PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ FM լսում ե՞ք, ինչու՞

Moon
23.09.2007, 09:46
Բարեվ բոլորին, ես սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում և ուսումնասիրում եմ Հայ FM ռադիոկայանի լսարանը։
Լսու՞մ եք արդյոք Հայ FM , ո՞ր ծրագիրն եք հավանում և ինչու՞, արդյոք նախապատվություն տալիս ե՞ք Հայ FM–ի եթերում հնչող հաուս և ռոք (կիրակի օրերին) երաժշտությանը։
Ինձ հետաքրքիր է բոլորի կարծիքը, քանի որ ես ինքս Հայ FM–ը համարում եմ յուրօրինակ ռադիոկյան։:)

Kita
23.09.2007, 12:17
Երևի մարդկանց մեծ մասը ինչ-որ կոնկրետ ռադիո երկար ժամանակ չի լսում, իհարկե եթե թքած չունի, թե ինչ է լսում:
Ես անընդհատ ալիքը փոխում եմ, մի լավ երգը վերջացավ, ուրեմն պետք է ուրիշ լավը գտնել, եթե նորից լավ երգ է, ուրեմն մնում եմ նույն ալիքի վրա:;)

malaletka
23.09.2007, 12:29
ես ընդանրապես ռադիո շատ էի լսում անցած տարի...ու Հայ FM շաաաատ էի լսում ու հիմնականում տրանսպորտի մեջ...
Իսկ հիմա միայն հատու կենտ հաղորդումներ եմ լսում...կոնկրետ Հայ FM-ով հիմա միայն
Metalfront-ն եմ լսում ամեն կիրակի....

StrangeLittleGirl
23.09.2007, 12:54
Հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվում Հայ FM-ում, բայց տարիներ առաջ օրը 25 ժամ Հայ FM էի լսում… Է՜հ, դարդերս հիշեցի :(
Ի՜նչ հիանալի ռադիոկայան էր… Մենակ Արթուրն ու Ալիսը հերիք էին, որ երաժշտական սնունդ տային ու կշտացնեին, բայց դե մյուսներին էլ չեմ մոռանում…

Moon
23.09.2007, 12:55
ես ընդանրապես ռադիո շատ էի լսում անցած տարի...ու Հայ FM շաաաատ էի լսում ու հիմնականում տրանսպորտի մեջ...
Իսկ հիմա միայն հատու կենտ հաղորդումներ եմ լսում...կոնկրետ Հայ FM-ով հիմա միայն
Metalfront-ն եմ լսում ամեն կիրակի....
WOW, ՈՒրախ եմ, դու Արամազդի երաժշտությունն ես լսում։ Ես Արամազդին շատ եմ սիրում թե որպես մարդ, թե որպես Արամազդ։ Իսկ դու Արամազդին ճանաչու՞մ ես։ ARMENOIDS սիրու՞մ ես։
Հետաքրքիր է իմանալ նաև կարծիքդ Արամ Չախոյանի մասին՝ որպես «Հայ» FM–ի հաղորդավար և ծրագրերի տնօրեն։

malaletka
23.09.2007, 13:10

Արտաշես Մկրտչյան....No Comment :love
ARAMAZD հմմմ...երաժշտությունը շաաաաատ ա դուրս գալիս...
ARMENOIDS սիրում եմ...
Չախոյանի մասին մենակ են կասեմ որ սիրունիկ ա ,շատ լավ ձայն ունի և կուզենաի իրա playlist-ը գողանալ...

Moon
23.09.2007, 13:27
Հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվում Հայ FM-ում, բայց տարիներ առաջ օրը 25 ժամ Հայ FM էի լսում… Է՜հ, դարդերս հիշեցի :(
Ի՜նչ հիանալի ռադիոկայան էր… Մենակ Արթուրն ու Ալիսը հերիք էին, որ երաժշտական սնունդ տային ու կշտացնեին, բայց դե մյուսներին էլ չեմ մոռանում…
Իսկ հիմա ինչու՞ չեք լսում։ Չախոյանը կամ Արմանը վա՞տն են։

malaletka
23.09.2007, 13:41
ուսումնասիրում եմ Հայ FM ռադիոկայանի լսարանը։
:)
Իսկ ո՞վ է հանձնարարել ուսումնասիրել Հայ ՖՄ-ի լսարանը::think

Moon
23.09.2007, 16:56
Իսկ ո՞վ է հանձնարարել ուսումնասիրել Հայ ՖՄ-ի լսարանը::think
Մենք անցնում ենք ԶԼՄ–ի մենեջմենթ, որի շրջանակներում ամեն մի ուսանող ընտրում է որևէ լրատվամիջոց և ուսումնասիրում։

StrangeLittleGirl
23.09.2007, 17:07
Իսկ հիմա ինչու՞ չեք լսում։ Չախոյանը կամ Արմանը վա՞տն են։
Արմանն ո՞վ է:
Չախոյանը վատը չէ, բայց այն ժամանակներում էլ նրա միացրած երաժշտությունն ինձ առանձնապես չէր հիացնում:
Հիմա չեմ լսում, որովհետև ռադիոկայանի ֆորմատն ամբողջովին փոխվել է, չափազանց ձանձրալի է դարձել: Բացի դրանից, ժամանակ էլ չեմ ունենում:
Հիմա միայն «Արձագանք» եմ լսում (չծիծաղեք, մինչև վերջ կարդացեք), այն էլ միայն իմ լավ ընկեր Հայկ Մարտիրոսյանին:

malaletka
23.09.2007, 20:22
Հիմա միայն «Արձագանք» եմ լսում (չծիծաղեք, մինչև վերջ կարդացեք), այն էլ միայն իմ լավ ընկեր Հայկ Մարտիրոսյանին:

:hands ես նույնպես:love...ես Հայկ Բլբույանին էլ եմ լսում :)

Economist
31.10.2007, 19:55
Հիմա միայն «Արձագանք» եմ լսում (չծիծաղեք, մինչև վերջ կարդացեք), այն էլ միայն իմ լավ ընկեր Հայկ Մարտիրոսյանին:

Դա այն Հայկ Մարտիրոսյա՞նն է, որը երկուշաբթի օրերին ինչ-որ ռոք տասնյակ է վարում ժամը 1-ից հետո:
Իսկ ինչ վերաբերում է Հայ FM-ին, ասեմ, որ կիրակի օրերին եմ մենակ լսում, քանի որ ողջ օրը հնչում է ռոք երաժշտություն:jagi Ինչպես նաև կան հաղորդումներ, որոնք արդեն 2 տարուց ավել է, որ լսում եմ: Դրանք են Alternative-ը և Metalfront-ը :B

Amaru
31.10.2007, 20:49
ես էլ եմ մենակ կիրակի օրերը լսում Հայ էֆեմ… :)

քաղաքացի
31.10.2007, 20:51
Հայ FM լսու՞մ եք: Չեմ լսում:
Եվ ինչու՞: Ժամանակ չունեմ :(

Davo'o
31.10.2007, 21:01
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ՀայFM-ը ինձ համար պարզապես ռադիո չի եղել: Այն մեծ ազդեցություն է ունեցել ճաշակիս, մտածելակերպիս եւ ընդհանրապես իմ անձի ձեւավորման վրա: Այսօրվա պես հիշում եմ, գրեթե տաս տարի առաջ էր, երբ «16» կոչվող խաղում /Արամ Չախոյան, Արթուր Ծուլիկյան/ առաջին անգամ մրցանակ շահեցի /Prodigy-ի կասետն էր:P/… Հետո մրցանակներ շատ եղան եւ ռադիոն դարձավ կյանքիս մի մասը:
Հիմա ռադիոն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել, կյանքն ու նրա ռիթմն են փոխվել: Եթե առաջվա ռադիոկայանը լիներ հազիվ, թե առաջվա նման նրա մշտական ունկնդիրը լինեի:
Այսօրվա ՀայFM-ը լսելու հնարավորություն շատ չունեմ: Երբ ժամանակ է լինում կիրակիներին լսում եմ «Ալտերնատիվը»: Վերջին անգամ հազար տարի առաջ եմ լսել: Գիտեմ, որ Արամը ռադիոկայանը դարձրել է իր ճաշակով ռադիո եւ չիլաութներ ու հաուսներ է հեռարձակում: Չգիտեմ, թե դա ում է պետք ռադիոյով լսելու համար: Տպավորություն է, որ ՀայFmն էլ դարձել է «Ռադիո Հայի» դուստր ձեռնարկությունը:

Եզրափակեմ նրանով, որ շատ ուրախ եմ, ամենաառաջին հայկական FM-ը մինչ օրս կա եւ նոր ծրագրեր ու ունկնդիրներ ունի: Միշտ ուրախ կլինեմ լսել այդ ռադիոկայանի հաջողությունների մասին:

Ավելացվել է 9 րոպե անց

Արմանն ո՞վ է:

Ալֆրեդի սենյակի մեջի Մոշը:P, առավոտյան ծրագիր է վարում, եթե չեմ սխալվում:

StrangeLittleGirl
31.10.2007, 21:11
Դա՛վ, ի՜նչ ժամանակներ էին, չէ՞:
Մի հատ էլ խաղ կար: Կարծեմ «Սև ու սպիտակ» էր կոչվում ու Արամը մենակ էր վարում: Գիտե՞ս, թե ինչքան եմ փորձել զանգել. էդպես էլ չեմ միացել: Հետո սկսեցին հեռախոսի առաջին թվերով խաղալ: Հիշում եմ՝ մեր հարևան 55-ը մի երեք անգամ եղավ, իսկ երբ արդեն 57-ը թվայնացվել էր, և ես սպասում էի, որ մեր հերթն էլ կգա, Հայ FM-ում հեղափոխություն եղավ… Հետո արդեն առաջվանը չէր:
Հիմա որ ասում են Հայ FM, ես ոչ թե Գոռ կամ Արմինե կամ Լիլիթ կամ Լուսինե (Վանի Լուլուն) կամ թեկուզ Գայանե եմ պատկերացնում, այլ մի ամբողջ աշխարհ, որը հիմա չկա… Ծուլիկյան եղբայրները, Ալիսան, Ռուզանը, Գայանեն, Նատան, Դալին… Հիշու՞մ ես:

Վերջերս էլ կանաչ դահլիճում էինք հավաքվել: Մի տեսակ տխուր էր: Առաջվա եռուզեռը, լիքը դահլիճը փոխարինվել էր մի 6-7 հոգուց բաղկացած ձանձրացող հանդիսատեսով:

Davo'o
31.10.2007, 21:19
Հիշում եմ: :)

Annychka
18.01.2008, 14:52
Գիտեք DJ Սեդրակնա մահացել 45տ. ինքը համ էլ «Բարի ախորժակ» էր վարում :sorry

Sosoyan
18.01.2008, 16:12
Կիրակի օրերն ենք լսում (Ռոքի օրը) Metal Front ռյուլզզզ, մի անգամ ետ հաղորդման պատճառով ՊԱՏ-ը կանգնեցրեց արագ քշելու պատճառով, բայց չէմ փոշմանում: Լավ կլներ Արամազդը ամեն օր եթեր դուրս գար, իսկ ընդհանրապես հայֆմ-ով ինչ-որ տռանսային էլեկտրո երգեր են դնում, որոնք չեմ լսում :)

Լէգնա
18.01.2008, 16:20
Արամիս ձայնը մեջը կա :D

malaletka
19.01.2008, 01:04
Կիրակի օրերն ենք լսում (Ռոքի օրը) Metal Front ռյուլզզզ, մի անգամ ետ հաղորդման պատճառով ՊԱՏ-ը կանգնեցրեց արագ քշելու պատճառով, բայց չէմ փոշմանում: Լավ կլներ Արամազդը ամեն օր եթեր դուրս գար, իսկ ընդհանրապես հայֆմ-ով ինչ-որ տռանսային էլեկտրո երգեր են դնում, որոնք չեմ լսում :)

Մի անգամ իմ տաքսու վարորդը 1000 դրամ վրես ավել հաշվեց, քանի որ խեղճին Metal Front միացնել էի տվել :oy
իմ կարծիքով բացի կիրակի օրերից մնացաց օրերին ՀայՖմ լսող չկա...կամ շատ քիչ ա...նույնիս Չախոյանը ինքը իր դրած երգերը չի լսում....
ՀայՖմ կիրակի ռուլզ!!!!

StrangeLittleGirl
19.01.2008, 12:59
Իսկականից Հայ FM-ն ահավոր բան է դարձել: Հիմա ավելի շուտ Արձագանք եմ միացնում, քան Հայ FM: Հա՛, կիրակի օրերը մեկ-մեկ Գայանեին լսում եմ, բայց դե առաջվա Հայ FM-ի որակի ռադիոկայան հիմա չկա:
Իսկ էդ դըքցըները Չախոյանն ինչու՞ է միացնում, մինչև հիմա չեմ հասկանում:

Davo'o
20.01.2008, 20:17
նույնիս Չախոյանը ինքը իր դրած երգերը չի լսում....

Համաձայն չեմ այս պնդման հետ: Չախոյանի դրած երգերը ես շաաատ եմ սիրում, բայց ոչ ռադիոյով: Երբ երկար ես լսում եւ լսողական զգայարանդ հարմարվում է այդ երաժշտությանը, նույնիսկ կարելի է սիրահարվել այդ երաժշտությանը: Բայց դե ռադիոյով էն չի, դրա համար պետք է բարձր որակի տեխնիկա եւ համապատասխան հանգիստ պայմաններ: Վերջերս նկատել եմ, որ այդ չիլաութ լսողները շատ են շատացել, նույնիսկ տեսել եմ ինչպես են սիդիներ փոխանակում եւ այլն, այսինքն դա այն երաժշտությունն է, որը ժամանակ է պահանջում զգայարաններից հարմարվելու համար: Այն վայրերից մեկում որտեղ ես աշխատում եմ անընդհատ հնչում է Չախոյանի հավաքած դիսկերը եւ մարդիկ շատ հաճախ խնդրում են դիսկերը քոփի անելու համար, չնայած որ բողոքողներն էլ են շատ: Իմ կարծիքով հիանալի երաժշտական ոճ է, պարզապես անընդհատ ռադիոյով լսելու համար չէ:

StrangeLittleGirl
20.01.2008, 20:30
Դա՛վ, էս դու՞ ես ասում: Ինձ էսքան տարին էլ հերիք չեղավ, որ զգայարաններս հարմարվեն:

Davo'o
20.01.2008, 20:39
Ես եմ ասում:) ու կարծիքս չեմ փոխել: Ինձ դուր է գալիս այդ երաժշտությունը, բայց նյարդայնացնում է, որ այն անընդհատ հնչում է ՀԱՅ FM-ով:

Dr. M
20.01.2008, 22:03
հայ FM -ի մշտական ունկնդիր..... ձեր խոնարհ ծառան Dr. M :)

շատ վաղուց եմ սկսել լսել
իմ ամենասիրելի ռադիոն է, երևի թե միակը
չեմ հիշում, որ մի օր իր "ռիթմից ընկնի" չեմ էլ կարծում, որ կլինի նման բան
հաղորդումներ, երբեք շատ չեն եղել, ինչպես ասենք ռադիո-վանինը :)
փոփոխվել են հաճախ անունները, բայց ոչ ոճերը
ընդհանուր առմամբ շատ քիչ հաղորդումներ կան, որ հատուկ ժամի լսում էի/եմ
"մեկ գավաթ սուրճ" առավոտյան
շատ էի սիրում "մեր քաղաքը", չնայած Չախին չեմ սիրում :P վերջերս էլ electo-house-musique -ի որակի դրական տեղաշարժ եմ նկատում, դինամիկա կա
DJ-երից կասեմ, որ նրանք միշտ ավելի բարձր մակարդակ են ունեցել, քան մյուս ռադիոկայանի DJ-ները, շատերի հետ անձամբ ծանոթ եմ :) ուրախ եմ
իսկ լսարանը միշտ շաաաաաաաաաատ մեծ է եղել , ով հասկացել է լավ երաժշտությունը

շատ շատ զանգեր եմ արել, CD-ներ եմ շահել և այլն

StrangeLittleGirl
20.01.2008, 22:07
Իիիիիիիի, էս ինչե՞ր եմ իմանում: DJ-ներից ու՞մ հետ ծանոթ: Ինձ չե՞ս հիշում: Տարիներ շարունակ Հայ FM-ին ծնգլահան անող ունկնդիր եմ եղել:

Dr. M
20.01.2008, 22:12
Իիիիիիիի, էս ինչե՞ր եմ իմանում: DJ-ներից ու՞մ հետ ծանոթ: Ինձ չե՞ս հիշում: Տարիներ շարունակ Հայ FM-ին ծնգլահան անող ունկնդիր եմ եղել:

իհարկե Բյուրի
ու կարծեմ ոչ միայն հայ FM-ի :)

.........Մեզ միացել է Բյուրակնը ...... Ողջու~~~~յն

P.S.
22.01.2008, 00:22
Ի դեպ, շուտով ՀայFM վերականգնվելու է Jazz Time hաղորդումը։ Հիմա դեռ աշխատանքային փուլում է։ Երբ որ հստակ ժամերը լինեն, այդ ժամանակ հստակ կհայտնեմ։

impression
22.01.2008, 10:50
Հայ FM մի ժամանակ շատ էի լսում, մանավանդ Արթուր Ծուլիկյանի պատրաստած հաղորդումները: Մի պահ նա սկսել էր քիչ թե շատ հայտնի խմբերի ու երգիչների մասին հաղորդաշարեր պատրաստել, բավականին հաջողված նախագիծ էր, ըստ իս, ու շատ ավելի բարձր մակարդակով էր իրականացվում, քան իմ լսած ազմաթիվ այլ հաղորդումներ: Հայ FM հենց դրա համար էի շատ սիրում՝ մի տեսակ համուհոտ ունեին, որակով ծրագրեր, ընտրված երաժշտություն, դիջեյներն էլ էին շատ կիրթ ու ինֆորմացված: Մի տեսակ էլիտ ռադիո էր: Իր տեսակի մեջ միակը, երևի:
Բայց հիմա փոխվել են, ինչ-որ բան էն չի, չգիտեմ՝ ինչը, բայց այժմ միայն կիրակի օրերն եմ լսում, էն էլ՝ շատ հազվադեպ:

StrangeLittleGirl
22.01.2008, 13:17
Ի դեպ, շուտով ՀայFM վերականգնվելու է Jazz Time hաղորդումը։ Հիմա դեռ աշխատանքային փուլում է։ Երբ որ հստակ ժամերը լինեն, այդ ժամանակ հստակ կհայտնեմ։
Իսկ ո՞վ է վարելու:

Հայ FM մի ժամանակ շատ էի լսում, մանավանդ Արթուր Ծուլիկյա
նի պատրաստած հաղորդումները: Մի պահ նա սկսել էր քիչ թե շատ հայտնի խմբերի ու երգիչների մասին հաղորդաշարեր պատրաստել, բավականին հաջողված նախագիծ էր, ըստ իս, ու շատ ավելի բարձր մակարդակով էր իրականացվում, քան իմ լսած ազմաթիվ այլ հաղորդումներ: Հայ FM հենց դրա համար էի շատ սիրում՝ մի տեսակ համուհոտ ունեին, որակով ծրագրեր, ընտրված երաժշտություն, դիջեյներն էլ էին շատ կիրթ ու ինֆորմացված: Մի տեսակ էլիտ ռադիո էր: Իր տեսակի մեջ միակը, երևի:
Բայց հիմա փոխվել են, ինչ-որ բան էն չի, չգիտեմ՝ ինչը, բայց այժմ միայն կիրակի օրերն եմ լսում, էն էլ՝ շատ հազվադեպ:
Լի՛լ ջան, էն ժամանակ Արթուրն էր ծրագրերի տնօրենը: 1999թ. հանկարծ օղորմածիկ Սեդրակին նշանակեցին ծրագրերի տնօրեն, և ամբողջ կազմը պարզապես թողեց-հեռացավ: Սեդրակի օրոք էլի էնպես ոչինչ էր: Բայց երբ Արամը դարձավ ծրագրերի տնօրեն, ռադիոյի հերն անիծվեց: Ու նույնիսկ էդ կիրակի օրերի ծրագրերն էն չեն: Հա՛, լավ երգեր են միացնում, բայց շատ եմ ամբաղ-զամբաղ խոսում:

Վիշապ
22.01.2008, 16:33
Իմ ամենասիրած ալիքն է, և լսել եմ դեռ այն ժամանակներից երբ ստեղծվել է (90–ականների սկզբներից)։ Սիրելուս պատճառները հետևյալներն են.
1. Հաճախ եթերում իմ սիրած ոճերն են, այն է՝ էլեկտրոնային, տրանս, հաուզ, լաունջ և այլն, թեթևսոլիկ ոճեր չկան, ինքնատիպ է։
2. Եթերում ավելորդ ու տափակ շաղակրատություն գրեթե չկա (առաջ ընդհանրապես չկար, իսկ վերջերս երբեմն…:8),
3. Նախկինում ողջ գիշեր արտակարգ երաժշտություն էր առանց ընդմիջման, հիմա էլ ոչինչ, բայց կրկնությունները շատ են։
4. Այս ալիքով հանդես են գալիս DJ-ներ, որոնք իմ կարծիքով բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, իմ հիշողության մեջ տպավորված է Նանե անունը, որը ինձ շատ էր դուր գալիս, վաղուց չկա եթերում, ափսոս:( Նաև Արամ Չախոյան:)
Օգտվելով առիթից հայտնեմ շատ մեծ ցանկությունս՝ թող վերականգնեն այն նույն աշխատելաոճը որը 90–ականներին էր, թող իրենց ինքնատիպությունը չկորցնեն։
Ինձ, մելոմանիս ու Հայ ՖՄ–ի մոլի երկրպագուիս մի հիասթափեցրեք, Pleeeeease:love

Վիշապ
22.01.2008, 17:00
Համաձայն չեմ այս պնդման հետ: Չախոյանի դրած երգերը ես շաաատ եմ սիրում, բայց ոչ ռադիոյով: Երբ երկար ես լսում եւ լսողական զգայարանդ հարմարվում է այդ երաժշտությանը, նույնիսկ կարելի է սիրահարվել այդ երաժշտությանը: Բայց դե ռադիոյով էն չի, դրա համար պետք է բարձր որակի տեխնիկա եւ համապատասխան հանգիստ պայմաններ: Վերջերս նկատել եմ, որ այդ չիլաութ լսողները շատ են շատացել, նույնիսկ տեսել եմ ինչպես են սիդիներ փոխանակում եւ այլն, այսինքն դա այն երաժշտությունն է, որը ժամանակ է պահանջում զգայարաններից հարմարվելու համար: Այն վայրերից մեկում որտեղ ես աշխատում եմ անընդհատ հնչում է Չախոյանի հավաքած դիսկերը եւ մարդիկ շատ հաճախ խնդրում են դիսկերը քոփի անելու համար, չնայած որ բողոքողներն էլ են շատ: Իմ կարծիքով հիանալի երաժշտական ոճ է, պարզապես անընդհատ ռադիոյով լսելու համար չէ:
Իսկ այդ դիսկերից ես որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել։ Ես կգնեմ բոլորը մեկական օրինակով, եթե ասես խնդրեմ։ Կանխավ շատ շնորհակալությու՛ն:)

StrangeLittleGirl
22.01.2008, 22:34
Օգտվելով առիթից հայտնեմ շատ մեծ ցանկությունս՝ թող վերականգնեն այն նույն աշխատելաոճը որը 90–ականներին էր, թող իրենց ինքնատիպությունը չկորցնեն։
Երևի դրա համար պետք է խնդրես, որ Արթուր Ծուլիկյանին հետ կանչեն: Բայց հարց է. նա կվերադառնա՞

P.S.
23.01.2008, 08:38
Իսկ ո՞վ է վարելու:

Նոր աղջիկ է, չեք ճանաչում։ Վստահ չեմ, որ հաղորդումը միանգամից լավը կլինի, բայց հունիսից հաստատ լավը կլինի:)

Ի դեպ, Արթուր Ծուլիկյանը հիմա ինչո՞վ է զբաղված։

StrangeLittleGirl
23.01.2008, 08:44
Ի դեպ, Արթուր Ծուլիկյանը հիմա ինչո՞վ է զբաղված։
Impressario Pruductions-ում էր աշխատում մի ժամանակ, երևի հիմա էլ: Նատայի ու Դալիի հետ էին հիմնել այդ կազմակերպությունը, թե ինչով էր զբաղվում, չեմ հիշում: