PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Բնության Պատկերներ



Chuk
22.09.2007, 14:55
Բնության պատկերներ

Մատիտանկար

http://www.akumb.am/images/tab.gifՏերև,
Դողդողում է քամուց թեթև,
http://www.akumb.am/images/tab.gifՔամի,
Մեղմ շոյում է մի տերևի,
http://www.akumb.am/images/tab.gifԱշուն,
Ու մեր տերևն է ոսկեգույն,
http://www.akumb.am/images/tab.gifԱրև,
Որն տերևին կստեղծի ստվեր,
http://www.akumb.am/images/tab.gifՈւ ստվեր,
Լույս ու շողի մեջ բազմաձև,
http://www.akumb.am/images/tab.gifՊատկեր,
Որ կստեղծեն ստվեր ու տերև:



Մեղրակտավ

Ի՞նչ է փնտրում մեղուն՝ ճամփին մոլոր,
Երբ թռչում է դաշտում՝ օրոր-շորոր,
Նստում խոտի ծայրին, նայում հեռուն,
Որոնում է կրկին, չգիտես՝ ու՞մ:

Իսկ հեռվում մի ծաղիկ, մի համեստիկ,
Զարդարված գեղեցիկ, հագած կոկիկ,
Նայում է արևին՝ լուռ, ամաչկոտ,
Ու բուրում է նուրբ, ու ձայնում իր մոտ:

Մեղու ու ծաղիկ գտնում են իրար,
Մեկը պիտի տա, մյուսն՝ վերցնի նեկտար,
Ու մեղուն ծաղկին մի քիչ գուրգուրում,
Քաղցրահամ մեղրի հումք է ժողովում:

Մեղրը կպահվի ժայռի ծերպերում,
Արջն էլ կնայի տխուր ու տրտում,
Դունչն իր կձգի, որ մեղրին հասնի,
Մեղվի խայթոցին ուշք չի դարձնի:

Մի որսորդ էլ գիտի այդ մեղրի տեղը,
Գուշակել է նաև խեղճ արջի ցավը,
Հրացանն իր առել, եկել է մոտիկ,
Թփի տակ պահ մտել՝ արջին մտիկ:

Ուզում է կրակել, սիրտը չի տանում,
Արջի հայացքում մեծ քաղց է կարդում,
Թող ապրի իր համար մեղրատենչ արջը,
Մի պատկեր էլ կերտեց անկոտրում քաղցը:



հ.գ. գուցե շարունակելի

Մանոն
22.09.2007, 15:20
Chuk ջան Մատիտանկարը շա՜տ սիրուն է, ասես վրձնի մի քանի հարվածով ստեղծված պարզ ու ջերմ մի նկար լինի, լույսի ու ստվերի խաղը նուրբ ես «նկարել»:
Իսկ Մեղրակտավը շա՜տ բարի էր, լավ է, որ չկրակեց որսորդը, չնայած կյանքում քիչ կպատահես այդպիսի բարի որսորդների: Մի քանի տեղ հանգերն իրար հետ կարծես չեն բռնում, բայց այնքան պատկերավոր ու իրոք գունավոր է, որ կարծես տեսնում եմ այդ կտավը:)
Լավն են, հուսամ կշարունակես...

Chuk
23.09.2007, 00:41
Manon, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար :love
Չգիտեմ, թե որքանով են սրանք գեղեցիկ բանաստեղծություններ, բայց սրանցից ամեն մեկը գրելիս մտքիս մեջ մի նկար եմ տեսել... որքա՜ն կուզեի որ ուրիշները սրանք կարդալիս այդ նույն նկարները տեսնեին :)
Հուսամ, տեսել ես:
Նորից շնորհակալություն:

Goga
23.09.2007, 22:15
Իրոք շատ լավն էին, շատ հետաքրքիր, ապրե՛ս:love
Չգիտեմ նույն նկարը պատկերվեց իմ առջև, թե ոչ, բայց ինձ երևացածն էլ էր գեղեցիկ:)

Apsara
23.09.2007, 22:44
Առաջին բանաստեղծության ոճը անծանոթ էր, բայց հետաքրքիր էր, չնայած չկարողացա այն որպես բանաստեղծություն կարդալ, ուղղակի նկարագրություն մի ուրույն ոճով:)

Իսկ 2-րդը շատ գեղեցիկ բնապատկեր է, այն նկարի տեսքով չէ որ հայտնվեց իմ մեջ, այլ իսկական բնության մասնիկ է, փոքրիկ բայց անվերջ մի կյանք, մեզնից հեռու ու անկախ: այն ապրում ու շնչում է:)

Chuk
23.02.2009, 20:07
Թեև ես չափածո հազվադեպ եմ գրում ու չեմ կարծում, որ չափածոյում ուժեղ եմ, բայց գրելիս ուզում եմ հանձնել ձեր դատին.

Բնանկար

Լույս, վեհերոտ լուսնի,
Անհանգիստ խաղով,
Գետի հայելում:
Փայլ, մի թիթիզ աստղի,
Համարձակ շողքով,
Մանկան աչքերում:

Կրակ, ու վառվող դեզեր,
խանձահոտ մշուշ,
Հեռու անհունում:
Ստվեր, կորացած ծառեր,
Մոռացված մի հուշ,
Մտքի ճամփեքում:

Կին, ու մի տղամարդ,
Բերկրալի հայացք,
Նավակի խորքում:
Ձկնորս, ձկների թակարդ,
Ողջ գետով ձգված,
Այն գիշեր մթում:

ԿԳԴ
23.02.2009, 20:21
Կրակ, ու վառվող դեզեր,
խանձահոտ մշուշ,
Հեռու անհունում:
Ստվեր, կորացած ծառեր,
Մոռացված մի հուշ,
Մտքի ճամփեքում:
Չուկ, ապրես...Ինձ հատկապես էս հատվածը շատ դուր եկավ,:love չգիտեմ երևի զգացել եմ վառվող դեզերի հոտը, կորացած ծառերի ստվերները, մի պահ տեղափոխվեցի բնանկարիս մեջ, ապրես: :oy

Selene
24.02.2009, 17:48
Լավն էր, Արտակ ջան:) Մի տեսակ թեթև էր, նման չափածոներում շատ ուժեղ լինելը էտքան էլ պետք չի էրևի, կարևորը կարդալիս ամեն մի պատկերn էնքան պարզորոշ պատկերվում է աչքերիդ առաջ:)
Ու չնայած որ ես շատ հեռու եմ չափածո գրելուց, մի քանի բան ասեմ հա՞, որ ասես մի տեսակ էն չէր :oy



Կին, ու մի տղամարդ,
Բերկրալի հայացք,
Նավակի խորքում:
Ձկնորս, ձկների թակարդ,
Ողջ գետով ձգված,
Այն գիշեր մթում:
Այստեղ առաջին տողում մի բառն ավելորդ է իմ կարծիքով, իսկ չորրոդում ձուկ արմատը երկու անգամ կրկնվում է, իրար կողք ընդ որում, ձկների փոխարեն ուրիշ բան երևի պիտի լիներ :think:oy

Chuk
24.02.2009, 17:55
Սաթ, շնորհակալ եմ :)

Այստեղ առաջին տողում մի բառն ավելորդ է իմ կարծիքով, իսկ չորրոդում ձուկ արմատը երկու անգամ կրկնվում է, իրար կողք ընդ որում, ձկների փոխարեն ուրիշ բան երևի պիտի լիներ :think:oy
Շնորհակալություն Մեր ջան :)
Ճիշտ ես:
Դե չափածոյում իմ տեխնիկան շատ թույլ ա: Ուղղակի որ մտքիս մեջ ա լինում, պիտի գրեմ :)