PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրենք միասին

StrangeLittleGirl
24.09.2007, 19:53
Այսպիսի միտք է նձ մոտ ծագել. եկեք հավաքվենք ու միասին գրենք: Առաջարկում եմ շաբաթ օրը՝ ամսի 29-ին:
Նախնական վայրը՝ Մանկական երկաթուղի: Եթե ավելի լավ առաջարկներ կան, ասեք:
Ժամը դեռ կորոշվի::P

Ինչ ենք անելու. գալու ենք տետրերով ու գրիչներով, միասին նստելու ենք ու գրենք… Ինչի մասին կուզեք: Եթե լավ ստացվի, գուցե տեղադրենք ստեղծագործողի անկյունում: :BԸնդհանրապես, խմբով գրելը մի ուրիշ հաճույք է: Նաև հետաքրքիր է, թե նույն մթնոլորտում գտնվող տարբեր մարդիկ ինչ են մտածում: Մի խոսքով, ահավոր մեծ հավես ունեմ նման բանի: Սա փորձնական է: Եթե հաջողվի, գուցե սովորություն դարձնենք::ok
Մի խոսքով, սպասում եմ արձագանքների: Ցանկալի կլիներ, որ եկողներն ինձ pm-ով տեղեկացնեին:

Արշակ
25.09.2007, 09:59
Լավ միտք է։ Մեկ էլ տեսար մի բան ստացվի։
Հնարավոր է, որ ես էլ մասնակցեմ։ :)

Selene
25.09.2007, 22:22
Միտքը շատ լավն է:hands, հատկապես հետաքրքիր կլիներ կարդալ բոլորի գրածները հանդիպման վերջում:)
Բայց թե որքանով ես կկարողանամ մասնակցել՝ չգիտեմ:ansure:(

StrangeLittleGirl
25.09.2007, 22:50
Sel, ես էլ էի մտածում վերջում կարդալու մասին, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում մարդկանց վրա ճնշում գործադրել: Եկեք այսպես ասենք. վերջումկկարդան նրանք, ովքեր ցանկություն կունենան:
Ի դեպ, շատ ուրախ կլինեմ, եթե գաս: :) :oy

Guest
25.09.2007, 22:50
Բյուր մենակ մի բան չջոկեցի, ասենք միասին գրելու ժամանակ ինչ միասին քննարկելու ենք թե միասինի մեջ պրոստը իրար կողք նստելը ի նկատի ունես, ճիշտա էտ ժամանակ հայաստան կլինեմ, բայց եթե խաթեր ունեմ գոնե կիրակի իրիգուն տեղափոխեք, ես համ սաղիտ կտենամ համ էլ կմասնակցեմ

StrangeLittleGirl
25.09.2007, 22:56

Սկզբում երևի ուղղակի կողք կողքի կնստենք, կգրենք: Երբ այս երևույթը շարունակական դառնա, այդ դեպքում կոնկրետ թեմաներ կվերցնենք:
Կներես, կիրակի տեղափոխել չենք կարող. ես կիրակի օրերին սովորաբար շատ զբաղված եմ լինում, և նախօրոք չեմ կարող ասել, թե որ ժամին ու որքան ժամանակով ազատ կինեմ: Ոչինչ, դու էլ հաջորդ անգամներին մեզ կմիանաս ;)

Guest
25.09.2007, 23:08

:(Բայց դեռ չգիտես մնացածին կիրակիյա հարմար թե շաբաթ նենց որ դեռ պարզ չի, եթե իմ ներկայությունը պարտադիր չի ուրեմն քոնն էլ պարտադիր չի:P համ էլ ես անկապ գրելուն համաձայն չեմ, լավ կլինի կոնկրետ թեմա վերցնել ու վերջում կարդան բոլորը իրենց գրածները, տենց ավելի կայֆ կլինի, տեղում ստեղծագործել ու ցուցադրել անմշակ վիճակում,

StrangeLittleGirl
25.09.2007, 23:16
Հա՛յկ, կոպիտ առաջարկ ես անում: Ես կազմակերպեմ ու չգա՞մ: Իսկ դու կարող ես հաջորդ անգամներին մեզ միանալ:
Ինչ վերաբերում է անկապ գրելուն, իրականում այդ աստիճանի անկապ չի լինելու, որքան քեզ է թվում:
Վերջում կարդալն էլ… Կրկնում եմ, ով կուզի, կկարդա, ով կուզի, չի կարդա: Մարդկանց պարդատդրել չի կարելի :P

StrangeLittleGirl
27.09.2007, 20:10
Վե՞րջ: Ուրիշ ցանկացողներ չկա՞ն:
:(
Իսկ ես կարծում էի մի 10 հոգի կհավաքվի:
Բայց դեռ ժամանակ ունեք ;)

Ծով
27.09.2007, 22:48
Իսկ կարելի՞ է՞՞՞գալ, բայց չգրել...:think

Սամվել
27.09.2007, 22:52
Իսկ կարելի՞ է՞՞՞գալ, բայց չգրել...:think

լօլ ես էլ եմ ուզում գամ բայց չգրեմ :P թե չէ որ գրեմ 8րդ դասարանի գրած շարադրությունից հետո 1ի գրածս կլինի ամոթա:oy չնայած ահագին ծիծաղելի կլինի :D

Ավելացվել է 1 րոպե անց
Ժող կարելիա մի հատ խաղ կազմակերպել են որ հարց են տալիս բոլորը գրում են ու թուղթը փոխանցում հաջորդին ահագին ծիծաղելի բանա ստացվում :D :ok

StrangeLittleGirl
27.09.2007, 23:01
Իսկ կարելի՞ է՞՞՞գալ, բայց չգրել...
Իհարկե կարող ես գալ: Իսկ չգրելը ես կբացատրեմ ոնց կլինի ;)

թե չէ որ գրեմ 8րդ դասարանի գրած շարադրությունից հետո 1ի գրածս կլինի ամոթա
Ամոթը ո՞րն է: Քեզ ոչ ոք չի պարտադրելու, որ կարդաս :D
Ի դեպ, հանդիսատեսներ չենք ընդունում (Ծո՛վ, դու բացառություն ես: Կգաս, կիմանաս ինչու)

Սամվել
27.09.2007, 23:06
Իհարկե կարող ես գալ: Իսկ չգրելը ես կբացատրեմ ոնց կլինի ;)

Ամոթը ո՞րն է: Քեզ ոչ ոք չի պարտադրելու, որ կարդաս :D
Ի դեպ, հանդիսատեսներ չենք ընդունում (Ծո՛վ, դու բացառություն ես: Կգաս, կիմանաս ինչու)

Ասեյր մի արի պրծնեյր էլի :D լավ որ հանկարծ տրամադրված լինեմ կգամ :D

Amaru
27.09.2007, 23:34
Ափսոս՝ հանդիսատեսներ չեք ընդումում :) ես միշտ գրում եմ ու ճղում :oy լավ, ինչ արած, կսպասեմ ակումբում տեղադրելուն.... :)

StrangeLittleGirl
27.09.2007, 23:36
Գրել ու ճղելն էլ չի արգելվում :P

Արշակ
27.09.2007, 23:42
Ընդուել–չընդունելով հո չի՞։ Ով ուզում է գալիս է, ով ուզում է գրում է, ով ուզում է նայում է գրողներին կամ ուրիշ բանով է զբաղվում, ով ուզում է՝ գրածը կարդում է, ով չի ուզում՝ թուղթը ծամում կուլ է տալիս։ :P

StrangeLittleGirl
27.09.2007, 23:46
Արշա՛կ, գրողի համար դիտորդի ներկայությունը կաշկանդող է: Պետք է բոլորը հավասար պայմաններում լինեն, այլապես անկապ ինչ-որ բան կստացվի: Ես գիտեմ ինչ եմ ասում: Ինչ վերաբերում է Ծովինարին, նրանը մի քիչ ուրիշ դեպք է, հետո կիմանաք ;)

Ուլուանա
28.09.2007, 01:56
Ես էլ եմ ուզու՜մ: :(
Բյուր, երբ ես դեռ Հայաստանում էի, ինչու՞ չէիր կազմակերպում: :this Ես հաստատ կմասնակցեի... :8

Անհամբեր կսպասեմ, որ գրեք, հետո հրապարակումները կարդամ: :P

Ժող կարելիա մի հատ խաղ կազմակերպել են որ հարց են տալիս բոլորը գրում են ու թուղթը փոխանցում հաջորդին ահագին ծիծաղելի բանա ստացվում :D :ok
Սամվել ջան, մենք էդ խաղը դեռ Ակումբի առաջին հանդիպումներից խաղում էինք: Սկզբում ահագին զվարճալի էր ստացվում, հետո քիչ-քիչ անհետաքրքիր դարձավ, բայց հետագայում էլ էլի մեկ-մեկ խաղում էինք: Որ ուշ-ուշ ենք խաղում, ավելի հետաքրքիր է ստացվում. նոր կերպարներ են ի հայտ գալիս, բան... :D Թե չէ որ իրար հետևից շատ խաղում էինք, զգում էինք, որ նույն կերպարներն են անընդհատ հոլովվում: Երևի գլխի եք ընկնում, որ խոսքն ակումբցիների մասին է: :oy :D

Apsara
28.09.2007, 11:39
Ընդուել–չընդունելով հո չի՞։ Ով ուզում է գալիս է, ով ուզում է գրում է, ով ուզում է նայում է գրողներին կամ ուրիշ բանով է զբաղվում, ով ուզում է՝ գրածը կարդում է, ով չի ուզում՝ թուղթը ծամում կուլ է տալիս։ :P

Ափսոս այդ օրը չեմ կարող գալ, թե չէ հոյակապ միտք է առաջարկել Բյուրը:hands, իսկ այն որ հանդիսատեսներ չեք ընդունում, անհասկանալի է: Համաձայն եմ Արշակի հետ, չնայած Բյուրի ասածն էլ եմ հասկանում, հանդիսատեսը ոչ միայն կաշկանդում է այլ նաև, հավանաբար, կխանգարի իր խոսակցություններով ու նախորոք դեռ անավարտ գրվածքը ստեղծագործողի մեջքի հետևից կարդալով:(: Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես բայց ինձ մոտ ստեղծագործելու ցանկությունը բռնում է որտեղ պատահի, ասենք մարշուտկայի մեջ կամ զուգարանում:oy:D, մենակ կողքից խոսացնող չլինի կարողանամ մտքերս արտահայտել, մնացածը հեչ:

StrangeLittleGirl
28.09.2007, 21:10
Բյուր, երբ ես դեռ Հայաստանում էի, ինչու՞ չէիր կազմակերպում:
Ճիշտն ասած, մտադրությունը միշտ էլ եղել է, բայց իրականացնելու համար ժամանակ չէի ունենում: :(
Ափսոս, որ չկաս: Ես իրոք շատ կուզենայի, որ դու էլ լինես:

իսկ այն որ հանդիսատեսներ չեք ընդունում, անհասկանալի է:
Պարզ պատասխան. սա ո՛չ թատրոն է, ո՛չ էլ չգիտեմ ինչ: Մենք հավաքվում ենք գրելու: Ով չի ուզում գրել, թող չգա: Գալիս է, որ ի՞նչ անի: Ծիծաղի՞ գրողների վրա: Խանգարի՞: Սուսուփուս նայի՞:
Ես ուզում եմ, որ բոլոր ներկաները նույն պայմաններում գտնվեն, իսկ եթե որևէ մեկը չգրի, արդեն նույն պայմաններում չեն լինի:
Ուրեմն այսպես: Հանդիպում ենք.

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00, Չարենցի թանգարանի մոտ, որ հետո գնանք Մանկական երկաթուղի
Տետր-գրիչ չմոռանալ, չուշանալ, քանի որ բոլորս պետք է միասին սկսենք ու միասին ավարտենք:

Ծով
28.09.2007, 23:06
օկ..Ես անպայման կգամ...տետրս ու գրիչս /էս մեկը մոտս որ լինի, ոչինչ/ «ինադու» կմոռանամ, ինձ խելոք կպահեմ, Ձեզ չեմ խանգարի...որ Ձեզ նայելուց հոգնեմ, ինձ համար կզբոսնեմ;)
Բյու՛ր ջան աչքիս չգրելս ավելի հավես ա լինելու...:D
Չմոռանամ ասել, որ միտքն իրոք շատ լավն ա, ես կասեի նախագիծը:)...
Կհանդիպենք:)
Հ.Գ. Ձեր գրածները շատ մեծ հաճույքով կկարդայի:oy

Ծով
29.09.2007, 20:34
Էս գրել-չգրելու հանդիպումը դեռ շատ կհիշվի ու կկրկնվի:)
Ես էի, Բյուրն էր ու Impressione...:love
Պարզեցինք, որ գրելը միայն մրելով չի:D, ու միշտ էլ գրում ենք քանի դեռ խոսում ու մտածում ենք;)
Կարճ ասած լավ էլ բանավոր գրեցինք...սպասե'ք, կամ անհամբերությամբ մի' սպասեք:D:B
Բյու'ր ջան, շնորհակալ եմ <<Գրենք միասին>> նախագծի համար:)

Ուլուանա
29.09.2007, 22:58

Փաստորեն, Ակումբում հրապարակումներ չե՞ն լինելու... :(

StrangeLittleGirl
29.09.2007, 23:18
Փաստորեն, Ակումբում հրապարակումներ չե՞ն լինելու...
Կարծում եմ՝ կլինեն: