևոնին կողմ են զուտ օբյեկտիվորեն, նա բոլորովին էլ սուրբ կամ կուռք չի, ուղղակի իմ կարծիքով նա կարող է շատ բաներ անել դեպի լավը։

Իսկ եթե ներկա իշխանություններին մի պահ մոռանանք՞, նրանք քաղաքական դեմքեր չեն եղել ու չեն լինի....
Այդ պայմաններում, որ Սերժը խաղից դուրս է Լևոնի աչքի փուշը ԻՆՉԻ հետ պիտի համեմատեք, որ այն չերևա՞

Իսկ որ Մանուկյանին որպես պրեզիդենտ ԼՏՊականները չեն տեսնում, դա շատ լավէ, ուրեմն նրան ավելի հեշտ կլինի այդ պաշտոնի իրավունքները լրիվ զրօյացնել ու մարդկանց սպասելիքները ուղղել բազմաթիվ բևեռների, սկսած գյուղսովետի նախահագը ու մարզպետը ու վերջրացրաց ամենաշատը վարչապետով։ Այդ ժամանակ մարդիկ Հայաստանում ու հայերը մնացած աշխարում կսկսեն հասկանալ, որ նամակ ռուսաց թագավորին գրելու փոխարեն, ջրի պայթած տրուբի հարցը պիտի գյուղսովետի նախագահից սպասեն ու նրա կաշին ձևեն մինջև անի կամ տա անողը անի...

քաղաքացի
18.01.2008, 21:38
Այսօր Հայլուր նայեցի: Նախագահ Ռ. Քոչարյանը շնորհավորեց Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթանակի կապակցությամբ:

schuschanik
18.01.2008, 22:07
Այսօր Հայլուր նայեցի: Նախագահ Ռ. Քոչարյանը շնորհավորեց Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթանակի կապակցությամբ:

բնականաբար հեգնանքով, քանի որ նա ոչ մի մեկնաբանությամբ չհավաստեց, որ ընդունել է նրա հաղթանակած դուրս գալու փաստը:

Armeno
18.01.2008, 23:34
Դա փաստ չի, այլ ուրախ երազ :)

Ծով
20.01.2008, 03:21
Դա փաստ չի, այլ ուրախ երազ :)
իսկ երազները նախկին իշխանության փաստեր դառնալու հիմք ունեն հենց թեկուզ այն պատճառով, որ ներկա իշխանության գործունեության մութ անկյունները լուսավորող փաստերը մղձավանջի տեսքով գրեթե համոզված եմ, որ ամեն օր են իրենց իսկ երազում հյուր գալիս:D ու հաստատ չեն շնորհավորում:D

dvgray
25.01.2008, 21:56
Այսօր Արամ Սարգսյանը/Վազգենի եղբայրը/ եթերով հայտարարեց, որ Լևոնը անգամ մի խանութ չունի:
Սկզբից անչափ զվարճալի էր: :D
Մի լավ հռհռալուց հետո, իհարկե ստիպված եղա հիշել այն բոլոր հիշեցումները, որ 92-... թվերին դրվում էին Լևոնի անունը հիշատակելուց առաջ:
Մեզ լրիվ ապուշի տե՞ղ են դրել սրանք:
Երևի Վազգեն Սարգսյանի ազգուտակն էլ մի հատ կոտրած տաշտակ ունի իրենց պապական գեղում ;):

Եթե իրենք մոռացել են, ապա հիշեցնել կարելի է ասենք միայն Թելմանի Տեր-Պետրոսյանի գռփոցիները,,,
/Բացարձակ անհամություն է :[, գոնե ձենները կտրեն.../

Վիշապ
26.01.2008, 14:35

Սկզբունքորեն զվարճալին թերևս այն է, որ իսկապես խանութ չունի,:D
խանութն ի՞նչ է չունես, 7 տարի նախագահ ես եղել, մարդիկ տես ինչ փլեյ սիթիներ, կազինոներ, ռեստորաններ, հոթելներ ունեն, հյուսիսային պողոտա ունեն՝ աշխարհը չունի։:P
Իսկ եթե լուրջ, ապա Լևոնը իսկապես ի՞նչ ունի բացի իր սև ու մռայլ դղյակից։ Օրինակ ես չգիտեմ։:think Չար լեզուներն ասում են, որ մի տուն էլ Փարիզում ունի։ Իսկ Եղբայրը ի՞նչ է գռփել, ես ինչքան հիշում եմ, եղբայրը դեմ էր Հրազդանմաշի սեփականաշնորհելուն, այդ հողի վրա էլ նրան սպանեցին, գուցե սխալվու՞մ եմ, ինֆորմացիա կա՞։
Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է, ես կուզեի ուժեղ մարդկանց տեսնել նրա կողքին, բայց ոչ Արամ Սարգսյանին, կամ Ստեփանին, նրանք քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ են ու նման փաստարկներով փորձում են ռեյթինգ ավելացնել, դա իսկապես զվարճալի է, ռաբիզության հոտ է գալիս։ Այ Խաչատուր Սուքիասյանը լրիվ ուրիշ հարթության պատկեր է։ Այս թեկուզ օլիգարխը:D… ինձ շատ է դուր գալիս, գրագետ, կիրթ մարդ է, աշխարհայացքից չի նեղվում։ Քաղաքականությունից էլ է հասկանում, հարգում եմ նրան։

ChildOfTheSky
26.01.2008, 14:42
Լևոնն իսկապես խանութներ չունի , եթե ունենար, հայլուրը բաց չէր թողնի առիթը այդ մասին ասելու :

P.S.
26.01.2008, 22:02
Լևոնն իսկապես խանութներ չունի , եթե ունենար, հայլուրը բաց չէր թողնի առիթը այդ մասին ասելու :

Իհարկե, Լևոնը խանութ չունի, որովհետև խելացի է այնքան, որ իր կարողությունը չի մանրում և հանրության առաջ չի դնում։ Տարբեր գնահատականներով, նա հետխորհրդային տարածքի ամենահարուստ մարդկանցից է, որի կարողությունը մոտավորապես 1.5-3 մլրդ դոլար է։ Վերջին տասը տարիներին նա կարողացել է լեգալացնել այդ գումարները և տեղափոխել արտասահման։ Դրանց մի մասն էլ փոխանցել է որոշ գործարարների՝ այսինքն ակտիվ շրջանառության մեջ է դրել։

Անկախ նրանից, թե Լևոնը նորից կդառնա նախագահ, թե ոչ, բայց որ կգա մի օր, երբ կվերադարձնի այդ գումաները։ Դրանում չկասկածեք։

Ընդհանրապես, ԼՏՊ–ն քարոզարշավը շատ դիպուկ սկսեց։ Հիմա, իմ տպավորությամբ մարգինալացել է։ Ու ոչնչով չի տարբերվում մյուս թեկնածուների քարոզարշավից։ Ավելին, երբ կարդում ես Հայկական Ժամանակը, ոնց որ Հայլուրի տպագիր ու ռեվերս տարբերակը լինի....

Պանդուխտ
26.01.2008, 22:26
Իհարկե, Լևոնը խանութ չունի, որովհետև խելացի է այնքան, որ իր կարողությունը չի մանրում և հանրության առաջ չի դնում։ Տարբեր գնահատականներով, նա հետխորհրդային տարածքի ամենահարուստ մարդկանցից է, որի կարողությունը մոտավորապես 1.5-3 մլրդ դոլար է։ Վերջին տասը տարիներին նա կարողացել է լեգալացնել այդ գումարները և տեղափոխել արտասահման։ Դրանց մի մասն էլ փոխանցել է որոշ գործարարների՝ այսինքն ակտիվ շրջանառության մեջ է դրել։
Կարո՞ղ ես մանրամասնել, եթէ կան փաստեր՝ խնդրեմ:

Անկախ նրանից, թե Լևոնը նորից կդառնա նախագահ, թե ոչ, բայց որ կգա մի օր, երբ կվերադարձնի այդ գումաները։ Դրանում չկասկածեք։
Կատա՞կ: Չեմ հաւատում: Մի օրինակ տուէք Հայաստանից, կամ այլ երկիրներից, որ խօսի միլիարդավոր դոլլարների վերադարձի մասին:

Լ.յ.ո.վ.
26.01.2008, 22:27
Այսօր Հ1-ով նայում էի նախընտրական քարոզարշավները ու նենց տպավորություն ստացա,որ էտքան թեկնածուների ելույթների միջից ամենաքիչը ԼՏՊ-ինին էին եկել մարդիկ`
սկզբում ցույց տվին Ս.Սարգսյանինը Նորքում--- ահագին շատ մարդ կար,երևի մի 350,
հետո Ա.Բաղդասարյանինը---էլի նենց ոչինչ մի 150 մարդ կլնեին,
Վ.Հովհաննիսյանինը---մի 300 իմ տեսնելով,
Ա.Գեղամյանինը---մի 180 երևի,
Վ.Մանուկյանինը---մի 100 երևի,
ու հետո ցույց տվեցին Լևոնինը`մի 15 հատ Jeep,Brabus և այլնով եկան Պետրոսյանենք,բայց ելույթին մասնակցեց երևի մի 50 մարդ մաքսիմումը:
Ես իհարկե հասկանում եմ,որ Հ1-ի անձնակազմը հմուտ Tuning անողներ են,ու Լևոնի համար ամենավատ կադրերն են ընտրել,բայց դե ճշմարտության ինչ-որ մաս կա չէ?
Հետաքրքիր է ինչ գիտեք դուք ԼՏՊ-ի քարոզաշավի մասին հատկապես Երևանից դուրս:think որտեղից կարելի տեղեկանալ այս մասին?:8