PDA

Դիտել ողջ տարբերակը : ԵՍ հեռանում եմ



Mesrop
22.09.2007, 11:43
ՖՍՅՈ!
բոլոր անդամները, ովքեր հեռացան, կամ ինչ-որ հրաժեշտի հարցազրույց տվեցին, կամ ինչ-որ կարապի երգ երգեցին…
ինձնից հարցազրույց վերցնող չկա, ու քանի որ երգելուց էլ լավ չեմ, որոշեցի թեմա բացել!
ես ել չեմ լինելու ակումբում!
խի?!
որտև ակումբում իմ կատարած գրառումների մեծ մասը չի ընդունվում ղեկավարության (!!!!)կողմից
ինչի պետք է ներկա գտնվեմ ֆորումում, բայց պոստ չանեմ?!
կամ պոստ անեմ, բայց չանցած մի քանի վայրկյան ջնջվեն դրանք!
ԴՈՒՔ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ձեր այդպիսի կոպիտ ղեկավարմամբ միայն հուշտ եք անում ձեր յուզերին…
ու բոլորը չեն որ ուզում են գլուխ դնել դրա հետ…
դրա համար նրանք համեստորեն լռելով հեռանում են…
ես ձեզ սա ասում եմ ինչպես մարդը մարդուն!
չվիրավորվեք, և հանկարծ չջնջեք տոպիկը պատճառաբանելով
ԱԴՄԻՆԱԿԱՆ: ՆԱ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԷՐ ԱԿՈՒՄԲԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Դուք էդ ձևերով երկար չեք կարող պահել ակումբը!
այն պառակտվում է!
ներողություն եմ խնդրում այն մարդկանց, որոնց շատ սիրում ու հարգում եմ, ու որոնք հանդիսանում են ակումբի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
ու խնդրում եմ որ այս թեմայից դուրս իմ հետ այդ թեմայով վապշե չխոսեն, քանի որ ես չեմ ուզում իմ գրածը դառնա անձնական գժտության առարկա!
բայց համոզված եմ որ խոսեցի շատ մարդկանց սրտերից!.
հաջողություն ձեզ

Մանե
22.09.2007, 11:48
Մես,դու է՞լ:cry2:love
Ժող,ձեզ հետ ինչ ա կատարվում,ախր մանրից վարի ենք գնում է:cry:this:goblin

Լէգնա
22.09.2007, 11:51
Մես ,բայց դու այլ արտի ցորեն էիր,էս խի սենց որ :8
իրոք,դրանից նեղվում ես,թող ջնջեն;)..էհ
դե,,,բարի ճանապարհ,ճանապարհի վերջից նոր ուղի կա չէ՞,էլի դեպի ակումբ ;)կսպասեմ:oy

քաղաքացի
22.09.2007, 12:10
Աբեեե՞, հելա՞ր…
Ա՞բե, էս ու՜ր…
Աբեեեեեեեեեեեեեե :cry

Apaga
22.09.2007, 14:07
Ես լիովին համաձայն եմ Մեսրոպի ամեն մի խոսքի հետ::angry

CactuSoul
22.09.2007, 14:25
Էհ, Մես…

Չէ, ակումբն, իրոք, մանկապարտեզի ա վերածվում…

Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ ակումբի իրական նպատակը անդամների անիմաստ կայֆավատի մեջ չի, որ էն, ինչ արվում ա ձեր ասած ղեկավարների կողմից, արվում ա ակումբի համար, նրա համար, որ ակումբը լինի էնպիսին, ինչպիսին որ նրա հիմնադիրն ուզում էր այն տեսնել… Եթե ոմանց՝ ակումբում գրանցվելու և/կամ գրառում անելու նպատակը միայն զվարճանալն է ու ժամանցը, ապա, փառք աստծո, էստեղ կան թեմաներ, որտեղ դա կարելի է իրականացնել: Բայց դա որտեղ պատահի ու ոնց պատահի անելն անթույլատրելի է: Ու եկեք էսպիսի մի բան էլ հիշենք, էլի, որ երբ Հռոմում ես, պիտի վարվես ինչպես հռոմեացիները: Եկել եք ակումբ, ուրեմն բարի եղեք վարվել այն կարգուկանոնով, որ սահմանված է: Ինչի՞ մասին է խոսքը՝ «Ես գնում եմ… Ես հառանում եմ… Ղեկավարները խիստ են… Պոստերս ջնջվում են…»: Կարծեմ ակումբում կան մարդիկ, որոնց գրառումներից ոչ մեկը չի ջնջվել: Հարգեք ակումբի կանոնները, ու ոչ ղեկավարները ձեզանից դժգոհ կլինեն, ոչ էլ դուք՝ նրանցից:
Ոնց որ 3 տարեկան երեխան բողոքի, թե՝ «մանկապարտեզիս դաստիարակն ինձ չի թողնում ռագադկայով խփել էս տան լուսամուտներին, բայց տանը ծնողներս ինձ չէին արգելում…»: Իսկական մանկապարտեզ…

Մի խոսքով, ուզում եք մնալ, մնացեք ու հարգեք ակումբն ու միմյանց, ակումբի ղեկավարները միայն ուրախ կլինեն դրա համար, միասին կզարգացնենք մեր ակումբը: Գնում եք՝ գնացեք, բարի ճանապարհ, ուրիշ ֆորումների դռները բաց են ձեր ու ձեր օֆֆտոպների առաջ, կգրեք՝ ինչ ուզում եք, ոնց ուզում եք ու ինչքան ուզում եք, ու ոչ ոք ձեր «հավին քշա չի ասի»: Ընտրությունը ձերն է:

Ակումբ եկող մարդը պիտի գիտակցի, թե ինչ նպատակներ ունի այն իր առջև դրած ու ինչի է ձգտում: Ու ակումբ մտնելով՝ յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, որ ժամանցից բացի այստեղ ձեռք է բերում նաև որոշակի պարտավորվածություններ, ու պիտի գիտակցի, որ այդ պարտավորվածություններն անհրաժեշտ են ակումբի հարատևության ու առաջադրված նպատակների իրականացման համար: Իսկ եթե պարզապես ուզում եք ակումբում, բառի ամենաբացասական իմաստով, հայավարի ժամանակ անցկացնել ու ձեր ետևից հայի աչքի համար, ցավոք, արդեն սովորական դարձած աղբակույտը թողնելով՝ հեռանալ (կամ թեկուզ մնալ էդ աղբի մեջ), ապա սխալ տեղ եք ընտրել դրա համար: Այստեղ կան մարդիկ, որոնք սիրում են ակումբն ու, բարեբախտաբար, գիտակցում նրա իմաստն ու նպատակները, ու հաստատ թույլ չեն տա ակումբն աղբանոց դարձնել:

Ու մի բան էլ. թող ձեզ չթվա, որ ինձ կամ ակումբի ղեկավարությունից որևէ մեկին դուր է գալիս ամեն երկրորդ գրառման մեջ տեսնել (կամ գրել) "Մոդերատորական" բառը: Ուղղակի թույլ մի տվեք, որ բանը հասնի դրան: Դժվար բան չեմ ասում:

Ըստ իս, ավելի լավ է՝ ակումբն ունենա քիչ անդամներ, բայց նրանցից յուրաքանչյուրը գիտակցի, թե ինքը որտեղ է, ինչ է ուզում ստանալ ակումբից ու ինչ է իրենից սպասվում այստեղ, քան թե ունենա հազարավոր անդամներ, բայց նրանցից քչերը իսկապես զգան ակումբի իսկական ոգին ու էությունը:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ քեզ, Մես, իմ կարծիքով դու այն մարդկանցից ես, ով բավականաչափ խելացի է էս վերևում գրածս առանց ինչ-որ մեկի ասելու հասկանալու համար: Ավելացնելու բան չունեմ, մենակ կասեմ, որ ես քեզ շատ եմ սիրում:

Վերջ:

Chuk
22.09.2007, 14:33
CactuSoul... :love

Մեսրոպ... Անկեղծ ուրախ եմ, որ ակումբից հեռացավ ջրիկ Մեսը: Տասնապատիկ անգամ ավելի ուրախ կլինեմ, եթե ակումբ վերադառնա լուրջ ու խելացի Մեսը (դու դա կարող ես): Այդ Մեսրոպի առաջ ակումբի դռները միշտ բաց են: Ջրիկ Մեսրոպին կարող եմ միայն մեկ բան ասել.

Բարի ճանապարհ :)

Հ.Գ. Ի դեպ ջրիկ Մեսն իրոք չի կարող էլ ակումբ վերադառնալ ;)

Armeno
22.09.2007, 14:42
Է~հ Մես ջան, Բարի ճանապարհ:(
Հուսով եմ կվերադառնաս

Բարեկամ
22.09.2007, 22:02
Ջրիկ-չջրիկ՝ որոշում ա ակումբի ղեկավարությունը իհարկե:
Բայց ես առաջարկում եմ ընդդիմադիրներից ընտրել պաշտպանի կամ բողոքարկման կետի պես մի բան /ինչ-որ մեկի՝ ոչ ղեկավարի պաշտոնակատարմամբ/, որպեսզի դեմոկրատիա լինի իսկապես, այլ ոչ թե միանշանակ կախված լինի տերերի կարծիքից:

Ավելացվել է 8 րոպե անց
...փորձնական առաջարկում եմ սեփական թեկնածությունս :P

Guest
22.09.2007, 23:00
Եվս մեկ քայլ դեպի ակումբի բարելավում :hands
Ուրախ եմ անչափ, Մեսրոպ, քո վորոշման համար… դու անկասկած չես համաատասխանում ակումբին:
Ես բազմիցս էի առաջարկում հեռացնել քեզ ու դրա համար բազմաթիվ պատճառներ կային:
Արդեն իսկ թողեցիր քո վատ ազդեցությունը ու կարողա բավականին երկար ժամանակ այն մնա: Մարդիկ սկսեցին օֆֆտոպել… օֆֆտօպել… ու դեռ երկար կշարունակեն… բայց կանցնի ;)
Ցուցակումս ևս մեկ պտիչկա, ևս մեկ մեծ քայլ դեպի կարգին ակումբ… մնաց անվերջություն, բայց լավ ա՝ գնում է առաջ:
Եվ թող մեկ-մեկ ասեն, որ ինչ-որ անդամից շատ բան կախված չի, բայց տենց չի, ամեն մեկը ունի իր մեծ ազդեցությունը ակումբի վրա: Վերջ ի վերջո մենակ անդամներից և կազմված է:
Հուսով եմ չես վերադառնա:

Egern.net
23.09.2007, 09:48
երեկ այստեղ պոստ էի գրել, կարծես թե չի պահպանվել (էս FF-իցս բան չեմ հասկանում), ստիպված եմ նորից գրել

Ակումբ.ամ-ը ունի իր կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297): Ընդհանուր առմամբ բոլոր ֆորումներն էլ ունենում են իրենց կանոնները: Հարցը կայանում է նրանում, թե ինչքանով և ինչպես են պահպանվում այդ կանոնները: Դա իհարկե պայմանավորվում է գրեթե բացառապես ադմինի, մեր դեպքում` Chuk-ի, պատկերացումներով: Ըստ իս այդ պատկերացումները լավագույնս արտահայտված են այս գրառման մեջ (http://www.akumb.am/showpost.php?p=357105&postcount=7):

Ձևակերպումը միանշանակ է. կարդացիր կանոնները, համաձայն չե՞ս կամ չե՞ս ենթարկվում, իզուր ես գրանցվել...

Սա նույնիսկ լավ է, համենայն դեպս հայկական ֆորումի համար: :think ... Բայց կա հարցի մյուս կողմը, ինչը և նյարդացնում է շատերին: Ինչպե՞ս են իրականացվում այդ կանոնները: Ակումբում, իմ տպավորությամբ, շատ խիստ, երբեմն` "դրակոնյան": Դա էլ, ըստ երևույթին, ադմինիստրացիայի որոշելու հարցն է (նորից ուզում եմ հղել Chuk-ի այն գրառմանը (http://www.akumb.am/showpost.php?p=357105&postcount=7)): Բայց տեսեք, պարզ օրինակ.
Կատարվել է գրառում սխալ տեղում, կամ սխալ կերպով: Գրառումը ջնջվում է, յուզերը ստանում է ինֆրեքշն: Կարելի է չջնջել, այլ տեղափոխել ճիշտ տեղը կամ ուղղել թերությունները, իսկ յուզերին գրել PM: Իսկ եթե կարիք կա այդ դեպքը օգտագործել "քարոզչական նպատակներով" :) կարելի է մի փոքր հաղորդագրություն թողնել սխալի մասին:

Հակառակ դեպքում, յուզերը իրեն օտարված է զգում: Համենայն դեպս, ես այսպես եմ հասկանում Մեսրոպի "հուշտ անել" արտահայտությունը:

Իմ կարծիքով այստեղ են սկսվում հակասությունները:

Chuk
23.09.2007, 11:35
Կատարվել է գրառում սխալ տեղում, կամ սխալ կերպով: Գրառումը ջնջվում է, յուզերը ստանում է ինֆրեքշն: Կարելի է չջնջել, այլ տեղափոխել ճիշտ տեղը կամ ուղղել թերությունները, իսկ յուզերին գրել PM: Իսկ եթե կարիք կա այդ դեպքը օգտագործել "քարոզչական նպատակներով" :) կարելի է մի փոքր հաղորդագրություն թողնել սխալի մասին:
Ամբողջ հարցն այն է, որ չջնջված այլ խմբագրված կամ տեղափոխված գրառումները՝ համապատասխան զգուշացումներով (երբեմն լուռ) շատ ավելի շատ են, քան ջնջվածները :)

Բայց հետաքրքիր առանձնահատկություն: Շատերը դրանից էլ դժգոհ. «Ինչու՞ է գրառումս տեղափոխվել» հարցումները սակավ չեն ;)

Apsara
23.09.2007, 18:57
Միայ մի բան կասեմ, լավա, որ գոնե առանձին թեմա բացվեց նրանց համար, ով ուզումա թմբուկ դհոլով հեռանա, մնացած թեմաները էլ չեն ախտոտվի

PoeT
23.09.2007, 23:12
Դու միշտ կմնաս մեր սրտերում...

Selene
23.09.2007, 23:35
Մեսրոպ... Անկեղծ ուրախ եմ, որ ակումբից հեռացավ ջրիկ Մեսը: Տասնապատիկ անգամ ավելի ուրախ կլինեմ, եթե ակումբ վերադառնա լուրջ ու խելացի Մեսը (դու դա կարող ես):

Ես լրիվ կիսում եմ Արտակի կարծիքը:ok ու անչափ ուրախ կլինեմ լուրջ Մեսրոպի վերադարձի համար:)
Իսկ մինչ այդ՝ քեզ հաջողություն եմ մաղթում, լավ եղիր;)

Artgeo
01.11.2007, 01:14
Դու միշտ կմնաս մեր սրտերում...
Հողը թեթև լինի վրադ :D

dvgray
02.11.2007, 00:28
Հոգնել եմ "Ակումբից"…:( :think
Հոգնել եմ "Ակումբի" անկապ գրառումենր անողներից ու տափակամիտ "սրամիտերից" :D:
Թայմ-աուդ եմ վերցնում անորոշ ժամանակով: Հուսով եմ, որ ոչ շատ երկար ժամանակով: Սակայն ի՞նչ իմանաս ;):
Լավ մնացեք:

Սրանք ովքե՞ր են, որ մի հատ էլ պիտի սրանցից պաշտպանվեմ ու արդարանամ :D:
Այն ամենը ինչ ունի սկիզբ, ունի և վերջ:
Ու որպես միջանկյալ ուղերձ իմ կողմից հարգված ակումբակիցներին: Միշտ հիշեք, որ ով փետուրները մի անգամ սև ներկի, նա արդեն սև ագռավ է :): գորշությունը, սև լաքաները վրայից ոչ մի քիմիա էլ չի մաքրի: Դա ամբողջ կյանքում որպես կեղտ կմանա :):

Selene
02.11.2007, 00:33
Հոգնել եմ "Ակումբի" անկապ գրառումենր անողներից ու տափակամիտ "սրամիտերից" :D:
Թայմ-աուդ եմ վերցնում անորոշ ժամանակով: Հուսով եմ, որ ոչ շատ երկար ժամանակով: Սակայն ի՞նչ իմանաս ;):
Լավ մնացեք:

Հիմա էլ դո՞ւ, dvgray:( Չեմ հասկանում ակումբի լավ անդամների հեռանալը, մեկ է, ոչ մի կերպ չեմ հասկանում, բայց լավ չի:

Apsara
02.11.2007, 00:34
Հոգնել եմ "Ակումբից"…:( :think
Հոգնել եմ "Ակումբի" անկապ գրառումենր անողներից ու տափակամիտ "սրամիտերից" :D:
Թայմ-աուդ եմ վերցնում անորոշ ժամանակով: Հուսով եմ, որ ոչ շատ երկար ժամանակով: Սակայն ի՞նչ իմանաս ;):
Լավ մնացեք:

Սրանք ովքե՞ր են, որ մի հատ էլ պիտի սրանցից պաշտպանվեմ ու արդարանամ :D:
Այն ամենը ինչ ունի սկիզբ, ունի և վերջ:
Ու որպես միջանկյալ ուղերձ իմ կողմից հարգված ակումբակիցներին: Միշտ հիշեք, որ ով փետուրները մի անգամ սև ներկի, նա արդեն սև ագռավ է :): գորշությունը, սև լաքաները վրայից ոչ մի քիմիա էլ չի մաքրի: Դա ամբողջ կյանքում որպես կեղտ կմանա :):

Ամեն ինչն էլ մի օր հոգնացնումա, ես էլ եմ մեկ-մեկ սենյակիս պատերից հոգնում, բայց ժամանակավոր դուրս գալուց առաջ չեմ թքում սենյակիս մեջ…:ok

քաղաքացի
02.11.2007, 00:53
dvgray, ցտեսություն: :bye

Universe
02.11.2007, 01:02
Էս փաստորեն Ակումբից ժամանակավոր հեռանալը նոր PR հանելու ձեւա՞ դարձել....:think
dvgray - Բայց գրառումներդ անկեղծ ասած հետաքրքրությամբ էի կարդում...
Ցտեսություն... Կարծում եմ դեռ «Կտեսնվենք» ակումբում...:)

Լէգնա
02.11.2007, 12:58
Հոգնել եմ "Ակումբից"…:( :think
Հոգնել եմ "Ակումբի" անկապ գրառումենր անողներից ու տափակամիտ "սրամիտերից" :D:
Թայմ-աուդ եմ վերցնում անորոշ ժամանակով: Հուսով եմ, որ ոչ շատ երկար ժամանակով: Սակայն ի՞նչ իմանաս ;):
Լավ մնացեք:

Սրանք ովքե՞ր են, որ մի հատ էլ պիտի սրանցից պաշտպանվեմ ու արդարանամ :D:
Այն ամենը ինչ ունի սկիզբ, ունի և վերջ:
Ու որպես միջանկյալ ուղերձ իմ կողմից հարգված ակումբակիցներին: Միշտ հիշեք, որ ով փետուրները մի անգամ սև ներկի, նա արդեն սև ագռավ է :): գորշությունը, սև լաքաները վրայից ոչ մի քիմիա էլ չի մաքրի: Դա ամբողջ կյանքում որպես կեղտ կմանա :):


Սպասում եմ /սրա բոլոր քերականական ժամանակաձևերով հանդերձ:

Mephistopheles
04.06.2014, 00:25
Հոգնել եմ "Ակումբից"…:( :think
Հոգնել եմ "Ակումբի" անկապ գրառումենր անողներից ու տափակամիտ "սրամիտերից" :D:
Թայմ-աուդ եմ վերցնում անորոշ ժամանակով: Հուսով եմ, որ ոչ շատ երկար ժամանակով: Սակայն ի՞նչ իմանաս ;):
Լավ մնացեք:

Սրանք ովքե՞ր են, որ մի հատ էլ պիտի սրանցից պաշտպանվեմ ու արդարանամ :D:
Այն ամենը ինչ ունի սկիզբ, ունի և վերջ:
Ու որպես միջանկյալ ուղերձ իմ կողմից հարգված ակումբակիցներին: Միշտ հիշեք, որ ով փետուրները մի անգամ սև ներկի, նա արդեն սև ագռավ է :): գորշությունը, սև լաքաները վրայից ոչ մի քիմիա էլ չի մաքրի: Դա ամբողջ կյանքում որպես կեղտ կմանա :):

Դիվ, ինչի՞ ես հեռանում ապեր… հլա մի տարի չկա եկել ես…

կսպասենք…

Ռուֆուս
04.06.2014, 00:42
Մեֆ, թարգի: Թեմաները բաց քո համար կարդա, բայց մի վերակենդանացրու:

Mephistopheles
04.06.2014, 00:43
Մեֆ, թարգի: Թեմաները բաց քո համար կարդա, բայց մի վերակենդանացրու:

խի՞… Չոււկն արժանի չի՞…

Ռուֆուս
04.06.2014, 00:44
խի՞… Չոււկն արժանի չի՞…

Օֆֆթոփում ես, որը ոչ հետաքրքիր ա կարդալը, ոչ էլ խնդալու:

Mephistopheles
04.06.2014, 00:45
վայ… էս Չուկի թեման չի՞… sorry… բայց ես ստեղ ասելիք ունեի… չասե՞մ…

Chuk
04.06.2014, 00:46
վայ… էս Չուկի թեման չի՞… sorry… բայց ես ստեղ ասելիք ունեի… չասե՞մ…

Մեֆ, ֆլուդում ես ու համը հանում :)

Mephistopheles
04.06.2014, 00:46
Օֆֆթոփում ես, որը ոչ հետաքրքիր ա կարդալը, ոչ էլ խնդալու:

Ռուֆ, հետաքրքիր չի մի կարդա…

Mephistopheles
04.06.2014, 00:48
Մեֆ, ֆլուդում ես ու համը հանում :)

Չուկ, թեմա ա… ու փակված չի… չենք կարո՞ղ գրել… ես ուղղակի իմ վերբերմունքն էի հայտնել… ու Դիվին չեմ վիրավորել…

Ռուֆուս
04.06.2014, 00:49
Ռուֆ, հետաքրքիր չի մի կարդա…

Չեմ կարծում, որ որևէ մեկին հետաքրքիր է կարդալը, էնպես որ մի գրի: Լուրջ:

Chuk
04.06.2014, 00:50
Չուկ, թեմա ա… ու փակված չի… չենք կարո՞ղ գրել… ես ուղղակի իմ վերբերմունքն էի հայտնել… ու Դիվին չեմ վիրավորել…
Ժամանակավրեպ թեմայում գրելը կայֆավատի ոճո՞վ: Չէ, չի կարելի: Եթե դու պարապ ես, մյուսները պարապ չեն դրանք կարդալու համար:

Mephistopheles
04.06.2014, 00:50
Չեմ կարծում, որ որևէ մեկին հետաքրքիր է կարդալը, էնպես որ մի գրի: Լուրջ:

Ռուֆ… common… որռևէ մեկը թող ինքը որոշի, հետաքրքիր ա թե չէ…

բացի դրանից ես ընդամենը մի գրառում էի արել թեմայի սահմաններում…վերջ… չէ՞…

Mephistopheles
04.06.2014, 00:55
Ժամանակավրեպ թեմայում գրելը կայֆավատի ոճո՞վ: Չէ, չի կարելի: Եթե դու պարապ ես, մյուսները պարապ չեն դրանք կարդալու համար:

Չուկ ջան, ես ընդամենը մի գրառում եմ արել… ընդ որում դեմայի սահմաններում… ու Ռուֆուսի շնորհիվ իսկապես վերակենդանացավ…

Պարապ չեմ, լանչի եմ… համբերեք հես ա գնալու եմ…

Chuk
04.06.2014, 00:56
Մոդերատորական. արդեն փակ է:


հ.գ. Մեսը մեր ընկերն ա :)