PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյո՞ք անկախ է Հայաստանը



քաղաքացի
22.09.2007, 11:15
Սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի անկախացման 16 ամյակը: Հիմա եկեք հիշենք թե ումից էր անկախություն ուզում:
Հայաստանը մոտ 70 տարի սովետական միության կազմում մնալուց հետո, ժողովուրդը հասկացավ, որ Ռուսաստանը գրավում է Հայաստանը: Ինչ եմ ուզում ասել, որ նախևառաջ վերձրեցին Հայաստանի հողերը (անունը դրեցին սովետական Հայաստան), հետո սկսեցին Հայաստանից բացի ուրիշ հողեր տալ: Տվեցին Կարսը, որը կասզմում էր Հայաստանի խոշոր քաղաքաներից մեկը, նրանք ստորագրեցին պայմանագիր արդեն պետություն դարձած Թուրքիայի հետ առանց հայերի համաձայնության: Տվեցին Արցախը, Նախիջևանը…
70 տարիների ընթացքում կամաց-կամաց ոջնչացնում էին հայ մշակույթը՝ աքսորում/սպանում էին գրողներին, բանաստեղծներին, նկարիչներին…
Քանդեցին եկեղեցիներ, վերացնում էին հայ ժողովուրդի կրոնն ու մշակույթը:
Հայոց լեզվի հետ արենցին այն ինչ «Մոսկվան. կամեցավ՝ այլանդակեցին:
Այսօր մենք դեռ զգում են այդ սպիացված վերքերը, որոնք կրում է հայկական մշակույթն ու հայ ազգը:

1989-ին սկսեց շարժումը: Անկախությու՜ն, անկախությու՜ն… սա էին գոչում ամբողջ հայ ժողովուրդը:
1991-ի սեպտեմբերի 21-ին անկախացավ: Կայացավ հանրաքվե, որը ի տարբերություն մյուս հանրաքվեներին, աստեղ գերակշռում էին «ոչ»-երը, քանի որ պետք էր «այո» կամ «ոչ» ասվեր «Մնա՞լ սովետական միության մեջ, թե ոչ»: Գրեթե միաձայն անցավ ոչը:

«Շնորհավո՛ր հայ ժողովուրդ: Հայաստանի հանրապետությունը անկախ պետություն է»

Անցավ 16 տարի:
Հայասատանում ամենինչը վերադարձել է ռուսներին, հենց այդ նույն ռուսներին, որոնցից մենք անկախություն վերձրեցինք:
Էլ. ցանցը ռուսներինն է, գազի մատակարարումը՝ ռուսներին, հեռահաղորդակցման մոնոպոլիան նույնպես ռուսներինը, օդային տրանսպորտը՝ «Արմավիա» ընկերությունը պատկանում է Հայի բայց թելադրվում է ռուսների կողմից:
Եթե այսքանը դեռ չի բավարարում, ապա ավելացնեմ, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները դարձել են խաղալիք ռուսական իշխանությունների համար:

Եվ այսպես, ամեն ինչը օտարին «նվիրած», մենք մեզ համարում ենք «ազատ, անկախ Հայաստան»

Շատ մարդիք մտածում են, որ այսօրվա ռուսը, այլևս հին ռուսը չէ: Ոմանք էլ ասում են, որ Հայաստանը ուրիշ ելք չունի, պետք է ամեն ինչ ծախի, որ երկիրը ոտքի կանգնի:
Ինչպե՞ս են հավատում այսպիսի բաներին, ես ուղղակի զարմացած եմ :o

dvgray
22.09.2007, 13:10
Մինչև տարածաշրջանում մենք չունենանք հարևանների հետ նորմալ հարաբերություններ, ու չդադարենք ռուսի հետևը "պաղկված" թուրքին /հիմա արդեն նաև վրացուն/ քրֆելը, ոչինչ էլ չի փոխվելու, ինչ հանրաքվեներ էլ անցկացվեն...

Ազատությունը նաև պատասխանատվություն է ենթադրում: Առաջին հերթին պատասխանատվություն քո երկիրը ինքնուրույն ղեկավարելու ու պաշտպանելու, որին ընդհանուր առմամբ մենք իվիճակի ենք:



70 տարիների ընթացքում կամաց-կամաց ոջնչացնում էին հայ մշակույթը՝ աքսորում/սպանում էին գրողներին, բանաստեղծներին, նկարիչներին…

Ինչի՞ կամաց-կամաց: Լավ էլ միանգամից մաքրեցին 30-ականներին: Իսկ 40-45թթ ազգի կեսին-600000 տարան ճակատ, որից 300000 հետ չվերադարձավ: Վերադարձողներին էլ ուղիղ սիբիր:
Դա շարունակվեց նաև հետագա "հալոցքի" և "լճացման" տարիներին, երբ սպանվեցին Սևակը ու Մինասը:


Հայասատանում ամենինչը վերադարձել է ռուսներին, հենց այդ նույն ռուսներին, որոնցից մենք անկախություն վերձրեցինք:
Էլ. ցանցը ռուսներինն է, գազի մատակարարումը՝ ռուսներին, հեռահաղորդակցման մոնոպոլիան նույնպես ռուսներինը, օդային տրանսպորտը՝ «Արմավիա» ընկերությունը պատկանում է Հայի բայց թելադրվում է ռուսների կողմից:
Եթե այսքանը դեռ չի բավարարում, ապա ավելացնեմ, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները դարձել են խաղալիք ռուսական իշխանությունների համար:

Սա գրել ես մինիմալը: Կավելացներ, որ ամեն ինչ, ինչ վաճառվում է խանութներում ունի ռուսական ծագում: դարձրել են ռուսական մի պրովինցիալ նահանգ: Օրենքները լրիվ արտատպվում է ռուսականից:

Իմիջիայլոց, էս վերջերս այլանդակ աճել է քաղաքում ռուսերեն ճամարտակողների քանակը:[: Լիքը փոքր երեխաներ եմ տեսնում, որոնք բարբաջում են ռուսերեն: Հարց է ծագում, նրանք որտեղ են էտ լեզվով հաղորդակցվում, որ իրենց մոտ "մայրենին" ռուսերենն է: Չէ՞ որ, ինչքան գիտեմ ռուսական դպրոցները փակվեցին: Թե՞ նորից թաքուն բացել են:



Շատ մարդիք մտածում են, որ այսօրվա ռուսը, այլևս հին ռուսը չէ:

Իսկ ի՞նչ կապ ունի ռուսը հին ռուսն է, թէ նոր կաշի է հագել: Կարևորը մենք մեզանից արժեք ներկայացնենք...

Պանդուխտ
22.09.2007, 13:13
Անկասկած ահագին տարբեր է՝ Հայաստանի Հանրապետութիւնը Սովետական Հայաստանից: Ճիշտ էք համաձայն եմ: Անկախանալով ազատ երկիր կառուցանելու համար զարգացման բնականոն պարագաներ, անցեղասպան պատմութիւն, բաւարար զինական պաշտպանութիւն, տնտեսական հզօր աղբիւրներ, ամբողջական հայրենիք պէտք են: Ըստ երեւոյթին, հայոց պետական այրերը նկատել են Հայաստանի թուլութիւնը այս ուղղութեամբ: Ամէն ինչ հենց այդպէս չի լինում: Չեմ կասկածում անցեալ եւ ներկայ իշխանների հայրենասիրութեան մասին: Քիչ-շատ ամէն մարդ հայրենասէր է:
Եզրակացութիւն.
• Հայաստանը փոքր երկիր է: Ամէն ինչի պատասխանը այստեղ պէտք է փնտրել: Առաջինս մեղադրենք Տիգրան Մեծին, որ չկարողացաւ պահպանել Հզօր Հայաստանը: Վրայ եկաւ շարունակւող պարտութիւնները...ց1918 թուականը:
Ամէն դէպք պատճառ ունի: Պատճառները դարձեալ ուրիշ պատճառների հետեւանք են:
Ինչ որ ցանես այդ կը հնձես:
• Կարծում եմ չկայ աշխարհի երեսին ոեւէ երկիր, որ լրիւ անկախ լինի: Ամէնք էլ այս կամ այն կերպ մի տեղից կախուած են:

Array
22.09.2007, 20:12
Ամեն դեպքում Հայաստանը ազատ երկիր է: Ազատ է հենց նրանով,որ ինքն է որոշում` ումից կախված լինի:
Բոլոր պետություններն էլ,տարբեր ժամանակահատվածներում, ենթարկվում են տարբեր ուժերի ազդեցություններին(թեկուզ հենց Ռուսաստանը)

Smergh
23.09.2007, 11:54
Ամեն դեպքում Հայաստանը ազատ երկիր է: Ազատ է հենց նրանով,որ ինքն է որոշում` ումից կախված լինի:
Բոլոր պետություններն էլ,տարբեր ժամանակահատվածներում, ենթարկվում են տարբեր ուժերի ազդեցություններին(թեկուզ հենց Ռուսաստանը)

Համաձայն եմ այն մտքի հետ, որ բացարձակ անկախություն գոյություն չունի և բոլոր երկրներն էլ այս, կամ այն չափով կախված են մեկը մյուսից, ուստի անկախություն հասկացողությունը հարաբերական արժեք է:
Սակայն եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի անկախ լինել չլինելուն` ես միանաշանակ կպատասխանեմ, որ մեր երկիրն այսօր անկախ չէ: Նույնիսկ 1990-91 թվականներին, երբ դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ն ու անկախության հռչագագիրը դեռ չէր ընդունվել` մենք ավելի անկախ էինք քան այսօր:
Ինչո՞ւ եմ ես այդպես պնդում.
1. Նախ Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների արդյունքները կանխորոշվում են դրսում և Հայաստանի իշխանություններին մնում է միայն ընտրակեղծիքների միջոցով ամրագրել դրսում կանխորոշվածը, այսինքն Հայաստանն անկախ չէ իր քաղաքական զարգացման կուրսի ընտրությունը կատարելիս:
2. Տնտեսական բոլոր հիմնական լծակները` դարձյալ քաղաքական խնդիրների լուծման նպատակով տրամադրված են օտարին և Հայաստանը զրկված է նաև ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունից:
Այս իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի ապաշնորհ իշխանություններն են, որոնք ամեն քայլի դիմում են իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու և պահպանելու համար: