PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է ասել JOURNALISM!!!!!!



Moon
23.09.2007, 17:20
Ո՞վ է լրագրողը և առհասարակ ժուռնալիստը։ Ինչպիսի՞ն նա պետք է լինի։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա։ Ի՞նչ են հասկանում է մեր համաքաղաքացիները, ակումբականները ժուռնալիստ ասելով, ի՞նչ է ասել ժուռնալիստ և առհասարակ ժուռնալիստիկա, ինֆորմացված եք, թե՝ ոչ։
Եկեք միասին բացահայտենք ի՞նչ է ասել JOURNALISM!!!!!

Պանդուխտ
18.03.2008, 21:24
Ո՞վ է լրագրողը և առհասարակ ժուռնալիստը։ Ինչպիսի՞ն նա պետք է լինի։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա։ Ի՞նչ են հասկանում է մեր համաքաղաքացիները, ակումբականները ժուռնալիստ ասելով, ի՞նչ է ասել ժուռնալիստ և առհասարակ ժուռնալիստիկա, ինֆորմացված եք, թե՝ ոչ։
Եկեք միասին բացահայտենք [B]ի՞նչ է ասել JOURNALISM!!!!!
«Լրագրող» ասելով պիտի հասկանալ դիտելով դատելու եւ լուրը իր ամբողջութեամբ անկողմնակալ փոխանցողը: Ճշմարիտ լրատւութեամբ երկիրը կը խուսափի շատ անհաճոյ դէպքերից, ժամավաճառումից ու ջանքերի ի զուր մսխումից: Իսկ աչառու կեղծ լրատւութիւնը, դա նոյնինքն վճարուած քարոզչութիւնն է, որ ծառայում է ինչ որ կողմի շահերը:
Այս առթիւ իմ զարմանք եմ յայտնում, անպատասխանտու լրագրութեան արմատամացումից եւ այդ առթիւ, կեղծ լրագրութեամբ ծաղր ու ծանակի ենթարկուած անձերի մնջութիւնից: Մինչ բնական զարգացած երկիրներում, որեւէ կեղծ լրատւութիւն, որ վնասում է որոշ անձի կամ որոշ կողմի արժանապատւութեանը. դատի է կանչւում եւ դատապարտւում:
Ամէնասուղն է վստահութիւնը, որ չարաչար օգտագործւում է, եւ վերջում ցաւատանջ հիասթափման է հասցնում բոլոր լրատւամիջոցներից:
Նկատում եմ, այժ հրապարակում շատ են աբեղ ցբեղ ցնդաբանական, եւ ոչ մի գրական արժէք չներկայացնող ռաբիզաբերան լրատւութիւն: Այս կարգի լրատւութեամբ լլկւում են մեր տեսողութիւնը, ճաշակը, հայերէնը, հոգին, միտքը, արդարութիւնը, վստահութիւնը, գեղեցկութիւնը, հայրենիքի ներկան անցեալն ու ապագան:

Մտահոգ
20.03.2008, 17:58
for the last 20 days - trying to determine what is going on in Armenia by reading newspapers is like trying to tell the time by watching the second hand of a clock.

Ավելացվել է 13 րոպե անց

for the last 20 days - trying to determine what is going on in Armenia by reading newspapers is like trying to tell the time by watching the second hand of a clock.

:)AND:)


Half of the Armenian citizens have never read a newspaper. Half voted for Serj Sargisyan:o:think. One hopes it is the same half.

Մոդերատորական։ Ակումբում Օտար լեզվով գրառումները արգելվում են։ Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։

Anchi
20.03.2008, 19:19
Ժուռնալիստիկան մասնագիտություն չէ. այլ հոգեվիճակ: ժուռնալիստիկան ժուռնալիստական ստեղծագործություններն են, լրատվամիջոցների համակարգը, ժուռնալիստիկայի տեսությունը:
Այն կյանքի հայելին է, երկրի արտացոլանքը: Եվ երբ ասում ենք, թե Հայաստանի ժուռնալիստիկան թույլ է, նախ և առաջ պետք է հաշվի առնենք մեր երկրի առանձնահատկությունները:
Ժուռնալիստը մարդ է, ով պետք է ունենա տաղանդ, էնցիկլոպեդիկ գիտելիքներ, կամք և աշխատասիրություն: Նաև քաջություն, որովհետև ժուռնալիստիկան ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է:
Ժուռնալիստը այն մարդն է, ով պետք է օբյեկտիվ լրատվություն հաղորդի և
բացահայտի կեղծիքները, անկախ բոլորից և ամեն ինչից:

Lilushik
30.03.2008, 20:22
[QUOTE=Anchi;683713]Ժուռնալիստը մարդ է, ով պետք է ունենա տաղանդ, էնցիկլոպեդիկ գիտելիքներ, կամք և աշխատասիրություն: Նաև քաջություն, որովհետև ժուռնալիստիկան ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է:
QUOTE]

Թվարկածդ հատկանիշները կուզեմ լրացնել, թերևս, ամենակարևոր հատկանշով, որ պիտի ունենա լրագրողը, դա մարդասիրությունն է...