PDA

Դիտել ողջ տարբերակը : Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Էջեր : 1 2 [3]

keyboard
16.02.2008, 14:43
Եթե հիմա չես հասկանում որ միավորվելն է խնդիրը, կհասկանաս չորս օրից։ Իսկ քո սցենարը առնվազն երազային է, Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։ Էհ, ուշ է արդեն, շատ ուշ… մի խոսքով ինպես ասել է մեր Սրբազան Կաթողիկոսը՝ վախեցե՛ք Աստծուց…
Երազային ոչինչ չկա, դա միանգամայն իրականանալի վարկած է:angry, եթե իհարկե, բացի Մանուկյանից էլի ինչ-որ մեկը մտածում է ժողովրդի, նոր հետո իր շահերի համար:Լավ է ուշ, քան երբեք: Մեկ է 4օր էլ անցնի 5 տարի էլ անցնի չեմ հասկանա, ավելի ճիշտ հասկանալու ոչինչ էլ չկա, որ Մանուկյանը միավորվի ԼՏՊ-ին, կամ ասենք 2-րդ փուլում սատարի ՍՍ-ին կամ ԼՏպ-ին, որոնց ստղծած հանցագործ տարրերն է ուզում մաքրել մեր պետությունից::angry

Ancord
16.02.2008, 14:56
Մանուկյանը ասել է, որ չի սատարելու ՄԻԱՅՆ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե Լևոնին սատարի` ուրեմն անթասիբա, հասկանալիա ինչու (1996թվական), եթե Սերժին սատարի` ուրեմն ծախվածա, էլի հասկանալիա, քանի որ Սերժը իշխանությունա, իսկ ինքը` ընդդիմություն:

Ավելացվել է 3 րոպե անց
P.S. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ ՄԻԱՅՆ հեղաշրջում կատարելու միջոցով ! ! !

Թասիբը էն կողմ դնենք, ԼՏՊ-ն այն մարդն է, որի պատճառով մենք ունենք հիմիկվա Հայաստանը: Ու հիմա էլ, ոչ թե վեհ գաղափարների համար է գալիս, այլ գալիս է ժողովրդից ու մի քանիսից իր վրեժը լուծելու: Ինչու պիտի Վազգենը միանա ԼՏՊ-ին, ես ուղղակի չեմ գտնում սրա պատասխանը:

keyboard
16.02.2008, 15:02

Որտև դրան պատասխան չկա: Եվ հարցն էլ անիմաստ եմ համարում: Ես բազմիցս ասել եմ այսօրվա անօրինականությոն ու ավազակությոն միակ հիմնադիր ստեղծոն ինքը ԼՏՊ-ն է, դե այսքանից հետո ինչու ախր ինչու պիտի Մանուկյանը միանա նրան, որ էլի մի բան սարքեն գլխին ու էլի նա չկարողանա իրագործել իր ծրագրերը, չեմ կարծում, որ դրանից հետո ինքը իրեն կհարգի, միայն Մանուկյանը չէ նաև յուրաքանչյուր դատող անհատ::angry

Guetta
16.02.2008, 15:05
... Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։... վախեցե՛ք Աստծուց…

Իմիջայլոց երբ Լևոնին հարցրել էին, թե որ կուսակցություններն են ձեզ միացել, ընդհամենը տվել էր 3-4 կուսակցությունների անուններ, մնացյալ միավորված կուսակցություններից ոչինչ չէր ասել` չէր կարողացել ասել, ինչն էլ խոսում է այն մասին, որ այդ կուսակցությունները այնքան "անիմաստ" են իրենց էությամբ, այսինքն այնպիսի կուսակցություններ են, որոնք ոչինչ չեն ներկայացնում իրենցից, ոչ մեկ չի ճանանչում րենց, ավելին` էլ չեմ ասում, թե էտ կուսակցություններում քանի հոգի կա` միգուցե կուսակցության լիդերի ընտանիքնա ու պլյուս մի տաս հոգի...

keyboard
16.02.2008, 15:17

Արի ես ու դու էլ կուսակցություն ստեղծենք Բյուրակնն էլ մեկ ուրիշը, հետո ասենք Մանուկյանի համախոհներից էլի ու անուն հանենք ակումբում գրենք միտինգների ժամանակ գոչենք մեզ միավորվել է ևս 5 կուսակցություն, բայց 5 հոգանոց:hands:D Այդ ժամանակ արդեն կսսկվեն գրառւմները Վ.Մանուկյանը քայլեր է անում և լուրջ մրցակցության մեջ է մտել :D

Smergh
16.02.2008, 17:02
Հիմնավորում եմ հետևյալ կերպ: Շատ պարզ: Լևոն Տեր-Պետրոսյանը, ուղակի դրությունը պահում է վերահսկողության տակ: Եթե 2003-ին նույն ձևով էլ Դեմիրճյանը իրավիճակը կարողանար կառավարել, Գեղամյանի դավաճանության ազդեցությունը այդքան մեծ չեր լինի: Հիմա` նույն վտանը նորից առկա է: Նույնիսկ եթե Արթուրը դեռ չի կաշառվել, երբ իշխանությունները զգան, որ իրենց միակ հույսը նրա միջոցով մարդկանց մոլորության մեջ գցելն է, նրանք Արթուրին այնպիսի փողեր կառաջարկեն, որ նա առնվազն պետք է Հիսուս Քրիստոսը լինի, որ կարողանա դիմակայել այդպիսի գայթակղությանը: Այսպիսով, այս երևույթը կանխելու համար պետք էր մարդկանց նախորոք զգուշացնել:

Չդիմացա հանրահավաքին, կյանքումս առաջին անգամ ինձ զգում էի այնպիսի վիճակում, կարծես շուրջս բոլորը թշնամիներ են, ո'չ, իմ չէ, Հայաստանի թշնամիներ,որն ավելի զարհուրելի էր ... Մեղա քեզ Տեր, մեղա...

Հիմա ուզում եմ 2003 թվին Գեղամյանի "մատուցած ծառայությունների" մասին ասել: Այն ժամանակ Իշխանություններին կարծես թե հաջողվել էր Մանուկյանին չեզոքացնել ու Բադալյանի բացակայության պայմաններում ամենավտանգավոր թեկնածուն նա էր:
Իշխանություններին նորից օգնության եկավ Դեմիրճյանի "ֆենոմենը": Սերժի գլխավորած շտաբը ավելի շատ փող էր ծախսում Ստեփան Դմիրճյանի հավաքույթների կազմակերպման ու ոչխարամորթի վրա, քան սեփական թեկնածուի քարոզարշավի: Պարզից էլ պարզ էր, այժմ էլ Ստեփանին "սարքել" ընդիմության առաջնորդ, ու հոր օրինակով "պարտության մատնել" երկրորդ փուլում:
Քաղաքական պայքարին անփորձ` որդի Դեմիրճյանը խայծը կուլ տվեց, հավատալով այն բանին, թե իբր ինքն իսկապես առաջնորդ է, ու հենց այդ պատճառով էլ դրժեց Գեղամյանի ու մյուսների առաջարկը` ընտրություններն համարել կեղծված և հրաժարվել երկրորդ փուլից: Իր այդ քայլով փաստորեն Դեմիրճյանը դրժեց իր նախընտրական խոստումներն ու չեմ ուզում ասել "դավաճանեց" /Դա ԼՏՊ-ի բառն է, որը նա պատրաստ է օգտագործել նույնիսկ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, եթե պահն իրենից այդպես պահանջի/ , այլ չհամաձայնվեց նրա հետ ու հեռացավ խոստումները դրժողից:
Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին իշխանությունները հմտորեն օգտադործեցին պարոնայք Դեմիրճյաններին` իրենց ծրագրերն իրականացնելու համար ու այստեղ, բացի Դեմիրճյանից ոչ մեկը մեղավոր չէ, իսկ եթե Մանուկյանը կամ Գեղամյանը մեղք ունեին, ապա ո՞ւր էր "Խոշորագույն" ներեցեք "Հանճարեղ" բայց ավելի ճիշտ կլինի ասել "Տիեզերական մասշտաբի" քաղաքական գործիչը, որը լռում ու թույլ էր տալիս, որ իր ժառանգած երկիրն այս օրին հասնի: Սպասում էր, որ մենք ազգովի խնդրե՞նք ,որ վերադառնա՞, սակայն մենք ազգովի չենք խնդրել նրան, ու եթե նա վերադարձել է, ապա միայն իր դիվային պլանները կյանքի կոչելու համար միայն, նա վերադարձել է ամեն ինչ ու ամենքին ոտնատակ տալու, պղծելու և ապականելու, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի խորշում, անգամ զրպարտելուց, ստելուց ու զազրախոսելուց:
Ես համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն այս անգամ էլ իր մեջ ուժ կգտնի ՈՉ ասելու լևոնիզմին ու լևոնականությանը...

keyboard
16.02.2008, 17:20

Հզոր էր: Ես կյանքումս ոչ մի անգամ այսպիսի ատելությամբ ոչ մեկի հանդեպ լցված չեմ եղել ինչքան որ ԼՏՊ-ի: Հիմա էլի կասեն էմոցիաներով քաղաքականություն չեն սարքում: Այո չեն սարքում: Բայց համենայնդեպս չեմ կարող էմոցիա չցուցադրել ինձ խաբողին: Ճիշտն ասած չեմ կարծում, որ ժողովուրդը ՈՉ ասի, մեր ժողովուրդը սիրում է, երբ իրեն խաբում են::angry Չեմ ուզում հավատալ, որ ԼՏՊ-ն ընտրվելու է, սարսափում եմ միայն այդ մտքից...

Վիշապ
16.02.2008, 20:20
Չդիմացա հանրահավաքին, կյանքումս առաջին անգամ ինձ զգում էի այնպիսի վիճակում, կարծես շուրջս բոլորը թշնամիներ են, ո'չ, իմ չէ, Հայաստանի թշնամիներ,որն ավելի զարհուրելի էր ... Մեղա քեզ Տեր, մեղա...

Հիմա ուզում եմ 2003 թվին Գեղամյանի "մատուցած ծառայությունների" մասին ասել: Այն ժամանակ Իշխանություններին կարծես թե հաջողվել էր Մանուկյանին չեզոքացնել ու Բադալյանի բացակայության պայմաններում ամենավտանգավոր թեկնածուն նա էր:
Իշխանություններին նորից օգնության եկավ Դեմիրճյանի "ֆենոմենը": Սերժի գլխավորած շտաբը ավելի շատ փող էր ծախսում Ստեփան Դմիրճյանի հավաքույթների կազմակերպման ու ոչխարամորթի վրա, քան սեփական թեկնածուի քարոզարշավի: Պարզից էլ պարզ էր, այժմ էլ Ստեփանին "սարքել" ընդիմության առաջնորդ, ու հոր օրինակով "պարտության մատնել" երկրորդ փուլում:
Քաղաքական պայքարին անփորձ` որդի Դեմիրճյանը խայծը կուլ տվեց, հավատալով այն բանին, թե իբր ինքն իսկապես առաջնորդ է, ու հենց այդ պատճառով էլ դրժեց Գեղամյանի ու մյուսների առաջարկը` ընտրություններն համարել կեղծված և հրաժարվել երկրորդ փուլից: Իր այդ քայլով փաստորեն Դեմիրճյանը դրժեց իր նախընտրական խոստումներն ու չեմ ուզում ասել "դավաճանեց" /Դա ԼՏՊ-ի բառն է, որը նա պատրաստ է օգտագործել նույնիսկ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, եթե պահն իրենից այդպես պահանջի/ , այլ չհամաձայնվեց նրա հետ ու հեռացավ խոստումները դրժողից:
Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին իշխանությունները հմտորեն օգտադործեցին պարոնայք Դեմիրճյաններին` իրենց ծրագրերն իրականացնելու համար ու այստեղ, բացի Դեմիրճյանից ոչ մեկը մեղավոր չէ, իսկ եթե Մանուկյանը կամ Գեղամյանը մեղք ունեին, ապա ո՞ւր էր "Խոշորագույն" ներեցեք "Հանճարեղ" բայց ավելի ճիշտ կլինի ասել "Տիեզերական մասշտաբի" քաղաքական գործիչը, որը լռում ու թույլ էր տալիս, որ իր ժառանգած երկիրն այս օրին հասնի: Սպասում էր, որ մենք ազգովի խնդրե՞նք ,որ վերադառնա՞, սակայն մենք ազգովի չենք խնդրել նրան, ու եթե նա վերադարձել է, ապա միայն իր դիվային պլանները կյանքի կոչելու համար միայն, նա վերադարձել է ամեն ինչ ու ամենքին ոտնատակ տալու, պղծելու և ապականելու, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի խորշում, անգամ զրպարտելուց, ստելուց ու զազրախոսելուց:
Ես համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն այս անգամ էլ իր մեջ ուժ կգտնի ՈՉ ասելու լևոնիզմին ու լևոնականությանը...

Օհո, դեռ Տեր–Պետրոսյանը նախագահ չի, բայց փաստորեն արդեն ձևավորված ընդիմություն ունի:D Ինչևէ, ընդիմություն միշտ էլ պետք է, բայց ժամանակին ու ճիշտ վայրում։;)

keyboard
16.02.2008, 20:24
Օհո, դեռ Տեր–Պետրոսյանը նախագահ չի, բայց փաստորեն արդեն ձևավորված ընդիմություն ունի:D Ինչևէ, ընդիմություն միշտ էլ պետք է, բայց ժամանակին ու ճիշտ վայրում։;)
Չի էլ ընտրվի, համենայն դեպս այդպես եմ կարծում, իսկ եթե ընտրվի էլ այո վրաստանի շարժերի պես բաներ կազմակերպողներից մեկն էլ ես կլինեմ: Եթե ինձ էլ Պատր...շվիլիի օրը չգցեն «Հագցնեն փայտե մակինթոշ» և հորիզոնական դիրքով մի 6 հոգով տեղափոխեն::D

Վիշապ
16.02.2008, 20:33

Հարգելիս, դուք այդպես էլ չկարողացաք հասկանալ մի պարզ, մաթեմաթիկական ճշմարտություն՝ այս պահին չսատարելով Տեր–Պետրոսյանին դուք ավտոմատ կերպով աշխատում եք Սերժի օգտին։ Իսկ Տեր–Պետրսյանը վստահաբար ուզում է նախագահ դառնալ և կդառնա։

keyboard
16.02.2008, 20:36

Ես աշխատում եմ նախ իմ, հետո էլ պետության շահերի օգտին և ամենևին չեմ կարծում, որ ընտրելով Մանուկյանին իմ ձայնը կգնա ՍՍ-ին::angry

Ձայնալար
16.02.2008, 20:49
Հայեր ջան հանգիստ:): Քաղաքականության մեջ երբեք ազնվագույն մարդիկ բարձրունքներ չեն գրավում: Այն էլ մեր նման երկրում, որ ազնիվ մարդը նույնիսկ շատքային քաղ ծառայող, էլ չեմ ասում բաժնի վարիչ կամ նման մի բան չի կարող աշխատել: Պետք չէ ոչ մեկին ատել: Մեր թեկնածուների մեջ, երևի, ամենաքիչ «կեղտոտված» ու սկզբունքային մարդը Վ.Մանուկյանն է, բայց արի ու տես, որ նա այսօր ֆավորիտների շարքում չէ: Եթե մենք կայացած ժողովրդավարական պետություն լինեինք, Լ. Տեր-Պետրոսյանը կհամարվեր քաղաքական դիակ, բայց արի ու տես, որ այսօր մենակ նա է լուրջ արգելք հանդիսանում իշխանությունների ապօրինի վերարտադրման ճանապարհին՝ որովհետև ընդդիմադիրներից միայն նա ունի բավարար նյութական ռեսուրսներ (որոնք իհարկե 92-98թթ. նախագահական աշխատավարձից չեն գոյացել), իրեն սատարող կրիմինալա-օլիգարխիկ ուժեր և այլն: Այնպես, որ պետք չէ ոչ մեկին ազգի թշնամի համարել: Ամեն մեկն ունի իր արժեքային համակարգը, բարոյականության ըմբռնումը, սկզբունքները և այլն: Եվ առավել ևս պետք չէ թշնամի համարել այս կամ այն թեկնածուին սատարող ձեր հայրենակցին՝ մեկի խելքնա էնքան կարճ, որ մենակ իրա փորի մասին ա մտածում, մյուսը մոլորության մեջ ա, 3-րդն էլ միգուցե ձեզանից խելացի ա ու իրականում ավելի ճիշտ ընտրություն ա կատարել, քան դուք:

Վիշապ
16.02.2008, 20:58
Ես աշխատում եմ նախ իմ, հետո էլ պետության շահերի օգտին և ամենևին չեմ կարծում, որ ընտրելով Մանուկյանին իմ ձայնը կգնա ՍՍ-ին::angry

Բացատրում եմ… բացատրե՞մ… թե՞ չբացատրեմ…
Հիմա ո՞րն է այս պետության գերխնդիրը, նախքան հրաշալի ծրագրերի իրականացմանն անցնելը՝ ազատվել կլանային, քրեական համակարգից։ Ո՞ր թեկնածուն է, որի համար դա գերխնդիր է… չասեմ։ Ո՞ր դեպքում է որ այդ թեկնածուն լիարժեքորնեն կհաղթի իշխանական թեկնածուին՝ այն դեպքում, երբ հավաքում է ձայների մեծամասնություն։ Ո՞ր դեպքում նրա ձայները համեմատականորեն կպակասեն ու կհեշտացնեն իշխանական թեկնածուի հաղթանակը, այսինքն ավելի քիչ ձայներ նա ստիպված կլինի կեղծել, լցոնել, և այլն՝ երբ ձայներ գնան նաև մյուս թեկնածուներին, այդպիսով նվազենցնելով հիմնական ընդդիմադիր թեկնածուի ձայները։ Իհարկե կան մարդիկ, որոնք պնդում են որ Տեր–Պետրոսյանը կլանային համակարգի հիմնադիրն է, կամ նրանից է ծնվել այս ամենը, որ կգա ու ավելի շատ կթալանի և այլն… Այս թեմայով ես չեմ զրուցի արդեն, անիմաստ է, և հոգել եմ ու պիվա եմ ուզում:D Նույն հաջողությամբ ես կարող եմ հայտարարել, որ ասենք Մանուկյանը, կամ մյուսները էլի գալիս են թալանելու, և ոչ ժողովրդին փրկելու։ Ծեծված և ուշացած թեմա է մի խոսքով։ Բոլորիս բարի, անշառ ու անփորձանք ընտրություններ։:)

keyboard
16.02.2008, 20:59
Հայեր ջան հանգիստ:): Քաղաքականության մեջ երբեք ազնվագույն մարդիկ բարձրունքներ չեն գրավում: Այն էլ մեր նման երկրում, որ ազնիվ մարդը նույնիսկ շատքային քաղ ծառայող, էլ չեմ ասում բաժնի վարիչ կամ նման մի բան չի կարող աշխատել: Պետք չէ ոչ մեկին ատել: Մեր թեկնածուների մեջ, երևի, ամենաքիչ «կեղտոտված» ու սկզբունքային մարդը Վ.Մանուկյանն է, բայց արի ու տես, որ նա այսօր ֆավորիտների շարքում չէ: Եթե մենք կայացած ժողովրդավարական պետություն լինեինք, Լ. Տեր-Պետրոսյանը կհամարվեր քաղաքական դիակ, բայց արի ու տես, որ այսօր մենակ նա է լուրջ արգելք հանդիսանում իշխանությունների ապօրինի վերարտադրման ճանապարհին՝ որովհետև ընդդիմադիրներից միայն նա ունի բավարար նյութական ռեսուրսներ (որոնք իհարկե 92-98թթ. նախագահական աշխատավարձից չեն գոյացել), իրեն սատարող կրիմինալա-օլիգարխիկ ուժեր և այլն: Այնպես, որ պետք չէ ոչ մեկին ազգի թշնամի համարել: Ամեն մեկն ունի իր արժեքային համակարգը, բարոյականության ըմբռնումը, սկզբունքները և այլն: Եվ առավել ևս պետք չէ թշնամի համարել այս կամ այն թեկնածուին սատարող ձեր հայրենակցին՝ մեկի խելքնա էնքան կարճ, որ մենակ իրա փորի մասին ա մտածում, մյուսը մոլորության մեջ ա, 3-րդն էլ միգուցե ձեզանից խելացի ա ու իրականում ավելի ճիշտ ընտրություն ա կատարել, քան դուք:
:D Կարծում եմ հանգիստ մնալը այնքան էլ հեշտ չի այն դեպքում, երբ աչքիդ առաջ խաբում են ժողովրդին: Համաձայն եմ քեզ հետ մնաց արդեն 3 օր, դրանից հետո կերևա:angry

Ավելացվել է 11 րոպե անց

Բացատրում եմ… բացատրե՞մ… թե՞ չբացատրեմ…
Հիմա ո՞րն է այս պետության գերխնդիրը, նախքան հրաշալի ծրագրերի իրականացմանն անցնելը՝ ազատվել կլանային, քրեական համակարգից։ Ո՞ր թեկնածուն է, որի համար դա գերխնդիր է… չասեմ։ Ո՞ր դեպքում է որ այդ թեկնածուն լիարժեքորնեն կհաղթի իշխանական թեկնածուին՝ այն դեպքում, երբ հավաքում է ձայների մեծամասնություն։ Ո՞ր դեպքում նրա ձայները համեմատականորեն կպակասեն ու կհեշտացնեն իշխանական թեկնածուի հաղթանակը, այսինքն ավելի քիչ ձայներ նա ստիպված կլինի կեղծել, լցոնել, և այլն՝ երբ ձայներ գնան նաև մյուս թեկնածուներին, այդպիսով նվազենցնելով հիմնական ընդդիմադիր թեկնածուի ձայները։ Իհարկե կան մարդիկ, որոնք պնդում են որ Տեր–Պետրոսյանը կլանային համակարգի հիմնադիրն է, կամ նրանից է ծնվել այս ամենը, որ կգա ու ավելի շատ կթալանի և այլն… Այս թեմայով ես չեմ զրուցի արդեն, անիմաստ է, և հոգել եմ ու պիվա եմ ուզում:D Նույն հաջողությամբ ես կարող եմ հայտարարել, որ ասենք Մանուկյանը, կամ մյուսները էլի գալիս են թալանելու, և ոչ ժողովրդին փրկելու։ Ծեծված և ուշացած թեմա է մի խոսքով։ Բոլորիս բարի, անշառ ու անփորձանք ընտրություններ։:)

Անուշ խմես պիվան, ընտրություններից հետո Աստծո կամոք կհանդիպենք իրար հետ կխմենք ու կքննարկենք այս ամենը: Բայց մեկա դու չես կարող ասես, որ Մանուկյանը գալիս է թալանելու, որտև ներկայիս թեկնածուներից միակն է, որ թալանելու շանս ունեցել է բայց չի արել,ինչը համոզված եմ դու չես կարող ասել ԼՏՊ-ի համար, ինչևէ կարելի է անվերջ խոսել: Սպասենք...

Արդեն մնաց 3 օր...

voter
17.02.2008, 02:25
ԼՏՊն պահանջել է վերադարձնել Քելբաջարը ու Աղդամը
http://www.azg.am/AM/2008021701

սիսար
17.02.2008, 02:51
Հարգելիս, դուք այդպես էլ չկարողացաք հասկանալ մի պարզ, մաթեմաթիկական ճշմարտություն՝ այս պահին չսատարելով Տեր–Պետրոսյանին դուք ավտոմատ կերպով աշխատում եք Սերժի օգտին։ Իսկ Տեր–Պետրսյանը վստահաբար ուզում է նախագահ դառնալ և կդառնա։

Վիշապ եղբայր շատ ես վստահ, իսկ անձամ ունեմ հակառակ կարծիք: Եթե հետեվենք ներկայիս աղխարհաքաղաքական անցուդարձերին, ապա պարզից էլ պարզ է որ, Լ.Տ.Պ-ն ցանկալի չէ, հայաստանի համար կենսական դեր խաղացող երկու պետություններ՛ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հատկապես այն օրվանից, երբ նրան միացավ Րաֆֆին: միայն այս հանգամանքը բավական է որ նա երբեք չի դառնալու հայաստանի նախագահ:

Գալաթեա
17.02.2008, 03:00
Լ.Տ.Պ-ն ցանկալի չէ, հայաստանի համար կենսական դեր խաղացող երկու պետություններ՛ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հատկապես այն օրվանից, երբ նրան միացավ Րաֆֆին: միայն այս հանգամանքը բավական է որ նա երբեք չի դառնալու հայաստանի նախագահ:

ժողովուրդ! Այ ժողովուու~րդ ... Ախր Ռուսաստանի համար ի~նչ կապ ունի էստեղ ով կլինի նախագահ?? Կարաք ինձ բացատրեք?? Նա ախր ամենաբարձր զանգակատնից թքած ունի Հայաստանը ղեկավարող անձի ինքնության վրա...Ուզումա Լեւոնը լինի, ուզումա` Հրանտ Թոխատյանը... Ռուսաստանին միայն մի բանա պետք` հնազանդ Հայաստան: ՀԱՅԱՍՏԱՆ: Ու ցանկացած նախագահ դա իրենց ապահովելու է: Կամ ծաղկեցնելով օճառի բիզնեսը, կամ խելքը աշխատացնելով: Դա է լինելու տարբերությունը:

Chuk
17.02.2008, 03:00
Լ.Տ.Պ-ն ցանկալի չէ, հայաստանի համար կենսական դեր խաղացող երկու պետություններ՛ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հատկապես այն օրվանից, երբ նրան միացավ Րաֆֆին:
Սա իրոք սարսափելի հարված էր Տեր-Պետրոսյանի թիմի համար:
Ու ամենավատն այն էր, որ սա միակ սարսափելի հարվածը չէր:
Երբ նրան միացավ Արամ Կարապետյանը, նա անցանկալի թեկնածու դարձավ նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար:
Ու սա էլ դեռ ամենը չէր, երբ նրան միացան Երկրապահներն ու Հատուկ Գնդի տղերքը, նա անցանկալի թեկնածու դարձավ նաև ՀՀ քաղաքացիների համար:
Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Միայն հարց է առաջանում: Այդքան անցանկալի ու շանս չունեցող թեկնածուն, հարգելի Սիսար, ինչու՞ է քեզ այդքան հուզում :think

ChildOfTheSky
17.02.2008, 03:02
Լ.Տ.Պ-ն ցանկալի չէ, հայաստանի համար կենսական դեր խաղացող երկու պետություններ՛ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հատկապես այն օրվանից, երբ նրան միացավ Րաֆֆին: միայն այս հանգամանքը բավական է որ նա երբեք չի դառնալու հայաստանի նախագահ:
Հիշեցնեմ Պուտինի հայտարարությունը ._ Եթե Հայաստանի ժողովուրդը ընտրի Տեր-Պետրոսյանին , ես առաջինը նրան կշնորհավորեմ :
Երբ ԼՏՊ-ին միանում է որևէ քաղաքական ուժ , այդ փաստը ամենևին չի նշանակում , որ նա ընդունում է այդ ուժի քաղաքական հայացքները : Րաֆֆիի դեպքում նրանց հայացքները համընկնում են գլխավորում ` այն է ` պետք է Հայաստանում ներկա վարչախմբին հեռացնել իշխանությունից : Րաֆֆի Հովհաննիսյանը Իրանի կամ Ռուսաստանի աչքի փուշը չի , ավելին , նա նրանց համար էական նշանակություն չունի :

dvgray
17.02.2008, 10:19
Եթե հետեվենք ներկայիս աղխարհաքաղաքական անցուդարձերին, ապա պարզից էլ պարզ է որ, Լ.Տ.Պ-ն ցանկալի չէ, հայաստանի համար կենսական դեր խաղացող երկու պետություններ՛ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հատկապես այն օրվանից, երբ նրան միացավ Րաֆֆին: միայն այս հանգամանքը բավական է որ նա երբեք չի դառնալու հայաստանի նախագահ:
:(
Ընդամենը 10 տարվա ընթացքում, կզողների ու պպզողների թայֆեն էս ի՞նչ վիճակի բերեց մեզ՝ հայաստանաբնակներիս:
Անկախության առաջին տարիներին զոռով պրծել էինք էս ձևի մտածելակերպից...

Եթե Սերժը դառնա նախագահ, ապա մի 10 տարի էլ եթե անցնի, ապա մեր ապագա համերկրացիները արդեն կասեն, որ իրենց տան գլխավորին պետք է հարմաձակնեցնեն կալուգայի մարզում ապրող Վասյաի ներկայացված պահանջներին...

Ամոթ է այ ժողովուրդ... Խելքի արեք... Թասիբ ու արժանապատվություն կոչվող բաներ կան աշխարհում...
Դրանք մեր ազգի համար լրիվ զրոյական գաղափարնե՞ր են դարձել:
Բա էս ամեն ինչը ինչի՞ համար էր: Որ Ղարաբաղը ազատ ապրի Հայաստանի կազմում, իսկ արդեն Հայաստանը Ղարաբաղի հետ միասին դառնա Ռուսի կամ Պարսիկի Ճո՞րտը: :[

Che_Guevara
17.02.2008, 11:33
keyboard -ին

Հարգելի keyboard: Կարդացի բոլոր գրառումներդ` և ինձ ուղղված, և ուրիշներին: Մեծ հաճույքով կպատասխանեի դրանց բոլորին, բայց ժամանակ չունեմ: Ուղակի քեզ ասեմ, որ դու չափազանց կենցաղային ձևերով ես քննարկում դեպքերը: Որևէ դեպք միայն մեկ գործոնի տեսանկյունից քննարկելը շատ սխալ է:

Օրինակ` դու ասում ես (եթե ոչ բառացի, ապա գոնե իմաստը նույնն է), որ յուրաքանչյուր թեկնածում, ընտրարշավի ընթացքում միայն մի բանով պետք է զբաղվի` պետք է ցույց տա թե ինչքան հայրենասեր է ինքը, և ինչքան է սիրում իր ժողովրդին: Այդպիսի թեկնածուն շատ շուտով կդառնա Տիգրան Կարապետյան, և ոչ ոգ , բացի տկարամիտներից, իրեն ձայն չի տա: Թեկնածուն պետք է մտածի նաև ընտրարշավի ընթացքում (Լևեն Տեր-Պետրոսյանի դեպքում սեպտեմբերի 21-ից սկսած) իրեն ուղղված սպառնալիքների ու հակաքարոզչության տակից դուրս գալու մասին: Պետք է մտածի նաև քաղաքական որոշակի տեխնոլոգիաներով իր վարկանիշը (Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում` 10 տարի արհեստականորեն իջեցված) բարձրացնելու մասին:

Երբեք չեմ մոռանա: Նոյեմբերի 3-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր երիտասարդների հետ, հարցերից մեկը եղավ, թե ինչպես է պատրաստվում Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարել այսպիսի հակաքարոզչության դեմ: Նա ասած, "Մի մտածեք, միչև ընտրությունները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ կլինի իմ իրական գործունեությանը": Այն ժամանակ դա թվում էր ֆանտաստիկա, քանի որ երբեք չէիր պատկերացնի, որ նա այսքան մեծ ընտրազանգված կհավաքեր, ու ամեն քայլափոխի կարող էիր լսել իր մասին դրական խոսքեր:

Այդ մարդը կարողացավ շրջանցել լրատվական բլոկադան, կարողացավ իր կողքը համախմբել մի մեծ թին, որը ժամ առ ժամ մեծանում է: Շրջանցեց իշխանությունների բոլոր տեսակի տեռորները ու հարձակումները:

Իսկ դու ասում էս, թե նա շտապում ու սայթաքում է: Սա կարող էր ասեն միայն մարդ, որը պակերեսորեն է գնահատում երևույթները: Ասա մի քաղաքական գործչի անուն, որը կկարողանար հաղթահարել նշածս բոլոր, ու շատ այլ դժվարություններ: Ես ամենայն պատասխանատվությամ բայտարարում եմ` Հայաստանում չկա նրա նման հզոր քաղաքական գործիչ: Ու ես իմ երկրի ճակատագիրը վստահում եմ հենց իրեն:

Marduk
17.02.2008, 12:04
dvgray

Ինչի ես զարմանում, ումից ես բողոքում:
Էնքան քարոզեցիք թուրքահպատակություն, որ ժողովրդի մոտ նորից ուժեղ կարոտ առաջացրեցիք դեպի Ռուսաստան:

Ancord
17.02.2008, 12:30

Եթե դու իսկապես այդպես ես կարծում շատ մեծ է լինելու քո հիասթափությունը:

_DEATH_
17.02.2008, 14:02
Մասիվում 2-3 շաբաթա լույսերը ամեն օր գնում են մի 4-5 ժամով, Ռոբն ու Սերժը հիշացնում են էտ օրերը :D: Ու ով չգիտի ասեմ, կարաք համոզված լինեք, որ լևոնը ադրբեջացիներին արդեն խոստացելա ղարաբաղը, հիմա ինչի էք ուզում ամեն ինչ երկարանա, թող սերժը ընտրվի պրծնենք էլի, ահաբեկչություն N2 եք ուզում, էն մնացած 9 թեկնածուներից ով էլ եղավ ահաբեկչություն լինելուա, էտի աքսիոմա :B
Ովա տեսել երեքշաբթի օրվա համար ինչեր են անում, կոնկրետ ես պատերազմի եմ սպասում չորորդ համաշխարհային :D Լևոնը որ եղավ Լուսինը տեղափոխվելուա երևան գիտնականները էլ կարիք չեն ունենա կոսմոս գնան, արդեն հայաստանի փլատակները հերիք կլինի:

Աբելյան
17.02.2008, 14:11

ավելի լավ ա Ղարաբաղից զրկվենք, քան թե Մեղրիից

Սամվել
17.02.2008, 14:13
Մասիվում 2-3 շաբաթա լույսերը ամեն օր գնում են մի 4-5 ժամով, Ռոբն ու Սերժը հիշացնում են էտ օրերը :D: Ու ով չգիտի ասեմ, կարաք համոզված լինեք, որ լևոնը ադրբեջացիներին արդեն խոստացելա ղարաբաղը, հիմա ինչի էք ուզում ամեն ինչ երկարանա, թող սերժը ընտրվի պրծնենք էլի, ահաբեկչություն N2 եք ուզում, էն մնացած 9 թեկնածուներից ով էլ եղավ ահաբեկչություն լինելուա, էտի աքսիոմա :B
Ովա տեսել երեքշաբթի օրվա համար ինչեր են անում, կոնկրետ ես պատերազմի եմ սպասում չորորդ համաշխարհային :D Լևոնը որ եղավ Լուսինը տեղափոխվելուա երևան գիտնականները էլ կարիք չեն ունենա կոսմոս գնան, արդեն հայաստանի փլատակները հերիք կլինի:

Ղարաբաղը չի, ինչոր գրավյալ տարածքներ են, եթե չեմ սխալվում ;)

_DEATH_
17.02.2008, 14:20
Ղարաբաղը չի, ինչոր գրավյալ տարածքներ են, եթե չեմ սխալվում ;)

Հա+ղարաբաղ, նույն բաննա ուզում անի ինչը ուզում էր աներ իրա նախագահ լինելու օրոք, բախտներս բերելա, որ էն ժամանակ չհաջողվեց, էրեկ համառոտ մի երկու բառ դրա մասին էլ ասեց քոչարյանը:

Սամվել
17.02.2008, 14:22
Հա+ղարաբաղ, նույն բաննա ուզում անի ինչը ուզում էր աներ իրա նախագահ լինելու օրոք, բախտներս բերելա, որ էն ժամանակ չհաջողվեց, էրեկ համառոտ մի երկու բառ դրա մասին էլ ասեց քոչարյանը:

Հ1 ո՞վ :D

Մի հավատա Քոչարյանին, ինքը հիմա պանիկայի մեջա :D

Հ.Գ. Ես Լևոնական չեմ :)), ուղակի ճիշտը ճիշտ ընկալենք ;)

_DEATH_
17.02.2008, 14:39
Հ1 ո՞վ :D

Մի հավատա Քոչարյանին, ինքը հիմա պանիկայի մեջա :D

Հ.Գ. Ես Լևոնական չեմ :)), ուղակի ճիշտը ճիշտ ընկալենք ;)

Չէ էս մեկը չի խաբում, մենակ իրանից էտի չեմ լսել, լևոնն էլ չի թաքցնում ճիշտն ասած:

Smergh
17.02.2008, 15:17
Հետաքրքիր է, Քոչարյանի երեկվա կիսատ-պռատ բացահայտումներից հետո ի՞նչ են մտածում իրենց առաջնորդի մասին լևոնականները:
Ասում եմ կիսատ-պռատ, որովհետև Նախագահը չցանկանալով վնասել նախագահության իր թեկնածուին` բացահայտումների մեջ միտումնավոր կերպով դրական դերը վերապահեց միայն Վ.Սարգսյանին, մինչդեռ ՀՀՇ-լևոնական վարչակարգի հակաղարաբաղյան քաղաքականությունը զսպողը և Արցախի շահերի իրական պաշտպանը և մեր բանակի հաղթարշավի գլխավոր կազմակերպիչը Վազգեն Մանուկյանն է եղել:
Խոստովանել այս ճշմարտությունը, նշանակում է պատերազմի Լեգենդար Հերոսին` Վազգեն Մանուկյանին վերջապես ընդունել այնպիսին, որպիսին նա արժանի էր շատ վաղուց: Կնշանակեր ընդունել, որ իր իշխանության 8 տարիների ընթացքում անիրավի է հալածել նրան, ինչը խոստովանելը մահացու կլիներ թե' Լևոնի` թե' իր թեկնածուի համար:
Հիմա էլ Ձեզ համար պարզ չէ՞, որ Արցախն ազատագրվել է Տեր-Պետրոսյանի ու նրա վարչախմբի կամքին հակառակ: Որ Տեր-Պետրոսյանը ամեն ինչ արել է Արցախի ազատագրումը խափանելու համար,դա ինձ համար երբեք գաղտնիք չի եղել: Ես մեր ֆորումում այդ մասին բազմիցս ակնարկել ու ասել եմ:
Վազգեն Մանուկյանին պաշտպանության Նախարար նշանակելն արվեց մի նպատակով` արդեն պարտված պատերազմի ողջ մեղքը նրա վրա բարդելու համար: Վազգեն Մանուկյանը լինելով փորձված և իմաստուն քաղաքական գործիչ` դրեց մի պայման` կստանձնի ՊՆ պաշտոնը, եթե նրան չխանգարեն: Վազգեն Սարգսյանը լինելով մեծ հայրենասեր` դարձավ վերը նշված պայմանի գարանտը: Ու թե ինչ էր կատարվում այն ժամանակ վարչախմբում` մեր բանակի ամեն մի հաղթանկից հետո` արդեն բացահայտեց երեկ Նախագահը: Կյանքումս առաջին անգամ հավատացի Քոչարյանին:
Չե՞ք մտածում, հարգարժան լևոնականներ, որ ձեր ֆավորիտը կորցրել է չափի զգացողությունն ու իր պահվածքով վարկաբեկում է նաև Ձեզ: Մի՞թե նրան և ձեզ պարզ չէ, որ այս ընտրությունները մեկ փուլով ավարտելու հնարավորություն չկա, իսկ եթե այդպիսի հնարավորություն լիներ, ապա հաղթողը Սերժն էր լինելու:
Ձեր "Տիեզերական մաշտաբի"քաղաքական գործիչն ինչո՞ւ է քարկոծում ու վարկաբեկում այն ուժերին, առանց որոնց աջակցության երկրորդ փուլում Սարգսյանին հաղթելն անհնար կարող է լինել, թե՞ ի սկզբանե գիտի, որ ինքը հաղթելու շանս շունի ու հետագայում նրանց մեղադրի՞:
Երեկվա հանրահավաքում Մանուկյանի հասցեին նրա շպրտած լպիրշ ու անպատասխանատու մեղադրանքների համար նա վաղ թե ուշ պատասխան է տալու գոնե իր խղճի առաջ, եթե նրա մոտ դա դեռևս պահպանվել է, չի կարելի իր արտասահմանյան տերերին հաճոյանալու համար այդ աստիճանի ստորանալ ու մոլորեցնել մեր ժողովրդին:
Հարգելի ֆորումականներ, ես բոլորիցդ ներողություն եմ խնդրում ու համոզված, որ այս ֆորումում շատերն են ամաչում նրա այդպիսի պահվածքի համար:
Եղբայր, եթե դու ուժեղ ես, ապա ինչո՞ւ ես սուր ճոճում այն մարդկանց վրա, որոնք կարող էին քո ուժը մեծացնել: Սա մի պատասխան ունի, ինչպես իշխանություններն, այնպես էլ Տեր-Պետրոսյանը սարսափում են Մանուկյանից ու նախանձում, որ նա բոլորից հզոր ու մաքուր քաղաքական գործիչն է, որ իրեն երբեք ստորություն չի թույլ տա քաղաքական հակառակորդների նկատմամբ, ու չե՞ք գտնում, որ Մանուկյանն ամենևին մեղավոր չէ, որ Լևոնի հետ նույն նպատակին հասնելու համար պայքարում` հայտնվել են տարբեր ճամբարներում:

Մոդերատորական: Քարոզչական կոչի հատվածը գրառումից ջնջվել է:

Chuk
17.02.2008, 15:53
Հարգելի Լևոն Տեր Պետրոսյանի համակիրներ, ես պահանջում եմ որ դուք մանրակրկիտ մեկնաբանեք այս կադրերը։ Անհամբեր սպասում եմ :)

Հակառակ դեպքում ես գտնում եմ որ դուք էլ խոսալու տեղ չունեք

Բացարձակ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ նույն Վանո Սիրադեղյանը Ազգային Ժողովի մոտ կանգնած, ոստիկաններին հրամայել էր. «Հանե՛լ փամփուշտները, որպեսզի նույնիսկ պատահական գնդակից մարդ չտուժի»: Եվ հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի համախոհներ, նրա աջակիցներ, աջ ու ձախ ձեռքեր Սադոյան Արշակը, Քոչարյան Շավարշը, Կիմ Բալայանը և մյուսները անձամբ, ի դեպ դատարկ ձեռքերով կարողացան արյունլվիկ անելու չափ ծեծել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին և մյուսներին:

Հետո շատ հաջող թողեցին ժողովրդին, որն արդեն գազազած էր, հունից դուրս եկած, իսկ իրենք փախան ու թաքնվեցին այս ու այն որջում՝ ի դեպ չհրաժարվելով ու հետագայում նաև ստանալով ԱԺ պատգամավորի իրենց աշխատավարձը:

Վանո Սիրադեղյանը սուրբ չէ, բայց դե հրեշ էլ չէ: Սովորական մարդ էր և Ձեր բերած տեսահոլովակից էլ երևում էր, որ ընդամենը ափեղ-ցեփեղ խոսող, ծիծաղող մարդ է, ով անշուշտ պիտի բացառեր պետական գործիչը իր գործելակերպից: Ուրիշ խնդիր, որ ամենայն հավանականությամբ այս խոսակցությունը մտերիմների շրջանակում է եղել, վկա հետևից լսվող մտերմիկ ծիծաղը, որը հաստատ որևէ նիստի արձանագրություն չէ: Հետևություն. արդեն այն ժամանակ ինչ-որ մարդիկ կամ կազմակերպություն փնտրում էր վարկաբեկիչ նյութեր, տարածում և անշուշտ հասնում իր նպատակին: Էդպիսի կազմակերպություն Հայաստանում մի հատ կա, այդ կազմակերպության այդ ժամանակվա ղեկավարն էլ այսօր փորձում է դառնալ նախագահ:

Վազգեն Մանուկյանը վերջին ընտրարշավում ցույց տվեց, որ շատ նուրբ խաղեր ինքը չի հասկանում և չի էլ հասկանում, թե ում խաղն էր խաղում այն ժամանակ ու ում խաղը հիմա, որովհետև մշտապես վստահ էր, որ այս անգամ հենց ինքն է հաղթելու: Մի բան կարող եմ հաստատ ասել. ես հավատում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, իր հետ չի բերի իր հին թիմից այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով վարկաբեկել են և՛ շարժումը, և՛ իր անունը: Հիմա ինձ կհակաճառեք, թե Վանոյի անունն այս օրերին է տվել: Դրա տակ պետք է հասկանալ միայն այն, ինչ ինքն ասել է, որ Վանո Սիրադեղյանը դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը և որ ընդամենը անհրաժեշտ է, որ նա կարողանա վերադառնալ ու կանգնել դատարանի առաջ:

Իսկ այդ օրերին կատարվեց շատ ավելի սարսափելի մի բան, քան ցանկանում եք ներկայացնել այս տեսահոլովակով: Ինչպես երեկվա հանրահավաքում ճիշտ նկատեց Տեր-Պետրոսյանը, Մանուկյանն ու իր կողմնակիցները, ժողովրդի հետ միասին, ակամա, առանց իրենք էլ գիտակցելու, թուլացրին պետության հիմքերը, հիմք ստեղծելով պետական մարմինների նկատմամբ հետագա անհարգալից, արհամարհական վերաբերմունքին:

Շատերը նկատած կլինեն, որ ես հաճախ եմ գրառումներումս անդրադառնում Վազգեն Մանուկյանին: Շատերը կարծած կլինեն, որ դա «թշնամության» նշան է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պայքարում են նրա դեմ: Ո՛չ: Պարզապես առաջադրված թեկնածուներից միակն է, ում չափազանց հարգում եմ ու ամեն անգամ նրա գործելաոճը տեսնելով ափսոսում ու ցավ ապրում, որ նա հենց այդպես է գործում:

Հ.Գ. Ես գիտեմ, որ Սիրադեղյան Վանոյի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ սպանությունների մեղադրանքով: Սակայն այս մասին ես դիտավորյալ չեմ խոսում ու նույն կոչը անում եմ Ձեզնից յուրաքանչյուրին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում Վանո Սիրադեղյանը, ունի անմեղության կանխավարկած: Այդ մասին կխոսեմ միայն այն դեպքում, երբ իսկապես ազատ և արդար դատարանում կապացուցվի նրա մեղքը: Ի դեպ չմոռանանք Վանոյի բավական շատ դրական գործերը: Որպեսզի չխոսեմ դրանից, մեջբերեմ մի պատմություն, որն եղել է 3 օրա առաջ:

Հիմիկվա խոսք ու զրույցում գերիշխողը քաղաքական խոսակցություններ են: Եվ ահա խոսում է ծանոթներիցս մեկի հետ, ով, այսպես ասեմ, ընտրել է կյանքի որոշակի ուղի (հուսով եմ կհրաժարվի այդ ուղուց):
- Ու՞մ ես ընտրելու, - հարցրեց:
- Լևոնին, - պատասխանեցի:
- Արա՛, հո չես գժվել, - վրդովվեց ծանոթս: - Էդի չէր, որ նախագահ եկավ, ինչքան լավ տղա կար, ինչքան գող ու գողական կար սաղի օդերը փակեց: Կեսին բերդ նստցրեց, կեսին էլ չթողեց որ դվիժենի անեն: Դրան ընտրենք, որ էլ գա նույն բանը անի՞...
Ինձ տարբեր մարդիկ փորձում են ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը սխալներ ունի: Բոլորին հակափաստարկներ կարողանում եմ բերել: Երևի միակ դեպքն էր, որ չկարոցա պատասխանել, որտև... դե հիմա իր ապրելակերպի տեսակետից ճիշտ է ասում:
Պարզապես այս պատմությունը ավելի շուտ պետք է վերագրել Վանոյին: Հա՛: Գիտեմ , թե ինչ եք ասելու: Ասելու եք, որ ինքը գողական դառավ, բեզպռեդել էր և այլն: Մի չարչարվեք, հիշողություններս տեղերում են: Հիշում ենք ու չենք մոռանում նաև արածները: Էլի եմ ասում, հեռու եմ մարդու այն տիպից, որ պիտի սրբացնի Վանոյին:

Che_Guevara
17.02.2008, 16:13
Չե՞ք մտածում, հարգարժան լևոնականներ, որ ձեր ֆավորիտը կորցրել է չափի զգացողությունն ու իր պահվածքով վարկաբեկում է նաև Ձեզ: Մի՞թե նրան և ձեզ պարզ չէ, որ այս ընտրությունները մ...

Ես չեմ նայել երեկվա քոչարյանի հարցազրույցը, բայց նայեցի հայլուրի այն հատվածը, որտեղ նա պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խանգարել է հայկական զորքերի առաջնթացին:

Այո!!!! Իհարկե խանգարել է !!!!!!! Դա գախտնիք չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չի տվել, որ զորքերը առաջանան: Իսկ քոչարյանը չի հասկանա դրա իմաստը: Հիմա կբացատրեն, թե ինչին է ուղղված եղել դա !

Երբ հայկական զորքերը "զավթեցին" մի շարք տարածքներ, նրանց արյունը եռում էր, ու որոշել էին, որ պետկ է հասնեն մինչև Բաքու: Ենթադրենք նրանք շարունակեին, իրենց "արշավանքը" ու գրավեին մի շարք այլ տարածքներ: Պատկերացնում եք, ինչ էր լինելու այդ ժամանակ? Տեղից ել գրաված տարածքները չենք կարողանում մարսել, քանի որ ամբողջ աշխարհը Հայաստանին ճանաչում են, որպես ագրեսոր, և այդ հիմքի վրա, պահանջում է, որ հայերը պետք է "զավթած" տարածքները հետ տա: Արդյոք համարում եք, որ հիմա Ղարաբաղը մերը կլիներ, եթե ամբողջ աշխարը մեզ համարեր արյունարբու և ագրոսոր: Այսպիսի ժամանակներում մեզ պետք է բանակի զուսպ գլխավոր հրամանատար, որը կարողանա կառավարել սիտուացիան:

Իսկ ինչ վերաբերում է հայերի` Ադրբեջանի հանդեպ զավթողական քաղաքականության, հետաքրքրվածների խորգուրդ կտամ մտնել YouTube, որոնման մասում գրեն "Nagorno Karabagh", ու գտնեն թուրքական TNT ի պատրաստած 4 մասանոց հաղորդումը, որտեղ մի շարք միջազգային փորձագետների ելույթում Հայաստանին ճանաչում են որպես ագրեսոր, ու ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում են Հայաստանին` "զավթած" հողերը հետ տալ ստիպելու մեջ: Ինչ եք կարծում սերժ սարգսյանն է այդ ուժեղ նախագահը, որ կկարողանա շահած դուրս գալ այս սիտուացիայից ?????

Ինչ վերաբերում է 10 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փոխզիջումային տարբերակին, ապա համոզված եղեք, որ վաղ թե ուշ Ղարաբաղի հարցը նույն եղանակով է լուծվելու, սակայն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում` փոխզիջումների դեպքում կշահի այն երիկիրը, որը ավելի ուժեղ է, իսկ Հայաստանը 10 տարի առաջ անհամեմատելի ավելի ուժեղ էր, քան հիմա, ինչպես որ Ադրբեջանը 10 տարի առաջ շատ ավելի թույլ էր, քան հիմա:

Մոդերատորական: Գրառման վիրավորական հատվածները ջնջված են:

Ձայնալար
17.02.2008, 16:19
Հենց նոր մի հոդված գտա Առավորի կայքից՝ ոչ այնքան հոդված, որքան ինչ-որ մեկի մտորումներ, ով ընտրելու է Լևոն Տեր-Պետրոսյանին: Կարծում եմ, եթե բոլոր նրա աջակիցները այսպես արտահայտվեն, բանավեճերը այդ թեմայով ավելի արդյունավետ ու օգտակար կլինեն: Քանի որ այստեղ հեղինակը չի բացարձակացնում ոչ մեկին: Տեղադրեմ ու գնամ միքիչ գործ անեմ:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿ ՉԷ

Պարզապես նա ամենաարժանավոր թեկնածուն է

1991-ին ես դարձա 18 տարեկան եւ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ օգտվեցի քվեարկելու իմ իրավունքից: Ինձ համար մեծագույն պատիվ էր «այո» ասել մեր երկրի անկախացմանը: Գրեթե նույնպիսի հպարտությամբ եւ հրճվանքով նույն թվականի հոկտեմբերի 16-ին գնացի ընտրատեղամաս ու քվեաթերթիկի վրա վավերացրի իմ կարծիքն այն մասին, թե ով է արժանի՝ դառնալ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյան: ՀՀ միլիոնավոր քաղաքացիների նման ես էլ վստահեցի ի՛մ նախագահին:

Հետո եկավ հիասթափությունը: Ոչ թե 1992-94-ին, այլ՝ ավելի ուշ: 1996-ին ես ընտրեցի Վազգեն Մանուկյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1998-ին ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ապա երկրորդ փուլում քվեարկեցի «բոլորին դեմ»: Ժողովուրդն ընտրեց Կարեն Դեմիրճյանին: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2003-ին ընտրեցի Ստեփան Դեմիրճյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2008-ին ես քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:

Այո, ես գիտեմ, որ 1996-ին կեղծվեցին ընտրությունները: Եվ ես շատ կուզեի, որ ի՛մ թեկնածուն իր բազմաթիվ ներողությունների շարքում ժողովրդից առաջինը դրա համար ներում խնդրեր: 1996-ի սեպտեմբերի 26-ի դեպքերի համար՝ նույնպես: Կուզեի, որ ներողություն խնդրեր Վազգեն Սարգսյանի ասած «100% էլ հավաքեր՝ չէինք թողնելու» եւ հայտնի «Արշալույսգեյթում» Վանո Սիրադեղյանի ասած մտքերի համար նույնպես: Ես կուզեի, որ ի՛մ թեկնածուն ներողություն խնդրեր իր կառավարման տարիների ընթացքում կատարված բոլո՛ր բացթողումների եւ մեղքերի համար: Նրա համար, որ հաճախ մոռանում կամ հարկ չէր համարում բացատրել ժողովրդին իր արածները: Չէր պարզաբանում, չէր գովազդում արած կարեւորագույն քայլերն ու ափսոսանք չէր հայտնում չարված կամ չստացված նույնքան կարեւոր քայլերի համար:

Այո, ես չէի ուզի, որ իմ թեկնածուն հայտարարեր, թե իր կողքի մարդիկ իրենց ջանադրության չափով պաշտոն են ստանալու: Մի՞թե դրա համար են ջանում: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի շուրթերից հնչեին նրան ամենեւին չսազող բառեր՝ «մկան լակոտ», «բոմժ» եւ այլն: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի թիմը բոլորին բաժաներ սեւի ու սպիտակի՝ կախված իրենց նվիրված լինելու չափից: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուն որոշեր, որ բոլոր նրանք, ովքեր իրեն չեն միանում՝ ծախու են ու դավաճան: Որեւէ բարոյական, հոգեբանական, մարդկային իրավունք նա չունի մեղադրելու գոնե Վազգեն Մանուկյանին՝ իրեն չմիանալու համար:

Այո, ես կուզեի, որ իմ թեկնածուն լիներ իդեալական: Մաքուր, վեհ, բարձր, մի խոսքով՝ հրեշտակ: Շատ մարդկային է՝ դիմացինից պահանջում ենք այն, ինչին մենք ունակ չենք, եւ ինչից չափազանց հեռու ենք: Բայց իմ թեկնածուն մարդ է: Սխալական, մեղսավոր՝ ինչպես բոլորս: Եվ, այնուամենայնիվ, նա ոչ թե «չարիքներից փոքրագույնն է», այլ՝ ինը թեկնածուներից ամենաարժանավորը: Նա այն մարդն է, որի անունը ոսկե տառերով գրվելու է Հայոց պատմության էջերում: Նա այն մարդն է, որը ցանկանում է հասնել Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանն ու Հայաստանի ապաշրջափակմանը, քանի որ նա մտածում է Հայաստանի ապագայի մասին եւ ոչ թե՝ անցյալի: Նա այն մարդն է, որը չի վախենում բարձրաձայնել, որ հարեւան ժողովուրդները վաղ թե ուշ պետք է մի կողմ դնեն թշնամանքն ու խաղաղ ապրեն իրար հետ: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են մնացած ութը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում է պաշտոնական քարոզչությունը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են իր իսկ կադրերը: Նա այն մարդն է, ում դեմ պայքարում են 1998-ից առայսօր: Տասը տարի շարունակ: Ամենակեղտոտ, ամենազզվելի մեթոդներով: Նա այն մարդն է, որն անհավասար մարտի է ելել: Ու ես նրան հավատում եմ: Ես հավատում եմ, որ հիմա նա վերադառնում է մեզ համար, բոլորիս համար, Հայաստանի համար: Ես հավատում եմ, որ լռության եւ մտորումների այդ տասնամյակը իմ թեկնածուին սեփական սխալների մասին խորհելու եւ իրենից հետո եկածների սխալները տեսնելու լուրջ ժամանակաշրջան էր: Ես հավատում եմ, որ ներկայիս իրավիճակի մեջ իր անձնական պատասխանատվությունը զգացող մարդը այս անգամ արդեն չի սխալվի: Ավելի ճիշտ՝ քիչ կսխալվի: Առանց սխալների չի լինի, չէ՞ որ նա մարդ է: Ամենաարժանավորը՝ եղած իննի միջից:

Մ. Բ. ՀՀ քաղաքացի Տվյալները խմբագրությունում են
http://new.aravot.am/am/articles/society/36781/view

Smergh
17.02.2008, 16:43
[QUOTE=Che_Guevara;610533]Հարգելի սեռժիկական (ես ավելի շատ իրավունք ունեմ քեզ սեռժիկական ասելու, քան դու ինձ` լեվոնական, չնայած ընդունում եմ, որ վիրավորական լինելու իմաստով "լևոնական" բառը երբեք չի հասնի "սեռժիկականին"), դու քո պնդումները էլի օդում ես կրակում: Ես չեմ նայել երեկվա քոչարյանի հարցազրույցը, բայց նայեցի հայլուրի այն հատվածը, որտեղ նա պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խանգարել է հայկական զորքերի առաջնթացին:

Ես բազմիցս ասել ու պնդում եմ ԼՏՊ-ն անկախ իր կամքից ջուր է լցնում Սերժի ջրաղացին, ու այդ իմաստով Դուք ավելի սերժիկական եք , քան ես, իսկ ինչ վերաբերվում է այն հեքիաթներին, թե Տեր-Պետրոսյանը ի նպաստ Հայաստանի ու Արցախի որևէ դրական քայլ է կատարել պատերազմի ժամանակ, ապա նրա միակ դրական քայլն այն է եղել, որ Շնորհիվ Վազգեն Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի` չի խանգարել Արցախի ազատագրմանը: 1992-93 թվականներին Ի՞նչ Բաքու գրավելու մասին խոսք կարող էր լինել, երբ Արցախը դեռևս ազատագրված չէր: Խնդրում եմ իմ գրածներն ուշադիր կարդալ ու նոր հետևություններ անել, Իսկ որ աշխարը մեր ազգային ազատագրական պայքարը սկսեց ագրեսիա ճանաչել դա էլ Տեր-Պետրոսյանի մեղքն է, որն ի լուր աշխարհի Դաշնակցությանը միջազգային ահաբեկչական կազմակերպություն հռչակեց, որից հետևում էր, որ մեր երկիրը ահաբեկիչների որճ է եղել:
Որ Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ հանդեպ մեր ժողովրդի, մենք դա հասկանում ենք, գոնե դուք մի փոքր ազնվություն հանդես բերեք ու մի աղավաղեք փաստերն ու դեպքերը: Իմ գրածների մեջ ի՞նչ սերժանպաստ բան գտաք, որ անպատվում եք ինձ: Դուք ունեք համոզմունք և Ձեզ այդ համոզմունքի համար են կոչում լևոնական, եթե Ձեզ այդպես կոչելը վիրավորական է, ապա ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում Ձեզանից, սակայն ես ամենևին էլ չեմ վիրավորվի, այլ ինձ ավելի հպարտ կզգամ, եթե ինձ վազգենական կոչեն:

Chuk
17.02.2008, 18:40
Իսկ որ աշխարը մեր ազգային ազատագրական պայքարը սկսեց ագրեսիա ճանաչել դա էլ Տեր-Պետրոսյանի մեղքն է, որն ի լուր աշխարհի Դաշնակցությանը միջազգային ահաբեկչական կազմակերպություն հռչակեց, որից հետևում էր, որ մեր երկիրը ահաբեկիչների որճ է եղել:
Այս գրածդ իրականության այնպիսի խեղաթյուրում է, որ նույնիսկ չգիտեի, պատասխանել, թե ոչ: Այնուամենայնիվ պատմության գիտակիդ համար մի փոքրիկ էքսկուրս կազմակերպեմ՝ զուտ հիշողությունդ թարմացնելու նպատակով:

Այն ժամանակ, երբ իմ ծնողների սերունդը անկախացման ու Ղարաբաղի խնդրի համար պայքարի էր ելել, այդ դաշնակները արտասահմանից բարոյախրատական նամակներ էին ուղարկում ու զսպվածության կոչ էին անում, ասելով, որ դրա ժամանակը չէ: Նրանք, այդպիսով, բարոյալքում ու հուսահատեցնում էին իմ ծնողների սերնդին, պայքարի ելած մարտիկներին ու ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ նրանց, որ նրանք չընկան այդ դավաճան հորդորների տրամադրության մեջ:

Այդ դաշնակներն էին, որ պատերազմի տարիներին, երբ մեր ազատամարտիկները իրենց արյան գնով պայքարում էին երկրի ազատագրման համար, այն ժամանակ երբ անհրաժեշտություն էր երկրի կայունությունն ու ամրությունը, ցույցեր էին անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ թշնամություն սերմանելով ժողովրդի մեջ, թուլացնելով պետության հիմքերը, գցելով պետական այրերի պատիվը ու ժողովրդին ստիպելով անհարգալից վերաբերվել նրանց:

Այդ դաշնակցություն կուսակցությունը այնուամենայնիվ փակվեց ոչ թե այդ մեղադրանքով, այլ ՀՀ կուսակցությունների մասին օրենքներին չհամապատասխանող գործունեություն վարելու համար: «Դրո»-ի ու «Վահան Հովհաննիսյան +30» գործը վարվում էր որպես անհատների, այլ ոչ թե կուսակցության գործ: Ի դեպ, ինչու՞ նրանց այդպես էլ չարդարացրին նույնիսկ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո: Նորից մտածեք այդ մասին:

Ի դեպ, պատերազմի ու պետության կայացման ժամանակ ցույցերի ու ժողովրդին իշխանությունների դեմ լարելու մասին ավելացնեմ, որ այդտեղ անմասն չէր պարոն Մանուկյանը, ով, ի դեպ, 96 թվականին այդքան ձայն հավաքեց հենց դաշնակների օգնությամբ: Մտածեք, թե ինչու էր դա արվում:

Նոր Հ1-ով քարոզարշավն էի նայում: Հերթով զբաղված են հակալևոնական քարոզարշավով, բայց բոլորը մեղադրում են, թե իբր Լևոնն է առանց գաղափարների գալիս, որ նա զբաղված է իշխանություն քննադատելով: Դա Ձեր գործը պետք է լիներ պարոն Մանուկյան, պարոն Բաղդասարյան, պարոն Հովհաննիսյան, պարոն Կարապետյան, պարոն Գեղամյան: Հենց Ձեր գործը պետք է լիներ, չեք անում, ստիպված նա է անում: Իսկ դուք Լևոնին եք քննադատում: Գիտե՞ք ինչու: Որովհետև հասկանում եք, որ նա Ձեզնից ուժեղ է, որ ինքն է այս ընտրությունների ֆավորիտը, որովհետև ենթագիտակցորեն զգում, հասկանում եք, որ միակ իսկական նախագահը Տեր-Պետրոսյանն է, ոչ թե 10 տարի կառավարած Քոչարյանը ու նրա վարչապետ Սարգսյանը, որ հաղթանակն էլ նրանն է լինելու, եթե չխանգարեք, այլ պատճառ չկա:

Հենց նոր Վազգեն Մանուկյանը Հ1-ով ասում էր, որ Տեր-Պետրոսյանը ազգային գործիչ չի: Բա դու՞ք եք ազգային գործիչ: Հիշում եմ մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով Ձեր գորգոռոցը, երբ Ձեր հետ հանդիպման եկած մի խումբ գյուղացիներ խնդրում էին, որ միանաք Լևոնին: Դուք գոռում էիք այդ ազգի ներկայացուցիչների վրա ու ասում. «Գնացեք Ձեր ճանապարհով, ընտրեք Ձեր Լևոնին, եթե մեր ճանապարհները հատվեն, հատվեն, չհատվեն-չհատվեն»: ՈՒ գոռում էիք խեղճ մարդկանց՝ ազգի ներկայացուցիչների վրա պարոն ազգային գործիչ: Հաջորդ գյուղում էլ գոռում էիք մեր երկրի համար կռված մի երկրապահի վրա ու ասում. «Ձեզնից ի՞նչ երկիր պահող, Տեր-Պետրոսյանի կողքին եք կանգնել: Տենց երկրապա՞հ ա լինում...»: Դա՞ էր Ձեր ազգայնականությունը:

Նույն կերպ կռված տղերքին վարկաբեկել էր փորձում Վահան Հովհաննիսյանը: Երբ պատերազմ էր հենց մեր գյուղում բնակիչներին զենք չբաժանեիր, որ զինված հեղաշրջում կազմակերպես, այ պարոն Հովհաննիսյան: Ո՞վ եղար կռված տղերքին անվանարկես:

Smergh, հուսով եմ հիշեցիր այս ամենը ու այդ անհիմն մեղադրանքներն էլ չես հնչեցնի:

voter
17.02.2008, 20:00
Պուտինի համար ոչ թե ԼՏՊի ընտրվելը ցանկալի չէ, այլ ՇԱՏ ցանկալի է, քանի որ հաջորդ օրը, որ միջազգային հանրությունը ողջունի ԼՏՊի երրորդ անգամ նախագահ դառնալը, Պուտինի դրածո Մեդվեդեվը կհայտարարի հրաժարական ու Պուտինը նորից կարող է վերընտրվել երորդ ու չորրորդ այնուհետև նույն սցենարով բազմաթիվ անվերջ անգամ։

Դա այն ստորջրյա քարն է, որ դրված է Ռուսաստանի ու Հայաստանի սահմանադրության մեջ նախագահ կարելի է վերընտրվել երկու անգամ ԱՆԸՆԴՄԵՋ, բայց ոչ մի սահմանափակում, եթե ասենք արանքում ուրիշ մեկը ընտրվել է, նախորդ անձը նորից կարող է վերընտրվել։

Chuk
17.02.2008, 20:03

Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց քո ներկայացցրած սցենարը ֆատաստիկայի ոլորտից է ;)

voter
17.02.2008, 20:05
Խորհուրդ կտամ նայել
http://www.youtube.com/watch?v=JZ3SDvljpBY

ԼՏՊն պահանջում է ոստիկաններից ցրել հակաԼՏՊական ցույցը։

Այսպես ասած խոսքի ազատության մեծ պաշտպան ԼՏՊն...

Վիշապ
17.02.2008, 20:18
Խորհուրդ կտամ նայել
http://www.youtube.com/watch?v=JZ3SDvljpBY

ԼՏՊն պահանջում է ոստիկաններից ցրել հակաԼՏՊական ցույցը։

Այսպես ասած խոսքի ազատության մեծ պաշտպան ԼՏՊն...

Մնաց երկու օր, հաղթելու ե՛նք։:P
Իսկ ընդհանրապես, քարոզարշավը ցույց տվեց, թե ով ով է։
Քարոզարշավում Լևոն Տեր–Պետրսյանը միայն ցույց տվեց իր մեծությունը, իսկ մնացածը ցույց տվեցին իրենց փոքրությունը։
Այստեղ 8 թեկնածու փորձեցին պայքարել Տեր–Պետրսյանի դեմ, բայց ապարդյուն։
Սա իմ կարծիքն է, և ես վստահ եմ իմ համոզման մեջ։

voter
17.02.2008, 20:22
Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց քո ներկայացցրած սցենարը ֆատաստիկայի ոլորտից է ;)
Եթե դրա մեջ ոչ մի վատ բան չլիներ, ԱՄՆում սահամադրական ուղղում չեին մտցնի ու ՄԻևՆՈՒՅՆ ԱՆՁԻՆ երկու անգամիս ավել նախագահ լինելը չեին արգելի։

Ես մի հին ծանոթ ունեմ ֆորումային, նա միշ ասում էր, «voter կանխատեսումներդ անհավանական, մեկ մեկ էլ հիմարություն են, բայց չգիտես ինչու շատ հաճախ հենց այդպես էլ լինում է»

Սպասենք տարվա վերջին կհիշեցնեմ....

Ավելացվել է 2 րոպե անց

Մնաց երկու օր, հաղթելու ե՛նք։:P
Իսկ ընդհանրապես, քարոզարշավը ցույց տվեց, թե ով ով է։
Քարոզարշավում Լևոն Տեր–Պետրսյանը միայն ցույց տվեց իր մեծությունը, իսկ մնացածը ցույց տվեցին իրենց փոքրությունը։
Այստեղ 8 թեկնածու փորձեցին պայքարել Տեր–Պետրսյանի դեմ, բայց ապարդյուն։
Սա իմ կարծիքն է, և ես վստահ եմ իմ համոզման մեջ։
ՈՒՄ էք հաղթելու, ժողովրդի այն մասին, որ ձեր ԴԵՄ է՞ Նրանք ՀԱՅ չեն՞, Հայաստանի հանրապետության քաղաքացի չեն՞

Ավելի քան համոզված եմ ԼՏՊի միւոցով ՌԱԶԲԻՐԱՏՈՎ ԴԱԿԱԶԱՏ անելու ցանկություն ունեցողները հայաստանում 300 հազարը չեն գերազանցում այն է 30% ավելին ԼՏՊն չի ստանա...

Grieg
17.02.2008, 20:25
ըստ իս եթե նույնիսկ ԼՏՊն կամ ՍՍ ընտրվի նա երկար ժամանակ չեն դիմանա քանի որ լեգիտիմ չի լինի և միշտ կգտնվի ամբոխ որը կպայքարի նախագահի դեմ:Այն մարդկանց խումբը ովքեր դեմ են և ԼՏՊ ի համակարգին և ՍՍ-ի գուցե և քանակով շատ չեն բայց հայրենիքը կպաշտպանեն..

Dr. M
17.02.2008, 20:29
ամեն դեպքում ուժը պետք է տեսնել ոչ թե ընտրվելիք նախագահի , այլ ժողովրդի մեջ ;)

Եվ թող դադարեն անձնական վիրավորանքներ հասցնել իրարՈւ :angry քաղաքականույունը դրա համար չի նախատեսված

Guetta
17.02.2008, 20:30
Մնաց երկու օր, հաղթելու ե՛նք։:P

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա ՀՀ նախագահ (որը ես բացառում եմ), ապա դա դեռ հարց է` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, թե` ԳԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! ! ։:P

Ձայնալար
17.02.2008, 20:37
ՈՒՄ էք հաղթելու, ժողովրդի այն մասին, որ ձեր ԴԵՄ է՞ Նրանք ՀԱՅ չեն՞, Հայաստանի հանրապետության քաղաքացի չեն՞

Հարգելի voter, նախագահական ընտրություններում հաղթելը ընդունված տերմին է: Եկեք մեր մեջ թշնամիներ չփնտրենք:

Ավելի քան համոզված եմ ԼՏՊի միւոցով ՌԱԶԲԻՐԱՏՈՎ ԴԱԿԱԶԱՏ անելու ցանկություն ունեցողները հայաստանում 300 հազարը չեն գերազանցում այն է 30% ավելին ԼՏՊն չի ստանա...

Չգիտեմ ՌԱԶԲԻՐԱՏՈՎ ԴԱԿԱԶԱՏ անելու ցանկություն ունեցողները որքան են, բայց մի՞թե կարծում եք, որ որևէ մեկը թեկնածուներից այսօր ավելի շատ ձայն կհավաքի, քան ԼՏՊ-ն (կեղծիքները չհաշված): Ճիշտն ասած չգիտեմ, թե մարզերում ինչ վիճակ է, բայց Երևանում իմ կարծիքով ԼՏՊ-ն առաջին տեղում է:

Sergey
17.02.2008, 20:39
Պուտինի համար ոչ թե ԼՏՊի ընտրվելը ցանկալի չէ, այլ ՇԱՏ ցանկալի է, քանի որ հաջորդ օրը, որ միջազգային հանրությունը ողջունի ԼՏՊի երրորդ անգամ նախագահ դառնալը, Պուտինի դրածո Մեդվեդեվը կհայտարարի հրաժարական ու Պուտինը նորից կարող է վերընտրվել երորդ ու չորրորդ այնուհետև նույն սցենարով բազմաթիվ անվերջ անգամ։

Դա այն ստորջրյա քարն է, որ դրված է Ռուսաստանի ու Հայաստանի սահմանադրության մեջ նախագահ կարելի է վերընտրվել երկու անգամ ԱՆԸՆԴՄԵՋ, բայց ոչ մի սահմանափակում, եթե ասենք արանքում ուրիշ մեկը ընտրվել է, նախորդ անձը նորից կարող է վերընտրվել։

Դրա համար էլ Գլեբ Պավլովսկին մոտ մեկ ամիս է, ինչ Երևանում է և աշխատում է Տեր-Պետրոսյանի շտաբում՝ ջանք ու եռանդ չխնայելով, կիրառելով նորագույն «պոլիտտեխնոլոգիաներ», որ Հայաստանում իշխանության գա մեկը, որը ոչ միայն կլեգիտիմացնի Պուտինի երրորդ ժամկետը, այլև, ուշադրություն, ունի «Լենինգրադյան» անցյալ:D

Աթեիստ
17.02.2008, 20:41
ՈՒՄ էք հաղթելու, ժողովրդի այն մասին, որ ձեր ԴԵՄ է՞ Նրանք ՀԱՅ չեն՞, Հայաստանի հանրապետության քաղաքացի չեն՞
.

Այսինքն եթե հայկական 2 ֆուտբոլային թիմ հանդիպեն և ես ուրախանամ նրանցից մեկի հաղթանակով, նշանակում է մյուսը ՀԱՅ ՉԻ՞:

Խորհուրդ կտամ հարցերդ, նախադասություններդ ավելի կոռեկտ ձևակերպել:
Սա ընտրություն է, ոչ թե պատերազմ տարբեր ազգերի մեջ:

Սերխիո
17.02.2008, 21:00
:
Սա ընտրություն է, ոչ թե պատերազմ տարբեր ազգերի մեջ:

բայց հենց պատերազմ են տեսնում այս ամենում Հաղթելու ենք լոզունգատերերը ...

ընդհանուր առմամաբ ,ճիշտ ես ասում ,սա ընտրություն է, ոչ թե պատերազմ կամ հեղափոխություն;)

Ancord
17.02.2008, 21:07
Հարգելի voter, նախագահական ընտրություններում հաղթելը ընդունված տերմին է: Եկեք մեր մեջ թշնամիներ չփնտրենք:

Չգիտեմ ՌԱԶԲԻՐԱՏՈՎ ԴԱԿԱԶԱՏ անելու ցանկություն ունեցողները որքան են, բայց մի՞թե կարծում եք, որ որևէ մեկը թեկնածուներից այսօր ավելի շատ ձայն կհավաքի, քան ԼՏՊ-ն (կեղծիքները չհաշված): Ճիշտն ասած չգիտեմ, թե մարզերում ինչ վիճակ է, բայց Երևանում իմ կարծիքով ԼՏՊ-ն առաջին տեղում է:

Իսկ դու ինչ գիտես ինչ է կատարվում քաղաքում կամ գյուղերում, տնեց տուն մտնում ես, հարցնւմ ես? Մարդիկ կան, որ մտնում են, ու հավատա հիմնականում ատելություն կա մարդկանց մոտ ԼՏՊ-ի նկատմամբ: Բայց, դե ժամանակը ամեն ինչ ցույց կտա, հիմա անիմաստ են բոլոր այս վեճերը:

voter
17.02.2008, 21:23
Հարգելի voter, նախագահական ընտրություններում հաղթելը ընդունված տերմին է: Եկեք մեր մեջ թշնամիներ չփնտրենք:
Պատասխանեմ Վազգեն Մանուկյանի խոսքերով,

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած բոլորին դավաճան է անվանում: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ ինքը ազգային գործիչ չէ, որ ինքը պետական գործիչ չէ, որ ինքը ազատական շարժման ներկայացուցիչ չէ, որովհետեւ մի մարդ, որը նրանց, ովքեր չեն միանում իրեն, անվանում է դավաճան` պառակտելով ամբողջ քաղաքական դաշտը, ազատականության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ֆաշիզմ` առանց գաղափարախոսության:

Բայց իհարկե ցանկալի կլիներ տեսնել, որ մի երկրում, որ թեկնածուն է այդ ՀԱՂԹԵԼՈՒ ենք կարգախոսը օգտագործել է... Իմ կողմից կասեմ, որ ոչ մի կիրթ քաղաքական գործիչ ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին սեփական ժողովրդի նկատմամբ, բացառությամ ԼՏՊի երբևիցե չի խոսել...

Ավելացվել է 2 րոպե անց

Այսինքն եթե հայկական 2 ֆուտբոլային թիմ հանդիպեն և ես ուրախանամ նրանցից մեկի հաղթանակով, նշանակում է մյուսը ՀԱՅ ՉԻ՞:

Խորհուրդ կտամ հարցերդ, նախադասություններդ ավելի կոռեկտ ձևակերպել:
Սա ընտրություն է, ոչ թե պատերազմ տարբեր ազգերի մեջ:
Քաղաքականությունը ՖՈՒՏԲՈԼ չէ, հայաստանի նախագահը ԲՈԼՈՐԻ նախագահն է նաև նրանց ով նրա դեմ են քվեարկելու։

Guetta
17.02.2008, 21:31
Փետրվարի 16-ին Ազատության հրապարակում, Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգի ժամանակ, մի ինչ-որ շարքային քաղաքացի ելույթ է ունեցել` ներկայանալով որպես "Օրինաց երկիր" կուսակցության անդամ և ասել է, թե ինքը և մի քանի ՕԵԿ-ականներ դուրս են եկել "Օրինաց երկիր" կուսակցության շարքերից և միացել Լևոն Տեր-Պետրոսյանին: Պարզվում է, որ այդ մարդը իրականում ՕԵԿ անդամ չի եղել և ՕԵԿ-ից ոչ մեկ դուրս չի եկել: Այսօր Հեղինե Բիշարյանը դիմել է Աղվան Հովսեփյանին. դատախազությունը քր. գործ է հարուցել:
Եկեք լինենք անկեղծ, միթե էսքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը շիտակ մարդ է, միթե Լևոնը ստոր մարդ չէ, միթե Լևոնը անբարոյական չէ: Լավ, ախր Արթուր Բաղդասարյանից ինչ էր ուզում, էտ տղեն ինչ էր արել իրան... Լևոն արդեն սկսելա փրփուրներից կախվել, էլ չգիտի ինչ անի, ամբողջ ընդդիմադիր դաշտը ուզումա պառակտի շանտաժով, կեղծիքով, ստոր արարքներով, սև փիարով, տղամարդուն ոչ վայել արարքներով: Ես զարմանում եմ` ոնց կարելիա էտ "մարդուն"- Լևոնին, ընտրել...
Այսքանը...

Smergh
17.02.2008, 21:44
Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանը դեռ երբեք Հայաստանի նկատմամբ ՀԱՅՐԵՆԻՔ բառը չի օգտագործել: Որովհետև ազգայինը կեղծ կատեգորիա համարող անձինք հայրենիք չեն ունենում: Միայն այստեղ է, որ մենք վստահաբար կարող ենք ասել` նա չի ստել:

Երվանդ
17.02.2008, 21:54
Բացարձակ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ նույն Վանո Սիրադեղյանը Ազգային Ժողովի մոտ կանգնած, ոստիկաններին հրամայել էր. «Հանե՛լ փամփուշտները, որպեսզի նույնիսկ պատահական գնդակից մարդ չտուժի»: Եվ հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի համախոհներ, նրա աջակիցներ, աջ ու ձախ ձեռքեր Սադոյան Արշակը, Քոչարյան Շավարշը, Կիմ Բալայանը և մյուսները անձամբ, ի դեպ դատարկ ձեռքերով կարողացան արյունլվիկ անելու չափ ծեծել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին և մյուսներին:

Հետո շատ հաջող թողեցին ժողովրդին, որն արդեն գազազած էր, հունից դուրս եկած, իսկ իրենք փախան ու թաքնվեցին այս ու այն որջում՝ ի դեպ չհրաժարվելով ու հետագայում նաև ստանալով ԱԺ պատգամավորի իրենց աշխատավարձը:

Վանո Սիրադեղյանը սուրբ չէ, բայց դե հրեշ էլ չէ: Սովորական մարդ էր և Ձեր բերած տեսահոլովակից էլ երևում էր, որ ընդամենը ափեղ-ցեփեղ խոսող, ծիծաղող մարդ է, ով անշուշտ պիտի բացառեր պետական գործիչը իր գործելակերպից: Ուրիշ խնդիր, որ ամենայն հավանականությամբ այս խոսակցությունը մտերիմների շրջանակում է եղել, վկա հետևից լսվող մտերմիկ ծիծաղը, որը հաստատ որևէ նիստի արձանագրություն չէ: Հետևություն. արդեն այն ժամանակ ինչ-որ մարդիկ կամ կազմակերպություն փնտրում էր վարկաբեկիչ նյութեր, տարածում և անշուշտ հասնում իր նպատակին: Էդպիսի կազմակերպություն Հայաստանում մի հատ կա, այդ կազմակերպության այդ ժամանակվա ղեկավարն էլ այսօր փորձում է դառնալ նախագահ:

Վազգեն Մանուկյանը վերջին ընտրարշավում ցույց տվեց, որ շատ նուրբ խաղեր ինքը չի հասկանում և չի էլ հասկանում, թե ում խաղն էր խաղում այն ժամանակ ու ում խաղը հիմա, որովհետև մշտապես վստահ էր, որ այս անգամ հենց ինքն է հաղթելու: Մի բան կարող եմ հաստատ ասել. ես հավատում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, իր հետ չի բերի իր հին թիմից այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով վարկաբեկել են և՛ շարժումը, և՛ իր անունը: Հիմա ինձ կհակաճառեք, թե Վանոյի անունն այս օրերին է տվել: Դրա տակ պետք է հասկանալ միայն այն, ինչ ինքն ասել է, որ Վանո Սիրադեղյանը դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը և որ ընդամենը անհրաժեշտ է, որ նա կարողանա վերադառնալ ու կանգնել դատարանի առաջ:

Իսկ այդ օրերին կատարվեց շատ ավելի սարսափելի մի բան, քան ցանկանում եք ներկայացնել այս տեսահոլովակով: Ինչպես երեկվա հանրահավաքում ճիշտ նկատեց Տեր-Պետրոսյանը, Մանուկյանն ու իր կողմնակիցները, ժողովրդի հետ միասին, ակամա, առանց իրենք էլ գիտակցելու, թուլացրին պետության հիմքերը, հիմք ստեղծելով պետական մարմինների նկատմամբ հետագա անհարգալից, արհամարհական վերաբերմունքին:

Շատերը նկատած կլինեն, որ ես հաճախ եմ գրառումներումս անդրադառնում Վազգեն Մանուկյանին: Շատերը կարծած կլինեն, որ դա «թշնամության» նշան է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պայքարում են նրա դեմ: Ո՛չ: Պարզապես առաջադրված թեկնածուներից միակն է, ում չափազանց հարգում եմ ու ամեն անգամ նրա գործելաոճը տեսնելով ափսոսում ու ցավ ապրում, որ նա հենց այդպես է գործում:

Հ.Գ. Ես գիտեմ, որ Սիրադեղյան Վանոյի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ սպանությունների մեղադրանքով: Սակայն այս մասին ես դիտավորյալ չեմ խոսում ու նույն կոչը անում եմ Ձեզնից յուրաքանչյուրին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում Վանո Սիրադեղյանը, ունի անմեղության կանխավարկած: Այդ մասին կխոսեմ միայն այն դեպքում, երբ իսկապես ազատ և արդար դատարանում կապացուցվի նրա մեղքը: Ի դեպ չմոռանանք Վանոյի բավական շատ դրական գործերը: Որպեսզի չխոսեմ դրանից, մեջբերեմ մի պատմություն, որն եղել է 3 օրա առաջ:

Քո խիստ հավաստի աղբյուրներին հավատանք թե կադրի մեջ էտ սրիկայի խոսքերին:think:D, ես որ հավատում եմ աչքերիս տեսածին;), անմեղության կանխավարկած ունեն բոլոր նրանք ում հանդեպ դատավճիռ չի կայացվել, իրա նկատմամբ արդեն կայացվել է արդար դատավճիռ, ու նույնիսկ ՀՀՇ ական սև փիառով զբաղված մամուլը չգցեց սպասվող վայնասունը քանի որ փաստերը շատ էին ու անհերքելի:)

Dr. M
17.02.2008, 21:55
իսկ այսօրվա ՍՍ-ի ելույթը?
Նա արդեն իրեն համարում է այս երկրի նախագահը, նույնիսկ նրանց, որվքեր ընդիմադիր են

VisTolog
17.02.2008, 21:56
Ինչ որ մեկը կարող է ԼՏՊ-ի կենսագրությունից որոշ բաներ ներկայացնել:

Guetta
17.02.2008, 21:59
իսկ այսօրվա ՍՍ-ի ելույթը?
Նա արդեն իրեն համարում է այս երկրի նախագահը, նույնիսկ նրանց, որվքեր ընդիմադիր են

Դա նորմալ երևույթ է, նախագահը բոլորինն է, այլ ոչ թե մի քանի հոգունը:

VisTolog
17.02.2008, 22:00
Մեկ էլ կասեք թե ԼՏՊ-ը ինչ լավ բանա արել Հայաստանի համար, որը չի արել Քոչարյանը:

Ավելացվել է 3 րոպե անց
Լևոնը իրա բոլոր ելույթներում բոլոր թեկնածուներին <<կպնումա>>, բայց ոչ մի անգամ չի խոսում իրա <<բարի>> գործերի մասին:

Dr. M
17.02.2008, 22:21
համեստությունը լավ բան է
Թող ժող-ը նրան այդպես կոչի ;)

StrangeLittleGirl
17.02.2008, 22:26
Բոլոր նրանց համար, ովքեր հայտարարում են, թե ԼՏՊ-ի հանրահավաքին 300 000 մարդ է հավաքվել… Ասեմ, որ նա Սերժից շատ չի տարբերվում, որովհետև սա այն դեպքն է, երբ էլի գյուղերից մարդ են բերել: Տեսնող է եղել, թե ինչպես են նրանք միամտաբար կանչել «Լևո՛ն, հեռացի՛ր», մինչև մի հոգի մոտեցել է նրանց, ինչ-որ բան ասել, և շարունակել են. «Լևո՛ն, նախագա՛հ»:

voter
17.02.2008, 22:28
ըստ իս եթե նույնիսկ ԼՏՊն կամ ՍՍ ընտրվի նա երկար ժամանակ չեն դիմանա քանի որ լեգիտիմ չի լինի և միշտ կգտնվի ամբոխ որը կպայքարի նախագահի դեմ:Այն մարդկանց խումբը ովքեր դեմ են և ԼՏՊ ի համակարգին և ՍՍ-ի գուցե և քանակով շատ չեն բայց հայրենիքը կպաշտպանեն..
Այօրվա իրավիճակով, մարզպետների, գյուղապետների, հաբռգապետների, թաղապետների, վարչության պետերի աշխատանքով դժգոհողները շատ շատ են 99,99% են, ու ԼՏՊի կամ ՍՍի ընտրությունից հետո այդ տոկոսը չի իջնելու, քանի որ արդեն գրել եմ, ոչ մեկը ոչ մյուսը այդ միջին օղակները մաքերու ունակություն ու ցանկություն չունի, դրանք այն մարդիկ են, որոնց շնորհիվ նրանք եղել ու մնում են իշխանությանը...

Այնպես որ շատ կարճ ճամանակ անց անասելի զղճալու է Հայությունը ՍՍ կամ ԼՏՊ նախագահ ընտրելու դեպքում, բայց քանի որ ոչ մեկը ոչ մյուսը հանգիստ այլևս իր իշխանությունը չի հանձնի նորից զոհեր են լինելու...

Երվանդ
17.02.2008, 22:34
Ես անձամբ ներկա եմ եղել հանրահավաքին, մոտեցել եմ Արամ Խաչատրյանի արձանի կողմից ու պտտվել մինչև Հյուսիսային պողոտա, ամենաշատը 100 000 մարդ կար, կրկնում եմ ամենաշատը որոնց մեջ ակտիվիստները հիմնականում կենտրոնական մասերում էին, շատ մարդիկ կային որոնք ուղղակի հետքրքրության համար էին եկել, իմ նման, ու ասեմ հեչ էլ չտպավորվեցի, իսկ Լևոնի ելույթը ընդհանրապես դուրս չեկավ, ես մինչև այդ օրը մտածում էի ինքը շատ լավ հռետորա, բայց փաստորեն սխալվում էի, կամ հուզված էր կամ հոգնած հնարավորա, իսկ ծիծաղս եկավ էն ժամանակ երբ ասեց որ ինքը շարունակում է Վ. Սարգսյանի պայքարը որը 98-ին պայքարում էր Քոչարյանի դեմ:D:

voter
17.02.2008, 22:49
Վազգեն Մանուկյան. Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում, որ 1998 եւ 2003 թթ. ընտրությունները կեղծվել են: Գիտեք ինչ, մի կողմից էլ շատ ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից քաղաքական դաշտ է դուրս եկել, որովհետեւ իր նկատմամբ բացասական վերաբերմունք կար, բայց հասարակության մի մասը, այնումանեյանիվ, մտածում էր որ նա տրամաբանող, ստեղծագործող մարդ է: Այս ամբողջ ընթացքը ցույց տվեցին նրա բոլոր կարողությունները` մարդկային, տրամաբանական եւ բարոյական:

Ծով
17.02.2008, 22:54
ՄԻացե՛ք համաժողովրդական շարժմանը...
մեր հաղթանակը նաև Ձերն է, թեև շատերդ դեռ չեք գիտակցում։
Հաղթելու է ոչ ՄԻԱՅՆ Լևոնը այլև ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ...
ՄԵՆՔ...

StrangeLittleGirl
17.02.2008, 22:59
Եթե Լևոնը հաղթի, կասեմ, որ պարզապես այս ժողովուրդն իրեն արժանի նախագահ է ըտնրել, ու սուսուփուս կհեռանամ: Եթե Սերժը հաղթի, կասեմ, որ ընտրությունները նորից կեղծվել են, դեռ հույսկա, որ ժողովուրդը մի օր ոտքի կկանգնի: Բայց տարբերակ կա, որ Սերժը կհաղթի արդար ճանապարհով… Ու նորից. ժողովուրդն իրեն արժանի նախագահ կունենա, ու ես սուսուփուս կհեռանամ:

Հ.Գ. Ծո՛վ, չմոռանաս մի ժամ հետո ավատարդ ու ստորագրությունդ փոխել:

Սերխիո
17.02.2008, 23:11
Նախագահի թեկնածուն քարոզարշավի ընթացքում ,խոսում է միայն բռնելուց ,դատելուց ,կուլակաթափ անելուց...

սիսար
17.02.2008, 23:24
ՄԻացե՛ք համաժողովրդական շարժմանը...
մեր հաղթանակը նաև Ձերն է, թեև շատերդ դեռ չեք գիտակցում։
Հաղթելու է ոչ ՄԻԱՅՆ Լևոնը այլև ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ...
ՄԵՆՔ...

Aliza ջան, երբ կըմեծանաս եւ կունենաս ավելի կյանքի փորձ, այն ժամանակ կըծիծաղես այսօրվա քո արտահայտած մտքերի վրա: Խորհուրդ կտայի վերոհիշյալ քո գրարումը գրի առնես եւ պահպանես մի 10 տարի հետո ընթերցես:

Guetta
17.02.2008, 23:27
Եթե չեք ուզում ընտրել Սերժ Սարգսյանին, ապա կան ևս յոթ թեկնածու, որոնց կարելիա ընտրել. պետք չէ մոռանալ այն սև օրերը, որոնք լևոնը բերեց էս հայ ժողովրդի գլխին (պատերազմը ապռավդանի չի!!!)

Ավելացվել է 2 րոպե անց
Ես կարող եմ հասկանալ լևոնին ընտրող այն մարդկանց, ովքեր իրան բարեկամ են, ընկեր, կուսակցական, հարևան, ախպոր ախպեր, ընգերոջ մորքուր, կնգա դասընկերուհի ու էտ տիպի մի քանի բան...

dvgray
17.02.2008, 23:34
Այս ամբողջ ընթացքը ցույց տվեցին նրա բոլոր կարողությունները` մարդկային, տրամաբանական եւ բարոյական:
Այո :):
Ու ամենակարևորը: Նա օգնեց բացահայտել, հասկանալ ու գնահատել ամբողջ հայկական քաղաքական դաշտը՝ որպես ծախված, չարակամ, բամբասկոտ ու տխմար միջակությունների հավաքատեղի:
Հենց միայն այսքանով Լևոնը կատարեց իր երկրորդ մեծագույն գործը ՝ Հայաստանի անկախությունը հռչակելուց հետո, այն է վերջնականապես բացել այն մարդկանց աչքերը, որոնք դեռ իվիճակի են բացվելու:
Լևոնը եղել է և կմնա պատմության մեջ որպես մեր ազգի մեծագույն մարդկանցից մեկը:
Իսկ մնացածները ՝ Իսահակյանի ասած՝ կմնան մարդիկ , որոնք ծնվեցին, ապրեցին մեկ կամ երկու օր և ... մեռան:

Ծով
17.02.2008, 23:34
Aliza ջան, երբ կըմեծանաս եւ կունենաս ավելի կյանքի փորձ, այն ժամանակ կըծիծաղես այսօրվա քո արտահայտած մտքերի վրա: Խորհուրդ կտայի վերոհիշյալ քո գրարումը գրի առնես եւ պահպանես մի 10 տարի հետո ընթերցես:
Բոլորը գիտեն, Որ Սերժը ընտրությունները կեղծելու ա...ու՞ր ա իրանց պայքարը...ի՞նչ են անելու իրանց ստացած ձայները պաշտպանելու համար..բոլորն էլ խաղում են...
Միայն Լևոնն ա արդեն շարժման սկիզբ դրել...
իսկ տաս տարի հետո իմ գրառումը հաստատ կհիշեմ արդեն իրականացրած ցանկության տեսքով, քոնը հաստատ չեմ հիշի:P

Taurel. . . .
17.02.2008, 23:35
Ես անձամբ ներկա եմ եղել հանրահավաքին, մոտեցել եմ Արամ Խաչատրյանի արձանի կողմից ու պտտվել մինչև Հյուսիսային պողոտա, ամենաշատը 100 000 մարդ կար, կրկնում եմ ամենաշատը որոնց մեջ ակտիվիստները հիմնականում կենտրոնական մասերում էին, շատ մարդիկ կային որոնք ուղղակի հետքրքրության համար էին եկել, իմ նման, ու ասեմ հեչ էլ չտպավորվեցի, իսկ Լևոնի ելույթը ընդհանրապես դուրս չեկավ, ես մինչև այդ օրը մտածում էի ինքը շատ լավ հռետորա, բայց փաստորեն սխալվում էի, կամ հուզված էր կամ հոգնած հնարավորա, իսկ ծիծաղս եկավ էն ժամանակ երբ ասեց որ ինքը շարունակում է Վ. Սարգսյանի պայքարը որը 98-ին պայքարում էր Քոչարյանի դեմ:D:

Հասարակ հաշվարկ է՝ Օպեռայի հրապարակը՝ մինչև են դիմացի նստարանները 37000ք.մ- է եթե հաշվի առնենք , որ մի քառակուսի մետրի վրա ամենաքիչը կանգնում է 3 մարդ ապա կստանանք որ միայն այդտեղ կանգնած էին 110.000 մարդ , իսկ եթե այնտեղ եղել ես ապա հաստատ նկատած կլինեիր, որ մարդիկ շատ ավելի լայն շառավղով էին կանգնած, և եթե նկատի ունենանք , որ շառավղի մեծացման հետ մեծանում է նաև հաջորդ շերտի մակերեսը, ապա կարիք չկա կասկածելու որ այդտեղ կար 250-300 հազար մարդ: Իսկ տարիների փորձեից նաև հայտնի է որ հանրահավաքին գնում են տվյալ թեկնածուին ձայն տվողների 1/4-ը, եթե այս հաշվարկն էլ կոպտացնենք հայերի համար, ապա կստանանք որ ԼՏՊ-ին ընտրելու է մոտավորապես 900.000 մարդ իսկ սա արդեն հաղթանակ է, քանի որ անցած անգամներից հայտնի է , որ Հայաստանում ընտրություններին (լցրած քվեաթերթիկներն էլ հետը) մասնակցում է 1500.000-1800.000 մարդ :

Ու երևի Հաղթելո՛ւ ենք. . . -ը ինչ որ տեղ հիմնավորված է. . . .

Հաղթելո՛ւ ենք. . .

Ծով
17.02.2008, 23:37
Եթե չեք ուզում ընտրել Սերժ Սարգսյանին, ապա կան ևս յոթ թեկնածու, որոնց կարելիա ընտրել. պետք չէ մոռանալ այն սև օրերը, որոնք լևոնը բերեց էս հայ ժողովրդի գլխին (պատերազմը ապռավդանի չի!!!)

Ավելացվել է 2 րոպե անց
Ես կարող եմ հասկանալ լևոնին ընտրող այն մարդկանց, ովքեր իրան բարեկամ են, ընկեր, կուսակցական, հարևան, ախպոր ախպեր, ընգերոջ մորքուր, կնգա դասընկերուհի ու էտ տիպի մի քանի բան...
Եթե ակնարկդ ավատարիս է ուղղված, ապա նրան հանդիպել եմ Մատենադարանում մի չորս տարի առաջ շատ պատահական, երբ նա եկել էր Ձեռագրեր ուսումնասիրելու;)

Սերխիո
17.02.2008, 23:39
Լևոնը եկավ , իր նպատակը արդեն իրականացրեց `անունը մաքրեց ու հանգիստ կարող է գնալ. . .

Guetta
17.02.2008, 23:42
Լևոնը եկավ ու իրա անունը էլ ավելի հավասարացրեց ԶՐՈՅԻ:

Anul
17.02.2008, 23:45
Լևոնը եկավ ու իրա անունը էլ ավելի հավասարացրեց ԶՐՈՅԻ:

միանգամայն համաձայն եմ :ok
նոր սերունդը կմոռանար իր այլանդակությունները, ու իրան միշտ կհիշեին որպես առաջին նախագահ, իսկ սենց ինքը իրեն լրիվ խայտառակ արեց

Ծով
17.02.2008, 23:46
Լևոնը եկավ ու իրա անունը էլ ավելի հավասարացրեց ԶՐՈՅԻ:

Չէ...:oՍերժին հավասար նա չի կարող լինել...
Այսինքն զրոյի հետ Լևոնի անունը ոչ մի կապ չունի...

dvgray
21.02.2008, 21:47
:hands :hands :hands
Նորից ու նորից համոզվեցի, որ Լևոնի նման քաղաքական գործիչ մեր ազգում չի եղել, չկա /ու դժվար թե լինի մոտ ապագայում /

Ապուշություն արած կլինի մեր ժողովուրդը, եթե չօգտագործի այդպիսի բացառիկ մարդու հնարավորությունները ի բարօրություն հենց մեր ժողովուրդի: Սակայն ամեն ինչից երևում է, որ հիմանականում մեր ժողովուրդը գնահատում է Լևոնին և հասկանում նրա բացառիկությունը մեր ներկայի և ապագայի համար:
:hands

GevSky
22.02.2008, 16:16
Լավ էլի... Սերժը վատնա ինչա, բայց ինձ չեք կարող համոզել որ Լևոնը ավելի լավ քաղաքական գործիչ է, գիտնական լինելը շաաատ քիչ է: Լևոնը եթե լիներ ուժեղ անհատականություն իրան թույլ չեր տա որոշ հիմար արտահայտություններ որոնք ցույց էին տալիս նրա թույլ մարդ լինելը, իսկ նախագահը թույլ լինելու իրավունք չունի:
Եվ հետո, եթե ես հարգում էի նրան որոշ չափով, ապա դա էլ կորավ իրոք նա հավասարվեց զրոյի իմ աչքերում, երբ նրա կողքին կանգնեցին ոմն Արամ Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը, որոնք իրենց ուժեղ անհատականություն ունեցող հարազատների հիշատակը ավելի շատ պղծում են քան հարգում: Մի խումբ լացող և իզուր հաչող շներ Լևոնի կողքին որոնք լացակւմած սպասում էին ինչ որ մեկին որ դողալով մտնեն թևերի տակ, իսկ հետագայում զբաղեցնեն բարձր պաշտոններ: Դա էր մեր «ապագա» նախագահը:

Հ.Գ. Ամնելավ քաղաքական գործիչը ըստ իս դա Վարդան Օսկանյանն է:

Smergh
22.02.2008, 16:31
:hands :hands :hands
Նորից ու նորից համոզվեցի, որ Լևոնի նման քաղաքական գործիչ մեր ազգում չի եղել, չկա /ու դժվար թե լինի մոտ ապագայում /

Ապրե'ս եղբայր դու անկրկնելի ես:

dvgray
22.02.2008, 16:34
Ապրե'ս եղբայր դու անկրկնելի ես:
Հետո կոմունիստների՞ց ես բողոքում:
:D

Smergh
22.02.2008, 16:37
Հետո կոմունիստների՞ց ես բողոքում:
:D

Լևենիզմը նեոբոլշևիզմից ոչ մի բանով չի տարբերվում: Էրկուսն էլ ապազգային հակահայ գաղափարախոսություններ են:

dvgray
22.02.2008, 16:44
Լևենիզմը նեոբոլշևիզմից ոչ մի բանով չի տարբերվում: Էրկուսն էլ ապազգային հակահայ գաղափարախոսություններ են:
Ոչ մի բանով չես տարբերվում ստալիյան գաղափարախոսներից, գրառումս ձևափոխելով ու ապականելով: Սենց բան անում էին մենակ ստալինյան բոլշեվիկները մեկել սերժաքոչարյանական-բոշայական գրամեքենան:
Գնալով ավելի ու ավելի եք բացահայտվում ;):
:D

Smergh
22.02.2008, 16:46

Ես սխալմամբ օգտվեցի քո առաջնորդի զինանոցից, որի համար կներես: Ես սա անկեղծ եմ ասում: Ինչպես նա է ամեն ինչ գլխիվայր շուռ տալիս ու խաբում մեր արդեն 13 տարի անընդմեջ խաբվող ժողովրդին, այս անգամ էլ ես փորձեցի նրա նման վարվել քո մտքերի հետ: Ի տարբերություն նրա ես դա արել եմ ամաչելով ու խղճի խայթ զգալով:
Ես անչափ շատ եմ սիրում իմ ժողովրդին, որ ինձ թույլ տամ գոնե նրա մեկ մասնիկին այդպես ստորաբար ստել: Ներեցեք ինձ բոլորդ խնդրում եմ հարգարժան dvgray- ի մտքերը փոխելու և ավելի ճշմարտացի դարձնելու համար:

Smergh
25.02.2008, 16:12
Ժողովուրդ, բավական է ջայլամի կեցվածք ընդունել:
Հայրենիքը վտանգվա~ծ է
Ծանոթացեք`Эксперт: "Предательство жило с самого первого дня в сердце Еревана"

http://www.regnum.ru/news/961877.html

Artgeo
25.02.2008, 17:25
Ժողովուրդ, բավական է ջայլամի կեցվածք ընդունել:
Հայրենիքը վտանգվա~ծ է
Ծանոթացեք`Эксперт: "Предательство жило с самого первого дня в сердце Еревана"

http://www.regnum.ru/news/961877.html
Ընդհանրապես միևնույն գրառումը մեկից ավելի անգամ գրել չի թույլատրվում, բայց Վազգեն Մանուկյանի կողմնակիցների կողմից, Կրեմլի ԶԼՄ-ի կայքէջի հասցեն գովազդող հղումը ջնջել ես ինձ թույլ չեմ տա։ Թե չէ կասեք, խոսքի ազատություն չկա։ Արդեն երեք անգամ եք կարծեմ գրել, մի 5 անգամ էլ գրեք, որ բոլորին պարզ երևա, թե ինչու եք լռում այսօր։

Մի խորհուրդ կտամ։ Գոլոս Արմենիի, ԱԶգ.ամ Պանորամա.ամ, Պանարմենիան.ամ ավելի լավ հոդվածներ են գրում։ Իսկ ամենալավը Հայլուր նայելն է։ ;)

Ձայնալար
25.02.2008, 17:31
Ժողովուրդ, բավական է ջայլամի կեցվածք ընդունել:
Հայրենիքը վտանգվա~ծ է
Ծանոթացեք`Эксперт: "Предательство жило с самого первого дня в сердце Еревана"

http://www.regnum.ru/news/961877.html

Իսկ ադրբեջանական մամուլում ի՞նչ են գրում: :D

Guetta
25.02.2008, 22:23
"Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները..."

Լևոնը պառակտեց ժողովրդին, բազմաթիվ օրինակներ գիտեմ` ընկերների միջև վեճեր, խռովություններ: Լևոնի "ժողովրդի: ժողովուրդը թարախա շնչում Սերժի "ժողովրդի" հանդեօպ և հակառակը- ու խիյա սենց` որտեվ դա մի ինչ-որ մի մարդու` Լևոնի ձեռի գործն էր... ժամանակը կանցնի կգիտակցեք:

Artgeo
25.02.2008, 22:30

Սերժը որ հանգիստ թողնի հեռանա, պառակտում չի լինի։ Այսօր բոլորը միավորված են Սերժի ու Քոչարյանի ընտարկեղծիքների ու բռնությունների դեմ։ Նրանցի մի մասը միգուցե Լևոնին էլ նախագահ չի ուզում տեսնել, բայց դա հաստատ հետագայի որոշելիք հարց է։

Guetta
25.02.2008, 22:35

Եթե Լևոնը թողնի ու հեռանա, պառակտում չի լինի:
Artgeo, իմաստային կոպիտ սխալ ես թույլ տալիս- դու խոսում ես ԲՈԼՈՐի անունից- դու քո անունից խոսիր /անհիմն արտահայտություն/:

REAL_ist
25.02.2008, 22:40
հա ճիշտա չի լինի պառակտում, ժողովուրդը կհանդուրժի հերթական սովորական խայտառակ ընտրությունները ու դժվար 5 տարի անց մի բան կարողանա փոխի

Armenoid
25.02.2008, 22:42
հա ճիշտա չի լինի պառակտում, ժողովուրդը կհանդուրժի հերթական սովորական խայտառակ ընտրությունները ու դժվար 5 տարի անց մի բան կարողանա փոխի

բա ես խի ցույցին չեք՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

REAL_ist
25.02.2008, 22:51
հարցականների առատությունը ինչ որ բանա փոխում?
քո մտածելով մարդիկ օրը 24 ժամ ցույցին են լինում?

Dayana
28.02.2008, 10:47
կարծում եմ, որ երեկ ամենևին էլ պատահականորեն չէր Ազատության Հրապարակի հանրահավաքում բարձրացվել Իսրայելի Դրոշը, որի ներքո Տեր-Պետրոսյանը հրեական պարային շարժումներով այլանդակում էր մեր ավանդական քոչարին…
Ինքը ուղղակի լավ պարել չգիտի ;) :D

Smergh
28.02.2008, 12:50
Ինքը ուղղակի լավ պարել չգիտի ;) :D

Dayana, Հարգելի'ս:
Ինչ վերաբերվում է վատ պարելուն, ապա ձեզ պիտի հիասթափեցնեմ, քանզի մենք ունենք հրաշալի վիրաբուժներ, որոնք միշտ կարող են օգտակար լինել Լևոնի նման պարողներին:D

Դուք իսկապե՞ս չեք հասկացել՝ թե ինչի մասին էի ես խոսում, թե՞ Լևոնի հայատյածությունն ապացուցող փաստերն հերքել չկարողանալու Ձեր անկարողությունն է ստիպել /ինչպես միշտ է դա արվում նրան սատարողների կողմից/ Ձեզ, որպեսզի գրածիս բուն նյութից շեղվեք ամենաանմեղ մեղադրանքի, այն է հրեական պար պարելու ուղղությամբ:Եթե ո՛չ, ապա խնդրում եմ հերքեք իմ այն մեղադրանքները, որոնք ներկայացրել եմ նախորդ գրությանս մեջ, բայց դա արեք այնպես, որ ես ստիպված լինեմ ներողություն խնդրել Ձեզանից, ինչը ինձ համար շատ հաճելի կլինի անել՝ հատկապես Ձեր նման չքնաղ Հայուհու նկատմամբ:

keyboard
28.02.2008, 12:53
Սերժը որ հանգիստ թողնի հեռանա, պառակտում չի լինի։ Այսօր բոլորը միավորված են Սերժի ու Քոչարյանի ընտարկեղծիքների ու բռնությունների դեմ։ Նրանցի մի մասը միգուցե Լևոնին էլ նախագահ չի ուզում տեսնել, բայց դա հաստատ հետագայի որոշելիք հարց է։

Հարգելի ընկեր, բոլորը չեն միավորվել, 10000 հոգին, որոնցից շատերն ես էլ դու էլ գիտենք թե ով են, դեռ միավորում չի: Ես չեմ միավորվել ու չեմ էլ միավորվի: Իսկ հետագայի որոշելիք հարցը ինչպե՞ս ես պատկերացնում, խնդրում եմ գրի, Լևոնը կդառնա նախագահ մի 3 տարի «դա իր խոսքերն եմ ասում» էլ կուտի կամ էլ մի քանի բան էլ կվաճառի ռուսներին կամ ասենք թուրքերին, հետո կսսկսենք պայքարել Լևոնի դեմ, հետո կգա Քոչարյանը նույն լոզունգներով հետո կընտրենք Քոչարյանին և հետո կպայքարենք նրա դե՞մ և այսպես շարունակ և մենք ազատություն ու արդարություն չենք էլ տեսնի: Ես այդպես եմ հասկանում քո այս գրառումը, եթե պիտի հետո էլ Լևոնի դեմ պայքարենք եկեք հիմա պայքարենք համ Լևոնի համ Սերժի դեմ, եկեք ստեղծենք մեր ուժը առանց Լևոնի, առանց Սերժի, առանց Մանուկյանի, առանց Վ. Հովհաննիսյանի, առանց Ա.Բաղդասարյանի, եկեք մենք լինենք մեր գլխի տերը, եկեք մենք առաջադրենք մեր թեկնածուին, եկեք էնպես անենք, որ քաղաքական գործիչները միանան մեզ, բայց ես երբեք չեմ միավորվի Լևոնի հետ, որտև գաղափար չկա, կան լոզունգներ այն էլ նրանցից շատերը շատ վիրավորական են թե՛ իմ և թե՛ բոլորի համար, ուղղակի այդ ամենը երբ կհասկանան ուշ կլինի, ասենք չեմ էլ հավատում, որ Լևոնը կդառնա նախագահ, ընդ որում մի լավ բան կանի ու կփոխի:
Գրառումս ոչ մի դեպքում չի վերաբերվում անձի, արտահայտում եմ սեփական կարծիք:

dvgray
28.02.2008, 13:04
Չէ, չի կարելի: Որովհետև այն մարդկանց հարազատներն ու ծնողները, որոնց սպանել է Լևոնը, բարոյական իրավունք ունեն թքելու Լևոնին սրբացնողների վրա: Ու ես և լիքը մարդիկ համաձայն կլինեն նրանց հետ:
Իհարկե: Եթե կան այդպիսիք, ապա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական իրավունք ունեն նրանք: Կրկնում եմ, եթե կան այդպիսիք, որոնց սպանել է Լևոնը, կամ որոնք սպանվել են Լևոնի հրամանով:
Օրինակ այնպես, ինչպես Պողոս Պողոսյանը սպանվեց Շառլ Ազնավուրի ներկայությամբ /վկայությամբ :) ... որը առաջինը շնորհավորեց :[ Ռոբերտի երկվորյակին՝ Սերժին / Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Որի վրա իմիջիայլոց ոչ մի իր զոհի հարազատի դեռևս չի հաջողվել թքել ;) :

Ավելացվել է 10 րոպե անց

Լևոնականներ, բա Իսրայելի ու Ուկրաինայի դրոշները ինչ գործ ունեն ձերոնց հանրահավաքին? Լավ, ասենք Ուկրաինան հասկացանք, բա իսրայելը? Սրան ինչ կասեք?
Չասեք տենց բան չի եղել, ես տեսել եմ
Բայց Լևոնի տժժալը շատ դզեց :)
Կասեմ, որ այս ապօրինի իշխանությունը, որը թալանում է ոչ միայն իր ժողովրդին ու այս երկրի բնական հարստությունները, այլև նադայել է ամբողջ բոլոր քաղաքակիրթ մարդկությանը: Այսքան պրիմիտիվ ու այսքան քամելյոն իշխանավորների հետ զզվելի է հաղորդակցվել ոչ միայն սեփական /ինչ է բառ է չէ՞ "սեփական ժողովուրդ":D/ ժողովրդին, այլ նաև բոլորին:
Միայն մի շարք բիզնես պրոեկտների տերերին է ուրախացրել Հայաստանում իշխանության հերթական բռնազավթումը: Կռկը Կռկորյան՝ սպասում է "Բելաջոյում" Սերժին իր կամպանիայով, վստահ, որ կտրուկ մեծանալու են սրանց խաղադրույքները : Հայաստանի բյուջեի աչքը լույս լինի :D:

Smergh
28.02.2008, 13:23
Իհարկե: Եթե կան այդպիսիք, ապա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական իրավունք ունեն նրանք: Կրկնում եմ, եթե կան այդպիսիք, որոնց սպանել է Լևոնը, կամ որոնք սպանվել են Լևոնի հրամանով:
Օրինակ այնպես, ինչպես Պողոս Պողոսյանը սպանվեց Շառլ Ազնավուրի ներկայությամբ /վկայությամբ :) ... որը առաջինը շնորհավորեց :[ Ռոբերտի երկվորյակին՝ Սերժին / Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Որի վրա իմիջիայլոց ոչ մի իր զոհի հարազատի դեռևս չի հաջողվել թքել ;) :

Որ Լևոնի համար որևէ Հայկական սրբություն գոյություն չունի դա մեզ համար նորություն չէ, սակայն երբ նրա "փայլից" կարելի է այնքան կուրանալ, որ Շառլ Ազնավուրի նման մարդուն էլ դնել մեղմ ասած լևոնին չսատարողների /չեմ ուզում ասել լևոնի պիղծ բառերով/ կարգավիճակում ու հոլովել նրա անունը՝ սա արդեն վերջն է, Դուք չափն անցնում էք…

Ուշքի եկեք, ու ներողություն խնդրեք բոլոր ֆորումականներից՝ Ձեր այս գրության համար:

Հարգարժան մոդերատոր խնդրում և պահանջում եմ Ձեզանից, անմիջապես հեռացնել թե՛ պարոն dvgray-ի թե՛ իմ այս գրությունները` դրանց առնչվողների հետ միասին :

REAL_ist
28.02.2008, 13:33
Որ Լևոնի համար որևէ Հայկական սրբություն գոյություն չունի դա մեզ համար նորություն չէ
ինչքան են բայց ստեղ անպատասխանատու հայտարարություններ անողները, ինչա նշանակում հայկական սրբություն գոյություն չունի իրա համար? կարողա դուք էլ եք մտածում որ թուրքա Լևոնը?:D
եթե հա, կամ դրան մոտ մի բան խորհուրդ կտամ միատ տեղեկանաք իրա նախնիների մասին, որոնք Մուսա Լեռում են կռվել ու 250 տարի հոգևորական են եղել;)

Ուրվական
28.02.2008, 13:46
Իհարկե: Եթե կան այդպիսիք, ապա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական իրավունք ունեն նրանք: Կրկնում եմ, եթե կան այդպիսիք, որոնց սպանել է Լևոնը, կամ որոնք սպանվել են Լևոնի հրամանով:
Օրինակ այնպես, ինչպես Պողոս Պողոսյանը սպանվեց Շառլ Ազնավուրի ներկայությամբ /վկայությամբ :) ... որը առաջինը շնորհավորեց :[ Ռոբերտի երկվորյակին՝ Սերժին / Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Որի վրա իմիջիայլոց ոչ մի իր զոհի հարազատի դեռևս չի հաջողվել թքել ;) :

Եղբայր, խնդրում եմ, մեր խոսակցության թեման չփոխենք, չտանենք այլ ուղղությունով, լա՞վ: Մի հարց քեզ՝ պարզ հարց, ըստ քեզ, չկա՞ն այդպիսի մարդիկ, որոնց

սպանել է Լևոնը, կամ որոնք սպանվել են Լևոնի հրամանով
: Ընդամենը այսքանը, իսկ Քոչարյանի և այլ անձանց մասին խոսակցությունը այլ թեմա է, որի մասին հիմա չենք խոսում:

dvgray
28.02.2008, 13:52
Եղբայր, խնդրում եմ, մեր խոսակցության թեման չփոխենք, չտանենք այլ ուղղությունով, լա՞վ: Մի հարց քեզ՝ պարզ հարց, ըստ քեզ, չկա՞ն այդպիսի մարդիկ, որոնց

: Ընդամենը այսքանը, իսկ Քոչարյանի և այլ անձանց մասին խոսակցությունը այլ թեմա է, որի մասին հիմա չենք խոսում:

Եթե այդպիսինք կան, ապա ներկա խունտան, որի ձեռքում է կուտակված ամեն մի լծակ, պետք է որ Լևոնին մինչ այժմ ծվեն - ծվեն արած լիներ:
Այսպիսով՝
Եզրակացնում եմ, որ չկան:
Հ.Գ. Իսկ դու ունես այդպիսի փաստեր, որ Լևոնը մարդասպան է, ու մինչև հիմա լռել ե՞ս: Կարծեմ թե սա քրեական պատիժ է նախատեսում քո համար :D: Քանի շուտ է, հայտնիր Սերժին, ով այդ փաստից անմիջապես կօգտվի ;):

Արշակ
28.02.2008, 13:53
Հարգելի ընկեր, բոլորը չեն միավորվել, 10000 հոգին, որոնցից շատերն ես էլ դու էլ գիտենք թե ով են, դեռ միավորում չի: Ես չեմ միավորվել ու չեմ էլ միավորվի: Իսկ հետագայի որոշելիք հարցը ինչպե՞ս ես պատկերացնում, խնդրում եմ գրի, Լևոնը կդառնա նախագահ մի 3 տարի …
Հարցն ինձ չի ուղղված, բայց փորձեմ պատասխանել։
Ուրեմն նախ, հաստատ 10000 հոգի չենք։ Ցանկացած պահի Ազատության հրապարակում անհամեմատ ավելի շատ մարդ կա։ Նույնիսկ գիշերը 10000–ից շատ կլինեն։ Մինչդեռ էնտեղ միշտ հո նույն մարդիկ չե՞ն կանգնած։ Անընդհատ գնում գալիս են։ Օրինակ ես միջինում մի ժամ եմ հնարավորություն ունենում էնտեղ լինելու։ Մինչդեռ բազմաթիվ մարդիկ էլ կան, որ էնտեղ չեն կարող լինել, բայց սատարում են պայքարողներին։ Բազմաթիվ մարդիկ կան, որ Երևանում չեն ու հնարավորություն չունեն գալու։

Ինչ վերաբերում է բռնությամբ զավթած աթոռից Սերժին գցելուց հետոյին, անպայման նոր նախագահական ընտրություններ կլինեն։ Բացատրեմ թե ինչու։
1. Նախ բազմաթիվ մարդիկ հենց էդ պահանջով են մասնակցում հանրահավաքներին։ Օրինակ՝ ես։ Այլ ոչ թե Լևոնին նախագահ դարձնելու։
2. Հենց ինքը՝ Լևոնը հրապարակավ հայտարարել է, որ չի պատրաստվում առանց նոր ընտրությունների նախագահ դառնալ։
3. Ամեն դեպքում՝ ուզի թե չուզի, ոչ ոք առանց ընտրությունների նախագահ չի կարող դառնալ։ Բացառվում է։ Օրենքը թույլ չի տալիս։ Ոչ մի երկիր, ոչ մի միջազգային իրավական կառույց չի ճանաչի առանց ընտրությունների նախագահին։

Այնպես որ, նոր ընտրություններ ամեն դեպքում լինելու են, ու յուրաքանչյուր ոք ընտրության հնարավորություն կունենա։
Այլ հարց է, որ մյուս թեկնածուները խիստ պասիվ են ու դրանով հենց իրենք են վերացնում նոր ընտրություններում այլընտրանքը։ Ինչը շատ ցավալի է ու հուսով եմ, որ շուտով մյուսներն էլ կակտիվանան։

dvgray
28.02.2008, 14:00
Այլ հարց է, որ մյուս թեկնածուները խիստ պասիվ են ու դրանով հենց իրենք են վերացնում նոր ընտրություններում այլընտրանքը։ Ինչը շատ ցավալի է ու հուսով եմ, որ շուտով մյուսներն էլ կակտիվանան։

Հարգելիս: "Մյուս թեկնածուներ " ասածը չկա, գոյություն չունի:
Նրանք բոլորն էլ առաց բացատրության սերժա-քոչարյանական խունտաի "բիզնես պրոեկտներ"ն են:

Եկեք առանց վարանելու բացենք աչքերը, ինչքան որ բացվում են բնականից և դիտարկենք շրջապատը ինչպիսին որ այն կա իրականում:

Ուրվական
28.02.2008, 14:04
Եթե այդպիսինք կան, ապա ներկա խունտան, որի ձեռքում է կուտակված ամեն մի լծակ, պետք է որ Լևոնին մինչ այժմ ծվեն - ծվեն արած լիներ:
Այսպիսով՝
Եզրակացնում եմ, որ չկան:

Պարզ է:

Գալաթեա
28.02.2008, 14:11
մի քանի բան էլ կվաճառի ռուսներին կամ ասենք թուրքերին,

Ինչ հետաքրքիր է, որ վաճառելուց խոսեցիք...դուք տեղյակ ե՞ք` միայն վերջին երեք տարիներին քանի` երկրի համար ՍՏՐԱՏԵԳԻԱՊԵՍ կարևոր կառույց է ծախծխվել:

Դուք հասկանու՞մ եք, որ ապրում եք մի երկրում, որտեղ ոչ կապն է ձերը, ոչ հոսանքը, ոչ ջուրը ոչ էլ երկաթուղին: Էսքանը հիշեցի էս պահին: Էս ամենը Լեւոննա՞ վաճառել:

Տնտեսական աճ ենք չէ ապրում իբր?: Բա ինչու՞ են հավար ընկած ամեն ինչ վաճառում: Կբացատրե՞ք: Թե՞ տնտեսական աճը միջին ձեռնարկություններից մաշկի հետ քերած ու մի մասը բյուջե մի մասն էլ իրենց փորները լցրած փողերով է արտահայտվում: Կամ միգուցե Հյուսիսային պողոտայո՞վ, որտեղ ընդամենը 5 տեր կա` 3-ը պարսիկ:

Dayana
28.02.2008, 14:16
Dayana, Հարգելի'ս:
Ինչ վերաբերվում է վատ պարելուն, ապա ձեզ պիտի հիասթափեցնեմ, քանզի մենք ունենք հրաշալի վիրաբուժներ, որոնք միշտ կարող են օգտակար լինել Լևոնի նման պարողներին:D

Դուք իսկապե՞ս չեք հասկացել՝ թե ինչի մասին էի ես խոսում, թե՞ Լևոնի հայատյածությունն ապացուցող փաստերն հերքել չկարողանալու Ձեր անկարողությունն է ստիպել /ինչպես միշտ է դա արվում նրան սատարողների կողմից/ Ձեզ, որպեսզի գրածիս բուն նյութից շեղվեք ամենաանմեղ մեղադրանքի, այն է հրեական պար պարելու ուղղությամբ:Եթե ո՛չ, ապա խնդրում եմ հերքեք իմ այն մեղադրանքները, որոնք ներկայացրել եմ նախորդ գրությանս մեջ, բայց դա արեք այնպես, որ ես ստիպված լինեմ ներողություն խնդրել Ձեզանից, ինչը ինձ համար շատ հաճելի կլինի անել՝ հատկապես Ձեր նման չքնաղ Հայուհու նկատմամբ:

Smerg , Դուք մոռացել եք, որ ես կատարելապես դեմ եմ Լևոնին ու նրա գաղափարներին ;) իսկ ներողույուն խնդրելու կարիք ամենևին էլ չկա, ես երբեկ չեմ եղել նրա համախոհն ու չեմ լինի ;)
Հ.Գ. խնդրում եմ դուով դիմել ;)

Աբելյան
28.02.2008, 14:17
Որ Լևոնի համար որևէ Հայկական սրբություն գոյություն չունի դա մեզ համար նորություն չէ
խի Քոչարյանի համար գոյություն ունի՞

Լևոնը կյանքում գոնե մի անգամ Աստվածաշունչ կարդացած կլնի
իսկ Քոչարյանը կարծեմ 10 տարի առաջվա դրությամբ "Հայր Մեր" չգիտեր

Smergh
28.02.2008, 14:49
ինչքան են բայց ստեղ անպատասխանատու հայտարարություններ անողները, ինչա նշանակում հայկական սրբություն գոյություն չունի իրա համար? կարողա դուք էլ եք մտածում որ թուրքա Լևոնը?:D
եթե հա, կամ դրան մոտ մի բան խորհուրդ կտամ միատ տեղեկանաք իրա նախնիների մասին, որոնք Մուսա Լեռում են կռվել ու 250 տարի հոգևորական են եղել;)

Այդ ո՞վ է ասում, ինքը՞, ու ինչո՞ւ ես հավատում որ իրա սածը ճիշտ է: Չզգացի՞ք թե այս մեկ ամսում ինչքան բացարձակ ստեր ասվեց հենց նրա կողմից միտինգների ժամանակ, այդ իսկ պատճառով էլ ես նրան չեմ հավատում:
Եվ հետո ի՞նչ կապ ունի նրա ծագումը իր հայատյաց լինելու հետ: Կևորկովն էլ այնպիսի մի ազերահաճո հայ էր՝ ինչպիսին ինքն է, հիմա սկսենք Կեվորկովին արդարացնե՞լ…

"Ետքը" բաժնում այդ հարցերի պատասխանները գրել եմ: Բարի եղիր կարդալ ու եթե գոհացում չստանաս այն ժամանակ կշարունակես հարցել տալ, ես սիրով կպատասխանեմ:

Այստեղ խոսք է գնում նաև այն մասին, թե Լևոնը մարդ սպանե՞լ է թե ոչ, կասեմ, որ նա ընդունակ չէ մարդ սպանելու, սակայն իր հրամանով մարդ սպանվել է թե ոչ, արդեն հաստատ պատասխանել չեմ կարող, միայն կավելացնեմ, որ լինելով երկրի առաջին և այն ժամանակ իսկապես Ազգընտիր Նախագահ, նա իր իսկ մոգոնած սահմանադրության ու Նախագահական երդման համաձայն հանդիսանում էր հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգության երաշխավորը ու որ նրա օրոք էլ են տեղի ունեցել քաղաքական սպանություններ՝ դա անժխտելի է, հետևաբար նա հավասարապես պատասխանատու է դրանց համար, անկախ նրանից՝ թե դրանք ո՞ւմ հրամանով են իրականացվել:

Օրինակ ես լսել եմ՝ թե ինչի համար են սպանել Համբարձում Գալստյանին, սակայն չգիտեմ թե ո՞ւմ հրամանով:
Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից հետեվում է, որ իր ժամանակվա բոլոր դրական բաներն ինքն է կատարել, իսկ վատ բաները իր շրջապատն ու ուրիշները և ինքը դրանցից ամենևին տեղյակ չի եղել, այդ դեպքում մեր ինչի՞ն էր պետք այդպիսի նախագահը, որը միայն գահն էր զբաղեցնում, իսկ իր շրջապատը քաղաքականություն վարում…

keyboard
28.02.2008, 15:03
ինչքան են բայց ստեղ անպատասխանատու հայտարարություններ անողները, ինչա նշանակում հայկական սրբություն գոյություն չունի իրա համար? կարողա դուք էլ եք մտածում որ թուրքա Լևոնը?:D
եթե հա, կամ դրան մոտ մի բան խորհուրդ կտամ միատ տեղեկանաք իրա նախնիների մասին, որոնք Մուսա Լեռում են կռվել ու 250 տարի հոգևորական են եղել;)

Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հատ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը:Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:

REAL_ist
28.02.2008, 15:32
Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր
ում եղբայրը չհասկացա?

Այդ ո՞վ է ասում
КГБ-ի արխիվները:D

ամեն դեմքում 250 տարի հոգևորական լինելու փաստրը արդեն հերիքա որ անատամ մեղադրանքներ թուրքամետության և այլնի մեջ բացառվեն, նույննա ոնց որ ասես Քոչարյանը ադրբեջանամետա, երկուսնել անհիմն են

dvgray
28.02.2008, 15:41
Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հատ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը:Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:

Ու ահա այսպես :D , քիչ -քիչ բոլոր մոլեգին հակալևոնականները բացահայտվում են:
Բոլորը մի ինչ որ անձնական պատճառներ ունեն: Ու ես վստահ եմ, որ հիմնականում այդ պատճների մեղավորը հենց "մոլեգիններն" են:

Smergh
28.02.2008, 15:43
Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հետ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը: Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:

Մեծն Նոստրադամուսը կանխատեսել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Նախագահ էր դառնալու, այդ իսկ պատճառով պատմիչներին պատվիրել էր նրա նախնիների 250 ամյա պատմությունը գրի առնել ու քանի որ այդ գյուղն այն ժամանակ կոչվում էր Մուսա Դաղ՝ ի տարբերություն կեղծվելու ընդունակ պատմության, նրա գեների զարգացումն ընթացավ բնականոն ճանապարհով:

keyboard
28.02.2008, 15:58
ում եղբայրը չհասկացա?

КГБ-ի արխիվները:D

ամեն դեմքում 250 տարի հոգևորական լինելու փաստրը արդեն հերիքա որ անատամ մեղադրանքներ թուրքամետության և այլնի մեջ բացառվեն, նույննա ոնց որ ասես Քոչարյանը ադրբեջանամետա, երկուսնել անհիմն են
Լևոնի եղբայր Կամո Տեր-Պետրոսյանը:
Ինչքան մեր ներկայիս կաթողիկոսն է «հոգևորական» և ներկայիս հոգևորականներից ոմանք, այնքան էլ դեռ մի բան էլ ավել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Պատմությունն ու նրա հոգևորական նախնիները հեչ չեն խանգարում և/կամ ոչմեկի չեն խանգարի փող աշխատել շաաաաաաաատ մեղմ ասած::think

REAL_ist
28.02.2008, 16:00
ծիծաղալիա քո ասած հայատյաց լինելը:D տենց լինի հիմա մեր իշխանության 90 տոկոսը քո ասած հայատյացա, առանց հիմք, առանց ապացույց, անկապ օդից եկած մեղադրանքա, հիմա իրա ծագումնել կապ չունի, բա էլ ինչը կապ ունի, թուքամետը որոշ մարդիկ հենց իրա եպոսային ծագման հետ էին կապում:D

այդ իսկ պատճառով պատմիչներին պատվիրել էր նրա նախնիների 250 ամյա պատմությունը գրի առնել
ինչի միակ աղբյուրը Նոստրադամուսի պատվիրած պատմիչներ գրածը պետքա լինի:o
հանճարեղ էր

Պատմությունն ու նրա հոգևորական նախնիները հեչ չեն խանգարում և/կամ ոչմեկի չեն խանգարի փող աշխատել շաաաաաաաատ մեղմ ասած:
այ քո ցավը տանեմ ես ասումեմ որ թալանելուն խանգարումա? ասածս ենա որ իրան թուրք սարքելը արդեն վերին խազով ծայրահեղությունա, որը լռիվ վոզդուխ խոսակցությունա

Smergh
28.02.2008, 16:13
Smerg , Դուք մոռացել եք, որ ես կատարելապես դեմ եմ Լևոնին ու նրա գաղափարներին ;) իսկ ներողույուն խնդրելու կարիք ամենևին էլ չկա, ես երբեկ չեմ եղել նրա համախոհն ու չեմ լինի ;)
Հ.Գ. խնդրում եմ դուով դիմել ;)

Dayana ջան:

Անցնում եմ խոստմանս ամենահաճելի մասի կատարմանն ու քեզանից հազար ներողություն եմ խնդրում, ոչ այն բանի համար, որ ես սխալ բաներ եմ գրել, այն բանի համար, որ քո հմայքը խանգարեց ինձ ճիշտ հասկանալու քեզ:

Բայց ինչո՞ւ ոչ մի խոսք վիրաբույժի ու պարողի մասին: Ես այդքան չարչարվեցի այդ սրամտքի վրա ու արձագանք չկա, լավ չէ, հեչ լավ չէ...

Արշակ
28.02.2008, 16:33
Օրինակ ես լսել եմ՝ թե ինչի համար են սպանել Համբարձում Գալստյանին, սակայն չգիտեմ թե ո՞ւմ հրամանով:
Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից հետեվում է, որ իր ժամանակվա բոլոր դրական բաներն ինքն է կատարել, իսկ վատ բաները իր շրջապատն ու ուրիշները և ինքը դրանցից ամենևին տեղյակ չի եղել, այդ դեպքում մեր ինչի՞ն էր պետք այդպիսի նախագահը, որը միայն գահն էր զբաղեցնում, իսկ իր շրջապատը քաղաքականություն վարում…
Նմանապես էլ Լևոնի հակառակորդները նրա նախագահության տարիներին եղած բոլոր բացասական երևույթներ կապում են նրա անձի հետ, դրանցում նրան են մեղադրում, իսկ ամեն մի լավը բացատրում էն այլ հանգամանքներով ու համոզում, որ էդ բոլորի հետ Լևոնը ոչ մի կապ չի ունեցել։
Կարծում եմ, որ երկու մոտեցումներն էլ ծայրահեղական են ու իրականությանը չհամապատասխանող։
Գիտեք, Smergh, ես փոքր եմ եղել Լևոնի նախագահության տարիներին ու այն տարիների մասին սեփական հստակ գնահատականներ տալ չէի կարող։ Գիտեմ միայն, որ միշտ իմ շրջապատում քննադատել, սևացրել են Լևոնին վերը նշված սկզբունքով, հիմնականում նա համարվել է վատ նախագահ ու ես էլ այդպես եմ համարել՝ վստահելով տարածված կարծիքին, որը նաև ծնողներիս կարծիքն էր։
Բայց հիմա երբ շատ բաներ կատարվում են աչքիս առաջ ու կարող եմ ինքս վերլուծել գոնե այսօրվա իրադարձությունները, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչքան սուբյեկտիվ են ամեն ինչ ընկալում, ինչքան է աղավաղվում ու սևացված ներկայացվում նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, սկսում եմ կասկածել անցյալի որոշ գնահատականների օբյեկտիվության վրա։
Ասածիցս չի հետևում, թե նրա թեկուզ էսօրվա բոլոր գործողությունները ճիշտ եմ համարում կամ էլ հակառակը։

Իսկ թուրք կամ հրեա լինելու վերաբերյալ ասեկոսներին ուղղակի լուրջ չեմ վերաբերվում ո՛չ Լևոնի, ո՛չ Քոչարյանի ու ոչ էլ որևէ ուրիշի վերաբերյալ, քանի որ նախ նման ասեկոսները օրական տոննաներով արտադրվում են, ընդ որում գրեթե միշտ «շատ լուրջ ու հավաստի փաստերի» տեսքով ու դրանց թացը չորից ժոկելն անհույս բան եմ համարում։ Նախընտրում եմ մարդկանց իրենց գործերով դատել, այլ ոչ թե նրանց ծագման մասին ասեկոսներով։

StrangeLittleGirl
28.02.2008, 19:31
Բայց հիմա երբ շատ բաներ կատարվում են աչքիս առաջ ու կարող եմ ինքս վերլուծել գոնե այսօրվա իրադարձությունները, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչքան սուբյեկտիվ են ամեն ինչ ընկալում, ինչքան է աղավաղվում ու սևացված ներկայացվում նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, սկսում եմ կասկածել անցյալի որոշ գնահատականների օբյեկտիվության վրա։
… Որովհետև օբյեկտիվորեն չես ընկալում նրան այսօր:

Եղբայրս երեկ շատ հետաքրքիր միտք արտահայտեց, որը չեմ կարող չգրել. «Լևոնը նման է վատ մաֆիա խաղացողի: Ակնհայտորեն ստում է, բայց կարմիրները, քանի որ ավելի վատ են խաղում, միամտաբար հավատում են»:

Լ.յ.ո.վ.
28.02.2008, 20:18
Իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը տաղանդաշատ քաղաքական գործիչ է,որը և իր կառավարումից առաջ,և կառավարման սկզբնական շրջանում շատ կարևոր ու էական նշանակություն ունեցող գործեր է արել Հայաստանի ու նրա ժողովրդի համար:Կարծում եմ հերքել այն,որ նա մեր հայրենիքի համար արել է բաներ,որ ունակ չէր անել ներկա քաղաքական գործիչներից և ոչ մեկը, անարդար է: (անհրաժեշտության դեպքում կխոսեմ փաստերով)
Բայց ինչպես ասում են "պաշտոնն ու փողը կուրացնում են մարդուն", և սա ամբողջ թափով գործեց ԼՏՊի դեպքում:Սկսած ինչ-որ պահից (մոտ 1993թ.) այդ մարդը մոռացավ,թե ում կողմից էր ընտրվել,ում շնորհիվ հասել հաղթանակի և ինչ պարտավորություն ունի իր ազգի առաջ:Սկսվեց այն ինչ մինչ օրս տիրում է Հայաստանում` թալան,կաշառակերություն,բռնություն,խոսքի ազատության վրա բռնացում,մի խոսքով`մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ:Այդ պահից սկսած ՀՀ քաղաքացիների գիտակից զանգվածի համար մահացավ ժողովրդի կողմից ընտրված "առաջնորդը"`իր մահվամբ ծնելով մի բռնապետի,որից շատերն են տեսել տարբեր տեսակի չարիքներ(էլ չմանրանամ):
Կոնկրետ չգիտեմ հիմա ինչ կա ԼՏՊի մտքին,բայց եթե անգամ ներկա դրությամբ այդ մտքերը լինեն ժողովրդամետ ու ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ուղղված,վստահ եմ նախագահ դառնալու դեպքում,ոչ ուշ քան մեկ ամիս անց նա կմոռանա իր հետ օպերայի բակում ցուրտ գիշերներ անցկացրած մարդկանց և բարդ է ասել այստեղ մեղավոր կլինի ԼՏՊն,թե ցուցարարները:Քանի որ,եթե խաբում են մի անգամ`խաբողն է մեղավոր,իսկ երկրորդ անգամ`խաբվողը:

Ֆրեյա
29.02.2008, 12:44
Չէ էս մեկը չի խաբում, մենակ իրանից էտի չեմ լսել, լևոնն էլ չի թաքցնում ճիշտն ասած:

Հետաքրքիր է, իսկ ինչու է Վազգեն Մանուկյանը լռում և չի արձագանքում՞՞՞

Այդ թվերին ինքն է եղել պաշտպանության նախարար և թող ասի, ճիշտ է, թե` ոչ:

Իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ ԼՏՊ ուզում ա Ղարաբաղը հետ տա, դուք էլ զոմբիների նման կրկնում եք:

Քոչարյանը այդ հարցազրույցում թքեց այն բոլոր Հայաստանցի կամավորների և այն մարդկանց երեսին, ով ջանք չի խնայել, Ղարաբաղը ազատագրելու համար:
Ներառյալ ԼՏՊ և Վազգեն Մանուկյանին, որն այդ օրերին պաշտպանության նախարար էր:
Իրանց ասելով, իրանք գրավում էին հողերը, Հայաստանցիներն էլ չուզող էին:

dvgray
29.02.2008, 12:57
Բայց ինչպես ասում են "պաշտոնն ու փողը կուրացնում են մարդուն", և սա ամբողջ թափով գործեց ԼՏՊի դեպքում:Սկսած ինչ-որ պահից (մոտ 1993թ.) այդ մարդը մոռացավ,թե ում կողմից էր ընտրվել,ում շնորհիվ հասել հաղթանակի և ինչ պարտավորություն ունի իր ազգի առաջ:Սկսվեց այն ինչ մինչ օրս տիրում է Հայաստանում` թալան,կաշառակերություն,բռնություն,խոսքի ազատության վրա բռնացում,մի խոսքով`մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ:

Չնայած արդեն հույս չունեմ նորմալ մի բան լսելու:),բայց էլի կրկնում եմ հարցս :):
Կարո՞ղ ես գոնե մի փաստ բերել, որ կապացուցի խոսքերիտ ճշմարտացիությունը:

Պանդուխտ
21.03.2008, 12:37
ԼՏՊ-ի քաքաղական գործչի վարկանիշը հիմնականում հիմնված է ուրիշի անհաջող վարած քաղաքականության վրա, իսկ դա նշանակում է որ եթե գա մեկ ուրիշը որը ունենա գոնե մինիմալ հատկությունները նախագահի արժանի լինելու համար, ապա ԼՏՊ ի ընտական զանգվածը կտրուկ կնվազի:
Եթե մեկը օգտագործում է ուրիշի չար արարքները որպեսզի հաստատվի դա նշանակում է որ նա չունի բավական ստեղծող ուժ... այդպիսի մարդկանց հաջողությունները ժամանակավոր էն ոչ միայն քաղաքանությունում այլ ընդհանրապես
Եա չեմ կարծում, որ նա, օրինական եւ ոչ օրինական ճանապարհով կարող է նախագահել, հայ ժողովուրդը մերժում է: